Archive for October, 2008

Ձուկը գլխից է հոտում

October 31, 2008

Պետության գործերում մանրուքներ չկան: Կանոնակարգված, հստակ պետք է գործեն բոլոր ոլորտների բոլոր ճյուղերը: Առաջին հայացքից անկարեւոր թվացող թեկուզ մեկ ենթաճյուղում թերի աշխատանքը հետո կարող է հանգեցնել մի ամբողջ ոլորտի դանդաղ ընթացքին, ինչն էլ շղթայական կարող է վտանգել մի ամբողջ բնագավառի բնականոն շնչառությունը: Սա իր հերթին կվնասի տնտեսության առաջընթացին, իսկ առանց ամուր տնտեսության անհնար է երկրի հզորացումը: 

Պետության ու պետականության ամուր կառուցվածքի մեխանիզմն իհարկե փոքր-ինչ, այսպես ասած, կենցաղային լեզվով բացատրեցինք՝ նպատակ ունենալով ավելի հեռուն տանող մի միտք հաստատել. այն է՝ պետության դրսի պատերը միշտ ամուր են, երբ ներսի պատերը խարխուլ չեն: 

Իսկ մեր ներսի պատերն այսօր այնքան էլ ամուր չեն: Ապացույցը հետեւյալն է. խնդիրներ են ծագում, որ չպետք է ծագեին, եթե իհարկե ամեն գործ ըստ պատշաճի արվեր: Սկսենք հիմքից՝ կրթությունից, որ հենքն է պետության: Փաստ է, որ ցայսօր ոչ մի կերպ չի հաջողվում դպրոցներից վերացնել դրամահավաքությունը: ՀՀ նախագահի հանձնարարականով կրթության եւ գիտության նախարարությունը ձեռնամուխ է եղել հանրակրթական դպրոցներում դրամահավաքության արատավոր երեւույթն արմատախիլ անելու գործընթացին: ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը նշում է, թե 1990-ականներին, երբ երեւույթը սկիզբ էր առել, կարելի էր որոշ առումով այն արդարացնել. ուսուցիչները ստանում էին 5 հազար դրամ աշխատավարձ, դպրոցը չէր ֆինանսավորվում ու հնարավորություն չուներ հոգալու իր տնտեսական կարիքները, եւ տնօրեններն իրենց հայացքներն ուղղում էին դեպի ծնողները: “Այն ժամանակ հանրակրթական համակարգը կանգնած էր փլուզման եզրին: Իրականացված բարեփոխումներից հետո պետական բյուջեից դպրոցներին հատկացվող միջոցները, ուսուցիչների աշխատավարձերն անհամեմատ աճել են եւ շարունակելու են աճել. տնտեսական եւ տեխնիկական կարիքների համար յուրաքանչյուր դպրոցի այս տարի հատկացվել է 13,5 մլն դրամ, հաջորդ տարի այդ թիվը կհասնի 18,5 մլն դրամի: Այս պայմաններում էլ, սակայն, դրամահավաքության երեւույթը կարծես իներցիայով շարունակում է ծաղկել դպրոցներում. գումարներ են հավաքում նույնիսկ ամենաարտառոց պատրվակներով. տնօրենի աղջկա նշանդրեքին, դպրոցի համար կավիճ, ավել, հավաքարարին հագուստ գնելու համար: Ուսուցիչն առաջին մեծահասակն է, որի հետ երեխան շփվում է ծնողից հետո, նրա այդ պահվածքը բարոյական աննկարագրելի վնաս է հասցնում հասարակությանը: Մենք հետեւողական ենք լինելու մեր պայքարում”: 

ԿԳ նախարարությունը հետեւողական է ու առաջին քայլն արել է. ստեղծվել է արագ արձագանքման աշխատանքային խումբ, թեժ գիծ՝ 52-73-43 հեռախոսահամարով: ԿԳՆ-ն վստահեցնում է. “Այն անձինք, որոնք կանխիկ գումար կպահանջեն աշակերտից, լինեն ուսուցիչ, թե դպրոցի տնօրեն, անմիջապես կհեռացվեն աշխատանքից”: 

Անկեղծ ասած՝ ուզում եմ չկասկածել: Սակայն… չեմ կարող չկասկածել: Նախ՝ ԿԳՆ-ն շատ լավ գիտի, որ դպրոցներում հարկահավաքություն է, բայց դրա դեմ պայքարելու բեռը ծնողների ուսերին է գցել:

Ասում է՝ ահազանգերը կստուգեմ միայն դրանց հասցեական լինելու դեպքում. այսինքն՝ բողոք հայտնող ծնողը պետք է ներկայանա եւ նշի, թե որ մանկավարժն է գումար վերցրել: 

Այսքանից հետո ծնողը չի բողոքի. որովհետեւ… հետո այդ ամենը կկոտրվի իր երեխայի գլխին: Քանզի ծնողը դեռ պետք է կարողանա ապացուցել, որ այդ դրամահավաքը պարտադրված է եղել:

ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը մի քանի անգամ ընդգծել է՝ “մեր նպատակը պարտադրված դրամահավաքը բացառելն է”: 

Հիմա՝ որ դրամահավաքը պարտադրված է եղել, պետք է պնդեն նաեւ մյուս ծնողները, ինչը մեր իրականությանը բնորոշ չէ: Իսկ եթե անգամ ծնողնեը վկայակոչեն էլ, շատ դժվար կլինի ապացուցելը, այնպես, ինչպես ժամանակին չկարողացան ապացուցել, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը մտահոգված է ոչ թե կրթական համակարգի իսկապես բարեփոխմամբ, այլ՝ իր ռեստորանային բիզնեսով…

Այնպես որ, դպրոցներում դրամահավաքի դեմ պայքարի պտուղները կքաղեն բողոքող ծնողներն ու նրանց երեխաները՝ մեն-մենակ: 

Որովհետեւ նախարարն ասում է՝ “մեր նպատակը ոչ թե մարդկանց պատժելն է, այլ՝ պարտադրված դրամահավաքը բացառելը”: Այսինքն՝ դպրոցի չարչիները հակահավաքությունից երբեք չեն խուսափի, քանզի չեն պատժվելու: Մինչդեռ խնդիրն առանց պատժի չի լուծվի: Լուծու՞մ ենք ուզում, ուրեմն… 

Պետք է կրթության ոլորտը վստահել մեկի (իմա՝ կուսակցության), ով կեղծ մարդասիրություն չի խաղա այնպիսի մի ոլորտում, որ պետության հիմքն է: 

Պետք է կրթության ոլորտը վստահել մեկի, ով ինքն անձամբ օժանդակություն կխնդրի համապատասխան մարմիններից՝ կտրելու այն ձեռքը, որ խարխլում է պետության հիմքերը:

Սա՛ է պայքարը: Այլապես ամեն ինչ այնպես է, ինչպես վերնագրում: 

Նարե Մշեցյան 

“Լուսանցք” Թիվ 78,  31 հոկտեմբերի – 6 նոյեմբերի, 2008թ.

Գլոբալացվելու հերթը երիտասարդներինն է

October 31, 2008

Գլոբալացված նախարարն էլ նպաստում է դրան 

Նյութը սկսելուց առաջ միանգամից հայտնեմ. “գլոբալ” ասելով նկատի չունեմ բառի մեծ, լայնածավալ իմաստը եւ ոչ էլ “գլոբալ մտածողություն” ասելով՝ մեծ մտահորիզոնը, այլ՝ խոսքս ա՛յն գլոբալի ու գլոբալացման մասին է, որի քաղաքականությունն այսօր տարվում է աշխարհում, այն է՝ կլանող, դիմազուրկ դարձնող, ազգային ինքնությունից զրկող քաղաքականությունը, որ ողջունում է ոչ թե մեծ, վառ, տարբեր, հետաքրքրիր ու անհատական մտածողությունը, այլ՝ ստանդարտ-եվրաչափանիշայինը, այն, ինչ ընդունված է բոլորի կողմից: Իսկ ըստ այդ ստանդարտի, լեզու, հայրենիք, սեփական ազգային ինքնագնահատական ու այսպիսի այլ հասկացություններ գոյություն չունեն: Բացեմ փակագծերը: 

Մի առիթով գրել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը այնքան գլոբալ մտածողություն ունի ու այնչափ է տերմիններով խոսում, որ նախարարությունում իրեն չեն հասկանում: Հենց նշանակման օրվանից Ն. Երիցյանն ասում է՝ պետք է ձեւավորել գլոբալ մտածողություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ բազմիցս ասել է, թե պետք է ձեւավորել “հայկական աշխարհ”: Ինչպե՞ս համատեղել այդ երկուսը: Երբ մի առիթով հարցրեցի էկոնոմիկայի նախարարին, նա պատասխանեց. “Մեկը մյուսին չի խանգարում”: Այն ժամանակ հավատացի. երեւի նախարարը մտածում է հայկական աշխարհում լայն մտահորիզոնով սերնդի ձեւավորման մասին:

Բայց ոչ: Հետո պարզվեց, որ նախարարը մտածում է հայկական աշխարհում, իր իսկ կողմից հաճախ գործածվող, միջազգային մտածողությամբ սերնդի ձեւավորման մասին: Ի դեպ, ասեմ, որ այսպիսի անհեթեթությունը (այդ կարգի սերնդի ձեւավորումը) գործի դնելը հանգեցրել է այն բանին, որ դրա անիմաստ ու վտանգավոր լինելը չի էլ քննարկվում: Ավելին՝ պախարակվում են այդ վտանգի մասին արտահայտվողները: Իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք. անդաստիարակ, անքաղաքավարի, բռի “միջազգային” սերունդ (անշուշտ, լավագույն հատված ու, գուցե, ոչ փոքր, կա): 

Հիմա՝ ասածիս ապացույցների մասին, որոնք գտա Երեւանում մեկնարկած կրթության եւ զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովում: Դրա շրջանակներում ասուլիս էին հրավիրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ թույլ զարգացող երկրների պատվավոր ներկայացուցիչ Շեք Սիդի Դիարան, համաժողովի կազմակերպիչներից “Աթկո ինթերնեյշնլ” կազմակերպության նախագահ Արմեն Օրուջյանը: Իսկը միջազգային համաժողով, նախ՝ Դիարան ասում է, որ ՀՀ տնտեսությունը բարվոք վիճակում է, որ տարեկան միջինը 10% աճ է արձանագրվում, որ, որ… Դե, եթե այդպես է, ապա ի՞նչ գործ ունես Հայաստանում, թույլ զարգացող երկրների ներկայացուցիչ: Ասեմ, որ սեւամաշկ մեր բարեկամը հաստատ աշխարհագրությունն էր խառնել: Սեւամաշկն էլ ընդգծում եմ ոչ այն պատճառով, որ ռասիստ եմ, այլ՝ որպեսզի թույլ երկրների աշխարհագրությունը ցույց տամ… Հա, մերոնք էլ մի բարի պտուղը չեն: Այս միջազգային ասուլիսից քաղքենի պահվածքն անպակաս չէր: Հանկարծ բոլորը, թարգմանչից բացի, սկսեցին թարգմանել: Ն. Երիցյանին թարգմանությունը դուր չեկավ, թարգմանչին ասաց. “Let me” (թույլ տուր՝ ես), ու սկսեց Դիարային ցուցանել իր անգլերեն լեզվի իմացությունը (թարգմանության որակի մասին չենք խոսում. վա՞տ էր, մի քիչ շատ գումար տայիք, լավին բերեիք): Իսկ թարգմանիչն անկեղծ վիրավորվեց, բայց չարտահայտվեց: Նախարարի անկիրթ պահվածքից “միջազգային” լրագրողներն օրինակ վերցրեցին:

“Սխալ ա թարգմանում”, – անգամ ասողներ եղան: Իսկ Օրուջյանը ընդհանրապես հայերեն չխոսեց: Հա, սա էլ միջազգային էր՝ Հայաստանից գնացած: Նայում էի, սունդուկյանական բնութագիրը միտս էր գալիս: Ուզում էի մոտենալ ու ասել. “Պետլած ջանիդ մեռնեմ”: Բայց մտածեցի, նա միջազգային է, Սունդուկյան կարդացած չի լինի: Էդ պահին Արթյուր Ռեմբոյից էլ միտս բան չեկավ… 

Իսկ հետո, համաժողովի եզրափակիչ օրը, հավաստագրեր հանձնվեցին նախորդ տարի լավագույն աշխատանք ներկայացրածներին: Կարծեմ՝ 10 հոգու: Երկուսին մոտեցա: Հայերեն չկարողացան բացատրել, թե ինչ են ստացել ու ինչի համար: Փոխարենը անգլերեն շատ լավ բացատրվեցին: Մեծ ցավով նկատեցի, որ նրանց մտածողությունը վաղուց արդեն անգլերեն էր: Իսկ երկուսն արդեն մեծ թիվ է (համոզված եմ՝ 10-ից երեւի 1-2-ն են բացառություն): Սա նշանակում է՝ նրանք Հայաստանում ապագա չունեն: Նրանք գնալու են այն երկիրը, որ երկրի լեզվով որ մտածում են: Իսկ մերոնք միջազգային համաժողովներ կկազմակերպեն ու… հարկատուներիս հաշվին սերունդներ կկրթեն այլ պետությունների համար: 

Մեզ էլ անընդհատ այցի կգան… թույլ երկրների պատվավոր ներկայացուցիչները: 

Ա. Մելքոնյան 

“Լուսանցք” Թիվ 78,  31 հոկտեմբերի – 6 նոյեմբերի, 2008թ. 

Կրկին մեկաշխարհական երազանքների մասին ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհուրդը(գաղտնի նախագիծ)

October 24, 2008

Շատերն են հավատում, թե ԱՄՆ-ում ղեկավարելու համար Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից բացի գոյություն ունի մեկ այլ, առավել բարձր մակարդակի կազմակերպված ուժ, որը ձեւավորում է ԱՄՆ ռազմավարական ծրագրերը, ուղղությունը եւ ճակատագիրը: Դա մոտավորապես 3 հզ. անդամ ունեցող կազմակերպություն է, որ հայտնի է “Արտաքին Հարաբերությունների Խորհուրդ” (The Council on Foreign Relations) անունով: Այն նվազագույնս է ներկայացվում հանրությանը, ինչն էլ հասարակ ամերիկացու ապատեղեկացվածության պատճառն է: ԱՀԽ-ն ստեղծվել է 1921թ. հուլիսի 29-ին, մի խումբ “մտավորականների” կողմից, ովքեր կարծում էին, թե կա ազգություններից զուրկ համաշխարհային կառավարության, իշխանության կարիք: 

Ընդհուպ մինչեւ ԱՄՆ-ի մուտքը 1-ին Համաշխարհային պատերազմ (1917թ. ապրիլ), ամերիկյան ժողովուրդը հետեւում էր նախագահ Ջորջ Վաշինգթոնի իմաստուն խորհրդին, որը վերջինս տվել էր իր հրաժեշտի խոսքի ժամանակ՝ դիմելով ժողովրդին 1796թ. սեպտեմբերին: Նախագահ Վաշինգթոնը նշում էր. “Սա է մեր ճշմարիտ ռազմավարությունը՝ հեռու մնալ արտաքին աշխարհի ցանկացած մասի հետ մշտական դաշինքից… ինչո՞ւ պետք է խառնենք մեր ճակատագիրը Եվրոպայի ցանկացած մասի ճակատագրի հետ, մեր խաղաղությունն ու բարեկեցությունը նետենք եվրոպական փառամոլության, թշնամանքի, շահերի, հումորի եւ քմահաճույքների ցանցի մեջ”: Նախագահը հասկանում էր, որ այլ ազգերի ու պետությունների ներքին գործերին միջամտելը կստեղծի թշնամիներ ու ատելություն ԱՄՆ-ի հանդեպ:

Որպես Ջ. Վաշինգթոնի նախազգուշացման դեմ ուղիղ հակասություն, պետքարտուղար Վիլլիամ Ջեննինգս Բրայանը եւ այլոք Վուդրո Վիլսոնի (1917թ.) նախագահության օրոք նպաստեցին ԱՄՆ-ի՝ 1-ին Համաշխարհային պատերազմ ներքաշվելուն, որպես ամերիկյան հանրության առջեւ արտաքին հարձակումները հիմնավորող մի նախերգանք: 1-ին աշխարհամարտը նորաստեղծ ԱՀԽ-ի համար ստեղծեց “համաշխարհային կառավարության” գաղափարը, որպես աշխարհի “խնդիրների” լուծման ցանկալի միջոց ներկայացնելու հիանալի հնարավորություն: ԱՀԽ-ի բրիտանական օրինակը՝ Միջազգային Հարաբերությունների Արքունական Ինստիտուտը (ՄՀԱԻ, The Royal Institute for International Affairs) ստեղծվեց Անգլիայում 1920թ.: 

ԱՀԽ-ի կանոնադրության 2-րդ հոդվածը եւս մի հանգամանք է, որի պատճառով եւ որի արդյունքում այս կազմակերպության գործունեությունն այնքան էլ հայտնի չէ ամերիկյան ժողովրդին: Վերոնշյալ հոդվածը պահանջում է, որպեսզի անդամների հանդիպումները մնան գաղտնի, եւ յուրաքանչյուր ոք, ով կբացահայտի այս հանդիպումների մանրամասները, անմիջապես կհեռացվի: ԱՀԽ-ի պաշտոնական պարբերականը կոչվում է “Արտաքին Հարաբերություններ” (Foreign Affairs): Այն չի հրատարակվում համընդհանուր հասանելիության նպատակով, այլ՝ ընդամենը իրենց կիսագաղտնի անդամների, ինչպես նաեւ ակադեմիական շրջանակների եւ գիտական կենտրոնների համար: 

Գաղտնի գործողությունները 

Խորհուրդը մշտապես հերքում է այն, որ ինքն է այս պետության ռազմավարության մշակողը: Այնուամենայնիվ, երբ քննարկվում էր ԱՄՆ-ի փոփոխվող արտաքին ռազմավարությունը, ԱՀԽ-ի նախագահ Փիթեր Փիթերսոնը նշեց կազմակերպության 1989թ. ամենամյա զեկույցում. “Նախագահների խորհուրդը եւ կազմակերպության անդամները որոշել են, որ այս հաստատությունը պետք է առաջնային դեր խաղա այս նոր, արտաքին հարաբերություններին վերաբերող ծրագրերի մշակման հարցում”: 

Հարցը պարզ է. ինչպե՞ս կարող է մի կազմակերպություն մի պետության համար ծրագիր մշակել առանց հստակ նպատակներ պաշտպանելու եւ հատուկ ռազմավարության աջակցելու: 

Պատասխանն է. չի կարող: Յուրաքանչյուր հայտարարություն առ այն, թե ԱՀԽ-ն ընդամենը բանավեճերի մի ֆորում է, որը բաց է բոլոր գաղափարների համար, պարզապես անհեթեթություն է: Ռիչարդ Հարվուդը, “Վաշինգթոն Փոսթ” թերթի մշտական թղթակիցը, գրել էր մի հոդվածում, որ ԱՀԽ-ի լրագրողները, որոնց ինքը թվարկել է, “ոչ թե ընդամենը վերլուծում եւ մեկնաբանում են արտաքին քաղաքականության ռազմավարությունը, այլեւ օգնում են դրա ստեղծմանը”: 

Ինչու՞ են լվանում մարդկային ուղեղները 

ԱՀԽ-ի ոչ մի անդամի երբեք ուղղակիորեն չեն թելադրում որեւիցե հատուկ տեսակետ: Փոխարենը պետական պաշտոնյաներն ու լրատվամիջոցները ապահովում են հարմար դիրքերի համար պատշաճ հեղինակություն եւ, միաժամանակ, տարբեր աստիճանի եւ քանակի հեգնանքի ու արհամարհանքի են արժանացնում հակառակ տեսակետները: Հավակնոտ քաղաքական գործիչները, լրագրողները, ղեկավար մարմինները, պրոֆեսորներն ու այլոք պարտաճանաչ հետեւում են իրենց համար նախանշված ցուցումներին՝ հաճախ նույնիսկ չիմանալով, թե ում տեսակետն են մեքենայաբար կրկնում: Այսպես են իրականում գործի դրվում ծրագրերը եւ հիմնվում ռազմավարությունները: 

Ռադիո Ազատ Եվրոպա (RFE, “Ազատությունռադիոկայան) 

Ռադիո Ազատ Եվրոպան 2001թ. դեկտեմբերին ազատություն էր հաղորդում ՀՀ-ին ինչ-որ Մաքս Լիբերթիի (Max Liberty) միջոցով, որը գովազդում էր բիսեքսուալիզմը, պոռնոաստղերին, կրոնական կուռքերին, ինչպես նաեւ խորհուրդ էր տալիս հայ երիտասարդությանը զբաղվել ազատ սեքսով (“Ազգ”, դեկտեմբեր 10, 2001թ.): Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ միջոցներից, որոնց օգնությամբ ապակայունացնում են մի մշակույթ, որը դրա կարիքը չունի: ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսավորում է “Ազատություն” ռադիոկայանը, սակայն անհատներն են ղեկավարում այն իրենց ծրագրերին համաձայն: Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն նկատել հայ մշակույթը պղտորող այս հանգամանքը: Ի՞նչ էր անում Հայաստանի կառավարությունը ի պաշտպանություն իր ազգային բնութագրի ու պատկերի: Ինչու՞ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական բողոք չներկայացրեց ԱՄՆ Պետքարտուղարություն: 2007թ. հուլիսի 2-ին նա ընդամենը ասաց. “Հուսով եմ՝ կգտնվի մի լուծում, որի արդյունքում “Ազատություն” ռադիոկայանը կշարունակի հեռարձակվել Հայաստանում”: 

Եվրոպայի Խորհուրդ  

Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը մեծ ոգեւորությամբ դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, ԵԽ Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը Հայաստանը դասակարգեց որպես “պատերազմող պետություն” եւ սպառնաց համաձայնության գալ Ադրբեջանի հետ ԼՂՀ հարցի շուրջ (Արմինֆո, Երեւան, 2002թ. հունիս): Ինչպե՞ս կարող է Հայաստանը լինել պատերազմի մեջ, եթե շուրջ 7 տարի տեղի չէին ունեցել ռազմական բախումներ: Մի՞թե ՀՀ առաջնորդները չէին հասկանում, որ դառնալով գլոբալիստ կառույցի անդամ, նրանք կորցնելու էին իշխանությունն իրենց հսկողության ոլորտից: Վ. Շվիմմերը նաեւ ասել է. “Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարում, եւ սահմանների փակումը բոլորիս համար աղետ է” (Արմինֆո, Երեւան, 2002թ. հուլիս 2): 

Հարց է առաջանում. ինչու՞ է ԵԽ-ի Գլխավոր քարտուղարն այդքան անհանգստանում ՀՀ սահմանների մասին: Խոսելով սահմանների մասին՝ նշենք, որ Հայաստանի սահմանները միշտ ուրիշներն են որոշել: Եթե պարոն Շվիմմերին անհանգստացնում էր Հայաստանի ապագան, ապա նա չէր որակի երկիրը որպես “աշակերտ” եւ “ճիշտ ուղղությամբ շարժվող”: Քանի որ Վ. Շվիմմերը 1976-1999թթ. եղել է ավստրիական խորհրդարանում միջխորհրդարանական ավստրո-իսրայելյան բարեկամության եւ միության խմբի ղեկավարը, մի՞թե նա չէր կարող համոզել Իսրայելի իշխանություններին՝ դադարեցնելու ադրբեջանական բանակին վերապատրաստելու եւ դասավանդելու գործընթացը (Israel in high level bid for Azerbaijan projects, Jane՛s Defence Weekly 12-22-99 (“Իսրայելի բարձրաստիճան խաղադրույքները ադրբեջանական նախագծերում”): Արդյո՞ք պարոն Շվիմմերն է ղեկավարելու Հայաստանը, թե՞ հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն առաջնորդի: 

ՀՀ-ն կարող է եւ պետք է որոշակի վերաբերմունք ցույց տա Եվրոպային, սակայն նվիրված չլինի վերջինիս՝ ԵԽ միջոցով: 

“Մեդիամաքս”-ի հաղորդմամբ (2003թ. հոկտեմբերի 21-ին) Վ. Օսկանյանը հայտնել էր. “Առաջին հերթին հարկ է, որպեսզի հասարակությունը գիտակցի այն փաստը, որ Հայաստանը Եվրոպայի մաս է, եւ ինտեգրումը չունի այլընտրանք”: Դա ընդամենը Օսկանյանի անձնական կարծիքն է:

Վ. Օսկանյանը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում գտնվող Թաֆթս համալսարանի միջազգային հարաբերությունների Ֆլեթչեր դպրոցի շրջանավարտ է: Ֆլեթչերը մեկաշխարհական ուղեղների լվացման դպրոց է, որի վեբ-կայքը նշում է. “Ֆլեթչեր դպրոցը մի հաստատություն է, որի միասնական մոտեցումը պատրաստում է իր ուսանողներին դառնալու գլոբալ առաջնորդներ”:

Պարոն Օսկանյանը ներկայացնում է ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը, որպես այն լավագույն օրինակը, որին պետք է հետեւի Հայաստանը: Նա իրավացի է: Դա 100 տարի առաջ էր, երբ ԱՄՆ-ն դեռ անեղծ էր, սիրված ու հարգված ամբողջ աշխարհում: Սակայն նա չգիտի եւ չի էլ ցանկանում իմանալ, որ այսօրվա ԱՄՆ-ն վերածվել է մի մշակութային կոյուղու: Այստեղ զլմ-ները գրավվել եւ ղեկավարվում են մեկ մարմնի կողմից: Աշխարհի 150 երկրներում գոյություն ունեն ռազմակայաններ: Այս երկիրն անընդհատ ստեղծում է օտար երկրներում ավերիչ եւ գերիշխանություն ապահովող պատերազմներ, այն նաեւ ֆինանսապես սնանկացման եզրին է: 

Մինչ ՀՀ առաջնորդները հաջողությամբ ենթարկեցնում եւ ղեկավարում էին երկիրը, որն աշխարհի 158 առավել կոռումպացված պետությունների շարքում գրավել է 88-րդ տեղը (Իսլանդիա՝ 9.7, լավագույնը, Հայաստան՝ 2.9, Չադ՝ 1.7, վատագույնը), նրանք դարձան միլիոնատերեր՝ միաժամանակ բանտարկելով Արցախում մարտնչած հայրենասերներին: 

Ավելի քան մեկ միլիոն քաղաքացի է լքել երկիրը: Այս ամենն այն ժամանակ, երբ Վ. Օսկանյանը դեռեւս արտգործնախարար էր եւ ժայթքում էր իր ավերիչ “մեկաշխարհական” երազանքներով ու ծրագրերով ամբողջ աշխարհով մեկ:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Վ. Օսկանյանը յուրաքանչյուր տարի 12 հայ երիտասարդ էր ուղարկում Թաֆթս Համալսարան: Դրա նպատակն էր Հայաստանում իր մեկաշխարհական գաղափարներին շարունակելիություն հաղորդելը: Հայրենասիրության եւ ոչ մի նշույլ չէր խրախուսվում: Օսկանյանն ինքը չի հավատում հայրենասիրությանը, եւ երբեք էլ չի հավատացել: 

Հենց այսպիսի Օսկանյաններն էին այն հիմնական պատճառը, որոնց գործունեության արդյունքում Հայաստանի հզորությունն ու կարողությունը թուլացել եւ նվազել է պատմության ընթացքում:

Վ. Օսկանյանը պետք է վերադառնա դեպի իր (առաջադեմ ազգի ու պետության օրինակ) ԱՄՆ եւ իր հետ վերցնի իր “Սիվիլիտաս” հիմնադրամը (Civilitas Foundation), որպեսզի Հայաստանը պակաս աղտոտված լինի ու վտանգներից հեռու: 

Արտավազդ Ավագյան

Բոքա Ռեյթըն, Ֆլորիդա, ԱՄՆ

2008թ. 2 հոկտեմբերի 

 “Լուսանցք” Թիվ 77, 24-30  հոկտեմբերի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 78, 31 հոկտեմբերի – 6 նոյեմբերի, 2008թ.

Ինքնորոշում՝ պատմական արդարության հիմքով

October 17, 2008

Ուգո Չավեսը եւ պատմական արդարությունը  

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ինչպես նախկինում, այս անգամ էլ աչքի ընկավ իր յուրօրինակ տեսակետով: Նա կոչ է արել լատինամերիկյան երկրներին՝ այլեւս չտոնել “Ամերիկայի հայտնագործման օր”-ը, որը շաբաթներ առաջ նշվել է ամբողջ Հարավային Ամերիկայում եւ Իսպանիայում, որտեղ այդ տոնը կոչվում է “Իսպանական ազգի օր”: Ուգո Չավեսի կարծիքով, Քրիստափոր Կոլոմբոսը 1492թ. առաջին անգամ ոտք դնելով Բահամյան Գուանախանի կղզի (ներկայում՝ Սան-Սալվադոր) առաջինն է գլխավորել գաղութարարների ներխուժումը:

2002թ. սկսած Վենեսուելայում այդ օրը նշվում է որպես “Հնդկացիների դիմադրության օր”:

Վենեսուելայի նախագահի կարծիքով, Ամերիկայի հայտնագործման օրը ամենասարսափելի ցեղասպանությունն էր մարդկության պատմության մեջ: Նա հայտարարել է, որ ամերիկյան մայրցամաքում ոչնչացվել է բնիկ հնդկացի բնակչության 95%-ը, եւ “Եվրոպան պետք է ներողություն խնդրի հնդկացիների ցեղասպանության համար”: Նախագահ Չավեսը պարզապես սրբապղծություն է համարել տարբեր երկրներում Կոլոմբոսին մեծարելու հանգամանքը: 

Ավելի առաջ գնալով, Վենեսուելայի նախագահն ասել է, թե ցանկանում է իր երկրում “21-րդ դարի սոցիալիզմ” կառուցել: Իսպանացի գաղութարարների ներխուժման ժամանակ հնդկացիների համայնքները հենց այդպիսի սկզբունքով էին սոցիալիզմ կառուցում: 

Ողջունելով հնդկացիական Ամերիկան՝ Վենեսուելայի նախագահը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում էլ կան մարդիկ, որոնց համար Կոլոմբոսի օրը տոն չէ: ԱՄՆ-ի շատ հնդկացի բնակիչների համար դա վշտի օր է, քանի որ, նրանց կարծիքով, հենց Կոլոմբոսը բացեց մայրցամաքը եվրոպացի գաղութարարների առջեւ, “ովքեր այստեղ բերեցին հիվանդություններ, մահ, աղքատություն, իսկ բնիկներին քշեցին պահեստազոր”: 

Իսկ Կոլոմբոսի օրը ԱՄՆ-ում ավանդական տոն է, որը պաշտոնապես ընդունվել է 1937թ. նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նախաձեռնությամբ: 1971թ. ի վեր այն նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը: 

Պատմական արդարությունը նաեւ ԱՄՆ-ում ու Կանադայում 

Հյուսիսամերիկյան հնդկացիների դակոտա ցեղի առաջնորդների ներկայացուցիչները հայտարարել են, թե խզում են 150 տարի առաջ ԱՄՆ կառավարության հետ կնքած պայմանագիրը: Նրանք այդպիսով համարում են, որ դուրս են եկել ԱՄՆ կազմից եւ պատրաստվում են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել տարբեր երկրներում: ԱՄՆ հինգ նահանգներում բնակվող այս ցեղախմբի ներկայացուցիչները կարող են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից, եւ նրանց նոր անձնագրեր կտրվեն: 

Իհարկե, ԱՄՆ պետքարտուղարությունը անվավեր է համարել պայմանագրի միակողմանի խզումը՝ հայտարարելով, որ “դրանք թղթի վրա գրված խոսքեր են եւ որեւէ արժեք չունեն”: Բա ինչ, արժեք ունեն միայն ամերիկյան խոսքերն ու որոշումները: Երբ արհամարհվում ու ոտնահարվում են հնդկացիների տարբեր ցեղախմբերի իրավունքները, մշակութային ու ինքնատիպ այլ արժեքներ, երբ զավթվել են բնիկների հողերը, իսկ նրանք զանգվածաբար ոչնչացվել են ու հիմա ոչնչացման եզրին են… դրա իրավունքն ունեն ԱՄՆ-ացիները, ինչ-որ նուրաբուս ու անդեմ ամերիկյան խառնազգ: Իսկ ահա հնդկացիները իրավունք չունեն ինքնորոշվելու, ինքնապահպանության: Ամբողջ աշխարհին իր անդեմությունը փաթաթող այս երկիրը դեռ հավակնում է ազատարար ու առաջադեմ պետություն կոչվելուն, այլ երկրները քանդող-մասնատող այս պետությունն իր ներսում ցեղասպանել է մի ամբողջ մարդատեսակի՝ կարմրամաշկների ռասան: Ուրիշներին հակասեմականության մեջ մեղադրող այս պետությունը դարերով հակահնդկացիական քաղաքականություն է վարում, ինչը երբեք չի արձանագրվում ԱՄՆ պետքարտուղարության ազգի, մարդու կամ կրոնական ազատությունների տարեկան զեկույցներում:

Իսկ Դակոտա ցեղի առաջնորդներն արդեն այցելել են Բոլիվիայի, Վենեսուելայի, ՀԱՀ-ի, Չիլիի եւ այլ դեսպանատներ ու շարունակելու են իրենց պայքարը՝ Դակոտա երկրի (ընդգրկում է տարածքներ՝ Նեբրասկայի, Հարավային եւ Հյուսիսային Դակոտաների, Մոնթանայի եւ Վայոմինգի նահանգներից) անկախության համար: 

Նման մի շարժում էլ սկսված է Կանադայում, որտեղ հնդկացիները բողոքում են արգելոցներում ապրելու եւ համատարած աղքատության դեմ: Իհարկե, դեռ այն անկախության ձգտման չի հասել, բայց ամեն ինչ առջեւում է… 

Նարե Մշեցյան 

“Լուսանցք” Թիվ 76, 17-23  հոկտեմբերի, 2008թ.

Մտորումներ արտագաղթի վերաբերյալ

October 10, 2008

Երբ վերլուծվում են արտագաղթը եւ դրա հետ կապված հիմնախնդիրները, հիմնականում նշվում են հետեւյալ ներքին ու արտաքին պատճառները՝ 

1. Սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:

2. Սոցիալական անարդարությունը, անպաշտպանվածությունը:

3. Պատերազմական (ժամանակավոր զինադադարի) կարգավիճակը:

4. Ներքաղաքական անկայուն իրավիճակը:

5. Արեւմուտքում ընձեռնվող “փայլուն” հեռանկարը:

6. Աշխարհը տեսնելու եւ վայելելու ցանկությունը:

7. Հայրենասիրության եւ ազգասիրության պակասը:

8. Մեր ապատեղեկացված մտածողությունը:

9. Սփյուռքի գոյությունը (որն առաջացել է ցեղասպանության ու գաղթի հետեւանքով, բայց “քաշում տանում է” նաեւ ՀՀ ներկայիս հայերին): 

Համակողմանի մոտեցում ունենալու համար նախ անդրադառնալ է պետք մեր պատմությանը՝ թե անցյալի, թե ներկայի: Արտագաղթի երեւույթը պետք է դիտարկել այլ երկրների օրինակով նույնպես, անհրաժեշտ է գտնել համապատասխան դեղատոմսեր: Չներկայացնելով հայոց հնագույն եւ դեռեւս չվերագրված պատմությունը, երբ տեղի է ունեցել հայկական-արիական տեսակի արտագաղթը կամ ծավալումը այլ երկրներ, անդրադառնանք հայոց գրառված պատմությանը: Մեր կարծիքով, արտագաղթի հիմնական դրդապատճառը մարդկանց նվաստացուցիչ վիճակն է, ինչը ժամանակին ստրուկի կարգավիճակով էր արտահայտվում, հիմա՝ ծառայի կամ աշխատողի… 

Այդ պատմությունից մեզ հայտնի է, որ Հայաստանում դասական իմաստով ստրկատիրական կարգեր գրեթե չեն եղել: Բայց դրա փոխարեն ճորտատիրությունը մեզանում որոշակի արմատներ է ձգել (այսօրվա հաստավիզ ճորտատերերն էլ նրանց ժառանգական հիվանդության կրողներն են), ինչը ենթադրում է ազգաբնակչության օտարվածություն իր հողից, ազգից ու ազգային ամեն բանից, ինչն էլ նպաստում է իբր գործարար ճորտատերերի կողմից սեփական ճորտերի (ժողովուրդ հորջորջվող) լուռ շահագործմանը: Նույնն արվել է նաեւ հոգեւոր ոլորտում՝ մեր եկեղեցու կողմից, որը նույնպես ճորտատիրական յուրովի կառույց էր եւ է: Նախկինում վանքապատկան հողեր էին ձեռք բերվում, հողերին ամրակցված գյուղացիությունն էր շահագործվում, իսկ այսօր՝ ինչպես եկեղեցապատկան, այնպես էլ անձնական հողերի ու շինությունների ձեռքբերում է կատարվում բացահայտորեն (էլ չենք խոսում բիզնեսմեն հոգեւորականների մասին), որի հետեւանքով հոգեւորականն առավելապես աշխարհիկ կյանքով է ապրում, քան՝ հոգեւոր, ճորտերի փոխարեն էլ պահում են աշխատողներ: Ճորտատիրական նման հարաբերությունները հաստատել են ճորտային հոգեվիճակ, որը տարածվել է ոչ միայն ճորտերի, այլեւ նրանց տերերի՝ ճորտատերերի վրա, որոնք դարձել են մեկ այլ, ավելի բարձր կարգավիճակում գտնվողի ճորտ, օտարի դրամա-տնտեսական “նվիրատվություններից” կախված ճորտ… Այսպիսով՝ բոլորս էլ հայտնվել ենք այդ ճորտային իրավիճակում: 

Այս եւ այլ ներազգային վատ հարաբերությունների պատճառով, հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում Հայաստանում, թեեւ քիչ չեն եղել ազատ մարդիկ, չի ստեղծվել հայ ազատ մարդու գիտակցությունն ունեցող ըմբոստ սերունդ: Վերջինիս բացակայությունն, ի դեպ, խիստ բացասական (ճորտային հոգեբանության) ազդեցություն է ունեցել նաեւ հայոց հզոր պետությունների դեպքում, չնայած եղել են տնտեսական եւ պաշտպանական հզոր եւ կազմակերպված պետական կառույցներ: Ինչպես նշեցինք, մեզանում չեն եղել դասական իմաստով ստրուկների ու ստրկատերերի դասակարգեր, ինչպես ասենք՝ հին Հունաստանում, Հռոմում, Պարսկաստանում կամ Հնդկաստանում (որտեղ կային մարդկային տարանջատման մի քանի “կաստաներ”, ընդհուպ ստրուկների՝ իրենց ցածրակարգ տարբերակումներով, եւ հիմա էլ որոշ երկրներում կան…), բայց միեւնույնն է, ճորտային որոշակի տարրեր մեզ փոխանցվել են ու առկա են նաեւ հիմա: 

Ճորտային հոգեբանությամբ մարդկանց մոտ խիստ ցածր է սեփական հողի, սեփական երկրի հանդեպ ունեցած պատասխանատվության եւ տեր լինելու զգացողությունը: Եթե թերթենք հայոց պատմության փառավոր էջերը, ապա կկարդանք իրենց հայրենիքին տեր, հոգեբանորեն ազատ եւ հայրենասեր սերունդների կերտած հերոսական պատմությունը, որոնց, թերեւս, պարտական ենք եւ այսօր:

Ծանոթանալով այդ պատմությանը՝ համոզվում ենք, որ պատմության այդ հատվածներում չկար ստրուկի եւ ստրկատերի հոգեբանություն, ճորտի եւ ճորտատերի՝ նույնպես, ուստի չէր կարող նաեւ զանգվածային արտագաղթ լինել: Երբ 1720-1722թթ. Զանգեզուրը եւ Արցախը Դավիթ-Բեկի գլխավորությամբ մի քանի ճակատով հաղթական ճակատամարտեր էր մղում, հենց Զանգեզուր եւ Արցախ էին ներգաղթում Հայաստանի բազմաթիվ գավառներից: Սա հիրավի հայրենասիրության հրաշալի դրսեւորում էր: 

Մի փոքր շեղվելով նշենք, որ հին հույները իրենցից բացի բոլոր ազգերին համարում էին ստրուկ, այն հիմնավորումով, որ նրանց մոտ աղքատից մինչեւ հարուստը ունեն իրենց տերերը: Իսկ հույների մոտ իրենք են իրենց տերը եւ տերն իրենց հայրենիքի: Այստեղ կգտնվեն ընդդիմախոսներ, ովքեր կասեն, թե հին դեմոկրատական Հունաստանում էլ կային ստրուկներ: Սակայն, պատմիչներին հայտնի է դրա վերաբերյալ հին հույների կարգախոսը՝ ստրուկները ծնվել են որպես ստրուկ, ովքեր կամ օտարների ռազմագերիներն են կամ իրենց հայրենիքում էլ են եղել ինչ-որ մեկի ստրուկը՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, եւ հազվադեպ է ստրուկ դարձել այն անարժան հույնը, ով իր անբարոյական բարքի հետեւանքով (խաղամոլություն, խաբեբայություն, ընչաքաղցություն) ստիպված է եղել վաճառել սեփական ազատությունը: Այստեղ պետք չէ բացատրել, որ սեփական բարձրագույն արժեքներ վաճառողները արժանի են միայն ստրկության: 

Հիմնականում անարդար երեւույթներն են եղել գլխավոր պատճառները, ինչի հետեւանքով Հայաստանում առաջացել են տարբեր բողոքական շարժումներ: Բավական է հիշել Թոնդրակյան եւ Պավլիկյան շարժումները, որոնք իրենց խորքում չունենալով զուտ ազգային դրսեւորումներ, այնուամենայնիվ, ժողովրդական յուրատեսակ ընդվզումներ էին, յուրովի բողոքի ու անհնազանդության երեւույթներ՝ ուղղված տիրող բարքերի եւ կրոնագաղափարական պարտադրված օրենքների դեմ: Հիշյալ շարժումները տեղում ճնշվելով, բայց արդեն ծավալվելով այլ երկրներում, առաջ բերեցին հսկայածավալ արտագաղթեր: 

Մտովի պատկերացնենք այդ երեւույթը, թե ինչպես են գաղթել ընտանիքներով, տոհմերով, գյուղերով: Հիմնավորվելով տարբեր երկրներում՝ իրենց ետեւից քաշել են նոր ընտանիքներ, նոր տոհմեր… Հիշենք մեկ այլ երեւույթ: 11-րդ դարում, երբ եկեղեցական սուրբ հռչակված Պետրոս Գետադարձ կաթողիկոսը Անին մի քանի արծաթով վաճառեց Բյուզանդիային, վերջիններիս կողմից, որպես սեփականություն, կայսրության խորքերում ստացավ հսկայական հողեր, կազմակերպեց մի այլ բնույթի արտագաղթ: Դատարկվեցին նոր գյուղեր, նույնիսկ քաղաքներ: Գոնե բերված այս երկու օրինակներում բացակայում են օտարի կողմից ցեղասպանություն իրականացնելու հետեւանքով առաջացած արտագաղթի երեւույթները: 

Ցեղասպանության հետ կապված արտագաղթի երեւույթի չենք հանդիպում նաեւ 10-14-րդ դդ. տեղի ունեցած արտագաղթի դեպքում՝ դեպի Կիլիկիա: Այստեղ էին գաղթում արդեն Հայաստանի բոլոր կողմերից, այդ թվում՝ Արցախից: Դժվար չէ պատկերացնել նաեւ, որ գաղթականության ճամփան բռնած մարդիկ ամենեւին էլ ծանր սոցիալական իրավիճակում չեն գտնվել, որովհետեւ այդպիսի երկար ճանապարհ կտրելու համար անհրաժեշտ էր մեծ քանակությամբ պարեն եւ փոխադրամիջոցներ: Գաղթականության ճամփան բռնած Մեծ Հայքի հայությունը գիտեր, որ Կիլիկիայում նորաստեղծ պետությանը ծառայելու են ոչ որպես ճորտ, այլ՝ որպես լիիրավ քաղաքացի, քաղաքացի մի պետության, որտեղ գործում էին այն ժամանակների համար առաջադեմ, համեմատաբար արդար օրենքներ: 

Ավելացնենք նաեւ, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում իշխում էին սելջուկները, որոնց կողմից գոնե այդ պահին տարհանման ցեղասպանական երեւույթներ չեն եղել: 1780-ական թթ. սուլթան Սելիմ 3-րդի, ով պատմությանը հայտնի է որպես համեմատաբար հայասեր կեցվածք ունեցող սուլթան, եւ ցարական Ռուսաստանում Եկատերինա 2-րդ կայսրուհու կառավարման ժամանակաշրջաններում, Ղրիմի հայ բնակչությունն այնքան շատացավ, որ Ղրիմն Արմենիա էին անվանում: Եվ հակառակը, մենք տեսնում ենք հայրենադարձության մի հպարտալի երեւույթ՝ Մեծ եղեռնի ջարդերից անմիջապես հետո, հիմնականում այն վայրերը, որտեղ հզոր ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունեցել, օրինակ՝ Վան, Մուսալեռ, Զեյթուն, Սասուն եւ այլն: 

Դժվար չէ պատկերացնել, որ պատերազմող եւ կազմակերպված ինքնապաշտպանական մարտեր մղող մարդկանց մեջ չկար տեր եւ ծառա: Այլ կար իրենց հողին եւ հայրենիքին տեր լինելու, այն պաշտպանելու ազատ մարդու հոգեբանությամբ հայրենասերների բանակ: 

Այժմ արտագաղթի երեւույթը դիտարկենք համեմատաբար մեծ սփյուռք ունեցող ժողովուրդների պարագայում: Չանդրադառնալով հրեականին, որովհետեւ այն այլ պատճառներ եւ հոգեբանություն ունի ու առանձին թեմա է… Դիտարկենք, օրինակ, ռուսական սփյուռքի երեւույթը: Առաջ անցնելով նշենք, որ գրեթե բոլոր ազգերի պարագայում էլ, որոնց մոտ առկա է արտագաղթի երեւույթը, կան նմանատիպ յուրահատկություններ, բայց կա մեկ ընդհանուր եւ էական պատճառ, այն է՝ ճորտատիրությունը: Ռուսաստանում, ի տարբերություն եվրոպական երկրների, ճորտատիրությունը վերացվել է 19-րդ դարի վերջում՝ Ալեքսանդր 2-րդ ցարի հայտնի դեկրետով: Մինչեւ 1917թ. հեղաշրջումը Ռուսաստանից դուրս արդեն գոյություն ուներ ձեւավորված ռուսական սփյուռք, որն առաջացել էր հիմնականում իրենց տերերից փախածների կողմից՝ ճորտատիրական կարգերը վաղուց թոթափած այլ երկրներում ռուսական համայնքներ ձեւավորվելու հետեւանքով: Արտագաղթել են ոչ միայն աղքատ ճորտերը, այլ նաեւ հարուստներն ու ազնվականները: Ռուսական պատմության մեջ կա մի զավեշտալի դրվագ՝ արձանագրված 18-րդ դարի վերջում. այն կապված է Աննա Իվանովնա կայսրուհու եւ ժամանակի ամենազարգացած, Սորբոնի համալսարանում ուսում ստացած իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչ Գոլիցինի հետ: Վերջինս, ի դեպ, նույնպես գաղթել էր իր հայրենիքից, բայց նրան գնահատում եւ նրա հետ հաշվի էին նստում Նեապոլի թագավորը, Ֆլորենցիայի դուքսը, նրան ընդունում էին նաեւ ֆրանսիական արքունիքում: Պատմությանը հայտնի իր կրթությամբ անգրագետ Աննան կանչում է իշխանին Ֆլորենցիայից եւ անմիջապես նրան նշանակում է ծաղրածու՝ լրացնելով իր ծաղրածուների մեծ բանակը, եւ դա միայն այն բանի համար, որ Գոլիցինն իր կրթությամբ եւ մտավոր կարողություններով զարմացնում էր բոլորին, այդ թվում՝ թագուհուն: Նման երեւույթների ականատեսն ենք նաեւ մեզանում, երբ մեր ունեցած մտավոր ուժը փոշիացվում է, երբ լավ կրթություն ստացած, գիտության, մշակույթի եւ սպորտի ասպարեզներում բարձր նվաճումների հասած անհատները, դրսեւորման ոլորտ չգտնելով հայրենիքում, չուզենալով դառնալ որեւէ մի կիսագրագետ հաստավիզ ճորտատերի ծաղրածուն, լքում են հայրենիքը: Իսկ նրանց՝ արդեն դրսում ունեցած հաջողությունները մենք արձանագրում ենք հպարտորեն, նույնիսկ միջոցառում-երեկոներ ենք կազմակերպում, ինչն արդեն ծիծաղելի է… 

Վերոհիշյալ հեղաշրջումից հետո Ռուսաստանում սկսվում է արտագաղթի մի նոր շրջան, ինչը հետեւանք է արդարության, հավասարության եւ եղբայրության կարգախոսներով իշխանության եկած, իրականում նոր ճորտատիրական հարաբերություններ հաստատող բոլշեւիկյան ռեժիմի: Մի ռեժիմի, երբ որդին դավում էր հորը, եղբայրը՝ եղբորը, երբ հայի տականքը, որն էլ անմրցելի է բոլոր ազգերի տականքների մեջ, Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվելով, իր խրախճանքի մեջ էր հայտնվել… Երբ Գարեգին Նժդեհին Ռուսաստանի Վլադիմիրի բանտից տեղափոխում են Երեւան՝ ՊԱԿ-ի մեկուսարանում հարցաքննում նրան, նա պահանջում է, որ իրեն նորից հետ տանեն, որպեսզի չտեսնի իր ազգակցի նվաստությունը եւ դավադրությունները, ինչին նա անտեղյակ չէր Ռուսաստանի բանտերում: Որպեսզի հետո հայերը չամաչեն, որ իրեն հայի ձեռքով են տանջել կամ սպանել… Այս երեւույթը շարունակվում է նաեւ այսօր: Այսօր էլ նույն երեւույթի ականատեսն ենք ցարական կայսրության ժառանգորդ՝ խորհրդային կայսրության փլուզումից հետո առաջացած պետությունների պարագայում (իհարկե կան որոշ բացառություններ), այդ թվում՝ նաեւ ՀՀ-ում… 

1988թ. եւ հաջորդած 2-3 տարիներին, երբ հայի մոտ զարթնեց իր բռնազավթված հողին, իր երկրին տեր լինելու զգացողությունն ու կամքը, երբ գործարարն ու սովորական բանվորը, երբ մտավորականն ու պաշտոնյան, նույնիսկ խարդախն ու հանցագործը տոգորված էին սեփական հայրենիքին տեր լինելու վճռականությամբ ու հավատով, երբ յուրաքանչյուրն իր եւ էլի մեկի գործն էր անում այդ նպատակին հասնելու համար, համոզվածությամբ կարող ենք ասել, որ արտագաղթողների եւ արտագաղթել ցանկացողների քանակը շատ ու շատ անգամներ քիչ էր, աննշան: Բայց, երբ նոր զիմզիմովների եւ նրանց կամակատար ճորտերի կողմից իրականացվեց սեփական երկրի համատարած թալանը, սեփական ժողովրդի ճորտացման գործընթացը, երբ դրանց պատճառով, ցանկությամբ եւ որոշումով սկսվեց արհեստական խավերի (հիշենք՝ օտարի “կաստաները”) ձեւավորումը, երբ “իրենց” ճորտային հոգեբանությունը վերագտած ժողովրդի մեջ մտցվեց “իրենցից ոչինչ կախված չլինելու” գաղափարը, երբ մեզանում սկսեցին խոսել ու երկրպագել նոր “թագավորներին” եւ “ցարերին”, եղավ այն, ինչ պիտի լիներ նման դեպքում… Այստեղ տեղին է հիշել Ջոն Ստյուարտի հետեւյալ խոսքերը. “Այն պետությունը, որը մարդկանց վեր է ածում թզուկների, որպեսզի նրանք լինեն հնազանդ զենք իր ձեռքում, անգամ եթե այն արվում է վսեմ նպատակով, իր համար կհայտնաբերի, որ մեծ գործերը չեն իրականացվում մանր մարդկանցով: Եվ այն կատարյալ մեքենան, որի համար զոհաբերվել է ամեն ինչ, վերջնականապես ոչինչ է, որովհետեւ կյանքի ուժը, որը ոչնչացվել է, բավարար չէ, որ այդ մեքենան աշխատի”: 

Այսպես, հենց սկզբում մեր նշած պատճառները միայն հետեւանքն են այն պատճառների, որի մասին խոսվեց վերոգրյալում: Եվ արդեն որպես մահացու քաղցկեղ, մեր առջեւ ծառացած արտագաղթը կանխելու համար, նախ՝ ինչպես փիլիսոփան կասեր՝ սպանել է պետք մեր մեջ ստրուկին եւ ստրուկին մեր մեջ: Ստրուկը կամ ճորտը չի կարող եւ իրավունք չունի պետություն ունենալու: Պետք չէ հայրենասիրական կարգախոսներով եւ կոչերով ձեւ անել, թե պայքարում են այդ չարիքի դեմ: Պիտի կերտել հզոր հայրենիք, ուր միակ օրենքը պիտի լինի ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆԸ: Ինչպես Գ. Նժդեհն է գրում՝ “Հայրենիք եւ Արդարություն. ահա իմ երկու աստվածությունները: Ծառայել մեկին, անհնար է առանց մյուսի”: 

Իսկ միակ պայմանը ազատ մարդու հոգեբանությամբ, հզոր եւ հայրենապաշտ սերունդ ձեւավորելն է:

Այդպիսի սերունդ դաստիարակելու խնդրում խիստ անհրաժեշտ է ունենալ այդ գործին նախանձախնդիր, հոգեբանությամբ հայրենապաշտ նվիրյալների հզոր բանակ, որոնց օգնությամբ, նաեւ ղեկավարությամբ, ամեն օր, ամեն ժամ պիտի արձանագրվեն էական ու շոշափելի հաղթանակներ բոլոր ոլորտներում, նախ եւ առաջ՝ բարոյահոգեբանական ոլորտում: Այլապես՝ մենք ստիպված կլինենք լավագույն դեպքում շարունակելու մեր անկախ պետությունների կործանման ու վերականգնման շարքի թվարկումը եւ հայի “գաղթական լինելու” սին հիմարաբանությունը… 

“Հայերի անկախության չորս անգամ կորչելու պատճառները մի եւ նոյնն էին. նախ՝ Հայաստանի հողը պատկանում էր 3-400 մեծամեծների (նախարարների) եւ ոչ թե իւր միլիոնաւոր ժողովրդին, եւ երկրորդ՝ հայերի խելքը չի կտրեց ազգային դրական օրենքներ յօրինելու: Հայոց ազգը չուներ ոչ սեպհական հող եւ ոչ օրենք: Նորա դրացի տէրութիւններին շատ դիւրին էր ընկճել մի ազգ, որ զրկուած էր եւ իրավունքէ, եւ սեպհականութիւնէ. իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչինչով աւելի ծանր ու դառն չէր, քան թէ համազգի նախարարների լուծը”: Մեջբերումն արված է Ռափայել Պատկանյանի հանրահայտ Վարդապետարան Հայոց”-ից: 

Գեւորգ Հովսեփյան

“Նժդեհյան Ցեղակրոն” կուսակցության նախագահ

Հ.Գ.-1 – Վերջերս լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Ֆինլանդիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել այն բանի համար, որ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում միամտաբար փողոցն անցել է ոչ անցումով, ինչը լուսաբանվել է իրենց լրատվամիջոցներում: Այս փոքրիկ միջադեպը խոսում է ոչ միայն այդ պաշտոնյայի սեփական երկրի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության, սեփական ժողովրդի նկատմամբ տածած հարգանքի, սեփական անձի եւ իր գրաված պաշտոնի նկատմամբ ունեցած հարգանքի, այլ նաեւ այդ երկրում տիրող, իրենց ազգային ինքնությանը հարիր արժեհամակարգի մասին, ինչի շնորհիվ այս երկիրը այսօրվա ամենազարգացած պետությունների շարքում է: 

Հ.Գ.-2 – Հրանտ Դինքի սպանությունն ասկյարի ձեռքով ցնցեց ամբողջ հայությանը: Այն “ցնցեց” նաեւ թրքությանը: Թրքական իշխանությունների կողմից կազմակերպված բազմահազարանոց ցույցերից պարզվեց, որ թուրքն էլ է հայ (՞՞՞): Սակայն, դա չէ կարեւորը: Տածելով խորը հարգանք հայ մտավորականի հիշատակին՝ ստիպված ենք խոստովանել, որ մեզանում ամեն տարի, ամեն ամիս եւ ամեն օր “սպանվում են” նոր հրանտդինքեր, նոր վիկտորհամբարձումյաններ, նոր յուրիվարդանյաններ, նոր պարույրսեւակներ կամ գարեգիննժդեհներ… բայց ինչը, կարծում ենք, չի ցնցում մեզ ամենեւին… 

 “Լուսանցք” Թիվ  75, 10–16  հոկտեմբեր, 2008թ.

“Լուսանցք”  Թիվ  76, 17-23  հոկտեմբերի, 2008թ.

Հայաստանն Ադրբեջանի դոնո՞րն է

October 10, 2008

- Արցախյան պատերազմը նոր հանելուկների առաջ կանգնեցրեց հայությանը: Մեր պետականությունը չի կայանում, Հայաստանի բնակչության կենսամակարդակն անշեղորեն վատանում է: Ի՞նչ տրամաբանությամբ:

- Մենք պատերազմում հաղթեցինք, որից հետո ստեղծվեցին համապատասխան պետական կառույցներ: Այն ժամանակ կարծեցինք՝ այդ հաղթանակը ամրապնդելու համար են դրանք նախատեսված: Սակայն, քիչ ժամանակ անց տպավորությունն այն էր, որ ոմանք կարծես չէին հավատում, թե մենք կարող ենք հաղթել, դրա հիման վրա կառուցել մեր հայկական իրականությունը եւ պատմության նոր՝ բոլորովին այլ որակի էջեր բացել: 

- Դա՞ էր պատճառը, որ ստեղծվեցին “Քաշաթաղի” պես կազմակերպություններ:

- Արցախում թշնամին պարտվեց, բայց ազատագրեցինք պատմական տարածքների մի փոքր մասը միայն: Դրանից հետո կառավարությունը, 68-Գ որոշմամբ պետք է ձեռնամուխ լիներ այդ տարածքները հայերով վերաբնակեցնելու, դրանք վերակառուցելու գործին: “Արդշինբանկով”, որի մասնաճյուղը կար Քաշաթաղի շրջանում՝ Բերձորում, այդ ծրագրին հատկացվեց հսկայական գումար: Տարածք էին հրավիրվում նաեւ գյուղատնտեսության, ընդհանրապես, տնտեսության զարգացման մասնագետներ: Այդ վերջիններից մեկն էլ ես էի: Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն այն ժամանակ Ալեքսան Հակոբյանն էր (20 ընտրատարածքից ՀՀ ԱԺ պատգամավոր էր ընտրվել), նրան էին տվել տարածքում ծրագիրն իրագործելու իրավունքը: Այսպիսով, պետբյուջեից գումարներ տրամադրվեցին՝ վերաբնակվողներին անասնավարկ տալու, նրանց տնտեսական պայմանները բարելավելու նպատակով: Շատ լավ կլիներ, եթե Ադրբեջանից փախստական դարձած 500.000-ից ավելի հայերի գոնե 10%-ը բնակեցվեր այնտեղ: Դրա համար բոլոր հիմքերը կային, քանի որ պատերազմից հետո 1994թ. (ծրագիրը հաստատված էր 1993թ.), ազատագրված գյուղերի 80%-ը մնացել էր բարեկարգ, այն աստիճանի, որ անգամ կահույքն էր անվնաս մնացել, նույնիսկ լուսամուտների ապակիները փոխելու կարիք չկար: Բայց, անսպասելիորեն, ամեն ինչ արվեց բոլորովին այլ կերպ: Անսպասելիորեն, քանի որ, իմ կարծիքով, ազգային շատ լուրջ խնդիր պետք է լուծվեր, պետական մակարդակով կայացվել էին համապատասխան որոշումները, հատկացվել փողերը… Այս ամենը ենթադրում էր խիստ վերահսկողություն գործընթացի նկատմամբ եւ պատիժ՝ ծրագիրը տապալելու ցանկացած փորձի դեպքում: Վերահսկողությունը, հասկանալի է, հանձնարարված էր Ա. Հակոբյանին եւ տեղական վարչակազմի համապատասխան օղակներին: Թվաց, թե ամեն ինչ կարգի է գցված, անլուծելի խնդիրներ չպետք է լինեն: Ամեն ինչ զարմանալիորեն լավ էր… 

- Մարդիկ գնացին եւ շատ գյուղեր բնակեցվեցին, որքան տեղյակ եմ:

- Այսպես ասենք՝ դրա հնարավորությունը կար: Բայց մինչեւ այն պահը, երբ սկսվեց անվնաս մնացած գյուղերի թալանը: Նույն Քաշաթաղի վարչակազմը (խոսքն Ա. Հակոբյանի, ՆԳ բաժնի պետ Գագիկ Վարդանյանի եւ այլոց մասին է), “փաստաթղթեր” էր տալիս տարածքից շինանյութ հայթայթել ցանկացողներին: Վերջիններս թալանի մի մասը վաճառում էին Հայաստանում: Նշեմ, որ Քաշաթաղի տների ծածկը ու սյուները կաղնե տախտակներից ու գերաններից էին, որոնք շատ թանկ են (այն ժամանակ դրանց 1 խմ-ն արժեր 200-300 դոլար): Մնացած շինանյութի մի մասն էլ կրկին “գնվում” էր պետբյուջեի հատկացված գումարներով, պահեստավորվում Քաշաթաղի շրջանի պահեստներում: Գյուղը թալանելուց հետո որոշվում էր այդ նույն գյուղը վերակառուցել, վերաբնակեցնել: Այս ամենը կատարվել է Ա. Հակոբյանի, Գ. Վարդանյանի, ԱԱԾ պետ Մ. Մանուկյանի, դատախազ Հ. Խաչատրյանի գիտությամբ եւ գլխավորությամբ: Այսպիսով, գյուղը քանդում էին, պետության փողերով, գնման ակտերի հիման վրա գնում թալանած շինանյութը եւ կրկին սկսում թալանված տները վերակառուցել: Այս գործին ներգրավված էին հատուկ շինարարներ, չնայած վերաբնակիչների մի մասը իր ձեռքով էր կառուցում իր տունը: Այս եղանակով ճարպիկ մարդիկ լավ փող աշխատեցին: Սկզբնական շրջանում, ծրագրին լիարժեք ծանոթ չլինելով (Քաշաթաղ հրավիրվեցի 1995թ.), սկսեցի ուսումնասիրել իրավիճակը: Մեքենայով շրջում էի տարածքում, համապատասխան նյութեր հավաքում: Ուզում էի պարզել՝ սա իսկապե՞ս թալան է, թե՞ յուրահատուկ ձեւով է հայկական պետական ծրագիրն իրագործվում: Եզրակացրի, որ դա իրոք թալանի, քանդելու ծրագիր է, որ ի սկզբանե որեւէ վերահսկողություն չի սահմանված, որ այդ քանդարարությունն իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով: Որպեսզի ասածս մերկապարանոց չթվա, զեկուցեմ ընթերցողին, որ դիտարկումներս ու փաստաթղթերն ուղարկել եմ Լ. Տեր-Պետրոսյանին, Վ. Սարգսյանին, Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին, տեղեկացրել, որ պետական որոշմանը ճիշտ հակառակ գործեր են արվում այդ տարածքներում: Նշում էի, որ մեծ երազանքներով ազատագրված տարածքներ եկած մարդկանց տեղի վարչակազմը գցում է աղքատության գիրկը եւ ստիպում լքել իրենց նոր տունը: Այդ մարդիկ ամիսներով կենսաթոշակ ու նպաստ չէին ստանում, թեեւ դրա համար շատերը ոտքով 50 կմ դժվարին ճանապարհ էին անցնում, հետո՝ շաբաթներով մնում էին շրջկենտրոնում գումարն ստանալու համար, որպեսզի ալյուր, առաջին անհրաժեշտության այլ ապրանք գնեն: Հետո պարզվում էր, որ սպասելու օրերի ընթացքում արդեն ծախսել են դեռ չստացած փողը՝ գիշերելու եւ սնվելու դիմաց վճարելով:

- Հնարավոր չէ՞ր խանգարել խանգարողներին:

- Ինձ նշանակել էին Վակունիսի գյուղապետ: Այդ գյուղը փակում էր 4-5 գյուղի ճանապարհ: Ինձ, որպես պատասխանատուի, զենք էին հատկացրել տարածքը պաշտպանելու համար, քանի որ թուրքերի մի մասը դեռ մնում էր անտառներում, լրտեսում էին ու տեղեկություններ փոխանցում իրենց ծառայություններին: Մի օր էլ, գիշերվա ժ. 23-ին մոտ մի “Ուրալ” եկավ եւ ուզում էր անցնել գյուղով: Հետաքրքրվեցի՝ ովքեր են. պարզվեց՝ եկել էին թալանի, Քաշաթաղի ՆԳ բաժնի աշխատակիցներ են: “Միլպետն է ասել, պետք է շինանյութ բերենք: Ձեր փաստաթուղթը…”: Կռիվ սկսվեց, քանի որ մենակ էի, կրակեցի օդ……Մեր ոստիկաններն էին, հո նրանց վրա չէի կրակելու: Հաջորդ օրը 50 կմ անցա, պատահարի մասին զեկուցեցի Ա. Հակոբյանին: Կանչեց ՆԳ բաժնի պետին, երկուսով անտեղյակ ձեւացան: Գ. Վարդանյանը հետո ինձ հետ առանձին զրույցում հարցրեց, թե՝ ինչո՞ւ եմ այդ ամենը բարձրաձայնում… Վերաբերմունքն իմ նկատմամբ կտրուկ փոխվեց, սկսեցին հետապնդումները: Մեծ թվով անասուն էի գնել եւ մտածում էի իրոք բնակեցում սկսել. մոտ 300 ոչխար ունեի, 50 կով, ձիեր, 150 գլուխ խոզ, մեղվափեթակներ… Այդ ամենը, բառիս բուն իմաստով, սկսեցին ոչնչացնել: Ա. Հակոբյանն ու նրա շրջապատն ամեն ինչ արեց ինձ այնտեղից քշելու համար: Անձամբ ինձ նյութական շատ մեծ վնաս են հասցրել (տանը չեղած ժամանակ ունեցվածքս, կնոջս կամքին հակառակ, ՆԳ աշխատակիցները հափշտակել էին), որի վերաբերյալ դիմել եմ համապատասխան կառույցներին, ՀՀ նախագահին, բայց, “հասկանալի” պատճառներով, նրանք պարտակում են հանցագործությունները: Դա կողոպուտ էր՝ ավազակային հարձակմամբ, կազմակերպված Ա. Հակոբյանի եւ նրա վարչակազմի գլխավորությամբ:… 

- Պետական ծրագիրը, պարզվեց, բոլորովին ա՞յլ է եղել:

- 1992թ. Ալմա-Աթայում արտգործնախարարների մակարդակով հանդիպում կայացավ, որտեղ ամրագրվեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի վարչակազմը ճանաչում է Ադրբեջանի, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս եկավ 29.840 քառ. կմ տարածքով՝ ծախելով Հայաստանի 161 հզ քառ. կմ-ն: Փաստորեն, 1992թ. ստորագրված փաստաթղթի համաձայն, Հայաստանը վերաբնակեցման ծրագիր էր իրականացնում Ադրբեջանի տարածքում՝ ՀՀ պետբյուջեի հաշվին: 

- Հայաստանը ներդրումներ է անում Ադրբեջանո՞ւմ:

- Այո, քանի որ փաստացի չենք ճանաչում տվյալ տարածքը որպես ՀՀ վարչատարածքային միավոր կամ որպես անկախ պետություն: Այդ պատաճառով էլ սկսվեց ոչ թե բնակեցման, բարգավաճման, այլ հակառակը՝ զզվեցնելու, հուսահատեցնելու ծրագիրը: ՄԱԿ-ի անդամ պետություն դառնալով՝ Հայաստանը 1992թ. ամրագրեց եւս մեկ փաստաթուղթ, ըստ որի՝ ազատագրված տարածքն ադրբեջանական է: Ստիպված ենք եզրակացնել, որ աղքատ Հայաստանի պետբյուջեից Քաշաթաղին հատկացվող գումարները Ադրբեջանի համար նախատեսված փողեր են: Իսկ եթե այդպես է, ապա պատերազմում տված մեր հազարավոր զոհերը ծրագրված ցեղասպանության հետեւանք են: Սա արդեն լուրջ խնդիր է, միջազգային հանցագործություն. մեզ հոգեբանորեն ջարդում են, էությունն են վերացնում: Այսինքն՝ ինչ-որ ուժերի թելադրանքով բացահայտեցին ազգի նվիրյալ տղաներին, տարան բախման եւ վերացրին նրանց: Եթե հիշում եք, հենց պատերազմի ժամանակ՝ 1990-91թթ. սկսվեց Հայաստանի թալանը՝ տնտեսության, արդյունաբերության, հետո՝ ծրագրված արտագաղթը: Տղաները կռվում էին թշնամու դեմ, զոհվում, հաշմանդամ դառնում, իսկ սրանք թալանում ու հարստանում էին, որովհետեւ դիմադրող ուժ չկար, այդ ուժը ռազմաճակատում էր… 2 մլն հայ արտագաղթեց, սա պակա՞ս ցեղասպանություն է: Այն, ինչ չկարողացավ անել Թուրքիան դարերի ընթացքում, արեցին հայի ազգանուններ կրող ծախվածները: Ծրագրված հայաթափեցին Հայաստանը, պարտադրեցին մեր աղջիկերին գնալ թուրքիաները, արաբական երկրներ՝ գոյության խնդիր լուծելու… 

- Դուք խոսում եք 10-ամյա վաղեմության գործերի մասին, գուցե հիմա՞ են ինչ-որ բան անում այնտեղ:

- Նույն քաղաքականությունն է, նույն դրածո անձինք են, նույն ծրագիրը: Ես գլխավոր դատախազությունում էլ եմ խնդիր դրել, նաեւ միջազգային կազմակերպություններին դիմել՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ եւ այլն: Համոզվեցի՝ նույն թիմում են: Մի անգամ ԱԺ-ից տեղեկացրին, որ իմ ներկայացրած փաստերի հիմքով 300 մլն դրամ է վերադարձվել պետբյուջե: Հսկայական թիվ է, բայց մսխվածի դիմաց՝ չնչին: Իմ հաշվարկներով, Քաշաթաղը վերաբնակեցնելու պատրվակով 10 մլրդ դոլար է (ներառյալ մարդասիրական օգնությունը, սփյուռքի հատկացումները) հոսել որոշակի անձանց գրպաններ: Այդ հոսքը շարունակվում է դեռ: Բացի այդ, որոշ տարածքներ հրդեհում են, անօգտագործելի դարձնում, որ հանձնեն Ադրբեջանին: 

- Ասացիք, որ օտարի ծրագիր է իրագործվում Հայաստանում: Հիմքեր կա՞ն դրա համար:

- 1999թ. նոյեմբերի 12-ին ստամբուլյան համաժողովում Ռ. Քոչարյանն հայտարարեց, թե Հայաստանը որեւէ պահանջ չունի ոչ Թուրքիայից, եւ ոչ էլ՝ Ադրբեջանից, եւ որ պահանջատիրոջ կարգավիճակ ունենալու համար հիմքեր են պետք, այսինքն՝ “ցեղասպանություն” չի եղել, ցեղասպանությունը կատարվել է Արեւմտյան Հայաստանի հայերի նկատմամբ, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության հայերի: Ուզում էր ասել, որ այստեղի հայերը ուզբեկ են կամ ղրղզ… Այդ պատճառով էլ Հայաստանը բռնազավթած վարչակազմը՝ Լ. Տեր-Պետրոսյան. Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, չեն ճանաչել եւ չեն ճանաչում պաշտոնապես 1915թ. եղեռնը, Բաքվի, Սումգայիթի “ցեղասպանությունները”, բայց Ադրբեջանը Խոջալուի դեպքերը պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն: Հիմա էլ պետական մակարդակով ամեն ինչ անում են մեր ազգային խնդիրները բովանդակազրկելու համար: Նախիջեւանը, Արցախը, Կարսը, Արդահանը, Ջավախքը, որ 1921թ. բռնակցվել են Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին՝ չեն ներկայացվում որպես պատմական հայկական տարածքներ: Խոսում են սահման բացելու մասին: Դա մեր սահմանն է, մեր տարածքներն են, Թուրքիա՞ն պիտի բացի: 

- Տեսակետ կա, որ անկախ Հայաստանը կարճ ժամանակում կարող էր դառնալ տարածաշրջանի ամենահզոր երկիրը, բայց…

- Միջազգային ծրագրերով պետք է ոչնչանան փոքրաթիվ ազգերը: Այն ազգը, որը չունի հոգեւոր, մշակութային ավանդական, գաղափարական պատկանելություն, ազգ չի: Այդ պատճառով՝ ազգային պատկանելությունը գիտակցող ազգերը, պետությունները պետք է միավորվեն ընդհանուր թշնամու դեմ: Խնդիր է դրված վերացնել անգամ ընտանիք հասկացողությունը, այսինքն՝ լուծել պատկանելության խնդիրը, հային դարձնել զոմբի: Հետո հերթը կգա ավելի մեծաթիվ ազգերին: Տեսեք, ասպարեզում “Լեւոն փրկիչն” է, “Սերժ փրկիչն է”, “Ռոբերտ փրկիչն” է: Մինչդեռ մեզ համախմբող ազգային լուրջ ծրագիր է հարկավոր: Մեր առջեւ շատ բարդ խնդիրներ են: Բերեմ մեկ օրինակ եւս: Տարածքը բռնակցելը (անեքսիա) միջազգային նորմերով մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, ցեղասպանության տեսակ, որով տվյալ պետության ամբողջականությունն է խախտվում: Բոլշեւիկյան Ռուսաստանին ո՞վ է պատասխանատվության կանչելու: Հայաստանի տարածքները բռնազավթելու պայմանագիրն ստորագրելու պահին Ռուսաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր, ինչպես նաեւ‘Թուրքիայի՝ Ռազմական դատարանով մահապատժի դատապարտված հանցագործ Քեմալի կազմակերպությունը (NGO): Իսկ մեր ղեկավարները մեր պատմաբանների, քաղաքական գործիչների (“ընդդիմադիր եւ իշխանական”) հետ համատեղ միտումնավոր պարտակում եւ թաքցնում են այդ փաստը՝ իրականացնելով թուրքական ծրագիրը: 

Զրուցեց Լ. Պողոսյանը  

Հ. Գ. – “Լուսանցք”-ի կողմից – Մենք միշտ կարեւորել ենք Արցախին եւ ազատագրված տարածքներին առնչվող թեմաները, տեսակետներ ներկայացնելը: Եվ միշտ չէ, որ թեմաների կամ հարցազրույցների հեղինակների տեղեկատվությանը թերթը լիովին տիրապետում է: Կարծիքները կարող են տպագրվել նաեւ բացառապես հեղինակների պատասխանատվությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք տպագրել նաեւ հակառակ կողմի տեսակետները՝ հանուն Արցախի եւ ազատագրված տարածքների պաշտպանության առողջ բանավեճ հրավիրելու ակնկալիքով:

  “Լուսանցք” Թիվ  75, 10 – 16  հոկտեմբեր, 2008թ.

ՀՀԿ-ականները խախտում են ՀՀ նախագահի 1-ին պատվիրանը

October 10, 2008

Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց հայության համար ՀԱՅ տեսակի կարեւորությունն ընդգծել, դա միանշանակ չընկալվեց: Հայության մի մասը ողջունեց այդ միտքը, մի մասն էլ թերահավատություն դրսեւորեց կամ տարօրինակորեն վտանգ տեսավ: Առայժմ թողնենք, թե ով ինչ տեսավ ու ինչ կարծեց ու անդրադառնանք ՀՀ եւ ՀՀԿ նախագահի քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿ-ի ավագ եւ երիտասարդ կարկառուն գործիչների (Հովիկ Աբրահամյան եւ Արմեն Աշոտյան)՝ իրենց ղեկավարի գլխավոր պատվիրանից շեղվելու ՀԱՅ-ամերժ դրսեւորմանը: 

Բայց մինչ այդ հիշեցնենք նախագահ Սարգսյանի՝ ՀԱՅ-ի ձեւակերպման թիվ 1 պատվիրանը. “Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է…”:

Այսինքն՝ մեր պետության 1-ին դեմքի համար պարզից էլ պարզ է, որ ՀԱՅ-ը գենետիկ արարած է՝ բնազդական-բանական-բնական, ավելի հստակ՝ մարմին-միտք-հոգի եռամիասնությամբ օժտված տիեզերածին արարած եւ ո՛չ՝ կրոնական, կուսակցական կամ դասակարգային պատկանելությամբ անձ: Կրոնական, կուսակցական կամ դասակարգային տարանջատումները պարզապես երկրային գաղափարաբանական դրսեւորումներ են, որոնք եւ որոնց կրողները միշտ փոփոխական են իրենց ձեւով ու բովանդակությամբ: Բայց որքան հասկացել ենք, ՀՀ նախագահի պոռթկումնալից ՀԱՅ-ամեկնությունը, նա ՀԱՅ-ին դիտարկել է ո՛չ փոփոխական արարած, այլ՝ էությամբ, ձեւով ու բովանդակությամբ մնայուն արարչածին (ուրեմնեւ՝ ազգային) արժեք, որն իր բազմահազարամյա կյանքի վայրիվերումներում բազմազանություն է ձեռք բերել (ունենք սփյուռքահայի տարատեսակներ, տարբեր հավատքների ու բարբառների, կուսակցական եւ այլ պատկանելության հայեր), սակայն, գենետիկ-աստվածածին ՀԱՅ է մնացել: 

Բայց պարզ ջուրը պղտորողներ միշտ էլ գտնվում են, իսկ ՀՀԿ-ում դրանց պակասը չի զգացվել երբեք, եւ դա գերազանց կերպով է իրականացվում: Խոսքը բնավ այդ կուսակցության քաղաքական գծի շեղումների մասին չէ, ինչի ոտնահարմանն ամեն ժամ ականատես ենք լինում (հատկապես՝ թե ինչպես է վարկաբեկվում Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը) եւ ո՛չ էլ այս քաղաքական բեւեռից այն քաղաքական բեւեռ փախչելու տխուր ավանդույթի մասին է, պարզապես հետաքրքիր է՝ հիմա ՀԱՅ-ը պարզապես ՀԱ՞Յ է, թե՞ անպայման մակդիրով պետք է լինի, ասենք՝ հանրապետական կամ քրիստոնյա, բարձրաշխարհիկ կամ ռամիկ… Գուցե առանց մակդիրի այս մարդիկ չե՞ն կարողանում այլեւս ապրել, չէ՞ որ գողական կամ հեղինակավոր մակդիրներն այսօր “պռախոդ” են ամենուր: Ահա, հիմա էլ բարեպաշտ երեւալու համար հարկավոր է քրիստոնյա հայ լինել… 

Հիմա ՀԱՅ-ը հայադավա՞ն է, թե՞ հուդայադավան, ավելի պարզ՝ հիմա ՀԱՅ-ը ՀԱՅ ԱՍՏՎԱԾՆԵՐ-ից է սերվե՞լ, թե՞ հրեա ԱՍՏՎԱԾՆԵՐ-ից, հիմա մենք՝ հայերս, Հայր Արայի ժառանգներն ե՞նք, թե՞ Հայր Եհովայի, հիմա մենք հուդայածի՞ն Քրիստոսի գառներն ենք, թե՞ հրածին Վահագնի կորյունները… 

Իսկ հիմա հասանք բուն թեմային. ի՞նչ է նշանակում ՀՀ Ազգային Ժողովի տարածքում մատուռ, ավելին՝ եկեղեցի կառուցելու գաղափարը: ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, իսկ ավելի վաղ (ուրեմնեւ՝ ավելի “շուստռի”) ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը նախաձեռնել են նման “աստվածահաճո” գործ: Հերիք չէ ամեն գործարար իր անձնական օգտագործման եկեղեցին է կառուցել ու իր “փրկության” ուղին հարթել, հիմա էլ այս պատգամավորները զանգվածային “փրկության” գաղափարն են առաջ քաշում (շուտով մի նոր աղանդի ստեղծման ականատեսը կլինենք)… Հիմա՝ ՀԱՅ-ի ինքնությունն իր տասնյակ հազարամյակների ԳԵՆ-ը՝ ԾԻՆՆ է՞, թե՞ 1700-ամյա օտարածին-օտարահպատակ կրոնը… 

Եվ հիմա մի հարց Հովիկ Աբրահամյանին եւ Արմեն Աշոտյանին. եթե ԱԺ տարածքում եկեղեցի կառուցեք, ապա այլեւս չե՞ք գռփելու, անօրինականություններ չե՞ք անելու եւ ձեր ապօրինի ու թալանած ունեցվածքը աղքատների՞ն եք բաժանելու… թե՞ շարունակելու եք նույնն անել ու ժամը մեկ եկեղեցի մտնել-աղոթել-փրկվել (Երեւանը ԱԺ-ից ախր շա՜տ է հեռու, էլ չենք ասում՝ Էջմիածնի համար): Ի՞նչ է՝ կարծում եք Աստվածները կամ Ամենայն Ստեղծին՝ Տիեզերքի Արարիչը, ձեզ նմաններին աղոթքի պահին են սկսում ճանաչե՞լ… Լա՜վ, ձեզ խաբեցիք, հո Նրանց էլ չե՞ք խաբի: Բա՜յց, եթե վերոնշյալ արատները կվերացնեք ու կմիանաք աղքատներին, ինչպես Հիսուս Քրիստոսը, ապա կառուցե՛ք այդ եկեղեցին՝ նույնիսկ ձեր ղեկավարի թիվ 1 պատվիրանը ոտնահարելով… 

Բայց միեւնույնն է՝ ՀԱՅ-ը պարզապես ՀԱՅ է, այլ բան մի՛ փնտրեք: 

Հա՜, եթե այս գլխավոր պատվիրանը վերջնականապես խախտվի, ապա մեր՝ իբր ԱԶԳԱՅԻՆ ժողովը կվերածվի իբր ԱԶԳԱՅԻՆ եկեղեցու, եւ հաջորդիվ կխախտվեն նաեւ նախագահական մյուս պատվիրանները: Կխախտվի նաեւ ՀՀ Սահմանադրությունը, եւ աշխարհիկ ու հոգեւոր մեր “պայծառ” վերնախավը մի նոր “որակով” կճառագի այլեւս… 

Կարծում ենք՝ նախեւառաջ կխախտվի ՀՀ նախագահի՝ արտերկրի զլմ-ներին տված այն մեկնաբանություն-պատվիրանը, թե ինքը հայամետ նախագահ է: Իսկ հարցն այսպիսին էր՝ “ռուսամե՞տ եք, թե՞ արեւմտամետ”: 

Հիմա ՀՀԿ-ական “հականախագահական” եւ “պատվիրանախախտ” գործիչները կասկածի տակ կառնե՞ն Սերժ Սարգսյանի՝ նաեւ հայամետության տեսակետը, թե՞… 

Հայկ Թորգոմյան 

 “Լուսանցք” Թիվ  75, 10 – 16  հոկտեմբեր, 2008թ.

Իսրայելն ունի՞ ապագա

October 10, 2008

Իսրայելի վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո Էհուդ Օլմերթի միտքը հանկարծ պայծառացել է: Նա պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց հայտարարել է, թե “հանուն Պաղեստինի եւ Սիրիայի հետ երկարատեւ ու կայուն խաղաղության, Իսրայելը վաղ թե ուշ հարկադրված կլինի ազատել բոլոր վիճելի տարածքները, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները”:

Սա Իսրայելի պատմությունում աննախադեպ, եզակի դեպք է, երբ նախկին կամ գործող որեւէ բարձրաստիճան պաշտոնյա արաբա-իսրայելական հակամարտության մասին նման ոչ ավանդական տեսակետ է արտահայտում: 

Իսրայելի նախկին վարչապետը խիստ կասկածում է, թե առանց Գոլանի բարձունքները հանձնելու, հնարավոր է Սիրիայի հետ մնայուն հաշտություն կնքել կամ պաղեստինցիների իրավունքները չհարգելով՝ խաղաղ գոյատեւել: Նա ավելի խիստ է արտահայտվել այն իսրայելցիների մասին, ովքեր “չեն ցանկանում որեւէ ռիսկի դիմել” եւ նրանց հորդորել է “հեռանալ երկրից եւ բնակություն հաստատել Շվեյցարիայում”: Այնուամենայնիվ, Է. Օլմերթը չցանկանալով իսրայելցիների աչքին վերջնականապես վատ կամ վախկոտ երեւալ, ավելացրել է. “Համոզված եմ, որ պատերազմ սկսվելու դեպքում, Իսրայելը, որպես Մերձավոր Արեւելքի ամենաուժեղ պետություն, հաղթանակ կտանի, սակայն, այժմ մենք պետք է մտածենք ոչ թե հաղթանակի, այլ այն մասին, թե ինչպես կայուն խաղաղություն հաստատենք տարածաշրջանում”: 

Դե, կամ սա մի նոր հրեական աչքակապության ձեւ է, քանզի Իսրայելի բանակը շարունակաբար վերազինվում ու նաեւ խստացնում է պաղեստինյան սահմանների հսկողությունը, կամ էլ՝ իշխանության վերնախավի բարձրաստիճան գործիչն աշխարհի հրեաներին, շահագրգիռ ուժերին ու գերտերություններին հասկացրել է, որ Իսրայելի վիճակը գնալով ավելի ու ավելի ողբալի է դառնում…

Սա թերեւս ակնհայտ է, քանզի իսրայելա-անգլո-ամերիկյան “Մեծ Մերձավոր Արեւելք” ծրագրի իրականացման ձախողումը իրապես հարվածի տակ կդնի Իսրայելի հետագա գոյության հարցը: Իսկ այս ծրագրի իրականացումը դեռեւս դոփում է տեղում, ինչպես մերձավոր Արեւելքում, այնպես էլ Կովկասի տարածաշրջանում: 

Նարե Մշեցյան 

 “Լուսանցք” Թիվ  75, 10 – 16  հոկտեմբեր, 2008թ.

“Դիտարան” ամսագիր. Եհովայի վկաների տեղեկատվական զենքը

October 10, 2008

Նոր հազարամյակի դառը ճշմարտություններից մեկն էլ այն է, որ լրատվական-տեղեկատվական պատերազմները ներկա գլոբալ-աշխարհաքաղաքական իրադրության բաղկացուցիչ մասն են: Հիմա հակամարտող ուժերը (ազգեր, կրոններ, պետություններ, դասակարգեր եւ այլն) բացի ռազմականից, գաղափարականից, ընդհարվում են հաճախ տեղեկատվական հարթությունում: Տեղեկատվական զենքերը մեծ չափով կիրառվում են թե ռազմական խոշոր, թե սահմանափակ տարածաշրջանային հակամարտություններում: 

Համաշխարհային տիրապետության ձգտող ուժերը (մասոններ, տնտեսական կլաններ, գլոբալիստներ եւ այլն) շատ արագ հասկացան, որ միայն զենքի ուժով ամբողջ աշխարհին տիրել հնարավոր չէ: “Աստվածաշունչ”-ն ասում է՝ “Սուր բարձրացնողը՝ սրից էլ կընկնի”: Այդ իսկ պատճառով էլ վերոհիշյալ ուժերը սկսեցին երկրներ նվաճել՝ տվյալ երկրների բնակչությանը “զոմբիացնելով”, գիտակցությունը բթացնելով: Իհարկե, փորձում են նաեւ ստրուկներ (անհոգի շնչավորներ՝ մարդու տեսքով) պատրաստել գենետիկ ինժեներիայի կլոնավորման միջոցով: 

Այդ ուժերին ծառայող եւ հարվածային (գրոհող) երեւույթներից մեկը աղանդավորությունն է, որն առավելապես դրսեւորվում է որպես հոգեորսություն: Այստեղ խոսելու ենք Եհովայի վկաների տեղեկատվական հնարքների մասին: Վկաների հիմնադիր Ջեյմս Ռասելը 1897թ. Բրուքլինում հրատարակում է “Դիտարան” ամսագրի 1-ին համարը, որը 1950-ական թթ. լույս տեսնող “Արթնացեք” ամսագրի հետ “Եհովայի վկաներ”-ի տեղեկատվական հավաքական ուժն է: Եթե 1887թ. ամսագիրը լույս է տեսել միայն անգլերեն եւ 6000 օրինակով, ապա հիմա լույս է տեսնում 127 մլն. օրինակով եւ աշխարհի 148 լեզուներով: Շատ լեզուներով այն լույս է տեսնում նաեւ “Բրայլի գրատիպով” (կույրերի համար), ձայներիզներով (անտառաճանաչների համար) եւ տեսաերիզներով (խուլուհամրերի համար), ինչպես նաեւ CD, DVD եւ  կոմպակտ սկավառակների ձեւով: “Դիտարան”-ի 2-րդ էջում, լեզուների բաժնում կտեսնենք, որ այն հայերի համար լույս է տեսնում եւ՛ արեւմտահայերեն (ամիսը 1 անգամ), եւ՛ արեւելահայերեն (ամիսը 2 անգամ): Ավելին՝ սփյուռքահայ եհովականը անպայման ստանում է թերթի 1 օրինակ եւ համապատասխան գրականություն այն երկրի լեզվով, որտեղ ապրում է: 

Թերթի էջերը նայելիս կարող ենք տեսնել շատ անմեղ գաղափարներ, նկարներ, վերնագրեր, հոդվածներ: Կարելի է ասել՝ իրական մասը գաղտնագրված է: Թերթում կարելի է գտնել ամեն տեսակ ապազգային բան՝ հրաժարում զինծառայությունից, հայրենիքից, ազգությունից, դրոշից եւ զինանշանից, որոնք սրբություններ չեն իրենց համար: Նշվում է, որ Հիսուսը չի խաչվել քրիստոնյաների մեղքերի համար, սուրբ հոգի չկա, դժոխք եւ դրախտ՝ նույնպես:

“Դիտարան”-ի, աստված մի արասցե, հաղթանակը, տեղեկատվական հարթությունում կդրսեւորվի հայերի ուծացումով սփյուռքում եւ եզդիների, ասորիների ու այլոց ուծացումով Հայաստանում: Ուծացումը հանգեցնում է արյունախառնության, ինչը մեզ բնավ պետք չէ: Հիտլերը արդարացիորեն նկատել է, որ “հին մշակույթների մահացման միակ պատճառը եղել է արյան խառնումը եւ այստեղից բխող մակարդակի անկումը”: Իսկ ՀՀ-ն, փոխանակ մեզ հեռու պահի այդ չարիքից, գրանցում եւ օրինականացնում է դրան: 

Էդմոն Հարությունյան

Վանաձոր 

Հ.Գ. – “Լուսանցք”-ի կողմից – Չէինք ցանկանա, որ մեր ուսանող հայրենակցի (եւ այլոց) մոտ աստվածաշնչյան “Սուր բարձրացնողը՝ սրից էլ կընկնի” կարգախոսը խորը նստվածք տա, քանզի վստահ ենք՝ նա քաջատեղյակ է, որ քրիստոնեությունն ինքը սրով է մտել Հայաստան, հետո էլ աշխարհին տիրել է հայտնի խաչակրաց արշավանքներով: Իսկ հիմա, դիցուկ՝ Հայոց պետականությունն է որպես սուր գործածվում քրիստոնեության պահպանման, իրենց նպատակներին հասնելու համար՝ “հեզորեն” թաքնվելով խաչի հետեւում… Իսկ “Եհովայի վկաներ”-ի եւ այլ աղանդների հավատամքը ոչ մի բանով չի տարբերվում ոչ առաքելական, ոչ կաթոլիկ, ոչ բողոքական, ոչ ավետարանչական եւ ոչ էլ այլ եկեղեցական քրիստոնեական պատկերացումներից: Եվ հետո, կարիք չկա սեւեռվել միայն “Եհովայի վկաներ”-ի վրա, մեզ համար համարժեք վտանգավոր են նաեւ “Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի”-ն կամ մորմոնները, “Կյանքի խոսք”-ը կամ խարիզմատները, “Սայենթոլոգիայի եկեղեցի”-ն կամ Հաբարդի հումանիտար կենտրոնները, “Միավորման եկեղեցի”-ն կամ Մունի աղանդը, սոդոմականները, հիսունականները, սատանայապաշտները, վիսարիոնականները, իվանովականները, “Ընտանիք” աղանդը, “Աստծո համաշխարհային եկեղեցի”-ն, “Քրիստոսի եկեղեցի”-ն, “Աստվածամոր կենտրոն”-ը, “Սպիտակ եղբայրակցություն”-ը, Ուիթնես Լիի “Տեղական եկեղեցի”-ն (“Ավետարանի քրիստոնյաների Երեւանի եկեղեցի”), “Նոր դարաշրջան” եւ “Շրի Չինմոյեմի” շարժումները եւ այլն: 

 “Լուսանցք” Թիվ  75, 10 – 16  հոկտեմբեր, 2008թ.

Արտագաղթ՝ ֆիզիկական եւ հոգեւոր

October 10, 2008

Մենք գաղթական էինք մեր երկրում 

Այնպես եղավ, որ արեւելահայությանը բաժին ընկավ այն առաքելությունը, որ ինքը պիտի դառնա այն առանցքը, որի շուրջը կհավաքվի ամբողջ հայությունը, եւ այդպիսով կհզորանա Հայք-Հայաստանը: 

Այդ գործընթացն սկսվել էր դեռ անցյալ դարի կեսերից, երբ սկսվեց հայերի ներգաղթը: Թվում էր, թե իրականանում է համայն հայության իղձը՝ վերամիավորումը հայրենիքում (բուն հայրենիքի մի հատվածում): Բայց ո՛չ հայաստանցիները, ո՛չ էլ ներգաղթածները իրապես պատրաստ չէին դրան: Կար հայրենասիրական պոռթկում, բայց՝ միայն այդքանը… 

Չկար մշակված քաղաքականություն՝ բայց ոչ այնքան կենցաղային ու սոցիալական դժվարությունները հարթելու, որքան՝ բարոյա-հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար: Մարդիկ հայրենիք գալով՝ պատրաստ էին առկա դժվարությունները հաղթահարել, եթե հայրենիքում բնականորեն իրենց զգային ինչպես տանը, բայց… 

Նրանցից շատերն արագ լքեցին Հայաստանը՝ հենց չհասկացված լինելու պատճառով: Այդ բազմաթիվ սփյուռքահայերը մինչ այդ ապրել էին տարբեր երկրներում եւ հասկանալիորեն կրում էին այդ երկրների կենցաղի ու մշակույթների ազդեցությունը: Եվ այդ ժամանակներում (1940-ական, 1960-ական եւ 1970-ական թթ.) Հայաստանում տեղի ունեցավ նաեւ մշակույթների բախում, ինչ-որ տեղ՝ իրարամերժ: Հայրենադարձներն իրենց հետ բերել էին որոշակի կենցաղ, բարքեր ու պատկերացումներ, նաեւ՝ բարբառներ: Բերել էին նաեւ իրենց մեծ ցանկությունը՝ մասնակից լինելու Հայաստանի շենացմանը: Բայց ավա՜ղ, նրանց բացախոսությունն ու բարի կամքը չհասկացվեցին, եւ նրանք բռնությունների ենթարկվեցին: Հայրենադարձներից շատերը մեղադրվեցին լրտեսության մեջ, իսկ տեղաբնիկներից տարանջատելու համար նրանց կպցվեց “ախպար” պիտակը, ինչն էլ մեղադրանք եղավ ներմուծված շատ արատների համար: Հայրենիքը շենացնելու համար եկածներին հազվադեպ էր հնարավորություն ընձեռնվում պետական պաշտոններ զբաղեցնել, հանրությունում բարձր դիրքեր գրավել: Նորից բաժանվեցին արեւելահայերի ու արեւմտահայերի (ավելին՝ սիրիահայերի, լիբանանահայերի, պարսկահայերի եւ այլն): Այսպես՝ առճակատումից ու անտեսումից հոգնած, լեփ-լեցուն գնացքներով եկած ներգաղթյալ հայերը լեփ-լեցուն օդանավերով հեռացան: Նույնիսկ ասացվածք ստեղծվեց՝ “Ախպարները չեն ծնվում՝ գալիս են, չեն մեռնում՝ գնում են”: Դաժան, բայց իրական ժողովրդական խոսք էր ոչ հեռավոր անցյալում…

Մենք ներգաղթելով՝ էլի գաղթական ենք մնում 

Եվ ահա, երբ 1988թ. կրկին գոռում եւ պահանջում էինք միացում, մի՞թե չգիտեինք սպասվող զրկանքների ու գաղթականներ ունենալու մասին: Թե՞ մեզ սին տպավորություններ էին պետք՝ վաղուց այդքան բազմությամբ իրար գլխի չէինք հավաքվել կամ միեւնույն էր, թե այդ պահին ինչ կգոչեինք՝ Արցա՞խ, թե՞ Իսրայել… Երեւի ճի՞շտ էին հռոմեացի կայսրերը, որ ասում էին, թե ժողովրդին հաց ու հանդեսներ են պետք: Մենք այն ժամանակ հաց ունեինք, ուստի՝ մեզ տպավորություննե՞ր էին պետք:

Այո՛, իսկապես կային նվիրյալներ, ովքեր գոռում-գոչում էին սրտի եւ ուղեղի համահունչ թելադրանքով, ովքեր նաեւ մաքառեցին Հայաստանի ու Արցախի անկախության համար: Իսկ շատ-շատերի հոգեցունց պահերն իսկապես անցողիկ եղան, ժամանակավոր էին, ու երբ բոլորիս ցանկությունն ի կատար ածելու համար (ոչ մեր կամքով) մտանք անկախության եւ պատերազմի փուլ, սթափվեցինք եւ հասկացանք, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է… 

Բաքվից, Գանձակից եւ այլ վայրերից գաղթած փախստական հայերն իրենց հետ նորից ներմուծովի “արատներ” բերեցին: Նրանք կարծես օտար էին մեզ համար: Ուրիշ ազգեր այլ ազգերի են ձուլում, իրենցը դարձնում, իսկ մենք մերոնց վանում էինք ու… վանեցինք: Ավելին՝ նրանցից շատերն այդպես էլ հայերեն խոսել ու մտածել չսովորեցին, իսկ շատերն էլ իրենց պատկերացումներում հայրենիքը տեսան Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում (իրական հայրենիքը միայն ժամանակավոր ապաստան նկատեցին)… 

Նորից ծաղրուծանակ սկսվեց, ինչպես ծաղրվում էին, ասենք, 1946թ. ներգաղթած ֆրանսահայերը՝ հովանոց եւ անձեռնոցիկ օգտագործելու համար, կամ պարսկահայերը՝ իրենց արեւելյան սովորությունների ու քաղցրալեզու խոսակցականի համար, լիբանանահայերը մեկ այլ բանի համար, իրաքահայերը՝ մեկ ուրիշ եւ այլն: Նորից սկսվեց տարանջատման (հաճախ իշխող վարչախմբի կողմից միտումնավոր տարվող) գործընթացը: 

Մի՞թե մենք էլի շտապեցինք, ինչպես 20-րդ դարասկզբին, երբ հանպատրաստից Թուրքիայից անկախություն էինք պահանջում՝ առանց զենքի, մշակված ծրագրերի (հաճախ հենց թշնամիների հետ համագործակցելով): Իսկ օրինակ՝ հույները, բուլղարացիները եւ օսմանյան կայսրության որոշ ժողովուրդներ դա ավելի կազմակերպված արեցին: Չհասկացա՞նք, որ Արցախի պահանջումը ադրբեջանահայերի հոսք է ակնկալում, լրացուցիչ հոգսեր՝ ինչպես դրամական, այնպես էլ՝ բարոյա-հոգեբանական: Ովքե՞ր եւ ինչու՞ չպատրաստեցին մարդկանց այս ամենն ընկալելու համար: Առաջին գաղթականներին հայաստանահայերը սիրով ու նվիրումով ընդունեցին, եւ դա հաստատ կշարունակվեր, եթե պետությունը հետզհետե ծագող բարոյա-հոգեբանական եւ կեցա-մշակութային սպասվող խնդիրների լուծումը (համադրում-կարգավորումը, ճիշտ քարոզչությունը) գոնե իր վրա վերցներ, բայց… Նրանք լրջորեն զբաղված էին ներիշխանական ու պալատական խարդավանքներով եւ այլեւս այլ բաների ժամանակը չունեին: Իսկ այդ խարդավանքները հետզհետե սկսեցին վտանգել մեր ձեռքբերումները, հատկապես Արցախի ու ազատագրված տարածքների պահպանման հարցում: Այս վարչարարությունը (ներքաղաքական առճակատումներն ու տեղաբնիկության տարանջատումները) գաղթականներ դարձրեց ոչ միայն ներգաղթյալներին, այլեւ՝ բնիկ հայաստանահայերին… 

Մեր երկիրը գաղութ է, մենք չենք տերը մեր երկրի 

Հայտնի է, որ իշխանություն գրավելն ավելի հեշտ է, քան՝ այն պահելը: Հիմա, երբ Արցախն ու ազատագրված տարածքները մերն են, դրանք պահել է պետք: Այստեղ դրված է համայն հայության հետագա գոյության հիմնաքարը: Եվ սա չափազանցություն չէ բնավ: Հասկանալի է, որ ազատագրված հողերը հեշտ չէ պահելը, ռազմա-քաղաքական խնդրից բացի կան նաեւ սոցիալ-տնտեսական չլուծված շատ հարցեր: Բայց եթե ազգովի մի գործ ենք անում, ուրեմն բոլորս էլ պետք է զրկանքներ կրենք՝ եւ՛ հանրությունը, եւ՛ իշխանությունը: Սույն հարցը ճիշտ ու նպատակային քարոզչության խիստ կարիք ունի: Նման դեպքում հարուստները պետք է զուսպ եւ համեստ լինեն ու իրենց շվայտ կյանքով չնեղացնեն ու չգրգռեն չունեւորներին, որոնցից շատերը մեր երկրի ու նրանց այսօրվա բարօրության համար իրենց կյանքն էլ չեն խնայել: Օրինակ՝ ինչպե՞ս կարող են մի խրամատում նստածներից որոշները կուշտ լինել, որոշները՝ սոված, այդ դեպքում ճակատի գիծը նրանց միջով կանցնի եւ ոչ՝ թշնամու: Ու հետեւանքն էլ պարզ է, թե ինչ կլինի… Իշխանությունները պետք է լրջորեն մտորեն այս մասին: Հիմա էլ Հայաստանը արտաքին ճակատային մի քանի գծեր ունի, եւ պետք չէ այդ գծերը ներհայաստանյան դարձնել եւ թմբկահարել, թե ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում թող ապրի ու աշխատի: Նախ՝ դա այդպես չէ, ամենաանօրենն օրվա իշխանություններն են ու պետական հարկերից խուսափող “բարերարները”: Իսկ առհասարակ՝ պետք է օգնել սեփական ժողովրդին ոտքի կանգնել, քանզի պատերազմն ընդամենը մեկ սանտիմետրով է հեռու մեր սահմաններից: Հասկանալի է, աշխատողն ու խելացին ավելի լավ պետք է ապրեն, բայց դա արդարորեն պիտի կատարվի, թափանցիկ լինի բոլորին: Իսկ արդարությունը Հայաստանում վաղու՜ց մեռած է… Ներկայիս խանական (“ցարեր” ու “թագավորներ” էլ ունենք) ու մեծահարուստական (քաղքենիական) լպիրշ ամբարտավանությունն է, որ ճակատային գիծը Հայաստանի ներսն է տեղափոխում: Ժողովուրդը քչով էլ կբավարարվի, կտոկա դժվարությունների առջեւ, եթե տեսնի, որ իր կառավարիչներն իսկապես աշխատել եւ օգնել են ուզում: 

Պետք է հասկանալ, որ կարելի է եւ ավելի դյուրին է սեփական ժողովրդի համար քիչ ծախսելով (շատի հնարավորության դեպքում՝ իհարկե շատ)՝ նրան սիրաշահել ու կյանքը փոքր-ինչ բարեկեցիկ դարձնել, քան՝ հետո օտարի խաղերի դեմն առնել մեր պետության ներսում, սեփական օջախներում (մեր ճարահատյալ ժողովրդի ցասման վրա ծրագրված), կամ՝ որ ավելի վատ է՝ հետո պատերազմել (քաղաքացիական կամ թշնամու դեմ)՝ տասնապատիկ ավելի գումարներ ծախսելով, այն էլ՝ անիմաստ… 

Միանշանակ, անարդարությունն ու անպատժելիությունն ավելի են նյարդայնացնում մարդկանց, քան՝ զրկանքները: Մեր ժողովուրդը դարեր շարունակ արդարության կարոտ է եղել, հալածվել է օտարներից, եւ երբ այդ անարդարությունը տեսնում է իր կերտած անկախ երկրում ու կողքին ապրող հայի կողմից, ում հետ նաեւ մաքառել է կողք-կողքի, ապա այս հանգամանքը ծանր ու անհանդուրժելի է դառնում: Թե չէ հայը զրկանքների սովոր է, կարեւորը՝ հույսը չմարի, հավատը չխաթարվի: 

Հարյուրամյակներ շարունակ հայի կյանքը շատ ծանր է եղել: Միայն խորհրդային տարիների վերջում նա մի քիչ շունչ քաշեց (պատսպարված լինելով ասպատակություններից), բայց այն ժամանակ էլ արդարություն չկար: Քիչ է մնում մտածենք, թե արդարությունը երկրային հասկացություն չէ, եւ այն միայն հեքիաթներում է լինում: Աշխարհի ներկայիս դրվածքի մեջ է արդեն անարդարությունը, այն յուրաքանչյուրիս մեջ է արդեն, եւ մենք ինչպե՞ս կարող ենք արդարություն պահանջել, երբ ինքներս ենք անարդար: Սա մի անլուծելի շրջապտույտի է նմանվում: Բայց ելքը կա: Եվ դա ազգային համարում ունեցող իշխանությունները պիտի սկսեն եւ հենց իրենցից… 

Հայը իր երկրի տերը պիտի լինի, ոչ թե օտարի դրամա-տնտեսական գործունեությունը Հայաստանում սպասարկող անձնակազմ: Ոչ թե իր երկրում ապրի տնվորի կարգավիճակով: 

Մեր հայրենիքը այսօր “անկախ” գաղութ է պարզապես: Իսկ Հայաստանը հայի՛ հայրենիքն է, եւ հիրավի՛ ազգային իշխանություններն իրավունք չունեն խթանել օտարի բարգավաճումը մեր երկրում՝ դրա հետ մեկտեղ նպաստելով սեփական ժողովրդի արտագաղթին, ինչը հիմնականում անարդարության ու լքվածության դրդապատճառներ ունի: Օտարահպատակ իշխանությունները հային անտեր ու անպաշտպան են դարձնում իր հայրենիքում, իսկ անտեր հայը չի կարող Հայաստանին տեր լինել… 

Մենք գաղթական ենք հոգեւոր կյանքում  

Մարդկության պատմությունում թերեւս միայն հին Աստվածների ու բնախոսական օրենքներով ապրող Մարդկանց ժամանակներում կար արդարություն, եւ արդարության պահանջ, ինքնըստինքյան, չկար: Բայց խառնարյունությունն ու խառնակչությունը հետզհետե հանգեցրին անարդարության ծագմանը, երբ այդ երեւույթներից՝ գենա-հոգեխեղումներից, ծագեցին միմյանց չհասկանալու եւ չհանդուրժելու “մարդկային” ունակությունները (ինչպե՞ս կարող է մի քանի ազգի գենն իր մեջ կրողն անկառավարելի գենետիկ պայքարում ներքին կայունություն ունենա եւ հետո էլ՝ արտաքին հարցերում մարդկային ու ազգային հանդուրժողականություն դրսեւորի)… Խառնածինը նաեւ խառնակիչ է: 

Մարդկային եւ Աստվածային սրբազան օրենքներից շեղումը պատճառ դարձավ, որ Աստվածները հեռանան մարդկանցից… ու մարդիկ այլեւս աստվածացրին մարդուն: Նա էլ Աստվածներին մեռած հայտարարեց… Եվ մարդիկ, ովքեր կռապաշտության ծիրում շեղվել էին ՏԻԵԶԵՐԱՈւՍՄՈւՆՔԻՑ, չհասկացան, որ Երկնային Էակները չեն մեռնում, որ եթե մարդկային հոգին չի մեռնում, ապա՝ Աստվածներն առավել եւս… Չհասկացան, որ Տիեզերքի Արարչին՝ Ամենայնը Ստեղծողին, փոխում են մի մարդ արարածով, ով եթե նույնիսկ Աստծո որդի է, այնուամենայնիվ, Աստված չէ, առավել եւս՝ Արարիչ… Իսկ Արարչին նույնիսկ Չարը չի մերժում, ուր մնաց թե (Բ)Արին: Իսկ այդ աստվածացած մարդու արքայությունը պարզորոշ երկրային էր, ինչպես մյուս մարգարեներինը կամ հզոր քրմերինը (մոգերինը), սակայն, նա խոսեց երկնային արքայությունից (Երկնային Հոր-Տիրոջ-Արարչի անունից)՝ խեղելով ինչպես երկրայինը, այնպես էլ՝ երկնայինը: Եթե նրա տերը-հայրը պարզապես մի եբրայական Աստվածահայր է՝ Յահվեն-Յեհովան, ապա մոլորակի պտույտը մեզ համար իրապես ողբալի է պտտվում… Քանզի մեր հոգեւոր պատկերացումները Չարի թագավորությանն են ենթարկվում, եւ ամեն անգամ մեր հավաքական, թե անհատական կանչն ու աղոթքը Չարի “իշխաններին” են զորացնում՝ ավելի ու ավելի տկարացնելով մեզ… 

Հայ-արիական իմաստնությունն ասում է՝ “Տիեզերքը նյութ է եւ լողում է ԳԵՐԷՈւԹՅԱՆ եւ ԳԵՐԻՄԱՍՏՈւԹՅԱՆ Անեզրության մեջ… Եվ Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ, իսկ Միտքը սփռված է Տիեզերքով մեկ, ուստի տիրապետի՛ր Մտքիդ… Քանզի այն կարող է եւ՛ օգնել, եւ՛ պատժել քեզ…”: Աստվածացված մարդու պաշտամունքի պարագայում մենք պատժված ենք, քանզի մեր միտքը՝ առ Աստված կամ Արարիչ աղոթքները, “գրանցվում” են միայն Չարի տիրույթում… Այն իր արձագանքը չի գտնում մեր Աստվածների Հոգում եւ Ամենաստեղծիի Սրտում: Տիեզերքը բոլոր Արարածների եւ Էակների Տունն է, բայց ամեն Անկյուն (մոլորակ թե վերերկրային Աշխարհներ (Երկինքներ)) պետք է ապրի իրե՛ն տրված Արարչական Օրենքներով, ինչը սահմանված է՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ օրինաչափություններից բխելով… 

Իսկ այն, ինչ արվեց ավելի շուրջ 2000 տարի առաջ, արդեն մի նոր խաբեություն եւ անարդարություն էր… Երկրային օրենքներով ապրող մարգարեներն ու թագավորները չեն կարող ամբողջապես ՏԻԵԶԵՐԱՀԱՍ եւ արդար լինել: Աշխարհիկ թագավորներն ու ներկայիս նախագահներն ամեն ինչի համար պատասխանատվություն են կրում, ամեն սխալի, ամեն հոգեխեղ արհավիրքի համար նրանք են մեղավոր, քանզի ճակատագրով կամ սահմանադրորեն նրանց է վերապահված առաջնորդելու առաքելությունը: Ուստի՝ ՏԻԵԶԵՐԱՃԱՆԱՉՈՂՈւԹՅՈւՆԸ այլեւս պարտադիր պայման է: 

Եվ ինչպես միշտ հրատապ են՝ ո՞վ է մեղավոր եւ ի՞նչ անել հարցերը: Վատ կյանքի համար մարդ միշտ մեղավորներ է փնտրում, հաճախ անարդար կյանքն անարդար վճիռներ է կայացնում ի օգուտ անարդարների… Իսկ այդ միջավայրում “սնված” հակաբնական կացութաձեւն ու վարչակարգերը մեզ ավելի են հեռացնում մեր Առաքելությունից: Եվ մենք գաղթական ենք դառնում նաեւ հոգեւոր բնագավառում՝ մեր “հայրենիք”-հավատքից արտագաղթելով այլոց “հայրենիք”-հավատքներ… 

Մենք էլի գաղթական ենք գաղութացված մեր երկրում 

Հայաստանը համաշխարհային դրամա-տնտեսական համակարգի (աշխարհի գաղտնի կառավարության) գաղութներից է՝ “շնորհիվ” ապաշնորհ իշխանավորների: Եվ վերադառնալով ներազգային պառակտման թեմային՝ նշենք, որ ներկայումս այս խնդիրը նույնպես շահարկվում է, եւ հաճախ՝ դրսի ուժերի ջանքերով: Այժմ քարոզվող ժողովրդավարություն-դեմոկրատիան նույնպես անբնական (ներմուծված) աշխարհիկ համակարգ է, որը քրիստոնեությամբ (մահմեդականությամբ, թե հուդայականությամբ…) համեմվելով (մեր դեպքում՝ քրիստոնյա-ժողովրդավարներ), նաեւ անբնական հոգեւոր համակարգ է ստեղծել: Իսկական աշխարհիկ դեմոկրատները թերեւս միայն հին հույներն էին:

Իսկ այժմյան դեմոկրատիան իշխելու բիրտ գաղափարախոսություն է, թույլերին նվաճելու հարմարավետ միջոց, ինչպես ժամանակին՝ կոմունիզմը, որին փնովու՜մ ու փնովու՛մ են դեմոկրատ-ժողովրդավարները: Մի՞թե Տիգրան Մեծն ու Պապ թագավորը ժողովրդավար էին, կամ՝ Իվան Ահեղն ու Պետրոս I-ը, կամ՝ Նապոլեոնն ու Բիսմարկը… Ի՜նչ հարգանքով եւ հպարտությամբ են այժմ խոսում նրանց եւ նրանց նմանների մասին: Բայց, հավանաբար, նրանք նաեւ դաժան թագավորներ ու կառավարիչներ են եղել, որովհետեւ երկիրը պահել-պահպանելու համար թույլ ու ամենաթող չես կարող լինել: 

Եվ եթե խոսում ենք պետականությունից, ազգային միասնությունից, ապա հիշե՛նք ռուսներին, թե գերմանական կամ եվրոպական այլ ծագումով կայսրերին կամ վրացի-հայ Ստալինին ինչպես էին ենթարկվում, որ կայսրություն ունենան: Իսկ մենք վաղուց մերոնց օտարում ենք, իսկ օտարին ենթարկվում ենք՝ եւ ոչ թե մեր կայսրությունը վերհառնելու, այլ՝ նրանը պահպանելու համար: 

Արցախցի ՀՀ նախագահների (Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան) թեման ողողված է մեր զլմ-ներում: Իհարկե, բացասականն առավել առկա է: Ո՞վ է արցախցին, որ Հայաստան կառավարի: Հարցն այնքան անհեթեթ է, որ չենք պատասխանի՝ ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար: Բայց մենք հարցնենք՝ մի՞թե Սարդարապատում մեծաթիվ արցախցիներ չեն կռվել կամ Զանգեզուրում՝ հենց այս մի փոքրիկ Հայաստանի ստեղծման համար (որ հիմա մտածողներ կան նույնիսկ՝ թե Արցախը արցախցիների խնդիրն է), կամ մի՞թե մենք չենք հպարտանում մեր արցախցի ու գարդմանցի մարշալներով, ում անուններն առասպելացվել են: Նույնիսկ անիմաստ է օրինակները շարունակելը: Ինչի՞ համար է այս նոր սեպը խրվում: Վստահ ենք՝ շատերը հոգու խորքում գիտեն պատասխանը:

Համոզված ենք, որ եթե նախագահը ջավաքցի կամ ապարանցի լիներ, ապա նույն բանը կկրկնվեր (ասում էին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ սիրիահայ էր… կոմունիստի զավակ էր… եւ այլն): Թե՞ մեզ միայն բնիկ երեւանցին է պետք (որին եթե փնտրենք էլ, երեւի չգտնենք, քանզի մի քանի սերունդ բնիկ երեւանցու արյան մեջ էլ կան լոռեցու, գյումրեցու, սյունիքցու կամ այլի գեներ): Իսկ եթե այդ երեւանցու մեջ էլ պիտի փնտրենք նաեւ քրիստոնյա-ժողովրդավար երեւանցուն, ապա մեր վերջը հաստատ եկել է… Սովետական հայտնի մուլտֆիլմի կոկորդիլոս Գենան կասեր՝ ” неизвестный научный зверь ” (գիտությանն անհայտ գազան): Իսկ ու՞մ է սա ձեռնտու: Պարզից էլ պարզ է՝ մեր թշնամիներին (ներքին են կոչվում, թե արտաքին՝ միեւնույնն է): Օտարները տեսնելով, որ մեզ ճակատային չեն կարող վերջնականապես հաղթել կամ ոչնչացնել, նորից գործադրում են հին մեթոդները՝ հային հայի դեմ հանելը… Եթե անդրադառնանք պատմությանը՝ կտեսնենք, որ միշտ էլ, երբ հայերը ցանկացել են համախմբվել եւ զարգանալ, նրանց խառնել են, մեր անառիկ բերդերի դարպասները ներսից բացել են… 

Մեզ հալածել են նաեւ, երբ օտարի պետություններում ենք փորձել համախմբվել: Օսմանյան կայսրությունում, երբ տնտեսության մեծ մասը հայերի ձեռքին էր, նրանց սկսեցին հալածել (ի վերջո՝ ցեղասպանել): Նույնը կատարվեց Բաքվում եւ Թիֆլիսում: Մեր թշնամիները հասկացել են, որ մեզ հանգիստ չպետք է թողնեն, մեզ պետք է օգտագործեն (թե ֆիզիկապես, թե մտավոր առումներով) եւ…

ձուլեն, եթե չստացվի՝ կոտորեն կամ վտարեն: Թե չէ ինչպես հանդուրժեն, որ մենք արագ զարգանանք ու աճենք եւ ոմանց համար վտանգ ներկայացնենք: Եվ հիմա, երբ մենք մեր հայրենիքի մի փոքրիկ հողակտորի վրա ենք ուզում բազմանալ, մեզ նորից ճնշում են, դարձնում գաղթական: 

Հեղաշրջումների տեխնոլոգիաները նույնն են մնացել, գաղտնի ծառայությունները գիտեն, թե գրավն ում վրա դնեն, եւ ինչ զանգվածներ ներքաշեն դավադրությունների մեջ: Դե, գող ու ծախու զանգվածներ բոլոր երկրներում էլ կան, նույնիսկ՝ ամենահարուստ: Եվ եթե կան մարդիկ, ովքեր հատկապես քաղաքականությունը բիզնես են դարձրել, թող լա՜վ հիշեն, թե ում ջրաղացին են ջուր լցնում… 

Հաջողության եւ առաջընթացի գրավականը ոչ միայն արդարությունն է, այլ նաեւ ներքին կայունությունը, խաղաղությունը: Այդ դեպքում, ժամանակի ընթացքում, ինչպես ասում են, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Եվ եթե մեր թշնամիներն իրապես վախենում են, որ կայուն պայմաններում մի քանի տարուց մենք տարածաշրջանում ավելի մեծ կշիռ կունենանք, ապա ամեն գնով պետք է խանգարեն ու խառնեն մեզ, որպեսզի ամեն անգամ զրոյից սկսենք: Սա նրանց գործն է, մերը՝ սա հասկանալը, նկատելը եւ կանխելը: 

Զարմանալին այն է, որ միշտ կուրծք ծեծելով, թե առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, մենք բոլորովին մոռացել ենք ոչ միայն մեր հին հավատի, այլեւ նոր կրոնի բարոյա-հոգեբանական սկզբունքների մասին: Իսկ մեր կյանքի շատ հարցերի պատասխանները հենց հոգեւոր ոլորտում են տրվում: Բայց մեզ օտարածին կամ սին հոգեւոր “հեքիաթներ” են պատմում, ժողովրդին հիմարացնում այլոց ընտրյալությամբ ու փառաբանումներով… 

Հռոմեական կայսրությունից մինչ հիմա նյութական եւ հոգեւոր աշխարհընկալումներում ոչինչ չի փոխվել, միայն տեխնիկան է զարգացել, որից էլ՝ վայելքի պայմանները: Մարդը մեծամասամբ մնացել է նույնը, բնությունից հեռացած է ու երկրային զվարճանքներին գերի: Եվ ինչքան միամիտ պետք է լինենք, որ հավատանք, թե նախագահ-թագավոր փոխելով կյանքը կլավանա: Մենք ինքներս պետք է փոխվենք՝ մտածողության համակարգով, կեցական օրենքներով: Ամեն ինչ Աստծո-Աստվածների ձեռքին չէ, հիմա էլ Նրանք մեզ հո հանգիստ են թողել… Աստվածները մեզ համատեղ (տարբեր Տիեզերաշխարհներում) ապրելու եւ արարելու շնորհ են ընձեռել, որոշողը մենք ենք…

 Մեզ հանգստություն եւ խաղաղություն է անհրաժեշտ, նախ եւ առաջ՝ հոգու, որպեսզի պարզենք ու պայծառացնենք մեր միտքը, ճանաչենք մեզ, մեր արմատները, որ մեր խաթարված էությունը կարգավորվի ու կրկին ստանձնենք մեզ վստահված Արարչատուր Առաքելությունը, տանենք մե՛ր Խաչը՝ օտարների խաչերը թողնելով իրենց:

Արամ Ավետյան 

“Լուսանցք” Թիվ  75, 10 – 16  հոկտեմբեր, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 76, 17 – 23  հոկտեմբերի, 2008թ.

Արիական ազգային լեզուները՝ հայոց լեզվի բարբառներ

October 10, 2008

Լեզվի, մասնավորապես՝ հայոց լեզվի, խորհուրդ ( կարդալով Էդվարդ Աթայանին, ու… խորհելով )

“Քո (Արարչիդ-Ս.Մ.) ստեղծած լեզուս…” (Նարեկացի) 

Հայոց լեզվի լեզու բառը կազմված է լ, ու հունչարմատներով եւ ազ բառ-արմատով՝ լ-էզ(ազ)-ու: Էզ (ազ)-ը նշանակում է սերում, ծագում, ծագումնային որակ (այդ իմաստն է արտահայտված, տարբեր շեշտադրումներով, ազ-ով կազմված բոլոր բառերում՝ ազգ, ազատ, ազնիվ…): Լ-ն եւ ու-ն, ըստ երեւույթին, ընդգծում են ծագումնային որակի բացարձակությունը, ոգեղենությունը, որպիսին լինում է ազգային (մարդկանց՝ արյունակցական ամբողջականության) ծագումնային որակը: 

Հետեւաբար, հայերենի լեզու բառն ասում է այն մասին, որ լեզուն ազգային ներքին ծագումնային (գենետիկական) որակ է, գալիս է ազգի արարումից եւ միշտ նրա կյանքում առկա է (նույն իմաստն է արտահայտում նաեւ ռուսերենի համապատասխան յազիկ բառը): Ըստ այդմ, լեզուն, եթե այն բնական լեզու է, ինչ-որ իմաստով նույնանում է ազգին, ներկայացնում է ազգը: Անընդունելի է, ուստի եւ, լեզվաբանական այն տեսակետն, ըստ որի լեզուն հաղորդակցման միջոց է (դա ճիշտ է օտար լեզուների համար միայն): 

Ազգը ծնվելով, ի սկզբանե հարաբերվել է իր ծագումի (ինչպես երեխան՝ իր հոր եւ մոր հետ), ինքն իր, բնօրրանի, բնական բազմազան երեւույթների, էությունների, այլ բնական օրգանիզմների, բնական զորությունների հետ: Եվ այդ հարաբերությունները նա վերապրել է իր հոգեկերտվածքի, իր բնավորության, իր որակական զանազան դրսեւորումների միջոցով, արդյունքում՝ յուրովի ընկալելով դրանց խորհուրդները եւ համապատասխան անուններ տալով դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների (իմաստների) համակարգն է ազգային լեզուն: Նրանում ամեն խորհուրդ իր անունն ունի, եւ ամեն անուն իր խորհուրդն ունի: Ազգը, եթե նա ա՜զգ է, աշխարհի, աշխարհի այլ լեզուների հետ նախ եւ առաջ հարաբերվում է իր ազգային, մայրենի՜ լեզվի հիմունքով: Ուրացա՞վ ազգն իր լեզուն, իր լեզվի նախարար խորհուրդները, – նշանակում է նա էլ ազգ չէ, ժողովուրդ է: Լեզուն ազգի հոգու պահապան տունը, Աստվածաշունչը, հավատքն է: Ազգային լեզուն իր ազգի մեջ հանդես գալով որպես ներքին գենետիկական որակ, այլ ազգերի մեջ արտահայտվում է որպես արտաքին հաղորդակցման միջոց: 

Որպես ազգային խորհուրդների համակարգ, ազգային լեզուն սովորաբար չի ընդունում օտար փոխառություններ: Եվ եթե որոշ օտար բառեր պարտադրվում են, ապա ազգային լեզուն դրանք չի մարսում, քանի որ օտար բառերը իրենց մեջ ազգային խորհուրդ չունեն: Դրանք ժամանակի ընթացքում ազգայնացվում են: 

Ինչպես չկա վերացական ազգ, այնպես էլ չկա վերացական՝ անտոհմիկ ազգային լեզու: Եթե ազգը ցեղի (ռասայի), մարդու այս կամ այն տեսակի օրգանական մաս է, ուրեմն ազգային լեզուն էլ պարտադիր ցեղի լեզվի օրգանական մասն է: Դրանով է պայմանավորված այն, որ աշխարհի լեզուները խմբավորվում են ըստ իրենց ցեղային ընտանեկան ծագումնաբանության՝ արիական (հնդեվրոպական), չինական, սեմական, թուրքական եւ այլն: Փաստորեն, ազգային լեզուները ընդհանուր ցեղային (մայր) լեզվի մասնավոր արտահայտություններն են՝ բարբառները, ինչպես ամեն ազգային լեզվի մասնավոր դրսեւորումներն են նրա բարբառները: Ազգային լեզուն ունենալով ցեղային ծագում՝ հետագայում զարգանում է ինքնուրույնաբար՝ իրենում կրելով ցեղից ճյուղավորված ազգի կյանքի ընթացքի առանձնահատկությունները: 

Ընդհանուր ցեղային լեզվի բաղադրիչներից՝ ազգային լեզուներից որեւէ մեկը, պարտադիր, մայր լեզվի կարգավիճակ է ունենում, որից հետագայում ծնվում են ցեղային լեզվի մյուս ազգային դուստր լեզուները: Փաստորեն, այդ լեզվի պարագայում ցեղային լեզուն ու ազգային լեզուն նույնանում են:

Առավել բնական է լինում այն, որ ցեղային լեզվի առաքելությունն ունենում է ցեղի այն ազգի լեզուն, ով շարունակում է ապրել ցեղի բնօրրանում (չէ՞ որ լեզուն նաեւ բնօրրան է): Ցեղի մայր լեզուն, պարզ է, լինում է ցեղալեզվի մյուս ազգային լեզուներից ամենահիմնայինը, ամենամաքուրն ու ամենահարուստը: Ցեղալեզվի բնականոն զարգացման դեպքում՝ այդ լեզուն մյուս ցեղալեզուների գլխավոր սնուցողը, դրանց խորհուրդների պարզաբանման ամենավստահելի պատվարը, դրանց՝ միմյանց հասկանալի դարձնելու “ամենահասկացող” միջնորդն է լինում: 

Արիական (հնդեվրոպական) ցեղալեզուն ձեւավորվել է Հայկական լեռնաշխարհում եւ հենց այստեղից է տարածվել աշխարհով մեկ: Փաստորեն, բոլոր արիական ազգային լեզուները արիական ցեղալեզվի, այսինքն՝ հայոց լեզվի բարբառներ են, որ այնուհետեւ զարգացել են ինքնուրույնաբար եւ տարբեր պայմաններում (սրանց մեջ, ինչ խոսք, ամենաազդուն այն՝ բնիկների ստեղծած լեզվական պայմաններն են, որոնց մեջ հայտնվել են արիալեզու արիները): Դա հիմնավորվում է հենց այն իրողությամբ, որ արիական այլ լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են հայերեն (ոչ պակաս կարեւոր փաստարկ է նաեւ այն, որ հայը, ինչպես նկատել են շատերը, դյուրությամբ է սովորում հնդեվրոպական լեզուները, եւ այդ լեզուներին լավագույնս տիրապետելու դեպքում, դրանց լավագույնս կրողներից բոլորովին չի տարբերվում): Օրինակ. յազիկ՝ ազ/ծագում-իկ/ – լեզու. յազիցա՝ /ազ-իցա/ – ազգ. կնյազ՝ /կըն-ազ/ -ազնվական. բարին, բարոն՝ /բարի/ – արիական ծագում ունեցող. ագնի, ագոն՝ /ագն/ – հուր, կրակ. Աննա՝ /Ան-ահ/ – Աստվածամայր՝ ծնող Զորություն. ատրուշան՝ /ատր-ուշ-ան / – ոգեղեն, կամ սուրբ, կրակի պահպանում. ուռա՝ /Ար-ահ/ – հայ դիցաբանության Արա-ն Արարչի անվանումն է. միռ, մեռա – Միհր բառ-խորհրդից է առաջացել. դը/դզը (անգլերենի նախդիրը) – հայերեն զ հունչարմատից է առաջացել. լոգոս՝ /լ-ագն-աս/ – աստվածային հուր/ հրեղենություն. իստինա՝ /աստ-ին-ա/ – աստվածային հիմունք ունեցող: 

Ս. Լ. Մանուկյան

ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոն 

 “Լուսանցք” Թիվ  75, 10 – 16 հոկտեմբերի, 2008թ.

Կովկասը դեռ պայթյունավտանգ է…

October 3, 2008

Կովկասյան վերջին իրադարձությունները նոր անակնկալներ են մատուցում. վրաց-օսա-ռուսական պատերազմը նրբորեն շղարշած նոր վարագույրներ են բացվում… Արդեն ակնհայտ է, որ կովկասյան 5-օրյա պատերազմի հեղինակներն իսրայելա-ամերիկյան դաշինքի պատվիրատուներն են: Իսրայելն անհանգստացած է “Մեծ Մերձավոր Արեւելք” ծրագրի դանդաղ (մերձավորարեւելյան) ընթացքով եւ մի նոր ճակատ է բացել՝ իր սահմաններից ավելի հեռու, իր համար առավել ապահով, բայց ոչ պակաս պայթյունավտանգ… 

ԱՄՆ-ն էլ իր ծավալապաշտական ծրագրերին համահունչ փորձում է իրապես հիմնավորվել մեր տարածաշրջանում, ձեռքի հետ էլ իշխող վարչակարգն այս պատերազմով իր “Հանրապետական” ԱՄՆ նախագահի թեկնածուի ընտրվելու անհրաժեշտությունն է ներկայումս կարեւորում ու նրա վարկանիշն է բարձրացնում: Նաեւ՝ Եվրոպա-Ռուսաստան հարաբերություններն է սրում: Թուրքիան էլ մեկ այլ խնդիր է իրացնում՝ “Կովկասյան տուն” է ուզում ստեղծել՝ Իրանին մեկուսացնելու եւ իր (իմա՝ պանթուրքիստա-սիոնիստական) կարգերը նաեւ Կովկասում հաստատելու համար:

Իսրայելը չբավարարվելով վրաց-օսա-ռուսական հակամարտությամբ, որը վերահսկում էր Վրաստանի պաշտպանության նախարարի (ազգությամբ հրեա՝ Իսրայելի քաղաքացի) միջոցով, հիմա էլ Ադրբեջանին է զինում… մի նոր հակամարտություն սկսելու նպատակով:

Կարծում ենք՝ հասկանալի է, թե որն է այդ նպատակը:

Հանրահայտ է, որ Իսրայելը զինում է նաեւ Իրաքի տարածքում գտնվող քրդական բանակը եւ օգնում է նաեւ սպայակազմի ձեւավորմանը: 

Հետաքրքիր է՝ ԱՄՆ պետքարտուղարությունը իր տարեկան զեկույցում մի օր կզետեղի՞ հրեաների կողմից բոլոր մյուս ազգերի իրավունքները ոտնահարելու եւ Իսրայելի կողմից հակամարդկային (հակասեմիթականն էլ հետը) գործունեության քննադատությունը…

Իսկ գուցե հրեաներն իսկապե՞ս համարում են, որ իրենք համաշխարհային ընտրյալ ազգ են եւ բոլոր ազգերն իրենցից են եւ իրավունքներն ու որոշելիքներն էլ իրենցն են… Բայց եթե լսենք Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Շլոմո Զանդին, ապա՝ “հրեա ազգ գոյություն չունի, իսկ պատմական հայրենիքից հրեաների արտաքսումը լոկ առասպել է՝ Իսրայել պետության ստեղծումն արդարացնելու համար”: Իսկ Ստրաբոնը դեռ մ.թ.ա. առաջ ասել է՝ “Հրեական ցեղը կարողացել է արդեն ներթափանցել բոլոր պետություններ, եւ հեշտ չէ գտնել մի այնպիսի տեղ աշխարհում, որն այդ ցեղը զբաղեցրած եւ իր իշխանությանը ենթարկած չլինի”: Դա շարունակվում է առ այսօր, ինչը վկայում են ներկայիս աշխարհի կարկառուն դեմքերը, ովքեր բացահայտում են, թե ովքեր են կազմակերպում մարդկության “մեղքերը”… Սակայն, Տիեզերական Գարնան հետ փոփոխվում է նաեւ երկրային ժամանակաշրջանը, եւ հրեաներն իրար են անցել՝ փրկվելու հույսով: Բայց ժամանակն անողոք է, ու հիմա գենետիկ ՀԱՅ-ի ժամանակն է գալիս՝ հայ-արիական արարչական բնարմատի…

Իսկ “գործից” ու “ջրհեղեղից” հասկացող հրեաները շատ լա՜վ գիտեն, որ փրկությունը Հայք-Հայաստանից ու հայից է գալու…

 Արամ Ավետյան  

 “Լուսանցք” Թիվ  74, 3 – 9 հոկտեմբեր, 2008թ.

Հայոց լեզուն՝ որպես արիական մայր լեզու

October 3, 2008

Ինչպես ամեն ոք գիտի, ամեն մի լեզվի բառային համակարգությունը տվյալ լեզվի հիմքն է: Իսկ բառային համակարգության տարրերը բառերն են: Վերջիններինս էլ՝ բառարմատներն ու հունչարմատները (ածանցները՝ ինչպես ընդունված է ասել լեզվաբանությունում): Եվ ըստ էության, ամեն մի լեզվի հիմքը տվյալ լեզվի բառ արմատային համակարգությունն է: Եվ վերջինիս հարստության բացարձակության, ինքնատիպության խորհուրդ պարունակելու ներունակության աստիճանից է կախված լեզվի համապատասխան որակների չափը, ինչպես նաեւ՝ լեզվի բառարմատային համակարգության, դրա տարրերի, բառարմատների պարունակած խորհուրդների (իմաստների) զգացողությամբ ու հասկացմամբ է պայմանավորված տվյալ լեզվին տիրապետելը,

դրանով մտածել, մշակույթ ստեղծելը. քերականորեն խոսել-գրելը խիստ անբավարար են այդ բաների համար:

Ազգային լեզուներ եւ, հետեւաբար, նաեւ ազգային լեզվա-բառարմատային համակարգություններ կան, որ նույնանում են համապատասխան ցեղային լեզուների (վերջինն երիս բառարմատային համակարգությունների) հետ, քանզի դրանցով խոսող-գրող ազգերը շարունակում են ապրել ամապատասխան ցեղերի բնօրրաններում ու նրանցում տակավին տեւում է նախնական ցեղային լեզվով արտահայտվելը, որի պատճառով նրանց լեզուներն առավել մաքուր, անաղարտ, նախնական ընդհանուր-ցեղային լեզվից քիչ շեղված, այլ ցեղային լեզուների հետ նվազ չափով խառնված են մնացել: Ընդ որում, հենց այդ լեզուները, դրանց բառարմատային համակարգություններն են այն հիմքը,

բառարանը, որով կարելի է հասկանալի թարգմանել նրանցից սերված մյուս ցեղակից ազգային լեզուները: 

Ցեղային լեզուներից մեկը արիական լեզուն, լեզվաընտանիքն է (ոչ ճիշտ է տարածված նդեվրոպական անվանումը)…Ինչպես մյուս ցեղային լեզուները, այնպես էլ արիական լեզուն ունի իր հիմք, մայր

(արմատային) լեզուն, որն է՝ հայոց լեզուն, ինչպես վկայում են արիական լեզվի վերաբերյալ արված նոր ուսումնասիրությունները: Եվ դա այդպես է, որովհետեւ հենց հայոց լեզվի պարագայում ենք մենք տեսնում ցեղային լեզու լինելու այն հատկանիշները, որոնց մասին վերը նշվեց: Եվ, փաստորեն, հայոց լեզուն այդպիսին լինելով, հենց դրանով հիմք է դառնում ճանաչելու (հասկանալու, իմաստավորելու, թարգմանելու) այլ արիական լեզուները, դրանց բառարմատները, ինչպես նաեւ արիական լեզուն

երի հետ այս կամ այլ կերպ աղերսվող այլ ցեղային, օրինակ՝ սեմական լեզուներն ու դրանց բառարմատները:

Իսկ արիական լեզուն՝ լեզուն է ի բնուստ արարչածին աստվածամարդու՝ Արմենի (բառացի՝ Արարչից սերված մարդ՝ մեն) Հայի (բառացի՝ աստվածամարդ): Եվ, հետեւաբար, արիական լեզուների համար

մայր լեզու համարվող հայոց լեզուն արարչական ու աստվածային լեզու է, նույնպիսին են նաեւ նրա բառարմատները: 

Հայոց լեզվի այդպիսին լինելը զգացել են հայոց բոլոր մեծամեծերը՝ Մաշտոցը, Նարեկացին, Աբովյանը, Թումանյանը, Չարենցը, Նժդեհը… եվ մեր իսկ աչքերով տեսածը՝ Արորդյաց նորոգ ուխտի քրմապետ Սլակ Կակոսյանը: Ահա թե ինչ է ասում այդ մասին վերջինս. “Արարչածին է լեզուն Հայոց, եւ Հայոց լեզվով խոսում են միայն Աստվածներն անմահ եւ Աստվածամարդիկ”: Հայոց լեզուն այդպիսին լինելով՝ ներկայանում է որպես արի ցեղի հավատքի լեզու: 

Հայոց լեզուն այն եզակի լեզուներից է, որ ունի իր արմատական բառարանը, որի հեղինակն է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը: Բայց այդ բառարանում, ինչպես նշում է Նժդեհը, ոչ միշտ է տեսանելի հայերենի բառարմատների բուն հայ-հոգեւոր ու հայ-գաղափարական իմաստների          վերհանումը: Բացի այդ, բառարանում հեղինակը հայերենի բառարմատները հիմնականում տանում-հանգեցնում է օտար լեզուների՝ հիմնականում պարսկերենի բառարմատներին, որ եւ խախտում է հայոց լեզվի՝ արիական լեզվաընտանիքում ունեցած արմատային դիրքը, արիական լեզուների համար՝ ծնող մայր լեզուն լինելու հանգամանքը: Լեզվաբանը իր բառարանի վերջին՝ խորհրդանշական “Հայկականք” անվանումը կրող մասում հայերենի եւ պարսկական լեզուներից մեկի՝ պահլավերենի որոշ բառարմատների համեմատ ուշագրավ դիտարկումն անելով ու այն անմիջական եզրակացություններին հանգելով, որ՝

“1. Հաճախ հայտնի չէ պահլավերեն բառի ընթերցումը՝ այդ լեզվի շատ պակասավոր այբուբենի պատճառով, որ ձայնավորները չեն գրվում, տառերի միացումները խառնակում են բառի պատկերը: Հայերեն_ ձեւը՝ պահելով բառի հարազատ պատկերը, ցույց է տալիս պահլավերեն բառի ստույգ ընթերցումը…

2. Երբեմն պահլավերեն բառի նշանակությունը կամ բոլորովին ճշտված չէ կամ մոտավորապես միայն հայտնի է, հայերենը գալիս է այս դեպքում որոշելու կամ հաստատելու ճիշտ նշանակությունը…

3. Հայերենը օգնում է երեւան հանելու երբեմն պահլավերենի բարբառային ձեւերը եւ ճշտելու նրանց գավառը եւ ժամանակը (նույնիսկ-Ս.Մ.)…

4. Շատ բառեր կան, որ չեն ավանդված պահլավական գրականության մեջ (պարսիկները, երբ ընդունեցին իսլամը, ոչնչացրին իրենց կրակապաշտական շրջանի “պիղծ” գրքերը)… բայց հայերենը գալիս է շատ հարազատ կերպով հաստատելու ոչ միայն այն, որ այդ բառերը կային նաեւ

պահլավերենում, այլեւ երեւան է հանում նաեւ նրանց ճիշտ ձեւը…

5. Դեպքեր կան, երբ հայերեն բառը ինքը մենակ ենթադրել է տալիս պահլավերեն մի բառ, որ ոչ մի իրանական լեզվի մեջ չէ պահված…

6. Հայերենը օգնում է նաեւ երեւան հանելու պահլավերեն բառերի մի նոր՝ անհայտ նշանակություն… Նկատի ունենալով այս բոլոր հանգամանքները՝ անհրաժեշտ է ուրեմն ամեն մի իրանագետի համար հայերենի ուսումը ՝ բացատրելու եւ մանավանդ վերականգնելու համար պահլավերենի կորած բառամթերքը” (ընդգծումներն իմն են -Ս.Մ. ): 

Իր այդ շատ բան ասող եզրակացությունն երից տրամաբանական ավարտուն մտահանգում, այնուամենայնիվ, չի կատարում: Ավելին՝ սխալմամբ կարծում է, որ համեմատվող հայերեն բառաձեւերի հիմքը պահլավականներն են, առաջինները փոխառյալ են վերջիններից եւ ոչ թե հակառակը (լեզվաբանը չի նկատում, որ պարսկական լեզվի նշված թերիները գալիս են այն բանից,

որ այդ լեզուն հեռացել է իր մայր՝ հայ-արիական լեզվից եւ հեռանալով խաչասերվել այլ ցեղային լեզուների հետ: Եվ այն հանգամանքը, որ հենց լեզվաբանի խոսքերով՝ “բուն իսկական հայ ականջը”

պահլավերենի բառաձեւերում “զգում է ինչոր անսովոր բան հայերենի զգացողությամբ”՝ պայմանավորված է այն բանով, որ այդ ականջին կենակից մյուս օրգանը՝ հայի լեզուն, խոսում

է ցեղի մայրենի լեզվով՝ հայերենով. հիրավի մի պարզ լեզվանաբական օրինաչափություն կա. մայր լեզուն ավելին կարող է ճանաչել թե իրեն եւ թե իրենից ծնվածներին, քան հակառակը, ինչպես մայր-զավակ ճանաչողական հարաբերության պարագայում ենք տեսնում…): 

Հայոց լեզվի բառարմատների խորհուրդների վերծանության մեկ այլ՝ իսկատիպ հայեցի, բուն արիական աշխարհ ենք տեսնումՀայոց լեզվի խորհրդարան (Աստվածաշունչ)”-ում, որի հիմամբ էլԼուսանցք“-ում սկսում ենք ներկայացնել հայերենի մեկ բառարմատի բառարանը: Հաշվի առնելով եւ վերոգրյալը եւ այն, որ այդ ամեն մի բառարմատը արարչական ու աստվածային խորհուրդ է պարունակում: Մեր լեզուն ու դրա բացարձակ խորհուրդները ճանաչենք նախ մենք:


Հայերենի մեկ բառարմատի բառարան 

 1. Ար – “Ի սկզբանե էր Արը“: 

Ըստ հայ-արիական հավատքի՝ տիեզերական ու բնական համակարգությունների, ամեն մի օրգանական ամբողջության սկիզբը, սերումը, ծագումը նախասկզբնային զորությունն է, ի տարբերություն, ասենք, սեմական որոշ հավատքների, որոնցում կարեւորվում է ծնունդը, ծնողը՝ ծագումին, նախասկզբին հաջորդողը: Ըստ այդմ, հայարիական հավատքն ասում է. “Ի սկզբանե է Արը”: Իսկ ըստ նշված հավատքների՝ “ի սկզբան է Բանը”՝ ծնողը, լույս աշխարհ բերողը (պատահական չէ, որ այդ հավատք ային ավանդույթներում մարդ-անհատի սկիզբը որոշվում է մայրական գծով: Սեմականների նախնու՝ Ադամի ծնունդը կապվում է հողի, կավի՝ ծնող սկզբի հետ): 

Հայ-արիական լեզվի ամենագլխավոր, առանցքային բառարմատը Ար-ն է (դրան հաջորդում է Ան-ը, որի մասին հաջորդիվ կխոսենք), որը եւ խորհրդանշում է ծագումը, զորությունը: Ար բառարմատին որոշ իմաստով համապատասխանում է Ազ-ը: Ար-ը հայոց լեզվում գրեթե ամենաշատ գործածվող արմատն է: Օրինակ՝ Ար, Արմեն, Արամ, արու, արյուն, արգանդ, արբունք, արմատ, արեւ, բարեւ, բար, մարդ, Արագած, Արածանի, արքա, դար, գարուն, բարի, չը-արի, արատ, արագիլ, արծիվ, արմունկ, արթուն, արտ, արվեստ, երջանիկ (բառացի՝ Արայի ջան), օտար (բառացի՝ Ար-ից այն կողմ)… 

Կրկնավոր Ար-արմատը՝ Արար-ը, ամենաբացարձակի, ամենաամբողջի իմաստ է արտահայտում եւ գործածվում է միայն Արարչագործության՝ արարչական բացարձակության նորոգումի խորհուրդն արտահայտող բառերում՝ Արարիչ, Արարում, Արարած, Արարատ: 

Ուր-ը Ար-ի հնչյունափոխված ձեւն է: Օրինակ՝ հուր, քուրա, քուրմ, սուր, ջուր, բուրմունք, բյուր… Նույնը՝ Առ-ի պարագայում՝առյուծ, առաքինի… Ար-ի հնչյունափոխված ձեւերից է նաեւ օր-ը (օրենք, օրհաս, օրգան…) եւ իր(ըր)-ը (Տիր, ատըր, ատրճանակ, ատրուշան…): 

Բնական է, որ հայոց լեզվում ԱրարողԲացարձակ Զորության՝ Արարչի Աստվածների եւ Արմեն Ցեղի երկնային հոր անունը նույնպես պետք է կազմվեր Ար բառարմատով՝ Արա՜, որը լեզվաբանորեն կազմված է Ար եւ Ահ (հզոր) բառարմատներով՝Ար-Ահ: Ըստ այդմ՝ դժվար չէ ենթադրել, որ արարչածին արի ցեղի նախնու՝ թոթովախոս մանուկ Արիմանի արտաբերած առաջին բառերից մեկը եղել է հենց Արա-ն՝ երկնային հոր անունը… 

Արիական լեզվի նախալեզու հայերենի Ար բառարմատը բուն եւ հնչյունափոխված զանազան ձեւերով պահպանվել է արիական բոլոր լեզուներում (այդ լեզուների ներկայիս կրողները, ցավոք, դա չեն գիտակցքում). օրինակ, ռուսերերնում ուռա՜ (ռուսական զենքին բազում հաղթանակներ պարգեւող Արա Արարչին ուղղված դիմելաձեւը), ռոդ, ռուս, յառկիյ, ռայ, առմիյա, առիստոկռատ… 

Ի դեպ, Ար բառարմատով կազմված Արահ (Արա) բառը հնչյունափոխվելով՝ ժամանակին անցել է սեմականներին եւ պահպանվել Ալլահ (արաբների մոտ) եւ Էլոհիմ (ջհուդների մոտ) ձեւերով: 

2. ԱՆ 

Նրանք (Արիները-Ս.Մ.) բոլոր օրերից առավել պատվում են ծննդյան օրը“: 

Հերոդոտոս 

Հայ արիական հավատքում Արարիչ՝ Բնության Արարող Զորություն Արարչագործության խորհուրդը ամբողջանում է Ծնող Մայր՝ Անահիտ խորհրդով. առաջինը անպատկերացնելի է առանց երկրորդի, երկրորդն էլ՝ առանց առաջինի: Ըստ այդմ, ասում է հայ հավատքը, Արարչագործությունը մշտական ընթացք է եւ իրագործվում է Արարումի եւ Ծնումի (Ծնունդի) միասնությամբ. առանց Արարումի չի կարող լինել ծնունդ, իսկ եթե Ծնում չլինի՝ Արարումը չի նորոգվի, ուստի եւ՝ կոչնչանա: Այլ կերպ՝

Արարչագործությունը երկսեռության՝ Արարողի եւ Ծնողի խորհուրդ է պարունակում, այն

իրագործվում է Հոր եւ Մոր միասնությունից. Հայրը Արարողն է, իսկ Մայրը՝ Ծնողը: 

(Ի դեպ, բոլոր կրոններում՝ հուդայականության, քրիստոնեության, մահմեդականության, բուդդայականության… մեջ Արարիչ եւ Ծնող Մայր, ինչպես նաեւ այդ երկուսի միասնություն Արարչագործության խորհուրդները բացակայում են, որի պատճառով էլ դրանցում օգտագործվող Աստված՝ Արարչագործությունն իրենում կրող Զորությունը իմաստազրկում է, ըստ էության՝

դառնում է չ-Աստված): 

Այնպես, ինչպես Արարումի խորհուրդը արտահայտելու համար հայոց լեզվում կա Ար բառարմատը, այդպես էլ՝ Ծնումի խորհուրդի համար կա Ան բառարմատը: Եվ այդպես, ըստ էության ստացվում է, այդ երկու բառարմատները կազմում են հայոց լեզվի գլխավորագույն բառարմատները: Այս առումով, եթե ամբողջացնելու լինենք նախորդ համարում ներկայացված Ար-ի բառարանի բնաբանը, կարելի է ասել՝ “Ի սկզբանե էր Արը, եւ Բանն էր նրան կենակից”:

Ան բառակերտ արմատը նշանակում է ծնունդ (ծնել), պտուղ (պտղել), պահպանում (պահպանել), սնում (սնել): Բ հաստատական հունչարմատը ավելանալով Ան-ի սկզբում՝ Բան, դրա իմաստը

դարձնում է ավելի հաստատուն ու որոշակի (սխալ է Բան-ը խոսքի իմաստով հասկանալը): 

Ան բառարմատով հայոց լեզվում կազմվում են բազմաթիվ կենսական բառ-խորհուրդներ. օրինակ՝ նան-ծնող, սան-որդի, ծիրան-ծիրի (տիեզերական պտուղ), Վարդան-վարդի ծնունդ, Վահան-Վահի (աստծո) տված, Անուշ-հոգուց ծնված, անուն-ծնունդի հաստատում: 

Ան արմատը կարեւոր դեր է կատարում հայոց ազգանունների (տոհմանունների) կազմության մեջ. օրինակ՝ Արամյան, Տիգրանյան ազգանունների մեջ Ան-ը նշում է Արամի, Տիգրանի տոհմի ծնունդ, սերունդ լինելը: 

ԱնքԱն արմատի հոգնակի ձեւն է. օրինակ՝ Արամյանք: Ան-ը գործածվում է նաեւ Ուն, Ին, Են հնչյունափոխված ձեւերով. օրինակ՝ գարուն, սիրուն, բուն, տուն, արյուն, ծին, ձին, գին, կին, գեն, ձեն:

Ինքնին հասկանալի է,որ հայերենում Ծնող Զորություն, Աստվածամայր խորհուրդն արտահայտող անունը՝ ԱՆԱ-ՀԻՏ, պետք է կազմվեր հենց Ան արմատով: Աստվածամոր անունը կազմված է

Ան (ծնում), Ահ (հզոր, մեծ), Իտ (այստեղ՝ տեղ) արմատներով՝ Ան-Ահ-Իտ, որ նշանակում է Ծնող Զորություն, Աստվածամայր (արիական մյուս լեզուներում Անահիտ անունը արտահայտվում է Ան-Ահ բաղադրությամբ՝ Անահ-Աննա)

Հայերենում Ան-ը ունի նաեւ ժխտական ածանցի իմաստ. օրինակ՝ անտուն անհաս,անտեր: 

Հայերենի՝ արիական մայր լեզվի Ան բառարմատը, երբեմն նույն իմաստով, իսկ երբեմն էլ՝ իմաստային որոշ կորուստներով, կա նաեւ արիական մյուս լեզուներում: 

3. ԱՍՏ

Գործելուդ համար եւ կառուցելու աստված կոչվեցիր1…”: (Նարեկացի) 

“Գլխիդ կլորությունը հաստատվեց, (Որպեսզի այդպիսով…) Տեսնես Աստծուն եւ անանցանելիքն իմաստասիրես“: (Նարեկացի) 

Հայ արիական հավատքի երրորդ բացարձակ խորհուրդը, Արարիչ եւ Աստվածամայր խորհուրդներից հետո, Աստված խորհուրդն է: Այդ երեք խորհուրդները միասին կազմում են եռամիասնություն,

որից դուրս նրա ամեն մի “մասի” գոյությունը դառնում է անիմաստ (քրիստոնեական “սուրբ երրորդություն” կոչվածը, այս իմաստով, բուն՝ տիեզերական եռյակ զորական խորհուրդների միասնության հետ ոչ մի կապ չունի…): Փաստորեն, ըստ հայ արիական հավատքի, Աստված խորհուրդով ամբողջանում է արարչագործության մի գերագույն շղթան ու պարբերությունը:

Համապատասխանաբար էլ հայ հավատքային լեզվի Արա (Արարիչ), Անահիտ (Աստվածամայր) եւ Աստված (Վահագն, Տիր, Աստղիկ…) բառերը կազմում են լեզվի եռամիասնական խորհուրդների համակարգությունը՝ այդպես լեզվի համար վեհագույն, հիմնային բառերի դեր կատարելով: 

Աստված բառի հիմք ԱՍՏ բառարմատը հայոց լեզվի Ար եւ Ան բառարմատներից հետո երրորդ կարեւորագույն ու հիմնային բառարմատն է: Այն գերագույն խորհուրդի, բացարձակ զորության, հաստատունության, կատարելության, ամենաամենայի իմաստ է արտահայտում (Տ՝ հաստատում արտահայտող հունչարմատը հաստատում է այդ իմաստները): 

Նկատենք, որ Հր. Աճառյանը Աստ-ի մեջ, այդ առումով, միայն մի՝ մասնավոր իմաստ (ուժականություն ու հաստատունություն) է տեսնում. նա Աստ-ի բուն իմաստը համարում է այստեղ-ը՝ դա էլ հանգեցնելով ինչ-որ օտար բառարմատների: Փաստորեն, լեզվաբանի համար Աստ-ը հայոց լեզվի համար կենսակերտ արմատ չէ: 

Հայերենում Աստ բառարմատով կազմված բազմաթիվ բառեր կան: Դրանցից հայի համար ամենախորհախորհուր դն Աստված բառն է (դարձյալ նկատենք, որ Հյուբշմանի ջհուդական լեզվաբանությամբ առաջնորդվող Հր. Աճառյանը բառը հայերենի Աստ-ից չբխեցնելով՝ այն համարում է փռիուգիերենից փոխառյալ բառ…): Բառը նշանակում է Գերագույն խորհուրդը (Բացարձակ

զորականությունը, Կատարյալությունը…) ՝ Աստ-ը իր մեջ կրող՝ ածող, իրենում այն մարմնավորող: Լեզվաբանորեն կազմված է Աստ բառով (տես բառի բերված բացատրությունը), Վ-կրավորական մասնիկով եւ Ած (բերել, պահել, մարմնավորել) արմատով: Լեզվաբանական նույն օրինաչափությունն ենք տեսնում, օրինակ, սերված (սերումը իր ենում պահող), ծնված (ծին-գենը կրող), արարված (արարումը իրենում պահող) բառերում: 

Բերենք Աստ-ով կազմված այլ բառերի օրինակներ էլ. Հայաստան (նշանակում է Հայ բացարձակ խորհուրդը մարմնավորողի ծննդավայր), իմաստ, բաստ (բախտ), աստղ, հաստել (հաստիչ),

հաստատուն, աստիճան, աստառ, բուրաստան, աստանդական, փաստ, սաստիկ, դատաստան, վաստակ: 

Աստ-ի հնչյունափոխված ձեւերն են Ուստ-ը (ուստր, դուստր, վերուստ, հարուստ, ուստի, դրուստ, ուստա, բնուստ…), Ազդ-ը (ազդ, ազդու, ազդել, ազդեցիկ, ազդր, բնազդ…), Ըստ-ը (դըստիկոն, ստույգ…), Իստ-ը (խիստ, զիստ, գեղանիստ…), Եստ-ը (արվեստ, արհեստ…), ըստ երեւույթին նաեւ՝ Աշտ-ը (պաշտել, հաշտարար, աշտանակ, մաշտոց…): 

Արիական մայր լեզվի Աստ արմատը զանազան իմաստներով ու ձեւերով անցել է արիական դուստր լեզուներին: 

Հ.Գ. Ցանկանում եմ երկու խոսքով էլ կանգ առնել թերթի նախորդ համարում լույս տեսած

Արիական ազգային լեզուները՝ հայոց լեզվի բարբառներ” հոդվածի կապակցությամբ ճաշակով բերված նկարի իմաստի մեկնաբանության վրա: Նկարի առաջին պլանում երկրի քարեղեն խոռոչում շղթայված արիական հավերժության խորհրդանիշն է՝ մեջտեղում շրջանակված Աստ-ով, կողքերում՝ գետնահալած ու խավարի մեջ ընկղմված հայոց սեպագիր տառերը, բառերն ու խորհրդանիշերն են: Նկատելի է նաեւ, որ այդ պատկերի ետնամասից երեւացող՝ գնալով ահագնացող ճաճանչափայլ

հուրը աստիճանաբար հալում է Աստ-ով հավերժության խորհրդանիշի շղթա-կապանքները, ինչպեսեւ՝ լուսավորում հայոց այբուբենի տառերը, բառերն ու խորհրդանիշերը: Հիրավի՝ ներկա առումով ասած՝ Տիեզերական ձմռանը զանազան կրոնների ու գաղափարախոսությունների ճնշման տակ հայոց լեզվի հետ պատահած ոդիսականի, ինչպես նաեւ 19-20րդ դդ. սկսված նրա վերազարթոնքի ներկայացման մի հիանալի պատկեր:

1Խոսքը Աստվածամարդ մարդատեսակիԱրմենի (հայի) մասին է, ում հողածին մարդը՝Ադամականը, հիրավի, Աստված էր կոչում: 

4. ԱՀ

Եղիր ընկալունակ աստվածային զորության-սա է կոչումը Արիի. աստվածային միակ արժեքն է զորությունը. սահմանը քաջերի զորությունն է իրենց“:

(Ուխտագիրք) 

Ամբողջ Տիեզերքը կառավարվում է չորս բնական Զորությունների միջոցով՝ Արարող Զորություն, Ծնող Զորություն,Դրական (Տիեզերական) Էներգիա, Բացասական (Հողի) Էներգիա: Եվ ինքնին հասկանալի է, որ տիեզերական բնական Զորությունների պաշտամունքն ունեցող, զորապաշտ հայ հավատքն իր

լեզվում պետք է ունենա բառարմատ, որը կարտահայտի տիեզերական Զորությունը: Այդ բառարմատն Ահ-ն է: Բառարմատը բացի Զորությունից խորհրդանշում է նաեւ, զորությանը կից, Մեծության, ՈՒժականության իմաստներ:

ԱՀ արմատով են կազմված Հայ Հավատքի Արարչական համակարգությունը կազմող բոլոր բառ-խորհուրդները՝ Արա-ն (կազմված է Ար՝ Սերում եւ Ահ բառարմատներով, նշանակում է՝ Արարող

Զորություն, Արարիչ), Անահիտ-ը (կազմված է՝ Ան-Ծնում, Ահ եւ Իտ արմատներով, նշանակում է՝ Ծնող Զորություն, Աստվածամայր), Վահագն-ը (կազմված է Վ հունչարմատով, Ահ եւ Ագ-Հուր արմատներով, նշանակում է՝ Հրե Զորություն, Հուր-Աստված), Յահվահ-ը (կազմված է Յ բացասականություն  արտահայտող հունչ արմատով, Ահ եւ Վահ-Աստված արմատներով, նշանակում է՝ բացասական Զորություն (Սարսափի Աստված) եւ այլն: Բառարմատը ներկա է նաեւ հայերենի բազմաթիվ այլ բառերում: Օրինակ՝ Ահ, ահա, ահագին, ահռելի, ահավոր, ահեղ, փառահեղ, ահել (ծեր, ալեւոր), ահազդու, ահաբեկիչ, պահել շահ, բահ (թերեւս՝ հող տարրի դեմ զորություն հաստատելու, այն տեղից շարժելու իմաստո՞վ), մահ (նշանակում է պարփակված զորություն, ոգի), գահ (նշանակում է զորության առհավատչյա), քահանա (բուն հայկական բառ-խորհուրդ է, չշփոթել կրոնա-եկեղեցական “քահանա”-ի հետ, այն ծնող զորության սպասավորի խորհուրդ է արտահայտում), վստահ(ություն), սահման, ահեկան (հայոց զորություն բերող ամսի անունն է), նահապետ, ջահ եւ այլն (ընթերցողը կարող է շարունակել): 

Վ հունչարմատը, ավելանալով Ահ-արմատին, նրան տալիս է գերագույնի իմաստ՝ Վահ-գերհզոր, կատարյալ աստված: Օրինակ՝ Վահ-ագն-Հուր Աստված, Վահան-Աստծո տված, Յահվահ-Սարսափի Աստված: 

Տարբեր կենսական բառային իրավիճակն երում Ահ-ը կերպարանափոխվում է (Ուհ, Իհ,Ըհ,Օհ, Եհ), իր բուն իմաստից այդպես առաջ բերելով զանազան բխեցումներ: 

Օրինակ՝ վեհ, մեհյան, վիհ, ընկերուհի (բառացի ընկեր-զորությունը պահող կամ նրան պատկանող), վհատ (վ-ըհ-ատ՝ ուժը, կենսունակությունը կորցրած), տոհմ (նշանակում է ուժը, կենսունակությունը

պահող), գեհեն, տրոհել (ուժը տարրերի բաժանել,մասնատել), խոհ(՞), եւ այլն (ընթերցողը կարող է ինքնուրույնաբար շարունակել): 

* Ահ բառարմատին մոտ իմաստ է արտահայտում Ախ(Աղ) արմատը (իր տարբեր ձեւերով՝ Ուխ, Իխ, Ըխ…), որը նույնպես նշանակում է ուժ, զորություն, կենսունակություն, ինչպես նաեւ, ի հավելումն այդ իմաստների, հաճելի, սիրելի, համ(եղ), դուրեկան… Օրինակ՝ ուխտ, հաղթ, չաղ, աղջիկ, տըղա,

աստըղ 

Ենթադրելի է՝ գործողություն ցույց տվող Ալ/Ել, Իլ…/_(մասնիկը նույնպես ծագումնաբանորեն կապ ունի Ահ-ի հետ. հիրավի՝ Ալ/ԵԼ,Իլ…/-ը առարկան լինելական ընթացքի մեջ ցույց տալով՝դրանով ընդգծում է նրա զորությունը, ուժը, կենսունակությունը: 

5. ԱԳ

“Փտած են մեր հին զենքերը, եղծանված է հին մագաղաթը: Նոր ավետարանի խոսքը պիտ լսենք հիմա, – Ավետարանը Արիության: Վահագնի հետ պիտ խոսենք հիմա -Աստվածը հին արիական հայության: Մի նոր գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը, – Ավետարանը Արիների”: (Գարեգին Նժդեհ) 

“Ցնծա՛, բյուրվիշապ Հայաստան աշխարհ,Փրկության արեւ Վահագնիդ տեսար”:

(Հովհաննես Հովհաննիսյան) 

Պարզորոշության համար մի փոքր խոսենք հայ հավատքից, ապա՝ մեզ այստեղ հետաքրքրող բառարմատից: Բնագիտությունն արդեն ճանաչել է բնական այն հաստատուն օրինաչափությունը, որը

մեր իմաստուն նախնիները վաղուց էին ճանաչում, որ Տիեզերքը, այն կազմող բոլոր բնական օրգանիզմները կազմված են 4 հիմնական տարրերից՝ Հուր, Օդ, Ջուր, Հող: Անժխտելի է եւ այն,

որ այդ տարրերը տարբեր օրգանական տեսակների մեջ ունեն տարբեր հարաբերակցություն: Եվ բնական տեսակների որակական տարբերությունները պայմանավորված են իրենց մեջ հենց այդ 4 տարրերի հարաբերակցության տարբերությամբ: Ըստ որում, տեսակների մեջ Հողի եւ Ջրի տարրերը ապահովում են նրանց նյութական որակը, իսկ Հուրի եւ Օդի տարրերը՝ զգացական, լիցքային որակը: 

Մարդկային ցեղերի ծագումնաբանական ավանդույթները փաստում են, որ գոյություն ունեն մարդկային երկու տարբեր ծագումներ՝ Արարչածին Հրածին (Արիներ, Աստվածամարդիկ) եւ Ադամական Հողածին (Չարիներ, պարզապես՝ Մարդիկ): Ընդ որում՝ Արիների մեջ գերազանցում

են Հուրի եւ Օդի տարրերը, իսկ Չարիների մեջ՝ Հողի եւ Ջրի տարրերը: Ըստ այդմ՝ փաստորեն, Արիները (Հայերը) համարվում են երկրային բնական բոլոր, նաեւ՝ մարդկային տեսակների մեջ ամենաբարձր զգացական որակը: 

Սակայն, Աստվածամարդ հասկացությունը, որով ճանաչված են Արիները, փաստում է, որ նրանք, այնուամենայնիվ, Բնության մեջ ամենաբարձր որակական տեսակը չեն, եւ նրանցից բարձր որակական տեսակ գոյություն ունի: Եվ Արիները, փաստորեն, որակական աստիճանական հաջորդականության մեջ մի միջանկյալ տեսակ են մարդկանց եւ իրենցից որակապես բարձր

տեսակի միջեւ, որ կոչվում են Աստվածներ ու որոնց մեջ Հուրի եւ Օդի տարրերի գերազանցումը հասնում է իր ամենաբացարձակ աստիճանին, իսկ Ջրինը եւ Հողինը՝ ամենանվազագույնին: 

Հայ-արիական հավատքում Արարչական Հուր Բացարձակ Զորությունը՝ Համատիեզերական դրական էներգիան մարմնավորում է Վահագն Աստվածը: Համապատասխանաբար էլ՝ Արարչածին Հայոց լեզվի ԱԳ բառարմատն արտահայտում է Տիեզերական Հուրը: Այսպիսով՝ հայերենի ԱԳ արմատն արտահայտում է Հուր իմաստը: Ագ-ին, փաստորեն, հոմանիշ է Հուր-ը: Պարզ է, որ բառարմատը Ար, Ան, Աստ, Ահ բառարմատներից հետո կազմում է հայերենի հաջորդ ամենակենսակերտ արմատը: 

Հայոց լեզվում Ագ արմատով կազմված բազմաթիվ՝ լեզվի շատ ու շատ առանցքային խորհուրդներ պարունակող բառեր կան:Օրինակ՝ Արագած, Բագ, թագ, ձագ, արագ, Բագին, Բագավան, Բագրեւանդ, Բագրատ եւ այլն (ուշիմ ընթերցողը ցանկը կարող է շարունակել): 

Ագ արմատը, բնական է, առկա է նաեւ Հայոց դիցարանի աստվածային համակարգության ամենաառանցքային Աստծո՝ Վահագնի անվան մեջ. Վահագն-ը կազմված է Վահ բառով (նշանակում է Գերագույն Զորություն, Աստված) եւ Ագ արմատով (նշանակում է՝ Հուր)՝ Վահ-Ագ-ն, որը եւ նշանակում է Գերագույն Հրե Զորություն, Հուր-Աստված: 

Ագ-ը տարբեր բառային կազմություններում հնչյունափոխվում է եւ դառնում Օգ, Ոգ, Ակ, Եկ, Իկ…, եւ նույնիսկ՝ պարզապես Գ(Կ): Օրինակ՝ Արեգ, որակ, բանական, երակ, բնակ, բակ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ (այս վերջին չորս դեպքերում ընդգծվում է հայ հոր, մոր, պապի եւ տատի հրածին լինելը), առույգ, ազգ, հոգի, ոգի, Հայգ/կ, Գարեգին, արգանդ եւ այլն: 

Հայերենի Ագ արմատը տարբեր ձեւերով առկա է արիական բոլոր լեզուներում:Բերենք, օրինակ, ռուսերենից օրինակներ. áîã, îãîíü, Ñâîðîã (ռուսաց դիցարանի՝ Հուր-Աստվածն է), Олег, богатырь: 

Նկատեցինք, որ հայերենում Ագ-ին հոմանիշ է Հուր-ը, որը նմանատիպ այլ ձեւերով էլ է հանդես գալիս (խոր, հըր, քուր…).օրինակ՝ քուրա, խորոված, հրածին, քուրմ,Խորեն… 

Ռուսերենում Հուր-ը նույնպես տարբեր հնչյունափոխություններով լայնորեն արտահայտված է՝ храбрый, храм, хороший, Хорс/Хрес (ռուսաց դիցարանի Հուր-Աստծո մեկ այլ անվանումն է): 

6. ԱՂ

Հանու՜ն Ույժին, հանուն Գեղին…”:

Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն՝

Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,

Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցիկին, Զորության՝

Փըրփուրներու Դիցուհին ըստինքներով Ռոշնական“:

Դանիել Վարուժան 

Հայերենի հաջորդ՝ մեծախորհուրդ բառարմատը Աղ-ն է: Նշանակում է՝ հաճելի(ություն), դուրեկան(ություն), համ(ով, եղություն), գեղեցիկ (գեղեցկություն), սեր (սիրելի, սիրունություն), քաղցր(ություն), կենսունակ(ություն), նրբին(ություն), ամբողջություն, ակնահաճո, կերպ (որոշակի կերպարանք ունենալու), ինչպես նաեւ՝ դրանց տարբեր երանգներ արտահայտող իմաստներ: Օրինակ՝ ծաղիկ,աղբյուր, տաղ, տաղավար, աղ(աղի), աղերս, աղոթք (այս բառը քրիստոնեականի՝ հայերենի բուն աղոթք-ը իմաստազրկողի հետ կապ չունի…), քաղցր, գաղտնի(ք), աղաչել (բառի երկրորդ արմատը աչ-աչքն է), աղջիկ (նշանակում է գեղաչյա. բառի ջ մասնիկի նախաձեւը աչ-աչք-ն է), բաղձանք (բաղձալի), հաղթ(ել), սաղարթ, աղավնի, խաղաղ(ություն), բաղ, խաղող, աղքատ (այստեղ ատ-ը ժխտումի, օտարումի, զուրկի իմաստ է արտահայտում), քաղել (ամբողջական կերպը,…տրոհել), քաղաք (բառի հիմքը քաղել-ն է…), պաղ, պաղատել, նվաղել, աղոտ (ամբողջական կերպարանքից զրկված. Վերջինս ոտ արմատն է արտահայտում), աղեկ, աղվոր, շաղվել (հաճելի,… դարձնել), աղանդեր, աղանդ (հաճելիությունից, կենսունակություից, որոշակի կերպից, ամբողջությունից զուրկ. երկրորդ իմաստը անդ-ն է արտահայտում), աղվես, աղիողորմ, աղվամազ, աղցան, աղարտել (եղծել), արաղ (օղի բառի իսկատիպ ձեւն է), աղա, չքնաղ:

Ինչպես հայտնի է՝ հայերենում Ա՜-ն բացարձակ ձայն է, որն արտահայտում է բացարձակություն, ամեն գոյություն ու լինելություն:Լեզվում Ա՜ ձայնի հարազատ արտահայտիչը Ա հնչյունն է. մյուս ձայնավորները՝ Ի-ն, Ու-ն, Ո-ն, Է-ն…, Ա հնչյունի տարբեր երանգներն են եւ հաճախ իրենցում պահպանում են Ա հնչյունի արմատական իմաստները: Այնպես որ, ինչպես արդեն ներկայացված մյուս բառարմատները, այնպես էլ աղ-ը բառակազմություններում հաճախ ձեւափոխվում է եւ դառնում՝ եղ, իղ, ող (ըղ), ուղ եւ այլն: Օրինակ՝ բեղ, մեղա(մեղք), ստեղծել, լուսեղեն, տգեղ եղեցկությունից զուրկ), եղկելի (՞), հեղել, հեղուկ, խեղճ, սեղմ, դեղ, գեղ եղեցիկ), բանաստեղծություն, մեղմ, հրեղեն, զ(ը)ղջալ, խիղճ, հող, ողկույզ, քող, ողորմություն, շող, առողջ, իղձ, ողբ, ցող, պտուղ, յուղ, մեղր, ուղի (ուղիղ), ուղերձ, ասող, արարող, գյուղ, ծուղակ:

Ինքնին հասկանալի է, որ հայերենում Սիրո եւ Գեղեցկության Գերագույն Խորհուրդը մարմնավորող Աստվածուհու անվան (Աստղիկ) մեջ նույնպես պետք է աղ արմատը առկա լինի: Աստղիկ-ը լեզվաբանորեն կազմված է աստ (գերագույն խորհուրդ, իմաստ) բառով, աղ (սեր, հաճելի…) բառարմատով եւ իկ քնքշացուցիչ մասնիկով՝ Աստ-Ըղ(Աղ)-Իկ

Բառակազմություններում աղ-ը երբեմն ձեւափոխվում է ախ-ի (ուխ-ի, ըխ-ի…) եւ ալի(ել-ի): Օրինակ՝ ախորժակ (ախորժալի), ուրախ(ություն), ճոխ, ախտ (տ-ն այստեղ ժխտական իմաստ է արտահայտում), դժոխք (դժ-ը ժխտողական իմաստ արտահայտող բառարմատ է), անալի (անաղ), նազելի, հաճելի, վախ (ինչ-որ բանից այլայլված), երախտիք: 

Ցանկալի կլինի՝ արիական մայր լեզվի՝ հայերենի աղ(…) բառարմատին (դրանով կազմված բառերին) արիական մյուս լեզուն երում առկա համապատասխան ձեւերը ընթերցողը ինքը փնտրի-գտնի: 

7. ԱԶ

“Արքա…, թագավոր…, կայսր…, / Իշխան…, …զորավար, /…դատավոր, …ռամիկ: /

…վեհագույն այդ կոչումները ես (Հայ Արիս -Ս. Մ.) էի կրում երբեմն իրոք…”:

(Նարեկացի) 

Ազ-ը բառակերտ արմատ է, որ արտահայտում է ծագում, սերում, զորություն, վեհություն, կատարյալություն, լրիվություն, մաքրություն, որակ (ի հակադրություն քանակ-ի), էություն իմաստներ: 

Օրինակ՝ ազգ (այս բառով կազմվածները), ազատ (այս բառով կազմվածները՝ ազատություն, ազատական, ազատաբաղձ, ազատագրել, ազատախոհ, ազատամարդ, ազատանի, Ազատուհի…),

ազնիվ, ազնվական, ազնվազարմ, Հայկազ, դից(աստված)ազն (Հայկը այդպես էր անվանվում ի հակադրություն տիտանածին Բելի), ազնաուր (հայ էպոսի հերոսները այդպես էին անվանվում ի հակադրություն խառնածի Մըսրա Մելիքի ու նրա սերունդների), ազդ(ու), բնազդ, բնազանցություն, գովազդ, Արտավազդ, երազ, բազուկ, բազկաթոռ, բազե, վազ, վազք, հազար, Արազ, մազ(՞), օրգազմ,

գազ, կազմ(ություն), բազում, բազմություն (հականիշը ամբոխ-ը եւ խառնիճաղանջություն-ն է), բազալտ, քաջազն, խազ, լազուր, հազվագյուտ, նազելի, նվազ, սազ

Ազ-ը բառակապակցություններում զանազան փոփոխությունների է ենթարկվում: Օրինակ՝ լեզու, եզր(եզերք), դեզիզել), տիեզերք, (ը)զգեստ, բ(ը)զկտել (լրիվությունը տրոհել), լղոզել (ազդեցիկությունը

ի չիք դարձնել), հեզ, ողկույզ, գ(ը)զրոց, գոռոզ, զուտ (զտարյուն): 

Ազ-ով կազմված մի քանի բառերի իմաստի վրա մի փոքր կանգ առնենք: 

Ազգ: Նշանակում է՝ արյունակցական (սերումային, ծագումնաբանական) որակական ամբողջություն: Բաղադրյալ բառ է. կազմված է ազ (սերում, ծագում) բառարմատով եւ գ հունչարմատով, որն այստեղ ունի արտահայտության, մարմնավորումի իմաստ: Նույն ազ արիական արմատով են կազմված նաեւ ռուսերեն յազիցա (յազիկ, կնյազ) եւ լատիներեն նացիա խորհուրդները: Ազ բառի հականիշը ժողովուրդ-ն է, որն արդեն արյունակցական ամբողջականություն չի արահայտում (ժողովուրդը ձեւավորվում է տարբեր ազգերից եւ խառնածիններից: Ամերիկացիները, օրինակ, ազգ չեն

կազմում, նրանք ժողովուրդ են): 

Լեզու: Ազգի որակական հատկանիշ արտահայտող բառ է, հետեւաբար, բառի բուն իմաստով, լեզու չեն ժողովրդական, կրոնական, ամեն մի խառնիճաղանջային լեզուները: 

Ազնիվ: Նշանակում է՝ ծագում ունեցող, զտարյուն (հականիշը անազնիվ-ը եւ խառնածին-ն են): Լեզվաբանորեն կազմված է ազ արմատով, ն որոշակիություն արտահայտող հունչարմատով եւ իվ բառարմատով՝ ազ-նիվ: Ուստի՝ սխալ է ազնիվ-ը կամ անազնիվը դիտել որպես վարքագիծ (ինչպես բարի-ն կամ չ-արը): Իրականում ազնիվ նշանակում է զտայուն, որոշակի ծագում ունեցող, իսկ անազնիվ-ը (խառնածինը)՝ ոչ զտարյուն, որոշակի ծագում չունեցող: Հետեւաբար, ազնվական նշանակում է զտարյուն, որոշակի ծագում ունեցող մարդ: 

(Ի դեպ, “հայ” եկեղեցական պատմագրությունը, եւ դրան հետեւելով՝ նաեւ հայ պատմագիտությունը, չհասկանալով հայերենի ազ բառարմատի խորհուրդը, սխալ են ներկայացնում ազատ-ի, ազնվական-ի, ազգ-ի… իմաստները): 

Դիցազն (Դիցազուն): Նշանակում է՝ դիցական (աստվածային) սերում, ծագում ուն եցող, երկրային Աստված: Այդպես է Արի ցեղը անվանվում՝ ի հակադրություն զուտ երկրածին, հողածին մարդկանց: Ի դեպ, Հայկի եւ Բելի պատերազմը հետեւանք էր այն բանի, որ խառնածին (արիացու եւ հողածնի ծնունդ) Բելը իրեն երկրային Աստված (Դիցազն) հռչակեց եւ ցանկացավ գերիշխանություն հաստատել Դիցազն, երկրային Աստված Հայկի նկատմամբ՝ այդպես խախտելով արարչատու՝ մարդկային տեսակների միջեւ աստիճանակարգությունը, որի համար էլ Հայկը նրան չներեց: Հայկի այժմյան սերունդներն են, որ ոչ միայն ներում, այլեւ Բելի սերունդների հետ դաշնակցում են՝ իրենց վրա նրանց գերիշխանությունը հաստատելու համար: 

8.ԱՎ

“Հստակ տեսողությունը, կատարյալ իմ աստությունը, /Մտերմությունն Աստուծո հետ եւ բարձրյալին ծանոթ լինելը/ Հավատքի մասն են – մի երջանիկ եւ ընտրյալ բառ, /Որ հարատեւելով մնում է անվթար եւ անպարփ ակ, /Պատվակից լինելով սիրո եւ հույսի”:

(Գրիգոր Նարեկացի) 

Ավ-ը հայոց լեզվի հավատքային համակարգի բառարմատ է: Նշանակում է՝ կյանք (կենսակերպ), հոգի, ուժ, (կենսուժ), էություն, խորհուրդ: Բառարմատը թե՛ բուն ձեւով, թե՛ փոփոխված ձեւերով (եվ, ըվ, իվ, վ, օվ…) արտահայտվում է հայերենի բազմաթիվ բառերում: Օրինակ՝ հավատ (հավատավոր), ավյուն, ա

վետ (ավետարան), ավետյաց, ավիշ, արեւ (արեւորդի), բարեւ, բավ ավական), Արտավազդ, հարյավ, նավ ավասարդ), ցավ (ց-ն մինչեւ-ի, նախորդելու իմաստ է արտահայտում), դավ (դ-ն այստեղ ժխտողական իմաստ է արտահայտում), հիվանդ (անդ-ը զուրկ-ի, այնկողմ-ի իմ աստ է արտահայտում, եւ, ըստ այդմ, հիվանդ-ը արտահայտում է հավատավոր-ի հականիշը), ծով, բով(ել), գավ(աթ), ձավար, կավ, լավ, կանխավ, բեւեռ, բեղմնավոր, բախտավոր, արվեստ, ավելորդ, ավելցուկ, ավանդ, ավան, ազն(ը)վական, ավագ, սավառնել, թավ, թովիչ, զավթել, զավակ, պատիվ, օվկիանոս, քավել, քավոր, տավար: 

Ինչպես նկատվեց՝ Հայոց այբուբենի գրեթե բոլոր տառերը մասնակցում են ավ-ի բառակերտիչ գործառույթում՝ նախորդելով նրան՝ (թավ, գավ, դավ, ցավ, կավ…): 

Ավ-ով կազմված մեկ-երկու բառի վրա մի փոքր կանգ առնենք: 

Հավատ: Արտահայտում է հաստատուն հոգեւոր ընկալումի իմաստ: Լեզվաբանորեն կազմված է հ հաստատում արտահայտող հունչարմատով, ավ (հոգի) եւ ատ (տեղ, տեղադրում) բառարմատներով՝ հ-ավ-ատ: Հավատք-ը հաստատուն հոգեւոր ընկալումների համակարգությունն է (ք-ն հոգնակիակերտ մասնիկ է): Հավատք-ը խիստ տարբեր է կրոնից: Հավատք-ը ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների վերագրումն է: Իսկ կրոն-ը արտաքին ներգործության կրումն է մարդու մեջ: Հավատք-ը անպայման ազգային (ցեղային բնույթ ունի, արտահայտում է ազգի հոգեւոր էությունը (ծագումը, կյանքը, ուժականությունը…), իսկ կրոնը անպայման անհատական է, արտահայտում է խառնածին, ժողովրդական կամ ազգային դեմք-դիմագիծը կորցրած անհատի “հոգեւոր” էությունը (…): 

Կրոնի հակահավատ լինելը գիտակցել են կրոնների բոլոր հիմնադիրներն ու քարոզիչները: Օրինակ, վերջիններից Պողոս առաքյալը ասում է. “Այս աշխարհի հիմարներին Աստված* ընտրեց՝ որ ամաչեցնե իմաստուններին, եւ աշխարհի տկարներին աստված ընտրեց՝ որ ամաչեցնե զորավորներին, եւ աշխարհիս անտոհմներին (խառնածիներին-Ս.Մ.) եւ անարգվածներին Աստված ընտրեց, եւ ոչինչներին (դիմազուրկներին, բանի պետք չլինողներին-Ս.Մ.), որ մի բան լինողներին ոչնչացնե”: Իսկ Գրիգորիսը՝ Հայաստանում քրիստոնեական կրոնը հաստատողը, արդեն իրագործելով այդ կրոնի հակահավատքային (նույնն է թե՝ հակազգային) առաքելությունը, իր հիմնած ասորական ու հունական դպրանոցներում մանկանցը այնչափ է հեռացնում իրենց “բուն բարքերից”, “նախնյաց ավանդություններից”, մինչեւ որ նրանք ասում են՝ թե “մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը”

(Ագաթանգեղոս): 

Ցավալի է, որ ժամանակակից հայերի մեծամասնությունը չի գիտակցում հավատք (որը հնում հայ երեխաներին անգամ հասու է եղել) եւ կրոն բառերի տարբերությունը, նա հավատքի տակ հաճախ կրոն է հասկանում, կրոնի տակ՝ հավատք, – լեզվաբանական թյուրիմացություն, որի պատճառով նա հաճախ կրոնի թակարդն է ընկնում: Իսկ դա այդպես է, որովհետեւ նա այդ բառերի, Պ. Սեւակի ասած, “նախնական իմաստից” հեռացել եւ դրանց մեջ ինչ-որ կամայական իմաստ (ավելի ստույգ՝ անիմաստություն) է դրել: Մեր նույն Սեւակի հավատք-ի եւ կրոն-ի տարբերությունն արտահայտող բանաստեղծական տողերով էլ ավարտենք հավատ բառի ներկայացումը.

“Լավագույն հավատն այն է, որ երբեք չի դառնում կրոն”: 

Ավետ: Նշանակում է՝ խորհուրդ, գիտելիք, իմաստություն: Կազմված է ավ (խորհուրդ, էություն), ատ (ամփոփում) արմատներով՝ ավ-ետ(ատ): Ավետ բառխորհրդով են կազմված ավետիսը, Ավետարանը (ավի եւ ավետ-ի բուն իմաստից հետեւում է, որ կրոնական եւ ոչ մի գիրք չի կարող Ավետարան լինել…): Հայերենի ավետ խորհրդից են ածանցվել ռուսերեն վեդատ, պարսկերեն Ավեստա, հնդկերեն վեդա խորհուրդները: Ավետ-ով կազմված Ավետարան-ը նշանակում է խորհուրդների (գիտելիքների, իմացության) համակարգ: 

Արեւորդի (Արորդի): Նշանակում է՝ Արարչի որդի, Արարչածին: Արորդի խորհուրդը, որպես Արարչածին, մեր նախնիների ծագումնաբանական որոշակի ըմբռնումների արտահայտություն է: Ըստ այդմ, բոլոր հայերը իրենց ծագումով Արորդի (Արեւորդի) են: Եվ Արորդյաց հավատքը, փաստորեն, Արիների հոգեւոր էության արտահայտությունը եւ նրանց տեսակի ծագումի ամենաբնական զգացողությունն է: Որպես այդպիսին, Արորդյաց Հավատքը հավերժ է ու բացարձակ, այն Հայի համար բնածին (ո՛չ ձեռքբերովի եւ ո՛չ էլ ժխտելի) հավատք է: Եվ որպես Ցեղի ու Ազգի հոգեւոր էություն, այն մշտապես առկա է Ազգի մեջ, գիտակցված կամ չգիտակցված: Եվ նրանք, ովքեր գիտակցում են դա, հավատում են, իսկ նրանք, ովքեր չեն գիտակցում, “անտոհմների” (խառնածինների, որոշակի ծագում ու հայրենիք չունեցողների) կրոնական մոլուցքին տրված՝ ժխտում են իրենց իսկ ծագումը: 

* Պարզ է՝ նկատի ունի քրիստոնեական “աստծուն”: 

9.ԱՇ 

Չկոտրեցիր մատներիս հոդերը, Երբ քո կենաց Բանն էի շոշափում,

Չփշրեցիր շարքն ատամներիս,Երբ ըմբոշխնում էի քեզ,Անսահմանելի՜“:

(Նարեկացի)

Նրանց (Գրիգորիսի հիմնածդպրանոցն երիհայ մանկանց-Ս.Մ.) երկու մասի

բաժանեցին, ոմանց տվեցին ասորի դպրության եւ ոմանց՝ հելլենականիԳրիգորիսը

մանկանց բազմությանը այնչափ հեռացրեց իրենց բուն բարքերից, մինչեւ որ նրանք ասացին, թեմոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը“: (Ագաթանգեղոս)

 Ինչպե՞ս անօրինացավ (մարդկությանՍ.Մ.) ուսուցիչը (Հայը-Ս.Մ.)”: (Նարեկացի) 

Հայերենի հաջորդ բազմախորհուրդ բառարմատը ԱՇ-ն է: Նշանակում է՝ հոգի, միտք, բանականություն:

(Նկատենք, որ Հր. Աճառյանի բառարանում այս բառարմատը եւս, որպես այդպիսին, բացակայում է…):

Բառարմատը թե իր ուղիղ (բուն) ձեւով, եւ թե անուղղակի (ածանցյալ) (իշ,ըշ, օշ, ուշ, աժ,…, պարզապես՝ շ) մենք տեսնում ենք հայոց լեզվի բազմաթիվ բառերում: Օրինակ՝ աշակերտ (հոգին

կերտող), Արտաշ (արտ-ը՝ Արարչական օրենք, օրինաչափությունը կրող հոգի), աշխարհ (Արարչական զորությունը՝ ահ-ը կրող հոգիների տեղ), հրաշք (հրեղենության՝ հրե հոգիների միացյալ արտահայտություն), աշխատել (հոգին դրսեւորել, հատկապես՝ մարմնավորել), աշխույժ (հոգեկան ուժով առլեցուն), աշուն (հոգու վերջնական ծնունդ, պտուղ1, տաժանք (հոգին հալումաշ անել), ճնշել (հոգեթափ անել), ուշք (հոգեւոր դրսեւորումների բազմազանության առկայություն), Արգիշտի, դաշտ

(հոգու հաստատման տեղ), ապուշ (անհոգի կամ անմիտ), Մանուշ (Մանի՝ առաջին մարդ արարածի հոգի), անուշ (հոգու ծնունդ կամ ծնված հոգի), Սիրուշ (սիրո, սիրելի հոգի), Սիրանուշ (սիրուց ծնված հոգի), Վարդուշ (վարդի հոգի), Արտաշատ (արտ-ի հոգին կրող տեղ), երաշտ (այստեղ տ-ն, ըստ երեւույթին, ժխտական իմաստ է արտահայտում), աշուղ (հոգեկան գեղեցկության արտահայտիչ (՞)), անաշա (հոգեկորույս անող (՞)), ավիշ (կենսահոգի): 

Աշտ (եշտ, ուշտ) բաղադությունն արտահայտում է ոգու՝ հաստատված հոգու իմաստ, լեզվաբանորեն կազմված է՝ աշ բառարմատով, եւ տ՝ այստեղ հաստատական իմաստ արտահայտող հունչարմատով: Օրին ակ՝ աշտարակ (ոգեղենության կրող հիմք), մաշտ (ոգեղեն պաշտամունք), մաշտոց (ոգեղեն պաշտամունքի ատահայտություն), հրեշտակ (հրեղենության արտահայտություն), աշտանակ (ոգեղենության պահպանում), հաշտ (ոգեձուլում), Աշտիշատ (ոգեղենությամբ առլեցուն). այսպես էր անվանվում բուն Հայաստանի գավառներից մեկը, վաշտ (ոգեղենության մարմնացում), կուշտ (ոգեղենությամբ լրիվ լցված):

Աշակերտ բառի վրա մի փոքր կանգառնենք. բառն, ինչպես նկատվեց, նշանակում է հոգեկերտում: Լեզվաբանորեն կազմված է աշ (հոգի) բառարմատով եւ կերտ(ել) բառով: Հետեւաբար, բառի լեզվաբանական իմաստն ասում է այն մասին, որ խոսքը անձի հոգու (դրա որակների), որպես

այդպիսինի, որպես ի բնուստ տրվածի, կերտումի (ուսուցման ու դաստիարակության) մասին է. անձի հոգու յուրահատկության անտեսումը, ուստիեւ, բնավ էլ հոգեկերտում (ուսուցում, դաստիարակություն) չի կարող համարվել: Այս առումով վերադառնալով մեր բնաբանի՝ Ագաթանգեղոսի ասած խոսքերին, ասենք. Գրգորիսի հիմնած “դպրանոցների” ոչ խեղճ մանուկներն էին աշակերտ (նրանք մը-կըրտվողներ՝ իրենց բնականորեն տրված հոգուց կտրվողներ են), եւ ոչ էլ դաժան օտարազն ավագներն էին ուսուցիչներ ու դաստիարակներ (սրանք, ստույգ ասած, մըկըրտողներ՝ երեխաների հոգիները ուծացնողներ էին): Եկեղեցական “դպրանոցները” այդպիսին էին

Գրիգորիսի ժամանակներում, այդպիսին մնացին նաեւ հետագայում…_ 

1 Հայ իմաստությամբ՝ բնությունը, իր պեսպես դրսեւորումներով, նույնպես հոգի է:

 10.ՈւԺ 

Սիրում է նա, ով հզոր է, ով հոգու հարստություն ունի, ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան“: “Թույլը մեղավոր է, որ թույլ է. անբարոյականություն է թուլությունը՝ ստեղծված սնուցանելու ուժը“:

(Ուխտագիրք) 

Այն (քրիստոնեությունը-Ս.Մ.) մահացու պատերազմ հայտարարեց մարդու այդ բարձրագույն տիպին, նա հրաժարվեց այդ տիպի բոլոր հիմնաբնազդներից, այդ բնազդներից նա չարի հասկացությունը, չար մարդուն ծորացրեց. ոժեղ մարդը դարձավ ոչ պիտանի մարդ, “մերժված“: Քրիստոնեությունը առանձնացրեց բոլոր թույլերին, խեղճերին, անհաջողակներին, այն ուժեղ կյանքի պահպանման

բնազդների ժխտումից իդեալ սարքեց”:

(Ֆրիդրիխ Նիցշե)

 Հայոց լեզվի նախածին մեր մյուս բառարմատը Ուժ-ն է: Նշանակում է՝ ուժականություն, կենսունակություն, կարելիություն, կորով, էներգիա (դրական՝ արարող կամ բացասական՝ կործանարար): Բառարմատը հոմանիշ է ահ-ին. բայց եթե ահ-ը բացարձակ՝ արարչական ու աստվածային զորություն է արտահայտում, ապա ուժ-ը նշանակում է դրա մասնավոր դրսեւորումները: 

Ինչպես բուն բառարմատով, այնպես էլ դրա զանազան կերպարանափոխված ձեւերով (ույժ, աժ, ըժ, իժ, եժ, օժ, …, պարզապես՝ ժ) հայերենում բազմաթիվ՝ համապատասխան խորհուրդներ արտահայտող բառեր կան կազմված: Օրինակ՝ ուժ, բուժել (ուժը հաստատել, կենսունակությունը վերականգնել), բ(ը)ժիշկ (ուժի, կենսունակության հաստատող, վերականգնող), ուժգին, հուժկու, ուժանակ (դինամիտ), ուժասպառ, հույժ, կուժ, տույժ/տուժել (տ-ն այստեղ ժխտական մասնիկ է), անուժ (անկենսունակ,

տկար), վատուժ, գուժել (գույժ), օժանդակ(ել), ն(ը)ժար, թեժ, հոժար, արժան, դաժան (ուժի հավելյալ՝ չափից դուրս արտահայտություն), գիժ (ուժի անիմաստ արտահայտություն), տաժանք, վրեժ, վիժել, պատիժ, դ(ը)ժոխք, դ(ը)ժնի, բաժան(ել), օժիտ, դրժել (՞), դ(ը)ժվար, դ(ը)ժկամ, դ(ը)ժգույն, դ(ը)ժբախտ, բ(ը)ժժանք, արժեք, վարժ

Նկատենք, որ բառարմատի բուն՝ նախնական իմաստը միջնադարյան հայ գրավոր լեզվի՝ գրաբարի ազդեցության տակ գրականությունից հիմնականում դուրս մղվեց (որոշ բացառություններով իհարկե.

օրինակ՝ Նարեկացու գրեթե զուտ հայաբարբառ լեզվի պարագայում), որն էլ իր հերթին  արտահայտությունն էր այն բանի, որ այդ լեզուն ուժին (կենսունակությանը, կորովին, էներգիային…) հակոտնյա “խորհուրդների”՝ թուլության, սնանկության, տկարության, աղքատության, հիվանդության,

ոչնչության, …, քարոզչության լեզու էր: Հայ բանավոր խոսքում (բանահյուսությունում) այս կամ այն չափով պահպանված (հայ ասացվածքներում, օրինակ, ուժ-ի հազար ու մի բացատրություններ ու մեկնաբանություններ կան) բառարմատի բուն իմաստը հայ գրականության մեջ վերականգնվեց միայն

հայ նոր, նորագույն ու ժամանակակից գրականություններում (Աբովյան, Վարուժան, Սիամանթո, Չարենց, Նժդեհ, Պարույր Սեւակ, Հրանտ Մաթեւոսյան, Սլակ Կակոսյան…): 

Ներկայացրեց Սերգեյ Մանուկյանը

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու 

Թիվ 74, 3 – 9 հոկտեմբերի, 2008թ.

Թիվ 75, 10 – 16  հոկտեմբեր, 2008թ.

Թիվ 76, 17-23  հոկտեմբերի, 2008թ.

Թիվ 77, 24-30  հոկտեմբերի, 2008թ.

Թիվ 78,  31 հոկտեմբերի – 6 նոյեմբերի, 2008թ.

Թիվ 79,  7-13 նոյեմբերի, 2008թ.

Թիվ 80,  14-20 նոյեմբերի, 2008թ.

Թիվ 81,  21-27  նոյեմբերի, 2008թ.

Թիվ 82,  28  նոյեմբերի- 4 դեկտեմբերի, 2008թ.

Թիվ 83,  5-11 դեկտեմբերի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 84,  12-18 դեկտեմբերի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 85,  19-25 դեկտեմբերի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 86,  26 դեկտեմբերի – 1 հունվարի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 87,  16 -22 հունվարի , 2008թ.

Միջազգային համաժողով “Կապույտ մզկիթ”-ում

October 3, 2008

Սեպտեմբերի 25-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան նախաձեռնությամբ Երեւանի “Կապույտ մզկիթ”-ում, ի համերաշխություն Պաղեստինի ժողովրդի, կայացավ համաժողով: 

Ներկա էին ԻԻՀ հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառմանը քիչ ուշացումով միացան նաեւ ՀՀ-ում Սիրիայի ու Լիբանանի դեսպանները: Հայկական կողմից հրավիրվածների շարքում էին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքահայ Գեւորգ Յազըչյանը, ովքեր հանդես եկան օրվա թեմային համահունչ զեկույցներով: 

Մոտ մեկ տասնյակ ելույթներ հնչեցին՝ նվիրված Ղուդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվան եւ Պաղեստինի ազատագրական պայքարին: Բոլոր ներկաներին ու ելույթ ունեցողներին շնորհակալական խոսք ասեց Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մուհամմադ Ռեզա Շաքիբան: 

Թե իրանական եւ թե հայկական կողմերը իրավական ու պատմական տեսանկյուններից փաստեցին, որ պաղեստինցիների պայքարն արդար է եւ արժանի առավել մեծ աջակցության, իսկ հրեական սիոնիզմն իբրեւ մտածողություն ընդունելի չէ ազատատենչ ազգերի

եւ, առհասարակ, մարդկության համար: Մասնակիցներից շատերի կարծիքով, “սիոնիզմը կարող ենք որակել իբրեւ մարտավարություն, որը միտված է եղել կրոնների միջեւ հակամարտություն ստեղծելուն”: 

Համաժողովը կազմակերպողները հույս հայտնեցին, որ “մի օր ականատես կլինեն, թե ինչպես է սիոնիզմը վերանում աշխարհի երեսից”… 

Քանի որ օրվա բանախոսները հիմնականում խոսեցին իրենց հիշողություններից եւ օրվա խորհրդին առնչվող իրադարձություններից, ապա թեման կամփոփենք ՀԱՄ առաջնորդի զեկույցից մեջբերումով. “1947թ. Մեծ Բրիտանիան Պաղեստինի հարցը հանձնեց ՄԱԿ-ի քննարկմանը, իսկ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց՝ վերացնել Անգլիայի մանդատը, դուրս բերել անգլիական զինված ուժերը Պաղեստինից եւ նրա տարածքում ստեղծել տնտեսապես իրար հետ կապված երկու անկախ պետություններ՝ հրեական եւ արաբական: Ղոդսը (Երուսաղեմը) առանձնացվում էր իբրեւ ինքնուրույն, հատուկ վարչական միավոր՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ: 1948թ. մայիսի 14-ին Պաղեստինի տարածքի մի մասում սիոնիստներն արհեստականորեն ստեղծեցին Իսրայել պետությունը: Հրեական կառավարության առաջին իսկ Անկախության հռչակագրով սիոնիզմը դարձավ Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն: Այսպիսով, Պաղեստինի արաբ ժողովուրդը չկարողացավ իրագործել անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, քանի որ սիոնիստները, արեւմուտքի իմպերիալիստական տերությունները եւ արաբական երկրների որոշ արեւմտամետ ուժերը հրահրեցին արաբա-իսրայելական պատերազմ… Իսրայելի պետությունը շարունակում է խախտել ինչպես ՄԱԿ-ի որոշումները, այնպես էլ՝ Ժնեւի կոնֆերանսի համաձայնությունները: Այդ իսկ պատճառով ժողովրդական ապստամբություններ եղան նաեւ 1987թ. եւ 1990-ականների կեսերին, որը շարունակվում է առ այսօր: Պաղեստինյան Էնտեֆազեն՝ ժողովրդական ապստամբությունը, տոնել է մի քանի հանգրվանային հաղթանակներ:

Մեկ այլ հաղթանակ էր, երբ իսրայելական զորքերը դուրս բերվեցին Հարավային Լիբանանից եւ Գազայից: Վերջերս նույնպես իսրայելական բանակը ջախջախիչ պարտություններ է կրում լիբանանյան ներխուժումների հետեւանքով: Սրանում, իհարկե, էական է նաեւ “Հեզբալլահ” եւ “Համաս” կազմակերպությունների դերը: էնտեֆազեն կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ Ղոդսը եւ Պաղեստինը վերջնականապես կազատագրվեն հրեաներից”: 

Համաժողովն ավարտվեց “Կապույտ մզկիթ”-ում արեւելյան հյուրասիրությամբ:  

Արտակ Հայոցյան 

 “Լուսանցք” Թիվ  74, 3 – 9 հոկտեմբերի, 2008թ.

Նոր աշխարհակարգ. գերտերությունների (գերիշխանավորների) գաղտնի ծրագրերը

October 3, 2008

Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ Կոնգրեսում (հատված):

“…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…”:

Սա, իհարկե, ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն, այժմ էլ այն կիրառելի է՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք հիմա մեր իրականության մեջ եւ առհասարակ

Առաջին անգամ այս հասկացությունը հրապարակավ գործածվել է Պարսից ծոցի պատերազմի ժամանակ՝ Ջորջ Բուշի ելույթներից մեկում (սեպտեմբեր 11, 1991թ.): “Նոր աշխարհակարգ”-ի (New World Order) գաղափարախոսությունը, ինչպես եւ ամեն հեղափոխական գաղափարախոսություն, հավակնում է համաշխարհային արմատական փոփոխության մարդկային կեցության արժեհամակարգային բոլոր մակարդակներում եւ առաջին հերթին՝ գաղափարա-գիտակցական (“նոր մտածողություն”) ոլորտում: Այս գաղափարախոսության էությունը հասկանալու համար բավական է ասել, որ խոսքը, փաստորեն, ներկայում ազգային-պետական կազմավորումները մեկ այլ՝ աննախադեպ գեր(mega)-հասարակական կառուցվածքաձեւով, իսկ ազգային կառավարությունները՝ անդրազգային ղեկավար կառույցով փոխարինելու մասին է: Ժամանակակից աշխարհայնություն-աշխարհականությունը (մոնդիալիզմ) այսօր վերջնականապես ձեւակերպել է հիմնարար սկզբունքները մարդկային կեցության գլխավոր բնագավառներում, եւ դրա համապատասխան կառույցներն այժմ կենսագործում են դրանք: 

Նախ՝ կառույցների մասին: 1921թ. հիմնադրված Միջազգային հարաբերությունների հարցերով խորհուրդը (Council on Foreign Relations – CFR) 1919թ. Փարիզում վերակազմավորված Միջազգային Հարաբերությունների ինստիտուտի իրավահաջորդն է: Միավորում է Արեւմուտքի ազդեցիկ անձանց, պետությունների նախկին ու ներկա նախագահներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, օրենսդիրներին, խոշոր դրամատների տերերին ու մեծակարող դրամատերերին, վերազգային-ապազգային ընկերությունների նախագահներին, համալսարանների ու լրատվամիջոցների ղեկավարներին, գերագույն դատարանների դատավորներին, զինուժի հրամանատարներին ու զորավարներին, անվտանգության եւ հատուկ ծառայությունների պետերին, միջազգային կազմակերպությունների (օր.՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի) գործիչներին: 

Կազմակերպության գլխավոր գրասենյակը (շտաբ-բնակարանը) Նյու-Յորքում է: CFR-ը զբաղվում է ամերիկյան համապարփակ ռազմավարության մշակմամբ, որի վերջնական նպատակը մարդկային միասնական հանրույթի ձեւավորումն ու համաշխարհային (առայժմ՝ գաղտնի) կառավարության հաստատումն է: CFR-ի կառավարումն իրագործում են նախագահն ու փոխնախագահները: Ընթացիկ աշխատանքները կատարում են գործադիր տնօրենը եւ մեծ լիազորություններ ունեցող քարտուղարը:

1945-1950թթ. նախագահը եղել է Ալեն Դալեսը, ապա՝ Զբիգնեւ Բժեզինսկին, Հենրի Քիսինջերը, Ռիչարդ Փայփսը… 

1954թ. ստեղծվեց երկրորդ կառույցը՝ Բիլդերբերգյան ակումբը, որի 1-ին նիստը կայացել է հոլանդական Օստերբեկ քաղաքի “Բիլդերբերգ” հյուրանոցում: Կազմակերպությունը հիմնադրվեց մի կողմից համաշխարհային քաղաքականությունում ամերիկյան մենիշխանությանը հակակշռելու եվրոպական ընտրախավի ցանկությամբ, մյուս կողմից՝ եվրոպական քաղաքականությունը վերահսկելու ամերիկյան ձգտման հետեւանքով: 

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները 1948թ. նախ ստեղծեցին Միավորված Եվրոպայի Ամերիկյան կոմիտեն, ապա “գորշ կարդինալ” համարվող կադրային հետախույզ, Եվրոպական շարժման քարտուղար Ռետինգերը կազմակերպեց 1-ին նիստը, որին ներկա եղան Ռոկֆելերի ու Կարնեգիի հիմնադրամների, Բարուխի ընկերության ներկայացուցիչները եւ 80 այլ անձինք: 

Ակումբի առաջին իսկ փաստաթղթերում արձանագրվեց “Նոր աշխարհակարգ” ստեղծելու գաղափարը: Ակումբն ունի շուրջ 400 ոչ մնայուն անդամ, նրանց 1/3-ը ամերիկացիներն են, որոնք ներկայացնում են նախագահի աշխատակազմը, արտգործնախարարությունը, պաշտպանության նախարարությունը, խոշոր դրամատներ ու ընկերություններ, համալսարաններ, լրատվամիջոցներ եւ հասարակական ու բարեգործական շարժումներ… Գլխավոր գրասենյակը Նյու-Յորքի Կարնեգիի հիմնադրամի շենքում է: Նիստերը գումարվում են միանգամայն գաղտնի, անվտանգությունն ապահովում է հյուրընկալող երկիրը: 

2004թ. հունիսի 3-6-ը, իտալական Ստրեսա քաղաքի հինգաստղանի “Grand Hotel des Iles Borromees”-ում տեղի ունեցած 50-րդ գաղտնի ժողովում, մասնավորապես, քննարկվեցին եվրոպա-ամերիկյան հարաբերությունները՝ Միջին Արեւելքում՝ ամերիկյան քաղաքականության համատեքստում, Չինաստանին, Ռուսաստանին եւ էներգետիկական խնդիրներին առնչվող հարցեր: Չնայած 2002թ. Շանտիլյան (ԱՄՆ) ժողովից հետո առկա տարաձայնություններին, որոշվեց Եվրամիության նմանությամբ ստեղծել Ամերիկյան եւ Խաղաղօվկիանոսյան միություններ: Այս երեք գերպետությունները դյուրին կդարձնեն կառավարումը՝ դրամա-առեւտրական ընտրախավերի համար: 

Երրորդ կառույցը դարձավ 1973թ. ստեղծված Եռակողմ հանձնախումբ-հանձնաժողովը (The Trilateral Commission): Անվանումը խորհրդանշական է. հանձնախումբը կոչված է միավորելու տեխնիկա-տնտեսական բարձր ցուցանիշեր ունեցող ամերիկյան, եվրոպական եւ խաղաղօվկիանոսյան (Ճապոնական) տարածքները համաշխարհայնության հովանու ներքո: 

Այս միավորի ստեղծումը պայմանավորված էր նաեւ 1960-ական թթ. CFR-ի նիստերից մեկում Ճապոնիայի ընտրանու կողմից համաշխարհային քաղաքականության հետնաբեմում ներկայացված լինելու պահանջով, Արեւմուտքի ղեկավար ընտրախավերի մրցակցությամբ ու “ազդեցության” խմբերի միջեւ շահերի հավասարակշռությունը պահպանելու թելադրանքով: Դեյվիդ Ռոկֆելերի հրահանգով՝ Զբիգնեւ Բժեզինսկին ձեւավորեց այս կառույցը, որի գլխավոր գրասենյակները Նյու-Յորքում են, Եվրոպայում եւ Ճապոնիայում: Եռակողմ հանձնախմբում ԱՄՆ-ն ունի 117, Ճապոնիան՝ 84, Եվրոպան՝ 114 ներկայացուցիչ: Այստեղ ընդունված որոշումները օրենքի ուժ ունեն արեւմտյան քաղաքական գործիչների համար: Ինչը նաեւ փորձում են պարտադրանք դարձնել համայն մարդկության համար… 

Վերոնշյալ կառույցները միատեղելով քաղաքական, ուժային եւ դրամա-տնտեսական կարողությունները՝ ի զորու են ճնշումներ բանեցնել անգամ Վաշինգտոնի վրա, նույնիսկ՝ հակառակ ԱՄՆ-ի շահերին (հաճախ է ԱՄՆ-ն այս կամ այն պատերազմը սանձազերծում այսպիսի որոշումներով պայմանավորված): Նույնիսկ ամերիկացիների գլխին մեծ փորձանք բերելու գնով նյույորքյան երկու երկնաքերերի փլուզման կազմակերպումն է արդեն բացահայտորեն կապվում այդ ուժերի հետ: “Հայ-Արիներ” պարբերականը վերլուծականներից մեկում անդրադարձել էր այս խնդրին, որում պարզաբանում կար, թե ահաբեկչության ժամանակ օգտագործվել էր նաեւ ծածկագրային համակարգ, եւ կատարողների համար հստակ է եղել, թե որ ինքնաթիռը որ շինությունն է “խոյահարելու”…

Հետաքրքիր է, որ Իտալիայի նախկին նախագահ Ֆրանցեսկո Կոսսիգան, իտալական թերթերից մեկում, անդրադառնալով սեպտեմբերի 11-ի իրադարձություններին՝ հայտնել է, թե ամերիկյան եւ եվրոպական հատուկ ծառայությունները քաջատեղյակ են եղել, որ այդ հարձակումը ծրագրվել ու իրականացվել է ամերիկյան CIA-ի եւ իսրայելական Mossad-ի կողմից՝ սիոնական աշխարհի օգնությամբ: Եվ որ դա արվել է պատասխանատվությունը արաբական երկրների վրա գցելու եւ Իրաքում ու Աֆղանստանում գործողություններ սկսելու համար… 

Համառոտ տեղեկանք գաղտնի իշխանության – Աշխարհի գաղտնի կառույցների շարքը մշտապես համալրվում է կամ՝ նպատակայնորեն փոփոխվում. “տամպլիերներ”, “ռոզենկրեյցերներ”, “իլյումինանտներ”, “մասոններ”, որոնց օրդենները՝ եղբայրակցություններն ու օթյակները, հանդես են գալիս ամենախայտաբղետ անուններով…

Դիցուկ՝ ներկայիս մասոնների նպատակն է դառնալ աշխարհի տերերը, հասնելով “համաշխարհային տիրապետության”: Դրա համար նրանք իրենց ցանցերն են տարածում բոլոր երկրներում (նաեւ՝ Հայաստանում, որտեղ բացի մասոնական՝ ազատ որմնադրական օթյակներից, գործում են նաեւ “Ռոտարի”, “Լիոն” եւ այլ՝ իբր բարեգործական միությունները”): Իսկ առհասարակ, համապարփակեցման (գլոբալիզացիա) “համաշխարհային դավադրության” մեջ են բոլոր հայտնի ու անհայտ “գաղտնի” կազմակերպությունները՝ իրենց գերակա՝ “աշխարհի գաղտնի կառավարության” գլխավորությամբ: Այսօր առավել բարձր դիրքեր ունեն “Միջազգային հարաբերությունների Խորհուրդ”-ը (ՄՀԽ), “Բիլդերբերգյան ակումբ”-ը եւ “Եռակողմ հանձնաժողով”-ը (“Տրիլատերալ”, որում ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Արեւմտյան Եվրոպայից): Շատ եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես “Բիլդերբերգյան ակումբ”-ը, որի հիմնադիրը Յոզեֆ Ռետտինգերն է: Սրա մասին խոսել են դեռեւս 1954թ., երբ տեղի էր ունենում աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց հավաքը Հոլանդիայի Օստերբեկ քաղաքի “Bilderberg” հյուրանոցում: 1998թ. ակումբի հավաքին մասնակցել է նաեւ Անատոլի Չուբայսը, որն այդ ժամանակ ՌԴ փոխվարչապետն էր: Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի մարդկանց հավաք է դա, ասենք, որ նշյալ նիստին մասնակցել են Հենրի Քիսինջերը, Ջերալդ Ֆորդը, Հելմուտ Շմիդտը, Դեւիդ Ռոկֆելլերը, բարոն Ռոտշիլդը, Մարգարետ Թետչերը եւ այլք: Իսկ “Տրիլատերալ”-ի եւ ՄՀԽ-ի անդամ է օրինակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, “Եռակողմ հանձնաժողով”-ի անդամ է Ռոնալդ Ռեյգանը… Իսկ “Եռակողմ հանձնաժողով”-ի անդամներ են նաեւ ՄՀԽ եւ “Բիլդերբերգյան ակումբ”-ի ներկայացուցիչները: 

Այս բոլորի հետ շարունակվում է ռազմավարական նշանակությամբ երկրների իշխանությանը զուգահեռ հիշյալ կազմակերպությունների “ազգային մասնաճյուղեր” ձեւավորելու աշխատանքը: Սրանց խնդիրը պետք է լինի տեղերում հասարակական կարծիքի նախապատրաստումը (նաեւ՝ ժողովրդավարական արժեքների պարտադրմամբ կամ էլ “գունավոր” հեղափոխություններով): Առանց այս նախապատրաստական գործի՝ համարվում է, որ համաշխարհայնացման ծրագիրը կհանդիպի իրենց ինքնությունն ու ինքնիշխանությունը կորցնել չցանկացող ազգերի ու պետությունների հզոր հակազդեցությանը, դիմադրական պայքարին: Հայաստանում էլ նման պայքար ընթանում է, եւ այս մասին 2003թ. սկսած բացահայտորեն եւ առավել կազմակերպված պայքարում է Հայ Արիական Միաբանությունը (տես “Հայ-Արիներ”-ի շուրջ 100, նաեւ “Հայեր”-ի 8 թողարկումները, թեմատիկ գրքերը եւ այլ հրատարակությունները, http://www.hayary.org կայքը): Իհարկե, կան նաեւ անհատ պայքարողներ՝ պատմաբաններ, հրապարակախոսներ… Այս մասին մոտ 1,5 տարի ահազանգում է նաեւ “Լուսանցք”-ը՝ իր ավելի քան 70 թողարկումներում: 

Բայց ո՞րն է, սակայն, պարտադրվող գաղափարախոսության էությունը: 1975թ. մարտին “New York magazine” ամսագրում Բժեզինսկին հանդես եկավ ծրագրային հոդվածով, որում ասվում էր. “Նոր աշխարհը կվերածվի համաշխարհային հանրույթի… սկզբում դա կվերաբերի տնտեսական աշխարհակարգին… կստեղծենք համաշխարհային ծրագրավորման ու աղբյուրների վերաբաշխման երկարաժամկետ գործելակերպ”: 

Այս դրույթը դարձավ “ոսկե միլիարդ”-ի (titentertainment) տեսության հիմնաքարը, ըստ որի՝ երկրագնդի բնակչության 80%-ը կսպասարկի մնացյալ “ընտրանուն”: Հետագայում տպագրվեցին ծրագրային գրքեր (օր. Ժակ Աթալի եւ այլք): Աշխարհի ներկայիս շուրջ 6,5 մլրդ. բնակչությունը պիտի պատերազմների, սովի ու համաճարակների, այլ բնական ու արհեստական աղետների միջոցով “իջեցվի” 1 մլրդ.-ի, հենց որի 80%-ն էլ պիտի սպասարկի Համաշխարհային Կառավարությանն ու այլ ընտրյալներին: Երկրագնդի բնական հարստությունները “գերածախս” են տալիս եւ, այս չար ու մութ ուժերի կարծիքով, մոլորակի բնակչությունը չպիտի անցնի 1 մլրդ.-ի սահմանը…

Չմանրամասնելով թեմային առնչվող այս եւ այլ հրապարակումները (հայաստանյան եւ արտերկրի)՝ կարելի է ընդգծել դրանցում առկա սկզբունքները հետեւյալ ոլորտներում. 

1. Գաղափարա-քաղաքական ոլորտում “Նոր աշխարհակարգ”-ը նախատեսում է ցեղապաշտական, ազգային-ազգայնական եւ մշակութային արժեհամակարգի միաձուլում՝ աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ, միադեմ կամ՝ որ նույնն է թե՝ անդեմ) հասարակության ստեղծում, ինչպես նաեւ ինքնիշխան պետական միավորների վերացում: Սա վերաբերում է բոլոր երկրներին, նաեւ՝ ԱՄՆ-ին: Նպատակը՝ Աշխարհի Միացյալ Նահանգների ստեղծումն է՝ առանց ազգությունների ու այլակարծության: “Քոչվորությունը (նոմադ)” կդառնա նոր հասարակարգի բարձրագույն ձեւ՝ պայմանավորելով կենսակերպը եւ մշակույթը”: Ով որտեղ կուզի՝ կապրի (իհարկե սա էլ կվերահսկվի), ի՞նչ հայրենիք կամ ազգային պատկանելություն, անկախություն եւ ազատություն: Ամեն բան պիտի հսկվի եւ տրվի մեկ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից, այդ ԿԵՆՏՐՈՆԻ իմացությամբ եւ թույլտվությամբ:… 

2. Կրոնա-դավանաբանական ոլորտում կլինի “նոր կրոնականության” դարաշրջան եւ Մեսիայի (եբրայերեն՝ Մաշիախ) գալուստ, որի հետեւանքով միանգամայն կփոխվի ներկա աշխարհի կրոնա-դավանա-գաղափարաբանական պատկերը: Այս համատեքստում են գործում այսօրյա էկումենիզմը (խայծը կուլ են տվել նաեւ Էջմիածինն ու Անթիլիասը) եւ ոչ ավանդական անվանվող բոլոր աղանդները՝ Սայենթոլոգիայի, Մունի, Եհովայի վկաների, Մորմոնների… եւ այս կարգի մյուս՝ այսպես կոչված եկեղեցիները: Քրիստոնեությունը դարձել է հոգեւոր համապարփակեցման (գլոբալիզացիա) առաջամարտիկ: Կլանող ու հոգեղեղ միջազգային “հոգեւոր” համակարգ: 

3. Տնտեսական ոլորտում նախատեսվում է համաշխարհային ազատական-դրամատիրական համակարգի պարտադիր հաստատում, ուր այլեւս անընդունելի կլինեն հասարակական արդարություն, հասարակական երաշխիքներ ու արժեքներ եւ նման հասկացությունները:

Աշխարհատնտեսությունը կլինի գերիշխողը “Նոր աշխարհակարգ”-ում, եւ դրամը՝ հիմնարար արժեքը կենսագործունեության բոլոր բնագավառներում, նույնիսկ հոգեւոր ոլորտներում է լուծելու նաեւ իշխանության հարցը: Բայց դրամն այլեւս առձեռն չի լինելու: Նման աշխարհակարգում առձեռն դրամը նաեւ անկախ ու ազատ գործելու միջոց է, ուստի քարտային համակարգն է գործելու, ինչը մեզանում իրավամբ համարեցին մարդկանց համարակալման գործընթաց՝ խոսքը տխրահռչակ սոցքարտերի մասին է (շուտով կլինեն սոցանձնագրեր ու չիփային համակարգ): Պիտի վերահսկվի մարդկանց ունեցվածքն ու շարժը, ամեն մանրուք… 

Ըստ էության, կգործեն երեք ակնհայտ սկզբունքներ. 

ա) Մարդուժի ազատություն (Liberty of the manpower), այսինքն՝ մարդիկ կունենան ազատ տեղաշարժի իրավունք՝ հնարավորություն ընձեռելով տերերին (իրենց վերահսկելով) ազատորեն գործածելու իրենց աշխատուժը:

բ) Ընդերքի ազատություն (Liberty of the soil ), այսինքն՝ ընդերքը շուկայական նույնպիսի ապրանք է, ինչպես մյուս ապրանքները:

գ) Դրամաշրջանառության ազատություն (Liberty of the currency), այն է՝ դրամը եւս ապրանք է (այն էլ ինչպիսի՜): 

Ներկայում այս նպատակին են ծառայում “վերազգային ընկերությունները”, (Trans National Corporations) եւ միջազգային դրամական կառույցները: Նրանց ներդրումները երրորդ աշխարհի երկրներում ոչ միայն չեն նվազեցնում աղքատությունը, այլեւ՝ ստեղծում են այնպիսի դրամական ենթակառույցներ, որոնք նպաստում են հասարակական անհավասարության խորացմանը՝ խոչընդոտելով երկրի զարգացումը՝ այդ պետության քաղաքացիներին թաղելով պարտքերի մեջ: Այսպես շարունակվելու դեպքում Միջազգային արժութային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը ի վերջո մեզ էլ (գալիք սերունդներով հանդերձ) կթաղեն պարտքերի մեջ ու կոչնչացնեն… Իսկ ոչ առաջնային խնդիրներում դրամաշնորհներ տրամադրելը պարզապես աչքակապություն է ու կաշառակերությունը խթանելու “բարեգործական” միջոց: 

Այսպիսով կարելի է ասել, որ “Նոր աշխարհակարգ”-ը միաբեւեռ աշխարհակարգի այլընտրանքն է՝ համաշխարհայնացման համատեքստում, սակայն “դաշնակից”-ը՝ ընդդեմ մյուս՝ երկբեւեռ ու բազմաբեւեռ աշխարհակարգերի:

Եվ հիմա, երբ Արեւմուտք-Ռուսաստան նոր հակամարտությամբ անակնկալի եկած աշխարհի գաղտնի տերերը փորձում են նոր “սիրաշահումներ” անել “համաշխարհային հանրությանը”, միաժամանակ կտրուկ արտահայտություններ ուղղելով ռուսաստանյան ուղղությամբ, մեզ համար եւս մեկ անգամ կարեւորվում է ճիշտ կողմնորոշվելն ու գերխաղերում մեր շահերն իրապես պաշտպանելը… 

Արամ Ավետյան 

 “Լուսանցք” Թիվ  73, 26  սեպտեմբերի – 2 հոկտեմբեր, 2008թ.

 “Լուսանցք” Թիվ  74, 3 – 9 հոկտեմբեր, 2008թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 84 other followers