Archive for September, 2009

Ինչու՞ են հանրապետականները խառնվում արիների գործերին

September 25, 2009

- Պրն. Ա­վե­տիս­յան Ձեզ պար­բե­րա­բար փոր­ձում են ներ­քա­շել ինչ-ինչ ան­հե­ռան­կար բա­նա­վե­ճե­րի մեջ: Ա­րիա­կա­նութ­յան շուրջ ա­նի­մաստսեն­սա­ցիա­ներեն փնտրում: Ին­չու՞:

- Շուրջ 20 տա­րի է ա­րիա­կա­նութ­յան, հայ-ա­րիա­կա­նութ­յան տե­սութ­յու­նը դան­դաղ, բայց հաս­տա­տուն ար­մատ­ներ է ձգում մե­զա­նում, հե­տե­ւորդ­ներ է ձեռք բե­րում Հա­յաս­տա­նում եւ սփյուռ­քում, քան­զի բխում է հա­յի բուն ա­կունք-ար­մատ­նե­րից եւ հա­րա­զատ է ՀԱՅ ԳԵՆ-ին, Տե­սա­կին: Չնա­յած առ­կա եւ ար­հես­տա­կա­նո­րեն ա­ռա­ջաց­վող տա­րաբ­նույթ խոչըն­դոտ­նե­րին, ար­դեն “ա­րիա­կան”, “կեռ­խաչ-սվաս­տի­կա”, “հայ-ա­րիա­կա­նութ­յուն”, “Հայ Աստ­ված­ներ”, “հե­­թա­նո­սութ­յուն” կամ “հա­յոց տասն­յակ հա­զա­րամ­յակ­նե­րի պա­տ­­մութ­յուն” հաս­կա­ցութ­յուն­ներն այ­լեւս լուրջ ընդ­դի­մութ­յան չեն հա­նդի­պում: Իսկ ա­ռաջ, նույ­նիսկ ոչ թե 20 կամ 10 տա­րի, այլ 5 տա­­րի ա­ռաջ էլ, դեռ լրջո­րեն պայ­քա­րում էինք հա­յոց ա­րիա­կան ծա­գ­ման եւ հին հա­վատ­քի հաս­տատ­ման, ճա­նա­չո­ղութ­յան հա­մար: Հի­մա դժվա­րութ­յուն­նե­րը կար­ծես հե­տե­ւում են եւ, հատ­կա­պես նրանք, ով­քեր թաքն­վում էին մեր խոս­քե­րի ու գոր­ծե­րի հե­տե­ւ­ում, սկսել են ի հայտ գալ ու “հե­րո­սա­նալ”, բայց այն­քան ճղճիմ, որ նույ­նիսկ ծի­ծա­ղե­լի է ու հա­ճախ բարձ­րա­ձայն հայ­հո­յե­լու կա­րիք չի ա­ռա­ջա­նում: 

- ՀԱՄ-ը մի թեր­թի հրա­պա­րակ­ման առ­իթով հայ­տա­րա­րու­­թ­յամբ հան­դես ե­կավ վեր­ջերս (հայտա­րա­րությունը տես այս համարում - խմբ.): Ի՞նչ խն­դիր կա:

- Դա Հովիկ Գա­լաջ­յա­նի խմ­բ­ա­­գ­րութ­յամբ լույս տես­նող ու նրա պատճառով ան­հե­ռան­կար դար­ձած “Ի­րա­վունք” թեր­թի մա­սին է: Նախ ա­սեմ, որ ոմն հոդ­վա­ծա­գիր Ա­րման Արամ­յա­նը, իմ կարծիքով, հենց այդ խմբա­գիրն է, եւ նյու­թում տեղ գտած թույնը ան­մի­ջա­պես նրա ու­ղե­ղի հետ կապ­ված անբ­նա­կան խնդիր է: Չգի­տեմ` նա դա­ժան ման­կութ­յուն ու­նե­ցել է, թե ոչ, եւ նրա անձնական բարդույթները լուծելը իմ խնդիրը չէ, սա­կայն երբ յու­րա­քանչ­յուր մարդ նրա հետ նույ­նիսկ 30 վայրկ­յան պար­զա­պես խո­սում է, հաս­կա­նում է, որ գործ ու­նի մե­կի հետ, ով իր կե­ցվածքով համոզում է, որ ի բնե – ի ծնե ան­մեղ­սու­նակ է: Ու նրա վե­րամ­բարձ կար­ծիք­նե­րը միայն հի­վանդ ե­րե­ւա­կա­յութ­յան (գու­ցե ոչ միայն ե­րե­ւա­կա­յութ­յան) հե­տե­ւանք են: Այն­պես որ, սրան այ­լ­եւս չեմ անդ­րա­դառ­նա: Հա­վա­տաց­նում եմ` ինձ հետ կա­տար­ված մա­­հա­ցու դեպ­քից հե­տո, երբ ան­գի­տա­կից վի­ճա­կում գտնվում էի հի­վան­դա­նո­ցի վե­րա­կեն­դա­նաց­ման բաժ­նում, ես այդ­ժամ էլ ա­վե­լի գի­տա­կից ու պա­տաս­խա­նա­տու էի, քան նա հի­մա եւ այ­սու­հետ: 

- Այդ հոդ­վա­ծում նշվում է, թե Ձեր դեմ կատարված մա­հա­փոր­ձից հե­տո այլ անձ է ղե­կա­վա­­րում Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յու­նը

- Այդ հոդ­վա­ծագ­րի մա­սին կա­ր­­­­­ծիքս ար­դեն ա­սա­ցի: Պար­զա­պես նշեմ, որ պա­տա­հա­րից հետո ուշքի գալուն պես հի­վան­դա­նո­ցից ար­դեն ղե­կա­վա­րել եմ Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յան կա­ռույ­ցը, նույ­նիսկ հե­ռա­հար մաս­նակ­ցել եմ Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբման խոր­հրդի աշ­խա­տան­ք­նե­րին եւ ծրագ­րել եմ մեր շատ հե­տա­գա քայ­լե­րը: Ու շա­տե­րի ե­րա­զան­քը, որ ես ի վի­ճա­կի չեմ լի­նե­լու շա­րու­նա­կել իմ գոր­ծը, չի ի­րա­կա­նա­նա­լու: Վստա­հեց­նում եմ` ե­րա­զա­խաբ են լի­նե­լու: Գի­­տեմ, թե “այլ անձ” ասելով ում նկա­տի ու­նեն, սա­կայն թող հա­մար­ձա­կութ­յուն ու­նե­նան` ի­րենք ա­սեն: Ընդամենը ավելացնեմ, որ լի­նում են “տղա­մար­դիկ”, ով­քեր կյան­քում չհաս­տատ­վե­լով եւ չձե­ւ­ա­վոր­վե­լով որ­պես տղա­մարդ, սկսում են ա­տել բո­լո­րին, հատ­կա­պես` հա­կա­ռակ սե­ռի ներ­կա­յա­ց­ու­­ցիչ­նե­րին: Այդ կարգի մի երկու չկա­յացած “տղա­մարդ” ար­դեն ե­լույթ­ներ ու­նե­ցել են ու ստա­ցել ի­րենց պա­տաս­խա­նը, հի­մա էլ` սա: Խոր­հուրդ կտամ սր­անց նման­նե­րին` ա­րագ դի­մելու հա­­մա­պա­տա­ս­­­խան բժշկի օգ­նութ­յա­նը, ով վեր­ջին­­ներին ինքնաբա­վա­րար­ման մա­սին օգ­տա­կար խոր­հուր­դներ կտա: 

- Իսկ ՀԱՄ-ից հե­ռաց­ված­նե­րին ինչու՞ են հիմահայտ­նա­բե­րու­մ“:

- Պատվերն է ուշացել երեւի կամ էլ գործից անտեղյակ են: Ոմն Մառ Մար­տի­րոս­յա­նը Հայ ա­րի­ա­­կան միա­բա­նութ­յու­նից բա­­ցա­­հայ­տո­րեն է հե­ռաց­վել եւ դեռ 2005թ., իմ ձեր­բա­կա­լութ­յան եւ դա­տա­վա­րութ­յան ժա­մա­նակ կա­տա­րած դա­­վադ­րութ­յուն­նե­րի հա­մար, բայց 2009թ. “հայտ­նա­բեր­վում” է ՍԻՄ-ի պաշ­տո­նա­թեր­թի կող­մից` որ­պես “անմեղ զոհ”: Իսկ ՀԱՄ “Ո­գու պա­հա­պան­ներ” ու­սա­նո­ղա­կան եւ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պութ­յու­նը “ակ­տիվ” պա­հել եւ պա­հե­լու է հենց ՀԱՄ ղե­կա­վա­րութ­յու­նը, այլ ոչ թե ինչ-որ մի ջա­հել, ո­ւմ պարզապես հանձ­նա­րա­ր­­­վել է այս կամ այն գործն ա­նել-չա­նե­լը: Գի­տեք, ինձ թվում է ՍԻՄ-ի մի թե­ւը, գզվռտո­ցով հե­ռաց­նե­լով իր հիմ­նա­դիր Հրանտ Խա­չա­տր­­յա­նին ու նրա հա­մա­կիր­նե­րին, այ­լեւս կար­ծում է, թե կա­րող է նույն բա­ներն ա­նել այլ կա­ռույց­նե­րի հետ: Երբ ՍԻՄ-ում ներ­կու­սա­կ­ցա­կան կռիվ էր, մենք փոր­ձե­ցինք օգ­նել ու եր­բեք դա­վադ­րո­րեն չխառն­վե­ցինք, չնա­յած եր­կու կող­մե­րի հետ էլ մտե­րիմ էինք ու կա­րող էինք ո­մանց պես խա­ղեր տալ: Հի­մա, երբ այ­լեւս դա­վա­ճա­նել են ի­րենց բա­զում տա­րի­նե­րի ղե­կա­վա­րին, նրանց մոտ ոնց որ բար­դույթ է ա­ռա­ջա­ցել դա­վա­ճան­նե­րին պատս­պա­րե­լու ա­ռու­մով: Ու­­­րեմն թող ի­րենց կազ­մա­կեր­պու­թ­յու­նը հայ­տա­րա­րեն տար­բեր կու­սա­կ­ցութ­յուն­նե­րից արտա­քս­ված դա­վա­ճան­նե­րի պաշտ­պա­նու­թ­յան կո­մի­տե եւ այդ­պես էլ հան­­դես գան: 

- Գու­ցե ա՞յլ խնդիր­ներ­ են լուծ­վում այս հար­ցի հե­տե­ւում:

- Կա­րող եմ են­թադ­րել հե­տեւ­յա­լը: Մի քա­նի ու­ժեր հայ­տա­րա­րե­­ցին ազ­գա­յին-ազ­գայ­նա­կան բե­ւ­եռ ձե­ւա­վո­րե­լու մա­սին, քա­նի որ դրա կա­րի­քը ի­րա­պես կա Հա­յաս­տա­նում, այդ թվում ՍԻՄ-ը նման նա­խա­ձեռ­նութ­յամբ հան­դես ե­կ­ավ: Հի­մա ու­զեն, թե չու­զեն, պի­տի մեզ վրա ցեխ շպրտեն, քա­նզի եւ՛ Հա­յաս­տա­նում եւ՛ մեր երկ­րի սահ­ման­նե­րից դուրս ազ­գայ­նա­կան­­ներ ա­սե­լով մեր կա­ռույցն են ա­ռա­վե­լա­պես ճա­նա­չում, ու մենք էլ այ­սօր նույն­պես ազ­գայ­նա­կան բե­ւեռ ենք ձե­ւա­վո­րում: Ու երբ չվա­­­զե­ցինք-չմիա­ցանք ի­րենց, ա­պա, ըստ ե­րե­ւույ­թին, ո­րո­շե­ցին “պա­տ­ժել” մեզ: Ե­թե այդ­պես է, ա­պա ստո­րութ­յուն է սա եւ ա­նի­րա­կա­նա­նա­լի ցան­կութ­յուն: Մենք գի­տենք մեր գոր­ծը եւ գնա­լու ենք մին­­չեւ վերջ: Ի­հար­կե, ինձ փոր­ձում են մե­ղադ­րել իբր “պա­սի­վութ­յան մեջ”, սա­կայն ես ցան­կութ­յուն չու­նեմ շա­տե­րի նման օ­ր­ու­մեջ ցու­ցադ­րա­կան ա­սու­լիս­ներ ա­նե­լ ու ի­րա­պես “շոու­մեն” դառ­նալ: Մենք մեր ազ­գայ­նա­կան, գա­ղա­փա­րա­խո­սա­կան գոր­ծը ա­մեն օր էլ ա­նում ենք ու դրա հա­մար ոչ մե­կի հաշ­վե­տու չենք ու մեր արածները հայ­տա­­րա­րե­լու կա­րի­քը չու­նենք: Շա­տե­րին է թվա­ցել, թե մեզ կա­րե­լի է հենց այն­պես խփ­ել-անց­նել, դրա­նով իբր նաեւ հայ ազ­գայ­նա­կան­նե­րին ի­րենց շուր­­ջը հա­մախ­մ­­բել, բայց ասեմ` թող շա՜տ զ­գույշ լի­ն­են… Շատերը ինձ հետ կատար­ված պատա­հարն էլ “շոու” են ան­վանում, չպա­տ­կե­րաց­նելով անգամ ինչ վի­ճակում եմ եղել: Այդ­պիսի “շո­ու” հերթով այդ խղճուկներին եմ ցանկա­նում: 

- Ի՞նչ­ աղ­մուկ բարձրացավ Ա­րիա­կան տա­ճար կա­ռու­ցե­լու Ձեր հայտարարության շուրջ, ինչու՞ անգամ քրմեր դեմ եղան

- Մի րոպե, նախ` քրմեր չէ, այլ` քուրմ, հետո` ինչպես պարզվեց, քրիստոնյա ՀՀԿ-ի համակիր կամ անդամ քուրմ: Մենք քրմության իմաստը հասկանում եւ հարգում ենք իր իրական եզրույթում: Ձեւ­ականները երբեք չեն ընդունվելու մեր կողմից: Դեռ մեկ տա­րի ա­ռաջ ես եւ Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման խորհրդի ան­դամ Րաֆֆի Բաբակյանը “Ա­րոր­դի­նե­րի Ուխտ”-ի քրմա­կան խորհր­դին ա­­ռա­ջար­կե­ցինք հան­դես գալ Ե­ր­ե­ւա­նում Ա­րիա­կան տա­ճար կա­ռու­ցե­լու նա­խա­ձեռ­նութ­յամբ (մայր տաճար անունը շեշտել ենք մայ­րա­քաղաքում կառուցելու պատ­ճա­ռով): Քրմե­րի կե­սը հա­մա­ձայն էին, կե­սը` սպա­սո­ղա­կան դիրք բռ­­նե­ցին, դեմ չկար, բայց ո­րո­շում չկա­յաց­րե­ցին: Մենք էլ, մեկ տարի սպասելուց հետո, ա­րիա­դա­վան-հե­­թա­նոս հա­յե­րի քա­ղա­քա­կան, հա­­սա­րա­կա­կան, մտա­վո­րա­կան եւ այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րով ու կա­­ռույց­նե­րով ա­րե­ցինք հայտնի հայ­տա­րա­րութ­յունը: Ի՞նչ­ է նշա­նա­­կում այդ քրմի ա­սա­ծը, թե ոչ մի ան­հատ, ոչ մի խումբ չի կա­­րող Արիական տաճար կառու­ցե­լու նա­խա­ձեռ­նութ­յամբ հան­դես գալ ու նույն վայրկ­յա­նին ի­րեն հա­կա­սե­լով շա­րու­նա­կում է, թե նման նա­խա­ձեռ­նութ­յամբ պի­տի հան­դես գան հա­մազ­գա­յին բո­լոր շեր­տե­րը, այդ թվում` ե­կե­ղե­ցին: Ե­րե­ւ­ի այդ քուր­մը առ այ­սօր չի հաս­կա­­ցել, որ Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յան, Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման (ո­րի կազ­մում կա նա­եւ քրմա­կան խորհր­դի ան­դամ` քուրմ) եւ “Լու­սանցք” թեր­թի նա­խաձեռնությունը ստո­րագ­րել են հենց հա­մազ­գա­յին տար­բեր շեր­տեր` քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ, մշա­կու­թա­յին ու մտա­վո­րա­կան մար­դիկ, քր­մու­թ­յան, կրթութ­յան եւ այլ ո­լորտ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հա­յաս­տա­­նա­հա­յեր եւ սփյուռ­քա­հա­յեր: Իսկ նա կար­ծում է, թե հա­մազ­գա­յին շեր­տը դա ա­ռա­վե­լա­պես ե­կե­ղե­­ցին է, կամ էլ… ծիծաղելի սիրա­շա­հում է անում: Քրիստոնյա Եհո­վա աստծու հետեւորդները պիտի Հայ Աստվածների տաճար կառու­ցե՞ն: Նույնիսկ եթե աննկատ նպա­ս­տեն էլ, ա­պա ոչ մի կարգին հե­թա­նոս չպի­տի ընդունի դա, ու Հայ Աստ­վա­ծներն այդ տաճար երբեք չեն այցելի: Ուստի նման քուրմն այ­լեւս պի­տի դի­մում գրի եւ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ո­րե­ւէ մար­­զա­յին բա­ժան­մուն­քում պար­զա­պես քա­հա­նա աշ­խա­տի: Այս­պի­­սի­նե­րով էր պայ­մա­նա­վոր­ված պատ­մա­կան զի­ջո­ղա­կա­նութ­յունն ու հար­­մար­վո­ղա­կա­նութ­յու­նը 300-ա­կան թվա­կան­նե­րին, երբ օ­տա­րեր­­կր­յա քրիս­տոն­յա­նե­րը կա­րո­ղա­ցան ա­ռանց բար­դութ­յուն­նե­րի հաս­­տատ­վել ու ա­վե­րել Հա­յոց եր­­կիրն ու հա­վա­տը: Մենք դա այլ­եւս թույլ չենք տա: Սա ընդ­ա­մե­նը մեկ քրմի կար­ծիք է, ով մեզ հա­մար այ­լեւս քա­հա­նա է, ե­թե ի­հար­կե քրիս­տոն­յա­նե­րը նմա­նին կըն­դու­նեն ի­րենց շար­քե­րը: Ե­կե­ղե­ցին ոչ թե պետք է օգ­նի, այլ պար­տա­վոր է վե­րա­դարձ­նել ազ­գին ու հե­­թա­նոս հա­վա­տա­վոր­նե­րին նր­անց հո­գե­ւոր շի­նութ­յուն­ներն ու այլ հարս­տութ­յուն­նե­րը, ո­րը գո­ղա­ցել է 1700 տա­րի ա­ռաջ` այ­լակ­րո­նութ­յան (ե­հո­վա­պաշ­տութ­յան) հա­­ս­տա­տու­մով եւ հա­մազ­գա­յին ա­վեր-թա­լա­նով: Ա­մե­նայն պա­տա­ս­խա­նատ­վութ­յամբ հայ­տա­րա­րում եմ` Ե­րե­ւա­ն­ում Ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան մայր տա­ճար կա­ռու­ցե­լու գա­ղա­փա­րը ո­գե­ւո­րել է հար­յու­րա­վոր մարդ­կանց, այն քննար­կ­­­վում է նաեւ ին­տեր­նե­տա­յին կայ­քե­ր­ում` հա­յութ­յան տար­բեր հատ­վա­ծ­նե­րի մի­ջեւ, մար­դիկ ար­դեն պա­տ­րաստ են ներդ­րում­ներ ա­նե­լ կամ տա­ճա­րի շի­նա­րա­րութ­յանն ան­վ­ճար մաս­նակ­ցե­լ, այն­պես որ մի քա­նի հո­գու հիս­տե­րիկ շար­­ժում­նե­րը ո­չինչ են այս ա­մե­նի հա­մե­մատ:

- Այս­պես բար­դա­նում է ­Ձեր գործը` հանուն հայ-ա­րիա­կա­նութ­յան վերահաստատման մղվող պայ­­քա­րը:

- Ես հակառակ կարծիքն ու­ն­եմ. ե­­կել է (գուցե ուշացել է) ճշ­մար­­­­տ­ութ­յունն ա­սե­լու պա­հը, եւ ազ­­գը թող ին­քը ո­րո­շի իր ա­նե­լի­քը հավատքի հարցում, երբ իմա­նա իրակա­նու­թ­յու­նը: Ինչ մնում է ներ­­քին պայ­քա­րին, մենք ՀԱՄ-ի շար­քերը միշտ մաք­րել ենք եւ մա­ք­րելու ենք` ան­հր­ա­ժեշտության պարագայում: 

- Քաղաքական ոլորտում սե­փ­ական “կե­ղ­տոտ սպիտակե­ղե­նը” թաքցնում են…

- “Սեփական կեղտ” հաս­կա­ցություն չկա: Կեղտը կեղտ է, որ ավ­լում-թափում ես: Ա­վե­լի լավ է  կեղ­տը մենք հե­ռաց­նենք, քան օ­տա­­րի շա­հարկ­ման թե­մա դարձ­նենք: Մեզ այ­լոց նման ա­նի­մաստ քա­նակ պետք չէ, ի­րա­պես ո­րա­կով եւ նվիր­ված մար­դիկ են անհ­րա­ժեշտ հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու հա­մար: Հայ Աստ­ված­նե­րին քա­նա­կով չենք հետ բե­րե­լու, այլ` ի­ր­ա­կան ու նվի­րա­կան հա­վա­տով, ու այդ­պես էլ ա­նում ենք, եւ արդ­յունքն էլ առ­կա է… 

- Այնուամենայնիվ, այս ամենը բացառապես ներքի՞ն խնդիր է, թե՞ այլ ուժերի մատն է խառը:

- Ես իշ­խող Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան ղե­կա­վա­րութ­յանն եմ դի­մում: Մենք հա­վաս­տի տե­ղե­կութ­յուն ու­նենք, որ ՀՀԿ­-ի` այս­պես կոչ­ված գա­ղա­փա­րա­կան թե­ւ­ից ոմն մե­կը (հին հան­րա­պե­տա­կան­նե­րից), ով փոր­ձում է ազ­գայ­նա­կան ե­րե­ւալ, պար­բե­րա­բար խա­ռ­ն­վում է մեր ներ­կազ­մա­կեր­պա­կան կյան­քին: Երբ ձե­ւա­վոր­վում էր Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի խոր­­հուր­դը, նա փոր­ձում էր խան­գա­րել (նախանձը դաժան բան է), ո­մանց նույնիսկ հետ պա­հեց, ե­ր­ե­ւի ՀՀԿ­-ի` ի­րեն այլ գոր­ծի հա­մար հատ­կաց­ված ո­րոշ գու­մա­ր­նե­րը բաժանելով, բայց ընդ­հա­նուր առ­մամբ չստաց­վեց, ձա­խո­ղեց գոր­ծը: Հի­մա էլ կար­ծում է` մի քրմի մի­ջո­ցով կա­րող է մեզ եր­կա­տել: Մենք գի­տենք, որ այդ հին հանրապետականը հիմա ՀՀԿ­-ում զրոյական կար­գա­վի­ճա­կում է, բայց հար­ցը հնչեց­նում ենք բարձ­րա­ձայն` արդ­յո՞ք նա ՀՀԿ-ի պա­տ­վերն է կա­տա­րում (քա­­նի որ կու­­սակ­ցութ­յան ա­նու­նից է հան­դես գա­լիս), թե գաղտ­ա­գո­ղի` ղե­կա­վա­րութ­յու­նից ա­ռան­ձին քա­ղա­քա­կա­նութ­յուն­ է վա­րում, այն էլ` ան­­հա­ջող ու դա­վա­դիր: Օրինակ, հիշ­յալ քրմին ավ­տո­բուս­ է խոս­­տա­­ցել տրամա­դրել… Սա՞ է դա­վա­ճա­նութ­յան գի­նը, թե՞ պա­լա­տա­կան քուրմ են դար­ձ­նե­լու… այն էլ` եկեղեցու օր­հ­նությամբ: Այս քուր­մը արդեն հա­սցրել է իր տա­նը հավաքել ՀԱՄ-ից հրա­պար­ա­կավ արտաքսված­նե­րին եւ այստեղ-այնտեղի լրտես­ներին, ասենք` հիշյալ “գաղափարական” ՀՀԿ-ական Մուշեղ Լալայանի ման­կ­լա­վիկ­ներին: Եվ նույն այդ հավաքի ժա­­մանակ ՀՀԿ-ի արբանյակ կու­սա­­կ­ցութ­յուններից մեկի ղեկա­վարն էլ արդեն աշխա­տանք­ներ է առա­ջար­կել ներկա­նե­րին: Այստեղ են ասել, եղունգ ու­նես` գլուխդ քորի… Ինձ մնում է հիշեցնել ՀԱՄ-ից հե­ռա­­ցված ու պատերի տակ խո­սա­ցող սին­լքոր­ներին (ովքեր “չգի­տես ինչու” հետաքրքրել են նաեւ ո­մանց). պահպանակներին գոր­ծա­ծելուց հետո միշտ էլ շպր­տում են: Ամե­նուրեք: 

Հար­ցազ­րույ­ցը`  Նա­րե  Մշեց­յա­նի 

“Լուսանցք”-ի կողմից – Ցա­վա­­­լի է, որ թերթի էջերում այս կար­­­­­գի պարզաբանումներ են տեղ գտ­նում: Բայց ցավալի է նաեւ այն, որ Արիական-հեթանոսական տա­ճար կառուցելու մի հրաշալի գա­ղափար այսպես արհեստական ըն­դ­դի­մու­թյան հան­դիպեց: Թեեւ հա­սկանալի է, որ զանգ կախողին միշտ վա­տա­բանում են ճառ ասո­ղները, ու սա “օրինաչա­փ­ու­թ­յուն” է: Ու երբ այդ “օրինաչա­փութ­յուն­ները” ծագում են մի այնպիսի տեղ, որտեղ դրա շունչն անգամ չպի­­տի զգացվեր, այդ ժամանակ էլ շոշա­փելի է դառ­նում սեւի ու սպի­­տա­կի մշտական հակամար­տութ­յունը… 

“Լուսանցք”-ը շարունակելու է ու­շադրության կենտրոնում պահել այս սրբազան գործի` տաճարի կա­­­­ռուցմանն առնչվող մանրա­մա­ս­­­ները: Հետաքրքիր է` մեկ ան­հատն անգամ կարող է քրիստոնե­ական ե­կե­ղեցի կառուցել կամ նպաստել կառուցմանը, իսկ ինչու՞ հիշյալ քրմի տեսակետով, երբ խո­սքը տաճարին է վերաբերում, դա հնարավոր չէ անգամ մի խմբի կողմից… 

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Հայ ազգայնականները պահանջում են

September 25, 2009

Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը սեպ­տեմ­բե­րի 23-ին Հայ ա­րիա­կան մի­ա­բա­նութ­յան գրա­սեն­յա­կում հրա­վի­րել էր մա­մու­լի ա­սու­լիս՝ ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի դեմ կա­տար­ված վրաեր­թի քր­գոր­ծը կար­ճե­լու եւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին թե­մա­նե­րով: 

Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը նախ ներ­կա­յաց­րեց իր դեմ կա­տար­ված “վրաեր­թի” քրգոր­ծը եւ հա­մա­նե­րու­մով այն կար­ճե­լու “հիմ­քե­րը”: 

- Այդ քրգոր­ծը փնթի է կազ­մ­ված, ա­ռանց հա­մոզիչ հիմ­քե­րի, նույնիսկ պաշ­տո­նա­կան գր­ագ­րութ­յան ակ­նա­ռու հա­կա­սու­թ­յուն­նե­րով,-նկատեց Ա. Ավետիսյանը: 

Ըստ նրա՝ քր­գոր­­ծում ա­մե­նա­հե­տաքր­քիր հա­կա­­սութ­յուն­նե­րից մեկն այն է, որ պա­տա­հա­րից 1 ա­միս անց ոս­տի­կա­­նութ­յան փաս­տաթղ­թե­րում նշ­վում է (փաստա­թղ­թերի պատ­ճեն­ները խմբագ­րու­թ­յունում են-խմբ.), որ հայտ­նի չէ վրաեր­թի մե­ղա­վոր վա­րոր­դը եւ չկան վկա­ներ, բայց  այս­պես կոչ­ված վրաեր­թից ըն­դա­մե­նը օ­րեր անց, երբ ին­քը հի­­վան­դա­նո­ցում էր, իր ըն­կեր­նե­րին եւ հա­րա­զատ­նե­րին է մո­տե­նում ոմն Շո­ղա­կաթ Ա­միր­խան­յան եւ ներ­կա­յա­նա­լով որ­պես պա­տա­հա­րի մե­ղա­վոր, ինչ-ինչ ա­ռա­ջար­կ­ներ է ա­նում՝ մեղ­քե­րը քա­վե­լու հա­­մար: Ի դեպ, հե­տո քրգոր­ծում նշ­­վում է՝ իբր վա­րոր­դը ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի կա­տա­­րած հա­մա­պա­տաս­խան աշ­խա­­տանք­նե­րի շնոր­հիվ, զգա­լով իր մեղ­քը, հան­դես է ե­կել մե­ղա­յա­­կա­նով: Իբր մե­ղա­վոր վա­րոր­դը տե­ղե­կա­ցել է, որ ոս­տի­կան­ներն ի­­ր­են են փնտրում (կար­ծես դա չէր հաս­կա­նում) ու ներ­կա­յա­ցել է Շա­հում­յա­նի ոս­տի­կա­նութ­յան բա­ժան­մունք, որ­տե­ղից նրան ու­ղար­կել են Է­րե­բու­նու բա­ժան­մունք: Այ­ս­ինքն՝ ա­ռա­վո­տից մին­չեւ ուշ գի­շեր Ար­մեն Ա­վե­տիս­յա­նին փնտրող կու­սա­կից­նե­րը, նաեւ գնալով ոս­­տի­կա­նութ­յուն, չեն ի­մա­նում նրա տե­ղը, իսկ այդ ավ­տո­վա­րոր­դը հան­կարծ ի­մա­նում է եւ ոս­տի­կա­նութ­յան մի բա­ժան­մուն­քի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից (վրաեր­թի դեպ­քը հայտ­նե­լուց հե­տո) բա­րե­կա­մա­բար բաց է թողն­վում եւ ըն­կե­րա­բար ու­ղարկ­վում է ոս­տի­կա­նա­կան մեկ այլ բա­ժան­մունք:   

Հե­տաքր­քիր է, որ այս­պես կոչ­ված վրաեր­թի ժա­մերն էլ­ են տար­բեր նշված եւ նույն անձի` Շ. Ամի­ր­խանյանի ցուց­մունք­նե­րում կան միմյանց հա­կա­սող բա­ցատ­րութ­յուն­ներ: Սկզբում նշվում է ժա­­մը 11-12-ը՝ որ­պես վրաեր­թի ժամ, սա­կայն երբ պարզ­վում է, որ ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը ժա­մը 13:10-ին զան­գա­հա­րել է իր մա­մու­լի խոս­նա­կին եւ ա­սել, որ գա­լիս է գրա­սեն­յակ, ա­պա հան­կարծ վրաեր­թի պա­հը դառ­նում է ժա­մը 14:00-ի սա­հ­ման­նե­րը: Այս ամ­բողջն էլ հա­կա­­սութ­յան մեջ է ոս­տի­կա­նութ­յան տր­ա­մադ­րած հեր­թա­կան փաս­տա­թ­ղ­թում, ըստ որի, մա­յի­սի 4-ին (իբր վր­աեր­թի օ­րը) ոս­տի­կա­նութ­յան հա­­մա­պա­տաս­խան բաժ­նում առ­հա­սա­րակ վրաերթ չի գրանց­վել Ա­­գա­թան­գե­ղո­սի փո­ղո­ցում: Հե­տո հան­կարծ վրաեր­թի փո­ղո­ցը դառ­նում է Տի­տոգ­րադ­յանը, սա­կայն այն­­տեղ էլ չեն գտնվում վկա­ներ: Քրգոր­ծում ներ­կա­յաց­ված են իբր եր­կու վկա­նե­րը՝ Է­րե­բու­նի պո­լիկ­լի­նի­­կա­յի քույրն ու պա­հա­կը: Մինչդեռ նրանք ցուց­մուն­քով հրա­ժար­վում են վկա լի­նե­լուց՝ ա­սե­լով, որ Ար­մեն Ա­վե­տի­ս­յա­նի մա­սին ի­րենց տե­ղե­կաց­րել են տա­րած­քում գտնվող մի քա­նի անձինք, իսկ իրենք պար­զա­պես ե­կել են օգ­նե­լու ար­յու­նա­քամ լի­նող ՀԱՄ ա­ռաջ­նոր­դին, ո­ր­ին գր­ան­ցել են որպես անհայտ անձ: Պարզ­վում է` Շո­ղա­կաթ Ա­միր­խան­յա­նը վրաեր­թից ո­րոշ ժա­մա­նակ անց է միայն Ա­գա­թան­գե­ղո­սի փո­ղո­ցից իր մե­քե­նա­յի մեջ դր­ել Ար­մեն Ա­վե­տիս­յա­նին եւ բե­րել ու ա­ռանց բժիշկ­նե­րին հանձ­նե­լու թողել է (ինչ-որ մարդ­կանց հետ) պո­լիկ­լի­նի­կա­յի դի­մա­ցի այ­գու մեջ ու փա­խել: Հե­տո փաս­տա­թղ­թե­րում նշվում է, թե Տի­տոգ­րադ­յան փո­ղո­ցում ար­յան նման հե­ղու­կի հետ­քեր կա­յին, ո­րը չի են­­­թարկ­վում զննութ­յան, քան­զի չի ար­ձա­նագր­ված քրգոր­ծում, իսկ իբր վրաեր­թի փո­ղո­ցում (Ա­գա­թա­ն­­գե­ղո­սի) բա­ցա­կա­յում են ար­յան հե­տ­քե­րը: Սա այն դեպ­քում, երբ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը ոտ­քից գլուխ կոտր­վածք­նե­րից եւ ջարդ­վածք­նե­րից ար­նա­քամ լի­նե­լուց է ե­ղել: 

Չեն պահ­պան­վել նաեւ ՀԱՄ ա­ռաջ­նոր­դի հե­ռա­խո­սա­յին վեր­ջին զրույց­նե­րի հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րը, քրգործում չկան դրանց վերծանումները, նույ­նիսկ հե­ռա­խո­սը որ­­պես ի­րե­ղեն ա­պա­ցույց չի ներգ­րավ­վել քրգոր­ծում, այն դեպ­քում, երբ ըստ վա­րոր­դի՝ տու­ժո­ղը հե­ռա­խո­սով խո­­սե­լիս է ե­ղել, ո­րը հար­վա­ծից հե­տո բո­լո­րո­վին չի վնաս­վել: Ուշա­դրու­թ­յուն դարձնենք` ամենեւին չի վնասվել, չնայած տուժողի ստացած` կյանքին վտ­անգ սպա­ռ­նացող կոտրվածքների ու վն­ա­ս­վ­ած­ք­նե­րի: 

Մի դիտարկում էլ. քննության արձա­նա­գրութ­յուններում նշվում է, թե վա­րոր­դի կող­քին մին­չեւ քսան տա­րե­կան տղա է եղել, հե­տո… հերք­վում է դա: Իսկ այդ վա­րոր­դի տղան, ով հայտն­վել է հի­վան­դա­­նո­ցում եւ բա­նակ­ցել այնտեղ ներ­կա մարդ­կան­ցից ո­մանց հետ, հենց այդ տա­րի­քին է: Նա, մի քանիսի ասելով, նույ­նիսկ պար­ծե­ցել է, թե Լա­վան­դա­յի Ա­րա­յի­կիկող­մից հո­վա­նա­վոր­վում է ի­րենց գոր­ծը՝Սիթի քեփՍՊԸ-ի (տաքսի ծառա­յու­թյուն), ուս­տի ի­րենք ա­պա­հով­ված են եւ ոչ մեկից էլ չեն վախե­նում

ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը հայտ­նեց, թե կա­րող է է­լի ան­հե­թեթ դրվագ­ներ ներ­կա­յաց­նել քր­գոր­ծից, բայց բա­վա­րար­վե­ց այս­քա­նով. “Քրգոր­ծը կարճ­վում է ա­ռանց վկա­նե­րի ու դեպ­քե­րի հա­վաս­տա­լից հիմ­նա­վոր­ման, բայց ոչ մի պաշ­տոն­յա կամ գոր­ծա­րար ոչ մե­կի հա­մար չեն կա­րող վա­հան կամ պա­շտ­պան լի­նել, իսկ փաստերը ճշտվե­լու դեպ­քում հենց հովանավորողները խո­ցե­լի կդառ­նան”: Ուս­տի ՀԱՄ-ը իր հե­տաքն­նութ­յու­նը շա­րու­նա­կում է եւ ստիպ­ված է հայ­տա­րա­րել, որ իշ­խա­նութ­յուն­նե­րի նման պահ­ված­քը պար­տադ­րում է ի­րա­վա­կան հար­թութ­յուն (ԱԺ) մտցնել “վեն­դե­տա­յի”-վրե­ժի մա­սին օ­րեն­քը, որ­պես­զի մար­դիկ, իտալացիների նման, օ­րի­նա­կան ձե­ւով ի­րենց հար­ցե­րը լու­ծեն: Այ­լա­պես՝ պաշ­տոն­յա­­ներն ու այ­լաբ­նույթ վեր­նա­խա­վա­յին խա­ժա­մու­ժը, այս­պես թե այն­պես, ա­ռաջ­նորդ­վում է վրե­ժի ի­րա­վուն­քով, ուս­տի դա պետք է բո­լո­րի հա­մար գրել ու ի­րա­գոր­ծե­լի դարձ­նել: Միեւ­նույնն է, դա ինք­նա­բե­րա­բար լի­նում է:… 

Թշնամի երկրի հետ` ո՛չ մի հարաբերություն 

ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը ներ­կա­յաց­րեց Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման տե­սա­կե­տը հայ-թուր­քա­կան հոր­ջորջ­վող հա­­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին: Նա նշեց, որ այդ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը ա­ռա­վե­լա­պես օ­­տար եւ ի­րենց աշ­խար­հի տե­րե­րը հռչա­կած ու­ժե­րի շա­հե­րից բխող պար­տադ­րանք են, քան՝ հայ­կա­կան ու թուր­քա­կան կող­մե­րի բա­րի կա­մե­ցո­ղութ­յան արդ­յունք: Եր­կու կող­մե­րը պնդում են, որ այդ նա­խա­պայ­մա­նա­գիրն ըն­դուն­ված է ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի, ին­չը հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­­ներ է ստեղ­ծում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար: Ե­թե նույ­նիսկ հա­մա­գոր­ծակ­ցե­լու հա­­վա­սար պայ­ման­ներ ստեղծ­վեն էլ, միեւ­նույնն է, նա­խա­պայ­մա­նագ­րի շա­րադ­րան­քը հե­տա­գա­յում ա­ռաջ է բե­րե­լու տասն­յակ նա­խա­պայ­ման­ներ, ինչն այ­լեւս կող­մե­րի հա­­մար վե­րահս­կե­լի չի լի­նե­լու, քան­զի շո­շա­փե­լու է ոչ միայն եր­կու երկր­նե­րի շա­հե­­րը նե­րա­ռող հար­ցեր: Բա­ցի այդ, ներ­կա նա­խա­պայ­մա­նագ­րա­յին փաս­տաթղ­թում առ­կա են մի շարք հիմ­նա­հար­ցեր, ո­րոնք կարճ ժա­մա­նակ անց դառ­նա­լու են հիմ­նախն­դիր­ներ եւ խո­չըն­դո­տե­լու են հա­յութ­յան պայ­քա­րին՝ մեր ի­րա­վունք­նե­րի ու խն­դիր­­նե­րի պաշտ­պա­նութ­յան մեջ: Հա­յաս­տա­­նի Հան­րա­պե­տութ­յու­նը չու­նի դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան հետ, չի ճա­նա­չել այդ երկ­րի տա­րած­քա­յին ան­ձեռ­նմ­խե­լիութ­յու­նը, ուս­տի ան­հաս­կա­նա­լի է “հայ-թուր­քա­կան սահ­մա­նի բա­ցում” ձե­ւա­կեր­պու­մը: Այդ այս­պես կոչ­ված սահ­մա­նի եր­կու կող­մե­րում էլ հայ­կա­կան տա­րածք­ներ են՝ Ա­ր­եւ­մտ­­յան եւ Ա­րե­ւել­յան Հա­յաս­տան­նե­րը, եւ դա Հա­յաս­տա­նի եր­կու հատ­ված­նե­րի մի­ջեւ ար­­գե­լա­փակ­ված սահ­մա­նի բա­ցում է ի­րա­կա­նում: Այս ի­րո­ղութ­յու­նից ել­նե­լով՝ “հայ-թուր­քա­կան պայ­մա­նա­գիր” ձե­ւա­կեր­պու­մը նույն­պես չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը: Սա հիմ­նա­կա­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն-Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յուն հա­րա­բե­րութ­յուն­ներն են նա­խան­շում, քան­զի հա­յութ­յան զգա­լի մասն այ­սօր սփյուռ­քում է ապ­րում, իսկ սփյուռ­քա­հա­յութ­յան եւ հա­յաս­տա­նա­հա­յութ­յան (նաեւ` ար­ցա­խա­հա­յութ­յան, ջա­վախ­քա­հա­յութ­յան) զգա­լի հատ­վա­ծը դեմ է սույն նա­խա­պայ­մա­նագ­րին եւ այն չի կա­րող հա­մար­վել հայ-թուր­քա­կան: Այս փաս­տա­թուղթն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի վա­վե­րաց­նե­լով՝ ՀՀ-ն կճ­ա­նա­չի Թուր­քիա­յի ներ­կա­յիս սահ­ման­նե­րը, ա­ռանց Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի խնդի­րը եւ հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րն­ ար­ծար­ծե­լու: Նա­խա­պայ­­մա­նագ­րում նշ­­ված է, որ կող­մե­րը հա­մա­գոր­ծակ­ցե­լու են ա­հա­բեկ­չա­կան պայ­քար­նե­րի դեմ: Ակն­հայտ է, որ հայ­կա­կան ՀԱՀԳԲ (Ա­ՍԱ­ԼԱ) կազ­­մա­կեր­պութ­յու­նը եւ քրդա­կան ՔԲԿ-ն թուր­քե­րը հա­մա­րում են ա­հա­բեկ­չա­կան կա­ռույց­ներ, ին­չը դժվա­րին կա­ցութ­յան մեջ է գցե­լու ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին՝ հե­տա­գա­յում ա­զա­տագ­րա­կան պայ­քար­նե­րը (նաեւ՝ ար­ցախ­յան) պաշտ­պա­նե­լու հար­ցում: Ճա­նա­չե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քա­յին ան­ձեռ­ն­մ­խե­­լիութ­յան ի­րա­վունք­նե­րը՝ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յու­նն­ օ­րի­նա­կա­նաց­նե­լու է ոչ միայն բուն Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան հատ­վա­ծի բռնա­զավ­թու­մն­ իր կող­մից, այ­լեւ՝ Ար­ցախ-ԼՂՀ-ն եւ ա­զա­տագր­ված տա­րա­ծք­նե­րը դի­տար­կե­լու է հա­յե­րի կող­մից բռ­նա­­զավթ­ված հո­ղեր, եւ այս պայ­մա­նագ­րի ե­րե­ւան գա­լուց ան­մի­ջա­պես հե­տո պաշտ­պա­նե­լու է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քա­յին ան­ձեռ­նմ­խե­լիութ­յան հար­ցը: Այ­սինքն՝ սույն պայ­մա­նագ­րով ՀՀ-ն վա­վե­րաց­նե­լու է Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան ու ա­րե­ւել­յան հատ­ված­նե­րի (նաեւ՝ Նա­խի­ջե­ւ­ա­­նի ու Ջա­վախ­քի) բռնա­զավ­թում­նե­րը: Վա­վե­րաց­նե­լով այս նա­խա­պայ­մա­նա­գի­րը՝ ՀՀ-ն, կա­մա թե ա­կա­մա, նպաս­տե­լու է Ա­ր­եւ­մտ­­յան Հա­յաս­տա­նի թուր­քաց­մա­նը, ին­չը առ այ­սօր տե­ղի չի ու­նե­նում հայ­կա­կան տա­րածք­նե­րում՝ թույլ զար­գա­ցած տնտե­սութ­յան եւ քրդա­կան դի­մադ­րութ­յան պայ­ման­նե­րում: Բազ­մա­թիվ թուր­քեր էլ ի վեր­ջո սպ­ա­սում են, որ հա­յե­րը մի օր հետ կպա­հան­ջեն ի­րենց հո­ղե­րը, ո­րոնց վրա նրանք այդ­պես էլ չեն բնա­կվում հիմ­նա­կա­նում: Այս­պես կոչ­ված հայ-թուր­քա­կան սահ­ման­նե­րի բա­ցու­մից հե­տո տնտե­սա­կան զար­գա­ցումն ան­խու­սա­փե­լի կդառ­նա, եւ հայ­կա­կան հո­ղե­րը կթուր­քաց­վեն՝ պայ­մա­նա­վոր­ված ֆի­նան­սա-տնտե­սա­կան գոր­ծո­նով, բայց բա­ցի տնտե­սա­կան գոր­ծո­նից կփոխ­վի նաեւ հո­գե­բա­նա­կան գոր­ծո­նը, որ այդ հո­ղե­րն­ ի վեր­ջո հայ­կա­կան են, եւ կդիտ­վեն այ­լեւս թուր­քա­կան: Նա­խա­պայ­մա­նագ­րում նշված տա­րաբ­նույթ հանձ­նա­ժո­ղով­նե­րի քննար­կում­նե­րում մի­տում­նա­վոր կեր­պով կաս­կա­ծի տակ կդրվեն Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հար­ցը, մշա­կու­թա­յին ու պատ­մա­կան տար­բեր ի­րո­ղութ­յուն­նե­րը, ին­չը էա­պես կթու­լաց­նի հայ­կա­կան դի­վա­նա­գի­տութ­յա­ն ­հիմ­քե­րը եւ, առ­հա­սա­րակ, հայ­կա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում:

Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը մտա­հոգ­ված այս նա­խա­պայ­մա­նագ­րի բաց­վող վտանգ­նե­րից, կոչ է ա­նում ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին, ԱԺ պատ­գա­մա­վո­րա­կան խումբ-խմբակ­ցութ­յուն­նե­րին՝ զերծ մնալ ա­ռաջ քաշ­ված փաս­տաթղ­թի վա­վե­րա­ցու­մից եւ հայ-թուր­քա­կան պայ­մա­նա­գիր ա­ռա­ջար­կել հա­յութ­յան կեն­սա­կան շա­հե­րը պաշտ­պա­նող մի շարք նա­խա­պայ­ման­նե­րից հե­տո՝ ինչ­պի­սիք են օ­րի­նակ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նա­չումն ու դա­տա­պար­տու­մը, հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­նե­րի խնդի­րը եւ հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րը Թուր­քիա­յում: Իսկ, առ­հա­սա­րակ, Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը դեմ է թշնա­մի երկ­րի հետ ո­րե­ւէ հա­րա­բե­րութ­յան հաս­տատ­մա­նը: Ե­թե Եվ­րո­պա­յին կամ Ա­րեւ­մուտ­քին մի­ջազ­գա­յին ճա­նա­պարհ­նե­րը կամ խո­ղո­վա­կա­շա­րե­րը օգ­տա­գոր­ծել է պետք, ա­պա թող ստի­պեն Թուր­քիա­յին բա­ցե­լու սահ­ման­նե­րը, ին­չն­ ա­րել եւ ա­նում են Ի­րա­քում, Աֆ­ղանս­տա­նում կամ Հա­րավս­լա­վիա­յում: Մե՛նք չենք փա­կել սահ­ման­նե­րը, եւ աշ­խար­հի գեր­տե­րութ­յուն­նե­րը կա­րող են Ան­կա­րա­յին ստի­պել այն բա­ցե­լու: Բայց չէ, Թուր­քիա­յի ցան­կութ­յունն է Հա­յաս­տա­նին ներ­քա­շել ի­րեն հու­զող հար­ցե­րի հոր­ձա­նու­տի մեջ եւ լու­ծել դրանք մի­ջազ­գա­յին ճնշում­նե­րով: Այ­սօր Վրաս­տա­նի հետ էլ իբր հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նենք, սա­կայն, երբ ու­զում` ճա­նա­պարհ­նե­րը փա­կում են, երբ ու­զում՝ բա­ցում են, ու դեռ սահ­մա­նա­յին խնդիր­ներ էլ են ար­­ծար­ծում ու Ջա­վախքն էլ հա­յա­թա­փում են: Իսկ մենք պե­տա­կա­նո­րեն լռում ենք, քա­նի որ պայ­մա­նա­գիր ու­նենք: Այն­պես որ Ան­կա­րան իր նպա­տա­կին հաս­նե­լուց հե­տո կա­րող է ա­րագ փա­կել սահ­ման­նե­րը ու` վերջ “եղ­բայ­րութ­յա­նը”, իսկ պայ­մա­նա­գի­րը ար­ձա­նագր­ված փաստ է ու կմնա: 

…Ոչ` հայ-թուրքական եղբայրական կտերին

 Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման խորհր­դի ան­դամ, պատ­մա­կան գի­տու­թ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Գե­ւորգ Յա­զըճ­յա­նը ներ­կա­յաց­րեց հատ­կա­պես այն վտանգ­նե­րը, ո­րոնք հա­կա­սութ­յան մեջ են ներ­քա­շե­լու Հա­յաս­տա­նի եւ սփյուռ­քի հա­յե­րին: Թուր­քիա­յին մի բան հստակ հա­ջող­վել է, ար­դեն պա­ռակտ­ման է հասց­րել հա­յութ­յա­նը հայ­րե­նի­քում եւ սփ­յու­ռ­քում: Հատ­կա­պես Հա­յաս­տա­նում հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չութ­յուն է տե­ղի ու­նե­նում, թուր­քա­կան քա­րոզ­չութ­յուն, ո­րը կա­տա­րում է ԱԳ նախ­կին նա­խա­րար Վար­դան Օս­կան­յա­նը: “Մոսկ­վա” կի­նո­թա­տ­­րո­նում շա­րու­նակ­վում է “Սի­րե­լի եղ­բայրս. հա­յե­րը Թուր­քիա­յում 100 տա­րի ա­ռա­ջ” խո­րա­գի­րը կր­ող բա­ցիկ­նե­րի հա­վա­քա­ծո­ւի ցու­ցա­հան­դե­սը, ո­րի հո­վա­նա­վո­րը հենց “Սի­վի­լի­թա­ս” հիմ­նադ­րամն է, ո­րի խորհր­դի նա­խա­գա­հը Վ. Օ­ս­­­­կան­յանն է: Բա­նա­խո­սը նշեց, որ ցու­ցա­հան­դե­սում հայ­կա­կան տե­ղա­նուն­նե­րը ներ­կա­յաց­ված են թուր­քա­կան ա­նուն­նե­րով. “Ի­հար­կե, թուր­քե­րը կա­րող են փո­խել այդ ա­նուն­նե­րը, բայց մենք ի­րա­վունք չու­նենք ներ­կա­յաց­նել այդ­պես: Մենք պետք է հայ­կա­­կան տե­­ղա­նուն­նե­րը նշեն­ք”: 

Ըստ նրա, Հա­յաս­տա­նում սկս­վել է հա­յոց ու­ղե­ղալ­վաց­քի ուղ­ղու­թ­յամբ ահ­ռե­լի մի ճնշու­մ, ո­րում իր դե­րա­կա­տա­րութ­յունն ու­նի նաեւ Վ. Օս­կան­յա­նը, ով այդ դա­վադ­րա­կան խմբա­կի ան­դամ է: “Հաս­կա­նա­լի է, որ սի­րե­լի եղ­բայ­րը թուր­քե­րի հա­մար հա­յերն են: Մեզ հի­մա­րաց­նե­լու հեր­թա­կան ձեւն է: 1909թ. Ա­դա­նա­յի ջար­դե­րից ա­ռաջ այս­պի­սի սի­րե­լի եղ­բայ­րա­կան կո­­չե­րով էին մեզ հի­մա­րաց­նու­մ”,-ա­սաց պա­տ­մա­բա­նը՝ հա­վե­լե­լով, որ այն մար­դիկ, ով­քեր պա­հան­ջ­ում են ներ­կա­յիս ԱԳ ­նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նի հրա­ժա­րա­կա­մը, պետք է գի­տակ­ցեն, որ ա­մեն ինչ սկսվել է տա­ր­ի­­ներ ա­ռաջ` այ­սինքն հենց Վ. Օս­կան­յա­նի նա­խա­րար լի­նե­լու տա­րի­նե­րին:

Իսկ “սի­րե­լի եղ­բայրս” մո­տե­ցու­մը շատ նման է մա­սո­նա­կան հայ-թուր­­քա­կան օթ­յա­կա­յին եղ­­բայ­րութ­յա­նը՝ ինչն ավարտվեց Հայոց ցեղա­սպանությամբ: Հա­յա­ս­­տա­նում տե­ղի է ու­նե­նում թուր­քա­­կան քա­րոզ­չութ­յուն, ո­րը կա­տա­րում է ԱԳ նախ­կին նա­խա­րար Վ. Օս­կան­յա­նը: 

“Ուղեղալվացքի” գործուն մա­ս­նակիցներից Գ. Յա­զըճ­յա­նը նշ­եց վեր­լու­ծա­բան Անդ­րա­նիկ Միհ­րան­յա­նին, Լրատ­վա­մի­ջոց­նե­րի Կո­վ­կաս­յան ինս­տի­­­տու­տի տնօ­րեն Ա­լեք­սանդր Իս­­կան­դար­յա­նին, ինչ­պես նաեւ՝ Հա­յ­կա­կան բա­րե­գոր­­ծա­կան ընդ­հա­նուր միութ­յան նա­խա­գահ Պերճ Սեդ­րակ­յա­նին: 

… Չխոսե՛լ ամբողջ հայության անունից

ՀԱՀ խորհրդի անդամ, հայ­րե­նիք-սփ­յուռք կա­պե­րի նա­խա­ձեռ­նող Րաֆֆի Բաբակյանը նշեց, որն ներկա Հա­յաստանը ամբող­ջա­կան Հա­յա­ս­տանի մի փոքրիկ հատվածն է միայն: Հայ ժողովրդի զգալի մասը ապրում է սփյուռ­քում: Մեծ մասը ժառանգներն են ցեղասպան­ված­ների, եւ նրանք ոչ մի պատճառով չեն պատրաստ­վում մոռանալ Ար­եւ­մտյան Հա­յա­ս­տանը: Որեւէ իշ­խա­­նու­թյուն ՀՀ-ում չպետք է  խո­սի ամբողջ հայու­թյան կամ ամ­բող­ջական Հայաս­տանի անունով: Այս Հայաստանը պետք է կոչվի Ար­­­եւելյան Հայաս­տան, հստակ ա­սե­­լով, որ կա նաեւ Արեւմտյան Հա­­յաստան: Սրանով մի քանի հար­­ցեր են լուծվում: Նախ՝ մեր ներ­­­­սում, եւ որ ավելի կա­ր­եւ­որ է՝ Ա­րեւմուտքում, որպե­ս­զի չփոր­ձեն ան­­հար­կի ճնշումնե­րով ազ­դել ՀՀ որ­եւէ իշխանության վրա՝ առանց սփյուռքի կարծիքը հար­ց­նելու: Չի կարելի անտեսել սփ­յուռքահա­յե­րի կարծիքը այն պարզ պատճա­ռով, որ նրանց մեծ մասը հայտ­նվ­ել են սփյուռքում ոչ իրենց մեղ­քով: Դա նրանց դժբախ­տ­ութ­յունն է եւ ողբերգությունը, ո­րի պատճա­ռը ցեղասպանու­թ­յունն է: Արեւմտ­յան Հայաստանը եւ ցե­ղասպա­նու­թ­յունը չի կարելի միմ­յան­ցից ան­ջատել: Նրանք, ովքեր օրնիբուն աշ­խատում են ցեղաս­պա­նու­թյան ճանաչման գործով, պարտավոր են նույն պահին հի­շե­ց­նել մեր պատ­­մա­կան երկրի հո­ղային պա­հա­ն­ջ­ները: 

Ցեղասպանությունը արտեր­կի­րը ճանաչում է իբրեւ ոճրագոր­ծու­­թ­յուն, իսկ մենք պետք է շեշ­տ­ենք նաեւ հողային պահանջը: Ցե­ղասպանության ճանաչումը ինք­նա­նպատակ չէ: Մենք պետք է վե­րաբնակեցնենք մեր տարած­ք­նե­րը, իսկ այսօր դա չենք անում նույ­­նիսկ մեր ազատագրված տա­րածքներում: 

Այս տեսակետը միանշանակ պն­­­­­­­­դեցին նաեւ ասուլիսին ներկա ՀԱՀ խորհրդի ան­դամներից Վազ­գեն Ղազարյանը, Աշոտ Բա­դալ­յա­նը, իսկ Արմեն Ավետիսյանը եզ­րա­փակեց ասուլիսը` ընդգծելով, թե Հայ ազգայնականների համա­խմ­­բումը կտրականապես դեմ է ո­ր­­եւէ հարաբերության հաստատ­մա­նը թշնամի պետության հետ: Այն պետության հետ, որ հիմնված է մեր տարածքների ու արյան վրա:

 Անի  Մարության

Վահագն  Նանյան 

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Մենք մտածում ենք լռել… այլերն իրենց ցեղասպանության խնդիր են առաջ քաշում

September 25, 2009

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը կարծես թե վտանգվել է, այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման ճանապարհին, մինչդեռ ոմանք փորձում են հասնել իրենց նկատմամբ “իրականացված ցեղասպանության” ճանաչմանը…

* * *
Թուրքիայում գործող “Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակության” նախագահ Գյոքսել Գյուլբեյը Խոջալույում “ցեղասպանության” կազմակերպման մեղադրանքով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հայց է ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան:
1998թ. մարտին Հեյդար Ալիեւը ստորագրեց “Ադրբեջանցիների ցեղասպանության մասին” հրամանագիրը, որով հայերը մեղադրվում էին “Խոջալույում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն” իրականացնելու մեջ: Այդ իրադարձությանը մեզանում ոչ ոք լուրջ չվերաբերվեց, մինչդեռ այս գաղափարը, հետագայում ծավալվելով, վերածվեց Հայաստանին մեղադրելու “փաստարկի” եւ ադրբեջանցիների միավորման գաղափարախոսության: Բազմաթիվ գրքեր, հոդվածներ հրատարակվեցին Ադրբեջանում եւ բոլոր այն երկրներում, որտեղ կային ադրբեջանական դեսպանատներ: Մարտի 31-ը Ադրբեջանում սկսեց նշվել որպես “ադրբեջանցիների ցեղասպանության օր”, որի իրականացման համար պաշտոնապես մեղադրվում են հայերը: Այդ օրվան նվիրված բացվեցին հուշարձաններ, պարբերաբար կազմակերպվում են միջազգային եւ տեղական գիտաժողովներ:

***

Նախորդ տարվա օգոստոսին Հարավային Օսիայում զինված հակամարտության ժամանակ զոհվել է 67 ռուս զինծառայող, իսկ այդ նորանկախ (դեռ չճանաչված) երկրի տարածքում ամբողջությամբ ոչնչացվել եւ այրվել են 655 բնակելի տներ, 2139 բնակելի շինություններ ավերվել են մասամբ: Դրա հետեւանքով Հարավային Օսիայի ավելի քան 33 հազար բնակիչներ ստիպված է եղել լքել իրենց տունը:
Հուլիսի սկզբին ռուսական կողմը հայտարարել էր, որ 100 %-ով հաստատված են 162 խաղաղ բնակչի մահվան ու 225 մարդու վիրավորվելու փաստերը, բայց սրանք դեռ վերջնական տվյալներ չեն:
Քննություն է ընթանում կատարված ցեղասպանության եւ ՌԴ քաղաքացիների մասսայական սպանության փաստի առթիվ հարուցված գործի շուրջ, այն կշարունակվի մինչեւ 2010թ. փետրվարը: Քրեական գործը կազմված է 380 հատորից:
Նախօրեին օգոստոսյան պատերազմի մասին հաշվետվություն է ներկայացրել նաեւ Վրաստանի կառավարությունը: Ըստ այդ տվյալների, վրացական կողմից սպանվել է 412 մարդ, որից 172-ը զինծառայող են, 1747 մարդ վիրավորվել է, եւս 24-ը համարվում է անհետ կորած:

Արտակ Հայոցյան

 “Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Նախնյաց պաշտամունքի տոնից մինչեւ… մեռելոց

September 25, 2009

“Մեռելոց է…” (ՀՀ-ում իշխանությունների ու եկեղեցու կողմից գնալով տարածվող արտահայտություն)

“Հայրենի՛ք: Այդ հասկացողությունը կը պատկանի ավելի բարոյական իրերի կարգին, քան նյութական: Դա, հայրենի հողը լինելուց զատ, “որին նախախնամությունը շղթայել է մեր մարմինը ու հոգին”, միությունն է նաեւ նրանց, որոնք ապրել են, որոնք կ՛ապրեն եւ որոնք պիտ ապրեն”,- ասել է Նժդեհը: “Որոնք ապրել են”,- նրանք ազգի‘ կենդանի ոգի դարձած այն նախասկիզբներն են, որոնք ոգեղենորեն հսկում, հովանավորում են ողջերին: Նրանց, այլ կերպ, անվանում ենք նախնիներ: “Նախնիների աճյունն է ստեղծում Հայրենիքը”,- ասել է Լամարտինը: Նախնիների պաշտամունքն է ազգին ազգ պահում, ապահովում նրա ողջապահիկ ընթացքը, բարոյապես պահում նրան անսայթաք: Նախնիների դեմ մեղանչած ազգը, վաղ թե ուշ, դառնում է ժողովուրդ, մեծապես վտանգում իր ապագան: Իմաստունները վաղուց են նկատել, որ հավատալիքներն ու կրոնները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ նաեւ նախնիների (եւ նրանց մեջ հատկապես մեծերի) պաշտամունքի արտահայտություն: Չի կարող հավատք ու կրոն ունենալ իր նախնիներին ուրացող ազգը:

Հայն այն ազգերից է, ով անմահության եւ հավերժության զգացումն ունի (արիական լեզվի նախաձեւերում Հայ հենց անմահություն, հավերժ կենդանություն էլ նշանակում է): “Հայը լինելական ազգ է”,- ասում է Նժդեհը: Դրա արտահայտություններից է այն, որ Հայի համար նախնին էլ է ապրում, ապրում է, սակայն, ներկայում ու գալիքում ապրողների համեմատ նախադաս լինելով (որը եւ նշանակում է նախնի բառ-խորհուրդը): Հայն է, որ զգալով նախնու ներկայությունը` նրա կենացն է խմում, ասելով՝ “կենդանի կենացը”: Ըստ հայ հոգետիպի, նախնու կյանքը, ի տարբերություն ներկայում նյութականացված մարմնով՝ Հոգով ապրողների, երկակի է. նա ապրում է, մի կողմից, որպես Հոգի՝ ապրող սերունդների մեջ. եւ, մյուս կողմից, որպես Ոգի՝ աննյութ հրե ամբողջություն: “Հոգի- նշանակում է տեսակային (անհատական) նյութականացված հուր: Փաստորեն՝ Հոգի-ն նյութականացված մարմնով ոգին է, իսկ Ոգի-ն աննյութ՝ հրե մարմնով հոգին է…” (Ուխտագիրք): Փաստորեն, ըստ հայ ընկալումի, նախնին հրե ամբողջություն՝ ոգի դարձած, նոր կերպարանք ընդունած, նորովի ապրող ազգի ներկայացուցիչն է, ով ապահովում է կապը մարմնապես ապրող, հետո ծնվող ազգի սերունդների ու նրանց նախահոր, եւ՝ նրա միջոցով՝ նաեւ ազգի Արարչի ու Աստվածների միջեւ:

Հայի համար որպես հոգի ապրողի մահվան ողբերգությունը մեծ ցավ պատճառելով՝ միաժամանակ ոգե-կենսական խթան է որպես հոգի ապրելը շարունակողների համար: Հայոց ավանդույթներով մահը վերջնական ոչնչացում չէ, այլ՝ կյանքի վիճակ. մարդու հոգեւոր կենսահուրը մահվամբ մարմնի պես ոչ թե անէանում, իր կենսագործունեությունը դադարեցնում է, այլ փոխակերպվում է այլ՝ ոգեղեն կենսահուրի, որը անընդհատ վերամարմնավորելու, նույնիսկ՝ որպես հոգի ծնվելու ներքին հնարավորությունն ունի իրենում: Հայոց լեզուն էլ է հաստատում, որ մահ նշանակում է ոչ թե ոչնչացում, այլ՝ պարփակված զորություն, էներգիա (մ-նշանակում է պարփակում, ընդգրկում, իսկ ահ՝ զորություն, էներգիա): Ապրողի մահվան հարուցած ցավը այդպես դառնում է թե՛ անցումի տանջանք (մեկ այլ առումով՝ երեխան էլ է տանջանքով՝ ճիչով լույս աշխարհ գալիս), թե՛ հիշատակի մի անմար ջահ ազգի անհայտ գալիքը լուսավորելու համար: Ո՞վ է, բացի մեզանից, ստեղծել ցավի երդումը՝ “իրիցուկ մեռելներին”-ը կամ՝ “հո՛րս գերազմանը վկա”-ն: Ո՛չ մի ազգի հատուկ չէ մեր՝ մահացածին տված “լուսահոգի” (“ողորմի՛”-ն` մահացածին մեկընդմիշտ ոչնչացնող, նրա “էլ չկա”-ն հաստատող այդ արտահայտությունը քրիստոնեական ձեւ է), “փառք” գնահատումները: Ո՞ր ազգն է, ինչպես նկատում է Հայկ Ասատրյանը, իր գերեզմանները հաստատել բարձունքների վրա, ասել է, թե՝ ողջերն ապրում են մեռած հայրերի եւ մայրերի ոգիների հսկողության տակ: Մեր էությունից անբաժան է հայրերի գերեզմանը, դրանից ենք մենք մեր անցյալի ոգեղեն հուրն առնում:

Շատ բան ասող է հետեւյալն էլ: Ինչպես հայտնի է, օտար կրոնը՝ քրիստոնեությունը Հայաստան մուտք գործելուց ի վեր՝ դրա հայաստանյան ինստիտուտը՝ Առաքելական եկեղեցին ամեն ինչ արեց հայի միջից նախնիների հիշողությունն անգամ վերացնելու, նրան մանկուրդ դարձնելու համար: (“Երկրի վրայ ոչ մեկին ձեզ հայր մի կոչէք”,-ասում է Մատթեոս ավետարանիչը՝ հիշատակելով Հիսուսի՝ մարդու մեջ բճություն՝ հայրուրացություն ու հայրենամերժություն սերմանող գլխավոր պատվիրաններից մեկը: Գրիգորիս՝ “լուսավորիչ” հորջորջյալը ու նրա հինած եկեղեցին հրով ու սրով քրիստոնեությունը Հայաստան մտցնելով՝ հետեւելով քրիստոնեական “վարդապետության” հիմնադրի այդ ասածին՝ ամեն ինչ արեցին հայի միջից “հոր տան”, ազգի ու հայրենիքի հիշողությունն անգամ վերացնելու (տես Ագաթանգեղոս) եւ նրան ջհուդական նախնիներին, ջհուդական արժեքներին ու կրոններին կապելու, նրան ջհուդացնելու համար:) Բայց, չնայած դրան, չնայած 301-ից վեր այդ ինստիտուտի կողմից հային, նրա հոգուն օտար՝ սրբերով ու նախնիներով, դրանց կյանքի ամենասովորական պահերին անգամ (օրինակ՝ Հիսուսի՝ էշով Երուսաղեմ մտնելուն) նվիրված տեսակ-տեսակ տոներով կալել-կապելու ջանք ու եռանդին՝ հայը երբեք իր նախնիներին չուրացավ. նա նրանց մի՜շտ հիշեց, միշտ նրանց հետ հարաբերվեց, եւ դա, հաճախ, եկեղեցական վտանգի ազդեցության տակ, լուռ ու մունջ, լռելյայն: Եվ, վերջապես, հայի նախնիապաշտության ամենավառ արտահայտությունն է այն, որ նա միշտ, տոնական, թե՛ սովորական օրերին՝ առտնի հացկերույթներին, հիշում է իր նախնիներին, իսկ տարվա մեջ հատուկ տոն՝ Նախնիների պաշտամունքի օր ունի՝ նվիրված նրանց, նվիրված նրանց ոգիների հետ լիովին հարաբերվելուն. տոն, որի ընթացքում Հայն իր նախնիների ոգիներն իրենում ի մի բերելով, ըստ այդմ՝ իրենում հսկայական հոգեկան լիցքավորում առաջ բերելով, նորոգում, զորացնում է իր հոգին ու մարմինը, վերհաստատում կապը իր աստվածների եւ իրեն՝ իր նախնիներից ավանդված սրբությունների հետ: Պատահական չէ, որ Հայի համար Մեհյանը՝ այն սրբազնագույն տաճարը, որտեղ հավաքվում են հայերը տոնելու իրենց տոները, նշանակում է մահացածների (մահ-մեհ լեզվական անցումով) “Ոգիների Օթեւան. նախնյաց ոգիների հետ հանդիպման, հարաբերման վայր” (Սլակ Կակոսյան):

Մեծափառ տոնը, որպես համազգային տոն, տոնվում է համազգային՝ թե՛ ձեռակերտ, թե՛ անձեռակերտ սրբատեղիներում: Տոնը սկսվում է այդ վայրեր հայերի մեծաքանակ ուխտագնացություններով: Տոնն ունի համազգային նշանակության1, ազգին համընդհանուր զգացում-գիտակցմամբ ներշնչող արտահայտություններ՝ հոգեւոր դասի կողմից տոնի ընթացքում ազգի կրթում-դաստիարակում, համազգային նշանակության դամբարաններին այցելություններ, ուժի ցուցադրում, խաղեր ու մրցույթներ, ազգովի հացկերույթ-խնջույքներ, բերք ու բարիքի ցուցադրումներ… Տոնի բաղկացուցիչ մաս են կազմում նաեւ տոնի մասնավոր՝ տոհմական ու ընտանեկան արտահայտությունները՝ տոհմական ու ընտանեկան գերեզմաններ այցելությունները, տոհմերում ու ընտանիքներում՝ ի փառս տոհմի նախնիների կազմակերպված տոնախմբությունները (մեր օրերում տոնը հիմնականում այդպիսի դրսեւորումներ է ունենում…):

Զգայուն է Հայը: Ահա թե ինչու, ուրախ ընթացող տոնի հաջորդ օրը նա “տվել” է նոր մահացածներ ունեցողներին, որպեսզի նրանք այդ օրը այցելեն գերեզմաններ, դրանով չփչացնելով թե՛ իրենց թարմ վիշտը, թե՛ մյուսների ուրախությունը:

Տոնը անշարժ տոն է եւ տոնվում է սեպտեմբերի 22-23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը: Բուն հայոց օրացույցով աշնան սկզբին՝ գիշերահավասարի այդ օրը նախնյաց տոնը տոնելու իմաստն այն է, որ այդ օրը նախնյաց ոգիների լրիվորն ապրելու գիշերային ժամերը-12 (ցերեկվա ժամերին նախնյաց ոգիները առավելապես հանգստի վիճակում են գտնվում՝ “մայր” են մտնում) հավասարվելով որպես հոգի ապրողների լրիվորեն ապրելու ցերեկային ժամերի-12 (գիշերային ժամերին որպես հոգի ապրողները առավելապես հանգստանում՝ քնում են) հետ, այդպես ապահովվում է հանդիպման՝ “ժամադրության” գնացող կողմերի կենսական արթնության համահավասար հնարավորությունները: Բացի այդ՝ այդ օրը նախնյաց ոգիների հետ ներկայում ապրողների հանդիպման օր լինելով, վերջիններս ըստ ամենայնի պատրաստ՝ որոշակի ձեռքբերումներով, ձեռքբերումների՝ իմաստավորումն արած, նախնիների հետ հոգեւոր հարաբերության մեջ մտնելուն պատրաստ, աշխատանքներից հարաբերականորեն ազատ պետք է լինեն՝ այդ սուրբ օրը դիմավորելու համար. իսկ այդ վիճակը նրանք ձեռք են բերում աշնան սկզբին՝ բերք ու բարիքի հասունության, հունձքի, հոգեւոր կենտրոնացումների, արած-չարածների իմաստավորումների ու հոգե-ոգեկան հարաբերությունների հաստատման համար ամենանպաստավոր ժամանակում (աշնանային գիշերահավասարի օրը հենց այդպիսի օր է):

Տոնի օրը ընդունված զոհաբերության ձեւը ուլի զոհաբերությունն է (Հայաստանի որոշ շրջաններում տոնը, զուգահեռ, ժողովրդական ըմբռնմամբ կոչվում է նաեւ Ուլնոց): Սա, թերեւս, պայմանավորված է՝ զոհաբերության ենթակա չորքոտանի կենդանիներից ուլի՝ տոնի խորհրդին առավել պատշաճող “վարք” ունենալու հանգամանքով (հոտը այծն է ուղղորդում, ինչպես մեր նախնիները՝ մեզ):

Տոնը այն աստիճան է Հայի մեջ արմատացած, որ նախնյաց դեմ Հայաստան ներխուժած կրոններն (զրադաշտականություն, քրիստոնեություն…) ու գաղափարախոսությունները (հելլենականություն, ավատատիրություն, մարքսիզմ-լենինիզմ, դեմոկրատիա…) այն չեն կարողացել նրա միջից հանել: Ճիշտ է, քրիստոնեության հալածանքների ազդեցության տակ ժողովուրդը տոնի բուն անունը հնարամտորեն փոխել-ծածկամտորեն անվանել է Սըբխեչ (ոչ բարբառային ձեւով՝ սուրբ խաչ) ու գերեզմաններ այցելության օր, բայց դա տոնի բուն խորհուրդը՝ որպես նախնիների հիշատակման, նրանց ոգիներին տեսակցելու օր՝ թեեւ որոշ չափով փոխել է, բայց չի խեղել. հիրավի՝ “սուրբ խաչ” հենց նշանակում է նախնիների ոգիների եւ կենդանի ապրողների հոգիների հանդիպում-խաչավորում (պատահական չէ, որ այդ անունն էլ եկեղեցու դուրը չի գալիս, թեեւ դրանում խաչ բառը կա…): Նկատենք նաեւ, որ Հայաստանյայց եկեղեցին, վերացնելու համար հնու՜ց եկող հայոց մեծափառ այդ տոնը, ինչ-որ մի օրից սկսած որոշեց ինքն էլ սեպտեմբեր ամսվա 2-րդ կիրակի օրում ինչ-որ Խաչվերացի տոն անել, ու դա պարտադրել հային (այսօրվա եկեղեցու տոնացույցում էլ կա այդ‘սարքովի տոնը2): Բնականաբար, եկեղեցին իր տոնը պարտադրելով հային, նրան թույլ չի տալիս այդ օրը հիշել նախնիներին, գերեզմաններ այցելել, ուլ զոհաբերել, խնջույք կազմակերպել… Բայց համառ հայը այդպես էլ չի ընդունում եկեղեցական Խաչվերացը, չի ուզում “հասկանալ”, թե ինչու պետք է ինքը ինչ-որ խաչի գերեվարում-ազատումի համար տոն անի, ի՜նչ կապ ունի դա իր կյանքի հետ: Ու նա շարունակում է իր տոնը նշել, իր` գերեզմաններ այցելություններն անել: Եվ ահա մեր օրերի եկեղեցին, տեսնելով, որ չի կարողանում հային արգելել Սըբխեչին իր նախնիների ոգիներին հանդիպման նպատակով գերեզմաններ այցելել, – իր քաղաքական նմանակ մեր օրերի իշխանությունների հետ խորհրդակցելով՝ որոշեց այդ օրը սահմանել որպես… մեռելոց, ի թիվս այլ՝ մեր օրերում սնկի պես աճող “մեռելոց”-ների: Ասել է թե՝ մահացածները (նույնիսկ մեր մահացած անմիջական հայրերը) մեկընդմիշտ գնացել են մեզանից, էլ չկան, մենք կապ չունենք նրանց հետ3, ոչ թե նրանք են մեր հայր-մայր-քույր-եղբայր… նախնիները, այլ՝ “ընտրյալ ժողովրդի” նախնիները՝ Աբրահամը, Մովսեսը, Պողոսը, Պետրոսը եւ այլն. կենսաբանական հայրը, մայրը, եղբայրը… չէ կարեւորը, այլ՝ “հոգեւորը”, հայ քրիստոնյայի իրական հայր-մայր-եղբայրները… ոչ թե նրանք են, այլ՝ իր կրոնի հետ կապվածները (պատկերացրեք, այս առումով, հայ քրիստոնյան որքան, օրինակ, հայրեր ունի…):

Բայց մենք մեր տոնն անենք ու ասենք. փա՜ռք մեր նախնիներին, շնորհավո՜ր մեր ցեղի նախնիների պաշտամունքի տոնը: Լինե՛նք մեր նախնյաց փառահեղ ոգու արժանի ժառանգորդն ու նորոգողը, հեռու՛ հողածինների նախնիներից:

Արորդիների Ուխտի քուրմ` Մանուկ

1 Չպետք է անտեսել տոնի նաեւ համացեղային՝ համաարիական նշանակությունը, եթե նկատի ունենանք, որ այն բոլոր արիական ազգերի նախնյաց տոնն է նաեւ:

 2 Տոնի անունը՝ Խաչվերաց, անգամ սարքովի է. խաչվերաց բառը լեզվաբանորեն նշանակում է խաչ վերացնել, այն դեպքում, երբ դա օգտագործվում է խաչ վերցնելու իմաստով…

3 Պատահական չէ, որ եկեղեցին ու իշխանությունները, խելք-խելքի տված, սառեցրին Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը Ազգային ինքնության օր հռչակելու նախաձեռնությունը:

“Լուսանցք” թիվ 118, սեպտեմբեր 25- հոկտեմբեր 1 2009թ.

Արիականության անունից անգամ փախչողները մեր շվաքի տակ “արիականներ” են դարձել

September 25, 2009

“Իրավունք” թերթուկը վաղուց իր որոշակի սին հեթանոսությամբ (եւ իբր հեթանոսներով) փորձում է ինքնահաստատվել մայր-թերթի պառակտումից եւ երկու “Իրավունք”-ների առաջացումից հետո եւ արդեն երկրորդ անգամ փորձում է իբր վարկաբեկել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ թերթուկի “հերոս” երեւալու ծիծաղելի ձգտումով:

Տխուր թերթուկի տխուր պահվածք: Ուրիշ ոչինչ: Ահա մեր պատասխանը: Քանի որ այս լրատվամիջոցի խմբագրակազմին էլ, Արմեն Ավետիսյանին էլ մեր հանրությունը լավ տարբերակում է, ուստի թերթուկի պատվերով համերգներին պատասխանում ենք զուտ լուռ չմնալու համար:

Չգիտես ինչու այս թերթուկին զայրացրել է Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու առաջարկ-գաղափարը, որը նախաձեռնել են Հայ արիական միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ “Լուսանցք” շաբաթաթերթը: Եվ ոմանց “թվացել” է, թե Արմեն Ավետիսյանը սեփականացնում է արիականությունը: Հիվանդ երեւակայությամբ տառապողներին ասենք, որ իրենք էլ կարող են որեւէ տաճարի կառուցում նախաձեռնել եւ արիական այլ գործեր կատարել, եւ ՀԱՄ-ը միայն կողջունի դա… Բայց սրանք ավերող են, ոչ երբեք՝ արարող:

Մեզ պարզապես զայրացրել է “Իրավունք” թերթուկի սին տեղեկատվությունը. իբր ՀԱՄ առաջնորդն իր նկատմամբ վերջերս իրականացված մահափորձի կամ այսպես կոչված վրաերթից հետո “պասիվացել” է, եւ կազմակերպությունը ղեկավարում է մեկ այլ անձնավորություն, ում անունը այդպես էլ ոմն հոդվածագիրը համարձակություն չի ունենում նշել: Հետո տրվել է ծախու մարդկանց անուններ, ասենք ի դեմս՝ ՀԱՄ-ից դավաճանության համար (երբ Արմեն Ավետիսյանը ձերբակալված էր սին մեղադրանքով) վտարված Մառ Մարտիրոսյանի: Իսկ բանակից նոր վերադարձած Էդգար Հելհելյանը երբեք ՀԱՄ-ում “ակտիվիստ” չի եղել, քանզի մեր կազմակերպությունը “կոմսոմոլական ակտիվ” չէ: Իսկ ՀԱՄ կառույցը երբեք “ակտիվիստների” վրա չի հենվում, ովքեր պատրաստ են լինել ամենուր, միայն թե երեւակվեն ու լավ ապրեն:

“Իրավունք” թերթուկի “սրտացավությունը” ՀԱՄ-ից վտարված դավաճանների հանդեպ եւ սին ու ցուցադրական արիականության պաշտպանի դրսեւորումը (քրիստոնյա եք՝ ձեր հալով մնացեք) հույս է ներշնչում, որ մեր արիականությունը ճիշտ ուղով եւ ճիշտ նպատակակետին խփելով է առաջանում:

Իսկ Արիական մայր տաճարի հարցում թերթուկը չի մոռացել մի քրմի էլ՝ Զոհրաբ Պետրոսյանին խոսացնել, ով առավոտ շուտ հարցազրույցի համար քնից արթնանալով կարծել է, թե “նոր տաճարների անհրաժեշտություն կա… սակայն դա մեկ անհատի, խմբի գործառույթ չէ…”: Չէ՜ հա, պարոն քուրմ՝ ով քրմությունը չինովնիկություն է կարծում, նաեւ հանրապետական կուսակցության քրիստոնյաների (“հին հանրապետական ազգայնականների”) պատվերով է արդեն առաջնորդվում, գուցե արիականությունը քո՞ մենաշնորհն է կամ իշխանական սուտի ազգայնական կուսակցությա՞ն, թե՞ “Իրավունք” թերթոնի ոմն ու էլ չասենք ինչ խմբագրի…

Իսկ ՀԱՄ շարքերում “նարնջագույն” հեղափոխության շրջանակների հետ կապ որոնող թերթուկին եւ հատկապես դրա հովոնավոր ՍԻՄ-ին (նաեւ նախագահին՝ Հայկ Բաբուխանյանին) խորհուրդ կտանք իրենց շարքերին ուշադրություն դարձնել, որպեսզի մոտ ապագայում “պոտենցիալ” երկնագույնների ու վարդագույնների ձեռքը գերի չընկնեն… ու գույների բազմազանությունից խճճվեն: Եվ հասկական, որ արիականությունը մեզ համար կյանք է, “շոու” չէ, եւ մենք էլ թերթուկի խմբագրակազմի պես “շոումեններ” չենք:

Վերջերս լուրեր են պտտվում, որ մասոնները փորձում են հայ-արիականների հավաք կազմակերպել ու երեւի հիմա որոշակի քայլեր են իրականացնում… Մենք արհամարհած ունենք դա, եւ գիտենք մեր անելիքը: Ոչ մի ծախու գրչակ կամ դավաճան չի կարող մեր գործը կասեցնել, ու սա` ի գիտություն բոլոր սադրիչների ու ծախուների:

Հայ Արիական Միաբանություն
18.09.2009թ.

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Վրաստանին էս մի չոռն էլ կպավ

September 25, 2009

Ինչպես հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը, իրենց մոտ արդեն խոզի գրիպ կա. դրանով վարակվել է Թուրքիայում հանգստանալուց հետո Վրաստան վերադարձած մի երիտասարդ աղջիկ: Հիվանդի առողջական վիճակը թեեւ բավարար է, բայց նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, նախարարությունում հատկանշել են, որ դա վարակի երկիր բերման առաջին դեպքը չէ, դեռեւս չի հայտնաբերվել այնպիսի մի դեպք, որ հիվանդությունը գրանցվի հենց երկրի ներսում, կամ այնպիսինը, որ վարակը մարդուց մարդ փոխանցվի:

Մինչ այս Վրաստան վարակը բերվել է Գերմանիայից, Իսպանիայից եւ Անգլիայից: Հարկ է նշել, որ մինչ այս երկրում գրանցված 13 դեպքերը ծանր չեն եղել եւ հեշտ են բուժվել:

Panorama.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը վստահեցրել է, որ հանրապետությունում Ա գրիպի` H1N1-ի ոչ մի դեպք չի գրանցվել:

Մասնագետի խոսքերով, եղել են դեպքեր, երբ մարդկանց մոտ հիվանդության առկայության կասկածներ են եղել, բայց լաբորատոր հետազոտությունները դրական պատասխան չեն տվել:

Հիշեցնենք, որ hանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման եւ տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղեւորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը: 2009թ. օգոստոսի 17-ի դրությամբ, ԱՀԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 177.457 դեպք է գրանցվել, այդ թվում նշվում է 1462 մահվան դեպքի մասին: 

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Սեփական հայրենիքում զբոսաշրջի՞կ Միայն ապուշը կհամաձայնի

September 25, 2009

Թուրքական “Հուրիեթ” (Hurriyet) պարբերականը հրապարակել է դիտարկումներ այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ինչ ազդեցություն կունենա երկրների տնտեսությունների վրա:

Որոշակի պարզաբանումներ ստանալու համար օրաթերթը դիմել է թուրք-հայ գործարար միության համանախագահ Քաան Սոյաքին:

“Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը ներկայումս կազմում է շուրջ 150 մլն դոլար: Կարճ ժամանակահատվածում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել` հասնելով մինչեւ 300 մլն դոլար: Իսկ առաջին երեք տարում առեւտրաշրջանառության ծավալները հակված են լինելու հասնել մինչեւ 1 մլրդ դոլարի”,- ըստ “Հուրիեթ”-ի, ասել է թուրք համանախագահը եւ հավելել, թե սահմանների բացումը կուղեկցվի առեւտրի աշխուժացմամբ ու դա կնպաստի երկրի արեւելյան շրջանների, մասնավորապես, Կարսի զարգացմանը:

Քաահ Սոյաքն ակնկալիքներ ունի. ամենարագ տնտեսական զարգացումն արձանագրվելու է զբոսաշրջության բնագավառում: “Վանի Ախթամար կղզին,  Անիի ավերակները Կարսում եւ Հայաստանի սբ. Էջմիածինը կազմում են այն եռանկյունին, որը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Լիբանանում եւ այլ երկրներում ապրող 7 մլն հայերի համար այցելության ամենացանկալի տեղն է: Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այդպիսի երաշխիք տուրիզմի համար չկա”,-նշել է Սոյաքը:
Փաստորեն, մեզ արդեն փորձում են վարժեցնել այն բանին, որ մենք պետք է մեր հայրենիքի մի հատվածում` Արեւմտյան Հայաստանում բացառապես զբոսաշրջիկ լինենք: Եթե սա հանդուրժենք, ուրեմն… չեմ ուզում շարունակել, թե չէ կարող եմ վիրավորանքներ տեղալ…

Որովհետեւ զզվում եմ այն մարդկանցից, ովքեր Մասիսը տեսնելու համար “մեռնում” են, բայց Մասիսը ազատագրելու համար 10 դրամ անգամ գրպանից չեն հանում:

Որովհետեւ ատում եմ այն մարդկանց, ովքեր “հայրենասեր” են … սեղանների շուրջ: Նաեւ, հատկապես մեր օրերում, խորշում եմ բոլոր նրանցից, ովքեր առավոտից իրիկուն Նժդեհից են մեջբերումներ անում, բայց սեփական քամակներն անգամ չեն շարժում Նժդեհի պես գոնե մեկ օր ապրելու համար:

Մի խոսքով, սրտխառնոց եմ ունենում նրանցից, ովքեր էությամբ գրասենյակային առնետներ են…
Ինչեւէ, այդ նույն Սոյաքը ուշադրություն է հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ու սահմանի բացումից հետո կվերագործարկվի Կարս-Գյումրի երկաթգիծը, որն ի զորու կլինի փոփոխություն մտցնել Միջին Ասիայի երկրների, Ռուսաստանի համակարգերում. “Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացումը, տնտեսապես շահավետ լինելուց զատ, կդառնա Աֆղանստանի հետ կապող ամենահուսալի ճանապարհներից մեկը”:

Նրա խոսքերով, երկու երկրների հարաբերությունների բնականոնացումն ունի նաեւ էներգետիկ նշանակություն:

Մի խոսքով, թուրքերը, ըստ ռուսական ասացվածքի, փլավը կախում են, իսկ դրա համար ամենահարմարը հայերիս ականջներն են:

Նարե Մշեցյան

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Մերոնք խնդրում են, թուրքն էլ չի՞ ուզում

September 18, 2009

Կարծում եմ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը սխալ քաղաքականություն է ընտրել՝ հանգստացնելու քաղաքականությունը, մնում է պարզել՝ ում եւ ինչից: Որովհետեւ եթե մեկ անհանգստացող պետք է լինի, դա Թուրքիան է, ում ձեռնտու է ՀՀ-ից էլէներգիա գնելը, հակառակ պարագայում այդ էլէներգիան միշտ ավելի թանկ ձեռք է բերելու այլ երկրներից: Ստիպված:

Որովհետեւ Թուրքիան էլէներգիայի զգալի պահանջարկ ունի: Բայց՝ ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան, ի համեմատ ՀՀ-ի, շահող է քաղաքականությունում:

Սա կգերադասի էլէներգիան թանկ գնել մեկ այլ երկրից, քան՝ Հայաստանին վճարել, բայց ավելի քիչ:

Քաղաքականություն է, որ պետք է իրագործի, այն է՝ խնդրեք, գնեմ ձեզանից: Ճիշտ է անում, իր պետության շահն է: Իսկ մեզ նման դյուրահավատներին մնում է հիշել, որ Թուրքիան այդպես է վարվել ու վարվելու բոլոր հարցերում՝ նաեւ հայ-թուրքական նախատեսվող հարաբերություններում: Կարո՞ղ ենք մենք խաղացնել նրան: Կասկածում եմ: Ու ոչ այն պատճառով, որ խաղացնելու խաղաքարտ (կամ խաղաքարտեր) չունենք: Պարզապես առաջին պետությունն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը ու պահում ենք բոլոր “պատվիրանները”. թշնամուն սիրում ենք ինչպես մեր անձը ու դեմ ենք տալիս… բոլո՛ր այտերը:

Հայաստանը Թուրքիա էլեկտրաէներգիա առայժմ չի արտահանում, թեեւ պայմանավորվածությունը, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, կա (պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա սեպտեմբերին):

Հայ-թուրքական շփումների հրապարակման առաջին փուլում՝ սեպտեմբերի սկզբին, թուրք պաշտոնյաների Երեւան կատարած այցի ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի Հայաստանը պետք է էլեկտրաէներգիա արտահաներ Թուրքիա:

Դեռեւս այդ ժամանակ տնտեսական եւ քաղաքական շրջանակները թերահավատորեն վերաբերեցին այդ ծրագրին, հատկապես այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը հրապարակային հերքեց այն, թե իրենք Հայաստանից էլէներիգիա պետք է ներկրեն:

ՀՀ կառավարությունը շարունակեց թուրքական հերքումները հերքել ու պնդել, թե պայմանագիրը ստորագրված է եւ էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա  կսկսվի արդեն 2009 թվականի գարնան սկզբից: Հիմա աշուն է, կրկին սեպտեմբեր, այսինքն՝ թուրք պաշտոնյաների Երեւան գալուց հետո 1 տարի է անցել, բայց… Անկարան Երեւանից էլէներգիա դեռ չի ուզում:

“Էլեկտրաէներգիա չի մատակարարվում, թեեւ պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել:

Անհանգստանալու խնդիր չկա, պարզապես պետք է հասկանալ, որ սա միայն տեխնիկական հարց չէ”,-“Ա1+” -ին ասել էր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամլո քարտուղարը:

Կարծում եմ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը սխալ քաղաքականություն է ընտրել՝ հանգստացնելու քաղաքականությունը, մնում է պարզել՝ ում եւ ինչից: Որովհետեւ եթե մեկ անհանգստացող պետք է լինի, դա Թուրքիան է, ում ձեռնտու է ՀՀ-ից էլէներգիա գնելը, հակառակ պարագայում այդ էլէներգիան միշտ ավելի թանկ ձեռք է բերելու այլ երկրներից: Ստիպված: Որովհետեւ Թուրքիան էլէներգիայի զգալի պահանջարկ ունի: Բայց՝ ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան, ի համեմատ ՀՀ-ի, շահող է քաղաքականությունում: Սա կգերադասի էլէներգիան թանկ գնել մեկ այլ երկրից, քան՝ Հայաստանին վճարել, բայց ավելի քիչ: Քաղաքականություն է, որ պետք է իրագործի, այն է՝ խնդրեք, գնեմ ձեզանից: Ճիշտ է անում, իր պետության շահն է: Իսկ մեզ նման դյուրահավատներին մնում է հիշել, որ Թուրքիան այդպես է վարվել ու վարվելու բոլոր հարցերում՝ նաեւ հայ-թուրքական նախատեսվող հարաբերություններում: Կարո՞ղ ենք մենք խաղացնել նրան: Կասկածում եմ: Ու ոչ այն պատճառով, որ խաղացնելու խաղաքարտ (կամ խաղաքարտեր) չունենք:

Պարզապես առաջին պետությունն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը ու պահում ենք բոլոր “պատվիրանները”. թշնամուն սիրում ենք ինչպես մեր անձը ու դեմ ենք տալիս… բոլո՛ր այտերը: Զիջում ենք վրացուն, հիմա էլ՝ պատրաստվում ենք թուրքին:

Հիշեցնենք, որ թուրքական “Յունիտ” ընկերության եւ “Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի միջեւ պայմանագիր է կնքվել, որի համաձայն գործընթացը պետք է իրականացվեր առանց միջնորդի՝ Հայաստան-Թուրքիա ուղիղ կապով, Կարսի տարածքով: Պայմանավորվածության համաձայն սկզբնական շրջանում տարեկան պետք է արտահանվեր 1,5 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորությունների մեծացմանը զուգընթաց հնարավոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ Կվտ/ժ-ի: Երբ այդ ժամանակ խոսք եղավ Թուրքիային մատակարարվելիք էլէներգիայի սակագների մասին, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցրի, թե արդյո՞ք Հայաստանը կօգտվի իր խաղաքարտից ու Թուրքիային թանկ կվաճառի էլէներգիան:

Ի պատասխան նախարարը համառոտեց, թե արտահանվելու է մեր երկրի ջերմային կայանների արտադրանքը, այսինքն՝ Թուրքիային մատակարարվելիք էլէներգիայի սակագները պայմանավորված են լինելու մի բանաձեւով, որի հիմքում գազի գներն են: Պարզ է՝ Հայաստանը իր հնարավորությունից չի օգտվելու… Ու որ Թուրքիան մի քիչ էլ մատ թափ տա, կարող է մերոնք էլէներգիան շուկայականից ցածր գնով էլ վաճառեն: Անունն էլ դնեն, թե արտահանման ծավալներն են մեծացնում…

Աստղինե Քարամյան

Թուրքիայում էլ սկսվեց…
  
  Թուրքիայում մեկնարկել են Հայաստանի հետ նախաստորագրած արձանագրությունների շուրջ ներքին քաղաքական խորհրդակցությունները այդ երկրի քաղական ուժերի հետ: ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն սկսել է համապետական ընտրություններում առնվազն 1% ձայն ստացած եւ մեջլիսում ներկայացված կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումները: Ծրագրված է նաեւ նախարարի հանդիպումը ընդդիմադիր “Ժողովրդահանրապետական” կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալի հետ: Արտգործնախարարի նպատակն է կուսակցապետերին ներկայացնել Անկարայի արտաքին քաղաքական ուղենիշերը նախաստորագրված արձանագրությունների եւ կովկասյան տարածաշրջանի զարգացումների համատեքստում: Ա. Դավութօղլուի հետ հանդիպելու առաջարկը մերժել էր միայն “Ազգայնական շարժում” կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին՝ ասելով. “Նա թող մեջլիսում բացատրություններ տա”:

Աստղինե Քարամյան

Անի Մարության
 
“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 – 24, 2009թ.

Հայ-թուրքական վերջնագրի սպասումով

September 18, 2009

Հայ-թուրքական կոչվող հարաբերությունների քննարկումը թեւակոխում է նոր փուլ: Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում օրեր առաջ սկսվեցին այդ քննարկումները: Անկարայում դա առայժմ իրականացնում է ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն (գուցե հետո այդ երկրի նախագահը կամ վարչապետը նախաձեռնեն), իսկ Երեւանում քննարկումները նախաձեռնվել են միանգամից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Թուրքիայի արտգործնախարարն իր հանդիպումներն սկսել է խորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաեւ մեջլիսի ընտրություններում առնվազն 1% ձայներ հավաքած կուսակցությունների ղեկավարների հետ: ՀՀ նախագահը միանգամից հրավերներ է ուղարկել երկրում գործող (խորհրդարանական եւ արտախորհրդարանական) 70-ից ավելի կուսակցությունների ղեկավարներին: Ինչպես նկատելի է, Թուրքիայում փորձում են նախ ԱԳ նախարարի միջոցով կատարել հիմնական ճշգրտումները, իսկ Հայաստանում միանգամից գործի են անցել ՀՀ նախագահի մակարդակով:

Ա. Դավիթօղլուն հանդիպելու է նաեւ ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալի հետ, իսկ Սերժ Սարգսյանի ու ընդդիմադիր՝ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը դժվար թե կայանա: Գուցե դրա համար էլ այս հարցում մեկ այլ ընդդիմադիր ուժ է ստեղծվել՝ ՀՅԴ-ն, որի հետ էլ գուցե թե կայանա իբր վճռական հանդիպումը:
Հետաքրքիր մի բան է կատարվել երկու երկրներում էլ, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հայաստանում հայ-թուրքական հորջորջվող հիշյալ հանդիպումներին հրաժարվել են մասնակցել իրական ազգայնական ուժերը: Թուրքիայում դա “Ազգայնական շարժում” կուսակցությունն է (առաջնորդը՝ Դեւլեթ Բահչելի), իսկ Հայաստանում՝ Հայ արիական միաբանությունը (առաջնորդը՝ Արմեն Ավետիսյան): ՀԱՄ-ը եւ Հայ ազգայնականների համախմբումը նախապես հայտարարել էին իրենց տեսակետները, ՀԱՄ առաջնորդը ավելորդ է համարել մասնակցել այն քննարկումներին, որոնք այսպես, թե այնպես միտված են հարաբերություններ հաստատելուն:

Հայաստանում իշխանական եւ իշխանություններին սատարող ուժերը ամեն կերպ փառաբանում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումը: Ասում են, թե սահմանի բացումը խիստ բարենպաստ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, քանի որ մեր ապրանքների ու ծառայությունների համար Թուրքիան բավականին խոշոր շուկա կդառնա: Նույնը նպատակայնորեն քարոզում են նաեւ օտարները (շատերը մեր թշնամիներն են): Օրինակ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը նույնպես այդպես խոսեց` ավելացնելով, որ դա կհանգեցնի նաեւ տրանսպորտային, ներկրվող ապրանքների ծախսերի նվազեցմանը, ինչը կբարելավի հայկական ընկերությունների մրցունակությունը: Ըստ օտարների՝ ՀՀ բնակչության համար ապրելու ծախսերը կնվազեն եւ գնողունակությունն էլ կբարելավվի, քանի որ սահմանների բացումը լրացուցիչ հնարավորություններ կընձեռի տարածաշրջանային ինտեգրման եւ ներդրումների համար, կնկատվի տնտեսության ավելի բարձր աճ, ավելի մեծածավալ արտահանում եւ ներդրումներ, ինչպես նաեւ` բնակչության կենսամակարդակի բարելավում… եւ այլ ցնդաբանություններ: Ստացվում է թուրքերը ապահովելու են հայերի ու Հայաստանի ծաղկումը, իսկ մենք մինչեւ այսօր գլխի չէինք ընկնում: Թուրքերը, փաստորեն, Հայաստանը դրախտ պիտի սարքեն, իսկ մենք դեմ ենք (՞՞՞)…

Հասկանալի է, որ մեզ համար լրիվ հակառակն է: Մենք թուրքին գիտենք այնպիսին, ինչպիսին նա կա: Թուրքը երբեք չի ցանկանա տեսնել կայուն եւ զարգացող Հայաստան, եւ հայ-թուրքական հարաբերությունները անհրաժեշտ են միմիայն օտար հզոր երկրներին, որպեսզի իրենց տարանցիկ ճանապարհներն ու գործերը չվտանգվեն, որպեսզի հայն ու թուրքը սսկված նպաստեն իրենց տնտեսական եւ այլ նկրտումների իրականացմանը:

Հայ-թուրքական հարաբերությունները գալու են ոչնչացնելու մեր երկրի տնտեսական հնարավորությունները, հատկապես՝ գյուղատնտեսական: Հայ արտադրողն ու գյուղացին ոչ թե թուրքական շուկա են մտնելու (առը հա՛ կթողնեն), այլ կամաց-կամաց սնանկանալու են թուրքական “ներխուժումներից”, թուրքերն ամեն ինչ անելու են (այդ թվում՝ պետականորեն)՝ նույնիսկ էժանացնելու են ապրանքն ու արտադրանքը, որ հայ արտադրողն ու գյուղացին իրենց երկրում սնանկանան ու չդիմանան թուրքական անորակ ու էժան “ներխուժումներին”… Գումարած սրան, թուրքը, ինչպես այլ օտարները, իրավականորեն իրավունք են ունենալու հողի ու այլ բաների սեփականատեր դառնալ… ինչին կհետեւեն բոլորովին այլ նպատակներ: Հետո՝ չինացի, արաբ, պարսիկ եւ այլ ապօրինի (մանկատների թեկնածու) երեխաների կողքին (մայրը՝ հայ, հայրը՝ այլազգի) կավելանան թուրքի լամուկները եւ մեզանում դեռ թուրքական պիղծ արյունը չմաքրած, կշատացնենք արյունապղծությունը: Այսօր արդեն Թուրքիայում են շրջագայում (բոլոր իմաստներով) մեր երկրից սոված հեռացած “հայ կանայք”, իսկ ՀՀ-ում թուրքի վխտալու պակաս չի զգացվի… եւ դեռ մեր անվտանգության եւ իրավապահ մարմիններն էլ կհսկեն նրանց…

Այս հարաբերություններից միմիայն թուրքն է օգտվելու, ով խաղարկելու է հայ դատը, հայոց հիմնախնդիրները եւ ապականելու է քիչ թե շատ հայկական մնացած մեր երկիրը:

Կարող են օգտվել նաեւ քրդերը, ովքեր փորձում են միջազգային ուժերի միջոցով Քրդստան ստեղծել, որի մի մասը տեսնում են Հայկական լեռնաշխարհում, դիցուկ՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ հիմա հրաշալի առիթ կլինի քրդերի համար տնտեսական լծակներ ստեղծելու, երբ Արեւմտյան Հայաստանում աշխուժանան միջազգային նպատակային ներդրումները… Իզուր չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս՝ Հայաստանում քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովն ասել է, որ սահմանի բացումն ընդհանուր առմամբ ճիշտ է, քանի որ Հայաստանը շրջապատված է թշնամական երկրներով, եւ ճանապարհները նրան ուղղակի անհրաժեշտ են: Դրական է, որովհետեւ Հայաստանը կարող է դուրս գալ Միջերկրական ծով, Եվրոպա եւ այլն: Դրական է, որ առեւտրական հարաբերություններ կլինեն երկու երկրների միջեւ: Այնուամենայնիվ, նա չի մոռացել նշել, որ թուրքերը հաճախ խաբում են հայերին, դա թուրքական քաղաքականությունն է, որը տարածվում է նաեւ քրդերի վրա: Քրդական համայնքի համար սահմանի բացումն ինչ-որ տեղ դրական է համարում, քանի որ Հայաստանի սահմանից այն կողմ՝ մինչեւ Ստամբուլ, քրդեր են ապրում, եւ հայրենակիցների միջեւ շփումները կավելանան: Հնարավոր է՝ նաեւ բացասական երեւույթներ լինեն, որոնք սակայն, այսօր հայաստանաբնակ քուրդը չի կարողանում գուշակել:

Ամեն բան էլ գուշակում են: Պարզապես իրենց ձեռնտու է, իսկ վատ բաները Հայաստանին ու հայությանն են սպասում, իրենց կամ այլոց ինչ…

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ ու դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման, դրանց հաջորդող հավանական զարգացումների առնչությամբ մտահոգություններ ու հարցադրումներ բազմիցս են հնչել: Դրանց բոլորին անդրադառնալու անհրաժեշտություն, կարծում ենք, չկա: Բայց կարեւորներից են՝ Հայոց ցեղասպանության ուրացման, հայոց հայրենիքի կորստի հետ հաշտեցման, Արցախի եւ մեր այլ պատմական տարածքների վտանգման, սահմանների անձեռնմխելիության ճանաչման եւ նմանատիպ այլ հարցերը: Սա այն բանի հետեւանք է, որ մեր ազգային անվտանգություն կոչվող հայեցակարգում չկա թշնամու եւ բարեկամի սահմանումը, համապատասխանորեն նրանց հետ վարվելակերպն ու ազգային արժեքային համակարգի հստակ պահպանումը:

Այսօր ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու ՌԴ-ն փորձում են առավելագույնս ստանալ հայ-թուրքական հարաբերություններից եւ… կստանան, իսկ մենք այլ բան կստանանք… եթե հրաժարվենք Թուրքիայի պես պետության հետ (կառուցված այլոց հողերի եւ արյան վրա) խոսել այլ լեզվով՝ առանց նախապայմանների: Զարմանալի է, որ մեր իշխանությունները նեղվում են, թե թուրքերը միշտ նախապայմաններով են խոսում, իրենք՝ առանց նախապայմանների, մինչդեռ հակառակը պիտի լիներ, եւ դա պիտի մնայուն եւ անզիջում կեցվածքով արվեր:

Հայկ Թորգոմյան

ՀՀ նախագահի եւ կուսակցապետերի սեպտեմբերի 17-ի հանդիպմանը չէր մասնակցել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով մասնակցել էր նմանատիպ նախորդ երկու հանդիպումներին: Մենք դիմեցինք նրան` պարզաբանումների համար:
– Նախորդ հանդիպումներին մասնակցեցի, որովհետեւ դրանք վերաբերում էին Արցախի հիմնախնդրին եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամին եւ մեր դիտարկումներով ՀՀ նախագահը ձգտում ունի Արցախը չզիջելու եւ ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու հարցերում, ուստի նրան խորհուրդ տալն իմաստ ուներ, թեկուզ նա դրան լիովին համաձայն չլիներ: Բայց հայ-թուրքական կոչված հարաբերությունների ու վտանգների ընկալման հարցերում, կարծում եմ, Սերժ Սարգսյանը այլընտրանք չի տեսնում, ուստի նրան որեւէ բան ասելու կարիք չզգացի այս անգամ: Ես դեմ եմ այս ազգակործան հարաբերությունների հաստատմանը, եւ դա արդեն արտահայտել ենք Հայ ազգայնականների համախմբման հրապարակած հայտարարությամբ: 

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 – 24, 2009թ.

Գծաձեւային խորհրդանիշեր

September 18, 2009

Հավասարաթեւ խաչ
Հավասարաթեւ խաչ նշանն ինքնին տիեզերաիմաստ է ու նախեւառաջ Ամենայն Ստեղծիի Մեծ Պայթյունը բնորոշող խորհրդանշան է, որի պտույտներից էլ (աջ կամ ձախ) առաջանում է Արեւխաչը՝ Կեռխաչը:
Այնպես որ, խաչի պաշտամունքը հնագույն ժամանակներից է գալիս, եւ խաչապաշտությունը նորելուկ կրոնների մենաշնորհը չէ… Այս նշանը ցույց է տալիս նաեւ Երկիր մոլորակի կողմերը՝ հյուսիս, հարավ, արեւելք, արեւմուտք: Իսկ միջնակետը առանցքն է: Նշանը նաեւ գումարման, ավելացման նիշն է եւ արտահայտում է դրականի իմաստը: Նշանի հորիզոնական գիծը՝ գծաձեւը, Երկրի հորիզոնական հարթությունն է, արտահայտում է բացասականի իմաստը, ուղղահայացը՝ տիեզերքից եկող էներգիան է, հորիզոնական (բացասական) հարթությանը հատում է վերեւից եկող էներգիան (-, /, +), ստանում է դրական լիցքավորում, որն էլ արտահայտում է դրական իմաստով:
Հորիզոնական հարթությունը հատող վերեւից եկող ուղղահայաց էներգիան միջնակետում դառնում է էներգակենտրոն: Խաչը պարուրող չորս եռանկյունիների գագաթները միացվում են մեկ կետում, որտեղ էլ դրսեւորվում է դրական էներգակուտակում: Եռանկյունին կրակի էներգիայի խորհրդանիշն է, հետեւաբար չորս եռանկյունիների գագաթների էներգակուտակումը գտնվում է մեկ կետում եւ կրում է դրականի իմաստը:

Խաչակնքելու իմաստը
Մարդն ունի աջ-դրական եւ ձախ-բացասական կողմեր: Մարդու էներգա-հոսքերը անցնում են նաեւ ձեռքերի միջոցով: Աջ ձեռքի 3 մատները (բութ, ցուցամատ, միջնամատ) իրար ենք միացնում, մյուս երկու մատները ծալում ենք ներս: Այս ձեւը քրիստոնեական ուսմունքում արտահայտում է երրորդություն՝ Հայր, Որդի, Սուրբ-Հոգի միասնությամբ: Ունի մեկ ուրիշ մեկնություն եւս՝ 3 մատների էներգահոսքերը իրար միացնելով՝ փակում ենք հոսքի ճանապարհը եւ ունենում ենք եռագագաթ ձեւ: Այդ եռամիասնական ձեւով աջ ձեռքը դնում ենք ճակատի միջնամասում: Գլխի այդ հատվածը մտքի էներգաստեղծ կենտրոնն է: Այնուհետեւ, ուղղահայաց ուղղությամբ ձեռքը իջեցնում ենք մինչեւ պորտ, ինչը հանդիսանում է մարդու կենտրոնը: Պորտը կենսաբանական մարմնի էներգաստեղծ կենտրոնն է: Այսպիսով՝ աջ (դրական) ձեռքի էներգահոսքերի միացմամբ, մտքի էներգակենտրոնը միացնում ենք կենսաբանական էներգակենտրոնին: Այնուհետեւ աջ ձեռքը նույն եռամիասնությամբ դնում ենք ձախ ուսին, եւ ֆիզիկական մարմնի բացասական գործոնը հորիզոնական գծով բերում ենք դրական դաշտ: Ստանում ենք քառաթեւ խաչ նշանի տեսքը:
Այս նշանի միջնակետը հանդիսանում է էներգիաների կուտակման կենտրոն, որը հայտնվում է մարդու սրտի վերնամասի շրջանում: Ինչը վերջում աջ ձեռքի ափով ծածկում ենք:
Այս ամենով մարդն իրեն դնում է դրական դաշտի պաշտպանության տակ, եւ ոչ մի չար ուժ չի կարողանում մոտենալ, բացի այդ՝ մարդու մեջ նստած չար ուժին ինքը բանտում է դրական կապանքով:
Մինչ այս խաչակնքումը, հին արի հայերն ունեցել են խաչակնքելու հոգեւոր արվեստը: Մեկ կետում կենտրոնացված աջ ձեռքի մատները նախ դրվել են ճակատին, հետո՝ աջ աչքին, ձախ աչքին, այնուհետեւ՝ բերանի տակի մասում, որից հետո ձեռքը բացված ափով մոտեցրել եւ սեղմել են սրտին եւ բարձրացրել վեր՝ ուղիղ եւ ձիգ վիճակում: Այս խաչակնքման իմաստը ներառել է գիտակցված (ճակատ), հոգեւոր (աջ աչք) ու մարդկային (ձախ աչք) աչքերով տեսնված ու դրանցից բխած ճշմարիտ խոսքի (բերանի տակը) արտաբերումը, որն ասվում է սրտից (ափով սեղմում) եւ ուղղված է (ձեռքը ուղիղ եւ ձիգ դեպի վեր) Տիեզերքին, Աստվածներին…

Երկարապոչ խաչ
Այս գծաձեւը քառաթեւ խաչ նշանի ձեւն է: Հորիզոնական հարթությունը հատող, տիեզերական էներգիան արտահայտող ուղղահայաց գիծը կենտրոնական կետից կրկնակի երկար է:
Գծաձեւը արտահայտում է մարդը՝ կանգնած ձեռքերը կողմնային կողմերի վրա տարածած: Այս գծաձեւը մարդու չափ հին է, այն պատկերված է նաեւ ժայռապատկերներում: Հին ժամանակներում այն օգտագործում էին որպես մարդու պատժամիջոց եւ որի վրա էլ մահապատժի ենթարկեցին նաեւ Քրիստոսին: Հետագայում խաչի այս ձեւը կաթոլիկ եկեղեցին հռչակեց երկրպագության խորհրդանիշ, որն էլ երկրպագվում է մինչեւ այսօր քրիստոնյաների կողմից:

Քառանկյունի
Այս գծաձեւի հիմքը (+) նշանն է, որի կողմնային կողմերի կետերը թեք գծով միացված են միմյանց: Այդ կողմերի կետերը ուղիղ անկյունով են միացված: Անկյունները խորհրդանշում են Երկիր մոլորակի 4 տարրերը՝ հող, ջուր, օդ, հուր-կրակ: Այն համարվում է Երկրի խորհրդանիշը: Այստեղից էլ առաջացել է քառասունը, քառ-սյունը: Ժողովրդական ծեսերում ունենք “քառասունք” հասկացությունը: Սա նշված չորս սյուներից վեր՝ եթերային հոգուն վերաբերող հասկացություն է:
Քառասունքը կիրառվում է մարդու ծննդի պահից սկսած 40 օր: Այդ շրջանում երեխան ունենում է իր պաշտպանության իմունիտետը: Կնոջ ծննդաբերությունից սկսած 40-օրյա շրջանում, նրա մարմնաձեւերում, ներքին օրգան համակարգերում տեղի են ունենում ֆիզիոլոգիական մեծ փոփոխություններ: Քառասունքն անհրաժեշտ է: Կնոջ օրգանիզմում կատարվում են վերականգնողական գործընթացներ, այդ ընթացքում արգելվում է սեռական կապը, որպեսզի ֆունկցիաների խանգարում չլինի, հեռու լինեն արտաքին հնարավոր վարակները:
Այսպես որոշ կրոնական տեսություններում մահվան պահից սկսած մինչեւ 40 օր մարդու հոգին գտնվում է քննաշրջանում: Դա նրա կենդանության ժամանակ գործած դրական եւ բացասական գործողությունների քննաշրջանն է: 40-օրյա ժամանակաշրջանից հետո է միայն հոգուն թույլատրվում զբաղեցնել իր տեղը եւ պաշտոնը:
Մի խոսքով, ծննդաբերողի, ծնվողի ու մեռնողի քննաշրջան է, որի ընթացքում տեղի են ունենում մի շարք բարդ գործընթացներ: Այս խնդիրներին պետք է մոտենալ լուրջ եւ գիտակցորեն: Բացի վերը նշվածներից, շատ տեղերում կիրառվում է քառասունքի խորհուրդը՝ այն մարդու մաքրակենցաղ, առողջ ապրելակերպի համար է:

Երկու քառանկյունիների խաչաձեւում
Ութանկյուն

Այս գծաձեւը երկու քառանկյունիների խաչաձեւումն է: Մեկ քառանկյունին՝ Երկրի կողմնային կողմերը թեք գծերով իրար միացված: Երկրորդ քառանկյունին՝ չորս սյուները խորհրդանշող: Այս երկու գծաձեւերի խաչաձեւումից ստացվում է ութ անկյուն: Միջնակետը առանցքն է: Խաչաձեւումից ստացվում է 40-անկյուն:

Ութ անկյուն միջնագիծ
Երկու քառանկյունիների խաչաձեւումից ստացված միջնագիծ, որը նույնպես ութանկյուն է: Միջնակետը առանցքն է: Աջ պտույտը ցույց է տալիս գալիքը՝ ժամասլաքի ուղղությամբ, ձախ պտույտը ցույց է տալիս անցյալը: Կենտրոնական կետից անցնում են կորագծեր մինչեւ անկյունները, այն խորհրդանշում է Երկրի կորությունը:

Հավերժության նշան
Կլորը ցույց է տալիս Երկիր մոլորակի ձեւը, միջնակետը՝ առանցքը: Կորագծերն անցնում են սահուն՝ միանալով շրջանի գծին: Աջ պտույտը ցույց է տալիս հավերժը՝ ապագան, ձախ պտույտը հավերժացնում է անցյալը:

Երեք քառանկյունիների խաչաձեւում
(տասներկուանկյուն կամ տասներկուսանիստ)
Արդեն նշվել է՝ ի՞նչ է քառանկյունին (Երկիր): Երկու քառանկյունիների խաչաձեւումը՝ ութանկյուն, որն էլ հիմքն է հավերժության: Երեք քառանկյունիների խաչաձեւումից ստանում ենք տասներկուանիստ: Այն խորհրդանշում է տարվա 12 ամիսները, 12 համաստեղությունները: Կա նաեւ 4-քառանկյունիների խաչաձեւ տեսք, որն արտահայտում է վերը նշված 3 մեկնաբանություններին ավելացրած 4 անկյուն-տարվա 4 եղանակները՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ:

Խաչ պատերազմի
Կեռ խաչ: Արեւախաչ:
Սվաստիկա
Այս խորհրդանիշը ժայռապատկերների վրա պատկերված, խոր վաղընջական ժամանակաշրջանն արտահայտող գծաձեւ է: Հիմքում քառաթեւ (+) նշանն է, որի բացատրությունը կա սկզբում: Կողմնային կողմերի ուղղանկյունը հանված է, այդ պատճառով է ստացել կեռ խաչ անվանումը: Սա իր վաղընջական լինելու պատճառով, նաեւ արեւի երկրպագության ժամանակաշրջանում համարվել է Արեւի խորհրդանիշ: Որից էլ “Սասնա Ծռեր” էպոսում ստացել է խաչ պատերազմին (խաչ է, զբոլորը պատեր են) անվանումը:
Կեռ խաչն արտահայտում է հավերժ պտույտը՝ թե երկրի, թե արեւի, թե տիեզերքի: Այս խորհրդանիշի վաղընջական լինելը կապվում է նաեւ բուն Արիական շրջանի հետ: Գերմանացիներն էլ իրենց համարում էին արիական ցեղ, այդ պատճառով 1937-45թթ. ֆաշիստական Գերմանիան Հիտլերի գլխավորությամբ վերցրել է այս գծաձեւը… Ֆաշիստական կամ նացիստական ուղղությունները շատ հեռու են Արիական գաղափարաբանությունից… Այնքան հեռու ու կեղծ էին, որ նախապես միտումը կար “Արմենոիդ” տեսակի Արիական լինելը քողարկելու կամ խեղաթյուրելու… ինչն իհարկե չստացվեց:
Սվաստիկայի օգտագործումը Հիտլերի կողմից տեղի է ունեցել մեր ժամանակներում եւ մեր հիշողության մեջ անհիմն մնացել է որպես “ֆաշիզմի նշան”: Մեր ժայռերը հազարամյակներ զարդարված են եղել (ու դեռ են) այս գծաձեւերով, բայց մենք դա չենք տեսնում, իսկ դժգույն 7-8 տարիների կեղծիքը հիշում ենք, ու դեռ տգիտությունից տառապող մարդիկ ասում են “ֆաշիզմի նշան”: Կեռ խաչի դեպի աջ պտույտը խորհրդանշում է կյանք-մահ-կյանք… հավերժությունը, իսկ դեպի ձախ պտույտը՝ մահ-կյանք-մահ… հավերժությունը:
Հնգաթեւ աստղ
Հնգաթեւ աստղի գծաձեւը ցույց է տալիս՝ կանգնած մարդ ձեռքերը եւ ոտքերը տարածած վիճակում: Մարդու քայլքի ժամանակ, աջ ոտքի շարժումը համընկնում է ձախ ձեռքի շարժմանը, ձախ ոտքինը՝ աջ ձեռքի: Սա բնականոն գործողություն է, որ կառավարում է հնգաթեւ աստղի վերին գագաթը՝ գլուխը:
Բացի վերին գագաթից աջ եւ ձախ վերջույթները ցույց են տալիս մարդու էներգա հոսքերի ուղղությունները՝ (չշփոթել 7 էներգակենտրոնների՝ չակրաների հետ):
5-ը = մարդու 5-զգայարաններն են՝ լսողություն, տեսողություն, համի, հոտի, շոշափումի, (մյուս զգացողությունները պատկանում են հոգեւոր ոլորտին):
5-ը = մարդու ձեռքերի եւ ոտքերի մատների քանակն է:
5-ը = Երկիր մոլորակի 5 մարդաբնակ աշխարհամասերն են: Հնգաթեւ աստղի վերին գագաթը՝ գլուխը, տիեզերական նուրբ ալիքներ եւ էներգիա ընդունողն է: Հնգաթեւ աստղի գագաթից եթե անցկացնենք միջնագիծ, կստանանք մարդ արարածի ուղիղ երկու հատվածները՝ աջ եւ ձախ: Հնգաթեւ աստղի միջնակետը պորտն է:
Հնգաթեւ աստղը համամարդկային խորհրդանիշ է: Շատ ազգեր այս գծաձեւը կրում են իրենց ազգային դրոշների վրա:
Կարմիր հնգաթեւ աստղը դեռ կա մեր հիշողության մեջ, որպես “արյան աստղ”, ինչը նույնպես սին տեսակետ է:
Կա նաեւ սեւ գույնի հնգաթեւ աստղ, որն օգտագործում են բացասական ուժերի կրողները՝ սատանիստները:

Հնգաթեւ աստղի միջնագիծ (հնգանկյուն)
Հնգաթեւ աստղի միջնագիծը՝ հնգանկյունն է: Այս միջնագիծը մարդ արարածի դիմագիծն է: Աչքերի, քթի, բերանի, ծնոտի, ականջների, կրծքամասի, ձեռքերի ափերի, եղունգների, ոտնաթաթերի եւ այլն: Մարդու արտաքին անատոմիական կառուցվածքի ամեն մի մաս այս ձեւի մեջ է:
Ամերիկյան ռազմակենտրոնի ճարտարապետական գծաձեւը այս ձեւի մեջ է:

Եռանկյունի
Եռանկյունին կրակի խորհրդանիշն է, որ ցույց է տալիս վերին կրակը՝ Արեգակը:
Եռանկյունին նաեւ՝ անցյալ, ներկա, ապագա / Հոգի, միտք, մարմին / Հայր, մայր, զավակ խորհրդանշան է:
Մարդ արարածի մեջ եղած երեք “ես”-երն են՝ մարդն ինքը ամբողջությամբ, աջ-դրական, ձախ-բացասական “ես”-երը:
Քրիստոնեական պատկերացմամբ՝ Հայր, որդի, սուրբ հոգի՝ երրորդություն է:
Եռանկյունու երեք գագաթները շաղկապված են միմյանց: Առանց մեկի մյուսները չեն լինի:
Գծաձեւից տեսնում ենք գագաթը վեր՝ ցույց է տալիս վերին կրակը: Գագաթը վար՝ ցույց է տալիս երկրի ընդերքի կրակը:

Վեց թեւանի աստղ
Այս աստղի գծաձեւը՝ 2 եռանկյունիների խաչաձեւ պատկերն է:
Արդեն նշել ենք, որ եռանկյունին կրակի խորհրդանիշն է: 2 եռանկյունիների խաչաձեւումից ստացվում է վեց թեւանի աստղ: Այս խորհրդանիշն էլ, ինչպես հինգթեւ աստղը, համամարդկային է: Այս աստղի գծապատկերը կրում է Իսրայելի դրոշը:
Այն պատկերված է նաեւ ԱՄՆ ոստիկանության կրծքանշանի վրա:

Վեց թեւանի աստղի միջնագիծը
Վեց թեւանի աստղի միջնագիծը 6-անկյունն է: Եռանկյունիները կրակի խորհրդանիշ են, նրանց խաչաձեւման գծապատկերից ստացված միջնագիծը համարվում է հրե-կրակի օղակ:
Մեղվափեթակում, մեղվընտանիքի հյուսած մոմե “բջիջները” այս գծաձեւն ունեն:

Յոթանկյուն
Այս գծապատկերը Երկրի՝ քառանկյունի խորհրդանիշի եւ կրակի՝ եռանկյան խաչաձեւ տեսքն է:
Սա խորհրդանշում է Երկրի եւ կրակի ներդաշնակություն:
Քառանկյունու անկյունագծերը հատելուց կստացվեն 4 եռանկյունիներ, որոնց գագաթները միացված են միմյանց, որն արտահայտում է էներգա կուտակման կենտրոն: Այս խորհրդանիշը բուրգի հատակագիծն է:

Ջրի խորհրդանիշ
Այս գծապատկերը 2 զուգահեռ ուղիղ գծերի խաչաձեւ տեսքն է, որն արտահայտում է ջրի խորհուրդը, միջնամասում ցույց է տրված Երկրի կողմնային ուղղությունները: Այս գծապատկերը հանդիպում է ջրային տարածքներ ունեցող երկրների դրոշների վրա:

Երկու եռանկյունիների հավերժության էներգակենտրոն
2 եռանկյունիների գագաթների միացման կետը համարվում է էներգակենտրոն: Այն անընդհատ շարժում է ու վերաբերվում է մարդու հոգեւոր ոլորտին: Կենսաէներգիան, եթե մի տեղ ավարտվում է նվազելով, հասնում է մի կետի, ապա կետից հետո ավելանում է՝ առաջացնելով էներգո հավերժ ընթացք: Այստեղ մահվան ու ծննդի գաղափարն է: Հորիզոնական ձեւի մեջ երկու տարածքներով իրար միացնող անընդհատ շարժումն է, որ բնորոշվում է անսահմանությամբ: Այն մարդ, բնություն, տիեզերք հավերժությունն է:

Արական սկիզբ
Այս գծաձեւը եռանկյունին է, եռանկյունու գագաթը հորիզոնական հարթության վրա: Արականի մոտ է առաջանում բնական էներգիան, որի շնորհիվ ձեւավորվում է գոյը:

Իգական սկիզբ
Կլորը ամբողջի խորհուրդն է: Իգականն էլ մի ամբողջություն է, որ իր մեջ ձեւավորում ու ծնում է գոյին:
Իհարկե, էլի խորհրդանիշեր կան, որոնք այստեղ բացակայում են:
Հայ ազգային գորգարվեստը, կարպետագործությունը, քարարվեստը եւ այլն կատարված են խորհրդանշային զարդանախշերով: Այն գալիս է վաղընջական ժամանակաշրջանից՝ ներամփոփված ազգային մտածողությամբ, ուստի ցանկալի է դարձնել ազգի սեփականությունը:

Արամ Ավետյան

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 – 24, 2009թ.

Վրացական եղբայրության եւ ժողովրդավարության հետեւանքը…

September 18, 2009

Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին՝ ուշադրություն հրավիրելով Եվրամիության համապատասխան մարմիններին ջավախքահայ հասարակական ու քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:

Ստորեւ ներկայացնում ենք նամակի հայերեն թարգմանությունը՝ կատարված “Երկիր” միության կողմից: 

Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին
Ստրասբուրգ, սեպտեմբեր 15, 2009թ.

Տիկին,

Ես կուզենայի ահազանգել խտրականության զոհ հանդիսացող Վրաստանի էթնիկական եւ կրոնական փոքրամասնությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Մասնավորապես, հայ փոքրամասնությունը ենթարկվում է լեզվական, սոցիալական եւ կրոնական խտրականության, իսկ տարածաշրջանը, որտեղ այն մեծամասնություն է կազմում, գրեթե զուրկ է տարանցիկ ճանապարհներից, էներգետիկ, առողջապահական եւ սոցիալական ծառայություններից:

Վրացահայերի քաղաքական առաջնորդներից մեկը՝ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսին եւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման հույժ կասկածելի մեղադրանքներով:
Նրա ղեկավարած շարժման պահանջները խաղաղ բնույթի են, դրանք ուղղված են ոչ թե անկախացմանը կամ ինքնավարության հաստատմանը, այլ Վրաստանի հայ բնակչության քաղաքացիական իրավունքների ճանաչման նպատակ են հետապնդում այն պայմաններում, երբ վրացական իշխանությունները հայաբնակ շրջաններում վարում են ձուլման քաղաքականություն, հատկապես 2005թ. ռուսական ռազմաբազաների դուրս բերումից հետո:

Դեռեւս վերաքննիչ բողոքն ընթացքի մեջ՝ Վահագն Չախալյանը Թբիլիսիի մեկուսարանից տեղափոխվել է մեկ այլ բանտ, որը գտնվում է քաղաքից 30 կմ հեռավորության վրա, եւ որտեղ նա իր անվտանգության հետ կապված մտահոգություններ ունի:

Նրա վերաքննիչ բողոքի դատալսումը նախատեսված է վերսկսվելու այս ուրբաթ (սեպտեմբերի 18-ին), բայց նրա ձերբակալությունը, գործի նախաքննության եւ առաջին ատյանում դատաքննության ընթացքը ուղեկցվել են լուրջ օրինախախտումներով (Վրաստանի արդարադատության նախարարությունն անգամ մերժել է նրան ֆրանսիացի փաստաբան ունենալու իրավունքից):

Մենք իրավունք չունենք հանդուրժելու վրացական իշխանությունների արդար դատաքննության իրավունքի միջազգային նորմերի ոտնահարման գործելաոճը, նամանավանդ, որ Վրաստանը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող Եվրոպական հարեւանության ծրագրով ստացել է 15 մլն Եվրո՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

 Կարո՞ղ եք Դուք հանձնարարել Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչությանը հետեւել Չախալյանի դատավարությանը: Արդյո՞ք մենք չպետք է պահանջենք վրացական իշխանություններից հաշվետու լինել դատաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված միջոցների համար, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկենք՝ Վրաստանին իր ստանձնած պարտավորությունների կատարմանը մղելու ուղղությամբ:

Տիկին, խնդրում եմ ընդունել հարգանքներիս հավաստիքը:
Սիլվի Գիյոմ

Հ.Գ. – “Լուսանցք”-ի կողմից – Այս ահազանգը դեռ միայն Վահագն Չախալյանի դեպքի մասին է, սակայն, վրացական “հարեւան ու բարեկամ” իշխանությունների հայահալած քաղաքականությունից արդեն հարյուրավոր հայորդիներ են տառապել, ձերբակալվել, բանտարկվել, վտարվել ու սպանվել… Իսկ մեր երկրում, առանց ամոթի, պաշտոնական կերպով ընդունում, պատվում ու ճանապարհում են (դեռ մեդալ են նվիրում) Վրաստանի՝ Սահակաշվիլի կոչված նախագահին: 

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 – 24, 2009թ.

Հիմա թուրքերի հետ քույրիկ-եղբայրի՞կ ենք դառնալու

September 18, 2009

Ձյուդոյի առաջնության ժամանակ բացասական պատասխանեց հանդիսատեսը

Երեւանում սեպտեմբերի 11-ին մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության պաշտոնական բացման արարողությունը կայացավ սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստան էին ժամանել 38 երկրների ներկայացուցիչներ (295 մարզիկներ, մարզիչներ, լրագրողներ):
Առաջնության պաշտոնական բացման արարողության համար երբ բեմ հրավիրվեցին մասնակից երկրների դրոշակակիրները, Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների երեւալուն պես դահլիճը դժգոհության “նոտա” արձակեց: Լրագրողական աշխարհի մի հատված այդ դժգոհությանը բավականին ընդգծված ջղային պահվածքով մոտեցավ. “Ախր չի կարելի”: Մյուս հատվածը կատաղեց. “Ինչու՞ չի կարելի, չե՞ք տեսնում՝ ի՞նչ են անում միջազգային խաղերի ժամանակ մեր գլխին”: “Ախր չպետք է իջնենք նրանց (թուրքերի-ադրբեջանցիների-Ա. Ք.) մակարդակին”,- լրագրողների “քաղաքակիրթ” հատվածն էր: “Դե մի իջե՜ք, վաղն էլ կդնեն ու խոզի պես էլի կմորթեն: Դուք էլ քաղաքավարի-քաղաքավարի կմորթվեք”,- մյուս հատվածն էր: Ու այդպես վիճաբանեցին “քաղաքակիրթ” ու “գեղցի” հայերը: Ես, որպես լրագրող, առաջին անգամ չներքաշվեցի այս կարգի վիճաբանության մեջ: Բայց ուշադիր զննում էի երկու կողմերին էլ. հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս չափից ավելի քաղաքակիրթ երեւալ ջանացողներից քաղքենու հոտն առա, իսկ “գեղցիները” պարզապես իրատեսներ էին: Վեճը երեւի երկար կշարունակվեր, եթե դահլիճի լռությունը չճեղքեր հայ հանդիսականների երգը՝ “Ուս-ուսի տված, առյուծի նման, եկել է ժամը, ժամը հաղթության”… Միայն թե երգից հետ մի հատվածը հիստերիկաբար զզվեց “գեղցիներից”, մյուսն էլ առողջ ծաղրեց “քաղաքակիրթներին”…

Աստղինե Քարամյան

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 – 24, 2009թ.

Պարզունակ խաղ` ընդդեմ դաս չքաղողների

September 18, 2009

Ադրբեջանական “Վեստի.ազ” գործակալության հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել քաղաքագետ, մոսկովյան կրոնի եւ քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Զուրաբ Տոդուան:

Ադրբեջանցի մի լրագրող հարցրել է` ինչպե՞ս կարելի է բացատրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթղթերի նախաստորագրումն ու պաշտոնական Անկարայից հնչող այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի հարցում առաջ քաշած նախապայմաններից չեն հրաժարվելու: Զ. Տոդուան հետեւյալ տեսակետն է հայտնել. “Հայտարարությունը, թե այդ արձանագրությունը չի նշանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքից հրաժարում եւ չի հակասում Ադրբեջանի շահերին, ինչպես եւ նմանօրինակ մյուս հայտարարություններն ակնհայտորեն ուղղված են նրան, որ հանգստացնեն Ադրբեջանի ղեկավարությանն ու հանրային կարծիքը: Իհարկե, հայ-թուրքական սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հակասում են Ադրբեջանի կենսական շահերին: Հավանաբար, Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները որոշ ժամանակով բարդություններ կունենան”…

Ահա այսպիսի պարզունակ դիվանագիտություն, որ խաղում են Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի գլխին: Ու պարզունակ են խաղում ամենեւին ոչ այն պատճառով, որ ավելին անել, ավելի խորամանկ լինել չեն կարող, այլ որովհետեւ դյուրահավատներին ու միամիտներին հավատացնելու համար ջանքեր գործադրել պետք չէ: Այսպես բարեկամաբար Հայաստանին համոզելով՝ ստորագրել կտան Անկարային հույժ անհրաժեշտ փաստաթղթերը, հետո 2 թյուրքական երկրները արդեն թշնամաբար (իրենց իրական դեմքով) միասին կլուծեն իրենց առջեւ ծառացած բոլոր հարցերը…

Կարեն Բալյան

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 – 24, 2009թ.

Արցախի Ատլասը վերջի՞նը կլինի

September 18, 2009

Արցախ-ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնի կողմից 2007-2009թթ. ընթացքում կազմվել եւ տպագրության է պատրաստվել Արցախ-ԼՂՀ Ատլասը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որը վերջերս տպագրվել է “Տիգրան Մեծ” հրատարակչությունում: Ատլասը պատմա-աշխարհագրական տեսանկյունից ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Ատլասում ամփոփված միջին եւ խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզները, տեքստերը եւ սխեմաները Արցախ-ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության ու մշակույթի մասին բազմակողմանի տեղեկատվություն են պարունակում:

Ատլասում ներկայացված են նաեւ աշխարհա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական իրադարձություններ, որոնք վճռական դեր են խաղացել Արցախի հայերի պատմական զարգացման մեջ: Ատլասը լույս է տեսել 1500 օրինակ տպաքանակով: Խմբագրական կոլեգիայի նախագահն ու Ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուկ Վարդանյանը (ՀՀ կադաստրի պետկոմի նախկին նախագահ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական):

Հիշեցնենք, որ Մանուկ Վարդանյանի ղեկավարությամբ տպագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության երկհատորյա եւ բավականին տարողունակ Ատլասը, որը լուրջ անդրադարձ է հայոց պատմությանը՝ քարտեզագրությամբ եւ այլ տվյալներով: Այդ երկհատորյա Ատլասն այնպես էր ապշեցրել եվրոպական երկրների համապատասխան ոլորտների ղեկավարներին ու մասնագետներին, որ նրանք անթաքույց հիացմունքով խոստովանում էին, թե իրենք անգամ այդ որակի Ատլաս չունեն: Նկատի ունենանք. խորհրդային տարիներին Հայաստանին վստահվում էր միայն նյութերի մշակումը, բայց տպագրումն ու վերջնական որոշումը Մոսկվայինն էր: Բացի այդ` սեփական Ատլաս սեփական ուժերով ունենալը հատուկ է զարգացած երկրներին:

Ինչեւէ, գոնե կա մի ոլորտ, որտեղ Հայաստանն էլ կարող է հպարտանալ: Սակայն հարց է ծագում` արդյո՞ք Արցախի Ատլասը վերջինը կլինի: Քանզի “չար” լեզուներն ասում են, թե կադաստրի պետկոմի ներկայիս նախագահ Երվանդ Զախարյանը (Երեւանի նախկին քաղաքապետը) առաջին գործը որ կարեւորել է նշանակվելուց հետո, իր սենյակը հիմնովին վերանորոգելն ու սենյակին կից խոհանոց սարքելն է եղել…

Նարե Մշեցյան 

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 – 24, 2009թ.

Արիական Մայր Տաճար՝ Երեւանում Նախաձեռնում են հայ հեթանոսները

September 11, 2009

lusantsq

Եր­կար տա­րի­ներ է ինչ Հա­յաս­տա­նում վե­րա­կանգն­վել է ա­րիա­դա­վան (հայ-ա­րիա­կան) հա­յե­րի կամ ինչ­պես քրիս­տոն­յա­ներն են օ­տար բա­ռով նշում՝ հե­թա­նոս­նե­րի (էթ­նոս-ազ­գա­յին­նե­րի՝ ազ­գա­յին հա­վատք ու­նե­ցող­նե­րի) տո­ներն ու ծե­սե­րը կա­տա­րե­լու կար­գը: 

Տար­բեր դա­րե­րում հա­յե­րը հնա­րա­վո­րինս պաշտ­պա­նել են ի­րենց հին հա­վա­տը… Հայ Աստ­ված­նե­րի պաշ­տա­մուն­քը: Մին­չեւ ներ­կա­յիս սե­րուն­դը, վեր­ջին ան­գամ Դա­նիել Վա­րու­ժա­նի, Կոս­տան Զար­յա­նի ու Գա­րե­գին Նժդե­հի նման­ներն են փոր­ձել վե­րա­կանգ­նել Հա­­յոց հա­վա­տը… 

Հի­մա ինչ­պես հո­գե­ւոր ո­լոր­տում (“Ա­րոր­դի­նե­րի Ուխտ” կազ­մա­կեր­պութ­յու­նը իր քրմա­կան կա­ռույ­ցով), այն­պես էլ քա­ղա­քա­­կան եւ հա­սա­րա­կա­կան բնա­գա­վառ­նե­րում (Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յուն, Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բում եւ այլն) եւ ան­հատ մարդ­կանց մոտ նոր թափ է հա­վա­քել Հա­յոց հին հա­վա­տին վե­րա­դառ­նա­լու ա­ռա­քե­լութ­յու­նը… 

Միառ­ժա­մա­նակ բո­լոր տո­ներն ու ծե­սե­րը նո­րօր­յա հե­թա­նոս հա­յե­րը տո­նում էին Գառ­նո ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան տա­ճա­րում: Հե­տո ծա­վա­լե­ցին շրջա­նա­կը եւ մի­ջո­ցա­ռում­ներ անցկաց­վում են նաեւ Կար­միր Բլու­րում, Է­րե­բու­նիում, Զվարթ­նո­ցում, Մե­ծա­մո­րում, Քա­րա­հուն­ջում (Զո­րաց քա­րեր), Ա­րա­գա­ծի լան­ջե­րին կամ Խոս­տու­փի լան­ջե­րին՝ Գ. Նժդե­հի մա­սունք­նե­րի մոտ եւ այլն: 

Հի­մա կա­րիք կա քա­ղա­քա­մայր Ե­րե­ւա­նում ա­ռա­վել ազ­դե­ցիկ մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պե­լու: Ուս­տի՝ վա­ղուց ծրա­գիր կա Ե­րե­ւա­նում ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան Մայր Տա­ճար կա­ռու­ցե­լու հա­մար: 

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը, Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը եւ “Լու­սանցք”-ը կոչ են ա­նում Հա­յաս­տա­նի եւ սփյուռ­քի բո­լոր հա­յոր­դի­նե­րին՝ հան­գա­նա­կութ­յուն կազ­մա­կեր­պել այս սրբա­զան գոր­ծը կյան­քի կո­չե­լու նպա­տա­կով: Երբ բա­ցի նշյալ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րից այ­լոք նույն­պես ցան­կութ­յուն հայտ­նեն միա­նա­լու, մենք հա­տուկ հաշ­վե­հա­մար կբա­ցենք Ե­րե­ւա­նի բան­կե­րից մե­կում, որ­պես­զի գործն ա­ռաջ ըն­թա­նա:

Մենք “Լու­սանցք”-ի է­ջե­րում կներ­կա­յաց­նենք բոլո՛ր նվի­րա­տու­նե­րին եւ ա­ջակ­ցող­նե­րին ու հա­մա­պա­տաս­խան գու­մար հա­վա­քե­լուց հե­տո մայ­րա­քա­­ղա­քի ո­րե­ւէ է­ներ­գե­տիկ-տիեզերահաս վայ­րում կնա­խա­ձեռ­նենք Մայր Տա­ճա­րի կա­ռու­ցու­մը՝ նա­խա­պես նա­խագ­ծող­նե­րի մրցույթ հայ­տա­րա­րե­լով: 

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 – 17, 2009թ.

Պրոֆեսորական աճպարարություններ այս անգամ Արաբական Արեւելքում Ռիչարդ Հովհաննիսյանի հերթական ծառայությունը իր պետությանը

September 11, 2009

Այս ամ­սի 3-ին եւ 4-ին, Բեյ­րու­թի հայ ա­վե­տա­րա­նա­կան ա­ռա­ջին ե­կե­ղե­ցու սրա­հում կա­յա­ցավ “Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը եւ մի­ջազ­գա­յին օ­րեն­քը” խո­րագ­րով մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վը։ Հայ­տա­րար­ված կազ­մա­կեր­պիչ­ներն էին նույն կրո­նա­կան հա­մայն­քին պատ­կա­նող Հայ­կազ­յան հա­մալ­սա­րանն ու Մի­ջին Ա­րե­ւել­քի Հայ դա­տի գրա­սեն­յա­կը։ Գի­տա­ժո­ղո­վին զու­գա­հեռ, նրա մաս­նա­կից­նե­րից մի քա­նի­սը ա­ռան­ձին ե­լույթ­ներ ու­նե­ցան 2-5 սեպ­տեմ­բե­րին` հան­րութ­յան առ­ջեւ, իսկ նրան­ցից ոչ ան­հայտ պրո­ֆե­սոր, ՀՀ ­ԳԱԱ ար­տա­սահ­ման­յան ան­դամ Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նը 5 սեպ­տեմ­բե­րին Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի ու Կի­լի­կիա­յի մա­սին մի դա­սա­խո­սութ­յամբ հան­դես ե­կավ նաեւ Դա­մաս­կո­սում` տե­ղի ա­ռաջ­նոր­դա­նիստ ս. Սար­գիս ե­կե­ղե­ցու սրա­հում։ 

Գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­ցին շուրջ 20 գիտ­նա­կան­ներ տար­բեր երկր­նե­րից, այդ թվում` ՀՀից (ՀՀ ­ԳԱԱ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րեն` պա­լա­տա­կան պատ­մա­բան Հայկ Դե­մո­յա­նը) եւ Թուր­քիա­յից։ Ի դեպ, զգա­լի էր հատ­կա­պես թուրք մաս­նա­կից­նե­րի հա­րա­բե­րա­կան տե­սա­կե­տից մեծ քա­նա­կը` զե­կու­ցող­նե­րի թվի 1/3-ը։ Այս ման­րու­քը հարկ է ի մտի ու­նե­նալ ա­վե­լի լավ հաս­կա­նա­լու հա­մար սույն մի­ջո­ցառ­ման բուն նպա­տա­կը, ո­րի մա­սին կխո­սենք քիչ ան­դին։ 

Մինչ այդ` մի քա­նի նույն­քան կա­րե­ւոր նկա­տա­ռե­լի ման­րուք­ներ։ 

Գի­տա­ժո­ղո­վը կազ­մա­կերպ­վել էր շատ հապ­ճեպ, ըն­դա­մե­նը 2 շա­բաթ­վա ըն­թաց­քում։ Այդ մա­սին նույ­նիսկ տեղ­յակ չէր նույն հա­մալ­սա­րա­նում “Էթ­նի­կա­կան հա­կա­մար­տութ­յուն­նե­րի կար­գա­վո­րում” եւ “Ցե­ղաս­պա­նա­գի­տութ­յուն” նյու­թե­րը դա­սա­խո­սող դոկ­տոր Օ­հան­նես Գեոքջ­յա­նը (որն, ի դեպ, ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից միակն է, ով ստո­րագ­րել է ռի­չարդ­հով­հան­նիս­յա­նա­կան խմբակ­ցութ­յան տխրահռ­չակ բո­ղո­քա­գիր-վերջ­նա­գի­րը ա­մե­րի­կա­հայ ու­սա­նո­ղա­կան միութ­յուն­նե­րի եւ Հայ ազ­գայ­նա­կան հա­մախմ­բու­մի հա­րու­ցած ար­դա­րա­ցի ընդվզ­ման դեմ)։ Վեր­ջինս դա ի­մա­ցել էր …­ ԱՄՆ-ի Մի­չի­գա­նի Դիր­բոռ­նի հա­յա­գի­տա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Ա­րա Սանջ­յա­նից (նույն­պես հա­կա­հայ­կա­կան հա­յա­գի­տութ­յան կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ)։ Ա­վե­լին, մին­չեւ գի­տա­ժո­ղո­վի նա­խըն­թաց 2-3 օ­րե­րը, նրա­նում հնչե­լիք զե­կու­ցում­նե­րը չէին ներ­կա­յաց­վել քննար­կում­նե­րի ղե­կա­վար­նե­րին` դրանց պատ­շաճ կեր­պով պատ­րաստ­վե­լու հա­մար։ Հե­տաքրք­րա­կան է, որ Հայ­կազ­յան հա­մալ­սա­րա­նից գի­տա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պա­կան հար­ցե­րով զբաղ­վում էր հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղա­կան հար­ցե­րի պա­տաս­խա­նա­տու Անդ­րա­նիկ Դա­քես­յա­նը, ո­րի պաշ­տո­նի հետ այս մի­ջո­ցա­ռու­մը հե­ռա­վոր առն­չութ­յուն իսկ չու­նի։ Հիշ­յալ ան­ձը օ­գոս­տո­սի վեր­ջին օ­րե­րին ո­գի ի բռին աշ­խա­տում էր (հատ­կա­պես հե­ռա­խո­սա­զան­գե­րով) ա­պա­հո­վե­լու լի­բա­նա­նա­հայ մտա­վո­րա­կա­նութ­յան ներ­կա­յութ­յու­նը գի­տա­ժո­ղո­վին, ին­չը նրան չհա­ջող­վեց, քա­նի որ ե­թե մի կող­մից կա­յին ար­գե­լա­կիչ հան­գա­մանք­ներ (ար­ձա­կուր­դով երկ­րից բա­ցա­կա­յութ­յուն, այլ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ եւ այլն), մյուս կող­մից, սեպ­տեմ­բե­րի 1-ի ՀՀ-­Թուր­քիա (սխալ է դրանք հայ-թուր­քա­կան հայ­տա­րա­րել) դա­վա­ճա­նա­կան ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի հրա­պա­րա­կու­մը գի­տա­ժո­ղո­վի բա­ցու­մից հաշ­ված ժա­մեր ա­ռաջ` այդ մտա­վո­րա­կան­նե­րից խե­լա­միտ­նե­րի ու քիչ-շատ ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը պահ­պա­նած­նե­րի մոտ կաս­կած ա­ռա­ջաց­րեց գի­տա­ժո­ղո­վի այդ­քան հապ­ճեպ կազ­մա­կերպ­ման ու անց­կաց­ման բուն նպա­տա­կի վե­րա­բեր­յալ։

Եվ նրանք ի­րա­վա­ցի էին։ 

Եվս մեկ ման­րուք. ի տար­բե­րութ­յուն շատ երկր­նե­րի, Լի­բա­նա­նում սեպ­տեմ­բե­րի սկիզ­բը հա­մար­վում է ա­մառ­նա­յին ար­ձա­կուրդ­նե­րի շրջան, երբ երկ­րից մեծ մա­սամբ բա­ցա­կա­յում են մտա­վո­րա­կան ու­ժե­րը։ Ե­թե գի­տա­ժո­ղո­վի հայ­տա­րար­ված կազ­մա­կեր­պիչ­նե­րի իս­կա­կան նպա­տա­կը բա­վա­րար ներ­կա­յութ­յուն ա­պա­հո­վելն էր, ա­պա նրանք այդ­քան հի­մար չէին չի­մա­նա­լու այս տար­րա­կան ճշմար­տութ­յու­նը, մա­նա­վանդ որ հենց ի­րենք են ան­մի­ջա­կա­նո­րեն առնչ­վում կրթա­կան ու ա­կա­դե­մա­կան ո­լորտ­նե­րի հետ։ 

Ար­ժե նշել նաեւ, թե հայ ա­վե­տա­րա­նա­կան հա­մայնքն ընդ­հան­րա­պես, իսկ հիշ­յալ հա­մալ­սա­րա­նը մաս­նա­վո­րա­պես, հայ­կա­կան մի­ջա­վայ­րում հա­մար­վում են ա­մե­րիկ­յան ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­ներ (խո­րա­պես հար­գե­լով Գեր­սամ Ա­հա­րոն­յա­նի, Եր­վանդ Քա­սու­նու եւ նման ազ­գայ­նա­կան հայ ա­վե­տա­րա­նա­կան մտա­վո­րա­կան­նե­րի բա­ցա­ռութ­յուն­նե­րը)։ Հիշ­յալ հա­մալ­սա­րա­նում էլ այդ ազ­դե­ցութ­յան տա­րած­ման մեջ էա­կան դեր են խա­ղում հա­մալ­սա­րա­նի նա­խա­գահ վե­րա­պատ­վե­լի դոկ­տոր Պոլ Հայ­դոստ­յանն ու հու­մա­նի­տար ֆա­կուլ­տե­տի դե­կան տի­կին Ար­դա Էկ­մեկ­չին, որ նաեւ նիս­տե­րից մե­կի քննարկ­ման զե­կու­ցա­բերն էր։ Զե­կու­ցա­բեր­նե­րից էր նաեւ ոչ ան­հայտ ՀՅԴ ­Հայ դա­տի գրա­սեն­յա­կի պա­տաս­խա­նա­տուն Կի­րո Մա­նո­յա­նը, ո­րին, չգի­տես ին­չո՞ւ, կու­սակ­ցութ­յու­նը այդ պաշ­տո­նում շա­րու­նա­կում է պահ­պա­նել, երբ ՀՅԴ ­Հայ դա­տի նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը մե­կի մյու­սի հե­տե­ւից շռնդա­լից ձա­խո­ղութ­յան են մատն­վում (դե՛հ, Դաշ­նակ­ցութ­յու­նը ե՞րբ­ է ըն­դու­նել, թե ինք կա­րող է եր­բե­ւէ սխալ­վել)… 

Գի­տա­ժո­ղո­վին զե­կու­ցում­նե­րով հան­դես ե­կան ա­րաբ պատ­մա­բան­ներ Մու­համ­մադ Ռի­ֆաթ ալ-Ի­մա­մը (Ե­գիպ­տոս) եւ Ժան Շա­րա­ֆը (Լի­բա­նան), ա­րեւմտ­յան երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Վիլ­յամ Շա­բա­սը, Ալֆ­րեդ դո Զա­յա­սը, Ռո­ջեր Սմի­թը, Հեն­րի Տեր­րիոն, ՀՅԴ “Ար­մին­յըն ո­ւիք­լի” անգ­լե­րեն շա­բա­թա­թեր­թի (ԱՄՆ) խմբա­գիր Խա­չիկ Մու­րադ­յա­նը, թուր­քեր Ու­ղուր Ուն­գեո­րը, Ռա­գիբ Զա­րա­քո­լուն, Ջեյ­հան Բայ­րակ­դա­րը եւ Թա­ներ Աք­չա­մը (վեր­ջի­նիս բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով զե­կու­ցու­մը կար­դաց Ար­դա Էկ­մեկ­չին), քուրդ կին դոկ­տո­րանտ Բիլ­գին Ա­յա­թան։ Ու­շագ­րավ է, որ վեր­ջին դա­սա­խո­սութ­յու­նը վե­րա­պահ­վել էր ա­կա­դե­մի­կոս Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նին, որ խո­սեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ժա­ռան­գութ­յան հա­մաշ­խար­հայ­նաց­ման (գլո­բա­լի­զա­ցիա) մա­սին։ 

Գի­տա­ժո­ղո­վի փակ­ման նիս­տին, վեր. Հայ­դոստ­յա­նը հայ­տա­րա­րեց, թե գի­տա­ժո­ղովն ան­ցել է բարձր մա­կար­դա­կով եւ հա­ջո­ղութ­յուն է ար­ձա­նագ­րել։ Սա լիո­վին հաս­կա­նա­լի կլի­նի` ե­թե ե­րե­ւան ենք հա­նում գի­տա­ժո­ղո­վի անց­կաց­ման բուն նպա­տա­կը, քա­նի որ ներ­կա­նե­րի մե­ծա­գույն մա­սի կար­ծի­քով` զե­կու­ցում­նե­րի մա­կար­դա­կը ե­ղել է բա­վա­կա­նին ցածր, եւ մի­ջո­ցա­ռու­մը “ծի­տիկ” (ռու­սե­րե­նով` “գա­լոչ­կա”) դնե­լու նպա­տակ է հե­տապն­դել հայտ­նա­պես ։ 

Բո­լոր վե­րո­հիշ­յալ փաս­տե­րի հա­մադ­րու­մը մեզ բե­րում է այն ա­ներկ­բա­յե­լի եզ­րա­կա­ցութ­յան, թե “Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը եւ մի­ջազ­գա­յին օ­րեն­քը” գի­տա­ժո­ղո­վը սեպ­տեմ­բե­րի 1-ի ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րում հի­շա­տակ­ված հայ-թուր­քա­կան պատ­մա­կան քննար­կում­նե­րի անհ­րա­ժեշ­տութ­յան վե­րա­բեր­յալ կե­տի ա­ռա­ջին մի­ջո­ցա­ռումն էր, երբ այդ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի վրա­յի թա­նա­քը դեռ չէր իսկ հասց­րել չո­րա­նալ։ Այլ խոս­քով` Բեյ­րու­թում սկսվեց այն, ինչ ո­րոշ բար­դութ­յուն­նե­րի էր հան­դի­պել Ե­րե­ւա­նում` շնոր­հիվ հայ ազ­գայ­նա­կան­նե­րի ու քիչ-շատ ի­րենց ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յա­նը նա­խան­ձախն­դիր մնա­ցած պատ­մա­բան­նե­րի ու­ժեղ ընդ­դի­մութ­յան։ 

Հե­տաքրք­րա­կան է, որ հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցի դեմ օր­նի­բուն բղա­վող ՀՅԴ-ն հան­դես է գա­լիս նման մի­ջո­ցառ­ման հա­մա­կազ­մա­կերպ­չի հան­գա­ման­քով։ Այս փաս­տը կա­րող է զար­մաց­նել միայն միա­միտ­նե­րին, քա­նի որ ՀՅԴ-ն ին­քը վա­ղուց է …­ ընդգրկ­ված այդ գոր­ծըն­թա­ցում։ Հի­շեց­նենք, որ ապ­րի­լի 22-23-ի փաս­տա­թուղ­թը ստո­րագր­վեց, երբ ՀՅԴ-ն մաս էր կազ­մում իշ­խա­նա­կան հա­մա­ձայ­նութ­յան (կոա­լի­ցիա) ու գրա­վոր տես­քով պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրում հա­մա­ձայ­նա­կան դա­շին­քի բո­լոր (շեշ­տում ենք` ԲՈ­ԼՈՐ) գոր­ծե­րի հա­մար (5 օր ետք դա­շին­քից դուրս գա­լը ՀՅԴ­-ի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը մա­զա­չափ իսկ չի պա­կա­սեց­նում)։ Մյուս կող­մից, մին­չեւ ս.թ. ապ­րի­լի վեր­ջը, ՀՅԴ-ն շուրջ 10 տա­րի մաս էր կազ­մում ՀՀ­ իշ­խա­նութ­յան, հե­տե­ւա­բար, կա՛մ­ այն է, որ նա չէր կռա­հում, թե իշ­խա­նութ­յան մեջ իր գոր­ծըն­կեր­նե­րը ի՞նչ­ են ա­նում իր թի­կուն­քում (այլ խոս­քով` հան­րա­պե­տա­կան­նե­րը դաշ­նակ­ցա­կան­նե­րին դրել են … ­վա­րուն­գի տեղ), կա՛մ­ էլ դա­վադ­րութ­յան մաս­նա­կից են` հա­կա­ռակ ի­րենց գո­ռում-գո­չում­նե­րի։ 2 դեպ­քում էլ վար է ընկ­նում իբ­րեւ թե ազ­գայ­նա­կան ՀՅԴ­-ի մեր­կութ­յու­նը ծած­կող թզի տե­րե­ւը… 

Ու­շագ­րավ է նաեւ պրոֆ. Ռ. Հով­հան­նիս­յա­նի հրա­պա­րա­կա­յին ե­լույ­թը Սի­րիա­յի մայ­րա­քա­ղա­քում։ Ինչ­պես հայտ­նի է, Սի­րիա­յում նման ո­րե­ւէ մի­ջո­ցա­ռում կա­րե­լի չէ կազ­մա­կեր­պել ա­ռանց իշ­խա­նութ­յուն­նե­րի նախ­նա­կան թույլտ­վութ­յան։ Սա նշա­նա­կում է, որ սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը եւս ներդ­րում են կա­տա­րում հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցում, ինչ­պես այդ մա­սին Ե­րե­ւա­նում հայ­տա­րա­րեց երկ­րի նա­խա­գահ Բաշ­շար Ա­սա­դը մի քա­նի ա­միս ա­ռաջ Ե­րե­ւան իր պաշ­տո­նա­կան այ­ցի ըն­թաց­քում։ Դա տե­ղա­վոր­վում է նաեւ ԱՄՆ-ի հետ Սի­րիա­յի լար­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թու­լաց­ման ներ­կա­յումս նկատ­վող մի­տում­նե­րի մեջ։ Այ­սինքն` հայ­կա­կան գոր­ծո­նը հեր­թա­կան ան­գամ իբ­րեւ ման­րադ­րամ գոր­ծած­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ խա­ղե­րի սե­ղա­նի վրա։   

Ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րութ­յու­նը հրա­վի­րում ենք այն փաս­տի վրա, որ ՀՀ-­Թուր­քիա հիշ­յալ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րում ակ­նար­կութ­յուն իսկ չկա, թե հայ-թուր­քա­կան պատ­մա­գի­տա­կան քննար­կում­նե­րը անց­կաց­վե­լու են Թուր­քիա­յո՞ւմ, ՀՀո՞ւմ ­թե՞ այ­լուր։ 

Այս առ­թիվ հի­շեց­նենք, որ ա­րեւմտ­յան ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ Կով­կաս­յան ինս­տի­տուտն ու նրա տնօ­րեն, հա­յոց լե­զուն ա­տող Ա­լեք­սանդր Իս­կան­դար­յա­նը անց­յալ տար­վա օ­գոս­տո­սին Ստամ­բու­լում հասց­րե­ցին նման քննար­կում կազ­մա­կեր­պել` մի քա­նի վրա­ցու, աբ­խա­զի եւ օ­սե­թի մաս­նակ­ցութ­յամբ քո­ղա­ծած­կե­լով այդ մի­ջո­ցառ­ման բուն նպա­տա­կը, մի­ջո­ցա­ռում, ո­րը կազ­մա­կերպ­վել էր շվեյ­ցա­րա­կան փո­ղե­րով ու հո­վա­նա­վո­րութ­յամբ, իսկ ինչ­պես հայտ­նի է, հայ-թուր­քա­կան այս խայ­տա­ռակ գոր­ծըն­թա­ցում Շվեյ­ցա­րիան կա­տա­րում է ա­ռա­ջին ջու­թա­կի նվա­գը` ա­մե­րի­կա­ցի դի­րի­ժո­րի ցպիկ­նե­րի շար­ժում­նե­րի հա­մա­ձայն… Ա­վե­լորդ չէ նշել նաեւ, որ ստամ­բուլ­յան այս խառ­նա­ժո­ղո­վի նյու­թե­րը Կով­կաս­յան ինս­տի­տու­տը Ե­րե­ւա­նում հրա­տա­րա­կեց ռու­սե­րե­նով եւ անգ­լե­րե­նով, նյու­թեր, ո­րոն­ցից գո­նե մե­կի մեջ (հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցում աշ­խույժ ընդգրկ­ված Այ­բարս Գեորգ­յուլ­յո­ւի ե­լույ­թում) Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ի­րո­ղութ­յու­նը կաս­կա­ծի տակ է առն­վում եւ նույ­նիսկ ու­րաց­վում։ Մի խոս­քով` ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րի հան­ցա­վոր լռութ­յան պայ­ման­նե­րում, ՀՀում լույս է տե­սել եւ ա­նար­գել տա­րած­վել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յունն ու­րա­ցող հրա­տա­րա­կութ­յուն։ Սրա­նից ա­վե­լի ստո­րութ­յուն կա­րե­լի՞ է ե­րե­ւա­կա­յել…

Այս զազ­րե­լի գոր­ծըն­թա­ցի կար­կա­ռուն աշ­խա­տա­կից­նե­րից է նաեւ պրո­ֆե­սոր ու ա­կա­դե­մի­կոս Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նը, ո­րը պար­զա­պես կա­տա­րում է ԱՄՆ պե­տա­կան բա­ժան­մուն­քի ցուց­մունք­նե­րը։ Դե՛հ­ ինչ, նա այ­պա­նե­լի չէ այն­քան, որ­քան ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­ներն ու “ազ­գա­յին” ա­կա­դե­միա­յի ղե­կա­վա­րութ­յու­նը։ Մար­դը ԱՄՆ քա­ղա­քա­ցի է եւ հա­վա­տար­մո­րեն կա­տա­րում է ի­րեն տրված հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րը` հա­յոց պատ­մութ­յան խե­ղաթ­յու­րում, հա­յութ­յան ազ­գա­յին դեմ­քե­րը վար­կա­բե­կող­նե­րի հետ գոր­ծակ­ցութ­յուն, հայ-թուր­քա­կան հաշ­տեց­ման գծով ե­ռան­դուն աշ­խա­տանք­ներ եւ այլն։ 

Մնում է հար­ցե­րի հար­ցը` հիշ­յալ ազ­գու­րաց­ներն ու օ­տա­րի գոր­ծա­կալ­նե­րը շա­րու­նա­կե­լո՞ւ­ են հար­գանք ու պա­տիվ վա­յե­լել ՀՀ­ ո­րոշ իշ­խա­նա­վոր­նե­րի եւ տիտ­ղո­սա­կիր գիտ­նա­կան­նե­րի մոտ։ Ե­թե ա­յո՛, մեզ մնում է հաս­տա­տել դառն ճշմար­տութ­յու­նը` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը հայ­կա­կան պե­տութ­յուն չէ՛։

 Գե­ւորգ Յա­զըճ­յան

(պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու)            

Հ. Գ. - Ի դեպ, գի­տա­ժո­ղո­վի ետ­նա­պաս­տա­ռում, հրա­վի­րա­տոմ­սում եւ մյուս նյու­թե­րում հիմ­նո­վին բա­ցա­կա­յում էր հա­յոց լե­զուն, մինչ­դեռ տեղ էին գտել, ի­հար­կե անգ­լե­րե­նի կող­քին, ու­րիշ օ­տար լե­զու­ներ, նույ­նիսկ ա­րա­բե­րե­նը։ Հայ­տա­րա­րա­ված կազ­մա­կեր­պիչ­նե­րը` “հայ­կա­կան” Հայ­կազ­յան հա­մալ­սա­րանն ու “հայ­կա­կան” կու­սակ­ցութ­յուն ՀՅԴ-ն (Հայ դա­տի գրա­սեն­յակ­նե­րը վեր­ջի­նիս մե­նաշ­նորհն են) ե­րե­ւի ա­մո­թի տար­րա­կան զգա­ցու­մից իսկ զուրկ են… Ա­ռանց հա­յոց լեզ­վի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան` կեղ­ծա­վո­րութ­յուն է խո­սել հա­յոց ի­րա­վունք­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին` հա­յոց հո­ղա­յին ի­րա­վունք­նե­րի հե­տապնդ­ման մա­սին…

 

Հ. Գ. – “Լուսանցք“-ի կողմից

Հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ծի­րում հա­յա­գի­տութ­յան շուրջ խար­դա­վանք­նե­րը միան­շա­նակ տե­ղա­վոր­վում են հա­յութ­յա­նը սե­փա­կան ա­կուն­քից կտրե­լու, հի­շո­ղութ­յու­նը խա­թա­րե­լու, ճշմար­տութ­յու­նը չի­մա­նա­լու թուրք-սիո­նա­կան ծրագ­րե­րում: Հա­յա­գի­տութ­յան ո­լոր­տում ծա­խու հայ եւ օ­տար “գիտ­նա­կան­նե­րի” մա­սին մենք պար­բե­րա­բար գրել ենք, ներ­կա­յաց­րել ենք հա­կա­գի­տա­կան ու հա­կա­հայ­կա­կան տե­սութ­յուն­նե­րը: Այս ա­ռու­մով մեր թշնա­մու ջրա­ղա­ցին ջուր լցնող­նե­րի շար­քում է ա­մե­րի­կա­հայ “պատ­մա­բան” Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նը: Նրան փաս­տո­րեն դերն է վե­րա­պահ­ված ոչ միայն հա­յա­գի­տութ­յու­նը ա­պա­կա­նե­լու հա­մար, այ­լեւ` հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուևննե­րում ա­մե­րիկ­յան քա­րո­զը ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով: Հասկ­նա­լի է, որ հատ­կա­պես սփյուռ­քա­հա­յե­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հար­ցում մեծ աշ­խա­տանք են կա­տա­րում եւ նրանք ա­ռա­վե­լա­պես պի­տի դեմ լի­նեն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ծա­վալ­մա­նը, հատ­կա­պես, երբ ա­ռա­ջարկ­ված փաս­տա­թուղ­թը վտան­գում է մեր ազ­գա­յին շա­հը: Ուս­տի Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նին նոր դեր են տվել Ա­րեւ­մուտ­քի տե­րե­րը` սփյուռ­քում կազ­մա­կեր­պել գի­տա­ժո­ղով­ներ ու այլ մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոն­ցում նկա­տե­լի, թե անն­կատ ա­ռաջ տա­նել հայ-թուր­քա­կան եղ­բայ­րութ­յան գա­ղա­փա­րը: Այս հար­ցում նրան տա­րօ­րի­նա­կո­րեն ա­ջակ­ցում են դրսի դաշ­նակ­ցա­կան­նե­րը:

ԱՄՆ-ում “Աս­պա­րեզ”-ը, իսկ Լի­բա­նա­նում “Ազ­դակ”-ը դար­ձել են ռի­չարդ­հով­հան­նիս­յան­նե­րի ամ­բիոն­նե­րը: ՀՅԴ-ն Հա­յաս­տա­նում քա­րոզ է ա­նում հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին դեմ լի­նե­լու, իսկ սփյուռ­քում ա­նում է լրիվ հա­կա­ռա­կը…  Շատ նման է 1900-ա­կան թվա­կան­նե­րի սկզբին Թուր­քիա­յում ե­րիտ­թուր­քե­րի հետ ախ­պե­րութ­յուն ա­նում իսկ հա­յութ­յան մեջ ազ­գա­յին ե­րե­ւա­լուն… ինչն ա­վարտ­վեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յամբ: Հի­մա ռի­չարդ­հով­հան­նիս­յան­նե­րի նպա­տակն է հա­յութ­յա­նը եւ աշ­խար­հին ցույց տալ իբր սփյուռ­քա­հա­յե­րը դեմ չեն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­մա­նը եւ ՀՀ­-ի իշ­խա­նութ­յուն­նե­րին կանգ­նեց­նեն փաս­տի ա­ռաջ, թե սփյուռ­քը կողմ է, դուք էլ կողմ ե­ղեք… Հա­յութ­յու­նը (սփյուռ­քա­հա­յութ­յու­նը) դեռ ռի­չարդ­հով­հան­նիս­յան­նե­րի կամ հա­յաս­տան­ցի վախվ­խո­րած ա­կա­դե­միա­կան պատ­մա­բան­նե­րի շրջա­պա­տի հա­յե­րը չեն միայն եւ դա դեռ կզգաց­վի… Իսկ ՀՅԴ­-ին խոր­հորդ կտանք վերջ տալ իր խար­դախ խա­ղե­րին եւ միան­գա­մից ան­դա­մագր­վե­լով ՀԱԿ-ի կազ­մում սթրվեր իր ի­րա­կան տե­ղում ու զբաղ­վեր իր սին խա­ղե­րով, որն ար­դեն վտան­գա­վոր չէր լի­նի ազ­գի հա­մար: 

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 – 17, 2009թ.

Միացյալ Եվրոպան‘ մինչդարվինյան կապկաբուծարան

September 11, 2009

Ժամանակին ՀՀ խորհրդարանը չէր հասցրել քվեարկել հօգուտ ԵՄ անդամակցության, երբ միանգամից, կարծես կախարդական փայտիկի մի հարվածով, ԶԼՄ-ները, հասարակական, պետական եւ քաղաքական գործիչների գերակշիռ մեծամասնության բանավոր եւ գրավոր խոսքը “եվրո” բառով հեղեղվեց: Ամեն բան կամաց-կամաց սկսեցին տեղավորել “եվրաստանդարտի” մեջ… Այս “կախարդական” բառը (դրամաշնորհներ եւ պարզ լեզվով ասած՝ կաշառքներ պարգեւող) նախկինում էլ էր գործածվում, բայց ոչ հաճախ եւ տեղին: Իսկ հիմա բոլորիս շշմեցրել ու շշմեցնում են հասկանալի եւ անհասկանալի եվրաչափերով, եվրաչափանիշներով, եվրանորոգումներով, եվրամթերքով, եվրամիջադիրներով, եվրատեսիլով, եվրամշակույթով եւ ամեն պարագայի համար ուրիշ այլ “եվրոյով”: Մեզ փորձում են համոզել, որ եթե ամեն մի կեղտի ու ստի կցենք “եվրո” բառը, ապա այդ հասկացությունը միանգամից հաճելի կդառնա ու ճշմարիտ…

Իսկ թե ի՞նչ նպատակով է դա արվում, հասկանալի է առողջ դատող յուրաքանչյուր մարդու:

Նպատակամղված, ավելի լավ բանի համար արժանի համառությամբ բոլորիս դեռ փորձում են մի սանդով անցկացնել եւ հոտի նման քշել չարաբաստիկ եվրակառույցներ, եվրաապրելակերպ, եվրապոռնոհավաքականություն, մինչեւ ԵՄ անդամակցություն: Վերջին 20 տարիներին անընդհատ “հանցավոր վարչակազմ” որակվող իշխանությունները հիմնովին խեղաթյուրեցին ամենայն հայկականը, ազգայինն ու իրապես սրբությունը: Ընդունեցին (եվրակառույցների հրամանով) ոչ հայկական արժեքային համակարգին համահունչ օրենքներ, կացութաձեւի կանոններ, եւ այդ ամբողջ “միջազգային” աղբը ամրագրել են սահմանադրական “պատվիրաններում”: Վերջին 20 տարիներին եվրակառույցներն ու դրանց էմիսարները (հայկական ազգանուններով ծախուների եւ դավաճանների ձեռքերով) հիմնովին քանդեցին Հայաստանը: Նույնիսկ սովետական տարիներին որոշակիորեն ծաղկող հանրապետությունը վերածեցին առայժմ անհայտ՝ գյուղատնտեսակա՞ն, թե՞ առանց բանանների բանանային հանրապետության:

Զրկեցին մեզ արդյունաբերությունից (փաստացի ոչնչացրին բոլոր գործարանները), փլուզեցին գիտությունների ակադեմիան եւ բոլոր գիտահետազոտական հաստատությունները, գետնին հավասարեցրին ազգային կրթությունն ու բարձրագույն դպրոցը, ոտնատակ արեցին առողջապահական համակարգը… ապազգայնացրին ամեն բան: Թալանեցին ու մերկացրին մեզ եւ շարունակում են թալանել… արտահանելով մեր ոսկին, պղինձը, գունավոր եւ հազվադեպ այլ մետաղները, այլ հարստությունները (այս ամենի մասին մեկ անգամ չէ որ գրել ենք – խմբ.):
ԵՄ անդամակցության պարտադիր պայման է նաեւ Թուրքիայի հետ սահմանների բացումը, ինչը նախատեսում է եղբայրություն, միություն ու սեր՝ թուրքական արնախում խուժանի հետ, այսինքն՝ Հայաստանը թյուրքական տարրի համար մշտական անցուդարձի տեղ կդառնա (հայտնի արհեստի հայտնի աղջիկների միջոցով էլ սեխագլուխների սերունդ ենք աճեցնելու մեզանում… իբր թուրքիաներում քարշ գալը քիչ էր): Սա նույնիսկ սարսափելի երազում էլ հնարավոր չէր պատկերացնել, քանզի իրեն քիչ թե շատ հարգող ոչ մի հայ թուրքին երբեք ձեռք չի մեկնի եւ նրա հետ հաց չի կիսի: Հիմա, եվրաեղբայրությամբ մեզ փորձում են Թուրքիայի ուղղակի կցորդը սարքել, Հայաստանը դարձնել տարածաշրջանային Շվեյցարիա՝ չեզոք ու անմեղ քրիստոնեական մի երկիր, որտեղ կհանգրվանեն ու կսպասարկվեն եվրատականքները՝ իրենց տնտեսական եւ այլ շահերը մեր տարածաշրջանում պաշտպանելու ընթացքում…

Բաքվի թուրք-ադրբեջանցիներն էլ կզարգացնեն իրենց նավթարդյունաբերությունը եւ Հայաստանով եղբայրական Թուրքիա կառաքեն այն ամենը, ինչով եւ ինչի վաճառքի հետեւանքով հետագայում մեզ պիտի անխնա ոչնչացնեն…

Անկարան Երեւանի ջանքերով կկապվի Բաքվի հետ, ինչը հայերին կմղի սնվելու եւ ապրելու համար տատանվել ու երերալ թուրք-ադրբեջանական ջրափոսում, ինչը առավելապես փորվում է մեր ջանքերով: Եվ մեր թշնամիներին այլեւս բան չի մնում, քան՝ հանգիստ խժռել մեզ: Եվ այս անգամ ո՛չ ցեղասպանություն կլինի, ո՛չ էլ այլ աղմուկ, պարզապես աննկատ կոչնչացնեն Հայաստանը:
Կարճ ասած՝ այսպիսի ճակատագիր են պատրաստել մեզ համար եվրակառույցները, Արեւմուտք կոչվածը՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ: Այս մասին կարելի է պոետի խոսքերով ասել. “Հանգցրեք լույսը, բանող անասունն առաջ է շարժվում, կարծես թթխմորն են կեղտի մեջ գցել… բացվել է հաջողության ճանապարհը սանձարձակ “չմո”-ի համար” (Տրոֆիմով):

Որպեսզի մերկապարանոց չհնչի, նաեւ կողմնակալությունից խուսափելու համար, եկեք ԵՄ-ն դիտարկենք ոչ թե մեր որոշ մշտական (յուրաքանչյուր իշխանության ժամանակ վերակենդանացող) խորհրդարանականների ու քաղաքական գործիչների կկոցած, այլ՝ սեփական բաց աչքերով: Մատչելի քննարկենք այնպիսի անառարկելի արժեքներ, ինչպիսիք են եվրաբարոյականությունը, եվրամշակույթը, եվրամտածելակերպը: Ի՞նչ է ստացվում: Անբարոյականությունը բոլո՛ր մակարդակներում է, եւ օրինակ մեջբերելու համար հեռուն գնալ պետք չէ: Մի անգամ երիտասարդ եւ պահանջված մի երգչուհի (իսկ նրան հետեւում են հարյուր հազարավոր աղջիկներ ու տղաներ ամբողջ Եվրոպայում) Եվրատեսիլով ի լուր բոլորի հայտնեց, թե գիշերվա հաճույքների համար ինքն է տղամարդ ընտրում (եթե ամեն գիշերը նույնիսկ չհաշվենք, ապա այս “անթառամը” “Գինեսի ռեկորդներ”-ում կտեղավորվի հաստատ), եւ եթե վերջինս հաջորդ օրը համարձակվում է բարեւել իրեն, ապա նա անմիջապես ոստիկանություն է կանչում` ասելով, թե անծանոթը նեղացնում է իրեն… Ամբողջ այս կեղտն ու ստորությունը երգչուհին իր մոր ներկայությամբ հայտարարեց, ով երկարաբերան լայնաեվրաժպիտով համաձայնեց աղջկա հետ: Մեկ այլ, հայտնի ռուսաստանյան թենիսիստուհի, որ ճամփորդում է աշխարհով մեկ, հայտնեց, թե կենակցել է (ավելի հարմար բառերը մամուլի համար չեն) սեւ, սպիտակ, դեղին գույնի տասնյակ տղամարդկանց հետ: Ամենաեվրան այն էր, որ հենց աղջկա մայրն է մատուցում այդ տղաներին… Մեկնաբանելու կարիք չկա:

Համասեռամոլությունը Եվրոպայում արդեն ահռելի չափերի է հասել, ընդհուպ մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ՝ պետությունների ղեկավարների մակարդակի (մենք էլ ենք այստեղ փորձում եվրա… դառնալ): Ժամանակին Բեռլինի եւ Փարիզի քաղաքապետերը արտոնագրված արվամոլներ էին, նրանց նմանները պարբերաբար կազմակերպում են համասեռամոլների շքերթներ իրենց եվրաքաղաքներում, որտեղ ամենաբարձր ամբիոններից “սեփական բացառիկության” (երեւի որպես բացառիկ հիվանդներ ու բացառիկ մարդկային թափթփուկներ լինելը նկատի ունեն) մասին են բարձրաձայնում… Սրան հավելենք նաեւ Արեւմտյան Եվրոպան հեղեղած մանկապղծությունն ու սկանդինավների սվինգերներին, եւ միացյալ Եվրոպայի բարոյահոգեբանական մթնոլորտը այսքանով էլ պարզ կուրվագծվի:

Եվրոպան առհասարակ եւ, միացվածը մասնավորապես, ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով կոռումպացվածությունն ու գողությունը, խաբեությունը բոլոր ոլորտներում, դրամաշորթումը եւ այլն… Պետության եւ մասնավորի միջոցների բացահայտ գողություն, կեղծ սնանկություն եւ հարյուր հազար ավանդատուների դատարկաձեռնություն: Տնտեսության տարբեր ճյուղերի մենաշնորհում եւ, հետեւաբար, մենաշնորհատերի գնային քաղաքականության որոշում: Չթաքցված գողություն պարտքի, վարկերի ու ներդրումների համակարգի միջոցով, որ փոքր, աղքատ եւ զարգացող երկներին վերածում է հավերժ պարտապանների, հետեւանքը նրանց՝ մեզ իրենց կացութաձեւը թելադրելու հանգամանքն է… Կացութաձեւը մեկնաբանությունների կարիք նույնպես չունի:

Չի կարելի շրջանցել միացյալ Եվրոպայի միջէթնիկական հարաբերությունները ասենք Ֆրանսիայում, Անգլիայում կամ Գերմանիայում տեղի ունեցող դեպքերի համապատկերում: ժամանակին Փարիզի արվարձաններում սկսվեցին անկարգություններ եւ րոպեական տարածվեցին մեծ քաղաքներում, երկրի հյուսիսում ու հարավում: Թե ինչ է Ֆրանսիան, ինչ խառնուրդների երկիր է հիմա, բացատրել պետք չէ, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ այն հրթիռա-միջուկային ներուժով երրորդ պետությունն է աշխարհում:…

Այդ անկարգությունների 10-12 օրերին այրվել էին մի քանի հազար մեքենաներ, դպրոցներ, քաղաքապետարաններ, թանգարաններ, եկեղեցիներ եւ հասարակական այլ հատատություններ: Վիրավորվել եւ սպանվել էին տասնյակ մարդիկ, հասցված նյութական վնասն ահռելի էր:

Գերմանական մամուլը դա պետության դեմ խռովություն համարեց, որը սկսել էին “լավ կազմակերպված երիտասարդական էթնիկ խմբավորումները”: Նկատենք, որ դա ոչ թե թեթեւ խռովություն էր, այլ զանգվածային կուռ դիմադրություն, որի վրա մեծ փողեր էին ծախսվել: Այս կարգի խռովություններ էլի սպասվում են Ֆրանսիայում, նաեւ՝ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում եւ այլն: Մանրամասնել չենք ուզում, քանզի այդ իրադարձությունները մեկնաբանվում են մամուլում: Ասենք միայն, որ այդ աղետի պատճառը, մեր կարծիքով, թաքնված է ԵՄ արեւմտաեվրոպական պետությունների հանցավոր ներգաղթային քաղաքականությունում: Այդ երկրներում ապրում եւ բարգավաճում են հիմնականում արաբների, նեգրերի, թուրքերի ու քրդերի բազմամիլիոն համայնքները: Ավելի քաղաքակիրթ համայնքները, այդ թվում` եվրահայերի, ձուլվում ու ոչնչանում են…

Մի՞ թե կարելի է ամուսնացնել կոկորդիլոսին մարալի կամ շնագայլին՝ ընձուղտի հետ: Այդ անհեթեթությունը ԱՄՆ-ում վաղուց կյանքի եւ վարքի չափանիշ է դարձել (նման ճակատագիր էլ եվրոպական երկրներին է սպասվում):

Մեր համոզմամբ միացյալ Եվրոպան, այսինքն՝ ԵՄ-ն, ոչ այլ ինչ է, քան մեծ կապկաբուծարան, եւ մեզ այդ բուծարան են փորձում մտցնել բռնի՝ հաշվի չառնելով մեր կարծիքը: Այսինքն՝ այնպիսի պայմաններ են ստեղծում, պարտադրում, որ թվում է “կամովին” է կատարվում ամեն բան… Մեր հնագույն արիական ու արիադավան ազգը սիրում է իր միատարր երկիրը եւ իրականում կտրականապես որեւէ մեկի հետ մերվել ու ձուլվել չի ցանկանում: Իրապես մենք՝ հայերս, ոչ եվրոպացի ենք, ոչ էլ՝ ասիացի: Եվ մեզ արհեստականորեն են խցկում Եվրոպա կամ Ասիա: Մեր երկիրը մարդկության Օրրանն է՝ Հայք-Հայաստանը՝ Արարատյան Աշխարհը, եւ մենք՝ հայերս, հենց Հայկական (Արարատյան) լեռնաշխարհի բնիկներն ենք ու եվրա… կամ ասիա… հավելումների կարիքը չունենք: Ովքեր, ում նախնիները ժամանակին հեռացել են մեր լեռնաշխարհից, թող նրանք՝ նրանց ժառանգներն էլ մտածեն՝ եվրոպացի են, թե ասիացի…

Ամփոփելով վերն ասվածը՝ կարելի է վստահ լինել, որ մեր՝ ԵՄ մտնելու կողմնակիցները կարող են լինել միայն ազգի ու հայրենիքի գլոբալիզատորները (օտարասերներն ու օտարահպատակները) կամ էլ՝ շահամոլ տհասները, մարդիկ, ովքեր անձնականից այն կողմ տեսնել չեն ուզում (կամ՝ չեն կարողանում):

Արամ Ավետյան

 “Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 – 17, 2009թ.

Շվեդիան չի վախենում սին հակասեմական պիտակից

September 11, 2009

Վերջերս Շվեդիայի ու Իսրայելի միջեւ ծագած դիվանագիտական սկանդալը կարծես շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով երկու երկրների քաղաքական ու հասարակական նորանոր շրջանականեր: Պատճառը շվեդական հայտնի “Aftonbladet” թերթում տպագրված հեղինակային “Գողանում են մեր երեխաների օրգանները” վերտառությամբ հոդվածն էր, որտեղ վկայակոչելով տեղի պաղեստինցի բնակիչներին, հոդվածագիրը գրում է, որ իսրայելցի զինվորականները, սպանելով տեղի երիտասարդ պաղեստիցիներին, գողանում են վերջիններիս՝ հետագայում նրանց ներքին օրգանները վաճառելու նպատակով:

Իսրայելական իշխանությունների շատ կտրուկ արձագանքեցին: Հոդվածը դիտվեց որպես “հակասեմիտական” (էլ ուրիշ ի՜նչ պիտի ասեին), իսկ շվեդական իշխանություններից պահանջեցին ոչ միայն դատապարտել, այլեւ պատժել ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածողներին: Շվեդական կողմը նույնպես կտրուկ էր: Նրանք հրաժարվեցին քայլեր ձեռնարկել՝ հիմք ընդունելով այն փաստարկը, թե խոսքի ազատության դրույթն ամրագրված է երկրի սահմանդրությունում, եւ մամուլի որեւէ դատապարտումն այդ դրույթի կոպիտ խախտում կհանդիսանա: “Դա անհամատեղելի է ժողովրդավարության հետ”, – նշել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը:

Իսկ Իսրաեյլի ԱԳՆ-ն հայտարարել է, թե չի պատրաստվում այլեւս շվեդ լրագրողներին այդ երկիր մուտք գործելու նոր վիազեր տրամադրել: Բողոքի ակցիա է կազմակերպվել Թել-Ավիվում՝ Շվեդիայի դեսպանատան առջեւ, իսկ Իսրայելի սպառողական միությունների որոշ անդամներ կոչով դիմել են երկրի ղեկավարությանը՝ շվեդական ապրանքները բոյկոտելու համար:

Շվեդիայի ԱԳ նախարարի խոսնակը պատասխան խոսքով է հանդես եկել եւ հայտնել, որ նախարար Կարլ Բիլդտը հետաձգել է սեպտեմբեր ամսվա սկզբին ծրագրված այցն Իսրայել: Այս վեճը կարելի է նաեւ երկկողմ համարել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան ներկայումս ԵՄ-ում նախագահող երկիրն է, իսկ ԱԳ նախարար Կարլ Բիլդտը Իսրայել էր մեկնելու ԵՄ անունից օժանդակություն հայտնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման գործընթացին ուղղված նոր նախաձեռնություններին: Բայց ԵՄ-Իսրայել հարաբերությունների ապագան առաջիկայում մնում է ամպոտած:

Եթե հիշենք, որ ինչպես օտար, այնպես էլ հայկական զլմ-ները միշտ նշում են, որ հատկապես Մերձավոր Արեւելքից (Իրան եւ արաբական երկրներ) հայերի՝ Եվրոպական երկրներ կամ ԱՄՆ մեկնելու “սպասարկումը” ապահովում են իսրայելական տնտեսվարող կազմակերպությունները, ապա զարմանում ենք, որ սփյուռքյան ազգային հորջորջվող կազմակերպություններն այս փաստը չեն նկատում եւ ուսումնասիրության առարկա չեն դարձնում: Թե՞ վախենում են այդ արհեստական հակասեմական պիտակից… Ուրեմն՝ կեցցեն շվեդները, ովքեր ազգային շահը եւ արդարությանը սատարելը վեր են դասում սին ու սարքովի պիտակներից…

Արտակ Հայոցյան

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 – 17, 2009թ.

Հայտարարություն Հայ ազգայնականների համախմբման (10.09.2009թ.)

September 11, 2009

Հայ-թուրքական հորջորջվող նախապայմանագիրն առավելապես օտար եւ իրենց աշխարհի տերերը հռչակած ուժերի շահերից բխող պարտադրանք է, քան՝ հայկական ու թուրքական կողմերի բարի կամեցողության արգասիք: Սա ակնհայտ է, եւ դա ավելի ընդգծվեց կողմերի լուռ համաձայնությունից եւ հետագա ճնշումներից հետո:

Երկու կողմերը պնդում են, որ այս նախապայմանագիրն ընդունված է առանց նախապայմանների, ինչը հավասար հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: Եթե նույնիսկ համագործակցելու հավասար պայմաններ ստեղծվեն էլ, միեւնույնն է, նախապայմանագրի շարադրանքը հետագայում (ստորագրելուց հետո) առաջ է քաշելու տասնյակ նախապայմաններ, ինչն այլեւս կողմերի համար վերահսկելի չի լինելու, քանզի շոշափելու է ոչ միայն երկու երկրների շահերը ներառող հարցեր:

Հայ ազգայնականների համախմբումը, մտահոգված այս նախապայմանագրի բացվող վտանգներից, կոչ է անում ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորական խումբ-խմբակցություններին՝ զերծ մնալ առաջ քաշված փաստաթղթի վավերացումից եւ հայ-թուրքական պայմանագիր առաջարկել հայության կենսական շահերը պաշտպանող մի շարք նախապայմաններից հետո՝ ինչպիսիք են օրինակ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, հայկական պատմական տարածքների խնդիրը եւ հայության իրավունքները Թուրքիայում:

Բացի այդ, ներկա նախապայմանագրային փաստաթղթում առկա են մի շարք հիմնահարցեր, որոնք կարճ ժամանակ անց դառնալու են հիմնախնդիրներ եւ խոչընդոտելու են հայության պայքարին՝ մեր իրավունքների ու խնդիրների պաշտպանության մեջ:

  1. Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի Հանրապետության հետ, չի ճանաչել այդ երկրի տարածքային անձեռնամխելիությունը, ուստի մեզ համար անհասկանալի է “հայ-թուրքական սահմանի բացում” ձեւակերպումը: Այդ այսպես կոչված սահմանի երկու կողմերում էլ հայկական տարածքներ են՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները, ուստի՝ դա Հայաստանի երկու հատվածների միջեւ արգելափակված սահմանի բացում է իրականում: Եվ կարիք չկա ներկայիս Թուրքիայի սահմանները վավերացնել հենց այնպես՝ մեկ հարվածով:

2. Այս իրողությունից ելնելով՝ “հայ-թուրքական պայմանագիր” ձեւակերպումը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Սա հիմնականում Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերություններն են նախանշում, քանզի հայության զգալի մասն այսօր սփյուռքում է, իսկ սփյուռքահայության եւ հայաստանահայության (նաեւ՝ արցախահայության) զգալի հատվածը դեմ է սույն նախապայմանագրին եւ այն չի կարող համարվել հայ-թուրքական:
3. Այս փաստաթուղթն առանց նախապայմանների վավերացնելով՝ մենք կճանաչենք Թուրքիայի ներկայիս սահմանները՝ առանց Արեւմտյան Հայաստանի խնդիրը, սիրիական Ալեքանդրեթի սանջակի թուրքական բռնազավթումը եւ քրդերի որոշ հատվածի իրավունքներն արծարծելու:
4. Նախապայմանագրում նշված է, որ կողմերը համագործակցելու են ահաբեկչական պայքարների դեմ: Ակնհայտ է, որ հայկական ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ) կազմակերպությունը եւ քրդական ՔԲԿ-ն թուրքերը համարում են ահաբեկչական կառույցներ, ինչը դժվարին կացության մեջ է գցելու ՀՀ իշխանություններին՝ հետագայում ազատագրական պայքարները (նաեւ՝ արցախյան) պաշտպանելու հարցում:
5. Ճանաչելով Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության իրավունքները՝ Թուրքիայի Հանրապետությունն օրինականացնելու է ոչ միայն Հայաստանի արեւմտյան հատվածի բռնազավթումը իր կողմից, այլեւ՝ Արցախ-ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքները դիտարկելու է հայերի կողմից բռնազավթված հողեր եւ այս պայմանագրի երեւան գալուց անմիջապես հետո պաշտպանելու է Ադրբեջանի Հանրապետության տարածքային անձեռնամխելիության հարցը: Այսինքն՝ սույն պայմանագրով մենք վավերացնելու ենք Հայաստանի արեւմտյան ու արեւելյան հատվածների (նաեւ՝ Նախիջեւանի ու Ջավախքի) բռնազավթումները:
6. Վավերացնելով այս նախապայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, կամա թե ակամա, նպաստելու է Արեւմտյան Հայաստանի թուրքացմանը, ինչը առ այսօր տեղի չի ունենում հայկական տարածքներում‘ թույլ զարգացած տնտեսության եւ քրդական դիմադրության պայմաններում: Բազմաթիվ թուրքեր էլ ի վերջո սպասում են, որ հայերը մի օր հետ կպահանջեն իրենց հողերը, որի վրա նրանք այդպես էլ չեն բնավորվում հիմնականում: Այսպես կոչված հայ-թուրքական սահմանների բացումից հետո տնտեսական զարգացումն անխուսափելի կդառնա եւ հայկական հողերը կթուրքացվեն՝ պայմանավորված ֆինանսա-տնտեսական գործոնով, բայց բացի տնտեսական գործոնից կփոխվի նաեւ հոգեբանական գործոնը, որ այդ հողերն ի վերջո հայկական են, եւ կդիտվեն այլեւս թուրքական:

7. Նախապայմանագրում նշված տարաբնույթ հանձնաժողովների քննարկումներում միտումնավոր կերպով կասկածի տակ կդրվեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, մշակութային ու պատմական տարբեր իրողությունները, ինչը էապես կթուլացնի հայկական դիվանագիտության հիմքերը եւ, առհասարակ, հայկական արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում: Կարելի է էլի շարունակել, սակայն այսքանն էլ բավարար է հայ-թուրքական հորջորջյալ նախապայմանագիրը պատմության աղբանոցը նետելու համար: Հետաքրքիր է, որ նախապայմանագրի առաջադրումից հետո, 2 ամսվա ընթացքում (ինչը սույն փաստաթուղթը վավերացնելու ժամկետն է), հոկտեմբերին հասնում ենք Կարսի պայմանագրի ստորագրման օրերին եւ վստահորեն նշենք, որ ստորագրելով նման պայմանագիր, մենք վերստին, 88 տարի անց վերավավերացնում ենք Կարսի 1921թ. խայտառակ պայմանագիրը՝ հավելյալ խայտառակություններով ու նոր անվանումով:

Կոչ ենք անում նաեւ համայն հայությանը՝ վերոնշյալ նախապայմանագրի վավերացմանը դեմ կանգնել ու պարտադրել հայրենի իշխանություններին հեռու մնալու թուրքական եւ այլ օտար ուժերի օրինականացված խարդախություններից՝ այսպիսով հայությանը եւ Հայաստանին զերծ պահելով հնարավոր վտանգներից: 

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 – 17, 2009թ.

Ազգային ընդդիմություն խաղալու ճանապարհին

September 11, 2009

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: “Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի իրական պատճառը կարելի է միայն իրենից իմանալ, բայց նրա հրաժարականի վերաբերյալ մի քանի մեկնաբանություններ է կարելի տալ”,- ասել է ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով, “Ժառանգություն” խմբակցության անդամի մանդատները վայր դնելու պատճառներից մեկը կարող է լինել, այն, որ Ր. Հովհաննիսյանը տեսնում է, որ իր կողմից նույնպես հետապնդված հարցերը պետությունն ինքն է արդեն լուծում եւ գնում է հարաբերությունների նորմալացմանը”: “Այս առիթով, նա կարող է ասել, որ էլ անելիք չունի ու թող պետությունն ինչ անում է՝ անի: Եվ երկրորդ, կարող է ասել, որ պետությունը, նախագահն ու կառավարող կուսակցությունը սխալվում են, եւ սա կարող է հանգեցնել վատ հետեւանքների հայ ժողովրդի համար: Դրա համար էլ կարող է ասել, որ ձեռքերը լվանում է, քաշվում է մի կողմ, որ այդ մեղքն իր վրա չընկնի”,- ավելի է մանրամասնում Ռ. Պետրոսյանը: Խոսելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ նույն արարքի մասին՝ Ռ. Պետրոսյանը նշել է, որ վերջինս իր քայլի համար բացատրություն տվել է ու մեկնաբանել է իր գործողությունները: Խ. Սուքիասյանը մանդատը վայր է դրել զուտ այն պատճառով, որ այլեւս չի ցանկանում լինել այն ԱԺ-ի պագամավորը, որը “թույլ է տվել իրեն ձերբակալել”:

Այսպես “Ժառանգություն”-ն ու ՀԱԿ-ը կորցրեցին մեկական ԱԺ պատգամավոր, բայց քայլ արեցին իրենց ազգային ընդդիմության շղարշով պատելու համար…

Հաջորդ ազգային ընդդիմության թեկնածուն՝ ՀՅԴ-ն առայժմ պահպանում է իր մանդատները, սակայն, ազգային երեւալու այլ խաղեր է տալիս… Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանից լրագրողներն ասուլիսում հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացման պատճառով վայր դնի իր պատգամավորական մանդատները, սակայն, հարցը մի քիչ բարկացրեց Հրանտ Մարգարյանին եւ վերջինս բավականին վրդովված պատասխանեց. “Խորհրդարան մենք գնացել ենք ժողովրդի քվեով, այնտեղ մենք ձեռքներս ծալած նստած չենք կամ աշխատավայր չենք գնում սուրճ խմելու համար: Այնտեղ մենք գործ ենք անում ազգի, հայրենիքի առջեւ դրված խնդիրների առումով: Կարող է փոքրամասնություն ենք, եւ դրա համար ձայնը լսելի չէ, բայց անպայման ազդեցություն ունենք”: Ու այդ իսկ պատճառով լքել խորհրդարանը, ըստ Հ. Մարգարյանի, դաշնակցությունը չի պատրաստվում: “Պետք է աշխատանք անես, ինքնադրսեւորվես, ասես ճշմարտությունները, քողազերծես կեղծիքները: Հո տրված նվե՞ր չի, որ հրաժարվում ես”,- հավելեց ՀՅԴ-ականը: Զարմանալի է, երբ ՀՅԴ-ն իշխանության մեջ էր ու ձայնը է՛լ ավելի լսելի էր ու առավել ազդեցիկ կլիներ օտարների համար… ձայն չհանեց: Հիմա ընդդիմություն դառնալով բողոքում են, թե “կարող է փոքրամասնություն ենք, եւ դրա համար ձայնը լսելի չէ…”:

“Ժառանգություն” խմբակցության անդամ Ր. Հովհաննիսյանի հրաժարականի մասին լուրը դաշնակցականը չմեկնաբանեց: Ուղղակի ասաց, որ Ր. Հովհաննիսյանի այդ քայլն իր համար, առնվազն, արդարացված է:

ԱԺ նախագահի խոսնակ Նաիրի Պետրոսյանը տեղեկացրեել է, որ պատգամավորը անձամբ պետք է ներկայացնի ԱԺ նախագահին մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

Ինչեւէ, հայ-թուրքական հարաբերությունները նոր առիթ դարձան ընդդիմադիր խաղերի համար եւ, ՀԱԿ-ը իրեն կոչելով ազգային, համաձայնում է այդ հարաբերությունների կարգավորման հետ, ՀՅԴ-ն ընդդիմանում է, իսկ “Ժառանգություն”-ը կիսով չափ համաձայն է, կիսով չափ՝ ոչ: Ահա այսպես դիրքավորվելով՝ այս ուժերը փորձում են ինքնուրույն բեւեռ երեւալ եւ այն էլ՝ ազգային:

ՀԱԿ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի անցած “ազգային” ուղուն մենք ծանոթ ենք, ՀՅԴ-ի իշխանատենչական նկրտումներին եւ սին ազգայնական կեցվածքին՝ նույնպես, իսկ “Ժառանգություն” կուսակցության ամերիկամետ հակումները երբեք գաղտնիք չեն եղել…

Ուրեմն՝ մնում է ձերբազատվել ազգային բառից, եւ ինչ ընդդիմություն ուզում են՝ թող կոչվեն վերոնշյալ ուժերը եւ որ երկրի շահերն ուզում են՝ թող պաշտպանեն Հայաստանում: Դա թաքցնել երբեք չեն կարող: Այս ընդդիմությունները նույն իշխանությունն են, սակայն այսօր ընդդիմություն են այդ իշխանությանը՝ միմիայն աթոռատեղափոխության համար:

Կարեն Բալյան


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 92 other followers