7or.am
20.06.2009
Մի շարք մասնագետների կարծիքը, թե մահմեդական հայ չի լինում, և նրանց ինտեգրումը մեր հասարակության մեջ վտանգ է ներկայացնում, պատմաբան Արտակ Մովսիսյանն այսպես է մեկնաբանել.
-Վերջին շրջանում այդ խնդիրը բավական շատ է քննարկվել։ Երբ ես փորձում եմ այս խնդրի շուրջ խոսել, միշտ օգտագործում եմ հայություն տերմինը, ոչ թե՝ ուղղակի հայ։ Այսինքն, մոտեցումը սա է. հայկական ծագում ունեցող և իսլամադավան դարձած մարդկանց մասին է խոսքը։ Կա նման ծայրահեղ մոտեցում, որ իսլամադավան հայեր չկան։ Այդպիսի բաներ ասել չի կարելի։
Նա նաև նշել է, որ աշխատանքի բերումով շատ է հանդիպել իսլամադավան հայերի, որոնք ասում են, որ իրենք հայ են։
-Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, եղել է մահմեդական, քրդախոս հայուհի։ Հետագայում հետ է ընդունել քրիստոնեությունը, և այսօր, կարծում եմ, որևէ մեկը չի կարող ասել, թե նա հայ չէ։ Բոլորը գիտեն, որ միայն 1915թ. մոտ 200 հազ. հայ մանուկների բռնի մահմեդականացրեցին։ Ի վերջո, այդ երեխաները մնացին, չեն անհայտացել։ Համշենահայերը, օրինակ, հայախոս են և խոսում են համշենի բարբառով։
Արտակ Մովսիսյանի կարծիքով՝ այդ հարցին չի կարելի այդքան ծայրահեղ մոտենալ.
-Ես հասկանում եմ, որ այսօր ինքնության խնդիրը կարևոր և շատ լուրջ է, բայց մի բան հստակ է. կան հայկական ծագումով մարդիկ, ովքեր պատմական ճակատագրի բերումով ընդունել են իսլամը, և այսօր իրենք իրենց շարունակում են հայ համարել։
Նա պատմել է, որ արաբները, որոնք 1915թ. փրկել էին հայերին, Սիրիայում մի քանի գյուղ են սարքել, որտեղ հայերն սկսել են ապրել։ Նրանք պահում են նաև արյան մաքրությունը։ Պատմաբանի խոսքերով՝ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ շատ երիտասարդներ մտնում են հայկական եկեղեցիներ և ասում են, որ նորից ուզում են հայ դառնալ։
-Ըստ Շարիաթի՝ եթե մեկը դարձել է իսլամադավան, իսլամից հրաժարվելու դեպքում պետք է մահապատժի ենթարկվի։ Խնդիրը նաև դա է։ Քրիստոնյա լինելը չէ, որ բնորոշում է հային։ Ժամանակին էլ հայոց եկեղեցին էր այնքան ծայրահեղացրել այս հարցը, որ միայն առաքելական հային էր հայ համարում։ Այստեղ պետք է ավելի լուրջ լինել և զգույշ մոտեցում ունենալ։
«Հնարավո՞ր է, որ մահմեդականացված հայերի ինտեգրումը վտանգ ներկայացնի» հարցին նա պատասխանել է.
-Չեմ կարծում, թե նման խնդիր կա։ Քրիստոնեությունը, վերջին հաշվով, հայկական միջավայրի ծնունդ չէր։ Արդյոք ընդունելով քրիստոնեությունը՝ հայ լինելուց դադարեցի՞նք։ Արդյոք կարելի՞ է այդքան սուր դնել հարցը։ Մանավանդ, եթե իրենք հիմա ուզում են վերադառնալ, մենք պարզապես իրավունք չունենք դուռը փակելու իրենց առջև։
Արփի Բեգլարյան
Խմբ. կողմից-Արտահայտված կարծիքները եւ մտքերը միշտ չէ, որ համընկնում են Վահագնականչ-ի խմբագրության տեսակետի հետ:
March 27, 2011 at 4:26 pm |
Հավատացեք, որ Հովհաննես Թումանյանը հիմա կենդանի լիներ կխենթանար կամ էլ ի ցույց բոլորին կընդուներ մահմեդակամ-հրեական-քանի որ հավատում և աղոթում են միևնույն Եհովա Աստծուն ինչպես քրիստոնյանները , կրոնը որ տեսնեիք որ դրանով հայ ազգությունը բնորոշող Y քրոմոսոմը ոչ մի Աստված-այսինքն նույն Եհովան չփոխեց,և Թումանյանի գրած հեքիաթները մնացին նույն հայկական հոգով ու բուրմունքով , որ միայն խելացի և իմաստուն հայերը կկարդան ու կհասկանան: Մի թե այդքան դժվար է տեսնել այն ճշմարտությունը որտեղ որ թաղված է շան գլուխը-կա մեկ Եհովա Աստված այն էլ նախանձ Աստված որ չի հանդուրժի իր սիրեցյալ զավակներին կոչվել ոչ այլ անունով այլ միայն ՀՐԵԱ:
Ծիծաղելի է հային քրիստոնյա հայ համարել , որ կրոնքով ճշմարիտ հրեաներ են, իսկ մահմեդականներին հայ չհամարել ,որ գիտեք ինչ, նույնպես կրոնքով հրեաներ են: Լավ է հա, մի հիմար քարը փոսն է գցել և ամբողջ աշխարհի խելացիները հավաքվել են և չեն կարողանում քարը փոսից հանել:
Հայ ազգը բնորոշվում է հայ տղամարդու տվածY առնական քրոմոսոմով:Այսպես ասած Արարիչի ձեռքի հրաշք գործերից մեկը ,որ ոչ մի հողածին էակ չի կարող խարդախել:
Հեղինակը ասում է,«Կա նման ծայրահեղ մոտեցում, որ իսլամադավան հայեր չկան։« Ես կասեյի քրիստոնեական հայեր չկան, ավելի ճիշտ կան Եհովա Աստծուն հավատացող ՀՐԵԱՆԵՐ, չկան քրիստոնյաններ կամ մահմեդականներ, քանի որ հուդաիզմի-Եհովա Աստծո հետևորդները ազգային պատկանելիություն չեն կարող ունենալ նրանք Հրեաներ են:
Ցանկացած մարդ ,որ կարող է արտահայտել այս սարսափելի խոսքերը,« որ իսլամադավան հայեր չկան։« կամ«մահմեդական հայ չի լինում, և նրանց ինտեգրումը մեր հասարակության մեջ վտանգ է ներկայացնում, « հենց ինքն է ազգային թշնամին և վտանգը,որ առանց այդ էլ մի քանի անգամ մոռթված բայց հայկական ազատատենչ հոգին պահած մեր եղբայր քույրերի սրտին է կրակում իր թշնամակամ հիմար լեզվով- լինի գիտակցորեն թե անգիտակցորեն:
Ինչ ասել է հայկական ծագումով մարդիկ, կան հայեր իրենց Y քրոմոսոմով- Արարչական անպղծելի հայկական դրոշմանիշով ,որոնց փոխանցվել է իրենց հայ նախնիներից հրեական-Եհովայական կրոնը- ինչպես էլ որ փորձեն այն կոչել երբեք չի ժխտվի այն փաստը որ Աստված ,որին դավանում են այսպես կոչված հրեաները, քրիստոնյաները, մահմեդականները ՆՈՒՅՆ ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾՆ է: