Ի՞նչպես պայքարել աղանդավորական զոմբիացման դեմ. Բանավիճում են իրավապաշտպանն ու հոգեբանները .

by

tert.am
12.05.2010

«Մարդն իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր դավանանքը։ Եթե եկեղեցին պետությունից անջատ է, ապա խղճի ազատության տեսակետից չպետք է լինի խտրական վերաբերմունք»,– այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Աղանդավորական շարժումներին նվիրված մամուլի ասուլիսում Սաքունցի հնչեցրած այս միտքը բուռն դիմադրության հանդիպեց ասուլիսի մյուս մասնակից՝ հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանի և հոգեբան Սամվել Խուդոյանի կողմից։
«Համալսարանում 3–4 դիսերտացիա է գրված, ես կարող եմ հատ–հատ նկարագրել քողարկված հիպնոսի տեխնիկաներ, կոչվում է անուղղակի հիպնոսի տեխնիկա, որը կիրառում են տարատեսակ սեկտաները»,– հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը։ Նրա խոսքով, աղանդավորների կողմից հիպնոսացված մարդկանց հոգեբաններն անգամ չեն օգնում։
«Օրինակ, ինձ շատ են դիմել հենց այդ հիպնոսից, իսկական զոմբիացած վիճակից ազատելու համար։ Տասը տարեկան երեխան լաց է լինում, ճամբարում նրան ներշնչել են, որ դու պետք է մեռնես, ամեն վայրկյան սպասիր մահին։ Այն աստիճանի էր, որ հոգեբանական մեթոդներն այլևս չէին օգնի, ես նրան ուղարկել եմ հոգեբույժի մոտ։ Արդյունքներն էլ չգիտեմ՝ բուժե՞լ են նրան, թե ոչ։ Ինձ մոտ մի հաջող դեպք է եղել՝ 18 տարեկան մի աղջիկ, նորից մեղքի խորը ինքնազգացումով, ինքնասպանության ձգտումով տառապելով, եկել էր, նրա հետ հոգեբանական աշխատանքներն օգնել են։
70–80 տոկոս դեպքերում հոգեբանական մեթոդները չեն էլ օգնում, որովհետև այնպիսի զոմբիացում է տեղի ունենում, որ հնարավոր չէ օգնել»,– հայտարարեց Սամվել Խուդոյանը։
«Ես չգիտեմ էդպիսի մի բան, որ մարդն ամբողջ կյանքում լինի հիպնոսի տակ։ Մենք մի բողոք չենք ունեցել, որ որևէ մեկը դիմի մեզ, թե իրեն որևէ կրոնական կազմակերպություն հետապնդում է»,– հակադարձեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը։
«Այն հոգեկան խանգարումը, որ տալիս է աղանդը, բուժման չի ենթարկվում դեղորայքով, որովհետև դա գաղափարական ազդեցության հարց է։ Ինչ վերաբերում է ինմքնասպանություններին, ապա այն մարդը, որն առաքելական ճշմարիտ հավատ ունի, չի գնում ինքնասպանության, ինքնասպանության գնում են հենց աղանդավորները»,– իր հերթին հայտարարեց հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 49 other followers