Հայաստանում շուրջ 368 000 աղանդավոր կա .

by

yerevaklur.am
10.11.2010

Հայաստանում այսօր հաշվառված է շուրջ 368 հազար աղանդավորներ, որոնցից շուրջ 100 հազարը տոտալիտար աղանդավորական շարժումների ներկայացուցիչներ են, այսօր «Աղանդները հետխորհրդային տարածքում. վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով տեսակամուրջի ժամանակ հայտնեց Հայաստանի քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Ըստ բանախոսի` Հայաստանում պաշտոնապես գրանցված է 64 նման կրոնական կազմակերպություն, բայց շուրջ 100 կրոնական շարժում գրանցում չի ստացել:
Ա.Ամալյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում այսօր մեծ տարածում են գտել սատանիստական շարժումները:
Բանախոսն ընդգծեց, որ քայքայիչ աղանդների տարածողները կիրառում են մարդկանց գայթակղելու, հոգեբանորեն վերահսկողության տակ վերցնելու, մանիպուլյացիայի ենթարկելու տարբեր մեթոդներ: Ըստ կենտրոնի ղեկավարի, Հայաստանում աղանդավորական շարժումների մեծագույն մասը ներմուծված է Արևմուտքից, հաճախակի ծառայում է որևէ քաղաքական ուժի և սնվում տարբեր աղբոյւրներից:
Ա.Ամարյանի խոսքով, հաճախակի աղանդավորական շարժումները անհատներին իրենց ազդեցության տակ գցելու կամ պահելու համար օգտագործում են գրեթե նույն մեթոդները, ինչ հատուկ ծառայությունները:
«Այսօր ավետարանչիներն և խարիզմատիկ աղանդավորական շարժումները միավորված են Հայ արաքելական եկեղեցու դեմ: Հիսունականները գործում են 3 կամ 5-հոգանոց խմբերով` գրեթե պարտիզանական պատերազմի կանոններով»,- ասաց փորձագետը, նշելով, որ պետության կողմից որևէ քայլեր չեն ձեռնարկվում նման քայքայիչ աղանդավորական շարժումների կանխարգելման ուղղությամբ: «Կրոնական կազմակերպությունների մասին օրենսդրությունն այսօր մեռած է», – հավելեց նա: Անդրադառնալով այն հարցին, թե որքան են կազմում այն ինքնասպանությունները, որոնք գործել են կրոնական քողի տակ, Ա.Ամարյանն ասաց, որ Հայաստանում կրոնական շարժումների մասնագետների սուղ պակասի պատճառով նման ուսումնասիրություններ դեռ դժվար է կազմակերպել:

One Response to “Հայաստանում շուրջ 368 000 աղանդավոր կա .”

  1. մանե Says:

    հիսունականները միայն շարժվում են աստվածաշնչով

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 49 other followers