Հայ հոգեւորական. Իսրայելն ուզում է ազատվել հայկական տարրից

by

news.am
11.01.2010

Երուսաղեմում հայկական եւ հունական հոգեւորականների միջեւ անընդհատ բախումները Իսրայելի իշխանությունների սադրիչ գործողությունների արդյունքն են։ Նրանք իրենց առջեւ նպատակ են դրել ազատվել Երուսաղեմում հայկական տարրից։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը։

Նրա խոսքով, հրեաների սուրբ լեռը՝ Սիոնը, փաստորեն գտնվում է հայ համայնքի տիրապետության տակ։ Քահանայի հաղորդմամբ, Իսրայելը հայերին իրենց տարածաշրջանից դուրս հանելու ծրագրային քաղաքականություն է իրականացնում։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը ոչնչով չի կարող դիմակայել այդ քաղաքականությանը, քանի որ նման մոտեցումը կարող է ընկալվել միջամտություն այլ երկրի ներքին գործերին։ Բացի դրանից, Հայաստանն այդ տարածքները բնակեցնելու եւ զարգացնելու միջոցներ չունի, եւ այդ խնդիրը այնտեղ փորձում է իրականցնել «հայ հոգեւորականությունը»։

Ընդ որում, Հայրապետյանը կարծում է, որ նման պայմաններում բախումները կշարունակվեն նաեւ հետագայում, քանի որ խնդիրն ունի ոչ միայն կրոնական, այլեւ քաղաքական ենթատեքստ։

Հիշեցնենք, որ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ վերջին ծեծկռտուքը եղել է դեկտեմբերի 30-ին եւ ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։ Ծեծկռտուքի ժամանակ հայ հոգեւորականներից մի քանիսը վիրավորվել են։ Երուսաղեմում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ միջադեպերն արդեն «ավանդական» են դարձել: Նման դեպքերը Երուսաղեմում տեղի են ունենում հիմնականում Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատկի կամ Հարության եկեղեցական տոների կապակցությամբ: Պատճառն այն է, որ հույն հոգեւորականներին դուր չի գալիս, որ ավանդաբար հայ հոգեւորականները մեծ դերակատարում ունեն Երուսաղեմում տեղի ունեցող արարողություններին։

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 72 other followers

%d bloggers like this: