Հոգեբան. «Աղանդավորական շարժումները մեր երկրի համար կործանարար են» .

by

7or.am
11.12.2010

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով աղանդների ու նրանց տարածվածության մասին՝ նշել է, թե դա նախ և առաջ հոգեբանական ազդեցություն է, որտեղ շահարկվում են մարդկանց կրոնական զգացմունքները.

-Նկատել ե՞ք՝ քարոզիչները փողոցում երբեք մենակ չեն լինում, նրանք միշտ ման են գալիս զույգերով, որովհետև իրար վերահսկում են: Այսինքն’ տոտալ վերահսկում է ներսից, տոտալ զրպարտություններ են, այնտեղ վերահսկվում է ամեն ինչ’ մարդու անձնական կյանքի պարզ, ինտիմ մանրամասներով։

Հոգեբանն ավելացրել է, որ Եհովայի վկաները մարդու հոգեբանության վրա ազդեցության շատ նուրբ մեխանիզմներ են օգտագործում: Իսկ իրենց կառույցներն ամուր պահելու համար ուսումնասիրում ու օգտագործում են հոգեբանության ժամանակակից բոլոր մեթոդները:

Նա նաև շատ վտանգավոր է համարել այն փաստը, որ Հայաստանում և արդեն իսկ Արցախում էլ աղանդավորական շարժումների թիվը մեծացել է։ Դա, ըստ հոգեբանի, Հայաստանի պես փոքր երկրի համար շատ վտանգավոր է և նույնիսկ կործանարար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 49 other followers