Նոր եկեղեցի: «Հերթական խավարի օջախն է լինելու»

by

panorama.am
25.02.2010

«Անիմաստ, անտրամաբանական եմ համարում նոր եկեղեցու կառուցումը»,- այսպես արձագանքեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կառավարության ընդունած այսօրվա որոշմանը, ըստ որի` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով պետք է օտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքով համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար:

Ըստ նրա, անտրամաբանությունը կայանում է նրանում, որ այդ տեղից ուղիղ մեկ փողոց ներքև գտնվում է Կաթողիկե եկեղեցին (ամառային դահլիճը`Աբովյան 18 հասցեում է, իսկ Կաթողիկեն` Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերկում): «Այդտեղ նաև կառուցելու են Սուրբ Աննա եկեղեցին: Մենք նույնիսկ այդ անունով սուրբ չենք էլ ունեցել»,- ասաց ճարտարագետը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին տեղի է ունեցել Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարակից Սուրբ Աննա եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը:

«Հերթական խավարի օջախն է լինելու»,- Panorama.am-ին ասաց Սամվել Կարապետյանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 49 other followers