Աղանդները Հայաստանում անվերահհսկելի են .

by

armworld.am
6.04.2011
Անահիտ Եսայան

Անկախության տարիների ընթացքում 364 Եհովայի վկա դատապարտվել է բանակում ծառայությունից հրաժարվելու համար: Երբ 2004թ. ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, նրանցից 22-ը ուղարկվեցին հիվանդանոցներ ու մանկատներ սպասարկող անձնակազմի կարգավիճակով, սակայն 5 ամիս անց հրաժարվեցին ծառայությունից։ Մոտիվը հետեւյալն էր` այլընտրանքայինները գտնվում են ՊՆ վերահսկողության տակ: 15 հոգի դատապարտվեց 2-3-ամյա ազատազրկման, սակայն 7 ամիս անց նրանք ազատ արձակվեցին:

«Հայաստանում այլընտրանքային ծառայության հնարավորություն ունեն միայն «Եհովայի վկաներն» ու մալականները: Իսկ ինչ վերաբերում է «Էմոներին», ապա ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում եւս նրանց այլընտրանքային ծառայության հնարավորություն չի տրվում»,- երեկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ,Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնիե նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:

Բայց, պարզվում է, եհովականներին ավելի ձեռնտու է բանակից խուսափելը, քան այլընտրանքային ծառայությունը: «Նրանց համար բանակ գնալը ձեռնտու չէ։ Ճիշտ է, բանակ չգնալու համար դատապարտվում են 2 տարվա ազատազրկման, բայց այդ դեպքում «Եհովայի վկաները» ֆինանսական եւ նյութական աջակցություն են ստանում իրենց հովանավորների կողմից, ավելին՝ մեկ երրորդով որպես «խղճի կալանավոր» ազատվելով պատժի կրումից` նրանք գնում են արտասահման»:

Ըստ էության, «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը չի գործում: Այն ուղղակի Հայաստանում չի կիրառվում: Ահավասիկ, մեր երկրում մոտ 170 Եհովայի վկաներ խուսափում են ոչ միայն բանակում ծառայելուց, այլեւ այլընտրանքային ծառայությունից: Ա.Ամարյանի համոզմամբ. «Պարտադիր զինծառայության կամ այլընտրանքային ծառայության փոխարեն աղանդավորական շարժումներում ընդգրկված երիտասարդների համար ճիշտ կլինի պայմանագրային ծառայություն մտցնել»:

Ընդհանրապես «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը մեռած օրենք է, քանզի այստեղ հստակ սահմանված չէ, թե ինչ ասել է հոգեորսություն, ինչ ասել է աղանդե: Եվ կամ` մեզանում չկա մի օրենք, ըստ որի կրոնական կառույցին կարող են պատժել, կամ պարտադրել կոմերցիոն գործունեության համար վճարումներ կատարել: Ի վերջո, այլ երկրներում, օրինակ` ՌԴ-ում, եթե «Եհովայի վկաներին» արգելված է իրենց գրականությունը տարածել, ապա Հայաստանում արգելված չէ, ընդ որում, եհովականները իրենց «Դիտարանը» եւ բրոշյուրները օրը ցերեկով են տարածում:

Մասնագետի ներկայացմամբ. «Ստացվում է այնպես, որ այսօր ոչ մի կառույց կամ փորձագետ չի կարող վերահսկել կրոնական կազմակերպությանը` հասարակության համար փակ են մնում ե՛ւ նրա աշխատանքի մեթոդները, ե՛ւ միջոցները, ե՛ւ իրական նպատակները»:

Այս մասին, ի դեպ, «Հայոց Աշխարհ»-ը տարիներ շարունակ ահազանգում է, բայց սայլը տեղից չի շարժվում. կրոնական ոլորտին վերաբերող հայաստանյան օրենքները եղել եւ մնում են թույլ ու անիմաստ:

Իսկ ամենացավալին, ըստ բանախոսի, այն է, որ ,մեր կառավարությունն օրենսդրական փոփոխությունները մշակելուց հետո ոչ թե ժողովրդին է տվել` քննարկելու, այլ ուղարկել է Եվրոպա: Եվ նրանց ,դաբրոյիցե հետո միայն մենք կարող ենք քննարկելե։

Այդ ամենի հետեւանքով 3 մլն բնակչությամբ Հայաստանում աղանդավորների թիվը տատանվում է 300-400 հազարի սահմանում: Համեմատության համար, ասենք, որ 140-145 միլիոնանոց Ռուսաստանում նրանց թիվը հասնում է ընդամենը 700-800 հազարի: Այսինքն բնակչության քանակով նրանք մեզնից շատ են գրեթե 50 անգամ, իսկ աղանդավորների քանակով` ընդամենը երկու անգամ:

Ա.Ամարյանի համոզմամբ, աղանդավորների այս բազմաքանակությունը լուրջ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության տեսանկյունից, այն վտանգավոր է նաեւ համապետական ընտրությունների նախաշեմին, քանի որ այս կազմակերպությունների անդամները միանշանակ լսում են իրենց առաջնորդներին. «Եթե նրանց ասվի` պիտի այս մարդուն ձայն տաս, նրանք կգնան ու կընտրեն հենց այդ մարդուն, ընդ որում՝ եթե անգամ նրան չեն ճանաչում»:

Ամարյանն անդրադարձավ նաեւ բիզնես գործունեություն իրականացնող կրոնական կազմակերպություններին, ի մասնավորի` «ոսկու եւ ադամանդի, սննդամթերքի, տեսասկավառակների արտադրությամբ զբաղվող կրոնական կառույցներ կան մեզանում», եւ քաղաքական նպատակներ հետապնդող կրոնական կազմակերպություններին, որոնց թվում են Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող մորմոնները. «Նրանց, ի դեպ, չի հետաքրքրում իրենց հետեւորդների քանակական աճը: Նրանց համար կարեւորն այն է, որ ամերիկյան միսիոներները գան Հայաստան, վերլուծություններ կատարեն, մարդկանց մասին տեղեկատվություն հավաքեն եւ փոխանցեն ուր որ հարկն է»:

Վերջիններս հատկապես մեծ թիվ են կազմում սպասարկման, ծառայությունների ոլորտում. «Նրանք ծառայություն մատուցելու ոլորտ են մտնում, եւ մարդկանց հետ շփվելով ներգրավում իրենց կրոնական կառույցի մեջ` դա հոգեորսության մեկ այլ ձեւ է»: Աղանդավորական կազմակերպության հոգեորսության թարմ օրինակը աչքի առաջ է. ,Վերջերս համալիրում անցկացվող դեղագործական էքսպոյում «Տրանսցենդենտալ մեդիտացիա» կառույցի անդամները «հրաշք մեղր» էին առաջարկում եւ նրանց տաղավարի մոտ հերթ էր գոյացելե:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 49 other followers