հայաստանցիներից քչերն են Զատիկը, որպես հոգեւոր տոն նշում (Հատված)

by

news.am
24.04.2011

Սուրբ Հարության տոնը, որ ազգաբնակչության շրջանում առավել հայտնի է որպես Զատկի տոն, մարդկանց մոտ հոգեւոր ջերմ զգացողություններ առանձնապես չի առաջացնում եւ երեւանցիների զգալի մասն այն տոնում է սովորության ուժով։ NEWS.am-ի թղթակցին հանդիպած միայն մի քանի մարդիկ նշեցին, որ տոնի մեջ հոգեւոր խորհուրդ են տեսնում եւ Սուրբ Հարության տոնին անպայման եկեղեցի են այցելում։
Գեւորգյան ճեմարանի նախկին սան, ներկայումս ճարտարապետ Արմանն, օրինակ, ասաց, որ իրեն հարգող եւ իսկական հավատացյալ համարող հայը Զատկի տոնին անպայման պետք է եկեղեցի գնա, պատարագ լսի, իսկ հետո գա տուն եւ վայելի զատկական սեղանի բարիքները՝ ներկած հավկիթ, ձուկ, չամչով փլավ, կանաչեղեն եւ գինի։
Տնային տնտեսուհի տիկին Նաիրան էլ ասաց, որ Հարության տոնն իր եւ իր ընտանիքի անդամների համար լուսավոր եւ ուրախ տոն է, որը թույլ է տալիս մեկ հարկի տակ հավաքել բոլոր երեխաներին ու թոռներին, նրանց հետ վայելել օրվա խորհուրդ հանդիսացող հավկիթն ու ձուկը։
Նույն ջերմեռանդությունը չարտահայտեցին մեր մյուս համաքաղաքացիները, որոնցից մի քանիսն ընդհանրապես չկարողացան բացատրել տոնի էությունը, որոշներն էլ Զատիկը շփոթեցին… Սուրբ ծնունդի հետ։
Համակարգչային մասնագետ Արշալույսն օրինակ, ասաց, որ այնքան զբաղված է առօրեական ու մասնագիտական գործերով, որ Սուրբ Հարության տոնն իրեն ամենաքիչը հետաքրքրող իրադարձություններից է, եւ ինքը երբեք դրա էության մեջ չի խորացել։ «Միայն գիտեմ, որ այդ օրը ձու են ներկում եւ սեղանին ձուկ ու կանաչեղեն դնում»,- ասաց ն ա։
Տնտեսագետ Հովհաննեսն էլ նշեց, որ սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր պայմաններում Զատկի սեղանը որոշ առումով ճոխություն է եւ այդ է պատճառը, որ իրենց սեղանին ձկնեղեն, որպես կանոն, չի լինում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 49 other followers