Եկեղեցու օլիգարխիկ հավակնությունները

by

1in.am
27.04.2011

Հայ Առաքելական եկեղեցին կրկին մարտահրավեր է նետում հասարակությանը: Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ծրագրում են կառուցել Կաթողիկոսի երևանյան նստավայրը և նաև Սուրբ Աննա նոր եկեղեցին: Ըստ երևույթին Հայ Առաքելական եկեղեցին չի ուզում հետ մնալ օլիգարխիայից ոչ միայն իր շարժական գույքով, ասենք Բենտլիներով, այլ նաև մայրաքաղաքի կենտրոնում ունեցած անշարժ գույքով: Համենայն դեպս համառությունը, որով Երևանի կենտրոնում փորձում է տեղավորվել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը, հարիր է ավելի շատ օլիգարխիայի, քան հոգևորականության վարքագծի: Երևանի ծայրամասերում կան բազմաթիվ հարմար տարածքներ, որտեղ կարելի է կաթողիկոսական նստավայր կառուցել, բայց եկեղեցին չգիտես ինչու որոշել է այն տեղակայել կենտրոնում, թեկուզ խաչմերուկի վրա: Բնական է, որ աշխարհիկ իշխանությունը եկեղեցու այդ մտադրությանը դեմ չի գնա, քանի որ եկեղեցին այդ իշխանության համար կարևորագույն գաղափարական շղարշներից և զենքերից մեկն է:

Եկեղեցու անվան տակ իշխանությունը փորձում է հաճախ զսպել իր համար անցանկալի և սուր քննադատությունները, իր գործերը իրականացնել եկեղեցու սուրբ մասնակցության քողի տակ, եկեղեցական օրհնության հնչյունների ներքո: Այդ ամենի դիմաց եկեղեցին ժամանակ առ ժամանակ պահանջում է իր չափաբաժինը, տվյալ դեպքում էլ Երևանի կենտրոնի տարածքային կտորի տեսքով: Այդ տեսանկյունից իավիճակը շատ պարզ է և մենք գործ ունենք իշխանություն-եկեղեցի հերթական գործարքի հետ, որի դեպքում կողմերը հերթական անգամ արհամարած ունեն հասարակության կարծիքն ու կարիքները: Երևանի կենտրոնն առանց այն էլ հագեցած է, կառույցները խիտ են, ենթակառուցվածքները ծանրաբեռնված: Նույնիսկ կարիք կա եղածները տեղափոխել ծայրամասեր, որպեսզի թե քաղաքի ենթակառուցվածքները համաչափ զարգանան, թե կենտրոնը թեթևանա: Մինչդեռ տվյալ պարագայում մի նոր կառույց են բերում Երևանի կենտրոն, ընդ որում բերում են մի տարածք, որտեղ բավական գողտրիկ մի հրապարակ է ձևավորվել, կենտրոնում ունենալով փոքրիկ Կաթողիկե եկեղեցին:

Այդ հրապարակը կարելի էր բարեկարգել, կանաչապատել և ստեղծել հասարակության համար բավական հարմարավետ հանգստի գոտի, ինչի կարիքը Երևանի սրճարանախեղդ կենտրոնը շատ ունի: Սակայն, հանրօգուտ այդ հեռանկարի փոխարեն, նախատեսվում է ծանրաբեռնել այդ տարածքը կաթողիկոսական նստավայրով և նոր եկեղեցով: Ինչու, որն է տրամաբանությունը, ինչով է անհարմար Երևանի որևէ այլ հատված այդ ամենի համար, ինչու չի կարելի այդ ամենն անել կենտրոնից հեռու, հատկապես եթե եկեղեցին կարծես թե չունի իր ղեկավարների տեղաշարժվելու իրավունքը սպասարկող հարմարավետ ավտոպարկի խնդիր: Այդ ամենի բացատրությունը երևի թե մեկն է` Հայաստանի հոգևոր իշխանությունն էլ, ինչպես աշխարհիկը, այն աստիճան է կտրվել հասարակությունից, որ բացարձակապես անհաղորդ է հանրային տրամադրություններին, հանրային ընկալումներին: Հոգևոր իշխանությունն էլ առաջնորդվում է աշխարհիկ իշխանության այն համոզումով, որ այս երկիրն իրենցն է և ոչ մի քաղաքացի չի կարող խանգարել այդ երկրում իրենց ծրագրերը իրականացնելուն: Հայաստանն ապրում է բարոյա-հոգեբանական և իրավա-քաղաքական աննախադեպ դեգրադացիայի մի փուլ, որտեղ եկեղեցին փոխանակ հանդուրժողության և հասարակական համաձայնության կղզյակ լինելուն, դարձել է հասարակության դիմաց կանգնած կողմերից մեկն ու հասարաությանն իր կամքը թելադրելը ընկալում է որպես պատվիր հարց, իսկ հանրությանը զիջելը` անպատվություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 49 other followers