Archive for the ‘Զանազան’ Category

Մայր «պրիռոդայի» 5-7 տոկոսանոց «խաղերը»

April 3, 2009

Ի վերջո ո՞վ է խթանում Հայաստանում համասեռականությունը

Մեր հանրությանը վերստին մտահոգում է համասեռականության թեման: Այս հիվանդագին երեւույթը պարբերաբար ներմուծում են Հայաստան եւ առանց այն էլ եղած ճգնաժամին մի նոր խնդիր են ավելացնում: Եթե հասկանալի է, թե ինչու է օտարը դա անում, ապա, մեղմ ասած, զարմանալի է, որ մերոնք են ամեն կերպ փորձում այս արատավոր երեւույթը սերմանել մեզանում:

Եվ փորձում են այդ ամենն անել՝ իբր ավանդապաշտ հայությանը ժամանակակից դարձնելու, զարգացնելու հիմար պատրվակով: Սակայն, համասեռական հարձակումը (ագրեսիան) նախաձեռնողները պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն, որ ավանդույթներն ու սովորույթները ազգային ու մարդկային դիմագծի պահպանման բնական պայմաններ են, եւ այսօր դրանք պաշտպանվում են անգամ ամենաժողովրդավար երկրներում: Եվրոպական պահպանողականությունը երբեք թույլ չի տալիս անգլիացուն՝ շեղվել իր ավանդույթներից, ֆրանսիացուն՝ իր, գերմանացուն էլ՝ իր, եւ այսպես շարունակ:

Եթե մի քանի եվրաերկիր կորցրել են իրենց դեմքերը եւ դարձել են համասեռականների, աղանդավորականների, պոռնիկների, հարբեցողների ու թմրամոլների հավաքատեղի (Հոլանդիա կամ Դանիա), ապա դա չի նշանակում, որ Հայաստանը հենց այդ երկրների օրինակով պիտի առաջնորդվի: Ինչու՞ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան կոչվածները չեն ոգեւորվում ասենք՝ անգլիական թագավորական տան գոյությամբ, որը պահպանողական ու ավանդական բարքեր է պարտադրում Մեծ Բրիտանիայի հանրությանը եւ կանխարգելիչ դերակատարում ունի անգլիացիների սանձարձակությունների ծավալման գործում, չնայած երկրում առկա որոշակի ազատություններին: Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան կամ Գերմանիան նույնպես կարողանում են տարաբնույթ ազատությունների պայմաններում առաջնային դիտարկել իրենց ազգային արժեքները, եւ չեն էլ վախենում ազգայնական երկիր կոչվելուց: Իսկ Հոլանդիան կամ Դանիան, նաեւ Բելգիան, հաշվի առնելով այն իրողությունը, որ իրենց հանրությունները գահավիժել են մինչեւ անասնականացման մակարդակի (վերոթվարկյալ բոլոր արատները իշխող են ու ամենուր եւ օրենքով պաշտպանված են), նույնպես որոշակի իրավունքներով օժտել են իրենց թագավորական հարստություններին (իհարկե, Եվրոպայի մայրիշխանական համակարգում առավելապես թագուհիներն են ղեկավարում պալատը) եւ այդպիսով պահպանում են սեփական գենի մաքրությունն ու անարատությունը: Եթե նույնիսկ այս երկրների հասարակությունը սկսի ամուսնանալ անասունների հետ (նման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են), ապա թագավորական հարստությունների պահպանողական միջավայրում կգոյատեւի անգլիական, հոլանդական, նույնիսկ դանիական գենը: Իսկ Հայաստանի եւ նման երրորդ կարգի երկրների պարագայում չկա ոչ մի ինքնապահպանման հնարավորություն: Եթե, բառիս բուն իմաստով, փչանա հասարակությունը, ապա չկա որեւէ միջավայր, որը կարողանա հեռու մնալ հիվանդագին արատների հեղեղից: Նույնիսկ ամենաավանդապաշտ ընտանիքների զավակներն ի վերջո շփվելու են ապականված հասարակության հետ եւ…

Օրերս այս հարցերով էլ բանավիճեցին հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը եւ կառավարման մասնագետ Հարություն Մեսրոպյանը:

Խ. Ստամբոլցյանի կարծիքով, միասեռականությունը ոչ հորմոնալ խախտմամբ է պայմանավորված, ոչ էլ գենետիկ կառուցվածքի փոփոխությամբ, այն ուղղակի ցանկասիրություն է: Ոչ ոք անառակ չի ծնվում, այլ դառնում է: Նա նշեց, որ 70-ականներին ԱՄՆ-ում որպես մարդու իրավունքների ազատություն թույլատրվել է միասեռների ամուսնությունը, հետո թաղամաս է առաջացել, եւ սա էլ նպաստել ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի տարածմանը: Ըստ այս գործչի, միասեռականությունը, բացի քրիստոնեական ու բարոյական արժեքներին դեմ լինելուց, նաեւ հիվանդությունների բուն է, որն աստվածային պատիժ է:

Մ. Դանիելյանը, ով հայտնի է «միջազգային հանրությանը» ծառայելու (իհարկե՝ ոչ անվճար) մոլուցքով, նշել է, թե ամեն երկրում ծնվում է 5-7% արվամոլ ու լեսբուհի, եւ «նրանց մայր պրիռոդան է սարքել, ես չեմ սարքել»: Երբ Խ. Ստամբոլցյանը պահանջել է ասել կամ հայտնել այն հաստատության կամ գիտնականի անունը, ովքեր ներկայացնում են այդպիսի տվյալներ, Մ. Դանիելյանը հարցով հակադարձել է, թե «ո՞վ, ես եմ ասում, ես նատուրալ եմ, իմացեք այդ բանը»: Սույն՝ պարոն ասեմ, թե ինչ, այսինքն՝ այս սուբյեկտը, ամեն անգամ խոսելիս ավելի շատ հիվանդ մարդու տպավորություն է թողնում, ում արտաբերած բառերի կեսից ավելին նույնիսկ չի էլ հասկացվում, քան՝ մարդու իրավապաշտպանի: Երեւի իսկապես հիվանդ մարդկանց իրավապաշտպան է, եւ ինչպես Խ. Ստամբոլցյանն է ասել՝ այս թվերը «դուք եք հնարում, որ տարածեք այդ այլանդակությունը»: Որին, իհարկե «մեծ մարդասեր» Մ. Դանիելյանն արձագանքել է՝ «մարդ պիտի հանդուժող լինի, կարող են լինեն միասեռներ, կարող են լինեն ոչ միասեռներ, սա իրենց պրոբլեմն է, թող ապրեն իրենց համար, ինձ թվում է չեն խանգարում ոչ ոքի»… եւ հավելել է՝ «չեն կարողանա ազդեցություն ունենալ մարդկանց վրա, եթե մարդ չի ուզում դառնա այդպիսին, իսկ եթե ուզում է, ապա այլ խնդիր է»:

Շարունակվող բանավեճում Խ. Ստամբոլցյանը հարցրեց, թե ի՞նչ անուն դնել այն բանին, որ «տղամարդիկ գնում են կոմայգի եւ մարմնավաճառությամբ են զբաղվում», որը, ըստ նրա, բերում է բարոյական այլասերման, որին «մեծ մարդասեր»-ը կրկին անկապ մի բան պատասխանեց՝ «ո՞րն է ավելի վատ, որ ազգում իրար սպանու՞մ են, թե՞ արվամոլներ են լինում»: Հիվանդը հո պոզով-պոչով չի լինում: Եթե դեռ փոքրամասնություն են ու այսպես ամբախ-զամբախ խոսում են ու իրավունքներ ճոճում, ապա արդեն իսկ վտանգավոր են, քանզի ցեցերի պես մի բան են: Ի՞նչ է, պիտի սպասենք, որ նորմալ տղամարդիկ դառնան փոքրամասնություն, նոր խոսե՞նք նորմալ մարդկանց իրավունքներից, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները հիվանդների հետ կողք-կողքի մեծանան: Թող գնան մի վայրում ապրեն իրենց համար ու իրենք իրենց… Ու եթե իրենց տրամաբանությամբ նայենք, ապա համասեռական արվամոլ «տղամարդիկ» ոտնահարում են կանանց իրավունքները, իսկ լեսբուհի «կանայք»՝ տղամարդկանց: Այնպես որ, կարելի է մի նոր շարժում սկսել:

Ինչեւէ: Հ. Մեսրոպյանն իր հերթին նշեց, թե համասեռականներին չխանգարելը իրավական նորմ չէ, որպես այդպիսին՝ կան իրավունքներ, դրանց կողքին գրվում են համաչափ պարտավորություններ: Ըստ նրա, յուրաքանչյուր համայնք, ազգ ունի պատմամշակութային արժեքներ, եւ ինքը ցանկանում էր մի պարզ հարցի պատասխան ստանալ. «ինչքա՞ն են սեռական փոքրամասնությունների իրավունքները համահունչ մեր ազգային պատմամշակութային ժառանգությանը եւ ազգային անվտանգության պաշտոնական դրույթներին»: Եվ հասկանալի է, որ համասեռականությունը որեւէ կերպ չի տեղավորվում «մեր ազգային պատմամշակութային ժառանգության եւ ազգային անվտանգության պաշտոնական դրույթներում»:

Խ. Ստամբոլցյանն էլ նշեց, որ սեռական հեղափոխությունը տեղի է ունեցել Եվրոպայում, եւ առաջարկեց գնալ ու տեսնել, թե ինչ է կատարվում. «Դանիայում եւ Հոլանդիայում բոլոր տղամարդիկ գրեթե իմպոտենետ են»: Նաեւ նշեց, որ անչափահաս (անսեռահաս) երեխային սեռական դաստիարակության մասին գրքեր են մատուցում Եվրոպայում, «սա բերում է կոմպլեքսավորման, որը նաեւ բերում է այդ ազգերի ոչնչացմանը: Այստեղ կրկին Մ. Դանիելյանը միջամտեց, թե «կարմիր խնձորը բան չի՞, իսկ էդ դասագրքերը կոմպլեքսավորում են հա՞», որին ի պատասխան Խ. Ստամբոլցյանը թե՝ «կարմիր խնձորից դու բան չես հասկանում» եւ հավելեց «էշը իր սեռական օրգանում կուսաթաղանթ չունի, ոչ մի կենդանի չունի, միայն մարդուն է այդպես Աստված ստեղծել», նաեւ՝ որ անգամ միասեռական լատինական տերմինը օգտագործում են խաբելու համար, պետք է ասել «արվամոլ կամ ավելի վատ փողոցային բառերով»……

Հիշեցնենք, որ 2008 թ. դեկտեմբերի 9-ին, Մարդու իրավունքների հռչակագրի 60-ամյակին նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ մի խումբ երկրներ ստորագրել են «Սեռական ուղղվածության եւ սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությունը: Այն բուռն արձագանք գտավ Հայաստանում: Հատկապես Հայ Արիական Միաբանությունը, որը տարիներ շարունակ պայքարում է այս արատավոր ու խայտառակ երեւույթի դեմ, հանդես եկավ բաց նամակով, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հրապարակավ հարցրեց, թե ո՞վ է նախաձեռնել, որ Հայաստանը միանա այս հայտարարությանը: Մի շարք երկրներ, որտեղ սեռական փոքրամասնությունները շատ ավելի մեծ տոկոս են կազմում՝ ՌԴ, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, չեն միացել այդ հայտարարությանը: Շուրջ 200 պետություններից միայն 64-ն են ստորագրել այդ փաստաթուղթը:

ՀԱՄ-ը բաց նամակով ՀՀ նախագահին հարցրել էր՝ «այդ ստորագրությունը Ձեր հրահանգո՞վ է դրվել, թե՞ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ինքնագործունեության հետեւանք է (հիվանդագին ցանկություն՝ ամեն ինչին միանալու)»: Հայ արիականները նշել էին, թե մեր հանրությունը վաղուց է հասկացրել բոլորին (ներսում, թե դրսում), որ մերժում է «համասեռական դրսեւորումները, որոնք պիտի տեղ չունենան մեզանում» եւ պահանջել էին ՀՀ նախագահից, որ ինքը կամ որեւէ պաշտոնյա արձագանքի բաց նամակին: Եվ ահա, ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մատիրոսյանը (ով ստորագրել է վերոնշյալ հայտարարության տակ) հանդես է գալիս հրապարակայնորեն եւ ասում, որ «ոչ մի դեսպան սեփական նախաձեռնությամբ ոչ մի բան չի անում: Կա նախարարություն, կա քաղաքականություն, եւ այդ քաղաքականության շրջանակներում կատարվում են մեր քայլերը… Մենք ստանում ենք հայտարարությունները, այդ հայտարարությանը միանալու հրավերը, այն գնում է ԱԳՆ, ուսումնասիրվում է… Լինում են նաեւ հայտարարություններ, որոնք ուղարկվում են նախարարություն, նախարարությունը նպատակահարմար չի գտնում միանալ, ու դրանք անտեսվում են: Ոչ մի դեսպան իրեն չի կարող թույլ տալ ինքնագործունեությամբ զբաղվել»: Այստեղից հստակեցվում է, որ հայտարարությանը միանալու որոշումը եղել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանինը: Իսկ նա դեռ հրապարակավ չի հայտարարել, թե առանց ՀՀ նախագահի թույլտվության կարո՞ղ էր, թե՞ չէր կարող միանալ այդ հայտարարությանը: Մենք սույնով այդ հրապարակային հարցն ուղղում ենք ՀՀ արտգործնախարարին:

Հիմա դառնանք այս փաստաթղթի իրավական կողմին: ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը հայտնել է, թե «դա հայտարարություն է, հռչակագիր չէ: Փաստաթուղթ, որը իրավաբանական ուժ չունի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերը, բացի անվտանգության խորհրդի որոշումներից…… Միայն ԱԽ որոշումներն ունեն պարտադիր կատարման բնույթ, մնացածը

պարզապես պարտադիր կատարման համար չեն»:

Իսկ հիմա դիտարկենք այդ փաստաթուղթը, որի հայերեն տարբերակի 13-րդ կետում հենց Ա. Մարտիրոսյանի խոսքերով էլ ասվում է՝ «Մենք խորհուրդ ենք տալիս պետություններին ապահովելու մարդու իրավունքների պաշտպանների համապատասխան պաշտպանություն, վերացնելու խոչընդոտները, որոնք խանգարում են նրանց իրականացնելու մարդու իրավունքների, սեռական կողմնորոշման եւ սեռային առանձնահատկությունների մասին խնդիրների վերաբերյալ աշխատանքները»: Անգլերեն տարբերակում (հասկանալի է, որ բնօրինակում) ամեն ինչ կրկնվում է, բացառությամբ՝ «խորհուրդ» տալուց: Այդ տարբերակում օգտագործվում է «urge» բառը: Բառարանային բացատրությունը 4 տարբերակ ունի՝

1. շտապեցնել, առաջ քշել,

2. քշել, մտրակել, քշելով ընթացքն արագացնել,

3. ստիպել, հարկադրել, բռնադատել, դրդել, մղել,

4. համոզել, պնդել (մի բանի վրա):

Ինչպես տեսնում ենք ոչ մի տարբերակում «խորհուրդ ենք տալիս» եզրը չկա: Մի քիչ նման է 4-րդ տարբերակի «համոզել»-ը, սակայն երկրորդ բառը՝ «պնդել»-ը արդեն հրամայական երանգներ է տալիս: Իսկ այ «ստիպել», «հարկադրել» եւ նման տարբերակները «օրենքի ուժի» կիրառմամբ կարող են եւ պատուհաս դառնալ մեր ոչ համասեռական հանրության գլխին……

Ի վերջո այդ հայտարարությունը միջազգային փաստաթուղթ է ու, վաստահաբար, կգտնվի դրան պաշտպանող մեկ այլ միջազգային փաստաթուղթ, եւ մեր «սխալ» թարգմանությունն էլ չի փրկի հիվանդների մասին բարձրաձայն խոսելու վտանգից, քանի որ այդ հայտարարության 6-րդ կետում պարզ ասվում է՝ «Մենք դատապարտում ենք սեռական կողմնորոշման եւ սեռային առանձնահատկությունների վրա հիմնված մարդու իրավունքների բռնության ամեն դրսեւորում…»: Իսկ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցով կամ ԵԽԽՎ որոշումով նույնիսկ ամենապարզ խոսքը մեր երկրում կարող է դառնալ «բռնության մղող» դրսեւորում:

Այս թոհուբոհի մեջ վերջապես ո՞վ է մտածելու մեր՝ առանց այն էլ հոգեպես ու ֆիզիկապես տանջահար ժողովրդի իրավունքների մասին: Ինչ այլանդակների (հեգեխեղվածների կամ սեռամոլագարների) համար ասես օրենք կա ու նաեւ օժանդակություն, այն էլ՝ միջազգային, իսկ նորմալ, բնության օրենքով ապրող մարդը (մարդիկ) պարտադրված պիտի ապրի այս կամ այն մոլեռանդի կամ հիվանդի «ոտքը չտրորելու» վախով նաեւ:

Հիմա ազգային ու մարդկային երկիր ենք ուզու՞մ կառուցել, թե՞ մոլագարների, սրբախիղծների ու հիվանդների հավաքատեղի:

Կարծում ենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում վերանայել կտա այս հայտարարությանը միանալու հարցը եւ, առհասարակ, առավելապես նորմալ մարդկանց խնդիրներով կզբաղվի, այլ ոչ թե բնախեղվածների:

Արման Դավթյան

Նարե Մշեցյան

«Լուսանցք»  թիվ 98,  ապրիլի  3 – 9  2009թ.

Կունենա՞նք Համասեռաշեն

April 3, 2009

Մեկ ամսից Շվեդիայում միասեռական ամուսնությունները թույլատրելի են լինելու: Շվեդական Ռայխստագը (խորհրդարանը) ապրիլի 1-ին բացարձակ մեծամասնությամբ ընդունել է մի օրենք, որը թույլատրում է ամուսնությունը միեւնույն սեռի ներկայացուցիչների միջեւ:

Միակ կուսակցությունը, որը դեմ է եղել օրենքին, քրիստոնյա-դեմոկրատներն են եղել: Սակայն, նրանց կոչը ոչ մի ազդեցություն չի թողել եվրամոլագարների վրա: «Մենք ուզում ենք փրկել ամուսնություն հասկացությունը», – պարզաբանել է քրիստոնյա-դեմոկրատների ներկայացուցիչ Իվոնն Անդերսոնը, սակայն… ու՞մ եւ ի՞նչ է բացատրել…

Նշված օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Այն քննակվել է 3 տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներում (Դանիա, Նորվեգիա, Հոլանդիա, Ֆրանսիա) վաղուց ընդունվել են հատուկ օրենքներ, որոնցով թույլատրվում է ամուսնությունը միեւնույն սեռերի ներկայացուցիչների միջեւ: Վերջերս այս «փաղանգին» միացավ նաեւ Իսպանիան:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի ականջը չկանչի՜… թե չէ մեր ԱԳՆ-ն լեղապատառ առաջ կընկնի, որ Վրաստանից ու Ադրբեջանից ավելի ժողովրդավար երեւա ու ավելի արագ «բախտավորություն մաղթի» հայաստանցի արվամոլներին ու լեսբուհիներին: Հետո էլ՝ գուցե մանկապիղծներին: Իսկ գուցե մի «երկնագույն» օր էլի անակնկալի՞ գանք (ինչպես ՄԱԿ-ում հայտարարություն ստորագրելն իմանալիս) եւ իմանանք, որ հիմա էլ «գոմիկների» հանրապետություն են դարձրել մեր սրբազան երկիրը…

Ժամանակին, երբ ասողն ասում էր, թե մեր երկիրը համասեռականների պատանդ է դառնում, մարդիկ նեղվում էին, թե՝ ուրիշի անկողին չի կարելի մտնել… Հիմա այդ ուրիշները ոչ թե բոլորիս անկողիններն են ուզում մտնել, այլ՝ դեռ բոլորիս «հասկացնել», թե՝ ի՞նչ պիտի անենք մե՛ր անկողնում…

Ամեն սեռամոլագարի կամ էլ հոգեխեղվածի հետեւից (բառի բուն իմաստով) ընկնելով՝ մեր հայրենիքը հիվանդների հանգրվան ենք դարձնելու, նրանց համար՝ ախտի ու կեղտի, հերթական խրախճանքի ու այլասերվածության մի վայր:

Էլի ժամանակին, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն առաջարկեց, որ մի տեղ ստեղծեն Համասեռաշեն գյուղ ու թող դրանք այնտեղ հավաքվեն ու իրար ի՜նչ ուզում են անեն, մեզնից հեռու… Մեկ է՝ չեն բազմանալու…

Բայց չէ՜, չե՜ն ուզում, անպայման բոլորին պղծել են ուզում: Եթե մեր երկրի իշխանավորները մտածեն անգամ, որ այս կերպ դուրս կգան ճգնաժամից, ուրեմն ճգնաժամը կդառնա խրոնիկական…

Վահագն Նանյան

«Լուսանցք»  թիվ 98,  ապրիլի  3 – 9  2009թ.

Այսպես ասած “սրբազան պոռնկության” մասին

February 6, 2009

Խորհրդային բանակում հայերի եւ այլազգիների (հատկապես սլավոնների) ծեծկռտուքների մեծ մասը պայմանավորված են եղել վերջիններիս՝ հայերին տված սլավոնական, մոր հետ կապված հայտնի, ըստ իրենց՝ անմեղ, անդեմ ասված, հայհոյանքով: Շատ բան ասող փաստ այն մասին, որ հայի համար մայրը սրբություն է, բացարձակություն, ում վրա չի կարելի եւ ոչ մի ստվեր, բիծ գցել (հայ մայրը ինքն էլ է հաստատում իր այդպիսին լինելը): Իսկ հինավուրց իմաստությունն ասում է. “Ասա ո՛վ է Աստվածդ, ասեմ ո՛վ ես դու”: Հայի մեջ մոր, որպես բացարձակության, սրբության ու անբծության պաշտամունքը գալիս է նրա դիցարանի երկրորդ գլխավոր (Արա Արարչից հետո) Զորությունից՝ Աստվածամայր Անահիտից, հայի Մեծամորից, նրան ի սկբզանե լույս աշխարհ բերողից, նրանում մայրականը պահող-պահպանողից, եւ ընդհանրապես՝ ամենայնը ծնող-պահպանող, տիեզերական կյանքը նորոգող-հավերժող զորությունից: Իսկ Մեծամոր՝ տիեզերական ծնող գերագույն զորության պաշտամունքը հայի մեջ այնքան է խորը, որ նա անգամ խորհրդային աստվածամերժական ժամանակներում է դա բացեիբաց արտահայտել. ինչպես հայտնի է, այդ ժամանակներում կառուցված “Մայր Հայաստան” կոթողը հենց խորհրդանշում է Աստվածամորը: Անահտական պաշտամունքը հայի մեջ հեթանոս՝ ազգահավատ ժամանակներում բա որքա՜ն խորն է եղել: 

“Ծնումի խորհուրդն է Անահիտը՝ Ան (ծնում)-Ահ (հզոր) ծնող Զորություն՝ Աստվածամայր:

Արարչագործությունը՝ դա արարումի եւ ծնումի միասնությունն է: Եվ արարումը ծնումով է հաստատում իր նորոգումը… Թե ծնունդ չլինի, էլ ի՜նչ արարում… Մայր Անահիտը՝ ծնունդի խորհուրդ, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ”,- կարդում ենք հայոց ժամանակակից հավատո հանգանակ գրքում՝ Ուխտագրքում: Նաեւ, որ “Աստվածամայր Անահիտը մերժում է ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ. ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ մի որբ անտոհմիկ, ընտանիքից դուրս ամեն մայրացում՝ չարիքի ծնունդ: Մայրը մայրացումն է լոկ ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: Եվ Անահիտը միայն տոհմածին մորն է պաշտպանում”. “Դատապարտելի է այն Տոհմը, որն իր անառողջ կամ պղծված աղջկան հարսնության է տալիս ուրիշ Տոհմի”,-սա էլ ասում է հայոց մեջ Անահիտի դրած եւ Միհր աստծով հաստատված Արտի օրենքը: Հայի ու հայկականի հանդեպ անհանդուրժողական “հայ” եկեղեցական պատմագրությունն անգամ չի զլանում ասելու, որ Անահիտը հայի համար “ոսկեծղի” (այսինքն՝ բացարձակ, կատարյալ), “անբիծ”, ամեն մի աստվածային ու մարդկային “զգաստությանց պահապան”, “հայոց աշխարհի կենուցիչ աստվածուհի է”. եւ հայ մայրն էլ, հայ կինն էլ իր սիրելի Աստվածամոր, իր ցեղատեսակը ծնող Զորության պատկերով է, նա իր մեջ նրան է տեսնում, նրանում՝ իրեն: 

Եվ, այս ամենով հանդերձ, զայրացուցիչ է, որ որոշ “հայ” մտավորականներ, պետական, քաղաքական այրեր, լրագողներ համարում են, որ հեթանոս Հայաստանում հայոց Անահիտ աստվածամորը նվիրված մեհյաններում, իբր թե, ընդունված է եղել, այսպես ասած “սրբազան պոռնկությունը”,- սրանով նրանք վիրավորում են թե Աստվածամորը, եւ թե հայ կնոջը, մորը, քրոջը… Այդպիսի՝ չգիտես հայերի թե ոչ հայերի մտքինը պարզ է. հայերի մեջ մինչեւ 301-ը ընդունված “սրբազան պոռնկությունը” վերջ տրվեց դրանից որպես թե իսպառ հեռու քրիստոնեությամբ… 

Անշուշտ, նմանների այդ քստմնելի արարքի նախապատճառը իրենց՝ Հային, ներկա դեպքում՝ հայ կնոջը չճանաչել-չզգալը, հայ կյանքի առանցքային խորհուրդներից՝ ընտանիքի ու ընտանեկան սեռային սիրո խորհուրդներին անտեղյակ (անհաղորդ) լինելն է: Բայց քանի որ դա անձնական խնդիր է, դրան անդրադառնալը մի կողմ թողնենք (ի՜նչ ասես այդպիսիններին): Սակայն նրանց ասածը պատմական ինչ-որ “փաստ”-ով “հիմնավորում” ունի: Որի քննությանն էլ ստորեւ կանդրադառնամ: Քանզի այդպիսի “փաստ”-երի վերստին շրջանառության մեջ դնելն արդեն շա՜տ վտանգավոր է դառնում… 

Խոսքն առաջին դարի հույն աշխարհագրագետ (պատմիչ) Ստրաբոնի “Աշխարհագրության” մեջ տեղ գտած մի “փաստի” մասին է, որը եւ “մեր” վերը նշվածների “խելքը կերել է”: Բերենք այդ “փաստ”-ը (որքան էլ որ այն տհաճ ու մտացածին է). “Արդ, պարսից բոլոր սրբավայրերը պաշտում են նաեւ մարերը եւ հայերը. բայց Անահիտի սրբավայրերը հայերը (պաշտում են) առանձնահատուկ. տարբեր վայրերում, եւ հատկապես Ակիլիսենեում հաստատված են նրա (սրբավայրերը), որտեղ կարգված են ստրուկներ եւ ստրկուհիներ: Զարմանալին այս չէ, այլ այն, որ ամենաերեւելիները դիցուհուն նվիրաբերում են կույս դստրերին, որոնք, ըստ սովորության, երկար ժամանակ դիցուհու մոտ (այսինքն՝ որպես թե Անահտական մեհյանում-Ս.Մ.) պոռնկանալուց հետո, տրվում են ամուսնության. ոչ ոք անվայել չի համարում այսպիսիների հետ կենակցելը: Նման մի բան պատմում է նաեւ Հերոդոտոսը լյուդուհիների մասին. քանզի նրանք բոլորն էլ պոռնկանում էին: Նրանք այնքան բարեհաճ են վերաբերվում սիրեկաններին, որ թե՛ հյուրընկալության են շնորհումե եւ թե՛ փոխադարձ նվերներ տալիս, բազմապատիկ առավել, քան ստանում են, (քանզի) նրանց ապահովում են բարեկեցիկ տները: Նրանք օտարներից պատահածին չեն ընդունում, այլ առավելապես (իրենց) հավասար աստիճանի եղողներին”: 

Ահա եւ Ստրաբոնի հիշատակած ադ “փաստն” էլ հիմք է եղել նշված “հայերի” մտքի երեւակայության համար՝ հեթանոս Հայաստանում “սրբազան պոռնկություն” տեսնելու համար: 

Նախ դեռ տեսնենք, թե ով է Ստրաբոնը, ինչ աշխարհագրագետ /պատմաբան/ է նա: 

Նա հռոմեացի (հույն) աշխարհագրագետ (պատմիչ) է: Ծնվել է այս թ.ա. 64/63թ.-ին եւ մահացել 23/24-ին, Փոքր Ասիայի Ամասիա քաղաքում (որն ասում է այն մասին, որ նա, ըստ երեւույթին, մաքուր հռոմեացի, հույն չի եղել եւ նրա երակներում նաեւ սեմական արյուն է հոսել, ինչպես վկայում են նրա “Աշխարհագրության” մեջ առկա սեմականության տարրերը): Նրա գիտական ասպարեզ մտնելու ժամանակաշրջանին հատուկ էր մինչ այդ սկսված հայ-հռոմեական հակամարտությունների սրումը. Հայաստանը համարվում էր Հռոմի “զորեղ թշնամին” արեւելքում եւ Հռոմը՝ Հայաստանի: Այսինքն՝ Հայստանը համաձայն Ստրաբոնի, ներկայանում է որպես թշնամական երկիր: Իսկ թշնամական երկրին, պարզ է, թե ինչ աչքերով նա կներկայացներ. պետք է մրոտեր նրան (հատկապես նրա սրբություն սրբոց մեհյաններն ու դրանց սպասավորներին), աղավաղեր նրա կյանքին վերաբերող իրական փաստերը, այլոց վարք ու բարքերին վերաբերող չը-ար, ո՛չ առաքինի փաստերը պետք է տարածեր (վերադրվագեր) նրա վարք ու բարքի վրա եւ այլն: Հային ու Հայաստանին թշնամական անհատի աչքի՞ն հավատալ (թեկուզեւ, որ դա “գիտնականի” աչք է/, թե՞ հայ կյանքի՝ հայի աչքերով դիտվածին: 

Ասվում է, որ Ստրաբոնը իր ճանապարհորդությունների ընթացքում, իբր, եղել է Հայաստանում: Սակայն նրա “Աշխարհագրության” Հայաստանին վերաբերող մասում հաճախ օգտագործվող “ասում են”, “պատմում են”, “զրույցներն ասում են” արտահայտությունները կասկած են գցում այդ ասվածի վրա, մանավանդ որ նա՝ հատկապես աշխարհագրագետ լինելով՝ Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ ասում է փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը (օրինակ, որ Վանա լճի ջրերը ելք ունեն, եւ որ Տիգրիսը հոսում է այդ լճով): Փաստորեն, Ստրաբոնը Հայաստանը ներկայացնելիս առաջնորդվել է նաեւ ասեկոսեներով, որոնց արդյունքներից է վերը բերված “փաստը”: Իսկ ասեկոսեներով է առաջնորդվում նա, ով դրանում շահագրգռված է: Ստրաբոնը, ինչպես նկատվեց, շահագրգռված էր, քանզի իր երկրին թշնամի երկրի հետ գործ ուներ: 

Սակայն, ինչպես ասում են, “անկրակ տեղը ծուխ չի ելնում”: Ինչի՞ հիման վրա Ստրաբոնը սարքեց իր՝ Անահիտի մեհյանի վերաբերյալ “փաստը”: 

Գիտության մեջ ընդունված սկզբունքներից է անհայտի, չիմացվածի վրա հայտնին, իմացվածը տարածելու, երկրորդը առաջինի վրա վերադրվագելու սկզբունքը (գիտնականը դատում է իր իմացածի շրջանակներում միայն): Ստրաբոնին, այս առումով, հայտնի էին “սրբազան պոռնկությանը” վերաբերող շա՜տ փաստեր, որոնք էլ նրան դրդեցին Անահիտի մեհյանում էլ այն “տեսնել”-ուն, ա՜յն “տեսնել”, ինչը նրանում չկար: 

Նախ լեզվական փաստի մասին: “Պոռնկություն” բառը հունական ծագում ունի, որն առաջացել է porne-–անառակ բառից եւ նշանակում է անառակ կյանքով ապրող: Վերջինս, իր հերթին, ենթադրվում է, աղերսվում է հունա-հռոմեական դիցաբանական Պերիապ աստվածության (որը սեմական ծագում ունի) անվան հետ, որի պաշտամունքին հատուկ է եղել ֆալոսապաշտությունը (ի դեպ, հունա-հռոմեական երկրներում այդ աստծո պաշտամունքի մասին տեղեկություններ հաղորդում է հենց ինքը՝ Ստրաբոնը): Պերիապ. նախասկզբնապես հենց նշանակել է ֆալոս: Ավելորդ չէ ասել, որ հռոմեական կայսրությունում, որում ապրում էր Ստրաբոնը, այս Պերիապ աստծո պաշտամունքը լայն տարածում էր գտել եւ նրան նվիրված տոները ուղեկցվում էին սեռական զանազան սանձարձակություններով ու շվայտանքներով, որոնց, գուցե, մասնակցել է կամ ցանկացել է մասնակցել ինքը՝ պատմիչ-աշխարհագրագետը: Այնպես որ, պոռնիկ բառը, ինչպեսեւ՝ դրան համապատասխանող հռոմեական իրականությունը, Ստրաբոնին շատ հարազատ էր, մնում էր միայն ըստ այդ բառաձեւի (իրողության) դատել այն երեւույթի մասին, որն իրեն տեսանելի ու մտահասու չէր (հելլենականությանը բնորոշ գիծ՝ դատել ըստ իր չափուձեւի)։ 

Ստրաբոնին Հայաստանում “սրբազան պոռնկություն” “տեսնելուն” դրդող այլ “հիմքեր” էլ կային։ Նրան լավ հայտնի էր Հերոդոտոսի “Պատմությունը”, որտեղ կա սեմական ազգերի՝ լյուդիացիների եւ ասորա-բաբելացիների հետ կապված պոռնկության սովորույթի մասին հիշատակություն: Լյուդիացիների սովորույթի մասին նրա գրքում կարդում ենք. “Լյուդիացիների բոլոր աղջիկները պոռնկանում են, իրենց համար օժիտ հավաքելով, մինչեւ ամուսնանալը. իսկ ամուսին իրենք են ընտրում իրենց համար… Լյուդիացիները պոռնկացնում են իրենց դուստրերին”։ Ասորա-բաբելացիների մասին էլ թե՝ “Բաբելոնացիների ամենավատ սովորությունը հետեւյալն է։ Տեղաբնիկ ամեն մի կին իր կյանքում մեկ անգամ պետք է նստի Ափրոդիտեի (այսինքն՝ ասորա-բաբելական “սիրո” աստվածուհու-Ս.Մ.) սրբավայրում եւ խառնվի օտարերկրացի (անտարակույս՝ հատկապես արիացի-Ս.Մ.) այրի հետ։ Շատ կանայք, ովքեր պարծենում էին իրենց հարստությամբ (այսինքն՝ ազնվական էին իրենց համարում-Ս.Մ.) եւ անարժան էին համարում խառնվել մյուսների (այսինքն՝ յուրայինների-Ս.Մ.) հետ, երկձի ծածկած սայլակներով գալիս եւ կանգնում են սրբավայրի մոտ: Նրանց հետեւում են մեծ թվով սպասավորներ: Կանանց մեծ մասը վարվում է հետեւյալ կերպ։ Նստում են Ափրոդիտեի սրբավայրում, գլուխներին պարանից հյուսած պսակ դրած: Նրանց մի մասը գալիս է, մյուսը՝ գնում։ Բոլոր ուղղություններով ուղղագիծ անցումներ կան հավաքված կանանց միջեւ, որոնց միջով անցնելով, օտարերկրացիները ընտրություն են կատարում։ Եթե կինն այստեղ նստեց, ապա նա չի կարող իր տուն վերադառնալ, մինչեւ որ օտարերկրացիներից մեկը նրա փեշի մեջ արծաթ նետելով, սրբավայրից դուրս չխառնվի նրա հետ։ Արծաթը նետելիս նա պետք է այսքանն ասի. “Ես քեզ կանչում եմ հանուն Մյուլիտտա աստվածուհու (համապատասխանում է հին սեմական, շումերա-աքքադական Իշտար-Աստարտա-Անուանիտա՝ մարմնական սիրո ու բեղմնավորումի աստվածուհուն-Ս.Մ.)”։

Ասորեստանցիները Մյուլիտտա անվանում են Ափրոդիտեին։ Արծաթի քանակը նշանակություն չունի։ Կինն իրավունք չունի այն մերժելու, քանզի ընդունված է, որ այդ արծաթը սրբազան է դառնում։ Կինը հետեւում է առաջին իսկ արծաթ նետողին, առանց որեւէ մեկին մերժելու։ Խառնվելուց հետո, իր սրբազան պարտքը աստվածուհու առաջ կատարած լինելով, նա վերադառնում է տուն, որից հետո նրան չես կարող տիրանալ, ինչքան էլ մեծ գումար տաս։ Արդ, գեղեցիկ եւ բարեկազմ եղողները շուտով տուն են վերադառնում, իսկ տգեղները երկար սպասում են՝ չկարողանալով ընդունված կարգը կատարել։ Եվ իրոք, նրանցից ոմանք այնտեղ մնում են նույնիսկ երեք կամ չորս տարի։ Նման սովորություն կա նաեւ Կիպրոսի (անշուշտ, դարձյալ սեմական-Ս.Մ.) մի քանի վայրերում”։ 

Ահա այսպիսի՝ հնուց “ընդունված կարգ”՝ “սրբազան պոռնկությամբ” տեսակը բուծելու սովորույթ էին հաստատել սեմականներն ըստ Հերոդոտոսի (նա հայոց մեջ այդ “վատ սովորության” մասին ոչինչ չի ասում, թեեւ անդրադառնում է նաեւ հայ սովորույթներին, իսկ ոչինչ չի ասում, քանզի այդպիսիք հայերը բնավ չեն ունեցել), – տեղեկություն, որի մասին Ստրաբոնը լա՜վ գիտեր: 

(Ի դեպ, սեմական այդ հինավուրց սովորույթի մասին հիշատակություն կա նաեւ հայ էպոսում՝ “Սասնա ծռերում”, որտեղ պատմվում է, որ երբ Մսրա Մելիքը մահանալիս է լինում, իր կնոջը՝ Իսմիլին, պատվիրում է՝ “Թե Մհերից ու իր ձիուց ջինս չվերունք, /Մհերի ցեղն մեր քոքն տի կտրի”…)։ 

Բայց Ստրաբոնի՝ “սրբազան պոռնկության” մասին իմացածը ոչ միայն պատմագիտական էր, այլեւ իրական-տեսանելի. նրա ժամանակներում էլ սեմական հինավուրց “ընդունված կարգը” պահպանվել էր եւ նա իր իսկ աչքերով Հռոմեական կայսրության սեմական հատվածներում դա տեսնում էր։

Հիսուսի մոր՝ Մարիամի մայրը՝ Աննան, Ստրաբոնի ժամանակակիցն էր եւ ապրում էր նույն կայսրության ծայրագավառներից մեկում՝ Իզրայելում։ Ահա թե ինչ է պատմում քրիստոնեական տարականոն գրքերից մեկը՝ “Հակոբի պատմությունը Մարիամի ծննդի մասին”-ը նրա հղիանալու պատմության մասին։ Աննան եւ նրա ամուսինը՝ Հովակիմը, երկար ժամանակ զավակ չեն ունենում (Հովակիմը ամուլ էր)։ Նրանցից ջհուդական տոներին “տիրոջ” տաճարում զոհաբերություն չեն ընդունում, քանզի նրանք անզավակ էին, հուդա ազգը չէին շատացնում։ Մերժվածությունը ամուսիններին տրտմության մեջ է գցում։ Եվ ահա օրերից մի օր, երբ Աննան դրանից լաց է լինում, նրա ծառան՝ Յուդիֆը, նրան խորհուրդ է տալիս. “Մինչեւ ե՞րբ պետք է քո հոգին հալումաշ անես. Տիրոջ մեծ օրն է մոտենում, եւ չպետք է դու լաց լինես։ Վերցրու իմ գլխի ժապավենը (խոսքը Հերոդոտոսի հիշատակած “պարանից հյուսած պսակի”՝ “սրբազան պոռնկության” նշանի մասին է-Ս.Մ.), որը տիրուհին ինձ տվել է իմ աշխատանքի դիմաց. հարկ չկա ինձ այն կրել, քանի որ ես ծառա եմ, իսկ այն կրում են ի նշան ազնվականության”: Ասածից հետեւում է, որ ծառան իր տիրուհուն խորհուրդ է տալիս ժապավենը կապել գլխին ու գնալ տաճար՝ մի գուցե բախտը բերի։ Սեմական՝ զավակ ունենալու հինավուրց տեխնոլոգիային քաջատեղյակ լինելով՝ Աննան հասկանալով իր ծառայի ակնարկի իմաստը, նրան պատասխանում է. “Հեռացի՛ր ինձանից. ես չպետք է դա անեմ (սա նշանակում է, որ այդ ժամանակների ջհուդների մոտ “սրբազան պոռնկությունը”, այնուամենայնիվ ինչ-որ չափով ամոթալի բան էր համարվում-Ս.Մ.)։ Գայթակղիչ չէ՞ (այնուամենայնիվ-Ս.Մ.) արդյոք դրդել քեզ գալ ու քո պես ինձ էլ ստիպել մեղք գործել (պարզ է, թե ի՜նչ մեղքի մասին է խոսքը-Ս.Մ.)”։ Այնուամենայնիվ, Աննան փոշմանում է իր ասածներից եւ հետեւում ծառայի խորհրդին։ Վարքագիրը այնուհետեւ գրում է. “Աննան հանում է իր զգեստները, զարդարում է իր գլուխը, հագնում իր ամուսնական զգեստները եւ գնում այգի, այնտեղ զբոսնելով մինչեւ ժամը իննը, եւ տեսնելով դափնու ծառը (այս ծառը, ըստ երեւույթին, ջհուդական սովորույթների համաձայն, “զուգավորման ծառ” է լինում-Ս.Մ.) նստում նրա տակ ու սկսում տիրոջը աղոթել՝ ասելով. “Իմ հայրերի աստված, օրհնիր ինձ ու ունկ դիր իմ աղոթքներին, ինչպես օրհնեցիր Սառային (ջհուդական “հավատքի հոր”՝ Աբրահամի կինն էլ էր նույն ճանապարհով զավակ ունեցել-Ս.Մ.) եւ նրան Իսահակ որդի պարգեւեցիր…”։ “Աստված” լսում է նրա աղոթքները եւ իր “հրեշտակին” ուղարկում է “ավետիս տալու” Աննային, որ նա բեղմնավորվելու եւ զավակ է ունենալու (նկատենք, որ այս նույն բանը գրեթե նույնությամբ հանդիպում ենք Աննայից ծնված Մարիամի պարագայում-Ս.Մ.), ով, ինչպես գիտենք, լինում է Մարիամը։ Այս ամենը տեղի է ունենում Աննայի ամուսնու՝ Հովակիմի տանից բացակայելու ժամանակ։ Բայց նա վերադառնալով եւ իմանալով “ավետիսը”՝ նույնպես ուրախանում է “Աստծո պարգեւով”, քանզի հուդայական հասարակական կառուցվածքում դիրքի խնդիր կար… Կրոնական նախապաշարումներից հեռու գտնվողի համար դժվար չէ հասկանալ (մանավանդ մի տեղ Հակոբը նշում է, որ Հովակիմը շատ ծեր էր), թե Աննան ինչպես հղիացավ եւ ինչ զավակ ունեցավ։ Այդ “ինչպես”-ը Աննայի հաջորդ սերնդի ժամանակներում երեւան եկած քրիստոնեության մեջ ստացավ “սուրբ հոգուց” հղիացում /այդպես էին հղիացել Հովհաննես Մկրտչի եւ Հիսուսի մայրերը/, իսկ “ինչ”-ը, ոչ ավել ոչ պակաս, “աստծո որդի” անվանումը: 

Ստրաբոնն իր ապրած իրականության մեջ, դրա հատկապես սեմական հատվածում այս ամենը տեսնում էր։ Պարզ է, որ նա դա (դրան գումարած՝ “սրբազան պոռնկության” մասին պատմական գրքերից իր իմացածները), պետք է վերադրվագեր այն իրականության վրա, որը զգալ-հասկանալուց նա բավականաչափ հեռու էր։ Մտածողության հելլենական՝ հունա-հռոմեական տիպին, ինչպես վերը նկատվեց, ընդհանրապես հատուկ է կեղծ, տափակ վերադրվագումը. այն ինչը նա գիտի, ասենք, սեմական Իշտար-Աստարտա-Մյուլիտտա-Անուանիտա աստվածուհու, նրան նվիրված մեհյանում տեղի ունեցածի մասին, բավարար հիմք է համարում դատելու համար հայոց Անահիտ Աստվածամոր, նրա անվամբ մեհյանում տեղի ունեցածի մասին. նա միմյանց հետ շփոթու՜մ է գրեթե հակադիր խորհուրդներ պարունակող աստվածություններին։ Նույն բանը մենք տեսնում ենք նաեւ մյուս հելլենական պատմիչի՝ Հերոդոտոսի պարագայում. նա եւս Անահիտին շփոթում է Իշտարի հետ, ավելին՝ նրանում շփոթմունքը հասնում է այն աստիճանի, որ նա Աֆրոդիտային եւ Միթրային է անգամ նույնը համարում, դրսեւորելով իր իսկ աստվածուհուն անգամ ճանաչելու տարրական պահանջը. “Ասորեստանցիները Աֆրոդիտեին անվանում են Միուիտտա, արաբները՝ Ալիտատ, իսկ պարսիկները՝ Միթրա”, – գրում է նա։

Այսպիսով, Ստրաբոնի, որպես հելլենական չափ ու կշռույթով դատողի, մեջ բոլոր հիմքերը՝ լեզվական, արժեքային, պատմա-ճանաչողական, անմիջական-տեսողական, կային շփոթելու համար հայոց Անահիտ Աստվածամորը (նրա անվամբ մեհյանում առկա առաքինի վարքուբարքը) սեմական աստվածուհու (նրա անվամբ տաճարներում տիրող “սրբազան պոռնկության” իրողության) հետ։ 

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Ստրաբոնի ապրած ժամանակներին նախորդող, կամ նույնիսկ համընթաց ընթացող հայ կյանքի ժամանակը նույնպես, թերեւս, նպաստող դեր է կատարել նրանում այդ կեղծ պատկերացումի ձեւավորման հարցում։ Այդ ժամանակների Հայաստանն իրենում ընդգրկում էր, բացի իր բուն բնական տարածքներից, նաեւ սեմաբնակ զգալի տարածքներ. օրինակ՝ Ասորիքն ու Հրեաստանը, որոնք իրենք կամովին անցան “բարեպաշտ թագավորի”, տարածաշրջանում արքայից արքա հռչակված Տիգրան Մեծի տիրապետության տակ։ Դե, իսկ հելլենական մտածական շտամպներով դատող Ստրաբոնի համար բավական էր տեսնել կամ գրքերից իմանալ հայոց մեծ թագավորության սեմական հատվածներում գտնվող սեմական պտղաբերության ու սիրո աստվածուհու մեհյանում տիրող վարքուբարքը, եւ կեղծ աբստրակցիան պատրաստ էր բուն Հայաստանում հայոց Անահիտ Աստվածամոր մեհյաններում նույնպես նույնն է տեղի ունենում։ Բացի այդ, ինչպես պատմագիրներն են վկայում, Տիգրան Մեծը Ասորիքից ու Հրեաստանից բավականաչափ թվով (մոտ 300 հազարի հասնող) սեմականներ է տեղափոխում բուն Հայաստանի տարածքներ։ Եվ պարզ է, որ նրանք իրենց հետ Հայաստան բերեցին նաեւ իրենց “վատ սովորույթները”։ Եվ բացառված չէ, որ նրանք, իրենց “հնուց կարգի” համաձայն, իրենց նոր ապրելավայրում գտնվող Անահիտի եւ Աստղիկի մեհյաններին հարակից տարածքներում զբաղվում էին իրենց հինավուրց սովորույթով՝ “սրբազան պոռնկությամբ” (այդ ժամանակների Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը հելլենականությունն էր, որը դեմոսական մղումների առջեւ խստիվ արգելանքներ չէր դնում. այսպես ասած՝ հավատքի, խղճի, վարք ու բարքի “ազատություն” էր թույլատրվում)։ Որը եւ Ստրաբոնը տեսնելով (կամ որի մասին ըստ “ասածների ու պատմածների” իմանալով)՝ կարծել է, որ դա բուն հայոց Անահտական մեհյանների կողմից խրախուսվող “սովորույթ” է եղել։ Այս դեպքում էլ է փաստորեն նրանում խոսել հելլենական՝ չիմացածի մասին դատել ըստ իմացածի պատմա”գիտական” բարդույթը։

Բայց դե, նա ու իր հելլենական աշխարհընկալումը, ճանաչողական սահմանափակություններն ու գիտական “խղճմտանքը”։ Խնդիրն այստեղ հայն է, նա ու իր սրբությունները, բարոյականությունը, պատիվն ու արժանապատվությունը. նա՞ էլ այդ ամենի մասին դատի օտարի խեղված հայացքով, նրա պղտոր ու չարացած հոգու աչքերով: Տարօրինակ է, ինչո՞ւ են այդպիսի հայերը հայի մասին նույն հելլեն պատմիչների կողմից բերված դրական բազմաթիվ փաստերը անտեսում, իսկ ահա բացասականները բերաններն առած հա կրկնում են՝ ձեն-ձենի տված դրանք ասող բանսարկուներին։ Ե՞րբ պետք է հայ մտավորականը դադարեցնի բանսարկու օտարներից սովորելու սովորույթը։ Այնպես որ, բոլոր դեպքերում, հանգում ենք Անահիտի մեհյանում “սրբազան պոռնկություն” “տեսնողների”՝ անբարոյության, վատասերումի մասին եզրակացությանը։ 

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

 “Լուսանցք” Թիվ 90, 6-12 փետրվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 91, 13-19 փետրվարի, 2009թ.

Հայոց Սրբազան Տոմարն ու արեգակնային անշարժ օրացույցը

January 16, 2009

«Միանգամայն եւ ցաւէ՛ որ չեմք կրնար դեռ ՛ի գործ դնել եւ զուգել այս հին տոմարը նորոյն հետ եւ վարել»:

Ղ.Ալիշան

Ըստ եկեղեցական տոմարագիտության, «Հայոց հին շարժական տոմարին զուգընթաց, հայերն օգտագործել են մի տոմար եւս, որ կոչվել է ՍՐԲԱԶԱՆ ԱՆՇԱՐԺ ՏՈՄԱՐ, սա գործածվել է Հայկա Ա եւ Բ շրջաններում (խոսքը Ղ. Ալիշանի կողմից հաշվարկված մ. թ. ա. 2492 թ-ից մինչեւ մ. թ. ա. 1032թ. եւ 1032թ-ից մինչեւ մ. թ. 428թ. ընկած 1460 տարի տեւողությամբ երկու ժամանակաշրջանների մասին է-Ս. Ս.):

Սրբազան տոմարը մեր հեթանոս (իմա՝ ցեղակրոն-Ս. Ս.) հայրերի կրոնական տոմարն էր, որի հիման վրա, տարվա չորս եղանակներին պատշաճ, կարգավորել էին հեթանոսական տոների օրերը: Ըստ Սրբազան տոմարի, Ամանորն սկսել են գարնանային գիշերահավասարից՝ Արեգ ամսի 1-ից: Այս գիշերահավասարով են ստուգել տարվա տեւողությունը, որը հավասար է 365 օր 5 ժ 48 ր 46 վրկ:

Սրբազան տոմարը բացառված պետք է լինի 301 թվին, երբ հայերը ընդունեցին քրիստոնեությունը: Սրբազան տոմարին փոխարինել է Հուլյան տոմարը, որն ընդունվել է քրիստոնյա եկեղեցիների կողմից իբրեւ պաշտոնական տոմար»1:

Այո՛, արեւապաշտական քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Հայկական լեռնաշխարհում ժամանակի հաշվումների համար հնուց ի վեր հայկազունները՝ արեւորդիները, օգտագործել են Սրբազան տոմար՝ արեգակնային (անշարժ) եւ շարժական օրացույցներով: Հայկ նահապետի հեղինակությանը վերագրվող այդ տոմարը վաղնջական քաղաքակրթությունից մնացած պատմամշակութային մի մեծարժեք խոսուն կոթող է, որի ուսումնասիրության արդյունքում հաջողվել է բացահայտել եւ վերականգնել հայոց Կենաց ծառի աստվածապաշտական համակարգը: Գիտության ամենատարբեր բնագավառներից հայտնի փաստացի տվյալների հավաքագրմամբ եւ համատեղ քննությամբ հաստատվել է, որ հայոց ավանդությունում ծիրանենին խորհրդանշում է առասպելական Կենաց ծառը եւ միաժամանակ ազգածին տոտեմի դեր է կատարում: Պարզվել է, որ միայն ծիրանն (հայկական ոսկե խնձորն) է բավարարում Կենաց պտղի ավանդական խորհրդանիշին ներկայացվող բոլոր պահանջներին2:

Գիտականորեն բացահայտվել է Հայոց Սրբազան տոմարի արեգակնային՝ անշարժ օրացույցի հնագույն ամսակարգը (տարեսկիզբն ու ամիսների հաջորդականությունը) եւ ամիսների օրակարգի հիմքում դրված աստղաբանական օրինաչափությունները, որը հնարավորություն է տվել ժամանակային եւ խորհրդանշական առումով որոշակիորեն ճշգրտելու, վերականգնելու մեր ազգային տոներն ու ծեսերը տարվա կենաց պարբերաշրջանում3:

Այսուամենայնիվ, մինչեւ վերջին ժամանակներս, տոմարական լուրջ ուսումնասիրությունների բացակայության պատճառով, շատ-շատերը շփոթում էին հայոց Սրբազան անշարժ տոմարը Սարկավագադիր անշարժ տոմարի հետ: Բանն այն է, որ Ղ. Ալիշանը հայոց Բուն թվականի սկզբի հաշվարկման համար հիմք է ընդունել Սարկավագադիր տոմարը, երբ XI դարում տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը) Հուլյան տոմարի հետեւողությամբ նահանջ տարի մտցնելով 1084 թվի Օգոստոսի 11=Նավասարդի 1 զուգադրությամբ անշարժացրեց հայոց շարժական օրացույցը, որը եւ սկիզբ եղավ Սարկավագադիր կամ Փոքր թվականի համար (տես աղ. 1): 

Սակայն, տոմարագիտական ուսումնասիրություններով ապացուցել ենք, որ Սարկավագադիր տոմարը զուտ արեգակնային տիպիկ (Սրբազան) տոմար համարել չի կարելի, քանզի Հովհանես Սարկավագի կողմից անշարժացված օրացույցում գարնանամուտը նշանավորող գիշերահավասարի օրը Արեգ ամսվա Արեգ օրը չէ, իսկ ամառնամուտի Նավասարդ ամսվա սկիզբը, ո՛չ հին՝ հուլյան, եւ ո՛չ էլ նոր՝ գրիգորյան տոմարներով չի կարող լինել Օգոստոսի 11-ը4: Բանն այն է, որ «Օգոստոսի 11-ին հայոց մեջ ժողովրդական տոն չի արձանագրվում, այդ օրը ժողովրդի կողմից չի ընկալվում իբրեւ նոր տարի եւ մեկնաբանության չի ենթարկվում ոչ տիեզերական, ոչ տնտեսական, ոչ իսկ ընտանեական-հասարակական նշանագրության առումով: Եկեղեցին եւս որեւէ ձեւով չի արձանագրում «տոնը»: Հիրավի, դժվար է հորինել այնպիսի տոմար, որ չհամապատասխաներ պատմական, տիեզերական, եղանակա-օդերեւութաբանական որեւէ տվյալի եւ բացարձականապես պիտանի չլիներ ծիսական եւ տնտեսական կիրառության համար:

Արդի ժամանակում ո՞վ որոշեց «պեղել», գործածության մեջ դնել այս թյուրիմացական տոմարը, սակայն ինչ-որ թեթեւ ձեռքով նավասարդի 1 եւ օգոստոսի 11 հավասարումը դաջվեց սերունդների ուղեղներում, իր կայուն տեղը գտավ եկեղեցական տոնացույցերում, եւ լրջմիտ տոմարագետները 150 տարի է, չեն կարողանում հակառակն ապացուցել»5:

Իրականում Հովհանես Սարկավագի նպատակն է եղել Ս. գրքի հայերեն թարգամանությունում առկա հայոց ամսանունների եւ բնագրային եբրայական-ասորական եւ հունական ամսանունների տոմարական ժամանակային փոխադարձ համաձայնեցումը, որը եկեղեցական տոմարագիտության տեսանկյունից շատ կարեւոր է: Այդ է պատճառը, որ հայոց քաղաքական (շարժական տարեմուտով) տարվա մ.թ. 428 – 431 թթ. դրությանն համապատասխանող Հովհաննես Սարկավագի կողմից անշարժացված տոմարը (հատկապես եկեղեցական տոների օրերի որոշման առումով) բարեփոխություն է համարվել:

Հարկ է նշել, որ հայոց Նավասարդի 1=Գրիգորյան (նոր) տոմարով օգոստոսի 11 համապատասխանությունը սկիզբ է առել Սարկավագադիր անշարժ տոմարի տարեմուտը Գրիգորյան տոմարով արտահայտելու Ղ.Ալիշանի օրացույցային սխալ մեկնությունից: Նա իր «Յուշիկք Հայրենեաց հայոց» աշխատությունում գրում է. «[Հայերը] ուրիշ հին գիտուն ազգաց պես երկու տարի ունէին, մէկն քաղաքական, միւսն սրբազան՝ որ էր հաստատուն. եւ անտարակոյս ասոր սկիզբն էր հինգ ամսով մ՛առաջ, արեգ ամսէն սկսելով, որուն անունն կու նշանակէ զարեւ եւ կու սկսի բուն արեգակնային ըսուելու վայելուչ օրէն, այսինքն գարնանամուտէն (յ 9 – 21 մարտի). եւ ասով այլ Նավասարդի գլուխն կամ քաղաքական տարեմուտն՝ նոյնպես ճիշդ օգոստոսի 11-ին (23-ի) կու հանդիպի»6: 1084թ. սկիզբնավորված Սարկավագադիր տոմարի մասին այս դատողությունները Ղ. Ալիշանը արել է 1869թ., երբ հին եւ նոր տոմարների տարբերությունը կազմում էր 12 օր: Այսինքն, ինչպես մարտի 9/21, այնպես էլ օգոստոսի 11/23 համապատասխանության մեջ առաջինը հուլյան (հին) տոմարով է, երկրորդը գրիգորյան (նոր) տոմարով: Սակայն, նոր կամ գրիգորյան տոմարի սկիզբն է 1582 թվականի հոկտեմբերի 15-ը (հին տոմարով՝ 5-ը), երբ պարզվեց, որ 325-1582 թթ. ընթացքում գարնան գիշերահավասարի սխալը կուտակվելով դարձել է մոտ 10 օր (1582-325/128=9.82): Եկեղեցական տոմարագիտությունում այդ առթիվ նշված է. «…գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն, մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին, այսինքն՝ 10 օր առաջ»7: Հետեւաբար, Սարկավագադիր տոմարի սկզբնավորման 1084թ., երբ մեզանում գարնան գիշերահավասար էր համարվում մարտի 20-ը, հին եւ նոր տոմարների 12 օրվա տարբերություն չի եղել: Այդ ժամանակ գարնան գիշերահավասարի սխալը կազմել է մոտ 6 օր (1084-325/128=5.93):

Այսպիսով պարզվում է, որ Ղ. Ալիշանի ժամանակ հուլյան տոմարի 12 օրվա սխալի պատճառով Սարկավագադիր օրացույցում Արեգի 1-ը՝ գրիգորյան տոմարով համընկել է մարտի 21-ի՝ գիշերահավասարի կամ գարնանամուտի օրվա հետ: Այդ է պատճառը, որ առաջին հայացքից թվում է, թե Սարկավագադիր տոմարով Արեգի 1-ը ի սկզբանե համընկել է գարնանամուտը նշանավորող «Հայկայ» Սրբազան Տոմարի տարեմուտի հետ: Սակայն, ինչպես տեսանք, դա այդպես չէ, հետեւաբար Սարկավագադիր տոմարը զուտ արեգակնային տիպիկ (Սրբազան) տոմար համարել չի կարելի, քանզի Հովհանես Սարկավագի կողմից անշարժացված օրացույցում գարնանամուտը նշանավորող գիշերահավասարի օրը Արեգ ամսվա Արեգ օրը չէ: Այսինքն՝ այդ մեծախորհուրդ օրը համաձայն հանրահայտ «ամեն բան իր ժամանակն ունի» բանաձեւի, ժամանակային առումով ստուգաբանորեն դարձել է խորհրդազուրկ:

Քանի որ տոմարագիտական ուսումնասիրություններով պարզվել է հայոց շարժական տոմարը նշված դրությամբ անշարժացնելու պատճառը, ապա ժամանակագրական առումով անընդունելի է Հայկը Բելին մ.թ.ա. 2492 թվականի նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին) սպանելու մասին վարկածը, որը եւ սկիզբ է համարվում հայոց Բուն թվականի: Անընդունելի է այդ վարկածը նաեւ այն առումով, որ այդ դեպքում հաշվի չեն առնվել մ.թ.ա. 5-րդ դարում հայոց արեգակնային տոմարի հնագույն ամսակարգի կրած փոփոխությունները:

Պարզության համար նշենք, որ Աքեմենյան տիրապետության ժամանակ կատարված զրադաշտական ռեֆորմի8 պատճառով հայոց Նավասարդ եւ պարսկաց Փարվարդին ամիսները իրար հետ միասին ամառնամուտից հայտնվեցին գարնանամուտում, որի արդյունքում Արեգ ամսվա Արեգ օրվա խորհուդը վերագրվեց Նավասարդի 1-ին: Սակայն ներկայումս մեզ հայտնի ամիսների հաջորդականության դեպքում, երբ Նավասարդը դիտարկում ենք որպես ամառնամուտի ամիս, ստացվում է, որ գարնանամուտի ամիսը Մարերինն է, այլ ոչ թե Արեգը: Իսկ սա նշանակում է, որ տեղի է ունեցել հայոց տոմարի ամսակարգի՝ տարեմուտի եւ ամսանունների հաջորդականության խախտում:

Աստղաբան-տոմարագետ Բիրունու վկայությունը9 (պարսկական օրացույցի ամսակարգը տարվա եղանակների նկատմամբ երեք ամսով շեղված լինելու մասին) մեզ հնարավորություն տվեց տոմարագիտական ուսումնասիրությամբ վերջնականապես հաստատելու, որ հայոց եւ իրանական արեգակնային հին օրացույցներում որպես գարնանամուտի, ամառնամուտի, աշնանամուտի եւ ձմեռնամուտի ամիսներ, համապատասխանաբար, հանդես են եկել Արեգը եւ Դեյը, Նավասարդը եւ Փարվարդինը, Տրէն եւ Տիրը, Մեհեկանը եւ Միհրը: Ի դեպ, պատահական չէ, որ հայոց ամսանուններից Տրէն եւ Մեհեկանը համընկնում են իրանական Տիր եւ Միհր ամսանունների հետ, որն արիական ընդհանրության վաղ շրջանում հայոց եւ իրանական տոմարների նույնության մասին է վկայում (տես աղ. 2): 

Սովորաբար, լոկ միջնադարյան մատենագիտական որոշ աղբյուրների հաղորդագրություններից ելնելով, ընդունված է համարվում, որ հայոց օրացույցի ամսակարգը սկսվում է Նավասարդ ամսով, որին հաջորդում են Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից եւ Ավելյաց ամիսները10: Սակայն, Նավասարդ ամիսը ի սկզբանե հայոց արեգակնային տոմարի տարեմուտի ամիս համարողները, իրականում մոռանում կամ չտեսնելու են տալիս մի շատ երեւելի, լուսավոր բան: Դա մեր արեգակնային տոմարում առկա գարնանամուտ-տարեմուտը նշանավորող Արեգ ամսվա Արեգ օրվա Այգ (Եռամեծ) Ժամն է11: Կարծես ընդունված է համարվում նաեւ, որ Նավասարդը իրանական փոխառություն է եւ, ըստ այդմ, այն պետք է ստուգաբանվի որպես (nava «նոր» և sard «տարի») Նոր տարի կամ Ամանոր: Սա, իհարկե, թյուրիմացություն է նախ այն առումով, որ իրականում Նավասարդը իրանական փոխառություն չէ, քանզի Նավասարդը մեր աստեղային առասպելում Հայկի դուստրն է, իսկ Հայկի զավակների անունները՝ ամսանունները իրանական փոխառություն չեն կարող լինել: Իրանցի պարսիկները Ամանորին Նովրուզ են ասում, ոչ թե Նավասարդ: Ի դեպ, մեր ժամանակներում Նավասարդ ամսանվան ուշադրության արժանի ստուգաբանություն է առաջարկել Խաչատուր Դադայանը իր «Հայեր եւ ծովեր» հոդվածում, ըստ որի հնում հայ վաճառականներն էլ էին Եփրատով նավարկում, եւ որ Նավասարդը կազմված է նավ եւ սարդ, փոխաբերական իմաստով՝ հյուսող, բառերից: Այսինքն՝ «Նավասարդ էր կոչվում տարվա այն ժամանակը, որն առավել հարմար էր նավ հյուսելու համար: Նավասարդ բառը հաստատում է արեւմտյան պատմիչների կողմից մեզ հաղորդած այն տեղեկությունը, որ հայերը ուռենու ճյուղերից նավեր էին հյուսում»12:

Ըստ լեզվաբան Վ. Սարգսյանի, հայ. սարդ (սեռ. սարդի) բառը բաղկացած է սար «պատրաստել, կառուցել, շինել» արմատից եւ դի վերջածանցից: Սար արմատը իրենից ներկայացնում է ար «արարել, շինել, պատրաստել» արմատը աճած նախաձայնով՝ ար > խար > յար > ժար > ջար> շար > սար: Իսկ Վանյան Սարդուրի անվանը հայերենում «մաքուր» ձեւով համապատասխանում է սարդ «մամուկ, գործարար միջատ» բառը13:

Մաշտոցյան Մատենադարանի 5975 «Պատճեն Տումարի Հայոց» ձեռագրում Նավասարդ ամսանվան վերաբերյալ նշված է. «Նաւասարդի՝ զնաւարկութիւն ասէ, յորժամ Հոգի Աստծոյ շրջեր ի վերա ջուրց», իսկ հայկական մեհենագրությունում Sardi-ն նաեւ աստղ է նշանանակում14: Այսինքն՝ ստուգաբանորեն Նավասարդ-ը նավարկության հետ առնչվող աստղի իմաստ նաեւ կարող է ունենալ:

Այսպիսով, տեսնում ենք, որ Նավասարդը համարել այլ լեզուներից փոխառություն եւ միանշանակորեն ստուգաբանել որպես Նոր տարի, անհիմն եւ սխալ մոտեցում է:

Նոր տարվա գարնանամուտ-օրահավասարի Արեգ ամսվա Արեգ օրը, որը համապատասխանում է Խոյ կենդանանշանի ^0-10-ին, իրականում մեր ծիրանածնունդ եւ ծիրանակիր նախահայր արի Հայգի եւ Վահագնի ծննդյան օրն15 է եւ նաեւ այն օրը, երբ Հայկ Աղեղնավորը Բաբելոնից՝ հարավից եկավ Հայաստան՝ հյուսիս: Վերջինիս եթե փորձենք մի պահ տոմարագետ-աստղաբանի աչքով նայել, ապա կպարզվի, որ այն խորհրդանշում է գիշերահավասարի օրվա սկզբին՝ այգաբացին արեւելքում Հայկն համաստեղության արեգակնային ամբարձումը, երբ Արեգակը երկնոլորտի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ եւ մտնում Կենդանաշրջանի սկիզբը՝ Խոյ կենդանանշանի ^00-10-ը:

Վեդայական գրականությունում առկա աստղագիտական բնույթի տվյալները վկայում են, որ վեդայական հիմների ստեղծման ժամանակաշրջանում (մոտ մ.թ.ա. 4500թ.) գարնան գիշերահավասարի օրը հարաբերակցվում էր Մրիգա՝ Հայկն համաստեղության հետ16, իսկ դա նշանակում է, որ մոտավորապես 6600 տարի առաջ գարնանային գիշերահավասարին արեւելքում տեղի էր ունենում Հայկն համաստեղության հելիոտիկ ծագում (արեգակնային ամբարձում):

Աստեղային ժամանակագրությունից ելնելով Բ.Գ. Տիլակը նշում է, որ մ.թ.ա. 5000-3000թթ-ի ժամանակահատվածը Հայկ-Օրիոնի ժամանակաշրջանն է, այսինքն՝ նրա հետ համընկնում էր գարնանային գիշերահավասարը: Բազմաթիվ վեդայական հիմներ աղերսվում են այդ շրջանի վաղագույն ժամանակների հետ17:

Վերոբերյալը խոսում է այն մասին, որ Հայոց Բուն թվականի սկզբի համար առավել պատշաճում է մոտ 7000 տարի առաջ գարնան գիշերահավասարին Հայկն համաստեղության a աստղ՝ Արայի18 առաջին հելիոտիկ ծագման (արեգակնային ամբարձման) ժամանակը: Սակայն պարզվում է, որ կա արժանահավատ վկայություն մ.թ.ա. 5000թ-ից շատ ավելի առաջ հայ ազգի գոյության մասին, ըստ որի «Պետականորեն ընդունված տարեթվի համաձայն Հայկը բարգավաճել է Քրիստոսից առաջ 2200թ. (ըստ Չամչյանի ժամանակագրության Ք.ա. 2107թ-ից–Ս.Ս.), ճշմարտության համաձայն՝ ավելի քան 7000 տարի առաջ»19: Այսինքն, Հայկ նահապետը, որի հետ սովորաբար ժամանակագրորեն կապում են հայ ազգի սկիզբը, ապրել է ոչ թե 4200-ից 4500 տարի առաջ, այլ 9000 տարի առաջ:

Տարիներ շարունակ այն մտայնությունն էր տիրում տոմարագիտությունում, որ հնադարում մարդիկ դժվար թե կարողանային բավարար ճշտությամբ որոշել գիշերահավասարի պահը, հետեւաբար եւ բացառում էին 365 օրից բաղկացած անշարժ տոմարի գոյությունը: Սակայն պարզվում է՝ Սթոունհենջից ավելի հին Քարահունջի աստղադիտարանի «հարավային թեւի սկզբում կա երեք քար, որոնցից մեկը («Խոյը») ունի բարձր՝ մոտ 3 մ գագաթ, իսկ երկու ավելի ցածրերն ունեն դեպի վեր ուղղված անցքեր, որոնք նայում են առաջին քարի գագաթին (տես նկ. 1): 

Այդ երեք քարերի օգնությամբ հայ գիտնականները դեռ 7500 տարի առաջ կարողացել են որոշել գարնանային եւ աշնանային գիշերահավասարի պահը՝ 2 վայրկյան ճշտությամբ: Այդ օրերին քարերի անցքից դիտելիս Արեգակը գալիս եւ կանգնում է բարձր քարի գագաթին («Խոյը գլուխ է ստանում»)»20:

Այդուամենայնիվ, վաղնջական ժամանակներից սկսած Հայկական լեռնաշխարհում շարժական տարեմուտով (365 օր տեւողությամբ) օրացուցի կիրառությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արեւադարձային (ՏԱ = 365.2422 օր), լուսնային (ՏԼ = 354.36706 օր) եւ աստղային (ՏԱստ= 365.256360 օր) տարիները տարբեր են եւ ունեն իրար հետ չհամադրվող կոտորակային մասեր, այսինքն՝ այն պայմանավորված էր Արեգակի եւ Լուսնի ցիկլերով երկարաժամկետ ճշգրիտ հաշվառումների գործնական դժվարությամբ:

Սակայն, հնագույն այդ ժամանակներում Հայքի եւ Եգիպտոսի աստղաբան քրմերին հայտնի էր, որ Սիրիուսի տարին (Մեծ շան համաստեղության a աստղի երկու իրար հաջորդող առաջին արեգակնային ամբարձումների միջեւ ընկած ժամանակամիջոցը) գործնական առումով հաստատուն մեծություն է եւ հավասար է 365.25 օրվա: Այս զարմանալի ու կարեւոր իրողությունը տոմարագիտությունում գիտականորեն հաստատվել է21:

Սիրիուսի (Արուսյակ-Աստղիկի) աստղային տարվա այս գործնական հաստատուն տեւողության իմացությունն է հիմնական պատճառը, որ վաղ անցյալում դարաշրջանների ժամանակագրության համար հուսալի հաշվիչ է ծառայել 365.25 օր եւ 365 օր հաստատուն տեւողությամբ տարիներ ունեցող օրացույցների համաձայնեցված տոմարական համակարգը, որի հիմքում դրված է հետեւյալ օրինաչափ պարբերաշրջանը.

Սոթիսի շրջան = 1460 x 365.25 օր = 1461 x 365 օր = 533265 օր:

կամ Սոթիսի շրջան = 1460 x Սիր. տարի = 1461 x Շրժ.տարի,

որտեղ Սիր.տարի = 365.25 օր, իսկ Շրժ.տարի = 365 օր:

Սոթիսի շրջանը մեզանում հայտնի էր Հայկայ շրջան անվանումով, որի համար Սոթիսի շրջանի նմանությամբ Հայկայ շրջան = 1460 Սրբ.տարի = 1461 Շարժ.տարի,

կամ 1460 Սրբ. տարի = 1461 x 365 օր = 533265 օր:

Հետեւաբար Սրբ. տարի = 533265/1460 = 365,25 օր:

Տոմարագիտությունից հայտնի է, որ վրացական, աղվանական, կապադովկիական, բյութանական, աթենական, եթովպական եւ եգիպտական օրացույցները (15 ազգերի օրացույցների ամիս-ամսաթվերի զուգակցության համար Հովհաննես Սարկավագի կազմած «Խառնախորան» աղյուսակում)22 ըստ քաղաքական տարվա առաջին ամսվա համապատասխանության կազմում են մի առանձին խումբ, որի մեջ ամսակարգի շեղվածության պատճառով չէր մտնում հայկական օրացույցը: Մ.թ.ա. 5-րդ դարում հայոց արեգակնային տոմարի հնագույն ամսակարգի կրած փոփոխությունները բացահայտելուց հետո այժմ մենք կարող ենք ասել, որ հայկական օրացույցը նշված յոթ ազգերի օրացույցների հետ միասին նույն տոմարական համակարգին են պատկանում:

Այսպիսով, տոմարագիտորեն հնարավոր է Հայոց Բուն թվականության հաշվարկման համար եգիպտական պահպանված հայտնի ժամանակագրության կիրառումը, քանի որ գիտականորեն հիմնավորել ենք քաղաքական տարեմուտի եգիպտական Թոթ եւ հայոց Նավասարդ ամիսների (արեգականային անշարժ տոմարով) ամառնամուտի ամիսներ լինելը23: Այսինքն՝ ինչպես ամառնամուտի հայոց Նավասարդի 1-ը, այնպես էլ եգիպտական Թոթ ամսվա 1-ը Սրբազան տոմարով 1460 սրբազան տարիների պարբերաշրջանը լրանալուց հետո է միայն համընկնում շարժական տարվա համանուն օրերի հետ:

Քանի որ հին եգիպտական եւ ասորական ժամանակագրությունների սկզբի համար կա վկայված միեւնույն տարեթիվը՝ մ.թ.ա. 11542թ.24, ապա այն կարելի է օգտագործել նաեւ հայոց տոմարական հաշվարկներում (որովհետեւ այն տոմարագիտական հիմնավորում ունի, որին մենք այստեղ չենք անդրադառնա): 

Եթե մ.թ.ա. 11542թ. առաջ ընկած ժամանակաշրջանը համարենք նախապատմական, ապա 2008թ. Մարտի 21-ից մինչեւ 2009թ. Մարտի 20-ը կլինի Հայոց պատմական ժամանակագրության 13550թ.: Հետեւաբար, կարող ենք ասել, որ այդ նախապատմական ժամանակաշրջանի ավարտից մինչեւ այսօր անցել է Հայկյան 1460 ամյա ինը շրջան: Ըստ այդմ, 2009թ. Մարտի 21-ից սկսվում է 10-րդ Հայկյան շրջանի 411-րդ տարին՝ 13551թ. (9×1460+411=13551, 13551-2009=11542):

Այժմ, ի ուրախություն համայն հայության, կարող ենք Հայոց Սրբազան եւ Գրիգորյան տոմարների զուգադրման աղյուսակի օգնությամբ որոշել Նոր տոմարի տարիների ցանկացած օրվան համապատասխան օրը Հայկյան Սրբազան տոմարով եւ հակառակը: Աղ. 3-ում Երեւանի ժամանակով բերված տվյալներից երեւում է, որ 2001-2020թթ. Ամանոր-տարեմուտի Արեգ ամսվա Արեգ օրը համընկնում է Մարտի 21-ի հետ, քանզի արեւածագով սկսվող Մարտի 21-ի Այգ ժամը հաջորդում է աղյուսակում նշված գարնանային օրահավասարի պահերին25: 

Պարսկական արեգակնային օրացույցին համանման, հայոց Սրբազան անշարժ օրացույցի յուրաքանչյուր ամսվա համանուն օրը, երբ ամսանունը եւ օրանունը համապատասխանում են իրար, տվյալ ամսվա հիմնական տոնն է համարվում: Այս օրինաչափության օգնությամբ մեզ հաջողվեց ճշգրտել, վերականգնել մեր հիմնական տոներից շատերի օրերը: Այս դրույթից ելնելով պարզվում է, որ գարնանամուտի, ամառնամուտի, աշնանամուտի եւ ձմեռնամուտի հիմնական տոներ են, համապատասխանաբար, Արեգ ամսվա Արեգ, Նավասարդ ամսվա Աստղիկ, Տրէ ամսվա Մազդեզ եւ Մեհեկան ամսվա Միհր օրերը (տես աղ. 4 եւ նկ. 2): 

Հարկ է նշել, որ նախկինում, երբ Հուլյան տոմարով գարնանամուտ-Զատկի՝ Արեգ ամսվա Արեգ օր էր համարվում Մարտի 20-ը26, Հուլյան Ապրիլի 7-ին (Մայրության օրվան) համապատասխանում էր Անահիտի օրը27, Հունիսի 24-ին (քրիստոնեական Ս. Հովհաննես Մկրտիչի կամ ռուսական ԼՉՈվ ԽցտՈսՈ-ի օրվան) համապատասխանում էր Աստղիկի (Սիրո եւ գեղեցկության դիցուհու) օրը, այսինքն մեր հին Վարդավառը, Սեպտեմբերի 21-ին՝ Տիր-Մազդեզի օրը, Դեկտեմբերի 22-ին՝ Մեհեկան ամսվա Միհրի օրը: Հունվարի 17-ին՝ Մարգաց Մարգարի օրը (սա մեր նախաքրիստոնեական Հովհաննես Կարապետ28 մարգարեի ծննդյան օրն է: Հայ առաքելական եկեղեցին, ի տարբերություն մյուս եկեղեցիների, Ս. Հովհաննես Մկրտիչի ծննդյան օրը նշում է ոչ թե Հունիսի 24-ին, այլ՝ Հունվարի 15-ին), Փետրվարի 14-ին՝ Հրոտից ամսվա Հրանդ օրը, այսինքն մեր ավանդական Տրնդեզի օրը29 , երբ եկեղեցին Տեառնընդառաջ է նշում (տես աղ. 5 եւ աղ. 6-ի 3-րդ սյունակը):

Հայոց արեգակնային օրացույցի Ավելյաց 5 օրերի անվանումներն են՝ 1. Լուծ, 2. Եղջերու, 3. Ծկրավորի, 4. Փառազնոտ, 5. Արտախուր: Գրիգորյան տոմարով նահանջ տարիներին առաջանում է Սրբազան տարուց դուրս 6-րդ օրը: Այն համապատասխանում է նահանջ տարվա Մարտի 20-ին, որը մեր Սրբազան հին եւ նոր տարիների ամսակարգին (365=12×30+5) չի պատկանում, դրա համար էլ Տարուց դուրս է համարվում (աղ. 4):

Վերջում, Հայկյան եւ Գրիգորյան տոմարների վերոբերյալ համադրության արդյունքից ելնելով, ի տարբերություն Ղ. Ալիշանի հիշատակված սրտացավ խոսքի, սրտագոհ նշում ենք.

Շատ ուրախալի է, որ Տիեզերական գարնանամուտի նախաշեմին՝ Ձկան դարաշրջանից Ջրհոսի դարաշրջան անցման ճակատագրական ժամանակներում, երկար ու ձիգ հարյուրամյակների ընդմիջումից հետո, վերստին կարող ենք ի գործ դնել հայոց ավանդական արեգակնային անշարժ օրացույցը: Հայկյան Սրբազան Տոմարի Կենաց ծառի աստվածապաշտական համակարգի կիրառությամբ Հայ ազգը կկարողանա իր այգաբերի առաքելությունը կատարել Նոր ժամանակներում: Հայկ Եռամեծի օրհնությունը եւ օգնությունն ենք հայցում այս ազգապահպան գործի հաջողության համար:

Սերգեյ Սիմոնյան

«ԱՆԱՀԻՏ» պատմամշակութային երիտասարդական ՀԿ-ի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու


1 Սերայդարյան Գ., Եկեղեցական տոմարագիտություն, Ե., 1995, էջ 109:

2 Տե՛ս Ս. Սիմոնյան, Հայոց խորհրդավոր ծիրանենին եւ նրա կենաց պտուղը, «Հայ-Արիներ» 2004, թիվ 7 (34), էջ 12-14: Ս. Սիմոնյան, Հայոց կենաց ծառը, «Լուսանցք», թիվ 29 (68) եւ թիվ 30 (69), էջ 8, 2008թ.:

3 Տե՛ս Ս. Սիմոնյան, Հայոց Սրբազան Տոմարը: Գիշերահավասարի եւ արեւադարձի օրերի խորհուրդը, «Հայ-Արիներ» 2006, թիվ 5-6, էջ 2-14: 

4 Տե՛ս Ս. Սիմոնյան, նշված աշխատ.:

5 Տե՛ս Լիլիթ Սիմոնյան, Տոմարային ծիսաշար, հտ.1, Ե., 2006, էջ 50-51:

6 Ղ.Ալիշան, Յուշիկք հայրենեաց հայոց, Վենետիկ, 1869, էջ 88:

7 Սերայդարյան Գ., Եկեղեցական տոմարագիտություն, Ե., 1995, էջ 118:

8 Հայտնի է, որ «Մազդեականության մեջ, մինչեւ V դ. մ.թ.ա., պաշտվել են նաեւ տեղական ցեղային աստվածները (դեւերը): Քսերքսես I կենտրոնացրել է պաշտամունքը եւ արգելել դեւերի երկրպագությունը: Սակայն, հետագայում եւս, Մազդայի հետ մեկտեղ հիշատակվում են Անահիտ եւ Միթրա աստվածությունները: Հին Մազդեականության որոշ գաղափարներ եւ ծեսեր վերաիմաստավորված ձեւով ներառել է զրադաշտականությունը»: Տես ՀՍՀ, հ.7, Եր., 1981, էջ 132, ՄԱԶԴԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ծանոթագրությունը:

9 А. Бируни. Избр. Произведения, т.1, Ташкент, 1957, с. 223:

10 Վերջինս ճիշտ է անվանել Ավելյաց օրեր:

11 «Առաջին ամիսս այս, ասէ, ձեզ սկիզբն ամսոց, որ է Արեգ ամիս», տե՛ս Եղիշէ, Վարդապետութիւն, 1859, էջ 242:

12 «Հայաստանի Հանրապետություն», 6 փետրվարի, 2004 թ., էջ 5: Տես նաեւ ««Сборник сведений о Кавказе», т.1, Тифлис, 1871 г., с. 56:

13 Վ. Սարգսյան, Ուրարտական քաղաքակրթությունը եւ բասկերի նախահայրենիքի հարցը, Եր., 1988, էջ 44-47:

14 Տես Ա. Մովսիսյան, Հայկական մեհենագրություն, Եր., 2003, էջ 116, աղ. 8:

15 Խոյ (լատ. Aries), Արեգ, Վահագն եւ արի, քաջ հասկացությունները փոխկապակցված են: Այդ են հաստատում հայոց բանահյուսությունը, ազգագրությունը եւ տոմարագիտությունը: Օրինակ, Ձենով Հովանը Սասնա տան շորերը, զենքերը, Քուռկիկ Ջալալին հանձնելով Մհերին, ասում է. «Որդի, առ հագի, նստի, // Սասնա տան խոյերեն դու ես մնացե…»: «Բառգիրք հայոց»-ում (Ե., 1975, էջ 37, ծան.892) արեգ-ը նշանակում է նաեւ քաջ, որը հայտնի է որպես Վահագնի մակդիր, իսկ Վահագնի ծննդյան երգում նրա «աչկունքն էին արեգակունք»: Նախահայր արի Հայգի մասին տես Ս. Սիմոնյան, Հայոց առեղծվածը, «Հայ-Արիներ», 2006, թիվ 1-2-3, էջ 47-60:

16 Тилак Б.Г., Арктическая родина в Ведах .М., 2001, с. 17::

17 Тилак Б.Г., с. 489:: 

18 «Общие истоки славянской и индийской ведической традиций можно видеть и в толковании звезд. Так, в индийской традиции звезда Ориона (Бетельгейзе) имеет название Ара и отождествляется с богом Шивой. А по славянской традиции это звезда в созвездии Ярилы (Яра), с коим связан и Арий Оседень, которому по преданию из «Веды славян» Шива (Сива) дал «Белую книгу». С появлением этой звезды связывают конец эпохи Купалы (Близнецов) и начало эпохи Лады (Тельца). В славянском календаре появление сей звезды (в 368 г.) приходилось на Ярилин день.», Асов А.И. Славянская астрология. М., 2001, с. 296:19 “ “«Хайк процветал за 2200 лет до Р.Х., согласно официально принятой датировке, и более, чем за 7000 лет, согласно истине». Илларион С. Писмо из монастыря Сурб Ованес. “Theosophist”, июль 1881 года (том II, стр. 213-215):

20 Ե.Ա. Սարգսյան, Երկնային լուսատուները հուսալի կողմնորոշիչներ են, Եր., 2002, էջ 73-74:

21 Տես Климишин И. А., Календарь и хронология, М., 1985, с. 147.ÿ, Ծ., 1985, ր. 147.

22 Հ.Ս. Բադալյան, Օրացույցի պատմություն, Ե., 1970, էջ 87-88:

23 Տե՛ս Ս. Սիմոնյան, Հայոց Սրբազան Տոմարը: Գիշերահավասարի եւ արեւադարձի օրերի խորհուրդը, «Հայ-Արիներ» 2006, թիվ 5-6, էջ 2-14:

24 Տես Донелли И. Атлантида: мир до потопа. Самара, 1998, с. 33-34 Ё Жиров Н.Ф. Антлантида. Основные проблемы антлантологии. М., 1964, с. 368, 370::

25 Մարտի 20-ին արեւածագի ժամանակի հաշվարկը ցույց տվեց, որ 2016 եւ 2020 նահանջ տարիների համար այն չի հաջորդում գարնանային օրահավասարի համապատասխան պահերին:

26 Ան. Շիրակացու, Հովհաննես Սարկավագի եւ մեր շատ տոմարագետ մատենագիրների աշխատություններում գարնան գիշերահավասարի օրը Մարտի 20-ն է:

27 «Она [Армянская Церковь] гордится весма ранней христианизацией, приписываемой апостолам Фаддею – Фоме и Варфоломею. Переход к христианству был облегчен превращением их бога Ванатура в Иоанна Крестителя, а богини Анаит в Марию¦ (п»°л Тристан Ананнель, Христианство: догмы и ереси, СПб, 1997, ¿з 263):

28 Է. Պետրոսյանը իր « «Боги и ритуалы Древней Армении. Ер., 2004, ր.45-46» ուսումնասիրությունում Ապոլոնի եւ Սուրբ Կարապետի շուրջ չորս տասնյակ նույնիմաստ մակդիրների համեմատական քննության արդյունքում եզրակացրել է. «сопоставление указывает на индентичность функций доэллинского Аполлона и древнеармянского Карапета Ի դեպ այդ մակդիրներրից են գիսավոր-ը (ՉՏսՏրՈՑօռ), լուսավոր-ը, սուրբ-ը, մարգարե-ն,կարապետ-ը, սուլթան-ը, պահպան-ը, ահեղ-ը, ձուկ-ը եւ այլն:

29 ՏՐՆԴԵԶ – ԱՏՐ (հուր-կրակ) + ԴԵԶ – Կրակի Դեզ՝ Սրբազան Խարույկ:

«Լուսանցք» Թիվ 87, 16-22 հունվար, 2009թ.

Գոյամա՞րտ, թե՞ գեյամարտ

January 16, 2009

Ըստ երեւույթին, ՀՀ իշխանությունները շախմատային դիվանագիտական ցայտնոտի մեջ են հայտնվել եւ, ամենայն հավանականությամբ, հայ շախմատիստների օլիմպիական հաջողությունների շորշոփից, կամ էլ ֆուտբոլային դիվանագիտության ազդեցությունից դեռ դուրս չեն եկել: Եվ գուցե դա է պատճառը, որ հայկական աշխարհ կառուցելու՝ հայոց գոյամարտը հաղթանակով ավարտելու փոխարեն, «հայոց» գեյամարտով են զբաղված…

Չնայած դժվար է զարմանալը, քանի որ մեր եվրակառույցների եւ կառավարության շատ անդամներ «գեյամարտի» սիրահարներ են, այնուամենայնիվ, տարակուսել կարելի է ՀՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաների անտրամաբանական կեցվածքից, ինչի պատճառով էլ Հայաստանը՝ ԱԳ նախարարության եվրադեմքով նախարարի ստորագրությամբ, միացավ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթին: Այդ «մարդասիրական» փաստաթուղթը ստորագրել են աշխարհի 64 երկրներ:

Մեր եվրախամաճիկները, որ գրեթե ամեն մարդկային հարաբերություններում ու հարցերում հետ են մնում հարեւան երկրներից, այս հակամարդկային հարցում շտապել են առաջ անցնել:

Բա՜ ոնց, կեցցե՛ աշխարհի ամենաառաջադեմ եւ ամենաեվրադեմ ՀՀ կառավարությունը…

Այդ փաստաթուղթը չեն ստորագրել մեր հարեւան եւ Արեւմուտքի սիրելի երկրներ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Չեն ստորագրել նաեւ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ աշխարհի պետությունների մեծամասնությունը:

Դե՜ հիմա պատկերացրեք, թե մարտիմեկյան ջարդի հարցով Հայաստանին մեղադրող ԵԽԽՎ-ն ի՜նչ սրտով է ձայնից զրկելու «գեյաշինարար» ու «գեյաշնորհ» ՀՀ եվրաներկայացուցիչներին… Ի՞նչ խղճով են ձեռք բարձրացնելու՝ քվեարկելու, երբ Երեւանը «համամարդկային մարդասիրությամբ» մի գլուխ առաջ է անցել իր հարեւաններից եւ նու՜յնիսկ ԱՄՆ-ից:

Երբ առաջադեմ ազգերը փորձում են վերադառնալ մարդկային արժանապատիվ կյանքի սկզբունքներին ու ազգային որակների վերականգնմանը, այսպիսի խեղկատակ «միացումները» (նաեւ աղանդավորական եւ սեռամոլագարական այլ ազատությունները) մեզ՝ հայերիս, դարձնում են համաշխարհային դավադրության սպասարկուների գերի: Անգլուխ ու անհետույք խառնամբոխ: Իրենց հռչակած հայկական աշխարհը կկառուցվի միայն հայկական ավանդույթներով ու սովորույթներով եւ… ոչ թե անբարոյականության ու սանձարձակության հիվանդագին ծավալումներով: Գուցե ՀՀ նախագահը բարեհաճի ավելի շատ նորմալ մարդկանց իրավունքներո՞վ զբաղվել, որ առկա աննորմալ վիճակից ազգովի դուրս գանք՝ միասնաբար, եւ ոչ թե եվրաչափանիշներով ավելի խճճենք մեր կյանքը: Թե չէ վաղը կարելի է մարդակերների ու սիֆիլիսով հիվանդների իրավունքներն էլ պաշտպանել ու պոռնոգեյասադոմազոխիստական շքերթներ էլ անցկացնել Երեւանում: Համա թե առաջադեմ կերեւանք հա՜: Բայց պետք է հիշել, որ գեյամարտը առաջ-ադեմների համար չէ, այլ՝ հետ-ադեմների…

Վահագն Նանյան

«Լուսանցք» Թիվ 87, 16-22 հունվար, 2009թ.

Ահազանգում են սփյուռքահայերը

November 14, 2008

Հեռու՝ մեզմէ այդ ախտը

 Արձագանք՝Զարթօնք” (Բեյրութ) օրաթերթին 

Անկախաբար ցեղային, ազգային, կրոնական, քաղաքական ու ընկերային խմբաւորումներէ, մարդկութիւնը երկու հիմնական խմբաւորում ունի՝ արու եւ էգ: Կեանքի շարունակականութիւնը պայմանաւորուած է երկու սեռերուն միացումէն: Արուի եւ էգի առողջ եւ բնական զուգաւորումն է որ նոր կեանքի ծնունդ կու տայ, եւ այդ պատճառաւ ալ անոնց միջեւ ամուսնութիւնը, ընտանիք կազմելը բնական երեւոյթ է: Թէեւ կան զոյգեր, որոնք ամուսնութեան եւ ընտանիք կազմելու դասական ձեւակերպութիւններուն եւ պարտաւորութեանց չեն ուզեր ենթարկուիլ եւ կան նաեւ բազմակին ու բազմա-ամուսին մարդկային ընկերութիւններ, բայց եւ այնպէս, կեանքի հիմնական օրէնքին ենթարկւելով, այդ բոլորը կը կատարուին արուի եւ էգի միջեւ, եւ միայն անոնց է որ կը տրուի (կը տրուէր) ընտանիք կազմելու իրաւունքը: 

Սակայն այսօրուան արտառոց աշխարհին մէջ կեանքի այս հիմնական օրէնքն ալ սկսած է խախտիլ: Ճիշդ է որ միասեռականներ եւ լեզպիէններ միշտ ալ գտնուած են մարդկութեան մէջ, բայց անոնք քիչ ու գաղտնի եղած են: Այդ բացառութիւնները իրենց մեղքին, յանցանքին գիտակից ըլլալով կամ հանրային կարծիքէն ամչնալով ու հալածուելով, գոց դռներու ետին գոհացում տուած են իրենց անբնական ցանկութիւններուն: Այսպէս, Եգէական ծովուն մէջ գտնուող Լեզպոս կղզին հաւաքավայրը եղած էր յոյն միասեռական չաստուածուհիներուն եւ անոնց հետեւորդ հելլէնուհիներուն, որոնք հո՛ն միայն կրնային ազատօրէն գոհացնել իրենց անբնական ցանկութիւնները: Ի դէպ, Լեզպոս կղզիին անունով ալ կոչուած է այդ հիւանդութիւնը: 

Բայց, ներկայ աշխարհին մէջ, ինչպէս բոլոր տարօրինակութիւնները, միասեռականները եւ լեզպիէնները եւս բազմացած են եւ տեղ-տեղ ընտանիք կազմելու իրաւունք ալ ստացած են: Նոր-նոր հաճոյքներու հետամուտ երիտասարդութեան համար չկայ սահման ու թապու: Սկսած է նոյնիսկ լկտի յանդգնութիւն մը երեւան գալ՝ դատապարտելու համար այն դասակարգերն ու անհատները, որոնք կը քննադատեն ու կը պախարակեն այդ ախտավարակ հիւանդութեանց հետեւորդները:

Անոնցմէ վերջինն է Քրիսթոֆըր Ադամեան, որ “Armenian Report”-ի 10 Ապրիլի թիւով այդ դասակարգին պաշտպանութիւնը կը կատարէ, քննադատելով նոյնիսկ հայութիւնը որ քայլ չի պահեր կեանքի ներկայ ընթացքին հետ՝ սիրով ընդունելու համար կէյ եւ լեզպիէն ընտանիքներու կազմութիւնը: Ան կարեւոր կը նկատէ կէյերու ամուսնութիւնը, որուն պէտք է նեցուկ կանգնին (եղեր) ընկերութեան նոյնիսկ ամէնէն պահպանողականները, որպէսզի, անոնք կարենան “ընտանիք” կազմել եւ միախառնուիլ ընդհանուրին: Աւելի համոզիչ ըլլալու համար ան ամփոփ պատմութիւնը կու տայ, թէ ե՞րբ եւ ո՞ւր արտոնուեցաւ կէյերու եւ լէզպիեններու ամուսնութիւնը, յորդորելով, նաեւ որ հայութիւնը ետ չմնայ այն “կարեւոր” շարժումէն: Եւ յետոյ սպառնալիքի պէս կ՛աւելացնէ, թէ հայերը ուզեն կամ չուզեն, կէյերու իրաւունքները իբրեւ յառաջադիմութեան անբաժան մասը, Եւրոպական Խորհուրդը ու Եւրոպական Միութեան կողմէ պիտի պարտադրուին Հայաստանին, զուգահեռաբար ազգային ու կրոնական փոքրամասնութիւններու մարդկային իրաւունքներուն: Բայց մտավախութիւն մը ունի կէյերու պաշտպան պարոնը. “Տրուած ըլլալով կոմունիզմի ազդեցութիւնը եւ Պապին աւանդական հակակրանքը միասեռականութեան դէմ, երկիրը (Հայաստան) օգնութեան պէտք պիտի ունենայ ընդունելու համար այդ հիմնական մարդկային իրաւունքը”: Եւ ահավասիկ, օգնութեան, առաջին կոչը արձակած է կէյերու պաշտպան Քրիսթոֆըր Ադամեան: 

Ան ուրախութեամբ կը տեղեկացնէ նաեւ, թէ կէյերու եւ լեզպիէններու ընկերակցութիւններ արդէն գոյութիւն ունին Լոս Անճելըսի, Փարիզի եւ Նիւ Եորքի հայ համայնքներուն մէջ, թէեւ անոնց անդամները գրեթէ անգոյ են հայաստանեան եւ սփիւռքեան երկխօսութեան մէջ: Մարդկային իրաւունքներու այս ջերմ պաշտպանը կ՛ակընկալէ, որ հիւանդներու եւ ախտաւարակներու այս դասակարգն ալ մաս կազմէր ազգային երկխօսութեան կուսակցութիւններուն եւ զանազան կազմակերպութիւններու կողքին: 

Քաղաքակրթութեան ամէնէն “նրբացած” աստիճանին հասած այս պարոնը տալիք պատգամ ալ ունի հայ ազգին. “Մենք կամ կը նստինք ու դիտենք իբրեւ կրաւորական ականատեսներ, եւ կամ, կրնանք արտայայտուիլ մամուլով եւ կրօնական ու քաղաքական կազմակրպութիւններու մէջ, ցոյց տալու համար որ հայերը պարզապէս հնացած ու պահպանողական ուժ մը չեն ընկերութեան մէջ, այլ, մեր սերունդի նոր գտած զարգացումին ու տնտեսական յառաջադիմութեան կ՛ընկերանայ նաեւ յառաջադիմութիւնը”, կ՛սէ ան: Եւ այդ յառաջադիմութիւնը, ըստ այս “մասնագէտ”-ին, միասեռականութիւնն է՝ արուամոլութեանը, լեզպիանիզմը: 

Բարեբախտաբար այս ախտաւորները իրարու հետ չեն կրնար սերնդագործել, եւ հետեւաբար, զարկ տալով աստուածային բնատուր այդ շնորհքին, երբեք իրենց մէջ չեն կրնար բազմանալ: Ուրեմն, համազգային պայքարով կարելի է չէզոքացնել զանոնք, արգելք հանդիսանալով անոնց տարածման: Թող քաշուին իրենց առանձնարանները, Լեզպոս կղզիները, եւ գոց դռներու ետին թող գոհացում տան իրենց հիւանդագին կիրքերուն: Հեռո՛ւ, հեռո՛ւ թող մնան մեզմէ այդ ախտաւորները, որպէսզի անմեղ ու անգիտակից զոհեր չվարակուին իրենցմէ եւ չաղարտեն հայութեան անունը: 

Չեմ գիտեր թէ կրցա՞յ ընթերցողին հասկանալի դարձնել հրէշային այս շարժումին ահաւորութիւնը, որուն դէմ եթէ ազգովին չպայքարինք, մարդկութեան ներկայ ապրելակերպով, անհաւանական չէ որ մեր ժողովուրդն ալ տայ իր զոհերը: Հակառակ ամբողջ կեանքիս ընթացքին ըմբոստ ու յանդուգն մէկը եղած ըլլալուս եւ կարծրացած սխալ մտայնութիւններու եւ գործելակերպի դեմ պայքարած ըլլալուս, կասկած մը զիս կ՛անհանգստացնէ. արդեօ՞ք ես հինցած, պահպանողական ու ժամանակավրէպ մէկը դարձած եմ չհասկանալու համար նոր ժամանակներու եւ շարժումներու պահանջքը: 

Ահա այս կասկածս փարատելու համար, եւ եթէ ճիշդ է ընդդիմութիւնս այս ախտաւոր շարժումին դէմ, կոչ կ՛ուղղեմ հայ մամուլին – Հայաստան եւ Սփիւռք – համազարկ բանալ ազգային մեր կեանքը խաթարող ու կազմալուծող այս ախտին եւ անոր “մասնագէտ” ջատագովներուն դէմ, առաջքը առնելու համար այս նոր աղէտին: 

Հայկ Նագգաշեան

Մոնթրէալ, Քանադա 

Հ.Գ. – “Լուսանցք”-ի կողմից – Երբ Հայաստանում այս հակաբնական ու հակամարդկային երեւույթի մասին ահազանգ հնչեցվեց, ինչը որոշակի բացահայտումների հասավ 2003-2005թթ.՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտարարություններով եւ ՀՀ իշխանական վերնախավի 3 անդամներին ուղարկված նամակներով, շատերը համարեցին, որ այլոց անկողին մտնելը լավ բան չէ… Բայց այդ այլոք արդեն մեր բոլորի ընտանիքներն էին մտնում ու անկողինները, եւ դեռ պետական քաղաքականություն թելադրում (այսօր էլ այդ վտանգից դեռ չենք ձերբազատվել): Իսկ մեզանում մարդու իրավապաշտպան հորջորջվածները (ովքեր սնվում են օտարի դրամաշնորհներով) աղաղակեցին, թե մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է կատարվում Հայաստանում: Նրանց “պատվերով երգին” արագ արձագանքեցին ինչպես այլազգի, այնպես էլ այլ երկրների հայազգի համասեռականները (նույնիսկ ՀՀ դեսպանատների մոտ ցույցեր անցկացրեցին), իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը ինչպես միշտ իր տարեկան զեկույցում արձանագրեց այդ “անմարդկային” փաստը: Հայաստանում (եւ ոչ միայն մեր երկրում) կան բժիշկներ, ովքեր համասեռականությունը մարմնական հիվանդություն են համարում, կան նաեւ բժիշկներ, ովքեր սա հոգեկան հիվանդություն են դիտարկում, եւ կան բժիշկներ, ովքեր համասեռականությունը (կամ նմանատիպ այլ դրսեւորումները) ոչ մի հիվանդություն էլ չեն համարում, պարզապես այլասերվածությունը թաքցնելու պատրվակ են նկատում: Եթե համասեռականները մարմնական հիվանդ են, ապա պիտի բուժվեն, մեկուսացվեն, որպեսզի այդ հակաբնական վարակը չտարածեն ամենուր (հատկապես՝ երիտասարդության շրջանում), եթե հոգեխեղված են՝ առավելեւս պիտի մեկուսացվեն ու հոգեբուժարաններում բուժվեն, իսկ եթե պարզապես այլասերվածներ են ու վտանգավոր են հանրության համար, ապա հասարակական չարիք են, ապա պիտի պատժվեն՝ դատապարտվեն ու բանտարկվեն: Թե չէ օրենքներով պաշտպանվում են ու նորմալ մարդկանց էլ բանտերում “փակել” են տալիս… Այսօր էլ ոմանք պատվիրված հոդվածներով փորձում են այս հիմնահարցի բնույթն աղավաղել, անձնավորել, սակայն, սա հերթական “շոու” չէ: Հարցը բարձրացվել է եւ, եթե այդ ոմանք անուններ են ուզում լսել, ապա մի շարք անուններ ու պետական ոլորտներ հնչեցվել ու մատնանշվել են, էլ ի՞նչ է պետք: Հետաքրքիր է, որ ներկուլիսային զրույցներում գրեթե բոլորը գիտեն այդ՝ արդեն նշյալ եւ այլ անունները, բայց… լռում են, նույնիսկ քծնում են նրանց, իսկ ուրիշների առջեւ դա բարձրաձայնելու պահանջներ են դնում: Ինչպես արդեն ասված է՝ դեռ բացահայտվածների հարցերով զբաղվեք, հետո մնացյալի մասին խոսեք… 

Իսկ թեման այնքան բացահայտ է, որ օտար երկրների դեսպանատների համասեռական աշխատակիցներն էլ են օգտվում “մեր” համասեռականների ծառայություններից կամ՝ գուցե “մերոնք” են օգտվում նրանց բարեհաճությունից…

Հայաստանում բարձրացված ահազանգը նաեւ սփյուռք հասավ, ու հայությունը հրապարակայնորեն մերժեց այս արատավոր երեւույթի գոյության իրավունքը, սակայն մեր եվրաիշխանավորներն իրենց իշխանական աթոռների վրա մնալու հանգամանքով պայմանավորված, ինչպեսեւ՝ եվրափողերից օգտվելու մոլուցքից դրդված, օրինականացրեցին համասեռականությունը (ինչպես աղանդավորականությունը) եւ դարձան դրանց պաշտպանները: 

Մի բան գոնե դրականորեն լուծվեց: Բարձրացված աղմուկը զգուշացրեց ոչ միայն նորմալ մարդկանց, այլեւ՝ համասեռականներին, որ Հայաստանում պիտի “չծաղկի” այս երեւույթը, ինչպես հիմա պոռնկությունն է ծաղկում՝ ոստիկանների ու մեր ազգային անվտանգությունը պահպանող մարմինների խրոխտ “հսկողության” ներքո… Այս պետական աշխատողները ազգի պահպանությունը երեւի միայն ՀՀ սահմաններից այն կողմ են հասկանում: Եթե իսկապես այդպես են մտածում, ապա շուտով իրենց եւ մեր զավակների ազգային նկարագրի անվտանգության կորստի ականատեսը կդառնան: Ամեն դեպքում՝ պետական համակարգում, որպես “հռոմեական” կամ “հունական” բարձրաշխարհիկների ավանդույթ, համասեռական նորամուծությունը առաջընթաց չունեցավ եւ դա՝ շնորհիվ մի քանի մարդկանց համառ ջանքերի: Բայց ինչպես տեսնում ենք՝ վտանգն իսպառ վերացած չէ, համասեռականներն իրենց պուրակներն ունեն, սրճարաններն ու հավաքատեղիները, եւ հետագա լռությունը կրկին կնպաստի հիվանդների, հոգեխեղվածների կամ այլասերվածների հաղթարշավին… 

Սա ազգային եւ պետական անվտանգության լուրջ հիմնահարց է, եւ այսպիսիները պիտի այլեւս օրենքով պաշտպանված չլինեն (ավելին՝ օրենք գրողների ու իրագործողների մեջ չլինեն) ու չդառնան նոր “սոդոմգոմորների” պատճառ: 

“Լուսանցք” Թիվ 80,  14-20 նոյեմբերի, 2008թ.

Ինքնորոշում՝ պատմական արդարության հիմքով

October 17, 2008

Ուգո Չավեսը եւ պատմական արդարությունը  

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ինչպես նախկինում, այս անգամ էլ աչքի ընկավ իր յուրօրինակ տեսակետով: Նա կոչ է արել լատինամերիկյան երկրներին՝ այլեւս չտոնել “Ամերիկայի հայտնագործման օր”-ը, որը շաբաթներ առաջ նշվել է ամբողջ Հարավային Ամերիկայում եւ Իսպանիայում, որտեղ այդ տոնը կոչվում է “Իսպանական ազգի օր”: Ուգո Չավեսի կարծիքով, Քրիստափոր Կոլոմբոսը 1492թ. առաջին անգամ ոտք դնելով Բահամյան Գուանախանի կղզի (ներկայում՝ Սան-Սալվադոր) առաջինն է գլխավորել գաղութարարների ներխուժումը:

2002թ. սկսած Վենեսուելայում այդ օրը նշվում է որպես “Հնդկացիների դիմադրության օր”:

Վենեսուելայի նախագահի կարծիքով, Ամերիկայի հայտնագործման օրը ամենասարսափելի ցեղասպանությունն էր մարդկության պատմության մեջ: Նա հայտարարել է, որ ամերիկյան մայրցամաքում ոչնչացվել է բնիկ հնդկացի բնակչության 95%-ը, եւ “Եվրոպան պետք է ներողություն խնդրի հնդկացիների ցեղասպանության համար”: Նախագահ Չավեսը պարզապես սրբապղծություն է համարել տարբեր երկրներում Կոլոմբոսին մեծարելու հանգամանքը: 

Ավելի առաջ գնալով, Վենեսուելայի նախագահն ասել է, թե ցանկանում է իր երկրում “21-րդ դարի սոցիալիզմ” կառուցել: Իսպանացի գաղութարարների ներխուժման ժամանակ հնդկացիների համայնքները հենց այդպիսի սկզբունքով էին սոցիալիզմ կառուցում: 

Ողջունելով հնդկացիական Ամերիկան՝ Վենեսուելայի նախագահը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում էլ կան մարդիկ, որոնց համար Կոլոմբոսի օրը տոն չէ: ԱՄՆ-ի շատ հնդկացի բնակիչների համար դա վշտի օր է, քանի որ, նրանց կարծիքով, հենց Կոլոմբոսը բացեց մայրցամաքը եվրոպացի գաղութարարների առջեւ, “ովքեր այստեղ բերեցին հիվանդություններ, մահ, աղքատություն, իսկ բնիկներին քշեցին պահեստազոր”: 

Իսկ Կոլոմբոսի օրը ԱՄՆ-ում ավանդական տոն է, որը պաշտոնապես ընդունվել է 1937թ. նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նախաձեռնությամբ: 1971թ. ի վեր այն նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը: 

Պատմական արդարությունը նաեւ ԱՄՆ-ում ու Կանադայում 

Հյուսիսամերիկյան հնդկացիների դակոտա ցեղի առաջնորդների ներկայացուցիչները հայտարարել են, թե խզում են 150 տարի առաջ ԱՄՆ կառավարության հետ կնքած պայմանագիրը: Նրանք այդպիսով համարում են, որ դուրս են եկել ԱՄՆ կազմից եւ պատրաստվում են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել տարբեր երկրներում: ԱՄՆ հինգ նահանգներում բնակվող այս ցեղախմբի ներկայացուցիչները կարող են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից, եւ նրանց նոր անձնագրեր կտրվեն: 

Իհարկե, ԱՄՆ պետքարտուղարությունը անվավեր է համարել պայմանագրի միակողմանի խզումը՝ հայտարարելով, որ “դրանք թղթի վրա գրված խոսքեր են եւ որեւէ արժեք չունեն”: Բա ինչ, արժեք ունեն միայն ամերիկյան խոսքերն ու որոշումները: Երբ արհամարհվում ու ոտնահարվում են հնդկացիների տարբեր ցեղախմբերի իրավունքները, մշակութային ու ինքնատիպ այլ արժեքներ, երբ զավթվել են բնիկների հողերը, իսկ նրանք զանգվածաբար ոչնչացվել են ու հիմա ոչնչացման եզրին են… դրա իրավունքն ունեն ԱՄՆ-ացիները, ինչ-որ նուրաբուս ու անդեմ ամերիկյան խառնազգ: Իսկ ահա հնդկացիները իրավունք չունեն ինքնորոշվելու, ինքնապահպանության: Ամբողջ աշխարհին իր անդեմությունը փաթաթող այս երկիրը դեռ հավակնում է ազատարար ու առաջադեմ պետություն կոչվելուն, այլ երկրները քանդող-մասնատող այս պետությունն իր ներսում ցեղասպանել է մի ամբողջ մարդատեսակի՝ կարմրամաշկների ռասան: Ուրիշներին հակասեմականության մեջ մեղադրող այս պետությունը դարերով հակահնդկացիական քաղաքականություն է վարում, ինչը երբեք չի արձանագրվում ԱՄՆ պետքարտուղարության ազգի, մարդու կամ կրոնական ազատությունների տարեկան զեկույցներում:

Իսկ Դակոտա ցեղի առաջնորդներն արդեն այցելել են Բոլիվիայի, Վենեսուելայի, ՀԱՀ-ի, Չիլիի եւ այլ դեսպանատներ ու շարունակելու են իրենց պայքարը՝ Դակոտա երկրի (ընդգրկում է տարածքներ՝ Նեբրասկայի, Հարավային եւ Հյուսիսային Դակոտաների, Մոնթանայի եւ Վայոմինգի նահանգներից) անկախության համար: 

Նման մի շարժում էլ սկսված է Կանադայում, որտեղ հնդկացիները բողոքում են արգելոցներում ապրելու եւ համատարած աղքատության դեմ: Իհարկե, դեռ այն անկախության ձգտման չի հասել, բայց ամեն ինչ առջեւում է… 

Նարե Մշեցյան 

“Լուսանցք” Թիվ 76, 17-23  հոկտեմբերի, 2008թ.

Պայթյուն` հանրային ու ատոմային

September 26, 2008

Ակադեմիկոս Սուրեն Այվազյանն այն անհատն է, ում ջանքերով նաեւ հնարավոր եղավ կազմակերպել Արցախն ազատագրելու պայքարի վերջին փուլը: Հիմա շատերը հայոց արեւելյան տարածքների մի մասի ազատագրման դերակատարումը վերագրում են մարդկանց մի խմբի, որի ղեկավարի իրական նպատակը բոլորովին այլ է եղել: Բացի այդ, հայոց նորագույն պատմության ողբերգական դրվագներից մեկը՝ Սպիտակի երկրաշարժի առեղծվածը շատերին է մտահոգում, մինչդեռ դրա պատասխանը ժամանակին տվել են տեղյակ մարդիկ: Ահա թե ինչու որոշեցինք հանրության ուշադրությունը հրավիրել փաստերին: Պարոն Այվազյանի հետ զրույցը շատ երկար տեւեց, սակայն դրանից կհրապարակենք միայն, մեր կարծիքով, առավել այժմեական հատվածները: 

Շարժումն սկսված էր վաղուց 

- “Ղարաբաղկոմիտեն ստեղծվեց անհնարինը հնարավոր դարձնելո՞ւ նպատակով:

- Մինչ 1965թ. ստալինյան ազդեցությունը շատ մեծ էր, իսկ Եղեռնի մասին չէին էլ ուզում հիշել: Սակայն, որոշ մարդիկ զբաղվում էին այդ խնդիրներով: Մինչեւ 1965թ. ես եւս զբաղվել եմ հայկական հողերը՝ Արցախը, Նախիջեւանը, Ջավախքը վերադարձնելու գործով: Ծագումով հայրական կողմից սասունցի-մշեցի եմ, մայրական կողմից՝ էրզրումցի-վանեցի, ինքս էլ Թիֆլիում եմ ծնվել, եւ այդ խնդիրներին վերաբերող տեղեկատվության մեծ պաշար ունեի: Բաց նամակներ էի գրում Մոսկվա, տեղական իշխանություններին, ազգային հարցն էի առաջ քաշում: Մեծ պատմաբան ու պետական գործիչ Ջոն Կիրակոսյանը մի անգամ ասաց. “Սուրեն, բացի նամակներից դու պետք է լուրջ գործով զբաղվես”: Նրա առաջարկով ստեղծեցի 30 հոգանոց կոմիտե, որը կոչվեց “Ղարաբաղ”: Խմբում ներգրավվեցին իսկական հայրենասերներ: 

Ջոն Կիրակոսյանի հանձնարարությամբ Ս. Այվազյանը հանդիպել է այն ժամանակվա ԽՍՀՄ արտգործնախարար Ա. Գրոմիկոյի հետ: Վերջինս նկատել է, որ հայկական հողերի խնդիրը լուծելու համար հարկ է ճշտել դրանց սահմանները: Ջ. Կիրակոսյանը չի ցանկացել դիմել ՀԽՍՀ ԳԱ մասնագետներին. “Եթե ես այս հարցը բարձրացնեմ ակադեմիայի առջեւ, նրանք մի 10 տարի գործ կանեն, 10 մլն. էլ փող կուզեն, վերջում էլ սուտ տեղեկատվություն կտան: Ինքդ ուսունասիրիր”, – հանձնարարել է նա: Կարճ ժամանակում Ս. Այվազյանը հավաքել է անհրաժեշտ բոլոր տվյալները եւ ներկայացրել Ջ. Կիրակոսյանին: Վերջինս անմիջապես ընթացք է տվել գործին: Միաժամանակ բազմացվել է կազմված քարտեզը եւ բաժանվել՝ քարոզչական նկատառումով: 

- Հայաստանի ամեն մի շրջանում 4-5 հոգանոց բջիջներ ունեինք, – պատմում է պրն Այվազյանը: – Ջ. Կիրակոսյանն ինձ տալիս էր անհրաժեշտ տվյալները, իսկ արտերկրի հետ կապն ինքն էր պահում: Օրերից մի օր ինձ կանչեցին ՊԱԿ, որի ղեկավարը՝ Մարիուս Յուզբաշյանը, արցախցի էր, պատերազմի հերոս եւ մեծ հաճույքով ինձ ընդունեց: Դրանից հետո նրան միշտ տեղյակ էի պահում գործունեությանս մասին: Կենտկոմի հետ էլ կապ կար. երիտասարդ գիտնականիս ՀԽՍՀ ղեկավարությունը չէր խանգարում, որովհետեւ աշխատում էի օրենքի սահմաններում: 

Ս. Այվազյանը լավ գիտեր, որ հայերը հիմք ունեն այդ խնդիրներն արծարծելու եւ ակնկալելու դրական լուծում՝ հենց խորհրդային տարիներին: “Բայց միեւնույն ժամանակ Կրեմլից ասում էին՝ մեզ համոզել եք դուք՝ մտավորականներդ, բայց արդյո՞ք դա ժողովրդի պահանջն է: 1987թ. էր. 2,5 էջանոց մի նամակ գրեցի, եւ 125 հզ. ստորագրություն հավաքվեց: Ներկայացրի Կ. Դեմիրճյանին, ուղարկեցի Գորբաչովին…”, – պատմում է նա:

Եղել են նաեւ սադրանքներ, ձերբակալելու փորձեր, քանի որ Արդբեջանն էլ քնած չէր: Ի դեպ, կոմիտեի գործունեությունը Հայաստանում, Արցախում ու Մոսկվայում ֆինանսավորվել է բացառապես Ս. Այվազյանի անձնական միջոցներով: 

Նրանք փչացրին գաղափարը 

Արցախի միացումը Հայաստանին շարժումն ունի նաեւ “կանաչ” փուլ, երբ պահանջը քողարկվեց բնապահպանականով: Պարոն Այվազյանն ասաց, որ դա նույնպես համաձայնեցված է եղել ՀԿԿ Կենտկոմի հետ: Փաստորեն, ԽՍՀՄ օրոք հնարավոր է եղել Ազգային խնդրի մասնակի լուծումը, որը, սակայն, իրադարձությունների բերումով հնարավոր չեղավ: Իհարկե, Կոմիտեի եւ գաղափարի այլ ջատագովների ջանքերով ԼՂԻՄ-ի, ապա եւ՝ ՀԽՍՀ-ի օրենսդիր մարմիններն ընդունեցին միավորմանը վերաբերող որոշումներ, բայց……

Այդ ընթացքում որոշ ուժեր արդեն ամեն ինչ անում էին շարժումն այլ հուն տեղափոխելու նպատակով: “12 տարվա ընթացքում ոչ մի տեղից փող չեմ ստացել, իսկ սրանք սկսեցին հանրահավաքի ժամանակ, իբրեւ թե Ղարաբաղի համար, փող հավաքել: Իմ ունեցած տվյալներով, մի հանրահավաքում ձեռք գցեցին 6-7 մլն. ռուբլի: Մարդիկ կային, ովքեր վերջին լուման էին տալիս շարժմանը: Ահռելի գումար էր դա: Այդ ընթացքում ես 50 հզ. դոլար ստացա “Հնագույն Հայաստանի մշակույթի պատմություն” գրքի հրատարակումից (1985թ. 15 հզ. հատ տպագրվեց այստեղ, իսկ 1988թ. Լիբանանում՝ 50 հզ. օրինակով): Այդ փողն անմիջապես ուղարկվեց Ստեփանակերտ՝ հնարավոր հարձակումներից Արցախի պաշտպանությունը կազմակերպելու համար: Կյանքը ցույց տվեց, որ դա ճիշտ էր: Իսկ հանրահավաքի ժամանակ հավաքված փողերը կորան: Հետո Սումգայիթ եղավ, Բաքուն 20 կգ ոսկի կաշառք տվեց Կրեմլի հզորներին…”, – մռայլվեց Ս. Այվազյանը: 

Դրանից հետո իրադարձությունների բնույթը փոխվեց՝ շարժման ղեկավարների ու իրավիճակի առումով: “…Ռաֆայել Ղազարյանը, ով նույնպես ֆիզիկոս էր, մի առիթով ասաց, թե ուզում են “Ղարաբաղ” կոմիտե ստեղծել, որի ղեկավարը լինելու է Վազգեն Մանուկյանը, իսկ կազմում Վանո Սիրադեղյանն է, Համբարձում Գալստյանը… Բոլորին ճանաչում էի, բայց ասաց նաեւ, որ նրանցից մեկն ինձ անծանոթ է, ու անունը տվեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյան: Լեւոնին տեսել էի Մատենադարանում, տնօրենի ընդունարանում, բայց առանձնապես ուշագրավ մարդ չէր: Ասացի, որ հիմարություն չանեն, քանի որ այդ անվանումով կոմիտե արդեն վաղուց կա ու հայտնի է ամենուր: Հանդիպեցինք. Հ. Գալստյանն էր եկել, Ռ. Ղազարյանը, Վ. Սիրադեղյանը ու էլի մեկը: Բացատրեցի խնդիրը, ներկայացրի արված գործը: Սրանք իբր համոզվեցին, ասացին՝ Վազգեն Մանուկյանին կտեղեկացնենք: Լեւոն չկար անտեղ: Այսպես գործին խառնվեցին “անտեղյակ” մարդիկ ու ամեն ինչ տարան այլ ուղով…”: 

Երկրաշարժ՝ ատոմային պայթյուններով 

Արցախյան շարժման ընթացքում մի դրվագ կա, որն ամեն կերպ փորձում են անտեսել “պատասխանատու այրերը”: Սպիտակի երկրաշարժը: Այն ժամանակ խոսակցություններ եղան, որ դա ծրագրված պայթյուն է եղել՝ շարժումը խեղդելու նպատակով: Շատ մեղմ ձեւերով այդ ձայները լռեցվեցին: Իսկ թե ինչ է եղել իրականում, պատմեց ինքը՝ երկրաշարժային զենքի հիմնադիրներից Սուրեն Այվազյանը: 

Մոսկվայի համալսարանի երկրաբանության եւ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո նա, մրցույթում հաղթելով, հնարավորություն է ստանում զբաղվելու հակահրթիռային պաշտպանության խնդիրներով: 

- 1943թ. ԽՍՀՄ-ը չէր կարողանում լուծել մի կարեւոր խնդիր, իսկ ես 2 ամսում գտա այն ալիքը, որը 4.5 կմ բարձրությունում ոչնչացնում է հրթիռը: Դա 1957թ. նոյեմբերի 7-ն էր: Պաշտպանության նախարար մարշալ Ժուկովն այդ առիթով մեր խումբը հրավիրեց Մոսկվա: Մեր ուսումնասիրած բնագավառը, այդ թվում՝ ատոմային, վերահսկում էր Պետանվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի 1-ին կարգի գաղտնիության բաժինը: 1967թ. դարձա Պետական մրցանակի դափնեկիր, իսկ 1981թ. ստացա ինժեներական զորքերի գեներալ-մայորի կոչում: Մասնակցել եմ մի քանի զենքեր ստեղծելու գործընթացների, ընդ որում՝ հակազդող: 1971թ. մշակեցի երկրաշարժն ուժեղացնելու, այսինքն՝ ստեղծեցի արհեստական երկրաշարժ ստեղծելու տեսությունը: Փորձարկումներ եղան… Ներսեսով ազգանունով (բաքվեցի էր) մի հայ գիտնական էր փորձերն անում (ակադեմիկոսը մասնագիտորեն բացատրեց պայթյունը կազմակերպելու եւ ղեկավարելու նրբությունները, սակայն, տեղի սղության պատճառով, դուրս ենք թողնում այդ նյութը. այս պահին մեզ հետաքրքրողը փաստն է): 1987թ. վերջին ԱՄՆ-ն կարողացավ արհեստական երկրաշարժ անել՝ ատոմային վակուումային ռումբ պայթեցնելով. ստացվեց 4-5 բալանոց երկրաշարժ: Խորհրդային Միությունն ուշացել էր, եւ Գորբաչովը պահանջեց շտապ ձեռնամուխ լինել փորձարկումների: Դրանք, ինչպես ես էի նախատեսել, պետք է տեղի ունենային Ղազախստանում՝ Սեմիպալատինսկում, բայց տեղի ղեկավարությունը չհամարձակվեց դա անել: Որոշեցին զենքը գործադրել Սառուցյալ օվկիանոսում՝ Նովայա զեմլյա կղզում, որն անմարդաբնակ է: ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովն առարկեց՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում հարկ կլինի շինություններ կառուցել, անասուններ լցնել դրանց մեջ (ավերածության չափն ու զոհերի թիվը ճշտելու նպատակով), իսկ դրա համար ժամանակ ու լրացուցիչ ծախս է հարկավոր: Ինչ-որ մեկն առաջարկել է. քանի որ Հայաստանում հակախորհրդային շարժում է սկսվել, ճիշտ կլինի հենց այնտեղ էլ փորձարկել, առավելեւս, որ այնտեղ՝ Սպիտակի ընդերքում արդեն պատրաստի՝ դատարկ տարածքներ կան, բացի այդ, առկա է խիտ բնակչություն… Յազովն այդ ընթացքում մի քանի անգամ եկավ Հայաստան: Ինքս եմ տեսել Սեւանից Երեւան եկած՝ այդ զենքը տեղափոխող շարասյունը, որը հետո շարժվեց դեպի Լենինական: 1988թ. սեպտեմբերն էր: Հայաստանի վտանգված տարածքների թուրքական բոլոր գյուղերն արդեն հրահանգ էին ստացել: Թուրքերը գնում էին ու ասում հայերին. “Այ, կտեսնեք, թե ինչ կլինի ամսի 7-ին”: Դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին պայթեցրին ատոմային ռումբերը՝ վակուումի պայմաններում, իսկ ամսի 7-ին տեսանք հետեւանքը (նախորդ օրերին ընդերքում կուտակված լիցքը պետք է դրսեւորվեր): Այնպիսի ավերածություններ եղան, որ շատ բան տեսած զինվորականներն ասում էին, թե Ստալինգրադում անգամ այդպիսի բան չի եղել: Իմ հոգեկան վիճակն ահավոր էր, քանի որ այդ ռումբերի ստեղծողներից էի: 

Հայաստան եկավ Նիկոլայ Ռիժկովը, ում մերոնք հերոս են դարձրել ու արձան կանգնեցրել: ԽՍՀՄ վարչապետն էր. եկել, տեսել էր ու գաղտնի հեռագիր ուղարկել Ռոստով. “Ուղարկեք հարյուր հազարավոր դագաղներ”: Իսկ մեզ ասացին, իբր, զոհերի թիվը 24-25 հզ. է: Ընկերներիցս մեկն այն ժամանակ Հայաստանի ՆԳՆ գնդապետ էր, բոլոր հաշվարկները նա էր անում: Դեկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին ոչ մի հաշվարկ չի եղել. դիակները թաղում էին առանց հաշվելու: Այն ժամանակ Լենինականի (Գյումրի) բնակչությունը 350 հզ. էր, մի 100 հզ. մարդ էլ եկել էր Նախիջեւանից, Արցախից: Սպիտակում էլ ոչ թե 40 հզ. բնակիչ էր, ինչպես ներկայացնում են պաշտոնապես, այլ, նվազագույնը, 60 հզ: 350 հզ. զոհ տվեցինք, ասում եմ՝ որպես մասնագետ: Դրա համար էլ Գորբաչովը վազելով եկավ Հայաստան ու, երբ Շեւարդնաձեին հարցրել է, թե ինչ է եղել, սա պատասխանել է. “Այդպիսի արդյունքների չէինք սպասում”: 

- Կարծում եք՝ մեր հատուկ ծառայություններն անտեղյա՞կ են եղել:

- Նախօրյակին Ծաղկաձորում ապրող մի գեներալ զանգահարել է Մոսկվա՝ կնոջը ու ասել. “Ես կգամ փորձարկումից հետո”: Լենինգրադից դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը պահանջում էր. “Ազատեք Լենինականը, բնակչությանը հանեք”: Ինձ էլ են անձամբ զգուշացրել: Սուրեն Երեմյանի կինը՝ տիկին Ռուզաննան, հոկտեմբերի վերջերին զանգահարեց. “Սուրեն, գիտե՞ք, Դիլիջանում հանգստանում էի, մի ռուս կին կար հետս, ասաց, որ Հայաստանին շատ վատ բան է սպասվում, հարկավոր է այստեղից շատ արագ գնալ”: Դա առաջին ահազանգն էր, զանգահարեցի ՊԱԿ, մի գնդապետի հայտնեցի այդ մասին, ասաց՝ չգիտեմ: Բայց, ըստ երեւույթին, կային տեղյակներ…

- Կարծիք կա, որ արհեստական երկրաշարժին զուգորդել է բնականը: 

- Ոչ, առաջացրել է: Հայաստանում երկրաշարժերը հորիզոնական ալիքով են, իսկ դա ուղղահայաց էր: Ամեն ինչ արեցի ճշմարտությունը բացահայտելու համար, բայց ինձ ձերբակալեցին… 

Լեւոնը թշնամու բանակից էր 

- Անդրադառնանք շարժմանը: Լ. Տեր-Պետրոսյանի հայտնվելը ծրագրվա՞ծ էր:

- Իհարկե: Երբ ես ազատվեցի կալանքից ու եկա Երեւան, արդեն նրանց ձեռքն էր ընկել ամեն ինչ: 1991թ. մարտի 1-ին “Կոմսոմոլսկայա պրավդա”-ում գրված է Մութալիբովի եւ Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին: ՀՀ-ի ղեկավար Տեր-Պետրոսյանն ասում է՝ Ղարաբաղի քաղաքական ինքնավարությունը տալիս ենք Ադրբեջանին: Այսինքն՝ ամեն ինչ մնում էր նախկինի պես: Թերթի այդ համարի՝ Հայաստան հասած ամբողջ տպաքանակը վառեցին, բայց Մոսկվայում ես կարդացել եմ: Լ. Տեր-Պետրոսյանի բոլոր քայլերը մինչեւ հիմա էլ ծրագրված են: Լեւոնին պետք է… դատել: Եթե Հայաստանի բանակը կռվեր, մենք Բաքուն 2 օրում կվերցնեինք, բայց կռվում էին միայն ազատամարտիկները: Փամփուշտ չկար: Այդ նույն ժամանակ Կիրովաբադից բոլորը փախել էին, բայց Լեւոնը Դեմիրելին խոստացել էր զորքն առաջ չշարժել: 

- Դուք չեք թաքցնում, որ համագործակցել եք ՊԱԿ-ի հետ: Ձեր հակառակորդներն էլ կասեն, որ Դուք ՊԱԿ-ի դրածո եք եղել:

- Բայց ես երբեք էլ դա չեմ թաքցրել, որովհետեւ վախենալու բան չունեմ: Հրթիռաշինության ու հակահրթիռային զենք ստեղծելու մենաշնորհը ՊԱԿ-ինն էր, ես էլ այդ համակարգի սպա էի: Այն ժամանակ ու հիմա էլ ծառայում եմ Հայաստանին: 

- Կարո՞ղ ենք փաստել, որ Դուք դեմ եք եղել Հայաստանի անկախացմանը:

- Վստահ էի, որ դա պետք է անել այն ժամանակ, երբ գոնե ԽՍՀՄ կազմում եղած հայկական հողերը վերցրած կլինեինք, իսկ դա հավանական էր: 

Տպագրության պատրաստեց Լ. Պողոսյանը 

 “Լուսանցք” Թիվ  73, 26  սեպտեմբերի – 2 հոկտեմբեր, 2008թ.

Հայոց կենաց ծառը

July 25, 2008

Ծառը, որպես կենտրոնական ավանդական խորհրդանիշներից մեկը, հայտնի է շատ վաղուց: Ըստ ազգագրագետ բանահավաքների տարբերակման՝ առասպելական ծառերի գլխավոր տեսակներն են “համաշխարհային ծառը”, “կենաց ծառը”, “իմաստնության ծառը”, “մահվան ծառը”, “տոտեմական ծառը” եւ այլն: 

Առասպելական ավանդապատումներում շատ հաճախ Համաշխարհային ծառը պատկերվում է Երկրի կենտրոնից կամ “պորտից” դեպի Երկինք խոյացող ծառի տեսքով, որի ուղղաձիգ առանցքը կապում է 3 աշխարհները՝ վերեւինը (երկինքը), մեջտեղինը (երկիրը) եւ ներքեւինը (ստորերկրյա աշխարհը): Կենդանիները, մարդիկ եւ ոգիները Համաշխարհային ծառի վրա տեղաբաշխվում են ըստ այդ 3 աշխարհների: Իր էությամբ Համաշխարհային ծառի խորհուրդը շատ մոտ է Տիեզերական լեռան խորհրդին: Երբեմն դրանք համընկնում են, հաճախ՝ լրացնում մեկ մեկու: Որոշ դեպքերում Համաշխարհային ծառը պատկերվում է շրջված, այսինքն՝ արմատները գտնվում են երկնքում, իսկ տերեւները՝ երկրի վրա: 

Պարզության համար ներկայացնենք Համաշխարհային Կենաց ծառի մասին հնավանդ մի ուշագրավ նկարագրություն. “Дождевые тучи, потемняющие небесный свод широко раскинутую и многоветвистую сенью, в глубочайшей, незапамятной древности были уподоблены дереву-великану, обнимающему собою весь мир, – дереву, ветви которого обращены вниз – к земле, а корни простираются до самого высокого неба. О таком всемирном дереве сохраняются самые живые предания во всех языческих религиях арийских народов (БЭ¹·НбхЩБ Щ»сЭ ¿ – к.к.). Несомнено, что это баснословное дерево есть мифическое представление тучи, живая вода при его корнях и мед, капающий с его листьев, метафорические названия дождя и росы, а море, где оно растет, – воды небесного океана. Арии различали три одно над другим восходящих неба: а) царство воздуха и облаков, б) ясно-голубой свод и в) царство вечного света, откуда солнце и другие светила заимствовали свой чудный блеск, откуда произошла и самая молния, давшая бытие земному огню. С этого третьего неба простирает свои широкие ветви вечно неувядаемое фиговое дерево, под которым пребывают души блаженных и вместе с богами вкушают бессмертный напиток…

В апокрифической беседе Панагиота с Фрязином Азимитом (по рукописи 15-го в.) мировое дерево описано так: ,А посреди рая древо животное, еще есть божество, и приближается верх того древа до небес. Древо то златовидно в огненной красоте; оно покрывает ветвями весь рай, имеет же листья от всех дерев и плоды тоже; исходит от него сладкое благоуханье, а от корня его текут млеком и медом 12 источников.”: Այդ նույն ծառի մասին Բհագավադ Գիտայում (XV) նշված է. “Արմատները բարձր, ճիւղերը ցածր մի թզենի կայ յավիտենական, բանաստեղծութիուններ են նրա տերեւները. ով նրան ճանաչում է՝ նա վեդայագէտ է: 

Դէպի ցածր ու դէպի բարձր տարածւում են իր ճիւղերը, որոնց ոստերը Յատկութիւններն են, ու ծիլերը Զգայութիւնները. դէպի ցածր երկարած արմատներ էլ ունի, որոնք գործերով կապկապում են մարդկանց աշխարհում:

Ոչ նրա ձեւն են ըմբռնում այս աշխարհում, ոչ վերջը, ոչ սկիզբը եւ ոչ տեղը: Երբ մէկը այս հաստարմատ թզենին անտարբերութեան ամուր սրով կտրէ,

Թող այն ժամանակ փնտռէ այն անդառնալի վայրը՝ ուր գնացողը էլ չի դառնում”: 

Ռիգվեդայում (I,24,7) այդ մասին կարդում ենք.

“В бездонном (пространстве) цар Варуна с чистой силой действия

Держит прямо вершину дерева.

(Ветви) направлены вниз. Их основание – наверху.

Да укоренятся в нас лучи!”

“Майтри упанишада”-бхЩ (VI,4) О»Э³у Г½»ЭЗЭ ³н»ЙЗ ЛбсСс¹³ЭЯ³П³Э ¿ Э»сП³Ы³ун³Н. “И поистине, то солнце – удгитха, оно – пранава. – Ибо сказано так: Удгитха зовется пранавой, вожатым, образом света, не знающей сна, лишенной старости и смерти, трехстопной, трехсложной; следует знать, что она пятичастна, скрыта в тайнике сердца. – Ибо сказано так: Наверху ее корень – трехстопный Брахман, зовущийся единой смоковницей.”:

²Ыл ЛбсСс¹³нбс Г½»Эбх Щ³лЗЭ “О³ГС³ ахе³ЭЗЯ³¹”-бхЩ ЭбхЫЭе»л нП³Ын³Н ¿. “корнями вверх, ветвями вниз, стоит эта вечная смоковница. Это есть свет, это есть брахман, это называется бессмертным. На нем покоятся все миры, через него никто не переступает. Воистину это так.”: 

Ինչպես տեսնում ենք, հնդարիական ավանդապատումներում որպես Բրահմանի՝ Աստծո հիմնական խորհրդանիշ հանդես է գալիս արմատները վերեւում, ճյուղերը ներքեւում հավերժական, անմահ, լուսեղեն Ծառը: Ղեւոնդ Ալիշանը վեդայական գրականությունում հիշատակվող հենց այս ծառն է նկատի ունեցել, որպես առավել հավանական խոհրդանիշ Աստծո, երբ գրել է. “Գուցե մեր Աստուած անվանը վերոհիշյալից առավել առնչություն ունի հնդկական Աստուատթա-ն, որ գերագույն մի բան է նշանակում՝ արմատը երկնքում, գլխիվայր աստվածային ծառ, որից կյանքն է բխում, որ ինքն իսկ Բրահման է, եւ շատ այլ բան, շատ այլ առասպել”: 

Հին իմաստնությունում մարդը որպես ծառ ընկալելու օրինակները շատ են: Ահա տիպիկ մի օրինակ Բրիհադարանայակա Ուպանիշադից. “1. Словно дерево, повелитель леса, таков, воистину, человек. /Его волосы – листья, кожа его – кора снаружи. 2. Из кожи его течет кровь, как сок из кожи дерева, /Поэтому она выходит из раненого, как сок из поврежденного дерева. 3. Мясо его – древесина, лыко сухожилия, они крепки, /Кости – внутренность дерева, мозг создан подобным сердцевине.”:

Ш³с¹бх »х Н³йЗ л»сп ³йЭгбхГЫ³Э Щ³лЗЭ СЗЭ С³н³п³ЙЗщЭ»сЗу С³ЫпЭЗ ¿ Щ³лЭ³нбс³е»л Э³»х С»п»хЫ³ЙБª ,дерево – живое существо, антропоморфное или зооморфное… Дерево – двойник человека, разделяющий его судьбу; дерево – вместилище его души; дерево – тотем; дерево – местопребывание духа; дерево – фетищ… дерево – носитель плодоносных сил, посылающий урожай (вегетативный демон), носитель эротической потенции; дерево – оракул и многое другое»: 

Հայոց Արեգակնային տոմարում Կենաց ծառի աստվածապաշտական համակարգի առկայության բացահայտմամբ մեզ հաջողվեց վերջնականապես գիտականորեն որոշակիացնել պատմությունից հայտնի այն իրողությունը, որ “Հավիտենական սրբության, օրհնության եւ անմեղության խորհրդանիշ Կենաց ծառի պաշտամունքը Հայկական լեռնաշխարհի բնակչության մեջ տարածված է եղել վաղ ժամանակներից”1 : 

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ նկատի ունենք Արեգակնային տոմարում Կենաց ծառի աստվածապաշտական համակարգ ասելով, պարզության համար անդրադառնանք արեգակնային տարվա մասին հնուց ավանդված հետեւյալ հայտնի հանելուկին. “Մի ծառ կա՝ տասներկու ճուղն ունի,/ Ամեն ճուղն էլ՝ եռեսուն խնձոր,/ Ամեն խնձորի կեսը սեւ ա, կեսը սպիտակ”: Կարծում ենք, դժվար չէ կռահել, որ այս հանելուկում Ծառը խորհրդանշում է Արեգակնային տարին, նրա 12 ճյուղերը տարվա 12 ամիսներն են, իսկ ամեն ճյուղի վրայի 30 խնձորները, որոնց կեսը սեւ է, կեսը սպիտակ, 30 օր ու գիշերից բաղկացած ամիսներն են խորհրդանշում: 

Նկատի ունենալով, որ Հայկյան արեգակնային տոմարի ամսակարգը (365= 12×30+5) տիպի է, որտեղ 5-ը ավելաց օրերին է վերաբերում, կարող ենք նշել, որ այս հանելուկի պատասխանը արեգակնային Սրբազան Տարին է, որը բաղկացած է 30-ական օր ունեցող 12 ամիսներից եւ 5 հավելյալ օրերից: Դա է հաստատում նաեւ մեզանում հայտնի հետեւյալ հնավանդ եւս մեկ ուրիշ հանելուկ. “Մի պապ գիտեմ, որ իրեք հարուր վաթսուն ու հինգ թոռ ունի”:

1-ին հանելուկում Տարին խորհրդանշող Ծառի՝ Խնձորենու տակ մենք մի շարք պատճառներով, որը պարզ կդառնա հետագա շարադրանքից, հասկանում ենք Ծիրանի ծառը: Քանի որ արեգակնային տարուն ավելի պատշաճում է արեւային ծառը՝ ծիրանենին, որը ի տարբերություն սովորական խնձորենու, ոսկե խնձորներ է տալիս: Այդ տեսակետի օգտին է խոսում նաեւ այն պատմական իրողությունը, որ Միջագետքի հին բնակիչներից արամեացիները (քաղդեացիները) ծիրանն անվանել են խազուրա արմենայա, որը նշանակում է հայկական խնձոր: Այդ նույն իմաստն ունի ծիրանի արաբերեն անվանումը՝ թուֆահ ալ արմանի: Հետաքրքիր է, որ չնայած հնուց ի վեր ծիրանին նաեւ անվանել են խնձոր, ներկայումս գիտական աշխարհում Ծիրանը առավելապես հայտնի է Prunus armeniaca (հայկական սալոր) անվամբ: Այս 3 մրգերին իրար կապող հիմնական պատճառը նրանց վարդազգիների միեւնույն ընտանիքին պատկանելն է: Այսուհանդերձ պետք է նշենք, որ ի տարբերություն Ծիրանենու, թե՛ Խնձորենին եւ թե՛ Սալորենին, Արեւի ծառ չեն համարվում:

Հարկ ենք համարում վստահաբար հայտարարել, որ բազմաթիվ վկայություններով բացահայտվել է Ծիրանենու՝ Արեւի ծառ կամ Կենաց ծառ լինելու փաստը: Ստորեւ ներկայացնում ենք այդ մասին մեր կողմից ի մի բերված առավել ուշագրավ վկայությունները: 

1. 1951թ. Գառնիում եւ 1967թ. Շենգավիթում անցկացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ծիրանի կորիզներ, որոնք պատկանում են Էնոլիթյան շրջանին եւ ունեն առնվազն 6 հազար տարվա պատմություն։

2. 1975թ. Արագած լեռան հարավային լանջերին, Ամբերդ գետի ձորում, գիտաշխատողները հայտնաբերել են վայրի ծիրաններ։

3. Հայ գիտնականները երկարամյա աշխատանքով հաստատել են, որ Հայաստանում մշակվող բոլոր ծիրանների տեսակներն առաջացել են տեղական վայրի ծիրանից։

4. Ծիրան բառը հայկական ծագում ունի։ Ստուգաբանորեն ծիրան նշանակում է տիեզերական պտուղ։ Հայկական ծիրան բառից են առաջացել վրացերեն ճերամի, աբխազերեն՝ աճերամ, մոնղոլերեն՝ ձերան, ղրղզերեն՝ ջերան բառերը։

5. Ք.ա. 3-րդ հազարամյակում աքադացիները ծիրանը կոչել են արմանու, որը նույնպես նշանակում է արմանական. այսինքն՝ հայկական։ Աքքադի թագավոր Նարամ-Սուենը Հայաստանը կոչել է Արմանոփ, այսինքն՝ ծիրանի երկիր։

6. Ծիրանենին պատկանում Է վարդազիների ընտանիքի ծիրանենիների ցեղին։ Այս անվանումը առաջինը հիշատակել է հին հռոմեացի գիտնական Պլնիուս Ավագը։

7. Հայոց լեզվում ծիրանանալ նշանակում է՝ թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ։ Ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում Է՝ թագավորածին, արքայածին, արքայազն կամ արքայորդի: Ծիրանակիր նշանակում է՝ թագավոր, արքա։ Ծիրանի գոտի նշանակում է՝ ծիածան կամ երկնքի յոթ կամար, Արամազդի կամ Աստծո գոտի։

8. Վաղագույն ժամանակներից առ այսօր կան բազմաթիվ եւ բազմաբնույթ օտարերկրյա գրավոր հիշատակություններ, որոնց մեջ Հայկական կամ Արարատյան լեռնաշխարհը հին ժողովուրդների պատմական եւ դիցավիպական աշխարհընկալումներում ներկայանում Է որպես Ծիրանի կամ աստվածների երկիր, արարչագործության կամ աշխարհի կենտրոն, սրբազան դրախտավայր կամ երկրի “պորտ”, որով անցնում Է երկրի եւ տիեզերքի առանցքը, որտեղ վեր Է խոյանում Տիեզերական լեռը, Համաշխարհային ծառը կամ վերջինիս կերպավորումներ Կենաց եւ Իմաստության ծառերը։

9. Հնագիտական պեղումների ժամանակ Սեւանա լճի ցամաքած տեղերից մեկում, Լճաշենի մոտ, հայտնաբերվել է արիական Տիեզերական ծառը խորհրդանշող բրոնզե թիթեղյա մի նմուշ, որը պատկանում է Ք.ա. II հազարամյակին։

10. Հայկական բանահյուսությունում կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնք անուղղակիորեն վկայում են ծիրանենու Կենաց ծառ լնելը։

11. Ծիրանենին հայ ժողովրդական Երգերում խորհրդանշում Է հայրենիքը։

12. Մրգերից միայն ծիրանն Է հեշտությամբ ձեռքով 2 հավասար մասերի բաժանվում եւ միայն ծիրանի փայտից են պատրաստում մեր ազգային երաժշտական գործիքը՝ ծիրանափողը։ Մենք՝ հայերս, հենց այդ ծիրանափող գործիքի աստվածային երաժշտությունն ենք նախընտրում։

13. Ըստ բժշկագիտության վերջին տվյալների, ծիրանի մեջ խտացված են կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ըստ որում՝ օրգանիզմին օգտակար չափերով ու ձեւերով։ Ծիրանի մոնոդիետան՝ միակերությունը, կանգնեցնում Է օրգանիզմի ծերացումը եւ օժտված Է արտասովոր բուժիչ հատկություններով։

14. Հնուց ի վեր բժշկապետերը վկայել են, որ լավագույն ծիրանն աճում Է Հայաստանում։ Հայոց հները Արարատյան ծիրանի այդ տեսակը կոչել են Արեւուկ, այսինքն՝ արեւային միրգ։

15. Ըստ Արարատյան դիցաբանության, Կենաց պտուղը՝ Ծիրանը, աստվածային սիրո հավերժական ծիրն Է, որի սերմն ինքը Արարիչն Է գցել Արարատի հողի մեջ։

16. “Քրիստոնեությունը համապատասխան մշակման էր ենթարկում նաեւ ժողովրդական կենցաղային ու դիցաբանական երգերը՝ նվիրված կենաց ծառին: 

Ահա մի նմուշ այդպիսի մշակումներից.

- Ծաղկեցաւ ծառն կենաց

Եւ աննման էր.

Լուսեղէն պտուղ եբեր

Եվ աննման էր.

Ճղերն ամէն արքայական

Եվ աննման էր.

Տերեւն ամէն արփիափայլ

Եվ աննման էր.

Գարնանային հոտն որ ելաւ

Եվ աննման էր.

Անմահութեան աղբիւր բխեալ

Եվ աննման էր.

Դաշտերդ ամէն ծաղկով ի լի‘

Եվ աննման էր.

Լերունքդ ամէն վարդ փթթեալ

Եվ աննման էր: 

- Ծաղկեցաւ ծառն կենաց‘

Աստուածածինն էր.

Լուսեղէն պտուղ եբեր‘

Իւր միածինն էր.

Ճղերն ամէն արքայական‘

Սուրբ առաքեալքն էր.

Տերեւն ամէն արփիափայլ‘

Սուրբ մարգարեքն էր.

Գարնանային հոտն որ ելաւ‘

Իւր սուրբ ծնունդն էր.

Անմահութեան աղբիւր բխեալ‘

Մկրտութիւնն էր:

Դաշտերդ ամէն ծաղկով ի լի‘

Սուրբ մարտիրոսքն էր.

Լերունքդ ամէն վարդ փթթեալ‘

Էն սուրբ կուսանքն էր2″: 

1 Տես ՀՍՀ, հտ.5, Ե., 1979, էջ 117,”Ծառապաշտությունծանոթագրությունը:

2 Սույն երգը տպագրվում է 1-ն անգամ, Մատենադարանի NN 3884 (1461-1478 թվ.) եւ 2676 (XVIդ.) ձեռագրերի հիմամբ: Տես Ա. Մնացականյան, Հայկական Զարդարվեստը, Ե., 1955, էջ 65: 

Գիտության ամենատարբեր բնագավառներից ի մի հավաքած խոսուն փաստերին ավելացնենք նաեւ ծիրանենու՝ Արեւի ծառ լինելու մասին հետեւյալ կարեւոր վկայությունը.‘

” Абрикос – дерево солнца, он обладает очень сильным энергетическим воздействием.

Абрикос несет в себе свойство приносить счастье и любовь. Видеть цветущее дерево абрикоса, быть рядом с этим деревом, потрогать цветы – это как благословение небес на счастье и удачу.

… Плоды абрикоса тоже обладают волшебными свойствами. Это плоды Солнца. Они несут в себе мощный энергетический заряд жизнерадостности и любви. Если у человека тяжело на сердце, депрессия, меланхолия, ему надо кушать абрикосы или абрикосовое варенье.”1 : 

Հայերեն ասած “Ծիրանի ծառը Արեւի ծառն է, այն օժտված է ուժեղ էներգետիկական ազդեցությամբ (եռանդատվությամբ): Ծիրանենուն յուրահատուկ է երջանկություն եւ սեր պարգեւելը: Տեսնել ծաղկած ծիրանենին, լինել նրա մոտ եւ հպվել նրա ծաղիկներին, դա նույնն է՝ թե երջանկության եւ հաջողության համար Երկնքից օրհնություն ստանալ: Ծիրանենու պտուղները նույնպես օժտված են կախարդական հատկություններով: Դրանք Արեւի պտուղներն են: Նրանք կրում են կենսախնդության եւ սիրո հզոր էներգետիկական լիցք: Եթե մարդու սրտին ծանրություն է իջել, ընկճված է ու մելամաղձոտ, ապա նա ծիրան կամ ծիրանի մուրաբա պետք է ճաշակի”: 

Եթե նկատի ունենանք Ան. Շիրակացու, Վանական Վարդապետի, Գր. Տաթեւացու, Հովհաննես Իմաստասերի (Սարկավագի) վկայությունները, որ մեր Արեգակնային տոմարի ամսանունները Հայկի ուստրերի ու դուստրերի անուններն են, այսինքն “Հայկը համարվում է առաջին տոմարադիրը, որ ժամանակի եւ տարվա չափն ու շրջանը որոշողն է: Եվ սա, իհարկե, արվում է աստղագիտությամբ”, ապա համաձայն վերը դիտարկված հնավանդ հանելուկների, հաստատվում է, որ հայոց արեգակնային Տարին եւ արեւային Ծիրանի ծառը խորհրդանշում են Հայկ Աստծուն, արեգակնային 12 ամիսները եւ ծիրանի ծառի 12 ճյուղերը՝ Նրա որդիներին, իսկ 360 արեգակնային օրերը եւ 360 արեւուկները (արեւի պտուղները)՝ Նրա թոռներին: 

Ըստ հայտնի լեզվաբան Ն. Մառի՝ “…hay (-har)-Hay+K‘ հայերի լեգենդային նախահոր անունն է, “երկինք” – “արեւ” տիեզերական տոտեմի անձնական անունը, որտեղից նրա վերապրումը Hayk ձեւով՝ որպես ԿՐՌՏվ համաստեղության անվանում, իսկ hay-ը իր բազմիմաստ նշանակություններում ինքնուրույնաբար նշանակում է նաեւ “արեւ””2 (ընդգծումը մերն է – Ս.Ս.): Այս վկայությունում Ն. Մառը նկատի է ունեցել այն փաստը, որ Աստվածաշունչ մատյանի թարգմանիչները Օրիոն աստեղատունը, համաձայն մեր ավանդության, թարգմանել են Հայկ անվամբ (տե՛ս, Եսայի, ԺԳ. 10 եւ Յոբ, ԼԸ. 31): 

Հայկ-Օրիոն համաստեղության Կենաց Ծառի խորհրդակիր լինելու մասին է վկայում նաեւ հայտնի գաղտնագետ (օկուլտիստ) Էլիֆաս Լեւիի (Ալֆոնս Լուի Կոնստանտ) հետեւյալ մեկնությունը. “Հայկի գոտին եւ թուրը գյուղացիների աչքին փոցխ է երեւում, այն ժամանակ, երբ կաբալիստը դիտելով այդ նշանը իր ամբողջությունում, դրանում տեսնում է Եզեկիելի բոլոր գաղտնիքները, Տասը Ծիրերը, բաշխված եռյակներով, կենտրոնական եռանկյունին կազմված չորս աստղերից, որից հետո երեք աստղերից կազմված Յոդ տառը: Ընդ որում, այդ երկու պատկերների միացումը խորհրդանշում է Բերեշիտի (իմա՝ բնության արարման – Ս.Ս.) գաղտնիքները, եւ վերջապես չորս աստղերը, որոնք կազմում են Մերկավահի (իմա՝ Երկնային Կառքի – Ս.Ս.) անիվներն ու ավարտում աստվածային կառքը… Հայկի դիտարկված պատկերը կարելի է նմանացնել վիշապի հետ մարտնչող Միքայել հրեշտակապետի հետ, եւ այս նշանի հայտնվելը կաբալիստի համար հաղթանակի եւ հաջողության նախանշանակն է” (տես. նկ.)3 : 

Այսպիսով պարզվում է, որ մեր հին իմաստնությունում Կենաց ծառը ընկալվել է ոչ միայն Արեւի եւ արեգակնային տարվա նշանակ, այլ նաեւ Հայկն համաստեղության եւ Աստծո նշանակ: Ավելի որոշակի ասած՝ հայոց ավանդությունում Կենաց ծառը՝ Ծիրանենին, “Հայկայ տոմարի” Սրբազան Տարվա նշանակն է: 

1 Ерофеев В., Оккультная сила растений. М., 2005, с. 70:

2 “…hay (-har)-Hay+K, имя легендарного прородителя армян, собственно название космического тотема “небо” – “солнце” (“небесенок”), откуда переживание его полностью в виде Hayk в качестве названия созвездия Ориона, а одного элемента hay, означившего при полисемантизме самостоятельно также “солнце”” [ 8/256 ]:

3 “Сельские жители увидят в поясе и мече Ориона грабли, в то время как каббалист, рассматривая этот знак в его целостности, увидит в нем все тайны Иезекиеля, Десяти Сефирот (О»Э³у М³йЗ ³Эн³ЭбхЩЭ»сЗу ¿ – к. к.), расположенных триадическим образом, центральный треугольник, образованный четырьмя звездами, затем линии из трех звезд, образующих букву Иод, причем соединение этих двух фигур символизирует тайны Берешит, и, наконец, четыре звезды составляющие колеса Меркавах и завершающие божественную колесницу… Рассмотренная фигура Ориона может быть отождествлена с архангелом Михаилом, сражающимся с драконом, и для каббалиста появление этого знака будет предзнаменованием победы и удачи »: о»’л Элифас Леви, Ритуал трансцендентальной маги. ’’Ваклер”,1995, с.167-168: 

 Սերգեյ Սիմոնյան 

“Լուսանցք” Թիվ  68, 25 – 31 հուլիսի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ  69, 1 – 7 օգոստոսի, 2008թ.

Եգիպտոսի հայ թագուհիները

March 28, 2008

Կահիրեից 300 կմ հարավ՝ Ամառնա բնակավայրի մոտ, 1887թ. պատահաբար հայտնաբերվեց Եգիպտոսի 18-րդ հարստության (մ.թ.ա. 1580-1090թթ.) արքունական դիվանը, որը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն Եգիպտոսի, այլեւ Առաջավոր Ասիայի շատ երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար: Եգիպտական արքունիքի հայտնաբերված դիվանը կազմված էր մոտ 300 կավե տախտակներից եւ բովանդակում էր փարավոններ Ամենհոտեպ 3-րդի (1455-1419) եւ Ամենհոտեպ 4-րդի (1419-1400) դիվանագիտական նամակագրությունը Խուրրի-Միտանիի, Բաբելոնի, Ասորեստանի, Խաթթիի եւ այլ երկրների միապետների հետ: 

Ուսումնասիրությունները պարզել են, որ մ.թ.ա. 18-րդ դարից սկսած Խուրրի-Միտանի պետությունը կարեւոր դեր է խաղացել Առաջավոր Ասիայի քաղաքական ու տնտեսական կյանքում: Այն առեւտրական կարեւոր հանգուցակետ էր հարեւան երկրների համար: Իր հզորության ժամանակ Խուրրի-Միտանիի արքաները իշխում էին Սիրիա-Պաղեստինին, որով սահմանակից էին դարձել հզոր Եգիպտոսին: Եգիպտոսը եւս ցանկանում էր տեր դառնալ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող Սիրիա-Պաղեստին երկրամասին: Սկսվում են փոխադարձ ռազմական արշավանքներ: Եգիպտական փարավոնները իրենց արձանագրություններոմ պարծենկոտությամբ նշում են, որ արշավել են Խուրրի (նաեւ Նահարինա, Նաիրի) երկրի վրա, ավերել են, այրել ու մեծ ավարով վերադարձել: Սակայն շատ հաճախ կրկնվող այս արշավանքները ցույց են տալիս, որ հաջողությունը միշտ չէ, որ ուղեկցել է եգիպտացիներին, այլապես այդքան հաճախ չէին կազմակերպվի արշավանքներ դեպի Հայկական լեռնաշխարհ: 

Թութմոս 4-րդ փարավոնը (1465-1455թթ.) հետեւելով իր նախնիներին՝ նոր արշավանք է ձեռնարկում դեպի Խուրրի-Միտանի, սակայն այդ արշավանքն ավարտվում է Արտատամա 1-ին արքայի հետ կնքված խաղաղության ու բարեկամության դաշնագրով: Թութմոս 4-րդը համոզվում է, որ իրեն ու իր երկրին ավելի ձեռնտու է Խուրրի-Միտանի երկիրն ունենալ իբրեւ դաշնակից ու բարեկամ, եւ կնքված պայմանագիրն ավելի ամրապնդելու համար խնամախոս դեսպաններ է ուղարկում Արտատամա 1-ինի մոտ՝ կնության խնդրելով նրա դստերը: Խնամախոսները 7 անգամ այցելում են Արտատամայի արքունիք, որն ի վերջո տալիս է իր համաձայնությունը եւ արքայադուստրը դառնում է Եգիպտոսի թագուհի՝ Մոտեմույե անունով: 

Ամառնայի նամակները ցույց են տալիս, որ Արտատամա 1-ինի դուստրը եգիպտական հաջորդ փարավոն Ամենհոտեպ 3-րդի (1455-1419) մայրն էր: Այս փարավոնը եւս ամուսնացել է Խուրրի-Միտանիի արքայադուստրերից մեկի հետ: Մինչեւ իր թագավորության 10-րդ տարին (մոտ 1445թ. մ.թ.ա.) Ամենհոտեպ 3-րդը դեսպան-խնամախոսներ է ուղարկել Խուրրի-Միտանիի հաջորդ թագավոր Սուտառնա 1-ինի մոտ՝ խնդրելով նրա դուստր Գիլու Հեպայի ձեռքը: Հայտնի է, որ 6 նանգամ Սուտառնայի արքունիք այցելելուց հետո միայն դեսպաններին հաջողվել է ստանալ արքայի համաձայնությունը: Գիլու Հեպան 317 կանանց ուղեկցությամբ ուղեվորվել է Եգիպտոս: 

Ամենհոտեպ 3-րդը ունեցել է խուրրիական ծագումով մեկ այլ կին եւս՝ Թիա անունով (հավանաբար Գիլու Հեպայի մահվանից հետո, որովհետեւ նրա մասին այլեւս տեղեկություններ չկան նամակներում): Թիան ոչ արքայական ծագում է ունեցել: Նրա դամբարանում հայտնաբերված արձանագրություններից պարզվել է, որ Թիայի ծնողները եղել են Նաիրի երկրից: Թիան կոչվել է “արքայի մեծ տիկին” եւ ազդեցիկ դիրք է ունեցել եգիպտական արքունիքում: Նա ունեցել է խելացի կնոջ համբավ եւ օգնել է ամուսնուն երկրի կառավարման գործում: Չնայած այդ արժանիքներին, ոչ արքայական ծագման պատճառով քրմերը հաճախ պահանջել են փարավոնից, որ բաժանվի նրանից: Սակայն Ամենհոտեպ 3-րդը միշտ մերժել է նրանց՝ պատասխանելով, որ Թիան հզոր փարավոնի կին է: 

Հայտնի հնագետ, եգիպտագետ Պետրին, որը մանրամասն քննել է Խուրրի-Միտանի արքայադուստրերի դիրքը եգիպտական արքունիքում, գրել է. “Թիայի դեմքը տարբերվում է նախապես Եգիպտոսում տարածված տիպից, Նեֆերտիտիի կերպարանքը շատ նման դիմագծեր ունի Թիայի հետ, այնքան շատ, որ հավանական է, թե երկուքն էլ պատկանում են նույն ցեղին”:

Ամենհոտեպ 3-րդը երկարատեւ գահակալության շրջան է ունեցել եւ Ամառնայի նամակներից հայտնի է դառնում, որ նա չնայած ծեր հասակին նորից ցանկացել է կին առնել Խուրրի-Միտանիի արքայադուստրերից մեկին: Այս անգամ հարսնացուն Տուշրատա արքայի դուստր Տագու Հեպան էր, որը հայտնի է Նեֆերտիտի անունով: Փարավոնը իր Մանե եւ Գելիա դեսպաններին ուղարկում է խնամախոսության: Դեսպանները իրենց հետ բերել էին փարավոնի նամակը, որտեղ գրված էր. “…Իմ եղբայր, ինձ կնության ուղարկիր քո դուստրն իբրեւ տիրուհի Եգիպտոսի”: Տուշրատան անմիջապես չի համաձայնվում, եւ սկսվում են երկարատեւ բանակցությունները: Միտանիի արքան մեծ քանակությամբ ոսկի է խնդրում փարավոնից, որը հավանաբար նրան անհրաժեշտ էր արտաքին թշնամիների դեմ պայքարելու համար (Խաթթի, Աշուր): Սակայն փարավոնը չէր շտապում ուղարկել պահանջված ոսկին եւ գրում է. “…Ինչ որ ուղարկում եմ քեզ, սա չնչին է, իսկ եթե դու համաձայնվես տալ նրան ինձ կնության, որին ես փա- փագում եմ, նվերներ պիտի գան ավելի շատ”: Հերթական այցելություններից մեկի ժամանակ Մանե դեսպան-խնամախոսին է ներկայացվում հարսնացուն:

Մանեն շատ է հավանում արքայադստերը եւ Տուշրատայի պատասխան նամակով, որտեղ նա նորից ոսկի էր խնդրում, վերադառնում է Եգիպտոս: Դեսպանների տեղեկությունները հարսնացուի մասին հավանաբար գոհացրել են փարավոնին, քանի որ Մանեն նոր նվերներով ու նոր նամակով նորից ուղեւորվում է Հայոց աշխարհ, որպեսզի արքայադստերը առաջնորդի Եգիպտոս: Տուշրատան իր դստեր համար օժիտ է պատրաստում, որի համար ժամանակ էր պետք եւ որոշվում է, որ Մանեն պետք է 6 ամիս սպասեր Վաշուգանե մայրաքաղաքում, մինչեւ օժիտը պատրաստվեր: Նեֆերտիտիի օժիտը կազմված էր Հարմոհե եւ Մաշրիանի քաղաքների տուրքերից, ուղարկվում էին նաեւ մի քանի հարյուր կանայք, մի մատուռ՝ ազգային աստվածների պաշտամունքի համար: Տուշրատայի իշխանության տակ գտնվող քաղաքներն ու իշխանները եւս մասնակցում էին օժիտի պատրաստմանը: 

Ամառնայի նամակների հավաքածուի մեջ պահպանվել է Նեֆերտիտիի օժիտի մանրամասն ցանկը: Այն այսպիսին է. ոսկե, արծաթե ու պղնձե առարկաներ, անոթներ, հագուստի թանկարժեք գործվածքներ, ասեղնագործված իրեր, ոսկեհյուս պատմուճան, թանկագին գոհարներով գինդեր, դրվագված ապարանջաններ բազկի ու սրունքների համար, զարդեղեն, բաժակներ, տուփեր, անուշաբույր յուղերով սրվակներ, պղնձե սպասք, ոսկե ու արծաթե արձանիկներ: Կան նաեւ արծաթապատ կառքեր իրենց ձիերով, զենք ու զրահ, պղնձե սաղավարտներ, արծնապատ, ոսկով ու գոհարներով զարդարված ոսկեպատ աղեղներ ու այլ զենքեր: Ծերունի փարավոնի համար ուղարկվում էր ինչ-որ կախարդական բալասան, որը պետք է երկարացներ նրա կյանքը: Ուղարկվում էր նաեւ Աշշուրից բերված (իբրեւ ավար) Իշտար աստվածուհու քանդակը, որը պետք է բուժեր փարավոնին իր հիվանդության ժամանակ: Երկարատեւ պատրաստություններից հետո, երբ խնամախոսները 6 անգամ այցելել էին Տուշրատայի արքունիք, արքան իր դստերը ճանապարհում է Եգիպտոս՝ տալով իր օրհնությունը: Արքայադուստրը հասնում է Եգիպտոս եւ ընդունվում արքայավայել պատիվներով:

Եգիպտացիները հիացած էին նրա գեղեցկությամբ եւ կոչում են նրան Նեֆերտիտի, որը “գեղեցկուհին եկավ” իմաստն ունի: Սակայն շուտով մահանում է Ամենհոտեպ 3-րդը եւ գահ է բարձրանում Ամենհոտեպ 3-րդի եւ Թիայի շատ երիտասարդ որդին՝ Ամենհոտեպ 4-րդ անունով (1419-1400): 

Նոր փարավոնը հոր մահը անմիջապես հաղորդում է Տուշրատա արքային եւ խնդրում հոր հետ սկսած բարեկամությունը շարունակել իր հետ, քանի որ ինքը որոշել է Նեֆերտիտիին ընդունել իր կանանոցը՝ իբրեւ “մեծ իշխանուհի, իշխանուհի բոլոր կանանց եւ տիրուհի հարավի ու հյուսիսի”:

Բարեբախտաբար մեզ է հասել գեղեցիկ ու հմայիչ Նեֆերտիտիի պատկերը: Ամառնայից հայտնաբերվել է վարպետ Ջեխուտիմեսի կերտած Նեֆերտիտիի դիմաքանդակը: Պատկերված է նուրբ դիմագծերով, երկար վզով ու երազկոտ, նշաձեւ աչքերով հմայիչ մի կին: Ուսումնասիրողներից Բեցոլդը խոսելով Նեֆերտիտիի օժիտի մասին, այնուհեեւ գրում է. “Պետական թելադրանքներ, կառավարական սկզբունքներ ամենից առաջ, սակայն եւ կրոնական գաղափարներ նույն ճանապարհը պետք է բռնած լինեն”: 

Ամենհոտեպ 4-րդ փարավոնը, չնայած երիտասարդ հասակին, ուժեղ անհատականություն էր, որի անցկացրած բարեփոխումներն արմատապես փոխել են Եգիպտոսի դարավոր սովորույթներն ու լայն, սուր բախումների տեղիք տվել: Նոր փարավոնը ժխտել է բոլոր հին աստվածներին եւ ընդունել արեւի Ռա Աստծո պաշտամունքը: Գերագույն աստծուն անվանել է Աթոն՝ “Արեւի սկավառակ”, իսկ ինքն անվանափոխվել է Էխնաթոնի, որ նշանակում էր “Աթոնի վահան”: Էխնաթոնը այնուհետեւ իրեն նվիրել է նոր կրոնի քարոզմանը, գրել է բազմաթիվ ներբողներ, կառուցել է նոր մայրաքաղաք Ախեթաթոն անունով, որ նշանակում էր “Աթոն աստծո քաղաք”: Կառուցել է նաեւ տաճարներ, որոնց պատկերը զարդարել է տվել իր սիրելի կնոջ՝ Նեֆերտիտիի ու երեք աղջիկների պատկերներով: Էխնաթոնը իր գրած ներբողների մեծ մասը նվիրել է Նեֆերտիտիին: Այդ ներբողներում նա գովերգում էր նրա հմայքն ու գեղեցկությունը. “Ես սիրում եմ քաղցր շունչը քո, / Ամեն օր հիանում եմ քո գեղեցկությամբ, / Իմ ցանկությունն է լսել քո ձայնը հմայիչ, / Որ հնչում է ինչպես շրշյուն հյուսիսային քամու: 

Կրոնական-հավատամքային այս հեղափոխության մեջ հավանաբար մեծ է եղել արեւապաշտ Նեֆերտիտիի դերը, որն իր հետ Եգիպտոս էր բերել իր նախնիների կրոնը՝ Արեւ-Աստծո պաշտամունքը: 

Ամառնայի նամակներից պարզ է դառնում, որ Էխնաթոնի ու Տուշրատայի հարաբերությունները այնքան էլ բարեկամաբար չեն զարգացել: Նոր փարավոնը չի ուղարկում Ամենհոտեպ 3-րդի խոստացած նվերները: Տուշրատան հատկապես շատ էր ուզում ստանալ իր դստեր 2 ոսկե արձանները, որոնք պատրաստի վիճակում ցույց էին տվել դեսպաններին: Որպես պատասխան Ամենհոտեպ 4-րդը ուղարկում է փայտե ոսկեզոծված արձաններ, որը խիստ վիրավորական էր Տուշրատայի համար: Հետագա նամակագրությունները եւ իրադարձությունները ցույց են տալիս, որ հարաբերությունները ավելի ու ավելի սառն են դարձել եւ ի վերջո խզվել են: Սա այն ժամանակն էր, երբ Խուրրի-Միտանին թուլանում էր, իսկ Եգիպտոսն էլ հավանաբար չէր ցանկանում շարունակել բարեկամությունը թուլացող երկրի հետ:

Էխնաթոնը եւ Նեֆերտիտին որդի չեն ունեցել, այդ պատճառով էլ, երբ կյանքի 30-րդ տարում վախճանվել է փարավոնը, գահը անցել է փեսաներին, նախ՝ Սեմնեխկարին, ապա Թութանհամոնին:

Ամուսնու մահից հետո ապրելով եւս մի քանի տարի, Նեֆերտիտին մահացել է 37 տարեկանում: 

Այսպիսով, գրեթե 3 սերունդ շարունակվել են Խուրրի-Միտանիի եւ Եգիպտոսի արքայական ընտանիքների ազգակցական-խնամիկան կապերը: Կարճ ժամանակամիջոցում Եգիպտոս հարս են գնացել Արտատամա 1-ինի դուստր Մուտեմույան, Սուտառնա 1-ինի դուստր Գիլու Հեպան, իշխան Յուայի դուստր Թիան եւ Տուշրատա 1-ինի դուստր Տադու Հեպա-Նեֆերտիտին: Հայոց աշխարհի արքայադուստրերը մեծ համբավ են ունեցել եգիպտական արքունիքում1: Նրանք աչքի են ընկել իրենց բացառիկ խելքով, հմայիչ գեղցկությամբ եւ խելացի խորհրդատուներ ու օգնականներ են եղել իրենց ամուսին-փարավոնների համար: Հայոց արքայադուստրերի հետ անկասկած Եգիպտոս են մեկնել նաեւ հարյուրավոր կանայք՝ դայակներ, սպասավորներ, պալատական այլ կանայք, որոնք եգիպտական արքունիք էին մտցնում իրենց հայրենիքի բարքերը, սովորությունները, ինչպես նաեւ կրոնական-հավատամքային հայացքները: Եգիպտոսի պատմության մեջ աչքի է ընկնում հենց այս՝ նոր թագավորության շրջանը, որը սկսվում է 18-րդ հարստության փարավոնների գահակալությամբ: Այս շրջանը համարվում է եգիպտական պետության ծաղկման ու բարգավաճման ժամանակաշրջանը: Կարելի է մտածել, որ այս հաջողությունները պայմանավորված են եղել նաեւ Խուրրի-Միտանիի թագավորների եւ եգիպտական փարավոնների միջեւ հաստատված ազգակցական ու բարեկամական կապերով: 

Անժելա Տերյան

Պատմական գիտությունների թեկնածու 

1Համեմատության համար նշենք, որ խեթական թագավոր Խաթթուսիլի 3-րդի (մ.թ.ա. 13-րդ դար) կինը՝ խուրրիական ծագումով Պուդո Հեպան եւս մեծ ազդեցություն է ունեցել խեթական արքունիքում: Նա խուրրիաբնակ Կիցվատնայի (Կիլիկիա) քրմի դուստրն էր, եղել է կիրթ, զարգացած ու ազդեցիկ թագուհի “tawannas”: Նրա ազդեցությունը մեծ է եղել նաեւ կրոնա-հավատամքային ու մշակութային հարցերում: Խաթթուսիլի 3-րդը այնքան մեծ վստահություն է ունեցել կնոջ՝ Պուդո Հեպայի հանդեպ, որ հաճախ թույլատրել է իր անունից կազմված փաստաթուղթը վավերացնել միայն Պուդո Հեպայի կնիքով: 

“Լուսանցք” Թիվ 51, 28 մարտի – 3 ապրիլի, 2008թ.

Ի՞նչ լեզվով են մեր երազները

February 29, 2008

- Մեր երկրում ոմանք ռուսերենը փորձում են դարձնել Հայաստանում, այսպես ասած, ազգամիջյան հաղորդակցության լեզու: Հայերենը, որպես այդպիսին, չի՞ բավարարում ազգային փոքրամասնություններին:

Ալիխանե Մամե (“Զագրոս” թերթի գլխ. խմբագիր). – Դա ԽՍՀՄ-ից եկած մտայնություն է: Այն ժամանակ հայերի մի շերտ ձգտում էր իր երեխաներին ռուսական կրթության տալ, պատճառաբանելով, որ երեխաների ապագան դա է, որ ռուսերենի միջոցով նրանք համաշխարհային “օվկիանոս” դուրս կգան: Սակայն հետագայում հասկացան սխալը: 

- Հնարավոր չէ՞ սովորել քրդական գյուղում եւ շատ լավ տիրապետել հայերենին եւ զուգահեռ իմանալ օտար լեզուներ:

Ա. Մ. – Ես ստեղծագործում եմ հայերենով ու քրդերենով: Հետաքրքիրն այն է, որ ես քրդերեն կարող էի իմանալ, բայց չստեղծագործել: Սակայն, մի հիմնավոր լեզու իմանալով, որը հայերենն էր ինձ համար, այլ լեզուների նկատմամբ հակումս մեծացավ: Բանն այն է, որ ապրել ու մեծացել եմ հայկական գյուղում, բայց շփվել եմ քրդական գյուղերում մեծացած ընկերներիս հետ: Ինձ համար հայերենն է եղել այն լեզուն, որով կարողացա մտնել գիտության, մշակույթի բնագավառ: 

- Իսկ որեւէ օտար լեզու հարկավո՞ր է ազգային փոքրամասնությունների շփումը կարգավորելու համար:

Ա. Մ. -Ոչ: Լեզուն էլ քաղաքականություն է, լեզվով են պահում ազգը: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, սակայն այստեղ ոչ ոքի չեն արգելում մայրենի լեզուն իմանալ եւ խոսել, մայրենի լեզուն, մշակույթը զարգացնել: Իսկ ինչո՞ւ չպետք է հայերենը լինի նաեւ ազգային փոքրամասնությունների հաղորդակցման լեզուն: 

- Ի՞նչ լեզվով եք շփվում, ասենք, հրեական կամ ռուսական համայնքների ներկայացուցիչների հետ:

Ա. Մ. -Ոմանք ռուսերեն են խոսում, բայց ես հայերեն եմ պատասխանում: Ռուսների, ռուսաց լեզվի նկատմամբ սկզբնական շրջանում բարեհոգի վերաբերմունք կար, այդ լեզուն պարտադիր էր, շատ դպրոցներ էին բացվում եւ այդ նպատակով Կենտրոնը մասնագետներ էր ուղարկում: Դրա նպատակը Հայաստանում ռուսաց լեզուն արմատավորելն էր: Նույնիսկ փորձ արվեց ազգային հանրապետություններում այն պաշտոնապես պետական լեզու դարձնել, սակայն հանդիպեցին դիմադրության: Յուրաքանչյուր պետության, ազգի խնդիրն իր լեզուն եւ մշակույթը տարածելն է, եւ դա արվում է նաեւ դեսպանատներով: Նույնը պետք է որ անի նաեւ Հայաստանը: Բայց պետք է այնպես անել, որ այն չվերածվի քաղաքական ակնհայտ լծակներից մեկի: 

- Խոսքը 5-րդ շարասյան վտանգի՞ մասին է:

Ա. Մ. – Այո: Որոշակի սահմաններ կան: Հրեաների լեզուն, օրինակ, մեծ վտանգ չի ներկայացնում, մինչդեռ ռուսերենն արդեն վտանգ պարունակում է: 

- ՀՀ քաղաքացի քուրդը պետք է հայկական կրթություն ստանա՝ անպայման հնարավորություն ունենալով սովորելու քրդերենը

Ա. Մ. – Օրենքը դա պարտադրում է. հայերենը պետական լեզու է, իսկ ազգային փոքրամասնությունների համայնքներն ազատորեն կարող են կիրառել եւ ուսուցանել իրենց լեզուն, կիրառել այն ամեն տեղ: Հայաստանի լեզվի մասին օրենքը ամենագործողն է, ամենաժողովրդավարը, եթե համեմատում ենք այլ երկրներում եղածների հետ: 

Գրիշա Չաթոյան (“Ռյա թազաթերթի գլխ. խմբագիր). – Ժամանակին լենինյան ազգային քաղաքականություն էին վարում, որը մեր ժողովրդին բավականին բան տվեց: Օրինակ, տվյալ ազգային փոքրամասնության երեխաներին մայրենի լեզվով կրթելը: 1931թ. Հայաստանում (աշխարհում միակը) բացվեց Անդրկովկասի քրդական տեխնիկումը, որտեղ ուսանում էին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի երիտասարդները, հիմնականում՝ տղաներ, իսկ գոյության վերջին տարիներին՝ նաեւ աղջիկներ: Այստեղ մասնագետներ էին պատրաստում զուտ քրդաբնակ գյուղերում դասավանդելու համար: Դպրոցներում բոլոր առարկաներն անցնում էին քրդերեն: Տվյալ պահի համար ողջունելի քայլ էր, ասացի: Սակայն չարդարացվեց, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում տասնյակ քրդական գյուղեր կային, եւ այդ երեխաները միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո չգիտեին ուր գնալ սովորելու, չէ՞ որ քրդական ոչ մի բուհ չկար: Սխալն ուղղեցին. հիմա մեր 21 ազգային գյուղերում հայկական դպրոցներ են, որոնց շրջանավարտը կգնա հայկական միջնակարգ մասնագիտական կամ բուհում սովորելու: 1972-ին եմ ավարտել ԵՊՀ-ն, եւ այդ ժամանակ արդեն ունեինք քրդական ուսանողական խորհուրդ, իսկ ժողովներին 300-400 ուսանող էր հավաքվում: 

-Իսկ եթե ռուսակա՞ն լինեին այդ դպրոցները:

Գ. Չ. -Դա այլ հարց է:

Ա. Մ. – 1970-ականներին Շամիրամ գյուղից մի քանի հոգի դիմում էր գրել ղեկավարությանը, որ ցանկանում են գյուղում դասավանդումը ռուսերեն կազմակերպել, բայց ժողովուրդը մերժեց: Մերժեցին եւ այստեղ, եւ դրսում: Պատճառաբանությունն այն էր, որ հայ եւ քուրդ ժողովուրդների հարաբերությունները բացառիկ են: Ապրում ենք, այսպես ասած, իրար մեջ, մեզանից յուրաքանչյուրի լեզուն ռազմավարական, ազգապահպան բացառիկ նշանակություն ունի, որովհետեւ հայերն ու քրդերն ապրել եւ ապրում են հզոր պետությունների շահերի խաչմերուկում: Այդ պատճառով էլ միմյանց լեզվի նկատմամբ հարգանքը մեծ է: Մենք միմյանց լեզուները սովորելու, հարգելու խնդիր ունենք ի ծնե, ի բնե: Իրաքում եւ Թուրքիայում մեծ թվով քրդացած հայեր կան, բայց նրանց հնարավորություն են տալիս պահպանելու իրենց ազգությունը: Հիմա էլ հանդիպում եմ նրանց, զրուցում. հայերը Քուրդիստանում քուրդ անվանվելով են գոյությունը, լեզուն, կրոնը պահպանել: Նույնը վերաբերում է մեզ: Ռուսերենի կամ մեկ այլ լեզվի պարագայում այդ խորքային վերաբերմունքը չկա:

Գ. Չ. – Ինչո՞ւ ենք մոռանում՝ դեռ 16 տարի առաջ ամեն տեղ գրագրությունը ռուսերեն էր: Այն ժամանակվա քաղաքականությունն էր: Հիմա Հայաստանն անկախ է, եւ պետք է հարգել նրա օրենքները: Ես ՀՀ քաղաքացի եմ, եթե հայերեն չիմանամ, ինչո՞ւ պետք է ինձ ընդունեն աշխատանքի: Մերձբալթյան երկրներից օրինակ վերցնենք: Էստոնիայում, օրինակ, եթե էստոներեն քննություն չտաս, աշխատանքի չեն ընդունում: Երբ ժամանակին քրդական գյուղերի դպրոցներում բոլոր առարկաները քրդերենով էին, ասորիներն այլ ուղի ընտրեցին՝ իրենց գյուղերում բացեցին ռուսական դպրոցներ: Մեր գյուղերում մինչեւ 1995-96թթ. պետական ծրագրով շաբաթական 2 ժամ էին քրդերեն (լեզու եւ գրականություն) անցնում՝ 3-րդից 8-րդ դասարաններում, բայց այն դասարաններում, որոնց աշակերտների, առնվազն, 50%-ը քրդեր են: Հիմնականում արդարացվում էր դա: ԽՍՀՄ-ում միջպետական լեզուն ռուսերենն էր, եւ պետք է սովորեիր: Եթե մենք էլ պետականություն ունենանք եւ ՀՀ-ում ունենանք մեր դեսպանը, առաջիններից մեկը կպահանջենք քրդական դպրոցներ կամ դասընթացներ բացել՝ խորացված ուսուցմամբ: 

- Հայաստանի՞ հաշվին:

Գ.Չ. – Թող քրդական պետության միջոցներով լինի: Բայց փաստ է, որ Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որն ազգային փոքրամասնությունների երեխաներին մայրենի լեզվով կրթելու համար բյուջեից միջոցներ է տրամադրում եւ վարձատրում է մանկավարժին:

Ա. Մ.- Ընդհանրապես, մեր տարածաշրջանի հիմնական ազգերի լեզուների նկատմամբ անտարբեր չպետք է լինենք: Տեսեք, ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետում անցնում են պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, քրդերեն‘ նույնպես: Քրդերենը վեր է ածվել կարեւոր գործոնի, քանի որ քրդերն են դարձել քաղաքական գործոն. Թուրքիայում տեսակարար կշռով 2-րդն են, Իրաքում, Սիրիայում՝ նույնպես, Իրանում 3-րդն են:

Գ. Չ. – Ռուսերենը Հայաստանում 2-րդ պետական լեզու դարձնելը, իմ կարծիքով, հնարավոր կլիներ, եթե ռուսների թիվը կամ ազգային այլ փոքրամասնությունների կշիռը, որոնք կցանկանան դա, Հայաստանում հասնի 30-40%-ի: Բայց այդպիսի բան չկա: Ընդհանրապես, մի քանի լեզու իմանալը միայն ողջունելի է, սակայն, որպես ասիական ժողովուրդ, տուրք ենք տալիս “մոդային”: Տարօրինակ չէ՞, որ լեզվաբանը հայերենից ու ռուսերենից բացի այլ լեզու չգիտի: 

- Կրթական համակարգն է կիսատ-պռատ:

Գ. Չ. – Դա պարզորոշ զգում ենք: Մինչեւ 1990-ականները քրդերենի դասավանդումը պետականորեն էր, հետո հանվեց ծրագրից՝ թողնելով դպրոցների տնօրենների հայեցողությանը: Վերջիններիս մի մասը, ուսուցիչների հաստիքադրույքը լրացնելու համար, հայերենի հաշվին են քրդերենն ուսուցանում, ինչն անթույլատրելի է: Թող անեն, ասենք, տնարարության կամ ֆիզկուլտուրայի հաշվին, քանի որ այս դեպքում աշակերտը ոչ քրդերենին է կարողանում կարգին տիրապետել, ոչ էլ հայերենին, այսինքն՝ այդ դպրոցները տալիս են այդ առումով ոչ լիարժեք շրջանավարտներ: Սա ԿԳՆ խնդիրն է: Ժամանակին դիմեցինք նախարարություն, առաջարկներ արեցինք, սակայն ոչինչ էլ չարվեց: Հայաստանի կրթական համակարգը դեռ փորձարկումների փուլում է: Ընդհանրապես, Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս գրագրությունները, դիմումները, ընդհուպ մինչեւ իշխանական ատյաններ դիմումներ գրել, ասենք, քրդերեն: Սա էլ՝ իշխանությունների տուրքն է ժողովրդավարության ժամանակակից քամիներին: Մեր պաշտոնյաներն առանց ուսումնասիրելու ստորագրում են եվրոպական, միջազգային կառույցների կազմած փաստաթղթերը՝ չխորանալով հնարավոր հետեւանքների մեջ: Օրինակ, Արագածոտնի մարզի այսինչ գյուղի բնակիչն եմ, քրդերեն գրում եմ ՀՀ նախագահին, եւ նա պարտավոր է դրան ծանոթանալ, թարգմանիչ պահել: 

- ՀՀ քաղաքացին կամ գյուղապետը պետական լեզուն չգիտի՞:

Գ. Չ. – Գիտի, բայց օրենքը հնարավորություն է տալիս, եղբա՛յր, տվյալ ազգային փոքրամասնության լեզվով գրագրություն անել: Մոդա է. ես քեզ քրդերեն գրություն եմ ուղարկում, բարի եղիր՝ քրդերեն էլ պատասխանիրր: Ժողովրդավարություն էլ կա, ժողովրդավարություն էլ: Հիմնական բաները թողած՝ ընկել ենք երկրորդականի հետեւից: Ես, որպես ՀՀ քաղաքացի, ամաչում եմ… Այո, ԽՍՀՄ 70 տարիները շատ բան տվեցին քրդերին. 1955թ. վերահրատարակված “Ռյա թազայի” եւ այժմյան “Ռյա թազայի” լեզվում սար ու ձորի տարբերություն կա, այդքան մեծ, որ այժմյան քրդերենով կարող ենք Սեւակ, Չարենց, տարբեր ազգերի գրողներին թարգմանել, այսինքն՝ գրական լեզու է դարձել քրդերենը: Բայց տարիներ առաջ ԱԺ-ն, որի խոսնակը Արմեն Խաչատրյանն էր, ընդունեց ազգային փոքրամասնությունների լեզվի մասին օրենք, որտեղ ամրագրված են նաեւ եզդիերենն ու քրդերենը՝ որպես բոլորովին տարբեր լեզուներ: Սա անիմաստություն էր: Չգիտես ծիծաղե՞ս, թե՞ լաս: Միտումնավո՞ր է արվել: Սա՞ էլ է հետեւանք այն բանի, որ Հայաստանը, առանց խորանալու խնդրի էության մեջ, հապճեպ ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ եւ պարտավորություն հանձն առել: Մի տեղ ցույց տվեք, որտեղ գրված լինի “եզդիերեն”: Հիմա ասում եք՝ ազգային մի քանի փոքրամասնություններ պահանջում են, որ Հայաստանում լինի 2-րդ պետական լեզու: Ես դեմ եմ դրան, փոխարենն իմ իրավունքն եմ ուզում վերականգնել՝ ինչո՞ւ եք իմ լեզուն խլել, տվել ուրիշին եւ պետականորեն ամրագրել: Կրոնով եմ եզդի, բայց ազգությամբ քուրդ եմ, իսկ լեզուն քրդերենն է (կուրմանջի):

Ա.Մ. – Իշխանություններն ի՞նչ գիտական հիմքով են դա արել: Օդից վերցրած մի թուղթ են ստորագրել: Եզդիերենը քրդական բարբառի պարզ դրսեւորում է:

-Հայաստանում կա՞ որեւէ քուրդ, ով քրդերեն չգիտի:

Ա.Մ. – Չկա: 

- Բայց հայերի մի մասն օտարախոս է, իսկ դա պետության սկզբունքային բացթողումն է:

Գ. Չ. – Երեխաներիս ասել եմ՝ փողոցում, դպրոցում, աշխատավայրում այլ բան է, բայց տանը խոսեք միայն քրդերեն: Հայաստանում մի մեծ խնդիր կա. հենց պետական հեռուստաընկերությունը՝ Հ1-ը, պետք է պաշտպանի պետական լեզուն, բայց, անկեղծ ասած, վերջին տարիներին այդ ալիքը գրեթե չեմ միացնում, որովհետեւ զարհուրելի լեզվով են խոսում: Առաջինը հայերից պահանջեք, որ հայերն խոսեն, մեզանից ի՞նչ եք ուզում, եղբայր, մենք հայերեն շատ լավ էլ գիտենք:

Ա. Մ.- Վիլյամ Սարոյանին հանդիպեցի, երբ Հայաստանում էր, ասաց. “Գրիր եւ սովորիր քո մայրենի լեզվով”: Ինձ տարօրինակ թվաց դա, քանի որ ինքն անգլիագիր էր: Բայց հետո բացատրեց, որ իր գործերում պարզությամբ առաջինն ասելիքն է, փիլիսոփայությունը, կենսափորձը, իսկ երբ մարդը մայրենի լեզվով է գրում, արդեն հուզաշխարհի, ներաշխարհի դրսեւորումներն են կարեւորը:

Գ. Չ.- Ամեն ազգի ներկայացուցիչ պետք է իր երազները իր իսկ լեզվով տեսնի… 

Զրուցեց Ս. Տեր-Սիմոնյանը

“Լուսանցք” Թիվ 47, 29 փետրվարի – 6 մարտի, 2008թ.

Ինչու՞ չհաղթեց Ադոլֆ Հիտլերը Եվ Ստալինի ինչի՞ն էր պետք ֆյուրերի գլուխը

January 25, 2008

Սույն հոդվածը տպագրվել է ռուսականՕրակուլպարբերականում թիվ 6 (63), 1999թ.,Պավել Գլոբայի հեղինակությամբ: Նյութը որոշակիորեն շոշափում է արիականությունը, Ադոլֆ Հիտլերին ու Իոսիֆ Ստալինին վերագրված մոգական հատկությունները, ինչպես նաեւ՝ ֆյուրերի կտրած գլխի պատմության հավաստի լինելու հանգամանքը: Վերջինս մենք չենք կարող երաշխավորել, սակայն, հոդվածն ընդհանուր առմամբ վերլուծական տրամաբանությամբ հետաքրքրական է ու այժմեական:

Նշենք, որ ո՛չ Ա. Հիտլերը, եւ ո՛չ էլ Ի. Ստալինը չեն առաջնորդվել բուն արիական սկզբունքներով, սակայն ոչ միայն նրանք, այլ շատ ուրիշ պատմական դեմքեր նույնպես փորձել են կիրառել մեր նախնյաց ճշմարիտ հավատքի, գիտական մտքի ու ամենայն ստեղծի իմաստասիրության կանխադրույթներն ու հազարամյակների փորձով կուտակված իմաստնությունը: Արիականության (համաարիականության) մեկնումը ընդգրկուն եւ առանձին թեմա է, ինչին բազմիցս անդրադարձել ենքԼուսանցք“-ի էջերում, պարզապես մեկ անգամ եւս մեր ընթերցողների համար ամրագրենք, որ իտալական ֆաշիզմը եւ գերմանական նացիզմը (նաեւ՝ հրեական սիոնիզմը, ճապոնական սինտոիզմը, չինական դաոիզմը, հնդկական հինդուիզմը եւ այլ ազգերի ազգայնական գաղափարախոսությունները) հիմնական սկզբունքներում միայն հեռահար կերպով են առնչվում դասական արիականությանը եւ հանիրավի են նույնականացվում Արիական տեսության հետ: Հաճախ էլ անհիմն նույնացվում են Հայկական ցեղակրոնության (կամ ընդհանուր առմամբ՝ հայ դասական ազգայնականության) հետ 

Այս հոդվածում Պ. Գլոբան փորձում է եւս մեկ անգամ պաշտպանել ռուսական (սլավոնական) շահերը՝ Ռուսաստանը արիացիների բնօրրան դարձնելու քաղաքականությունում, սակայն, դա այնքան թույլ ու անհեռանկարային քայլ է, որ նույնիսկ չենք ծավալվում դրա շուրջ: Պարզապես պիտի արժանին մատուցել ռուսներին՝ իրենց նպատակին հասնելու հետեւողական գործում, նույնիսկ ՌԴ նախագահ Վ. Պուտինն է ուշադրության արժանացնում Ռուսաստանիարիական բնօրրանլինելու տեսակետը: Էլ չենք խոսում հնդ-իրանական տեսակետի նախանձախնդիր պետական ու քաղաքական այրերի մասին 

Կեռխաչի (սվաստիկայի) հետ առնչվող վերլուծությունները նորից հիմնավորելով դրանց արիական ծագումը (Հայաստանի ժայռապատկերներում հայտնաբերվել են կեռխաչերի ամենահին օրինակները, որից զուրկ են Ռուսաստանն ու այլ երկրները)՝ հավաստում են, որ Ադոլֆ Հիտլերը իրապես չի հասկացել կեռխաչի խորհուրդը եւ իր գործելակերպով առավելապես վարկաբեկել է այն: Սակայն, դա մեզ չի կարող պարտադրել հրաժարվելու մեր պատմությունից եւ տիեզերական խորիմաստ խորհուրդներից: Վստահ ենք, որ պատմության եւ բնության պահանջով Հայաստան-Հունաստան-Իրան-Հնդկաստան դաշինքը դեռ կվերաբացահայտի Արիական Ճշմարիտ Սկզբունքներն ու Արարչական Բնօրրանի գտնվելու իրական վայրը 

Մեզ համար դա վաղուց բացահայտված է: 

Մենք վստահ ենք, որ մոտ ապագայում պետական մակարդակներում տարվող եւ հանրության շրջանում արծարծվող բոլոր գաղտնազրույցները նույնպեսկբացահայտվենեւ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԼԵՌՆԵՐԻ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԻ (ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ)՝ Մարդկության Նախահայրենիք եւ Մշտական Փրկության Վայր լինելու հանգամանքն այլեւս երբեք ծածկագրերով չի արծարծվի 

Թարգմանությունը եւ նախաբանը՝ Հայկ Թորգոմյանի 

Հայրենական Մեծ Պատերազմի գաղտնածեսը 

Տերասիմ 

Երբ հայտնաբերվեց Ա. Հիտլերի դիակը, որն ինքնասպան էր եղել մայիսի 1-ին՝ Վալպուրգյան գիշերը, Մեծ Ռեյխի գրասենյակում սահմռկեցուցիչ դեպքեր կատարվեցին: Փորձագետների հանձնախումբը դեռ չէր հասցրել ճանաչել նրա մարմինը եւ հեռագրել Կրեմլ, երբ մայրաքաղաքից ստացվեց Ի. Ստալինի հրահանգը, որը պահանջում էր՝ ոչ ավել ոչ պակաս, ուղարկել… ֆյուրերի կտրված գլուխը:

- Ինչո՞ւ, – կհարցնեք դուք, – առաջնորդի ինչի՞ն էր պետք այդ տարօրինակ ռազմավարը: Բանն այն է, որ Ի. Ստալինը ինչքան ճարպիկ քաղաքագետ էր, այնքան էլ կատարյալ մոգ էր: Նա գիտեր, որ հաղթված թշնամու մեռած գլուխը (կամ ինչպես ընդունված էր ասել մոգերի կողմից՝ տերասիմը, մոգական հսկայական ուժի աղբյուր է): Պատահական չէ, որ հին ցեղերը հավաքում էին իրենց զոհերի գանգամաշկերը կամ նրանց գանգերը եւ ցցում նիզակներին: Այդպիսով հաղթված հակառակորդի կենսաուժը (էներգիան) փոխանցվում էր հաղթողին: Ի լրումն իր հաղթարշավի՝ Ի. Ստալինը ցանկանում էր տիրել Ա. Հիտլերի մեռած գլխին: 

Ճակատագրի հեգնանքն ավելի քան դառն էր, քանի որ իրեն՝ ֆյուրերին խորթ չէր սեւ մոգությունը, նա հիանալի գիտեր մեռած գլխի մոգական հատկության մասին: Պատահական չէր, որ “ՍՍ”-ի հարվածային դիվիզիան կոչել էր “Մեռած Գլուխ”, իսկ խորհրդանիշ ընտրել՝ գանգը: Այդ դեպքում ինչո՞ւ Ա.Հիտլերը տանուլ տվեց պատերազմը: Համարձակվենք ենթադրել: Նա, որ իրեն հայտարարել էր արիացիներից առաջինը, ճակատագրի բերումով մոռացել էր արիական աստվածների դիցարանի օրացույցի մասին: 

Հիշողություն Ռապիտվինի մասին 

Զրադաշտական կրոնական օրացույցը, որն արտացոլում է հին արիացիների պատկերացումները ժամանակի մասին, թույլ է տալիս Հայրենական Մեծ Պատերազմի հիմնական տարեթվերն ու ամսաթվերը դիտարկել ուրիշ տեսանկյունից: Բանն այն է, որ պատերազմի ամբողջ ընթացքը որոշող խոշոր մարտերի ամսաթվերը ճշտորեն համընկնում են հին արիական դիցարանի տոնացույցի հետ:

Այսպես օրինակ՝ խորհրդային զորքերի հակահարձակման անցումը Մոսկվայի տակ 1941թ. դեկտեմբերի 5-ին, համընկնում էր աստվածային կրակին՝ Աթարին նվիրված տոնին, հաղթանակը Ստալինգրադի տակ 1943թ.՝ համընկնում էր հունվարի 30-ին նշվող Վոհու-Մանի կամ Բարի Մտքի աստծո տոնին: Կուրսկի աղեղի՝ պատերազմների պատմության մեջ մեծագույն հրասայլային (տանկային) ճակատամարտը տեղի է ունեցել 1943թ. հուլիսի 11-ին՝ այն օրը, որը ժամանակին նվիրված է եղել աստվածուհի Անահիտին-ամենայն գոյի պահապանին (քրիստոնեական Աստվածամոր նախակերպարին): Բայց ավելի տպավորիչ են Մեծ Հայրենականի սկիզբը եւ վերջը ազդարարող ամսաթվերը: 

Ինչպես հայտնի է, Ա. Հիտլերը երկար ու մանրակրկիտ ընտրում էր Խորհրդային Միության վրա հարձակվելու ամիս-ամսաթիվը: Եվ ընտրեց հունիսի 22-ը՝ ամառային արեւադարձի օրը: Հին արիական օրացույցում դա տխուր ամսաթիվ է՝ Ռապիտվինի հիշատակի օրը: Ժամանակին երկիրը լիառատ եւ բարեբեր էր, բայց այդ ներդաշնակությունը ավերվեց անսպասելիորեն Չար Ոգու կամ, ինչպես արիացիներն էին ասում, Անհրա-Մանյուի Տիեզերքներ խուժմամբ: Առասպելական ժամանակներում Տիեզերքի պաշտպանությանն ուղղված Բարի ուժերի պայքարն ընդդեմ Չարի, որը մարմնավորում էր Ահրիմանը, ավարտվեց լուսավոր ուժերի հաղթանակով: Ամենաբարձր լարվածությանը նրանք հասնում են մայիսի 9-ին՝ Սուրբ Ոգու՝ Սպենտա-Մանյուի տոնին, որն իր Տեր Աստծո, ստեղծագործական երրորդություններից մեկի (իպոստաս) մարմնավորումն է: Ա. Հիտլերը ներխուժելով մեր երկիր (ԽՍՀՄ- թարգմ.) հունիսի 22-ին, մարմնավորում էր Կործանման Ոգին: Իսկ Ռուսաստանին վիճակված էր անցնել այդ դաժան գաղտնածեսի բոլոր ահեղ շրջաններով, մինչեւ մայիսի 1-ին նրան շնորհվեց ձերբազատում: 

Ճակատագրական կեռխաչ (սվաստիկա) 

Տարօրինակն այն է, որ հունիսի 22-ը՝ ամառային արեւադարձի օրը, սկզբունքորեն անհաջող է որեւէ գործողություն սկսելու համար: Դա այն օրն է, երբ Արեւը սկսում է մարել, անընդհատ ու ավելի շատ կորցնելով իր կենսատու ուժը: Ավելին, “Երրորդ Ռեյխ”-ի խորհրդանիշը, ինչպես հայտնի է, կեռխաչն էր: Սակայն, պտույտը ոչ ժամացույցի սլաքի ուղղությամբ նշանն է բնության արարչական ուժերի, իսկ հակառակը համապատասխանաբար խորհրդանշում է ավերիչ տարերքը: Այս կեռխաչը հին ժամանակներից եղել է ամառային արեւադարձի պատկերը – Արեւի խորհրդանշական մահվան պահը:

Բացի այդ, երբ Ա.Հիտլերը սկսեց պատերազմը, ըստ ախթարքի (զոդիակ-կենդանակերպի) Արեւը շարժվում էր Խեցգետնի նշանի ուղղությամբ: Սա նույնպես շատ դեպքերում անդրադարձավ պատերազմի ընթացքին: Խեցգետինը միշտ հետ-հետ է գնում եւ Արեւը հետընթաց է սկսում այդ նշանի տակ, ավելի ու ավելի ցածրանալով հորիզոնի վրա: Անհասկանալի է, թե ինչո՞ւ Ա. Հիտլերը, հետագայում հափշտակված լինելով արիական արեւապաշտական գաղափարներով, մոռացավ այդքան թվում է թե պարզ ու հասարակ բաները: Ճիշտ է ասված, որ երբ Տեր Աստված մեկին ուզում է պատժել, նրան զրկում է բանականությունից: Պատերազմի առաջին կայծակնային հաղթանակից հետո Ա. Հիտլերը ստիպված էր Արեւի նման գրեթե միշտ նահանջել (հետընթաց ունենալ) եւ 1941թ. դեկտեմբերի 5-ից սկսած հաղթանակները դարձան ավելի ու ավելի հազվադեպ ու պատահական, իսկ պարտությունները՝ ավելի քան օրինաչափ: Պատերազմի վերջում ֆյուրերն ուղղակի խեցգետնի նման բոլորովին քշվեց իր բունկերը՝ թաքնվելով իր բնիկում: Հենց այստեղ էլ վրա հասավ նրա մահը: 

Բարոյականություն

Մեծ Հայրենականի պատմությունը երկու իրարամերժ պետական համակարգերի հասարակ պատմություն չէ, որոնց գաղափարախոսական հաստատումները փոխադարձաբար բացառում էին միմյանց: Դա ամենից առաջ երկու արիական ժողովուրդների միջեւ մոգական դիմադրության պատմություն է, առավելապես դաժան ու արյունալի պատմություն, որովհետեւ այդ ժողովուրդները պատկանում են միեւնույն էթնոսին: Գերմանական նացիստական գաղափարները արիական ոգու վերածննդի եւ գերտերության ստեղծման մասին, որտեղ պետք է ապրեին բացառապես նոր արիական ցեղերի ներկայացուցիչները, հօդս ցնդեցին: Ֆաշիզմի գաղափարախոսությունը կառուցելով համաշխարհային տիրապետության ծրագրեր, իր դատողությունների կանխադրույթում ելակետ էր ընտրել գերմանական ռասայի առավելությունը՝ բոլոր մյուս ժողովուրդների վրա իշխելու առումով: Նրանք հպարտանում էին իրենց հյուսիսային ծագումով եւ բավականին մեծ փառամոլությամբ իրենց անվանեցին – իսկական (ճշմարիտ) արիացիներ: Եվ այդպիսով հակասեցին ճշմարտությանը – գերմանական ցեղերը հանդիսանում էին լոկ երկրորդական ճյուղերը՝ հզոր արիական ծառի:

Ինչպես հայտնի է, արիացիները (հնդեվրոպական խմբի ներկայացուցիչները)՝ Ռուսաստանի հյուսիսային տարածքից եկվորները, մ.թ.ա. II հազարամյակում բաժանվեցին մի քանի ճյուղերի:

Արիական ցեղերի մեծ մասը վերաքոչել է հարավ եւ բնակեցրել է Կենտրոնական Ասիայի ու Հնդկաստանի տարածքները, որտեղ ժամանակի ընթացքում կազմավորվեցին նոր քաղաքակրթության օջախներ, որոնք աշխարհին տվեցին երկու հզորագույն մշակույթներ՝ պարսկական եւ հնդկական: Մյուս, առավել փոքրաքանակ արիական ցեղերը շարժվեցին արեւմուտք, որտեղ, տարածվելով մայրացամաքի Եվրոպական մասում, կազմավորեցին եվրոպական մշակույթը: Բայց, ինչքան շատ էին հեռանում արեւմուտք, այնքան ավելի էին կորցնում կապը արիական ավանդույթների հետ: Ամենաթույլ կապերը, իհարկե, եղել են նրանց մոտ, ովքեր տարաբնակվել էին բոլորից ավելի արեւմուտք, այսինքն՝ գերմանական ցեղերը: Իսկ սլավոնները տրիպոլիական մշակույթի եւ հետագայում հելենական քաղաքակրթության հետ սերտ հարաբերությունների միջոցով իրենց հավատալիքներում, ծեսերում, բանահյուսություններում պահպանեցին ավելի շատ տարրեր՝ ծագած դեռեւս արիական ընդհանրության ժամանակներում: Դրա համար գերմանացիները, անվանապես իրենց արիացիներ հայտարարելով, չկարողացան տանել հաղթանակներ ռուս ժողովրդի նկատմամբ, որն իր էությամբ հանդիսանում է իսկական արիական եւ որի կողմում, ինչպես տեսանք, գտնվել էր ամբողջ հին արիական աստվածության դիցարանը: Իհարկե, բացառությամբ Անհրա-Մանյուի: 

Պավել Գլոբա 

“Լուսանցք” Թիվ 42, 25 – 31  հունվարի, 2008թ.

Ահաբեկչությու՞ն, թե՞ վրիժառություն

November 23, 2007

Հարձակողական եւ ինքնապաշտպանական զինված գործողություններ ու ընդհարումներ

Ահաբեկչություն

Հեռու մնալով ահաբեկչության ու վրիժառության այսպես կոչված դասական ձեւակերպումներից՝ դրանք կքննարկենք իրենց ներկայիս ակներեւ դրսեւորումների վերլուծությամբ:

Յուրաքանչյուր զինված գործողություն կարելի է դիտարկել եւ՛ որպես ահաբեկչություն, եւ՛ որպես վրիժառություն, նայած թե ով ինչպես եւ որ կողմից է դիտարկում դրանք: Սակայն, իրականում տարբերություններն ակնհայտ են ու եթե իրապես վերլուծության ենթարկվեն ահաբեկչությունն ու վրիժառությունը, ապա դրանց նմանությունը կարող է լինել բացառապես կատարման ձեւի մեջ, բայց՝ ոչ բովանդակության: Դրանք միմյանցից հստակորեն տարբերվում են նպատակների ու գաղափարաբանական առումով: Ահաբեկչությունը նախահարձակ բընույթ ունենալով՝ հարձակողական է նաեւ իր էությամբ, ինչ-որ բան զավթելու, տիրելու, թիրախին ոչնչացնելով ինչ-որ բան ստանալու, տիրապետելու խնդիր է լուծում եւ շահախնդիր է ի սկզբանե: Ուստի անարդար է ու արժանի համարժեք պատասխանի:

Թվում է, թե ահաբեկչությունը մեկ այլ ահաբեկչության տրամաբանական հակադարձումն է: Այդպես էլ է լինում իհարկե, սակայն հիմնականում ահաբեկչության հակադարձումը վրիժառությունն է լինում, եւ այն գոյատեւում է այնքան ժամանակ, մինչեւ մեկը մյուսի հանդեպ ահաբեկչություն-վրիժառություն փակ շղթայում ներառնված կողմերը հավասարապես բավարարված լինեն կամ՝ բանակցելով գան փոխհամաձայնության, ինչն առավել մոտ է իրականությանը: Եվ կապ չունի, թե որ դարի մասին է խոսքը եւ ինչ քաղաքակրթություն է տվյալ պահին: Հաճախ են ասում, թե 21-րդ դարը ­”մարդկության քաղաքակրթության­” ու ­”փոխըմբռնման­” վերելքն է, բայց սխալվում են. սա ազգերի հակադրման ամենադաժան դարն է լինելու՝ ազգերին ճզմելու, ձուլելու, պետություններ ­”բացել-փակելու­”, աշխարհին տիրելու առումով: Գոնե առաջիկա 20-25 տարիներին այդպես է լինելու: Միակ կանխարգելիչ ելքը տվյալ պահին առավել հզոր ահաբեկչի (անհատ, թե պետություն) ­”մեղա­” գալն է ու հաշտության ձեռք մեկնելը, այլապես ահաբեկչական ալիքը գնալով ընդարձակվելու է՝ ձնագնդի նման մեծանալով: Ներկայում ոչ մի գերտերություն ­”մեղա­” գալու մարտավարություն չի որդեգրել, ավելին՝ վերստին սրվում է աշխարհին վերատիրելու, այն վերաձեւելու հարցը…

Թե՛ ահաբեկչությունը, եւ թե՛ վրիժառությունը պարզապես սպանություն կամ հանցանք պարունակող երեւույթներ չեն, ուստի սրանք զուտ քրեական հանցագործություն դիտարկելը տեղին չէ: Երկու դեպքերում էլ հատկապես առկա է աշխարհաքաղաքական տարրը (որոշ դեպքերում նաեւ՝ ռազմա-տնտեսական, գաղափարա-քաղաքակրթական, հոգեւոր-մշակութային…) եւ դա է պատճառը, որ մարդասպանը, գողը կամ թալանչին ահաբեկիչ կամ վրիժառու չեն եւ՝ հակառակը:

Արդի աշխարհի ամենաահաբեկչական գործողությունը համաշխարհային համապարփակեցումն է՝ գլոբալիզացիան, ինչն աշխարհակուլ էությամբ ավերում ու ոչնչացնում է ամեն բան՝ ինչն անհարիր է փողի բուրգին թառած ­”տիեզերքի ճարտարապետի­” սատանայապաշտ ­”փողի արքաներին­”: Ներկայիս բոլոր պատերազմները, տնտեսական ու սոցիալական ճգնաժամերը, հոգեւոր-մշակութային աղանդավորապաշտությունը, բարոյաէթիկական հոգեխեղումները, համատարած ­”վիրուսակիր­” հիվանդություններն ու գաղափարախոսությունները այս ­”բուրգականների­”՝ աշխարհի գաղտնի կառավարություն ստեղծած մի խումբ փողամտամոլագարների, աշխարհատիրական ­”խաղերի­” հետեւանք են: Սրանք իրենց ծառայողական կառույցի՝ ՄԱԿ-ի միջոցով բաժանում ու վերաձեւում են պետություններ եւ ստրկացնում ու սովի են մատնում ազգերի, որոնց որոշակի խավին է միայն ­”պատիվ արվում­”՝ բարգավաճելու: Սակայն, այս բարգավաճողները ստրուկն են իրենց ­”բարեհաճ տերերի­”, եւ շատ ավելի ստրուկ են, քան իրենց կողմից ստրկացված սեփական ժողովուրդն է ստրուկն իրենց…

Այսօր ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող համաշխարհային բոլոր հակաահաբեկչական գործողություններն էլ հենց ամենաահաբեկչական քայլերն են մարդկության եւ ազգերի նկատմամբ, չնայած պատսպարվում են սին բարի առաքելությամբ ու ժողովրդավարական հորջորջվող հակաբնական արժեքներով:

Այսօր ահաբեկչական բոլոր գործողությունները բխում են վերոնշյալ համապարփակեցման ծրագրից եւ համարժեքորեն առաջացնում են վրիժառուական պատասխաններ: Սանձազերծված պատերազմներին (ռազմականից բացի նաեւ՝ քաղաքական-տնտեսական, գաղափարական-քաղաքակրթական, հոգեւոր-մշակութային եւ այլ) ի պատասխան տեղի են ունենում տեղային բնույթի հասարակական-քաղաքական շարժումներ, պատմագիտական եւ բարոյա-հոգեբանական ինքնապաշտպանական դրսեւորումներ, նպատակային ռմբահարումներ, քաղաքացիական զինված կռիվներ, մարտական գործողություններ՝ խմբակային ընդվզումներից մինչեւ ազգային-ազատագրական պայքարներ:

Այս համապատկերում էլ զատվում են ահաբեկչական ու վրիժառուական գործողությունները: Սանձազերծող բիրտ ուժի դեմ հանդես է գալիս ինքնապաշտպանական վրիժառուական բազուկը: Գուցե սա դեռ չարի եւ բարու կռիվը չէ, բայց արդարության համար պայքարող կողմը՝ վրիժառուն, բարին է, քանզի նրա վրեժը պարտադրված պատասխան է իր դեմ կիրառած բռնարարքի՝ ահաբեկչության:

Վրիժառություն

Սա արտաքնապես նման լինելով ահաբեկչությանը, այնուամենայնիվ, ներքին խորքային էական ու իմաստային տարբերություն ունի: Վրիժառությունը հիմնականում վերանձնական, անձնասպանական (թեկուզ խմբային) երեւույթ է եւ ի հակառակ ահաբեկչի դրամական կամ ռազմա-տնտեսա-քաղաքական շահի, չի վճարվում, անձնական օգուտ ու շահ չի հետապնդում, հակառակը՝ հաճախ վճարում է սեփական (նաեւ խմբային) կյանքը զոհաբերելով՝ հանուն անձնական, ընտանեկան, հանրային կամ ազգային արժանապատվության ու նպատակների:

Վրիժառությունը հարձակողական բնույթ ունենալով հանդերձ՝ ունի ոչ թե ինչ-որ բան ստանալու, այլ տալու՝ նվիրաբերելու առաքելություն: Այն պատասխան գործողություն է ինչ-որ չար գործի դեմ: Իզուր չէ, որ վրիժառությունը հաճախ ստանում է սրբազան վրեժ ձեւակերպումը, այստեղից էլ բխել է ­”սրբազան պատերազմ­” հասկացողությունը: Դիցուկ՝ վրիժառուն ունի սեփական կյանքը տալու մղում նաեւ, հանուն հայրենիքի, ազգի՝ ընդհանուրի շահերի: Այսինքն՝ բնույթով ինքնա(ազգա)պաշտպանական է ու անշահախնդիր: Ուստի արդար է ու արդարացված, պատասխանն է անարդարի:

Ահաբեկչություն-վրիժառություն հակամարտությունը տասնյակ հազարամյակների (եւ ավելի) պատմություն ունի ու ստվերի պես կուղեկցի մարդկությանը, քանի դեռ ­”ուժն է ծնում իրավունք­” մահակային տրամաբանությունը չի փոխարինվել՝ ­”արդար ուժն է ծնում իրավունք­” հասկացողությամբ: Ավելի պարզ՝ բնազդային ուժի կիրառումը պիտի փոխարինվի բանական ուժի կիրառմամբ: Իսկ դա կարող է լինել պատմական արդարության եւ հոգեւոր աշխարհընկալումային քաղաքակրթության վերականգնումով, ինչը գուցե դեռ տասնամյակների սրբագրման կարիք կունենա։

Վերջաբան

Այստեղ անիմաստ ենք համարում կենցաղային ահաբեկչության կամ վրիժառության օրինակների քննարկումը, քանզի մեր խոսքը առավել հիմնարար խնդիրների է վերաբերում: Ինչպիսին՝ իսրայելական ու անգլո-ամերիկյան ահաբեկչության դեմ ընթացող պաղեստինցիների (արաբների) ու նմանատիպ իրավիճակում հայտնված այլ ազգերի ազգային-ազատագրական պայքարն է: Մի կողմի (Արեւմուտքի) համար ­”Համաս­” կամ ­”Հեզբալլահ­” կազմակերպությունները ահաբեկչական են, ավելի՝ քան իրենց իսկ ստեղծած ­”Ալ-Ղաիդա­”-ն՝ ­”անորսալի­” թիվ 1 ահաբեկիչ Բեն Լադենով, մյուս կողմի համար այս կազմակերպություններն անձնուրաց ազատագրական պայքար են ծավալել սիոնա-մասոնական մութ ուժերի դեմ: Կամ՝ չեչեն ինքնասպանների գործողություններն են, ասենք, Մոսկվայի թատերական կենտրոնում: Մի կողմից սա սարսուռ առաջացնող տեսարան է, մյուս կողմից հերթական պատասխանն է՝ ավերված Չեչնիայի-Իչքերիայի համար, որը ռուսական հող չլինելով՝ զենքի ուժով մնում է ՌԴ կազմում…

Զարմանալի զուգադիպությամբ նմանատիպ վերաբերմունք է դրսեւորվում նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Մի տեսանկյունից Սերբական Կոսովո ներթափանցած ալբանացիներին իրավունք է տրվում ինքնորոշվելու, մյուս տեսանկյունից՝ Արցախի, Աբխազիայի եւ Օսիայի բնիկներին արգելվում է օգտվել այդ իրավունքից՝ այն էլ իրենց պատմական տարածքներում: Մի դեպքում ­”աշխարհի տերերը­” խախտում են տարածքային անձեռնմխելիության իրավունքը՝ մասնատելով Հարավսլավիան, մյուս կողմից՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոններից թմբկահարում են այդ իրավունքի հիմնարար սկզբունք լինելը Վրաստանի կամ Ադրբեջանի պարագայում, միաժամանակ հիմա էլ նախատեսելով Իրաքի (նաեւ Իրանի ու էլի մի շարք երկրների) մասնատումը: Սա իրոք շատ նման է ոմանց ահաբեկչության եւ վրիժառության երկակի ստանդարտների պատկերացումներին: ԱՄՆ-ն հայտարարում է, որ Իսրայելի բանակը վրեժ է լուծում պաղեստինցիներից այսինչ ու այնինչ հրեաների սպանության համար, սակայն, պաղեստինցիների կամ լիբանանցիների պատասխանը ահաբեկչական է որակում: Հայտարարում է, թե իր սկսած հակաահաբեկչական պատերազմը վրիժառուական է ու ցինիկաբար ավերում է անկախ Իրաքի տարածքը՝ ամեն օր սպանելով հարյուրավոր անմեղ մարդկանց, իսկ անօրեն ներխուժման դեմ պայքարողներին որպես ահաբեկիչներ է պիտակավորում։ Այսպիսին է նաեւ բասկերի (Իսպանիայում), իռլանդացիների (Մեծ Բրիտանիայում) եւ այլ ազատատենչ ազգերի նկատմամբ վերաբերմունքը: Բայց սա առանձին թեմա է:

Եթե ահաբեկչությունը ծանր հետեւանքներ է թողնում մեկ՝ տուժող կողմի համար, ապա վրիժառությունը երկու կողմերին էլ ծանր հետեւանքների մեջ է պարուրում: Քանի որ ահաբեկիչը մեծամասամբ ուժեղ կողմն է լինում, ապա վրիժառուն ստանում է պայքարի բոլոր ձեւերից օգտվելու բնական իրավունք, չնայած հաճախ չկամենալով է կիրառում դրանցից ամենածայրահեղները: Նույնիսկ ՄԱԿ-ի որոշումներում է առկա արտաքին ու ներքին բռնատիրության դեմ ազգային-ազատագրական պայքար ծավալելու կամ ժողովրդական ապստամբություն բարձրացնելու իրավունքը: Սա ակնկալում է պայքար՝ բարիկադներից մինչեւ պարտիզանական կռիվներ: Իսկ եթե թշնամին շատ դաժան է, ապա պայքարը տեղափոխվում է նաեւ նրա պետական տարածք կամ կենսատարածք՝ ահաբեկչությունը ­”սեփական մաշկի­” վրա զգալ տալու վրիժառուական նպատակով: Այո, այս դեպքում էլ են լինում անմեղ զոհեր, ինչպես ահաբեկչության դեպքում, սակայն հենց սա է կանգնեցնում ահաբեկչին, քանզի դիմակայող կողմին զուգահեռ դիմակայություն է ցուցաբերում նաեւ սեփական ժողովուրդը (համակիրների խումբը): Այստեղ է, որ ահաբեկիչ, պատերազմ սանձազերծած կողմի ժողովուրդը հասկանում է, որ այն կողմի մայրերն ու երեխաներն էլ ­”միս ու արյուն ունեն­” ու նույնքան անմեղ զոհեր են, ինչքան իրենք…

Անդրադառնալով հայկական վրիժառությանը, ասենք, որ դա նույնպես որեւէ աղերս չունի ահաբեկչության հետ, ինչքան էլ դա փորձում են հերքել թուրքական կամ մեզանում առկա ­”թուրք­”-յան տեսակի անհատները: Ինչպես ՀԱՀԳԲ-ի (ASALA), ­”Ցեղասպանության արդարության մարտիկների­” եւ այլ նման կառույցների վրիժառուների գործողությունները, այնպես էլ արցախյան պատերազմի ազատամարտիկների գործողությունները լիովին տեղավորվում են ազգային վրիժառության, հայրենիքի վերատիրման եզրույթի մեջ: Միայն վրիժառուական գործողությունների, անձնասպան հայորդիների շնորհիվ է, որ գոյատեւեց շուրջ 3 մլն. հայերի ցեղասպանության հիշատակը, որի միջազգայնորեն ճանաչումն այսօր մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, եւ վերջնական հաղթանակը թույլ կտա նախանշել ցեղասպանության անմեղ զոհերի ու ներկա հայության պահանջատիրական-հայրենատիրական ուղին: Սա կարող է լինել ցեղասպանության զոհերի միակ փոխհատուցումը, երբ հայոց հայրենիքը վերստին հայկական լինի:
Հայ սերունդներ են դաստիարակվել ֆիդայական ու վրիժառուական պատմությամբ ու առասպելներով: Ֆիդայական եւ հայ գաղտնի ազատագրական պայքարի վրիժառուների անձնասպանական գործողություններից ­”ծնվել­” են հայ տղաներ, որոնք վճռականորեն շարունակել են նրանց սկսած գործը՝ այսօր կերտելով արցախյան պատերազմի հաղթանակը: Եվ դեռ էլի սերունդներ են դաստիարակվելու՝ Նախիջեւանը, Ջավախքը, Ուտիքը, Արեւմտյան Հայաստանը վերատիրելու նպատակով…

Դառնալով մեր օրերին՝ նշենք, որ այսօր Հայաստանի ու հայության հանդեպ իրականացվում է համակարգային ավերիչ ճնշում, բռնի ներխուժում է կատարվում հոգեւոր-մշակութային, քաղաքական-տնտեսական, ավանդական-բարոյական, լեզվա-կրթական եւ այլ ոլորտներ: Համապատկերում որոշ հարցեր ենք ուղղում մեր հանրությանը.
– Իրավունք ունի՞ ապստամբելու հայը՝ հայ մնալու եւ արժանապատիվ ապրելու համար:
– Ի՞նչ պայքարի ձեւեր կարող է կիրառել հայը՝ իր հայրենիքն ու ազգը արտաքին ներխուժումներից զերծ պահելու, օտարին ծախվածներին պատժելու, իր սերունդների ապագան կերտելու համար:
– Այս վտանգների դեմ համարժեք պայքարը ահաբեկչությու՞ն է, թե՞ վրիժառություն:
Մի քանի հարցեր էլ ուղղենք միջազգային հանրությանը (գուցե ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների ու միջազգային կառույցների ներկայացուցիչները պատասխանեն).
– Երբ որեւէ մեկի տուն թալանչի կամ մարդասպան է մտնում, իրավունք ունի՞ տանտերը ինքնապաշտպանվելու եւ, անհրաժեշտությունից ելնելով, սպանելու մարդասպանին:
Իսկ եթե դա թուրքն է եւ նա արնախում գործողություններով հայի տուն-հայրենիք է մտել մահ ու ավեր սփռելով, իսկ այժմ էլ որեւէ ցանկություն չունի ներողություն խնդրելու ու դուրս գալու, ապա հայն իրավունք ունի՞ յուրաքանչյուր ձեւով, ընդհուպ՝ ահաբեկչությամբ, վտարելու բարբարոս թշնամուն իր օջախից:

Եվ ուրեմն մարդասպանությու՞ն է արդյոք առաջին դեպքը, եւ ահաբեկչությու՞ն է արդյոք հայրենատիրության համար իրականացվող հայկական վրիժառուական պայքարը, երբ Հայ Դատի արդարացի լուծման հարցում անտարբեր է ամբողջ ­”քաղաքակիրթ­” մարդկությունը:
– Ահաբեկչության հետեւա՞նք է արդյոք հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպաններին վրիժառությամբ պատժելը համարվու՞մ է ահաբեկչություն:

Հայոց ցեղասպանությունը մերժողներն ու կասկածի տակ դնողները կամ ցեղասպանության ճանաչման հարցը հետապնդողներին (նաեւ՝ նահատակված) փնովողները արդյո՞ք անպատժելիություն չեն քարոզում եւ նոր ահաբեկչության, ցեղասպանության համար հող չեն նախապատրաստում:
– Ցեղասպանությու՞ն է Նախիջեւանի արդեն ավարտված հայաթափումը եւ Ջավախքի հայաթափման ներկայիս պետական քաղաքականությունը:
– Ահաբեկչությու՞ն է արդյոք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ցամաքային ու օդային շրջափակումը:
– Իսրայելն իրավունք ունի՞ զավթելու Պաղեստինի կամ արաբական այլ երկրների տարածքների մի մասը եւ զորք ու զենքով ճնշելու պաղեստինցիների (արաբների) ազգային ազատագրական արդար պայքարը՝ տանկերի տակ սպանելով բազում անմեղ ծերերի, կանանց ու երեխաների: Սա կարելի՞ է համարել սիոնիստական ծավալապաշտություն եւ ահաբեկչություն:
– Ահաբեկչությու՞ն է ԱՄՆ-ի սանձազերծած հակաահաբեկչական պատերազմը: Որո՞նք են Ջ. Բուշի, Ս. Հուսեյնի, Ա. Հիտլերի կամ Ի. Ստալինի տարբերությունները եւ նմանությունները: Ճի՞շտ է ­”ահաբեկիչ երկրներ­” որակավորումը եւ արդյո՞ք Հարավսլավիայի, Աֆղանստանի եւ Իրաքի ժողովուրդները համատարած ահաբեկիչնե՞ր էին, որ ՆԱՏՕ-ի զորքերի կողմից ռմբահարվում էին անխնայորեն: Իրավունք ունե՞ն այդ երկրների անմեղ զոհերի ժառանգները դիմելու պատասխան համարժեք կամ նմանատիպ գործողությունների:
– Իրավունք ունե՞ն ԱՄՆ-ն, ՌԴ-ն կամ եվրոպական երկրները բռնի ուժով աշխարհի ազգերին թելադրել ապրելակերպ կամ մտածելակերպ, մշակույթ եւ բարոյականություն: Սա ահաբեկչություն չէ՞:

Արամ Ավետյան

“Լուսանցք­” Թիվ 35, 23 – 29 նոյեմբերի, 2007թ.

Արդյո՞ք Հիտլերը զտարյուն արիացի էր

November 9, 2007

Այժմ արդեն սկսել են բարձրաձայն խոսել ու գրել այն մասին, որ հրեական ցեղասպանություն չի եղել, եւ Հիտլերը հրեա ազգը վերացնելու ծրագիր չի ունեցել: Նշենք, որ մինչեւ հրեաների հանդեպ, այսպես ասած, հայտնի պատժամիջոցներ կիրառելը, Գերմանիայից եւ, ընդհանրապես, Եվրոպայից ԱՄՆ տեղափոխվեցին գրեթե բոլոր ­”էլիտար­” համարվող հրեաները (գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ եւ այլն): Նկատենք, որ 1915թ. հայոց ցեղասպանության դեպքում երիտթուրք հրեա-սիոնիստները նախ ոչնչացրին ­”էլիտար­” հայությանը:

Եվրոպականացված, հետեւաբար՝ քաղքենիացված եւ ապազգայնացված հրեաներին, որոնք հեռացել էին հրեական հավատքից եւ ապրում էին լոկ իրենց (փողի) համար՝ պատժելն առաջին հերթին ձեռնտու էր հենց հրեա-սիոնիստներին, նաեւ մնացած հրեաների մեջ ազգային զգացողությունը բարձրացնելու նպատակով, ինչն էլ նրանք իրականացրին նացիստների միջոցով: Արդյունքում՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից ամենաշատ օգտվողները եղան հենց ­”խեղճ­” հրեաները՝ ոչնչից ունենալով պետություն եւ հնարովի ­”ցեղասպանության­” դիմաց ստանալով հսկայական հատուցում: Գերմանիան ահռելի տուգանքներ մուծեց (իսկ գուցե ներկայումս նո՞ւյնպես շարունակում է մուծել) շինծու եւ գրեթե 6 անգամ չափազանցված ­”հոլոքոստի­” համար, կորցրեց ազգային-արիական գաղափարախոսություն կրելու իր իրավունքը, վարկաբեկեց արիական խորհրդանիշ արեւխաչը (սվաստիկա), դադարեց սիոնիզմի դեմ պայքարից, հետեւաբար եւ՝ վտանգ ներկայացնելուց:

Իրատեսական վերլուծությունները տանում են հեռու, սակայն հարցադրումը պարզ է. ի վերջո ո՞ւմ շահերին ծառայեց Հիտլերը, գեմանացո՞ւ, թե՞ հրեայի:

Այսպիսի անեկդոտ կա: Զրուցում են երկու հրեա.
– Գիտե՞ս ասում են Հիտլերն էլ է հրեա:
– Հենց այս էր մեզ պակասում:
Ի՞նչ է դա, Հիտլերին վարկաբեկելու միջո՞ց, թե՞ բացահայտման կարիք զգացող ճշմարտություն:
Հիտլերի հրեա լինելու թեման երբեմն-երբեմն շոշափվում է ամենատարբեր մակարդակներով, արտահայտվում են իրար հակասող, ճշմարտանման, սթափ եւ զգացմունքային կարծիքներ: Հայտնաբերվում են նրա առեղծվածային կյանքին վերաբերող մանրամասներ, որոնցից մեկը կներկայացնենք մեր ընթերցողներին:

Գերմանական արխիվային փաստաթղթերի գաղտնազերծումից հայտնի է դարձել, որ անձամբ ­”ֆյուրերի­” կարգադրությամբ է ոչնչացվել նրա ազգականուհի Ալոիզիան, ծնված ավստրիական գյուղական ընտանիքում: Երկու ազգակցականներով տասնյակ տարիներով մեկմեկու հետ չէին շփվում, սակայն երբ հանելուկային պայմաններում նրանց կյանքի ուղիները հատվեցին, 1940թ. դեկտեմբերին Ալոիզիան Հարտխայմ ճամբարի գազախցիկում խեղդամահ արվեց: Վերջինս տառապում էր շիզոֆրենիայով, իսկ ըստ նացիստների, նման հիվանդներն ապրելու իրավունք չունեին:
Հիտլերն իր հայրենակիցներից պահանջում էր արիացի լինելու ապացույցներ, ինչպես նաեւ, որ ներկայացնեին ­”արյան մաքրության­” ապացույցներ: Սակայն, իր մասին նա ոչինչ չէր ներկայացնում, ինչը բնականաբար հանգեցնում էր որոշ կասկածների:

Դեռեւս քաղաքական կարիերիայի սկզբում Ադոլֆը հաճախ էր ստիպված լինում պայքարել իր ծագման մասին եղած խոսակցությունների դեմ: 20-ականներին նացիստական կուսակցական կազմակերպություններում հայտնվեցին թռուցիկներ, որտեղ նրան մեղադրում էին կուսակցությունը ­”հրեական մեթոդներով քայքայելու մեջ­”:

1930թ. Անգլիայում ապրող ֆյուրերի ազգական Վիլյամ Պատրիկ Հիտլերը հանկարծ տեղական մամուլի համար իր ­”քեռու­” մասին հարցազրույց տվեց, ինչի պատճառով զայրացած Հիտլերը նրան կանչեց Բեռլին եւ սպառնաց. ­”Ինչ զգուշությամբ եմ ես մամուլից թաքցնում իմ անձն ու անձնական գործը: Հասկացեք, ապուշներ, մարդիկ չպետք է իմանան իմ ով լինելը եւ ինչ ընտանիքից եմ­”: 1931թ.-ին իր բնակարանում ինքնասպան եղավ Հիտլերի ազգականուհին՝ Գելի Ռաուբալին, որից անմիջապես հետո գլխավոր նացիստի ծագման առիթով հարցերն սկսեցին բացահայտ հնչել: Մորավիական Պոլնա քաղաքում լրագրողները գտան հրեաներ՝ Հիտլեր ազգանունով: (­”Ֆյուրերը­” Հիտլեր ազգանունը ստացել է մոր կողմից): 1933թ. հունիսին թերթերից մեկում լույս տեսավ ­”Վիեննայում հրեա Հիտլերների սենսիացիոն հետքեր­” առաջնորդող հոդվածը՝ հրեական գերեզմանոցի համապատասխան լուսանկարներով:

Հիտլերն իրոք անհանգստանալու պատճառներ ուներ. 1936թ. նա ստորագրել էր մի գաղտնի կարգադրություն հոգեկան հիվանդների եւ ֆիզիկական թերություններով տառապող մարդկանց զանգվածային ոչնչացման մասին: Սակայն ինչքան էլ թիվ 1 նացիստը ճգնեց, այնուամենայնիվ, իր մասին որոշ փաստաթղթեր պահպանվեցին եւ անցան Հենրիխ Հիմլերի ձեռքը, որը միայն 1944թ. սկզբներին ­”Խիստ գաղտնի­” մակագրությամբ ուղարկեց անձամբ Մարտին Բորմանին: Գաղտնի փաստաթղթերում պարունակող տեղեկույթը կարող էր խաչ քաշել ­”գերմանական առողջ ազգի մեծ առաջնորդի­” առասպելի վրա: Այնտեղ բերված էին Հիտլերի հարազատների մասին հիմքեր, ­”որոնք եղել են թերամիտներ եւ խելագարներ­”: Հայտնի չէ, Հիմլերն ուզո՞ւմ էր այդ թղթերով Հիտլերին ոչնչացնել: Ամեն դեպքում 3-րդ ռայխում Հիտլերի մերձավոր ազգականներն ապրում էին մեկուսացված եւ լարված կյանքով: Պատերազմի ավարտից անմիջապես հետո խորհրդային հետախուզությունը հայտնաբերեց եւ ձերբակալեց Հիտլերի 5 ազգականների, որոնցից Իյոհան Շմիդտը միակ ազգականն է, որ այժմ ապրում է: Հիտլերի հարազատ քույրը՝ Պաուլան, եղբոր կարգադրությամբ 1936թ. փոխել էր ազգանունը Վոլֆի եւ ապրում էր խիստ հսկողության տակ: Մահացավ 1960թ. բավարական Ալպերում: Ընդ որում մինչեւ այժմ էլ նրա գերեզմանին այցելում են ­”ՍՍ­”-ի կենդանի մնացած սպաներ:

Վլադիմիր Բոգդանով Թարգմանությունը՝ ­”Լուսանցք­”-ի

“Լուսանցք­”  Թիվ 33, 9-15 նոյեմբեր, 2007թ.

Խաչմերուկին տիրանալու պահն է մոտենում

November 2, 2007

Եվրոպա-Ասիա խաչմերուկում տեղավորված մեր տարածաշրջանը ձեռք է բերում երբեմնի երկրաքաղաքական նշանակությունը: Վերականգնվում է վաղ միջնադարի համբավը, երբ Հայաստանն առեւտրական ու մշակութային ուղիների խաչմերուկում տեղավորված կարգավորող-ղեկավարողի դերն էր ստանձնել։ Մեր աչքի առաջ համաշխարհային քաղաքականության կիզակետը դարձավ պատմական, բիբլիական Տիգրիս-Եփրատ գետերի միջեւ ընկած ­”միջագետքը­”՝ հղի մարդկությանը վտանգող գործընթացներով։

Հանկարծակի, կարճ ժամանակում կայացավ իրանական դիվանագիտությունը, որպես համաշխարհային քաղաքականության օրենսդիր, փոխարենը կտրուկ թուլացավ Թուրքիայի դիրքը:

Համաշխարհային ամենահզոր գերտերությունները մշակում են այս տարածաշրջանը ձեւելու նոր ծրագիր. սպասվում է Թուրքիայի լուրջ մասնատում եւ այդ երկրի քաղաքական ­”քաշի­” վերաարժեքավորում։ Եթե ԱՄՆ-ն կարողանա իրագործել նոր ծրագրերից մեկը՝ ­”նոր Քրդստան­” ստեղծելու, ապա Թուրքիային կվիճակվի վերջին հարյուրամյակների ընթացքում ամենից թույլ ու նվազ մակերեսով թուրքական պետության ճակատագիրը։ Քննարկվում է հյուսիսային Իրաքի, հարավային Իրանի եւ արեւելյան Անատոլիայի (Հայկական լեռնաշխարհի) քրդական բնակչությամբ տարածքների միավորումը ­”Քրդստան­” անվամբ։ Պարզ է, որ այս հնարավոր երկրով հիմք կդրվի ռազմական նոր պետության, որով դրա նախաձեռնողը՝ ԱՄՆ-ն, կկառավարի այս տարածաշրջանը։ Այս ծրագիրը, բացի քրդերից, տարածաշրջանում ոչ մեկին ձեռնտու չէ։ Վերջերս այս միտքը քննարկեցի Բրատիսլավայում Թուրքիայի դեսպան Թունո Ուղդուլի հետ հանդիպման ժամանակ: Նշեցի, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն սկսելը Թուրքիայի համար դառնում է պահի հրամայական։ Ըստ նախատեսվածի, հայոց ցեղասպանության փաստը համաշխարհային հանրության կողմից ընդունվելու (ՄԱԿ եւ միջազգային դատարաններով հաստատվելու) պարագայում Թուրքիան պարտավորվելու է տարածքային զիջումների գնալու։ Դա ծրագրավորողները նախատեսում են Հայաստանին տալ, նվազագույնը, սահմանամերձ Արարատ լեռան եւ նրան հարող տարածքն ու Անիի շրջանը։ Հայաստանն այդ դեպքում, հնարավոր է, առհավետ հրաժեշտ տա իր պատմական հայրենիքի տարածքները վերամիավորելու երազանքին։ Թուրք դեսպանին կարողացա հավատացնել, որ մենք մեզ առանձնապես երջանիկ չենք զգալու խնդրի այդպիսի լուծման պարագայում։ Այսինքն՝ իսկապես լավ հեռանկար կբացվեն բնականոն գոյատեւելու տեսակետից, եթե մեր երկու երկրները փոխըմռման պայմաններում երկուստեք զիջումներով գտնեն խնդրի լուծումը։ Մինչդեռ այդ լուծումը մեզ պարտադրելու պայմաններում երկուստեք դժգոհություններ են լինելու, անբավարարության բարդույթ է առաջանալու հղի նորանոր վտանգներով։

Բնական է, որ Թուրքիայի այսօրվա քաղաքականության պայմաններում դժվար է ակնկալելը, որ իրավիճակը նրանք կարողանան ճիշտ գնահատել ու խելոք եզրահանգման գալ, բայց այդ դեպքում Թուրքիան պետք է պատրաստ լինի մեծ կորուստների: Հիմա ողջ աշխարհի զարմանքն է շարժում Իրանի՝ սկզբում անհասկանալի, իսկ այնուհետեւ, արդեն հարգանքի արժանի կեցվածքը արեւմուտքի, ավելի ճիշտ, ԱՄՆ-ի կամակատարների նկատմամբ։ Թե ինչ գրագիտությամբ Իրանի նախագահ Ահմադինեժադը վարեց բարձրագույն դիվանագիտական խաղը եւ լայն ժպտալով Զատկի նվեր մատուցեց Մեծ Բրիտանիային՝ ստիպելով, որ վարչապետ Բլերը քթի տակ փնթփնթալով պարսից հազարամյա մշակույթի ու պատմության մասին գովեստներ անի: Դա տեսան բոլորը (­”Եվրանյուս­”-ով եւ համաշխարհային տեղեկատվական ցանցերով ցուցադրեցին Ահմադինեժադի ջերմ բաժանումը բրիտանացի նավաստիների հետ եւ դրան հաջորդած, Անգլիայի վարչապետի շնորհակալության կարճ ելույթը)։ Այ, սա իսկապես հազարամյա դիվանագիտական դպրոցի արգասիք էր ու ապացույց։ Եթե նույն գրագիտությամբ ու ոգով պարսիկները շարունակեն վերընթացը, ապա նրանց հետ աննախադեպ բարեկամություն հաստատելու Հայաստանի փորձը անգնահատելի արդյունքի է բերելու։ Թուրք-ադրբեջանական, եւ այսօր արդեն դրան միացող վրացական քաղաքական դաշինքին Հայաստանը հակադրվում է ոչ միայն հզոր հայ-ռուսական,այլեւ՝ հայ-իրանական կապերով։ Ցնցող կարելի է համարել լռելյայն, մեծագույն խոհեմությամբ զարգացրած եւ իրականության վերածած Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը։ Որքան էլ այսօրվա իշխանություններին հայհոյենք սխալների համար, այս գազատարի կառուցումը Հայաստանի մեծագույն նվաճումն է։ Ժամանակին ես չկարողացա սլովակյան ֆինանսավորում եւ կառուցող ընկերություն ներգրավել այդ գազատարը կառուցելու համար, քանի որ սույն նախագիծն անիրականանալի էր թվում։ Չես կարող առանց հիացմունքի նշել այն փաստը, որ Հայաստանը, չունենալով սեփական էներգակիրներ, արդեն վաղուց էլէներգիա արտահանող է։

Իշխանությունն այնպես է ծրագրում էներգետիկական ապագան, որ Հայաստանը չկորցնի էներգիա արտահանողի դիրքերը։ Այս ձեռքբերումներն առաջին հերթին մեր պետության էներգտիկայի հզոր դպրոց ունենալու շնորհիվ է։ Կարեւոր է նաեւ Հայաստանի եւ սփյուռքի դիվանագիտությունը, որի շնորհիվ մեր երկիրը հայտնվել է բարենպաստ պայմաններում։ Զարգացած էներգետիկայի եւ քիմիայի շնորհիվ մեր երկիրը ծրագրում է մեկ այլ դարակազմիկ գործ, որի շնորհիվ Հայաստանը կդառնա նաեւ էներգակիր արտահանող։ Խոսքը Հայաստան-Իրան սահմանամերձ գոտում նավթավերամշակման գործարան կառուցելու նախագծի մասին է, որից հետո ՀՀ-ն ոչ միայն լուրջ կշիռ կունենա որպես էներգաարտադրող, այլեւ դեպի Եվրոպա տարանցիկ տարածքի կվերածվի եւ էներգետիկայի լուրջ խաղաքարտ ձեռք կբերի։ Եթե մեր երկիրը կարողանա իրեն վերադարձնել նաեւ ճանապարհային քարտեզում կարեւոր պատմական հնարավորությունը, (Հայաստան-Իրան երկաթուղային կապի առկայությամբ), ապա Ադրբեջանի կանխագուշակումները, որ առաջիկա տասնամյակում Հայաստանը վերածվելու է հարավկովկասյան կույրաղիքի, կմնա լոկ որպես ծիծաղաշարժ երազ։ Իրականությունը ճիշտ հակառակն է ապացուցում։ Օգտագործելով իր մտավոր ներուժը, ճանապարհների խաչմերուկում գտնվելը, աշխույժ ու խիստ հայրենասիրությամբ տոգորված սփյուռքի գործոնը, Հայաստանի զարգացման հեռանկարները եւ հնարավորությունն ավելի մեծ են, քան նավթավաճառ դարձած ու ամբողջ հույսը բնական պաշարների վրա դրած Ադրբեջանինը։ 

Կհաղթենք նաեւ ­”աներեւույթ­” պատերազմում 

Նախորդ հոդվածում արծարծեցինք հիմնականում տնտեսական խնդիրներ: Այժմ մի քանի խոսք էլ արդի հայ դիվանագիտությունում սփյուռքի դերի մասին։ Թեպետ արտերկրի հայկական լոբբիստական կառույցների գործունեությունը համակարգելու, ռազմավարական ծրագրերին համապատասխան ուղղորդելու կարիք կա, սակայն դրանց արածը դժվար է գերագնահատել։ Մեր թե անհատ լոբբիստները, թե լոբբիստական կառույցները գործում են հայաստանյան դիվանագիտության քայլերին համահունչ՝ հաշվի առելով, ամենից առաջ, Հայաստանի շահերը։ Բոլոր այն երկրներում, որոնցում մեծաթիվ հայկական համայնքներ (Ֆրանսիա, ԱՄՆ, Իրան, Արգենտինա…) կամ համայնքային լուրջ կառույցներ կան (Անգլիա, Ավստրիա, Սլովակիա, Շվեդիա…), իշխանությունները հաշվի են առնում Հայաստանի, ընդհանրապես, հայության շահերը։ Իսկ եթե որեւէ երկրում կան նաեւ հայ հայտնի անհատներ, ապա տվյալ պետության դիվանագիտության հիմքում արդեն դրված է լինում Հայաստանի հետ մերձենալու, նրա շահերի խնդիրը։

Բավական է վերցնել այն երկրների ցանկը, որոնց խորհրդարանները հաստատել են հայոց ցեղասպանության փաստը, համոզվելու, որ այդ երկրներում փայլուն են աշխատել հայկական լոբբիստները։ Եթե ապագայում կարողանանք կարգավորել նաեւ մեր կառույցների գործունեությունը որեւէ համադրիչ կենտրոնով, ամեն ինչ համաձայնեցնել ՀՀ ԱԳՆ-ի հետ, ապա ջանքերն ավելի արդյունավետ կդառնան։ Նույնիսկ հիմա հայկական լոբբիստական կառույցներն այն աստիճան են շարժում թուրքերի ու ադրբեջանցիների նախանձը, որ սրանք այս տարվա մարտին Բաքվում կազմակերպեցին թուրք-ադրբեջանական համաշխարհային սփյուռքի 1-ին կոնգրեսը, որին մասնակցեցին Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի վարչապետը եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահառչակ հանրապետության նախագահը։ Կոնգրեսի նպատակն էր ստեղծել հայկական սփյուռքին ի պատասխան մի լոբբիստական կառույց, որը պիտի լիներ մերին համարժեք։ Սակայն նրանց համար էլ շատ պարզ է, որ այդպիսի գործուն կառույցներ չեն կարող ստեղծել մի շարք պատճառներով՝ հայրենասիրության պակասի, նրանց անհատների շրջանում ինքնազոհության բացակայության, փողամոլության մոլուցքի (հատուկ է այդ ժողովրդներին) եւ այլ գործոններով պայմանավորված։ Մյուս կողմից, սա հայկական կառույցների համար պետք է լրացուցիչ խթան դառնա առավել կազմակերպվելու համար։ Եվրոպայում հայկական կառույցները 5 տարի շարունակ միավորվել էին եվրոպահայերի համաժողովի ներքո, որի գործունեությունը այս տարվանից ցանկանում ենք խիստ աշխուժացնել։ Այսօրվա մեր հրատապ խնդիրը նախ ցեղասպանության խնդիրը միջազգային մակարդակով անցկացնելն է (ՄԱԿ եւ Հաագայի դատարան), որի համար լուրջ նախադրյալներ կան։ Այնուհետեւ արցախյան խնդրում միասնական, հզոր մի ալիքով արդյունքի հասնելն է լինելու։ Եվ, իհարկե, Հայաստանին նեցուկ կանգնելը, նրա տնտեսության զարգացման, համաշխարհային չափանիշներով հզոր պետություն ստեղծելը։ Այս ամենն իրագործելու ուղին բոլոր լոբբիստական կառույցներին մի տանիքի տակ հավաքելն ու Հայաստանի հետ համատեղ աշխատելն է: Դրան ենք կոչ անում լծվելու Հայաստանի եւ արտերկրի հայությանը։

Մեծ հույսեր կան, որ այս տարի եվրոպական ու ամերիկյան լոբբիստական կառույցները կմիավորվեն մի կառույցում։ Դրան կօգնի արդեն մեր ստեղծած տեղեկատվական-համադրիչ կենտրոնը, որի հիմքում անցյալ աշնանը Ծաղկաձորում, համաշխարհային 3-րդ լրատվական համաժողովում հիմնված ­”Համահայկական տեղեկատվական ընկերակցություն­”-ն է։ Վերջինիս անդամ լրատվական կենտրոնները ­”Հայերն այսօր­” տեղակագրով սպառիչ, կողմնորոշող տեղեկույթ են ստանում սփյուռքից ու Հայաստանից։ Հետագայում ընկերակցության գործունեությունը դառնալու է որոշիչ։ Սա լավ հնարավորություն է տալիս Համաշխարհային հայկական միությանը (այդպիսն կդառնա Համաշխարհային հայկական կոնգրեսը, թե այլ կառույց, ցույց կտա ապագան) ծրագրելու լոբբիստական կառույցների գործունեությունը եւ այն դարձնելու առավել արդյունավետ՝ համապատասխանեցնելով Հայաստանի շահերին ու ռազմավարությանը։

Աշոտ Գրիգորյան (Սլովակիա)

“Լուսանցք­”  Թիվ 32, 33, 2-8 նոյեմբեր, 9-15 նոյեմբեր,   2007թ.

Մեր Հանգանակը

October 5, 2007

Խռովայոյզ շրջապատկերներէ բոլորուած, զորս անգթօրէն անստոյգ ճակատագիրը կռած է վշտի լայն հարուած ներով. դէպի ո՞ր քօղարկուած նպատակը կ՚ընթանայ հայ արուեստագէտը՝ դանդաչելով. որպիսի՜ ոլորտ մը կը տեսնեն իր մոլորուն աչքերը. որպիսի՜ արձանի մը ձեւը կ՚առնէ իր լեզուն ինչպիսի՜ մոգութիւն մը կը բարբառի: 

Ատե՛նն էր այլեւս, խորհեցանք, որպէս զի այս կենսական հարցերը ներուժօրէն եւ խորապէս թրթռան հոգիներուն խորը անո՛նց որ իրենց մէջ կը զգան զօրութիւնը ստեղծելու, կերտելու եւ կանգնելու: Եւ ցանկալով որ, վե՛րջապէս, Արուեստի Մեհեանին ճակատը փողփողէ ցեղին կուրծքին վրայ, մենք, միացած մեր կամքերուն մէջ, եւ բռնուած ստեղծագործ խենդութեանց տենդովը, գիտակից այն ոյժերուն որ կը հանգչին տակավին այս ազգին հոգւոյն խորը, կու գանք աղաղակել.

ա) ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆ ՀԱՅ ՀՈԳՒՈՅՆ.

բ) ԻՆՔՆՈՒՐՈՅՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՁԵՒԻ ՄԷՋ.

գ) ՄՇԱԿՈՒՄ՝ ԿԵՆՍԱՆՈՐՈԳ ՊԱՏՈՒԱՍՏՈՒՄՈՎ ՄԸ՝ ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ.

դ) ԶՈՒՏ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵՆԷ ԵՒ ԼՐԱԳՐՈՒԹԵՆԷ: 

Կը յայտարարենք պաշտամունք եւ արտայայտութիւն Հայ Հոգւոյն. որովհետեւ Հայ Հոգին գո՛յ է, բայց դո՛ւն ուր եք կը յայտնուի: Պէ՛տք է բեկանել դատակնիքը որ զԱյն լռութեան դատապարտած է: 

Կ՚ըսենք. Առանց Հայ Հոգւոյն, չկա հայ գրականութիւն եւ հայ արուեստ: Ամէն ճշմարիտ արուեստագէտ՝ իր ցեղին հոգին միայն կ՚արտայայտէ: Հայ Հոգին, դարբնուած մթին ու մեծաշուք պատկերներով լի անցեալէ մը, լուսաւորուած տխրօրէն սեւ արեւէ մը, թրծուած կեանքի մը մէջ զոր Գողգոթայի ճամբաներ կ՚ակօսեն, մեր օրերուն կը թուի ըլլալ հրաշք մը որուն խորհուրդները պէտք է արտաբերել: Հայ Հոգին իմացական տիեզերքին մէջ տարր մըն է որուն յայտնութիւնը պիտի զարմացնէ խորհող մարդկութիւնը: Պարզել այդ հոգին՝ էական պարտաւորութիւնն է ամէն հայ արուեստագէտի: 

Կ՚ըսենք. Արտաքին գործոններ-ստացական սովորութիւններ, օտարոտի ազդեցութիւններ, զգացմանց խոտորում եւ ձեւազեղծում—տիրած են անոր՝ բայց չեն. կրցած ձուլել զԱյն: Մենք կ՚ընդնշմարենք զԱյն, Հայ Հոգին, անոր ճաճանչներուն կայծկլտալը գողթնեան եւ միջնադարեան փանդիռներու լարերուն վրայ, եւ իմաստին խորը մեր ժողովրդական աւանդավէպերուն՝ փայլուն զանակներ մեր ցեղային հանճարին: Կը զգանք թէ մենէ իւրաքանչիւրին մէջ թաքչած է Ան, եւ, առհաւութեան շունչին թելադրումներէն միշտ կենդանի. պիտի բարբառի ա՛նմիջապէս որ գտնէ իր ազատագրութիւնը: Ազատագրե՛նք զԱյն, Հայ Հոգին, պայքարելով նոյն իսկ ինքզինքնուս դէմ, բոլոր կապանքներէն ու բռնութիւններէն այլազգի ազդեցութիւններու: 

Կը հաւատանք. Հայ Հոգին՝ Լոյսն է, Ոյժն է, Կեանքն է, մարմնաւորուած անդրիական շքեղութեանը մէջ ԱՐԻԱԿԱՆ ցեղին որուն կը պատկանինք: 

Կը յայտարարենք ինքնուրոյնութիւն եւ անձնականութիւն ձեւի մէջ. որովհետեւ, հա՞րկ է կրկնել այս տարրական ճշմարտութիւնը, ամէն արուեստագէտ պարտի ըլլալ ինքնուրոյն եւ անձնական ձեւին ու խորքին մէջ իր գրուածքներուն: Որովհետեւ, հա՞րկ է ըսել տակաւին, արուեստը՝ յայտնատեսական ստեղծագործութեան եղանակով, իրականացումն իսկ է ներքին եսին, որով եւ ո՛չ մէկ նախանշանակեալ ազդեցութիւն կրնայ թոյլատրելի ըլլալ: 

Կ՚ըսենք. Մեր հոգին, որ Հայ Հոգին իսկ պիտի ըլլայ, պիտի ընդանցնի այն բոլոր ձեւերուն մէջէն, զորս մենէ իւրաքանչիւրին զգայականութիւնն ու ներքին կշռոյթը կը թելադրեն: Կը ժխտենք ի յառաջագունէ տրուած կաղապարեալ ձեւերու հարկադիր հպատակութիւն: Կը նախընտրենք արտայայտութեան գործիները՝ հարազատ բոլոր ձեւերը՝ որ կրած են Հայ Հոգին մեր տոհմային արուեստի ու գրականութեան մինչայժմեան երեւոյթներուն մէջ. բայց կը յայտարարենք, բայց կը պահանջե՛նք անկախութիւն արտայայտութեան ամէն ձեւերու, որովհետեւ կը հաւատանք թէ մինչեւ որ չըլլայ ինքնուրոյնութիւն եւ անձնականութիւն ձեւերու մէջ՝ չենք ունենար ինքնատպութիւն, չենք ունենար ստեղծագործական նորանոր հարստութիւններ: 

Կը յայտարարենք մշակում՝ կենսանորոգ պատուաստումով մը՝ հայ լեզուին. որովհետեւ կը հավատանք թէ մեր լեզուին կատարելագործման իտէալը՝ անբաւական կը համարի այն տարրերը զորս կ՚օգտագործէ հայ լեզուն ներկայիս: Ո՛չ մէկ գաւառաբարբառ առանձինն՝ գոհացում կուտայ անոր, նոյն իսկ ըլլայ ան ոստանիկ բարբառ մը՝ ինչպէս կը կոչուի պոլսահայ բարբառը:

Հռչակելով մաքրագործումը հայ լեզուին՝ բազմաթիւ օտարահունչ բառերէ, կ՚որոշենք դիմել հայ լեզուին զանազան աղբիւրներուն, գրաբարին եւ բնաշխարհի հայ բարբառին, եւ որդեգրել հարազատ ու հայեցի բառերը, բացատրութիւններն ու ասութիւնները, եւ պատուաստել զանոնք մեր գրական լեզուին, առանց մեղանչելու անոր ներդաշնակութեան օրէնքներուն դէմ: Կ՚ուզենք հիմնել լեզուի գեղեցկագիտութիւն մը՝ նոր գիծերու, նոր գոյներու, նոր շեշտերու յաւելումով: 

Կը յայտարարենք զուտ գրականութիւնը հեռու պահել քաղաքականութենէ եւ լրագրութենէ. որովհետեւ երկու վտանգներ են անոնք, լրագրութիւնը եւ քաղաքականութիւնը, որ մեր օրերուն դարանակալ կը սպասեն հայ արուեստին շուրջ: Մենք դէմ չենք ո՛չ մէկուն եւ ոչ միւսին-ո՛չ լրագրութեան եւ ո՛չ քաղաքականութեան՝ ցորչափ անոնք իրենց դերին մէջ կը մնան: Բայց մենք պիտի ըմբոստանանք ամէն անգամ որ անոնք փորձեն արուեստին եւ գրականութեան անունով ներկայանալ եւ կամ զանոնք զէնք դարձնել իրենց նպատակին ծառայելու համար: Մենք կը պահանջենք արուեստին կատարեալ անկախութիւնը: 

Արուեստը՝ խենդութիւն մըն է, եւ իբր այս կը մնայ վեր յեղափոխութիւններէ եւ յետաշրջականութիւններէ: Ինքն իսկ ըլլալով կրօնական մոլեռանդութիւն մը, վե՛ր է նաեւ ամէն կրօնքէ:

Ցեղ մը որ կ՚ուզէ ապրիլ՝ պարտաւոր է ստեղծել: Մեհեան մը պէտք էր կանգնել: Մենք՝ կ՚ուզենք ծառայել անոր կառուցման: Մեր հայկական եւ խո՛րապէս արիական հոգին՝ մերթ անսպասելի եւ տարօրինակ, եւ մերթ ամբարձիկ գիծեր պիտի գտնէ անոր սիւներուն վրայ, թերեւս անախորժ, թերեւս ընդվզեցնող, բայց միշտ անկեղծ: 

Մեհեան մը պէտք էր որ ստեղծուէր. մենք կ՚ուզենք ստեղծել զայն: Ո՞վ որ կը հաւատայ՝ թող ներս մտնէ, դրան առջեւ թողնելով անցեալին ու ներկային հանդէպ կոյրզկուրայնութիւնն ու նախապաշարումները, ներս տանելով երիտասարդութիւն, խանդավառութիւն, եւ մանաւանդ ստեղծագործական կորով:

Դրան վերեւը՝ իր աչքերուն պիտի բախի քանդակուած արձանագրութիւնը՝ Ստեղծե՛նք: 

Ստեղծե՛նք, ապրելու համար տեւականութեան մէջ. ստեղծե՛նք, հոն, այդ տեւականութեան՝ մէջ, մեր ցեղին նոր շեշտերը աւելցնելու համար տիեզերական մեծ համերգութեան վրայ:

Դանիէլ Վարուժան, Կոստան Զարեան, Յակոբ Քիւֆէճեան, Գեղամ Բարսեղեան, Ահարոն 

Կոստան Զարեան, 1914թ. յունվար 1, “ՄԵՀԵԱՆ” 

“Լուսանցք” Թիվ 28, 29,  5-11 հոկտեմբերի, 12-18 հոկտեմբերի ,2007թ.

Մեհենական

October 5, 2007

Հեթանոսութիւ՞ն 

Հեթանոսականը. – Կը ներէք, բարեկա՛մ, լուրջ դիտողութիւն մը ունիմ ընելիք:

Մեհենականը. – Երկու ըրէք: 

Հեթանոսականը. – Երբ առաջին անգամ կարդացի ձեր թերթին “Մեհեան” տիտղոսը, բնականօրէն ենթադրեցի որ դուք եւս պիտի ըլլաք մեզի հետ եւ պիտի ջանաք վերստեղծել նախնեաց հին կրօնքներուն հոգին, զոր քրիստոնէութիւնը աղաւաղած եւ մեռցուցած է՝ դժբախտաբար: Ակամայ կը վերյիշէի Արամազդի, Աստղիկի, Նանէի, Վահագնի մեհեանները, որ կը գտնուէին Անիի ամրոցին, Արտաշատի, Աշտիշատի մէջ, Դարբնաց քարին մօտ, Պաղատ սարին վրայ եւ շատ ուրիշ տեղեր: Արդ,- թոյլ տուէք յայտնեմ իմ յուսախաբութիւնս-մինչեւ հիմա ձեր արտայայտած գաղափարներուն մէջ հեթանոսական եւ ոչ մէկ բան կը նշմարեմ:

Մեհենականը. – Հեթանոսակա՞ն. ահա՛ բառ մը որուն իմաստը չեմ ըմբռներ: 

Հեթանոսականը. – Գիտենք, հեթանոսութիւնը կրօնք մըն էր որ գոյութիւն ունէր Քրիստոնէութենէն առաջ Հայաստանի մէջ: Բազմաթիւ յիշատակարաններ կը շեշտեն այդ իրողութիւնը:

Մեհենականը. – Այդքանը գիտեմ: 

Հեթանոսականը. – Հեթանոսները անոնք էին որ կը պաշտէին բնութիւնը. դաշտերը, արօտատեղիները, անտառները, լեռները, գետերը եւ արեւը՝ նախապատճառը ամենայն կեանքի…

Մեհենականը. – Այդ ալ գիտեմ: Բայց, ըսէ՛ք, նախնեաց այդ նախնական կրօնը, որ անտարակոյս ունէր իր գեղեցիկ ու համակրելի կողմերը, ի՞նչ կապ ունի արդի կեանքին հետ եւ մանաւանդ այն արուեստին հետ զոր մենք կը փնտըռենք եւ կը ցանկանք: Հեթանոսական շրջանէն յետոյ մարդկութիւնը ապրած ու անցած է շատ ուրիշ շրջաններ, լի նոր տառապանքներով, նոր յոյսերով, տարբեր ապրումներով եւ ձգտումներով, որոնք բնականօրէն ստեղծած են մեր մէջ աւելի նուրբ զգացողութիւն, աւելի խորին մտային պահանջներ եւ տուած են մեզի թափանցումներու, մտածելակերպի նոր կարելիութիւններ: 

Հեթանոսականը. – Այո՛, բայց կեանքի գլխաւոր եղանակները նոյնը մնացած են:

Մեհենականը. – Որո՞նք են այդ եղանակները: 

Հեթանոսականը. – Մարդկային բնազդական ձգտումներուն արտայայտական բոլոր միջոցները: Սէրը դէպի ոյժը, կորովը, առնականը, դէպի լայնածաւալ եւ բազմագեղ բնութիւնը: Դէպի նուրբ եւ ձեւաւոր մարդկային մարմինը, գինին, սեղանը, մէկ խոսքով այն բոլոր նիւթական վայելքները զորս մեծափարթամ կեանքը կուտայ մեզի: Ապրիլ՝ ապրելու համար, երգել գինին եւ հեշտանքը, գեղեցիկ ծաղիկներէ պսակներ հիւսել եւ անոնցմով Հայաստանեայց հարսերը զարդարել, ա՛յդ է կեանքի նպատակը եւ ա՛յդ է գեղեցիկը:

Մեհենականը. – Կը սիրեմ ձեր մէջ երիտասարդ կենդանիի խանդավառ ոստոստումը, օ՜ հեթանոս, եւ եթէ ապրէիք քանի մը դար առաջ, գեղանի առաջնորդը պիտի ըլլայիք Անահիտի սուրբ պոռնկաց դասերուն: Համակրելի էք ինծի՝ իբրեւ գեղեցիկ առարկայ բնութեան առարկաներուն մէջ, իբրեւ եղջերիկ եղջերու որուն վազքը սիրուն է եւ խելքը միամիտ, բայց մեր “Մեհեանը” Սօսեաց անտառին մէջ չէ կառուցուած եւ գեղապանծ Անահիտին չէ նուիրուած: Մենք զայն նուիրեցինք արուեստին: 

Հեթանոսականը. – Մի՞թէ հեթանոսութիւնը արուեստ չէ՞ տուած: Հելլենացիք ստեղծած են մեծ արուեստ, միայն, եթէ կը յիշէք, անոնց կրօնքը արդիւնք էր ստեղծագործ երեւակայութեան եւ աստուածներուն գաղափարն իսկ բանաստեղծութենէն ծնած էր: Հելլենական ստեղծագործութիւնը հիանալի ճիգ մըն էր բնութեան բռնաւորութենէն ազատելու համար, հաշտեցնելով գերագոյն կշռականութեան մէջ հոգին անոր հետ: Հելլենացիք ամենամեծ խորհրդագետները եղած են մարդկութեան մէջ. Պիւթագորը աստղերու լուսասփիւռ երազը երաժշտական նօթերու վերածեց եւ Պղատոն առաջինն եղաւ որ նկարագրեց երկինքներուն գաղտնիքները: Թողունք որ անոնք եւ ո՛չ մէկ կապ ունին հայ հեթանոսութեան հետ, թէպէտեւ կը վաճառէին մեզի արծաթեայ կամ փայտէ քուրմեր:

Հեթանոսականը. – Իսկ Վերածնութեա՞ն շրջանը:

Մեհենականը. – Գիտէի որ այդ ալ պիտի յիշէք: Վերածնութեան շրջանը հետեւանք էր շատ մը պարագաներու որ բնաւ գոյութիւն չունին մեր մէջ: Առաջինը՝ անոնք անցեալին մէջ ունէին հելլենական եւ հռոմէական արուեստները, ահագին պաշար նոր արուեստի մը հիմքը դնելու համար: Ի՞նչ ունինք մենք. – Գողթան երգե՞րը. քանի՞ տողէ բաղկացած են եւ ինչո՞վ նոր կարող են հանդիսանալ: Մենք մեր աստուածներէն շատերը գողցած ենք ուրիշներէ եւ. ինչպէս քիչ առաջ ըսի, կ՚ամչնամ յիշելու, փայտէ քուրմերուն համար իսկ՝ ստիպուած էինք Հելլենացիներուն դիմելու: Երկրորդ, մեր եկեղեցին, միջնադարեան կաթոլիկ եկեղեցիներուն սահմանափակ մտայնութիւնը ունեցած չէ. ան չէ ճնշած ազատօրէն արտայայտւող գաղափարները եւ արգելք չէ հանդիսացած մտաւորական բնական զարգացման: Եւ վերջապէս, ո՞վ ըսաւ, որ Վերածնութիւնը արուեստի տեսակէտէն բեղմնաւոր եւ առաջադիմական եղած է: Ըստ իս, ընդհակառակն, ընդունելով կուրօրէն պեղումներէ երեւան ելած դասական գործերուն ընդօրինակութիւնը, Վերածնութեան շրջանը խառնաշփոթ դրութիւն մը ստեղծած է, արուեստը շեղեցնելով իր զարգացման բնականոն ուղիէն եւ ինք ալ վերածուելով անճաշակ եւ անտանելի ոճի մը, որուն անունն է Պարօգ: Այդ շեղման հետեւանքները մինչեւ այսօր զգալի են: Անոնք ընդօրինակեցին հելլենական գլուխ-գործոցներուն ձեւերը՝ առանց ունենալու Հելլենացիներու հոգին եւ աշխարհահայացքը: Եթէ խորը թափանցէք Վերածնութեան երեւան գալուն պատճառներուն-անշուշտ շատ եւ շատ հեռուէն-որոշ առնչութիւն պիտի գտնէք, օրինակի համար, ներկայ ապագայապաշտներուն հետ: 

Հեթանոսականը. – Այդ չէի կարող երեւակայել. paradoxe մըն է այդ:

Մեհենականը. – Անուանեցէք ի՛նչպէս կ՚ուզէք, իրողութիւնը այն է որ թէ՛ այն ատենը, թէ՛ այժմ. արուեստ յօրինելու շարժառիթը առարկան է, առարկան իր մէջ, իրեն համար-insich: Վերածնութեան շրջանին կը սիրէին այն՝ որ կ՚երեւար. գիծը, ձեւը, գոյնը եւ ան ալ Հելլենացւոց աչքերով կը դիտէին, իսկ ներկայ ապագայապաշտներուն բաղձանքը ի՞նչ է՝ եթէ ոչ՝ նորէն առարկաները արտայայտել: Իրաւ է որ եթէ համեմատութիւնը ընենք երկու շարժումներուն, մեր համակրանքը այս վերջիններուն պիտի տանք, վասն զի ասոնք ոչ ոք կ՚ընդօրինակեն եւ լաւ թէ վատ կ՚աշխատին նոր հասկացողութեամբ եւ նոր ձեւերով արտայայտուիլ: 

Հեթանոսականը. – Ներեցէ՛ք, եթէ Վերածնութեան շրջանը կարողացեր է տալ այդքա՜ն գլուխ-գործոցներ, ինչո՞ւ չենթադրել որ մենք եւս պիտի կարողանանք օր մը տալ այդպիսի գործեր:

Մեհենականը. – Ո՞վ կ՚ըսէ թէ ոչ: Արուեստը ազատութիւն է եւ ամէն ոք ազատ է ընտրելու իր ուղին, բաւական է որ տաղանդ ունենայ: Սակայն, ըստ իս, առարկան կը ճնշէ զայն եւ անոր թեւերը կը փշրէ: Արուեստը միջոց մըն է ազատելու այդ առարկայական աշխարհէն՝ ապրելու համար բովանդակ տիեզերական կեանքին մէջ: Առարկաները մեզի համար տիեզերքի մտածումներն են, մենք անոնց մէջ մեծ խորհուրդ կը նշմարենք, անոնց շունչ կուտանք, կ՚ապրեցնենք եւ կը լուանք աստուածային լոյսով: Առարկաները սիրել առարկաներուն համար՝ թանձրապաշտութիւն ըսել է, իսկ անոնց մէջ խորհուրդ նշմարել՝ աստուածանալ ըսել է. ես կը կարծեմ որ արուեստին յատուկ ուղին այս վերջինն է: 

Հեթանոսականը. – Բայց դուք կը մոռնաք որ մեր ժողովուրդը այդքան չարչարանքներէ, սարսափներէ եւ կոտորածներէ յետոյ, պէտք կը զգայ ապրելու, խնդալու, զուարճանալու, մէկ խօսքով՝ վայելելու կեանքը:

Մեհենականը. – Կարող է լինել. զարմանալին միայն այն է որ անոնք որ դեռ երէկ կու լային ու կ՚ողբային դիակներուն արիւնը եւ կոտորածներուն սարսափը, այսօր բաժակը կը բարձրացնեն, պարի կը հրաւիրեն եւ հեշտանքի “տաճարը” կը կառուցանեն: Չկարծէք, կ՚աղաչեմ, որ ես բարոյականութիւնը կ՚ուզեմ պաշտպանել՝ պէտք ունի՞մ արդեօք կրկնելու այն տարրական ճշմարտութիւնը թէ արուեստը բարոյականութենէն կամ անբարոյականութենէն դուրս է. լաւ գրուած գործ մը միշտ բարոյական է: Ես կ՚ուզէի ըսել որ եթէ ժողովուրդը ծիծաղի պահանջը կը զգայ, այդ պատճառ մը չէ որ բանաստեղծը ստանձնէ ծիծաղեցնողի դերը: Ժողովուրդը ունի իր խեղկատակները եւ իր ծառաները որոնք կ՚ապրին զայն շահագործելու համար: Բանաստեղծը կամ արուեստագէտը չպիտի այս աստիճան ստորանայ. ան պիտի միշտ յիշէ որ քանի մը ընտիր անձնաւորութիւններ պիտի հասկնան զինքը: Ամբոխը եւ իր ծառաները կ՚ատեն բանաստեղծը եւ կը շահագործեն զայն: Ամէն մէկ մարտիրոս իր առաքելական պաշտօնը ունի, եթէ ոչ՝ ի զուր է անոր թափած արիւնը: Եթէ Հայ ժողովուրդի դարերուն մարտիրոսութիւնը, տիեզերական կեանքին մէջ չպիտի կարողանայ առաքելանալ եւ ստեղծել իր տառապանքներուն զարմանահրաշ պատկերը, եթէ այս բոլոր չարչարանքները պարի ու ծիծաղի պիտի վերածուին, այն ատեն ոյժը ունենանք ըսելու որ մենք արժանի էինք մեր պատմութեան: Ո՛չ բարեկա՛մ, մենք, Մեհենականներս, Հեթանոսներ չենք, մենք եւս կը սիրենք գինին, կինը եւ կեանքը, ունինք բնական շատ ուրիշ պահանջներ. վասն զի մահկանացու ենք: Բայց ատով չէ որ արուեստ կ՚ուզենք ստեղծել: Մեր ուղին տարբեր է: 

Կոստան Զարեան (հատուկ “Լուսանցք”-ի համար) 

“Լուսանցք” Թիվ 28, 29,  5-11 հոկտեմբերի, 12-18 հոկտեմբերի ,2007թ.

Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը

September 21, 2007

Մի պահ կարծես թե իշխանությունների ազգասիրական պատկերացումները “զարթնեցին”, եւ թուրքական անորակ ապրանքների դեմ որոշակի քարոզարշավ սկսվեց: Այդ գործին լծվեցին նաեւ մամուլի մի շարք միջոցներ: Սակայն, ինչպես բոլոր խնդիրներում, այս հարցում էլ հետեւողականություն չեղավ: Այսրոպեական շահն ու քաղաքական ինչ-ինչ հանգամանքներն են թելադրում նման ազգասիրական դրսեւորումները: 

Այսպես նաեւ մեր ԱԺ-ում հայտնվել են ջավախահայ հայաստանցի պատգամավորներ, ովքեր հայ-վրացական բարեկամության նախանձելի ջատագովներից հանկարծ մեկ վայրկյանում վեր են ածվում հակավրացական կերպարների, ջավախահայության փրկիչների… Լա՜վ, սա այլ թեմա է: 

Իսկ բլեյանիզմի ադրբեջանա-թուրքահպատակային ուսմունքը խորը քնից հանկարծ արթնացել ու կրկին ասպարեզ է ելել, նույնիսկ զլմ-ներն են աշխուժացել: “Բլե (բլեյանօմ) բուդու” հայկականացված ռուսական ասացվածքը դարձել է երդում՝ բոլոր հայատյացների ճամբարում: Հայոց կրթահամակարգի քանդման նախաձեռնողն ու հայոց պատմությունն ընդամենը 200 տարի դիտարկողը (որ հանկարծ ԱՄՆ-ից հին չերեւանք) վերստին դարձել է ամբարտավան: Ախր սա էլ է ուրիշ թեմա… 

Չլինի՞ Արցախը տալու խնդիր կա, հայրենի հայրենասեր իշխանություններ… 

Երեւի դրա համար է, որ թուրքական անորակ ապրանքները նորից ողողել են մեր շուկան, որպեսզի այդ շահույթից հզորանա թուրքական բանակը, իր հերթին հզորացնի ադրբեջանական բանակին ու երբ սրանք հարձակվեն մեզ վրա՝ այլեւս չկարողանանք ասել, թե՝ եթե վստահ եւ ուժեղ լիներ ադրբեջանական բանակը՝ կհարձակվեր… Դե եթե հիմա հարձակվել է, ուրեմն ուժեղ է եւ… “բլե բուդու” մեր հողերը պիտի զիջենք: 

Այս խճանկարի վրա մի հետաքրքիր բան էլ է հայտնվել: Մեր որոշ մարզական մեկնաբաններ, ովքեր երեւի թե հեռուստալրագրողներ էլ են, սկսել են արդեն մարզական միջազգային միջոցառումները լուսաբանելիս քարոզել բլեյանիզմի հիմնադրույթները. թուրքն այլեւս առաջվա թուրքը չէ…

Կարծես արդեն կյանքի է կոչվում լենին-էլչիբեյ-բլեյան քաղաքական “սերնդափոխությունը”: 

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնաբանող հեռակայող բլեյանիստ մեկնաբանը վշտացած լինելով չինուհի ու թայլանդուհի ծանրամարտիկների հաջող ելույթներով, չդիմացավ այլեւս, երբ թրքուհին մեծ դժվարությամբ բարձացրեց ծանրությունը, եւ մեկնաբանը կոկորդով մեկ բղավեց կեցցե՜ս, կեցցե՜ս… նրան անմիջապես զուգակցեց մյուս մեկնաբանը, եւ հայ հեռուստադիտողների օջախները ողողվեցին… բազմազան ու բազմաբնույթ հայհոյանքների տարափով: Երեւի այդ մարզական մեկնաբանների նախնիները գերեզմաններում հայտնվեցին սարսափելի պտտահողմի մեջ: Խե՜ղճ մեռելներ: Այո՛, քիչ չեն մեզանում “լա՜վ” հայերը, շատ բարի ու կամեցող հարեւաններ են նրանք, պապական հողերն էլ կտան՝ միայն թե հարեւանները չնեղանան, չնեղվեն ու համաչափ զարգանան: Բայց արի ու տես՝ իրար միս ու ոսկոր կկրծեն Երեւանում մի կտոր հող ձեռք բերելու, իրենց երեխաների խաղահրապարակներում ավտոտնակներ կառուցելու կամ բնության ամենալավ վայրերում ամառանոցներ ունենալու համար…

Հեռուստամեկնաբաններ էլ կան, որ մարզական լուրերը քաղաքականության մեջ դիտարկելով հանդերձ, միամտաբար աղաղակում են Ադրբեջանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության առիթով: Այն է՝ երկու հայ հաղթել են, մյուսը պարտվել է ադրբեջանցուն եւ ադրբեջանական մամուլը ընդհանուր՝ նույն վերնագրով անդրադարձել է՝ “հայը պարտվեց”: Ու հիմա մերոնք զայրացել են. չէ՞ որ հաղթող հայ էլ կար, կարող էին գրել՝ “հայը հաղթեց”: Բարե՜ւ ձեզ: Ադրբեջանում իսպառ բացակայում է բլեյանիզմի ուսմունքը: Այո՛, նրանք ամեն ինչ կանեն ու իրենց նպատակին կհասնեն նաեւ գումարով: Մերոնք, իհարկե, ի տարբերություն, փողը կկուտակեն ու հետո, աստված մի արասցե, եթե դժբախտություն լինի, թուրքահայերի, վրացահայերի ու ադրբեջանահայերի նման ունեցվածքը կտան այլոց ու կփախչեն մազապուրծ… Հայրենիքներ էլի կգտնվեն ոմանց համար:

Հա՜, Բրայզային չմոռանանք: Ժամանեց վերջապես թուրք-հրեաց փեսան: Ինչքա՜ն շնորհավորանքներ ստացավ մեր լրագրողներից ու դիվանագետներից: Դե սերն էլ հո քաղաքականություն չէ՝ ինչպես սպորտը կամ մշակույթը: Սերը աթարին էլ է կպչում… 

Համ էլ՝ հո չենք փչացնի մեր դիվանագիտական հարաբերությունբները՝ հավասարեցնելով դրանք մեր առօրյա փչացած (անբարո երեւույթների առատության իմաստով) կյանքին: 

Իսկ ամերիկացիները շարունակում են պարտադրել, թե՝ “հիմա ժամանակը չէ Իրանի հետ բիզնեսի համար”, քանի որ՝ “պատերազմի են պատրաստվում… ու Իրանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների փաթեթ են մշակել…”: Այս “աչքալուսանքից” հետո էլ մեզ ասում են՝ թե պետք է բացել հայ-թուրքական սահմանը: Հա՜, իսկը թուրքերի հետ բիզնեսի ժամանակն է… Յանկին յանկի էլ մնում է, թեկուզ Երուսաղեմ… ներողություն՝ ժողովրդավար դառնա: Դե ռուսներն էլ չնայած դեմ են “թուրքերի հետ բիզնեսին, բայց Իրանն էլ այդքան դուրները չի գալիս: Եվրոպացիք էլ մզմզում են ու մտմտում: Ուստի, մերոնք ի՜նչ անեն ախր… 

Երբ ենք պատմության դասերը վերջնականապես սերտելու, ազգ պահելը ու պահած ազգով ապահովված մնալը սովորելու: Չէ, դեռ շա՜տ են “խելոք ու բարի” հայերը: Ո՜նց կարելի է թշնամու կերպար ստեղծել ու մեկուսացված ապրել, բա՜ ժողովրդավարությունը, բա՜ քրիստոնեական հանդուրժողականությունը, բա՜ անկիրթ երեւա՞նք այս քաղաքակիրթ ժամանակներում:

Թու՜, իսկականից թու՜, – կասեր Մհեր Մկրտչյանը “Մենք ենք մեր սարերը” կինոնկարում ու երեւի կասեր՝ “մեջներդ է՜սքան մարդկություն (իմա՝ հայություն – Հ.Թ.) չկա”… 

Հայկ Թորգոմյան 

“Լուսանցք” Թիվ 26, 21-27 սեպտեմբերի, 2007թ.

Քրդերը չե՞ն հավակնում հայկական տարածքներին

August 31, 2007

Հայ-քրդական փոխհարաբերությունների, Իրաքի Քուրդիստանում քրդերի ու եզդիների միջեւ ծագած հակասությունների խնդիրը պարզաբանելու նպատակով Ս. Տեր-Սիմոնյանը հանդիպեց քուրդ բանաստեղծ, հասարակական գործիչ, ՀԳՄ անդամ Ալիխանե Մամեի հետ: 

Քրդերը չե՞ն հավակնում հայկական տարածքներին

 - Հյուսիսային Քուրդիստան ասելով‘ ո՞ր սահմանները նկատի ունեք: Արեւմտյան Հայաստանը ներկայացվում է որպես Քուրդիստան:

- Վերջին շրջանում տարածված քարտեզների թվում բնակչության, ազգի տարածվածության քարտեզ կա: Դուք՝ հայերդ, ունեք քարտեզ, որին նայելիս թվում է, թե աշխարհը բնակեցված է միայն հայերով: 

- Քաղաքական սահմաններ նկատի ունեմ:

- Այդպիսի քարտեզ չկա: Պարզապես հիմա այդ պետությունը կոչվում է Թուրքիա: Թե՛ հարավային, թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան Քուրդիստանների, ինչպես նաեւ տեղի քուրդ բնակչության հետ եմ հանդիպել, եւ ոչ մեկը չի ասում, թե Արեւմտյան Հայաստանի տարածքը Քուրդիստան է կամ քրդական տարածք է: Ավելին՝ լավ էլ հիշում են, որ այդտեղ հայեր են բնակվել, նույնիսկ տները, եկեղեցիներն են պահպանել: Վերջին տարիներին շրջագայող շատ խմբեր են լինում այդ տարածքում, հիմնականում‘ հայեր, եւ նրանք միշտ վկայում են տեղի քուրդ բնակչության լավ ընդունելությունը: Նրանք հայերին դիտում են որպես իրենց համախոհների: Ինչքանո՞վ է հարմար այսօր այդ բաները թմբկահարելը: 

- Մենք չենք թմբկահարում, Մոսկվայում, օրինակ, Լյաթիֆ Մամմադի խմբագրած քրդական “Դրուժբա” հանդեսն ամբողջ Հայկական Բարձրավանդակը համարում է Քուրդիստան: Հայտնի է, որ քրդերը համագործակցել են թուրքերի հետ հայերին իրենց հայրենիքից քշելու, վերացնելու հարցում, դրա համար էլ զուգահեռ ենք անցկացնում. թուրքերը գոնե ներողություն չեն խնդրում դրա համար, քրդերը՝ նույնպես, բայց խոսում են բարեկամության մասին:

- Նախ, քրդերը դեռեւս պետություն չունեն, որ պետականորեն ներում խնդրեն կամ չխնդրեն: Ես կարդացել եմ, որ քրդական շատ կազմակերպություններ դատապարտել են ցեղասպանություն անողներին, այդ թվում՝ քրդերին եւ ընդունել, որ որոշ մեղք ունենք: Օսմանյան կայսրության փլուզումից հետո կայսրության տարածքները բաժանվեցին 4 պետությունների միջեւ, հետագայում նրանց միացավ նաեւ ԱՄՆ-ն: Քրդական շատ ղեկավարներ, կազմակերպություններ ունեցել են քրդական կողմնորոշում, եւ քրդերը, բնականաբար, հարեցին նրանց, բայց մի մասը դարձավ այն պետությունների ենթական, որոնք տիրացան նրանց բնակության վայրերին: Թուրքական բանակում կային քուրդ սպաներ, որոնք իսկապես մասնակցել են հայաթափմանը… 

- Խոսքը զանգվածային մասնակցության‘ աշխարհազորի մասին է:

- Աշխարհազոր չի եղել: Եղել են քրդական առանձին ավազակախմբեր: Այդ շրջանում եւ դրանից առաջ էլ թուրքերը քրդերին ցրում էին տարբեր տարածքներում, որպեսզի հավաք չապրեն: Աթաթուրքը եւ այսօրվա իշխանություններն են որդեգրել այդ գործելակերպը: Ռուսամետ քրդական խմբավորումներն էլ համագործակցել են ռուսական բանակի հետ, քանի որ նրանք բնակվել են ռուսական իշխանության ներքո գտնվող տարածքում: Բայց չէ՞ որ մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը հայկական քաղաքական ավանդական կուսակցությունները եղել են երիտթուրքերի դաշնակիցները, այդ հետո փոխվեց նրանց դիրքորոշումը: Քրդերն ապրել են Թուրքիայում: Քուրդը թուրքի հետ համագործակցել է հիմնականում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Ռուսների դերում հայերն են եղել, թուրքերի դերում՝ քրդերը: Համագործակցում են պետությունները, իսկ պետականություն չունեցող ժողովուրդը ինչպե՞ս կհամագործակցի որեւէ պետության հետ: Մաքս Պիկուլի համաձայնագրով, ներքին պայմանավորվածություն է եղել այդ 4 պետությունների միջեւ, եւ քրդերն ստիպված են եղել ենթարկվելու այդ պետությունների քաղաքականությանը: Քրդերին չի կարելի մեղադրել: Օսմանյան Թուրքիայում սահմաններ չկային: Իրաքյան Քուրդիստանից եզդի-քրդերը եկան հայերի կողքին բնակվեցին, որովհետեւ գրեթե նույն ճակատագրի տեր էին: Մեր ապուպապերը եւս դեռեւս 19-րդ դարի սկզբներից Արեւելյան Հայաստան են եկել Իրաքի Քուրդիստանից՝ մահմեդականությունը տարածելու ժամանակ, որպեսզի խուսափեն մահմեդականություն ընդունելուց: Մյուս մասն այստեղ է եկել արդեն արեւելյան Թուրքիայից՝ խորհրդային տարիներին: 

- Այսինքն՝ քրդերը հավաստիացնում են, որ հայերի պատմական տարածքներն անձեռնմխելի՞ կմնան:

- Ճիշտ է, մենք պետություն չունենք, բայց կարող եմ ներկայացնել մեր խոշոր կազմակերպությունների դիրքորոշումները Հայկական հարցի վերաբերյալ: Օջալանի կուսակցությունը, նրա գործունեությունն այնքան հայանպաստ է, որ Օջալանին համարում են փոխված հայ, “ապո” են ասում, իսկ թուրքական մամուլը գրում է, որ նա ամեն ինչ անում է հայերի օգտին: Օջալանը հայերի եւ քրդական դատը չի առանձնացնում: Հաստատ է նաեւ, որ նրա տատը հայ է, իսկ ինքը՝ Աբդուլահ Օջալանը, դաստիարակվել է հարեւան գյուղի հայկական ընտանիքում, որտեղ դպրոցական տարիներին ապրել է: Նա հայերին լավ է ճանաչում, հրաշալի գիտի հայ ժողովրդի պատմությունը: Նկատի ունեցեք, որ ժողովրդավարական Քուրդիստանն ստեղծվում է ոչ միայն քրդերի, այլեւ՝ ասորիների, հայերի համար, ստեղծվում է մի ժողովրդավարական երկիր, որտեղ բոլոր ազգերը հավասար իրավունքներ կունենան: Մասուդ Բարզանին՝ Իրաքի Քուրդիստանի նախագահը, հրաշալի գիտի հայերին եւ իր ելույթների ժամանակ 1915թ. եղեռնը օրինակ է բերում, ասելով, որ տեղի ժողովուրդներին չի կարելի վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվել են հայերին: Նա հիշողություններ է գրել հոր մասին, նշել, որ 1915թ. կոտորածի ժամանակ քուրդ հեծյալներ են ուղարկվել հայերին պաշտպանելու համար: 

- Իսկ մոսկովյան “Դրուժբա” քրդական հանդեսը Հայկական բարձրավանդակը համարում է քրդերի տարածք, բնօրրան:

- Քանի որ անբարո ժամանակներում ենք ապրում, ամենաթողություն է ամենուր, ամեն մի տգետ, իրեն ցույց տալու համար, քարտեզ է տպում: Մեր քարտեզներում ցույց ենք տալիս այն տարածքները, բնակավայրերը, որոնցում քրդեր են ապրում: Հայաստանում էլ կան քրդաբնակ 21 գյուղեր, դրա համար էլ այդ քարտեզների վրա կան, բայց դա չի նշանակում, թե այդ շրջանները կմտնեն Քուրդիստանի մեջ: Հայաստանում էլ է տարօրինակ՝ բաժանելու քաղաքականություն վարվում: Անցած տարի, օրինակ, “Գոլոս Արմենիի” թերթի դեկտեմբերի համարում մի հոդված տպագրվեց, որտեղ եզդիները համարվում են առանձին ազգ: Սա պետական քաղաքականություն է. պետության բութ արեւելագետներին (ինչպես այդ հոդվածում է ասվում) հաջողվեց եզդիներին առանձնացնել քրդերից: 

- Այսինքն՝ մեր պետությունը պառակտելու քաղաքականությո՞ւն է վարում:

- Պետական համալսարանի արեւելագետներն են անում: 

- Բայց Հայաստանում քրդերին միշտ էլ լավ են վերաբերել:

- Մասուդ Բարզանին 1958թ. այցելել է Հայաստան, եղել է քրդաբնակ բնակավայրերում եւ այդ տպավորությամբ ամբողջ կյանքի ընթացքում օրինակ է բերել Հայաստանի քրդերի զարգացումը, ձեռքբերումները: Մեր քաղաքական գործիչները հիմա էլ այստեղ անարգել պաշտպանում են քուրդ ժողովրդի շահերը: 

- Մենք ուզում ենք մեր տարածքները ետ բերել, այն տարածքները, որտեղ հիմա հայերի փոխարեն քրդերն են բնակվում: Ենթադրե՞նք, որ հիմա հայն ու քուրդը բնական դաշնակիցներ են:

- Հայերին այդ տարածքներից արտաքսելը միջազգային շատ երկրների թողտվության կամ անտարբերության պաճառով եղավ, իսկ թուրքերին ոգեւորում էր անպատժելի մնալու հեռանկարը նաեւ: Հայկական հարցից՝ որպես անցած պատմական փուլից շատ են օգտվում այսօրվա քաղաքական գործիչները: Վերջերս Օջալանը խոսում էր հայերին եւ հույներին արտաքսելու, իրենց տարածքներից հանելու, ոչնչացնելու խնդիրների մասին: Նա կոչ է անում, որ քրդերն զգուշանան ոչ միայն թուրքական պետությունից, այլեւ՝ միջազգային խարդավանքներից: Ասացի, որ քուրդ զինվորականներ կային թուրքական բանակում, ովքեր հավատում էին, որ Թուրքիան իրենց ազատություն է տալու: Բայց 1922-38թթ. հենց նրանք կազմակերպություններ ստեղծեցին եւ ապստամբություն բարձրացրին Թուրքիայում: Ցեղասպանությունից հետո հայկական քաղաքական որոշ կազմակերպություններ համագործակցում էին նրանց հետ: Արարատ լեռան տարածքում ապստամբությունից հետո եւս քրդեր եկան այստեղ, ուրեմն՝ Հայաստանը պետք է իր տարածքի քրդերին տեր կանգնի, չէ՞ որ խոսք էիք տվել: Դաշնակցելու առումով‘ իհարկե, այդպես է, այն տարբերությամբ, որ հիմա շարժիչ ուժը քրդերն են: Ավելին՝ առաջ քաշված ցեղասպանության խնդիրն առաջին հերթին մեզ է ձեռնտու եւ ոչ թե հայերին: Ապրիլի 24-ը նշում են տարբեր երկրներում եւ, նկատի ունեցեք. որտեղ էլ թեկուզ մեկ քուրդ լինի, նա անպայման գնում, միանում է հայ ցուցարարներին: Հրանտ Դինքի սպանության օրը հարյուր հազարավոր մարդիկ էին հավաքվել Ստամբուլում, առանց քաշվելու ասեմ, որ նրանց հիմնական մասը քրդեր էին: Այսպես էր նաեւ եվրոպական մի շարք երկրներում: Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում ունենք քրդական կազմակերպություններ, որոնք նշում են հատկապես Ապրիլի 24-ը: 

- Բայց ժամանակին բազմաթիվ հայեր քրդացվեցին, եւ նրանք դա գիտեն:

- Այո, դա էլ փաստ է, նրանց հետ հանդիպել եմ, զրուցել: Նրանց կեսը հայ է, կեսը՝ քուրդ, ու զարմանալու բան չկա: Իսկ հայերի ու քրդերի դաշնակից լինելը մեր օրերում օրինաչափ է: Նախկինում էլ է այդպես եղել: Բայց որոշ պատմաբաններ անտեսում են թուրքերի ոճրագործությունը, այն ուզում են միայն քրդերին վերագրել. քաղաքագետները պետք ուշադրություն դարձնեն այս փաստին: ՄԱԿ-ի զեկույցներում, Եվրախորհրդի գրություններում Իրաքյան Քուրդիստանի մասին խոսում են հարգանքով, այսինքն՝ քուրդը ձգտում է դեպի լույսը, ազատությունը, ունի իր գաղափարախոսությունը, ձգտում է ժողովրդավարության: 10-12 տարում Իրաքյան Քուրդիստանը տասնյակ համալսարաններ է բացել, կան ռադիո-հեռուստաալիքներ… 

- Իսկ ինչո՞վ են պայմանվորված եզդիաբնակ վայրերում սպանությունները:

- Կարծիք կա, որ քրդերը փորձում են եզդիներին դուրս անել այդ տարածքներից: Այդպիսի բան չկա՝ սադրանք է: Իրաքյան Քուրդիստանի հարեւանները, հանձինս Թուրքիայի, թշնամական վերաբերմունք ունեն այդ կազմավորման նկատմամբ: Թուրքիան վախենում է քրդական պետություն ստեղծելու հեռանկարից, քանի որ դա օրինակ կլինի Թուրքիայի քրդերի համար, ու ամեն կերպ ուզում է կասեցնել այդ գործընթացը: 150 հազարանոց բանակ է պահում Քուրդիստանի սահմանին, մի քանի հազար թուրքմեններին, իբր, պաշտպանելու համար… 

- Կներխուժի՞:

- Երբեք: Միջազգային հանրությունը թույլ չի տա: Բացի այդ, քրդերն այնպիսի ուժ են արդեն, որ չի համարձակվի, հակառակ դեպքում քրդերն ավելի կհամախմբվեն ընդդեմ Թուրքիայի: Դրա համար էլ ուզում են, ահաբեկչական քաղաքականություն վարելով, ցույց տալ աշխարհին, որ մահմեդական քրդերը եզդի-քրդերին հալածում են, այն էլ՝ դեռ պետություն չունենալով, իբր, բա որ պետություն ունենա՞ն ինչ կբերեն եզդիների, քրիստոնյաների, ուրիշ ազգերի գլխին: Շուտով Մոսուլ, Քերքուք քաղաքների եւ եզդիաբնակ բնակավայրերի կարգավիճակը որոշելու համար կանցկացվի հանրաքվե, եւ որպեսզի եզդի-քրդերը դրան չմասնակցեն, այսպիսի ոճրագործություններ են անում: Ցավոք, այդ նույն թեզը քարոզում են նաեւ Հայաստանում ապրող որոշ եզդիներ: Իրականում քրդական խնդիրը բազմաշերտ է, դրա համար էլ շատ մարդիկ չեն կարողանում դրա էությունն ընկալել: Մենք բնակվում ենք իրար կողքի, հնարավոր է՝ մի օր վիճենք, մյուս օրը՝ հաշտվենք, բայց դա ազգամիջյան խնդիր չի: 

- Քրդերին օժանդակում են Եվրոպան, ԱՄՆ-ն, Իսրայելը: Չե՞ք կարծում, որ նրանք քրդական պետականությունը կօգտագործեն բնական հարեւանների դեմ:

- Մենք երկնքից չենք իջել, գիտենք, որ նրանք էլ են շահով առաջնորդվում: Ազդեցության ոլորտների, շուկաների խնդիր կա, որից էլ փոխադարձ կախվածություն է առաջանում: Գերհզոր պետություններ կան, ինչպես նաեւ՝ Իսրայելը, որոնց շահերը հիմա համընկնում են քրդականին: Ս. Հուսեյնը ուզում էր արաբական 22 երկրներ միավորել եւ մեջտեղից հանել քրդական խնդիրը, 1988թ. իրաքյան իրադարձությունները, որոնք իսկական ցեղասպանություն էին, դրա վկայությունն են: Սադամը դա անում էր իր ազգի, իր պետության համար: Հիմա էլ քրդերը լավ հնարավորություն ունեն, միջազգային իրադրությունն էլ բարենպաստ է, ու օգտվում ենք դրանից: 

- Իրաքի Քուրդիստանը ստեղծվում է ազգայի՞ն, թե կրոնական հիմքով:

- Արեւելքում քրդերը միակն են, որ տուրք չեն տալիս իսլամին՝ լինելով մահմեդական: Քուրդիստանն Արեւելքում դարձել է ժողովրդավարության նմուշ. այնտեղ մահմեդական կանայք չադրա չեն կրում, աղջիկները ջինսով են ման գալիս, կինը կարող է փողոցում ծխել: Դա այն Քրդստանում է, որին պախարակում են ոմանք: Աշխարհը գործ ունի 21-րդ դարի քրդերի հետ: 

- Նույն բանը թուրքերը կարող են ասել, ո՞վ կհավատա:

- Տարբերությունը շատ մեծ է: Նշեցի, որ, մահմեդական լինելով, այնտեղի քրդերը տուրք չեն տալիս իսլամին, չեն մոռանում, որ իրենց կրոնի ակունքը եզիդիզմն է: Մինչեւ հիմա էլ նրանք ասում են՝ եզդիները մեր մեծ եղբայրներն են: Իսլամը քրդերին պարտադրվեց, որին՝ խաթրով, որին՝ սպանեցին, որին՝ կաշառեցին: Քրդերը քուրդ են մնացել եզդիների շնորհիվ: 

- Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի խնդիրների մասին ո՞րն է գերակշռող կարծիքը:

- ժողովուրդը իր տարածքներին, սրբավայրերին տեր պետք է կանգնի: Սակայն պայմանները եւ միջոցները պետք է նկատի առնել եւ բարձրագոչ բաներ չասել: Արցախն ազատագրվեց, բայց ինչո՞ւ չեն հայերը գնում այնտեղ բնակվելու: Իսկ Ջավախքի խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական շրջանակներում: Եթե Հայաստանի ղեկավարները խորհրդային տարիներին ճիշտ քաղաքականություն վարեին, ապա այդ խնդիրները չէին լինի: Նրանք շատ բան ունեին սովորելու վրացի ու ադրբեջանցի գործընկերներից: Օրինակ, Ալիեւը Բրեժնեւին ոսկեձույլ արձա՞ն էր տալիս, թող մեր ղեկավարն էլ ադամանդաձույլը տար: Քրդերն էլ են շատ տուժել խորհրդային կարգերից. ոչ միայն Կարմիր Քուրդիստանը վերացրին, այլեւ հազարավոր քրդերի քշեցին Միջին Ասիա, Ղազախստան, Սիբիր: Ադրբեջանի բոլոր ղեկավարները Նախիջանից են, բացառությամբ Մութալիբովից ու Նարիմանովից, եւ նրանք անխտիր նշանակվել են Թուրքիայի ու Կրեմլի համաձայնությամբ: Նույնն է նաեւ հիմա: Նշանակում է՝ քաղաքականությունն էլ է անփոփոխ:

 Ի դեպ

Նոր ձեւավորված Թուրքիայի 550 տեղանոց մեջլիսում “Արդարություն եւ զարգացում” կուսակցությունը 341 անդամ ունի, Ազգային հանրապետական կուսակցությունը՝ 111, Ազգային շարժումը՝ 46, Քրդական դեմոկրատական հասարակություն կազմակերպությունը՝ 24, 4 պատգամավոր էլ՝ այլ կուսակցություններից: Սակայն այս կուսակցությունների պատգամավորների թվում, ըստ որոշ տեղեկությունների, 100-ը նույնպես քրդեր են: 

“Լուսանցք” Թիվ 23, 31 օգոստոս-6 սեպտեմբեր, 2007թ.

Կուսակցական կենդանաբանություն

June 29, 2007

Կուսակցական կենդանաբանություն – 1

Հայաստանի Հանրապետական Կուսակցություն 

Երբ անդրադառնում էինք տարածաշրջանային երկրների կենդանաբանության թեմային, ամեն բան շատ հստակ էր երեւակվում: Կուսակցական կենդանաբանությունը լուրջ մտորումների տեղիք տվեց, եւ որոշեցինք դրանց բնորոշումը տալ ըստ գործունեության ու եղած հնարավորությունների…

ՀՀԿ-ն ներկայիս ամենամեծ հնարավորություններով կուսակցությունն է, քանզի կառավարությունում եւ ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն: Այս կուսակցությունը դանդաղորեն, սակայն հաստատակամ եկավ իշխանության ու այսօր տնօրինում է այն ամբողջությամբ, ուստի մենք այս կուսակցությանը կհամեմատենք բազեի հետ, որն իրականում մեծ ու շատ զորավոր չէ, բայց կարողանում է համբերատար սպասել ու հարմար պահին անակնկալ հարվածել՝ օգտագործելով սուր մագիլները:

Աժ առաջին գումարման ժամանակ ՀՀԿ-ն ուներ ընդամենը 4 պատգամավոր, սակայն բազեն որսի տեղն արել էր եւ աստիճանաբար պատրաստվում էր հարձակման: 3-րդ գումարման բազեն ԱԺ-ում պատգամավորների թիվը հասցրեց 44-ի եւ կատարեց իր հարձակողական ուղղահայաց թռիչքը՝ անակնկալի բերելով ­”զոհին­”… Բազեն, իհարկե, սիրում է միայնակ որսի դուրս գալ, սակայն որոշեց քաղաքական անտառում կազմել մարտական ­”կոալիցիա­”՝ օդային, ցամաքային ու ջրային կենդանիներին դիմակայելու համար, քանզի մագիլները սուր էին, սակայն մարմնեղ չէր ու պակասում էր զորությունը: Նրա հաջորդ քայլը անտառն ու անտառի իշխանությունը նույնացնելն էր եւ նա ցամաքից ընկեր ընտրեց սեւ լուսանին (ՀՅԴ), իսկ ջրային աշխարհից ութոտնուկին (ՕԵԿ): Նրանց մի կերպ կցվեց-միացավ նաեւ ընդերքի ներկայացուցիչը՝ խլուրդը՝ ՄԱԿ-ը: Եվ այսպիսով, բազեն տարբեր տեղերում ունենալով ­”աչքեր ու ականջներ­”, կարողացավ մասնատել անտառը եւ բազմեց գահին: Անտառի բնակիչները բողոքում էին, սակայն նրանց առանձին-առանձին գործող քաղաքական ուժերը կորցրել էին հսկողությունը անտառի վրա: Օգտվելով այս խառը վիճակից՝ բազեն սեփականացրեց բոլոր լավ որսատեղերը, անտառի բարձունքները, ծառերի կատարները, գետաբերանները եւ անտառ հասնող ծովափը…

Եվ բազեի համար այլեւս խաղ ու պար էին 4-րդ գումարման ԱԺ ընտրությունները, որը նշանավորվեց կուտ տալու մեծ վարպետությամբ, ու բազեի թիմն իր պատգամավորների քանակն ավելացրեց ու հասավ բացարձակ գերիշխանության: Ընտրություններից հետո ցամաքում զարմանքից մռնչաց առյուծը, օդում կռնչաց արծիվը, իսկ դելֆինները խելագար թռչքոտումներից չէին հանդարտվում…

Բոլորը փնտրում էին մեղավորներին, թե ինչպես վերստին խախտվեց անտառակարգը…

Օտար անտառներից եկած գազանները մի կուշտ կերան-խմեցին ու փառաբանելով բազեին հեռացան՝ ասելով, որ նման ազատ ու արդար անտառ դեռ չէին մտել…

Իսկ բազեին մեկ հարված է մնացել հասցնելու, որի հաջող լինելու դեպքում նա կդառնա օդային, ցամաքային ու ջրային աշխարհների գահակալը…

Այս գործի համար բազեն նոր ­”կոալիցիա­” կազմեց, այս անգամ գայլի (ԲՀԿ) հետ: Նա լավ գիտի, որ գայլն իր ոհմակով կհոշոտի նրանց, ովքեր կընդդիմանան անտառի նոր կարգին: Բազեն գայլի նկատմամբ ունենալով առավելություն՝ վերեւից մշտապես հսկում է ոհմակների տեղաշարժը: Սեւ լուսանն (ՀՅԴ) այս անգամ զգուշացավ ու պայման կապեց բազեի հետ: Բազեն դրան մեծ նշանակություն չտվեց, քանի որ իր ­”կոալիցիայի­” շուրջ պտտվում են կրծողների, թռչողների, չորքոտանիների, սողացողների ու լողացողների բազում ու խայտաբղետ տեսակներ՝ իրենց կուսակցություններով: Իսկ ութոտնուկին (ՕԵԿ) բազեն բզկտեց՝ ութ մասի բաժանելով, քանի որ դավաճանել էր իրեն: Եվ այս ամենն արվեց անտառի բնակիչների աչքի առջեւ, ու բոլորը հասկացան, որ բազեն դավանում է ուժի գաղափարախոսությանը…

Բազեն ունենալով այսպիսի իշխանություն, այնուամենայնիվ մտածում է նաեւ իր սերունդների մասին եւ ահա նոր զարկ է տալիս անտառի բազեիկների շարժմանը:
Թե ինչ ծավալումներ կլինեն անտառում հետայսու, կհետեւենք՝ կտեսնենք: Ամեն դեպքում հասկանալի է, որ օդային, ցամաքային եւ ջրային տարածքների արքաները մի օր փորձելու են փոխել իրավիճակը. 

Կուսակցական կենդանաբանություն – 2

­“Բարգավաճ Հայաստան­” կուսակցություն 

Մայիսյան ընտրություններից առաջ աշխուժացած գայլը (ԲՀԿ) բազմաթիվ թաքստոցներից հանել էր իր մսի հսկայական պաշարները եւ գայլին ոչ համապատասխան ժպիտով բաժանում էր անխտիր բոլորին՝ խոստանալով, որ ոհմակով է թափանցելու անտառի բարձունքները եւ տեր ու տնօրեն է դառնալու անտառում: Նա ամենուր աղաղակում էր, որ ինքն ամեն ինչ ունի եւ հզոր է իր ոհմակով, ուստի ցանկանում է անտառի բարձունքներին տիրանալ միայն ու միայն անտառի բնակիչներին օգնելու նպատակով, որ ունեցած հզորությամբ ուզում է անտառում կարգ ու կանոն հաստատել եւ ամենակարեւորը՝ բազեի (ՀՀԿ) իրավունքները կրճատել:

Եվ այսպես անտառում սկսվեց ուրախ կյանք, անտառաբնակներին տարբեր ուժեր բաժանում էին տարբեր բաներ… Սակայն կային նաեւ ուժեր, որոնք զգուշացնում էին գայլի ու բազեի գաղտնի կապի մասին: Բայց անտառաբնակներին սկզբում թվում էր, թե գայլն ու բազեն լուրջ հակասություններ ունեն, ուստի ոգեւորված էին ու ընդունում էին առատորեն բաժանվող նվերները մեծ երախտագիտությամբ… Այո՛, գայլն անտառը տնօրինելու համար շատ ջանք թափեց եւ լիահույս էր, որ իր մսի պաշարների կրճատման եւ ոհմակի հսկայական թվի առկայությունը կօգնի իրեն մեծ խմբով մտնել անտառ ու…

Բայց վերջին պահին պարզվեց, որ ոհմակի մի մասը՝ տարբեր կրծողների, սողացողների ու թռչողների միջոցով բազեի հետ առանձին կապ է պահել եւ իր ջանքերը զուր են անցել: Սա իհարկե գայլի անփորձության հետեւանք էր, նա ոհմակի ջանքերով միշտ իրավունքներ ուներ անտառում եւ իր խմբով հանդես գալու խնդիր չուներ, երբեք ընտրություններին չէր մասնակցել առանձին, ուստի եւ տանուլ տվեց… Գայլը հուսախաբ եղավ ու, տեսնելով, որ անտառ է մտել բազեի կողմնակիցներից ավելի քիչ թվաքանակով, պոչը քաշեց ու սսկվեց: Հասկացավ, որ ավելորդությունների դեպքում հնարավոր է բազեն բզկտի իրեն, ինչպես ութոտնուկին եւ մտավ անտառային ­”կոոալիցիա­”՝ բազեի պայմաններով…

Գայլը բավարարվեց իրեն տրված չափաբաժնով եւ համաձայնեց օգնել բազեին, հուսալով, որ անտառի տիրակալի համար հետագա պայքարում կնախապատրաստվի ավելի լավ: Եթե չհասցնի, ապա բացահայտ կամ թաքուն կօգնի բազեին եւ միգուցե նրա տիրույթներից ձեռք բերի նոր ծառերի կատարներ ու անտառի բարձունքներ: Դա, իհարկե ժամանակավորապես, ձեռնտու է նաեւ բազեին, եւ նա գայլին այնքան ժամանակ հեռու չի վանի, քանի դեռ վերեւից հետեւելով նրա ոհմակի տեղաշարժին՝ վտանգ չի զգա:

Այս ամենը հատկապես դուր չի գալիս անտառային ­”կոալիցիա­”-ի հետ պայման կապած սեւ լուսանին (ՀՅԴ), որը նույնպես ձգտում է դառնալ անտառի տիրակալ՝ այսքան մոտ լինելով այդ երազանքին… Սեւ լուսանը փորձառու է, սակայն ինքնահավանությամբ իրենից հեռու է վանել բոլոր կատվազգիներին եւ դժվարին վիճակ է ստեղծել ինքն իր համար:

Իսկ հակառակ բեւեռի ուժերն իրենց կուսակցություններով անկազմակերպ են ու հայտնվել են դիտորդի կարգավիճակում: Թերեւս ութոտնուկն (ՕԵԿ) ու պիթոնը (­”Ժառանգություն­”) կփորձեն ինչ-որ բան ձեռնարկել, քանզի ուրիշ անտառների բազեների հետ կապեր ունեն ու որոշակիորեն տեղավորվել են անտառի իշխանաբուրգում: Ճիշտ է՝ նրանց չի սատարում անտառը, բայց նրանք հույս ունեն այլ անտառների բազեների օգնությամբ՝ թաքուն բազեափոխությամբ հասնել անտառի տիրակալի գահին, իսկ անտառաբնակները գուցե այդպես էլ չզգան բազեի փոփոխությունը, քանզի նրանք բոլորն էլ իրար նման են, իսկ երբ հասկանան, ուշ կլինի…

Ահա, այստեղ հատկապես մեծ է գայլի դերը, որը երեւի թե չի հանդգնի դեմ դուրս գալ ներկա բազեին, քանզի այլ բազեները գուցեեւ չպահպանեն իր անտառային տիրույթների բարգավաճումը: Բազեն էլ է սա հասկանում, եւ գիտի, որ երկնքից միայն ինքն անզոր կլինի դիմակայելու, ուստի գայլի հետ ­”կոալիցիան­” կարեւոր է այս պահին:
Ամեն դեպքում գայլի դրսեւորումներն անկանխատեսելի են եւ դեռ ամեն բան պարզ չէ: 

Կուսակցական կենդանաբանություն – 3

Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Սեւ լուսանը (ՀՅԴ) անտառ թափանցած հնաբնակ ու հավակնոտ կենդանիներից է: Նա ամենուր ներկայանում է որպես անտառի հին բնակիչ եւ անտառաբնակների հին ընկեր: Սակայն լինելով մեծամիտ եւ հավակնոտ՝ մշտապես հակասությունների մեջ է բոլորի հետ: Նա էլ է ուզում տիրել անտառի մեծ մասին, բայց գոռոզությունը նրան միայնակ է թողել ցեղակիցների մեջ: Ուստի ինքն էլ շատ լավ հասկանում է, որ դեռեւս չի կարող անտառում գերակշռող դիրք գրավել եւ արդեն քանի տարիներ է բազեի (ՀՀԿ) հետ է համագործակցում…
Երբ առաջին անգամ բազեն տիրեց անտառի մեծ մասին, սեւ լուսանը ցավագին տարավ այդ փաստը, բայց համակերպվեց ու մտավ անտառի քաղաքական ­”կոալիցիա­”: Բազեի հերթական ծավալումներն արդեն գրգռեցին սեւ լուսանին ու նա նույնիսկ դժգոհություն հայտնեց, սակայն այդ դժգոհության հանգամանքը արագորեն մարվեց, երբ բազեն նրան կրկին մառանի մոտ թողեց: Ամեն դեպքում սեւ լուսանի կատվազգի լինելը դրդեց նրան՝ ­”կատվի մռռալը մինչեւ մառանն է­” կարգախոսի իրագործմանը, եւ նա վերստին մոռացավ միացյալ անտառի ու սոցիալապես ապահով ու կիրթ անտառաբնակների տեսլականը:
Անտառի վերջին ընրություններից հետո, քաղաքական ­”կոալիցիա­” չմտնելով հանդերձ, սեւ լուսանը մնաց իր իրավունքների մեջ եւ ի լուր ամենքի հայտարարեց, որ սա լուսանային ճկուն խաղ է, եւ ինքը այսպիսով անտառի իշխանության եւ ընդդիմության մեջտեղում է, որը թույլ կտա հասնել իր երազին՝ դառնալ անտառի տիրակալ…
Բազեն (ՀՀԿ) ու գայլը (ԲՀԿ) հասկացել են սա ու թաքուն հայտարարել, որ սեւ լուսանի մեծամիտ երազանքները լավ բանով չեն ավարտվելու: Սեւ լուսանն էլ, իր հերթին հասկանալով այս վտանգը, փորձեց անտառի պաշտպանական դիրքերի մի մասը վերցնել եւ փոխարենը հարթել խնդիրները բազեի հետ, սակայն բազեն վերեւից ամեն ինչ նկատում է ու չհամաձայնեց…
Ընդդիմադիր գազաններն էլ իրենց կուսակցությունների նորոգմամբ են զբաղված եւ սպասում են հարմար առիթի, որ օդում, ջրում եւ ցամաքում անտառաբնակների հուզումներ բարձրացնեն: Հասկանալի է, որ բազեն ու գայլն ամեն ինչ անում են սա կանխելու համար եւ ահա այստեղ է, որ սեւ լուսանը պիտի փորձի հատկապես ցամաքային կենդանիների միջոցով վերեւից արգելել բազեների ու այլ թռչունների մուտքը անտառ: Սեւ լուսանը հասկանում է, որ դա կարող է անել միայն անտառի ծառաբնակների հետ, որոնցով են հիմնականում համալրված անտառի ուժային կառույցները, որոնք հարվածի տակ կպահեն օդային տարածքները, ուստի փորձելու է ամեն գնով իր սկաուտ-լուսանիկներով թափանցել այդ կառույցներ…
Սեւ լուսանը ունի նաեւ ­”առյուծի ժանիք­” եւ ­”վագրի երախ­” խմբեր, որոնք փորձում են այս կատվազգիներին փոխարինել անտառում, բայց կամաց-կամաց բացահայտվում են, ու անտառաբնակները դրանից հիասթափվում են…
Անտառային այս զարգացումները գնալով ավելի անհետաքրքիր ու վտանգավոր են դառնում, եւ այս ամենը անտառի կենդանիներին դուր չի գալիս, քանի որ բոլորն էլ արդեն բացահայտել են իրենց գազանային դեմքերը, եւ բազմաթիվ անտառաբնակներ պարզ տեսնում են, թե ով ում ընկերն ու բարեկամն է, թե ով ում կերակրատաշտից է սնվում, ու անվստահությունը աստիճանաբար մեծանում է: Նաեւ սեւ լուսանի գործն է գնալով դժվարանում:
Գուցե թե հենց այդ անտառաբնակներն էլ հետաքրքրություն կմտցնեն անտառային կյանքի մեջ, երբ անտառի տիրակալի ընտրություններն սկսվեն: Կապրենք՝ կտեսնենք:

Անդրանիկ Թանգամյան
“Լուսանցք”  Թիվ 16, 29 հունիսի– 5  հուլիսի, 2007 թ.

“Լուսանցք”  Թիվ 17,  6–12  հուլիսի, 2007 թ.

“Լուսանցք”  Թիվ 20,  27 հուլիսի–2 օգոստոսի, 2007 թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 90 other followers