ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում և այդ Արարված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:
ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, և քանի որ Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է…
Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ա) Աստծո անունով…
Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայերի Երկիր՝ Հայրենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են մարդկության Հայրերը՝ Նախնիները…
Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքելություն…
…Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան նույնությունն անկասկած է…
Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում Եդեմ-Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրև Սրբազան Վայր, Սրբազան Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օրենքները՝ Տիեզերակարգը…
Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կենաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Արատտա-Արարատ-Արմենիա-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան և ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում:
Մեր նախնիներից, որպես ազգային հոգևոր-մշակութային համակարգի մաս, հավատամքը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի ու էության մեջ: Հավատքի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց Հավատքի հիմքում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո’, ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է:
Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետևյալ իմաստները.
1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր;
2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ:
Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բարոյական (բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):
Արիական առաքինության ծագումնաբանական արմատները
Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որում տրվում են աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հասարակության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հասարակության տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները: Հայ-Արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգևոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միաստվածության գաղափարը: Արարիչ Աստծո ինքնադրսևորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը: Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արարող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ հավասարաթև Խաչի տեսքով, իսկ արևին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձևը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձևավորման առանցքը: Ձևավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր արիական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետևանք, արիական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական և հունական լեզուների կրողները: Հնդեվրոպական նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիքի բնական միջավայրում:
Արիական հոգևոր-աշխարհընկալումային համակարգի առանցքային հասկացություններն են Արարչածին Օրենքը, Առաքինությունն ու Պարտականությունը: Եվ ըստ արիական պատկերացումների, Արարչածին Օրենքը թափանցում ու համակում է ողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը ու հաստատում անխախտ կարգավորվածություն՝ կոսմոս, այն նաև իրերի ու երևույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր աստվածներն ու մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները և առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է Առաքինության՝ Բարձրագույն Կատարելության հասնելու կարևոր միջոցը:
Արիական առաքինի մարդը ապրում ու գործում է.
- ճշմարիտ Օրենքի՝ Տիեզերակարգի սահմանած կարգով,
- ճշմարիտ աստվածապաշտության, ցեղային առաքելության կանոններով,
- Աստծո ու մարդկանց առջև ունեցած պարտականություններն անշեղորեն կատարելով,
- խոստմանը, երդումին ու ուխտին հավատարիմ,
- բոլոր գայթակղություններից վեր կանգնած,
- ի շահ ու ի ապահովություն Ցեղի,
- չտրվելով զայրույթին, չարությանը, կեղծիքին, ագահությանը, տառփանքին,
- չհանդուրժելով չարին, անարդարին, անազնիվին,
- գնահատելով ու սիրելով կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով,
- հաղթողի հոգեբանությամբ՝ վստահ իր ճշմարտացիությանը,
- չհետապնդելով անձնական շահ ու փառք,
- ամենուր սիրո, հավատի, գթառատության, բարության ու քաջության դրսևորումով…
Անշուշտ սա դեռ Արիական Առաքինության ամբողջական ու սպառիչ նկարագիրը չէ: Իսկ Հայ-Արիականության գաղափարական-հավատամքային հիմնադրույթները ներկայացնում ենք մեր հետևյալ ձևակերպումներով.
– Իբրև Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի և ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթությունում:
– Արարչից մեզ տրված Բնատարածքը Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:
– Հայկական Բարձրավանդակը Արարչի և Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:
- Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կմերձենաս Արարչին:
- Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականություններդ:
- Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:
- Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:
- Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:
- Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
- Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի’ խախտիր:
- Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի’ հանդուրժիր չարը, անարդարը, անազնիվը:
- Եղի՛ր արիասիրտ, զորավոր և քաջ կռվող:
- Թշնամուդ և հակառակորդիդ ների՛ր միայն պատժելուց հետո:
- Տու՛ր ինչպես Արևը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան…
Անշուշտ, □առաքինություն□ հասկացության կրած ձևախեղումները պայմանավորված են հոգևոր-աշխարհընկալումային միջավայրում տեղի ունեցած հակաբնական փոփոխություններով: Հետևաբար առաքինության անկումային ընթացքը և դրա դրդապատճառները հասկանալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգևոր հիմքի փոփոխությունները, քանզի որոշակի հոգևոր արժեքներով են ձևավորվում տվյալ ժամանակաշրջանին համապատասխանող բարոյական չափանիշներն ու □առաքինություն□ հասկացությանը տրվող որակները: Այո’, Առաքինությունն է նախապայմանը Առաքելության: Հայ-Արիական աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը: Իսկ բազմաստվածությունը ազգային հոգեկերտվածքի զգացական դրսևորման արդյունք է, աշխարհընկալումային ըմբռնումների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածայինի հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էության դրսևորման արգասիք…
Հեռացող և վերադարձող աստծո պաշտամունքը
Հնագույն պատմությամբ ու դիցաբանությամբ զբաղվող գիտնականները տարբեր ազգերի դիցական առասպելների համեմատական վերլուծության արդյունքում հանգել են այն եզրակացության, թե շատ ազգերի շրջանում տարածված է եղել նաև մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունք: Սա հատկանշական է Հայ-Արիական Հավատամքին: Ընդ որում, նրանց կողմից մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունքի շրջանակ են մտցվել իմաստաբանական ու խորհրդաբանական առումով իրարից բոլորովին տարբեր երևույթների (արևի օրական ու տարեկան պտույտներ, լուսնի փուլեր, մարդկային կյանքի պարբերություն, թագավորական իշխանության պարբերական վերականգնում և այլն) վերաբերող դիցական առասպելներ: Նաև հաշվի չեն առնվել էթնո-հոգևոր, աշխարհընկալումային, մշակութային, բնա-կլիմայական տարբեր միջավայրերի առանձնահատկությունների ազդեցությունը առասպելի իմաստա – խորհրդաբանության վրա:
Իրականում արիական աշխարհընկալումային համակարգում, ուր արևին արական սկիզբ էր վերագրվում, արևի օրական ու տարեկան պտույտները և դրանց ուղեկցող բնական երևույթները մեկնաբանվում էին որպես հեռացող ու վերադարձող աստծո գործունեություն: Այլ կերպ՝ արիացիները պաշտում էին հեռացող-վերադարձող հավերժ կենդանի աստծո: Դրա ցայտուն արտահայտումներից է Սասնա դյուցազունների մարտագոչը. □Հացն ու գինին, Տեր կենդանին□:
Արիական աստծո հեռանալն ու վերադառնալը պայմանավորվում էր երկու հիմնարար գործոններով.
1. Արիական աստվածը հեռանում և վերադառնում է Օրենքի նախասահմանած կարգով: Օրինակ, արևը, որպես այդ աստծո մարմնավորում, արարչածին Օրենքի նախասահմանած կարգով է կատարում իր օրական ու տարեկան պտույտները:
2. Արտահայտելով դժգոհությունը՝ արիական աստվածը հեռանում է Տաճարից կամ աշխարհից, երբ Օրենքի ճանապարհից ու ճշմարիտ աստվածապաշտության կանոններից մարդիկ շեղվում ու տրվում են գայթակղություններին:
Մարդիկ շեղվում են առաքինության ճանապարհից, անտեսվում են Աստծո նախասահմանած ծիսակարգերը, մարում են զոհաբերության խարույկները, մարդու ձեռքով կտրվում է կապը իր և Աստծո միջև, խախտվում է ողջ տիեզերակարգը և Աստված հեռանում է աշխարհից: Դրան հետևում է համաշխարհային կործանարար աղետը. աղբյուրները ցամաքում են, բույսերն ու ծառերը՝ չորանում, մարդիկ ու կենդանիները դադարում են սերունդ տալ, հետևում են սովն ու մահը, խավարում են բոլոր լուսատուները և այլն: Այս կարգի առասպելներում ի վերջո հաջողվում է վերադարձնել հեռացած աստծուն և աշխարհը փրկել կործանումից:
Աշխարհի կարգից ու մարդկանց բարոյականությունից դժգոհ հեռացող արիական աստծո կերպարի ցայտուն օրինակներ կան □Սասնա Ծռեր□-ում, Արա Գեղեցիկի մասին ավանդապատումում, իսկ Փոքր Մհերը մեր ներկայիս հառնող աստծո գաղափարն է… Ժայռում ինքնակամ փակված Մհերն ասում է, որ դուրս չի գա □քանի աշխարհ չար է□: Փոքր Մհերին վերադարձնելու նախապայմանը աշխարհում մարդկանց կողմից առաքինության վերահաստատումն է: Փոքր Մհերը մեր մեջ է, և մենք՝ Հայերս պիտի նրան դուրս բերենք՝ մեր Ակունքներին, մեր Հավատամքին դառնալով, Արիական Առաքինությամբ մեր Առաքելությանը ճանապարհ հարթելով… Առաքինության կրողը նախ և առաջ Հայ-Արիական Տեսակն է, որը պիտի վերագտնի նաև մարդկության փրկության Արահետը…
Այսպիսով, արիական պատկերացումների համաձայն, երբ աշխարհում անտեսվում ու մոռացվում է աստվածաշնորհ գիտությունը, երբ մարդիկ առաքինությունն ու ճշմարիտ աստվածապաշտությունը համարում են □ապրելուն□ խանգարող ավելորդ բեռ, Աստված հեռանում է աշխարհից: Այդժամ մարդկանց դատարկ հոգիներում բուն են դնում կեղծիքը, խաբեությունը, չարությունը, ագահությունը…:
Հուսահատված, հոգնած, բզկտված մարդիկ, հոգեկան մեծագույն տվայտանքներ ապրելուց հետո, ի վերջո հիշում են Աստծուն, բռնում են ինքնամաքրման ուղին, վերականգնում Տաճարն ու ճշմարիտ աստվածապաշտությունը, վերստին իրենց զավակներին դաստիարակում են առաքինության ոգով ու, անկեղծորեն զղջալով իրենց գործած հանցանքների համար, դիմում են Աստծուն՝ խնդրելով վերադառնալ: Ինքնամաքրված մարդկանց կանչով Աստվածը վերստին վերադառնում է աշխարհ, բազմում Օրենքի գահին, դառնում ստեղծագործ աշխատանքի ներշնչանք, արդարության գրավական, առաքինի զորության աղբյուր, բարձրագույն ձգտումների ու հոգևոր գիտության Փարոս:
Ազգային դյուցազնավեպը՝ էպոսը, փաստում է, որ ժայռում փակված Փոքր Մհերը սպասում է մեր հոգևոր-բարոյական ինքնամաքրմանը, որ վերահայտնվի առաքինացած Հայոց աշխարհում ու վերահաստատի Հայ Ցեղի զորությունն ու փառքը:
Արիական միաստվածային հոգևոր-աշխարհընկալումային համակարգը ժխտում է Աստծուն զորությամբ հավասար և էությամբ հակադիր (չար) հակառակորդի գոյությունը: Սա նույնպես շատ հատկանշական է մեր հավատամքում… Հետևաբար, աշխարհից Աստծո հեռանալը պայմանավորված է ոչ թե նման հակառակորդի ճնշմամբ, այլ ճշմարիտ աստվածապաշտության ու առաքինության ուղուց մարդկանց նահանջով:
Իսկ սեմական ցեղերի մոտ շրջապատի բնակլիմայական պայմանները նրանց ստիպեցին ի դեմս գիշերային լուսատուի՝ լուսնի տեսնել իրենց հովանավոր զորությանը: Իսկ ցերեկը ամենին վառող ու չորացնող արևին հիմնականում վերագրվեց չար ու թշնամական էություն: Երբ ցերեկն արևն ու լուսինը միաժամանակ էին երևում երկնակամարում, ենթադրվում էր, թե երկնքում առաջնությանը տիրելու պայքար են մղում: Ընդ որում, քանի որ լուսինը կարողանում է մտնել արևի տիրույթից ներս (երևալ ցերեկը), իսկ արևը՝ ոչ, լուսնին առավել զորություն է վերագրվում ու նա է հռչակվում վերջնական հաղթող: Լուսնի այդօրինակ էությունը մտավ սեմական հոգևոր-աշխարհընկալումային համակարգ և որպես ժառանգություն հասավ իսլամին:
Ավարտելով մեռնող-հարություն առնող աստծո թեման՝ նշենք, որ առասպելի համաձայն, աշխարհին տիրելու համար բարի ու չար աստվածների պայքարի սկզբում չարը հաղթում, սպանում է բարուն ու տիրում աշխարհին: Որոշ ժամանակ անց բարին հարություն է առնում ու սպանելով չարին՝ իրեն է վերադարձնում աշխարհի իշխանությունը: Չար ու բարի աստվածները պարբերաբար աշխարհին տիրելով՝ տեր են դառնում նաև մարդկանց հոգիներին ու ճակատագրերին:
Հեթանոսություն – Ազգային Հավատք
Ազգային Հավատքը Ցեղային Հավատքի մասնավոր արտահայտություն է:
Ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնիներին, բնօրրանին, Աստվածներին… Իր բնական որակներին համապատասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատքը ներքին զգացողությամբ վերապրված բնական Խորհուրդների հետ հարաբերությունների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Հավատքը սերտորեն կապված է Ազգային Լեզվին: Եթե Ազգային Լեզուն ապահովում է բնական խորհուրդների ճանաչողությունը, ապա Ազգային Հավատքը ապահովում է բնական խորհուրդների հետ Ազգի հարաբերությունը:
Ազգային Հավատքը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստվածների հետ, Բնության հետ, Բնօրրանի հետ, Նախնիների հետ, անցյալի ու ապագայի հետ, ծագման ու արյան հետ:
Հավատքը խիստ տարբեր է կրոնից: Կրոնը արտաքին ներգործությունն է անհատների վրա: Ըստ այդմ, կրոնը զուտ անհատական է, իսկ հավատքը, որի հիմքում Ազգի ծագման զգացողությունն է՝ Ազգային: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ Ազգային Հավատքը Ազգի Կենաց Խորհուրդն է: Հաճախ օգտագործվում է □հեթանոսական կրոն□ արտահայտությունը, ինչը կոպիտ սխալ է: Նախ՝ հեթանոսը հունարեն Էթնոսն է, որ նշանակում է Ազգ: Իսկ Ազգը կրոնով չի կարող ապրել: Կրոնով ապրում է անհատը, նրա կողմից □ձևավորած□ արհեստածին ազգը: Բնածին Ազգն ապրում է Ազգային Հավատքով: ՈՒստի, □հեթանոսական կրոն□ արտահայտության փոխարեն պետք է օգտագործել □Ազգային Հավատք□ հասկացությունը: Ազգային Հավատքը Ազգի հատկանիշ է, ուստի Ազգը կարող է ապրել միայն այդ հավատքով: Ազգային Հավատքի հիմքը Ազգային Ծագումն է:
Մարդկությունը, որպես բնական օրգանական ամբողջություն, ունի իր օրգանական մասերը, որոնք կոչվում են Ցեղեր: Ցեղերի բազմազանությունը պայմանավորված է նրանց տարբեր որակական առանձնահատկություններով, որոնցով նրանք լրացնում են մարդկության օրգանիզմը: Ամեն ցեղ իր որոշակի դերն ունի մարդկության օրգանիզմում և ներկայանում է որպես առանձնահատուկ Տեսակ:
Ցեղն էլ, որպես բնական օրգանիզմ, ունի իր օրգանական մասերը, որ կոչվում են Ազգեր: Ազգը Ցեղի (Տեսակի) օրգանական մաս է: Ազգերը ծագում են հենց Ցեղածառի բնից, որպես դրա բնական ճյուղեր՝ կրելով ցեղային որակները մասնավոր ազգային արտահայտությամբ:
Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգանիզմում: Ըստ այդմ, չկա վերացական Ազգ, կան մարդացեղերի (ռասաների) ազգեր: Բոլոր ազգերը բաժանվելով իրենց նախնական Տեսակից (Ցեղից)՝ ստեղծել են ուրույն հավատքներ՝ սեփական աշխարհընկալմանը համապատասխան, արարչատեսության մեջ ներդնելով իրենց պատկերացումները, էությունն ու աստվածներին:
Ազգային անհատը միաժամանակ կրում է անհատական, տոհմային, ազգային, ցեղային դիմագիծ, որն էլ նախանշում է ազգային հավատքի հիմնադրույթները:
Բնության մեջ ցանկացած որակական ամբողջություն անպայման ունի որակական իր միջավայրը, որտեղ նա կատարում է իր որակական դերը: Ըստ այդմ, որակական ամբողջությունը անպայման գենետիկորեն համապատասխանում է իր որակական միջավայրին:
Ազգն էլ, որպես բնական Որակական Ամբողջություն, անպայման ունի իր Որակական Միջավայրը՝ Բնօրրանը, որ կոչվում է նաև Մայր Հող:
Ազգի Հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում ի սկզբանե ամփոփված Ազգի գենետիկական ամբողջությունն է:
Ըստ այդմ, Ազգն անպայման ունի գենետիկական կապ իր Բնօրրանի՝ Մայր Հողի հետ, որպես Ազգային Հայրենիք: Ազգը Հայրենիք չի կարող ընտրել: Մայր Հողից դուրս Հայրենիք չկա: Մայր Հողից դուրս Ազգը որևէ դեր չունի:
Բնության մեջ բոլոր բնական Տեսակները, ենթատեսակները իրենց բնական որակներին, բնական դերին, բնական միջավայրին և գոյապահպանման անհրաժշտությանը համապատասխան ունեն իրենց որակական կենսակերպը:
Մարդկային ամեն մի Ցեղի կենսակերպը համապատասխանում է միայն իր բնական որակներին: Ուստի և երբեք կենսակերպ փոխառնել չի լինի, եղածն էլ արհեստական կլինի:
Ազգի բարոյականությունը ազգի կենսակերպն է իր տեսակի (Ցեղի) կենսակերպում:
Ազգի կենսակերպը, որպես որակական դրսևորում, զարգանում է ինքն իր մեջ, ազգի կենսափորձի զարգացմանը զուգընթաց, բայց երբեք որակական փոփոխություն չի կրում:
Ազգային կենսակերպի որակներն են՝ ազգի բնավորությունը, հոգևոր կերտվածքը, մտածելակերպը, հարաբերությունները…
Ըստ այդմ, ազգի կենսակերպը խստորեն կապված է Ազգային Լեզվին և Ազգային Հավատքին:
Ազգային Լեզուն Ցեղային Լեզվի մասնավոր արտահայտություն է, որ հետագայում զարգանում է ինքնուրույնաբար: Ազգը (Ցեղը), որպես բնական որակ, ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, իր բնօրրանին, բնական բազմազան երևույթներին, էություններին, բնական զորություններին… Եվ այդ բոլորը նա վերապրել է իր հոգևոր կերտվածքի, իր մտածելակերպի միջոցով, յուրովի ճանաչել է դրանց խորհուրդները և համապատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների ճանաչողության համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու: Ազգային Լեզվի ամեն մի անուն իր խորհուրդն ունի, և ամեն մի խորհուրդ իր անունն ունի: Եվ չկա անուն առանց խորհրդի:
Ըստ այդմ, Ազգային Լեզուն, որպես ազգային հատկանիշ, իր ազգում ներկայանում է որպես Ազգային Խորհուրդների Համակարգ, իսկ օտար ազգում այն ներկայանում է որպես արտաքին հաղորդակցման միջոց, այսինքն՝ քերականական համակարգ:
Ազգը պարտադիր կերպով ունի ազգային տոներ: Դրանք ներքին որակական դրսևորում են և իրենց մեջ ունեն Նորոգման Խորհուրդ:
Ազգն ի սկզբանե ունի բնական գերագույն խորհուրդների զգացողություն՝ Սիրո, Զորության, Պտղաբերումի… Այդ բնական Խորհուրդներն իրենց որոշակի ազդեցությունն ունեն ազգի ներքին որակների վրա: Եվ ազգը պարբերաբար նորոգում, թարմացնում է այդ Խորհուրդների զգացողությունը:
Ամեն մի բնական Գերագույն Խորհուրդ ունի իր կենսալիցքային օրը, երբ բավական կենսալիցքային դաշտ է գոյանում: Այդ օրերին ամբողջ Ազգը ներքին պահանջով առավելագույնս հարաբերվում է ինքն իր հետ, նախնիների հետ, Աստվածների հետ, հոգեձուլվում նրանց և ինքն իր հետ, առավելագույնս կենսալիցքով է սնվում ու նորոգում է իր մեջ բնական Գերագույն Խորհուրդների զգացողությունը: Ըստ այդմ, Ազգային տոն ոչ կարելի է ստեղծել, ոչ էլ՝ փոխառնել: Ազգային տոները խիստ տարբեր են պետական կամ կրոնական տոներից: Ազգը կարող է մասնակցել պետական կամ կրոնական տոներին, բայց ինքը դրանք չի կատարում: Ազգն ինքնաբուխ կատարում է միայն Ազգային տոներն ու դրանցից բխող ծեսերը:
Ազգային Դիցաբանությունը Ազգի ծագման և իրական պատմության խոհազգացական, երևակայական իմաստավորումն է Ազգի սերունդների մեջ որպես կենսափորձ:
Ըստ այդմ, Դիցաբանություն չունենալ, կնշանակի չունենալ ծագում, չունենալ պատմություն՝ որպես կենսափորձ, կնշանակի չլինել Ազգ: Միայն Ազգն ունի Դիցաբանություն:
Հայոց ազգային (հեթանոսական) հավատքը ձևավորվել է վերոնշյալ պատկերացումների շուրջ և որևէ կապ չունի կռապաշտական ժամանակաշրջանի հետ, որը այլասերեց ամեն ազգային երևույթ, ինչպես այսօր է օտարամոլությունն ու ապազգայնությունը ոչնչացնում ամեն ազգային բան…
Քրիստոնեություն
Քրիստոնեությունը ձևավորվեց արիական և սեմական քաղաքակրթությունների բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում և անխուսափելիորեն ներառեց այդ երկու աշխարհընկալումների գաղափարները: Դրանք համադրեց համապատասխան այն էթնո-հոգևոր իրականության, որում ինքը ծնվեց ու ձևավորվեց: Քրիստոնեական հավատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերացումները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվածաբանական առանցքային գաղափարները՝ միաստվածություն, երրորդություն, աստծո մարդեղացում և օծյալ փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեությունը հիմնականում տարբերվում է սեմական ծագումնաբանական հիմք ունեցող հուդաիզմից ու իսլամից:
Միաստվածություն - քրիստոնեական Աստվածը, ինչպես արիական Արարիչը, Միակն է և չունի հակառակորդ, առավել ևս զորությամբ իրեն հավասար: Այսինքն՝ արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարություն առնող աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնեական Աստվածը ևս բացարձակ Բարիություն, բացարձակ Առաքինություն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զորություն է:
Երրորդություն - Աշխարհի եռամիասնական և եռաստիճան գործունեության կառուցվածքի գաղափարը արիական հնագույն միջավայրի ծնունդ է: Երրորդության գաղափարի հնագույն դիցական արտահայտումներից են հնդարիական Ագնիի և հայոց Վահագնի կերպարները: Դիցարանում գերագույն իշխանությունը ներկայացնող և տիեզերական աշխարհակարգի հիմք հանդիսացող երրորդության ցայտուն օրինակներ կան բոլոր արիական ազգերի հավատամքներում:
Հին կտակարանում, որն առավելապես հրեական ընտրյալության մասին դատարկաբանություն է, առկա է երկրորդություն հասկացությունը (Աստված և Աստծո Հոգի): Իսկ այսպես կոչված բուն քրիստոնեությունը հավատարիմ մնաց իր ծագումնաբանական ակունքին՝ արիականությանը, և տիեզերական աշխարհակարգի հիմքում դրեց Սուրբ Երրորդությունը՝ Աստված Հայր, Աստված Որդի, Սուրբ Հոգի:
Քրիստոնեական հավատի համաձայն, Քրիստոսը Աստծո մարդեղացումն է Երկրի վրա, իսկ սեմական միջավայրում՝ աստծո մարգարե հռչակված մահկանացու են Մովսեսը, Մուհամեդը, հնդարիականության մեջ՝ Ռաման, Քրիշնան. Բուդդան, Վիշնուն… Հայոց դիցարանի աստված-աստվածուհիները նույնպես աստծո մարդեղացումներ են:
Քրիստոնեական եկեղեցու հայրերը այս սկզբունքային հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ են արտահայտել: Առավել կողմնակիցներ ու հետևորդներ ունեցավ Քրիստոսի էության երկաբնակության գաղափարը (անմահ աստվածային և մահկանացու մարդկային), ինչը փաստորեն արիական-սեմական աշխարհընկալումների միավորում էր: Այս սկզբունքային հարցում Հայաստանյայց առաքելական եկեղեցին հնարավորին չափ հավատարիմ մնաց նախնյաց ազգային հավատքի հիմքերին և Քրիստոսին վերագրեց միաբնակ էություն (աստվածայինն ու մարդկայինը միավորված անխառն ու անբաժան կերպով):
Քրիստոսի էության այս ելակետը մեծամասամբ նույնանում է ճշմարիտ աստվածապաշտությունը ոտնակոխ արված ու առաքինազուրկ աշխարհից հեռացած արիական աստծո վերադարձի հետ: Հայ-Արիական Աստվածը (Փոքր Մհեր կերպարը) կվերադառնա, երբ դարձի եկած մարդիկ հոգևոր-բարոյական ինքնամաքրման ճանապարհով հող նախապատրաստեն Աստծո վերադարձի համար: Ճշմարիտ Աստծո էությունն ընկալողը գիտակցում է, որ իր հոգում, իր տանն ու հասարակությունում կուտակված աղբը մաքրելը ոչ թե Աստծո գործն է, այլ՝ իր անմիջական պարտականությունը, և նա Աստծուն Տաճար վերադարձնելու համար վկայակոչում է իր անեղծ հոգին, սիրուն, հարգանքին ու պատասխանատվությանը հիմնված ընտանիքը, արդար օրենքներով կառավարվող հասարակությունը: Այս ամենում նպատակացույցի դեր է խաղում անընդհատ ու հավերժ որակական վերընթաց ապրող անձնական կյանքի շարունակականությունն ապահովելու ձգտումը: Դա առաքինի պայքարող մարդն է՝ ով պայքարում է չարի ու ախտի ցանկացած դրսևորման դեմ, դա լինի իր ներսում, թե՝ իրենից դուրս:
Հետևաբար, Հայ-Արիական պատկերացումներում վերադարձող աստվածը չունի փրկչական առաքելություն: Նա գալիս է մարդու նախապատրաստած միջավայրում Աստվածային Օրենքը վերահաստատելու համար: Այստեղ մարդու փրկիչն ինքը մարդն է, որն իրեն փրկում է Աստծո համար:
Մարգարեները հին կտակարանի աստծո ապագա գալստյան պահի կործանարար պատկեր են նկարագրում. □Բոլոր երկիրը աւերելու համար□, □իբրեւ զօրավոր աւերում գալիս է□, □որ երկիրն աւերակ անէ□ և այլն: Այս առումով քրիստոնեական գաղափարներն ավելի մերձենում են հնդարիական և մասամբ հին կտակարանի պատկերացումներին:
Քրիստոսի էությունում արիական հեռացող-վերադարձող աստծո էության հետ է սեմական հոգևոր-աշխարհընկալումային պատկերացումների մեռնող-հարություն առնող աստծո կերպարը (խաչված Քրիստոսը հարություն է առնում ու հեռանում՝ խոստանալով վերադառնալ և ոչնչացնել չարն ու անարդարը): Որպես մեռնող-հարություն առնող աստված, Երկրից հեռացող Քրիստոսը աշխարհի իշխանությունը ժամանակավորապես հանձնում է չարը մարմնավորող հակառակորդին՝ □իշխան աշխարհի□, □այս աշխարհիս աստւածը□:
Աստծո էության, աստվածընկալման, մարդ-աստված հոգևոր փոխհարաբերության և այլ հիմնարար աստվածաբանական հարցերում (հոգևոր-աշխարհընկալումային) քրիստոնեական պատկերացումների ակունքը արիականությունն է: Խնդիրները, որոնցում դրսևորվում են մարդկային փոխհարաբերությունների հոգևոր-բարոյական կողմերը, որքան դառնում են երկրային, կենցաղային ու գործնական, նույնքան ցայտուն են ուրվագծվում սեմական ազդեցության հետքերը:
Հեռացած արիական աստվածը վերադառնում է առաքինի ու արդարամիտ մարդկանց միջավայրը: Այնինչ, հարություն առած սեմական բարի աստվածը վերադառնում է չարի իշխանության աշխարհը՝ այն կործանելու և իրենը հաստատելու համար: Քրիստոսը ևս եկել էր մեղքի միջավայր՝ □մեղաւորներին ապաշխարութեան կանչելու□…: Նույն միտքն է արտահայտված Քրիստոսի՝ հայոց Աբգար թագավորին հղած թղթում:
Բոլոր նրանց, ովքեր երկրային կյանքում հալածվել ու անարդարության զոհ են դարձել, քրիստոնեությունը խոստանում է փոխհատուցել երկնային կյանքում: Նոր կտակարանում բազմաթիվ անգամներ կրկնվող այս մտքերի անպաճույճ մեկնաբանությունը հանգեցնում է երկրային կյանքի (որպես ժամանակավոր երևույթի) ընթացքում զրկանքների մղող, բարեկեցիկ ապրելակերպ ապահովող աշխատանքը և արդարության համար պայքարը մերժող մտքի:
Տերունական աղոթքում ասվում է. □Փրկեա զմեզ ի չարէն□, և քանի որ, ըստ մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունքի էության, չարին սպանելը միմիայն աստծո զորության գործ է, ապա նա քարոզում է, թե □չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու… Սիրեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղօթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վերայ□: Նույն ոգին է առկա □Մի դատեք, որ չ՛դատուիք□ կամ □եթե դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ□ և նման բազմաթիվ արտահայտություններում:
Արիական աշխարհընկալումը մերժում է չարի ու անարդարության ցանկացած դրսևորում հանդուրժելու կամ նրան հարմարվելու գաղափարը, քանզի վստահ է իր կրթած առաքինի անհաղթ մարտիկի զորությանն ու արդարամտությանը, չնայած լինում են նաև սայթաքումներ, օրինակ Սասնա Դավիթը Առաքինության դաշտում մի անգամ սայթաքեց. նա երդմնազանց եղավ: Մոխրացավ ու անհետացավ Սասնա դյուցազունների զորության կարևորագույն հիմքը՝ Խաչ Պատերազմին: Խաչ Պատերազմին ազգի ու նրա առաջնորդների առաքինության խորհուրդն է: Խաչը խորհրդանշում է □առաքինություն□ հասկացության հոգևոր-բարոյական իմաստները (ճշմարիտ աստվածապաշտության հետնորդ, բարեպաշտ, մաքուր հոգով, արդարամիտ, ազնիվ և այլն), իսկ Պատերազմին՝ հոգևոր-մարմնական զորությունը (արիական, արիասիրտ, քաջ, ընտիր, զորավոր, պայքարող, լավ կռվող և այլն): Խաչ Պատերազմի=Առաքինությունը անխոցելի էր դարձնում Սասնա հերոսներին (□Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի□):
Սասնա դյուցազունների զորության մյուս հիմքը Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին են: Դրանց ընձեռնած զորությամբ աստվածազարմ հերոսները կարողանում էին ընդգրկել ողջ կարգավորված Տիեզերքը՝ Երկնքից մինչև Ստորերկրյա Աշխարհ (արևից մինչև սև ջուր) և այնտեղ հաստատել ու պահպանել արարչածին աշխարհակարգը: Այլ կերպ՝ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին Տիեզերքի բոլոր անկյուններում կարգավորվածություն հաստատող աստվածային Օրենքի խորհուրդն են: Քանի դեռ Օրենքը Առաքինության ձեռքում էր (Խաչ Պատերազմի նշանով քաջի աջ բազուկն էր ճոճում Թուր Կեծակին), Սասնա Խոյերն անհաղթ աստվածներ էին: Դավթի երդմնազանցությամբ սասանվեցին առաքինության հիմքերը: Դավիթը դարձավ խոցելի ու զոհվեց աղջնակի նետից: Հայոց աշխարհում առաքինի ապրելակերպը բռնեց անկումի ճանապարհ:
Եթե հետևենք Պատմահայր Խորենացու նկարագրությանն ու ժամանակագրությանը, ապա Հայոց աշխարհը և նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առաքինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. □Եւ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ…: Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով: …Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…□: Մովսես Խորենացին իր □Պատմությունն□ ավարտում է հանրահայտ □Ողբ□-ով, որը սկսում է հետևյալ տողերով. □Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ եւ ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը□: Պատմիչն իր □Ողբն□ ավարտում է հետևյալ խոսքերով. □Աստվածապաշտությունը մոռացված է եւ կա դժոխքի ակնկալություն□:
Ահա այս ժամանակահատվածում է, որ Խաչ Պատերազմի հովանուց զրկված Մհերը, համոզվելով իր անմեղության մեջ, Քուռկիկ Ջալալու և Թուր Կեծակի հետ հեռանում է մեղքերի մեջ թաղված աշխարհից՝ հետևելով հոր գերեզմանից իրեն հասած խոսքին.
Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջև դիմանա
Աշխարք քոնն է:
Աստվածը հեռացել է և սպասում է մեր կանչին, որովհետև աշխարհն ավերողն ու շինողը մենք ենք և մինչ Աստծուն կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա Աստծո Տաճար: Մհերը վերադառնալու է Օրենքի (Քուռկիկ Ջալալի և Թուր Կեծակի) հետ, իսկ մինչ այդ մենք պիտի կարողանանք մեր հոգիներում կառուցել Օրենքի անսասան պատվանդանը՝ առաքինանալ, զի արդար Օրենքի ծանրությունը չի զգում միայն առաքինի մարդը: Պետք է ազատվել հոգևոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից: Ժամն է առաքինանալու:
* * *
Հոգևոր-կրոնապաշտամունքային բնագավառ
Հսկաների Ցեղը՝ Հայերը, լինելով Մարդ-Աստվածներ, ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու իրականությունը, ունեցել են ճշմարիտ պատկերացումներ Արարչի, Աստվածների, նյութի ու ներուժի (կենսալիցք-էներգիայի), ինչպես նաև՝ մարմնի ու հոգու (Ոգու) փոխադարձ կապի, ամենատարբեր Բնական՝ Տիեզերական երևույթների և այլնի մասին…
Հայերի Գիտական Միտքն ու Իմաստասիրությունը կառուցվել է Համատիեզերական Ճշմարտությունների հիմքին: Այդ Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը պարզաբանվել և տրվել են նաև երկրաբնակ չորս Ցեղերին: Եվ այս Ցեղերը, ճանաչելով Ամենայն Ճշմարտությունը, ունեցել են Արարչի, Աստվածների, Մարդ-Աստվածների (Աստծո Որդիների կամ Ընտրյալների), Ամենայն Արարման և դրա հետ կապված սրբությունների վերաբերյալ իրենց հավատքի ու պաշտամունքի բացատրելի դրսևորումները, որից և ծնվել են Ցեղապաշտությունը, Ծնողապաշտությունը, Հայրենի Հողի, Սրբազան Արարատ Լեռնաշխարհի, ՀայԱրիական Խաչի (Խաչապաշտություն, ինչպես հավասարաթև խաչ, այնպես էլ կեռխաչ-սվաստիկա), Նախնյաց և այլ պաշտամունքներ…
Սակայն, դարերի ընթացքում ցեղապիղծ զանգվածների ձևավորվելուց հետո, աստիճանաբար աղավաղվեցին և խեղաթյուրվեցին Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը, իսկ դրանք ուսուցանողները՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, առանձնացվեցին որպես անհատ սրբություններ՝ Աստծո Որդիներ, մարգարեներ, միակ ու անկրկնելի կատարյալներ… Ավելին, հազարամյակներ շարունակ ստեղծվեցին տարբեր իմաստասիրություններ ու գաղափարախոսություններ՝ կրոններ, հավատքներ, պաշտամունքներ և այլն, որտեղ Մարդ-Աստվածներին սկսեցին ոչ միայն հակադրել միմյանց, այլ՝ գրեթե թշնամացնել՝ իբրև □հիմնավորելով□ տվյալ կրոնի բացարձակությունը…
Յուրաքանչյուր նորահայտ □մարգարե□ Մարդ-Աստվածների՝ Հայերի, Ճշմարիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղծի Իմաստասիրության արդեն աղավաղված և խեղաթյուրված ներկայացնող նորաստեղծ կրոնական գաղափարախոսությունները սկսեց մեկնաբանել արդեն իր մտքի թռիչքի տրամաբանության հնարավորության սահմաններում, և, այսպես, կրոններն էլ իրենց հերթին մասնատվեցին բազմաթիվ աղանդների: Աղանդավորներն արդեն առանձնացրին ոչ միայն Մարդ-Աստվածներին, այլև՝ նրանց կյանքի տարբեր ժամանակահատվածներն ու գործունեության ոլորտները: Այսպիսով, Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը գրեթե ոչնչացվեց, իսկ փոխարենը ստեղծվեցին Մարդ-Աստվածների վերաբերյալ առանձին կրոններ, Տիեզերքների, Երկրագնդի և այլնի արարման ուրույն պատկերացումներ, իսկ աղանդների ի հայտ գալով՝ պաշտելի դարձան նույնիսկ որևէ Մարդ-Աստվածի, Աստծո Որդու անցկացրած կյանքի մի քանի օրերը…
Աղավաղումներն ու խեղաթյուրումները մարդկությանը հեռացրին իրականությունից, իսկ Հայերին (նաև՝ Արիացիներին)՝ իրենց Բնությունից և Էությունից: Սակայն, արդեն անհրաժեշտ է վերջնականապես զգալ ու կողմնորոշվել, որ ներկա կրոնների միմյանց հակադրումն անիմաստ է, քանզի ոչ մեկը մյուսի նկատմամբ չի կարող ունենալ որակական առավելություն, ավելին՝ տարածում գտած կրոնների հիմնաղբյուրները ոչ թե հեռու չեն իրարից, այլ սնումը կատարվել է բացարձակապես նույն Ակունքից…
Այն կրոնները, որոնք շատ թե քիչ կառուցվել են Հայ Ցեղի Ճշմարիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղծի Իմաստասիրության հիմքի վրա, ունեն բացահայտ նմանություններ ու մեկնաբանություններ, և սա թույլ է տալիս գրեթե հստակորեն գծագրել ընդհանուր ճշմարտության, իրականության պատկերը: Այս գծագրման գործընթացը օրինաչափորեն պետք է դառնա հատկապես միմյանց դեմ մարտնչող կրոնների համախմբման այն պահը, որից հետո կարելի կլինի հավաքել, ընդհանրացնել և անհրաժեշտաբար վերադառնալ Մարդ-Աստվածների Ճշմարիտ Գիտական Մտքին և Ամենայն Ստեղծի Իմաստասիրությանը, Հայակրոնությանը, որտեղ էլ այժմ և միշտ թաքնված է Արարչի և Ամենայն Արարման գաղտնիքների բացման բանալին՝ Տիեզերական Հավերժական Խորիմաստ Խորհուրդները…
Ա Ր Ա Ր Մ Ա Ն Տ Ե Ս ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երբ վերջանում է ամեն ինչ, այն մտնում է Անեզրություն…
Ասել է թէ՝ Սկիզբ…
…Անսկիզբ և Անվերջ է Անեզրությունը (Ոչինչը, Մեծ Դատարկությունը) և Անմեկնելի՝ իր Էությամբ: Նա Սկիզբն է բոլոր Սկիզբների, ինչպես նաև Վերջը՝ բոլոր Վերջերի:
Անեզրությունը Մարմինն ու Հոգին, Ոգին ու Բացարձակ Կատարելությունն է: Սպիտակն է և սևը հավասարապես և դրանցից բխող բոլոր գույները. այն Ամենայնի Սերմն է ու երբեք ունայնություն չէ, և Օրրանն է Հավիտենական Կյանքի՝ անծնունդ ու անմահ, այն մշտապես լի է Լույսով Անսպառ – Ուժով Կենարար: Անեզրությունը Տունն է Արարչի և Ամենայն Արարման, այն Հավերժի Մարմնավորումն է, սակայն հեռու՝ որևէ պատկերացումից ու բնութագրումից, կամ նույնն է թե՝ ի Սկզբանե Բանն էր, որն Ինքնաստեղծ էր և Աներևույթ…
Ամեն ինչ Անեզրության մեջ. ահա’ Իմաստասիրությունն Ամենայն Ստեղծի…
…Եվ Արարիչը՝ Սիրտն Անեզրության, Արարումների □Արքայից Արքան□ դարձավ Ակունքը ամեն Արարման: Եվ Արարումն Առաջին որ կատարվեց, Ինքնաբեղմնավորումն էր Արարչի, որ պիտի կոչվեր Մեծ Պայթյուն՝ Ծնունդն Առաջին Տիեզերքի: Եվ Առաջին Սերմը Կենաց Սկզբունքն էր, որ ընդունեց ամեն մի մարմին. ու այդպես է ցարդ և առ միշտ: Մեծ Պայթյունը ձևափոխեց Արարչի Մարմինը՝ տալով նրան անկազմակերպ ձև, և աննախադեպ տրոհումից խաչվեցին մտքերը բոլոր, ուժերը բոլոր, չափումները բոլոր ու ժամանակները, ձևերը բոլոր, գույները բոլոր և ամեն, ամեն բան՝ Արարչի Մարմնում: Ու այդժամ տիրեց Քաոսը (Անկազմակերպվածությունը) ամենուր, որ դեռ կրում էր Ցավը Երկունքի՝ Առաջին Ցավը Տիեզերածնության: Այսպես Ծնվեց Տիեզերքն Արարչի մեջ՝ կրելով Արարչի Մտքի Ձևը. այն է՝ Արարող Ուղեղի Ձևը, որը դեռ այդպես էր Պտուղ վիճակում, և վերջ դրվեց Քաոսին ու Արարիչը եղավ Տիեզերք (Կոսմոս, Կազմակերպվածություն)՝ Մեծ Եզերք: Առաջին Տիեզերքը միայն Առաջնեկ Արդյունքն էր Արարչագործության և Արարումների շարունակական Երկունքներից Ծնվեցին նոր Տիեզերքներ՝ Արարչադիր Սկզբունքներով և Օրինաչափություններով, ու այդպես է ցարդ և առ միշտ:
Եվ ընդարձակվում է ամեն անգամ Մեծ Եզերքը կամ Տիրոջ Մարմինը՝ ավելանալով ևս մեկ Տիեզերաչափով՝ մշտապես պահպանելով իր արտաքին ձևն ու ներքին էությունը: Եվ բոլոր Տիեզերքներն ու դրանցում ներառված ամենատարբեր չափերի ու ձևերի անթիվ մարմիններն ունեն փոխադարձ կապ և ազդեցություն այնպես, ինչպես մարդ արարածի (ինչպես նաև՝ բոլոր կենդանական ու բուսական աշխարհների) մարմնի ներքին օրգանները և դրանք միմյանց կապող ցանց-համակարգը: Այդպիսով Մարդն էլ Արարիչն ու Տերն է իր Եզերքի. ու այդպես է ցարդ և առ միշտ:
Եվ արդ, սիրի’ր ու պահպանի’ր մարմինդ այնպես, ինչպես Արարիչն է սիրում ու պահպանում իր Մարմինը: Կան մարմիններ (իմա՝ օրգաններ), որոնք հիվանդանում, մեռնում և փոխարինվում են նոր ծնվածներով, սակայն ահավասիկ, կան նաև մարմիններ, որոնց մահը Տիեզերքի (իմա՝ մարդու եզերքի) անխուսափելի ոչնչացման պատճառ է դառնում, և մեռնում է Տիեզերքը (իմա՝ մարդը): Եվ այդժամ, սնվելով Անեզրության Լույսից Անսպառ – Ուժից Կենարար՝ կազդուրվում և նոր Առաքելություն է ստանում Արարչի Մարմինն այնպես, ինչպես մեռած մարդու Հոգին է դրանք ստանում Արարչից, ու այդպես է ցարդ և առ միշտ:
Եվ ստեղծվեց Տիեզերքն Առաջին, ստեղծվեցին Տիեզերքներ հաջորդիվ, ու նրանցից մեկն էլ եղավ մեր Տիեզերքը: Եվ յուրաքանչյուր մարմին ձևավորվեց Մեծ Պայթյունից (Մեծ Հրից ու Ջերմությունից) հետո՝ տրոհման ընթացքի գագաթնակետին հասած պահին, անկանոն տարածվող, եռացող, հրե հեղուկ նյութերից, որոնք ուներ Արարիչը, և դրանք տարբեր քանակությամբ բաշխվեցին այդ մարմինների մեջ՝ դրանց տալով տարբեր Բնույթ ու Ձև. այն է՝ հիմնականում գնդաձև, որը Հավերժական Պտույտի հետևանք է, և դա է Տիեզերական Մարմնի Կատարյալ Ձևը: Ու այդպես է ցարդ և առ միշտ:
Եվ երբ դադարեց եռքը, բոլոր մարմիններում սկսեց աստիճանաբար ընթանալ համակարգումը, արտաքին ու ներքին ձևավորումը, և շուտով բաբախեց կյանքը՝ միջավայրի բնական պայմաններին համապատասխան արարածներով ու բուսածածկույթով հանդերձ, ու այդպես է ցարդ և առ միշտ…
…Բաբախեց կյանքը նաև մեր Տիեզերքում և այն մարմիններում, որոնց եռքն ու հիմնարար ձևավորումը հանդարտվեց հետզհետե: Եվ մեր Երկիր Մոլորակը հրե գնդից վերածվեց բազմաշերտ ու բազմաբնույթ Կենաց Մարմնի և այնտեղ նույնպես երևակվեց կյանքը՝ ավետելով սկիզբը Երկրային Արարչության…
…Եվ Աստվածները՝ մեր Տիեզերքի Ոգեմարմնական Արարածները՝ որպես Արարչի □միտքը կրողներ ու կատարողներ□, Տիեզերքի մեջ ամեն մի մարմնի ու երևույթի Պահապանը դարձան: Ու Աստվածներից այդ Արարչաբնույթ՝ հանգրվանեցին մարմիններում այն, որոնք ընդունել էին Ձևը Կատարյալ Տիեզերական: Իսկ Երկիրը մեր՝ որպես այդպիսին, իր ձևավորման օրից եղավ առաջին հանգրվանն այն Աստվածների, ովքեր պիտի դառնային Պահապանը մեր Մոլորակի ու գիտակցաբար պիտի զրկվեին հրաշագործ շնորհներից Աստվածային, քանզի Մոլորակը մեր նորածին արդեն իսկ դառնում էր Օթևանը Նրանց:
…Եվ Աստվածները՝ արդեն Հոգեմարմնական Էակներն այդ՝ հանգրվանեցին Արարատի (Հայկական) Լեռնաշխարհին՝ Սրբացնելով այն, որով և Տարածքն այդ Բարձրավանդակի դարձավ Բնօրրան՝ Տարածք Աստվածային, Արարումների Ակունք Երկրային: Եվ արդ, Աստվածներն այդ՝ որպես Կիսաստվածներ կամ Մարդ-Աստվածներ, սկիզբ դրեցին Առաքելությանն այն, որն այնուհետև դրվելու էր նրանց բոլոր Սերունդների առջև. այն է՝ Երկրագնդի վրա ամենուր կատարել փրկիչ-վերականգնիչ գործ-մեծագործություններ՝ կանխելով կենդանական ու բուսական աշխարհների կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձևավորման արարիչ-ավերիչ ազդեցություններից և բնական այլ աղետներից ու □պատիժներից□… ու այդպես է ցարդ և առ միշտ…
…Եվ Բնօրրանն այդ կոչվեց ՀԱՅՔ, քանզի Մարդ-Աստվածները Բարձրյալ Տերերն էին (ՀԱՅ(ՀԱՅ(Ը)Ր)-ՏԵՐ (Հայ-Արիական լեզվամեկնություն)) Արարչատուր Տարածքի, և ՀԱՅԵՐԸ ((Հ)ԱՅԱՆԵՐԸ (Արիական)) հետագայում դարձան Առաջնորդ և Հովանավոր այն բոլոր չորս Ցեղերի, որոնք □առաջացան□ Երկիր Մոլորակի վրա… ու այդպես է ցարդ և առ միշտ…