Archive for the ‘Ինքնություն’ Category

Դյուցազնամարտեր Հայկ եւ Բել. արեւապաշտն ու լուսնապաշտը

April 2, 2010


Բաբելոնյան հակամարտության արձագանքները հստակորեն պահպանվել են աշխարհի հնագույն եգիպտական, աքքադական, հրեական ավանդապատումներում: Այդ հակամարտության մասին մեզ հասած հայկական ավանդազրույցը այսպիսի ավարտ ունի. Ծիրանակիր Հայկ Նահապետն իր լայնալիճ աղեղից արձակած նետով խոցեց Տիտանյանի զրահապատ կուրծքը` վերջ դնելով խավարամտությանը: Հայկի եւ Բելի հակամարտության արժեքավոր ավանդապատումը մատնանշում է տարածաշրջանի կարեւորագույն դեպքերից մեկը եւ ցույց է տալիս, որ Արարչական ճշմարիտ հավատքի, լուսավորչականության եւ տոմարի պահպանության խնդիրը տարածաշրջանում իրականացվել է Հայկազունիների միջոցով: Արաչագործական Գիտելիքների այն համակարգը, որը փոխանցվում էր սերնդե սերունդ, Հայկազունիներին հայտնի է որպես Սրբազան Անշարժ Տոմար:
Որքան էլ մենք վերապահումներով մոտենանք բաբելոնյան ավանդազրույցին եւ նրա միջոցով մեզ հասած որոշ պատմական դեպքերի մասին եղած վկայություններին, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ դրա մեջ պահպանված են հնագույն պատմական տեղեկություններ, որոնք սկզբունքորեն հաստատում են հայ էթնոսի հնագույններից մեկը լինելու փաստը: Վերլուծելով բազմաթիվ դիցաբանական նյութեր եւ կատարելով համադրություններ` ըստ մեր պրպտումների այսպիսին կարող էին լինել Հայկի եւ Բելի հակամարտությանը նախորդող իրադարձությունները:
Նոյի մահվանից հետո Հրապաշտական մշակույթի մեջ տեղի ունեցավ առաջին լուրջ գաղափարական հակամարտությունը եւ առաջին մասնատումը: Արարչական Հրապաշտական մշակույթը բաժանվեց երկու մասի. Հաբեթը ստացավ Նոյի “ցերեկվա լույս կամ արեւ” տիտղոսը: Եղբայրների միջեւ առաջացած հակասությունը հարթելու նպատակով Սեմին տվեցին “գիշերվա լույս կամ լուսին” տիտղոսը: Ստանալով “գիշերվա լույս կամ լուսին” տիտղոսը` Սեմը չի բավարարվում, սա տերունական առաջին հակամարտությունն է նախաձեռնված Սեմի կողմից եւ փորձ բռնի ձեւով Հաբեթից խլելու եւ տիրանալու Նոյի թողած “մեծ լույս կամ արեւ” տիտղոսին:
Մեր այս մոտեցումը խախտում է ավանդական դարձած մեկնաբանությունները, սակայն հնարավորություն է ստեղծում գտնել որոշ հարցերի պատասխաններ, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն են տալիս հասկանալու`‘
- ո՞վ էր Նոյը եւ որտեղի՞ց էր գալիս,
- ո՞վ էր Հայկ աղեղնավորը դավանաբանական դաշտում,
- ո՞վ էր Արամը եւ որտեղից է գալիս,
- որտեղի՞ց է գալիս Օձի խորհուրդը,
- որտեղի՞ց է գալիս Խոյի խորհուրդը:
Փորձենք հայտնաբերել կապը տարածաշրջանի աստվածապաշտական հակամարտությունների, նշված դիցաբանական անունների, հավատամքային երեւույթների եւ դյուցազնամարտի միջեւ:
Երկրային առաջին գաղափարական եւ աստվածապաշտական հակամարտության մասին պատմում է Շումերական “Էնմերկարը եւ Արատտայի տիրակալը” էպոսը:
Այստեղ խոսվում է երկու տիրակալների վիճաբանության մասին, որոնցից մեկը Ուրուկ քաղաքի տիրակալն էր, մյուսը` Արատտայի: Չնայած այն բանին, որ երկու տիրակալները տարբեր տարածքներից են, սակայն երկրպագում են նույն աստվածուհուն, հակամարտության վայրը երկու կողմերի համար համարվում է Աստվածային Երկիրը, որը գտնվում է Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Երկու տիրակալներն էլ կրում են մեզ համար այնքան հասկանալի Էնմերքար (այն մեր ամրությունը) եւ Էնսուհկըշադաննա (այն լիություն բերողը) անունները:
Ըստ շումերական մեկ այլ ավանդապատման, համաշխարհային ջրհեղեղի ժամանակ վերջին թագավորը Ուբարտուտուն էր, իսկ ընտրյալ կամ բարձրագույն քուրմն էր Զիհուսուդրան: Շումերական ավանդապատումները չեն ասում, թե ինչ տեղի ունեցավ նախաջրհեղեղյան վերջին թագավոր Ուբարտուտուի եւ նրա ժառանգների հետ: Նրանց հետջրհեղեղյան գործունեության մասին որոշակի տեղեկություններ պահպանվել են հրեական մշակույթում:
Հենվելով շումերական ավանդապատումների վրա` հրեական մշակույթը Հին Կտակարանում մեզ է ներկայացնում ջրհեղեղից փրկված Զիհուսուդրա ընտրյալին` տալով նրան Նոյ անունը: Շումերական ավանդապատումների հրեական վերաշարադրանքի արդյունքում շումերական նախաջրհեղեղյան վերջին թագավոր Ուբարտուտուն դուրս է մնում Հին Կտակարանի ավանդապատումից: Հին Կտակարանի ջրհեղեղի ավանդազրույցում տեղի ունեցող դեպքերի տրամաբանությունը շեղակիորեն հուշում է մեզ, որ շումերական նախաջրհեղեղյան վերջին տիրակալի ժառանգների մի մասը կարող էին փրկվել ջրհեղեղից Զիհուսուդրա-Նոյի հետ միասին: Եթե շումերական վերջին տիրակալի ժառանգները փրկվել էին ջրհեղեղից, այդ դեպքում ի՞նչ եղան նրանք ջրհեղեղից հետո եւ ովքե՞ր էին:
Հրեական ավանդապատումների ծագումնաբանության ուսումնասիրողները մասնակիորեն տալիս են այս հարցերի պատասխանները եւ հաստատում են, որ Սեմի ժառանգների մի մասը լուսնապաշտ չէր (ըստ հրեական տեսաբանների), այլ դավանանքի կամ արեւապաշտության ամենահնարավոր կրողներն էին Արամը, Էլլամը եւ Լուդը, ովքեր, ըստ Հին Կտակարանի, համարվում են Սեմի զավակները:
Ինչու ենք անդրադառնում հատկապես Արամին, Էլլամին եւ Լուդին: Հրեական մշակույթում նրանք կանգնած են առանձին եւ հրեական դավանաբանական մշակույթում անցումային տեղ են զբաղեցնում: Համաձայն հրեական տեսաբանների, եղբայրներից միայն Արամն է կապված ավանդական սեմական էթնո զանգվածի հետ, որի անունով է էթնոսներից մեկը կոչվում Արամեա: Այստեղ հարկավոր է կատարել մի լրացում եւս, հնդեվրոպական ավանդական մշակույթի մեջ շատ հաճախ շահարկվում է Արամի այսպես կոչված հրեական ծագման տեսակետը: Սա անհեթեթություն է, քանի որ նախաջրհեղեղյան Զիհուսուդրա-Նոյը, իր սերունդներով, ներառած Բաբելոնյան դյուցազնամարտի ժամանակաշրջանը, հրեաներ չէին: Հրեական մշակույթը հաստատում է, որ հրեական էթնոսի ստեղծողը Աբրահամն է, նա ծնվել է մ.թ.ա. 1900թ. այսինքն, նշված ժամանակաշրջանից առաջ հրեական էթնոս գոյություն չուներ: Հենվելով հրեական դավանաբանական վկայությունների, ինչպես նաեւ Հին Կտակարանի վրա` կարող ենք նշել, որ Աբրահամը, մասնավորապես, իսկ Դավիթ թագավորը, ամբողջությամբ, ներկայացնում էին արեւպաշտությունը:
Հովհաննես Թումանյանը, անդրադառնալով Հայկի կերպարին, ասում է, որ “Հայկ ու Դավիթ”-ը միեւնույն գաղափարն են արտահայտում, ըստ Թումանյանի, Դավիթը հատուկ անուն չէ, այլ ընդհանուր ածական է շատ ժողովուրդների դյուցազունների համար: Դավիթ անունը “դեավ” աստվածների ընդհանուր անունն է, որ նշանակում է “պայծառ, գեղեցիկ, լուսավոր եւ ամենաուժեղ, ամենակարող”: Թումանյանը Դավթին համարում էր մեր էպոսի այլաբանական հովիվը եւ որսորդը, որը հիշեցնում է Հայկ նահապետին: Հայտնի տեսաբան Ա. Վարպետյանը, պատմաբան Ա. Մովսիսյանը համոզված են, որ Հայա աստվածությունը հայտնի է վաղնջական ժամանակներից եւ “պայծառ, գեղեցիկ, լուսավոր եւ ամենաուժեղ, ամենակարող” “Հայա-դեավը” մշակույթի գրավոր պատմության մեջ ֆիքսված է շումերական դիցահամակարգում:
Վերադառնալով Արամ, Էլլամ, Լուդ դիցաբանական կերպարներին եւ նրանց նկատմամբ հրեական մշակույթի մեջ ձեւավորված մոտեցմանը` կարող ենք ենթադրել, որ նրանք նախաջրհեղեղյան վերջին գահակալ Ուբարտուտուի ժառանգներն էին` հանձնված Սեմի խնամակալությանը: Լինելով Արարչական Գաղափարախոսության վերջին գահակալի ժառանգները` բնականաբար իրավունք ունեին կրելու Նոյի կողմից Հաբեթին կտակած “ցերեկվա լույս կամ արեւ” տիտղոսը:
Ելնելով այս տեսակետից` մենք հնարավորություն ունենք վերաձեւակերպել հրեական հայտնի ծագումնաբանական տեսակետը եւ այն ներկայացնել հետեւյալ կերպ:
Ըստ մեր պրպտումների, Հաբեթը Նոյի կտակած տիտղոսը կրելու օրինական իրավունքների պաշտպանությունը դրեց Հայկի եւ Արամի վրա. Հայկը Հաբեթի թոռն էր եւ Նոյի հինգերորդ սերունդը, իսկ Արամը նախաջրհեղեղյան վերջին գահակալի ժառանգն էր: Հայկի եւ Բելի հակամարտության ժամանակ Նոյի գաղափարախոսության կողմնակիցներն էին Հաբեթյան Հայկը, Խորը, Վրացական պատմության հայրերից մեկի` Լեոնտի Մրովելիի կողմից հիշատակված Հայկի եղբայրներ Քարթլոսը, Բարդոսը, Մովականը, Լեքը, Հերան/Էրոսը, Կավկասը, Էգրոսը եւ մեր կողմից ներկայացրած շումերական նախաջրհեղեղյան վերջին գահակալ Ուբարտուտուի ժառանգ Արամը իր տոհմով: Եվ այսպես, ի սկզբանե, Հայկ Աղեղնավորը եւ Արամը հանդես են գալիս որպես նախահոր թողած ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր ժառանգության իրական պաշտպանները, որոնց վիճակված էր դյուցազնամարտի ժամանակ պաշտպանել Հաբեթի կտակած ժառանգական իրավունքը:
Շումերա-Բաբելոնական ավանդապատումներից մեկը պատմում է այն մասին, որ աստվածներից մեկը բարի նպատակ չուներ, նպատակին հասնելու համար իր կողմը գրավեց եւ գայթակղեց Բաբելոնում ապրող որոշ աստվածների` առաջացնելով խառնակչություն: Խռովարար աստվածները իրենց առաջնորդելու առաջարկով դիմեցին Բաբելոնի Մարդուկ աստծուն:
Մարդուկ աստվածը առաջարկությունը ընդունելու համար խորհուրդ է խնդրում Անու աստծուց, օգնության եւ խորհրդի խնդրանքով նա զուգահեռաբար դիմում է իր մորը՝ Դամկինին: Մարդուկը ստանում է երկու պատասխան, երկու խորհուրդ, սակայն ընդունում է իր Աստվածուհի մոր հովանավորությունը. “Իմ զավակի հետ կլինեմ ես”: Բավարարվելով իր մոր հովանավորությամբ` նա հրաժարվում է խորհրդակցել իր հոր՝ աշխարհի կառավարչի եւ ճակատագրի տիրոջ՝ Էնկիի հետ եւ առաջնորդում է ապստամբներին: Հայկական դիցաբանության մեջ այս պատմությունների մեկ այլ տարբերակը հայտնի է որպես “Հայկ եւ Բել” առասպել, որտեղ բավականին հանգամանորեն ներկայացված է Բաբելոնյան հակամարտության զարգացումը, ավարտը:
արարման” օրը, Նավասարդի 11-ը պաշտոնապես ճանաչվեց որպես “նոր աշխարհի” հիմնադրման օր:
Միայն շարադրված դեպքերի այսպիսի ընթացքը կարող է բացատրել թե ինչ պատճառով է, որ Հայկ նահապետի անունը հիշատակվել է Աստվածաշնչի հայկականթարգմանության մեջ: Սա այն եզակի դեպքերից է, որ հաջորդ գաղափարախոսները ըստ պատշաճի են վերաբերվել Հայկի անձին եւ նրա սխրագործությանը:
Աստվածաշունչը ասում է, որ ՝Հայկը տղան է Թորգոմի, Թորգոմը՝ Թիրասի, Թիրասը՝ Համերի, Համերը՝ Հաբեթի, Հաբեթը զավակն է նախահոր Նոյի: Շարունակելով Հայկի առասպելական ավանդույթները, Շուբրիա-Սասնա տան հիմնադիրները՝ Հայկի ժառանգները ի պատիվ ամենակարողի կառուցում են ԱՍՏՎԱԾԱՇԵՆ ամրոցը, որը նույնիսկ քրիստոնեությունը ընդունելուց հետո էլ չի փոխում իր անունը: Ալիշանը ասում է, որ Սասունի հերոսների պապենական նստավայրը Բերդ-Կապուտինը դառնում է Միհրի ժառանգորդ՝ Մհերի նստավայրը: Հայկի եւ Բելի հակամարտության վերոհիշյալ իմաստավորման համատեքստում առանձնակի է կարեւորել այն, որ հայ էթնոսի էության հիմքում դրված է Արաչականության պահպանման խնդիրը: Բանն այն է, որ Բաբելոնը ոչ միայն աշտարակաշինության դրվագում, այլեւ Սուրբ Գրքի ողջ տեքստում հանդես է գալիս որպես անհավատարմության հոմանիշ եւ խորհրդանիշ: Բաբելոնը, ըստ Սուրբ Մատյանի, պիտի վերանա, կորստյան մատնվի, ընդ որում՝ Աստծո հրահանգով:
Հատուկ ուշադրության է արժանի, որ այդ հրահանգի շրջանակում Բաբելոնի դեմ մարտնչելու համար Արարիչը կոչ է անում այն նույն ազգին, որն իր u1390 .ագման պահից կռվել է կռապաշտության հետագայում բաբելոնականության դեմ. ,Հրաւիրեցէք ի վերայ դորա գունդս, պատուէր տուք յինէն Այրարատեան թագաւորութեանցն եւ Ասքանազեան գնդին” (Երմ. 51:27): “Արարատեան թագաւորութիւններ” արտահայտությունը մեկնաբանման կարիք չունի: Ինչ վերաբերում է “Ասքանազեան գնդինե, սա հանդես է գալիս որպես “հայոց” բառի գրեթե հոմանիշ, որով նշվում է հայոց աշխարհը բազում աղբյուրներում, ներառյալ հայկական, օր., Կորյունի աշխատությունում, երբ նա խոսում է “Ասքանազյան ազգի եւ Հայաստանյան աշխարհի գրի մասին”: Աստվածաշնչի եբրայերեն բնօրինակում վերոհիշյալ թվարկությունը մի քիչ այլ է. “զթագաւորութիւնս Արարատայ, Մինւոյ եւ Ասքենազայ”:
Դեպքերը զարգանում են Շումերական-Կադին Գիր (կա կողմի կամ դրված գիր), Հրեական-Բաբել,Հունա-Հռոմեական-Բաբելոն, Հայկական Քար-Դունիաշա (բառացիորեն` քարից պատրաստված ասի տուն) անունով քաղաքում կառուցվող աշտարակի շուրջ, քաղաքը հիմնադրվել է մ.թ. 4000 տարի առաջ, իսկ առաջին անգամ հիշատակվում է արձանագրությունների մեջ մ.թ. 3000 տարի առաջ: Դեպքերը, որոնք տեղի են ունենում պատմական Քար-Դունիաշա քաղաքում, նշանակում էր ոչ միայն իշխանության կորուստ կամ ձեռք բերում, սա նաեւ աշխարհակառուցողական, արեւապաշտական “Արեւի” կամ կրակապաշտական “Լուսնի” գաղափարախոսության հաղթանակ կամ պարտություն էր:
Աստվածների ընտրությամբ ճակատամարտը տեղի է ունենում տարածաշրջանի հզոր պաշտամունքային վայր համարվող Արարատյան աշխարհում: Մի վայր, որը, ըստ Վեդաների, Շումերների, Ավեստայի, Հին Կտակարանի, համարվում է սրբազան տարածք եւ գերագույն վայր Հաբեթյան Հայկի, Սեմի եւ Քամական Բելի ցեղային միությունների համար: Ի տարբերության այլ աղբյուրներում նշված Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ տեղի ունեցած հակասության պատմությունների, Հայկական աղբյուրը “Հայկ եւ Բել” առասպելում մատնանշում է դյուցազնամարտի գրեթե բոլոր մանրամասները:
Վճռական ճակատամարտում հաղթելու համար հակամարտող կողմերը դուրս էին ելել իրենց դիցական եւ դյուցազնական ամբողջ ուժով: Ակնհայտ է, որ այս ճակատամարտին կողմերը նախապատրաստվել էին ամենայն լրջությամբ եւ ոչ մեկ հարյուր ամյակ: Եվ այսպես, Հայկի եւ Բելի դյուցազնամարտը տեղի է ունենում բոլորի կողմից սրբազան համարվող Արարատյան աշխարհում, դյուցազնամարտը առաջի հերթին գաղափարական էր, այդ պատճառով աստվածները ուղղակի մասնակցում եւ ղեկավարում էին հակամարտող կողմերին:
Հնագույն աստվածների համակարգի ուսումնասիրությունը եւ տարբեր ավանդազրույցների վերլուծութան արդյունքում մենք հանգեցինք այն եզրակացության, որ հակամարտության մեջ Հաբեթի անխախտ ժառանգական իրավունքը հովանավորում էր Շումերական դիցահամակարգի մեջ հայտնի Դումուզի աստվածը, որի վրա դրված էր Հայկ Աղեղնավորի անվտանգության ապահովումը:
Հայկի զինակիցն էր Շումերական թագավոր Ուբարտուտուի որդի Արամը, ըստ հայկական ավանդազրույցի, Հայկազունիների դյուցազուններին առաջնորդում էր Հայկի թոռ Խորը: Համաձայն հայկական ավանդազրույցի, Հայկը մենամարտի է դուրս գալիս իր ամենօրյա հագուստով` առանց զրահի եւ ընդամենը զինված էր իր լայնալիճ աղեղով: Ահա այս թվացյալ անփութությունը վճռական դեր ունեցավ դյուցազնամարտոմ:
Սեմի կողմից դյուցազնամարտի ամբողջ ծրագիրը հովանավորում էր Բաբելոնի Մարդուկ աստվածը, իսկ Սեմի դյուցազուններին առաջնորդում է Բելը, ով Միջագետքի, հետագայում նաեւ` հելլենական դիցաբանությունում հայտնի է որպես Բել-Նիմրոդ-Կուշ-Յանուս-Քաոս-Հէֆեստոս: Հակամարտության ժամանակ Սեմին է միանում նաեւ Նոյի չորրորդ որդի Քամի զավակ Կուշը իր տոհմով: Սեմականներին ճակատամարտում առաջնորդում էր Բելը:
Այլ ավանդապատումներից տեղեկանում ենք, որ Քամը Նոյից գողանում է Ադամի կաշվե կախարդական արտահագուստը (որը ամենայն հավանականությամբ դյուցազնամարտից առաջ Կուշի միջոցով փոխանցվել էր Բելին): Առասպելները ասում են, որ Նիմրոդ-Բել մեծ որսորդին հաջողություն էր բերում Ադամի կաշվե հագուստը: Նիմրոդը որսի դուրս գալուց առաջ հագնում էր Ադամի կաշվե հագուստը եւ ձեռք էր բերում աստվածային ուժը: Կենդանիները տեսնելով Նիմրոդին Ադամի կաշվե հագուստով` խոնարհվում էին, այդ իսկ պատճառով նա հեշտությամբ սպանում էր նրանց:
Նիմրոդ-Բելը յուրաքանչյուր որսից հետո զոհ էր մատուցում ամենակարողին, այդ պատճառով ամենակարողը սիրեց նրան եւ պարգեւատրեց խիզախությամբ եւ որս անելու ունակությամբ: Նիմրոդ-Բելի կյանքի անվտանգությունը ապահովված էր, նա դյուցազնամարտին դուրս էր եկել Ադամի կաշվե հագուստով՝ պատված լրացուցիչ զրահով, որը, ըստ Մարդուկի, անխոցելի էր նույնիսկ Հայկի համար: Ունենալով ամենակարողի հովանավորությունը` Սեմականները համոզված եւ վստահ էին իրենց հաղթանակի մեջ:
Ըստ Սեմի եւ նրան հովանավորող աստվածների, դյուցազնամարտի ելքը որոշված էր: Օձ Մարդուկը պետք է կատարեր դյուցազնամարտի ամենագլխավոր եւ վճռական վերջին հարվածը: Օձ Մարդուկը, որպես աստված, անմահ էր եւ այդ պատճառով նրան ոչինչ չէր անհանգստացնում, այդ թվում նրան նաեւ չէր անհանգստանում Հայկի բազկի ուժը, լայնալիճ աղեղը եւ ոչ էլ Հայկի պահապան խոյ Դումուզի աստվածը:
Բայց սրանով չէին ավարտվում դյուցազնամարտի նախապատրաստությունները, աստվածները գիտեին Բելի անխոցելիության աստիճանը եւ Հայկի բազկի հարվածի ուժը: Բոլոր աստվածները, այդ թվում ճակատագրի տիրակալ Էնկին գիտեին, որ իրար դեմ մենամարտի դուրս ելած դյուցազունների համար հավասար պայմաններ չեն ապահովված, Նիմրոդ-Բելը անխոցելի է:
Այս բացը զարմանալիորեն լրացված է հայկական ավանդազրույցում: Ըստ հայկական ավանդապատման, Արարիչը չհանդուրժեց անհավասարությունը, Հայկ նահապետը քնի մեջ տեսավ նետի այն տեսակը, որով կարող էր խոցել եւ շանթահար անել Նիմրոդ–Բելին, Արարչի միջամտությամբ մենամարտողների միջեւ վերականգնվեց հավասարակշռությունը: Մարդուկը, որպես Բելին պահապան աստված, տեղյակ էր Արարչի կայացրած վճռից եւ համոզված էր, որ Հայկը չի հասցնի նետահարել Բելին, քանզի ինքը, որպես Օձ աստված, ավելի արագաշարժ է, քան Աղեղնավոր Հայկը:
Խոյ-Դումուզի եւ Օձ-Մարդուկի հակամարտությունը եւ առճակատումը դյուցազնամարտի ժամանակ վերահասկվում էր Մարդուկ եւ Դումուզի աստվածների հայր ճակատագրի Աստված Էնկիի կողմից: Հայկին ուղղված Օձ Մարդուկի մահացու հարվածը իր վրա վերցրեց Խոյ Դումուզին: Խոյ- Դումուզի աստծո մահը անխուսափելի էր, “նրանց հակամատության մեջ” օձը միշտ հաղթող է,Դումուզի աստծո ինքնազոհաբերությունը փրկեց Հայկին, Սեմի ծրագիրը խափանվեց:
Հարվածի հերթը Հայկինն էր, Բելին չփրկեց ոչ Ադամի կաշվե հագուստը, ոչ էլ զրահը, Բելը ընկավ շանթահար: Սա “փոքր լույս կամ լուսին” Բելի պարտությունն էր, Բել Տիտանյանը մեռավ “մեծ լույս կամ արեւ” Հաբեթի թոռ Հայկ Աղեղնավորի շանթահար նետից: Ճակատագրի Աստված Էնկին մինչեւ վերջ մնաց անսասան, դյուցազնամարտի ելքը որոշեց միայն դյուցազուններից մեկի` Հայկի բազկի ուժը:
Հնագույն սովորությունները եւ ավանդապատումները, ինչպես նաեւ Հին Կտակարանը ասում են, որ խաղաղությունը իջնում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում զոհաբերություն: Այստեղ հարկավոր է հստակ տարանջատել զոհաբերությունը ինքնազոհաբերությունից: “Հայկ եւ Բել” դյուցազնամարտում, որպես փրկության միջոց, ճակատագրի աստծո կամքով երկրորդ անգամ տեղի ունեցավ ինքնազոհաբերություն: Դումուզի-Խոյի ինքնազոհաբերությունը, այսինքն` մահը, հետագայում “արեւ կամ մեծ լույս” հրապաշտական փիլիսոփայության արժեհամակարգում դարձավ կուլմինացիոն արարողություն, որից հետո իջնում է խաղաղություն եւ հանգստություն:
Բաբելոնը ընկավ, Բելը խայտառակվեց, Մէրոդաքս-ը ջախջախվեց: Նա առաջինն էր, որ ստացավ Մէրոդաքս անունը. Մէրոդաքս- բացատրվում է որպես “հզոր խռովարար”: Սա իրոք այդպես է, բայց սա միայն բառի նոր իմաստն է, որը նա ձեռք է բերել դեպքերից մի քանի հարյուրամյակ հետո: Փորձենք տալ բառի ծագումնաբանությունը եւ ստուգաբանությունը:
Մ/էրո/դաք/ս – “Մ-մեկ, հուր-էրո, տաք-դաք”, որը նշանակում է “մեկհուրտվող”, որն էլ որոշ աղավաղումներով դարձել է Մէրոդաքս: Մեկհուրտվող-Մէրոդաքս Բելը ղեկավարեց Սեմի խռովությունը, պարտվեց եւ խայտառակվեց, որպես “Մեկհուրտվող Մէրոդաքս” նա ջախջախվեց: Կատարած վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու մեկ այլ կարեւոր եւ տրամաբանական եզրահանգման եւ վերջապես հասկանալու, թե ինչ կատարվեց Օձի հետ եւ ինչու է խորհրդանշանների համակարգի մեջ օձը այդքան երկիմաստ:
Դյուցազնամարտի ավարտը ամփոփվեց կենդանակերպի խորհրդանշանների վերահաստատումով, կատարվեց խիստ գիտակցված փոփոխություն, որը բացառում էր բոլոր այլ մեկնաբանությունները` կապված օձի խորհրդանշանի հետ: Այս պահից սկսված օձի խորհուրդը դիցահավատամքային գաղափարախոսության մեջ բաժանվեց երկու մասի, եւ արեւի չորս խորհրդանշաններից մեկը՝ օձը պատժվեց:
Պարտված կողմ` խռովարար հզոր Օձ Մարդուկը ի ցույց ամենքի որպես պատժված կողմ, կենդանակերպի համակարգի մեջ հայտնվեց կարիճի նշանի ներքո, ընտրությունը արված էր ճիշտ. չար եւ թունավոր կարիճը իր հատկանիշներով համարժեք էր օձին: Պարտված Օձ կամ Վիշապը ստացավ Քակոդեմոն անունը: Քակոդեմոն Վիշապին սերունդները հավերժ պետք է հիշեին որպես չարություն, որի նկատմամբ երկնքում չկա վստահություն, իսկ կենդանակերպում կարիճ նշանը հետագա սերունդների համար պետք է դառնար Բելի պարտության հավերժ ապացույց եւ խորհրդանշան:
Բարի Օձ կամ Վիշապը դիցահավատամքային համակարգում հաստատվեց որպես ՕՁ Ագաթադեմոն, պահապան իմաստության եւ Արարչական արժեքների:
Դյուցազնամարտում տարած հաղթանակից հետո, ի պատիվ Հայկի, կենդանակերպի 12-րդ համաստեղությունը ստացավ աղեղնավորի նշանը: Բոլոր ժամանակներում կենդանակերպի նշաններից միայն մեկն է զինված, եւ սա պատահականություն չէր: Հունա-հռոմեական կենդանակերպի աղեղնավորի նշանը մեզ ներկայանում է կենտավրի տեսքով, կենտավրը լարել է աղեղը, իսկ հարվածի ուղղությունը կարիճն է, կենդանակերպի խորհդանշանների շարքում աղեղնավորը կարծես մշտական հսկողության տակ է պահում կարիճին:
Դիցաբանական ընդհանրական մշակույթում աղեղնավորը առանձնահատուկ կերպար է, նա մշտապես տարբերվում է մյուս հերոսներից իր կազմվածքով եւ անփոխարինելի լինելու հանգամանքով: Ելնելով ավանդազրույցներից եւ, առհասարակ, Աղեղնավորի կրոնադիցական երեւույթից հնդեվրոպական մշակույթի մեջ, հիմք ունենք եզրակացնելու, որ Հայկ Աղեղնավորը եղել է նաեւ Արեւապաշտության Բարձրագույն Քուրմ: Աղեղնավորը հաստատվեց որպես բոլոր ժամանակների ամենաազդեցիկ “մարդ աստված” դասական կերպարը` դասված աստվածների շարքը` անսահմանափակ իշխանությամբ: Սա մի հավաքական կերպար է, որն ամփոփեց Հայկի էթնոսին բնութագրող չորս կարեւոր առանձնահատկությունները՝ նվիրվածություն, հավատարմություն, առաքելություն, լուսավորչություն:
Հաջորդ համաստեղությունը, ի պատիվ Հայկի թոռ Խորի, կոչվեց Ցուլ, ի պատիվ իրեն զոհաբերած Դումուզի աստծո, ով հանդես էր գալիս դյուցազնամարտում խոյի կերպարանքով, մյուս համաստեղությունը կոչվեց Խոյ: Ուշադրություն դարձնենք հետեւյալ երեւույթին` Խորին նվիրված Ցուլի համաստեղության ամենափայլուն աստղը կոչվում է Ալդէբարան, որը արաբերենում նշանակում է “առաջ գնացողը”: Խոյ-Դումուզի աստվածը դյուցազնամարտում փոխաբերական իմաստով ամենափայլունն էր եւ առաջ գնացողն էր: Ի մի բերելով եւ ամբողջացնելով առասպելների, դիցաբանական անունների, ինչպես նաեւ կենդանակերպի, էզոթերիզմի մեջ պահպանված նյութերը` կարելի է ընդգծել, որ մեզ հայտնի 12 համաստեղություններից չորսը՝ Ցուլը, Կարիճը, Խոյը, Աղեղնավորը միանշանակ կապված են դյուցազնամարտի հետ: Բաբելոնը ընկավ, Բելը խայտառակվեց, Մէրոդաքս-ը ջախջախվեց: Բելի ջախջախումով վերջնականորեն տրոհվեց հրապաշտական (որը, ըստ մեր պրպտումների, նույնինքը Արիականությունն է) ամբողջական մեկ գաղափարական համակարգը:
Հրեական մշակույթի մեջ Ֆալեկ անունով մեկ անձ, ով նույնպես շատ հետաքրքրական է եւ որոշակի գաղտնիք է պարունակում, անմիջապես հանդես է գալիս բաբելոնյան հակամարտության ժամանակ: Այս անվան հետ է կապված հրեական նախա էթնոսի վերջնական գաղափարական բաժանումը արեւապաշտությունից: Ֆալեկ անունը հրեաների կողմից մեկնաբանվում է որպես բաժանող, նրա առաջնորդությամբ հիմք դրվեց նոր գաղափարախոսությանը, որը մշակույթի պատմության մեջ հայտնի է որպես Լուսնապաշտություն:
Հոդվածում շարադրված մեկնաբանությունների համատեքստում հարկավոր է Հին Կտակարանի “Աշխարհի արարում” բառակապակցությունը այլ կերպ հասկանալ, այն ինչ կատարվել էր Բաբելոնյան հակամարտությունից հետո, իր որակով համապատասխանում էր այդ ձեւակերպմանը, այսինքն` դյուցազնամարտի ավարտով դրվեց երկբեւեռ աշխահի հիմքը կամ նոր աշխարհը արարվեց:
Այս նոր “Աշխարհի արարման” սկիզբը, ըստ հին եգիպտական արեգակնային տարեցույցի, համապատասխանում է մ.թ.ա. 3268-3500 թվականները ընկած ժամանակահատվածին: Ըստ հին աքքադական լուսնային տարեցույցի, աշխարհի արարումը համապատասխանում է մ.թ.ա. 4322թ.: Ինչպես գիտենք, հրեաները իրենց ազգային տարեցույցի հաշվարկը կատարում են աշխարհի արարման պահից 562 տարի անց: Նկատի ունենանք մի կարեւոր իրողություն. լուսնային տարեցույցը ամուր կապված էր արեգակնային տարեցույցի հետ, լուսնային ամիսները անվերապահորեն ձեւավորվում էին արեգակնային ամիսների համաձայն: Հայ ժողովրդի պատմության մեջ Արարչական Անշարժ Տոմարը կոչվել է “Հայկյան շրջան”. սա հավասար է 1460 տարվան եւ եղել է հայկական ժամանակագրական հաշվարկի միակ միավորը: Մ.թ.ա. 428թ. օգոստոսի 11-ին` Նավասարդի 1-ին, ավարտվել է Արարչական Անշարժ Տոմարի ժամանակագրության “Հայկյան երկրորդ շրջանը”: Հայկական նոր՝ երրորդ շրջանը սկսվում է Երվանդունիների “Արմինա” թագավորությունով:
“Հայկյան առաջին շրջանի” կամ Արարչական Անշարժ Տոմարի թվացույցի սկիզբը ստանալու համար 428 թվին ավելացնում ենք “Հայկեան երկրորդ շրջանի” համարժեք 1460 տարին եւ ստանում ենք “Հայկեան” երկրորդ շրջանի սկիզբը, որն է մ.թ.ա. 1888 թվականը: 1888 թվին համապատասխանաբար ավելացնում ենք 1460 տարի եւ ստանում ենք Հայկյան շրջանի սկիզբը` 3348 տարեթիվը կամ նոր աշխարհի արարման սկիզբը:
Ամփոփելով “Հայկ եւ Բել” ավանդազրույցի մեր այս քննախուզությունը, ինչպես նաեւ համեմատելով արեւային եւ լուսնային տարեցույցների փոխհաշվարկման սկզբունքը, կարող ենք ասել հետեւյալը. Զիուսուդրա-Նոյի հինգերորդ սերունդ՝ Հայկի եւ Շումերական գահակալի ժառանգ Արամի միասնական տարած հաղթանակը, մ.թ.ա. 3768-ից մինչեւ 3500 թվականը ընկած ժամանակաշրջանում, համայն հին աշխարհը ճանաչեց որպես նոր սկիզբ: Համաձայն Արարչական Անշարժ Տոմարի, Հին Կտակարանում մատնանշած “աշխարհի արարման” սկիզբը տեղի է ունեցել մ.թ.ա. 3768-ից մինչեւ 3264թ.-ն: Հայ ժողովրդի պատմական հիշողությունը կարողացել է պահպանել նաեւ “աշխարհի արարման” օրը, Նավասարդի 11-ը, որ պաշտոնապես ճանաչվեց որպես “նոր աշխարհի” հիմնադրման օր:
Միայն շարադրված դեպքերի այսպիսի ընթացքը կարող է բացատրել, թե ինչ պատճառով է, որ Հայկ նահապետի անունը հիշատակվել է Աստվածաշնչի հայկական թարգմանության մեջ: Սա այն եզակի դեպքերից է, որ հաջորդ գաղափարախոսները ըստ պատշաճի են վերաբերվել Հայկի անձին եւ նրա սխրագործությանը:
Աստվածաշունչը ասում է, որ Հայկը տղան է Թորգոմի, Թորգոմը՝ Թիրասի, Թիրասը՝ Համերի, Համերը՝ Հաբեթի, Հաբեթը զավակն է նախահոր Նոյի: Շարունակելով Հայկի առասպելական ավանդույթները` Շուբրիա-Սասնա տան հիմնադիրները՝ Հայկի ժառանգները, ի պատիվ ամենակարողի, կառուցում են Աստվածաշեն ամրոցը, որը նույնիսկ քրիստոնեությունը ընդունելուց հետո էլ չի փոխում իր անունը: Ալիշանը ասում է, որ Սասունի հերոսների պապենական նստավայրը` Բերդ-Կապուտինը, դառնում է Միհրի ժառանգորդ՝ Մհերի նստավայրը: Հայկի եւ Բելի հակամարտության վերոհիշյալ իմաստավորման համատեքստում առանձնակի է կարեւորել այն, որ հայ էթնոսի էության հիմքում դրված է Արարչականության պահպանման խնդիրը: Բանն այն է, որ Բաբելոնը ոչ միայն աշտարակաշինության դրվագում, այլեւ Սուրբ Գրքի ողջ տեքստում հանդես է գալիս որպես անհավատարմության հոմանիշ եւ խորհրդանիշ: Բաբելոնը, ըստ Սուրբ Մատյանի, պիտի վերանա, կորստյան մատնվի, ընդ որում՝ Աստծո հրահանգով:
Հատուկ ուշադրության է արժանի, որ այդ հրահանգի շրջանակում Բաբելոնի դեմ մարտնչելու համար Արարիչը կոչ է անում այն նույն ազգին, որն իր ծագման պահից կռվել է կռապաշտության, հետագայում բաբելոնականության դեմ. “Հրաւիրեցէք ի վերայ դորա գունդս, պատուէր տուք յինէն Այրարատեան թագաւորութեանցն եւ Ասքանազեան գնդին” (Երմ. 51:27): “Արարատեան թագաւորութիւններ” արտահայտությունը մեկնաբանման կարիք չունի: Ինչ վերաբերում է “Ասքանազեան գնդին”, սա հանդես է գալիս որպես “հայոց” բառի գրեթե հոմանիշ, որով նշվում է հայոց աշխարհը բազում աղբյուրներում, ներառյալ հայկական, օր., Կորյունի աշխատությունում, երբ նա խոսում է “Ասքանազյան ազգի եւ Հայաստանյան աշխարհի գրի մասին”: Աստվածաշնչի եբրայերեն բնօրինակում վերոհիշյալ թվարկությունը մի քիչ այլ է. “Զթագաւորութիւնս Արարատայ, Մինւոյ եւ Ասքենազայ”:

Արամ Մկրտչյան, Գերմանիա
“Արեւապաշտական Տիեզերաշինություն” (Մաս 4-րդ)

“Լուսանցք” թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.

Պաշտպանենք մեր հայրենատիրական առաջին հաղթանակը

April 2, 2010


Արեւմուտքն ուժգնացնում է իր ճնշումը՝ արցախյան խնդիրը շուտափույթ, եվրաշահերին համահունչ լուծում տալու նպատակով: ԱՄՆ-Եվրոպա բեւեռի ծավալումներին ուշադիր հետեւում են Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունները:
Հայ-թուրքական կոչվող արձանագրություններին զուգահեռ հայությունը կանգնել է եւս մեկ բարդ, մտահոգիչ իրավիճակի առջեւ:
Արցախը եւ Հայկական մյուս հողերը ազատագրվել են հայորդաց արյամբ եւ ոչ մի եվրա-ամերիկացի չի կարող պարտադրել մեզ՝ հանուն իրենց շահերի, զիջելու մեր հայրենիքը: Դարեր շարունակ կորցնելուց հետո, այսօր վերստին ազատագրած հայրենիքի մի հատվածը:
Անընդհատ շարունակվում է ազատագրված տարածքների՝ կրկին ադրբեջանցիներին “նվիրելու” հարցը՝ Արցախին որոշակի կարգավիճակ շնորհելու դիմաց: Նույնիսկ այնպիսի մի կարգավիճակ, որը հաստատ անկախություն չէ, իսկ ազգային ինքնավարության չի էլ ձգում… այն էլ` Ադրբեջանի կազմում:
Արցախ-ԼՂՀ-ն այսօր ավելի անկախ երկիր է, քան Ադրբեջանը, եվրա-ամերիկյան չափանիշներով ավելի ժողովրդավար է, քան` Ադրբեջանը, ներքին կարգ ու կանոնով ավելի կայուն է, քան` Ադրբեջանը, եւ էլի նման բաներ կան: Ուստի, կարգավիճակի խնդիրն արդեն իսկ փաստացի եւ առավել եւս իրավական տեսանկյունից վաղուց լուծված է: Եվ որպեսզի Արեւմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի զինված ուժերի, չշահարկի այլեւս հայոց հողերի պատկանելության եւ այնտեղ զորակայան ստեղծելու հարցը, անհրաժեշտ է վերջակետ դնել Անկախ եւ Միացյալ Արցախի հռչակման գործում:
Կարծում ենք, որ`
- Արցախ-ԼՂՀ-ն (մինչեւ հայոց մյուս պատմական հողերի հետ Հայաստանին միանալը) ինքնիշխան իրավական պետություն է եւ իր անկախությունը ձեռք է բերել ժողովրդավարական սկզբունքներով ու միջազգային օրենքներին համապատասխան, ուստի՝ ՀՀ-ն, հարգելով Արցախ-ԼՂՀ-ի սուվերենությունը, պիտի հրաժարվի բոլոր բանակցություններից, որոնք վերաբերում են Արցախի խնդրին՝ հատկապես կարգավիճակին: Բանակցային կողմ այսուհետ պիտի լինի Արցախ-ԼՂՀ-ն:
- Արցախ-ԼՂՀ-ն ունի ընտրված իշխանություններ եւ երկրի նախագահ, որոնց էլ վերապահված է բանակցությունների իրավունքը:
- Արցախ-ԼՂՀ-ն իր ներկայիս տարածքին, համապետական օրենքով միացված է համարել ազատագրված բոլոր տարածքները, ուստի ազատագրված տարածքների մասով որեւէ բանակցություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն Միացյալ Արցախի տարածքի եւ Սահմանադրության հանդեպ: Ազատագրված տարածքների սահմաններին պետք է սահմանվի զինվորական ու ոստիկանական վերահսկողություն` միաժամանակ ծավալելով վերաբնակեցման քաղաքականություն:
- ՀՀ իշխանությունները պետք է հանդիսանան միջնորդ՝ Արցախ-Ադրբեջան բանակցություններում, եւ միջազգային ատյաններում պաշտպանեն Արցախ-ԼՂՀ-ը իշխանությունների ու արցախահայության տեսակետները (հաշվի առնելով իհարկե, համայն հայության շահերը):
Վստահ ենք, որ հազարավոր ազատամարտիկներ պատրաստ են աջակցել Արցախի իշխանություններին՝ Միացյալ Արցախի (ԼՂՀ + ազատագրված տարածքներ) սահմանները թուրք-ազերիների կամ այլ օտար բանակների ներխուժումներից պաշտպանելու գործում:
Իսկ վերջին ժամանակներս հայ -ադրբեջանական հարաբերություններում հաճախակի են դարձել լուրջ միջադեպերը՝ բախումներ-փոխհրաձգություններ ՀՀ-Ադրբեջան, ԼՂՀ -Ադրբեջան սահմաններին եւ այլն), որոնց մասին հայ հանրությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում:
Ադրբեջանական իշխանությունները վաղուց են պատրաստվում պատերազմի, ու ընդգծված հակահայկական քաղաքականությամբ եւ պատերազմական կոչերով արդեն իրենց ժողովրդին հոգեպես տրամադրել են նոր պատերազմ սկսելու համար: Մեզ մոտ հակառակն է, բոլոր ռազմաշունչ-ինքնապաշտպանական, հայրենատիրական մոտեցումներն ինչ-որ “անտեսանելի” ձեռքով արգելվում են եւ չեն հրապարակվում մամուլում, կրճատվում կամ հանվում են հեռուստաեթերներից, եւ սրան հակառակ՝ թուրք-ադրբեջանցիների հետ եղբայրության ու բարեկամության արդեն սիրտ խառնեցնող կոչեր են հնչում… Միայն վերջերս են որոշակիորեն խրոխտ կեցվածք որդեգրել ՀՀ եւ ԼՂՀ պետական այրերը:
Պատերազմին նախ հոգով են պատրաստվում, մտքում հաղթում հակառակորդին ու այնուհետ՝ արդեն զենքով, մարտադաշտում ամրագրում թշնամու պարտությունը… Այդպես հաղթեցինք նաեւ արցախյան պատերազմում:
Մենք այսօր կարծես թե տանուլ ենք տալիս հոգու եւ քարոզչական պատերազմը:
Պարզորոշ հնչում են ազատագրված տարածքները զիջելու, Արցախի խնդիրը գրեթե երկրորդական համարելու, թուրքերի հետ բարեկամանալու, անցյալը մոռանալու ազգադավ կոչեր:
Ուստի, լրջորեն մտահոգվելու խնդիր կա Հայաստանի ու Արցախի ապագայով, ու նաեւ գիտակցում կա, որ Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու դեպքում, միջազգային ճնշումների ներքո վտանգվելու է Արցախի, ազատագրված տարածքների ճակատագիրը:
Եվ իզուր չէ, որ արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկները պարբերաբար հավաքվում են Հայաստանում եւ Արցախում, որպեսզի նոր սանձազերծված պատերազմի դեպքում շատ արագ եւ կազմակերպված կանգնեն մեր բանակի երիտասարդ զինվորականների կողքին՝ ՀՀ եւ ԼՂՀ անկախությունն ու սահմանները պաշտպանելու համար:
Ասել եւ ասում ենք՝ հանրահայտ է. ուզում ես խաղաղ ապրել, պատրաստ եղիր պատերազմի:
Իսկ մենք` հայերս, դեռ պատերազմելու հեռանկարներ ունենք ոչ միայն մեր արեւելյան, այլեւ` արեւմտյան ճակատում:

Հայկ Թորգոմյան

Արցախի հարցն առաջ է մղվում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Այնուհետեւ, ՀՀ ԱԳ նախարարը առանձին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա կողմերի մոտեցումները մերձեցնելու հնարավորությունները:
Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:
Անդրադառնալով վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների հետ կապված շահարկումներին` ՀՀ արտգործնախարարն ասել է. “Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ 2 տարի առաջ եւ շարունակում են մնալ այդպիսին”:
Արցախյան հարցը վերստին անհանգստացնում է նաեւ Անկարային: Թուրքերը կարծես մոռացել են հայ-թուրքական խնդիրները եւ նորից առաջ են մղում հայ-ադրբեջանական հակամարտությունը: Թուրքական զլմ-ների տեղեկացմամբ` նախքան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին: Թուրք դեսպանը տեղեկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂՀ հիմնախնդրի լուծման ուղղությամբ գործադրած ջանքերի մասին: Անկարան արդեն առավել ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում արցախյան հարցի լուծման առնչությամբ:

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.

Տիեզերագիր

April 2, 2010

Խորհուրդ Ամենայնի
Միայն ԱՐԱՐԻՉՆ էր ԱՆԵԶՐՈւԹՅԱՆ մեջ,
Ուղեղում՝ մշուշ, Քաոս խառնիխուռն,
Նախագծվում էր Տիեզերքն անվերջ
ՆՐԱ մտքերի մենաստաններում:
Եղավ Մե՛ծ Պայթյուն – Մե՛ծ Պոռթկում սրտի,
ԱՐԱՐՉԱՍՏԵՂԾ ճիչ՝ հոգում ԱՐԱՐՉԻ,
Եվ մութ Քաոսը պաշարեց չորս դին,
Մշուշ պատկերով սեղմեց ԱՐԱՐՉԻՆ:
Հաջորդ Պայթյունը ցրեց մշուշը,
Դուրս ժայթքեց պայծառ միտքը ուղեղի,
Եվ շարժման մեջ դրվեց հստակ պատկերը՝
Որպես անվերջ-սկիզբ Տիրոջ Եզերքի:
Եվ ծավալվում է Տիեզերքը միշտ
Անվերջանալի ԱՐԱՐՄԱՆ ուժից,
Կյանքն է բաբախում կարծես սրտի մեջ,
Տիեզերական Բնության Մարմնի:
Եվ գոյանում են մարմիններ տարբեր
Տիեզերական թելիկներով ձիգ,
Բոլոր կողմերից նայում դեպի վեր,
Որ չշեղվեն կյանքի ուղեծրից:
Մոլորումը՝ վախճանն է դաժան,
Զի զորությունը ԱՐԱՐՄԱՆ ուժի
Ձեւափոխում է ուժի՝ ավերման,
Ու կործանվում է մարմինն անարժան:
Կործանումը՝ ծնունդն է նորի՝
Մաքուր, անարատ Բնության Մարմնի,
Եվ միայն Գենն է փոխանցվում հնի,
Կրելով իր մեջ ԱՍՊ-ն* անմեկնելի:
Եվ ամեն մի մահ կյանք է վերստին,
ԱՐԱՐՈւՄՆԵՐԻ շղթայում անվերջ,
Կրկին ծնվում է նա, ով ապրում է
Տիեզերական Լույս-Բնության մեջ:

*ԱՍՊ – Ամենայն Ստեղծի Պատմություն

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում, եւ այդ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արի Մարդն էր՝ Արիացին՝ Արի Մանը, ԱրՄանը կամ ԱրՄենը…

Խորհուրդ Արարումի
Այն պահից ի վեր, երբ ԱՐԱՐՎԵՑ Տիեզերքն անծայր,
Եվ ԱՐԱՐԻՉՆ էլ, շունչ տալով Մարմնին, ձուլվեց նրա մեջ՝ որպես Լույս-Ճրագ,
Այդժամ հուրհրաց Սիրո Կրակը անհունության մեջ,
Եվ Ջերմությամբ իր տարածեց կյանքեր՝ անսկիզբ ու անվերջ:
ԱՐԱՐՉԻ ԱՐԱՐՉԱԿԱՆ ԱՐԱՐՈւՄՆ է լոկ Սկիզբը միակ,
Եվ այն էլ անսկիզբ եւ դարձյալ անվերջ ու աներեւույթ Անեզրության մեջ,
Իսկ նոր սկիզբը վերջն է սկզբի կամ սկիզբն է վերջի,
Եվ հավերժական է Խորհուրդն այս անխախտ՝ կյանքի ու մահի:

Խորհուրդ Ծնունդի
Այն պահից ի վեր, երբ սրտաձեւ Սիրո Կրակները բյուր
Մարմիններ դարձան Ուղեղ-Թաղանթով՝ կյանքով պարուրված,
Երկիրն էլ որպես Մոլորակ-Էակ, իր պահապանին՝
ՀԱՅ-ին ունեցավ՝ Երկնի ու Երկրի երկունքից ծնված:
Եվ երկունքից այդ որպես զույգ կրծքեր,
ԱՐԱՐատը եւ ԱՐագածը վեհ դարձան կաթնատու աղբյուրների լեռ,
Իսկ սուրբ Մայր-Հողը նրանց մեջ ընկած՝
Դարձավ օրորոց՝ Բնօրրան ծաղկած, ՀԱ՛ՅՔԸ ՓԱՌԱՊԱՆԾ……

Խորհուրդ Խոկումի
ԱՐԱՐԻՉ – ԱՄԵՆԱՅՆ ԷՈւԹՅԱՆ ԷՈւԹՅՈՒՆ,
ԱՐԱՐԻՉ – Տիեզերք ու Բնություն,
ԱՐԱՐԻՉ – Կենաց Բնարմատն Արարման,
ԱՐԱՐԻՉ – Կյանքի ու Մահի ԴՈւ Սահման.
Տիեզերք – Մարմնավորումն ես ԱՐԱՐՉԻ,
Տիեզերք – Եզերքներ Դու անհամար,
Տիեզերք – Աստվածների Դու Օրրան,
Տիեզերք – Բնական Երկինքներ Ոգիների.
Բնություն – ԱՐԱՐՉԻ Կատարյալ Արարմունք,
Բնություն – Կատարյալի Սիրո Պաշտամունք,
Բնություն – արտացոլանք Դու Տիեզերքի,
Բնություն – հայտնություն անհայտի.
Սեր – միջուկ դու Տիեզերական,
Սեր – հավերժություն ես Բնության մեջ,
Սեր – Բանականը Բնականի,
Սեր – դու կյանքի թել մարդկային.
Մարդ – ծնունդն ես Վեհ Սիրո,
Մարդ – Աստծո դեմքով դու մարդ,
Մարդ – Արարած դու Երկրային,
Մարդ – ժամանակ կյանք ու մահի.
Կյանք – Արարման մի ակնթարթ,
Կյանք – քայքայումն ամենայնի,
Կյանք – արթմնի մի երազ,
Կյանք – շարունակություն դու մահի.
Մահ – դու կյանք Տիեզերական,
Մահ – ձուլման միջոց Բնության հետ,
Մահ – նյութ-ճակատագիր անխուսափելի,
Մահ – սկիզբ Հոգու ծննդի.
Ծնունդ – Գերերեւույթ Արարչական,
Ծնունդ – ճիչ մի նոր կյանքի,
Ծնունդ – պայքար Առաքելության,
Ծնունդ – նոր Զարթո՛նք դու հնի…

* * *

Արարչականչ
Անհունության մեջ անչափելի հոգի մի վսեմ, անվերջանալի մարմին ահռելի,
Տե՚Ր ամենայնի, Տե՚ր շա՜տ սիրելի, Սկիզբն ու Վերջն ես Դու ամե՜ն բանի,
Անանցելի է փառքդ ու հավերժ, որ մոռացել են մարդիկ ուխտամերժ, որ
ՏեՐ են կարգել չարին ու… մարդուն, ուրացել են Քեզ՝ ունայնն են պաշտում,
Չկա գիտակցում՝ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՆՑՔԻ, դեպի Քեզ բերող ԲՈւՆ ԱՐԱՀԵՏԻ…
Ինչքա՜ն շատ է տառապանքը Քո, բայց ինչքա՜ն վեհ է ՍԵՐԴ անհատակ, որ
Ներում ես դեռ Քեզ ուրացողին ու չհիշողին, սակայն իմացի՚ր ՏԵ՚Ր ԱՄԵՆԱՅՆԻ,
Աստվածների՛ց էլ ես պաշտելի…

Աստվածականչ
Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիեզերքի փառքի՚ Զավակներ,
Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական Ձեր Ծինն է կրում…

Աստվածային Մարմնում Ձեր հզոր բարի՝ Հոգի է իշխում անարատ,
Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շա՚տ հզոր ու շա՜տ լուսառատ:
Տիրոջ Եզերքի Դու՚ք պահապաններ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան կանչն է ավետել:
Աստվածներ Արի, Դու՚ք հեռացաք առանց պատժելու մարդկանց ուրացող ու դեռ անարժան,
Ծածու՜կ հեռացաք, լքվա՜ծ ու ջարդվա՜ծ… ու դարե՜ր-դարե՜ր հետեւեցիք մեզ,
Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին լու՜ռ ականջալուր…
Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ – Ձեզ ձա՜յն են տալիս,
Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է Ձեր վերադարձի…
Նորից հե՚տ եկեք, տուն վերադարձե՚ք, – հայոց հոգիներն ու աշխարհները տիեզերածայր – իրար կապեցե՚ք:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ

“Լուսանցք” թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.

Արդար վրեժի հաղթանակը

April 2, 2010


Ծնվել է Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում, ուր եւ ստացել է նախնական կրթությունը: Այնուհետեւ ուսումը շարունակել է Երզնկայում եւ Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում:
1913թ. փոխադրվում է Սերբիա, բայց շուտով անցնում Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվում էր Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական 1-ին ջոկատ, հրամանատար` Անդրանիկ):
Հայ ժողովրդի ողբերգությունը խորապես ցնցեց Սողոմոնին, եւ նա՝ լի վրեժխնդրությամբ, ձեռնամուխ եղավ թուրք դահիճներին պատժելու սրբազան գործին: “Նեմեսիս” գործողությունը իրականացնելու վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթ փաշան:
Թուրքիայի պարտությունից հետո, 1919թ. հունիսին, Ստամբուլի ռազմական դատարանը մահվան էր դատապարտել Իթթիհատի պարագլուխներին՝ Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու եւ քրիստոնյա հպատակների տեղահանում եւ ջարդ կազմակերպելու համար: Սակայն, թուրք դահիճը ճողոպրել էր Գերմանիա եւ թաքնվում էր Ալի Սալիհ բեյ անվան տակ: Հենց Բեռլինում էլ նրան հայտնաբերում է Սողոմոն Թեհլերյանը: 1921թ. մարտի 15-ին Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցի N-17 տան առջեւ խիզախ հայորդին գնդակահարում է Թալեաթ փաշային…
“…Իմ հայ ժողովուրդ, ես տեսա քո մեծագույն ողբը, դրա համար էլ կատարեցի այդ: Իմ եղբայր վրիժառուներ, եղեք անհանգիստ ու զգոն, դուք էլ որոնեք թուրք գիշատիչներին ամենուր, միշտ ու բոլոր ժամանակներում…”:
1921թ., հունիսի 2, Բեռլին: Մի հատված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից (գաղտնի խորհրդական Շուլցի կատարած հարցաքննությունից).
- Ուրեմն Պարսկաստանի՞ց եք:
- Ոչ, պարսկահպատակ չեմ:
- Երեկ այդպես եք հայտարարել:
- Այո, եկել եմ Բեռլին պարսկական անցագրով, բայց թուրքահպատակ եմ, Երզնկայի Բագառիճ գյուղից:
- Ինչո՞ւ այդ կեղծիքին դիմեցիք:
- Կեղծիք չէ, այլ՝ անհրաժեշտություն: Ջարդերից հետո ոչ մի հայ չի կարող թուրքական անցագիր ստանալ:
- Որտե՞ղ եք սովորել:
- Երզնկայի ազգային վարժարանում:
- Այդ դպրոցի վկայականը բավակա՞ն էր, արդյոք, այստեղ համալսարան ընդունվելու համար:
- Ոչ, ուզում էի ազատ ունկնդիր լինել:
- Գերմաներեն գիտե՞ք:
- Այո, որքան հնարավոր էր սովորել 3 ամսվա ընթացքում:
- Գիտե՞ք, թե ով է Ալի Ասլիհ բեյը, որին սպանել եք երեկ՝ Հարդենբերգ փողոցի N-17 տան մայթին:
- Այո, Թալեաթ փաշան:
- Ի՞նչը ձեզ հարկադրեց այդ ոճիրը գործելու:
- Ոճրագործը ես չեմ, այլ՝ Թալեաթը: Նա բնաջնջեց մեր ժողովուրդը, ես կարող եմ ձեզ պարզել նրա գործած սարսափները՝ Պոլսից մինչեւ Դեր Ձոր:
- Ովքե՞ր օգնեցին ձեզ սպանելու Թալեաթ փաշային:
- Ոչ Ոք:
- Ո՞ր կազմակերպության հրահանգով կատարեցիք այդ գործը:
- Անձնապես:
- Անձնական ի՞նչ հաշիվ ունեիք Թալեաթ փաշայի հետ:
- Շատ մեծ: Նրա հրամանով էր, որ բոլոր հայերի հետ միասին սպանվեցին մայրս, եղբայրս եւ բոլոր ազգականներս: Այդ օրերից ի վեր ես ապրել եմ միայն Թալեաթից վրեժ լուծելու հույսով:
- Երբվանի՞ց ի վեր էիք հետապնդում այդ գաղափարը:
- 1915թ.-ից սկսած, բայց Թալեաթի հետքը գտնելու աշխատանքը ձեռնարկել եմ 3 տարի առաջ…
- Ինչպե՞ս իմացաք, որ Թալեաթ փաշան Բեռլինում է:
- Պատահաբար, մի թերթի մեջ կարդացի:
- Ինչպե՞ս գտաք Թալեաթ փաշային Բեռլինում:
- Փետրվարի վերջին կենսաբանական այգու մոտ մի օր հանկարծ թուրքերեն խոսակցություն լսեցի: 3 երիտասարդ թուրքերից մեկը փաշա անվանեց հաղթանդամ մի մարդու, որ զրուցում էր նրանց հետ: Բաժանվելու պահին երիտասարդ թուրքերը համբուրեցին նրա ձեռքը: Վերջինը շատ նման էր Թալեաթին, որին ճանաչում էի թերթերում տպագրված նկարներից: Հետապնդեցի նրան մինչեւ Հարդենբերգ փողոցի N-4 տունը: Մի քանի օր հետո սենյակ վարձեցի նրա տան դիմաց: Վերջին 10 օրում առիթներ ունեցա ստուգել, որ փաշա կոչվածը Թալեաթն է: Մարտի 15-ին, երբ տնից դուրս եկավ, խփեցի:
- Ուրեմն, դուք ընդունո՞ւմ եք, որ սպանությունը կատարել եք կանխամտածված:
- Իհարկե:
- Ես հասկանում եմ, որ վրեժի գաղափարը կարող է ձեզ մղած լինել այդ գործին, բայց մի՞թե ձեր խիղճը չի տանջում սպանությունը կատարելուց հետո:
- Ընդհակառակը, սիրտս լցվում է գոհունակությամբ, որ վերջապես 2 միլիոն անմեղ զոհերի վրեժը լուծված է:
- Ուրեմն` դուք եկել եք Բեռլին ոչ թե ուսանելու, այլ Թալեաթ փաշային սպանելո՞ւ:
- Բեռլինում մեքենագիտություն սովորելու մասին ես երազում էի դեռ պատերազմի նախօրյակին, բայց ամեն բան տակնուվրա եղավ…
- Գիտե՞ք, որ օրենքով ձեզ սպառնում է մահապատիժ:
- Այո, բայց գործս հաջողությամբ կատարելուց հետո ինչ ուզում է, թող լինի:
- Ե՞րբ որոշեցիք ձեռնարկել սպանությունը:
- Մորս անհայտ գերեզմանով երդվել էի Թալեաթին սպանել: Երբ ձեռքս ընկներ, անպայման պիտի սպանեի:
- Պատմեցեք, թե ինչպե՞ս սպանեցիք Թալեաթ փաշային:
- Մարտի 15-ի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը դուրս եկավ փողոց ու գնաց դեպի վար: Ատրճանակս առա, վրա հասա: Զուգահեռ մայթով արագ գնացի առաջ, երբ բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, հետ դարձա նրան դիմացից խփելու համար: Բայց 1-2 քայլ մնացած, հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գամեցի գլխին:
Եվ 1921թ. հունիսի 2-ին, գերմանական դատարանը, Լեմբերգի նախագահությամբ, անպարտ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին: Այդ արդար դատավճռում մեծ գործ կատարեց վրիժառուի դատապաշտպան, գերմանացի արեւելագետ դոկտոր Յո. Լեփսիուսը: Այդ նա էր, որ դեռ ջարդերի շրջանում հրատարակեց ցեղասպանությունը դատապարտող “Գաղտնի տեղեկագրեր Հայաստանի ջարդերուն” աշխատությունը:
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի 78 տանը: 1945թ.-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է ուղեղի արյունազեղումից, 1960թ. մայիսի 23-ին:
Նրա պատվին ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքում երախտապարտ հայերը հուշարձան են կանգնեցրել:

Պատրաստեց `
Հակոբ Մանջյանը, Վանաձոր

“Լուսանցք” թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.

Հայոց հավատը եւ հավատավորները

March 26, 2010


Շուրջ 2 հազարամյակ է, ինչ համառորեն շարունակում են հայից ու Հայքից հեռու պահել Հայոց հավատը, Հայ Աստվածներին, ճշմարիտ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը:

Եվ այդ հեռու պահողներն ամենաշատն են խոսում ազգային սրբությունների ու ավանդությունների պաշտպանությունից: Ոչ միայն խոսում են, այլեւ ամբարտավան կեցվածքով այլոց սրբություններն ու ավանդույթներն են 1700 տարի քարոզում մեզանում: Ու դեռ զարմանում են, որ հայը չի հասկանում ու չի ընդունում դրանք, նույնիսկ չի կարդում իրենց “սրբազան” գիրքը: Ինչպես հասարակ ժողովուրդն է ասում՝ պարզապես “պապերից է եկել, էլի՜”, դրա համար էլ գնում են եկեղեցի՝ մոմ վառելու կամ հարս ու փեսի հարսանիքը մի քիչ արժեւորելու, իսկ թաղումները՝ “էլի պապական կարգով կատարելու” համար:
Երբ այդ հայի հետ խոսում ենք առավել փաստացի, իր հասկացած “պապականից ավելի պապական հավատից ու ավանդույթներից”, հասկանում է ու չի հակադրվում, չի կարողանում անգամ հակասել, պարզապես չի կողմնորոշվում` այսուհետ ինչ անել…

Երբ հայն իմանում է, որ Եհովան հրեաների Աստվածն է, Հիսուսը հրեաների Աստծո որդի եւ ինքն էլ հրեա, եւ այսպես շարունակ… մինչեւ հրեական ազգի աստվածընտրյալությունը “Բիբլիա” կոչված (հայերեն, չգիտես ինչու, “Աստվածաշունչ” որակված) գրքում, ու նաեւ իմանում է, որ այսքանից հետո էլ, երբ մեռնում է, իրեն “ի վերի Երուսաղեմ” են ուղարկում, այլ ոչ թե իր պապերի երկիր՝ Արարատյան լեռնաշխարհ, մարդկության ծագման, քաղաքակրթման եւ փրկության արարչական վայր… շանթահարվում է, բայց անցնելով իր դժվարին առօրյային՝ մոռանում ու “պապերից է եկել, էլի՜”-ի հույսին է մնում՝ մինչեւ…
Իսկ այդ մինչեւ-ը մոտենում է, քանզի Տիեզերական Գարուն է, կատարվում են անբեկանելի ու բնական իրողություններ, ինչը նույնի՜սկ մեծահարուստ հղփացածները չեն կարող իրենց փողերով կանգնեցնել… Հայի Գենն արթնացել է ձմեռային նիրհից: Այո՛, հայի Գենն արթնանում է նույնիսկ քրիստոնյա շատ հոգեւորականների եւ այլակրոնների մոտ, ովքեր պատմությունից քաջատեղյակ են, թե 301թ. ինչ ավերածություններ եղան Հայաստանում եւ ինչպես հրդեհվեց, ոչնչացվեց Հայոց պատմությունը, հավատը եւ հեթանոսական տաճարների փլատակների վրա արագորեն կառուցվեցին եկեղեցիներ, իսկ քրմերի կրթյալ երեխաներին դարձրին քահանաներ… Տիեզերքի Արարչին, Հայոց Աստվածներ Հայր Արային, Մայր Անահիտին, Նանե, Վահագն, Աստղիկ, Միհր, Տիր եւ Վանատուր Աստվածներին “փոխարինեցին” հրեա Եհովայով, հրեաներ Հիսուսով, Թադեւոսով, Բարդուղիմեոսով, Պողոսով, Պետրոսով, Հուդայով…

…Գենն արթնանում է եւ, թվում է, միայն պիտի ուրախանալ: Իհարկե ուրախանալ պետք է, սակայն, այստեղ էլ մի այլ վտանգ կա: Հին վտանգի կրկնությունը: Դա արթնացող Հայ-արիական տեսակի հավատավորների մի մասի իրականում անհավատ լինելն է, հավատավոր խաղալը: Այսպիսիները բոլորի պես ուսանել ու ապրել են ապականված, ապազգային համակարգում, բայց շատերի պես չկարողացան “բեռնաթափվել”, եւ այդ ապականվածությունը, շահամոլությունը, կիսատ-պռատությունը եւ ծախու բնավորությունը մնաց որպես նրանց “նոր” բնավորություն: Իսկ դա չեն կարող երկար ժամանակ կոծկել հանրությունից, այն էլ` վերափոխվելու պատրաստ: Եվ այդպես էլ լինում է: Ու դեռ լինելու է: Դեռ մաղվելու է Հայոց Գենը, ինքնամաքրվելու է…

Այսօր Հայ հավատի հետեւորդները գուցե քանակով դեռ տասնյակ հազարների չեն հասնում (բայց հազարավոր լավ ծիլեր ունեն Հայաստանում եւ Սփյուռքում), բայց այդ իբր եղածների մեջ էլ կան չեղածներ… Դրա առաջին “արտացոլանքը” եղավ Երեւանում Արիական տաճար կառուցելու հայտարարությունից հետո: Իհարկե, մինչ այդ էլ շատերի համար պարզ էր, թե ով ինչպես է ապրում իր հավատին արժանի… բայց զատվելը չէր հասունանում՝ “դեռ քիչ ենք” ասելով: Բայց հասունացավ: Քրմացավով մի հիվանդություն մտավ ոմանց մեջ եւ սրանք դեմ դուրս եկան Արիական տաճարի գաղափարին անգամ: Պատճառը՝ անձնական չհասությունն էր: Սակայն դա ծածկելու պատրվակով հայտարարեցին, թե Արիական Տաճարը Երեւանում պիտի կառուցվի նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ… Պատկերացնու՞մ եք, այն եկեղեցու, որի “ներդրողները” ուրացնել տվեցին Հայ Աստվածներին եւ հայեցի ամեն սրբություն ու անպատիժ վայելում են Հայոց տաճարային իմաստությունն ու հարստությունները: Մի նոր 301թ. հոտ եկավ: Բայց միայն հոտ, քանզի նմաններն այս անգամ արդեն քրիստոնյաների պես հոտային մտածողություն ունեն եւ դա չի կարող իրապես հայ հեթանոսներին կանգնեցնել մի նոր 301թ. առաջ: Քուրմը պաշտոն չէ եւ ոչ էլ շահութաբեր աթոռ, բայց քրմացավով տառապողները հո տեսնու՞մ են, թե կաթողիկոսն ինչպես է ապրում, եւ… “Մայր աթոռ”-ը ձգում է նաեւ սրանց: Իսկ Հայ Արիական միաբանությունը սկսել է Հայոց քրմական դասի ձեւավորումը, եւ ՀՀ մարզերում, Արցախում, Ջավախքում ու Սփյուռքում նույնպես աշխատանքներ տարվում են:

Եվ հասկանալի է, թե ինչու ենք մենք պարբերաբար աշխարհի տարբեր անկյուններից նամակներ ստանում քրմի կամ քրմուհու “հոգով” հայտնված այս կամ այն անձերից… Բայց Հայ Աստվածներն արդե՛ն Հայաստանում են… եւ Տիեզերքի բոլոր երկինքներում-աշխարհներում (ու ոչ միայն հայկական): Թող բոլո՛րն իմանան: Հատկապես՝ քրմացավով տառապողները: Ինչքան էլ ցուցադրաբար գոռան, կանչեն Հայ Աստվածներին, չե՜ն լսվելու: Ավելին՝ արդեն կպատժվեն, եւ ո՛չ միայն կեղծողները, այլեւ նրանց հարազատներն ու գործակիցները, քանզի Հայ Աստվածներն այլեւս չեն կրկնելու “հանգիստ հեռանալու” տարբերակը… Տիեզերական “ի շրջանս յուր” պտու՛յտը նույնպես չի թողնելու…

Այս համապատկերում հետաքրքիր մի աղմուկ բարձրացավ “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու առումով:

Հայր Կոմիտասը (այդպես ներկայացվում է) դարձավ հեռուստաեթերի հերոս` պարբերաբար կրկնելով, որ այդ տեղում ցանկանում են վերականգնել հին եկեղեցին: “Կենտրոն” հ/ը-ի մի հաղորդման ժամանակ հաղորդավարը հարցրեց, որ եթե կինոթատրոնը կառուցված է եկեղեցու հիմքի վրա, ապա ինչի՞ վրա է կառուցված Էջմիածնի Մայր տաճարը: Հոգեւորականը պատասխանեց. “Հեթանոսական կրակարանի վրա”: Հետեւեց մեկ այլ հարց. “Իսկ եթե մի օր հայ-արիները գան ասեն՝ քանդեք”: Եվ պատասխանն էր. “Եթե մի օր ամբողջ Հայաստանը դառնա հեթանոս նորից, համաձայն եմ, որ վերականգնվի այդ տաճարը, որովհետեւ արդարությունը իր ձայնը միշտ պիտի պաշտպանի”:

Մի հարց էլ մենք տանք` Հայաստանն ամբողջապես քրիստոնեակա՞ն էր, որ քանդեցիք ու ավերեցիք Արիական տաճարները եւ ոչնչացրիք ու սեփականացրիք Հայոց արժեքներն ու մատյանները: Հիմա արդարությունից խոսողի համար միեւնույն չէ՞, թե քանի հոգի են պահանջում վերականգնել արդարությունը, թե՞ այս հարցում էլ հոտային է մտածողությունը:

Այս առումով Հայ Արիական միաբանությունը նույնպես հայտարարություն արեց: ՀՀ Հելսինկյան կոմիտեի նախագահը “Ուրբաթ” ակումբում նույնպես ասել է, որ “հայ հեթանոսներն էլ կարող են ասել՝ քանդե՛ք Էջմիածնի եկեղեցին, որովհետեւ նախապես այդտեղ մեհյան է եղել”: Եվ այսպես` արդեն շատերն են ասում ու մտածում… Իսկ ահա, իրենց քրմացավը “պետական” եւ “եկեղեցական” մակարդակի բարձրացնողները, անգամ նոր Արիական տաճարի կառուցմանն են դեմ:

Իրապես աղանդավորականներից խոսելով` կհանգենք մի մտքի. քրիստոնեությունը հեթանոսության եւ հուդայականության աղանդն է, հիմնվել է հեթանոսական ծեսերի, տոների եւ տաճարների վրա, բայց` հուդայական դավանաբանությամբ: Եվ հիմա, քրիստոնեությունից են արդեն աղանդներ ծնվում: Խոսքը ոչ թե մեզ հայտնի օտար երկրներից ներմուծվող աղանդների, այլ առաքելական քրիստոնեությունից առաջացած էկումենիկ հրեաընտրյալությամբ առաջնորդվող միջազգային աղանդի եւ հեթանոս-քրիստոնեավարներ ներազգային անկապ աղանդի մասին է:

Քրիստոնյա հոգեւորականները եկեղեցու վերակառուցման դեմ ալիքից սարսափած աղաղակում են, թե այս ի՞նչ է, մեր ժողովուրդը անաստվա՞ծ է: Ասենք` այո՛, անաստված է, քանի որ այլեւս Աստվածներով է նորեն…

Բայց Գարունը Տիեզերական է, Երկրային չէ, որ փողով առնես ու Աստվածներին խաբես: Ուրեմն` այն հաստատվելու է վստահաբար: Իսկ ով փառքով է ապրելու, ով էլ պատժով՝ դա սպասման կարճ ժամանակ ունի այլեւս:

Փա՜ռք Հայ Աստվածներին, Ովքեր վերադարձան… ու այլեւս` ՀԱՎԵՐԺ…
Հայը զորավոր է ի՛ր Ծագումով, ի՛ր Հավատով, ի՛ր Հայրենիքում եւ ի՛ր Առաքելությամբ…

Արմեն Ավետիսյան

“Լուսանցք” թիվ 142, մարտ 26 – ապրիլի 1, 2010թ.

Այլալեզու դարձած “հայը”` պատրաստի թեկնածու այլ երկրների լրտեսական գործակալությունների համար

March 26, 2010


Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո հաղթարշավ է սկսում ապազգայնացումը
Լեզվաբանությունը գիտություն է լեզվի համակարգի, նրա գոյաձեւերի, զարգացման, հաղորդակցման կանոնների մասին: Հիմնականում ընդգրկում է աշխարհաճանաչողություն՝ նյութ-բառ-անձ փոխհարաբերություն, գրագիտության դասընթաց, ճարտասանություն՝ գեղեցիկ եւ տրամաբանված խոսքի կառուցում:

Լեզվաքաղաքականությունը պետական կառավարման համակարգի ուղղորդված, բայց չկանոնարկված՝ իրավիճակային ազատության աստիճան ունեցող գործընթաց է: Այն պետական-ազգային անվտանգության գործոն է, առավելագույն քաղաքական նրբանկատություն պահանջող ոլորտ, ներառում է լեզվահոգեբանություն, հասարակագիտություն, ներպետական եւ միջպետական հարաբերություններ:

Ոչ հեռու անցյալում՝ խորհրդային տարիներին, Հայաստանը չուներ ինքնուրույն լեզվաքաղաքականության իրավունք, բնականաբար՝ նաեւ այն իրականացնող մարմին: Այնպիսի կարեւոր ոլորտ, ինչպիսին պետական լեզվաքաղաքականությունն է, ԽՍՀՄ-ում խիստ նպատակաուղղված էր եւ վերահսկվում էր թե՛ կադրային, թե՛ բովանդակային առումով: ՀՀ լեզվի պետական տեսչությունը ստեղծվեց համապետական մարմնի կարգավիճակով՝ համապատասխան գործառույթներով, առանց ավանդույթի ու մասնագետների՝ ժառանգություն ստանալով լեզվամտածողությամբ պառակտված հանրություն: Թե որքան է կարեւոր ազգի հոգեբանությունն առողջացնելն ու պետական-ազգային խնդիրների լուծմանը նպատակաուղղելը, պարզաբանման կարիք չունի: Հասարակության հոգեբանությունը 3 հիմնական շերտ ունի՝ ժառանգական, ուսումնադաստիարակչական, կենսակերպի: Դրանք միավորվում, մի ամբողջություն են դառնում լեզվի միջոցով, որը հանրության մերանն է ու պետության ոգու արարիչը:

ԼԵԶՈՒՆ կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված՝ լեզվահամակարգով, գործունակ՝ լեզվաքաղաքականությամբ:

Հայերենի համակարգն անթերի է: Լեզվակիրներ պետք է ապահովի կրթահամակարգը: Չհաշված բազմաթիվ ու բազմաբնույթ շեղումները՝ ՀՀ-ում սովորողների ճնշող մեծամասնությունը հայախոս է: Իսկ լեզվաքաղաքականությունը կախվել է օդում եւ իր տեղը չի գտնում: Ո՞վ է մեղավոր: Նրա՞նք, ովքեր չհասկանալով լեզվի տեսչության դերը, կառույցն ամլացրին, խցկեցին կրթության նախարարության մեջ, թե՞ նրանք, ովքեր նեղ մասնագիտական խնդիրները չտարբերելով համապետականից, թշնամի դարձան իրենց զորացնողներին: Կամ գուցե նրա՞նք, ովքեր լեզվապահպան կառույցը զրկում են արդյունավետ գործելու հնարավորությունից:

Ճիշտն ու սխալը հավերժական ուղեկիցներ են, շփոթելը հնարավոր է: Սրան ներում կա: Գիտակցված վնասարարությունն ու կեղծիքն է աններելի:

Լեզվի տեսչությունունում կուտակված խնդիրների մի մասն ընթացիկ՝ աշխատանքային է, մնացածը՝ արհեստածին: Կառավարման համապետական մի մարմինը մյուսի մեջ ընդգրկելու քաղաքական կոպիտ սխալի հետեւանքով գոյացել է լեզվի տեսչության կարգավիճակի եւ գործառույթների անհամապատասխանություն: Չհստակեցված եւ այդ իսկ պատճառով այդ իսկ պատճառով շահարկվող խնդիրներ են “լեզվաքաղաքականության մասնագետ” հասկացության սահմանումը, լեզվի տեսչության պետի հավակնորդներին առաջադրվող պահանջները:

Ակնհայտ է, որ տեսչության կարգավիճակը պետք է բարձրացվի, համապատասխանեցվի գործառույթներին, այլընտրանքն անընդունելի է: Բուհական համապատասխան կրթությամբ լեզվաքաղաքականության մասնագետներ Հայաստանում գրեթե չկան: Պետական պատվեր չի ձեւակերպվել, լուրջ գործընթաց չի սկսվել: Սակայն տեսչությունը գործել է շուրջ 2 տասնամյակ եւ աշխատանքային փորձով ձեւավորված կադրեր կան: Բովանդակազրկել, ձեւայնացնել այս հարցը՝ շահարկման ամենակոպիտ տարբերակն է: Լեզվի տեսչության պետի լեզվաբանական կրթության մասին պնդումները անիմաստ են. լեզվի տեսչության գործը ո՛չ լեզվի ուսուցումն է, ո՛չ լեզվագիտական խնդիրների լուծումը, ո՛չ էլ նույնիսկ լեզվի կանոնարկումը: Լեզվի տեսչության գործառույթներն իրավական-վերահսկողական, կառավարման-հասարակագիտական բնույթի են՝ համապետական, նույնիսկ՝ համահայկական մակարդակի: Եզրակացությունը պարզ է՝ լեզվի տեսչության պետի պաշտոնը քաղաքական պետք է լինի: Բայց մեր քաղաքական խնդիրների ցանկում լեզվաքաղաքականությունը տեղ չի զբաղեցնում: Տարօրինակն այն է, որ մեզանում քաղաքական պաշտոն ասելով հասկանում են քաղաքական ուժի տնօրինմանը հանձնվող պաշտոն՝ առանց սահմանափակումների: Քաղաքական ուժերն էլ մեկը մյուսից արտառոց որոշումներ են կայացնում: Հետեւանքն ակնառու է…

Լեզվի տեսչությունը նման է քավարանի: Այս կառույցում ապազգայինը, կեղծարարը, անդիմագիծը, անգրագետը աշխատել չի կարող, առավել եւս՝ ղեկավարել, էլ չենք խոսում քաղաքական պատրաստվածության մասին:

Ժամանակին ազգայնականները առաջարկում էին ստեղծել Լեզվի նախարարություն, իսկ հետո՝ Հայապահպանության նախարարություն, որը բոլոր հայկական ազգային խնդիրները կբարձրացներ համապետական եւ համազգային մակարդակի եւ այդ որակներով էլ կլուծեր դրանք:

* * *
Հայոց լեզուն հին է այնքան, որքան Հայ ցեղը, եւ որպես Ամենահնագույն Լեզու՝ Նախալեզուն է՝ Մայր-Լեզուն մարդկային բոլոր լեզուների: Հայերենն իր մեջ կրում է հարյուր հազարամյակների պատմական հիշողություն, միեւնույն ժամանակ մեր լեզուն գենետիկ հիշողության արտահայտչամիջոցն է, ուստի լեզվապահպանությունը համազգային գերխնդիր է: Մեր ազգային նկարագիրն ու արժեքները պահպանող համակարգի ամենազորեղ գործոնը լեզուն է: Եթե ազգային գաղափարախոսությունն իր հիմքում հստակորեն ամրագրում է ազգի ծագման, զարգացման, հարատեւման ու առաքելության, նաեւ՝ Բնօրրան-Հայրենիքում ինքնատիպ կենսակերպով ապրելու սկզբունքներ, ապա դրա ենթաբաժիններից ազգային անվտանգության հայեցակարգը կառուցվում է Ազգի ու Հայրենիքի՝ արտաքին վտանգի դեմ պաշտպանական համակարգի եւ ներազգային անվտանգության (գենետիկ ինքնապաշտպանության, նախեւառաջ՝ Արյան ու Լեզվի անաղարտության) պարտադիր առկայությամբ: Սրանք անհրաժեշտ ինքնապահպանության այն գործոններն են, որոնք ՄԱՐԴ-ը պետք է զգա եւ՛ գիտակցաբար, եւ՛ բնազդաբար: Պետք է գիտակցել ոչ միայն անհատապես, այլեւ՝ պետականորեն: Պետություն ստեղծելը, ունենալն ու հզորացնելը բոլոր ազգերի կենսակերպի ուղղորդիչ տարրն է: Ազգային հանրույթի կյանքի առանձնահատկությունները բացառելը ի վերջո կհասցնի ուծացման, տարրալուծման, եւ ազգը կվերանա: Մարդկության պատմությունը սովորեցնում է, որ պետությունն ազգին դարձնում է հզոր ու ապահովում հարատեւումը: Սակայն, որպեսզի պետությունը չայլակերպվի եւ թշնամի չդառնա սեփական ազգին, անհրաժեշտ պայման է պետության բնույթի ներդաշնակությունը պետություն ստեղծած ազգի շահերին: Այսինքն՝ հայոց պետության բնույթը հայկականությունը պետք է լինի: Պետության բնույթն էլ պայմանավորված է հոգեւոր-մշակութային քաղաքականությամբ: Այդ քաղաքականությունն է որոշում՝ ազգը, իր արժեքային համակարգով, կապրի՞, թե՞ կկորչի, կանհետանա: Լեզվաքաղաքականությունը՝ պետության լեզվի անմրցակից գործառությամբ, լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիրները, եւ առանց սեփական լեզվաքաղաքականության Հայոց պետությունը ազգայնորեն չի զարգանա: Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո իր հաղթարշավն է սկսում ապազգայնացումը:

…Արյան պղծումը վերջնահաշվում հանգեցնում է ժառանգական (գենետիկ-ծինաբանական) շեղումների՝ հիվանդագին երկվության, իսկ այլալեզու կրթությունը ամբողջապես քանդում է հայեցի լեզվամտածողությունը, որն էլ ուղղակիորեն խեղում է անձի՝ հայ անհատի բարոյահոգեբանական կերտվածքը: Իսկ ազգափոխությունը էականորեն շեղում է մարդու առաքելությունը՝ տանելով նրան հոգեպես եւ էապես ինքնաոչնչացման, որը համարժեք է մարդու մեջ առկա Տիեզերական Հավերժական Ոգուց ինքնահրաժարումին, քանզի Տիեզերական Համակարգում՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ, Ազգը Հոգի է, Բնօրրանը՝ Մարմին, նրա Առաքելության իրականացման համար…

Անդրադառնալով հատկապես հայերենի դերին ու նշանակությանը՝ նշենք, որ պետականորեն՝ հայերենի իրավական պաշտպանը ՀՀ Սահմանադրությունն է, ի դեմս ՀՀ նախագահի: Իսկ նպատակաուղղված լեզվաքաղաքականություն իրականացնողը ՀՀ կառավարությունն է՝ լեզվի պետական տեսչությամբ, որն այսօր գրեթե մեկուսացված է եւ զրկված լեզվապաշտպանական լիազորություններից: Ճիշտը լեզվի (հատկապես` հայերենի, որն աստվածային-Աստվածների լեզու է նաեւ), կամ ավելի ընդգրկուն՝ Հայապահպանության նախարարության ստեղծումն է: Ապազգային ղեկավարների լուռ համաձայնությամբ ու հանցավոր գործունեությամբ անուղղակիորեն (արտաքին միջամտությամբ՝ նաեւ նպատակայնորեն) ոչնչացման է դատապարտվել Ոսկեղենիկ, Արարչածին Հայոց Լեզուն: Այսպես օտար զավթիչներն էլ են փորձել ոչնչացման դատապարտել մեր լեզուն, քանզի ԼԵԶՎԻ մահը ԱԶԳԻ մահն է: Իսկ իշխանությունների կողմից հայերենը այնքան թույլ է պաշտպանվում, որ պետության լեզուն հայտնվել է երկրորդականի կարգավիճակում՝ ռուսերենի ու անգլերենի մրցակցության (շատ հաճախ՝ բռնի ներխուժման) պայմաններում: Երկլեզվության խորհրդային վտանգը վերածվել է “եռալեզվություն” կոչվող մի այլ չարիքի, այս պայմաններում այն կարող է դառնալ “բազմալեզվություն”, իսկ հայերենին կմնա միայն բարեւելու եւ կենցաղում մի կերպ գոյատեւելու հեռանկար… Լեզուն վիթխարի ուժ է, որոշում է ազգերի ճակատագիրը: Մարդկային պատմությունը վկայում է, որ կորցնելով միավորվելու, հարատեւելու կռվանը՝ լեզուն, քայքայվել-ուծացել են երբեմնի հզոր պետություն ունեցող ազգերը, զրկվելով նաեւ իրենց առաքելությունից:

Մեր պետական այրերից շատերը, օտար կրթության իրենց կարոտաբաղձությամբ, նաեւ՝ իբր գիտատեխնիկական հայալեզու գրականության բացակայությունը շեշտելով, ամուր են պահում ռուսերենի դիրքերը, իսկ համակարգիչների ներմուծման պատրվակով՝ ուղղակի փորձ է արվում անփոխարինելի դարձնել անգլերենը: Այս վիճակը տարեց տարի խորանում է, եւ այս դավադիր միտումը պետք է անհապաղ կասեցվի:

Լեզվապահպանությունը ինչպես ազգային, այնպես էլ պետական լուրջ հիմնահարց է, բայց դուրս է մնացել կարեւորագույն համարվողների շարքից: Խնդիրը լուծելու համար հիմնարար, համակարգային փոփոխություն է պետք, եւ անհրաժեշտաբար ստեղծվելիք Հայապահպանության նախարարությունը, ի թիվս այլ հիմնախնդիրների, կզբաղվի լեզապահպանության եւ լեզվաքաղաքականության հարցերով…
Հայոց Լեզուն, Հայոց Այբուբենը Հայ Արյամբ գրվելով է փոխանցվել սերնդե սերունդ ու պաշտպանվել նույնիսկ ջարդի ու գաղթի ճանապարհներին, իսկ այժմ այն բացարձակապես անպաշտպան է հատկապես հանրակրթական դպրոցներում: Ազգային պետության լեզվի շահերը օտար լեզուներին ստորադասելը հանցագործություն է, ազգադավություն: Այլալեզու դարձած “հայը” պատրաստի թեկնածու է օտար մտածողության թափանցման, այլ երկրների լրտեսական գործակալությունների համար, իսկ սա արդեն լուրջ եւ անհետաձգելի պատժամիջոցներ է ակնկալում: Եթե կա ցանկություն երեխաներին կամ յուր անձը “դարձնել” այլազգի, ապա այդ տխմարությունը կարելի է անել միայն մի պայմանով, որ պիտի փոխվի նաեւ տվյալ դավաճանի “հայրենիքը”՝ նա պետք է հեռանա, չվտանգելու համար մեզ եւ հայության իրավունքները, Հայոց պետականությունը: Ձեռքբերովի, անտրամաբանական, անառողջ ազատությունից հղփացած մարդու “իրավունքները” չեն կարող պարտադրվել ազգային (ներցեղային) բարոյականին ու հայրենակերտ պետական մտածողությանը: Ազգի իրավունքը միշտ վեր է լինելու անհատի իրավունքից, որն այսօր հասցվել է բառիս բուն իմաստով սանձարձակության, ընդհուպ անասնական բնազդի մակարդակի:

Կրթության եւ դաստիարակության լեզվի ընտրության հարցը պետության ու ազգի անվտանգությունը շոշափող խնդիր է եւ այն պիտի լինի հայանպաստ:

Մշակութային ներխուժման, լեզվափոխության պարագայում որեւէ զենք, զորք անհրաժեշտ չէ Հայաստանը գրավելու, հայությանը ոչնչացնելու համար: Ազգն ու պետությունը կքայքայվեն ներսից՝ ինքնաոչնչացումով:

Հայոց Լեզուն ՀԱՅ ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, ասել է թե՝ հենց ԳԵՆՆ է, ուստի Մայրենիի (Հայրենիի) իմացությունը պարտադիր է բոլորի, հատկապես ղեկավար, պետական պատասխանատու այրերի համար: Սակայն, միայն թղթե օրենքներով լեզուն հնարավոր չէ պաշտպանել. անհրաժեշտ է պաշտպանել գործնականում, բոլոր ոլորտներում: Այսպիսով՝ հայոց լեզվի պաշտպանությունը մեր ազգային ինքնության ու հարատեւության երաշխիքն է եւ ամուր պետականության հիմքը, քանզի Լեզուն ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, իսկ ԳԵՆԸ հենց ԱԶԳՆ է:

Լեզվաքաղաքական առանձնահատուկ խնդիր է պատմահամեմատական ստուգաբանությունը: Լեզուն սերունդների համար պատմություն է ամբարում, եւ այդ հարստությունից օգտվելու համար բառի էության ընկալումը պետք է լինի ոչ միայն գիտության առարկա, այլեւ՝ հայերենի ուսուցման սկզբունք:
Սա հզոր լծակ է, որ մենք չենք գործադրել հայագիտության աղավաղումները բացահայտելու, մեր արժեքները յուրացնողներին խեղճացնելու համար: Լեզուն ներազգային հաղորդակցման դեպքում դրսեւորում է ազգի էական որակը եւ գործում ազգային խորհրդանիշերի համակարգի ծրագրով, իսկ արտաքին՝ ազգամիջյան հաղորդակցման դեպքում՝ բառերի պայմանական համակարգից ավելին լինել չի կարող: Ազգային լեզուն ազգի ներկայացուցիչ-անհատը ժառանգում է լեզվահիշողությամբ. մայրենիի ուսուցումն էլ, ոչ այլ ինչ է, եթե ոչ լեզվական կարողության բացահայտում՝ անցում ենթագիտակցականից գիտակցական մակարդակի: Իսկ օտար լեզուն յուրացվում է լեզվի ոչ խորքային՝ առարկայական հատկանիշի հիմքով՝ որպես ներմուծվող կարողություն:
Միայն ազգային լեզվի խորհրդանիշերի, զգացողության միջոցով է ազգը կապ հաստատում իր ծագման, ի՛ր էության, ի՛ր բնօրրանի հետ: Հայերենը զրկելով ոգուց, դարձնելով լոկ հաղորդակցման միջոց՝ հնարավորություն ենք տվել օտար լեզուներին խցկվել մեր մայրենիի կենսոլորտ ու մրցակցել նրա հետ: Լեզվի խորհրդանիշերի որակազրկման ակնհայտ օրինակ է Արարատ գաղափարագիրը: Այսօր մեր լեզվում Արարատ-ի իմաստը երկատված է. ի՞նչ ենք հասկանում Արարատ ասելով՝ եւ՛ Մասիս լեռը, եւ՛ Հայկական լեռնաշխարհը: Որպեսզի վերաիմաստավորենք լեզվի այս խորհրդանիշը, պետք է բառարմատի վերլուծություն կատարվի՝ վեր կանգնելով լեզվաբանության մեջ արդեն արմատավորված կեղծ կաղապարներից:

Ար-ը արտահայտում է Աստվածային ծագման, սերման, զորության իմաստ: Հայերենում արմատի կրկնությամբ բառը ստանում է բացարձակի, անհամեմատելիի արժեք: Ար-ար կրկնավոր արմատը արարչագործության համակարգի տարր է՝ արարչագործության բաղադրիչներից մեկը. Արար-իչ, արար-ել, արար-ած, Արար-ատ: Արարատ-ը խորհրդանշում է արարման տեղը: Մենք մոռացել ենք, որ Արարիչը արարել է Արի(ական) ցեղը Արարատում: “Արարատ” խորհրդանիշը բովանդակազրկվել, դարձել է սոսկ լեռան անուն միտումնավոր՝ մեզ՝ հայերիս կամայական ծագում վերագրելու նպատակով: Օտարներն իրենց ինքնահաստատման ճանապարհին խեղաթյուրում են մեր պատմությունը, իսկ մենք ո՛չ միայն չենք ընդդիմանում, այլեւ հետեւում ենք նրանց օրինակին՝ արժեզրկում ենք լեզուն՝ անփույթ վարվելով բառիմաստի հետ:

Հայի սուրբ պարտականությունն է նախեւառաջ ուսում ստանալ, կրթվել հայերենով, մտածել ու խոսել հայերեն, արարել հայերեն: Ահա՛ այս դեպքում երկփեղկվելու վտանգ չկա, եւ մյուս լեզուների իմացությունը դառնում է պարզապես հոգեւոր հարստություն, իսկ ազգային նկարագիր ունեցող, բանիմաց մարդն ինքնին արժեք է: Միայն այս սկզբունքով հանրակրթություն իրականացնելով պաշտպանված կլինենք ներքին եւ արտաքին թշնամուց, իսկ Ազգն ու Հայրենիքը կստանան ապահովության լուրջ երաշխիքներ:

Արամ Ավետյան

“Լուսանցք” թիվ 142, մարտ 26 – ապրիլի 1, 2010թ.

Ազգային ողբերգության ծնունդը՝ օտար եւ ապազգային ուժերի մասնակցությամբ

March 19, 2010

Ճշմարիտ ազգայնականությունը ազգայնամոլություն չի ենթադրում

Ավելորդ կամ անիմաստ չէ այսօր վերստին ահազանգել համաշխարհային (մարդկության) կյանքում տիրող հոգեւոր ու իշխանական (իհարկե, նաեւ՝ այլ) համակարգերի ճգնաժամի մասին, որի հետեւանքով համամարդկային արժեքները հարստացնող տարաբնույթ ազգերի փոխհարաբերության հարցը ոչ միայն ծայրահեղ լարվածության է հասել, այլեւ հայտնվել է պայթյունավտանգ վիճակում: Նման անբարենպաստ իրավիճակներից միշտ էլ պատվով են դուրս եկել այն ազգերը, որոնք մշտապես սնվել ու կապված են եղել իրենց ազգային էությանը, ինքնությանը, արմատներին, բաներ, որոնք պայմանավորում են տվյալ ազգի տեղն ու դերը համաշխարհային գործընթացներում ի վերուստ տրված իրենց առաքելությամբ:

Այսպիսով, իր լրջությամբ ու ճակատագրականությամբ մեկ անգամ վերստին մեր առջեւ ծառացել է ազգաճանաչողության խնդիրը, որն իր սֆինքսյան հարցադրումով վճռորոշ է լինելու ոչ միայն որեւէ ազգի (տվյալ դեպքում՝ հայ ազգի) ճակատագիրը կանխագծելու համար, այլեւ ունի համազգային-համամարդկային բնույթ:

Իսկ այն ազգերը, որոնք չեն ուզում հասկանալ ազգերի ճակատագրի խորհուրդը, որոնք գերագույն կամք չեն ցուցաբերում ըմբռնելու համար ներկայիս աշխարհի բռնակալական գազանային գործելաձեւը եւ կամ դիվանագետների “ամենամարդասիրական” ոճրագործությունների տրամաբանությունը, դատապարտված են ոչ միայն այլոց մեղքերի քավության նոխազը լինել, այլեւ՝ հեռանալ պատմության թատերաբեմից…

Ստեղծված բարոյահոգեբանական անկումային մթնոլորտում առավել եւս ակնհայտ է հոգու այն սովը, որի մասին դեռեւս անցյալ դարում հանճարեղորեն մարգարեացել էր հայ մեծ բանաստեղծը: Նյութատեխնիկական նվաճումների կողքին տեսադաշտից դուրս մնացած հոգեւոր աշխարհը ստեղծված ողբերգությունը ստեղծագործաբար հաղթահարելու ոգի է պարտադրում: Չնայած ստեղծված պատմասոցիալական բարդույթային այս իրավիճակում իսկ, կրկին խմորվում եւ կուտակվում է հանրության կենսական պահանջը հոգեւոր արժեքների հանդեպ: Այսպիսի պայմաններում հասարակության հոգեւոր սովը հագեցնելու եւ անկումային խավար մթնոլորտը լուսավոր ու հուսաբեր շողերով ողողելու միտումը կամ “առաքելությունը” ունեն բազմաթիվ կրոնական, աղանդավորական շարժումներ` իրենց խորհրդավոր, միստիկական մթնշաղով վարագուրված գաղափարներով ու փիլիսոփայությամբ: Իսկ այդպիսի խորհրդավորությունը կրոնական ու աղանդավորական շարժումներից աստիճանաբար անցնում է նաեւ կուսակցությունների, այլեւայլ կազմակերպությունների, հասարակական-քաղաքական միությունների գաղափարաբանության ու գաղափարաքարոզչության մեջ: Ահա, հենց այդ էլ մեզ ստիպում է զգուշավոր լինել, քանի որ այն ունի վտանգավոր հարուցիչներ, որոնք ի վերջո կարող են հանգեցնել ազգային ողբերգության: Նման ողբերգությունը ծնունդ է առնում նաեւ միստիկական ազգաճանաչողությունից, մի բան, որն անպատրաստին ավելի շուտ տանում է կեղծիքի ու սնապարծության գերություն, քան թե դուրս բերում կազդուրիչ, կենարար նոր կյանք:

Ավելի առարկայական լինելու համար, թերեւս, անհրաժեշտ է պատմական փոքրիկ մի դարձ կատարել ոչ խոր անցյալում (իսկ մարդկության պատմությունը հարուստ է նման նախատիպերով) կատարված մի իրադարձության շուրջ՝ կապված Գերմանիայում ազգայնացված բանվորական կուսակցության գործունեության հետ, որին վիճակված էր Գերմանիաի կյանքում վճռորոշ եւ ճակատագրական դեր խաղալ (կարելի է նմանապես քննարկել նաեւ մեկ այլ՝ կոմունիստական բանվորական կուսակցության գործունեությունը): …

1-ին համաշխարհային պատերազմում կրած պարտության հետեւանքով Գերմանիան մնացել էր ջախջախված, քայքայված տնտեսությամբ եւ կործանված իղձերով, բայց գերմանացիները պայմաններ ստեղծեցին ազգային զարթոնքը պայմանավորող ազգային գաղափարախոսությունների զարգացման ու տարածման համար: Գերմանացին աստիճանաբար փորձում էր ենթադրություններից հստակ անցում կատարել դեպի ստեղծված իրավիճակի կանխման ու վերափոխման ուղղություն: Ինչը նրան պետք է ստեղծված իրավիճակից դուրս բերեր, ոտքի հաներ Գերմանիան եւ վերադարձներ Գերմանիային տնտեսական ու քաղաքական նախկին հզորությունը՝ նրան դարձնելով համաշխարհային քաղաքակրթության առաջամարտիկը: Այդ ճակատագրական պահին այդպիսի դեր ստանձնեց Ադոլֆ Հիտլերը, որն իր պատմական առաքելությամբ, ճիշտ է, կարողացավ շտկել ստեղծված իրավիճակը դեպի դրականը, սակայն ինչ-ինչ պատճառներով եւս մեկ անգամ գերմանական ազգին կանգնեցրեց սարսափելի փաստի առջեւ՝ 2-րդ համաշխարհային պատերազմում կրելով առավել ջախջախիչ պարտություն…

Ահա այսպիսի մի պատմական իրադարձություն նկատի ունենալով՝ մենք հարց ենք տալիս. ինչպե՞ս եղավ, որ Հիտլերի նպատակասլաց պայքարը սիոնա-մասոնականության դեմ իր հակադարձ ողբերգական վախճանը ունեցավ ոչ միայն գերմանացիների, այլեւ՝ արիական մի քանի այլ ազգերի համար եւս, նաեւ՝ ի դեմս ԽՍՀՄ-ի կազմում եղած արիական ազգերի:

Պատմության բոլոր շրջափուլերում էլ հրեա-մասոնների կողմից ամեն ինչ արվել ու արվում էր, որպեսզի աշխարհում խմորվող արիականության զարգացումը կասեցվի եւ հնարավորության դեպքում նաեւ պառակտվի ու ոչնչացվի: Հանձին Հիտլերի, գտնվել էր այն անձը, ում միջոցով կարելի էր իրականացնել իրենց չարաբաստիկ նպատակները: Առիթը չուշացավ: 1923 թ. նոյեմբերի 8-9-ի իրադարձությունների արդյունքում Հիտլերը բանտարկվում է որպես հայրենիքի դավաճան (նրա հետ եւս 9 հոգի): Հենց այս ժամանակ էլ հրեա Ռ. Հեսսը կամավոր հանձն է առնում բանտ նստել եւ ոչ պատահաբար հայտնվում այն բանտախցում, որտեղ գտնվում էր Հիտլերը: Այս բանտարկության ժամանակ էլ ծնվում է Հիտլերի “Մայն կամպֆ” (“Իմ պայքարը”) աշխատության գաղափարը, որին իր նշանակալի մասնակցությունն է բերում Հեսսը: Նրան հաջողվում է գրքում արծարծվող գաղափարների մեջ ներմուծել գերմանական վերամբարձության ու ռասսայական խտրականության գաղափարները եւ հատկապես հակառուսական դիրքորոշումը: Եվ կրկին, ոչ պատահաբար, Հիտլերի իշխանության գալու համար մեծապես օժանդակեցին, ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին էլի ազգությամբ հրեա բանկիրները (Հուհենհեյֆերը, Ռոտշիլդները, Վարբուրգները եւ այլք): Հիտլերի միջոցով առաջ քաշած գաղափարախոսությունը իր վերջնական տեսքին հասավ 1924թ. Գերմանիա ժամանած միստիկ Գյուրջիեւի օգնությամբ, ում գաղափարները նույնպես ծառայեցվեցին այլ նպատակների…

Այսպիսով, արիասպանդի ողբերգական դրաման մշակված եւ պատրաստ էր սիոնա-մասոնական ուժերի կողմից: Երբ ամեն ինչ արված էր, եւ Հեսսը (նրա մասոնական մականունը Բերտա էր) կատարել էր իր առաքելությունը, նա 1941թ. հանկարծակի փախավ մասոնության կենտրոններից մեկը՝ Անգլիա (իսկ հետո նրան հաջողվում է խուսափել պատժից, քանի որ, ինչպես որոշ պատմաբաններ ակնառու փաստերի շարադրմամբ հաստատում են, Շպանդաու բերդում բանտարկվածը Հեսսը չէր, այլ նրա փոխարեն մեկ ուրիշը):

Իսկ հրեական միստիկական-օկուլիստիկական գաղափարախոսությունը, ներմուծվելով գերմանական առողջ ազգայնականության գաղափարադրույթների մեջ, արժեցավ արիական ազգերի եղբայրասպան ողբերգությունը: Գերմանական եւ ռուսական (նաեւ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող այլ) արիական ազգերը առճակատվեցին ու թուլացան “հանուն” սիոնա-մասոնության դիրքերի ամրապնդման: Չնայած իրենց փառահեղ տարիներին Հիտլերն ու Ստալինը բացահայտորեն պայքարում էին սիոնա-մասոնականության դեմ, այնուամենայնիվ, նրանց ղեկավարած իշխանական համակարգերում վխտում էին հրեա-մասոնական օթյակների անդամները: Սրանք առճակատման էին հանել ազգայնական Գերմանիան եւ համայնավարական ԽՍՀՄ-ը, որոնց գաղափարաբանությունները նույնպես կերտվել էին այդ մութ ուժերի աջակցությամբ: Նրանք էլ, չնայած ճնշումներին, ղեկավարում էին գաղափարախոսական “պատերազմները”: Եվ նպատակաուղղված պատերազմը ստեղծում է Հոլոքոսթի “անհրաժեշտությունը”, որը գործարարությամբ, արհեստական ողբերգականությամբ կարողացավ ստվերել մեկ այլ իրական ողբերգություն: Իսկ այդ զեղծարարության հետեւանքը եղավ այն, որ արատավորվեցին “արիականություն” եւ “ազգայնականություն” հասկացությունները, իսկ դրանք կրող ազգերը շուրջ 60 մլն. զոհ տվեցին… Իսկ միստիկական ազգաճանաչողությունը հանգեցրեց այն բանին, որ գերմանական, ռուսական, չեխական, սլովակյան, սերբական, հայկական եւ այլ արիական ազգերի արյան ծովում իր հաղթության դրոշը բարձրացրեց հրեա-սիոնա-մասոնության վիթխարի հիդրան, որն իր լիակատար տիրապետությունը փորձեց ու… հաստատեց աշխարհի վրա: Սակայն մարդկության մեջ կրկին արթնացել են ճշմարտության խանդավառ տենչանքն ու անձնուրաց որոնումների ալիքը: Կյանքի եւ գաղափարների ակնհայտ հակադրությունների բախումից մեծանում է հավանականությունը համաշխարհային հասարակական-քաղաքական մոտալուտ ալեկոծությունների: Եվ այդ փոթորիկն անգամ իրենց սեփական շահերին ծառայեցնելու համար սիոնա-մասոնական կառույցները ձգտում են մի կրկին անգամ գերաճի ենթարկել ազգայնականությունը՝ շեղելով այն ֆաշիստա-նացիստական փորձված ուղիով: Իսկ այն իրականացնելու համար այսօր նոր միստիկական գաղափարներ, նոր Գյուրջիեւ, նոր Հեսս եւ նոր Հիտլեր է փնտրվում: Հետաքրքիր է, որ այս “գործ”-ին մասնակցում են եւ օտարները եւ մերոնք… Մեկ անգամ չէ, որ առաջարկ է եղել, օրինակ՝ հայ-արիականներին, օտարների կողմից՝ ազգայնական բարձրեվրոպական ու բարձրռուսաստանյան հանդիպումներ ունենալու… կամ մերոնց կողմից՝ “սքինհեդական” եւ նմանօրինակ այլ գործունեությամբ զբաղվելու համար… Դրանք, բնականաբար, բոլորն էլ մերժվել են՝ հասկանալի պատճառներով:

Այսօր, ինչպես մյուս արիական ազգերի մեջ, այնպես էլ հայության ներսում փորձում են լռեցնել ճշմարիտ ազգայնականությունը, (հայ)արիական դավանաբանությունը, որից հետո կանցնեն սին ազգայնականների ու արիականների ստեղծմանը: Ավելի քան 5 տարի է հայկական զլմ-ները արգելանք են դրել Հայ Արիական միաբանության համաարիական եւ համահայկական գաղափարաբանության ծավալման, քարոզման դեմ, հրաժարվել են ներկայացնել դրանք` հեռուստաեթերներից եւ մամուլի զանգվածային միջոցներից զրկելով ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Նրան հեռուստաեթեր հրավիրելը կամ մամուլում որոշակի “տարածք” հատկացնելը դարձել է խիստ վտանգավոր, քանի որ սիոնա-մասոնական հայտնի “աչքը” հետեւում է.. Սակայն, ինտերնետ-համացանցում ՀԱՄ-ն ու Արմեն Ավետիսյանը մնացին “հասանելի” բոլոր հետաքրքրվողների, հատկապես հայ եւ այլազգի ազգայնական ուժերի համար, եւ իզուր չէ, որ ՀԱՄ պաշտոնական կայք՝ http://www.hayary.org, այցելում են ավելի քան 100 երկրների “ուզող-չուզող” ներկայացուցիչներ:

Չեն դադարում նաեւ հալածանքները, ՀԱՄ առաջնորդին կալանավորելն ու դատապարտելը քիչ համարվեց եւ նա վերջերս “ավտովթարի” ենթարկվեց ու այդ գործը համաներմամբ փակվեց… առանց դատավարության: Իսկ այդ ընթացքում, երբ Արմեն Ավետիսյանը բուժվում եւ վերականգնվում էր, որոշ զլմ-ներով տեղեկատվություն տրվեց, թե մի ոմն հայտնի հայ մասոն փորձում է հայ արիականների հավաք կազմակերպել Երեւանի հայտնի հյուրանոցներից մեկում… Սակայն, ՀԱՄ առաջնորդը այս անգամ էլ համառ էր, ու չնայած պատճառած մարմնական մեծաթիվ ջարդվածքներին, վնասվածքներին, վերադարձավ կյանքի ու պայքարի իր հունը… Ու առժամանակ կասեցվեց “նոր հայ-արիականության” հռչակումը: Բայց սա չի նշանակում, որ նման փորձեր այլեւս չեն լինելու: Ավելին, որոշ ուժեր, կամա թե ակամա ծառայելով օտարին, փորձեցին տեղի մարդկանցով (ազգայնական ոլորտում անպատվեր կամ պատվերով գտնվող) իրենց ենթարկեցնել Հայ Արիական միաբանությանը (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբմանը (ՀԱՀ), ծայրահեղ դեպքում՝ պառակտել-երկփեղկել ազգայականությունը: Սակայն, ինչպես ՀԱՄ-ը, այնպես էլ ՀԱՀ-ը մնացին իրենց դիրքերում եւ հրաժարվեցին կիսատ-պռատ ազգայնականներից ու հեթանոսներից, ովքեր այսօր էլ պատրաստ են հանուն անձնական բարեկեցության ծառայել օտարին կամ օտարահպատակ հային…

Սակայն, պայքարը դեռ առջեւում է, եւ համաշխարհային գործընթացները, ցավոք, Հայաստանն էլ կներքաշեն սիոնա-մասոնական նոր խարդավանքների մեջ…

Գտնվելով այսպիսի մի ճակատագրական շրջադարձի առջեւ` անցյալի վերարժեւորումը մեզ մեկ անգամ եւս պարտադրում է, որ փնտրենք, որոնենք ճշմարտության նախահիմքերը՝ աշխարհի ու մեր ազգի մթնշաղված առեղծվածը հաղթահարելու եւ գերմանացիների կամ խորհրդային կոչված ժողովրդի ճակատագրից խուսափելու համար: Եվ հայ ազգայնականությունը որպեսզի չարժանանա նման ճակատագրի, պետք է հենվի այնպիսի արժեքների վրա, որոնք ծառայեն մեր ազգային ու պետական շահերին, բուն հայկականությանը: Իսկ ճշմարիտ ազգայնականությունը չի նշանակում պարզապես հակադրություն բոլորի հետ, այսպես հաճախ շփոթում են ազգայնականությունն ու ազգայնամոլությունը: Ճշմարիտ ազգաճանաչումը ազգերի մեջ վեր է հանում համատիեզերական իմացությունը եւ դրա վրա հիմնված համամոլորակային՝ համամարդկային արժեքները (ոչ այսօրվա համամարդկային հորջորջվող անբարո եւ ապազգային արժեքները) եւ մասնակից է դարձնում աշխարհում ընթացող մնայուն եւ հավիտենական արժեքների արարմանը:

Հզոր Հայաստանը դեռ ճանապարհին է… ԽՍՀՄ փլուզումից հետո հայը պետք է հենվեր իր ազգային գաղափարների ու հավատի (Հայ Աստվածների պաշտամունքի) վրա, նպատակայնորեն զարգացներ ազգային տնտեսությունը, հատկապես՝ արդյունաբերությունը, տարբեր արտադրությունները, սոցիալական եւ իրավական ոլորտները… Եթե գերմանացին ուներ գերմարդի գաղափարը, որը եսակենտրոն էր ու դարձավ ինքնակործանարար, ապա մենք ունենք ցեղամարդի գաղափարը, որը ազգակենտրոն է եւ հայրենապաշտ…

Եվ հիմա էլ մենք՝ հայերս, կարող ենք հենվել ՑԵՂԱՄԱՐԴՈւ, որը նույնն է թե` ԱՐՈՐԴՈւ գաղափարին ու կենսակերպին, եւ եսակենտրոն (սին գերմարդ) դարձած հայ իշխանավորին, գործարարին կամ մտավորականին վերադարձնել դեպի ԱԶԳԸ, այլապես… դա կանի օտարը՝ իրեն արդեն “արդարացրած” գործելաոճով եւ ազգասպանդի տարաբնույթ միջոցներով…

Արամ Ավետյան “Լուսանցք” թիվ 141, մարտի 19-25, 2010թ.

Վերականգնենք Հայրենիքը Տաճար առ Տաճար

March 15, 2010

Հայտարարություն-կոչ

Հայությու՛ն.
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) ու “Լուսանցք” շաբաթաթերթը ամիսներ առաջ հայտարարեցին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Արիական Մայր տաճար կառուցելու մասին: Այս քայլն արվեց՝ արդեն վաղուց գործող Գառնո Հեթանոսական տաճարի հետ Հայաստանը Համաարիական կենտրոն դարձնելու նպատակով: Հայտարարությանը հետեւեցին հետեւյալ քայլերը՝ 1. Երեւանում գտնվող բանկերից “Էյչ-Էս-Բի-Սի”-ում բացվեց հաշվեհամար Արիական Մայր Տաճարի կառուցելու համար, 2. Ստեղծվեց Հոգեւոր դաս, որն աշխատանքներ է ծավալում Հայաստանում եւ Սփյուռքում Քրմական դաս ձեւավորելու ուղղությամբ: 3. Բանակցություններ են ընթանում հայազգի եւ այլազգի (արիական ազգերի) պաշտոնատար եւ գործարար շրջանակների հետ` Երեւանում Համաարիական կենտրոն ստեղծելու առումով (Արիական Մայր Տաճար` Քրմական դասով, Արիական իմաստության եւ մարտարվեստների կենտրոն ու դպրոց եւ այլն):

Եվ այսպե՛ս հայեր.
Այս նախաձեռնությունն ընթացքի մեջ է եւ կարիք ունի բոլորիդ աջակցության եւ մասնակցության: Մասնակցի՛ր, ով հայորդի, եւ քո լուման բե՛ր այս սրբազան գործին, որի հաջողությունը վեր կհանի Հայոց Ինքնությունն ու Առաքելությունը, կվերականգնի Հայոց միասնական Հայրենիքը:

Ուրե՛մն հայեր.
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով:

Հիշեցե՛ք հայեր.
Հայաստանն այսօր կործանվում է համաշխարհայնացման ճիրաններում, մեր երկիրը ոտնատակ են անում տարբեր աղանդավորական, սեռամոլագարական, մասոնական եւ նմանատիպ այլ ուղղությունները, իսկ իշխանությունների եւ քրիստոնեական հայ եկեղեցու պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այս ամենից Հայրենիքն ու Ազգին ազատելու համար: Ավելին՝ կամա թե ակամա նպաստում են դրանց գործին` համագործակցելով կամ հարաբերվելով այս ուժերի հետ, հանդուրժելով դրանց ներկայությունը Հայաստանում:
Հայ Արիական Հայաստանը կմերժի այս ամենը եւ Հայկականությունը, Հայադավանությունը, Հայրենանվիրվածությունը կդառնան ինչպես հայաստանահայության, այնպես էլ համայն հայության չափորոշիչները:

Մի՛ հապաղեք հայեր.
Հանգանակություն արե՛ք, աջակցե՛ք Երեւանում Արիական Մայր տաճարի կառուցմանը, որը միայն սկիզբն է Հայաստանում բոլոր տաճարների, հոգեւոր կենտրոնների վերականգնման գործում:


Հայ Արիական միաբանություն (ՀԱՄ)
Հայ ազգայնականների համախմբում (ՀԱՀ)
“Լուսանցք” շաբաթաթերթ

Եկեղեցին բանադրե՞լ է Մաշտոցին, Իսկ Կորյունը զգուշացել է իսկությունը արտահայտելուց

March 12, 2010


Թվում է` հայ բոլոր մեծերն էլ ներքին ու արտաքին թշնամական ուժերի կողմից Հայ ինքնության սպանումի փորձերի, հայի նկատմամբ արած տեսակ-տեսակ եղեռնների հետ կապված խորը ողբերգություն են ապրել, ու նրանցից ոմանք (Խորենացին, Նարեկացին, Աբովյանը, Կոմիտասը, Չարենցը, Սեւակը…) դա արտահայտել-սերունդներին ի հիշատակ (ու ի դաս) են թողել, բացի Մաշտոցից` հայոց գրերը գտնողից: Նրա մասին, նրա ոգեղենացումից հետո գրված բազմաթիվ “վարք”-երից ու գրքերից այն տպավորությունն է ստացվում, որ նա երջանիկ կյանքով է ապրել ու գործել, առանց դույզն իսկ ողբերգության. ի կատար է ածել հայի դարավոր իղձը` գտել է կորսված հայոց գրերը, իր կողմից նորոգել դրանք, ժամանակի աշխարհիկ ու “հոգեւոր” (եկեղեցական) իշխանությունների հովանավորությունն ունենալով (մի բան, որը հայ եւ ոչ մի մեծի հետ տեղի չի ունեցել)` հայերեն է սովորեցրել իր` հայերենի կարոտաբաղձությունն ունեցող աշակերտներին, այդ ամենից մեծագույն բերկրանք ստանալով,-դե, թվում է, դրանից էլ բաղձալի վիճա՞կ:
Բայց, պարզվում է, իսկությունն այլ է. Մաշտոցը հայ ամենաողբերգական, հայ ամենամեծ ողբերգությունն ապրող մեծն է, ում հետ համեմատած մյուսներն ինչ են որ: Դա ասելուն հիմք է տալիս Մաշտոցի հենց առաջին վարքագրի` Կորյունի “Վարք Մաշտոցի”-ն, մասամբ էլ` Խորենացու եւ Փարպեցու կողմից Մաշտոցի մասին պատմածները:
Սկսենք ամենագլխավոր փաստից. Կորյունի “Վարք Մաշտոցի”-ն ունի երկու հնագույն` մեկն ընդարձակ, մեկը` սեղմագիր տարբերակ: Ընդարձակը` բուն “Վարքը” ավելի հին է, քան սեղմագիրը, այսպես ասած` “Փոքր Կորյունը”: Եվ պարզ է, որ առաջինն է երկրոդի համար հիմք ծառայել: Բուն “Վարք”-ի վերջնամասում վարքագիրը իր ուսուցչի կյանքի ընթացքում, կամ մահից հետո տեղի ունեցած մի ողբերգական իրադարձության` “ատյանի”, հասկանալի է, եկեղեցու կողմից սարքած, մասին է խոսում: Որպեսզի զարմացած ընթերցողն ինձ սուտասան չանվանի` խոսքը տամ Կորյունին. “Ոչ սուտապատում ճարտարախօս եղեալ առ ի մերոց բանից զհօրէն իմոյ կարգեցաք, զյաճախագոյնն թողեալ, եւ ի նշանաւոր գիտակացն քաղելով զհամառօտս կարգեցաք, որ ոչ միայն մեզ, այլ եւ որ զատեանսն ընթեռնումն յայտնի է” (ընդգծ. իմն է,-Ս.Մ.): Մեջբերված հատվածի “զատյանսն” բառը “Փոքր Կորյուն”-ում եկեղեցական գրչի ձեռքով փոխվել է “զմատյանս”-ի, որն, ինչ խոսք, էապես փոխել է Կորյունի կողմից նախասկզբնապես ասվածի իմաստը: Այդ “Փոքր Կորյունի” մասին Հ. Աճառյանը իր “Հայոց գրեր”-ը աշխատությունում գրում է, որ դա “Զ-Ը դարերի հերյուրվածք է` ձեւված ընդարձակ Կորիունի վրայից, սրա զանազան կետերը սրբագրելով…”: Իսկ հերյուրվածք էր, որովհետեւ Զ-Ը դարերի եկեղեցուն պետք է Մաշտոցի մեկ այլ վարքագրություն, այնպիսին, որում խոսք չգնար նրա դեմ եկեղեցու սարքած ատյանի մասին: Սակայն, ցավալին այն է, որ խորհրդային շրջանում Կորյունի երկի գիտական հրատարակությունն ու թարգմանությունն իրականացնողը` մեծ հայագետ հռչակված Մ.Աբեղյանն իր կազմած “Վարք”-ի “գիտական” տեքստում վերոբերյալ հատվածը բերելիս առաջնորդվել է ոչ թե բուն “Վարք”-ով, այլ “Փոքր Կորյուն”-ով, արդյունքում “զատյանս”-ն դարձել է “զմատյանս”, որով Կորյունի ասածի, ինչ-որ չափով նաեւ ողջ “Վարք”-ի, իմաստը էապես փոխվել է (նկատենք, որ հայ ընթերցողը Կորյունի “Վարք”-ի մասին գիտի միայն ըստ Աբեղյանի): Այդպես վարվելուն գիտնականին ու նրա պես շատ-շատ մաշտոցագետների դրդել է այն` եկեղեցածին կեղծիքը, որ Մաշտոցը եկեղեցու ծոցից է դուրս ելել, որ նրա եւ եկեղեցու հարաբերությունները շատ խաղաղ են ընթացել, որ այն, ինչ արել է նա` արել է եկեղեցու հովանավորությամբ ու աջակցությամբ եւ, հետեւաբար, ինչպե՜ս կարող էր Կորյունը խոսել իր ուսուցչի նկատմամբ եկեղեցու սարքած ինչ-որ ատյանի մասին (հայ գիտնականը Պապից ավելի պապական լինելով` հաճախ է եկեղեցու ինքնագոհ հայացքի ներքո այս կարգի ինքնասպանիչ “հայտնություններ” արել):
Իրականությունն այլ է եղել, որին Կորյունը` Մաշտոցի անմիջական աշակերտը լավատեղյակ լինելով, այդ մասին իր “Վարք”-ում, թեկուզ կես բերան, ակնարկել է: Ուստի, չկասկածելով Մաշտոցի վարքագրի ճշմարտախոսությանը, նրա ասածով պետք է առաջնորդվել ու դա թարգմանել հետեւյալ կերպ. “Ոչ թե սուտապատում ճարտարախոս լինելով մեր խոսքերով` իմ հոր (Մաշտոցի,-Ս.Մ.) մասին կարգեցինք /այս/, այլ շատը թողնելով եւ նշանավոր գիտակներից քաղելով` այս համառոտը գրեցինք, որը ոչ միայն մեզ, այլեւ ատյանի մասին կարդացողներին հայտնի է”:
Ի՞նչ է ակնարկվում այստեղ: Մաշտոցի դեմ եկեղեցին, իր եկեղեցական իշխող գծից շեղվելու, կամ, որն ավելի հավանական է, ազգային գիծ բռնելու եւ իր դեմ դուրս գալու համար, ատյան (դատավարություն,-Ս.Մ.) է կազմակերպում1: Եվ ատյանի արձանագրությունները, որոնցում այս կամ այլ կերպ արտահայտվել են Մաշտոցի կենսագրությունն ու “գործը”, ուղարկվել են եկեղեցիներին` ի գիտություն ու ի զգոնություն դրանց սպասավորներին: Կորյունը գիտի, որ ատյանի արձանագրությունները կարդացողները (նրա խոսքը նրանց է ուղղված եւ ոչ բանից անտեղյակներին), իր պես գիտեն իր “Վարք”-ում համառոտ գրվածի մասին: Նա միաժամանակ ասում է, որ ինքն իր “Վարք”-ում Մաշտոցի մասին ինչ-ինչ մանրամասներ, իր խոսքերով` “շատը”, բաց է թողնում` առաջնորդվելով “նշանավոր գիտակների” (նկատի է առնվում եկեղեցու գրաքննիչ հոգեւոր առաջնորդներին) ասածներով եւ արձանագրում է միայն “համառոտը” (հասկանալ թույլատրվածի իմաստով): Բերված մեջբերումից անմիջապես հետո վարքագիրը բացատրում է, թե ինչու, ինչ դրդապատճառով է ինքն այդպես վարվել. “Որովհետեւ իսկապես չէինք դիմանալ նրանց (Սահակ Պարթեւի եւ Մաշտոցի,-Ս.Մ.) յուրաքանչյուրի բոլոր արածները գրքի մեջ նշանակելուն, ուստի պատսպարվեցինք այս ավելի հեշտ ու դյուրինով-առաքելականով: Սրբերի (Մաշտոցի եւ Ս. Պարթեւի,-Ս.Մ.) բազմախուռն վաստակները թողեցինք, որպեսզի մանրամասնորեն պատմենք կարեւորագույն հանգամանքները”: Դրանով նա ասել կուզի, որ Մաշտոցի ու Պարթեւի բոլոր արածների մասին իր գրքում չի պատմում, որովհետեւ դրանք իրեն անհաճո, գրգռող են (դրանից հետեւում է, որ այդ “բոլոր արածները”‘Կորյունի ճաշակով վատ, եկեղեցու վարքին ստվեր գցող “արածներ” են դիտվել) եւ, բացի այդ, որ իր համար ամենեւին էլ անվտանգ չէր լինի, եթե այդ “բոլոր արածների” մասին ինքը գրի առներ (այսինքն, որ գոյություն ուներ եկեղեցական անողոք գրաքննությունը, որը չէր ների իրեն): Վարքագիրը եկեղեցական շառ ու փորձանքից հեռու մնալով, դրա վտանգից իրեն ապահովագրելով (“պատսպարելով”), մի կողմից, եւ Մաշտոցի եւ Պարթեւի վարք ու բարքի ոչ “հեշտ ու դյուրին”, հասկանալի դրսեւորումները2, մյուս կողմից, մի կողմ թողնելով,‘ձեռնամուխ է լինում դրանց “առաքելական”, այսինքն` իրեն թույլատրվածի ու հրահանգավորվածի սահմաններում ներկայացումին: Վարքագիրը “սրբերի բազմախուռն վաստակները” թողնում, այսինքն` նրանց գործի բուն` իրական ընթացքի ներկայացումը զանց է առնում եւ կանգ է առնում գործի “կարեւորագույն (նկատի է առնվում եկեղեցական առումով կարեւորագույնը, եկեղեցու վրա բնավ ստվեր չգցողը,-Ս.Մ.) հանգամանքները” պատմելու վրա: Եկեղեցական վարքագրի կողմից անկեղծ խոստովանանք,- մեր կողմից “դրվատենք” այդ ուղղամտությունը: Կորյունի “Վարք”-ի այդ թերին նկատել է անգամ Մ. Աբեղյանը, բայց այն վերացնելու փորձ չի արել: Նա իր “Մեսրոպ Մաշտոցը եւ հայ գրի ու գրականության սկիզբը” գրքում գրում է. “Երբ Կորյունն ասում է, թե չէինք դիմանալ նրանց (Սահակի ու Մաշտոցի) բոլոր արածները գրելուն, անշուշտ նրա համար, որ այդ բոլորը գրելը նրան որեւէ նեղություն կպատճառեր: Կնշանակե Կորյունն զգուշացել է, չասենք, թե վախեցել է, Սահակի ու Մաշտոցի բոլոր արածները գրելու: Եվ ոչ միայն այդ: Նա պաշտպանվելու համար դիմել է “առաքելականին”, այսինքն Մաշտոցի “առաքելական” գործունեությանը, քրիստոնեություն քարոզելուն: Այդ շատ պարզ երեւում է նաեւ նրա գործածած “պատսպարվել” բառից, որ նշանակում է‘ապավինել, ապաստանել, պաշտպանվել մի բանից, մի բանով: Կորյունն, ուրեմն, պատսպարվել է իր բերած բազմաթիվ ցիտատների հետեւում”:
Մենք բնականաբար, կփորձենք հնարավորինս վերականգնել Մաշտոցի կյանքի ու գործի այն դրվագները, որոնք չենք տեսնում (ու չէինք էլ կարող տեսնել) Կորյունի “Վարք”-ում, ինչպես նաեւ դրա հիման վրա հետագայում գրված փարպեցիական ու խորենացիական “Վարքեր”-ում: Իսկ վերականգնելով այդ բացը, մենք Մաշտոցին կտեսնենք արդեն ոչ թե որպես եկեղեցական գործիչ, Կորյունի բնութագրությամբ` “առաքելական” դիմապատկերով մեկին, այլ որպես ամենահամապարփակ իմաստով ազգային գործիչ, հայ հոգեւոր կյանքի բարեփոխիչ, հայոց մեծ լուսավորիչ, ով այդպիսին լինելով` չէր կարող հակասությունների մեջ չմտնել եկեղեցու` հայ հոգեւոր կյանքի համար օտար կայմեր պարզող ու խարիսխներ գցող այդ բռնակալ ինստիտուտի հետ ու, մտնելով, չունենալ իր ողբերգությունը, մեծղի ողբերգությունը:

– - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – -
1 Դա, ըստ երեւույթին, տեղի է ունեցել գրերի գյուտից հետո, Մաշտոցի ուսուցչական գործունեությամբ զբաղվելու ընթացքում, կամ էլ` մահից հետո (եկեղեցին “աղանդավորներին” հետմահու էլ էր դատում):
2 “Վարք”-ը գրելու ժամանակ արդեն մահացած Ս. Պարթեւի ընդդիմադիր թեւը գլուխ էր բարձրացրել եւ “սրբին” ինչ-ինչ հարցերում մեղադրում էր:
- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -

Հայոց հինավուրց գրերի վերականգնողը` Մաշտոցը թե՛ եկեղեցական եւ թե՛ աշխարհիկ պատմագրությունից հայտնի է որպես Գրիգորիսի` արյուն-ավերով հիմնած եկեղեցու, որի գլուխն այն ժամանակ այդ արյունառուշտի ու ավերչի սերունդ Սահակ Պարթեւն էր, հլու-հնազանդ սպասավոր, իսկ նրա արած գյուտը` մի կողմից որպես քրիստոնեական քարոզչության շահերից բխող (որպես թե` “սուրբ խոսքը” հային իր իսկ լեզվով ներկայացնելու անհրաժեշտությունը կար), եւ մյուս կողմից` պարսկական ուծացումից երկիրը փրկելու քայլ: Սակայն իսկությունը, որին կարելի է վերահասու լինել թեկուզ եւ Մաշտոցի առաջին վարքագիրների (Կորյունի, Փարպեցու, Խորենացու) կցկտուր պատմածներից, իրականում այլ է եղել. հայոց գրերի գյուտարարը սկզբունքային հակասություններ է ունեցել եկեղեցու հետ (եւ դա բոլոր` հավատքային, աշխարհայացքային, ուսուցչական… առումներով), մի կողմից, եւ նրա արած գյուտը թելադրված է եղել զուտ ազգային շահերով (որոնք այդ ժամանակ համընկնում էին Պարսից դռան շահերի հետ), երկիրը եկեղեցական ուծացումից փրկելու եւ Բյուզանդիոնի մագիլներից ազատելու անհրաժեշտությամբ` մյուս: Այլ է բանը, որ եկեղեցին, նրա գլուխ Ս. Պարթեւը ստիպված եղավ ենթարկվել գրերի գյուտին մասնակից դառնալու` Պարսից դռան, Վռամշապուհ հայոց թագավորի եւ հայ ազգայնականության զորեղ պահանջին, այնուհետեւ, գրերի գյուտից հետո, իհարկե, գրերն օգտագործելով իր` կրոնաեկեղեցական շահերի համար` այդպես այն փաստացի բանեցնելով դա արարող ազգի դեմ:
Այս իրողությունները Մաշտոցի եկեղեցական վարքագիրներն, իհարկե, աշխատել են հնարավորինս սքողել, կամ էլ իրենց ուզած ձեւով ներկայացնել, բայց դե, եկեղեցական այդ գաղափարական որոգայթները պետք է վերջի վերջո հասկանալ, չէ՞:
301թ. տեղի ունեցած ու հետայդու շարունակված մեծ եղեռնը երկիրը ծանր վիճակի մեջ գցեց: Թեեւ հայը չէր ընդունում բռնիորեն իրեն պարտադրված կրոնը` քրիստոնեությունը, դրա կառույց եկեղեցին ավելի կատաղորեն էր շարունակում իր սեւ գործն անել` հային հայի դեմ հանել, հայի արյուն հեղել, նրան օտարացնել ինքն իրենից, օտարադավան ու օտարալեզու դարձնել, երկիրը մաշել-արյունաքամ անել (301-ից կարճ ժամանակ անց հայոց միացյալ թագավորությունը տրոհվեց երկու մասի, որոնցից մեկում` “հունական բաժնում”, թագավորությունը կարճ ժամանակ անց իսպառ վերացավ, ու այդտեղի հայ բնակչությունը վերջնականապես ուծացման վտանգի առաջ կանգնեց), այն բնիկներից դատարկել ու օտարներով լցնել, հայոց թագավորության ավանդական ուխտակից թագավորության` Պարսից երկրի դեմ անընդհատ ապստամբական դավեր կազմակերպել… Գրերի գյուտի նախօրյակին եկեղեցին մտմտում էր “պարսկական բաժնում” դեռեւս մնացած ու խիստ երերուն դարձած Արշակունյաց թագավորությունն էլ վերացնել: Նա ձգտում էր “պարսկական բաժինք” Հայաստանն էլ դարձնել Բյուզանդիայի մի` ինքնուրույնությունից իսպառ զուրկ ծայրագավառ: Հայոց աշխարհի լինել-չլինելու վտանգն էր ծառացել: Երկիրը կործանումից պետք էր փրկել: Այդ օրհասական վիճակից դուրս բերելու համար հզոր ազգայնական շարժում սկսվեց, որի հոգեւոր թեւը ներկայացնում էին, դժվար չէ ենթադրել, 301-ին սպանված քրմերի սերունդները (այդ թեւի գլխավորներից էր “երանելի այր Վարդանի” որդի Մաշտոցը): Ստեղծված իրավիճակում հայ ազգայնականությունը հայոց հինավուրց գրերը, հայ ազգային ընդհանուր տառ-խորհրդանիշերը գտնելու մեջ հենց ճշմարտորեն տեսավ այն գլխավոր պատվարը, որի վրա հենվելով կարելի էր երկիրը փրկել:
Մոլության հասնող հունա-հռոմեասիրությունը, Հռոմի ժառանգորդ Բյուզանդիայի` Հայաստանի առաջին քրիստոնյաների հայրենիքի, դրա իշխող լեզվի` հունարենի, դրա կենսաձեւ-”բարոյականության”, հավատալիքների,…, անգամ կենցաղի նկատմամբ անթաքույց սերն է եղել Հայաստանյայց եկեղեցու ու դրա դրդմամբ նաեւ որոշ “հայ” նախարարական տների վարք ու բարքի բուն մոտիվացիան: Եվ Պարսից թագավորությունը (նաեւ Հայոցը) ոչ քիչ վնասներ էր կրել ու շարունակում էր կրել դրա պատճառով: Ահա թե ինչու Պարսից դուռը հայոց գրերը գտնելու հարցում, անտարակույս` ոչ առանց հայ ազգայնականության կողմից հիշեցումի, նույնպես շահագրգիռ կողմ էր հանդես գալիս. նա ցանկանում էր հայոց գրերով Հայաստանում եկեղեցու կողմից գնալով խորացվող հունական լեզվի, որն իր հետ բերում էր բյուզանդական ազդեցության աճ, դեմն առնել եւ, ի վերջո, Արշակունյաց հայոց թագավորությունը իր կողմը քաշել: Այդ մասին է թեկուզեւ վկայում Մ. Խորենացու բերած մի ասածը: Նա հիշատակում է բյուզանդական կայսեր` հայոց գրերի առնչությամբ Ս. Պարթեւին գրած նամակը, որում վերջինս մեղադրվում է “հեթանոս թագավորների (նկատի է առնվում հատկապես պարսիցը,-Ս.Մ.) կողմը” հակվելը, այսինքն` նրանց թելադրանքին տրվելը եւ հայոց գրերի գտնելուն նպաստելը (վերը նկատվեց, որ Ս. Պարթեւը այլ ճար չուներ…): Եվ հետեւաբար, սխալ ու կեղծ է հայոց գրերի գյուտի քաղաքական իմաստի այն` տարածված մեկնաբանությունը, ըստ որի դա, որպես թե, պայմանավորված էր զրադաշտական Պարսկաստանի` Հայաստանը ուծացնելու դեմն առնելու անհրաժեշտությամբ:
Բարեբախտաբար, Արշակունի նախավերջին Վռամշապուհ թագավորն էլ շահագրգռություն ցուցաբերեց հայոց գրերը գտնելու հարցում: Նա դասեր քաղեց իրեն նախորդող Արշակունի թագավորների, հատկապես իրեն անմիջապես նախորդողի` Խոսրովի (իր եղբոր) հունասիրության, եկեղեցական ամեն ինչը կուրորեն ընդունելու սխալից (Խոսրովը Պարսկաստանի թիկունքում Բյուզանդիայի հետ բարեկամության ուխտ էր կապել, որը նշանակում էր Հայաստանում բյուզանդական ամեն ինչի, այդ թվում` լեզվի, խրախուսում, որի հետեւանքով նա… հայտնվել էր Անհուշ բերդում) եւ ենթարկվեց Պարսից թագավորի (նաեւ հայ ազգայնականության)` Հայաստանում հունական լեզվի ծավալման դեմն առնելու պահանջին (ինչպես բյուզանդական կայսեր` Ս. Պարթեւին գրած նամակի հիշատակված հատվածն է հուշում, Պարսից թագավորը Վռամշապուհին հուշել էր այն միջոցը, որով կարելի էր հունական լեզվի եւ, հետեւաբար, նաեւ բյուզանդական ազդեցության, դեմն առնել` հայոց գիրը, դրանով հային ուսուցանումը…): Երերուն Արշակունի թագավորությունը փրկելու այլ ելք չկար:
Այսպիսով` գրերի գյուտի նախօրյակին Հայաստանում կար դրա թե՛ հոգեւոր եւ թե՛ պետական-քաղաքական պահանջը, ինչպես նաեւ կային դա գիտակցողներն ու իրականացնողները: Պարսից դուռը դրա համար նպաստավոր պայմաններ էր ստեղծել (կրկին նկատենք, որ հայոց եւ պարսից շահերն այդ պահին համընկնում էին):
Իսկ եկեղեցի՞ն,-կհարցնի հայոց գրերի գյուտի հարցում նրան գլխավոր դերակատարում (այս կարծիքն է իշխողը հայագիտության ու եկեղեցական մատենագրության մեջ) հատկացնողը: Հայաստանում քրիստոնեական կրոնապետություն հաստատելով` Գրիգորիսը, ինչպես հայտնի է, հիմնեց նաեւ կրոնա-եկեղեցական դպրանոցներ, որոնց լեզուն հունարենն ու ասորերենն էր: Այդ դպրանոցների նպատակն էր, ինչպես Ագաթանգեղոսն է անկեղծորեն նկատում, աշակերտներին “մոռացա իմ հոր տունն ու իմ ժողովրդին” մանկուրդ վիճակին հասցնելը: Եվ պարզ է, որ եկեղեցու համար դպրանոցի սաների մեջ մոռացության մատնել տալու գլխավոր ժառանգություններից էր նաեւ նրանց հոր տան ու ազգի լեզուն` հայերենը: Եկեղեցու` հայոց լեզուն սպանելու եւ հային օտարալեզու եւ, ըստ այդմ, նրան օտարադավան դարձնելու գրիգորիսյան այդ պատգամի իրականացումը շարունակվում էր մոտ մեկ դար: Ոչ քիչ այդ ժամանակում եկեղեցականները իրենց մայրենի` հունարեն ու ասորերեն լեզուներով1 էին սովորաբար իրենց լեզվական գործառույթները իրականացնում: Հետեւաբար, խոսք լինել չի կարող գրերի գյուտի նախօրյակին եկեղեցու կողմից իր լեզուն փոխելու եւ հեթանոս հայերենին անցնելու անհրաժեշտության, առավել եւս` հինավուրց հայոց հեթանոսական գրերը գտնելու շուրջ մտածելու մասին: Մանավանդ, որ եկեղեցու կողմից հայոց լեզվին անցնելու անհարմարությունը կար: Ընդգծենք նաեւ. հայոց լեզվին ու հայոց գրերին անցնելը կարող էր հայերի մեջ անընդհատ բորբոքել հայկակա՛նը, ազգայի՛նը, այն, ինչը սպանելուն էր կոչված ինքը՝ եկեղեցին: Այնպես որ, եկեղեցին ստիպված եղավ (ճար չուներ, քանզի կորցրել էր իր երբեմնի բացարձակ իշխանությունը2) ենթարկվել հայ ազգային հոգեւոր ու քաղաքական կյանքի հրամայական պահանջին եւ ինքն էլ, ակամա, դառնալ հայոց գրերի գյուտի մասնակից: Բայց, իհարկե, կրկին շեշտենք, աշխատելով հայոց գրերի գյուտից իր` զուտ եկեղեցական օգուտները քաղել:

- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -
1 Եկեղեցու սպասավորների գերակշիռ մասը ոչ հայեր էին, որոնց մայրենին, պարզ է, հայերենը չէր:
2 Պարսից դռանը հաջողվել էր եկեղեցու կապերը մի լավ ձգել. Սահակ Պարթեւին մի պահ անգամ զրկել էր կաթողիկոսությունից:
- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -

Հայոց գրերի գյուտարարը` քրմական տոհմի սերունդ
Կորյունը վկայում է, որ իր “մասնավոր” ուսուցիչը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա հայրը եղել է “Վարդան անունով երանելի” մեկը: “Մանկական հասակում կրթվել էր հելլենական դպրությամբ, ապա եկել, հասել էր Մեծ Հայաստանի (Հայաստանի պարսկական “բաժնի”,- Ս.Մ.) Արշակունի թագավորների դուռը, կացել էր արքունի դիվանատանը` դառնալով արքայի տված հրամանի ծառայողը` ոմն Առավանի` մեր հայոց աշխարհի հազարապետության ժամանակ: Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին”: Մաշտոցի կենսագրության մի հատվածի` թեեւ կցկտուր, բայց շատ բան ասող ներկայացում է սա: Փորձենք պարզել այդ “բայց”-ը, որը եկեղեցական վարքագիրը, բնականաբար, սքողում է, քանզի պատվեր էր ստացել իր ուսուցչից “առաքելական” գործիչ սարքել:
- Մաշտոցը ծնվել է հայ-ազգային (հեթանոսական) ավանդույթներով հարուստ Տարոն աշխարհում, – ավանդույթներ, որոնք տակավին Մաշտոցի ժամանակներում էլ հայի մեջ շարունակում էին լիաբուռն ապրել, թեեւ ծպտված (տես Փարպեցի): Ինչ խոսք` այդ ավանդույթները չէին կարող իրենց դրոշմը չթողնել հայոց գրերի ապագա գյուտարարի հոգում, եւ նրան եկեղեցին` դրանք արմատախիլ անելուն ջանացողը, չէր կարող իրեն միաբան դարձնել, որքան էլ աշխատեր:
- Մեր մեծ Լուսավորիչը, ի տարբերություն իր ժամանակակից շատ ու շատ մշակութային եւ եկեղեցական գործիչների, զտարյուն հայ է: Դա է վկայում նրա թե՛ անձնական անունը` Մաշտոց, եւ թե՛ հորական անունը` Վարդան, որոնք զուտ հայկական անուններ են (այդ ժամանակ Հայաստանում ապրող այլազգիները, ինչպես նաեւ` ուծացված – եկեղեցու սպասավոր դարձած հայերը, որպես կանոն, ոչ հայկական անուններ էին կրում): Դա է հաստատում նաեւ այն, որ վարքագիրը Մաշտոցին ներկայացնում է ըստ հոր անվան` Վարդանի տղա: Բանն այն է, որ այն ժամանակների եկեղեցական սովորույթներով ընդունված էր անձը ներկայացնելու` կա՛մ անունը, կա՛մ ապրելավայրը, կա՛մ էլ` թե՛ մեկը եւ թե՛ մյուսը նշելու ձեւը1 , առանց հայրանունը կամ տոհմանունը մատնանշելու, որը ընդունված էր հայոց մեջ: Եվ եթե Կորյունը, ով եկեղեցական էր, Մաշտոցին ներկայացնելիս ստիպված է լինում զանց առնել եկեղեցական սովորույթը եւ տալ նաեւ նրա հայրանունը, ապա դա ասում է այն մասին, որ նա հաստատ հայկական ծագում է ունեցել:
- Ավելին` Վարդան եւ Մաշտոց անունները, որոնք հեթանոսական Հայաստանում տարածված քրմական անուններից են (Վարդան-ը Աստղիկ դիցուհու մեհյանի նվիրյալ քրմի, իսկ Մաշտոց-ը` Տիրի), ենթադրել են տալիս այն մասին, որ Մաշտոցը սերում է հեթանոսական Հայաստանի քրմական տոհմերից որեւէ մեկից: – Ինչպես հայտնի է` 301-ին Գրիգորիսը հայ քրմական բոլոր տոհմերը գրեթե լիովին ոչնչացրեց` “խնայելով” դրանց մանկահասակ (“անձեռնահաս”,- ինչպես ասում է Ագաթանգեղոսը) երեխաներին միայն, որոնց հավաքագրեց իր հիմնած հունական ու ասորական դպրանոցներում “ուսուցանելու”, որ հետագայում նրանց օգտագործեր եկեղեցական նպատակների համար: Ենթադրելի է` Մաշտոցի հայրը` Վարդանը եղել է Գրիգորիսի ջարդից փրկված եւ նրա հունական դպրանոցներից մեկում հավաքագրված այդ երեխաներից մեկը, ով “ուսում” առնելով դարձել էր եկեղեցու սպասավոր (այդ մասին է ասում Կորյունի` նրան տված “երանելի” կոչումը): Ահա եւ ակամա եկեղեցական դարձած Վարդանը իր որդուն` Մաշտոցին ստիպված է լինում տալ եկեղեցական դպրանոցում “ուսանելու” (կար եկեղեցական հարկադրանքը…): Մանուկ Մաշտոցը Գրիգորիսյան դպրանոցում բարձր կրթունակությամբ աչքի ընկնելով (հայ քրմի սերունդ էր չէ՞…)` ուղարկվում է Բյուզանդիա` “բարձրագույն” կրթություն ստանալու:
- Մինչ Մաշտոցի Բյուզանդիայում կրթություն ստանալուց անմիջապես հետոյին վերաբերող կյանքի դրվագներին անդրադառնալը` հարցնենք, թե որտեղի՞ց նրա Մեսրոպ (Մեսրոբ) անունը: Նկատենք, որ Կորյունի գրքի վերնագրում ենք միայն այդ անվանը հանդիպում. բուն տեքստում նա միայն Մաշտոց անունն է օգտագործում: Փարպեցին տալիս է մերթ Մաշտոց, մերթ էլ` Մեսրոպ անունը: Նմանապես նաեւ Խորենացին: Ինչու՞մն է բանը: Նկատվեց, որ հայոց գրերի գյուտարարի բուն` ծննդյան անունը եղել է Մաշտոց հայկական անունը: Ուստի, դժվար չէ ենթադրել, որ Մեսրոպ եբրայական անունը (անվան հիմքը “մըսր”-ն է) եղել է նրան եկեղեցու կողմից տրված անունը (Հայաստանյաց եկեղեցին մինչեւ այժմ սովորույթ ունի հայկական անունները փոխել ըստ “ընտրյալ ժողովրդի” անունների, որը մտնում է նրա` “մոռացա իմ հոր տունը եւ ժողովրդին” ծրագրի մեջ): Բայց այն փաստը, որ Մաշտոցի առաջին վարքագիր (ու անմիջական աշակերտ) Կորյունը իր գրքում միշտ Մաշտոց անունն է տալիս, ասում է այն մասին, որ նա իր Մեսրոպ եկեղեցական անունը իրեն խորթ է համարել եւ միշտ իր շրջապատից պահանջել է իրեն Մաշտոց` իր տոհմում իրեն տրված անվամբ դիմել, որը եւ իր աշակերտ Կորյունը կատարել է, թեեւ դրանով խախտել է եկեեղեցական անվանակոչության սկզբունքը: Հետեւաբար, կեղծ է Մաշտոցին տված ոչ միայն Մեսրոպ, այլեւ Մեսրոպ Մաշտոց ընդհանրացված անունը. այդ անունները ստեղծել է եկեղեցին` դրանով Մաշտոցին իրենը դարձնելու եւ, ըստ այդմ, Մաշտոց-եկեղեցի հակասությունների հետքերը վերացնելու համար:
Տեսնենք, թե ինչպես է բնութագրում մեր հայազուն Մաշտոցին նույնպիսի մեր Խորենացին` քրիստոնեական դարաշրջանի հայ պատմագրության հիմնադիրը: Մաշտոցը, ըստ նրա, “գերազանցում էր բոլոր առաքինի մարդկանց, որպիսիք այն ժամանակ կային: Որովհետեւ ամբարտավանությունը եւ մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացկամ եւ բարեմիտ լինելով, երեւում էր բոլորին երկնայինների (աստվածամարդկանց,- Ս. Մ.) սովորությամբ զարդարված: Որովհետեւ նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորություններով աննման, խորհրդակցությամբ մեծ, հավատով ուղիղ (այսինքն` հայադավան,-Ս.Մ.), հույսով համբերող, սիրով անկեղծ, ուսուցանելիս անձանձրույթ”, “Նա… աշակերտներին կարծես հոգի էր ներշնչում իբրեւ առաքյալ”,- բնութագրություն, որը ճիշտ հակառակն է “Ողբ”-ում նրա կողմից եկեղեցականներին տված բնութագրությանը…
Անդրադառնանք, սակայն, Մաշտոցի` Բյուզանդիայում ուսանելուց վերադառնալուն: Նկատվեց, որ նրան ուսանելու ուղարկել էր եկեղեցին` Գրիգորիսից ի վեր Հայաստանում կրթության գործը մենաշնորհած այդ կառույցը` հետագայում իր պետքերին ծառայեցնելու նպատակով: Բայց Կորյունի վկայությունից իմանում ենք, որ ուսումնառությունից վերադառանալով` Մաշտոցը անցնում է ոչ թե եկեղեցական, այլ պետական ծառայության: Բանն այն է, որ նրա վերադառնալը համընկնում է պարսից Շապուհ թագավորի կողմից Արշակունի Խոսրով թագավորին ու սրա հրամանով եպիսկոպոս նշանակված Սահակ Պարթեւին իրենց տիտղոսներից զրկելու ժամանակվա հետ (Խոսրովը Շապուհի թիկունքում անձնական բարեկամություն էր հասատատել բյուզանդական կայսեր հետ եւ նրա դրդմամբ Հայաստանի պարսից “բաժնում” եպիսկոպոս էր նշանակել Սահակին, ինչը, պարզ է, զայրացրել էր պարսից թագավորին): Շապուհը Խոսրովին զրկելով թագավորական տիտղոսից` Հայաստանի կառավարումը ժամանակավորապես հանձնարարել էր “ոմն Առավանի” (ըստ երեւույթին` պարսից), ով չէր կարող եկեղեցասեր լինել: Ահա եւ Մաշտոցը օգտվելով եկեղեցու դիրքերի այս թուլացման հանգամաքից` չի վերադառնում իր համար անհաճո եկեղեցու “գիրկը”, այլ ընտրում է իր ու իր երկրի համար պիտանի գործ, որի համար եկեղեցին նրան հետո, իր դիրքերը ամրապնդելով, չէր ներելու իհարկե: Այս փաստը չի՞ ասում այն մասին, որ եկեղեցին ու դրա դավանաբանությունը բնավ Մաշտոցի սրտովը չեն եղել, եւ նա առիթը բաց չի թողել դրանցից հեռու մնալու համար:
Մաշտոցը արքունի դիվանատանը իր ծառայությունը, որի պետքը արքունիքը շատ ուներ, հետո թողնում է: Կորյունը չի պարզաբանում, թե ինչու` կամովի՞ն, թե՞ ինչ-որ ուժի թելադրանքով: Սակայն դժվար չէ ենթադրել, որ դա տեղի է ունեցել արքունիքում իր ազդեցությունն արդեն վերականգնած սահակ-պարթեւական եկեղեցու դրդմամբ, ով այդպես, փաստորեն, պատժել է իր “անառակ որդուն”: Շապուհից հետո գահ է բարձրանում նրա որդին` Արտաշիրը: Սա Հայաստանի թագավոր է նշանակում Վռամշապուհին` Խոսրովի եղբորը, ով շարունակեց իր եղբոր բարեհաճ վերաբերմունքն առ եկեղեցին, դրա գլխավորը: Ահա դրանից անմիջապես հետո Պարթեւը Վռամշապուհից իրեն հաճո նամակներ առնելով` իրեն արագ գցում է Տիզբոն, Արտաշիրի “բերանը քաղցրացնելու, (եկեղեցին հաճախ է պարսից դռան հանդեպ այդպես վարվել…) եւ իր ուզածներին հասնելու: Դրա արդյունքում,- գրում է Խորենացին,- Սահակ Պարթեւը պարսից թագավորի կողմից “մեծ մեծարանքի արժանացավ”: Ահա եւ Տիզբոնից ուժավորված վերադառնալով` նա իր “մուռը” Մաշտոցից հանում է, նրան Վռամշապուհի արքունիքից հեռացնել տալով (ըստ երեւույթին` հենց այդ ժամանակ էլ նա Մաշտոցի դեմ “ատյան” է կազմակերպում):
Մաշտոցի` արքունիքից եկեղեցու դրդմամբ հեռացվելու մասին են վկայում հետեւյալ փաստերը:
- Երբ Վռամշապուհ թագավորը,- վկայում է Խորենացին,- պարսից թագավորի կողմից հրաման է ստանում “իջնել Միջագետք”, որպեսզի խաղաղեցնի այդտեղ միմյանց դեմ կռվի բռնված կողմերին` նա “քիչ նեղություն չկրեց քարտուղարի պատճառով, որովհետեւ այն օրից, երբ Մեսրոպն արքունական դռնից հեռացավ, նա ոչ մի ճարտար դպիր գտնել չէր կարողանում, որովհետեւ պարսկական գիր էին գործածում”: Ի՞նչ է հետեւում ասվածից: Վռամշապուհը, թագավոր լինելով, իր հետ Միջագետք չի կարողանում տանել Մաշտոցին, ում պետքը ինքը շատ ու շատ ուներ: Իսկ չի կարողանում տանել, որովհետեւ ենթարկվել էր Սահակ Պարթեւի ճնշմանը:
- Բացի այդ, այս անգամ արդեն Կորյունն է վկայում, թագավորական պալատից հեռանալուց հետո Մաշտոցը “շուտով մտավ միայնակեցական կարգի մեջ: Շատ եւ տեսակ-տեսակ վշտակեցություններ կրեց… իրեն տալիս էր ամեն հոգեւոր վարժությունների-միանձնության, լեռնակեցության, քաղցի ու ծարավի…, անլույս արգելարանների… Շատ անգամ էր գիշերվա հեշտալի հանգիստն ու քնի հարկը ոտի վրա տքնությամբ վերջացնում մի ակնթարթում: Եվ այս ամենն անում էր նա ոչ սակավ ժամանակ”: Կորյունը եկեղեցու սպասավոր լինելով եւ նրա հրահանգները կատարելով` այդ ամենը բացատրում է Մաշտոցի կողմից որպես թե քրիստոնեական “պարծանքի խաչն” առնելու եւ “ամենակեցույց խաչվածի հետեւից” գնալու հանգամանքով: Բայց, իրականում, նրա կողմից մենակեցությանը տրվելու նպատակը եղել է ինքնախորասուզումը եւ ինքնակենտրոնացումը, երբեմնի հայոց մեհյաններում ընդունված` պես-պես ինքնավարժանքների ու փորձառույթների ճանապարհով ինքնահաղթահարումը, անձնիշխանական որակների հաստատումը, ոգու պայծառացումն ու հայտնատեսությունը, ազգի ճակատագրի տեսանումը (Մաշտոցի մենակեցությունը ոչ մի կապ չունի կրոնական մենակեցության հետ): Ի~նչ իմանաս` Մաշտոցի մենակեցության նպատակն է եղել մի գուցե նաեւ Հայաստանի անմատչելի տեղերում ծպտված քրմերի հետ հաղորդակցությունը… Մաշտոցի պեսների մենակեցությանը տրվելը պայմանավորած է եղել նաեւ եկեղեցու կողմից հալածվելու հանգամանքով: Եկեղեցին միշտ էլ անողոքաբար է հալածել բոլոր նրանց, ովքեր չեն ընդունել եկեղեցու դավանաբանությունը եւ մնացել են իրենց ազգային հնամենի հավատքին, կամ էլ շեղվել են իր գծից, “աղանդավորությանն” են տուրք տվել: Մաշտոցը այդպիսի հալածվողներից էր: Այն, որ այդ հալածանքը հետեւողական ու երկարատեւ է եղել, ակամա վկայում է Կորյունը` ասելով, որ Մաշտոցը մենակյաց ու անապատական կյանքով ապրեց “ոչ սակավ ժամանակ”: Այդ հալածանքը, ըստ երեւույթին, դադարում է Վռամշապուհի միջամտությամբ, ով Մաշտոցի կարիքը իր թագավորությունը փրկելու համար արդեն շատ ուներ:
Միայնակեցական կյանքով ապրելով` Մաշտոցը եղավ հայոց աշխարհի շատ ու շատ տեղերում եւ էլ ավելի համոզվեց, որ երկիրը դեպ կործանում է գնում, հայը կորցնում է իր ինքնությունը, օտարալեզու ու օտարադավան եկեղեցին հետեւողականորեն վերացնում է բոլոր այն խարիսխները, որոնք Հայ-Հայաստանը պահում էին, հայը իրեն օտար լեզուների ազդեցության տակ աստիճանաբար կորցնում է իր լեզուն, իր լեզվում արտահայտված արարչա-աստվածատես խորհուրդները: Կորյունը նկարագրելով այդ ընթացքում Մաշտոցի ապրած ողբերգությունը նրա իսկ բառերով` գրում է. “Տրտմություն է ինձ համար, եւ անպակաս են իմ սրտի ցավերը իմ եղբայրների եւ ազգակիցների (հայերի,-Ս.Մ) համար”: Երկար խորհելով հայոց փրկության փրկանակի վրա` հետոյի մեր մեծ Լուսավորիչը` Մաշտոցը գտավ ելքը. Հայոց լեզուն, Հայոց գրերը (ինչ-որ տեղ պահ տված), դրանով հային վերստին լուսավորելը:

- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -
1 Սա պայմանավորված էր եկեղեցու` իր ենթակաների միջից ծագումի զգացողությունը վերացնելու եւ նրանց մանկուրդ դարձնելու հանգամանքով:
- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -

* Հ.Գ. – խմբ. կողմից – հոդվածաշարը, որն ընդհատվել էր հեղինակի մոր մահվան պատճառով, վերսկսում ենք:
- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -

Թե ինչպես դրա գլխավորին վերագրվեց հայոց գրերը գտնելու նախաքայլը
Մաշտոցը երկարատեւ մենակեցական տքնանքներից ու մտատանջություններից ետքը եկավ այն եզրակացության, որ հայոց կորսված գրերի (ինչ խոսք` նա գիտեր, որ իմաստության ու դպրության աստված ունեցող ազգը հաստատ գիր-գրականություն ունեցել է) գտնումով է պայմանավորված Հայ-Հայաստանի փրկության փրկանակն ու գալիք լինելությունը. “Եվ երանելի այր Մաշտոցն այս (գրերի գտնումի,-Ս.Մ.) մասին երկար ժամանակ խորհում էր ու լալիս իր ներսում. չէ՞ որ կային հայերեն լեզվի նշանագրերը, որոնցով հնարավոր էր սեփական ձայնով եւ ոչ թե մուրացածո լեզվով… շահել տղամարդկանց ու կանանց եւ առհասարակ ամբողջ բազմության սրտերը”,- գրում է Փարպեցին: Մտատեսիլքը կար, մնում էր այն իրագործել: Կորյունը վկայում է, որ Մաշտոցը այդ տեսիլքով բեղմնավորված` լեռներից իջնում է “աշխարհ”: Նա խնդիր է դնում իր առաջ, դժվար չէ կռահել, իր տեսիլքով ոգեշնչել իր հայրենակիցներին, հայոց լեզվի, դրանով իսկ` Հայ-Հայաստանի փրկության շարժում ստեղծել: Նրան, պարզ է, առավել չափով կհասկանային ու կընդունեին Հայաստանի այն տեղերում միայն, որտեղ քրիստոնեությունը դեռեւս չէր դիպչել: Այդպիսի տեղերից էր Գողթնը: “Երանելին այնուհետեւ իր հավատացյալներին1 առավ,- գրում է Կորյունը,- գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ թողած տեղերը2: Գողթնի իշխանը` բարեպաշտությամբ սպասավորում էր նրան…”: Դա ասելուց հետո վարքագիրն, իհարկե (քանզի Մաշտոցից առաքելական գործիչ սարքելու հրամանն էր), ավելացնում է, որ Մաշտոցը “իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց քարոզել (քրիստոնեություն,-Ս.Մ.) գավառում. ամենքին իրենց հայրենական ավանդություններից… գերեց, շուռ տվավ Քրիստոսի հնազանդությանը: Եվ երբ նրանց մեջ սերմանեց կյանքի խոսքը, հայտնապես մեծամեծ հրաշքներ երեւացին գավառի բնակիչներին. դեւերը զանազան կերպարանքներով փախան, ընկան Մարերի կողմերը”, որն անկասկած սուտ է. Մաշտոցը Գողթնում հենց “հայրենական ավանդություններից” մեկի` հայոց գրերի վերականգնումի եւ դրանից ածանցյալ զուտ ազգային խնդիրների մասին էր խոսում եւ ոչ հային օտար ինչ-որ կրոնի: Եվ թունդ հեթանոս գողթնցիների մեջ Մաշտոցի հայրենասիրական քարոզները այն աստիճան են բորբոքել նրանց հայրենասիրական զգացումները, որ նրանք որոշել են վրեժ լուծել 301-ից ի վեր իրենց հայրենիքում հայ հավատքն արգելողներից: Այսինքն` տեղի է ունեցել Կորյունի նկարագրածի ճիշտ հակառակը: Վարքագիրը, բացի դրանից, մեկ այլ կեղծիք էլ է անում. քանի որ եկեղեցու կողմից նրա առաջ խնդիր էր դրվել Գրիգորիսի սերունդ Սահակ Պարթեւին հայոց գրերի գյուտի հարցում Մաշտոցին համահավասար դերակատարում տալ, ուստի մոգոնում է այն, որ Մաշտոցը, իբր թե, գրերի գտնումի “խնդրով զբաղվելուց հետո` վեր կացավ այնուհետեւ եկավ, հասավ Մեծ Հայաստանի սուրբ կաթողիկոսի, որի անունը Սահակ էր, որին եւ պատրաստ ու հավան գտավ նույն հոգսի վերաբերյալ”: Եվ որպես թե, հետո “միասին սիրով մեկտեղ գալով” աղոթում էին գործը գլուխ բերելու համար…
Միառժամանակ թողնենք, սակայն, Մաշտոցին եւ անդրադառնանք Վռամշապուհ արքային, ով նույնպես զուգահեռ շահագրգռված էր գրերը գտնելու հարցում: Ինչպես արդեն գիտենք, նա պարսից Դռան կողմից խստիվ հրահանգ էր ստացել ամեն գնով հունաց լեզվի իզն ու թոզը հայոց աշխարհից կորցնել տալ եւ գտնել դրա հակակշիռը, որը հայերին ու պարսիկներին կմերձեցներ եւ ոչ թե կհեռացներ: Այդ հրահանգի կատարման հոգսը արքային չի լքում անգամ Միջագետքում եղած ժամանակ, որտեղ այլ խնդրով էր հայտնվել: Այդտեղ հայոց գրերը գտնելու հարցում նրա ցուցաբերած հետաքրքրությունները մասնակի հաջողությամբ են պսակվում. նրան տեղեկացնում են “Դանիել անունով մի ազնվական ասորի եպիսկոպոսի մասին”, ով հանկարծակի գտել է “հայերեն լեզվի ալփաբետներ-նշանագրերը” (Կորյուն): Միջագետքում արքան հնարավորություն չի ունենում հիմնավորապես զբաղվելու այդ տեղեկատվությամբ: Հայրենիք վերադառնալուց հետո է նա ի վիճակի լինում քննել ստացած տեղեկությունը եւ դրանից բխող անհրաժեշտ քայլերը: Նա իր մոտ է հրավիրում, դժվար չէ կռահել, գրերը գտնելու հարցով թե շահագրգիռ ազգայնական, եւ թե ընդդեմ ուժերի` հայոց հարցերի հարցի մասին խորհրդակցելու: Առաջինների մեջ է լինում Մաշտոցը, իսկ վերջիններիս մեջ` իր կաթողիկոսական տիտղոսից թեեւ զրկված, բայց իր կշիռը դեռեւս չկորցրած Սահակ Պարթեւը3: Խորհրդակցության արդյունքում որոշվում է իշխանազուն ուսյալներից մեկին` Խադունի ցեղից Վահրիչ անունով մեկին (ով “հարգված էր Հայաստանում եւ հավատարիմ էր Վռամշապուհին եւ շատ էր փափագում այդ գործին”,- գրում է Խորենացին) հրովարտակներով ուղարկել Հաբել անունով մի երեց մարդու մոտ4, ով Դանիել եպիսկոպոսի հարազատն էր եւ կարող էր նրան միջնորդել իր մոտ գտնվող հայոց գրերը տալու համար: Խորհրդակցության ժամանակ Վռամշապուհ թագավորը,- դարձյալ ենթադրության կարգով ասենք,- Սահակ Պարթեւին հրամայում է եկեղեցական ժողով հրավիրել եւ հավանություն տալ վճռին, բացի այդ` մի հրովարտակ էլ եկեղեցու կողմից կազմել` Հաբելին ու Դանիելին փոխանցելու համար: Վերջինս ճար չուներ ընդդիմանալու թագավորի հրամանին. նրա “պոչը” նրա ու նրան թագավոր նշանակած պարսից արքայի ոտքի տակ էր… “Երանելի միաբանյալների աշխարհահոգ ժողովը” (Կորյուն) կայանում է: Ժողովին, ըստ Կորյունի եւ Խորենացու, մասնակցում է նաեւ, անշուշտ թագավորի վճռով Մաշտոցը, բայց մասնակցում է ոչ թե եկեղեցական, այլ ընդհանուր ազգայնական ու պետական դիրքորոշում արտահայտելու, այդ դիրքորոշումը ներկայացնող Վռամշապուհի վճիռը ժողովում ըստ ամենայնի պաշտպանելու համար: ժամանակի վկայագիրները չեն ներկայացնում /ծածուկ են պահում/ ժողովի ընթացքի նկարագրությունը: Բայց որ դա բուռն ու աղմկալից է եղել, դժվար չէ կռահել: Պարսից Դռան ու Վռամշապուհի արքունիքը նոր լեզվական քաղաքականություն էր սկսել, որը տանում էր եկեղեցու (որի սպասավորներին, հատկապես գլխավորների` եպիսկոպոսների գերակշիռ մասը ոչ հայեր էին) մայրենի լեզվի` հունարենի ու ասորերենի` շրջանառությունից դուրս բերելուն ու իր համար “ատելի ու բարբարոս ազգի” (ինչպես եկեղեցականները միմյանց մեջ ասում էին հայերի վերաբերյալ)` հայի լեզուն արմատավորելուն: Բացի այդ` եկեղեցին իրավացիորեն մտավախություն ուներ, որ հայ պետական-քաղաքական ու հոգեւոր կյանքում հայոց լեզվի, հայոց լեզի խորհրդանիշերի` տառերի վերականգնումն հայոց մեջ կարող է իսպառ վերացնել առանց այդ էլ չամրապնդված, հային օտար եկեղեցական վարդապետությունը: Լեզուն նաեւ հավատք է, լեզուն հավատքային խորհուրդների մի պահոց է,- սա եկեղեցին լավ հասկանում էր: Բայց կար պարսից Դռան ու Արշակունյաց արքունիքի հարկադրանքը, կար վերստին գլուխ բարձրացրած հայ ազգայնականության ճնշումը, կար եկեղեցական անչափելի հարստություններից զրկվելու հանգամանքը: Բացի այդ, եկեղեցին մտածում էր, ինչու՞ հենց հայի իսկ լեզվով չշարունակել նրա ուծացումը, ազգային արմատներից կտրելը: Այնպես որ, եկեղեցին ներքուստ դեմ լինելով նոր լեզվական քաղաքականությանը, ստիպված է լինում դրան իր հավանությունը տալ, Վահրիչի ձեռքն էլ մի հրովարտակ դնել, որը նրան կօգներ գրերը գտնելու հարցում (հայաստանյաց եկեղեցին ներհյուսված էր եկեղեցական մի մեծ գործակալական ցանցի մեջ եւ, առանց վերջինիս համաձայնության, Դանիել եպիսկոպոսը հային գիր տվողը չէր):
Այնպես որ, չնայած եկեղեցու ներքին դիմադրությանը, Վահրիչը գնում է Միջագետք` գրերի հետքերով: Դանիելը գրերը տալիս է նրան ու նա դրանք բերում է դրանց արարման հայրենիք:
Շեշտենք (քանզի բութ մաշտոցագետները լեփ լեցուն են), որ դրանք հենց հայոց գրեր են եղել եւ ոչ այլազգի: Դա են վկայում թե Կորյունը, թե Խորենացին եւ թե Փարպեցին. “հայերեն լեզվի ալփաբետներ-նշանագրեր” (Կորյուն), “հայերեն լեզվի նշանագրեր” (Փարպեցի), “հայերեն լեզվի տառեր” (Խորենացի),- ասում են նրանք տառերի ծագումի վերաբերյալ: Ուստի` անհերքելի է Վահրիչի բերած տառերի` հայերեն լինելը: Ինչպես էին այդ տառերը հայտնվել Միջագետքում: Փարպեցին գրում է, որ գտնված հայոց տառերը “վաղնջուց գրված նշանագրեր”, այսինքն՝ նախնի ժամանակներում ստեղծված տառեր էին: Կորյունն էլ ավելացնում է, որ դրանք “ուրիշ դպրություններից թաղված (այսինքն օտար դպրություններում օգտագործված,-Ս.Մ.) եւ հարություն առած” էին: Ի՞նչ է դուրս գալիս: Հայը հնուց ի վեր գրեր ունեցել է: Այդ գրերը հայոց մեջ ինչ-որ ժամանակ (ամենայն հավանականությամբ 301-ին) օտար նվաճողների կողմից խստիվ արգելվել են, իսկ այդ գրերով գրված մատյաններն ու մագաղաթները` ամբողջովին ոչնչացվել5: Հայոց գիրը եղել է ամենահին ու կատարյալ հնչյունագիրը (դրանում ամեն մի տառ իսկը համապատասխանել է մեկ հնչյունի, բացի այդ` տառերի համակարգությունը լիովին արտահայտել է հնչյունային համակազմությունը): Այդ տառերն էլ հետագայում հիմք են դարձել արիական ազգերի, սեմականների եւ արիա-սեմական խառնածինների (շումերների, ասորիների, փյունիկիացիների) գրերի6 համար: Ահա եւ նշված այլազգիներից ասորիների մոտ համեմատաբար անաղարտ պահպանված, գուցե նաեւ օգտագործվող գրերն էլ Վահրիչը վերցնում բերում է: Ասվեց “համեմատաբար անաղարտ ձեւով պահպանված”, քանզի դրանք էլ էին նախնականի հետ համեմատած ավարտված: Բերված գրերը Մաշտոցի կողմից բազմիցս փորձարկվելով ու ուսուցմամբ ստուգվելով, պարզվեց որ,- գրում է Փարպեցին,- “իրենց մուրացածո գծագրությամբ բավական չեն հայերեն բոլոր վանկերը հնչունաբանական ամբողջ ճշգրտությամբ” արտահայտելու համար: “Դանիելյան” գրերի թերիության մասին նշում են նաեւ Կորյունն ու Խորենացին: Վերջինս, օրինակ, գրեթե նույնությամբ գրում է. “Համոզվեցին, որ այդ նշանագրերը, այդ մուրացված գծագրությունը, ընդունակ չէր վանկ առ վանկ ճիշտ արտահայտելու հայերեն բառերի հնչունները”: Ասվածներից միանշանակ պարզ է դառնում, որ բերված գրերի գրության ձեւը չի բավարարել Մաշտոցի ու նրա սաների հայեցի գեղագիտական ճաշակը, քանզի նախնական` սեպագիր տառերին կպած օտար ձեռքը դրանք կոպտացրել էր ու, ըստ այդմ, հայի աչքին ու ձեռքին վանող էր դարձրել: Վարքագիրների ասածները, սակայն, հիմք չեն տալիս միանշանակորեն դատելու տառերի` հնչունաբանական առումով թերիի մասին: Մաշտոցագետներն էլ այս առումով ոչինչ չեն ասում (դե սրանք գրվածը չեն տեսնում, էլ ուր մնաց չգրվածը): Պարույր Սեւակ,- ահա թե ով է ներզգացողությամբ բացահայտել “դանիելյան” գրերի` հնչունաբանական առումով թերին: Նա “դանիելյան թերատ այբուբենը” համարում է “յոթնաղողանջ ձայնավորներից զուրկ”, որը “չէր կարող զնգալ”, “այլ պիտի… լոկ բաղաձայներ” (տես “Խոսք հավաստիքի”-ն): Մեր մեծ գրողը ուստի եւ հուշում է մեզ կռահել, որ “դանիելյան” գրերում հայոց տառերի առանցք ձայնավորները` հրածին հայի արտագրած հրեղեն (“ղողանջուն”) հնչուններին այդ գրերն են պակասել. ասորին իր հողածին կողմի թելադրանքով հայոց տառերի համակարգությունից այդ գրերը զեղչել էր…
Հայոց` գլխավոր տառերը վերականգնելու խնդիրն առաջացավ: Այդ մեծ առաքելությունը Վռամշապուհ արքայի կողմից (թերեւս հայ ազգայնականության պարտադրանքով) դրվեց “այն ժամանակ, որ կային”` “բոլոր առաքինի մարդկանց” գերազանցող, “բոլորին սիրելի” (Խորենացի) Մաշտոցի վրա:

- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -
1 Մենակեցության ընթացքում Մաշտոցի շուրջը ազգային հավատքով ապրողների մի մեծ խումբ էր ձեւավորվել:
2 Խոսքը այդ տեղերի` եկեղեցու իշխանությունից դուրս մնալու մասին է:
3 Կորյունը բանը, իհարկե, ներկայացնում է այնպես, որ որպես թե Սահակ Պարթեւն ու Մաշտոցն են գնում արքայի մոտ գրերը գտնելու հարցով. եկեղեցական վարքագիրը ցուցում էր ստացել եկեղեցու գլխավորին վերագրել գրերը գտնելու նախաքայլն անելու պատիվը:…
4 Հնարավոր է խոսք է եղել Մաշտոցին էլ ուղարկել, բայց Սահակը ընդդիմացել է, Վռամշապուհն էլ տեղի է տվել դրան` էլ ավելի չսրելու համար իր եւ եկեղեցու հարաբերությունները:
5 Նոր հետազոտությունները վկայում են, որ հայոց աշխարհում հայոց տառերը պահպանվել են միայն ժայռապատկերների, սեպագիր ու երկաթագիր ձեւով, որոնք մեր թշնամիները չեն կարողացել ոչնչացնել:
6 Կա լեզվաբանության ջհուդական թեւի կողմից սարքված կարծիք, որը թութակի պես յուրացրել են շատ հայ լեզվաբաններ, իբր վերջիններիս գրերն են հիմք դարձել առաջինների համար: Սա կեղծիք է առնվազն այն բանի համար, որ անկատար գրերից (առաջին խումբ գրերում ձայնավորները` գրերի ոգին արտահայտված չեն) կատարյալ գրեր չէին կարող առաջանալ: Այն, որ հայոց եւ փյունիկյան ու արամեական գրերի միջեւ ակնառու ընդհանրություն կա, հետեւանք է այն բանի, որ վերջիններս առաջինի հիմամբ են ստեղծվել:
- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -

Թե ինչպես մեր մեծ Լուսավորչին չթաղեցին սրբերի հանգստավայրում
Մաշտոցը դարձյալ, Վահրիճին հետեւելով, դեպի Միջագետք է գնում` հույս ունենալով հենց այդ նույն տեղից էլ մնացած տառերը գտնել: Փարպեցին գրում է, որ նա նախ հանդիպում է Դանիելին: Վերջինս թեեւ նրան էլ չի կարողանում ուրախացնել, բայց խորհուրդ է տալիս գնալ Եդեսիա եւ Սամոս քաղաքները` գուցե այդ տեղերում գտնվող հարուստ գրադարաններում, ենթադրության կարգով ասենք, հայերեն լեզվով մատյաններ գտնի, որոնք կօգնեն մնացած տառերը լրացնել:
Վկայագիրների մոտ, հասկանալի պատճառներով, ուղղակի վկայություն չկա առ այն, որ Մաշտոցը գրադարաններում հայերեն ձեռագրեր գտնում է1: Բայց կարելի է ենթադրել` բանը հենց այդպես էլ լինում է: Երբ Մաշտոցը գնում է Եդեսիա եւ հանդիպում այդտեղի դիվանի պետ` “Պղատոս անունով մի հեթանոս ճարտասանի”, վերջինս չկարողանալով նրան ուրախացնել, այնուամենայնիվ, մի շատ կարեւոր տեղեկություն (գաղտնի տեղեկություն…) է հայտնում. “Կա մեկը,-ասում է նա` ըստ Փարպեցու,- Եպիփանոս անունով` հույժ հմուտ, որ իր ուսուցիչն է եղել առաջուց եւ Եդեսիայի նույն դիվանից վերցնելով գիտնականների գրքերը, գնացել է… Որ փնտրես ու գտնես, քո ցանկությունը կկատարի”:
Պարզ է` Պղատոսը իր ուսուցչի` Եդեսիայի գրադարանից տարած գրքերի մասին հիշում է այն բանի համար, որ դրանցում եղել են նաեւ հայերեն գրքեր, որոնցով կարող էր Մաշտոցին օգնել պակաս տառերը լրացնելու համար: Կարեւոր տեղեկություն ստանալով` Մաշտոցը ուղեւորվում է Սամոս, ուր գնացել էր Եպիփանոսը իր թանկարժեք գրքերով: Հասնելով այդտեղ` Մաշտոցը, սակայն, իմանում է, որ Եպիփանոսը վախճանվել է` “թողնելով Հռուփանոս անունով իր մի աշակերտին, որը հելլենական (ոչ միայն,-Ս.Մ.) գրչության հրաշալի իր արվեստով առանձնացել էր Սամոսում” (Փարպեցի): Հռուփանոսը Մաշտոցին սիրով է ընդունում եւ հնարավորութուն է տալիս ուսումնասիրել իր ուսուցչի գորովանքով պահած գրքերը: Այն, որ հենց Սամոսում է հայոց այբուբենի “բոլոր մանրամասները հավաքվում նրա (Մաշտոցի,-Ս.Մ.) մտքի մեջ, որպես մի ամանում” (Փարպեցի),- ասում է այն մասին, որ դրան դրդում են Եպիփանոսի հայերեն գրքերը: Այդ գրքերը, ըստ երեւույթին, օտար գրիչներն են գրած կամ արտագրած լինում: Այնպես որ, աղավաղված հայոց տառերին հայեցի կերպ ու ձեւ տալու, նախնական կարգավորվածությամբ դրանք դասավորելու խնդիրը կար: Որը եւ անում է մեր հանճարը՝ օգնությամբ Հռուփանոսի: Վերջինիս օգնության մասին գրում է թե՛ Կորյունր, թե՛ Փարպեցին եւ թե՛ Խորենացին: Փարպեցին, օրինակ, գրում է, որ Մաշտոցը “Հռուփանոսի հետ միասին կերպ ու ձեւ տվեց հայերեն այբուբենին”: Խորենացին էլ ավելացնում է, որ Մաշտոցը Հռուփանոսի հետ ձեւակերպեց հայոց գրերը՝ դրանք “ճիշտ հանդիպեցնելով հունարենի հնչյուններին”: Խորենացու ասածը վկայում է այն մասին, որ Հռուփանոսի օգնությունը հատկապես արտահայտվել է հայոց տառերի հաջորդական դասավորությունը տալու հարցում (հունական այբուբենը պահում էր հայ-արիական նախնական այբուբենի լրիվությունը ու դրա տառերի հաջորդականությունը):
Հետեւաբար, դուրս է գալիս, Մաշտոցը նորոգեց, նորովի պատկերեց հայոց հինավուրց տառերը: Իսկ հինը, մաշվածը նոր տեսքով, նախկին պայծառությամբ նորոգելը ավելի դժվար է, քան ոչնչից ինչ-որ բան ստեղծելը,- ասում է Նարեկացին:
Մաշտոցը հայոց տառերը չի ստեղծել` ինչպես կարծում են մաշտոցագետների մեծ մասը: Նա իր “հայրական չափուն ծնեալ ծնունդս նորոգ (այսինքն՝ եղածը, հինը նորոգելով ծնեց,-Ս.Մ.) եւ սքանչելի՝ սուրբ աջովն իւրով, նշանագիրս հայերեն լեզուին”,- գրում է Կորյունը: Մաշտոցը “Հռուփանոսի հետ միասին կերպ ու ձեւ տվեց հայերեն այբուբենին…”,-գրում է Փարպեցին: “Եվ այսպես, հայոց նշանագրերը գտնելով՝ երանելի Մաշտոցը գործի ձեռնարկեց”,- կրկնում է նույն պատմիչը: Իսկ թե ինչու են որոշ տգետներ համարում, որ Մաշտոցը հայոց գրերը ստեղծել է եւ ոչ թե գտել ու նորոգել, դա, թերեւս, բացատրվում է այդպիսինների՝ եկեղեցուն քծնելու անդիմադրելի մղումով…
Հայոց տառերը ամբողջացնելով-նորոգելով՝ մեր հանճարը հենց Միջագետքում ձեռնամուխ է լինում իր հետ հայրենիքից տարած աշակերտներին հայերեն ուսուցանելուն եւ թարգմանություն անելուն: Այս երկրորդին նա ձեռնամուխ է լինում, թերեւս, տեղի՝ իրեն իր գործում մեծապես օգնած սեմածին, հատկապես` ասորի, հոգեւորականներին գոհացում տալու համար: Բայց թարգմանելու համար ընտրում է սեմական “Սուրբ գրքի” ոչ թե հուդայա-քրիստոնեական հատվածները, որոնցում հրեա ժողովրդի ու նրա հավատքի գովքն է արվում, այլ այն, որը ընդհանուր ճանաչողական արժեք ուներ ու որը հետագայում իր ուսուցչական գործունեության ընթացքում պիտանի կարող էր լինել: Իսկ սեմական “Սուրբ գրքի” այդպիսի եզակի հատվածներից էր “Սողոմոնի առակները”: “Մաշտոցը,- գրում է Կորյունը,- սկսեց թարգմանել “Սուրբ գիրքը”՝ նախ Սողոմոնի առակներից2, որ սկզբում հենց հանձնարարում է ծանոթ լինել իմաստության, ասելով թե՝ “ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ””: (Նկատենք՝ եբրայական Բիբլիայի մյուս հատվածներում Սողոմոնի (արիացի որեւէ իմաստունից վերցված) պատգամը բացակայում է, ավելին՝ այդ հատվածներում նույնիսկ սովորական իմացականությունն է ժխտվում…):
Անգնահատելի գանձը՝ հայոց տառերը բերող Մաշտոցին հայրենիքում դիմավորում են մեծ ցնծությամբ, այնպես ինչպես երբեմնի ժամանակներում դիմավորում էին հայոց արքաներին պատերազմներից հաղթական վերադառնալուց հետո: Իհարկե, այդպես դիմավորել են միայն հայերը: Իսկ եկեղեցի՞ն: Սա էլ է ստիպված լինում, գուցե, դիմավորելու: Բայց… ատամները կրճտացնելով:
Մաշտոցին ցնծությամբ դիմավորողներից ու նրան “ցանկալի ողջույն” հղողներից մեկն էլ լինում է Վռամշապուհ արքան: Նա հետամուտ Պարսից դռան ու իր արքունիքի նոր լեզվական քաղաքականությանը՝ Մաշտոցին ու եկեղեցուն հրամայում է իր հպատակության տակ գտնվողներին հայախոս (սա, իհարկե, վերաբերում էր միայն ոչ հայերին) եւ հայերեն գրող (սա արդեն վերաբերում էր բոլորին) դարձնել: Շուրջ մեկ դար եկեղեցական դաժան իշխանությունից մի պահ ինչ-որ չափով ազատված հայը իհարկե չէր հանդուրժի, որ թագավորի հրամանը իրենց վերաբերյալ իրագործեր եկեղեցին: Մյուս կողմից՝ Հայաստանում ապրող սեմականները, սեմածինները եւ այլ ոչ հայազուններն էլ չէին հանդուրժի, որ իրենց հայերեն սովորեցներ “իրենց ատելի ազգի” ներկայացուցիչը: Ահա թե ինչու “համաձայնություն է ձեռք բերվում”, որ Մաշտոցը իր հարազատներին՝ “հեթանոսներին” (այսինքն՝ հայերին ու նրանց ցեղակից մյուս ազգերին,-Ս.Մ.), իսկ Սահակ Պարթեւը՝ իր հարազատներին՝ “կայենականներին” (այսինքն՝ Ադամի՝ սեմականների նախնու անդրանիկ զավակի՝ Կայենի սերունդներին) ուսուցանի,-ասում է Կորյունը: Վերջինիս վրա է դրվում, բացի այդ, նաեւ ճենազն Մամիկոնյանների ուսուցման պարտականությունը: Մաշտոցը ուսուցման գործը սկսում է իր սիրելի Գողթն գավառից, “հետո ելավ սահմանակից Սյունական աշխարհը”,- գրում է Կորյունը: Արքունական (թե՛ պարսից եւ թե՛ հայոց), հրաման կար վրացիներին ու աղվանցիներին էլ հայերեն ուսուցանել: Այդ պարտականությունն էլ է դրվում Մաշտոցի վրա: Նա՝ Մաշտոցը, բացի այդ, վրացների համար նաեւ տառեր է ստեղծում հայերենի նմանությամբ: “Եվ արդ՝ նրանց, որ այնքան առանձին ու բաժանված էին լեզուներով՝ ժողովվեց,… կապեց, դարձրեց մեկ ազգ”,- գրում է Կորյունը: “Այնուհետեւ մտածեց հայոց կես ազգի համար, որ հոռոմների թագավորի իշխանության տակ էր” (Կորյուն):
Տեղի իշխանություններից դժվարությամբ թույլտվություն ստանալով՝ Մաշտոցը դա էլ է իրագործում:
Ինչ էր քարոզում Մաշտոցը իր ուսուցչական գործունեության ընթացքում: Ըստ նրա վարքագիրների՝ քրիստոնեություն: Բայց նույնների գրածներից սպրդած ինչ-որ արտահայտություններ, այնուամենայնիվ, հիմք են տալիս ասելու, ո Մաշտոցի՝ իր աշակերտներին ասածներն քրիստոնեության հետ բոլորովին կապ չեն ունեցել: Օրինակ, Կորյունը գրում է, որ Մաշտոցը “հոգում, ջանք էր թափում, ամենքին հորդորում էր, որ լավ ու բարի լինեն”,-մի բան, որը մի ժամանակ քարոզում էր հայոց մեհյանի քուրմը, եւ որի ճիշտ հակառակն էր անում այդ ժամանակ եկեղեցին: Բացի այդ, նույն Կորյունը վկայում է, որ Մաշտոցը “սկսեց կարգել եւ հորինել հաճախագույն (հաճախ կրկնվող, ավանդական, առօրեական,-Ս.Մ.), դյուրապատում (մատչելի, դյուրիմաց,-Ս.Մ.), շնորհագիր (հոգելից, շնորհքով գրված,-Ս.Մ.), բազմադիմի (պես-պես, բազմաժանր,-Ս.Մ.) ճառեր”, ինչպես նաեւ՝ “շատ նմանություններ եւ օրինակներ հերյուրեց (ստեղծեց,-Ս.Մ.), կազմեց աշխարհիս անցավոր բաներից, որպեսզի տխմարներին ու մարմնական բաներով զբաղվածներին հեշտ ընդունելի եւ հեշտ հասկանալի լինեն”,-Կորյունի այս՝ ըստ էության Մաշտոցի ասածների ու գրածների՝ ստեղծագործությունների տիպիկ հեթանոսական բնույթն ու ոճը ընդգծող` “մատնիչ” վկայություններն էլ չե՞ն ասում այն մասին, որ Մաշտոցը “հեթանոսների մեջ” իրեն իսկը որպես հեթանոս քուրմ էր զգում: Կորյունի նույն ասածները հիմք են տալիս ենթադրելու, որ մեր մեծ լուսավորիչը ոչ քիչ բանավոր շրջող հայ առասպելներ, ասք-էպոսներ, զրույցներ էլ է գրի առել: Դրանց մի մասը Խորենացին, հնարավոր է, իր “Պատմության” մեջ օգտագործել է:
Ինքնին հասկանալի է, որ իր տեսանելիքով ու լսելիքով ամենահաս եկեղեցին Մաշտոցի այս արածները տեսնել-լսելու էր ու, դրանից գրգռված, նրան հալածելու էր: Այնպես որ, մեր մեծ լուսավորիչը ստիպված է լինում դարձյալ մենակեցական կյանքով ապրել՝ գաղտնիորեն իրագործելով այդ ընթացքում իր սուրբ առաքելությունը: Մաշտոցը “ամեն մենաստաններից հետն առնում էր աշակերտներից մի քանիսին, եւ գնում, լեռնակյաց, սորամուտ (քարանձավների մեջ էր մտնում,-Ս.Մ.), ծակակիթ էին դառնում, իրենց օրական սնունդը խոտեղեն ուտելով էին վերջացնում”,-գրում է Կորյունը: Մեկ այլ տեղ էլ թե՝ “նա (Մաշտոցը,-Ս.Մ.) այս միեւնույն հոգեկրոն արվեստով (հայոց լեզվի ուսուցչությամբ,-Ս.Մ.) շատ օրեր անց էր կացնում անապատ տեղերում”: Պարզից էլ պարզ է, որ լեզվի ուսուցումը նստակյաց կենսաձեւ է պահանջում: Եվ եթե Մաշտոցը թափառական կյանքով էր իր աշակերտներին լեզու ուսուցանում, ապա դա հետեւանք էր այն բանի, որ նրան հալածել են:
Ոխակալ եկեղեցին մեր մեծ ուսուցչի՝ Մաշտոցի մահն անգամ հարամում է: Խորենացին գրում է, որ երբ “երանելին հոգին ավանդեց”՝ նրա “մարմինը թաղելու տեղի պատճառով” “բազմության մեջ աղմուկ եւ շփոթություն ծագեց”: Մի մասն առաջարկում է Մաշտոցին թաղել ծննդավայրում կամ Գողթնում, “որտեղ առաջին անգամ ուսուցել էր”: Մի մասն էլ առաջարկում է թաղել հենց Վաղարշապատ մայրաքաղաքում՝ “սրբերի հանգստարանում”: Դժվար չէ ենթադրել՝ այս երկրորդ առաջարկությանը եկեղեցին կտրականապես դեմ է լինում ու այդ պատճառով հավաքվածների մեջ մեծ “աղմուկ ու շփոթություն” է առաջանում: Հաղթում է եկեղեցին, եւ Մաշտոցին տանում-թաղում են իր ծննդավայրում՝ Օշականում, որը նրա՝ Մաշտոցի կամքով էլ է, երեւի, եղել. էն աշխարհում էլ հեռու մնալ եկեղեցական “սրբերից”:

- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -
1 Ինչպե՜ս կարող էր եկեղեցին թույլ տալ մի այնպիսի փաստի արծարծում իր սպասավորների գրած գրքերում, որը կվկայեր հայի` մինչ 301-ը գրավոր դպրություն ունենալը:
2 Մաշտոցի գործի ներկայացման ամենահավաստի աղբյուրը՝ Կորյունի “Վարքը”, հիմք չի տալիս ասելու, որ Մաշտոցը այդ գրքի այլ հատվածներ էլ է թարգմանել. այն, որ նա, իբր թե, այդպիսի թարգմանություններ արել է, հետեւաբար, կեղծ է, դա նրան վերագրել են նրանից եկեղեցական գործիչ սարքելու նպատակով:
- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -

Սերգեյ Մանուկյան (քուրմ Մանուկ)
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

“Լուսանցք” թիվ 134, 135, 138, 139, 140, 2010թ.

Արիական ոգի եւ` հաղթանակները մերը կլինեն

March 12, 2010

- Լինենք միաբանված, ունենանք ամուր արիական ոգի, ամուր հավատ՝ առ Աստված, եւ հաղթանակները մերը կլինեն: Այս խոսքերը Արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանինն են (http:armar.am):
Ամենեւին զարմանալի չէ, որ ներկայիս հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչը նման մտածողություն ունի:
Շատերն են իրապես ուսումնասիրել հայոց պատմությունը, նաեւ՝ նախաքրիստոնեական, եւ հրաշալի գիտեն, թե որտեղից է գալիս հայի արմատը, եւ ինչ է կատարվել իրականում 301թ.:
… Սակայն, դեռ չեն համարձակվում դարձ կատարել դեպի ճշմարիտը՝ հայոց հին հավատը:

Վահագն Նանյան

“Լուսանցք” թիվ 140, մարտի 12-18 2010թ.

Վասն յաղթանակի եւ զօրութեան Մեռելներուն արդար իրաւունքը

March 12, 2010


Կարմիր ու հրացայտ, յանուն ազատութեան թափուած գաղջ արեան նման, կարմիր՝ սեւ տարածութեանց եւ տարիներու մառախուղին դէմ ալեծածան՝ մեր դրոշին պէս, կարմիր ու վայրագ՝ սրբազան ու նուիրական զայրոյթի պէս, որ պէտք է շառաչէ թշնամիին անարի կողերուն վրայ, մեր աչքերը կարմիր պէտք է տեսնեն այժմ, ինչպես ջղուտ, սրընթաց ու գեղեցիկ աչքերով ցուլը, որ կը խոյանայ, պրկուած ամբողջ սեւ մարմնով՝ կարմիր պաստառին վրայ:
Կարմիր՝ բունծ մը, ափ մը արիւնաթաթաւ հողին պէս բանաստեղծին, թրջած՝ վաղաժամ մեռած մանուկներու արեամբ, թրջած ու գեղեցկօրէն տխուր՝ անուշ արտասուքովը դստրեց Հայոց ու նրբիրան եւ սեւաչեայ աղջիկներուն, կարմիր՝ ինչպէս քրքրում առաւօտը նորածագ ու ցօղաթաթախ, լերանց ու սարերուն Հայոց, մեր աչքերը կարմիր պէտք է տեսնեն այժմ, որպէսզի խաղաղութեամբ ննջեն մեռելները, աստ ու անդ, հայրենի կիրճերու եւ նժդեհ ու կիզիչ անապատներու մէջ:
Եվ այժմ, այս է մեռելներուն արդար իրաւունքը մեր արեան վրայ, որ տարիներէ ի վեր ծուլութեամբ ու վատութեամբ կհոսի մեր սեւ երակներուն մէջ, մեր դեռ հիւանդ ու պղտոր արեան վրայ, որ չճանաչցաւ զուարթ ու հանդարտ քաջութիւնը արի մարդոց, որ թանձրացաւ աղտեղի հեղուկի մը պէս՝ լպիրշ չուայտութեամբ, փողոցային հեշտասիրութեամբ ու տրտում սնունդներով, մեր արեան՝ որ կը կրէ հեղգ ու ստոր երկիւղով՝ մրուրը դարերու անարգ ստրկութեան…
Պէտք է այժմ մաքրել մեր արիւնը:
Հայո՛ց ազգ, որ կը կողկողաս վատ լացովը ջրերուն վրայ հակած ուռիներուն, որ կդողդըղաս ճակատագրիդ անափ աւազուտներուն դիմաց, հայո՛ց ազգ, ո՛ւր է վաղեմի ու ոսկեփրփուր, արդար ու մաքուր արիւնդ: Արիւնդ՝ որ կխայտար, ինչպէս գողթան գինի, ինչպէս թարմ ու տաք քաղցու՝ զավակներուդ բորբ ու խստօրեն թուխ մարմիններուն մէջ, որ կը յորդէր ջերմ ու ուրախ ցայթքով, երբ կ՛երթայիր մարտի, ասիական հորդաներուն եւ արեւմտեան չարախինդ ու չարախնդիր բանակներուն դէմ, որ կը ցայտէր լեռնական ուղխինախհոս ու զօրեղ ջրի նիզակներուն պէս՝ արքաներուդ, ասպետներուդ եւ շինական մարտիկներուդ հողագոյն ու բերրի կողերէն, արիւնդ՝ որ ջերմ էր, մաքուր եւ արդար, մաքրութեամբ քու պտուղներուդ գինիին, ո՞ւր է այժմ:
Դարերու անարգ լուծը պղտորեց անոր զորեղ ու ջինջ ցայտքը: Իր տաք ու զուարթ քաջութեան խառնուեցաւ ստրկութեան թոյնը: Մինչեւ Պոնտոս ու Կապադովկիա, մինչեւ հեռու ափունքը Թրակիոյ աստիճանաբար իր մէջ մզուեցաւ մեկուն խենէշ ու լպիրշ իգութիւնը եւ միւսին անարի վախը: Բիւզանդիոնի մէջ՝ պղտորեցիր զայն պալատական հտպիտներու, հանդիսաւոր եւ արքայական ապուշներու, հիւանդ կայսրերու եւ պերճաղիճներու ջրախառն ու ճերմակ արեամբ, դաշտային Կիլիկիոյ եւ Իկոնիոյ անբերրի տափերուն վրայ, ուր քաղաքները կը նմանէին մահմետական գերեզմանոցներու՝ անոր խառնուեցաւ պղերգ ու աղտոտ ծուլութիւնը իսլամ խուժանին, որ միայն ոռնալ գիտէր կինէրու սպիտակ մարմիններուն շուրջ եւ իր մարմինը պարարտացնել չարքաշ ազգաց արեամբ:
Հայո՛ց ազգ, ո՞ւր է այժմ վաղեմի զաւակներուդ արեան քաղցր ու տաք ուժը: Ատրպատականի եւ Պարսկաստանի պարտէզներուն մէջ, ուր կը հոսէր գինով հեշտութեամբ Հաֆըզի եւ Խայեամի քաղցրօրէն յուսալքող ու տրտմօրէն պատրանաթափ երգը, ինչպէս գինին՝ որ տարիներու ընթացքին կըթափանցէ արբեցնող ջղային դրութեան եւ հոգւոյն մէջ՝ ուժաթափ ընելով արի մարդը ու զայն վերածելով յարափոփոխ էգի, քու արիւնդ ալ դանդաղութեամբ ու չէզոքութեամբ կրեց Արեւելքի անայլայլ, յօրանջող ու գէշ թոյնը: Ձայնին մէջ, իր երկարաձիգ ու ծոյլ լացով երգեց պարսիկ ապասերած լեզուն, շարժումներուդ մէջ նստաւ ծանրաշարժ եւ յաւիտենականութիւնը անփառունակ կերպով հեգնող տօթ, մեղմօրէն ու նայուածքիդ աղուոր ու սեւ շողը վերածուեցաւ աղօտ ու անորոշ ակնարկի, Հայո՛ց ազգ իմ…
Այժմ հարկ է մաքրել արիւնդ ու ասիկա մեռելներուն արդար իրաւունքն է ողջերուն վրայ: Ու այժմ հարկ է վերադարձնել քեզի քու սկզբնական ու յաւերժօրէն ստոյգ ջերմութիւնդ: Քեզի պէտք է նուիրել կրկին՝ քու առաջին ու քաղցր շնորհդ, հայո՛ւ արիւն, արդա՛ր գինի:
Դո՛ւն՝ որ վեհափառ ու տէրունական գնացքով մը կը կարկաչէիր, ի խնդիր բարձունքներու յաւիտենական ու անյեղլի գեղեցկութեան, ի խորոց սրտի եւ Հայոց դարաւոր պատմութթեան խորէն՝ մեծ Նարեկացիի ջինջ երակներուն մեջ, դո՛ւն՝ որ կ՛երգէիր՝ անզուգական ու եզակի ջերմությամբ Հայոց սպարապետներու, քաջերու, բդեշխներու եւ զօրականներու արեան մէջ, դո՛ւն որ քնքուշ ու մեղմ ձայնով մը սահեցար-գացիր, մնջեցիր ու կորսուեցար Քուչակի անուշ տաղերուն մէջ, հայու արիւն… Ո՞ւր ես այժմ, ո՞ւր ես……
Ո՞ր տիղմին, ո՞ր աւազուտին, ո՞ր աղտեղի մրուրներուն մէջ խրեցար՝ արի՛ւնդ իմ:
Դո՛ւն՝ որ վրնջեցիր, առողջ ու քաջ աղմուկով մը, նոյնիսկ Մեծ Հայոց անկումէն յետոյ Կիլիկիոյ դարաւանդներուն վրայ, Ռուբինեանց երկաթէ երակներուն մէջ, կամ Սիւնեաց աշխարհի արի մարդոց սրունքներն ի վար, դո՛ւն՝ որ լիովին կ՛երգէիր, վսեմ բանաստեղծութիւն ու հայրենի գորով Խորենացիի աներկրորդ մատեանին մէջ, դո՛ւն՝ որ հոսեցար, սրբազան շռայլութեամբ, ինչպէս նուիրական սիրով կը պատմէ մեծ Եղիշէն, Աւարայրի դաշտին մէջ, Հայո՛ց արիւն, որ իմաստութիւն էիր ու գիտութիւն Ս. Մեսրոպի ձեռքերուն վրայ ու առաջին վանկ բարբառին Հայոց, ո՞ւր է երգդ այժմ……
Կուրի ափերուն վրայ եւ հիւսիսի արձակ դաշտերուն մէջ, քու ապօրէն զաւակներդ քեզ ծախու հանեցին քանի մը ապարանքներու եւ չնչին հարըստութեանց համար, որ առաջին յեղափոխական ալիքին առջեւ ընդվայր փլաւ: Ո՞ւր էիր դուն, կարելի՞ էր միթէ զգալ քեզ Տփղիսի փողոցներուն մէջ, ուր խառնուած էիր հրէից, վրաց եւ ուրիշներու արեամբ:
Ազգ իմ վտարանդի, տրտում ազգ իմ, քու յեղափոխական ղեկավարներուդ արեան մէջ իսկ թոյլ տուիր, որ սպրդի օտարոտի ու պղտոր կշռոյթը տարբեր արեանց: Հիւսիսի երազական յուլութեան ու հիւանդ զգայականութեան հետ, խառնւեցաւ անոնց արեան քաղքենի կենցաղի, ծոյլ հեշտասիրութեան, անարի մենատիրութեան ու փոքրոգի բռնութեան վատթար ախտը: Հիւսիսն ու հարաւը մտան անարգել մանուկներուդ մարմնին մէջ եւ օտար էգերու տարահունչ ձայնը խեղդեց Հայոց քաղցրահունչ լեզուին անուշ երգը զաւակներուդ կոկորդին մէջ, ա՛զգ իմ Հայոց:
Այժմ հարկ է մաքրել քեզ՝ հայոց արիւն, այժմ հարկ է վերադարձնել քեզի մեռելներուն արդար իրաւունքը: Կրկին պէտք է որ հնչես քու հարազատ տրոփիւնովդ մեր քունքերուն վրայ ու բազկերակներուն մէջ մեր մանուկներուն պէտք է որ երգես քու կամրջընկէց գետերուդ աղմուկով, պէտք է դրոդես արագավազ երիվարներու սմբակներուն ձայնով, պէտք է որ դաշն ձայնով եղանակես՝ ինչպէս կոյսերը Հայոց, առաւոտեան, աղբիւրներուն առջեւ ու հնչես, խայտաս, զուարդանաս, երգես ու տեւես յաւերժօրէն, քաղցր արիւնդ իմ, գողթան գինի:
Ուրեմն արթնցիր այլեւս, հրացայտ ու քաղցրակայլակ, ուրեմն ցայտէ վրիժառու եւ զուարթ հպարտութեամբ, որպէսզի վաղը թափիս հայրենի անդերուն վրայ, ոռոգես քու արդար ջերմութեամբդ մեր հողն ու արտերը բերրի, որպէսզի շռայլութեամբ հեղուս քու սրբազան ոգիդ հայոց ակօսներուն մէջ, մինչեւ որ ազատութեան մրրիկը խլէ ու տանի մեզ մահուան ու մեր յաւերժական հանգիստով:

Վազգեն Շուշանեան
“Մարտկոց”, 1932թ. թիւ 3

“Լուսանցք” թիվ 140, մարտի 12-18 2010թ.

Ինչու՞ ազգայնականները այդպես էլ միասնական հանդես չեն գալիս

March 5, 2010


- Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չի ձեւավորվում միասնական ազգայնական քաղաքական դաշտ: Կա՞ն լուրջ պատճառներ, թե՞ խնդիրն այլ տեղ է:
- Նախ պետք է ասեմ, որ ազգայնական դաշինքներ վաղուց ստեղծվել ու էլի ստեղծվում են Հայաստանում, նույնիսկ՝ սփյուռքում: 1998թ. ստեղծվեց Հայ ազգայնական դաշինքը (ՀԱԴ)՝ 4-5 կազմակերպություններից կազմված, եւ նմանօրինակ դերակատարմամբ Աբովյանում կազմավորեցինք քաղաքի Ազգային ուժերի միացյալ դաշինք (ԱՈւՄԴ)՝ շուրջ 20 կազմակերպություններից (կամ հայաստանյան մայր-կառույցների մասնաճյուղերից): Այս կառույցները դավանում էին նժդեհյան ցեղակրոն ուսմունքը եւ գործում էին հայ դասական ազգայնականության շահերի տեսանկյունից: Բայց քանի որ մենք հայարիականության հետեւորդներ ենք նաեւ, 1999-2000թթ. Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայոց ազգային բանակի (ՀԱԲ, նախկին ռազմական կամավորական կառույցի գլխ. հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հրամանով) նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ Արիական բռունցքը (ՀԱԲ), որը հենց հայկական արիական գաղափարաբանության ու խնդիրների շուրջ ձեւավորվեց: 2003թ. մեր նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայ ազգայնական ճակատը (ՀԱՃ՝ 7-8 կազմակերպություններ) եւ Ազգային համաձայնության խորհրդարանը (ԱՀԽ՝ շուրջ 25 կազմակերպություններ), զուգահեռ գործում էր նաեւ Գիտակից ազգային համաձայնությունը (ԳԱՀ), որն առավելապես գիտա-մշակութային եւ հոգեւոր-գաղափարաբանական կառույց էր: 2003թ. հայ ազգայնականներն առաջին անգամ իրենց պատմության մեջ հնարավորինս համախմբված (5-6 կազմակերպություն եւ բազմաթիվ անհատներ) մասնակցեցին ՀՀ ԱԺ ընտրություններին՝ Հայ Արիական Բռունցքի (արդեն կուսակցության վերածված) շուրջ համախմբված: Իսկ 2005թ. ստեղծվել է Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբը (ԱԱՊՀ՝ կազմակերպությունների ղեկավարներից եւ անհատ մտավորականներից կազմված): 2008թ. ստեղծվել եւ ցայսօր գործում է Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), որին անդամագրվել են ինչպես ազգայնական կառույցներ, այնպես էլ անհատներ: Հատկապես ՀԱԲ-ի, ԱԱՊՀ-ի եւ ՀԱՀ-ի պարագայում կառույցների ձեւավորմանը մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի (նաեւ՝ Արցախի ու Ջավախքի) ազգայնականներ: Ի միջի այլոց, պետք է նշեմ, որ ՀԱՄ-ն ինքը ազգայնական կազմավորում է՝ իր արիադավան-ցեղապաշտ ընտանիքների դաշինքի, քաղաքական, հասարակական, լրատվական, մարմնակրթական, երիտասարդական-ուսանողական, պատանեական, պատերազմի մասնակիցների խորհրդի, հոգեւոր (քրմական) դասի, տնտեսվարող եւ այլ կառույցներով:

- Իսկ ինչու՞ նախկինում ստեղծված ազգայնական դաշինքները չմնացին համախմբված, եւ անընդհատ նորերն են ստեղծվում:
- Ձեր առաջին հարցում մի միտք արծարծեցիք՝ Հայաստանում չի ձեւավորվում միասնական ազգայնական քաղաքական դաշտ: Եվ ահա, մեր ավելի քան 15 տարիների փորձը հավաստիացրել է մեզ, որ նման կառույց՝ միասնական ձեւակերպումով, չի կարող ստեղծվել ո՛չ ժողովրդավարական, ո՛չ ազատական, ո՛չ համայնավարական, ո՛չ ազգայնական եւ ո՛չ էլ քաղաքական այլ բեւեռներում:

- Այդ ինչպե՞ս: Չէ որ ազգայնականները ամենաշատը խոսում են ազգային միասնությունից:
- Խոսելն այլ բան է, ներկա իրավիճակը՝ բոլորովին այլ: Երբ խոսում են ազգային միասնությունից, որին հասնելը, ի միջի այլոց, նպատակ է նաեւ մեզ համար, մենք առավելապես պատկերացնում ենք համահայկական միասնությունը: Իսկ ի՞նչ վիճակում ենք այսօր մենք՝ հայերս: ՀՀ-ում մեկ այլ համահայկական քաղաքականության մասին են խոսում (իշխանավորներն ու ընդդիմադիրները նույնիսկ միմյանց հակասող տեսություններով), սփյուռքի եվրոպական հատվածում՝ մեկ այլ, ամերիկյան ու ռուսաստանյան հատվածները բոլորովին տարբեր պատկերացումներ ունեն այդ քաղաքականության մասին, իսկ մերձավորարեւելյան-ասիական հայերը ուրիշ կերպ են դա հասկանում: Էլ չասենք Արցախի ու Ջավախքի հայերի մասին: Նույնիսկ Հայաստանում այսպիսի բազմամտածողության շիլաշփոթը բացահայտ առկա է, էլ ուր մնաց՝ սփյուռքում: Բազմամտածողությունը լավ է, առողջ լինելու նշան է, սակայն երբ դա գործում է նաեւ ազգային (իմա՝ համահայկական) գերնպատակների ճանաչման եւ դրանց հասնելու-իրականացնելու առումներով, մեր գործը բարդանում է: Հիմա նույնիսկ հայկականությունը, հայադավանությունը խորթ է հայության մի հատվածին՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, նույնիսկ մերժելի է ոմանց համար, քանզի խառնուրդը ծպտյալ օտարի հետ ակներեւ ներկա է մեր գենի մեջ… Իսկ Արեւմուտքի կամ Ռուսաստանի կամ մեկ այլ օտար ուղղության ազդեցությունն էլ իր հերթին աններելիորեն տարանջատում է հայության գերնպատակները: Իսկ ազգային միասնության հիմնականում հասնում են հենց այդ գերնպատակների շուրջ (ասենք՝ հայրենիքի վերատիրումը եւ հայության համախմբումը միասնական Հայաստանում, հայկական ինքնության կամ առաքելության առումով համախմբումը եւ այլն)՝ մի կողմ թողնելով կուսակցականությունը, դավանանքը եւ այլ պատկերացումները: Իսկ նման խնդիր՝ միասնական ծրագրով, ոչ մի հայկական հատված չի առաջադրել հրապարակավ ու չի քննարկել բոլոր կողմերի հետ:
Երեւանը դեռ վաղուց պետք է նախաձեռներ համահայկական ծրագրերի ընդունումը` դրանք համաձայնեցնելով հայաստանյան եւ սփյուռքյան բոլոր հատվածների եւ ուժերի հետ: Ավելին՝ պետք է արդեն ունենայինք Համահայկական Սահմանադրություն, որն էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի համար կդառնար միասնաբար ապրելու, գործելու եւ պայքարելու ծրագիր:

- Ուրեմն նույնիսկ ազգայնականները չեն կարողանում միասնականորեն հանդես գալ:
- Իսկ ի՞նչ տարբերություն: Ազգայնականները ներկայիս հայության մի հատվածը չե՞ն: Այսօր ազգայնականների վիճակն ավելի ծանր է, քան՝ այլ քաղաքական ուղղությունների: Եթե իշխանություններն ու միջազգային ուժերին հարիր ընդդիմությունները տիրապետում են որոշակի դրամա-տնտեսական ու այլ միջոցների, աջակցություն են ստանում “միջազգային հանրություն” կոչվածից, ապա հայ ազգայնականները հիմնականում զուրկ են այդպիսի միջոցներից ու աջակցություններից եւ շատ դժվար է գործելը, ավելին` պարբերաբար հալածվում են, նույնիսկ գոյատեւելն է դժվար իրականանալի: Իսկ այս պայմաններում միասնական ճակատով հանդես գալը գրեթե անհնարին է:

- Ըըը…
- … Գիտեմ, հիմա կասեք, թե առանձին-առանձին ավելի դժվար է եւ միասնաբար առավել հեշտ կլինի: Բայց վերոնշյալ մեր փորձը արդեն ապացուցել է, որ ինչպես հայությունը պետք է միասնանա Հայոց Գերխնդիրների շուրջ, այդպես էլ՝ ազգայնականները: Եվ մենք արդեն համոզվել ենք, որ վերոթվարկյալ եւ ուրիշ այլ ազգայնական դաշինքները ցրվել են հենց գերնպատակների (գիտակցման) տարաձայնությունների պատճառով: Իսկ իշխանական տենչով գործող ցեղակրոն-ՀՀԿ-ն կամ հայդատական ՀՅԴ-ն որքան ազգայնական են, այնքան էլ ժողովրդավարական են: ՀՀԿ-ն 1-2 անգամ նույնիսկ հրաժարվել է ցեղակրոն գաղափարախոսությունից՝ միջազգային առումով առավել “բարի” երեւալու համար, հիմա էլ առավելապես որպես եվրապահպանողականներ են հանդես գալիս: Իսկ ՀՅԴ-ն միջազգայնորեն պաշտպանելով հայկական հարցը, այնուամենայնիվ, առավելապես ժողովրդավարական արժեհամակարգով է գործում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Ինչեւէ, նժդեհականը, ազգայնականը երբեք չի կարող թալանչի կամ ավազակ լինել, օտարների շահերը սպասարկել Հայաստանում, հաստատել օտարների օրենքներն ու բարքերը:

- Միասնական լինելու համար գուցե ճիշտ հայտարա՞րը չի գտնվում:
- Ի՞նչ պետք է անենք մենք՝ հայ արիականներս, տարբեր կիսատ-պռատ հայաշունչ գաղափարներով գործող կամ միջազգային շահերին հետամուտ՝ ազգայնական հռչակված ուժերի հետ, որոնք կամ ցեղակրոն (առավելապես հեթանոս գաղափարաբանությամբ)-պահպանողական (առավելապես քրիստոնեական գաղափարաբանությամբ) են, կամ հենց հավատով քրիստոնյա-հեթանոսներ են (լինում է նաեւ հակառակը), կամ ազգայնական (ազգային)-ժողովրդավարներ ու սոցիալիստ-ազատականներ են, կամ այլ “կիսատ-պռատի ամբողջություններ”: Էլ չեմ ասում, որ քաղաքական դաշտի բոլոր ուղղություններն էլ լցոնվել են արհեստական շինծու ուժերով՝ ծախու լամուկների ու տարաբնույթ գործակալների մի լպրծուն զանգվածով, որն էլ իմաստազրկում է “միասնական” բառի առաքելությունը, քանզի նմանների հետ համագործակցելը հավասարազոր է ինքնակործանման կամ նվազագույնը՝ գործի տապալման: Ավելին՝ համագործակցելով նմանների հետ, հաճախ ջուր ես լցնում նրանց տերերի՝ այլազգի կամ ապազգային ուժերի ջրաղացներին:
Հայ ազգայնականը հայահավատ է, հայակերտ, հայաշունչ ու հայակենտրոն եւ հայ ազգայնականները միասնական կլինեն, երբ շարժվեն այս ուղղվածությամբ, ապրեն հայկական կացութաձեւով: Օրինակ՝ ՀԱԴ-ը քանդվեց գաղափարախոսական ու կենսակերպային պատկերացումների տարաձայնություններից, ՀԱՃ-ը եւ ԱՀԽ-ն՝ քրիստոնյա եւ հեթանոսական դավանանքների տարաձայնություններից, ինչ-որ տեղ նաեւ ազատական եւ սոցիալիստա-համայնավարական մոտեցումներից, ՀԱԲ-ը եւ ԳԱՀ-ը՝ ներքաղաքական կողմնորոշումներից… Իսկ, օրինակ, ՀԱՄ-ը շարունակում է գործել եւ ԱԱՊՀ-ի հետ մասնակցել է ՀԱՀ-ի ձեւավորմանը: ՀԱՄ-ը գրեթե 17 տարեկան է եւ առ այսօր գործում է 3 հիմնարար սկզբունքներից կառչած՝ 1. քաղաքական ոլորտում հայ ազգայնական կառույց է իր գոյության բոլոր տարիներին (որոշների նման չի անցել համայնավար-ժողովրդավար-ազգային-միջազգային- … ձեւափոխումները), 2. հավատքային ոլորտում արիադավան-հեթանոս է իր դավանաբանությամբ (որոշների նման չի անցել անհավատ-քրիստոնյա- … մի քիչ էլ հեթանոս կամ այլ ձեւափոխումները), 3. գաղափարախոսական ոլորտում ցեղակրոն-հայարիական է իր տեսությամբ (որոշների նման չի անցել կոմունիստ-ազգային-ժողովրդավար-… աշխարհաքաղաքացի ձեւափոխումները): Եվ ահա, Հայ ազգայնականների համախմբումն էլ (ՀԱՀ) հենվելով այս սկզբունքների վրա, կարծում եմ, կգործի դեռ երկար տարիներ: Քրիստոնյա ազգայնականներն էլ թող համախմբվեն իրար հետ, չգիտեմ ինչ քաղաքական կամ կրոնական ուղղություններ դավանողներն էլ՝ իրար հետ, եւ ըստ այդմ, մենք կտեսնենք թե ինչ համագործակցության եզրեր կան մյուսների հետ: Թե չէ մեր գաղափարներն ու հավատը չկիսող ուժերի հետ մեկտեղ համախմբումը հանգեցնելու է նոր փլուզումների, որից արդեն հոգնել ենք եւ ավելին` դա անիմաստ ու աննպատակ ենք համարում: Այսօր մեզ որոշ “շահագրգիռ” անձինք մեղադրում են, թե իբր չենք համաձայնվում ազգայնական բեւեռի համախմբմանը, սակայն ես հստակ բացատրեցի դրդապատճառները:
Մենք չենք պատրաստվում իրենց արդեն վատ ու կասկածելի (եւ այլեւայլ) ձեւերով դրսեւորած կառույցների կամ ամեն մի նորելուկ եւ ինքնահավան ուժի հետ հին փորձի անհեռանկար կրկնությունն իրականացնել: Եվ զարմանում եմ, է՜, ուզում եք համախմբվել՝ համախմբվե՛ք, ինչու՞ եք ՀԱՄ-ի կամ ՀԱՀ-ի վրա դնում այդ “պարտականությունը”, ո՞վ է ձեզ խանգարում միասին հանդես գալ ու մեզանից էլ լավ աշխատել, ինքնադրսեւորվել: Մեկ-մեկ հավաքվում, հետո աննպատակ ցրվում են իրենց տները ու բողոքում, թե ազգայնական ոլորտը չի միավորվում, որովհետեւ մենք խանգարում ենք: Ծիծաղելի է: Եթե նույնիսկ խանգարում ենք, որն իհարկե սուտ է, ուրեմն ավելի ուժգին աշխատեք, գոնե մի՜ քիչ անանձնական ապրեք: Այդ ինչպես է, որ պարբերաբար փորձում են մեզ խանգարել, ձերբակալել ու հալածել, անբան կանանց պես մեզանից բամբասել… բայց մենք կանք ու գործում ենք եւ դեռ հակահարվածում ենք: Շատերն իրենց անգործությունը, ուրիշի հաշվին գործելու տխմար ցանկությունը (ոմանք մեզ այս առումով լա՜վ ծանոթ են) փորձում են կոծկել սին մեղադրանքներով ու պատի տակի ճղճիմ խոսակցություններով: Սրանք անցողիկ են, ուստի չի կարելի այսօրինակ ուժերի վրա նույնիսկ ժամանակ վատնել:

- Ստացվում է, որ այլեւս ոչ մի այլ ազգայնական ուժի հետ չե՞ք համագործակցելու:
- Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր այն ուժերի հետ, անկախ նրանից՝ ազգայնական են, ժողովրդավար, համայնավար, թե ազատական, որոնք իրենց գործունեությունը բխեցնում են համահայկական, մեր ազգային շահերից: Թե չէ ի՞նչ համագործակցություն կարող է լինել ծախու թափթփուկ կամ գործակալ “ազգայնականի” հետ՝ միայն այն բանի համար, որ նա (կամ շինծու կառույցը) ինքնահռչակվել է “ազգայնական”: ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը ունեն կառույցներ ՀՀ մարզերում, Ջավախքում, Արցախում եւ սփյուռքի տարբեր հատվածներում (ԱՄՆ, ՌԴ, Իրան, Վրաստան եւ այլն) եւ մինչեւ ազգայնական բեւեռի իսպառ հստակեցումը կգործեն զգույշ, բայց՝ վճռական: Հիշեմ մի դրվագ 1990թ.-ից, երբ Վայքի շրջանի Խնձորուտ սահմանամերձ գյուղի դիրքերը հսկում էին ՀԱԲ-ի կամավորականները, Բարձրունի գյուղի դիրքերը՝ ԱԻՄ-ի ջոկատները, իսկ մեջտեղում՝ ՀՀՇ-ի կամավորականներն էին: Միասնաբար եւ փոխհամագործակցությամբ հսկում էինք մեր հայրենի Նախիջեւանի հետ այդ սահմանահատվածը: Երբ հարձակում եղավ Բարձրունիի դիրքերի վրա, եւ՛ ՀԱԲ-ականները, եւ՛ ՀՀՇ-ականները շտապեցին ԱԻՄ-ի տղաներին օգնության: Այսպես ամենուր էր, բայց հենց հերթափոխ էր գալիս, վերադառնում էինք քաղաքացիական կյանքի, վերստին գաղափարական ու քաղաքական հակառակորդներն էինք ՀՀՇ-ական իշխանությունների եւ ներքաղաքական պայքարի մեջ էինք մտնում: Սահմաններում կրկին միասնական էինք թշնամու դեմ: Այնպես որ, այսպես գոնե կարելի է հարաբերվել տարակարծիք ուժերի հետ, հատկապես՝ ազգային ներքին, արտաքին հիմնահարցերում:
Ազգայնականները բոլոր ազգերի մեջ թվաքանակով քիչ են լինում, դա կարծես օրինաչափություն է: Եթե ժողովուրդը ազգայնանա՝ ազգ դառնա (իհարկե, խոսքը բնական տեսակների մասին է), միեւնույնն է, ազգայնականները մեծ թվաքանակ չեն ունենալու, գոնե ներկայիս աշխարհակարգում: Մեկ այլ աշխարհակարգում, երբ չար ու մութ ուժերին՝ չարիներին կփոխարինեն բարի եւ լուսավոր ուժերը՝ արիները, գուցեեւ ազգայնականները գերիշխեն նաեւ թվաքանակով:
Ի վերջո այդպես էլ լինելու է:

Զրուցեց Արմենուհի Մելքոնյանը

“Լուսանցք” թիվ 139, մարտի 5-11, 2010թ.

Շամիրամի բարդույթ կամ իգական հաննիբալիզմ

February 26, 2010

Պատմական զուգահեռներ, որ էպոսներից մեր օրերն են հասնում

Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Դա դիտվում է թե ցածրակարգ եւ թե բարձրակարգ կենդանիների` սարդերի, շնաձկների, գայլերի մոտ: Ինչպեսեւ` մարդկանց շրջանում: Հաննիբալիզմի յուրաքանչյուր դրսեւորում ունի իրեն հատուկ դրդապատճառային համակարգը, որի հենքը բնազդային գործոններն են: Հաննիբալիզմի դրսեւորումները կարելի է դասակարգել ըստ սեռային, տեսակային, մարդկանց մոտ նաեւ անձնային, կրոնական, կենցաղային, ռազմաքաղաքական եւ այլ հատկանիշների: Ընդհանուր գծերով արական ագրեսիվությունը վարքի բնական առողջ մակարդակում չի վերածվում էգի դեմ ուղղված հաննիբալիզմի: Արական ագրեսիվությունն ունի ներսեռային ուղղվածություն՝ պայմանավորված բազմացման հետ առնչվող մրցակցությամբ, ասենք, առյուծների խմբում ավելի կենսունակները ոչնչացնում կամ խմբից հեռացնում են թույլ մրցակիցներին` էգերի մոտ բազմացման բնազդն ակտիվացնելու համար: Պայմանավորված տեսակի գենդերային զարգացմամբ՝ առանձնակի հետաքրքրություն է իգական ագրեսիայի եւ հաննիբալիզմի ուսումնասիրումը:
Տրիբոլիում բզեզների պոպուլիացիայի վրա կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ, սննդաքանակի փոքր պաշարով պայմանավորված, էգերը սկսում են խժռել ոչ միայն իրենց ձվերը, այլեւ սպանում են թրթուրների որոշակի քանակություն: Էգը թողնում է այնքան ձու կամ թրթուր, որոնց համար կբավականացնի սննդի առկա պաշարը: Դրանով էգ օրգանիզմը սերնդի մի մասի համար իրական հնարավորություն է ստեղծում վերածվելու առողջ եւ հասուն բզեզների:
Վ. Ի. Լունկեւիչը նկարագրում է հացաբզեզների՝ արուների մեռնելը էգերին բեղմնավորելուց հետո: Այս երեւույթը հատուկ է նաեւ շատ ձկնատեսակների, որոնք ձկնկինթ դնելուց հետո մեռնում են եւ ամբողջ կենսատարածքը թողնում աճող սերնդին: Որոշ տեսակի միջատների (սարդեր, աղոթարարներ) էգերը բեղմնավորումից հետո խժռում են արուներին: Նման ձեւով էգը լուծում է`
ա. բազմացնան նոր փուլ մտած իր օրգանիզմի համար սննդի հարցը,
բ. տվյալ կենսատարածքում նույն որձի կողմից իրեն մրցակից այլ էգի չբեղմնավորելու հարցը,
գ. ծնվելիք ձագերին ներտեսակային մրցակցությունից առավելագույն պաշտպանության հարցը:
Թռչունների էգերը, հանդես բերելով ընտրողականություն, սպանում են հիվանդ ճտերին: Նույն կերպ են վարվում էգ խոզերը թույլ, հիվանդ ձագերի հետ: Էգ գայլը սովի դեպքում ուտում է առավել թույլ ձագերին, որպեսզի ուժեղներին կաթ տա, իսկ վտանգի դեպքում, առաջին հերթին, փրկում է առավել ուժեղ ձագին: Հնդկական կոբրան, որ սնվում է օձերով, շուրջ 60 օր հերթապահում է իր ձվերի մոտ, սակայն ձագերի ծնվելուց անմիջապես առաջ հեռանում է, որպեսզի չուտի նրանց:
Ըստ Վին-Էդվարդսի տեսության, կենդանական յուրաքանչյուր տեսակ ձգտում է վերարտադրել իրեն այնպիսի քանակությամբ, որպեսզի լրիվ զբաղեցնի իր բնակատեղին առանց գերբնակեցման: Համաձայնելով այս տեսությանը՝ նկատենք միայն, որ վերարտադրման մեխանիզմում, գործընթացում, եթե արուները կենսատարածքին տիրանալու, էգին բեղմնավորելու համար մեկը մյուսին անմիջականորեն վնասում են կամ խժռում, ապա էգերի մոտ, որպես օրինաչափություն, բացակայում է անմիջական ներսեռային պայքարը:
Սոցիալական կազմակերպվածության հոմեոստատիկ տեսությունը բացատրում է պոպուլիացիայի պահպանման մեխանիզմը, ըստ որի՝ կենդանիների սոցիալական կյանքի բոլոր ձեւերն առաջ են եկել որպես միջոցներ իրենց տեսակի տեղաբաշխման խնդիրը լուծելու համար: Ցածրակարգ կենդանիների մոտ դրանք վարքի բնազդային, ինքնաբերաբար եւ անգիտակցաբար գործող մեխանիզմներ են:
Բնական է ենթադրել, որ մարդու, որպես կենսաբանական տեսակի, վարքում որոշակի իրավիճակներում դրսեւորվում են բնազդային հիմքով պայմանավորված ֆիզիկական եւ հոգեկան ագրեսիայի դեպքեր: Ըստ հոգեբան Ա. Նալչաջյանի, “մարդկային հասարակության մեջ եւս բնակչության աճի ու տեղաբաշխման խնդիրներն առաջ են գալիս եւ լուծվում են մի շարք կենսաբանական ու մշակութային, կամածին եւ ոչ կամածին մեխանիզմների օգնությամբ”: Մարդկային ագրեսիվ վարքագիծը՝ պայմանավորված բազմացման գործոններով, մարդիկ նկարագրել ու քննարկել են անհիշելի ժամանակներում: Այդպիսով նման իրադարձությունները, երեւույթները մտել են առասպելներ, հեքիաթներ, պատմվածքներ, դրամաներ եւ արտահայտվել մշակութային այլ դրսեւորումներում:
Կին-երեխա-տղամարդ հարաբերությունները Հին աշխարհում արտացոլվել են Միջագետքում (Սենաար, Աքքադ, Ասորիք), Արարատում, Հին Եգիպտոսում, Հելլադայում:
Որպես խնդրո առարկա կամ նախապատմություն, պահպանված ստեղծագործություններից կերպարների գունեղությամբ առանձանանում է հատկապես Ասորեստանի թագուհի Շամիրամի անվան հետ կապված առասպելը: Պետք է նշել, որ տվյալ կերպարը հավաքական է եւ սերտորեն առնչվում է սենաարցիների (շումերներ) եւ արարատցիների առասպելներին ու պատմական դեպքերին:
Ըստ “Գիլգամեշ” էպոսի, Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Դումուզ (Թումուզ) գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Դումուզին եւ նրան ուղարկում հանդերձյալ աշխարհ՝ իր քույր-աստվածուհու մոտ: Հետագայում նա սկսում է սիրահետել Ուրուկ (Արեկ) քաղաքի թագավոր, մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Մահափորձը չի ստացվում: Էնկիդուն ու Գիլգամեշը սկզբում կռվում են, բայց հետո տուրք տալով բանկանությանը՝ եղբայրանում են: Իշտարն այս անգամ որոշում է սպանել երկուսին էլ: Այդ նպատակով հոր օգնությամբ Երկիր է ուղարկում Երկնային ցուլին: Եղբայրները սպանում են ցուլին, սակայն ծանր վիրավորված էնկիդուն զոհվում է: Գիլգամեշը որոշում է ոչ թե վրեժխնդիր լինել Իշտարից, այլ հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը:
Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվեց գեղեցկուհի Շամիրամի հետ: Շամիրամն ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ եւ որդի է ունենում: Նրան կոչում է Նինուաս: Շամիրամը սպանում է ամուսնուն ու տիրանում գահին: Որդին հեռանում է տանից, Շամիրամը սիրո եւ ամուսնության առաջարկ է անում Հայոց Արա Գեղեցիկ արքային: Արան, պաշտպանելով իր երկիրը բաբելոնյան բարքերից, Շամիրամին հայտնում է, որ ինքը չի դավաճանի կնոջն ու մերժում է առաջարկը: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային եւ արշավում է Հայաստան: Նախնիների բարքերն ու իր ընտանիքը պաշտպանող Արա Գեղեցիկը ճակատամարտում զոհվում է: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունը: Հետո սկսում է հուռութքներով դյութել հայ տղաներին: Նինվեում ապստամբում է ու գահին տիրանում Նինուասը: Հարազատ որդուց հալածվող Շամիրամը վերածվում է աղավնու, համբարձվում երկինք ու դառնում աստվածուհի:
Այս առասպելում կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկությունն ու դրա իրականացման փորձն է:
Հիմք ընդունելով “Շամիրամ” գրական կերպարի հնությունը, խորությունն ու գունեղությունը՝ նպատակահարմար ենք գտնում բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակն անվանել “Շամիրամի բարդույթ”: Հիշատակված օրինակներում իգական ագրեսիան ուղղված է ամուսնու, իր սերը մերժած տղամարդու եւ ամուսնու իրավահաջորդ որդու դեմ: Իգական ագրեսիան արտացոլված է նաեւ հելլենական առասպելներում: Հերակլեսի կինը՝ Դեյանիրան, անհանգստանալով, որ ամուսինը կամուսնանա ուրիշ կնոջ՝ Իոլեի հետ, ամուսնուն է ուղարկում իր ձեռքով հյուսած մի թիկնոց: Թիկնոցին քսում է Նեսոս կենտավրոսի արյունը՝ հուսալով, որ այդպես կվերադարձնի ամուսնու սերը: Դեյանիրան չգիտեր, որ այդ արյունը վարակված է Լերնեյան հիդրայի թույնով:
Հերակլեսն իր վրա գցելով թիկնոցը՝ թունավորվում է: Աստվածները մահամերձ հերոսին տանում են երկինք, անմահություն են պարգեւում եւ ամուսնացնում: Անսահման է լինում Հերակլեսի որդու՝ Հելիոսի զայրույթն ու վիրավորանքը՝ ուղղված մորը: Նա ասում է.
- Օ՜, ինչպես կուզենայի երեքից մեկը գոնե տեսնել. կամ դու կենդանի չլինեիր, կամ ուրիշը քեզ մայր կոչեր եւ ոչ թե ես, կամ ավելի խելամիտ լինեիր, քան ես: Իմացիր, ուրեմն, դո՛ւ եղար ամուսնուդ՝ իմ հոր մահվան պատճառը:
Դե, իսկ “Ոդիսականում” կախարդուհին տղամարդկանց վերածում է խոզերի` նրանցով սնվելու համար: Աստվածաշնչում նույնպես կան խնդրո առարկա պատկերներ: Օրինակ, Ռաքելը՝ Հովսեփի եւ Հակոբի մայրը, նախընտրում է խելացի Հակոբին որսորդ Հովսեփից: Օգնում է Հակոբին խաբել հորը եւ արժանանալ հայրական օրհնանքին: Հակադրվելով ամուսնուն՝ մայրն օգնում է ինտելեկտուալ զավակին՝ ամրացնել սոցիալական դիրքերը:
Հերովդեան ուզում էր ամուսնանալ մահացած ամուսնու եղբոր հետ: Եվ իր ամուսնությանը խանգարել փորձող բարոյագետ Հովհաննես Մկրտիչի ոչնչացմանն են ուղղված Հերովդիայի ջանքերը (Մարկոս, գլ. 6): “Եվ Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում եւ ուզում էր սպանել նրան եւ չէր կարողանում: Որովհետեւ Հերովդեսը Հովհաննեից վախենում էր նրան արդար ու սուրբ մարդ ճանաչելով”: Սակայն, այնուամենայնիվ, դստեր` Սաղոմեի օգնությամբ Հերովդիան ստանում է Հովհաննես Մկրտիչի գլուխը:
“Հազար ու մեկ գիշեր” հեքիաթաշարի հերոսուհիներից մեկն ամորձատում է իրեն լքած տղամարդուն: Մեկ այլ հերոսուհի իր ամուսնուն կիսով չափ քարի է վերածում, քանի որ սա մահացու վիրավորել էր կնոջ հոմանուն: Իգական ագրեսիայի ուշագրավ դրվագ կա նաեւ Ֆիրդուսու “Շահնամե” էպոսում: Իրանի շահի՝ Քեհ Քաուսի երկրորդ կինը սկսում է սիրահետել Սիավուշին՝ Քեհ Քաուսի որդուն: Սիավուշը մերժում է վավաշոտ թագուհու սերը: Թագուհին Սիավուշին ոչնչացնելու համար նրան զրպարտում է արքայի մոտ: Զրպարտված որդին պետք է անցներ կրակի միջով, այսինքն՝ ենթարկվեր մահացու փորձաքննության: Սիավուշն անցնում է կրակի միջով ֆիզիկապես անվնաս, բայց հոգեպես վիրավորված՝ հեռանում է հայրական տնից: Իգական ագրեսիայի դրվագներ կան նաեւ հայոց “Սասունցի Դավիթ” էպոսի համահավաք բնագրերում եւ մշակումներում: Բախումները հիմնականում հետեւյալ կերպարների միջեւ են` ա. տարբեր ցեղամայրեր՝ Արմաղան եւ Իսմիլ Խաթուն, բ. Սասունցի Դավիթ եւ նրա հորեղբոր կին Սառյե, գ. Սասունցի Դավիթ եւ Արտատեր Պառավ, դ. Սասունցի Դավիթ եւ Չմշկիկ Սուլթան, ե. Սասունցի Դավիթ եւ Խանդութ Խանում, զ. Սասունցի Դավիթ եւ իր Դուստրը՝ Չմշկիկ Սուլթանից, է. Փոքր Մհեր եւ մոլորված հարս (ջուր փնտրող):
Արմաղանի եւ նրա հակառակորդ Իսմիլ Խաթունի միջեւ պայքարը ծպտված է: Վերջինս որդի ունենալու համար Մեծ Մհերին հարբեցնելով՝ պահում է իր տանը: Մհերը սթափվում է այն ժամանակ, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Իսմիլն իրենց որդուն՝ կրտսեր Մսրա Մելիքին խրատում՝ քանդել հայի տունը: Մեծ Մհերը, թողնելով որդուն եւ օտար ցեղի կնոջը, վերադառնում է պապենական տուն: Որդի ունենալուց հետո մահանում են ինքն ու կինը: Նրա որդին՝ Մանուկ Դավիթը, անցնում է հորեղբոր՝ Ձենով Օհանի խնամքի տակ: Պատանի Դավթին սիրահետում է հորեղբոր կինը՝ Սառյեն: Դավթին առաջարկում է իր գլխին ջուր լցնել՝ հուսալով, որ Դավիթը կտեսնի իր մարմինն ու իրեն կցանկանա: Բայց տեսնելով, որ Դավիթն աչքերը փակած է ջուր լցնում ու իրեն չի նայում՝ արյունոտում է դեմքն ու զրպարտում Դավթին սեռական նկրտումների համար: Դավթի առաջ փակվում է հայրական տան դուռը: Դավիթը, հորեղբորն ասելով, որ նա իր լիրբ կնոջից խաբված է, հեռանում է քաղաքից: Ավելորդ չէ նշել, որ ցեղի կացարանից հեռացվելն անհատի համար հավասար էր ոչնչացման: Հետաքրքիր իրողություն է այն, որ էպոսում բեղունության արական խորհրդանիշ Ջրհոս Վերգոն եւս ապաստան չի տալիս եղբորորդուն: Դավիթը գնում ու ապաստանում է Արտատեր Պառավի մոտ:
Սասունցի Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն արձագանքում է Խանդութ Խանումի սիրո հրավերին: Սկզբում նա մենամարտում է զինվորի շոր հագած Խանդութի հետ: Երբ Դավիթը գետնում է նրան ու պատրաստվում սպանել, Խանդութը բացում է կուրծքը եւ խնդրում խնայել իր կյանքը: Դավիթը թուրն իջեցնում է ու ամուսնանում նրա հետ: Տարիներ անց, Դավիթը սպանվում է իր այն աղջկա ձեռքով, որ ծնել էր իր կողմից լքված Չմշկիկ Սուլթանը: Այն բանից հետո, երբ Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում, Համբարձման գիշերը նրա քարայրն է մտնում մի մոլորված հարս, որ տանից դուրս էր եկել ջուր կամ լույս գտնելու: Փոքր Մհերը նրա հետեւից դուրս չի գալիս իր ապաստանից՝ սպասելով մարդկային մտավոր ու բարոյական առաջընթացին:
Սասնա տան տղամարդիկ կարող են ջարդել բանակներ, զոհվել կնոջ ձեռքով, բայց զենք չեն ուղղում նույնիսկ հակառակորդ երկրի կանանց դեմ՝ Իսմիլ Խաթուն, Չմշկիկ Սուլթան, Մսրա Մելիքի քույր:

Այլազգիների հետ կապերը մեզ համար աղետ են դառնում

Կնոջ կողմից ամուսնուն սպանելու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Ալեքսանդր Մակեդոնացու կենսագիրներից Ռուֆուսը: “8. (Կնոջ) կեղծ հնազանդությունից խաբված Սպիտամենը հրամայում է օրը ցերեկով խնջույք սկսել. նրան, գինուց ու կերակրից ծանրացած, քունն աչքերին տանում են ննջասենյակ: Կինը համոզվելով, որ նա խոր քնած է, մերկացնում է հագուստի տակ պահված սուրը եւ գլխատում ամուսնուն: Մյուս կողմից (Մակեդոնացու) մոտ զազրանք է առաջացնում այն, որ կինը նենգորեն սպանել էր մի մարդու, ով այդքան սիրել է իրեն, իր զավակների հորը: 15. Այդ ոճրագործության առաջացրած նողկանքն ավելի ուժեղ գտնվեց, քան շնորհակալության զգացումը եւ արքան հրամայեց ասել նրան (Սպիտամենի կնոջը), որ նա հեռանա ճամբարից…”:
Կնոջ ագրեսիայի վերաբերյալ շատ գունեղ գործ է ստեղծել Հովհաննես Թումանյանը՝ հանձին “Թմբկաբերդի առումը” պոեմի: Մեր քննարկվող թեմայի հետ է առնչվում Հովհ. Թումանյանի հետեւյալ գրառումը. “Երբ մարդը (ամուսինը) հաղթվել է՝ միշտ կինը հաղորդակից է եղել թշնամուն”:
Այս առումով հետաքրքիր գործ է ստեղծել Վերածննդի շրջանի գրականության սկզբնավորողներից Մատթեո Բանդելլոն: Նրա “Կոմսուհի դի Չելլան” նովելում հերոսուհին որոշում է սպանել իր սերը մերժած տղամարդուն: Նպատակին հասնելու համար սիրային կապ է ստեղծում ուրիշ տղամարդու հետ: Եվ այս մեկին դրդում է սպանել առաջինին:
Ըստ Շեքսպիրի, առողջ, բանական կինն ընդունակ չէ մահափորձի, դրա համար նրա էությունը պետք է փոխվի: Լեդի Մակբեթն իր ազգական Դունկան թագավորին սպանելուց առաջ օգնության է կանչում չար ոգիներին. “Եկեք, ոգիներ,/ Դուք, որ մահադավ մտածումներին սպասարկում եք,/ Անսեռեցեք ինձ. լցրեք ինձ այստեղ գանգից գարշապար, Ամենավայրագ անողորմությամբ: Թանձրացրեք արյունս:/ Եկեք, կանացի իմ ստինքներիս,/ Եվ փոխարկեցեք իմ կաթը մաղձի,/ Ով սպանության Դուք պաշտոնյաներ”:
“Սասունցի Դավիթ”-ում, երբ հակառակորդ երկրի կանայք՝ Իսմիլն ու նրա դուստրը, վկայակոչում են իրենց կանացի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են մայրությունն ու քույրությունը, ապա կարողանում են ազդել հայ տղամարդու վրա, որպեսզի նա իջեցնի իր զենքը: Բայց բավական է, որ կինը զենք վերցնի ու նենգորեն նետահարի տղամարդու թիկունքը, Սասունցի Դավթի գոռոցն իսկ մահաբեր Է դառնում նման կնոջ համար, նույնիսկ եթե դա հարազատ աղջիկն է:
Հայ իրականությունում սեռային հողի վրա զարգացող ընտանեկան կոնֆլիկտներին արձագանքել են նաեւ Շիրազը (“Մոր սիրտը”), Զորյանը (“Խնձորենու այգին”), գեղանկարիչ Վարդգես Սուրենյանը… Ի դեպ, ըստ հոգեբան Ի. Ստեփանյանի, իգական ագրեսիայի ցայտուն օրինակ են գրեթե բոլոր հեքիաթներում առկա չար վհուկներն ու ջադու պառավները:
Թերթելով հազարամյակների էջերը, քննելով համաշխարհային դասականների գործերը՝ առանց դժվարության կարելի է նկատել, որ քննարկվող երեւույթը արվեստի գործերի մեջ մուտք է գործել մարդկային սովորական կենցաղից: Կենցաղային փոխհարաբերություններում գրեթե ամեն օր մարդիկ առնչվում են այս երեւույթին: Մարդիկ սիրում են, ատում, պաշտում, հիասթափվում, դյութում-դյութվում, պարզապես առօրյա կենցաղային խնդիրները լուծելիս առանձնակի վերլուծության չեն ենթարկում իրենց նախանձը, խանդը, մրցակցությունը, քանի դեռ այն ձեռք չի բերել ծանր ողբերգական գծեր: Ուշագրավ են հարս ու սկեսուր, հարս եւ տալ, տեգոր կանայք, զոքանչ-փեսա հարաբերությունները: Երբ ամուսնանում է տղամարդը, նրա մայրն ու կինը սովորաբար սկզբում շատ հպարտ ու երջանիկ են: Սակայն դա երկար չի տեւում, երբ` ա. սկեսուրը հարսի ու թոռների մեջ չի տեսնում իր եւ որդու կենսաբանական ու սոցիալական շարունակությունը: Հարսին սկսում է դիտարկել որպես իր շատ վատ մրցակից, ձգտում է նրան երկրորդական պլան մղել ներընտանեկան կյանքում կամ էլ իրենց տանից հեռացնել, որ նախկինում միայն իր կենսատարածքն էր, բ. հարսը սկեսուրի մեջ չի տեսնում իր սոցիալական հիմքը եւ դադարում է սկեսուրին ընդունել որպես իր զավակների եւ ամուսնու կենսաբանական ակունք: Նա հիանում է իր երեխաներով ու երկրորդական պլան է փորձում մղել սկեսուրին, երբեմն եւ՝ ամուսնուն:
Խախտվում է ընտանիքի սովորութային հիերարխիան, որը հավասարակշռված էր պահում երեխաների բնականոն զարգացման գործընթացը:
Փեսա-զոքանչ հարաբերություններում կնոջ մայրը, ձգտելով իր աղջկան ավելի ապահով ու պաշտպանված տեսնել, փորձում է գերազանցության հասնել ոչ միայն փեսայի, այլեւ նրա ամբողջ ընտանիքի նկատմամբ: Կենցաղում կանայք իրենց ամուսնուն անիծում են, “թաղում-հանում” են, “հողում են գլուխը” կամ էլ չարությունն ուղղորդում երեխաների դեմ: Հայտարարում, որ իր լակոտը “այլանդակ” հորն է քաշել, երազում են “թաղել արեւը”, “պատանքը կարել”, “քոքը կտրել” եւ այլն: Կենցաղային որոշ կոնֆլիկտներ կարող են վերածվել ողբերգությունների եւ կարիք ունենալ իրավաքրեական միջամտության…
Շարունակենք խնդրո առարկա օրինակները: Շամիրամյան առասպելաշարում որդու հասունանալով՝ Շամիրամի մոտ թուլացել է մայրական բնազդը: Ամուսնու մեծանալը տվյալ կնոջ մոտ առաջացրել է անբավարարվածության զգացում, Շամիրամի համար ամուսնական կապը դադարել էր ցանկալի լինել եւ, որպես փոխադարձ պարտականությունների համակարգ, վերածվել էր բռնության կապանքի: Շամիրամը գիտեր, որ արքունիքից իր ամուսինը կամավոր չի հեռանա, ուստի սպանում է նրան ու հրավերք ուղարկում Արա Գեղեցիկին, ինչպես նման այլ վիճակում Իսմիլ Խաթունը՝ Մեծ Մհերին: Շամիրամը զորքի միջոցով սպանում է իր հետ ամուսնանալ չցանկացող, ուրիշ կնոջ ամուսնուն` դրանով իսկ թուլացնելով մրցակից կնոջ դիրքը, իսկ արդեն երեխա ունեցած Իսմիլ Խաթունին Մեծ Մհերն այլեւս պետք չէր, եւ նա հորդորում է իր զավակին “հանգցնել հայի լույսը”, իսկ լույսի խորհրդանիշը ինքը՝ Արեւ Մհերն էր: Արա Գեղեցիկը, որ հնում երկրագործ հայերի մեռնող ու հարություն առնող աստվածն էր, համարժեք նենգությամբ չի արձագանքում Շամիրամին: Որպես հայ տղամարդ եւ արքա, իրեն թույլ չի տալիս դավաճանելու կնոջը ու իր գիրկն ընդունել ամուսնասպան թագուհուն: Ամուսնանալով Շամիրամի հետ՝ նա Հայոց աշխարհ կներմուծեր բաբելոնյան բարքեր: Հետագայում Տիգրան Մեծը եւս մերժում է Փյունիկիայի թագուհու ամուսնության առաջարկը՝ նախընտրելով նրա դեմ պատերազմելը:
Այնքանով, որքանով Մեծ Մհերը ռազմիկ հայերի արեւ-աստվածն էր, ապա ենթադրելի է, որ Իսմիլ Խաթունի եւ նրա միջեւ կապը, գինարբուքը, Իսմիլի վրեժի կոչը ռազմավարի վերածված կնոջ եւ նրան տիրացող ռազմիկի միջեւ ավելի վաղ ժամանակներում ընթացած փոխհարաբերությունների արձագանքն է էպոսում: Ժողովրդի գնահատմամբ՝ նման կապը վերածվում է աղետի, այսինքն՝ խստորեն դատապարտվել է հայոց մեջ:
Ի տարբերություն տղամարդկանց, կանանց միջեւ բազմացման բնազդով պայմանավորված ագրեսիվությունը՝ ուղղված մեկը մյուսի ոչնչացմանը, հիմնականում անմիջականորեն չի դրսեւորվում: Այն հանդես է գալիս միջնորդավորված: Կռիվը, սպանությունը կնոջ փոխարեն իրականացնում են այլ մարդիկ կամ խորհրդանշական իրերը՝ զորքը, զավակը, Ոսկե խնձորը, թունավորված խնձորը, թիկնոցը: Ըստ էության տրոյական պատերազմը երեք կանանց միջեւ մղված պատերազմի արդյունք է: Հայհոյելիս՝ կինն իրեն վերագրում է արական հատկանիշներ կամ վկայակոչում իր ազգականների առնականությունը: Երբ կինը գնում է կռիվ կամ սպանության, ապա նա իր “ես”-ը քողարկում է զինվորի կամ ծերացած կնոջ հագուստով (ծերացած կինն այլեւս պետք չունի կռվել սիրո համար): Նման վարքագիծը խորթ է տղամարդկանց: Կենցաղում, երբ տղամարդը նենգ պայքարի մեջ է մտնում, ապա հասարակությունը դա գնահատում է “ոչ ասպետական վարքագիծ”, եւ նա որակվում է որպես անբարո մարդ:
Ամփոփելով իգական սիրախաղային ակտիվությունը սեռական ագրեսիվության վերածվելու վերաբերյալ վերը բերված գեղարվեստական եւ կենցաղային օրինակները` կարելի է նկատել, որ բնականոն դրսեւորման մեջ այն ուղղված է տղամարդուն գրավելուն եւ երեխաներ ունենալուն: Ընդ որում, տղամարդը կնոջ կողմից դիտվում է ոչ միայն զուգավորող, այլեւ իրենց երեխաների կենսասոցիալական պաշտպան: Կին-երեխա-ամուսին հարաբերությունները սովորաբար բնականոն են զարգանում այն դեպքերում, երբ թե կինը, թե տղամարդը գենետիկական ու բարոյական հակվածություն ունեն դեպի մոնոգամ կապը, ինչպես օրինակ, արագիլների կամ կարապների մոտ է:

Աշոտ Մանուկյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Հայոց Տրնդեզ և Նրանց ամեն ինչը… հայկական չէ

February 19, 2010

Փետրվարի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, Էրեբունի հինավուրց ամրոցի պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողություն:

Ծիսական մասն անցկացրեցին քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները՝ Աշոտ Բադալյանn ու Վազգեն Ղազարյանը:

Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ կրակի վառման արարողություն, գինեձոն եւ հայ-արիները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Փա՜ռք Տրնդեզին:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

15.02.2010թ. – ք. Երեւան

* * *

Հայոց քրմերը հազարամյակներ շարունակ պաշտել ու կանչել են Հայ Աստվածներին: Ոմանք նույնիսկ կապ են ունեցել Աստվածների հետ… Իհարկե, դա քչերին է տրված եղել, քանզի Աստվածներն են ընտրում ԸՆՏՐՅԱԼԻՆ…

Մեր Աստվածների հովանավորությամբ ՀԱՅՆ ունեցել է հզոր Հայրենիք ու առաջադեմ Ազգ, աշխարհում տարածել է Հայկական քաղաքակրթությունը…

Այսօր էլ, ինչպես հազարամյակներ շարունակ, նորօրյա քրմերն են կանչում Հայ Աստվածներին: Հայ արիներն են իրենց արիական-հեթանոսական տոներով ու ծեսերով պաշտում Հայոց հավատն ու ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ…

Ուստի՝

Բարի վերադարձ Հայ Աստվածներին՝ ի փառս Հայաստանի ու հայության վերականգման ու զորացման:

Փա՜ռք Տիեզերքի Արարչին:

* * *

Հայոց Տրնդեզի կրակը, որը երկնային ԱրԷգԱկի երկրային արտացոլանքն է… չի կարող վառվել առանց գինեձոնի, առանց գինեխումի եւ առանց փառաբանումների…

Գինին արեւահամ Հայոց բերքուբարիքի մի մասնիկն է եւ պետք է առատ լինի Հայոց սեղաններին:

* * *

Տրնդեզի կրակը ջերմացնում է Հայոց հոգիները, եւ հայ արիների համար կրակի խորհրդով ինքնամաքրվելը գեղեցիկ ծես է: Կրակը Հայոց օջախների հարսներին ջերմությամբ զավակներ պարգեւելու եւ հղի կանանց պտղաբերումը մաքրագործելու խորհուրդն ունի: Տրնդեզի ծիսական կրակի ինքնամաքրման խորհուրդը ինքնանպատակ չէ. Տրնդեզից 40 օր հետո, մարտի վերջերին, հայ արիները տոնում են Արիական Ամանորը` Նոր Տարին եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը…

* * *

Հավատ ունենում են բնական ազգերը, եւ ազգային լինում է միայն հավատը: Կրոնը անհատական պաշտամունքի ծնունդ է, բնույթով՝ ապազգային, եւ մի կրոնի հետեւորդներ լինում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ… միմյանցից օտար:

Հայը ի բնե հայահավատ է՝ արիադավան-հեթանոս (հեթանոս-էթնոս-ազգ՝ ազգային), եւ միայն Հայոց հավատի վերականգնմամբ եւ Հայ Աստվածների վերադարձով զորացած Հա՛յը կվերատիրի իր Բնօրրանին` Հայկական լեռնաշխարհն ու իր առաքելությանը…

* * *

Նրանց ամեն ինչը… հայկական չէ

“Հետք.ամ”-ից քաղված մի լրահոսի համաձայն, անդրադառնալով Տյառնընդառաջին` Մեսրոպ աբեղա Պարսամյանն ասել է, որ տոնը լույսի խորհուրդ ունի, իսկ արարողակարգը գալիս է Հին կտակարանից: “Եզեկիա մարգարեն ասում էր, որ տաճարի արեւելյան դուռը փակ պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու որդին չի անցել այդ դռնով: Ավանդության համաձայն` երբ Մարիամը եւ Հովսեփը իրենց մանուկ որդուն բերում են տաճար` նվիրաբերելու Աստծուն, դուռը բացվում է, եւ ժողովուրդը գնում է դուրս` տեսնելու, թե ով է գալիս տաճար: Քանի որ երեկո էր, մարդիկ գալիս էին մոմերով, ջահերով, որ լույսով դիմավորեն Հիսուսին: Դրա համար էլ փետրվարի 13-ի երեկոյան` ժամերգության ավարտին, վառում են տաճարի լույսերը` խորհրդանշելով Քրիստոսին տաճարին նվիրաբերելը”,- բացատրեց փոխդիվանապետը:

Նրա խոսքերով` նորապսակները գալիս են եկեղեցի, որ ստանան քահանայի օրհնությունը: Քահանան օրհնում է նրանց` մաղթելով զավակ ունենալ, որին ծննդից 40 օր անց պետք է բերեն տաճար` կատարելու քառասունքի արարողությունը:

Նարե Մշեցյան

Հ.Գ. – Վերեւում բերված նյութը` “Հայոց տրնդեզ”-ը եւ այս մեկը` “Նրանց ամեն ինչը… հայկական չէ”-ն, տպագրում ենք` ցույց տալու համար, թե ինչպես են Տրնդեզը տոնում հեթանոս եւ քրիստոնյա հայերը: Պարզապես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի: Ոչ կաթոլիկ եւ ոչ էլ ուղղափառ քրիստոնյաները տոները մեկնաբանելիս արմատներից չեն փախչում: Եվ միայն առաքելական, այսինքն` մեր եկեղեցականներն են փախչում տոների իրական` հայկական ազգային` հեթանոսական արմատի մասին խոսելուց: Եվ ամեն անգամ հպարտությամբ մեջբերում են, որ այս կամ այն արարողակարգը “գալիս է Հին կտակարանից” (ընդգծումը իմն է,-Ն.Մ.): Այսինքն` այն կտակարանից, որ հայկական չէ եւ ավելին` համամարդկային արժեք ներկայացնող ոչ մի բան չունի իր մեջ…

Մի բան չեմ կարողանում հասկանալ` ինչու՞ մեր եկեղեցականների մեջ հայկականություն չկա:

Բայց մի բան հաստատ է. հենց այդ հայկականության իսպառ բացակայությունն է պատճառը, որ նրանք այդպես էլ հայ ազգի սիրտը չմտան:

Հայկականության բացակայությունն է պատճառը, որ մեր երկիրը ներսից քայքայում են աղանդավորականները:

Հայկականության բացակայությունն է պատճառը, որ… որ-երի շարքը ընթերցողը մեզանից լավ կթվարկի:

“Լուսանցք”

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Ցեղին ձայնը

February 19, 2010


Ընկերային հոգեբանութիւնը մեզ կուսուցանէ, թէ զանգւածային շարժման ամենէն նպաստաւոր հիմքը բնազդներու ոգին է. վասնզի զատ-զատ գիտակցութիւններու միաւորման եւ ամբողջացման պայմանները առաւելապէս հոս է, որ երեւան կուգան: Այդ հիմքին ամենահարազատ կերպով մօտ է ազգային զգացումը: Այդ պատճառով ալ այդ զգացումը յաճախ յենարան հանդիսացած է ամենախոր եւ տարերային թելադրանքներու, որոնք միացուցած եւ բազմացուցած են ժողովուրդները՝ զանոնք մղելով յամառ եւ երկարատեւ պայքարներու: Էական նշանակութիւն չունի այն պարագան, թէ այդ բաղխումները առաջադիմակա՞ն են, թէ՞ ոչ կամ թէ ի՞նչ եղած է ատոնց արդիւնքը: Էականը ա՛յն է, որ այդ կռիւներուն մէջ արտայայտւած է նիւթական եւ հոգեկան վիթխարի ոյժ՝ բղխած ազգային կենդանի զգացումէն: Այս զգացումի զօրութենականութիւնն է, որ ժողովուրդները կը մղէ դէպի վերածնունդը, յաղթանակը: Նոյն այդ զգացումի տկարացումն է, որ կը նախապատրաստէ անոնց անկումը, պարտութիւնը:
Նոր ժամանակը վերստին առաջին գծի վրայ դրաւ ազգայնական գաղափարը: Ըլլայ կեանքի ընդհանուր կազմալուծման առաջընթացը, որ վախ կը պատճառէ ո՛չ միայն անջատ անհատներուն, այլեւ ժողովուրդներուն, ըլլայ կեանքը հաստատուն հիմքի վրայ կառուցելու պահանջը, որ զգալի է հակառակ բոլոր հակասութիւններու եւ անջատողական ոյժերու – այսօր կը մղէն ժողովուրդները վերադառնալու ազգային գաղափարին, ասոր մէջ փնտռելով ելք մը՝ դժւարութիւններէն եւ միջոց մը՝ հակասութիւնները յաղթահարելու: Չկայ աւելի հաստատուն եւ ապահով յենակէտ ա՛յն լծակի համար, որով կուզւի կատարել անցեալի աւերներու դարմանումը եւ ապագայի ճանապարհին բացումը, քան ազգային գիտակցութիւնը: Զուտ ընկերային յեղափոխութիւններն անգամ, որոնց մէջ կարծէք թէ ազգային պարագան դեր չի խաղար – ա՛յս, անգամ նման յեղափոխութիւնները, վերջին հաշւով կը ղեկավարւին ո՛չ թէ յանուն վարդապետութեան մը. այլ յանուն կեանքի կազմակերպութեան, որու պահանջը կառաջադրւի ազգային հաւաքականութեան կողմէ: Ատոր համար պատմութիւնը չի ճանչնար որեւէ ընկերային յեղափոխութիւն, որ վերջնական յաղթանակ տարած ըլլայ ազգային գաղափարի վրայ եւ որ վերջ ի վերջոյ հպատակած չըլլայ նոյն այդ գաղափարին: Այս տեսակէտով ամենաթարմ օրինակը ռուս ընկերային յեղափոխութիւնն է, որու ազգայնացումը դանդաղօրէն, բայց ապահով կերպով առաջ կընթանայ:
Որչափ ալ ռուսական եւ գերմանական յեղափոխութեանց մղիչ ոյժերը տարբեր ըլլան՝ անոնց հետապնդած վերջնական նպատակը միեւնոյնն է – հին անհատականութեան յաղթահարումը՝ նոր հաւաքականութեամբ: Հաւաքականութիւնը, սակայն, անգամ մը ստեղծւած՝ չի կրնար թէ հոս թէ հոն չամրապնդւել ազգային ոգիի ձեւով, եթէ այդ ժողովուրդները կուզեն ստեղծագործել:
Քանի դեռ մարդոց երակներուն մէջ արիւն կը հոսի եւ այդ արիւնը կը պարունակէ ցեղային տարր, քանի դեռ աշխարհի վրայ արեւ կայ եւ անիկա հաւասարապէս չի տաքցներ բոլորին, քանի դեռ ժողովուրդներու հոգե ֆիզիքական առանձնայատկութիւնները կան, եւ անոնց ոյժերը, զարգացման եւ մտածման չափանիշները կը տարբերին, քանի դեռ այդ ժողովուրդները տարբեր լեզուներ կը խօսին եւ անհամահաւասարօրէն կը տեսնեն ու կապրին երկինքն ու երկիրը, քանի դեռ անոնք իրենց գիտակցութեան խորքին մէջ պատմական տարբեր յիշողութիւններ ունին՝ այնքան ատեն, որչափ ալ ընկերային վարդապետութիւնները ճգնին զանոնք իրարու մօտեցնել, անոնց անցեալը պիտի բաժնէ զանոնք իրարմէ եւ ազգային զգացումն ու սկզբունքը պիտի չկորսւի:
Մեր ժողովուրդի նոր վերածնունդն ալ կը հիմնւի նոյն սկզբունքի վրայ: Մենք ալ կը խօսինք ազգային միութեան, ազգային լուսաւորութեան, ազգային մշակոյթի, ազգային պետութեան մասին եւ ջանքեր կը թափենք արթնցնելու ժողովուրդի հոգեկան ոյժը, անոր ստեղծագործ աշխատանքի կամքը եւ ազգային գիտակցութիւնը: Մեր ջանքերը, սակայն, արդիւնաւոր եւ գործունէութիւնը նպատակայարմար ըլլալու համար, պէտք է նախ բացատրենք ազգային գիտակցութեան էութիւնը, անոր հոգեբանական եւ բարոյական բովանդակութիւնը:
Ազգային գիտակցութիւնը յարատեւ քանակութիւն մը չէ: Իր զարգացման ընթացքին անիկա կանցնի քանի մը փուլերէ, որոնք շատ կը յիշեցնեն անհատական զարգացման աստիճանները: Անհատը կը գիտակցի իր գոյութիւնը իբր առանձին բան զինքը շրջապատող աշխարհէն, որ կը պարփակէ նաեւ ուրիշ անհատականութիւններ: Այս է “ես”ին նախնական բովանդակութիւնը: Աւելի ուշ անիկա կը գիտակցի իր անհատական առանձնայատկութիւնները, որոնցմով կը զանազանուի ուրիշ անհատներէ. հոս էականը կը դառնայ ինքնարժէք անհատականութիւնը: Վերջապէս այս անհատականութիւնը կը կազմակերպւի իբր գեղակերտ միութիւն, ուր հոգեկան ընդունակութիւնները լիովին ներդաշնակւած են, իսկ հոգեւոր արժէքները ստորադասւած են աշխարհայեցողութեան մը: Հոս գիտակցւած անհատականութիւնը կը վերածւի անձնաւորութեան:
Ամեն անհատ չի հասնիր զարգացման այս աստիճանին: Ազգային գիտակցութեան տարրական ձեւը կը համապատասխանէ առաջին փուլին: Անիկա ունի բնազդական եւ անբանական բնոյթ եւ անուղղակիօրէն կը վերածւի, այսպէս ըսւած, ազգային զգացումի: Քանի դեռ ժողովուրդը նահապետական վիճակի մէջ է եւ իր գոյութեան հետ իր բնաւորութիւնը, սովորութիւնները անպաճոյճ կերպով կարտայայտէ՝ անոր ազգային գիտակցութիւնը դեռ բաւական հեռու է այս զգացումէն: Ան ունի իր մտածելակերպը եւ զգացումը, իր ոճը, նիւթական եւ հոգեկան բոլոր արտայայտութեանց մէջ, բայց դեռ չունի այս ոճի եւ կերպի գիտակցութիւնը: Ասոր փոխարէն ան ունի լոկ զգացում մը՝ իր ցեղին հանդէպ, չնայած որ կապրի կենցաղային իր ոճով՝ տակաւին չի գիտեր, թէ ինչի մէջ կը կայանայ անոր էութիւնը, ո՛չ ալ կը գիտակցի թէ ի՞նչ բանի է պէտք ատիկա: Հոս ինքնապահպանումի ձգտումները նախատւեալ եւ գործօն չեն, այլ աւելի շատ կրաւորական ընդդիմութիւն մը, տեսակ մը առհաւական մղումն կայ: Հոս, կարծես ժողովուրդը կը զգայ, որ իր ոգին միասնական կենցաղավարութեան մէջ է, որուն եթէ դաւաճանէ՝ դաւաճանած կըլլայ իր “հաւատք”ին:
Ազգային զգացումը արդիւնք է հաւաքականութեան, որմէ դուրս անջատ անհատին մէջ ան չի կրնար երեւան գալ: Ազգային զգացումը կը բղխի ժողովուրդի ազգակցութենէն, տոհմային կապէն, հայրենիքի աշխարհագրական եւ կլիմայական պայմաններէն, անոր լեզւի ոգիէն, աշխատանքի բնոյթէն, դաւանութենէն, սովորութիւններէն, կարճ, անոր կեանքի ընդհանուր պայմաններէն: Հոգեւոր այս հաւաքականութեան ամենահարազատ բովանդակութիւնը ազգային զգացումն Է: Դա է ամենասերտ կապը հասարակութեան տարրերու եւ ասոնց անջատ-անջատ գիտակցութիւններու միջեւ: Ազգային զգացումը կը հանդիսանայ ժողովուրդի ամենախոր եւ ամենատեւական ոյժը:
Աւելի մեծ հետաքրքրութիւն կը ներկայացնէ ազգային գիտակցութեան զարգացման երկրորդ փուլը: Մինչդեռ առաջին փուլը կը կազմէ այս գիտակցութեան միամիտ, պարզունակ ձեւը, երկրորդը՝ կը ներկայացնէ անոր քննադատական ձեւը: Հոս ալ ազգային գիտակցութիւնը կը հիմնուի ազգային զգացումի վրայ, բայց հոգեբանական կառուցւածքը բոլորովին տարբեր է: Անիկա լոկ զգացում եւ բնազդ չէ, այլ բաւական բարդ, բազմամասն գաղափար: Ազգային առանձնայատկութիւնները այլեւս գիտակցւած են, հոս հասած ենք այլեւս ազգային անհատականութեան գաղափարին: Այս եւ ուրիշ ժողովուրդներու անհատականութեանց միջեւ բոլոր անջրպետները ստեղծւած են: Առանձնայատկութեանց պահպանումը գործօն եւ գիտակցւած բնոյթ ստացած է. հոս բոլոր ստեղծագործ ջանքերու եւ ժողովուրդի զարգացման հիմքը ցեղն է: Ազգային գիտակցութեան մասին խօսելու պարագային՝ ընդհանրապէս նկատի կառնենք գիտակցութեան քննադատական ձեւը: Այդ պատճառաւ ալ աւելի մանրամասնօրէն կանգ պիտի առնենք անոր վրայ:
Քննադատական ազգային գիտակցութեան բովանդակութեան մէջ առաջին գծի վրայ ի յայտ կուգայ ժողովուրդի հոգեւոր միութեան գաղափարը: Այս միութեան ակերը բազմաթիւ են, հոս մենք պիտի յիշենք միայն կարեւորագոյնները:
Ամենախորին եւ ամենահիմնական աղբիւրը արեան ազգականութիւնն է, այսինքն՝ միատեսակ ցեղային ծագումը: Երբեմն ազգային միութեան գաղափարը կապւած էր գերազանցապէս ծագումին: Աւելի յետոյ, սակայն, կենսաբանական այս ըմբռնումը տեղի տւաւ հոգեկանին եւ հազիւ այսօր, մանաւանդ Գերմանիոյ մէջ, անիկա վերստին ստացաւ իր հին նշանակութիւնը: Ըստ էութեան, որքան ալ հոգեկան կապերը եւ յարաբերութիւնները մարդկային հասարակութեան համար կարեւոր ըլլան՝ արեան ազգականութիւնն է, որ հիմնական նշանակութիւն ունի ազգային հաւաքականութեան եւ ազգային գիտակցութեան համար: Անկէ կախում ունին ժողովուրդի խառնւածքը, հոգե ֆիզիքական հակազդեցութեան բնոյթը, անոր կրաւորականութիւնը կամ ներգործօնութիւնը, անոր տոկունութեան եւ գիտակցութեան աստիճանաչափը, զննողական կարողութիւնը եւ այլն:
Ճի՛շդ է, կան ժողովուրդներ, որոնք տարբեր ցեղային բաղկացութիւն ունենալով հանդերձ՝ զօրաւորապէս կարտայայտեն ազգային գիտակցութիւնը, ասիկա կը ցուցանէ, թէ արեան ազգականութիւնը միակ ազդակը չէ, որմէ կախում ունի այս գիտակցութիւնը, ասիկա սակայն, չի կրնար ծառայել իբր հակաապացոյց ընդդէմ արեան ազգականութեան, որ կը կազմէ ազգային գիտակցութեան կենսաբանական հիմքը:
Ֆիզիքական ուրիշ ազդակ մը, որմէ կախում ունի ազգի մը հոգեկան միութիւնը, հայրենի երկիրն է, աշխարհագրական ընդհանուր պայմաններն են – կլիման, տեսարանները, դաշտավայրերը, լեռները, ջրերը: Ռուսաստանի կլիմայական պայմաններու ընդարձակ վետվետումներով կը բացատրւին ռուս ժողովրդի նկարագրի ծայրայեղութիւնները, անոր հակումը դէպի ջանասիրութիւնը եւ միաժամանակ դէպի անտոկունութիւնը: Անգլիոյ խոնաւ եւ մառախլապատ կլիմայով, որ տպաւորութիւնները անյստակ եւ անգոյն կընէ, կը բացատրւի անգլիացիներու ձեւի եւ գոյնի զգացողութեան պակասը: Ռուսաստանի անծայրածիր տափաստաններով կը բացատրւի ռուս հոգիի ընդարձակութիւնը, անոր հակումը կրօնականութեան եւ խորհրդապաշտութեան:
Ազգային միութեան գաղափարը կը պայմանաւորւի նաեւ լեզւի ընդհանրականութեամբ: Հոս ալ կրնանք օրինակներ ցոյց տալ, որոնք կարծէք կը հակասեն վերի տեսակէտին – օրինակ, Միացեալ Նահանգներ, Զւիցերիա, նախկին Աւստրեւհունգար կայսրութիւնը: Բայց հոս, լեզւի դերը այս ժողովուրդներու հոգեկան միութեան տեսակէտով, կը կայանայ միայն պաշտօնական լեզուն սովորելու ձգտումին մէջ, քանի որ ան պարտադրական է կեանքի եւ բանակի մէջ: Հոն, ուր ժողովուրդները կը գործածեն մէկէ աւելի լեզուներ եւ կը մնան իրենց տոհմային զանազանութիւններով՝ ազգային միութեան գիտակցութիւնը շատ կը դժվարանայ: Լեզւի նոյնութիւնը, անոր գործածութիւնը իբր ընդհանրացման միջոց, անուղղակի կերպով, հոգեկան բոլոր արժէքները կը յանձնէ ժողովուրդին: Առաջին պարագային լեզուն ժողովուրդի գիտակցութեան վրայ կազդէ մեքենայական կապով, երկրորդ պարագային՝ առանձնայատուկ արժէքով եւ ուրոյն գեղեցկութեամբ: Թէ առաջին եւ թէ երկրորդ պարագաներուն լեզուն ամենէն շատ կազդէ ազգային ոգիի յատկանշական յուզմունքով, իր զգացողական եւ արտաքին երանգով, կլիմայի եւ հայրենի տեսարաններու արտացոլումով եւ մտքի ու գաղափարներու բովանդակութեամբ, ուր պարփակւած են անցեալ սերունդներու, մեր նախահայրերու եւ հայրերու դարաւոր կեանքի փորձառութիւնները:
Ժողովուրդի մը հոգեւոր միութիւնը կախում ունի նաեւ անոր ընդհանուր պատմութենէն: Ինչպէս նոյնատեսակ վերապրումները անջատ անձնաւորութիւններ իրարու կը մօտեցնէ՝ այդպէս ալ պատմական ընդհանուր դէպքերը հոգեպէս իրարու կը կապէ ազգակիցները: Պատմական ընդհանուր փորձառութիւնը միատեսակօրէն կը մշակէ անջատ գիտակցութիւնները եւ զանօնք նոյնատեսակ յարաբերութեան մէջ կը դնէ աշխարհի եւ կեանքի հանդէպ: Այսպէս, սերունդներու վրայ կազդեն ո՚չ միայն անոնց անձնական վերապրումները, այլ եւ անցեալի պատմութիւնը եւ պատմական աւանդութիւնները: Ժողովուրդի պատմական յիշողութիւններն են, որ անցեալը կը կապեն ներկային՝ յանձնելով ապագային:

* * *
Ազգային գիտակցութեան, ժողովուրդի մը հոգեւոր միութեան համար էական գործօն է ե՛ւ կրօնը: Կար ժամանակ, որ կրօնի նշանակութիւնը շա՛տ աւելի մեծ էր, որովհետեւ ան իր մէջ կամփոփէր ժողովուրդի հոգեւոր բովանդակութեան ամբողջութիւնը – իմացական-ապրումնային բոլոր ա՛յն ոգորումները, որոնք այսօր անջատօրէն կարտայայտւին իմաստասիրութեան, գեղարւեստի եւ գիտութեան մէջ:
Վերոյիշեալ ազդակները որպէս ժողովուրդի հոգեկան միութեան տարրեր՝ իրենց արտացոլումն ունեցած են անոր կենցաղավարութեան, բարոյական եւ կրօնական զգացումի, գեղարւեստի, իմաստասիրութեան, ընկերային եւ քաղաքական կեանքի, երգ ու երաժշտութեան, կարճ՝ բովանդակ ստեղծագործութեան մէջ: Ահա՛ թէ ինչու՞ ազգային գիտակցութեան քննադատական ձեւը կենթադրէ ո՛չ միայն ազգային ոգիի եւ ասոր բոլոր առանձնայատկութիւններու գիտակցումը, այլեւ անոնց պահպանումի եւ մշակումի կամքը՝ որպէս օրգանական զարգացման հիմք, ոգիէն դէպի ազգը, ներսէն, էութենէն դէպի դուրսը, դրսերեւոյթը: Այսպիսի զարգացումն է միայն ստեղծագործական եւ առողջ: Մարդկութեան ընդհանրութեան գաղափարը, որու կրողը հանդիսացաւ աշխարհաքաղաքացիութիւնը, չունի զարգացման հիմք: Բաղդատմամբ ազգային ֆիզիքական եւ հոգեկան բնիմաստ եւ իւրարժէք ընդհանրութեան՝ աշխարհաքաղաքացիութիւնը կը մնայ վերացական գաղափար մը: Այս գաղափարը չի կրնար ջնջել ազգային զգացումի կենսաբանական հիմքը, ո՛չ ալ ազգային ոգիէն դատարկել այն բովանդակութիւնը, որ դիզուած է դարերու փորձառութիւններով եւ պատմական ճակատագրի նոյնութեամբ: Աշխարհաքաղաքացիական միութիւնը ստեղծւած է մտայնօրէն. ան մտացածին է եւ ո՛չ թէ գոյզգացական, ուստի եւ չի կրնար հանդիսանալ ստեղծագործական ազդակ, որովհետեւ ստեղծագործութիւնը կենթադրէ բնա-հոգեբանական որակ մը, այո՛, սուբստանցիէլ ոյժ մը եւ ո՛չ լոկ գաղափարական ընդհանրութեան ըմբռնում մը: Պատահականութիւն չէ, որ գրական, գեղարւեստական թէ այլ կարգի ամեն կարեւոր ստեղծագործութիւն, մի՚շտ ալ ազգային եղած է:
Ազգային գիտակցութեան աւելի՚ բարձր ձեւը ժողովուրդի անհատականութեան գաղափարն է, անոր ինքնարժէքութեան զգացումը: Ինչպէս որ անջատ մարդը աստիճանական զարգացումով կը յանգի այն հասկացողութեան, թէ ինքն առանձնայատկութիւններ ունի, որոնցով կը տարբերի ուրիշ անհատներէ եւ որոնք կը սահմանեն իր ինքնարժողութիւնը, այդպէս ալ ոգիի արթնութեան եւ մշակեալ ըմբռնումներու տէր ժողովուրդները ունին ազգային գիտակցութիւնը՝ իրենց անփոխարինելիութեան, անկրկնելիութեան Եւ ճիշդ ազգի մը ինքնարժէքութիւնը սահմանող այդ առանձնայատկութիւններն են, որոնք իբր ընդունակութիւն-արժէքներ ի պահ կը դրւին մարդկութեան ընդհանուր գանձարանին մէջ՝ որպէս տւեալ ազգի բաժինը: Ի հարկէ ազգային ամէն ընդունակութիւն չունի իր մեծ նշանակութիւնը եւ չի կրնար սահմանել ինքնարժէքութեան գիտակցութիւնը: Ինչպէս անհատը բնազդաբար կը զգայ, որ միայն ինքն ունի արժանաւոր այն ընդունակութիւնները, որոնցմէ հասարակութիւնը շահ ունի, այդպէս ալ ազգը ինքը կը զգայ ու կը գնահատէ ա՚յն, ինչ որ կը շեշտէ իր արժանիքը եւ կը գրաւէ ուրիշ ժողովուրդներու ուշադրութիւնը: Ասկէ առաջ կու գայ բարոյական բնոյթագծի ինքնարժէքութեան գիտակցութիւնը: Այս գիտակցութիւնը իր մէջ կը պարփակէ ինքնայարգանքի զգացումը, առանց որու բարոյական չկայ: Միայն ինքնայարգանքի զգացում ունեցողը մաքուր կը պահէ իր խիղճը եւ չի գործեր ասոր հակասող քայլեր. նմանը միայն կրնայ ուրիշներէն յարգանք սպասել: Այսպիսով՝ ազգային ինքնարժէքութեան զգացումը կը դադարի զուտ ցեղային-հոգեբանական գաղափար ըլլալէ եւ կը վերածւի բարոյական որակի: Աւելորդ է բացատրել, թէ ի՜նչ մեծ նշանակութիւն կունենայ բարոյական նման բովանդակութեամբ ազգային գիտակցութիւնը՝ ազգի մը ներքին կեանքի եւ անոր միջազգային յարաբերութիւններու տեսակէտով:
Ազգային ինքնարժէքութեան, որով եւ ինքնայարգանքի զգացումը կենթադրէ ազգային անկախութեան պահանջ: Այս անկախութիւնը նոյնպէս ազգային գիտակցութեան բաղկացուցիչ մէկ մասն է: Բաղկացուցիչ ա՚յն իմաստով, որ ազգային առողջ գիտակցութիւնը միշտ ի յայտ կուգայ որպէս հոգեբանական եւ բարոյական պայման նւաճումի կամ ազգային հոգեւոր թէ քաղաքական անկախութեան պահպանման: Պէտք չէ, ի հարկէ, մտածել, թէ անկախութեան ձգտումը կը յենւի բացառաբար ինքնարժէքութեան գիտակցութեան եւ ինքնայարգանքի զգացումի վրայ: Այս վերջինները աւելի յենարաններ են անկախութեան ձգտումի, որ աւելի՚ խոր կերպով արմատացած է ինքնապահպանումի բնազդի մէջ: Այդ պատճառով ալ ժողովուրդի մը ինքնարժէքութեան զգացումի տկարացումը, անոր անտարբերութիւնը՝ անկախութեան պրոբլեմի հանդէպ կամ անոր հակումը իր անկախութիւնը մասամբ կամ ամբողջութեամբ զոհելու՝ հիւանդութեան կամ այլասերումի նշան է: Միեւնոյն պատճառով պատմական որեւէ ցնցում, որ կասկածել կը մղէ ենթակային՝ սեփական ոյժերու վրայ կամ յուսալքում յառաջ կը բերէ – նման ցնցումներու պատճառած ապրումները կը հարւածեն ազգային գոյութեան կենսաբանական ջիղը:
Ինչպէս անհատի, նոյնպէս եւ ժողովուրդներու համար ինքնապահպանման ձգտումը ո՚չ միայն բնական մղում է, այլեւ բարոյական պահանջ: Իւրաքանչիւր ազգ, շնորհիւ իր անհատականութեան, ունի իր առանձնայատուկ պատմա-մշակութային առաքելութիւնը եւ ո՚չ մէկը կը գտնւի “Աստուծոյ ճանապարհին”, որ կուզէ ժխտել միւսի ինքնարժէքութեան եւ ինքնայայտնութեան իրաւունքը: Աւելին. ինչպէս անջատ մարդը՝ իր կեանքի մէջ նպատակի մը կրնայ հասնիլ իր ազգակիցներու օժանդակութեամբ, այդպէս ալ ժողովուրդ մը կրնայ պատմական իր առաքելութիւնը իրականացնել ուրիշ ժողովուրդներու աշխատակցութեամբ – աշխատակցութեա՚մբ, բայց ո՚չ հպատակեցումով, գերումով: Այս տեսակէտով ժողովուրդներու փրկութիւնը եւ իդէալական դրացիութիւնը հնարաւոր է միայն ա՚յն ատեն, երբ կապահովւի անոնցմէ իւրաքանչիւրի, որով՝ բոլորի ազգային անհատականութիւնը, երբ կը վերացւին անոնց պատմական զարգացման ճանապարհին ինկած խոչընդոտները: Իսկականապէս լուսաւորեալ ազգային զգացումը կը բովանդակէ այս իդէալը:
Ազգային գիտակցութեան երրորդ հիմնական բաղկացուցիչ տարրը անջատ ազգակիցներու համերաշխութիւնն է: Հասարակութեան մը պատկանելու համար ամեն բանէ առաջ անհրաժեշտ է համերաշխութեան զգացումը: Ասիկա հիմնական նշանակութիւն ունի ազգային ընդհանրական կեանքի բարոյական բովանդակութեան տեսակէտով, եւ ասով է, որ կը չափենք ժողովուրդի մը բարոյականը, անոր հասարակական կարգապահութիւնը: Ազգային համերաշխութեան գաղափարը կենթադրէ անհատի փաստացի ենթարկումը՝ հաւաքական ընդհանրութեան: Սերտ կապ կայ անհատի եւ ժողովրդի ճակատագրի միջեւ: Մասնաւորապէս աղէտներու ժամանակ այս ճակատագիրը միեւնոյնն է բոլորի համար: Վերջին հաշւով՝ անհատի ապահովութիւնը, բարիքը, չարիքը, արարքներու արդարացումը, յաջողութիւնը, ձախողանքը կախում ունի ժողովուրդի բարոյական վիճակէն, կարծիքէն, վերաբերումէն, դատաստանէն: Անհատը այն ատեն միայն իրաւունք ունի հակասութեան մէջ գտնւիլ հասարակութեան հետ, երբ բարքերու շօշափելի անկում կայ եւ հասարակութիւնը դէպի գոյութեան աւելի բարձր ձեւ մը մղելու պահանջ: Նման պարագաներուն հոգեւոր մեկուսացումը ողբերգական բնոյթ կը ստանայ եւ անյեղաշրջելի ժողովուրդի հետ կը խորտակւի նաեւ անհատը: Հոս ալ ազդու է կապը ճակատագիրներու միջեւ: Այդ կապը ամենապարզ կերպով կը զգացւի, երբ անհատը կը կտրւի իր միջավայրէն եւ ինքզինքը կը գտնէ օտար ազգային ընդհանրութեան մէջ: Հոս եւս հոգեւոր մեկուսացումը ողբերգական բնոյթ կըստանայ: Գաղթականի, տարագրի, մանաւանդ պանդուխտի հոգեբանութիւնը շա՚տ հրահանգիչ է այս ուղղութեամբ:
Անհատի ենթարկումը՝ ժողովուրդի ընդհանրութեան, կը գիտակցւի ազգային համերաշխութեան գաղափարով: Այս գաղափարը կը բովանդակւի ազգային գիտակցութեան մէջ եւ կը վերածւի ժողովրդական գործօն կամքի: Ազգային գիտակցութեամբ է, որ քաղաքացիները մասնաւորապէս վտանգի ատեն կը մղւին բարոյական ոյժերու պրկումին, անձնւիրաբար նետւելով պատերազմի կրակին մէջ: Հոս՝ անհատը կը զգայ ազգային ինքնարժէքութեան ծառայելու, պահակելու իր դերը – դեր մը, որ կը զօրացնէ հաւաքական ճակատագրի գիտակցութիւնը եւ կը շեշտէ միութեան զգացումը: Բարոյական ոյժերու լարումի շնորհիւ է, որ ռազմիկները յատկապէս զգայուն են ամեն կարգի աններդաշնակութեանց եւ անիրաւութիւններու հանդէպ, ուստի թիկունքը պարտաւոր է բարոյապէս միշտ արթուն գտնւիլ՝ գիտակցելով, որ իր կեցւածքը վճռական ազդեցութիւն ունի ճակատ գտնւող ռազմիկներու տրամադրութեան, որով եւ՝ պայքարի ելքի վրայ: Այսպէս՝ պատմական որեւէ յաջողութեան հիմքը ազգային գիտակցութեամբ պայմանաւորւած համերաշխութեան կամքն է:
Անջատ անհատի համար ժողովուրդի ընդհանրութիւնը “անուղղակի առարկայ” է: Անոր եւ ընդհանրութեան միջեւ յարաբերութիւնները “շարժառիթներ” են, որոնք կը սահմանեն անոր “ընկերային ընթացք”ը, կենցաղակերպը, աշխարհայեացքը: Բարոյական իրաշունչ այս մթնոլորտը չի կրնար ստեղծւիլ համամարդկային որեւէ ընդհանրութեան կողմէ: Բարոյական գիտակցութեան համար, ըստ ինքեան, սահման չկայ, բայց գործնական կեանքի մէջ անոր ստացած արտայայտութիւններուն համար մասնաւոր նշանակութիւն ունի ժողովուրդի ընդհանրութիւնը: Բարոյական ամեն արժէքի եւ գործի չափանիշը ազգային խղճմտանքն է: “Մարդկութիւն”ը, հակառակ ժողովուրդներու միջեւ գոյութիւն ունեցող նիւթական եւ հոգեկան կապերու, կը շարունակէ մնալ տրամաբանական վերացականութիւն մը կամ լաւագոյն պարագային հեռաւոր, անծայրածիր նպատակ մը, որ անհատի գործնական կեանքի համար էական նշանակութիւն չունի: Անհատը սեփական իր ժողովուրդի մէջ միայն ունի խստօրէն որոշւած իր տեղը եւ հոս է, որ ան միշտ կանգ կառնէ ընտանեկան, հասարակական, պետական կեանքէն բղխած բարոյական պարզ ու որոշ խնդիրներու առջեւ: Ազգային ընդհանրութիւնը, անհատի հետ ունեցած կենդանի իր յարաբերութիւններով, կը հսկէ ասոր բարոյական ընթացքի վրայ, մարդկութիւնը, սակայն, չի կրնար անհատին պարտադրել նման անուղղակի ենթակայութիւն կամ մօտէն հսկել անոր բարոյական ընթացքին:
Ազգային համերաշխութեան զգացումը իր բովանդակած բարոյական պարտականութիւններով երեւան կուգայ որպէս լաւագոյն հիմքը հասարակական եւ պետական կեանքի: Եթէ պետութեան մը մէջ քաղաքացիները իրենց փոխադարձ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ իրենց դիրքը հանդէպ պետութեան, պայմանաւորէին միայն այն բաներով, որ օրէնքները կը թելադրեն եւ եթէ բացի այդ օրէնքներէն չունենային բարոյական ուրիշ հակակշիռներ կամ չխանդավառւէին իրենց գործերով եւ նպատակներով – նման պարագային չէր կրնար գոյութիւն ունենալ որեւէ պետութիւն:
Այսպէս՝ ազգային գիտակցութիւնը ո՚չ միայն կենսաբանական եւ ցեղային արտայայտութիւն է, այլեւ բարոյական ոյժ, որ անընդհատօրէն պէտք է մշակւի, եթէ ժողովուրդ մը կուզէ զարգանալ եւ ամրապնդւիլ: Առա՚նց ազգային գիտակցութեան՝ արժէք եւ զօրութենականութիւն չունի որեւէ պետութիւն կամ օրէնք. առա՚նց ատոր ժողովուրդը կը տկարանայ, կը կազմալուծւի եւ ժամանակի ընթացքին՝ պատմականօրէն կը մեռնի:
Ազգային գիտակցութեան մշակումը հաւաքական եւ անհատական բարոյականի տեւական գործը պիտի ըլլայ: Եւ ճիշդ ատոր մէջ է ազգային դաստիարակութեան իմաստը: Ազգային դաստիարակութիւնը չի կայանար միայն ազգային ոճի եւ ձեւի մշակման, այլեւ անհատի ընկերային զգացումի եւ բարոյական գիտակցութեան դարբնումի մէջ: Որովհետեւ անհատներու յարաբերութիւններու եւ գործերու բնոյթով է, որ ժողովուրդի ընդհանրութիւնը կը դիմագծւի, կը կառուցւի եւ կամրապնդւի որպէս բարոյական անձնաւորութիւն: Պատմութիւնը կուսուցանէ, որ դարագլխի մը հիմնաքարին վրայ, ուր հոգեւոր մեծ ցնցումի մը հետեւանքով կը շեշտւի ազգային գիտակցութիւնը, ծնունդ կառնեն ժողովուրդի մը մեծ ներկայացուցիչները: Նման անձնաւորութիւններն են նոյն ժողովուրդի հարազատ ղեկավարները, անոնց ոյժն ու հմայքն են, որ կը գրաւեն ժողովուրդի սիրտը, միտքը եւ կամքը, որովհետեւ ատոնց խօսքերը պատգամներ են՝ բղխած ուղղակի ազգային գիտակցութեան հողէն: Ասիկա կը նշանակէ, որ ժողովրդական վարիչներ, ղեկավար մտաւորականներ ստեղծելու ճամբան ազգային դաստիարակութեան, ազգային գիտակցութեան պահպանման, հասնող սերունդներու բարոյական վերանորոգման ճամբան է:
Արմենակ Բարսեղյան
”Տարօնի Արծիւ”,
Սոֆիա, 1939թ., թիվ 9-10
”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 – 18, 2010թ.
“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Ա՛զգը պետք է կերտի պետություն Պետությունը պարզապես միջոց է ազգի նպատակների համար

February 12, 2010


ՀՀ նախագահական, ԱԺ կամ ՏԻՄ ընտրությունները պարբերաբար հավաստում են, որ մեզանում ընտրություններ ասվածը դեռ հասկացվում է անհատական ու խմբակային շահերի միջեւ պայքար՝ անհատի ու խմբի շահերի հաստատման կամ վերահաստատման համար: Այսինքն՝ պետությունը ոչ թե ազգային, այլ անձնական միջոց է ծառայում…
Ցավոք, մեզանում այդպես էլ չհասկացվեց ներկայիս Պետական Սահմանադրության եւ Ազգային Գաղափարախոսության տարբերությունը: Իսկ իրականում դրանց միջեւ պետք է տարբերություններ չլինեն, սակայն … կան եւ նույնիսկ հակառակ բնույթի:…
Եթե Սահմանադրությունը իրավական փոփոխական փաստաթուղթ է եւ պետության գոյատեւման, գործունեության կառավարման լծակ, ինչն առնչվում է այդ պետությունում բնակվող բոլոր ազգերին, ապա Ազգային Գաղափարախոսությունը հաստատուն բնական-ավանդական փաստաթուղթ է՝ տվյալ տարածք-հայրենիքի տեր ազգի բոլոր իրավունքների պաշտպանության համար (եւ ոչ միայն այդ տարածքում):
Մեզանում Պետական եւ Ազգային Գաղափարախոսությունները տարբեր են, որովհետեւ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը զուտ հայկական ազգային պետություն չէ: Մեր երկրում ներկայումս իշխում են միջազգային հորջորջվող օրենքները, իրավունքները, նույնիսկ՝ ապազգային եւ անբարո, ինչը չի կարող որեւէ կերպ համադրվել ազգային (իրապես մարդկային) օրենքների եւ իրավունքների հետ: Հայ ազգը իր Հայրենիքում ապրում է օտարի պարտադրած օրենքներով եւ գաղափարաբանությամբ:
Ուստի, այժմ Ազգային Գաղափարախոսությունն իրապես ավելի առաջնային է Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադիր ու հիմնական ազգի համար, քան՝ միջազգային (այլազգային) պարտադրանքներ պարունակող ՀՀ Սահմանադրությունը:
Այսպիսի օրինակ կա նաեւ մեր օրերում՝ Իսրայելն է, որին հաճախ են սիրում օրինակ բերել ապազգայիններն ու այլասերները: Իսրայելը չունենալով Սահմանադրություն (դրա անհրաժեշտությունը չի էլ զգում)` գոյատեւեց ու հզորացավ իր Ազգային Գաղափարախոսության եւ “Թալմուդ”-ի օրենքներին համապատասխան: Եվ կարողացավ իր կամքը զորացնելով տիրապետող դերակատարում ունենալ աշխարհում: Հրեաները իրենց պետությունը միջոց դարձրեցին ազգային նպատակներին հասնելու համար:
Մենք՝ հայերս, ունենալով եւ՛ Սահմանադրություն եւ՛ “Բիբլիա-Աստվածաշունչ”, որեւէ դերակատարում չունեցանք աշխարհում: Պատճառը մեկն է՝ եւ՛ Սահմանադրությունն է ապազգային եւ՛ տիրող կրոնը՝ քրիստոնեությունը:
Իսրայելի ազգային գաղափարախոսությունը (սիոնիզմը) իրավական առումով էլ ազգային բնույթ ունի, իսկ “Թալմուդ”-ը զուտ ազգային հավատի քարոզիչ է ծառայում: ՀՀ Սահմանադրությունը եվրաքաղաքական ու ապազգային իրավական բնույթ ունի, իսկ “Բիբլիա-Աստվածաշունչ”-ը ո՛չ հայկական եւ վերազգային (եթե չասենք՝ այլազգային) հավատ է քարոզում (հրեաների ընտրյալությունը եւ նրանց նկատմամբ քրիստոնյաների հնազանդությունը, որն ամրագրված է նաեւ նորօրյա էկումենիստական փաստաթղթով): Իսկ Ազգային Գաղափարախոսությունը որեւէ դերակատարում չունի ՀՀ-ում: Ազգային հավատի մասին էլ չենք խոսում՝ այն շարունակվում է հալածվել, ապականվել պե-տա-կա-նո-րեն: իսկ շատ տխմարներ Հայ Աստվածներին չաստվածներ են որակում, կամ հրեաների Եհովա աստծո ու նրա որդի Քրիստոսի պատգամով՝ փնովում, կեղծում ու պախարակում են Նրանց:
Ազգի ստեղծումն արարչաբնույթ է՝ ազգն արարչածին է, ուրեմնեւ՝ բնական-տիեզերական արժեք, եւ այդ նույն ազգի հայրենիքում ստեղծված պետությունը սերնդեսերունդ վերաձեւավորվում է իր էությանը, նկարագիրը՝ կենսակերպին հարիր ազգային գաղափարախոսության ավանդական սկզբունքներով: Եվ միայն բնական ազգերը կարող են ունենալ ազգային պետություն՝ ազգ-պետություն: Եթե ազգը տվյալ ժամանակաշրջանում դեռեւս չի վերաձեւավորվել, ապա այն չի կարող ունենալ ինքնատիպություն ու ինքնատիպ ինքնիշխան պետություն: Իսկ պետության ստեղծումն ինքնանպատակ չէ, այն մարդկանց՝ ազգի ներկայացուցիչների ինքնապաշտպանության, համակողմանի զարգացման, իղձերի ու առաքելության իրականացման, բարգավաճման երաշխավորն է: Եթե ազգային գաղափարախոսությունը “կեղծ կատեգորիա է”, ապա ազգային պետությունը նույնպես այդպիսին է: Եթե հետեւենք նման կարգախոսներ “ստեղծողներին”, ապա նրանք (հայ եւ այլազգի)՝ ապազգայինները, հենց առանց ազգային ինքնության ու պատկանելության պետություններ էլ ուզում են ստեղծել: Նրանք կամ խառնածին են կամ փողածին……
Իրականում պետությունը չի կարող զերծ լինել բովանդակությունից, ինչն ազգային բնույթն է՝ պարուրված ազգային գաղափարախոսությամբ: Հանրահայտ է՝ ձեւն առանց բովանդակության չի լինում: Ձեւը պետությունն է: Կարեւոր չէ, թե նա ինչպիսին է ձեւի մեջ, կարող է տվյալ ժամանակի համահունչ ձեւն ընդունել: Իսկ պետության ինչպիսին լինելը կախված է ազգի՝ այդ պահի իրական վիճակից: Եթե չկա ազգային գաղափարախոսություն, ապա այն փոխարինվում է գաղափարների, արժեքների այլ համակարգով՝ հաճախ ապազգային, այդօրյա ուժեղի գաղափարախոսությամբ՝ իրեն բնորոշ լավ ու վատ օրենքներով, ինչն առավելապես օտարահաճ է:
Ազգային գաղափարախոսությունը ոչ միայն ազգաճանաչողության, այլեւ ազգը համախմբող արժեքների ամբողջությունն է: Դա համախմբում է հանուն տեսակի արյունի, լեզվի, հոգու ու մշակույթի պահպանման, մարդկանց ազատության ու առաջընթացի, ազգի ինքնատիպության, երկրի անկախության ու անվտանգության, սոցիալական եւ իրավական արդարության հաստատման, ազգի ու հայրենիքի հարատեւման:
Պետության Սահմանադրությունը չի կարող փոխարինել Ազգային Գաղափարախոսությանը: Թերեւս միայն իր բովանդակությամբ ու էությամբ եզակի Ազգային Սահմանադրությունը կարող է մասամբ փոխարինել Ազգային Գաղափարախոսությանը: Ասացինք, որ Սահմանադրությունը պետության կազմավորման իրավական նորմերի փաստաթուղթ է եւ` ոչ ավելին: Այն չի կարող ցույց տալ ազգի ծագումը, հայրենիքի գաղափարը, անցյալն ու ապագան (առավել եւս հոգեւոր կյանքն ու ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը), միայն որոշ չափով բացատրում ու կառավարում է ներկան, ծրագրավորում մոտ ապագան: Սահմանադրությունը պետք է կառուցվի օրենքի բարոյականության հիմքի վրա: Իսկ օրենքի բարոյականությունն առանց ազգային սովորույթների, ավանդույթների, ծեսերի ու այլ կարեւոր չափանիշների չի կարող ձեւավորվել ու գործել: Նախ՝ Ազգային Գաղափարախոսությունն իր դաստիարակությամբ պիտի ձեւավորի կամ վերաձեւավորի օրինապահ հանրություն, որից հետո այդ հանրությունը անվերապահորեն կհարգի եւ կապրի Սահմանադրության իրավական օրենքների բարոյականությամբ:
Ազգային Գաղափարախոսությունն ի տարբերություն Սահմանադրության՝ ներկան կանոնավորելու ու կառավարելու հանգամանքին, բացատրում է ոչ միայն այն, թե ինչ է պետությունը, պետական գործառույթը, այլ նաեւ՝ թե ինչու է ստեղծվում պետություն, ինչպես է այն ծառայելու ազգին, նրա առանձին քաղաքացուն, անհատի ազատությանն ու ազգի անկախությանը, պետության ինքնիշխանությանը, ազգի կեցությանն ու բարգավաճմանը, ազգային առաքելության իրականացմանը: Հակառակ դեպքում՝ այդ վեհ գաղափարները կկորցնեն իրենց իմաստն ու նշանակությունը եւ կփոխարինվեն այլոց դատարկաբանություններով: Ազգը հետզհետե կդիմազրկվի ու կայլասերվի ներկա պահի բարքերից, հատկապես երբ դրանք ապազգային բնույթի են եւ անբարո:
Ազգային գաղափարախոսությունը ազգային շահերի համախմբումն ու նպատակամղումն է ազգային նպատակներին (գերնպատակին) հասնելու համար: Ազգային գաղափարախոսությունը կոչված է ցույց տալու ազգի տեղն աշխարհի ազգերի ընտանիքում, նրանց հետ փոխհարաբերվելու ազգաշահ սկզբունքները, հարեւանների հետ ունենալիք հարաբերությունները, ազգի ներսում միմյանց հետ փոխհարաբերվելու կանոնները, ընտանիքի, երիտասարդների, ծերերի ու տոների, երեխաների տեղն ու դերը հանրության մեջ իրենց հիմնախնդիրներով հանդերձ: Ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը հայրենասիրության-ազգապաշտության դաստիարակությունն է պետության քաղաքացու մոտ: Ցանկացած փոխհարաբերության հիմքում պետք է ընկած լինի հայրենասիրությունը՝ դա ինչ է տալու մեր պետությանը, ազգին, նրա առանձին քաղաքացուն:
Միջազգային հարաբերությունները երկրների միջեւ կառուցվում են ազգային շահերից ելնելով: Այդ հարաբերությունների կառուցումն ու զարգացումը նման է շախմատի. ինչ քայլեր անել եւ վերջին հաշվով շահած դուրս գալ տվյալ իրավիճակներից:
Ազգային գաղափարախոսությունը կոչված է ապահովելու հստակ տարածքում ապրող մարդկանց՝ ազգի բարեկեցիկ կյանքը, նրա անվտանգությունը (քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլն), տնտեսության զարգացման առաջնահերթություններն ու սկզբունքները:
Ազգային գաղափարախոսությունը մարդկանց՝ ազգին այս կամ այն ոգով դաստիարակության համակարգ է, դաստիարակության ձեւ` ինչ ոգով դաստիարակել վաղվա քաղաքացուն, ինչ արժեքների համակարգով, գրականության որ հերոսներով, իմաստասիրական ինչ ուղղություններով եւ այլն:
Քաղաքացին կրթված ու դաստիարակված, մշակութային արժեքների որոշակի մակարդակ ձեռք բերած անձնավորությունն է: Առանց ազգային գաղափարախոսության հնարավոր չէ քաղաքացու դաստիարակություն: Անդաստիարակ քաղաքացի չի լինում (նմանն այլ անվանում ունի): Կրթվածությունն առանց դաստիարակության նույնն է, թե խելքն առանց ուժի:
Պետք է քաղաքացուն դաստիարակել, հետո նրանից պահանջել: Դաստիարակե՞լ ենք քաղաքացուն հարկ մուծել, որ պահանջում ենք, դաստիարակե՞լ ենք քաղաքացու մեջ հայրենասիրություն, որ պահանջում ենք հայրենիքին ծառայություն, դաստիարակե՞լ ենք քաղաքացուն բարեխիղճ լինել, չգողանալ, որ պահանջում ենք ազգային ու բարոյական լինել:
Խորհրդային տարիներին, ոչ հեռավոր անցյալում մարդիկ դաստիարկված էին կոմունիզմի ոգով, կար հավատ՝ հզոր երկրի նպատակներով, եւ մարդիկ գոնե գիտակցում էին հանուն ինչի են ապրում եւ աշխատում (սխալ էր, թե՝ ճիշտ, դա այլ խնդիր է): Ներկայումս ինչո՞վ ենք այն փոխարինել, ի՞նչ ենք ուզում մեր հանրապետության “քաղաքացիներից”: Ոչինչ, անորոշություն է, երբ աշխարհիկ ու հոգեւոր կյանքում օտարասիրությունն է իշխում եւ բացակայում է ազգային, ընդհանուր բաղձանքը, որը խաթարվել է քաղաքացիական ծառայամտությունից: Չկան հերոսներ, չկա հզոր պետության հավատ… Իսկ քանի դեռ չի ձեւավորվել հոգեւոր, կեցական ու գիտական մշակույթը, ապա ի՞նչ բարոյականությամբ ենք պահանջում դրանք “քաղաքացուց”:
Առանց Ազգային Գաղափարախոսության ԱԺ եւ գործադիր իշխանության առաքելությունը սին է, ընդունած օրենքները՝ ապազգային ու անտրամաբանական, նաեւ՝ անձնավորված……
Ի վերջո Ազգային Գաղափարախոսությունը պատասխան է տալիս` ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք ուզում եւ ու՞ր ենք գնում հարատեւ հարցադրումներին: Այս հարցերին մեր Պետական Գաղափարախոսությունը պատասխանում է միայն ներկայի առումով, այն էլ՝ անորոշ…
Ազգային Գաղափարախոսությունը պետք է մեր բոլորին՝ ազգային ինքնագիտակցության եւ վերազարթոնքի համար, ազգավերակերտման եւ պետականավերականգնման հաստատուն կամքի համար:

Արամ Ավետյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 – 18, 2010թ.

Ադրբեջանցիները` հայկական հեթանոսության եւ արիականության դեմ 2

February 5, 2010


Հատկանշական է, որ երբ նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանում անցկացվեց Շեքսպիրյան փառատոնը, “EL CETERA” մոսկովյան թատրոնը ծալազդներ էր բաժանում, որտեղ գրված էր. “Երկու հսկա ցեղերը` արիական եւ սեմիթական, համաշխարհային պատմության ասպարեզում բացառելով միմյանց, ապրում են առ այսօր: Մենք հետեւում ենք նրանց բնավորություններին, նրանց գոյության ամբողջ ընթացքին: Եվ ցնցվել ենք առկա խորը տարբերություններից… Արիների մասին ասում են, որ ամենուր, որտեղ նրանց հանդիպես, կենսուրախ են, կենսախինդ, սիրում են բնությունը, խոնարհվում են գեղեցկությանը: Անհնար է հաշվարկել արարման այն շարքերը, որտեղ նրանք տեղ են զբաղեցրել: Պատմության առանցքն անսահման առատաձեռն է նրանց հանդեպ` գիտություն, արվեստ, պետական գործ. ահա արարման 3 արդյունք, որում արիական ստեղծագործ միտքը հասավ կատարելության… Իսկ այն, ինչը կազմում է արիական բնավորության ժխտումը, հոգեբանական ձեւավորված պատկերն է սեմիթական ժողովրդի: Սեմիթները երբեք ոչ մի հետաքրքրություն չեն ունեցել շրջակա միջավայրի հանդեպ, եւ երբեք նրանց մոտ գիտելիքը չի ծնվել: Նրանք միշտ հանդես են եկել շարունակող կամ մեկնաբանող, բայց ոչ ստեղծագործող, արարող: Երբեք չեն իմացել արվեստի փայլուն, լուսավոր աշխարհը, եւ նրանց մեջ չեն ծնվել նկարիչներ, քանդակագործներ եւ ճարտարապետներ: Նրանք այլոց ստեղծածն են յուրացրել կամ այլոց մեծերին են սեփականացրել… Անգամ իրենց Սողոմոնի տաճարը հրեաները չեն կառուցել, օգտվել են ուրիշների ծառայությունից, օտարերկրյա վարձկան ճարտարապետներից եւ հմուտ վարպետներից: Հրեաները չունեն ավանդույթներ, չունեն դիցաբանություն, չունեն այլ հիշողություններ, բացի կրոնականից եւ պատմականից, որոնք առավելապես զարմանք ու տարակուսանք են առաջացնում բոլորի մոտ… Կարծես այդ ժողովուրդը չի ունեցել ո՛չ մանկություն, ո՛չ հերոսական պատանեկություն: Նրանք միշտ այդպիսին են եղել”…
Այսպիսի տեսակետների կարելի է հանդիպել նաեւ ռուսաստանյան որոշ կայքերում:

Արիների մասին հակառակն է ճղճղում ադրբեջանական “Դեյ. ազ” կայքում ոմն պրոֆեսոր Ռովշան Մուստաֆաեւ, ով, պախարակելով արիներին, իբր “աղմկահարույց փաստարկներ է բերել հրեաների հանդեպ գազանաբար վերաբերմունքի ցուցաբերման մասին Հունգարիայում ապրած ազգությամբ հայ Ֆերենց Սալաշիի (Սալասյան) կողմից՝ Գերմանիայում նացիստական իշխանության ժամանակ”:
Անդրադառնալով այդ պրոֆեսորի “սենսացիաներին”` նոր “փաստեր” էլ ավելացրել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի մարդու իրավունքների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մաիսեյ Բեքքերը:

Ըստ նրա, “դեռ նախորդ 20-րդ դարի 20-ական թվականներին Հունգարիան վերածվել էր այսպես ասած աջ-էքստրեմիստական եւ ազգայնամոլական տականքների հավաքատեղիի, որտեղ կուտակվել էին ռասիստական խտրականություն դավանող անձիք ամբողջ Եվրոպայից: Այդ տարիներին այստեղ էին բնակվում շատ ժողովուրդներ եւ էթնիկ խմբավորումներ, այդ թվում եւ հայկական ոչ մեծ համայնքը”:
Մ. Բեքքերը նշում է, որ հայկական համայնքի շատ անդամներ հաճույքով ընդունում էին արիական ցեղի գերակայությունը, քանզի իրենց համարում էին այդ ցեղի անմիջական հետեւորդները: Այդ համայնքում էր 1-ին աշխարհամարտի վետերան, Ավստրո-հունգարական բանակի սպա, ծնունդով սլովակյան Կոշիցա քաղաքից զտարյուն հայ Ֆերենց Սալաշին (Սալասյան): “1930թ. այս գործիչը ներթափանցեց ռասիստական խմբակ` “Հունգարիայի կյանքի միություն” կազմակերպություն եւ դարձավ նրանց գաղափարախոսը: 1937թ. Սալաշին ստեղծեց եւ հիմնադրեց ֆաշիստական կուսակցություն՝ “Խաչված աղեղներ”, եւ այդ կուսակցության խորհրդանիշն էր Հունգարիայում արգելված կեռխաչը: Քանի որ կուսակցության գործունեությունը Հունգարիայի իշխանությունների շահերին հարիր չէր, կուսակցության գործունեությունն արգելվեց, ղեկավարը ձերբակալվեց եւ ուղարկվեց բանտ: 1940թ. գերմանական կառավարության ճնշման ներքո Սալաշին ազատվեց եւ գնաց Գերմանիա՝ Բեռլին, իր տերերի մոտ”, – հիշեցնենք` սրանք Մ. Բեքքերի խոսքերն են:
Ըստ նրա, երբ Հունգարիան օկուպացվեց հիտլերյան ֆաշիստական բանակի կողմից, “Խաչված աղեղներ”-ի առաջնորդը կրկին պահանջված էր եւ քանի որ պաշտում էր հակաթուրքիզմը եւ հակասեմիթ էր, շատ օգտակար ծառայություն մատուցեց ֆաշիստական Գերմանիայի մարդասպաններին:

Պատերազմի տարիներին հիտլերյան բանակում մի ամբողջ հայկական լեգիոն էր ներքաշվել նրանց շարքերը` 27 հզ. մարդ, որից 3 հզ.-ը “CC”-ի եւ “Աբվերի” շարքում”:

“Եվ ահա,- շարունակում է Մ. Բեքքերը,- այս համապատկերում արժեւորվում է 20-րդ դարի 30-ական թվականներին թուրքական կառավարության փոխօգնությունը` հրեա ժողովրդին Թուրքիայով Պաղեստին հասնել թույլատրելը: Իսկ երբ ազգայնամոլական խմբավորումը, Աթիլհանը փորձեց գերմանական փողերով կազմակերպել հակասեմիտիզմը Թուրքիայում, Թուրքիայի հանրապետության վարչապետ Ջ. Բայարը հայտարարեց. “Թուրքիայում գոյություն չունի հրեական հարց”: Այսպիսով Թուրքիան հրեաների համար դեպի Պաղեստին ուղեւորվելու տարանցիկ երկիր եղավ: 1943-1944թթ. 37 հզ. հրեա Թուրքիայի միջով Պաղեստին տեղափոխվեց”:

Այսպես մոռացության է մատնվում սիոնիստական պարագլուխ Հերցլի եւ Օսմանյան կայսրության առաջնորդ Աբդուլ Համիդի գաղտնի “բանավեճը”՝ Պաղեստինում Իսրայել հիմնելու մասին, ավելին՝ չի հիշատակվում երիտթուրքերի հեղափոխության մեջ սիոնիստ ծպտյալ հրեաների գործոնը եւ Պաղեստինի ժողովրդի հետագա հալածանքները, երբ “37 հազար հրեա Թուրքիայի միջով Պաղեստին տեղափոխվեցին”… Իսկ այսօր Թուրքիայի վարչապետ Էրդողանն առանց ամաչելու խոսում է հրեաների կողմից պաղեստինցիների հանդեպ իրականացված եւ շարունակվող ցեղասպանության մասին: …

Վերոհիշյալ գիտաշխատողը Հայաստանում հակասեմիտիզմի մասին էլ է բարբաջում. “Հատկապես վերջին տարիներին առաջացել է դիվանագիտական արգելք Իսրայելի եւ Հայաստանի միջեւ, երբ Իսրայելի դեսպանին (Ռիվկա Կոհենին,-Ա.Ա.) հայտարարեցին (ծայրահեղական Հայ Արիական միաբանությունը, որին արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն) անցանկալի անձ՝ իբր այսպես կոչված եղեռնի ճանաչումը մերժելու հայտարարության համար, եւ վերջին ժամանակներս Երեւանում հոլոքոսթի հուշարձանը պղծվեց…”:

“Հակասեմիտիզմը Հայաստանում” հաշվետվությունում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը շեշտել է այն փաստարկը, որ “գրքերում եւ պատմության մեջ փառաբանվում է (նաեւ զլմ-ներով) դաշնակցական ակտիվ գործիչ Դրաստամատ Կանայանը, մականունով՝ առավել հայտնի Դրոն: Այս գործիչը, 1920-21թթ. եղել է ռազմական նախարար ՀՀ-ում, իսկ երբ հաստատվեցին խորհրդային կարգեր Հայաստանում, Դրոն ստիպված էր հայրենիքը լքել: Եվ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոն համագործակցել էր նացիստական ռեժիմի հետ, առավել եւս ղեկավարում էր “Հայկական լեգիոնը”: Երբ ավարտվեց 2-րդ աշխարհամարտը, Դրոն ստիպված մեկնեց ԱՄՆ, որտեղ մահացավ 1956թ: Իսկ ահա 2000թ. նրա աճյունը վերաթաղվեց Հայաստանում՝ պետական զինվորական կարգով, ինչը զարմանալի չէ: Չէ որ այս “մարտիկը” հանուն հայրենիքի պայքարած հակասեմիթ է, ով պետք է այսօրվա կառավարություններին՝ որպես խորհրդանիշ, եւ արտացոլում է իրենց իսկ էքսպանսիոն խտրական ծրագրերը եւ նոր սերնդի դաստիարակման գործում ատելության եւ մեկ այլ ազգի հանդեպ հակակրանք ներմուծելու տեսությունը (տիպիկ թյուրքական զազրախոսություն-Ա.Ա.): Ահա թե ինչու ԱՄՆ-ում հայկական համայնքը հարյուր հազարավոր դոլարներ է փոխանցում այդ մարդու անունով առաջնորդների երիտասարդական ինստիտուտ հիմնելու համար”:

Չբավարարվելով անցյալի նկատմամբ սադրանքներ մոգոնելով, Մ. Բեքքերը հավելում է, թե. “Հայաստանում մինչեւ օրս կա այն կարծիքը, “թե իբր հրեաներն են կազմակերպել այսպես կոչված 1915թ. եղեռնը: 2004թ. այս եւ այլ մեղադրանքների համար, հրեաների հասցեին հնչեցրած, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով այս ամենը արտահայտելու համար օգտագործել էր իր ամսագիրը՝ “Հայ-Արիներ”-ը, եւ կազմակերպել էր այս հարցերի շուրջ բազմաթիվ մամուլի ասուլիսներ, հեռուստաեթերներ, մինչ անգամ ԱԼՄ հ/ը ղեկավար Տիգրան Կարապետյանին, ով հանդիսանում է Ժողովրդական կուսակցության նախագահ, ներքաշել էր իր կողմը”: Այնուհետեւ նշվում է, որ համաձայն Վ. Լիխաչովի եւ Ռ. Վարժապետյանի համատեղ տեղեկատվության` “Հայաստանում հատկապես տարածված է պատմաբանների այն տեսակետը, թե հայերն արիացիներ են եւ իրենց արարչական բնօրրանում են ապրում: Գոյություն ունեցող գիտական թեզերից մեկի համաձայն, հնդեվրոպացինների հայրենիքը Հայկական բարձրավանդակն է: Մինչդեռ արիական դիցաբանությունը Հայաստանին հարկավոր է, որպեսզի օրինականացնի ադրբեջանական տարածքների բռնազավթումը:
Երբ ծանոթանում ես այս անհեթեթություններին, այն տպավորությունն է ստեղծվում, թե աշխարհը վերադարձել է նախորդ դարի 30-40-ական թվականները…”:

Այս ամենից հետո Մ. Բեքքերը հարձակվում է հայ ազգայնականների վրա` իմա` հայ-արիների. “20-րդ դարի դիցաբանությունը” գրքի հեղինակ՝ նացիստական ռազմական նախարար, ռազմական հանցագործ եւ այսպես կոչված հիտլերյան Գերմանիայի “Արեւելյան տարածքների նախարար” Ալֆրեդ Ռոզեմբերգը հիշյալ գրքում իր դատարկաբանությունով նույնպես հայտնել է “հայերի արիական ծագման մասին”:

Այսպիսով, ըստ նրա` Բեքքերի, հասկանալի է դառնում, թե ինչու է Հայաստանում ծաղկում ազգամոլությունը եւ հակասեմիտիզմը: Իզուր չէ, որ Հայաստանը տպագրել եւ տարածել է հակասեմիթական գրականություն: 2002թ. փետրվարին, Երեւանում, գրողների տանը տեղի ունեցավ մի գրքի շնորհանդես (“Ազգային համակարգ”), որի հեղինակը Ռոմեն Եպիսկոպոսյանն է: Ռ. Վարժապետյանի արտահայտմամբ՝ գիրքը մտածված է որպես գործիք, որով կարող է սկսել կազմավորել ինչ-որ ազգային ծրագիր, որում թուրքերին անվանել են ազգասպան, իսկ հրեաներին՝ ազգաքանդող: “Սրանի՞ց էլ լավ “Մայն կամպֆ”,- հարցնում է Բեքքերը,- զուր չէ, որ Երեւանում պարբերաբար պղծվում է հրեական հոլոքոսթի հիշատակի հուշատախտակը”:
Գիտաշխատողը շարունակում է ստել ու ճղճղալ. “Հայերը չեն կարողանում հաշտվել, որ հրեական հոլոքոսթը ընդունվել է ամբողջ աշխարհի կողմից, իսկ հայերի, այսպես կոչված եղեռնի ճանաչման հետ կապված, միշտ խնդիրներ կան: Հակահրեականությունը եւ քսենոֆոբիան Հայաստանում ցնորք չէ, ցավալի իրականություն է, ինչպես ռասայական խտրականությունը հայ արիների մոտ, հատկապես թուրք եւ սեմիթ ժողովուրդների հանդեպ: Ահա թե ինչու “հրեաները ժամանակակից Հայաստանից շուտով կանհետանան, քանզի այդ երկրի միակ էթնոս հայ ժողովուրդը դրան նպաստում է”:
Զարմանալի է, թե թյուրքական-ադրբեջանական տարբեր խմբերի ՀՀ-ից “անհետացման” մասին ինչու է լռում այս ադրբեջանցի կոչվածը…

Ինչպես ասում են՝ մնացել էր որ թուրքերը (նույնն է՝ թե ադրբեջանցիները) մեզ քննադատեն քսենոֆոբիայի եւ ջարդարարության առումով: Ակնհայտ է, որ թուրք-հրեական դաշինքը, ինչքան էլ երերուն լինի, շարունակում է իր համատեղ հակահայկական քարոզը: Այն, ինչ գրվում է թուրքական կամ ադրբեջանական կայքերում կամ զլմ-ներում, արդեն նախապես եւ հիմնականում տպագրված է լինում հրեապատկան մամուլի միջոցներում: Այնպես որ՝ աղվեսը պոչին է վկա բերում եւ պոչն էլ՝ աղվեսին:

Հավելենք նաեւ, որ Բեքքերը ադրբեջանական ազգանուն չէ…

Թե ինչու պիտի հայ արիներից այդքան խրտնեն թուրք-ադրբեջանցիները, հասկանալի է: Պատճառն այն է, ինչ ասվում է մեր նյութի սկզբում: Արարող ու ավերող տեսակները երբեք կողք կողքի ապրել չեն կարող: Նրանք անհամատեղելի են ինչպես սպիտակն ու սեւը: Բացի այս, թուրք-ադրբեջանցիները (կան խելացիներ) գիտակցում են, որ ժամանակավորապես են “տեղավորվել” բուն հայկական տարածքներում եւ վաղ թե ուշ քոչելու են… կամ էլ… ավելի վատ: Սրանից էլ հետեւություն, թե ինչու են հատկապես վերջերս թուրքական ու ադրբեջանական կայքերը հարձակում սկսել հայ արիների (հայ ազգայնականների) եւ արիադավանություն-հեթանոսության հետեւորդների դեմ:

Տեղի սղության պատճառով այլ փաստեր մեջբերել չենք կարող (հետո կանդրադառնանք ըստ անհրաժեշտության). դրանք խմբագրությունում են, նաեւ կայքերում` հասանելի շատերին:

Մարդկության “բարենորոգիչները”
… Այս հանձնարարականները բավականին ուսանելի են. նրանցում մեր առջեւ արիական մարդասիրությունն է` միանգամայն մաքուր, միանգամայն նախնական, – մենք սովորում ենք, որ ցանկացած անչար հասկացության հակադրությունը “մաքուր արյուն” հասկացությունն է: Մյուս կողմից պարզվում է, թե որ ժողովրդի մեջ է ատելությունը, չանդալայի (ոչ-ազնվացեղ-մարդ, խառնուրդ-մարդ,-խմբ.) ատելությունն այդ “մարդասիրության” հանդեպ հավերժացել, որտեղ է այն կրոն դարձել, որտեղ է նա հանճար դարձել… Այս տեսակետից Ավետարանները առաջին կարգի վավերագիր են. առավել եւս Ենոքի գիրքը: – Քրիստոնեությունը, ունենալով հրեական արմատ եւ հասկանալի լինելով լոկ որպես այդ հողի բույս, ներկայացնում է հակաշարժումը բուծման, ռասսայի, արտոնության ցանկացած բարոյականության դեմ. – դա par exscellence հակաարիական կրոնն է. քրիստոնեությունը բոլոր արիական արժեքների վերաարժեքավորումն է, չանդալայի արժեքների հաղթանակը, խեղճերին, ցածր մարդկանց քարոզված ավետարանը, ողջ ոտքի տակ տրվածի, թշվառականի, չստացվածի, տուժածի համընդհանուր ապստամբությունը “ռասսայի” դեմ,- չանդալայի անմեռ վրեժը…

Ֆրիդրիխ Նիցշե (ընդգծումները` հեղինակի)

Արամ Ավետյան
(ադրբեջանական նշյալ կայքերից թարգմանությունը` Աշոտ Բադալյանի)

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Հայրենականչ

February 5, 2010


Ի՞նչ է հարկաւոր գաղութահայութեան

Գաղութահայութեան հարկաւոր է նախ կազմակերպութիւն եւ այդ ո՚չ միայն բարոյական, մշակութային, այլեւ տնտեսական իմաստով: Աշխարհագրական ցրւածութեան հետ՝ հոգեւոր կապի եւ միութեան բացակայութիւնը հայերին կարող է առաջնորդել դէպի կատարեալ քայքայումը: Հայերը, սակայն, եթէ կազմակերպեն իրենց ազգային կեանքը, պիտի կարողանան ո՛չ միայն յաջողապէս մաքառել օտար երկիրներում կորչելու վտանգի դէմ, այլեւ նպաստել Հայաստանի վերականգնումի դատին:

Անհրաժեշտ է կազմակերպել հայ գաղութների դպրոցական գործը, ընդլայնելով նախակրթարանների ցանցը, մանաւանդ ոյժ տալով միջնակարգ դպրոցներին եւ նրանց մէջ մտցնելով ներկայ մանկավարժութեան սկզբունքներն եւ հետապնդած նպատակներին համապատասխանող ծրագիր: Մի ժամանակ խօսք եղաւ նոյնիսկ համալսարանի մասին. եթէ Գիւլբէնկեանի պէս մի մեծահարուստ չկարողացաւ այդ բարիքը ընծայել իւր ազգին, այդ չի նշանակում, թէ բարոյապէս լաւ կազմակերպւած մի հայութիւն ընդունակ չէ այդպիսի մի հաստատութիւն ստեղծել:

Անհրաժեշտ է կազմակերպել մեր բարեգործութիւնը, միացնելով այդ նպատակին ծառայող բոլոր ընկերութիւնները եւ տալով նոր մի ծրագիր:

Անհրաժեշտ է տնտեսապէս կազմակերպել հայ բանւորներին, արհեստաւորներին, վաճառականներին եւեն. եւ այդ կազմակերպութեան գլխաւոր ձեւը պիտի լինի համագործակցութիւնը:

Տնտեսական կազմակերպութիւնը մեր մէջ շատ թոյլ է եւ նրա գլուխը կանգնած են պատահական մարդիկ: Այդ գործի համար պէտք է պատրաստել ղեկավարներ:

Հայերը պէտք չէ կրկնեն հրեաների սխալը՝ միայն դրամով զբաղւելով եւ կարծելով թէ դրամը իրենց պիտի ազատի օտարների ատելութիւնից: Հարստութիւնը միջոց չէ հարեւանների սիրտը գրաւելու: Ծայրահեղ նիւթապաշտութիւնը, որ տարածւել է հայոց մէջ, վտանգաւոր է ազգի համար ո՛չ միայն բարոյական, այլեւ տնտեսական տեսակէտից: Խնայողութիւնը լաւ բան է եւ հայերը խնայող են, բայց պէտք չէ այդ հասցնել կծծիութեան, որ զզւելի է դարձնում ո՛չ միայն առանձին անհատներ, այլեւ սրանց պատճառով ամբողջ մի ազգ: Ի զուր չէ, որ մարդկութեան ամենամեծ բարոյախօսները խարազանում են ագահութիւնը, կծծիութիւնը եւ այդ մոլութիւններով ձեռք բերւած հարստութիւնը:

Ինձ միշտ զարմացրել է Մանթաշեանը, որ ո՛չ միայն առատաձեռն էր, այլեւ գիտէր իր բարեգործութիւնը ծառայեցնել ազգի ընդհանուր բարօրութեան նպատակին: Նա ո՛չ միայն դպրոցներ եւ եկեղեցիներ էր շինում, այլեւ հասկացել էր բարձրագոյն կրթութեան արժէքը եւ հազարից աւելի հայ ուսանողներ էր պահում ռուսական եւ արտասահմանեան բարձրագոյն դպրոցներում: Այսօրւայ հայ հարուստներից ոչ ոք այդ մասին տրամադիր է մտածել: Նկատելի է, որ այդ Մանթաշեանը գրեթէ անգրագէտ մարդ էր, իսկ այժմեան հայ ունեւորներն իրենք իրենց համարում են “զարգացած”, բայց իրականութեան մէջ սրանք թերուսներ են, որովհետեւ չեն հասկանում, որ հարստութիւնը պարտաւորեցնում է, որ հարստութիւնը յաւիտենական չէ: Չեն անդրադառնում այն փաստին, որ դեռեւս երէկ բազմաթիւ հայերի դիզած հարստութիւնը բաժին դարձաւ թուրքերին եւ բոլշեւիկներին: Որ ապագայում էլ ոչ մի հարստութիւն ապահով չէ՝ նոյնիսկ քաղաքակրթւած երկիրների մէջ: Որ ամեն հարստութիւն է՛լ աւելի “վտանգւած” է, եթէ նա ազգային տնտեսութիւն չէ: Հայ ունեւորները շարունակում են ապրել միջազգային փերեզակի հոգեբանութեամբ: Նրանք մոռանում են, որ առանց հայրենիքի ո՛չ միայն հարստութիւնը, այլեւ կեանքը շատ աւելի կարճատեւ է լինում: Նրանք հեռու են մնում մեր անկախութեան պայքարից, առանց հասկանալու, որ հայրենիքի ապագայի համար եղած ամեն առատաձեռնութիւն վարձատրւում է դեռեւս այս աշխարհում:

Հայ գաղթականութեան եւ առհասարակ հայ ազգի համար կարեւոր է ունենալ մի քանի մեծ մարդիկ կամ գրողներ, քան թէ բազմաթիւ վաճառականներ, եթէ մանաւանդ դրանց հարստութիւնը ազգին չի ծառայում:

Օտար մարդիկ, մանաւանդ ֆրանսացի գրողներ, որ վերջերս ճանապարհորդել են Մերձ. Արեւելքի երկիրներ, լաւ կարծիք չեն յայտնում հայերի մասին, որովհետեւ միայն վաճառականների հետ են շփւել:
Մանաւանդ օտարների մէջ ապրող մի ազգ պէտք է նախ՝ պատւի ուղիղ հասկացողութիւն ունենայ եւ երկրորդ՝ այնպիսի մարդիկ, որոնց համբաւը ո՛չ պակաս է օտարներից: Այդպիսի մարդիկ ազգի համբաւը բարձրացնելով ո՛չ միայն բարոյական օգուտ են տալիս ազգին, այլեւ քաղաքական-տնտեսական, գրաւելով օտարների համակրանքը, առանց որի չի կարելի նոյնիսկ առեւտրական գործեր յաջող կերպով առաջ տանել:

Հայ գաղութների ամենամեծ ճիգը պիտի լինի բարձրացնել օտար երկիրներում հայոց պատիւը եւ անունը, որպէսզի ո՛չ միայն անկախութեան գործը հեշտացնեն, այլ եւ իրենց ընկերային-տնտեսական դրութիւնը լաւացնեն:

Ազատութեան նա է արժանի, ո՛վ չունի ստրուկի հոգի եւ չի խորշում ամենայն տեսակ զոհաբերութիւններից:

Հայերի նշանաբանը պիտի լինի իրենց գոյութեան պայքարը տանել պատւով եւ արժանի զոհաբերութեամբ:

Պատիւը ոյժ է եւ զուր չէ, մի շարք առաջադէմ ազգեր, այդ դարձրել են իրենց ցեղային նշանաբանը:
Պատիվը, սակայն, գալիս է մարդու ցեղային զգացումից:

Հայերը պիտի հասկանան, որ պատւաւոր ազգ չեն դառնայ, քանի դեռ ընդունակ չեն առաջնորդւել ցեղային բարոյականով:

Վահան Տոտոմեանց

“Ցեղ եւ Հայրենիք”, Սոֆիա, 1936թ., թիւ 1

* * *

Հայրենակցական միութիւններու մասին
Շատեր ասպէս կը տրամաբանեն.- Համահայկականութեան ի վնաս հայրենակցականները “տեղական” հայրենասիրութիւնը կարծարծեն: Նոյնիսկ “տեղացիական” զգացում, ըմբռնում եւ շահեր կըստեղծեն: Ի՞նչպէս համահայկականութիւնը իրականացնել: Չէ՞ որ սփիւռքի մէջ արդէն իսկ երկիրներու եւ աշխարհներու մշակոյթի եւ կլիմաներու կամ օրէնքներու պարտադրութեանց ու քաղաքական հակամարտութեանց դժոխային խառնիճաղանճը նոր հայուն դէմքը այնպիսի գծերով կ՜ակօսէ, որ մէկ սահմանէն միւսը անճանաչելի պիտի դառնայ:

Ուրեմն, ինչու՞ այսքան զանազան ազդեցութեանց վրայ աւելցնել նաեւ երբեմնի նահանգներու կամ քաղաքներու բաժանումներու հեռաւոր անդրադարձումը:

Ինչու՞ չամրանալ նոյնանման համահայկական մշակոյթի ըմբռնումներու եւ ձգտումներու նոր բերդի մը մէջ մէկ ճակատով կուրծք տալու սփիւռքի աւերող պայմաններուն:

Որով, կ՜եզրակացնեն.- հայրենակցական միութիւնները վնասակար ազդակներ են մեր կեանքի մէջ: Պէտք է ջնջուին:

Առաջին ակնարկով ճիշդ ու արդարացի պիտի գտնէինք այս եզրակացութիւնը:

Կեանքը, սակայն, այլ բան կըսէ: Մեր գոյութեան պայքարի դիմադրական ոյժը իր մէջ վերանորոգիչ ու ոգեւորող խորք մը ունի: Այդ հայրենիքն է, Հայրենիքի կարօտը:

Կայ, ըստ իս, արուեստականօրէն “համադրական” հայրենիքը – երկիր մը, որ հայրենիքի դեր կը կատարէ պայմաններու համադրութեան շնորհիւ. ուր մարդկային իրաւունքները կը յարգուին, կեանքի, ինչքի եւ պատւի ապահովութիւն կը տրուի, ա՚յն երկիրը, ուր ապրելու, յառաջադիմելու, պաշտօն, փառք ու պսակ ստանալու կարելիութիւն կայ:

Տարբեր է, սակայն, օրգանօրէն պատմական հայրենիքը, ուր թերեւս լերկ ժայռեր ու խոպանացած դաշտեր միայն կան, ուր յաճախ գետերը դիակներ կը քշեն ու բորենիներ կոռնան, հայրենիքը, որ առասպելներու մշուշով է պատուած, հայրենիքը, որ եկող ու անցնող սերունդներուն վրայ դարերու անջնջելի դրոշմն է թողած:

“Համադրական” հայրենիքը հաշուի եւ յարմարութեան հարց է ու կարելի է փոխարինել ուրիշով մը. կը բաւէ, որ պայմանները գերազանցեն նախորդին. սակայն, պատմական հայրենիքը ո՚չ մէկ ատեն, ու ո՚չ մէկ պայմանաւ կը փոխարինուի ու կը մոռացուի, եթէ նոյնիսկ պայմանները հարկադրած են զայն լքել ու հեռանալ: Աչքի առջեւ ունեցէք տիպար համադրական հայրենիքի մը, ամերիկեան “ազգ”ի բաղկացուցիչ տարրերը կամ հետեւեցէք հրէից պատմութեան:

2000 տարի առաջ, հրեայ ժողովուրդը լքեց իր պատմական հայրենիքը, բայց 2000 տարի յիշեց ու տառապեցաւ: Հրեան, որ լաւագոյն “համադրական” հայրենիքները ունեցաւ իր ոտքերուն տակ՝ այսօր կը ցանկայ, կը ճգնի, կը պահանջէ վերադառնալ իր պատմական հայրենիք:

Դիմանալու, ապրելու եւ հայրենիք վերադառնալու կամքը մեզ պիտի ներշնչէ պահել պատմական հայրենիքի աւանդապահները – հայրենակցական միութիւնները:

Իսկ “համադրուած” հայրենիքներու – օրինակ Կէմլէյիկցիներու, Պոլսեցիներու եւ նման հայրենակցականները ի վիճակի չեն մեզ պատմական հայրենիքէն խօսելու կամ տալու իրենց բաժինը համահայկականութեան գաղափարին եւ աւելորդ միաւորներ են սփիւռքի ազգային կազմակերպական մեքենային մէջ:

Մեր գոյութեան ու վերելքի պայքարին մէջ կարեւոր դեր մը յատկացուած է պատմական հայրենիքի հայրենակցականներուն, եւ յատկապէս այնպիսիներուն, որոնց գաւառները, Հայաստանի պայքարի պատմական դրօշակակիրները կամ հայ մշակոյթի մշտավառ հնոցները հանդիսացած են:

* * *
Սփիւռքի ազգային կազմակերպական մեքենայ – այստեղ կանգ առնենք ու խորհրդածենք:

Մեքենայի մը բաղկացուցիչ մասերը իւրայատուկ “պաշտօն” ունին – քմահաճոյքի կամ դիպուածի ծնունդ չեն, այլ հաշուի եւ նպատակի:

Մարդկային աստուածատիպ իմացականութիւնն է, որ կիշխէ անոնց ամէն մէկի յղացման ձեւակերպման ու դասաւորման, որպէսզի լաւագոյն կերպով կատարեն իրենց կանխորոշուած դերը ու նպաստեն գլխաւոր ու հիմնական նպատակի իրագործման:

Իզուր փորձած ենք փնտրել այդ վերահսկող, կանխատեսող ու համադրող իմացականութիւնը մեր ազգային կազմակերպական մեքենայի կառուցուածքին մէջ, եթէ, անշուշտ, կարելի է “մեքենայ” անուանել պակասաւոր ու հակասական մասերու եւ մասնիկներու այդ կուտակումը, ուր նպատակի անտեսումը – աւելի ճիշդ մոռացումը – դասաւորման ու համադրութեան պակասը՝ ժամանակի, նիւթական ու բարոյական “կորովի” ապարդիւն սպառում միայն կը պատճառեն:

Վերահսկող ու կանխորոշող – առաջնորդող – իմացականութենէ կը խօսինք, սակայն, մեր դժբախտ իրականութեան մէջ ատիկա գրեթէ միշտ պակսած է:

Փոխան աստուածատիպ այդ իմացականութեան՝ չար ոգի մը իրար կը խառնէ ամեն ինչ: Դիպուածը, կիրքը, քմահաճոյքը, անհարազատ հայրենիքներու սէրն ու անոնց յիշատակը կապկելու բնազդը, ստորնութիւնն ու սնափառութիւնը, հակասութեան շփոթը կիշխեն ու կը վարեն:

Ու երկինքն ու հայերը կը հանդուրժեն: Քաոսային խառնիճաղանճը իրականութիւն է, ներկայ է եւ ապագայ: Մենք կը մոռնանք էականը – կենաց եւ մահու հարցը:

Ճամբէն կը շեղինք, ճահիճներու մէջ կը թաղուինք ու յիմարաբար կը “հաւատանք” երեկոյեան գիւղ հասնիլ:

Ցեղը պահելու եւ հայրենիքին տիրանալու կամքը իր դրոշմը պէտք է դնէ մեր բոլոր ձեռնարկներուն վրայ:

Ատկէ, կարելի չէ շեղիլ. ատկէ դուրս ո՚չ մէկ մտածում, ո՚չ մէկ գործ, ո՚չ մէկ տառապանք ու ո՚չ մէկ երջանկութիւն:
Ահա՚ թէ ի՞նչ լոյսի տակ մենք կը քննենք սփիւռքի ազգային կազմակերպական մեքենան իր բոլոր բաղկացուցիչ մասերով: Նոյն լոյսի տակ կը քննենք նաեւ սփիւռքի կեանքը:

Տասնը վեց տարուան մեր արտասահմանեան կեանքը բացասական երեւոյթ է ու կասկածի տակ կը դնէ մեր ազգային արժանիքները, մեր մարդկային իմացականութիւնը եւ բարոյականը:

Մենք ամեն օր քիչ մը աւելի վար հակեցինք մեր ճակատները ու քիչ մը աւելի՚ հաշտուեցանք փճացումի եւ մահուան հետ: Մենք մեր վէրքերը դարմանելու փոխարէն՝ աւելի խորացուցինք ու թունաւորեցինք:
Փոխանակ մտածելու եւ հաշուելու՝ մենք վիճեցանք: Փոխանակ կազմակերպուելու եւ գոյութեան պայքարը տանելու, մենք դիպուածին ու պատահականութեան քմահաճոյքին ենթարկուեցանք:
Չար ոգին եկաւ մեր օճախին մէջ բոյն դրաւ, իսկ իմացականութիւնը՝- մթագնեցաւ:

Ինչու՞:

Որովհետեւ ցեղին ձայնը խեղդուեցաւ, հայրենիքի կարօտը մարեցաւ հոգիներուն մէջ:
Ո՞վ պիտի խօսի մեզի հայրենիքէն. ո՞վ պիտի վառէ կարօտի խարոյկը – միայն ան, որ արտասուքը աչքերուն, վերջին անգամ համբուրած է արդար հողը մեր պապերուն: Ան, որ իր նայուածքն է կապեր Նեմրութի ու Արարատի յաւիտենական կատարներուն – Հայաստանի հողին զաւակը՝ անհատապէս ու հաւաքականօրէն կազմակերպուած ձեւով:

Կը կրկնենք, Կէմլէիկի, Պուրսայի, Բիւթանիոյ ու նման “բաղադրական հայրենիքներու” հայրենակցութեան հիման վրայ կազմակերպուելով՝ հայերը կը տըկարացնեն իրենց անփոխարինելի հայրենիքի կարօտի պահանջը ու ապագան:

Խօսեցուցէ՚ք Նեմրութը, Արածանին, Վանայ Ծովը, Շիրակը կամ Մշոյ Դաշտը, Արարատի սպիտակ ձիւնը կամ Սասնոյ ժայռերը խոժոռ. խօսեցուցէ՚ք Հայոց Աշխարհի ամեն մի թիզ օրհնուած “կարմիր հող”ը, եւ պիտի տեսնէք, որ հոգիները պիտի բուժուին գաղութի դալուկէն, եղբայրական ձեռքերը իրարու պիտի սեղմուին, ճակատները պիտի բարձրանան ու աչքերը փայլին: Հայուն միտքը պիտի գործէ, “աստուածատիպ իմացականութիւնը” իր դրոշմն ու կնիքը պիտի դնէ մեր ամեն մէկ ձեռնարկին ու քայլերուն վրայ: Հայը հոգեւին վերանորոգուած իր վտանգուած գոյութեան գիտակցութեամբ անհանգիստ ու վճռական ճամբայ պիտի որոնէ, ճամբայ պիտի գտնէ հայրենիքի ու փրկութեան ճամբան: Որովհետեւ մեր – գաղթահայերուս – գոյութեան իմաստը մեր պատմական հայրենիք վերադառնալու մէջ է:

Ու հետեւաբար այն միութիւնը կամ կազմակերպութիւնը, որ հայրենիք չի խոստանար, հայրենիքի համար չի գործեր կամ կը դադրի գործելէ, աւելորդ է եւ վնասակար:

Ներսես Աստվածատուրեան *

“Տարօնի Արծիւ”, Սոֆիա, 1938թ., թիվ 2, 5-6

* Ներսես Աստվածատուրեանը 30-ական թվականների Հայկական ցեղային-վերանորոգչական շարժման գործուն մասնակիցներից է, Ցեղակրոն եւ Տարոնական շարժումների սյուներից:
Հայկ Ասատրյանի հետ Սոֆիայում խմբագրել ու հրատարակել են “Ցեղ եւ Հայրենիք”, “Տարօնի Արծիւ” պարբերականները: 1944թ-ին ձերբակալվել է համայնավարների կողմից եւ տարվել Ուրալի բանտ, ուր եւ մահացել է:

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Ադրբեջանցիները` հայկական հեթանոսության եւ արիականության դեմ

January 29, 2010


Ադրբեջանական զլմ-ները, հատկապես՝ էլեկտրոնային, պարբերաբար անդրադառնում են հայ ազգայնականությանը, հատկապես այն ազգայնական ուժերին, որոնք գաղափարական առումով ցեղակրոն-արիադավան են, իսկ հավատով՝ հեթանոսներ: Պատճառն այն է, որ թշնամին (այս դեպքում՝ ադրբեջանցիները) ավելի լավ է ճանաչում բուն հայեցի այն գաղափարն ու հավատը, որոնք հայության մեջ հաստատվելով՝ իսպառ կկործանեն թշնամուն եւ կզորացնեն թշնամու հակառակորդին (այս դեպքում՝ հայերին)…
Այս առումով հետեւողական են ոչ միայն ադրբեջանական, այլեւ՝ թուրքական, հրեական եւ միջազգային այլ այն կայքերը (թե՛ արեւմտյան, թե՛ ռուսաստանյան), որոնք հայարիականության ծավալմամբ իրապես տեսնում են հայկական հզոր վերածննդի ալիքը…
Հաճախ է լինում այնպես, որ մեր թշնամիները հայոց զորացման միջոցներն ավելի շուտ են նկատում, առավել ուշադիր են, քան մենք՝ հայերս, որն էլ երբեմն նպաստում է, որ թշնամին մեր իսկ ձեռքերով (օգտագործելով) կործանի մեր զորացման աղբյուրները, որը, ցավոք, հետո ենք նկատում (“հայի հետին խելքը…”):
Հայ արիները բազմիցս հարց են բարձրացրել ՀՀ-ում համաարիական համաժողով անցկացնելու, Գառնին համահեթանոսական կենտրոն դարձնելու (նաեւ Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու) համար, սակայն ՀՀ բոլոր իշխանությունները հերթով անարձագանք են թողել հարցերը: Հայ արիները բազմիցս այլ երկրներ են հրավիրվել համաարիական միջոցառումների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Տաջիկստան…), որոնց մի մասին մասնակցել են սեփական սուղ միջոցների հաշվին, իսկ պետական կամ այլ տեսակի աջակցություն չի եղել երբեւիցե: Բայց համաարիականությունը իսկապես հզոր գաղափարական եւ հավատամքային զենք է, որը կարող է Հայաստանն արժեւորել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային քաղաքականության եւ ռազմավարական տարաբնույթ խնդիրների մեջ:
Ինչեւէ, այժմ անդրադառնաք ադրբեջանական որոշ արձագանքների: Մենք դրանք հանգամանալից վերլուծելու կարիք չունենք, քանզի դրանք, հասկանալի է, նաեւ թշնամու քարոզներն են: Եվ այդ թեմաներին “Լուսանցք”-ը պարբերաբար ու վաղուց է անդրադարձել… եւ դեռ կանդրադառնա: Բայց կայքերի նյութերից մեջբերումները կարեւորում ենք, որպեսզի մեր ընթերցողները պատկերացնեն, թե ինչպես են մեր հակառակորդները վերաբերում վերոնշյալ խնդիրներին:
“Անալիտիկա.Ազ.” կայքը “Հեթանոսների մեծ դավադրությունը կամ` կեռխաչի՝ “Արեւխաչի” հետ խաղը հղի է հետեւանքներով” (հեղ.՝ Ռաշադ Դավուդ) վերնագրով մի հոդված էր տեղադրել, որում ասվում է. “Բառացի մեր աչքի առջեւ ավարտվում է ժողովուրդների խաղաղ գոյակցման գալիքը, նկատվում է հոգեբանական դատարկություն եւ համարձակվում է հասնել լարման այն կիզակետին, որտեղ մարդկությանը այլեւս չեն փրկի ո՛չ ուրանի հարստացումը եւ ո՛չ էլ առավել անկեղծ խամաճիկային՝ այսպես կոչված գերտերությունների ղեկավարների որեւէ քայլի մղելու խոստովանանքը: Արդյո՞ք փրկություն կա: “Սրբազան ինքնանույնացման դարաշրջանը” հոդվածաշարում ես գրում եմ՝ “Գալիս է գլոբալ մի շրջան՝ վերագիտակցելու երկրի վրա բնակեցված ժողովուրդների` իրենց խռովահույզ շարքի առեղծված կարողության էթնիկ նախանշանակության էության գիտակցումը: Հեռանկարում այլ ուղի չի լինելու: Լոկալ “լուսավորիչների” փնտրտուքը ու նրա վերագիտակցումը չի կարող լինել ապագա: Հավանաբար այսպիսի եզրակացության արդեն եկել են որոշակի ուժեր: Խոսքը լինելու է լայնածավալ գործընթացի մասին: Դժվար է ասել` ինչ է լինելու արդյունքում”:
Այսպես խոհափիլիսոփայորեն հեղինակը շարունակում է իր՝ արդեն նոր հոդվածը. “Քչերը գիտեն, որ այդ փորձը ի վերուստ ձախողված է անհամատեղելիությամբ: Իհարկե, 2-րդ համաշխարհային պատերազմը հզոր խթան դարձավ նոր գերկազմավորման ու նոր աշխարհակարգի… Համաձայն իմ տեսության, տվյալ իրավիճակն ինքնին խոսում է այն մասին, որ կործանվել է 20-րդ դարի սկզբունքը՝ ժողովուրդների ու պետությունների միջեւ խաղաղ գոյակցություն ունեցող հարաբերությունները: Այն սպանվեց…”,- աղմկում է Ռ. Դավուդը:
Նրա կարծիքով, մեր օրերում մենք այլ պատկեր ենք տեսնում, քիչ թե շատ պատմական մեծամիտ էթնոսները այլ փաստարկներ չունեն հօգուտ իրենց յուրահատկության, քան՝ մեղադրելու այն կրոնին, որին հավատում են մեկ այլ էթնոսները: Այս գործընթացը առավել ուժ եւ թափ հավաքեց “11.09″-երկնաքերերի տապալմամբ՝ ԱՄՆ-ում:
Հեղինակը չի բացառում, որ այսօր մենք կանգնած ենք նոր գլոբալ սպառնալիքի առջեւ, որն անսպասելի է բոլորի համար. “Շուտով վերջանում է Ձկան տիեզերական դարաշրջանը, որը 2160 տարի տեւեց, եւ 21-րդ դարում սկսվեց Ջրհոսի դարաշրջանը: Քրիստոնեության, հուդաիզմի, իսլամի ճակատագիրը կանխորոշված է: Այն, որ դրանք կհեռանան աշխարհի թատերաբեմից՝ միայն ժամանակի խնդիր է: Իսկ թատերաբեմ կբարձրանան նոր կրոններ, նոր կրոնական աշխարհայեցություն: Ռուսական հեթանոսությունը 21-րդ դարի կրոնի հիմնաքարն է”:
Օրինակներ են բերվում Վ. Իստարխովի “Ռուսական աստվածների հարվածը” հայտնի աշխատությունից. “Մի կրեք խաչեր խաչված Քրիստոսով, քանզի այն մարդասպանության խորհրդապատկերն է, այն խորհրդանիշն է աստվածասպանության: Կրեք կեռխաչ (Արեւխաչ-Ա.Ա.): Դա մեր ռուսական խորհրդանիշն է:
Ապացուցված փաստ է, անհերքելի, որ ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ ծնկաչոք վիճակից չի կարող ոտքի կանգնել անդրծովյան բերված աստվածներով: Միայն սեփական աստվածներով (կարեւոր չէ` հին եւ այժմ մոռացված), հավատքով է հնարավոր հասնել մեծ ազգային վերելքի: Միայն սեփական աստվածներն են բերում հզորություն եւ ուժ, իմաստավորում եւ երջանկություն: Պետք չէ լինել 3-րդ Հռոմ կամ 2-րդ Իսրայել”,- այսպես է գրում Վ. Ավդեեւը իր “Հաղթահարելով քրիստոնեությունը” աշխատությունում (որոնց եւ ցավով մեջբերում է նույն Ռ. Դավուդը փոքր-ինչ վերափոխված նյութում, բայց այս անգամ ադրբեջանական մեկ այլ կայքում` “Կասպիյ”-ում):
Այնուհետեւ Ռ. Դավուդը շարունակում է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ամբողջ ուժով, թաքուն պատրաստվում են ահաբեկչական գործողությունների՝ ուղղված Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու եւ Հայաստանի առաքելական եկեղեցու դեմ: “Արյունոտ գործ”-ը իբր մտածել են ռուսական հեթանոսները, որոնք հավատում եւ խոնարհվում են իրենց նախաքրիստոնեական աստվածներին՝ Պաժբոգին, Պերունին, Բելբոգին… իսկ հայերը՝ Արեւաստված Արա-Մազդի (ճիշտ անունը՝ Հայր Արա-Ա.Ա.) պաշտանմունքի հետեւորդներն են: “Պերունը, որը պատերազմի սլավոնական աստվածն է, (նույնը, իհարկե, հայկական համանման աստվածների շարքում) իրենց գաղտնի տաճարներում կեռխաչով` Արեւխաչով զինում են Ջրհոսի դարաշրջանի զինվորներին: Մինչ ահաբեկչությունը, գործողություններին նրանք պետք է հակազդեն ամբողջապես, իրենք իրենց ֆանտաստիկ մանիֆեստով, որը ցայտուն ընդգծված հակահրեականությամբ, հակասիոնիզմով, հակաքրիստոնեությամբ, հակաիսլամով հեղեղված բնույթ ունի: Օրինաչափորեն առաջանում է հարց. հանուն ինչի՞ է այս կասկածելի բազմությունը որոշել գնալ նման քայլի”: Ամեն ինչ շատ պարզ է: Սատանան կամ էլ Չերնոբոգը պետք է լինի տապալված՝ մինչեւ ընթացող տարեվերջ, քանզի եթե այն չհաջողվի, ապա… նա կդառնա անհասանելի մոտակա 2000 տարում”:
Պարզվում է` այս ամենը ադրբեջանցի վերլուծաբանին հայտնել է “մի օտար աղբյուր, որը ցանկացել է մնալ անհայտ”… Դե՜ իհարկե:
Ինչ-որ բան էլ ադրբեջանական կայքին իբր “հաջողվել է իմանալ, ոչ պակաս հետաքրքիր մեկ այլ “խողովակից””: Անդրադառնալով հայկական հեթանոսությանը` Ռ. Դավուդը նշում է. “Գառնիում, որը ոչ այդքան հեռու է Երեւանից, գործող հեթանոսական տաճարում, որը Արա-Մազդ արեւի աստծունն է ու Նանե աստվածուհունը (իրականում Միհր Աստծունն է,-Ա.Ա.), հայ-արի քրմերը՝ Արեւի որդիները, հեթանոսական տոներ են տոնում…”:
Ըստ ադրբեջանցու, հայ արիադավանները արդեն գերազանցում են մի քանի հազարը: “Ի միջայլոց, վերջին վարդավառի տոնին (գոնե իմանալ է պետք, որ սա Աստղիկ Աստվածուհու տոնն է-Ա.Ա.) մինչեւ անգամ նկատվել է այստեղ ոչ միանշանակ մի կերպար, որը էքստրեմիստական կազմակերպության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է (մասնակցում են նաեւ նրա համախոհերը, համակիրները): 2005թ. Արմեն Ավետիսյանը դատապարտվել է եւ ազատազրկվել է 3 տարի, Իսրայելի պետության հասցեին սպառնալիքների եւ հակասեմիտիզմի համար: Հայտնի է որ Հայ Արիական միաբանությունը սերտ կապերի մեջ է հեթանոսական ծայրահեղ նացիստական ռուսական, ասիական ու եվրոպական կազմակերպությունների հետ”,- գրում է Ռ. Դավուդը եւ մտահոգվում, որ այս ամենից բացի, այդ տոնակատարմանը նկատվել են այլ կազմակերպությունների գործիչներ, ովքեր ցանկացել են ամրապնդել կապերը ՀԱՄ-ի եւ դրա առաջնորդի հետ, որպեսզի ազգային ինքնագիտակցությամբ վերականգնեն հայրենիքը եւ ազգը վերադարձնեն իրենց հեթանոսական-արիական աղբյուրներին:
“…Եվ այսպես, ռուս-հայկական հեթանոսներն իրենց հիմնական “թշնամին են համարում ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Վատիկանը: Իսլամը նրանց համար անընդունելի է: Իրենց տեսանկյունից առաջին 2 պետությունները նույնն են”: Դրա համար նրանք սերտ կապեր են հաստատել Պաղեստինի, Իրանի, Իրաքի հեթանոսների հետ: Բացի այդ, տարբեր տվյալների համաձայն, “Դաժբոգի եւ Արա-Մազդի հետնորդները” կապեր են հաստատել Եգիպտոսի, Սիրիայի, Հունաստանի, Վրաստանի, Մերձբալթյան եւ աֆրիկյան որոշ երկրների հեթանոսների հետ: Եվ կարելի է հիմնավոր ենթադրել, որ արիադավան-հեթանոսները իրենց ժողովները, ռազմական ուժերի պատրաստումը անցկացնում են բռնազավթված ԼՂՀ-ում, քանի որ ո՞վ Հայաստանում նրանց գրասենյակ կամ տեղ դեռ կհատկացնի… Հայաստանը փոքր երկիր է, եւ կաթողիկոս Գարեգին 2-րդի սրատես հայացքը կարող է ամեն ինչ ընդգրկել… Ա՜յ, ինչ վերաբերվում է լայնածավալ եւ բազմազգ Ռուսաստանին, այստեղ հեթանոսներն իհարկե գործունեության լայն դաշտ ունեն: Հեթանոսները պայքարում են “ատելիների”՝ հրեաների եւ ամերիկացիների՝ “յանկիների” դեմ: Մասնավորապես՝ դեռ չի հերքված այն վարկածը, որ Ալեքսանդր Կոպցեւը՝ Մոսկվայի սինագոգի մասայական ջարդեր կազմակերպողը, եւ Վլադիմիր Հարությունյանը՝ 2005թ. Թբիլիսիում Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարողը, գործել են ռուս-հայկական հեթանոսական Կենտրոնի հրամանով” (Ա՜յ քեզ երեւակայություն…-Ա.Ա.):
Եվ ավելի ոգեւորվելով` ադրբեջանցին շարունակում է. “Կավելացնեմ այն, որ հայ հեթանոսները ֆինանսավորվում են ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հայկական լոբբի կողմից: Բա իհարկե, խոսքը Արա-Մազդի պաշտամունքի կողմնակիցների մասին է, ովքեր մխրճվել են հայկական համայնքներում եւ կառույցներում: Ահա, ըստ էության, այն ամենը, ինչ այսօր կարելի է ասել: Ինձ թվում է` սա շիլաշփոթ է, որ սարքել են մասնագիտացված խաբեբաները հոգեբանների հետ, որ որոշել են փող դիզել (նյութական կամ քաղաքական) կրոնական հակամարտության վրա: Միաժամանակ, կրոնական հակամարտությունը շատ հզոր զենք է հմուտ ձեռքերում: Եվ կեռխաչի հետ խաղերը որպես օրենք, լավ բանի չեն հասցնում”:
Ադրբեջանական մեկ այլ կայք` “Դեյ.Ազ”-ը, նույնպես անմասն չի մնում այս “վտանգները” արծարծելուց: Դե իհարկե, ադրբեջանցիները չէին կարող չխոսել “հայկական հակասեմականություն”-ից: Այս մասին, սակայն, մեր ընթերցողներին կներկայացնենք հաջորդիվ:

“Լուսանցք” Թիվ 3 (134), հունվարի 29 – փետրվարի 4, 2010թ.

Միասին դեպի հայության հաղթահանդեսը

January 29, 2010

Հայությունն ու Հայաստանը արդեն վաղուց են հայտնվել համակարգային ճգնաժամի մեջ: Պատճառն ավելի քան ակնհայտ է: Իշխանությունների եւ միջազգայնորեն մոգոնված ընդդիմադիր ուժերի հարմարվողական եւ օտարահաճ գործելաոճը ճգնաժամը հասցրել է վերահաս վտանգի աստիճանի, որից հետո կորցնելու ենք այս եղած պետականությունն էլ…

Մենք սթափվելու կոչ ենք անում համայն հայության եւ ՀՀ իշխանությունների մեջ “դեգերող” ազգային ուժերին ու անհատներին: Գերտերություններն ու սիոնա-մասոնական պարագլուխները, համաշխարհայնացման ձգտող մարդակուլ գերգաղտնի կառույցները ոչնչացման են տանում ազգերին, նաեւ՝ հայությանը:

Շրջվե՛ք դեպի ազգը:

“Եռամիասնական” իշխանական կուսակցություններից՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից պահանջում ենք դադարեցնել այս համատարած ապազգային ընթացքը մեզանում, եւ կամ էլ՝ հրաժարվել ազգային (ՀՀԿ-ն՝ նաեւ ազգայնական) կառույց լինելու պատվաբեր կոչումից: Այդժամ Հայաստանի Հանրապետությունն էլ կհռչակվի ո՛չ հայկական եւ մի ինչ-որ կամայական ու կամակատար պետություն…

Այս օրհասական պահին, երբ Հայոց պետությունը չունի սեփական տնտեսություն, կրթակարգ կամ կեցակարգ, ազգայինը (պատմականն ու ավանդականը) ոչնչանում է բոլոր ոլորտներում, իսկ մարդիկ համարակալվել-քարտավորվել են ինչպես անասուններ: Այլեւս մտորելու ժամանակ չունենք:
Կա՛մ ազգի հետ ու նրա կողքին, կա՛մ` թշնամյաց բանակում:

Եվ սա սթափեցնող կոչ է, որը պետք է հնչի մինչեւ հայության հաղթահանդեսը:
Հայաստա՛նը՝ հայերի՛ն:

Այլեւս անհրաժեշտություն է ազգային միասնական կամքի արտահայտումը, հայրենիք-սփյուռք համատեղ հանդես գալը: Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական դավադրորեն պարտադրվող հարաբերությունները կարող է եւ պետականակործան լինեն: Արդեն անարժեք են հնչում պետականամետ լինելն ու պետական գաղափարախոսության կրող համարվելը, քանզի խիստ հարցական է, թե Հայաստանի Հանրապետություն-պետությունը առաջնորդվում է հայկական արժեքներով: Մեզանում առավելապես գերիշխում են միջազգային հորջորջվող անդեմ՝ համամարդկային հռչակված զազրախոսությունները:

Ուստի միայն ազգային գաղափարախոսությամբ եւ ազգային հավատով կարող ենք կերտել ազգային պետություն:

Ուստի՝ առաջնորդվենք ոչ թե ՀՀ պետական, այլ հայ ազգային գաղափարախոսությամբ, ոչ թե ՀՀ պետական մտածողությամբ, այլ՝ հայ ազգային մտածելակերպով:

Ազգային հայը հայադավան է եւ էությամբ եւ հավատով:

Փա՜ռք Հայ Ազգին եւ Հայ Աստվածներին:

Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբ
27.01.2010թ. – ք. Երեւան

“Լուսանցք” Թիվ 3 (134), հունվարի 29 – փետրվարի 4, 2010թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 94 other followers