Archive for the ‘Հայկականություն’ Category

Նախ ազգային անվտանգության “արձանագրություննե՛րը” ստորագրեք

November 20, 2009


Հայ-թուրքական արձանագրությունների ոդիսականը մտել է նոր փուլ: Նախաստորագրված այդ փաստաթուղթը մեծ ընդդիմության հանդիպեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Իհարկե, ընդդիմանալու շարժառիթները տարբեր են՝ Հայաստանում դա պայմանավորված է Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության խնդիրների եւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցերի հետ, իսկ Թուրքիայում՝ առհասարակ Հայաստան բառը չճանաչելու եւ թուրք-ադրբեջանական (համաթուրքական) եղբայրությունը չսասանելու խնդիրներով:

Սակայն ՀԱՄ-ը եւ ազգային ու ազգայնական շատ կազմակերպություններ վտագներ տեսնում են ոչ միայն վերոթվարկյալ ազգային ու առանցքային հարցերում, այլեւ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ պայմանավորված մշակութային, հոգեւոր, տնտեսական, կենցաղային եւ այլ բնագավառներում: Հատկապես վտանգներ կլինեն ազգային անվտանգության ոլորտում, քանզի մեր համապատասխան մարմինները առավելապես զբաղված են հայ հանրային ու ազգային դաշտերը պառակտելու, քան՝ միասնական դարձնելու ուղղությամբ:

Օտար երկրների գործակալները տարբեր օթյակների, հասարակական ու բարեգործական կառույցների կամ այլ խմբավորումների, աղանդավորական ու անբարո քարոզիչների անվան տակ վխտում են Հայաստանում եւ դեռ հասցնում են երկրում գործակալական ցանցեր ձեւավորել: Իսկ մեր անվտանգության պատասխանատուները տարբեր մանկլավիկական ու ծախու անձերի միջոցով պարզունակ խաղեր խաղալով, կամա թե ակամա, նպաստում են հայկական ներուժի քայքայմանը, դիմադրողականության անկմանը:

Ազգային անվտանգության պարտականությունն ամենամեծն է լինելու, եթե հանկարծ ստորագրվեն հայ-թուրքական արձանագրությունները, բայց երբ “երկրի անվտանգության” շենքից փախուստի է դիմում ադրբեջանական գործակալը, ով հրահանգավորված էր Հայաստանում սպանություններ կազմակերպել հայ գործիչների նկատմամբ, ապա լուրջ հարց է առաջանում դիմելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Պարոն նախագահ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ ստորագրեք մեր ազգային ու պետական անվտանգության “արձանագրությունները”, որպեսզի մեր երկրի համապատասխան մարմինները առավելապես զբաղվեն արտաքին վտանգներով, քան թե՝ ներքին արհեստական ու պառակտիչ խժդժություններ մոգոնելով:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
17.11.2009թ.

“Լուսանցք” Թիվ 126, նոյեմբերի 20 – 26, 2009թ

Զօրավար Գարեգին Նժդեհը Տարոնականութեան մասին

November 20, 2009

Սխալ է, աւելին՝ ոճիր է կարծել, թէ բոլոր ճշմարտութիւնները մարդու պէս մահկանացու են, թէ նրանք էլ մեզ պէս ծնւում են, ապրում, սպառւում, մեռնում:
Ո՛չ, ո՛չ, ճշմարտութիւններ կան, որոնք անմեռ են, յաւիտենական, ինչպէս ինքը՝ ժամանակը:
Այդ կարգի ճշմարտութիւններից են նրանք, որոնք վերաբերում են հայրենիքին, մահուան, յաղթանակին, առաջնորդին, պարտականութեան եւ այլն:
Այդ ճշմարտութիւնները իրենց արիւնով կնքած ու դարերին եւ սերունդներին կտակ են թողած Մամիկոնեան ռազմիկները:
Եթէ բանանք դարերի գերեզմանը եւ խօսեցնենք հայոց պատմութեան մէջ յաւերժացած այդ անմահներին, նրանք պիտի ասեն.
“Մեր օրով ղեկավարի եւ զինուորի համար ոչինչ արժէր կեանքը, երբ Հայրենիքը վտանգի մէջ էր”:
“Մեր օրով կանգուն մնաց Հայաստանը, որովհետեւ մենք գիտցանք երես-երեսի գալ, դէմ-հանդիման կանգնել գերագոյն պարտա-կանութեան, ինչպէս հաւատաւորը՝ իր Աստուծոյ առջեւ:
“Մեր օրով հայը մնաց անպարտելի, որովհետեւ մենք գիտցանք զգալ սրբազանի ներկայութիւնը կեանքի եւ պատմութեան մէջ. գիտցանք մեր առօրեային խառնել յաւիտենականի հոգսերը:
“Մենք գիտցանք չափուել մեզնից գերազանց ոյժերի հետ, որովհետեւ սովոր էինք չտագնապել վտանգի մեծութենէն, որովհետեւ մեր օրով կեանքի կոչուեց “անմահից գունդը”:
“Մենք մնացինք յաղթական, որովհետեւ մեր օրով յաղթական մահն էր մարդկային արժէքի եւ արժանիքների միակ չափանիշը, որովհետեւ իրապէս կը գիտակցէինք զոհի եւ զոհաբերութեան անհրաժեշտութիւնը եւ անխուսափելիութիւնը՝ հայրենի հողի համար:
“Մենք եղանք զօրաւոր, որովհետեւ մենք մօտիկ էինք կանգնած մեր ցեղի ճակատագրին, շա՛տ մօտիկ, զայն շօշափելու աստիճան, եւ հենց այդ էր պատճառը, որ մեր օրով հայը եղաւ ռազմունակ եւ տիրասէր:
“Մեր օրով էլ “աղուէսը” յաճախ կը հաջողէր խեղդել զսպուած վագրն ու առիւծը – Ձիրաւի դիւցազունը՝ Մուշեղ – պիտի սպանուէր “ի մտաց թեթեւ” Վարազդատէն – մեր ժամանակ էլ կար ներքին տկարութիւնը, մահաթոյն նախանձը, չարութիւնը, բայց եւ այնպէս, հակառակ որ մեր մի բազուկը զբաղեցրինք թիկունքում – մենք երբե՛ք չտարակուսեցինք, թէ մեր թափած արիւնը փրկարար է հայրենի երկրի համար եւ թէ մենք պիտի յաղթանակենք:
“Մեր օրով հայ զէնքը պարտութիւն չտեսաւ, որովհետեւ ամեն Մամիկոնեան հայոց բախտը պատմութեան կողմից իր ձեռքը տրուած համարեց եւ այդ գիտակցութեամբ իրեն անսպառ ոյժ եւ արիութիւն ներշնչեց:
“Մեր օրով առաջնորդութեան գաղափարը կապուած էր վտանգի, հերոսականի եւ գիտակցական մահուան հետ. տարօնաշունչ հայը իր մահով կը յաղթանակէր մահը եւ իրեն կ՛ենթարկէր յաւիտենական կեանքը՝ անմահութիւնը:
“Մեր օրով հրամայելու – երբ վարող եւ հրամայող չկայ՝ ժողովուրդն աստիճանաբար վարժւում է իր դանդաղ հոգեվարքին – մեր օրով հրամայելու եւ հրամայուելու անդիմադրելի մղում կար. կար դժուարութեանց եւ վտանգներին կուրծք տալու արիութիւն, կռիւներում քրտնելու քաղցրութիւն. մենք գիտցանք հրաժարուել մեր անձէն, երբ պէտք էր մեռնել:
“Մեր օրով, որպէս հայ եւ մարտիկ մենք երբե՛ք չտկարացանք, որովհետեւ մեր բազուկը կը վարէր Վահագնը, իսկ մեր խղճմտանքը՝ ուխտապահութեան մեր հեթանոս աստուած Միհրը”:

* * *
Որքան ցեղահոգ, այնքան սրտառուչ է Տ.Տ.Հ. Միութեան կեդր. վարչութեան առած որոշումը-դեկտեմբեր ամիսը յայտարարել տարօնական վերածնունդի ամիս:
Վերածնունդ – դա ասել է՝ ամօթի ու ցաւի խոր գիտակցութեամբ զգալ, որ այսօր այն չես, ինչ որ էիր եւ որ ուխտել ես աշխատել վաղը դառնալ ա՛յն, ինչ որ էիր:
Ժողովուրդների ապագան իրենց հերոսաբար ապրելու, պայքարելու եւ զոհաբերելու կամքի մէջ է:
Հենց ա՛յդ ասել է տարօնականութիւն – ապրե՛լ, պայքարե՛լ զոհաբերե՛լ:
Տարօնականութիւն է Մամիկոնեան հսկաներէն Վարդանի ուխտը – այնպիսի գործ մը պիտի գործեմ, որ ամբողջ աշխարհի պատմուի մինչեւ յաւիտեան:
Դա դաւադրուած Մուշեղ զօրավարի անճառելի դառնութիւնն է – ո՛ւր էր, թէ ձիու վրայ հանդիպէր մահը:
Դա մեր ազգային երրորդ ապստամբութեան ղեկավարների բարձր ըմբռնումն է – մեր ձեռնարկը կնոջ եւ զաւակների համար չէ:
Դա հայ սպարապետի լացն է, որ չէ մեռնում գոռ ճակատամարտերում՝ Հայաստանի համար:
Դա Մանուէլ Մամիկոնեանի ցեղային արդար իրաւունքի գիտակցութիւնն է – ինչ որ ինձ ժառանգութեան կ՛իյնայ, թագաւորը՝ օտարը, չի կրնար ուրիշի տալ:
Տարօնականութի՛ւն – դա Մեսրոպի անմահ գործն է, որ կարելի դարձաւ որովհետեւ հայ սուրը պաշտպան կանգնեց նրան:
Դա հայ ռազմիկի գործն է, որ յաղթական եղաւ, որովհետեւ Հայ եկեղեցին օրհնեց նրան:
Տարօնականութի՛ւն, ասել է՝ ցեղային հզօր եւ անզիջող անհատականութիւն:
Դա ասել է՝ թոյլ մի՛ տար, որ ցեղիդ ստեղծագործութեան ու հայրենաշինութեան շղթան ընդհատուի:
Դա նոր ուխտ է տարօնաշունչ Մեսրոպների, Պարթեւների, Խորենացիների շունչով օծուն իմացական նոր առիւծներ հասցնելու:
Դա ձգտումն է՝ վազքը մեր ցեղի ոգու – մեր լուսեղէն նշանագրերի – դէպի արեւը, կեանքի աղբիւրը, լոյսը:
Դա մեր հաւատքն է, թէ մեր այնքան արգասաւոր ցեղը դեռ պիտի կրկնէ իր զօրաւոր զաւակները – Վարդանները, Մուշեղները, Վահանները, որ նա պիտի հասցնէ հերոսական սքանչելիքներ գործելու վտանգի մի նոր սերունդ:
Դա ցեղի անմահ ընտրանիի գործը շարունակելու ուխտն է:
Դա ասել է՝ հպատակութիւն ցեղին:
Դա ասել է՝ մտածումիդ, ապրումիդ եւ գործիդ մէջ ցեղը դի՛ր:
Դա ե՛ւ հերոսապաշտութիւն է, ե՛ւ նոր հերոսական ծարաւ:
Կե՛ղծ է, մեռեա՛լ է ա՛յն պաշտանքը, որը պատմական գործերի չի մղում սերունդները:
Կորա՛ծ է այն ժողովուրդը, որի հերոսները կը մնան որպէս մեռեալ իրականութիւն:
Տարօնականութիւնը – դա ցասմնալի մի անէծք է Հայաստանին ծառայելու պատրաստ հայու նուիրումն ու գործը դժուարացնող ներքին չարութեան դէմ:
Յաշտիշա՛տ, զոհափառ, զոհաշատ – ահա՛ այն անունը, որ կը խորհրդանշէ Տարօն աշխարհը եւ իմաստը կը կազմէ տարօնականութեան:
Վերջապէս, տարօնականութիւնը մի վճռական միջոց է օրուայ մեր ազգային կեանքը թունաւորող հոգեւոր մանրուքի եւ գաղափարների քաոսի դէմ:
Դա, մեր հասկացողութեամբ, միաժամանակ, մի բողոք է մեր հաւաքական տկարութիւնը սնուցանող, պարտուողական, թուլօրօր քարոզչութեան դէմ:

* * *
Հին, ցեղահոգ իմաստութիւնն ասել է – եթէ կ՛ուզես մէկին բարութիւն անել, բարութիւն արա՛ նրա զաւակներին:
Կուզէ՞ք նպաստել տարօնականութեան տարածման – Մամիկոնեանների ոգով դաստիարակեցէ՛ք նորահաս սերունդը:

“Ռազմիկ”, Պլովդիվ, 1938թ., թիւ 46

” Լուսանցք” Թիվ 126, նոյեմբերի 20 – 26, 2009թ.

Պաշտպանե՛նք ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների իրավունքները

November 13, 2009

“Լուսանցք”-ը հայտարարում է իր պատրաստակամության մասին առ այն, որ այսուհետ ՀՀ եւ ԼՂՀ բոլոր քաղաքացիները կարող են իրենց բողոքն ու արդար պահանջները ներկայացնել թերթի էջերում՝ օտարերկրյա քաղաքացիների հետ տարաբնույթ խնդիրներին առնչվող:
Մենք կլուսաբանենք արդար պահանջները եւ կհետեւենք, թե ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները ինչպես են պաշտպանում իրենց քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Հանրահայտ է, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, իրավապահ մարմինները հաճախ են անտեսում սեփական քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը օտարերկրյա քաղաքացիների կողմից՝ հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, որոնք մեր երկրում ավելի մեծ իրավունքներ (թեկուզ չսահմանված) են տալիս օտարներին, քան՝ հայերին ու ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացիներին:
Հիմա, երբ այժմեական է դարձել ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը, հնարավոր է առավել վտանգավոր ու մեր քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարող իրավիճակներ գրանցվեն, ուստի՝ “Լուսանցք” շաբաթաթերթը հայտարարում է իրեն` որպես 4-րդ իշխանության, պաշտպանությանը ապավինելու մասին: Մենք մտավախություն ունենք, որ Երեւանում այսպես կոչված “պարսկական” կամ “այլազգի” թաղամասերի նման գուցեեւ ստեղծվի մի “թուրքական” թաղամաս` թուրքական լամուկներով բազմացող…
Այսօր մեր քաղաքացիները խուսափում են ԱՐԴԱՐ առճակատումից՝ հնդիկ, պարսիկ, արաբ… առավել եւս` ռուսաստանցի կամ եվրոպացի (նաեւ՝ ԱՄՆ) քաղաքացիների (նաեւ՝ ուսանողների) հետ, քանզի մեր իրավապահ կամ անվտանգության մարմինները մեծամասամբ պաշտպանում են օտարների շահերը՝ արդեն ասացինք` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով:
ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը կարո՞ղ է փոփոխություններ մտցնել մեր երկրի տնտեսական ցուցանիշներում, նպաստել տնտեսության կառուցվածքի տարատեսականացմանը: Լրագրողներից մեկի հարցին օրերս ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համառոտ պատասխան տվեց. “Այո, իհարկե”:
Հանդիպմանը ներկա էի “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթից: “Հայաստանը ի՞նչ կարող է արտահանել Թուրքիա, որ չունի Թուրքիան”. հարցիս ի պատասխան բանախոսն ասաց. “Առաջին հերթին` ասենք, էլեկտրաէներգիա”: “Բայց մեզանից էլէներգիա Թուրքիան չի ուզում եւ հայտարարել է այդ մասին արդեն ոչ մեկ անգամ”,-նկատեցի: “Այո, իրավացի եք, բայց առա՛յժմ չի ուզում: Քաղաքական պատճառներով: Բայց հենց սահմանը բացվի, կուզի”,- վստահեցրեց Գ. Մինասյանը: Էլէներգիայից բացի հավելեց նաեւ ցեմենտը ու միաժամանակ ասաց, թե՝ “եթե Թուրքիայում մենք ապրանք իրացնելու տնտեսական կամ քաղաքական բարիերներ ունենանք, ապա մեր ապրանքը կարտահանենք Եվրոպա, քանզի Թուրքիան եվրոպական մաքսային գոտում է”:
Քանի որ հակված չեմ մտածել, թե մեր իշխանությունները չեն գիտակցում ՀՀ-Թուրքիա սահմանի բացման դեպքում հնարավոր վտանգները, հարցրեցի. “Քննարկվե՞լ են ՀՀ-Թուրքիա սահմանի բացման ռիսկերը, հնարավոր խնդիրների լուծման հստակ ուղիներ գոնե նախանշվա՞ծ են”. այս հարցիս էլ ի պատասխան ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը նախ նշեց այդ ռիսկերից երկուսը՝ գնագցման քաղաքականություն կամ՝ մեր ներքին շուկայում գերիշխող դառնալու քաղաքականություն, բայցեւ՝ վստահեցրեց, թե նաեւ մեխանիզմներ կան դրանց դեմ պայքարելու. “Վարչապետի կողմից բոլոր կառույցները հստակ ու համապատասխան հանձնարարականներ ստացել են՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նկատառումով: Այդ հանձնարարականները նաեւ գաղտնի են ու վերաբերում են ազգային անվտանգությանը”:
Փորձեմ անկեղծանալ. ցավով, իրոք ցավով եմ ասում, բայց թերահավատորեն եմ վերաբերում ազգային անվտանգության կողմից այդ հանձնարարականների՝ ըստ պատշաճի կատարմանը: Կարող եմ հիմնավորել` ինչու: Յուրաքանչյուր պետության համար լեզվապահպանությունը տվյալ պետության անվտանգության գերագույն խնդիրն է: Հասկանալի է` չկա պետություն, չկա եւ ազգ: Հայերենը մեր երկրում, չնայած Սահմանադրությանն ու համապատասխան օրենքին, խղճալի վիճակում է: Այլ կերպ` կենցաղային, խոսակցական մակարդակից այն կողմ չի անցնում: Եթե Երեւանում` ՀՀ քաղաքամայրում, դատելով բոլոր ցուցանակներից, երբեք չես զգա, որ Երեւանում ես, եթե դասագրքերը հայերենատառ են, բայց ոչ հայերեն ու հայեցի, եթե հայ ու քաղքենի պաշտոնյաները իբր գրագետ երեւալու համար միմյանց հետ շփվում են ռուսերեն կամ անգլերեն… կարո՞ղ եմ ասել, որ մեր պետական ու մայրենի լեզվի քաղաքականությունը ճիշտ չի տարվում, ավելին` ոչ հայանպաստ ուղղությամբ է իրականացվում:
Այո՛, կարող եմ:
Եթե կրթության ոլորտի պատասխանատուները լեզվաքաղաքականության վրա թքած ունեն ու չեն պայքարում, որ հայերենը արժանի տեղն ու դերն ունենա մեր երկրում, եւ եթե այդ պատասխանատուները չեն պատժվում, կարո՞ղ եմ մտածել, որ ազգային անվտանգության խնդիրներից մեկը լուծում չի ստանում:
Այո՛, կարող եմ:
Սա ընդամենը մեկ հիմնավորում է, բայց ինձ իրավունք է տալիս… թերահավատորեն վերաբերվել…
Ի դեպ, սահմանի բացման դեպքում հնարավոր վտանգները “Լուսանցք”-ն էլ գիտակցում: Ու թեեւ մենք դեմ ենք արտահայտվել ՀՀ ներկայիս տնտեսական պայմաններում սահմանի բացմանը, բայց դա չի նշանակում, թե բացումից հետո հնարավոր որեւէ վտանգ տեսնելիս այն չենք վերհանելու, չենք արձագանքելու ու դրա դեմ չենք պայքարելու:
Հաստա՛տ պայքարելու ենք, այլ ոչ թե “դիվորեն” հրճվելու թե` “տեսա՞ք, բա որ ասու՛մ էինք”:
Այս համապատկերում ընդհանրապես ուզում ենք նշել, որ “Լուսանցք”-ը պատրաստ է վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք կծագեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի քաղաքացիների ու օտարերկրացիների (այս՛ սահմանի բացումից հետոյի պարագայում առավելեւս` թուրքերի) միջեւ: (Թուրքին առանձնացնում ենք, քանզի դրա հետ խնդրի ծագման դեպքում առավելապես է ազգային արժանապատվության ու հպատության հարց դրվում…)
Պետության գործերում մանրուքներ չկան:
Եվ հզոր պետություն կառուցելը բոլորի՛ս գործն է:

Արմենուհի Մելքոնյան
“Լուսանցք”-ի գլխավոր խմբագիր

“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 – 19, 2009թ.

Թուրքերն ու ադրբեջանցիները` մի՛շտ միասին ու մեր դեմ

November 13, 2009

Ինչպես եւ ենթադրվում էր, Արցախ-ԼՂՀ-ի հարցը աշխուժանում է հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորմանը զուգահեռ: Ժամանակին` ի տարբերություն ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ոչ միայն “ԼՂՀ-ն է տեսնում”, այլեւ` փաստաթղթի բոլոր հնարավոր վտանգավոր հետեւանքները: “Արձանագրության տեքստում չկա “Ղարաբաղ” բառը, սակայն այն, որպես նախապայման, փաստաթղթում առկա է քողարկված: Այս մասին իրենց հայտարարություններում բացահայտորեն խոսում են նաեւ Թուրքիայի պաշտոնյանները` սահմանի բացումը պայմանավորելով ԼՂ հիմնախնդրում Ադրբեջանի օգտին զիջումներով: Չի բացառվում, որ Թուրքիան մեր տարածքների զիջման հարցը բարձրացնի արձանագրությունները իր խորհրդարանում վավերացնելուց առաջ”,- ասել է Մ. Մայիլյանը: Ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին նա համարում է անհնար, եւ այդ մասին խոսակցությունները համարում է խնդիրը փակուղի տանելու փորձ: Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության, հիմնախնդրի որեւէ որոշում չի կարող ընդունելի լինել ԼՂՀ բնակչության համար. “Այսօր ՀՀ-ն չպետք է քննարկի Արցախին վերաբերող հարցերը: Այդ դեպքում եւ միջնորդները, եւ Ադրբեջանը ստիպված կլինեն խոսել Արցախի հետ”:

Արցախ-ԼՂՀ-ի հարցում հրապարակված “Մադրիդյան սկզբունքներ”-ը, որոնց շրջանակներում պատրաստվում են կարգավորել հիմնախնդիրը, արցախցիները համարում են անընդունելի. “ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որեւէ տարածքի հանձնումը Ադրբեջանին` առաջին հերթին նշանակելու է խախտում ԼՂՀ հիմնական օրենքի` Սահմանադրության, որում ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ` ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ ՊԲ-ի ուժերի դուրսբերումը կխախտի ԼՂՀ ռազմական եւ պարենային անվտանգությունը”: Հրապարակված սկզբունքներում ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից զավթված ավելի քան 1000 կմ2 արցախյան տարածքները ԼՂՀ-ի վերահսկողությանը վերադարձնելու մասին:

Եվ ահա, կարծես թե, իրականանում է ազատագրված “տարածքների զիջման հարցի բարձրացումը` արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում վավերացնելուց առաջ” հնչած վտանգը… Մինսկի խմբի եռանախագահները օրերս այցելեցին Բաքու, Երեւան եւ նորից մեկնեցին Բաքու: Ի՞նչ են համաձայնեցնում հայ -թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ: Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր. այսպես է եղել պաշտոնական տեղեկատվությունը: Իսկ իրականությունը, կարծում ենք, այլ բան է ենթադրել տալիս…

“Լուսանցք”-ի նախորդ թողարկման առաջաբանում` “Չզիջե՛նք Արցախ-Իրան սահմանը” հոդվածում (հեղ.՝ Հայկ Թորգոմյան), իրապես կարեւորվում է այդ սահմանը` Արցախի (ազատագրված տարածքներով) անկախությունը պահպանելու համար: Վերլուծականում նշվում է, որ երբ ՀՀ-ին կարողանան պարտադրել հանձնելու ազատագրված տարածքները, ապա կարող են նաեւ պարտադրանք սեպել՝ Արցախ-ԼՂՀ-ի կարգավիճակի ոչ հայանպաստ հարցով: Ուստի, մեծ նշանակություն է տրվում Արցախ-Իրան սահմանի պահպանմանը, քանզի ԻԻՀ-ին այսօր ինչ-որ բան պարտադրելն ավելի դժվար է, եթե չասենք Արեւմուտքի համար անհնարին, քան ՀՀ-ին… Թեհրանում նաեւ լավ են հասկանում համաթուրքական վտանգը եւ ՆԱՏՕ-ական զորքերի հնարավոր տեղակայման հետագա հետեւանքները ազատագրված տարածքներում եւ հարակից շրջաններում: Իհարկե, այդ զորքերը “կտեղադրվեն” որպես խաղաղապահ ուժեր:

Իսկ ՆԱՏՕ-ն վաղուց պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին վերստին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ “Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով” 2009թ. նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված հարցեր: Կարեւորելով եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ ՀՀ համագործակցության խորացումը` Ա. Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ “Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի” համաձայն` բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում: Երկուստեք կարեւորվել է ՀՀ-ում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման, սահմանային անվտանգության ապահովման, այս ուղղությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել խորացումը:

Եվ ահա, չի բացառվում, որ այսօր Մինսկի խումբը փորձում է այդ “խորացումը” հասցնել Իրանի սահմանին (ազատագրված տարածքներում)… տարածաշրջանում հարցականի տակ դնելով Հայաստան-Իրան` մեզ համար ամենաապահով համագործակցությունը, թերեւս` նաեւ ամենավստահելի: Ռ. Սիմոնսը “խորացման” հարցերով չի մոռացել իր գոհունակությունը հայտնել գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից եւ արձանագրված առաջընթացը գնահատել է դրական:

Չնայած այս ամենին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հանդիպման առանցքում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացն է քննարկվել, եւ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում ու շեշտել, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի: Այսինքն` այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որեւէ միակողմանի պարտավորություն եւ դիմել է այդ քայլին 2 երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով: Եվ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրությունները, ապա հայկական կողմն առանց հապաղելու նույն կերպ կվարվի: Սակայն, ինչպես տեսնում ենք, Անկարան փորձում է Բաքվի համար որոշ շահեկան դիրքեր ամրապնդել արցախյան հարցում` մինչեւ արձանագրությունների ստորագրումը: Ուստի, եթե Երեւանը եւ Ստեփանակերտը սրա դեմը չառնեն, ապա ԼՂՀ հարցը նույնիսկ ինքնաբերաբար կկապվի հայ-թուրքական արձանագրությունների հետ:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուն հույս է հայտնել, որ “Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ապագայում դրական առաջընթացներ կլինեն: Մյուս 2 համանախագահ երկրների հետ միասին մենք շատ ակտիվ դեր ենք խաղում Մինսկի խմբում: Դա շատ կարեւոր գործըթնաց է, եւ դրա լուծումը նույնպես կարեւոր է տարածաշրջանի կայունության տեսանկյունից: Մենք ցանկանում ենք, որ ամբողջ տարածաշրջանն ապահովված լինի խաղաղությամբ, կայունությամբ ու բարեկեցությամբ”: Միաժամանակ, ամերիկացի դիվանագետը ձեռնպահ է մնացել գործընթացի մանրամասները ներկայացնելուց եւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս եղել են տարածաշրջանում… Բանակցությունների ընթացքում համանախագահները գործընթացում նկատելի առաջընթացի են հասել, եւ ես հույս ունեմ, որ այդ առաջընթացը շարունակվելու է”:

Բացի մեր ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու “նկատելի առաջընթացից”, կա նաեւ “Լաչինը Մեղրիի հետ փոխանակելու” վտանգ: Ադրբեջանական կայքերը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ “Հայաստանի համար առաջնային է համարվում ԼՂՀ-ի անվտանգությունը եւ կարգավիճակը, իսկ անվտանգությունը նշանակում է ցամաքային կապ ՀՀ-ի հետ”, ընդգծել են, որ միշտ էլ, նաեւ Ադրբեջանի կազմում գտնվելու ժամանակահատվածում, ԼՂ-ն ՀՀ հետ ունեցել է ցամաքային կապ. “Լաչինը միշտ էլ իրենից ներկայացրել է ցամաք”,- հեգնել են ադրբեջանցի քաղաքական մեկնաբանները: Նրանք կարծում են, որ` “ՀՀ-ն Լաչինի տարածքի դիմաց պետք է զիջի դրան համարժեք շրջան` ասենք, Մեղրին”: Դեռեւս թարմ է “Հոբլի ծրագիր” ասածն այս ուղղությամբ, ուստի վտանգը կրկին կարող է դառնալ այժմեական:
ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեռ “Մադրիդյան սկզբունքներ”-ի գաղտնազերծումից հետո տված հարցազրույցներում մտահոգություն էր հայտնել, նշելով, որ այդ սկզբունքներով հարցի կարգավորումը հանգեցնելու է այն բանին, որ հետագայում կդրվի Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հարցը, եւ հայկական կողմը կանգնելու է կամ Ղարաբաղը, կամ Մեղրին կորցնելու փաստի առջեւ”: Իսկ Մեղրիի վերաբերյալ հնչեցվող ակնարկներն այսպիսին են. “Եթե խոսքը 7 շրջանի վերադարձի մասին է, որի դիմաց լավագույն դեպքում Ադրբեջանը կհամաձայնի Ղարաբաղի անկախությանը, Ղարաբաղը ունենալու է անկլավի կարգավիճակ: Եվ երբ խոսում են Հայաստանի հետ կապի մասին, ապա դա նշանակում է, որ, այո, դրվելու է Մեղրիի հարցը: Ինչ կարգավիճակով ՀՀ-ն կպահանջի Լաչինը, նույն կարգավիճակով Ադրբեջանը կպահանջի Նախիջեւանի հետ կապ` Մեղրիի տարածքով”:

Չնայած մի տարբերություն կա, Մեղրիի ու Լաչինի միջեւ Նախիջեւանը անկլավ չի, իսկ եթե Արցախը չունենա սահման Հայաստանի հետ, դա կբերի Արցախ-ԼՂՀ-ի հայաթափմանը, հետեւաբար, այսօր խոսել “Մադրիդյան սկզբունքներ”-ով հարցի կարգավորման մասին` անթույլատրելի է: Ի դեպ, շատերի կարծիքով Մեղրիի տարբերակով հարցի լուծումը բխում է նաեւ Թուրքիայի շահերից, որով նրանք ստանում են ցամաքային կապ Ադրբեջանի եւ Միջին Ասիայի հետ, ինչը տեղավորվում է նրանց ռազմավարական եւ համաթուրքական նպատակների մեջ:

Ոմանց կարծիքով էլ միշտ փոթորկից առաջ հանդարտ մի պահ է գալիս, եւ հիմա մենք այդ հանդարտի փուլում ենք, որովհետեւ կա հաղթանակի նախազգացում: Իսկ եթե Թուրքիան ստորագրեց արձանագրությունները եւ նախապայմաններ չդրեց, ապա մենք դա կարող ենք համարել արդեն մեր դիվանագիտական հաղթանակը: Այսինքն` ակնկալվում է հանդարտի պահից հետո փոթորկի պահը… Իսկ դա կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների ստորագրումից հետո, երբ ԼՂՀ խնդրի լուծումն անմիջականորեն կկապվի դրա հետ: Այդ ստորագրմամբ Երեւանը կճանաչի Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, եւ Արցախի ու ազատագրված տարածքների կապը հայ-թուրքական արձանագրությունների հետ կդառնա խիստ անմիջական:

Չնայած այս վտանգներին, մեզ մոտ եւ այլ երկրներում փորձում են ցույց տալ, թե ԼՂՀ-ում սառը անտարբերությամբ են վերաբերվում Արցախի հանդեպ Թուրքիայի դիրքորոշմանը: Թուրքական “Սաբահ” թերթում տպագրվել է մի հոդված, որով պարզվում է, որ դեռեւս 11-րդ դարից մինչեւ 1800-ական թթ. “Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո”: Այս առնչությամբ ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը ասել է. “Նրանք թերեւս, մոռացել են մատնել այն, թե ինչպես 11-րդ դարից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականները իրենց նախորդները քանի-քանի անգամներ են Ղարաբաղում եւ նրա մատույցներում ջարդվել ու մազապուրծ ճողոպրել առանց ետ նայելու”: Ըստ նրա, այն, որ Ադրբեջանում պատմական փաստերի ու իրադարձությունների աղավաղման ու խեղաթյուրման հարցերում հսկայական փորձ են կուտակել, հանրահայտ իրողություն է: “Եվ ահա` Ադրբեջանին սփոփելու նպատակով, թուրքական “Սաբահ”-ը կեղծիքների թողարկման ոլորտում կրտսեր եղբորը գերազանցելու փայլուն օրինակ է մատուցում` ապակողմնորոշելով եւ մոլորեցնելով իր բազմահազար ընթերցողներին: Թերթի խմբագրակազմը երեւի թե լավ գիտե, որ իր ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առնչվող պատմական անցքերից: Այնպես որ, նրանց կարելի է հրամցնել ցանկացած անհեթեթություն, ինչպես, օրինակ, թեկուզ հետեւյալ բնույթի այսպիսի մի ապատեղեկատվություն` Ղարաբաղը ինչ-որ ժամանակ եղել է Օսմանյան կայսրության կազմում, եւ երբ անցել է Ռուսաստանին, իբր նրա բնակչության ոչ ավել, ոչ պակաս 95%-ը կազմում էին թուրքերը: Այս թերթի հիպերբոլիկ երեւակայությունը սահմաններ չունի”,- նկատել է ԼՂՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Թերթը, հասկանալի է, որ անտեղյակություն է դրսեւորել` հրապարակելով, թե Շուշիի թանգարանում պահվող հնագույն ձեռագրերը առեւանգվել են հայերի կողմից: Ըստ Մ. Պետրոսյանի` “թերթը ավելորդ է համարում գրել, թե գիր չունեցող քոչվոր ցեղերը (այժմ ադրբեջանցիները) հնագույն ժամանակներում ինչ գրերով են ստեղծել այդ ձեռագրերը կամ ինչի մասին են վկայում դրանք: Բայց համառությամբ լռել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի եւ այլ տասնյակ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած վայրագությունների մասին”:

Հետաքրքիր է, որ եվրոպական մամուլը նույնպես աշխուժացրել է արցախյան թեման: Գերմանական “Բեռլիներ ցայտունգ”-ը նույնպես անդրադարձել էր ԼՂՀ-ին: Այս առումով ԼՂՀ ԱԳՆ-ն բաց նամակ է հղել թերթին` նկատելով, որ այդ թղթակիցը աղճատված է ներկայացրել արցախյան խնդիրը: Նամակում մասնավորապես ասվում է. “Գերմանական “Բեռլիներ ցայտունգ” թերթի լրագրողը, անձամբ լինելով ԼՂՀ-ում, ցանկության դեպքում անգամ չէր կարող չնկատել, թե անհավասար գոտեմարտում ահավոր զրկանքներ, ավերածություններ ու ցավ տեսած ժողովուրդն ինչպես է կարողացել իրականացնել ինքնորոշման իր իրավունքը, հերոսաբար հաղթահարել պատերազմի արհավիրքները, վերականգնել պետական ենթակառույցները, իրականացրել արմատական բարեփոխումներ եւ կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն: 2-րդ աշխարհամարտից հետո, տասնյակ տարիներ գերմանացիները երազել են միասնական պետության մասին, ապրել այդ գաղափարով: Չենք կարծում, թե գերմանական ժողովրդի այս ձգտումը մեկ այլ ժողովրդի կողմից կարող էր կասկածի տակ առնվել: Ուղիղ 20 տարի առաջ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում գերտերությունների կամոք փլուզվեց Բեռլինի սահմանազատիչ պատը, եւ գերմանական ժողովուրդը ոչ միայն միավորվեց, այլեւ ձեռք բերեց լիարժեք անկախություն, որի համար սրտանց ողջունում ենք հին աշխարհի այս ինքնատիպ ու տաղանդավոր ժողովրդին”, իսկ Արցախն անկախացել է “չեզոքացնելով ադրբեջանական ագրեսիան, պաշտպանելով երեխաների, կանանց ու ծերերի կյանքը… ժողովրդի ազատ ապրելու կամքն ու իրավունքը: Ասել է թե` անկախությունն ու ազատ ապրելու իրավունքը սկուտեղի վրա ինչ-որ մեկը չի մատուցել ԼՂ-ին: Եվ եթե այսօր մեր հանրապետության բնակչությունը կազմում է ընդամենը 140 հազար, ապա դա նույնպես Խորհրդային Ադրբեջանի ընդգծված հակահայկական քաղաքականության ցայտուն դրսեւորումներից է, այլապես այսօր ավելի քան 1,5 միլիոն ղարաբաղցի հայեր եւ նրանց հետնորդները այլ պետությունների քաղաքացիներ չէին հանդիսանա: Այնպես որ, ինչպես գերմանացիները ոչ վաղ անցյալում, այսօր մենք նույնպես ձգտում ենք ինքնիշխանության… Այնպես որ, թերթի հեղինակը, առանց մի առանձին դժվարության, նման բազմաթիվ հոդվածներ կարող էր շարադրել իր կացարանում` օգտվելով տարատեսակ կայքէջերից: Եթե “Բեռլիներ ցայտունգ”-ի համար խոսքի ու մամուլի ազատությունը հավասարազոր է ճշմարտության դեմ մեղանչելուն` դա արդեն միանգամայն այլ խնդիր է”:

Այն, որ Գերմանիայում ադրբեջանական շահերը պաշտպանում է թուրքական մեծ համայնքը, ակնհայտ է, ուստի պարզից էլ պարզ է, որ ինչպես բուն Թուրքիայում, այպես էլ թուրքաշատ այլ երկրներում թուրքերը հայ-թուրքական արձանագրություններն ու Արցախի հիմնախնդիրը կապելու են միմյանց, եւ անհասկանալի է մեր իշխանավորների ու ամենատարբեր գործիչների այն քարոզը, թե մենք այդ արձանագրությունները ստորագրում ենք առանց նախապայմանների:

Կամ մեր գործիչները կույր են, կամ էլ ինչ-ինչ շահեր են հետապնդում, որը խիստ կասկածելի է թվում: Իսկ թուրքերն ու ադրբեջանցիները ասում են այն, ինչ տեսնում են: Եվ պատրաստվում են անել այն, ինչ ասում են…

Արման Դավթյան

“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 – 19, 2009թ.

Արդեն բացել են թուրքական խանութ

November 13, 2009

Հայ-թուրքական արձանագրությունները դեռ քննարկման փուլում են, բայց Երեւանում, հատկապես Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում, բացվել է թուրքական ապրանքների մասնագիտացված խանութ, որի պաստառի վրա հայերեն ու թուրքերեն գրված է “Անկողնային պարագաներ”: Լեզվի պետական տեսչության աշխատակից Մարիամ Ալեքսանյանն արդեն հասցրել էր նկատողություն անել խանութի տերերին` “Լեզվի մասին” օրենքին հակասող ցուցանակի համար եւ պահանջել էր վերացնել խախտումը` թուրքերեն ցուցանակն ավելի մեծ էր: “Հայերենը պետք է ոչ թե զուգակցել օտար լեզվի հետ, այլ օտար լեզուն` հայերենի հետ”,- ասել է տեսչության աշխատակիցը:
Այդ ցուցանակի համար խանութ են եկել նաեւ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները: Պարզվում է հենց թաղապետարանն էլ թույլտվություն է տվել. “Ի՞նչ են ուզում հիմա մեզնից”,- բողոքում էր խանութի սեփականատերը: Այսինքն` թաղապետարանից ասել են` “վահանակի համար վճարեք, վճարել են ու…”:
Խանութի նախաձեռնողները 2 քույրեր են, արմատներով մշեցի, ապրել են Գյումրիում, երկրաշարժից հետո տեղափոխվել Երեւան: “Մենք քաղաքականությունը չենք խառնում բիզնեսի հետ: Ինչպես Սերժ Սարգսյանն ասել է` առանց նախապայմանների ենք առեւտուր անում: Աշխատունակ տարիքի կանայք ենք, որոշեցինք Թուրքիայից ապրանք բերել: Թուրքական ապրանքներ բերում էին անհատներ ու վաճառում էին, մենք էլ որոշեցինք ֆիրմային խանութ բացել` ավելի էժան, ձեռնտու ժողովրդի համար”,- ասել է Լուիզա Մանուկյանը: Քույրերը պայմանավորվել են թուրք գործարարների հետ, որ իրենց արտադրանքը բերեն ու տեքստիլ խանութ բացեն:
Քույրերը “ազգայնորեն” “Ա1+”-ին վստահեցրել են, որ իրենք “ոչ Ղարաբաղյան հարցն են մոռանում, ոչ էլ Ցեղասպանությունը”: Բայց “21-րդ դարում ենք ապրում, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, չէ, Եվրախորհուրդ ենք գնում, եվրոպական տերմիններով պետք է շարժվենք”,- այսպես են կարծում “գերեվրոպացված”… նախկին գյումրեցիները:
Դե, իսկ առանց “նախապայմանների առեւտուրը” խոսում է քույրերի “բարձր գիտակցության” եւ “հայ ու թուրք ժողովուրդների բարեկամությունը անշահախնդիր խթանելու” նրանց ձգտման մասին… Նաեւ ՀՀ նախագահին միանգամից ըմբռնելու “ունակության” մասին:
Թե ինչու եվրոպական ապրանք չեն բերում, Լ. Մանուկյանն ասել է. “Հնարավորություն ունենանք` կբերենք, էլ ինչի ենք էսպես անում… Դե որ էդպես է` Գերմանիայից էլ կբերենք… տեսնենք էլի կդժգոհե՞ն: Ուրախանալու տեղը, որ Երրորդ մասում մի հատ պրեստիժնի խանութ է բացվել` բողոքում են, վայ”,- դժգոհել են “ժողովրդասեր” քույրերը:
Ինչպես ասում են` “էշն էր պակաս, պառախոդով եկավ…”: Եվ սա դեռ սկիզբն է: Առջեւում ավելի “գրագետ” ու “եվրաարժեքների հետեւորդ” կադրեր են հերթի կանգնած…

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 – 19, 2009թ.

Վերակենդանացվում է Հայ արիական հարուստ խոհանոցը

November 13, 2009

Որեւէ հավաքականության արժեքների շարքում ուրույն տեղ ունի իրեն բնորոշ խոհանոցը։ Ուտելիքը ու, մասնավորաբար, նրա պատրաստման եւ մատուցման ձեւերն ունեն ոչ միայն նյութական, այլեւ, հոգեւոր կարեւոր կողմեր, որոնք արտացոլում են տվյալ հավաքականության պատմամշակութային ամբողջ ժառանգությունը, նրա էությունն ու աշխարհայացքը, նրա պատկերացումներն ինքն իր, իր անցյալի, ներկայի ու ապագայի, հավատքի, ուժի, մարդկային մյուս հավաքականությունների, մեր մոլորակի ու առհասարակ տիեզերքի եւ բազմաթիվ այլ հասկացությունների մասին։

Ցավոք սրտի, հայկական արիական խոհանոցը համարյա ամբողջովին կորցրեց իր ներկայությունը հայոց տներում եւ սեղանների վրա, երբ ենթարկվեց 2 ցեղասպանությունների (խոհանոցները եւս կարող են բնաջնջվել` նրանց սեփականատեր ժողովուրդների նման). առաջինը` քրիստոնեությունը հրով ու սրով հայ ժողովրդին պարտադրելիս մեր թվարկության 4-րդ դարասկզբին, երկրորդ անգամ` 20-րդ դարի առաջին տասնամյակների Մեծ եղեռնի պատճառով։ Հայրենիքի տարածքներից արտաքսումն ու օտար ափերում հաստատվելը ոչ միայն հողային կորուստ է, այլեւ անխուսափելիորեն ուղեկցվում է ազգագրական բազմաթիվ երեւույթների իսպառ վերացման լուրջ վտանգով, այդ թվում` ազգային տարբեր խմբերին եւ ենթաէթնիկ հանրություններին բնորոշ ուտելիքների ու խմիչքների վերացումով։ Օրինակ` հին հայերն իրենց ուտեստներում օգտագործել են շուրջ 180 տեսակ համեմներ, մինչդեռ այսօր դրանց քանակը մի քանի անգամ նվազել է` նպաստելով մեր օրերի հայերի մոտ հիվանդությունների առաջացման կամ դրանց խորացման։ Չափազանցություն չի լինի, եթե հայտնենք, թե սեփական խոհանոցը նաեւ ազգային անվտանգության բաղադրիչ է։ Օրինակ, այսօր նույնիսկ հայկական պատմագիտությունը չգիտե, հետեւաբար եւ չի վերլուծել այն փաստը, որ 1920թ. աշնանը ՀՀ վրա արշաված թուրք զորահրամանատար Քյազիմ Կարաբեքիրը Ալեքսանդրապոլի բանակցությունների ժամանակ ՀՀ պատվիրակությանը ներկայացրել է հուշագիր (մեմորանդում), որտեղ հայերին հայտարարել է զուրկ սեփական պատմությունից, պետությունից, նույնիսկ սեփական երգից, պարից եւ խոհանոցից, այդ բոլորը հայտարարելով գողացված հենց իրենցից` թուրքերից… Սոցիալական եւ էթնիկական հոգեբանության մեջ այս փաստը գնահատվում է իբրեւ “թշնամու խորհրդանշական ոչնչացում”, որը յուրաքանչյուր ֆիզիկական ոչնչացման անխուսափելի ուղեկցորդն է:

Այս դատողություններից ելնելով, Սերգեյ Հունանյանի` օրերս լույս տեսած “Հայ արիական խոհանոց” աշխատասիրությունը (“Նոր դար” հրատարակչություն, Երեւան, 2009, 11.5 x 16.5 սմ չափի 160 էջ) ձեռք է բերում հսկայական նշանակություն։ Այս գրքի շնորհիվ վերականգնվում են տարբեր կազդուրիչ եւ բուժիչ բազմաթիվ ճաշատեսականեր ու հեղուկներ, “կորած օղակները” մեր ազգի սննդի մշակույթի հազարամյակների պատմության մեջ, որոնք մեզնից հեռացվել են օտարների եւ նրանց գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայած ու ծառայող օտարամոլների եւ ստրկացածների գործունեության պատճառով: Ս. Հունանյանը եւս շատ լավ է հասկացել հարցի այս երեսակը, երբ գրքի “Ներածական խոսքում” դատապարտում է այդ օտարամոլությունն առհասարակ, նաեւ նույնը` խոհանոցային բնագավառում, ինչը “ազգային արժեքներ կորցնել է նշանակում” (էջ 5): Նա իր “կարեւոր խնդիրն” է հայտարարում “հայոց արիական խոհանոցի միջոցով յուրաքանչյուր հայի մեջ վերածնել ազգային գաղափարի գիտակցությունը, հպարտության զգացումը” (նույն էջում): Հեղինակը “Ներածական խոսքում” մեկ առ մեկ թվարկում է հայ արիական խոհանոցի բաղադրատոմսերի վերականգնման մեջ իրեն օգնած բոլորին, հայտնում թե աշխատությունը գլուխ բերելու համար “հյուլե առ հյուլե հավաքել” է “տարբեր գրավոր ու բանավոր աղբյուրներից քաղած տեղեկությունները, հիշատակությունները, բանահյուսական նյութերը” (էջ 3-4), օգտվել հայկական ժողովրդական հինավուրց հեքիաթներից, հատկապես նրանցում նկարագրված խնջույքներից ու համաբնույթ իրադարձություններից: Ս. Հունանյանը գիրքը նախատեսել է այն հայի համար, “ով կամենում է հաղորդակից լինել նախնյաց խոհանոցի աստվածատուր համ ու հոտին եւ հպարտ զգալ հայ լինելու, Հայ Արի լինելու վեհության համար” (էջ 7):

Բաղադրատոմսերը դասակարգվել են 10 գլուխներում, որոնց վերնագրերն իսկ ընթերցողի մոտ առաջացնում են նախնյաց փառքին հաղորդակից լինելու զգացողություն: Ահավասիկ դրանք. “Հայր Արային նվիրված հանդիսությունների ծիսական ուտեստներ”, “Վահագն աստծո ծննդյանը նվիրված ծիսական ուտեստներ”, “Աղցանատիպ տոնական ուտեստներ”, “Անահիտ աստվածուհուն նվիրված հանդիսությունների ուտեստներ”, “Տոնական քաղցրավենիք եւ ըմպելիք”, “Սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոնակատարությունների ծիսական ուտեստներ”, “Աստղկան տոնական եւ ծիսական ապուրներ եւ աղցանատիպ ուտեստներ”, “Աստղկան տոների քաղցրավենիք եւ ըմպելիք”, “Դյուցազնական ուտեստներ”, “Հայկյան տոների քաղցրավենիք եւ ըմպելիք”: Գլուխների սկզբում կամ բաղադրատոմսերի նկարագրությունից առաջ հեղինակը մի քանի տողով ներկայացնում է հաջորդող գրության էությունը, տալիս ազգագրական մեծարժեք տեղեկություններ։ Օրինակ, այսօր ո՞վ է հիշում այն գեղեցիկ եւ հզորազոր խորհուրդ պարունակող ծեսը, երբ “հայ արիներն սկզբում դնում էին օջախը, կրակ վառում, ուտելիք պատրաստում, ապա հենց օջախի վրա կառուցում նոր բնակարանը” (էջ 11), կամ այն փաստը, որ “մեր հեռավոր նախնիները գերադասում էին սկզբում վայելել մսատեսակներով պատրաստված տաք ուտեստները, ապա խոնջություն տալ ստամոքսին, այնուհետ նոր միայն վայելել այսպես կոչված թեթեւ ուտեստները` ապուրները, աղցանատիպ խորտիկները” (էջ 41):

Բաղադրատոմսերը ներկայացնելուց հետո, ուսումնասիրողը երբեմն նշում է նրանց բուժիչ կամ կանխարգելիչ հատկությունները այս կամ այն հիվանդությունների համար: Օրինակ` վայրի հաղարջով, հապալասով, մասուրով, սեւ մասուրով, թզով, բալով, մեղրով, հիլով, սրվանով, դարչնակեղեւով, լեռնային չոր ուրցով եւ խնկածաղիկով պատրաստված “Արիական վայրի օշարակը” “արագ անցկացնում է գլխացավը, ներքին լարվածությունները” (էջ 84)։

Ընթերցելով աշխատությունը` տեսնում ենք, որ հայ արիները առատորեն գործածել են մսամթերքը. ամենաշատն օգտվել են գառան մսից, այնուհետեւ ցլի ու հորթի, նվազ չափով` հավի ու տարբեր թռչնազգիների, հազվադեպ` խոզի մսից։ Լայնորեն օգտագործվել է ձկնեղենը, հատկապես հայոց լեռներում հոսող գետակներում գտնվող անմահական կարմրախայտը։ Լայնորեն օգտագործվել են բանջարեղենը, համեմները, կանաչեղենը, վայրի հատապտուղները, որոշ մրգատեսակներ, մասնավորաբար` այսօր այդքան անտեսված սերկեւիլը, նույն ինքը` “հայկական արքայախնձորը”: Ուտեստների մեծ մասը պատրաստվել է կարագի եւ տնական սերուցքի օժանդակությամբ. ձեթը համարյա չի հանդիպում։ Որոշ ճաշատեսակներ եփվել են գինու կամ գարեջրի մեջ մարմանդ կրակի վրա տեղադրելով։ Հյութերի պատրաստման համար առատորեն օգտագործվել է հայոց դրախտային բնաշխարհից քաղված անարատ մեղրը։

Ուշագրավ է նաեւ այն, որ Ս. Հունանյանը գրքում օգտագործել է որոշ եզրույթների բուն հայկական անունները, որոնց մի մասի ժողովրդական համարժեքները ներկայացրել է աշխատության վերջում տրված “Բառարանում” (էջ 149): Հայոց լեզվի նկատմամբ այդքան բծախնդիր հետազոտողի ուշադրությանը հանձնում ենք ընդամենը 2 լեզվական թերություն` “խիստ” բառի գործածումը “շատ”-ի փոխարեն (չափազանց տարածված մի երեւույթ), նաեւ` “համեմունքներ” սխալ ձեւը, որը կրկնակի հոգնակի է, մինչդեռ կարելի էր գործածել “համեմներ” կամ “համեմունք” ձեւերից որեւէ մեկը:
Ցանկանում ենք շեշտել գրքի եւս մեկ հպարտառիթ եւ դաստիարակիչ կողմը` արտաքին շապիկների ճաշակավոր եւ իմաստալից ձեւավորումը։ Այնտեղ հանդիպում ենք հայ մարդու էությունն արտահայտող հայոց դիցարանի գլխավոր աստվածություններից ուժի եւ հզորության աստված Վիշապաքաղ Վահագնին, Ոսկեհատ ու Ոսկեմայր Անահիտին եւ Սիրակեզ ու Կանացիության ամբողջական մարմնացում Աստղիկին, բոլորը միասին` Հայր Արայի ուժը խորհրդանշող երկնքի ու երկրի երկունքը պատկերող մի գեղեցիկ նկարի ֆոնի վրա։

Ս. Հունանյանի “Հայ արիական խոհանոց” գիրքն ունի ոչ միայն ազգագրական անուրանալի արժեք, այլեւ ազգային դաստիարակչական մեծ նշանակություն։ Նրանում տեղ գտած բաղադրատոմսերի նյութականացումը եւ լայն կիրառումը մեր կենցաղում` կնպաստեն վերականգնելու մեր հայ արիական ուրույն դիմագիծն ու էությունը, որոնք այսօր խեղվել են օտարածին եւ օտարամուտ, հաճախ հայությանն անհարիր տարբեր երեւույթներով, այդ թվում` հայության ու արիականության հետ կապ չունեցող “համբուրգեր”, “չիզբուրգեր”, “պիցցա” եւ այլ ուտեստներով։ Կունենա՞նք մի օր Ալեքսանդր Լուկաշենկոյի պես ղեկավար, որը բելոռուս ժողովրդի ազգային անվտանգության սպառնալիքների շարքում գիտակցեց նաեւ ազգային խոհանոցի կարեւորությունը եւ երկրի գիտնականներին հանձնարարեց մեկնել գյուղեր, վերադառնալ ազգային ճաշատեսակների նկարագրություններով ու այդ բոլորը վերստին դարձնել ամբողջ բելոռուս ժողովրդի սեփականությունը` ամերիկյան իմպերիալիզմի “ստամոքսային առաջամարտիկ” Մակդոնալդսի եւ նմանների “բուրգերների” փոխարեն (հիշենք որոշ վերլուծաբանների կարծիքը, թե Խորհրդային Միությանը փլուզեց Կոկա կոլան)։

Մինչ կգա այդ գեղեցիկ օրը, Ս. Հունանյանի նման անհատներն են իրենց համեստ հնարավորություններով փորձում լուծել այս կարեւորագույն խնդիրը, որի համար մեծապես շնորհակալ ու երախտապարտ ենք նրանց:

Գեւորգ Յազըճյան
(պատմ. գիտ. թեկնածու)

Հայ ենք‘ Հայկական լեռնաշխարհի բնիկներ

November 13, 2009

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հարցման արդյունքներում ՀՀ-ի բնակչության 80%-ն իրեն համարում է ոչ թե եվրոպացի, այլ` հայ: Կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանն օրերս “Սիվիլիթաս” հիմնադրամի “Եվրոպական հեռանկար. հավատա՞մք, թե՞ պատրանք” թեմայով քննարկման ժամանակ հայտնեց, որ ՀՀ քաղաքացին իրեն եվրոպացի զգալու համար պետք է սերնդափոխություն ապրի. “Այն օրը, երբ մենք կսկսենք սիրել Եվրոպան մեր մեջ, եւ ոչ թե ֆիզիկապես մեզ Եվրոպայի մեջ, մենք մեզ եվրոպացի կզգանք” …(՞՞՞):
Թ. Պողոսյանը վստահեցրեց, որ Եվրոպան մեզ որեւէ հարցում, բարեփոխումներում չի աջակցելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր խոսքի տերը չենք (երեւի թերանում ենք եվրոպացի դառնալու հարցում):
Մեր կողմից կավելացնենք, որ ինչպես հայությանը 1700 տարի շարունակ չկարողացան հուդա-քրիստոնյա “սարքել”, կտրել արիադավանություն-հեթանոսությունից, այնպես էլ “Սիվիլիթաս”-ներն ու այլ եվրակամակատարները հայությանը չեն կարողանալու անդեմ եվրոպացի դարձնել:
Հայը հայ է` Հայկական բարձրավանդակի բնիկ-բնակիչ: Հայկական կամ Արարատյան լեռնաշխարհը մարկության օրրանն է, եւ այստեղից է տարածվել մարդկությունը: Ուստի` դեպի արեւմուտք տարածվողներն այսօր իրենց եվրոպացի են համարում, դեպի արեւելք տարածվողները` ասիացի, եւ այլն… Մենք եղել եւ մնում են Հայկական բարձրավանդակի հայ բնակիչներ, եւ նույնիսկ այսօրվա բազմաբնույթ ու բազնազբաղ հայը 80%-ով չի սխալվում եւ չի մոռանում իր իրական անցյալը:
Այսօր մեզանում ոմանք իբր գերզարգացած երեւալու մղումից դարձել են եվրոպացի, իսկ ոմանք էլ ազգային ավանդույթները ստիպված պահպանելու մղումից իրենց համարում են ասիացի: Դա իրենց գործն է: Հայի գենը չի կարող իր նախնական գոյն ուրանալ եւ շատերիս մոտ դա դեռ պահպանվել է անաղարտորեն:
Հայ գենի հզորությանն ու իմաստնությանը դառնալու համար մեզ ոչ թե եվրոպական կամ ասիական երկիր է պետք կառուցել, այլ` ազգային հայկական կերպի, ազգային հավատքի ու գաղափարների վրա հենված երկիր:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 – 19, 2009թ.

Մեկարարչական Հայ Աստվածները

October 23, 2009

… Փրկության հույսը “այն աշխարհի” հետ է կապվում` “այս աշխարհում” միայն “Աստծո առաքյալներին” (տվյալ կրոնի կղերականությանը) ծառայելով… Սա հակաբնական, նաեւ ստրկատիրական քարոզ է եւ որեւէ կապ չունի իրական հավատի ու մարդկային կյանքի ազատ բնույթի հետ: Մարդը, որպես արարչածին տեսակ, ծնվում է մեր մոլորակում (վստահաբար՝ նաեւ այլ մոլորակներում կան մարդիկ) եւ իր երկրային (մոլորակային) կյանքը ապրում է իր մտավոր կարողությունների սահմաններում (դրամական կարողությունները չունեն շարունակականություն երկրից դուրս…): Մարդը մի կյանքով չի ապրում, ինչպես քարոզում են Չարի երկրային հղփացած ծառաները, նրա հոգին կարող է նաեւ “վերադառնալ”, եթե գործում է առաքելության իրականացման գիտակցումը կամ՝ ապրում է այլ Տիեզերաաշխարհում՝ գիտակցված կամ անգիտակից, կապված իր հոգեւոր ու մտավոր մակարդակի երկրային ձեռքբերումներից: Փողը հաստատ Տիեզերքում “ճանապարհ չի հարթում”, սա Տիեզերահանճարի Կամքն է…
… Եվ բարի վերադարձ՝ Հայ Աստվածներին, նոր զորացում՝ Հայ Ազգին եւ առաքելության վերատիրում՝ Արարատյան լեռնաշխարհին:
Հին հայերն ասում էին` “Նախ Աստվածներն են կռում հաղթանակները, հետո թագավորներն են դրանք իրականացնում”: Շուտով այդպես էլ լինելու է…
Հայերը
Այն ինչ կգրվի ստորեւ՝ չի կարող հանդիպել ոչ մի “արդիական” կրոնական ուսմունքի մեջ, չի կարող դառնալ համեմատական որեւէ “արդի” գիտական մտքի հետ, չի կարող ծառայել “տիրապետող” քաղաքական որեւէ ուսմունքի… եւ առնչվում է բացառապես ՀՈԳԵԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՏԻԵԶԵՐԱՀԱՍ ԿԱՊԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱԼՐՈՂ (ԱՍՏՎԱԾԱԲՆՈւՅԹ ԵՎ ԱՐԱՐՉԱԲՆՈւՅԹ) ԵԶՐՈւՅԹՆԵՐԻՆ…
Մարդը իր ներսում (նրա Սաղմը եւ Ուղեղը իրենց ձեւով) պահպանել է Տիեզերքի Հարատեւ Տեսքը (Սաղմը՝ որպես Ծնունդ, Ուղեղը՝ որպես կյանք-գոյատեւում): Եվ Սաղմնային ու Բանական վիճակում մարդը զգում է Տիեզերակապերը, կարող է առնչվել բոլոր Տիեզերաաշխարհների հետ: Սակայն, Բնական առումով մարդը հեռացել է Համատիեզերական Համակարգից եւ իր նյութախեղդ կյանքով մեկուսացել ու դարձել է անԲնական ու անՀոգեկերտ:
Մանուկի (Սաղմի) պարզությունն ու մաքրությունը եւ Իմաստունի (Բանականի) էությունն ու հանճարը դեռեւս բավարար չեն մարդուն (մարդկությանը) Չարի կառավարումից ազատագրելու եւ Բարի եզրույթ վերադարձնելու համար… Մարդը պիտի իրապես դառնա Բնական Արարած ու խոսի իր Աստվածների, Նախնյաց Ոգիների, Հոգեաշխարհների եւ Տիեզերական Վերին Բանականության այլ Արարածների հետ… Սա բացառապես անհատական խնդիր է, բայց ունի համամարդկային նշանակություն: Մենք՝ հայերս, նախեւառաջ ունենք այդ անհատական պարտավորությունն ու ազգային առաքելությունը, նաեւ՝ գենետիկ կարողությունները:
ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ այդ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արի Մարդն էր՝ Արիացին՝ Արի Մանը կամ Արմենը:
ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, եւ քանի որ Արիաց(ծ)ին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա՝ ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է (Աստվածամարդ)…
Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ր) Աստծո շառավիղով……
Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայ(ըր)երի(Բարձրյալների)-Հայերի Երկիր՝ Հայր -ենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են՝ մարդկության Հայրերը՝ Նախնիները……
Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Մեծ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական (Համատիեզերական) Առաքելություն……
Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների (Արի մարդկանց) Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան նույնությունն անկասկած է, վաղուց հիմնավորված…
Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում նաեւ Եդեմ-Դրախտը (որից ելնող 4 գետերն էլ այնտեղ են): Այստեղ էլ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության խորիմաստ պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրեւ Սրբազան Վայր, Սուրբ Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդներ ապրել պարբերաբար (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել ու գործել են Արարչադիր Օրենքները՝ Տիեզերակարգը…
Տիեզերքը մի շնչավոր գերհսկա մարմին է, որը կենդանի համակարգ է (Բաբախող Տիեզերք): Այն Արարչի Մարմինն է (նույն Ինքը՝ ԱրԱրիչն է) եւ Բնազդային, Բնական ու Բանական երրորդության Սկիզբն է: Այլեւս ամեն ԲԱՆ Տիեզերքում կրում է Արարչաբնույթ այս Էությունը, եւ ամեն տիեզերական մարմին ունի հոգի եւ առաքելություն… Ոմանց կարող է անհասկանալի թվալ, բայց մեր Մոլորակը, Արեգակը կամ Լուսինը (ու այլեւայլ տիեզերական մարմինները) նույնպես ունեն Հոգեկերտվածք ու Տիեզերախորհուրդ: Նրանք կարող են հանդուրժել կամ չհանդուրժել այս կամ այն գոյությունները՝ կապված Չարի ու Բարի եզրույթների տիեզերակործան առնչությունների հետ… Այդ առնչությունների բեկբեկումներից էլ հաճախ կործանվում են այլեւայլ տիեզերամարմինները:
Տիեզերքում ոչինչ հենց այնպես չի լինում կամ ծնվում եւ ոչ մի բան անհետ չի կորչում…

Աստվածները
Այսօր Միաստվածական համակարգեր հնարած կրոնները փորձում են հատկապես աստվածավախություն (իհարկե՝ իրենց Աստծո) քարոզելով պահպանել առկա աշխարհայացքն ու նյութականացված դիրքերը: Այս ամենը, կամա թե ակամա, ծառայում է Չարին, որն ինչքան էլ Տիեզերածին է, այնուամենայնիվ ունի իր մութ գործառույթները: Աստված Արարչական Սիրո արդյունք է եւ այդպես էլ վերաբերվում է մարդկանց եւ ամեն բանի: Հակառակ քարոզն անող կրոններն ու դավանանքները ստվերում են Բարին… եւ նպաստում Չարի ծավալմանը: Այսօրվա հավատաքարոզները կառչած են “աշխարհի կործանում”-ներից, որը ներդրված է նաեւ քարոզիչների հոգեբանության մեջ՝ իրենց չարաբնույթ եւ ահաբեկող ուսմունքների կողմից: Փրկության հույսը “այն աշխարհի” հետ է կապվում` “այս աշխարհում” միայն “Աստծո առաքյալներին” (տվյալ կրոնի կղերականությանը) ծառայելով… Սա հակաբնական, նաեւ ստրկատիրական քարոզ է եւ որեւէ կապ չունի իրական հավատի ու մարդկային կյանքի ազատ բնույթի հետ: Մարդը, որպես արարչածին տեսակ, ծնվում է մեր մոլորակում (վստահաբար՝ նաեւ այլ մոլորակներում կան մարդիկ) եւ իր երկրային (մոլորակային) կյանքը ապրում է իր մտավոր կարողությունների սահմաններում (դրամական կարողությունները չունեն շարունակականություն երկրից դուրս…): Մարդը մի կյանքով չի ապրում, ինչպես քարոզում են Չարի երկրային հղփացած ծառաները, նրա հոգին կարող է նաեւ “վերադառնալ”, եթե գործում է առաքելության իրականացման գիտակցումը կամ՝ ապրում է այլ Տիեզերաաշխարհում՝ գիտակցված կամ անգիտակից, կապված իր հոգեւոր ու մտավոր մակարդակի երկրային ձեռքբերումներից: Փողը հաստատ Տիեզերքում “ճանապարհ չի հարթում”, սա Տիեզերահանճարի Կամքն է: Այս մասին (նաեւ՝ մեր ինքնության) ես անդրադարձել եմ “Լուսանցք”-ի էջերում. “Ազգային Ինքնություն. Ունե՞նք, թե՞ փնտրենք…” հոդվածաշարում:
…Աստվածներ ունեն միայն Բնական Ազգերը, քանզի Տիեզերական “հայելային արտացոլանքը” Աստվածների շառավղով է կերտել մարդկային տեսակները՝ ազգերը: Ուստի՝ արհեստածին կամ խառնածին ազգերը (ինչքան էլ տվյալ պահին հզոր երկրներ ունենան) չունեն Աստվածներ, նրանք կարող են պաշտել այլոց Աստվածներին կամ՝ ստեղծել անգո մի Աստված, որի “անունը կա, ամանումը չկա”: Ու հենց սա էլ Չարի նպաստավոր գործունեության աղբյուր է… Ինչն այսօր սեւ քողի պես (թվացյալ հեզաբարո) պատել է նաեւ հայությանը…
Տիեզերքում Արարչի կամոք ստեղծվել են 7 Աստվածային Համակարգեր՝ Հայկական, Պարսկական, Հունական, Հնդկական, Հրեական, Եգիպտական, Չինական (կամ՝ նույնն է, թե ընդհանուր առումով Շեղաչյաների): Եգիպտական մարդատեսակի վերացումը (արաբները բնիկ եգիպտացիներ չեն) գուցեւ կասկածի տակ է առել նրանց Աստվածների գոյության “նպատակահարմարությունը”… Սակայն, նաեւ Տիեզերական “հայելային արտացոլանքը” մի կողմ թողնելով, իրապես անքննելի են Արարչի գործերը… Այլ Աստվածային Համակարգեր չկան, իսկ “մնացյալը”՝ մտածածին են: Տիեզերքը Միաստվածային համակարգ չէ, այլ՝ Միարարչական Համակարգ է՝ բազմաստվածությամբ: Ինչպես Երկիրը Միմարդկային (ՄԱՐԴ տեսակի) Համակարգ է՝ բազմազգությամբ…

Բազմաստվածություն՝ Մեկարարչականությամբ
Արարիչն իսկապես մեկն է՝ միակը, եւ Նա Արարիչն է ոչ միայն մարդկության կամ այլ մարդանման արարածների, արիների ու անարիների, բարիների ու չարիների, այլեւ՝ Աստվածների: Եվ միայն Իրեն է հայտնի Իր Անունը, քանզի Արարիչը Ամենայն Սկիզբն է եւ Նա էլ կարող է լինել Ամենայնի Վերջը… Նա՝ Ամենայն Ստեղծողը, Ինքն է միակ ՏԵՐԸ՝ Աստվածների Աստվածը (այլ տեր փնտրողներն ու պաշտողները իրականում անտեր են): Ըստ լեզվամեկնության՝ ԱՐ-ը բնորոշում է Կենսական-Արարող բառարմատ, ինչն էլ առավելապես նշանակում է Ծագում: ԱՐԱՐ-ը կրկնավոր արմատ է՝ ԱՐ-ԱՐ, որն արտահայտում է Ծագման, Սերումի իմաստ: Ուստի՝ ԱՐԱՐ-ը գործածվում է միայն Արարչագործության Համակարգի Խորհուրդներում: ԱՐԱՐԻՉ-ը Արարչագործության Խորհուրդն ունի, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ:
Ըստ այդմ, տարբերակվում են ԱՐԱՐԻՉ եւ ԱՍՏՎԱԾ Խորհուրդները: ԱՍՏՎԱԾ-ը նշանակում է Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: Եվ Աստվածը ամենեւին Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը Տիեզերքն Արարող Զորություն է, ուրեմն նաեւ՝ Աստվածներին Արարողը:
Չանդրադառնալով մնացյալ Աստվածային Համակարգերին (կանդրադառնանք մեկ այլ առիթով)` նշենք, որ Հայ Աստվածները թվով 8-ն են (այլ Աստվածային համակարգերում կան թվով՝ 6, 10 կամ ավելի Աստվածներ)…
Հայոց Աստվածային համակարգում 8 Աստվածներն էլ ունեն հստակ գործառույթներ: Սա է նաեւ Աստվածների գոյության եւ քանակության պատճառներից մեկը: Գործառույթը Աստծո էությունն է: Նույնիսկ Աստվածների ամուսնությունից ծնվածները դեռ Արարչաբնույթ Աստվածներ չեն (մնում են Աստծո զավակներ), եթե Տիեզերակարգի համաձայն չեն օժտվում հատուկ գործառույթով (սա առանձին եւ ծավալուն թեմա է)… Մեր դիցարանի մնացյալ “ներմուծված” աստվածները վստահաբար հայկական չեն եւ տասնյակ կամ հարյուրներով “հայոց աստվածներ” հաշիվ անող “աստվածաբանները” պարզապես արծարծում են կռապաշտական ժամանակների տարբեր ազգերի աստվածությունների խառը պաշտամունքի հետեւանքով հիշատակված անունները: Ահա մեր Աստվածները՝
1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր:
2. Մայր Անահիտ – մայրության (եւ պտղաբերումի) Աստվածուհի, Աստվածամայր:
3. Վահագն – ռազմի եւ զորության Աստված:
4. Աստղիկ – սիրո (գեղեցկության) Աստվածուհի:
5. Միհր – արդարադատության Աստված:
6. Նանե – ողջախոհության Աստվածուհի:
7. Տիր – իմաստնության (դպրության) Աստված:
8. Վանատուր – հյուրընկալության Աստված:
Աստվածների անունները թողնելով որպես Արարչի կամքի արտահայտություն` միայն պարզաբանենք մեր լեզվամտածողությամբ: Նաեւ՝ հին լեզվամտածողությամբ: Քանզի Հայոց Լեզուն Աստվածային Լեզու է եւ Տիեզերախորհուրդ Իմաստ ունի…
Արա, Ար-ա (Ա) – Հայր Արա – բոլոր Աստվածների հայրը՝ Աստվածահայրը – Աստվածային Ծագումն (Ար) – Առաջին (Ա): Ա՜-ն նաեւ Բացարձակ Ձայն է, որն արտահայտում է ամեն գոյություն, լինելություն:
Մայր Անահիտ (հնում հայտնի է եղել նաեւ՝ “Մեծ տիկին Անահիտ”, կոչել են Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Ոսկեհատ, Ոսկեծին-Ոսկեմայր, ելնելով Աստվածամոր՝ երկրային չափանիշներով “ոսկի”՝ բարիք, պտուղ տվող զորությունից): Անահիտ նշանակում է Ծնող Զորություն, Աստվածամայր: Կազմված է՝ Ան (ծնում, պտուղ) – Ահ (հզոր, մեծ) – Իտ արմատներից:
Վահանգն (ում հայերը կոչել են նաեւ Վիշապաքաղ, Չարի դեմ պատերազմող եւ հաղթող): Վահ-Ագն, Ահ-ը արմատ է, որ նշանակում է մեծ, հզոր, Վ-ն ավելանալով՝ Ահ-ին, տալիս է գերագույնի իմաստ՝ ՎԱՀ – գերհզոր, աստված: Վահագն – Հզոր (Հուր) Աստված: ԱԳ-ը արմատ է, որ արտահայտում է հուր իմաստը, այսինքն՝ Վահագն – Գերագույն Հրե Զորություն, Հուր Աստված:
Աստղիկ (արարումից ի վեր Վահագնի զույգը, ով ի վերուստ տրված գործառույթով պայմանավորված՝ չմայրանալով համարվում է Վահագնի կինը: Ըստ նախնյաց՝ Աստղիկին նվիրված Աշտիշատի տաճարում կար “Վահագնի սենյակ”, որտեղ սիրո Աստվածուհին ընդունում էր իր Վահագնին: Աստղիկի ու Վահագնի ամուսնությունը համարվել է սրբազան եւ տիեզերախորհուրդ: Աս բառարմատն արտահայտում է Խորհուրդ իմաստը, Աստ-(Ուստ)-ը Գերագույն խորհուրդ, խորհրդի հաստատում է նշանակում: Լեզվաբանորեն կազմված է Աս բառարմատով եւ Տ հաստատում արտահայտող հունչարմատով:
Աստված – Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող, կազմված է՝ Աստ (Գերագույն Խորհուրդ) բառով, Վ կրավորական մասնիկով եւ Ած (բերել, պահել) արմատով:
Աստղիկ-ը, որպես սիրո Աստվածուհի, խորհրդանշում է Սիրո Գերագույն (Աստվածային) Խորհուրդը՝ Աստ (Գերագույն Խորհուրդ), Աղ (սեր, հաճելի) եւ Իկ (քնքշացուցիչ մասնիկով) – Աստ – Ըղ /Աղ/ – Իկ:
Նանե (հին հայերի մոտ՝ Նան-ե): Նան – իմաստնացած եւ ողջախոհ կին (մայր)՝ ե – փաղաքշական մասնիկով (ե-եիկ), ինչը խորհրդանշում է Աստվածուհու ողջախոհ, բայց ոչ տարիքով լինելը:
Միհր (Երկնային լույսի եւ արեգակի խորհրդանիշ, լուսաճաճանչ): Միհր՝ Մհեր, Հայոց էպոսում “վերարտադրվել” է Մեծ եւ Փոքր Մհերներով: Կազմված է՝ Մահ (ոգի) բառով եւ Ար (ծագում, նաեւ՝ ուխտ) արմատով՝ Մահ – Ար՝ Միհ – Ըր՝ Մըհ – Էր (Փոքր Մհերը դուրս է գալու ժայռի միջից՝ դեռ արդար դատաստան է լինելու): Որպես Ոգու Ուխտի Խորհուրդ, հայերի մեջ Միհր-ը երբեմն նույնանում է Արտավազդ-ին, որ նշանակում է Արտի Աստված: Արտ-ը՝ արարումը, արյունը պահպանող Աստվածադիր Խորհուրդն է (Օրենքը): Հաճախ այդ երկու խորհուրդները գործածվում են միասին՝ Արտավազդ Միհր (Արտի Աստված Միհր):
Տիր (ուսում, գիտություն, իմաստություն, քրմություն… տիրապետող, տվող, (նրանից տրվող)):
Վանատուր – Վան (օջախ) եւ Տուր (տվող, հյուընկալող) բառերը այս Աստծուն հայոց մեջ ամրագրել են որպես հյուրընկալության Աստված, հաճախ նրան անվանել են Ամանորի Աստված:
Հայոց Աստվածային Բնօրրանը՝ Արարատ-ը, Արարչագործության Խորհուրդ է, որ նշանակում է Արարման վայր: Կազմված է՝ Արար կրկնավոր արմատով եւ Ատ (տեղ) բառարմատով՝ Արար – Ատ: Արարատյան լեռնաշխարհը (Հայկական բարձրավանդակը) հայ-արիների Օրրանն է ու Աստվածների բնակատեղի…
Այսօր առավելապես կարեւորվում է ազգային որակն ու գաղափարախոսությունը, հավատն ու քաղաքականությունը, մտածելակերպն ու ապրելակերպը, քանի որ ազգային մարդն անելիք ունի նաեւ վերերկրային կյանքում (դիցուկ՝ հայը տեսակը Համատիեզերական Հայկական Համակարգում (Աստվածներ, Ոգի-Հոգիներ, Մարդիկ եւ այլք)), իսկ ազգը միջանկյալ տիեզերական օղակ է ու անփոխարինելի է (այստեղ էլ նժդեհյան ցեղակրոնության խորհուրդն է):
Բնական ա՛զգը կարող է ծնել աստվածաբնույթ մարդիկ, ովքեր միայն կարող են ապրել երկրային եւ երկնային (տիեզերական) ներդաշնակ կյանքով:
Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝
1. Ծագում (Ծին-Գեն):
2. Բնօրրան (Հայրենիք):
3. Լեզու:
4. Առաքինություն:
5. Հավատ:
6. Մշակույթ:
7. Ինքնություն:
8. Էություն:
9. Առաքելություն:
Բոլորն էլ կարեւոր ու անհրաժեշտ են, բայց ամենակարեւորներն առաջին ու վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը… եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը՝ Տիեզերակարգը հասկանալու, Աստվածների եւ այլ Տիեզերաաշխարհների հետ շփվելու համար: Քանզի ամեն բան վերադառնալու է ի շրջանս յուր…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հ.Գ. – Հասկանալով հանդերձ անհասկանալի է մնում մի հանգամանք, թե ինչպես, այսպես կոչված որոշ հայեր, կարողանում են հարմարվել ադամաեվայական՝ չեղած “մարդկության մեղքը” եւ աբրահամասառայական սին հրեաընտրյալությունը իրենց մեջ կրելուն, եւ ընդդիմանում են հայության՝ Աստվածածին Ազգ լինելուն:
Այս, այսպես կոչված հայերը, Սրբազան Արարատյան լեռնաշխարհը, մարդկության Օրրանը փոխարինում են Իսրայել “ավետյաց երկրով”, ինչ-որ Երուսաղեմով, իսկ Հայ Աստվածներին` հրեական Եհովայով: Ավելին՝ նրա որդի համարվող Քրիստոսով, որին նաեւ տեր են կոչում` մեծ վիրավորանք հասցնելով Տիեզերքի Միակ Տիրոջը` Արարչին:
Մի քանի պատճառ եմ նկատում, որ այդպիսի հայերը՝ 1. անգիտակից եւ անհաղորդակից են իրական հավատին ու տուրք են տալիս հոգեւոր ամբոխավարությանը, 2. հասկանալով իրականությունը եւ սին եհովապաշտությունը` հետապնդում են անձնական շահադիտական նպատակներ (թեկուզ օտարներին ծառայելով), 3. խառնազգ են, մաքուր հայեր չեն եւ իրապես պաշտում են իրենց Եհովա Աստծուն` շարունակելով իսկական հայերին հեռացնել իրենց Աստվածներից: Այսպիսով վրեժխնդիր լինելով հայերից:
Իսկ ինչու՞ հենց միայն հայկական Աստվածներն անտեսվեցին, այսպես կոչված, աստվածաբանների կամ պատմաբանների կողմից: Պատմական եւ հավատքային վերլուծություններում մնացին հունական, պարսկական կամ հնդկական Աստվածները, նույնիսկ՝ հռոմեական, ասիական կամ աֆրիկյան ազգերի չեղած աստվածները մնացին պատմության մեջ:
Բացատրությունը մեկն է, այն ուժերը, որոնք պիտի հիմնավորեին իրենց սին աստվածընտրյալությունը եւ իրենց երկրի “սուրբ” լինելը, պետք է արմատախիլ անեին իրական Աստվածընտրյալ Ազգի Հավատը ու Աստվածների բնակատեղի՝ նրանց Հայրենիքը: Ինչն էլ հրով ու սրով կատարեցին 300 թվից սկսած, եւ ավերակներ դարձրեցին Հայոց մեհյաններն ու տաճարները, կրակի տվեցին Հայոց պատմական ու քրմական մատյանները, դավադրաբար անարգեցին Հայ Աստվածների պաշտամունքը:
Սակայն, Տիեզերական Գարունն է եկել այլեւս, եւ արթնանում է հայի նիրհած Գենը՝ Տիեզերական Ձմռան ազդեցությունից: Հայ Աստվածների կանչն արված է ու… լսված… Թող ոչ ոք չկասկածի՛ Տիեզերական Արդարությանը եւ Գարնանային Վերազարթոնքին:
Եվ բարի վերադարձ՝ Հայ Աստվածներին, նոր զորացում՝ Հայ Ազգին եւ առաքելության վերատիրում՝ Արարատյան լեռնաշխարհին:
Հին հայերն ասում էին` “Նախ Աստվածներն են կռում հաղթանակները, հետո թագավորներն են դրանք իրականացնում”: Շուտով այդպես էլ լինելու է…
“Լուսանցք” Թիվ 122, հոկտեմբերի 23 – 29, 2009թ.

Վե­րա­կանգն­վեց “Է­րե­բու­նի-Ե­րե­ւան”-ը

October 16, 2009

Օ­րերս Ե­րե­ւա­նում նշվեց “է­րե­բու­նի-ե­րե­ւա­ն”-ի տո­նը, որն աշ­խար­­հի հա­յե­րի հա­մար դար­ձել է նա­եւ միաս­նութ­յան եւ հա­մախմբ­վա­ծութ­յան օր: Կարճ ժա­մա­նակ ա­ռաջ այս տո­նա­կա­տա­րութ­յան ա­ն­ու­նը կրճատ­վեց եւ դար­ձավ “Ե­ր­ե­ւան”-ի տոն (դա նույ­նիսկ խոր­հր­դային տա­րի­նե­րին չար­վեց):

Չգի­­տես ին­չու, ո­մանց “խրտ­նե­ց­­րել” էր Է­րե­բու­նի հին ա­նու­նը, մար­­դիկ կան (պաշ­տոն­յա­ներ), ում հա­մար հա­յոց պատ­մութ­յու­նը բեռ է, քան­զի ի­րենք տգետ են ու տխ­մար, եւ սրանց նման­նե­րը փոր­ձ­ում են “սու­պեր” ժա­մա­նա­կա­կից ե­րե­ւալ՝ կար­ծե­լով, թե հա­զա­րամ­յակ­նե­րի պատ­մութ­յու­նը կա­րե­լի է փո­խա­րի­նել ընդ­ա­մե­նը տաս­նա­մ­­յակ­նե­րի պատ­մութ­յամբ: Մի մա­սն էլ ե­րե­ւի փոր­ձել էր ա­վե­լի քան 2700-ամ­յա ի­րո­ղութ­յու­նը սահ­մա­նա­փա­կել եւ այս­պի­սով հե­ռա­նալ հե­­թա­նո­սա­կան ժա­մա­նակ­նե­րի հզ­ո­րութ­յու­նից՝ պար­փակ­վել 1700-ամ­յա (ի­րա­կա­նում՝ շատուշատ ա­վե­լի քիչ) ե­րե­ւան­յան տո­նով…

Սա­կայն, նոր քա­ղա­քա­պե­տի պայ­­ման­նե­րում վե­րա­կանգն­վեց տո­նի հին ա­նու­նը եւ “Է­րե­բու­նի-Ե­րե­ւա­ն”-ի 2791-րդ ­տա­րե­դար­ձին նվիր­ված տո­նա­կա­տա­րութ­յու­նը ե­­ղ­ավ Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կում` լավ տե­ղադր­ված բա­ցօթ­յա բե­­մա­հար­թա­կի ու հա­րա­կից լու­­սա­յին ձ­­ե­ւա­վո­րոր­ման պայ­ման­նե­րում:

Այս օ­րե­րին մայ­րա­քա­ղա­քի փո­­­ղոց­նե­րում շրջում են ե­ր­ի­տա­սա­րդ­ա­կան կա­մա­վո­րա­կան խմբեր, ո­ր­ոնք հան­րութ­յա­նը տրա­մադ­րում են “Է­րե­բու­նի-Ե­րե­ւան. 2791″ տո­ն­ա­­կան ծրա­գի­րը եւ խոր­հր­դան­շա­կան կրծքան­շան:

Կա­րեն Բալ­յան

“Լուսանցք” թիվ 121, 16-22 հոկտեմբեր 2009թ.

Հայ-թուրքական դիմակայության առաջին գծում

October 9, 2009

Եվրոպայում բողոքողներ եղան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում ավարտել է իր սփյուռքյան հանդիպումները՝ հայ-թուրքական կոչվող հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Եվրոպայի ամենահայաշատ երկրի` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի հայկական (հայաշատ) գաղթօջախների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ առկա բոլոր խնդիրներին ու մտահոգություններին:
Ավելի վաղ ՀՀ նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպել է ՀՀ ազգային հերոս Շարլ Ազնավուրի հետ, այնուհետեւ ծաղիկներ է դրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին:
Հուշարձանի մոտակայքում հարյուրավոր ցուցարարներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ եւ կարծիք հայտնել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը պետք է լինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
Ֆրանսահայերն առաջին անգամ ծեծի ենթարկվեցին Փարիզում այդ հանդիպման ժամանակ: Թեեւ Ս. Սարգսյանի լրատվական ծառայությունը բոլորովին այլ հաղորդագրություններ է տարածում սփյուռքում նրա հանդիպոմների մասին, սակայն ՀՀ նախագահին ջերմությամբ չէին սպասում ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում եւ Նյու-Յորքում:

Ամերիկահայերի՝ ընդդեմ հանրահավաքը
Հոկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 15-ին ավելի քան 12.000 ամերիկահայեր հավաքվել էին Լոս Անջելեսի “Beverly Hilton Hotel” հյուրանոցի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրման դեմ: Հենց այս հյուրանոցում էր հյուրընկալվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որը համահայկական ուղեւորություն է իրականացնում:
Բարձրացվել էին ցուցապաստառներ հետեւյալ բովանդակությամբ՝ “Սերժ, մի՛ դավաճանիր հայ մարդկանց”, “Թուրքիա, ընդունի՛ր Ցեղասպանությունը”, “Ո՛չ արձանագրություններին” եւ այլն: Այսպես ամերիկահայերն իրենց “ո՛չ”-ն էին ասում հայ-թուրքական երկկողմ արձանագրություններին:
Մինչ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրանոցի 12-րդ հարկի պատշգամբից հետեւել է ցուցարարներին: Ցուցարարները հուսով էին, որ ՀՀ նախագահը, անսալով իրենց կոչերը, կհանդիպի իրենց հետ: Սակայն, Ս. Սարգսյանը չի ընդունել նրանց կոչը:
Ի դեպ, մինչ այս հանդիպումը, մոտ 200 հոգի հավաքվել են Կալիֆորնիայի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ՝ սպասելով ՀՀ նախագահին: Սակայն վերջինս չի եկել, եւ 3 ժամ անց ցուցարարները շարժվել են դեպի “Beverly Hilton Hotel”՝ միանալով այնտեղ հավաքվածներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լոսանջելեսահայերը եւս մեկ հանրահավաք էին անցկացրել՝ գրեթե 10-15 հազարանոց, որում կրկին բողոքել էին հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման դեմ:

Լիբանանում նույնպես խաղաղ չանցավ
Լիբանանյան հանդիպումը, որոշ աղբյուրների համաձայն, հատուկ նախապատրաստված էր անցել, ավելի կազմակերպված բողոքներով՝ ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների:
Լիբանանահայությունը, Իրանի եւ արաբական աշխարհի (մերձավորարեւելյան) հայությունը հնարավորինս միասնական իր բողոքի ձայնը բարձրացրեց եւ լսելի դարձրեց ՀՀ նախագահին: Այստեղ հայ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ նույնպես բախումներ եղան ու… քարանետումներ:

Վերջաբանը` Դոնի Ռոստովում
ՀՀ նախագահն իր սփյուռքյան հանդիպումների ավարտական փուլը նախատեսել էր ռուսաստանահայերի հետ հանդիպումով: Հրավիրվել էին ՌԴ-ի հայկական կազմակերպությունների ղեկավարները: Դոնի Ռոստովում Ռուսաստանի հայ համայնքի 250 ներկայացուցիչների հետ հանդիպումն անցավ խաղաղ պայմաններում, սակայն ռուսաստանահայերի տասնյակ կազմակերպություններ արդեն հրապարակավ հայտնել են իրենց մտահոգությունների եւ հայ-թուրքական արձանագրություններին դեմ լինելու մասին:

Իշխանությունները պատրաստ են ստորագրելու
Կոալիցիոն կուսակցությունների ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Հայաստանի հանրապետական, “Բարգավաճ Հայաստան” եւ “Օրինաց երկիր” կուսակցությունների խմբակցությունները նշում են, որ այս օրերին բոլորը միասին վկա են հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, ինչը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ: “Անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ելքը: Գործընթացն իր վրա է սեւեռել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ միջազգային հանրության ուշադրությունը՝ նոր թափով միջազգային քաղաքական օրակարգ վերադարձնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետեւանքային կապերը: Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Ամենեւին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը՝ ՀՀ-ն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար”:
Այս ուժերը կարծում են, թե նախաստորագրված արձանագրություններն արտացոլում են ՀՀ-ի առաջ քաշած՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում համազգային նպատակների եւ իղձերի իրականացման որեւէ դուռ, այլ ընդհակառակը՝ “ձեւավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ”: “Եվ մենք ողջունում ենք այս քաղաքականությունը՝ կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար”,- ասվում է այդ հայտարարության մեջ:

Ազգայիններն ընդդիմանում են
Մի շարք ազգային կուսակցություններ ստորագրել են համատեղ հայտարարություն ընդդեմ հայ թուրքական նախաստորագրված արձանագրությունների…
Ստորեւ ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը:
Առանց նախապայմանների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն քայլ չէր, եւ պետք է դառնար միակ զիջումը, որ կատարում է Ցեղասպանություն վերապրած, շրջափակման ենթարկված կողմը:
Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում եւ մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե, իբր, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների բավարարման:
Ակնհայտ իրողություն է, որ
– Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմաններն ամրագրող այլ պայմանագիր՝ բացի Մոսկվա-Կարս փոխկապակցված եւ ապօրինի պայմանագրերից, գոյություն չունի: Ուստի, ճանաչելով այդ սահմանները, մենք առաջին անգամ, որպես անկախ պետություն, վավերացնում ենք այդ պայմանագրի՝ Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը: Այդպիսով, բավարարվում է նրա գլխավոր նախապայմաններից մեկը՝ այսօրվա սահմանների ճանաչումը:
– Հնարավորություն տալով ձեւավորել պատմական հարթության վրա քննարկումներ իրականացնող ենթահանձնաժողով՝ չստեղծելով անհրաժեշտ որեւէ նախադրյալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կասեցվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, նոր հնարավորություններ են առաջանում Թուրքիայի կողմից իրականացվող ուրացման քաղաքականության ակտիվացման համար: Այդպիսով, բավարարվում է Թուրքիայի նաեւ հաջորդ պահանջը՝ կասեցնել Հայոց Ցեղասպանության ճանաչման՝ վերջին ժամանակներում թափ առած միջազգային գործընթացը:
– Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների՝ ժամանակային առումով փաստացի փոխպայմանավորումը, տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրմանը զուգահեռ, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման պարտավորության բացակայությունը լայն ճանապարհ են հարթում վերոնշյալ գործընթացների փոխկապակցման եւ դրանց հանգուցալուծման գործում Թուրքիայի դերակատարության մեծացման համար: Այդպիսով, Թուրքիան հնարավորություն է ձեռք բերում հասնել իր հաջորդ նախապայմանի բավարարմանը՝ պահանջելով Հայաստանից եւ միջնորդներից իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
– Վերջապես, միակողմանիորեն փակելով սահմանները եւ այն բացելու երկկողմ որոշում արձանագրելով, Թուրքիան սահմանների՝ մինչ օրս փակ լինելու պատասխանատվությունը, փաստորեն, կիսում է Հայաստանի հետ:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերս, պահանջում ենք չստորագրել հրապարակված արձանագրություններն այս տեսքով եւ իրականացնել վերոնշյալ վտանգները չեզոքացնող փոփոխություններ:
Ստորագրել են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությունը, “Նոր ժամանակներ” կուսակցությունը, “Ժառանգություն” կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, “Գոյամարտ” համազգային կուսակցությունը, “Մայր Հայրենիք” կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցությունը, “Միավորված Հայերը”, “Ազգային Միասնության Ուխտ” կուսակցությունը, Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը:
Վերջին երկուսը (Արմեն Ավետիսյանը եւ Գեւորգ Յազըճյանը) հայտարարությանը միացան ընթացքում եւ ավելացրեցին, որ չնայած ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը առհասարակ դեմ են Հայաստան-Թուրքիա այսօրինակ հարաբերություններին, քանզի թշնամու հետ պետք է ունենալ թշնամական հարաբերություններ, սակայն միանում են այս “ընդդեմ” համախմբմանը, որպեսզի պայքարը ընդհանուր ճակատով եւ ավելի զորեղ լինի: Նրանք նշեցին, որ սահմանի երկու կողմերում էլ Հայաստանն է` Արեւմտյան եւ Արեւելյան, եւ այս իրականությունն անտեսողները ոչ միայն դավաճանական քայլ են անում, այլեւ կպատժվեն հայության կողմից` վկա հայ վրիժառության հրաշալի փաստը…
Ընդհանուր առմամբ, հայտարարությունը ստորագրել են 13 կուսակցություններ եւ քաղաքական ուժեր, սակայն փաստաթուղթը բաց է, եւ ցանկացողները կարող են միանալ հայտարարությանը: Այս թեմայով քննարկումները դեռ շարունակվում են:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 – 15, 2009թ.

Հուդան եւ 30 արծաթը հասան նաեւ որոշ “քրմերի՞”

October 2, 2009

Պարզաբանում է Հայ Արիական Միաբանությունը

Oրեր առաջ Հայ Արիական միաբանությունն (ՀԱՄ) ու Հայ ազգայնականների համախմբումը հայտարարություն էին տարածել Երեւանում Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնության մասին: Եվ այդ նախաձեռնությանը, ինչքան էլ մեզ համար տարօրինակ ու ցավալի է, բացասաբար վերաբերեցին… “Արորդիների Ուխտ”-ի որոշ քրմեր: Պատճառը, ցավոք, հետո պարզ դարձավ, ինչին առիթի դեպքում կանդրադառնանք…
Այժմ ՀԱՄ Գերագույն Խորհուրդն ընդամենը արձանագրում է, որ “Արորդիների Ուխտ” կոչվող քրմական խորհուրդը վերջնականապես պախարակեց իրեն եւ սկիզբ դրեց այս` արդեն ձեւական դարձած կառույցի զանգվածային անտեսմանը, արհամարհմանը: Քրմական խորհուրդ կոչվածը անբարո կերպով ապատեղեկատվություն է տարածել ՀԱՄ անդամների մասին` նշելով, թե ՀԱՄ-ականները “Արորդիների Ուխտ”-ի անդամներ են: ՀԱՄ անդամներն օծվել են Արորդիներին հատուկ ծեսով (մեծ մասը նախկին քրմապետ Սլակ Կակոսյանի կողմից, ում հետ համեմատվել այսօր ոչ մի քուրմ չի կարող), բայց դա չի նշանակում, թե այդ կառույցի անդամներ են: Ի՞նչ է, մե՞նք պետք է քրմերին իրենց իսկ կանոնադրությունը բացատրենք: “Արորդիների Ուխտ”-ն ու ՀԱՄ-ը տարբեր կառույցներ են, ի՞նչ կա չհասկանալու կամ չհասկացողի կերպարանք ընդունելու: Բացի այդ` “Արորդիների Ուխտ”-ի որոշ քրմեր իրենց փորձում են նույնացնել Հայաստանի հեթանոսական համայնքի հետ, ինչը, մեղմ ասած, ճիշտ չէ ու նաեւ ծիծաղ է առաջացնում: Այդ որոշ նյութականացված քրմերը, ովքեր իրական պատկերացում անգամ չունեն Հայ Աստվածներից, արիական ապրելակերպից, կարծել են, թե հեթանոսական համայնք ասելով մարդիկ իրենց են ընկալում: Չնայած այս ամենն այնքա՜ն դժվար է բացատրել որոշ “հոգեւոր” քրմերի, ում ձեռքին թուղթ ու գրիչ երբեք չի լինում ու ասելիք էլ չունեն ընդհանրապես:
Եվ բարոյականությունից խոսող ու “Ուխտագիրք”-ից մեջբերումներ անող այդ “հոգեւոր” քրմերը այդպես էլ չհասկացան, որ “Արորդիների ուխտ”-ին ՀԱՄ-ի տարիների աջակցությունը հանուն գաղափարի ու հավատի է եղել, այլ ոչ թե ինչ-որ անձի (կամ անձերի) սնապարծությունը բավարարելու միջոց, ով գրպանից լումա անգամ չի հանել հանուն ազգային ու հավատքային գործերի: Իսկ եղած իսկապես Սուրբ գիրքն էլ` “Ուխտագիրք”-ը կազմել եւ տպագրել է լուսահոգի Սլակ Կակոսյանը: Ի՞նչ են արել այդ որոշ քրմերը քրմապետի մահից հետո: Ոչինչ: Եվ եթե չլիներ նաեւ ՀԱՄ օժանդակությունը, հետզհետե մարող ծեսերն էլ չէին կազմակերպվելու: Հիմա թրփոշացել են, “մոռացել” հավատի ու կրոնի տարբերությունն անգամ, նախկինում քրիստոնյաներին ատողներն այսօր քրիստոնեասեր են դարձել (դա էլ իր գինն է ունեցել, ընդ որում` էժան) ու վեհանձնությունից են խոսում: Իսկ ու՞ր էր նրանց վեհանձնությունն ու դիմացինին` քրիստոնյային առանց կրոնական խտրականության սիրելու կարողությունը, երբ իրենց` քրմերին սնող աղբյուրը քրիստոնեական չէր… Ի դեպ, երբ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հրապարակեց իր “Հայ-Արիականություն. Հեթանոսություն-քրիստոնեություն. հաշտեցման եզրեր” գիրքը, առաջին ընդդիմացողները դարձյալ այդ քրմերից էին` այնժամ քրիստոնեատյաց, այդ ինչպե՞ս հիմա քրիստոնեասեր դարձան: Ներկայումս եկեղեցու շարքային քահանաներն էլ են այդպես. օրավարձը ստացան` ջերմեռանդ քրիստոնյա են, օրավարձից կտրվեցին` եկեղեցու ներսում խժդժություններ են սարքում: Հիմա ՀԱՄ-ի համար ի՞նչ տարբերություն` մտածելակերպով շարքայինը քահանա՞ է, թե՞ քուրմ:
Միայն մի բան է շատ ափսոսում ՀԱՄ-ը` երբեմն ստիպված է լինում պատասխանել այս ու այն ստահակների, որոնց բացահայտելու համար էլ, ցավոք, երկար ժամանակ է կորցնում: Բայց դե, կյանք է… Ու դրանց ամբողջ գոռգոռոցի իմաստը Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնության հետ կապված այն է, որ մայր տաճարը Գառնին է: Թե սրանք իրենց կանոնադրությունում ինչ են գրել Արիական մայր տաճարի համար, ՀԱՄ-ին քիչ է հուզում, Գառնին էլ որպես տաճար` իրապես մայր տաճար չէ (պատմության դասե՞ր էլ տանք), սակայն դա ոչինչ չի նշանակում, այն մեր հավատքի միակ կանգուն եւ պաշտելի տաճարն է այսօր (տաճարները վերականգնել ու նորերը կառուցել է պետք, ոչ թե մեկով բավարարվել): Ուստի, այդ “քրմերը” թող տարին գոնե մեկ անգամ թերթեն “Ուխտագիրք”-ը եւ բացի կիսատ-պռատ մեջբերումներ անելուց ապրեն ըստ այդ գրվածքների…
Այլապես, շատ հեշտ է որոշ քրմերի նման առավոտյան գնալ լավ վարձատրվող աշխատանքի, թարմացնել սեփական տան գործերը, ավտոմեքենան կամ մեկ այլ բան, հեզաբարո ծառայել գործատերերին, երեկոյան հանգստանալ տանը եւ հետո, ուրիշի գումարներով ամպագոռգոռ խոսել զոհաբերությունից, ազգայնականությունից ու արիական հավատից: Այ սա՛ է ստորությունը, երբ չը-զոհաբերելով` այլոց զոհաբերություններով են պատսպարվում:

Նմանները մեզանում այլեւս տեղ չեն ունենա, եւ եթե քրմերը իրավիճակը չշտկեն, ապա Հայ Արիական միաբանությունը, ըստ ամենայնի, ձեռնամուխ կլինի “Ուխտագիրք”-ի սկզբունքների հիման վրա նոր հոգեւոր դասի` իրական ու իմաստուն քրմական դասի ձեւավորման գործին, եւ այդ մասին կանի համապատասխան հայտարարություն:
ՀԱՄ ԳԽ-ն իր անդամներին եւ համակիրներին կոչ է անում` այլեւս չդիմել սին քրմական խորհրդին, եւ անհրաժեշտության դեպքում ՀԱՄ-ը կմիջնորդի, որ հենց նույն քրմական խորհրդից իրապես հավատ ունեցող քրմերը կատարեն անհրաժեշտ ծեսեր` մինչեւ ճշմարիտ քրմական դասի ձեւավորումը:
Իսկ ինչ մնում է Երեւանում Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնությանը, ՀԱՄ-ը հետամուտ է լինելու այս վեհ նպատակին եւ սույն հարցում բոլորովին անարժեք է համարում “Արորդիների Ուխտ”-ի մի քանի հոգու կարծիքը եւ առհասարակ նրանց գոյությունը, այն քրմերի գոյությունը, ովքեր Արտի, Արիական օրենքներից են խոսում, բայց ՀԱՄ-ի` 150-ից ավելի կենսադրույթների միայն 1%-ը հասկանալու ծանրության տակ կճկռեն, ուր մնաց թե հետեւեն դրանց ու ապրեն այդպես:

Արձագանքում են հայ ազգայնականները
Նմանատիպ մի գրություն էլ խմբագրությունը ստացել է Հայ ազգայնականների համախմբումից (ՀԱՀ), որտեղ մասնավորապես ասված է. “Ինչու՞ է “Արորդիների Ուխտ”-ը անընդհատ կառչում ՀԱՄ-ից ու նրա առաջնորդ Արմեն Ավետիսյանից: Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնությունը միայն ՀԱՄ-ը չի արել, այլ նաեւ` ՀԱՀ-ը, որի կազմում կան ազգայնական կազմակերպություններ (Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ արտերկրից) եւ տասնյակ մտավորականներ: Մենք ապշած ենք “Արորդիների Ուխտ”-ի կողմից արված անձնավորված այս ճղճիմ քայլից: Սա մեզ ստիպում է մտածել “Արորդիների Ուխտ”-ի հետ մեր հետագա համագործակցության այլեւս աննպատակահարմարության մասին: Ափսոս, որ որոշ քրմեր մեր այս դժվարին ճանապարհին երկնչեցին եւ ընտրեցին ինքնամեկուսացման ուղին՝ կարծելով թե նվիրյալ հավատավորների փոխարեն շահն է (նկատելի է՝ նաեւ անձնական) հավատքի գործոնը: Բայց լավն էլ գուցե այդ էր, այլապես մի օր այս քրմերը գլխներիս մի նոր 301 թիվ էին բերելու…”:

Արձագանքում են հեթանոսական համայնքները
Որոշ քրմերի “անարի ու ճղճիմ կեցվածքը վրդովեցրել է” Հայաստանի եւ սփյուռքի հեթանոսական համայնքի շատ մարդկանց: Ստացվում են գրավոր հայտարարություններ: Չարենցավանից մեզ գրում են. “Մենք` Չարենցավանի Արորդիների համայնքի ներկայացուցիչներս, հայտարարում ենք անվստահություն “Արորդիների Ուխտ”-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանին…”, եւ առկա հարցերը չկարգավորելու դեպքում “համայնքը հրաժարվում է քրմական դասից…”:
Նույնաբովանդակ նամակներ են ստացվել Աբովյանի, Հրազդանի, Երեւանի, Կապանի, Վանաձորի եւ այլ համայքներից, ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ սփյուռքյան ներկայացուցիչներից (նամակները խմբագրությունում են-խմբ.): Ինչի մասին չենք գրում` տեղի սղության պատճառով, բայց կանդրադառնանք ըստ անհրաժեշտության: Հատկապես Երեւանի մի շարք հեթանոս հայեր գրում են. “Մեկ-երկու քուրմ իրենց շատ երեւակայեցին երեւի (գուցե մենք շատ մեծարեցինք) ու ինչպես հանրապետական կուսակցության որոշ հին անդամներ ցեղակրոնությունը դարձրեցին “քաղաքական ցեխակրոնություն”, այդպես էլ այս քուրմ կոչվածները ցեղակրոնությունը փորձում են դարձնել “հոգեւոր ցեխակրոնություն”, ազգային հավատը իսկական ապազգային կրոնի վերածելու այս փորձերը թույլատրելի չեն եւ կպատժվեն…”: ՌԴ-ի հայ արորդիները մասնավորապես գրում են. “Ոմն Հ. Գալաջյան “Օդնոկլասնիկ”-ում Արիական Մայր Տաճարի առումով թեմա էր բացել, երեւի թե հույսով, որ վատ աղմուկ կբարձրանա, սակայն, նրա սպասածին հակառակ, արձագանքները թեկուզ քիչ, բայց դրական են եղել… Անհասկանալի ջղաձգումներ եւ ծայր անհեթեթություն: Ի՞նչ է, եկեղեցին դադարե՞լ է “Արորդյաց Ուխտ”-ը աղանդ համարել, ուրախացե՞լ են ոմանք… Այս ի՞նչ բոլշեւիկա-կղերական խաղեր են, փոխանակ խանդավառվելու եւ այդ Մեծ նախաձեռնությունը անձամբ ստանձնելու… անարգում են Տիար Սլակի հիշատակը, խանդից վառվում եւ… օտար ուժերի գործիքների գործիք են դառնում, հատկապես՝ Զորիկը…”:

Արձագանքում է “Արորդիների Ուխտ”-ի քուրմ Մանուկը
Հայ հավատքի շուրջ վերջին օրերին դիտվող թոհուբոհի մասին
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՀԱՄ-ը, ՀԱՀ-ը եւ “Լուսանցք”-ը հայտարարություն հղեցին առ բոլոր հայորդիները` համատեղվել Էրեւան մայրաքաղաքում նոր ազգային (հեթանոսական) տաճարի կառուցման գաղափարի ու իրագործումի շուրջ: Տողերիս հեղինակը` “Արորդիների Ուխտի” քուրմս եւ ՀԱՀ-ի խորհրդի անդամս շատ ուրախացա հիշյալ հայտարարությամբ (մեր օրերում սնկի պես աճող օտար կրոնական կառույցների` տարբեր տեսակի եկեղեցիների գոյության պարագայում հայի ուշադրությունը իր` նոր տաճար-մեհյան կառուցելու գաղափարի շուրջ կենտրոնացումը հույժ կարեւոր է), թեեւ դեմ եմ կառուցվելիք տաճարը Մայր անվանելը: Հայտարարությանը հետեւեց մեր օրերի դեմոսական թերթերից մեկում` “Իրավունք”-ում Արման Արամյան անուն-ազգանունով հանդես եկողի “Արիականությունը սեփականաշնորհողները” հոդվածը, որտեղ հեղինակը կարճ հարցազրույց վերցնելով “Արորդիների Ուխտ”-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանից` առիթից օգտվելով քիթը փորձեց խոթել ՀԱՄ-ի խոհանոցը` կարծես ուրախանալով վերջերս ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի (նաեւ` մեր բոլոր հայերիս) հետ կատարված ողբերգությամբ` շահարկեց այն եւ առիթից օգտվելով` իր մաղձը թափեց, ընդ որում` երկու կողմերի վրա էլ: Մի կողմ թողնենք, սակայն, հոդվածի լրագրողական անբարո մասը: Ինձ` “Արորդիների Ուխտ”-ի քրմիս, ցավ է պատճառում հարցազրույցում Զոհրաբ Պետրոսյանի պատասխանի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ նոր տաճարի կառուցման գործին պետք է ներգրավվի “նաեւ եկեղեցին”: Հարցնենք` ինչպե՞ս կարող է հայոց տաճարները հիմնավեր ավերող (հային, նրա ամեն ինչը սպանող) եհովայական եկեղեցին, որի բուն նպատակը ի վերուստ հենց դա է եղել` օժանդակել Հայոց Աստվածներին նվիրված տաճար կառուցելուն: (Չշփոթենք, սակայն, Հայաստանյայց, ոչ հայ եկեղեցին նրա հայ անդամ անհատների հետ. ովքեր ինչ խոսք կարող են մասնակցել հայոց տաճարի կառուցման գործին, բայց` մի պայմանով, եթե նրանք թողնում են եկեղեցական գաղափարախոսությունը, գիտակցում են եկեղեցու` հայի, նրա բնօրրանի ու նրա հայրենիքի հանդեպ արած ոճրագործությունները կամ էլ, վատագույն դեպքում, իրենց՝ եկեղեցում սպասավորությունը դիտում են որպես միայն աշխատանք:) Այս հարցում է, որ ես սկզբունքորեն համաձայն չեմ իմ քուրմ հավատակցի հետ (մի կողմ թողնեմ այն, որ նա չպետք է թույլ տար հոդվածագրին նույն հոդվածում իր խոսքերը համեմել չարախինդ խոսքերով…):
Բնականաբար, այդ հոդվածին հետեւեց Արմեն Ավետիսյանի հետ (ով իր հետ ողբերգորեն տեղի ունեցածից ետքը ընկերոջ կարիքը կամ գեթ ընկերոջ կողմից հարվածներ չստանալու սպասելիքն ուներ…) “Լուսանցք”-ում լույս տեսած հարցազրույցը, որտեղ նա իր` քուրմ Զոհրաբի դեմ զգացմունքային բեկբեկումները (որի հիմքերը նա ուներ. նույն հոդվածում նա քրմի խոսքերը մեկտեղված էր տեսնում լրագրողի չարախինդ խոսքերի հետ…) շաղախել էր առողջ հավատքային պատկերացումների (հատկապես` եկեղեցու հետ տաճար կառուցելու անբնականության կտրվածքով) հետ: Տողերիս հեղինակը ոչ լիովին ընդունելով հարցազրույցում արտահայտված Արմեն Ավետիսյանի զգացմունքային պոռթկումները (թեեւ հասկանալով դրանց ծագումը), չի կարող չկիսել նույն տեղում նրա արտահայտած հոգեւոր ցավը` պետք է դիմանալ, հաղթահարել օրնիբուն իշխանությունների ու եկեղեցու կողմից մեր մեջ սրսկվող տեսակ-տեսակ զուտ աշխարհիկ գայթակղությունները…
Արմեն Ավետիսյանի հարցազրույցին հաջորդեց քրմական խորհրդի հայտարարությունը “Հետաքննություն”-ում: Մի կողմ թողնեմ այն, որ ես, որպես քրմական խորհրդի անդամ, հայտարարության վերջնական տեքստին ծանոթ չեմ եղել (ծանոթ եմ եղել միայն նախնականին, որի հետ ընդհանուր առմամբ, համաձայնել եմ). հայտարարված տեքստում, սակայն, կարդացի բաներ, որոնք է՛լ ավելի գրգռեցին իմ ու քրմական խորհրդի մյուս անդամների հավատքային ըմբռնումների տարամիտումները: Օրինակ, հայտարարության մեջ ասվում է, որ չպետք է շեշտադրել հավատքի (ստացվում է` նաեւ հավատքի տաճարի) եւ կրոնի (ստացվում է` նաեւ դրա կառույց եկեղեցու) հակադրությունը: Ինչպե՞ս չասել, որ հակադիր բաները` հոգե-ոգեկանն ու մարմնական-նյութականը, աստվածայինն ու զուտ մարդկայինը (Նիցշեն կասեր` չա՜փազանց մարդկայինը) հակադիր չեն: Այդ հակադրությունը չշեշտելով եւ սողանցք թողնելով դրանց ի մի գալուն` դուրս է գալիս, սկզբունքորեն չի բացառվում, որ հայ հավատքը (նրա տաճար-մեհյանը) այլափոխվի քրիստոնեական կրոնի (դրա կառույց եկեղեցու), ինչպես նաեւ հակառակը: Դուրս է գալիս` աշխարհիկ կյանքում մեր իշխանությունները հորդորում են բարեկամություն անել մեր հակառակորդների` թուրքերի հետ, հոգեւոր կյանքում էլ մեր քրմերը կոչ են անում (համենայնդեպս, դա է հետեւում նրանց ասածներից) բարեկամություն անել մեր շուրջ երկհազարամյա թշնամու՝ հուդայա-քրիստոնեության ու նրա նույնածին, վերին Երուսաղեմի կարոտաբաղձությունն ունեցող եկեղեցու հետ:
Ելնելով վերոշարադրյալից` ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ գործունեությունս “Արորդիների ուխտ”-ի քրմական խորհրդում. այսուհետ գործելու եմ որպես անհատ քուրմ. նաեւ գալիքը ցույց կտա, թե ու՛մ հավատքային պատկերացումներն են ավելի բըն-ական:

“Լուսանցք” Թիվ   119, հոկտեմբերի 2 – 8, 2009թ.

Քրմուհին հայոց

October 2, 2009

(պատմության պատառիկ)

Բուն ազգային կյանքով ու հավատքով ապրելու ժամանակներում՝ հեթանոս ժամանակներում Հայաստանում եղե՞լ են արդյոք հայ քրմուհիներ, հայոց մեհյաններում հայ քրմերի հետ մեկտեղ աստվածներին քրմուհիներ էլ սպասավորություն արե՞լ են, թե՞ ոչ: Առաջին հայացքից ինքնըստինքյան պարզ է թվում, որ եթե՝ հայոց մեջ Մոր եւ Սիրո ու Գեղեցկության պաշտամունք է եղել եւ դա ազգի մեջ բյուրեղացել՝ հասել է բացարձակության աստիճանի. ըստ այդմ՝ հայոց դիցարանում ունենք Անահիտ Աստվածամորը՝ Աստվածներին ու Աստվածամարդկանց ծնող Մորը եւ Սիրո ու Գեղեցկության հովանավոր Աստղիկ Աստվածուհուն, ովքեր իրենց էությամբ ու գործառույթով առանձնանում են արարչական ընտանիքի մյուս անդամներից. հայոց աշխարհում եղել են, համապատասխան դրա, Աստվածամորը եւ Դիցուհուն նվիրված մեհյաններ (սա պատմիչները հաստատում են), որոնց սպասավորները, պարզ է, Աստվածամոր եւ Դիցուհու առանձնահատուկ՝ կանացի էության ու գործառույթի կրողներ պետք է լինեին. Հայոց մեջ ընդհանրապես տղամարդու եւ կնոջ դերերի հստակ բաժանում է եղել (“Կինը տան ներսի պատն է, տղամարդը՝ դրսի”,-ասում է հայ ազգային իմաստությունը), եւ նրանք ազատ են եղել իրենց այդ դերերը մարմնավորելու եւ իրագործելու համար (տղամարդու՝ կնոջ նկատմամբ բռնակալություն չի եղել, ինչպես որոշ ժողովուրդների ու ոչ ազգերի մոտ). քանի որ Տիեզերքում, Բնության մեջ եւ մարդկային կյանքում ամեն ինչն ու ամենքը երկսեռության՝ արականի ու իգականի, դրականի ու բացասականի խորհուրդն ունի իր մեջ, եւ այդ խորհուրդը դրոշմված է հայ աշխարհընկալումի, հայ հավատքի մեջ,- ապա այդ ամենից հետեւում է, որ Անահիտ Աստվածամոր եւ Աստղիկ Դիցուհու մեհյանների առանցքային սպասավորները եղել են քրմուհիներ (սա չի բացառում, իհարկե, որ այդ մեհյաններն ունեցել են նաեւ քուրմ սպասավորներ, ովքեր, սակայն, ենթակա դեր են կատարել): Վաղ շրջանի հայ եկեղեցական պատմագրության մեջ, որից ենք մենք Հայոց բուն՝ ազգայնական շրջանի մասին պատմական տեղեկություններ քաղում, սակայն, այդ մասին ուղղակի հիշատակություն չկա: Ինչու՞մն է բանը, ինչու՞ են այդ պատմությունը գրի առնող պատմիչները “զոհաբերել” հայ հոգեւոր դասի օրգանական մաս կազմող հայ քրմուհիներին: Հայտնի փաստ է, որ “հայ” եկեղեցական պատմագրության հավատքային հիմքը ջհուդական կրոնը՝ հուդայականությունը (մովսեսականությունը), դրա մի ածանցում՝ քրիստոնեությունն է: Իսկ այդ կրոնում մենք տեսնում ենք տիեզերքի, բնության, մարդկային կյանքի, դրանցում գործող իրական երկսեռ (դրական-բացասական) զորությունների ու ուժերի եղծված պատկերը, քանի որ այդ կրոնի հիմնադիրները իրենք կնոջից “քաշված” (նրանք բճական ծագում են ունեցել), արհամարհված ու մերժված են եղել, նրանք վրեժ են ունեցել դեպի կինը եւ իրենցում, այդ իսկ պատճառով, մայրության, սիրո ու գեղեցկության խորհուրդները իսպառ բացակայել են, – բնական է, որ նրանց ստեղծած կրոններում այդ խորհուրդները, դրանք մարմնավորող տիեզերական զորությունները, դրանք կրող, դրանք կրելով՝ մարդկանց մեջ համապատասխան որակների կրթում-դաստիարակումն իրագործող կին հոգեւր դասը՝ քրմուհիությունը նույնպես բացակայել է: Հիրավի, այդ կրոնները միասեռական կրոններ են, ինչպես դրանց ստեղծողները. դրանցում տիեզերքը, բնությունը միա՜յն մի սկիզբ ունեն, հանձին Եհովա աստծո (սա “կին”, անգամ՝ “ընկերուհի” չունի). դրանցում այդ կրոնները կրող մարդատեսակի ծնող “մայրը”՝ Եվան Ադամի՝ դրանց նախնու մի կողոսկրից է ընդամենը “ստեղծվում”, այսինքն՝ որպես այդպիսին, կին չէ, ավելին՝ այդ “կինը” համարվում է հողածինների կատարած մեղսագործությունների նախապատճառը. այդ կրոններում հոգեւորականի (մարդու) բարձրագույն տեսակ է համարվում կուսակրոնը, այսինքն՝ միասեռական տղամարդը. դրանցում իսկական կին է համարվում ոչ թե բնական՝ տղամարդու հետ ընտանիք կազմած, իր ամուսնուց հղիացած-զավակ ունեցած կինը, այլ՝ “հրեշտակներից” կամ “սուրբ հոգիներ”-ից հղիացած-“զավակ” ունեցածները (հիշենք, օրինակ, Սառային Հին կտակարանից, կամ Եղիսաբեթին ու Մարիամին Նոր կտակարանից, կամ էլ՝ Մարիամի մորը՝ Աննային՝ քրիստոնեության տարականոն գրքերից). այդ կրոններում կինը, որպես ամուսին եւ թե որպես մայր, ընդհանրապես արհամարհված, տղամարդու կողմից չը-սիրված մեկն է, նա ընդմամենը երեխածնության մի գործարան է (եբրայական Բիբլիայում հաճախ ենք հանդիպում կին գնել-վաճառելու, ամեն գնով երեխա ունենալու դրվագների, մորը ուրանալու փաստերի). եւ այլն: Պարզ է, որ այդ կրոնով առաջնորդվող Հայաստանյայց եկեղեցու սպասավորները կնոջ նկատմամբ նույնպիսի վերաբերմունք էին ունենալու, ինչ իրենց “եղբայր” մյուս հուդդայականներն ու քիստոնյաները: Պատահական չէ, որ Հայաստանյայց եկեղեցու հիմնադիր Գրիգորիսը (ով նույնպես կնոջից՝ թե մորից եւ թե կնոջից “քաշված” էր), հիմնելով այդ կառույցը՝ իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարեց արգելանք դնել կնոջը եկեղեցի՝ որպես թե “Աստծո տուն” մտնել1 (տես Հովհան Մամիկոնյան): Ինքնին հասկանալի է, որ կնոջ նկատմամբ այդպիսի չարությամբ լցված եկեղեցու պատմիչը չէր կարող հեթանոսական Հայաստանում քրմուհի տեսնել, եթե անգամ տեսներ էլ, ապա չտեսնելու կտար (եկեղեցու համար դա ձեռնտու չէր, քանզի դրանով իր կողմից ատված կնոջ դերը կբարձրացներ), կամ էլ՝ չէր հասկանա, թե ինչ է տեսածը: Այնուամենայնիվ՝ նույն Հայաստանյայց եկեղեցու պատմիչների “Պատմություններում” կան դրվագներ, որոնք անուղղակիորեն վկայում են հեթանոսական Հայաստանում քրմուհներ լինելու մասին: Նման մի վկայութուն մենք տեսնում ենք Հովհան Մամիկոնյանի “Տարոնի պատմության” մեջ:

Ստորեւ նկարագրվող դեպքը վերաբերվում է 301թ.-ից՝ Հայաստանում քրիստոնյաների արած Մեծ եղեռնից, ավեր-թալանից, այդ չարագործների՝ երկիրը բռնագրավումից հետոյին: Պատմվում է, որ Արծրունյաց Վարդապատրիկ իշխանը “ուներ Մարիամ անունով մի բարեպաշտ կին2″, իշխանը գործով Կեսարիա գնալուց առաջ կնոջը տանում է հորական տուն ու ինքը գնում է: Կինը, որպես թե, “քանզի խիստ փափագ ուներ այն սրբերին տեսնելու, որոնք սբ. Կարապետ վանքում էին, օրերից մի օր վերցրեց փոքրիկ, ծծկեր մանկանը, որ յուր առաջնեկն էր, եկավ սբ. Կարապետի դուռը, բազում աղաչանքներով խնդրում էր սպասավոներին, որպեսզի թույլ տան մտնի եկեղեցին”:

Սպասավորները, սակայն, արգելում են նրան այդ բանը անել, քանզի կար Գրիգորիսի կոնդակը, ըստ որի “որեւէ կին արարած չպիտի համարձակվի եկեղեցու շեմից ներս մտնել, որպեսզի չլինի թե (քանզի, ըստ հուդայական կրոնի, մայր թե դուստր՝ քրիստոնեական, միեւնույնն է, կինը պիղծ էակ է-Ս.Մ.) տրորի պատվական նշխարները”: Այնուհետեւ սպասավորները բռնիորեն “վերցնում են մանկանը տիկնոջ գրկից եւ տանում են եկեղեցի. տիրոջ սուրբ սեղանի առջեւ երկրպագեցնում են նրան, ապա բերում-տալիս են տիկնոջը”: Սպասավորների արածը խոր վիշտ է պատճառում տիկնոջը, ով լաց լինելով ու գլուխը կոծելով ասում է. “Վա՜յ ինձ, մեղավորիս, որ զրկված եմ աստվածային բարուց3, ողբացե՛ք ինձ, ամենայն կանայք, մասնակից եղե՛ք իմ արցունքներին ամենայն ձայնարկներ: Թող լեռներն ինձ ծածկեն, եւ թող բլուրներն ինձ վրա ողորմեա ասեն. գազանները թող ավաղեն ինձ եւ թռչունները թող վշտակցեն ու խղճան ինձ: Թող հրեշտակները ապաշվեն իմ անձը եւ ինձ վրա թող դեւերը հարձակվեն…”:

Հանցանքի զոհ հեգ մանկանն է տիկինն անգամ ասում՝ “…Որդյակ, ինչու՞ բաժանվեցիր իմ գրկից, ինչպե՞ս չխղճացիր հարազատ մորդ: Մի՞թե ես չծնեցի ու սնեցի քեզ. իսկ դու ինձ մենակ թողեցիր”: Արվածի համար եկեղեցու գլխավորից՝ Թոդիկից պատասխան ստանալու համար հեգ կինը, ճարահատյալ, եկեղեցուն “բազմաթիվ անուշահոտ յուղեր” տալով՝ սպասավորներից պահանջում է թույլ տալ մտնել եկեղեցի եւ տեսակցել դրա գլխավորի հետ: Բայց՝ ապարդյուն: Կինը սպասավորներին հուսակոտոր մայրության խորհուրդն է բացատրում, որ գուցե նրանց սրտերը կկակղանա եւ թույլ կտան տեսակցել Թոդիկին: Համարձակորեն ասում է. “… Ես ձեզանից չեմ վախենում, իսկ եթե Կարապետի (Հիսուսին մկրտողի՝ Հովհաննես Մկրտչի,-Ս.Մ.)` մեր (այսինքն՝ հայերի,-Ս.Մ.) հանդեպ ունեցած թշնամանքի համար է, մի՞թե ինքն էլ հենց կնոջից չծնվեց”: Մի՞թե (ձեր,-Ս.Մ.) տերն ինքը կնոջից չծնվեց. եւ մարգարեներն ու առաքյալները նույնպես կնոջից չծնվեցին: Ահա, ես մտնում եմ, ո՛վ տեր, եւ իբրեւ բարեխոս ինձ հետ քո մայրդ ունեմ: Մի՛ ուղղիր ինձ քո բարկության ցասումը եւ թող չլինեմ այս աշխարհից անարգվածների թվում: Քանի որ ինքնդ էլ կնոջ կաթով սնվեցիր…”:

Բայց համոզվելով, որ իր թվարկածներին ու նրանց սպասավորներին մայր լույս աշխարհ չի բերել, եւ նրանք մոր կաթով չեն սնվել՝ ստիպված զոռով մտնում է եկեղեցի: Պատմիչը ոչինչ չի ասում ներսում Թոդիկի հետ կնոջ հանդիպման մասին: Բայց պատմում է, որ նրա՝ եկեղեցուց դուրս գալուց “զայրացան, բորբոքվեցին եկեղեցու սպասավորները կատարվածի համար եւ տիկնոջ համար կերակուր նույնիսկ չպատրաստեցին”: Տիկինը, սակայն, կատաղածների զայրույթը սաստելու, իր մանկան, իր հետ եկողների՝ անվտանգ գնալը թույլ տալու համար, իր սպասավորներին կարգադրում է բոլոր կրոնավորների համար, թվով 395 հոգի, ճաշ պատրաստել տալ: Ճաշը ուտելուց հետո կրոնավորները կնոջը ճանապարհ են դնում-վերադառնում: Բայց հետո հետ են դառնում ու…կնոջը սպանում: Ապա գերեզմանին խաչ են կանգնեցնում ու վրան գրում. “Ով մարտնչել հանդգնի եկեղեցու դեմ Աստծո, սուրն այս խոցի թող նրան”:

 Իսկ մանկանը (ով էլ հենց պետք էր եկեղեցուն. նրանից մանկուրդ, ուծացված հայ պատրաստելու խնդիրը կար) վերցնում-“ուսուցանում”, հետո նույն եկեղեցում կարգում են վանահայր: Արծրունյաց իշխանը վերադառնալով` շատ է ողբում եղածի համար: Եվ իրեն սփոփելու համար շինել է տալիս “մի հոյակապ ու վայելուչ եկեղեցի՝ իր կնոջ հիշատակի համար եւ այն անվանում Աստվածածին”: Եկեղեցու կողքը շինել է տալիս նաեւ մի հոյակապ ապարանք: Եկեղեցուն բարեգործություններ էլ է անում. “զարդարում է սբ. Կարապետի Գլակա վանքը”, ապա գյուղեր տալիս նույն այդ եկեղեցուն: Չնայած դրան՝ “Կյուրեղ վանահայրը, սակայն, նզովում է նրան”: Օրերից մի օր էլ՝ որսի դուրս գալիս իշխանը ձիուց վայր է ընկնում եւ մահանում (ամենայն հավանականությամբ, իշխանին հենց եկեղեցին էլ սպանում է, իսկ թե ինչու, կիմանանք ստորեւ): Այս ամենը ասում է եկեղեցական պատմիչը: Տեսնենք` ինչ է թաքնված (նույնիսկ իր՝ պատմիչի համար) դրանց տակ: Սովորական հայ կինը, առավելեւս, իշխանուհին, երբեք էլ չէր գնա օտարականների տուն՝ եկեղեցի` մանավանդ իմանալով, որ այդ տան տերը (Հիսուսը, Հովհաննես Մկրտիչը) ու նրա սպասավորները “թշնամանք” ունեն իրենցոքինների՝ հայերի հանդեպ: Բացի այդ՝ կնոջը եկեղեցի չէր կարող տանել նաեւ եկեղեցուն հավատալը, քանզի նա այդպիսին չէր, ինչպես երեւում է նկարագրվածներից: Ի՞նչը, հետեւաբար, նրան տարավ եկեղեցի:

Անահիտ Աստվածամոր՝ բոլոր մայրերի մոր մեհյանի քրմուհու առաքելությունը (որից նա, ավաղ, զրկվել էր): Հենց դա: Քանզի, հնուց կարգի համաձայն, դժվար չէ ենթադրել պատմական տեղեկություններից, օտար տղամարդկանց տեսնելու, նրանց հետ խոսելու իրավունք ունեին միայն Անահիտի մեհյանի քրմուհիները՝ մեհյանի կոչումին համապատասխան՝ համամարդկային (ոչ միայն ներազգային) գործառույթ իրականացնողները: Պատմական փաստերը վկայում են, որ “սբ. Կարապետի եկեղեցին” կառուցվել է ավերված Անահիտ Աստվածամոր մեհյանի տեղում (Հովհ. Մամիկոնյանի “Պատմության” մեջ կարդում ենք, որ այդ եկեղեցու տեղում նախկինում Նավասարդ ամսում տոնվող տոնի փոխարեն, որը, պարզ է, Անահիտին է նվիրված եղել, կառուցված եկեղեցում քրիստոնյաները սկսեցին տոնել “սբ. Կարապետի տոնը”): Ահա եւ ավերված մեհյանի՝ քրիստոնյաների սարքած եղեռնից մի կերպ կենդանի մնացած քրմուհին, ծպտվելով, որոշում է այցելել (օգտվելով իր ամուսնու բացակայությունից) իր սիրելի մեհենատեղի՝ հույս ունենալով ամենայն ծնող Մայր Անահիտի, նրան սպասավոր՝ իր եւ բոլոր մայրերի անունից այդտեղ կառուցված դաժան եկեղեցու դաժան սպասավորներին Անահտական գթասրտություն սովորեցնել: Կնոջ՝ Անահիտի մեհյանի ոչ վաղ ժամանակվա քրմուհի լինելու մասին է վկայում նաեւ այն, որ Հովհանը նրան անվանում է “բարեպաշտ (այսինքն՝ ոչ սովորական հավատացյալ,-Ս.Մ.) կին”:

Բացի այդ՝ կնոջ ասածներից երեւում է, որ նա պարզապես իշխանուհի մայր չի եղել, այլ մեկը, ով մեհենական բազմակողմանի կրթություն-դաստիարակություն է ստացել, ով կարողանում է իր ձեռքբերածները բանասացական բարձր վարպետությամբ հանպատրաստից արտահայտել, ով հոգեներգործության փայլուն հնարանքների է տիրապետում (ի՜նչ աներ, որ դիմացիները հոգի չունեին), ով իր ողջ էությամբ ներծծված է Անահտական մայրության խորհրդով, ով հոգեւոր կատարյալ հասունացումն ունի դիմացինի մեջ ներարկելու աստվածատու այդ խորհուրդը (ի՜նչ իմանար, որ տվյալ դեպքում իր դիմացիններին մայր չէր ծնել, եւ որոնցում, հետեւաբար, մայրական ոչինչ չկար): Իշխանուհու՝ ծպտված քրմուհի լինելու մասին է վկայում նաեւ այն, որ նրա ամուսինը նրա հիշատակին “Աստվածածին” անվամբ հոյակապ ու վայելուչ եկեղեցի է կառուցել տալիս: Ինչ խոսք՝ կառուցվածը եկեղեցի չի եղել (Հիսուսի մոր՝ Մարիամի պաշտամունքը այն ժամանակվա Հայաստանյայց եկեղեցին անգամ չի ունեցել, էլ ուր մնաց հայը. հետեւաբար, կառուցվածը չէր կարող նրան նվիրվել). հեգ Արծրունյաց իշխանը իր քրմուհի կնոջ հիշատակը հավերժացնելու, անտարակույս նրա կենդանի ժամանակվա իղձը իրականացնելու համար` նրա ու իր պաշտելի Աստվածամորը՝ Անահիտին նվիրված մեհյան, քանդվածի փոխարեն, է կառուցել տալիս: Իշխանի ոչ քրիստոնեական արարքի՝ մեհյան կառուցելու մասին է վկայում այն, որ Կյուրեղ վանահայրը նրան նզովում է, չնայած այն բանին, որ իշխանը եկեղեցուն մեծ բարեգործություններ է անում: Վերջում հարցնենք՝ եկեղեցու սպասավորները տիկնոջ մանկանը այդ ի՞նչ են արած լինում, որ տիկինը սրտակեղեք վա՜յ է անում (ինչ խոսք, պատմիչի ասածը չեն արել): Նույն պատմիչը օգնում է մեզ այդ հարցի պատասխանը տալու: Իր “Պատմության” մեկ այլ դրվագում նա պատմում է, որ քրիստոնյաները Հայաստանում մղած պատերազմներից մեկի ժամանակ իրենց վերցրած գերիներին (թվով 1680 հոգու) “…սկսավ մի-մի ունել (բուն ձեռագրում, հաստատ կարելի է եզրակացնել, եղել է “անել”, բայց գրիչը, սքողելու համար այդ այլանակ արարքը, գրել է “ունել”) զնոսա (այսինքն՝ գերիներին,-Ս.Մ.) եւ զթլպատսն (այսինքն՝ թլիպները,-Ս.Մ.) կտրել” (տես Հովհ. Մամիկոնյանի “Պատմության” 101-րդ ծնթ.): Ինչ խոսք՝ քրիստոնյաների՝ Հայաստանում արած այդ այլանդակ արարմունքը եզակի չի եղել: Կարելի է ենթադրել՝ սբ. Կարապետի եկեղեցու սպասավորները տիկնոջ ձեռքից մանկանը վերցնելով-եկեղեցի տանելով՝ իրենց սովորական հրեշագործությունն են արել՝ կտրել են հայի, տվյալ դեպքում` հայ մանկան, թլիպը: Ինչպե՜ս մայրը աղեկտուր ողբ չաներ……

Սերգեյ Մանուկյան ԵՊՀ դոցենտ

1 Հետագայում միայն այդ արգելանքը հանվեց: Իսկ հանվեց, որովհետեւ եկեղեցի մտնել ցանկացող կինը, եկեղեցու կողմից ըստ ամենայնի մշակվեց, ըստ էության ոչ կին դարձավ:

2 Մարիամ (հայերեն ճիշտ ձեւը` Մարիան, որ նշանակում է Ծնող մայր) եւ Անահիտ անունները հեթանոսական Հայաստանում առավելապես կրում էին Անահիտ Աստվածամոր մեհյանի սպսավոր քրմուհիները: 3 Այսինքն` եկեղեցականները երեխայի հետ ինչ-որ վատ բան են արած լինում, որը տիկինը “Աստվածային բարուց” զրկվել է համարում:

“Լուսանցք” Թիվ 119, հոկտեմբերի 2 – 8, 2009թ.

Ինչու՞ են հանրապետականները խառնվում արիների գործերին

September 25, 2009

- Պրն. Ա­վե­տիս­յան Ձեզ պար­բե­րա­բար փոր­ձում են ներ­քա­շել ինչ-ինչ ան­հե­ռան­կար բա­նա­վե­ճե­րի մեջ: Ա­րիա­կա­նութ­յան շուրջ ա­նի­մաստսեն­սա­ցիա­ներեն փնտրում: Ին­չու՞:

- Շուրջ 20 տա­րի է ա­րիա­կա­նութ­յան, հայ-ա­րիա­կա­նութ­յան տե­սութ­յու­նը դան­դաղ, բայց հաս­տա­տուն ար­մատ­ներ է ձգում մե­զա­նում, հե­տե­ւորդ­ներ է ձեռք բե­րում Հա­յաս­տա­նում եւ սփյուռ­քում, քան­զի բխում է հա­յի բուն ա­կունք-ար­մատ­նե­րից եւ հա­րա­զատ է ՀԱՅ ԳԵՆ-ին, Տե­սա­կին: Չնա­յած առ­կա եւ ար­հես­տա­կա­նո­րեն ա­ռա­ջաց­վող տա­րաբ­նույթ խոչըն­դոտ­նե­րին, ար­դեն “ա­րիա­կան”, “կեռ­խաչ-սվաս­տի­կա”, “հայ-ա­րիա­կա­նութ­յուն”, “Հայ Աստ­ված­ներ”, “հե­­թա­նո­սութ­յուն” կամ “հա­յոց տասն­յակ հա­զա­րամ­յակ­նե­րի պա­տ­­մութ­յուն” հաս­կա­ցութ­յուն­ներն այ­լեւս լուրջ ընդ­դի­մութ­յան չեն հա­նդի­պում: Իսկ ա­ռաջ, նույ­նիսկ ոչ թե 20 կամ 10 տա­րի, այլ 5 տա­­րի ա­ռաջ էլ, դեռ լրջո­րեն պայ­քա­րում էինք հա­յոց ա­րիա­կան ծա­գ­ման եւ հին հա­վատ­քի հաս­տատ­ման, ճա­նա­չո­ղութ­յան հա­մար: Հի­մա դժվա­րութ­յուն­նե­րը կար­ծես հե­տե­ւում են եւ, հատ­կա­պես նրանք, ով­քեր թաքն­վում էին մեր խոս­քե­րի ու գոր­ծե­րի հե­տե­ւ­ում, սկսել են ի հայտ գալ ու “հե­րո­սա­նալ”, բայց այն­քան ճղճիմ, որ նույ­նիսկ ծի­ծա­ղե­լի է ու հա­ճախ բարձ­րա­ձայն հայ­հո­յե­լու կա­րիք չի ա­ռա­ջա­նում: 

- ՀԱՄ-ը մի թեր­թի հրա­պա­րակ­ման առ­իթով հայ­տա­րա­րու­­թ­յամբ հան­դես ե­կավ վեր­ջերս (հայտա­րա­րությունը տես այս համարում - խմբ.): Ի՞նչ խն­դիր կա:

- Դա Հովիկ Գա­լաջ­յա­նի խմ­բ­ա­­գ­րութ­յամբ լույս տես­նող ու նրա պատճառով ան­հե­ռան­կար դար­ձած “Ի­րա­վունք” թեր­թի մա­սին է: Նախ ա­սեմ, որ ոմն հոդ­վա­ծա­գիր Ա­րման Արամ­յա­նը, իմ կարծիքով, հենց այդ խմբա­գիրն է, եւ նյու­թում տեղ գտած թույնը ան­մի­ջա­պես նրա ու­ղե­ղի հետ կապ­ված անբ­նա­կան խնդիր է: Չգի­տեմ` նա դա­ժան ման­կութ­յուն ու­նե­ցել է, թե ոչ, եւ նրա անձնական բարդույթները լուծելը իմ խնդիրը չէ, սա­կայն երբ յու­րա­քանչ­յուր մարդ նրա հետ նույ­նիսկ 30 վայրկ­յան պար­զա­պես խո­սում է, հաս­կա­նում է, որ գործ ու­նի մե­կի հետ, ով իր կե­ցվածքով համոզում է, որ ի բնե – ի ծնե ան­մեղ­սու­նակ է: Ու նրա վե­րամ­բարձ կար­ծիք­նե­րը միայն հի­վանդ ե­րե­ւա­կա­յութ­յան (գու­ցե ոչ միայն ե­րե­ւա­կա­յութ­յան) հե­տե­ւանք են: Այն­պես որ, սրան այ­լ­եւս չեմ անդ­րա­դառ­նա: Հա­վա­տաց­նում եմ` ինձ հետ կա­տար­ված մա­­հա­ցու դեպ­քից հե­տո, երբ ան­գի­տա­կից վի­ճա­կում գտնվում էի հի­վան­դա­նո­ցի վե­րա­կեն­դա­նաց­ման բաժ­նում, ես այդ­ժամ էլ ա­վե­լի գի­տա­կից ու պա­տաս­խա­նա­տու էի, քան նա հի­մա եւ այ­սու­հետ: 

- Այդ հոդ­վա­ծում նշվում է, թե Ձեր դեմ կատարված մա­հա­փոր­ձից հե­տո այլ անձ է ղե­կա­վա­­րում Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յու­նը

- Այդ հոդ­վա­ծագ­րի մա­սին կա­ր­­­­­ծիքս ար­դեն ա­սա­ցի: Պար­զա­պես նշեմ, որ պա­տա­հա­րից հետո ուշքի գալուն պես հի­վան­դա­նո­ցից ար­դեն ղե­կա­վա­րել եմ Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յան կա­ռույ­ցը, նույ­նիսկ հե­ռա­հար մաս­նակ­ցել եմ Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբման խոր­հրդի աշ­խա­տան­ք­նե­րին եւ ծրագ­րել եմ մեր շատ հե­տա­գա քայ­լե­րը: Ու շա­տե­րի ե­րա­զան­քը, որ ես ի վի­ճա­կի չեմ լի­նե­լու շա­րու­նա­կել իմ գոր­ծը, չի ի­րա­կա­նա­նա­լու: Վստա­հեց­նում եմ` ե­րա­զա­խաբ են լի­նե­լու: Գի­­տեմ, թե “այլ անձ” ասելով ում նկա­տի ու­նեն, սա­կայն թող հա­մար­ձա­կութ­յուն ու­նե­նան` ի­րենք ա­սեն: Ընդամենը ավելացնեմ, որ լի­նում են “տղա­մար­դիկ”, ով­քեր կյան­քում չհաս­տատ­վե­լով եւ չձե­ւ­ա­վոր­վե­լով որ­պես տղա­մարդ, սկսում են ա­տել բո­լո­րին, հատ­կա­պես` հա­կա­ռակ սե­ռի ներ­կա­յա­ց­ու­­ցիչ­նե­րին: Այդ կարգի մի երկու չկա­յացած “տղա­մարդ” ար­դեն ե­լույթ­ներ ու­նե­ցել են ու ստա­ցել ի­րենց պա­տաս­խա­նը, հի­մա էլ` սա: Խոր­հուրդ կտամ սր­անց նման­նե­րին` ա­րագ դի­մելու հա­­մա­պա­տա­ս­­­խան բժշկի օգ­նութ­յա­նը, ով վեր­ջին­­ներին ինքնաբա­վա­րար­ման մա­սին օգ­տա­կար խոր­հուր­դներ կտա: 

- Իսկ ՀԱՄ-ից հե­ռաց­ված­նե­րին ինչու՞ են հիմահայտ­նա­բե­րու­մ“:

- Պատվերն է ուշացել երեւի կամ էլ գործից անտեղյակ են: Ոմն Մառ Մար­տի­րոս­յա­նը Հայ ա­րի­ա­­կան միա­բա­նութ­յու­նից բա­­ցա­­հայ­տո­րեն է հե­ռաց­վել եւ դեռ 2005թ., իմ ձեր­բա­կա­լութ­յան եւ դա­տա­վա­րութ­յան ժա­մա­նակ կա­տա­րած դա­­վադ­րութ­յուն­նե­րի հա­մար, բայց 2009թ. “հայտ­նա­բեր­վում” է ՍԻՄ-ի պաշ­տո­նա­թեր­թի կող­մից` որ­պես “անմեղ զոհ”: Իսկ ՀԱՄ “Ո­գու պա­հա­պան­ներ” ու­սա­նո­ղա­կան եւ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պութ­յու­նը “ակ­տիվ” պա­հել եւ պա­հե­լու է հենց ՀԱՄ ղե­կա­վա­րութ­յու­նը, այլ ոչ թե ինչ-որ մի ջա­հել, ո­ւմ պարզապես հանձ­նա­րա­ր­­­վել է այս կամ այն գործն ա­նել-չա­նե­լը: Գի­տեք, ինձ թվում է ՍԻՄ-ի մի թե­ւը, գզվռտո­ցով հե­ռաց­նե­լով իր հիմ­նա­դիր Հրանտ Խա­չա­տր­­յա­նին ու նրա հա­մա­կիր­նե­րին, այ­լեւս կար­ծում է, թե կա­րող է նույն բա­ներն ա­նել այլ կա­ռույց­նե­րի հետ: Երբ ՍԻՄ-ում ներ­կու­սա­կ­ցա­կան կռիվ էր, մենք փոր­ձե­ցինք օգ­նել ու եր­բեք դա­վադ­րո­րեն չխառն­վե­ցինք, չնա­յած եր­կու կող­մե­րի հետ էլ մտե­րիմ էինք ու կա­րող էինք ո­մանց պես խա­ղեր տալ: Հի­մա, երբ այ­լեւս դա­վա­ճա­նել են ի­րենց բա­զում տա­րի­նե­րի ղե­կա­վա­րին, նրանց մոտ ոնց որ բար­դույթ է ա­ռա­ջա­ցել դա­վա­ճան­նե­րին պատս­պա­րե­լու ա­ռու­մով: Ու­­­րեմն թող ի­րենց կազ­մա­կեր­պու­թ­յու­նը հայ­տա­րա­րեն տար­բեր կու­սա­կ­ցութ­յուն­նե­րից արտա­քս­ված դա­վա­ճան­նե­րի պաշտ­պա­նու­թ­յան կո­մի­տե եւ այդ­պես էլ հան­­դես գան: 

- Գու­ցե ա՞յլ խնդիր­ներ­ են լուծ­վում այս հար­ցի հե­տե­ւում:

- Կա­րող եմ են­թադ­րել հե­տեւ­յա­լը: Մի քա­նի ու­ժեր հայ­տա­րա­րե­­ցին ազ­գա­յին-ազ­գայ­նա­կան բե­ւ­եռ ձե­ւա­վո­րե­լու մա­սին, քա­նի որ դրա կա­րի­քը ի­րա­պես կա Հա­յաս­տա­նում, այդ թվում ՍԻՄ-ը նման նա­խա­ձեռ­նութ­յամբ հան­դես ե­կ­ավ: Հի­մա ու­զեն, թե չու­զեն, պի­տի մեզ վրա ցեխ շպրտեն, քա­նզի եւ՛ Հա­յաս­տա­նում եւ՛ մեր երկ­րի սահ­ման­նե­րից դուրս ազ­գայ­նա­կան­­ներ ա­սե­լով մեր կա­ռույցն են ա­ռա­վե­լա­պես ճա­նա­չում, ու մենք էլ այ­սօր նույն­պես ազ­գայ­նա­կան բե­ւեռ ենք ձե­ւա­վո­րում: Ու երբ չվա­­­զե­ցինք-չմիա­ցանք ի­րենց, ա­պա, ըստ ե­րե­ւույ­թին, ո­րո­շե­ցին “պա­տ­ժել” մեզ: Ե­թե այդ­պես է, ա­պա ստո­րութ­յուն է սա եւ ա­նի­րա­կա­նա­նա­լի ցան­կութ­յուն: Մենք գի­տենք մեր գոր­ծը եւ գնա­լու ենք մին­­չեւ վերջ: Ի­հար­կե, ինձ փոր­ձում են մե­ղադ­րել իբր “պա­սի­վութ­յան մեջ”, սա­կայն ես ցան­կութ­յուն չու­նեմ շա­տե­րի նման օ­ր­ու­մեջ ցու­ցադ­րա­կան ա­սու­լիս­ներ ա­նե­լ ու ի­րա­պես “շոու­մեն” դառ­նալ: Մենք մեր ազ­գայ­նա­կան, գա­ղա­փա­րա­խո­սա­կան գոր­ծը ա­մեն օր էլ ա­նում ենք ու դրա հա­մար ոչ մե­կի հաշ­վե­տու չենք ու մեր արածները հայ­տա­­րա­րե­լու կա­րի­քը չու­նենք: Շա­տե­րին է թվա­ցել, թե մեզ կա­րե­լի է հենց այն­պես խփ­ել-անց­նել, դրա­նով իբր նաեւ հայ ազ­գայ­նա­կան­նե­րին ի­րենց շուր­­ջը հա­մախ­մ­­բել, բայց ասեմ` թող շա՜տ զ­գույշ լի­ն­են… Շատերը ինձ հետ կատար­ված պատա­հարն էլ “շոու” են ան­վանում, չպա­տ­կե­րաց­նելով անգամ ինչ վի­ճակում եմ եղել: Այդ­պիսի “շո­ու” հերթով այդ խղճուկներին եմ ցանկա­նում: 

- Ի՞նչ­ աղ­մուկ բարձրացավ Ա­րիա­կան տա­ճար կա­ռու­ցե­լու Ձեր հայտարարության շուրջ, ինչու՞ անգամ քրմեր դեմ եղան

- Մի րոպե, նախ` քրմեր չէ, այլ` քուրմ, հետո` ինչպես պարզվեց, քրիստոնյա ՀՀԿ-ի համակիր կամ անդամ քուրմ: Մենք քրմության իմաստը հասկանում եւ հարգում ենք իր իրական եզրույթում: Ձեւ­ականները երբեք չեն ընդունվելու մեր կողմից: Դեռ մեկ տա­րի ա­ռաջ ես եւ Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման խորհրդի ան­դամ Րաֆֆի Բաբակյանը “Ա­րոր­դի­նե­րի Ուխտ”-ի քրմա­կան խորհր­դին ա­­ռա­ջար­կե­ցինք հան­դես գալ Ե­ր­ե­ւա­նում Ա­րիա­կան տա­ճար կա­ռու­ցե­լու նա­խա­ձեռ­նութ­յամբ (մայր տաճար անունը շեշտել ենք մայ­րա­քաղաքում կառուցելու պատ­ճա­ռով): Քրմե­րի կե­սը հա­մա­ձայն էին, կե­սը` սպա­սո­ղա­կան դիրք բռ­­նե­ցին, դեմ չկար, բայց ո­րո­շում չկա­յաց­րե­ցին: Մենք էլ, մեկ տարի սպասելուց հետո, ա­րիա­դա­վան-հե­­թա­նոս հա­յե­րի քա­ղա­քա­կան, հա­­սա­րա­կա­կան, մտա­վո­րա­կան եւ այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րով ու կա­­ռույց­նե­րով ա­րե­ցինք հայտնի հայ­տա­րա­րութ­յունը: Ի՞նչ­ է նշա­նա­­կում այդ քրմի ա­սա­ծը, թե ոչ մի ան­հատ, ոչ մի խումբ չի կա­­րող Արիական տաճար կառու­ցե­լու նա­խա­ձեռ­նութ­յամբ հան­դես գալ ու նույն վայրկ­յա­նին ի­րեն հա­կա­սե­լով շա­րու­նա­կում է, թե նման նա­խա­ձեռ­նութ­յամբ պի­տի հան­դես գան հա­մազ­գա­յին բո­լոր շեր­տե­րը, այդ թվում` ե­կե­ղե­ցին: Ե­րե­ւ­ի այդ քուր­մը առ այ­սօր չի հաս­կա­­ցել, որ Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յան, Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման (ո­րի կազ­մում կա նա­եւ քրմա­կան խորհր­դի ան­դամ` քուրմ) եւ “Լու­սանցք” թեր­թի նա­խաձեռնությունը ստո­րագ­րել են հենց հա­մազ­գա­յին տար­բեր շեր­տեր` քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ, մշա­կու­թա­յին ու մտա­վո­րա­կան մար­դիկ, քր­մու­թ­յան, կրթութ­յան եւ այլ ո­լորտ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հա­յաս­տա­­նա­հա­յեր եւ սփյուռ­քա­հա­յեր: Իսկ նա կար­ծում է, թե հա­մազ­գա­յին շեր­տը դա ա­ռա­վե­լա­պես ե­կե­ղե­­ցին է, կամ էլ… ծիծաղելի սիրա­շա­հում է անում: Քրիստոնյա Եհո­վա աստծու հետեւորդները պիտի Հայ Աստվածների տաճար կառու­ցե՞ն: Նույնիսկ եթե աննկատ նպա­ս­տեն էլ, ա­պա ոչ մի կարգին հե­թա­նոս չպի­տի ընդունի դա, ու Հայ Աստ­վա­ծներն այդ տաճար երբեք չեն այցելի: Ուստի նման քուրմն այ­լեւս պի­տի դի­մում գրի եւ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ո­րե­ւէ մար­­զա­յին բա­ժան­մուն­քում պար­զա­պես քա­հա­նա աշ­խա­տի: Այս­պի­­սի­նե­րով էր պայ­մա­նա­վոր­ված պատ­մա­կան զի­ջո­ղա­կա­նութ­յունն ու հար­­մար­վո­ղա­կա­նութ­յու­նը 300-ա­կան թվա­կան­նե­րին, երբ օ­տա­րեր­­կր­յա քրիս­տոն­յա­նե­րը կա­րո­ղա­ցան ա­ռանց բար­դութ­յուն­նե­րի հաս­­տատ­վել ու ա­վե­րել Հա­յոց եր­­կիրն ու հա­վա­տը: Մենք դա այլ­եւս թույլ չենք տա: Սա ընդ­ա­մե­նը մեկ քրմի կար­ծիք է, ով մեզ հա­մար այ­լեւս քա­հա­նա է, ե­թե ի­հար­կե քրիս­տոն­յա­նե­րը նմա­նին կըն­դու­նեն ի­րենց շար­քե­րը: Ե­կե­ղե­ցին ոչ թե պետք է օգ­նի, այլ պար­տա­վոր է վե­րա­դարձ­նել ազ­գին ու հե­­թա­նոս հա­վա­տա­վոր­նե­րին նր­անց հո­գե­ւոր շի­նութ­յուն­ներն ու այլ հարս­տութ­յուն­նե­րը, ո­րը գո­ղա­ցել է 1700 տա­րի ա­ռաջ` այ­լակ­րո­նութ­յան (ե­հո­վա­պաշ­տութ­յան) հա­­ս­տա­տու­մով եւ հա­մազ­գա­յին ա­վեր-թա­լա­նով: Ա­մե­նայն պա­տա­ս­խա­նատ­վութ­յամբ հայ­տա­րա­րում եմ` Ե­րե­ւա­ն­ում Ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան մայր տա­ճար կա­ռու­ցե­լու գա­ղա­փա­րը ո­գե­ւո­րել է հար­յու­րա­վոր մարդ­կանց, այն քննար­կ­­­վում է նաեւ ին­տեր­նե­տա­յին կայ­քե­ր­ում` հա­յութ­յան տար­բեր հատ­վա­ծ­նե­րի մի­ջեւ, մար­դիկ ար­դեն պա­տ­րաստ են ներդ­րում­ներ ա­նե­լ կամ տա­ճա­րի շի­նա­րա­րութ­յանն ան­վ­ճար մաս­նակ­ցե­լ, այն­պես որ մի քա­նի հո­գու հիս­տե­րիկ շար­­ժում­նե­րը ո­չինչ են այս ա­մե­նի հա­մե­մատ:

- Այս­պես բար­դա­նում է ­Ձեր գործը` հանուն հայ-ա­րիա­կա­նութ­յան վերահաստատման մղվող պայ­­քա­րը:

- Ես հակառակ կարծիքն ու­ն­եմ. ե­­կել է (գուցե ուշացել է) ճշ­մար­­­­տ­ութ­յունն ա­սե­լու պա­հը, եւ ազ­­գը թող ին­քը ո­րո­շի իր ա­նե­լի­քը հավատքի հարցում, երբ իմա­նա իրակա­նու­թ­յու­նը: Ինչ մնում է ներ­­քին պայ­քա­րին, մենք ՀԱՄ-ի շար­քերը միշտ մաք­րել ենք եւ մա­ք­րելու ենք` ան­հր­ա­ժեշտության պարագայում: 

- Քաղաքական ոլորտում սե­փ­ական “կե­ղ­տոտ սպիտակե­ղե­նը” թաքցնում են…

- “Սեփական կեղտ” հաս­կա­ցություն չկա: Կեղտը կեղտ է, որ ավ­լում-թափում ես: Ա­վե­լի լավ է  կեղ­տը մենք հե­ռաց­նենք, քան օ­տա­­րի շա­հարկ­ման թե­մա դարձ­նենք: Մեզ այ­լոց նման ա­նի­մաստ քա­նակ պետք չէ, ի­րա­պես ո­րա­կով եւ նվիր­ված մար­դիկ են անհ­րա­ժեշտ հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու հա­մար: Հայ Աստ­ված­նե­րին քա­նա­կով չենք հետ բե­րե­լու, այլ` ի­ր­ա­կան ու նվի­րա­կան հա­վա­տով, ու այդ­պես էլ ա­նում ենք, եւ արդ­յունքն էլ առ­կա է… 

- Այնուամենայնիվ, այս ամենը բացառապես ներքի՞ն խնդիր է, թե՞ այլ ուժերի մատն է խառը:

- Ես իշ­խող Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան ղե­կա­վա­րութ­յանն եմ դի­մում: Մենք հա­վաս­տի տե­ղե­կութ­յուն ու­նենք, որ ՀՀԿ­-ի` այս­պես կոչ­ված գա­ղա­փա­րա­կան թե­ւ­ից ոմն մե­կը (հին հան­րա­պե­տա­կան­նե­րից), ով փոր­ձում է ազ­գայ­նա­կան ե­րե­ւալ, պար­բե­րա­բար խա­ռ­ն­վում է մեր ներ­կազ­մա­կեր­պա­կան կյան­քին: Երբ ձե­ւա­վոր­վում էր Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի խոր­­հուր­դը, նա փոր­ձում էր խան­գա­րել (նախանձը դաժան բան է), ո­մանց նույնիսկ հետ պա­հեց, ե­ր­ե­ւի ՀՀԿ­-ի` ի­րեն այլ գոր­ծի հա­մար հատ­կաց­ված ո­րոշ գու­մա­ր­նե­րը բաժանելով, բայց ընդ­հա­նուր առ­մամբ չստաց­վեց, ձա­խո­ղեց գոր­ծը: Հի­մա էլ կար­ծում է` մի քրմի մի­ջո­ցով կա­րող է մեզ եր­կա­տել: Մենք գի­տենք, որ այդ հին հանրապետականը հիմա ՀՀԿ­-ում զրոյական կար­գա­վի­ճա­կում է, բայց հար­ցը հնչեց­նում ենք բարձ­րա­ձայն` արդ­յո՞ք նա ՀՀԿ-ի պա­տ­վերն է կա­տա­րում (քա­­նի որ կու­­սակ­ցութ­յան ա­նու­նից է հան­դես գա­լիս), թե գաղտ­ա­գո­ղի` ղե­կա­վա­րութ­յու­նից ա­ռան­ձին քա­ղա­քա­կա­նութ­յուն­ է վա­րում, այն էլ` ան­­հա­ջող ու դա­վա­դիր: Օրինակ, հիշ­յալ քրմին ավ­տո­բուս­ է խոս­­տա­­ցել տրամա­դրել… Սա՞ է դա­վա­ճա­նութ­յան գի­նը, թե՞ պա­լա­տա­կան քուրմ են դար­ձ­նե­լու… այն էլ` եկեղեցու օր­հ­նությամբ: Այս քուր­մը արդեն հա­սցրել է իր տա­նը հավաքել ՀԱՄ-ից հրա­պար­ա­կավ արտաքսված­նե­րին եւ այստեղ-այնտեղի լրտես­ներին, ասենք` հիշյալ “գաղափարական” ՀՀԿ-ական Մուշեղ Լալայանի ման­կ­լա­վիկ­ներին: Եվ նույն այդ հավաքի ժա­­մանակ ՀՀԿ-ի արբանյակ կու­սա­­կ­ցութ­յուններից մեկի ղեկա­վարն էլ արդեն աշխա­տանք­ներ է առա­ջար­կել ներկա­նե­րին: Այստեղ են ասել, եղունգ ու­նես` գլուխդ քորի… Ինձ մնում է հիշեցնել ՀԱՄ-ից հե­ռա­­ցված ու պատերի տակ խո­սա­ցող սին­լքոր­ներին (ովքեր “չգի­տես ինչու” հետաքրքրել են նաեւ ո­մանց). պահպանակներին գոր­ծա­ծելուց հետո միշտ էլ շպր­տում են: Ամե­նուրեք: 

Հար­ցազ­րույ­ցը`  Նա­րե  Մշեց­յա­նի 

“Լուսանցք”-ի կողմից – Ցա­վա­­­լի է, որ թերթի էջերում այս կար­­­­­գի պարզաբանումներ են տեղ գտ­նում: Բայց ցավալի է նաեւ այն, որ Արիական-հեթանոսական տա­ճար կառուցելու մի հրաշալի գա­ղափար այսպես արհեստական ըն­դ­դի­մու­թյան հան­դիպեց: Թեեւ հա­սկանալի է, որ զանգ կախողին միշտ վա­տա­բանում են ճառ ասո­ղները, ու սա “օրինաչա­փ­ու­թ­յուն” է: Ու երբ այդ “օրինաչա­փութ­յուն­ները” ծագում են մի այնպիսի տեղ, որտեղ դրա շունչն անգամ չպի­­տի զգացվեր, այդ ժամանակ էլ շոշա­փելի է դառ­նում սեւի ու սպի­­տա­կի մշտական հակամար­տութ­յունը… 

“Լուսանցք”-ը շարունակելու է ու­շադրության կենտրոնում պահել այս սրբազան գործի` տաճարի կա­­­­ռուցմանն առնչվող մանրա­մա­ս­­­ները: Հետաքրքիր է` մեկ ան­հատն անգամ կարող է քրիստոնե­ական ե­կե­ղեցի կառուցել կամ նպաստել կառուցմանը, իսկ ինչու՞ հիշյալ քրմի տեսակետով, երբ խո­սքը տաճարին է վերաբերում, դա հնարավոր չէ անգամ մի խմբի կողմից… 

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Հայ ազգայնականները պահանջում են

September 25, 2009

Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը սեպ­տեմ­բե­րի 23-ին Հայ ա­րիա­կան մի­ա­բա­նութ­յան գրա­սեն­յա­կում հրա­վի­րել էր մա­մու­լի ա­սու­լիս՝ ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի դեմ կա­տար­ված վրաեր­թի քր­գոր­ծը կար­ճե­լու եւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին թե­մա­նե­րով: 

Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը նախ ներ­կա­յաց­րեց իր դեմ կա­տար­ված “վրաեր­թի” քրգոր­ծը եւ հա­մա­նե­րու­մով այն կար­ճե­լու “հիմ­քե­րը”: 

- Այդ քրգոր­ծը փնթի է կազ­մ­ված, ա­ռանց հա­մոզիչ հիմ­քե­րի, նույնիսկ պաշ­տո­նա­կան գր­ագ­րութ­յան ակ­նա­ռու հա­կա­սու­թ­յուն­նե­րով,-նկատեց Ա. Ավետիսյանը: 

Ըստ նրա՝ քր­գոր­­ծում ա­մե­նա­հե­տաքր­քիր հա­կա­­սութ­յուն­նե­րից մեկն այն է, որ պա­տա­հա­րից 1 ա­միս անց ոս­տի­կա­­նութ­յան փաս­տաթղ­թե­րում նշ­վում է (փաստա­թղ­թերի պատ­ճեն­ները խմբագ­րու­թ­յունում են-խմբ.), որ հայտ­նի չէ վրաեր­թի մե­ղա­վոր վա­րոր­դը եւ չկան վկա­ներ, բայց  այս­պես կոչ­ված վրաեր­թից ըն­դա­մե­նը օ­րեր անց, երբ ին­քը հի­­վան­դա­նո­ցում էր, իր ըն­կեր­նե­րին եւ հա­րա­զատ­նե­րին է մո­տե­նում ոմն Շո­ղա­կաթ Ա­միր­խան­յան եւ ներ­կա­յա­նա­լով որ­պես պա­տա­հա­րի մե­ղա­վոր, ինչ-ինչ ա­ռա­ջար­կ­ներ է ա­նում՝ մեղ­քե­րը քա­վե­լու հա­­մար: Ի դեպ, հե­տո քրգոր­ծում նշ­­վում է՝ իբր վա­րոր­դը ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի կա­տա­­րած հա­մա­պա­տաս­խան աշ­խա­­տանք­նե­րի շնոր­հիվ, զգա­լով իր մեղ­քը, հան­դես է ե­կել մե­ղա­յա­­կա­նով: Իբր մե­ղա­վոր վա­րոր­դը տե­ղե­կա­ցել է, որ ոս­տի­կան­ներն ի­­ր­են են փնտրում (կար­ծես դա չէր հաս­կա­նում) ու ներ­կա­յա­ցել է Շա­հում­յա­նի ոս­տի­կա­նութ­յան բա­ժան­մունք, որ­տե­ղից նրան ու­ղար­կել են Է­րե­բու­նու բա­ժան­մունք: Այ­ս­ինքն՝ ա­ռա­վո­տից մին­չեւ ուշ գի­շեր Ար­մեն Ա­վե­տիս­յա­նին փնտրող կու­սա­կից­նե­րը, նաեւ գնալով ոս­­տի­կա­նութ­յուն, չեն ի­մա­նում նրա տե­ղը, իսկ այդ ավ­տո­վա­րոր­դը հան­կարծ ի­մա­նում է եւ ոս­տի­կա­նութ­յան մի բա­ժան­մուն­քի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից (վրաեր­թի դեպ­քը հայտ­նե­լուց հե­տո) բա­րե­կա­մա­բար բաց է թողն­վում եւ ըն­կե­րա­բար ու­ղարկ­վում է ոս­տի­կա­նա­կան մեկ այլ բա­ժան­մունք:   

Հե­տաքր­քիր է, որ այս­պես կոչ­ված վրաեր­թի ժա­մերն էլ­ են տար­բեր նշված եւ նույն անձի` Շ. Ամի­ր­խանյանի ցուց­մունք­նե­րում կան միմյանց հա­կա­սող բա­ցատ­րութ­յուն­ներ: Սկզբում նշվում է ժա­­մը 11-12-ը՝ որ­պես վրաեր­թի ժամ, սա­կայն երբ պարզ­վում է, որ ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը ժա­մը 13:10-ին զան­գա­հա­րել է իր մա­մու­լի խոս­նա­կին եւ ա­սել, որ գա­լիս է գրա­սեն­յակ, ա­պա հան­կարծ վրաեր­թի պա­հը դառ­նում է ժա­մը 14:00-ի սա­հ­ման­նե­րը: Այս ամ­բողջն էլ հա­կա­­սութ­յան մեջ է ոս­տի­կա­նութ­յան տր­ա­մադ­րած հեր­թա­կան փաս­տա­թ­ղ­թում, ըստ որի, մա­յի­սի 4-ին (իբր վր­աեր­թի օ­րը) ոս­տի­կա­նութ­յան հա­­մա­պա­տաս­խան բաժ­նում առ­հա­սա­րակ վրաերթ չի գրանց­վել Ա­­գա­թան­գե­ղո­սի փո­ղո­ցում: Հե­տո հան­կարծ վրաեր­թի փո­ղո­ցը դառ­նում է Տի­տոգ­րադ­յանը, սա­կայն այն­­տեղ էլ չեն գտնվում վկա­ներ: Քրգոր­ծում ներ­կա­յաց­ված են իբր եր­կու վկա­նե­րը՝ Է­րե­բու­նի պո­լիկ­լի­նի­­կա­յի քույրն ու պա­հա­կը: Մինչդեռ նրանք ցուց­մուն­քով հրա­ժար­վում են վկա լի­նե­լուց՝ ա­սե­լով, որ Ար­մեն Ա­վե­տի­ս­յա­նի մա­սին ի­րենց տե­ղե­կաց­րել են տա­րած­քում գտնվող մի քա­նի անձինք, իսկ իրենք պար­զա­պես ե­կել են օգ­նե­լու ար­յու­նա­քամ լի­նող ՀԱՄ ա­ռաջ­նոր­դին, ո­ր­ին գր­ան­ցել են որպես անհայտ անձ: Պարզ­վում է` Շո­ղա­կաթ Ա­միր­խան­յա­նը վրաեր­թից ո­րոշ ժա­մա­նակ անց է միայն Ա­գա­թան­գե­ղո­սի փո­ղո­ցից իր մե­քե­նա­յի մեջ դր­ել Ար­մեն Ա­վե­տիս­յա­նին եւ բե­րել ու ա­ռանց բժիշկ­նե­րին հանձ­նե­լու թողել է (ինչ-որ մարդ­կանց հետ) պո­լիկ­լի­նի­կա­յի դի­մա­ցի այ­գու մեջ ու փա­խել: Հե­տո փաս­տա­թղ­թե­րում նշվում է, թե Տի­տոգ­րադ­յան փո­ղո­ցում ար­յան նման հե­ղու­կի հետ­քեր կա­յին, ո­րը չի են­­­թարկ­վում զննութ­յան, քան­զի չի ար­ձա­նագր­ված քրգոր­ծում, իսկ իբր վրաեր­թի փո­ղո­ցում (Ա­գա­թա­ն­­գե­ղո­սի) բա­ցա­կա­յում են ար­յան հե­տ­քե­րը: Սա այն դեպ­քում, երբ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը ոտ­քից գլուխ կոտր­վածք­նե­րից եւ ջարդ­վածք­նե­րից ար­նա­քամ լի­նե­լուց է ե­ղել: 

Չեն պահ­պան­վել նաեւ ՀԱՄ ա­ռաջ­նոր­դի հե­ռա­խո­սա­յին վեր­ջին զրույց­նե­րի հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րը, քրգործում չկան դրանց վերծանումները, նույ­նիսկ հե­ռա­խո­սը որ­­պես ի­րե­ղեն ա­պա­ցույց չի ներգ­րավ­վել քրգոր­ծում, այն դեպ­քում, երբ ըստ վա­րոր­դի՝ տու­ժո­ղը հե­ռա­խո­սով խո­­սե­լիս է ե­ղել, ո­րը հար­վա­ծից հե­տո բո­լո­րո­վին չի վնաս­վել: Ուշա­դրու­թ­յուն դարձնենք` ամենեւին չի վնասվել, չնայած տուժողի ստացած` կյանքին վտ­անգ սպա­ռ­նացող կոտրվածքների ու վն­ա­ս­վ­ած­ք­նե­րի: 

Մի դիտարկում էլ. քննության արձա­նա­գրութ­յուններում նշվում է, թե վա­րոր­դի կող­քին մին­չեւ քսան տա­րե­կան տղա է եղել, հե­տո… հերք­վում է դա: Իսկ այդ վա­րոր­դի տղան, ով հայտն­վել է հի­վան­դա­­նո­ցում եւ բա­նակ­ցել այնտեղ ներ­կա մարդ­կան­ցից ո­մանց հետ, հենց այդ տա­րի­քին է: Նա, մի քանիսի ասելով, նույ­նիսկ պար­ծե­ցել է, թե Լա­վան­դա­յի Ա­րա­յի­կիկող­մից հո­վա­նա­վոր­վում է ի­րենց գոր­ծը՝Սիթի քեփՍՊԸ-ի (տաքսի ծառա­յու­թյուն), ուս­տի ի­րենք ա­պա­հով­ված են եւ ոչ մեկից էլ չեն վախե­նում

ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը հայտ­նեց, թե կա­րող է է­լի ան­հե­թեթ դրվագ­ներ ներ­կա­յաց­նել քր­գոր­ծից, բայց բա­վա­րար­վե­ց այս­քա­նով. “Քրգոր­ծը կարճ­վում է ա­ռանց վկա­նե­րի ու դեպ­քե­րի հա­վաս­տա­լից հիմ­նա­վոր­ման, բայց ոչ մի պաշ­տոն­յա կամ գոր­ծա­րար ոչ մե­կի հա­մար չեն կա­րող վա­հան կամ պա­շտ­պան լի­նել, իսկ փաստերը ճշտվե­լու դեպ­քում հենց հովանավորողները խո­ցե­լի կդառ­նան”: Ուս­տի ՀԱՄ-ը իր հե­տաքն­նութ­յու­նը շա­րու­նա­կում է եւ ստիպ­ված է հայ­տա­րա­րել, որ իշ­խա­նութ­յուն­նե­րի նման պահ­ված­քը պար­տադ­րում է ի­րա­վա­կան հար­թութ­յուն (ԱԺ) մտցնել “վեն­դե­տա­յի”-վրե­ժի մա­սին օ­րեն­քը, որ­պես­զի մար­դիկ, իտալացիների նման, օ­րի­նա­կան ձե­ւով ի­րենց հար­ցե­րը լու­ծեն: Այ­լա­պես՝ պաշ­տոն­յա­­ներն ու այ­լաբ­նույթ վեր­նա­խա­վա­յին խա­ժա­մու­ժը, այս­պես թե այն­պես, ա­ռաջ­նորդ­վում է վրե­ժի ի­րա­վուն­քով, ուս­տի դա պետք է բո­լո­րի հա­մար գրել ու ի­րա­գոր­ծե­լի դարձ­նել: Միեւ­նույնն է, դա ինք­նա­բե­րա­բար լի­նում է:… 

Թշնամի երկրի հետ` ո՛չ մի հարաբերություն 

ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը ներ­կա­յաց­րեց Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման տե­սա­կե­տը հայ-թուր­քա­կան հոր­ջորջ­վող հա­­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին: Նա նշեց, որ այդ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը ա­ռա­վե­լա­պես օ­­տար եւ ի­րենց աշ­խար­հի տե­րե­րը հռչա­կած ու­ժե­րի շա­հե­րից բխող պար­տադ­րանք են, քան՝ հայ­կա­կան ու թուր­քա­կան կող­մե­րի բա­րի կա­մե­ցո­ղութ­յան արդ­յունք: Եր­կու կող­մե­րը պնդում են, որ այդ նա­խա­պայ­մա­նա­գիրն ըն­դուն­ված է ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի, ին­չը հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­­ներ է ստեղ­ծում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար: Ե­թե նույ­նիսկ հա­մա­գոր­ծակ­ցե­լու հա­­վա­սար պայ­ման­ներ ստեղծ­վեն էլ, միեւ­նույնն է, նա­խա­պայ­մա­նագ­րի շա­րադ­րան­քը հե­տա­գա­յում ա­ռաջ է բե­րե­լու տասն­յակ նա­խա­պայ­ման­ներ, ինչն այ­լեւս կող­մե­րի հա­­մար վե­րահս­կե­լի չի լի­նե­լու, քան­զի շո­շա­փե­լու է ոչ միայն եր­կու երկր­նե­րի շա­հե­­րը նե­րա­ռող հար­ցեր: Բա­ցի այդ, ներ­կա նա­խա­պայ­մա­նագ­րա­յին փաս­տաթղ­թում առ­կա են մի շարք հիմ­նա­հար­ցեր, ո­րոնք կարճ ժա­մա­նակ անց դառ­նա­լու են հիմ­նախն­դիր­ներ եւ խո­չըն­դո­տե­լու են հա­յութ­յան պայ­քա­րին՝ մեր ի­րա­վունք­նե­րի ու խն­դիր­­նե­րի պաշտ­պա­նութ­յան մեջ: Հա­յաս­տա­­նի Հան­րա­պե­տութ­յու­նը չու­նի դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան հետ, չի ճա­նա­չել այդ երկ­րի տա­րած­քա­յին ան­ձեռ­նմ­խե­լիութ­յու­նը, ուս­տի ան­հաս­կա­նա­լի է “հայ-թուր­քա­կան սահ­մա­նի բա­ցում” ձե­ւա­կեր­պու­մը: Այդ այս­պես կոչ­ված սահ­մա­նի եր­կու կող­մե­րում էլ հայ­կա­կան տա­րածք­ներ են՝ Ա­ր­եւ­մտ­­յան եւ Ա­րե­ւել­յան Հա­յաս­տան­նե­րը, եւ դա Հա­յաս­տա­նի եր­կու հատ­ված­նե­րի մի­ջեւ ար­­գե­լա­փակ­ված սահ­մա­նի բա­ցում է ի­րա­կա­նում: Այս ի­րո­ղութ­յու­նից ել­նե­լով՝ “հայ-թուր­քա­կան պայ­մա­նա­գիր” ձե­ւա­կեր­պու­մը նույն­պես չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը: Սա հիմ­նա­կա­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն-Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յուն հա­րա­բե­րութ­յուն­ներն են նա­խան­շում, քան­զի հա­յութ­յան զգա­լի մասն այ­սօր սփյուռ­քում է ապ­րում, իսկ սփյուռ­քա­հա­յութ­յան եւ հա­յաս­տա­նա­հա­յութ­յան (նաեւ` ար­ցա­խա­հա­յութ­յան, ջա­վախ­քա­հա­յութ­յան) զգա­լի հատ­վա­ծը դեմ է սույն նա­խա­պայ­մա­նագ­րին եւ այն չի կա­րող հա­մար­վել հայ-թուր­քա­կան: Այս փաս­տա­թուղթն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի վա­վե­րաց­նե­լով՝ ՀՀ-ն կճ­ա­նա­չի Թուր­քիա­յի ներ­կա­յիս սահ­ման­նե­րը, ա­ռանց Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի խնդի­րը եւ հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րն­ ար­ծար­ծե­լու: Նա­խա­պայ­­մա­նագ­րում նշ­­ված է, որ կող­մե­րը հա­մա­գոր­ծակ­ցե­լու են ա­հա­բեկ­չա­կան պայ­քար­նե­րի դեմ: Ակն­հայտ է, որ հայ­կա­կան ՀԱՀԳԲ (Ա­ՍԱ­ԼԱ) կազ­­մա­կեր­պութ­յու­նը եւ քրդա­կան ՔԲԿ-ն թուր­քե­րը հա­մա­րում են ա­հա­բեկ­չա­կան կա­ռույց­ներ, ին­չը դժվա­րին կա­ցութ­յան մեջ է գցե­լու ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին՝ հե­տա­գա­յում ա­զա­տագ­րա­կան պայ­քար­նե­րը (նաեւ՝ ար­ցախ­յան) պաշտ­պա­նե­լու հար­ցում: Ճա­նա­չե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քա­յին ան­ձեռ­ն­մ­խե­­լիութ­յան ի­րա­վունք­նե­րը՝ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յու­նն­ օ­րի­նա­կա­նաց­նե­լու է ոչ միայն բուն Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան հատ­վա­ծի բռնա­զավ­թու­մն­ իր կող­մից, այ­լեւ՝ Ար­ցախ-ԼՂՀ-ն եւ ա­զա­տագր­ված տա­րա­ծք­նե­րը դի­տար­կե­լու է հա­յե­րի կող­մից բռ­նա­­զավթ­ված հո­ղեր, եւ այս պայ­մա­նագ­րի ե­րե­ւան գա­լուց ան­մի­ջա­պես հե­տո պաշտ­պա­նե­լու է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քա­յին ան­ձեռ­նմ­խե­լիութ­յան հար­ցը: Այ­սինքն՝ սույն պայ­մա­նագ­րով ՀՀ-ն վա­վե­րաց­նե­լու է Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան ու ա­րե­ւել­յան հատ­ված­նե­րի (նաեւ՝ Նա­խի­ջե­ւ­ա­­նի ու Ջա­վախ­քի) բռնա­զավ­թում­նե­րը: Վա­վե­րաց­նե­լով այս նա­խա­պայ­մա­նա­գի­րը՝ ՀՀ-ն, կա­մա թե ա­կա­մա, նպաս­տե­լու է Ա­ր­եւ­մտ­­յան Հա­յաս­տա­նի թուր­քաց­մա­նը, ին­չը առ այ­սօր տե­ղի չի ու­նե­նում հայ­կա­կան տա­րածք­նե­րում՝ թույլ զար­գա­ցած տնտե­սութ­յան եւ քրդա­կան դի­մադ­րութ­յան պայ­ման­նե­րում: Բազ­մա­թիվ թուր­քեր էլ ի վեր­ջո սպ­ա­սում են, որ հա­յե­րը մի օր հետ կպա­հան­ջեն ի­րենց հո­ղե­րը, ո­րոնց վրա նրանք այդ­պես էլ չեն բնա­կվում հիմ­նա­կա­նում: Այս­պես կոչ­ված հայ-թուր­քա­կան սահ­ման­նե­րի բա­ցու­մից հե­տո տնտե­սա­կան զար­գա­ցումն ան­խու­սա­փե­լի կդառ­նա, եւ հայ­կա­կան հո­ղե­րը կթուր­քաց­վեն՝ պայ­մա­նա­վոր­ված ֆի­նան­սա-տնտե­սա­կան գոր­ծո­նով, բայց բա­ցի տնտե­սա­կան գոր­ծո­նից կփոխ­վի նաեւ հո­գե­բա­նա­կան գոր­ծո­նը, որ այդ հո­ղե­րն­ ի վեր­ջո հայ­կա­կան են, եւ կդիտ­վեն այ­լեւս թուր­քա­կան: Նա­խա­պայ­մա­նագ­րում նշված տա­րաբ­նույթ հանձ­նա­ժո­ղով­նե­րի քննար­կում­նե­րում մի­տում­նա­վոր կեր­պով կաս­կա­ծի տակ կդրվեն Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հար­ցը, մշա­կու­թա­յին ու պատ­մա­կան տար­բեր ի­րո­ղութ­յուն­նե­րը, ին­չը էա­պես կթու­լաց­նի հայ­կա­կան դի­վա­նա­գի­տութ­յա­ն ­հիմ­քե­րը եւ, առ­հա­սա­րակ, հայ­կա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում:

Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը մտա­հոգ­ված այս նա­խա­պայ­մա­նագ­րի բաց­վող վտանգ­նե­րից, կոչ է ա­նում ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին, ԱԺ պատ­գա­մա­վո­րա­կան խումբ-խմբակ­ցութ­յուն­նե­րին՝ զերծ մնալ ա­ռաջ քաշ­ված փաս­տաթղ­թի վա­վե­րա­ցու­մից եւ հայ-թուր­քա­կան պայ­մա­նա­գիր ա­ռա­ջար­կել հա­յութ­յան կեն­սա­կան շա­հե­րը պաշտ­պա­նող մի շարք նա­խա­պայ­ման­նե­րից հե­տո՝ ինչ­պի­սիք են օ­րի­նակ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նա­չումն ու դա­տա­պար­տու­մը, հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­նե­րի խնդի­րը եւ հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րը Թուր­քիա­յում: Իսկ, առ­հա­սա­րակ, Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը դեմ է թշնա­մի երկ­րի հետ ո­րե­ւէ հա­րա­բե­րութ­յան հաս­տատ­մա­նը: Ե­թե Եվ­րո­պա­յին կամ Ա­րեւ­մուտ­քին մի­ջազ­գա­յին ճա­նա­պարհ­նե­րը կամ խո­ղո­վա­կա­շա­րե­րը օգ­տա­գոր­ծել է պետք, ա­պա թող ստի­պեն Թուր­քիա­յին բա­ցե­լու սահ­ման­նե­րը, ին­չն­ ա­րել եւ ա­նում են Ի­րա­քում, Աֆ­ղանս­տա­նում կամ Հա­րավս­լա­վիա­յում: Մե՛նք չենք փա­կել սահ­ման­նե­րը, եւ աշ­խար­հի գեր­տե­րութ­յուն­նե­րը կա­րող են Ան­կա­րա­յին ստի­պել այն բա­ցե­լու: Բայց չէ, Թուր­քիա­յի ցան­կութ­յունն է Հա­յաս­տա­նին ներ­քա­շել ի­րեն հու­զող հար­ցե­րի հոր­ձա­նու­տի մեջ եւ լու­ծել դրանք մի­ջազ­գա­յին ճնշում­նե­րով: Այ­սօր Վրաս­տա­նի հետ էլ իբր հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նենք, սա­կայն, երբ ու­զում` ճա­նա­պարհ­նե­րը փա­կում են, երբ ու­զում՝ բա­ցում են, ու դեռ սահ­մա­նա­յին խնդիր­ներ էլ են ար­­ծար­ծում ու Ջա­վախքն էլ հա­յա­թա­փում են: Իսկ մենք պե­տա­կա­նո­րեն լռում ենք, քա­նի որ պայ­մա­նա­գիր ու­նենք: Այն­պես որ Ան­կա­րան իր նպա­տա­կին հաս­նե­լուց հե­տո կա­րող է ա­րագ փա­կել սահ­ման­նե­րը ու` վերջ “եղ­բայ­րութ­յա­նը”, իսկ պայ­մա­նա­գի­րը ար­ձա­նագր­ված փաստ է ու կմնա: 

…Ոչ` հայ-թուրքական եղբայրական կտերին

 Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման խորհր­դի ան­դամ, պատ­մա­կան գի­տու­թ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Գե­ւորգ Յա­զըճ­յա­նը ներ­կա­յաց­րեց հատ­կա­պես այն վտանգ­նե­րը, ո­րոնք հա­կա­սութ­յան մեջ են ներ­քա­շե­լու Հա­յաս­տա­նի եւ սփյուռ­քի հա­յե­րին: Թուր­քիա­յին մի բան հստակ հա­ջող­վել է, ար­դեն պա­ռակտ­ման է հասց­րել հա­յութ­յա­նը հայ­րե­նի­քում եւ սփ­յու­ռ­քում: Հատ­կա­պես Հա­յաս­տա­նում հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չութ­յուն է տե­ղի ու­նե­նում, թուր­քա­կան քա­րոզ­չութ­յուն, ո­րը կա­տա­րում է ԱԳ նախ­կին նա­խա­րար Վար­դան Օս­կան­յա­նը: “Մոսկ­վա” կի­նո­թա­տ­­րո­նում շա­րու­նակ­վում է “Սի­րե­լի եղ­բայրս. հա­յե­րը Թուր­քիա­յում 100 տա­րի ա­ռա­ջ” խո­րա­գի­րը կր­ող բա­ցիկ­նե­րի հա­վա­քա­ծո­ւի ցու­ցա­հան­դե­սը, ո­րի հո­վա­նա­վո­րը հենց “Սի­վի­լի­թա­ս” հիմ­նադ­րամն է, ո­րի խորհր­դի նա­խա­գա­հը Վ. Օ­ս­­­­կան­յանն է: Բա­նա­խո­սը նշեց, որ ցու­ցա­հան­դե­սում հայ­կա­կան տե­ղա­նուն­նե­րը ներ­կա­յաց­ված են թուր­քա­կան ա­նուն­նե­րով. “Ի­հար­կե, թուր­քե­րը կա­րող են փո­խել այդ ա­նուն­նե­րը, բայց մենք ի­րա­վունք չու­նենք ներ­կա­յաց­նել այդ­պես: Մենք պետք է հայ­կա­­կան տե­­ղա­նուն­նե­րը նշեն­ք”: 

Ըստ նրա, Հա­յաս­տա­նում սկս­վել է հա­յոց ու­ղե­ղալ­վաց­քի ուղ­ղու­թ­յամբ ահ­ռե­լի մի ճնշու­մ, ո­րում իր դե­րա­կա­տա­րութ­յունն ու­նի նաեւ Վ. Օս­կան­յա­նը, ով այդ դա­վադ­րա­կան խմբա­կի ան­դամ է: “Հաս­կա­նա­լի է, որ սի­րե­լի եղ­բայ­րը թուր­քե­րի հա­մար հա­յերն են: Մեզ հի­մա­րաց­նե­լու հեր­թա­կան ձեւն է: 1909թ. Ա­դա­նա­յի ջար­դե­րից ա­ռաջ այս­պի­սի սի­րե­լի եղ­բայ­րա­կան կո­­չե­րով էին մեզ հի­մա­րաց­նու­մ”,-ա­սաց պա­տ­մա­բա­նը՝ հա­վե­լե­լով, որ այն մար­դիկ, ով­քեր պա­հան­ջ­ում են ներ­կա­յիս ԱԳ ­նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նի հրա­ժա­րա­կա­մը, պետք է գի­տակ­ցեն, որ ա­մեն ինչ սկսվել է տա­ր­ի­­ներ ա­ռաջ` այ­սինքն հենց Վ. Օս­կան­յա­նի նա­խա­րար լի­նե­լու տա­րի­նե­րին:

Իսկ “սի­րե­լի եղ­բայրս” մո­տե­ցու­մը շատ նման է մա­սո­նա­կան հայ-թուր­­քա­կան օթ­յա­կա­յին եղ­­բայ­րութ­յա­նը՝ ինչն ավարտվեց Հայոց ցեղա­սպանությամբ: Հա­յա­ս­­տա­նում տե­ղի է ու­նե­նում թուր­քա­­կան քա­րոզ­չութ­յուն, ո­րը կա­տա­րում է ԱԳ նախ­կին նա­խա­րար Վ. Օս­կան­յա­նը: 

“Ուղեղալվացքի” գործուն մա­ս­նակիցներից Գ. Յա­զըճ­յա­նը նշ­եց վեր­լու­ծա­բան Անդ­րա­նիկ Միհ­րան­յա­նին, Լրատ­վա­մի­ջոց­նե­րի Կո­վ­կաս­յան ինս­տի­­­տու­տի տնօ­րեն Ա­լեք­սանդր Իս­­կան­դար­յա­նին, ինչ­պես նաեւ՝ Հա­յ­կա­կան բա­րե­գոր­­ծա­կան ընդ­հա­նուր միութ­յան նա­խա­գահ Պերճ Սեդ­րակ­յա­նին: 

… Չխոսե՛լ ամբողջ հայության անունից

ՀԱՀ խորհրդի անդամ, հայ­րե­նիք-սփ­յուռք կա­պե­րի նա­խա­ձեռ­նող Րաֆֆի Բաբակյանը նշեց, որն ներկա Հա­յաստանը ամբող­ջա­կան Հա­յա­ս­տանի մի փոքրիկ հատվածն է միայն: Հայ ժողովրդի զգալի մասը ապրում է սփյուռ­քում: Մեծ մասը ժառանգներն են ցեղասպան­ված­ների, եւ նրանք ոչ մի պատճառով չեն պատրաստ­վում մոռանալ Ար­եւ­մտյան Հա­յա­ս­տանը: Որեւէ իշ­խա­­նու­թյուն ՀՀ-ում չպետք է  խո­սի ամբողջ հայու­թյան կամ ամ­բող­ջական Հայաս­տանի անունով: Այս Հայաստանը պետք է կոչվի Ար­­­եւելյան Հայաս­տան, հստակ ա­սե­­լով, որ կա նաեւ Արեւմտյան Հա­­յաստան: Սրանով մի քանի հար­­ցեր են լուծվում: Նախ՝ մեր ներ­­­­սում, եւ որ ավելի կա­ր­եւ­որ է՝ Ա­րեւմուտքում, որպե­ս­զի չփոր­ձեն ան­­հար­կի ճնշումնե­րով ազ­դել ՀՀ որ­եւէ իշխանության վրա՝ առանց սփյուռքի կարծիքը հար­ց­նելու: Չի կարելի անտեսել սփ­յուռքահա­յե­րի կարծիքը այն պարզ պատճա­ռով, որ նրանց մեծ մասը հայտ­նվ­ել են սփյուռքում ոչ իրենց մեղ­քով: Դա նրանց դժբախ­տ­ութ­յունն է եւ ողբերգությունը, ո­րի պատճա­ռը ցեղասպանու­թ­յունն է: Արեւմտ­յան Հայաստանը եւ ցե­ղասպա­նու­թ­յունը չի կարելի միմ­յան­ցից ան­ջատել: Նրանք, ովքեր օրնիբուն աշ­խատում են ցեղաս­պա­նու­թյան ճանաչման գործով, պարտավոր են նույն պահին հի­շե­ց­նել մեր պատ­­մա­կան երկրի հո­ղային պա­հա­ն­ջ­ները: 

Ցեղասպանությունը արտեր­կի­րը ճանաչում է իբրեւ ոճրագոր­ծու­­թ­յուն, իսկ մենք պետք է շեշ­տ­ենք նաեւ հողային պահանջը: Ցե­ղասպանության ճանաչումը ինք­նա­նպատակ չէ: Մենք պետք է վե­րաբնակեցնենք մեր տարած­ք­նե­րը, իսկ այսօր դա չենք անում նույ­­նիսկ մեր ազատագրված տա­րածքներում: 

Այս տեսակետը միանշանակ պն­­­­­­­­դեցին նաեւ ասուլիսին ներկա ՀԱՀ խորհրդի ան­դամներից Վազ­գեն Ղազարյանը, Աշոտ Բա­դալ­յա­նը, իսկ Արմեն Ավետիսյանը եզ­րա­փակեց ասուլիսը` ընդգծելով, թե Հայ ազգայնականների համա­խմ­­բումը կտրականապես դեմ է ո­ր­­եւէ հարաբերության հաստատ­մա­նը թշնամի պետության հետ: Այն պետության հետ, որ հիմնված է մեր տարածքների ու արյան վրա:

 Անի  Մարության

Վահագն  Նանյան 

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Նախնյաց պաշտամունքի տոնից մինչեւ… մեռելոց

September 25, 2009

“Մեռելոց է…” (ՀՀ-ում իշխանությունների ու եկեղեցու կողմից գնալով տարածվող արտահայտություն)

“Հայրենի՛ք: Այդ հասկացողությունը կը պատկանի ավելի բարոյական իրերի կարգին, քան նյութական: Դա, հայրենի հողը լինելուց զատ, “որին նախախնամությունը շղթայել է մեր մարմինը ու հոգին”, միությունն է նաեւ նրանց, որոնք ապրել են, որոնք կ՛ապրեն եւ որոնք պիտ ապրեն”,- ասել է Նժդեհը: “Որոնք ապրել են”,- նրանք ազգի‘ կենդանի ոգի դարձած այն նախասկիզբներն են, որոնք ոգեղենորեն հսկում, հովանավորում են ողջերին: Նրանց, այլ կերպ, անվանում ենք նախնիներ: “Նախնիների աճյունն է ստեղծում Հայրենիքը”,- ասել է Լամարտինը: Նախնիների պաշտամունքն է ազգին ազգ պահում, ապահովում նրա ողջապահիկ ընթացքը, բարոյապես պահում նրան անսայթաք: Նախնիների դեմ մեղանչած ազգը, վաղ թե ուշ, դառնում է ժողովուրդ, մեծապես վտանգում իր ապագան: Իմաստունները վաղուց են նկատել, որ հավատալիքներն ու կրոնները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ նաեւ նախնիների (եւ նրանց մեջ հատկապես մեծերի) պաշտամունքի արտահայտություն: Չի կարող հավատք ու կրոն ունենալ իր նախնիներին ուրացող ազգը:

Հայն այն ազգերից է, ով անմահության եւ հավերժության զգացումն ունի (արիական լեզվի նախաձեւերում Հայ հենց անմահություն, հավերժ կենդանություն էլ նշանակում է): “Հայը լինելական ազգ է”,- ասում է Նժդեհը: Դրա արտահայտություններից է այն, որ Հայի համար նախնին էլ է ապրում, ապրում է, սակայն, ներկայում ու գալիքում ապրողների համեմատ նախադաս լինելով (որը եւ նշանակում է նախնի բառ-խորհուրդը): Հայն է, որ զգալով նախնու ներկայությունը` նրա կենացն է խմում, ասելով՝ “կենդանի կենացը”: Ըստ հայ հոգետիպի, նախնու կյանքը, ի տարբերություն ներկայում նյութականացված մարմնով՝ Հոգով ապրողների, երկակի է. նա ապրում է, մի կողմից, որպես Հոգի՝ ապրող սերունդների մեջ. եւ, մյուս կողմից, որպես Ոգի՝ աննյութ հրե ամբողջություն: “Հոգի- նշանակում է տեսակային (անհատական) նյութականացված հուր: Փաստորեն՝ Հոգի-ն նյութականացված մարմնով ոգին է, իսկ Ոգի-ն աննյութ՝ հրե մարմնով հոգին է…” (Ուխտագիրք): Փաստորեն, ըստ հայ ընկալումի, նախնին հրե ամբողջություն՝ ոգի դարձած, նոր կերպարանք ընդունած, նորովի ապրող ազգի ներկայացուցիչն է, ով ապահովում է կապը մարմնապես ապրող, հետո ծնվող ազգի սերունդների ու նրանց նախահոր, եւ՝ նրա միջոցով՝ նաեւ ազգի Արարչի ու Աստվածների միջեւ:

Հայի համար որպես հոգի ապրողի մահվան ողբերգությունը մեծ ցավ պատճառելով՝ միաժամանակ ոգե-կենսական խթան է որպես հոգի ապրելը շարունակողների համար: Հայոց ավանդույթներով մահը վերջնական ոչնչացում չէ, այլ՝ կյանքի վիճակ. մարդու հոգեւոր կենսահուրը մահվամբ մարմնի պես ոչ թե անէանում, իր կենսագործունեությունը դադարեցնում է, այլ փոխակերպվում է այլ՝ ոգեղեն կենսահուրի, որը անընդհատ վերամարմնավորելու, նույնիսկ՝ որպես հոգի ծնվելու ներքին հնարավորությունն ունի իրենում: Հայոց լեզուն էլ է հաստատում, որ մահ նշանակում է ոչ թե ոչնչացում, այլ՝ պարփակված զորություն, էներգիա (մ-նշանակում է պարփակում, ընդգրկում, իսկ ահ՝ զորություն, էներգիա): Ապրողի մահվան հարուցած ցավը այդպես դառնում է թե՛ անցումի տանջանք (մեկ այլ առումով՝ երեխան էլ է տանջանքով՝ ճիչով լույս աշխարհ գալիս), թե՛ հիշատակի մի անմար ջահ ազգի անհայտ գալիքը լուսավորելու համար: Ո՞վ է, բացի մեզանից, ստեղծել ցավի երդումը՝ “իրիցուկ մեռելներին”-ը կամ՝ “հո՛րս գերազմանը վկա”-ն: Ո՛չ մի ազգի հատուկ չէ մեր՝ մահացածին տված “լուսահոգի” (“ողորմի՛”-ն` մահացածին մեկընդմիշտ ոչնչացնող, նրա “էլ չկա”-ն հաստատող այդ արտահայտությունը քրիստոնեական ձեւ է), “փառք” գնահատումները: Ո՞ր ազգն է, ինչպես նկատում է Հայկ Ասատրյանը, իր գերեզմանները հաստատել բարձունքների վրա, ասել է, թե՝ ողջերն ապրում են մեռած հայրերի եւ մայրերի ոգիների հսկողության տակ: Մեր էությունից անբաժան է հայրերի գերեզմանը, դրանից ենք մենք մեր անցյալի ոգեղեն հուրն առնում:

Շատ բան ասող է հետեւյալն էլ: Ինչպես հայտնի է, օտար կրոնը՝ քրիստոնեությունը Հայաստան մուտք գործելուց ի վեր՝ դրա հայաստանյան ինստիտուտը՝ Առաքելական եկեղեցին ամեն ինչ արեց հայի միջից նախնիների հիշողությունն անգամ վերացնելու, նրան մանկուրդ դարձնելու համար: (“Երկրի վրայ ոչ մեկին ձեզ հայր մի կոչէք”,-ասում է Մատթեոս ավետարանիչը՝ հիշատակելով Հիսուսի՝ մարդու մեջ բճություն՝ հայրուրացություն ու հայրենամերժություն սերմանող գլխավոր պատվիրաններից մեկը: Գրիգորիս՝ “լուսավորիչ” հորջորջյալը ու նրա հինած եկեղեցին հրով ու սրով քրիստոնեությունը Հայաստան մտցնելով՝ հետեւելով քրիստոնեական “վարդապետության” հիմնադրի այդ ասածին՝ ամեն ինչ արեցին հայի միջից “հոր տան”, ազգի ու հայրենիքի հիշողությունն անգամ վերացնելու (տես Ագաթանգեղոս) եւ նրան ջհուդական նախնիներին, ջհուդական արժեքներին ու կրոններին կապելու, նրան ջհուդացնելու համար:) Բայց, չնայած դրան, չնայած 301-ից վեր այդ ինստիտուտի կողմից հային, նրա հոգուն օտար՝ սրբերով ու նախնիներով, դրանց կյանքի ամենասովորական պահերին անգամ (օրինակ՝ Հիսուսի՝ էշով Երուսաղեմ մտնելուն) նվիրված տեսակ-տեսակ տոներով կալել-կապելու ջանք ու եռանդին՝ հայը երբեք իր նախնիներին չուրացավ. նա նրանց մի՜շտ հիշեց, միշտ նրանց հետ հարաբերվեց, եւ դա, հաճախ, եկեղեցական վտանգի ազդեցության տակ, լուռ ու մունջ, լռելյայն: Եվ, վերջապես, հայի նախնիապաշտության ամենավառ արտահայտությունն է այն, որ նա միշտ, տոնական, թե՛ սովորական օրերին՝ առտնի հացկերույթներին, հիշում է իր նախնիներին, իսկ տարվա մեջ հատուկ տոն՝ Նախնիների պաշտամունքի օր ունի՝ նվիրված նրանց, նվիրված նրանց ոգիների հետ լիովին հարաբերվելուն. տոն, որի ընթացքում Հայն իր նախնիների ոգիներն իրենում ի մի բերելով, ըստ այդմ՝ իրենում հսկայական հոգեկան լիցքավորում առաջ բերելով, նորոգում, զորացնում է իր հոգին ու մարմինը, վերհաստատում կապը իր աստվածների եւ իրեն՝ իր նախնիներից ավանդված սրբությունների հետ: Պատահական չէ, որ Հայի համար Մեհյանը՝ այն սրբազնագույն տաճարը, որտեղ հավաքվում են հայերը տոնելու իրենց տոները, նշանակում է մահացածների (մահ-մեհ լեզվական անցումով) “Ոգիների Օթեւան. նախնյաց ոգիների հետ հանդիպման, հարաբերման վայր” (Սլակ Կակոսյան):

Մեծափառ տոնը, որպես համազգային տոն, տոնվում է համազգային՝ թե՛ ձեռակերտ, թե՛ անձեռակերտ սրբատեղիներում: Տոնը սկսվում է այդ վայրեր հայերի մեծաքանակ ուխտագնացություններով: Տոնն ունի համազգային նշանակության1, ազգին համընդհանուր զգացում-գիտակցմամբ ներշնչող արտահայտություններ՝ հոգեւոր դասի կողմից տոնի ընթացքում ազգի կրթում-դաստիարակում, համազգային նշանակության դամբարաններին այցելություններ, ուժի ցուցադրում, խաղեր ու մրցույթներ, ազգովի հացկերույթ-խնջույքներ, բերք ու բարիքի ցուցադրումներ… Տոնի բաղկացուցիչ մաս են կազմում նաեւ տոնի մասնավոր՝ տոհմական ու ընտանեկան արտահայտությունները՝ տոհմական ու ընտանեկան գերեզմաններ այցելությունները, տոհմերում ու ընտանիքներում՝ ի փառս տոհմի նախնիների կազմակերպված տոնախմբությունները (մեր օրերում տոնը հիմնականում այդպիսի դրսեւորումներ է ունենում…):

Զգայուն է Հայը: Ահա թե ինչու, ուրախ ընթացող տոնի հաջորդ օրը նա “տվել” է նոր մահացածներ ունեցողներին, որպեսզի նրանք այդ օրը այցելեն գերեզմաններ, դրանով չփչացնելով թե՛ իրենց թարմ վիշտը, թե՛ մյուսների ուրախությունը:

Տոնը անշարժ տոն է եւ տոնվում է սեպտեմբերի 22-23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը: Բուն հայոց օրացույցով աշնան սկզբին՝ գիշերահավասարի այդ օրը նախնյաց տոնը տոնելու իմաստն այն է, որ այդ օրը նախնյաց ոգիների լրիվորն ապրելու գիշերային ժամերը-12 (ցերեկվա ժամերին նախնյաց ոգիները առավելապես հանգստի վիճակում են գտնվում՝ “մայր” են մտնում) հավասարվելով որպես հոգի ապրողների լրիվորեն ապրելու ցերեկային ժամերի-12 (գիշերային ժամերին որպես հոգի ապրողները առավելապես հանգստանում՝ քնում են) հետ, այդպես ապահովվում է հանդիպման՝ “ժամադրության” գնացող կողմերի կենսական արթնության համահավասար հնարավորությունները: Բացի այդ՝ այդ օրը նախնյաց ոգիների հետ ներկայում ապրողների հանդիպման օր լինելով, վերջիններս ըստ ամենայնի պատրաստ՝ որոշակի ձեռքբերումներով, ձեռքբերումների՝ իմաստավորումն արած, նախնիների հետ հոգեւոր հարաբերության մեջ մտնելուն պատրաստ, աշխատանքներից հարաբերականորեն ազատ պետք է լինեն՝ այդ սուրբ օրը դիմավորելու համար. իսկ այդ վիճակը նրանք ձեռք են բերում աշնան սկզբին՝ բերք ու բարիքի հասունության, հունձքի, հոգեւոր կենտրոնացումների, արած-չարածների իմաստավորումների ու հոգե-ոգեկան հարաբերությունների հաստատման համար ամենանպաստավոր ժամանակում (աշնանային գիշերահավասարի օրը հենց այդպիսի օր է):

Տոնի օրը ընդունված զոհաբերության ձեւը ուլի զոհաբերությունն է (Հայաստանի որոշ շրջաններում տոնը, զուգահեռ, ժողովրդական ըմբռնմամբ կոչվում է նաեւ Ուլնոց): Սա, թերեւս, պայմանավորված է՝ զոհաբերության ենթակա չորքոտանի կենդանիներից ուլի՝ տոնի խորհրդին առավել պատշաճող “վարք” ունենալու հանգամանքով (հոտը այծն է ուղղորդում, ինչպես մեր նախնիները՝ մեզ):

Տոնը այն աստիճան է Հայի մեջ արմատացած, որ նախնյաց դեմ Հայաստան ներխուժած կրոններն (զրադաշտականություն, քրիստոնեություն…) ու գաղափարախոսությունները (հելլենականություն, ավատատիրություն, մարքսիզմ-լենինիզմ, դեմոկրատիա…) այն չեն կարողացել նրա միջից հանել: Ճիշտ է, քրիստոնեության հալածանքների ազդեցության տակ ժողովուրդը տոնի բուն անունը հնարամտորեն փոխել-ծածկամտորեն անվանել է Սըբխեչ (ոչ բարբառային ձեւով՝ սուրբ խաչ) ու գերեզմաններ այցելության օր, բայց դա տոնի բուն խորհուրդը՝ որպես նախնիների հիշատակման, նրանց ոգիներին տեսակցելու օր՝ թեեւ որոշ չափով փոխել է, բայց չի խեղել. հիրավի՝ “սուրբ խաչ” հենց նշանակում է նախնիների ոգիների եւ կենդանի ապրողների հոգիների հանդիպում-խաչավորում (պատահական չէ, որ այդ անունն էլ եկեղեցու դուրը չի գալիս, թեեւ դրանում խաչ բառը կա…): Նկատենք նաեւ, որ Հայաստանյայց եկեղեցին, վերացնելու համար հնու՜ց եկող հայոց մեծափառ այդ տոնը, ինչ-որ մի օրից սկսած որոշեց ինքն էլ սեպտեմբեր ամսվա 2-րդ կիրակի օրում ինչ-որ Խաչվերացի տոն անել, ու դա պարտադրել հային (այսօրվա եկեղեցու տոնացույցում էլ կա այդ‘սարքովի տոնը2): Բնականաբար, եկեղեցին իր տոնը պարտադրելով հային, նրան թույլ չի տալիս այդ օրը հիշել նախնիներին, գերեզմաններ այցելել, ուլ զոհաբերել, խնջույք կազմակերպել… Բայց համառ հայը այդպես էլ չի ընդունում եկեղեցական Խաչվերացը, չի ուզում “հասկանալ”, թե ինչու պետք է ինքը ինչ-որ խաչի գերեվարում-ազատումի համար տոն անի, ի՜նչ կապ ունի դա իր կյանքի հետ: Ու նա շարունակում է իր տոնը նշել, իր` գերեզմաններ այցելություններն անել: Եվ ահա մեր օրերի եկեղեցին, տեսնելով, որ չի կարողանում հային արգելել Սըբխեչին իր նախնիների ոգիներին հանդիպման նպատակով գերեզմաններ այցելել, – իր քաղաքական նմանակ մեր օրերի իշխանությունների հետ խորհրդակցելով՝ որոշեց այդ օրը սահմանել որպես… մեռելոց, ի թիվս այլ՝ մեր օրերում սնկի պես աճող “մեռելոց”-ների: Ասել է թե՝ մահացածները (նույնիսկ մեր մահացած անմիջական հայրերը) մեկընդմիշտ գնացել են մեզանից, էլ չկան, մենք կապ չունենք նրանց հետ3, ոչ թե նրանք են մեր հայր-մայր-քույր-եղբայր… նախնիները, այլ՝ “ընտրյալ ժողովրդի” նախնիները՝ Աբրահամը, Մովսեսը, Պողոսը, Պետրոսը եւ այլն. կենսաբանական հայրը, մայրը, եղբայրը… չէ կարեւորը, այլ՝ “հոգեւորը”, հայ քրիստոնյայի իրական հայր-մայր-եղբայրները… ոչ թե նրանք են, այլ՝ իր կրոնի հետ կապվածները (պատկերացրեք, այս առումով, հայ քրիստոնյան որքան, օրինակ, հայրեր ունի…):

Բայց մենք մեր տոնն անենք ու ասենք. փա՜ռք մեր նախնիներին, շնորհավո՜ր մեր ցեղի նախնիների պաշտամունքի տոնը: Լինե՛նք մեր նախնյաց փառահեղ ոգու արժանի ժառանգորդն ու նորոգողը, հեռու՛ հողածինների նախնիներից:

Արորդիների Ուխտի քուրմ` Մանուկ

1 Չպետք է անտեսել տոնի նաեւ համացեղային՝ համաարիական նշանակությունը, եթե նկատի ունենանք, որ այն բոլոր արիական ազգերի նախնյաց տոնն է նաեւ:

 2 Տոնի անունը՝ Խաչվերաց, անգամ սարքովի է. խաչվերաց բառը լեզվաբանորեն նշանակում է խաչ վերացնել, այն դեպքում, երբ դա օգտագործվում է խաչ վերցնելու իմաստով…

3 Պատահական չէ, որ եկեղեցին ու իշխանությունները, խելք-խելքի տված, սառեցրին Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը Ազգային ինքնության օր հռչակելու նախաձեռնությունը:

“Լուսանցք” թիվ 118, սեպտեմբեր 25- հոկտեմբեր 1 2009թ.

Մերոնք խնդրում են, թուրքն էլ չի՞ ուզում

September 18, 2009

Կարծում եմ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը սխալ քաղաքականություն է ընտրել՝ հանգստացնելու քաղաքականությունը, մնում է պարզել՝ ում եւ ինչից: Որովհետեւ եթե մեկ անհանգստացող պետք է լինի, դա Թուրքիան է, ում ձեռնտու է ՀՀ-ից էլէներգիա գնելը, հակառակ պարագայում այդ էլէներգիան միշտ ավելի թանկ ձեռք է բերելու այլ երկրներից: Ստիպված:

Որովհետեւ Թուրքիան էլէներգիայի զգալի պահանջարկ ունի: Բայց՝ ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան, ի համեմատ ՀՀ-ի, շահող է քաղաքականությունում:

Սա կգերադասի էլէներգիան թանկ գնել մեկ այլ երկրից, քան՝ Հայաստանին վճարել, բայց ավելի քիչ:

Քաղաքականություն է, որ պետք է իրագործի, այն է՝ խնդրեք, գնեմ ձեզանից: Ճիշտ է անում, իր պետության շահն է: Իսկ մեզ նման դյուրահավատներին մնում է հիշել, որ Թուրքիան այդպես է վարվել ու վարվելու բոլոր հարցերում՝ նաեւ հայ-թուրքական նախատեսվող հարաբերություններում: Կարո՞ղ ենք մենք խաղացնել նրան: Կասկածում եմ: Ու ոչ այն պատճառով, որ խաղացնելու խաղաքարտ (կամ խաղաքարտեր) չունենք: Պարզապես առաջին պետությունն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը ու պահում ենք բոլոր “պատվիրանները”. թշնամուն սիրում ենք ինչպես մեր անձը ու դեմ ենք տալիս… բոլո՛ր այտերը:

Հայաստանը Թուրքիա էլեկտրաէներգիա առայժմ չի արտահանում, թեեւ պայմանավորվածությունը, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, կա (պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա սեպտեմբերին):

Հայ-թուրքական շփումների հրապարակման առաջին փուլում՝ սեպտեմբերի սկզբին, թուրք պաշտոնյաների Երեւան կատարած այցի ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի Հայաստանը պետք է էլեկտրաէներգիա արտահաներ Թուրքիա:

Դեռեւս այդ ժամանակ տնտեսական եւ քաղաքական շրջանակները թերահավատորեն վերաբերեցին այդ ծրագրին, հատկապես այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը հրապարակային հերքեց այն, թե իրենք Հայաստանից էլէներիգիա պետք է ներկրեն:

ՀՀ կառավարությունը շարունակեց թուրքական հերքումները հերքել ու պնդել, թե պայմանագիրը ստորագրված է եւ էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա  կսկսվի արդեն 2009 թվականի գարնան սկզբից: Հիմա աշուն է, կրկին սեպտեմբեր, այսինքն՝ թուրք պաշտոնյաների Երեւան գալուց հետո 1 տարի է անցել, բայց… Անկարան Երեւանից էլէներգիա դեռ չի ուզում:

“Էլեկտրաէներգիա չի մատակարարվում, թեեւ պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել:

Անհանգստանալու խնդիր չկա, պարզապես պետք է հասկանալ, որ սա միայն տեխնիկական հարց չէ”,-“Ա1+” -ին ասել էր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամլո քարտուղարը:

Կարծում եմ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը սխալ քաղաքականություն է ընտրել՝ հանգստացնելու քաղաքականությունը, մնում է պարզել՝ ում եւ ինչից: Որովհետեւ եթե մեկ անհանգստացող պետք է լինի, դա Թուրքիան է, ում ձեռնտու է ՀՀ-ից էլէներգիա գնելը, հակառակ պարագայում այդ էլէներգիան միշտ ավելի թանկ ձեռք է բերելու այլ երկրներից: Ստիպված: Որովհետեւ Թուրքիան էլէներգիայի զգալի պահանջարկ ունի: Բայց՝ ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան, ի համեմատ ՀՀ-ի, շահող է քաղաքականությունում: Սա կգերադասի էլէներգիան թանկ գնել մեկ այլ երկրից, քան՝ Հայաստանին վճարել, բայց ավելի քիչ: Քաղաքականություն է, որ պետք է իրագործի, այն է՝ խնդրեք, գնեմ ձեզանից: Ճիշտ է անում, իր պետության շահն է: Իսկ մեզ նման դյուրահավատներին մնում է հիշել, որ Թուրքիան այդպես է վարվել ու վարվելու բոլոր հարցերում՝ նաեւ հայ-թուրքական նախատեսվող հարաբերություններում: Կարո՞ղ ենք մենք խաղացնել նրան: Կասկածում եմ: Ու ոչ այն պատճառով, որ խաղացնելու խաղաքարտ (կամ խաղաքարտեր) չունենք:

Պարզապես առաջին պետությունն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը ու պահում ենք բոլոր “պատվիրանները”. թշնամուն սիրում ենք ինչպես մեր անձը ու դեմ ենք տալիս… բոլո՛ր այտերը: Զիջում ենք վրացուն, հիմա էլ՝ պատրաստվում ենք թուրքին:

Հիշեցնենք, որ թուրքական “Յունիտ” ընկերության եւ “Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի միջեւ պայմանագիր է կնքվել, որի համաձայն գործընթացը պետք է իրականացվեր առանց միջնորդի՝ Հայաստան-Թուրքիա ուղիղ կապով, Կարսի տարածքով: Պայմանավորվածության համաձայն սկզբնական շրջանում տարեկան պետք է արտահանվեր 1,5 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորությունների մեծացմանը զուգընթաց հնարավոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ Կվտ/ժ-ի: Երբ այդ ժամանակ խոսք եղավ Թուրքիային մատակարարվելիք էլէներգիայի սակագների մասին, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցրի, թե արդյո՞ք Հայաստանը կօգտվի իր խաղաքարտից ու Թուրքիային թանկ կվաճառի էլէներգիան:

Ի պատասխան նախարարը համառոտեց, թե արտահանվելու է մեր երկրի ջերմային կայանների արտադրանքը, այսինքն՝ Թուրքիային մատակարարվելիք էլէներգիայի սակագները պայմանավորված են լինելու մի բանաձեւով, որի հիմքում գազի գներն են: Պարզ է՝ Հայաստանը իր հնարավորությունից չի օգտվելու… Ու որ Թուրքիան մի քիչ էլ մատ թափ տա, կարող է մերոնք էլէներգիան շուկայականից ցածր գնով էլ վաճառեն: Անունն էլ դնեն, թե արտահանման ծավալներն են մեծացնում…

Աստղինե Քարամյան

Թուրքիայում էլ սկսվեց…
  
  Թուրքիայում մեկնարկել են Հայաստանի հետ նախաստորագրած արձանագրությունների շուրջ ներքին քաղաքական խորհրդակցությունները այդ երկրի քաղական ուժերի հետ: ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն սկսել է համապետական ընտրություններում առնվազն 1% ձայն ստացած եւ մեջլիսում ներկայացված կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումները: Ծրագրված է նաեւ նախարարի հանդիպումը ընդդիմադիր “Ժողովրդահանրապետական” կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալի հետ: Արտգործնախարարի նպատակն է կուսակցապետերին ներկայացնել Անկարայի արտաքին քաղաքական ուղենիշերը նախաստորագրված արձանագրությունների եւ կովկասյան տարածաշրջանի զարգացումների համատեքստում: Ա. Դավութօղլուի հետ հանդիպելու առաջարկը մերժել էր միայն “Ազգայնական շարժում” կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին՝ ասելով. “Նա թող մեջլիսում բացատրություններ տա”:

Աստղինե Քարամյան

Անի Մարության
 
“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 – 24, 2009թ.

Գծաձեւային խորհրդանիշեր

September 18, 2009

Հավասարաթեւ խաչ
Հավասարաթեւ խաչ նշանն ինքնին տիեզերաիմաստ է ու նախեւառաջ Ամենայն Ստեղծիի Մեծ Պայթյունը բնորոշող խորհրդանշան է, որի պտույտներից էլ (աջ կամ ձախ) առաջանում է Արեւխաչը՝ Կեռխաչը:
Այնպես որ, խաչի պաշտամունքը հնագույն ժամանակներից է գալիս, եւ խաչապաշտությունը նորելուկ կրոնների մենաշնորհը չէ… Այս նշանը ցույց է տալիս նաեւ Երկիր մոլորակի կողմերը՝ հյուսիս, հարավ, արեւելք, արեւմուտք: Իսկ միջնակետը առանցքն է: Նշանը նաեւ գումարման, ավելացման նիշն է եւ արտահայտում է դրականի իմաստը: Նշանի հորիզոնական գիծը՝ գծաձեւը, Երկրի հորիզոնական հարթությունն է, արտահայտում է բացասականի իմաստը, ուղղահայացը՝ տիեզերքից եկող էներգիան է, հորիզոնական (բացասական) հարթությանը հատում է վերեւից եկող էներգիան (-, /, +), ստանում է դրական լիցքավորում, որն էլ արտահայտում է դրական իմաստով:
Հորիզոնական հարթությունը հատող վերեւից եկող ուղղահայաց էներգիան միջնակետում դառնում է էներգակենտրոն: Խաչը պարուրող չորս եռանկյունիների գագաթները միացվում են մեկ կետում, որտեղ էլ դրսեւորվում է դրական էներգակուտակում: Եռանկյունին կրակի էներգիայի խորհրդանիշն է, հետեւաբար չորս եռանկյունիների գագաթների էներգակուտակումը գտնվում է մեկ կետում եւ կրում է դրականի իմաստը:

Խաչակնքելու իմաստը
Մարդն ունի աջ-դրական եւ ձախ-բացասական կողմեր: Մարդու էներգա-հոսքերը անցնում են նաեւ ձեռքերի միջոցով: Աջ ձեռքի 3 մատները (բութ, ցուցամատ, միջնամատ) իրար ենք միացնում, մյուս երկու մատները ծալում ենք ներս: Այս ձեւը քրիստոնեական ուսմունքում արտահայտում է երրորդություն՝ Հայր, Որդի, Սուրբ-Հոգի միասնությամբ: Ունի մեկ ուրիշ մեկնություն եւս՝ 3 մատների էներգահոսքերը իրար միացնելով՝ փակում ենք հոսքի ճանապարհը եւ ունենում ենք եռագագաթ ձեւ: Այդ եռամիասնական ձեւով աջ ձեռքը դնում ենք ճակատի միջնամասում: Գլխի այդ հատվածը մտքի էներգաստեղծ կենտրոնն է: Այնուհետեւ, ուղղահայաց ուղղությամբ ձեռքը իջեցնում ենք մինչեւ պորտ, ինչը հանդիսանում է մարդու կենտրոնը: Պորտը կենսաբանական մարմնի էներգաստեղծ կենտրոնն է: Այսպիսով՝ աջ (դրական) ձեռքի էներգահոսքերի միացմամբ, մտքի էներգակենտրոնը միացնում ենք կենսաբանական էներգակենտրոնին: Այնուհետեւ աջ ձեռքը նույն եռամիասնությամբ դնում ենք ձախ ուսին, եւ ֆիզիկական մարմնի բացասական գործոնը հորիզոնական գծով բերում ենք դրական դաշտ: Ստանում ենք քառաթեւ խաչ նշանի տեսքը:
Այս նշանի միջնակետը հանդիսանում է էներգիաների կուտակման կենտրոն, որը հայտնվում է մարդու սրտի վերնամասի շրջանում: Ինչը վերջում աջ ձեռքի ափով ծածկում ենք:
Այս ամենով մարդն իրեն դնում է դրական դաշտի պաշտպանության տակ, եւ ոչ մի չար ուժ չի կարողանում մոտենալ, բացի այդ՝ մարդու մեջ նստած չար ուժին ինքը բանտում է դրական կապանքով:
Մինչ այս խաչակնքումը, հին արի հայերն ունեցել են խաչակնքելու հոգեւոր արվեստը: Մեկ կետում կենտրոնացված աջ ձեռքի մատները նախ դրվել են ճակատին, հետո՝ աջ աչքին, ձախ աչքին, այնուհետեւ՝ բերանի տակի մասում, որից հետո ձեռքը բացված ափով մոտեցրել եւ սեղմել են սրտին եւ բարձրացրել վեր՝ ուղիղ եւ ձիգ վիճակում: Այս խաչակնքման իմաստը ներառել է գիտակցված (ճակատ), հոգեւոր (աջ աչք) ու մարդկային (ձախ աչք) աչքերով տեսնված ու դրանցից բխած ճշմարիտ խոսքի (բերանի տակը) արտաբերումը, որն ասվում է սրտից (ափով սեղմում) եւ ուղղված է (ձեռքը ուղիղ եւ ձիգ դեպի վեր) Տիեզերքին, Աստվածներին…

Երկարապոչ խաչ
Այս գծաձեւը քառաթեւ խաչ նշանի ձեւն է: Հորիզոնական հարթությունը հատող, տիեզերական էներգիան արտահայտող ուղղահայաց գիծը կենտրոնական կետից կրկնակի երկար է:
Գծաձեւը արտահայտում է մարդը՝ կանգնած ձեռքերը կողմնային կողմերի վրա տարածած: Այս գծաձեւը մարդու չափ հին է, այն պատկերված է նաեւ ժայռապատկերներում: Հին ժամանակներում այն օգտագործում էին որպես մարդու պատժամիջոց եւ որի վրա էլ մահապատժի ենթարկեցին նաեւ Քրիստոսին: Հետագայում խաչի այս ձեւը կաթոլիկ եկեղեցին հռչակեց երկրպագության խորհրդանիշ, որն էլ երկրպագվում է մինչեւ այսօր քրիստոնյաների կողմից:

Քառանկյունի
Այս գծաձեւի հիմքը (+) նշանն է, որի կողմնային կողմերի կետերը թեք գծով միացված են միմյանց: Այդ կողմերի կետերը ուղիղ անկյունով են միացված: Անկյունները խորհրդանշում են Երկիր մոլորակի 4 տարրերը՝ հող, ջուր, օդ, հուր-կրակ: Այն համարվում է Երկրի խորհրդանիշը: Այստեղից էլ առաջացել է քառասունը, քառ-սյունը: Ժողովրդական ծեսերում ունենք “քառասունք” հասկացությունը: Սա նշված չորս սյուներից վեր՝ եթերային հոգուն վերաբերող հասկացություն է:
Քառասունքը կիրառվում է մարդու ծննդի պահից սկսած 40 օր: Այդ շրջանում երեխան ունենում է իր պաշտպանության իմունիտետը: Կնոջ ծննդաբերությունից սկսած 40-օրյա շրջանում, նրա մարմնաձեւերում, ներքին օրգան համակարգերում տեղի են ունենում ֆիզիոլոգիական մեծ փոփոխություններ: Քառասունքն անհրաժեշտ է: Կնոջ օրգանիզմում կատարվում են վերականգնողական գործընթացներ, այդ ընթացքում արգելվում է սեռական կապը, որպեսզի ֆունկցիաների խանգարում չլինի, հեռու լինեն արտաքին հնարավոր վարակները:
Այսպես որոշ կրոնական տեսություններում մահվան պահից սկսած մինչեւ 40 օր մարդու հոգին գտնվում է քննաշրջանում: Դա նրա կենդանության ժամանակ գործած դրական եւ բացասական գործողությունների քննաշրջանն է: 40-օրյա ժամանակաշրջանից հետո է միայն հոգուն թույլատրվում զբաղեցնել իր տեղը եւ պաշտոնը:
Մի խոսքով, ծննդաբերողի, ծնվողի ու մեռնողի քննաշրջան է, որի ընթացքում տեղի են ունենում մի շարք բարդ գործընթացներ: Այս խնդիրներին պետք է մոտենալ լուրջ եւ գիտակցորեն: Բացի վերը նշվածներից, շատ տեղերում կիրառվում է քառասունքի խորհուրդը՝ այն մարդու մաքրակենցաղ, առողջ ապրելակերպի համար է:

Երկու քառանկյունիների խաչաձեւում
Ութանկյուն

Այս գծաձեւը երկու քառանկյունիների խաչաձեւումն է: Մեկ քառանկյունին՝ Երկրի կողմնային կողմերը թեք գծերով իրար միացված: Երկրորդ քառանկյունին՝ չորս սյուները խորհրդանշող: Այս երկու գծաձեւերի խաչաձեւումից ստացվում է ութ անկյուն: Միջնակետը առանցքն է: Խաչաձեւումից ստացվում է 40-անկյուն:

Ութ անկյուն միջնագիծ
Երկու քառանկյունիների խաչաձեւումից ստացված միջնագիծ, որը նույնպես ութանկյուն է: Միջնակետը առանցքն է: Աջ պտույտը ցույց է տալիս գալիքը՝ ժամասլաքի ուղղությամբ, ձախ պտույտը ցույց է տալիս անցյալը: Կենտրոնական կետից անցնում են կորագծեր մինչեւ անկյունները, այն խորհրդանշում է Երկրի կորությունը:

Հավերժության նշան
Կլորը ցույց է տալիս Երկիր մոլորակի ձեւը, միջնակետը՝ առանցքը: Կորագծերն անցնում են սահուն՝ միանալով շրջանի գծին: Աջ պտույտը ցույց է տալիս հավերժը՝ ապագան, ձախ պտույտը հավերժացնում է անցյալը:

Երեք քառանկյունիների խաչաձեւում
(տասներկուանկյուն կամ տասներկուսանիստ)
Արդեն նշվել է՝ ի՞նչ է քառանկյունին (Երկիր): Երկու քառանկյունիների խաչաձեւումը՝ ութանկյուն, որն էլ հիմքն է հավերժության: Երեք քառանկյունիների խաչաձեւումից ստանում ենք տասներկուանիստ: Այն խորհրդանշում է տարվա 12 ամիսները, 12 համաստեղությունները: Կա նաեւ 4-քառանկյունիների խաչաձեւ տեսք, որն արտահայտում է վերը նշված 3 մեկնաբանություններին ավելացրած 4 անկյուն-տարվա 4 եղանակները՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ:

Խաչ պատերազմի
Կեռ խաչ: Արեւախաչ:
Սվաստիկա
Այս խորհրդանիշը ժայռապատկերների վրա պատկերված, խոր վաղընջական ժամանակաշրջանն արտահայտող գծաձեւ է: Հիմքում քառաթեւ (+) նշանն է, որի բացատրությունը կա սկզբում: Կողմնային կողմերի ուղղանկյունը հանված է, այդ պատճառով է ստացել կեռ խաչ անվանումը: Սա իր վաղընջական լինելու պատճառով, նաեւ արեւի երկրպագության ժամանակաշրջանում համարվել է Արեւի խորհրդանիշ: Որից էլ “Սասնա Ծռեր” էպոսում ստացել է խաչ պատերազմին (խաչ է, զբոլորը պատեր են) անվանումը:
Կեռ խաչն արտահայտում է հավերժ պտույտը՝ թե երկրի, թե արեւի, թե տիեզերքի: Այս խորհրդանիշի վաղընջական լինելը կապվում է նաեւ բուն Արիական շրջանի հետ: Գերմանացիներն էլ իրենց համարում էին արիական ցեղ, այդ պատճառով 1937-45թթ. ֆաշիստական Գերմանիան Հիտլերի գլխավորությամբ վերցրել է այս գծաձեւը… Ֆաշիստական կամ նացիստական ուղղությունները շատ հեռու են Արիական գաղափարաբանությունից… Այնքան հեռու ու կեղծ էին, որ նախապես միտումը կար “Արմենոիդ” տեսակի Արիական լինելը քողարկելու կամ խեղաթյուրելու… ինչն իհարկե չստացվեց:
Սվաստիկայի օգտագործումը Հիտլերի կողմից տեղի է ունեցել մեր ժամանակներում եւ մեր հիշողության մեջ անհիմն մնացել է որպես “ֆաշիզմի նշան”: Մեր ժայռերը հազարամյակներ զարդարված են եղել (ու դեռ են) այս գծաձեւերով, բայց մենք դա չենք տեսնում, իսկ դժգույն 7-8 տարիների կեղծիքը հիշում ենք, ու դեռ տգիտությունից տառապող մարդիկ ասում են “ֆաշիզմի նշան”: Կեռ խաչի դեպի աջ պտույտը խորհրդանշում է կյանք-մահ-կյանք… հավերժությունը, իսկ դեպի ձախ պտույտը՝ մահ-կյանք-մահ… հավերժությունը:
Հնգաթեւ աստղ
Հնգաթեւ աստղի գծաձեւը ցույց է տալիս՝ կանգնած մարդ ձեռքերը եւ ոտքերը տարածած վիճակում: Մարդու քայլքի ժամանակ, աջ ոտքի շարժումը համընկնում է ձախ ձեռքի շարժմանը, ձախ ոտքինը՝ աջ ձեռքի: Սա բնականոն գործողություն է, որ կառավարում է հնգաթեւ աստղի վերին գագաթը՝ գլուխը:
Բացի վերին գագաթից աջ եւ ձախ վերջույթները ցույց են տալիս մարդու էներգա հոսքերի ուղղությունները՝ (չշփոթել 7 էներգակենտրոնների՝ չակրաների հետ):
5-ը = մարդու 5-զգայարաններն են՝ լսողություն, տեսողություն, համի, հոտի, շոշափումի, (մյուս զգացողությունները պատկանում են հոգեւոր ոլորտին):
5-ը = մարդու ձեռքերի եւ ոտքերի մատների քանակն է:
5-ը = Երկիր մոլորակի 5 մարդաբնակ աշխարհամասերն են: Հնգաթեւ աստղի վերին գագաթը՝ գլուխը, տիեզերական նուրբ ալիքներ եւ էներգիա ընդունողն է: Հնգաթեւ աստղի գագաթից եթե անցկացնենք միջնագիծ, կստանանք մարդ արարածի ուղիղ երկու հատվածները՝ աջ եւ ձախ: Հնգաթեւ աստղի միջնակետը պորտն է:
Հնգաթեւ աստղը համամարդկային խորհրդանիշ է: Շատ ազգեր այս գծաձեւը կրում են իրենց ազգային դրոշների վրա:
Կարմիր հնգաթեւ աստղը դեռ կա մեր հիշողության մեջ, որպես “արյան աստղ”, ինչը նույնպես սին տեսակետ է:
Կա նաեւ սեւ գույնի հնգաթեւ աստղ, որն օգտագործում են բացասական ուժերի կրողները՝ սատանիստները:

Հնգաթեւ աստղի միջնագիծ (հնգանկյուն)
Հնգաթեւ աստղի միջնագիծը՝ հնգանկյունն է: Այս միջնագիծը մարդ արարածի դիմագիծն է: Աչքերի, քթի, բերանի, ծնոտի, ականջների, կրծքամասի, ձեռքերի ափերի, եղունգների, ոտնաթաթերի եւ այլն: Մարդու արտաքին անատոմիական կառուցվածքի ամեն մի մաս այս ձեւի մեջ է:
Ամերիկյան ռազմակենտրոնի ճարտարապետական գծաձեւը այս ձեւի մեջ է:

Եռանկյունի
Եռանկյունին կրակի խորհրդանիշն է, որ ցույց է տալիս վերին կրակը՝ Արեգակը:
Եռանկյունին նաեւ՝ անցյալ, ներկա, ապագա / Հոգի, միտք, մարմին / Հայր, մայր, զավակ խորհրդանշան է:
Մարդ արարածի մեջ եղած երեք “ես”-երն են՝ մարդն ինքը ամբողջությամբ, աջ-դրական, ձախ-բացասական “ես”-երը:
Քրիստոնեական պատկերացմամբ՝ Հայր, որդի, սուրբ հոգի՝ երրորդություն է:
Եռանկյունու երեք գագաթները շաղկապված են միմյանց: Առանց մեկի մյուսները չեն լինի:
Գծաձեւից տեսնում ենք գագաթը վեր՝ ցույց է տալիս վերին կրակը: Գագաթը վար՝ ցույց է տալիս երկրի ընդերքի կրակը:

Վեց թեւանի աստղ
Այս աստղի գծաձեւը՝ 2 եռանկյունիների խաչաձեւ պատկերն է:
Արդեն նշել ենք, որ եռանկյունին կրակի խորհրդանիշն է: 2 եռանկյունիների խաչաձեւումից ստացվում է վեց թեւանի աստղ: Այս խորհրդանիշն էլ, ինչպես հինգթեւ աստղը, համամարդկային է: Այս աստղի գծապատկերը կրում է Իսրայելի դրոշը:
Այն պատկերված է նաեւ ԱՄՆ ոստիկանության կրծքանշանի վրա:

Վեց թեւանի աստղի միջնագիծը
Վեց թեւանի աստղի միջնագիծը 6-անկյունն է: Եռանկյունիները կրակի խորհրդանիշ են, նրանց խաչաձեւման գծապատկերից ստացված միջնագիծը համարվում է հրե-կրակի օղակ:
Մեղվափեթակում, մեղվընտանիքի հյուսած մոմե “բջիջները” այս գծաձեւն ունեն:

Յոթանկյուն
Այս գծապատկերը Երկրի՝ քառանկյունի խորհրդանիշի եւ կրակի՝ եռանկյան խաչաձեւ տեսքն է:
Սա խորհրդանշում է Երկրի եւ կրակի ներդաշնակություն:
Քառանկյունու անկյունագծերը հատելուց կստացվեն 4 եռանկյունիներ, որոնց գագաթները միացված են միմյանց, որն արտահայտում է էներգա կուտակման կենտրոն: Այս խորհրդանիշը բուրգի հատակագիծն է:

Ջրի խորհրդանիշ
Այս գծապատկերը 2 զուգահեռ ուղիղ գծերի խաչաձեւ տեսքն է, որն արտահայտում է ջրի խորհուրդը, միջնամասում ցույց է տրված Երկրի կողմնային ուղղությունները: Այս գծապատկերը հանդիպում է ջրային տարածքներ ունեցող երկրների դրոշների վրա:

Երկու եռանկյունիների հավերժության էներգակենտրոն
2 եռանկյունիների գագաթների միացման կետը համարվում է էներգակենտրոն: Այն անընդհատ շարժում է ու վերաբերվում է մարդու հոգեւոր ոլորտին: Կենսաէներգիան, եթե մի տեղ ավարտվում է նվազելով, հասնում է մի կետի, ապա կետից հետո ավելանում է՝ առաջացնելով էներգո հավերժ ընթացք: Այստեղ մահվան ու ծննդի գաղափարն է: Հորիզոնական ձեւի մեջ երկու տարածքներով իրար միացնող անընդհատ շարժումն է, որ բնորոշվում է անսահմանությամբ: Այն մարդ, բնություն, տիեզերք հավերժությունն է:

Արական սկիզբ
Այս գծաձեւը եռանկյունին է, եռանկյունու գագաթը հորիզոնական հարթության վրա: Արականի մոտ է առաջանում բնական էներգիան, որի շնորհիվ ձեւավորվում է գոյը:

Իգական սկիզբ
Կլորը ամբողջի խորհուրդն է: Իգականն էլ մի ամբողջություն է, որ իր մեջ ձեւավորում ու ծնում է գոյին:
Իհարկե, էլի խորհրդանիշեր կան, որոնք այստեղ բացակայում են:
Հայ ազգային գորգարվեստը, կարպետագործությունը, քարարվեստը եւ այլն կատարված են խորհրդանշային զարդանախշերով: Այն գալիս է վաղընջական ժամանակաշրջանից՝ ներամփոփված ազգային մտածողությամբ, ուստի ցանկալի է դարձնել ազգի սեփականությունը:

Արամ Ավետյան

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 – 24, 2009թ.

Արիական Մայր Տաճար՝ Երեւանում Նախաձեռնում են հայ հեթանոսները

September 11, 2009

lusantsq

Եր­կար տա­րի­ներ է ինչ Հա­յաս­տա­նում վե­րա­կանգն­վել է ա­րիա­դա­վան (հայ-ա­րիա­կան) հա­յե­րի կամ ինչ­պես քրիս­տոն­յա­ներն են օ­տար բա­ռով նշում՝ հե­թա­նոս­նե­րի (էթ­նոս-ազ­գա­յին­նե­րի՝ ազ­գա­յին հա­վատք ու­նե­ցող­նե­րի) տո­ներն ու ծե­սե­րը կա­տա­րե­լու կար­գը: 

Տար­բեր դա­րե­րում հա­յե­րը հնա­րա­վո­րինս պաշտ­պա­նել են ի­րենց հին հա­վա­տը… Հայ Աստ­ված­նե­րի պաշ­տա­մուն­քը: Մին­չեւ ներ­կա­յիս սե­րուն­դը, վեր­ջին ան­գամ Դա­նիել Վա­րու­ժա­նի, Կոս­տան Զար­յա­նի ու Գա­րե­գին Նժդե­հի նման­ներն են փոր­ձել վե­րա­կանգ­նել Հա­­յոց հա­վա­տը… 

Հի­մա ինչ­պես հո­գե­ւոր ո­լոր­տում (“Ա­րոր­դի­նե­րի Ուխտ” կազ­մա­կեր­պութ­յու­նը իր քրմա­կան կա­ռույ­ցով), այն­պես էլ քա­ղա­քա­­կան եւ հա­սա­րա­կա­կան բնա­գա­վառ­նե­րում (Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յուն, Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բում եւ այլն) եւ ան­հատ մարդ­կանց մոտ նոր թափ է հա­վա­քել Հա­յոց հին հա­վա­տին վե­րա­դառ­նա­լու ա­ռա­քե­լութ­յու­նը… 

Միառ­ժա­մա­նակ բո­լոր տո­ներն ու ծե­սե­րը նո­րօր­յա հե­թա­նոս հա­յե­րը տո­նում էին Գառ­նո ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան տա­ճա­րում: Հե­տո ծա­վա­լե­ցին շրջա­նա­կը եւ մի­ջո­ցա­ռում­ներ անցկաց­վում են նաեւ Կար­միր Բլու­րում, Է­րե­բու­նիում, Զվարթ­նո­ցում, Մե­ծա­մո­րում, Քա­րա­հուն­ջում (Զո­րաց քա­րեր), Ա­րա­գա­ծի լան­ջե­րին կամ Խոս­տու­փի լան­ջե­րին՝ Գ. Նժդե­հի մա­սունք­նե­րի մոտ եւ այլն: 

Հի­մա կա­րիք կա քա­ղա­քա­մայր Ե­րե­ւա­նում ա­ռա­վել ազ­դե­ցիկ մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պե­լու: Ուս­տի՝ վա­ղուց ծրա­գիր կա Ե­րե­ւա­նում ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան Մայր Տա­ճար կա­ռու­ցե­լու հա­մար: 

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը, Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը եւ “Լու­սանցք”-ը կոչ են ա­նում Հա­յաս­տա­նի եւ սփյուռ­քի բո­լոր հա­յոր­դի­նե­րին՝ հան­գա­նա­կութ­յուն կազ­մա­կեր­պել այս սրբա­զան գոր­ծը կյան­քի կո­չե­լու նպա­տա­կով: Երբ բա­ցի նշյալ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րից այ­լոք նույն­պես ցան­կութ­յուն հայտ­նեն միա­նա­լու, մենք հա­տուկ հաշ­վե­հա­մար կբա­ցենք Ե­րե­ւա­նի բան­կե­րից մե­կում, որ­պես­զի գործն ա­ռաջ ըն­թա­նա:

Մենք “Լու­սանցք”-ի է­ջե­րում կներ­կա­յաց­նենք բոլո՛ր նվի­րա­տու­նե­րին եւ ա­ջակ­ցող­նե­րին ու հա­մա­պա­տաս­խան գու­մար հա­վա­քե­լուց հե­տո մայ­րա­քա­­ղա­քի ո­րե­ւէ է­ներ­գե­տիկ-տիեզերահաս վայ­րում կնա­խա­ձեռ­նենք Մայր Տա­ճա­րի կա­ռու­ցու­մը՝ նա­խա­պես նա­խագ­ծող­նե­րի մրցույթ հայ­տա­րա­րե­լով: 

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 – 17, 2009թ.

Պրոֆեսորական աճպարարություններ այս անգամ Արաբական Արեւելքում Ռիչարդ Հովհաննիսյանի հերթական ծառայությունը իր պետությանը

September 11, 2009

Այս ամ­սի 3-ին եւ 4-ին, Բեյ­րու­թի հայ ա­վե­տա­րա­նա­կան ա­ռա­ջին ե­կե­ղե­ցու սրա­հում կա­յա­ցավ “Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը եւ մի­ջազ­գա­յին օ­րեն­քը” խո­րագ­րով մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վը։ Հայ­տա­րար­ված կազ­մա­կեր­պիչ­ներն էին նույն կրո­նա­կան հա­մայն­քին պատ­կա­նող Հայ­կազ­յան հա­մալ­սա­րանն ու Մի­ջին Ա­րե­ւել­քի Հայ դա­տի գրա­սեն­յա­կը։ Գի­տա­ժո­ղո­վին զու­գա­հեռ, նրա մաս­նա­կից­նե­րից մի քա­նի­սը ա­ռան­ձին ե­լույթ­ներ ու­նե­ցան 2-5 սեպ­տեմ­բե­րին` հան­րութ­յան առ­ջեւ, իսկ նրան­ցից ոչ ան­հայտ պրո­ֆե­սոր, ՀՀ ­ԳԱԱ ար­տա­սահ­ման­յան ան­դամ Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նը 5 սեպ­տեմ­բե­րին Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի ու Կի­լի­կիա­յի մա­սին մի դա­սա­խո­սութ­յամբ հան­դես ե­կավ նաեւ Դա­մաս­կո­սում` տե­ղի ա­ռաջ­նոր­դա­նիստ ս. Սար­գիս ե­կե­ղե­ցու սրա­հում։ 

Գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­ցին շուրջ 20 գիտ­նա­կան­ներ տար­բեր երկր­նե­րից, այդ թվում` ՀՀից (ՀՀ ­ԳԱԱ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րեն` պա­լա­տա­կան պատ­մա­բան Հայկ Դե­մո­յա­նը) եւ Թուր­քիա­յից։ Ի դեպ, զգա­լի էր հատ­կա­պես թուրք մաս­նա­կից­նե­րի հա­րա­բե­րա­կան տե­սա­կե­տից մեծ քա­նա­կը` զե­կու­ցող­նե­րի թվի 1/3-ը։ Այս ման­րու­քը հարկ է ի մտի ու­նե­նալ ա­վե­լի լավ հաս­կա­նա­լու հա­մար սույն մի­ջո­ցառ­ման բուն նպա­տա­կը, ո­րի մա­սին կխո­սենք քիչ ան­դին։ 

Մինչ այդ` մի քա­նի նույն­քան կա­րե­ւոր նկա­տա­ռե­լի ման­րուք­ներ։ 

Գի­տա­ժո­ղո­վը կազ­մա­կերպ­վել էր շատ հապ­ճեպ, ըն­դա­մե­նը 2 շա­բաթ­վա ըն­թաց­քում։ Այդ մա­սին նույ­նիսկ տեղ­յակ չէր նույն հա­մալ­սա­րա­նում “Էթ­նի­կա­կան հա­կա­մար­տութ­յուն­նե­րի կար­գա­վո­րում” եւ “Ցե­ղաս­պա­նա­գի­տութ­յուն” նյու­թե­րը դա­սա­խո­սող դոկ­տոր Օ­հան­նես Գեոքջ­յա­նը (որն, ի դեպ, ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից միակն է, ով ստո­րագ­րել է ռի­չարդ­հով­հան­նիս­յա­նա­կան խմբակ­ցութ­յան տխրահռ­չակ բո­ղո­քա­գիր-վերջ­նա­գի­րը ա­մե­րի­կա­հայ ու­սա­նո­ղա­կան միութ­յուն­նե­րի եւ Հայ ազ­գայ­նա­կան հա­մախմ­բու­մի հա­րու­ցած ար­դա­րա­ցի ընդվզ­ման դեմ)։ Վեր­ջինս դա ի­մա­ցել էր …­ ԱՄՆ-ի Մի­չի­գա­նի Դիր­բոռ­նի հա­յա­գի­տա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Ա­րա Սանջ­յա­նից (նույն­պես հա­կա­հայ­կա­կան հա­յա­գի­տութ­յան կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ)։ Ա­վե­լին, մին­չեւ գի­տա­ժո­ղո­վի նա­խըն­թաց 2-3 օ­րե­րը, նրա­նում հնչե­լիք զե­կու­ցում­նե­րը չէին ներ­կա­յաց­վել քննար­կում­նե­րի ղե­կա­վար­նե­րին` դրանց պատ­շաճ կեր­պով պատ­րաստ­վե­լու հա­մար։ Հե­տաքրք­րա­կան է, որ Հայ­կազ­յան հա­մալ­սա­րա­նից գի­տա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պա­կան հար­ցե­րով զբաղ­վում էր հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղա­կան հար­ցե­րի պա­տաս­խա­նա­տու Անդ­րա­նիկ Դա­քես­յա­նը, ո­րի պաշ­տո­նի հետ այս մի­ջո­ցա­ռու­մը հե­ռա­վոր առն­չութ­յուն իսկ չու­նի։ Հիշ­յալ ան­ձը օ­գոս­տո­սի վեր­ջին օ­րե­րին ո­գի ի բռին աշ­խա­տում էր (հատ­կա­պես հե­ռա­խո­սա­զան­գե­րով) ա­պա­հո­վե­լու լի­բա­նա­նա­հայ մտա­վո­րա­կա­նութ­յան ներ­կա­յութ­յու­նը գի­տա­ժո­ղո­վին, ին­չը նրան չհա­ջող­վեց, քա­նի որ ե­թե մի կող­մից կա­յին ար­գե­լա­կիչ հան­գա­մանք­ներ (ար­ձա­կուր­դով երկ­րից բա­ցա­կա­յութ­յուն, այլ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ եւ այլն), մյուս կող­մից, սեպ­տեմ­բե­րի 1-ի ՀՀ-­Թուր­քիա (սխալ է դրանք հայ-թուր­քա­կան հայ­տա­րա­րել) դա­վա­ճա­նա­կան ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի հրա­պա­րա­կու­մը գի­տա­ժո­ղո­վի բա­ցու­մից հաշ­ված ժա­մեր ա­ռաջ` այդ մտա­վո­րա­կան­նե­րից խե­լա­միտ­նե­րի ու քիչ-շատ ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը պահ­պա­նած­նե­րի մոտ կաս­կած ա­ռա­ջաց­րեց գի­տա­ժո­ղո­վի այդ­քան հապ­ճեպ կազ­մա­կերպ­ման ու անց­կաց­ման բուն նպա­տա­կի վե­րա­բեր­յալ։

Եվ նրանք ի­րա­վա­ցի էին։ 

Եվս մեկ ման­րուք. ի տար­բե­րութ­յուն շատ երկր­նե­րի, Լի­բա­նա­նում սեպ­տեմ­բե­րի սկիզ­բը հա­մար­վում է ա­մառ­նա­յին ար­ձա­կուրդ­նե­րի շրջան, երբ երկ­րից մեծ մա­սամբ բա­ցա­կա­յում են մտա­վո­րա­կան ու­ժե­րը։ Ե­թե գի­տա­ժո­ղո­վի հայ­տա­րար­ված կազ­մա­կեր­պիչ­նե­րի իս­կա­կան նպա­տա­կը բա­վա­րար ներ­կա­յութ­յուն ա­պա­հո­վելն էր, ա­պա նրանք այդ­քան հի­մար չէին չի­մա­նա­լու այս տար­րա­կան ճշմար­տութ­յու­նը, մա­նա­վանդ որ հենց ի­րենք են ան­մի­ջա­կա­նո­րեն առնչ­վում կրթա­կան ու ա­կա­դե­մա­կան ո­լորտ­նե­րի հետ։ 

Ար­ժե նշել նաեւ, թե հայ ա­վե­տա­րա­նա­կան հա­մայնքն ընդ­հան­րա­պես, իսկ հիշ­յալ հա­մալ­սա­րա­նը մաս­նա­վո­րա­պես, հայ­կա­կան մի­ջա­վայ­րում հա­մար­վում են ա­մե­րիկ­յան ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­ներ (խո­րա­պես հար­գե­լով Գեր­սամ Ա­հա­րոն­յա­նի, Եր­վանդ Քա­սու­նու եւ նման ազ­գայ­նա­կան հայ ա­վե­տա­րա­նա­կան մտա­վո­րա­կան­նե­րի բա­ցա­ռութ­յուն­նե­րը)։ Հիշ­յալ հա­մալ­սա­րա­նում էլ այդ ազ­դե­ցութ­յան տա­րած­ման մեջ էա­կան դեր են խա­ղում հա­մալ­սա­րա­նի նա­խա­գահ վե­րա­պատ­վե­լի դոկ­տոր Պոլ Հայ­դոստ­յանն ու հու­մա­նի­տար ֆա­կուլ­տե­տի դե­կան տի­կին Ար­դա Էկ­մեկ­չին, որ նաեւ նիս­տե­րից մե­կի քննարկ­ման զե­կու­ցա­բերն էր։ Զե­կու­ցա­բեր­նե­րից էր նաեւ ոչ ան­հայտ ՀՅԴ ­Հայ դա­տի գրա­սեն­յա­կի պա­տաս­խա­նա­տուն Կի­րո Մա­նո­յա­նը, ո­րին, չգի­տես ին­չո՞ւ, կու­սակ­ցութ­յու­նը այդ պաշ­տո­նում շա­րու­նա­կում է պահ­պա­նել, երբ ՀՅԴ ­Հայ դա­տի նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը մե­կի մյու­սի հե­տե­ւից շռնդա­լից ձա­խո­ղութ­յան են մատն­վում (դե՛հ, Դաշ­նակ­ցութ­յու­նը ե՞րբ­ է ըն­դու­նել, թե ինք կա­րող է եր­բե­ւէ սխալ­վել)… 

Գի­տա­ժո­ղո­վին զե­կու­ցում­նե­րով հան­դես ե­կան ա­րաբ պատ­մա­բան­ներ Մու­համ­մադ Ռի­ֆաթ ալ-Ի­մա­մը (Ե­գիպ­տոս) եւ Ժան Շա­րա­ֆը (Լի­բա­նան), ա­րեւմտ­յան երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Վիլ­յամ Շա­բա­սը, Ալֆ­րեդ դո Զա­յա­սը, Ռո­ջեր Սմի­թը, Հեն­րի Տեր­րիոն, ՀՅԴ “Ար­մին­յըն ո­ւիք­լի” անգ­լե­րեն շա­բա­թա­թեր­թի (ԱՄՆ) խմբա­գիր Խա­չիկ Մու­րադ­յա­նը, թուր­քեր Ու­ղուր Ուն­գեո­րը, Ռա­գիբ Զա­րա­քո­լուն, Ջեյ­հան Բայ­րակ­դա­րը եւ Թա­ներ Աք­չա­մը (վեր­ջի­նիս բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով զե­կու­ցու­մը կար­դաց Ար­դա Էկ­մեկ­չին), քուրդ կին դոկ­տո­րանտ Բիլ­գին Ա­յա­թան։ Ու­շագ­րավ է, որ վեր­ջին դա­սա­խո­սութ­յու­նը վե­րա­պահ­վել էր ա­կա­դե­մի­կոս Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նին, որ խո­սեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ժա­ռան­գութ­յան հա­մաշ­խար­հայ­նաց­ման (գլո­բա­լի­զա­ցիա) մա­սին։ 

Գի­տա­ժո­ղո­վի փակ­ման նիս­տին, վեր. Հայ­դոստ­յա­նը հայ­տա­րա­րեց, թե գի­տա­ժո­ղովն ան­ցել է բարձր մա­կար­դա­կով եւ հա­ջո­ղութ­յուն է ար­ձա­նագ­րել։ Սա լիո­վին հաս­կա­նա­լի կլի­նի` ե­թե ե­րե­ւան ենք հա­նում գի­տա­ժո­ղո­վի անց­կաց­ման բուն նպա­տա­կը, քա­նի որ ներ­կա­նե­րի մե­ծա­գույն մա­սի կար­ծի­քով` զե­կու­ցում­նե­րի մա­կար­դա­կը ե­ղել է բա­վա­կա­նին ցածր, եւ մի­ջո­ցա­ռու­մը “ծի­տիկ” (ռու­սե­րե­նով` “գա­լոչ­կա”) դնե­լու նպա­տակ է հե­տապն­դել հայտ­նա­պես ։ 

Բո­լոր վե­րո­հիշ­յալ փաս­տե­րի հա­մադ­րու­մը մեզ բե­րում է այն ա­ներկ­բա­յե­լի եզ­րա­կա­ցութ­յան, թե “Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը եւ մի­ջազ­գա­յին օ­րեն­քը” գի­տա­ժո­ղո­վը սեպ­տեմ­բե­րի 1-ի ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րում հի­շա­տակ­ված հայ-թուր­քա­կան պատ­մա­կան քննար­կում­նե­րի անհ­րա­ժեշ­տութ­յան վե­րա­բեր­յալ կե­տի ա­ռա­ջին մի­ջո­ցա­ռումն էր, երբ այդ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի վրա­յի թա­նա­քը դեռ չէր իսկ հասց­րել չո­րա­նալ։ Այլ խոս­քով` Բեյ­րու­թում սկսվեց այն, ինչ ո­րոշ բար­դութ­յուն­նե­րի էր հան­դի­պել Ե­րե­ւա­նում` շնոր­հիվ հայ ազ­գայ­նա­կան­նե­րի ու քիչ-շատ ի­րենց ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յա­նը նա­խան­ձախն­դիր մնա­ցած պատ­մա­բան­նե­րի ու­ժեղ ընդ­դի­մութ­յան։ 

Հե­տաքրք­րա­կան է, որ հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցի դեմ օր­նի­բուն բղա­վող ՀՅԴ-ն հան­դես է գա­լիս նման մի­ջո­ցառ­ման հա­մա­կազ­մա­կերպ­չի հան­գա­ման­քով։ Այս փաս­տը կա­րող է զար­մաց­նել միայն միա­միտ­նե­րին, քա­նի որ ՀՅԴ-ն ին­քը վա­ղուց է …­ ընդգրկ­ված այդ գոր­ծըն­թա­ցում։ Հի­շեց­նենք, որ ապ­րի­լի 22-23-ի փաս­տա­թուղ­թը ստո­րագր­վեց, երբ ՀՅԴ-ն մաս էր կազ­մում իշ­խա­նա­կան հա­մա­ձայ­նութ­յան (կոա­լի­ցիա) ու գրա­վոր տես­քով պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրում հա­մա­ձայ­նա­կան դա­շին­քի բո­լոր (շեշ­տում ենք` ԲՈ­ԼՈՐ) գոր­ծե­րի հա­մար (5 օր ետք դա­շին­քից դուրս գա­լը ՀՅԴ­-ի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը մա­զա­չափ իսկ չի պա­կա­սեց­նում)։ Մյուս կող­մից, մին­չեւ ս.թ. ապ­րի­լի վեր­ջը, ՀՅԴ-ն շուրջ 10 տա­րի մաս էր կազ­մում ՀՀ­ իշ­խա­նութ­յան, հե­տե­ւա­բար, կա՛մ­ այն է, որ նա չէր կռա­հում, թե իշ­խա­նութ­յան մեջ իր գոր­ծըն­կեր­նե­րը ի՞նչ­ են ա­նում իր թի­կուն­քում (այլ խոս­քով` հան­րա­պե­տա­կան­նե­րը դաշ­նակ­ցա­կան­նե­րին դրել են … ­վա­րուն­գի տեղ), կա՛մ­ էլ դա­վադ­րութ­յան մաս­նա­կից են` հա­կա­ռակ ի­րենց գո­ռում-գո­չում­նե­րի։ 2 դեպ­քում էլ վար է ընկ­նում իբ­րեւ թե ազ­գայ­նա­կան ՀՅԴ­-ի մեր­կութ­յու­նը ծած­կող թզի տե­րե­ւը… 

Ու­շագ­րավ է նաեւ պրոֆ. Ռ. Հով­հան­նիս­յա­նի հրա­պա­րա­կա­յին ե­լույ­թը Սի­րիա­յի մայ­րա­քա­ղա­քում։ Ինչ­պես հայտ­նի է, Սի­րիա­յում նման ո­րե­ւէ մի­ջո­ցա­ռում կա­րե­լի չէ կազ­մա­կեր­պել ա­ռանց իշ­խա­նութ­յուն­նե­րի նախ­նա­կան թույլտ­վութ­յան։ Սա նշա­նա­կում է, որ սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը եւս ներդ­րում են կա­տա­րում հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցում, ինչ­պես այդ մա­սին Ե­րե­ւա­նում հայ­տա­րա­րեց երկ­րի նա­խա­գահ Բաշ­շար Ա­սա­դը մի քա­նի ա­միս ա­ռաջ Ե­րե­ւան իր պաշ­տո­նա­կան այ­ցի ըն­թաց­քում։ Դա տե­ղա­վոր­վում է նաեւ ԱՄՆ-ի հետ Սի­րիա­յի լար­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թու­լաց­ման ներ­կա­յումս նկատ­վող մի­տում­նե­րի մեջ։ Այ­սինքն` հայ­կա­կան գոր­ծո­նը հեր­թա­կան ան­գամ իբ­րեւ ման­րադ­րամ գոր­ծած­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ խա­ղե­րի սե­ղա­նի վրա։   

Ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րութ­յու­նը հրա­վի­րում ենք այն փաս­տի վրա, որ ՀՀ-­Թուր­քիա հիշ­յալ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րում ակ­նար­կութ­յուն իսկ չկա, թե հայ-թուր­քա­կան պատ­մա­գի­տա­կան քննար­կում­նե­րը անց­կաց­վե­լու են Թուր­քիա­յո՞ւմ, ՀՀո՞ւմ ­թե՞ այ­լուր։ 

Այս առ­թիվ հի­շեց­նենք, որ ա­րեւմտ­յան ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ Կով­կաս­յան ինս­տի­տուտն ու նրա տնօ­րեն, հա­յոց լե­զուն ա­տող Ա­լեք­սանդր Իս­կան­դար­յա­նը անց­յալ տար­վա օ­գոս­տո­սին Ստամ­բու­լում հասց­րե­ցին նման քննար­կում կազ­մա­կեր­պել` մի քա­նի վրա­ցու, աբ­խա­զի եւ օ­սե­թի մաս­նակ­ցութ­յամբ քո­ղա­ծած­կե­լով այդ մի­ջո­ցառ­ման բուն նպա­տա­կը, մի­ջո­ցա­ռում, ո­րը կազ­մա­կերպ­վել էր շվեյ­ցա­րա­կան փո­ղե­րով ու հո­վա­նա­վո­րութ­յամբ, իսկ ինչ­պես հայտ­նի է, հայ-թուր­քա­կան այս խայ­տա­ռակ գոր­ծըն­թա­ցում Շվեյ­ցա­րիան կա­տա­րում է ա­ռա­ջին ջու­թա­կի նվա­գը` ա­մե­րի­կա­ցի դի­րի­ժո­րի ցպիկ­նե­րի շար­ժում­նե­րի հա­մա­ձայն… Ա­վե­լորդ չէ նշել նաեւ, որ ստամ­բուլ­յան այս խառ­նա­ժո­ղո­վի նյու­թե­րը Կով­կաս­յան ինս­տի­տու­տը Ե­րե­ւա­նում հրա­տա­րա­կեց ռու­սե­րե­նով եւ անգ­լե­րե­նով, նյու­թեր, ո­րոն­ցից գո­նե մե­կի մեջ (հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցում աշ­խույժ ընդգրկ­ված Այ­բարս Գեորգ­յուլ­յո­ւի ե­լույ­թում) Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ի­րո­ղութ­յու­նը կաս­կա­ծի տակ է առն­վում եւ նույ­նիսկ ու­րաց­վում։ Մի խոս­քով` ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րի հան­ցա­վոր լռութ­յան պայ­ման­նե­րում, ՀՀում լույս է տե­սել եւ ա­նար­գել տա­րած­վել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յունն ու­րա­ցող հրա­տա­րա­կութ­յուն։ Սրա­նից ա­վե­լի ստո­րութ­յուն կա­րե­լի՞ է ե­րե­ւա­կա­յել…

Այս զազ­րե­լի գոր­ծըն­թա­ցի կար­կա­ռուն աշ­խա­տա­կից­նե­րից է նաեւ պրո­ֆե­սոր ու ա­կա­դե­մի­կոս Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նը, ո­րը պար­զա­պես կա­տա­րում է ԱՄՆ պե­տա­կան բա­ժան­մուն­քի ցուց­մունք­նե­րը։ Դե՛հ­ ինչ, նա այ­պա­նե­լի չէ այն­քան, որ­քան ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­ներն ու “ազ­գա­յին” ա­կա­դե­միա­յի ղե­կա­վա­րութ­յու­նը։ Մար­դը ԱՄՆ քա­ղա­քա­ցի է եւ հա­վա­տար­մո­րեն կա­տա­րում է ի­րեն տրված հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րը` հա­յոց պատ­մութ­յան խե­ղաթ­յու­րում, հա­յութ­յան ազ­գա­յին դեմ­քե­րը վար­կա­բե­կող­նե­րի հետ գոր­ծակ­ցութ­յուն, հայ-թուր­քա­կան հաշ­տեց­ման գծով ե­ռան­դուն աշ­խա­տանք­ներ եւ այլն։ 

Մնում է հար­ցե­րի հար­ցը` հիշ­յալ ազ­գու­րաց­ներն ու օ­տա­րի գոր­ծա­կալ­նե­րը շա­րու­նա­կե­լո՞ւ­ են հար­գանք ու պա­տիվ վա­յե­լել ՀՀ­ ո­րոշ իշ­խա­նա­վոր­նե­րի եւ տիտ­ղո­սա­կիր գիտ­նա­կան­նե­րի մոտ։ Ե­թե ա­յո՛, մեզ մնում է հաս­տա­տել դառն ճշմար­տութ­յու­նը` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը հայ­կա­կան պե­տութ­յուն չէ՛։

 Գե­ւորգ Յա­զըճ­յան

(պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու)            

Հ. Գ. - Ի դեպ, գի­տա­ժո­ղո­վի ետ­նա­պաս­տա­ռում, հրա­վի­րա­տոմ­սում եւ մյուս նյու­թե­րում հիմ­նո­վին բա­ցա­կա­յում էր հա­յոց լե­զուն, մինչ­դեռ տեղ էին գտել, ի­հար­կե անգ­լե­րե­նի կող­քին, ու­րիշ օ­տար լե­զու­ներ, նույ­նիսկ ա­րա­բե­րե­նը։ Հայ­տա­րա­րա­ված կազ­մա­կեր­պիչ­նե­րը` “հայ­կա­կան” Հայ­կազ­յան հա­մալ­սա­րանն ու “հայ­կա­կան” կու­սակ­ցութ­յուն ՀՅԴ-ն (Հայ դա­տի գրա­սեն­յակ­նե­րը վեր­ջի­նիս մե­նաշ­նորհն են) ե­րե­ւի ա­մո­թի տար­րա­կան զգա­ցու­մից իսկ զուրկ են… Ա­ռանց հա­յոց լեզ­վի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան` կեղ­ծա­վո­րութ­յուն է խո­սել հա­յոց ի­րա­վունք­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին` հա­յոց հո­ղա­յին ի­րա­վունք­նե­րի հե­տապնդ­ման մա­սին…

 

Հ. Գ. – “Լուսանցք“-ի կողմից

Հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ծի­րում հա­յա­գի­տութ­յան շուրջ խար­դա­վանք­նե­րը միան­շա­նակ տե­ղա­վոր­վում են հա­յութ­յա­նը սե­փա­կան ա­կուն­քից կտրե­լու, հի­շո­ղութ­յու­նը խա­թա­րե­լու, ճշմար­տութ­յու­նը չի­մա­նա­լու թուրք-սիո­նա­կան ծրագ­րե­րում: Հա­յա­գի­տութ­յան ո­լոր­տում ծա­խու հայ եւ օ­տար “գիտ­նա­կան­նե­րի” մա­սին մենք պար­բե­րա­բար գրել ենք, ներ­կա­յաց­րել ենք հա­կա­գի­տա­կան ու հա­կա­հայ­կա­կան տե­սութ­յուն­նե­րը: Այս ա­ռու­մով մեր թշնա­մու ջրա­ղա­ցին ջուր լցնող­նե­րի շար­քում է ա­մե­րի­կա­հայ “պատ­մա­բան” Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նը: Նրան փաս­տո­րեն դերն է վե­րա­պահ­ված ոչ միայն հա­յա­գի­տութ­յու­նը ա­պա­կա­նե­լու հա­մար, այ­լեւ` հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուևննե­րում ա­մե­րիկ­յան քա­րո­զը ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով: Հասկ­նա­լի է, որ հատ­կա­պես սփյուռ­քա­հա­յե­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հար­ցում մեծ աշ­խա­տանք են կա­տա­րում եւ նրանք ա­ռա­վե­լա­պես պի­տի դեմ լի­նեն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ծա­վալ­մա­նը, հատ­կա­պես, երբ ա­ռա­ջարկ­ված փաս­տա­թուղ­թը վտան­գում է մեր ազ­գա­յին շա­հը: Ուս­տի Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նին նոր դեր են տվել Ա­րեւ­մուտ­քի տե­րե­րը` սփյուռ­քում կազ­մա­կեր­պել գի­տա­ժո­ղով­ներ ու այլ մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոն­ցում նկա­տե­լի, թե անն­կատ ա­ռաջ տա­նել հայ-թուր­քա­կան եղ­բայ­րութ­յան գա­ղա­փա­րը: Այս հար­ցում նրան տա­րօ­րի­նա­կո­րեն ա­ջակ­ցում են դրսի դաշ­նակ­ցա­կան­նե­րը:

ԱՄՆ-ում “Աս­պա­րեզ”-ը, իսկ Լի­բա­նա­նում “Ազ­դակ”-ը դար­ձել են ռի­չարդ­հով­հան­նիս­յան­նե­րի ամ­բիոն­նե­րը: ՀՅԴ-ն Հա­յաս­տա­նում քա­րոզ է ա­նում հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին դեմ լի­նե­լու, իսկ սփյուռ­քում ա­նում է լրիվ հա­կա­ռա­կը…  Շատ նման է 1900-ա­կան թվա­կան­նե­րի սկզբին Թուր­քիա­յում ե­րիտ­թուր­քե­րի հետ ախ­պե­րութ­յուն ա­նում իսկ հա­յութ­յան մեջ ազ­գա­յին ե­րե­ւա­լուն… ինչն ա­վարտ­վեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յամբ: Հի­մա ռի­չարդ­հով­հան­նիս­յան­նե­րի նպա­տակն է հա­յութ­յա­նը եւ աշ­խար­հին ցույց տալ իբր սփյուռ­քա­հա­յե­րը դեմ չեն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­մա­նը եւ ՀՀ­-ի իշ­խա­նութ­յուն­նե­րին կանգ­նեց­նեն փաս­տի ա­ռաջ, թե սփյուռ­քը կողմ է, դուք էլ կողմ ե­ղեք… Հա­յութ­յու­նը (սփյուռ­քա­հա­յութ­յու­նը) դեռ ռի­չարդ­հով­հան­նիս­յան­նե­րի կամ հա­յաս­տան­ցի վախվ­խո­րած ա­կա­դե­միա­կան պատ­մա­բան­նե­րի շրջա­պա­տի հա­յե­րը չեն միայն եւ դա դեռ կզգաց­վի… Իսկ ՀՅԴ­-ին խոր­հորդ կտանք վերջ տալ իր խար­դախ խա­ղե­րին եւ միան­գա­մից ան­դա­մագր­վե­լով ՀԱԿ-ի կազ­մում սթրվեր իր ի­րա­կան տե­ղում ու զբաղ­վեր իր սին խա­ղե­րով, որն ար­դեն վտան­գա­վոր չէր լի­նի ազ­գի հա­մար: 

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 – 17, 2009թ.

Հայտարարություն Հայ ազգայնականների համախմբման (10.09.2009թ.)

September 11, 2009

Հայ-թուրքական հորջորջվող նախապայմանագիրն առավելապես օտար եւ իրենց աշխարհի տերերը հռչակած ուժերի շահերից բխող պարտադրանք է, քան՝ հայկական ու թուրքական կողմերի բարի կամեցողության արգասիք: Սա ակնհայտ է, եւ դա ավելի ընդգծվեց կողմերի լուռ համաձայնությունից եւ հետագա ճնշումներից հետո:

Երկու կողմերը պնդում են, որ այս նախապայմանագիրն ընդունված է առանց նախապայմանների, ինչը հավասար հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: Եթե նույնիսկ համագործակցելու հավասար պայմաններ ստեղծվեն էլ, միեւնույնն է, նախապայմանագրի շարադրանքը հետագայում (ստորագրելուց հետո) առաջ է քաշելու տասնյակ նախապայմաններ, ինչն այլեւս կողմերի համար վերահսկելի չի լինելու, քանզի շոշափելու է ոչ միայն երկու երկրների շահերը ներառող հարցեր:

Հայ ազգայնականների համախմբումը, մտահոգված այս նախապայմանագրի բացվող վտանգներից, կոչ է անում ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորական խումբ-խմբակցություններին՝ զերծ մնալ առաջ քաշված փաստաթղթի վավերացումից եւ հայ-թուրքական պայմանագիր առաջարկել հայության կենսական շահերը պաշտպանող մի շարք նախապայմաններից հետո՝ ինչպիսիք են օրինակ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, հայկական պատմական տարածքների խնդիրը եւ հայության իրավունքները Թուրքիայում:

Բացի այդ, ներկա նախապայմանագրային փաստաթղթում առկա են մի շարք հիմնահարցեր, որոնք կարճ ժամանակ անց դառնալու են հիմնախնդիրներ եւ խոչընդոտելու են հայության պայքարին՝ մեր իրավունքների ու խնդիրների պաշտպանության մեջ:

  1. Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի Հանրապետության հետ, չի ճանաչել այդ երկրի տարածքային անձեռնամխելիությունը, ուստի մեզ համար անհասկանալի է “հայ-թուրքական սահմանի բացում” ձեւակերպումը: Այդ այսպես կոչված սահմանի երկու կողմերում էլ հայկական տարածքներ են՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները, ուստի՝ դա Հայաստանի երկու հատվածների միջեւ արգելափակված սահմանի բացում է իրականում: Եվ կարիք չկա ներկայիս Թուրքիայի սահմանները վավերացնել հենց այնպես՝ մեկ հարվածով:

2. Այս իրողությունից ելնելով՝ “հայ-թուրքական պայմանագիր” ձեւակերպումը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Սա հիմնականում Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերություններն են նախանշում, քանզի հայության զգալի մասն այսօր սփյուռքում է, իսկ սփյուռքահայության եւ հայաստանահայության (նաեւ՝ արցախահայության) զգալի հատվածը դեմ է սույն նախապայմանագրին եւ այն չի կարող համարվել հայ-թուրքական:
3. Այս փաստաթուղթն առանց նախապայմանների վավերացնելով՝ մենք կճանաչենք Թուրքիայի ներկայիս սահմանները՝ առանց Արեւմտյան Հայաստանի խնդիրը, սիրիական Ալեքանդրեթի սանջակի թուրքական բռնազավթումը եւ քրդերի որոշ հատվածի իրավունքներն արծարծելու:
4. Նախապայմանագրում նշված է, որ կողմերը համագործակցելու են ահաբեկչական պայքարների դեմ: Ակնհայտ է, որ հայկական ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ) կազմակերպությունը եւ քրդական ՔԲԿ-ն թուրքերը համարում են ահաբեկչական կառույցներ, ինչը դժվարին կացության մեջ է գցելու ՀՀ իշխանություններին՝ հետագայում ազատագրական պայքարները (նաեւ՝ արցախյան) պաշտպանելու հարցում:
5. Ճանաչելով Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության իրավունքները՝ Թուրքիայի Հանրապետությունն օրինականացնելու է ոչ միայն Հայաստանի արեւմտյան հատվածի բռնազավթումը իր կողմից, այլեւ՝ Արցախ-ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքները դիտարկելու է հայերի կողմից բռնազավթված հողեր եւ այս պայմանագրի երեւան գալուց անմիջապես հետո պաշտպանելու է Ադրբեջանի Հանրապետության տարածքային անձեռնամխելիության հարցը: Այսինքն՝ սույն պայմանագրով մենք վավերացնելու ենք Հայաստանի արեւմտյան ու արեւելյան հատվածների (նաեւ՝ Նախիջեւանի ու Ջավախքի) բռնազավթումները:
6. Վավերացնելով այս նախապայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, կամա թե ակամա, նպաստելու է Արեւմտյան Հայաստանի թուրքացմանը, ինչը առ այսօր տեղի չի ունենում հայկական տարածքներում‘ թույլ զարգացած տնտեսության եւ քրդական դիմադրության պայմաններում: Բազմաթիվ թուրքեր էլ ի վերջո սպասում են, որ հայերը մի օր հետ կպահանջեն իրենց հողերը, որի վրա նրանք այդպես էլ չեն բնավորվում հիմնականում: Այսպես կոչված հայ-թուրքական սահմանների բացումից հետո տնտեսական զարգացումն անխուսափելի կդառնա եւ հայկական հողերը կթուրքացվեն՝ պայմանավորված ֆինանսա-տնտեսական գործոնով, բայց բացի տնտեսական գործոնից կփոխվի նաեւ հոգեբանական գործոնը, որ այդ հողերն ի վերջո հայկական են, եւ կդիտվեն այլեւս թուրքական:

7. Նախապայմանագրում նշված տարաբնույթ հանձնաժողովների քննարկումներում միտումնավոր կերպով կասկածի տակ կդրվեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, մշակութային ու պատմական տարբեր իրողությունները, ինչը էապես կթուլացնի հայկական դիվանագիտության հիմքերը եւ, առհասարակ, հայկական արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում: Կարելի է էլի շարունակել, սակայն այսքանն էլ բավարար է հայ-թուրքական հորջորջյալ նախապայմանագիրը պատմության աղբանոցը նետելու համար: Հետաքրքիր է, որ նախապայմանագրի առաջադրումից հետո, 2 ամսվա ընթացքում (ինչը սույն փաստաթուղթը վավերացնելու ժամկետն է), հոկտեմբերին հասնում ենք Կարսի պայմանագրի ստորագրման օրերին եւ վստահորեն նշենք, որ ստորագրելով նման պայմանագիր, մենք վերստին, 88 տարի անց վերավավերացնում ենք Կարսի 1921թ. խայտառակ պայմանագիրը՝ հավելյալ խայտառակություններով ու նոր անվանումով:

Կոչ ենք անում նաեւ համայն հայությանը՝ վերոնշյալ նախապայմանագրի վավերացմանը դեմ կանգնել ու պարտադրել հայրենի իշխանություններին հեռու մնալու թուրքական եւ այլ օտար ուժերի օրինականացված խարդախություններից՝ այսպիսով հայությանը եւ Հայաստանին զերծ պահելով հնարավոր վտանգներից: 

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 – 17, 2009թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 94 other followers