Archive for the ‘Հայկականություն’ Category

Ազգային ինքնասպանությունը՝ ընթացքի մեջ

December 25, 2011

Հայ ազգային կոմիտեի 2011 թ. նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հասարակական համաժողովի ժամանակ սադրիչ մի հարց ուղղեցի արտագաղղթի աղետալի չափերի վերաբերյալ՝ երևույթն անվանելով «2011 թ. սպիտակ ցեղասպանություն»: Ձևակերպման մեջ ցանկացել եմ շեշտել արտահայտության հակասականությունը, որի շուրջ սփյուռքահայ համայնքը մասնատված է: Ցանկանում էի ավելի շատ կարծիքներ ստանալ:

«Սպիտակ ցեղասպանությունը», ինչպես սահմանված է «ՎիքիԼիքս»-ում, եզրույթ է, որով արևմտահայերը նկարագրում են արևմուտքում ընթացող ուծացումը: Մինչև Հայաստանի անկախացումն այս արտահայտությունը վերաբերում էր բացառապես 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքներին: Սակայն ՀՀ անկախացումից հետո սկիզբ առած զանգվածային արտագաղթը հանրության լայն շրջանակներում սկսեց մտազուգորդվել «սպիտակ ցեղասպանություն» երևույթի հետ: Այն, ինչ արևելահայերին է սպասում օտար երկրներում ամենայն հավանականությամբ աստիճանական ուծացումն է: Այսօրվա իրականությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների մոտ կեսը իրենց հայրենիքում իրենց իսկ կառավարության կողմից աղքատության, նվաստացման և անարդարության դատապարտված կյանքին նախընտրում է խաղաղ ուծացումը:

Բոլոր խոսնակներից հարցս ուղղեցի նախ և առաջ Սերժ Թանկյանին, ով ակտիվորեն մասնակցում է 1915 թ. ցեղասպանության իրազեկմանը: Ստորև Թանկյանի պատասխանն է.

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ցեղասպանություն չէ: Բայց շատ ողբերգական է: «Ցեղասպանությունը» միանգամայն հստակ եզրույթ է, որին պետք է լրջորեն վերաբերվենք, այլապես, գիտեք, շատ մարդիկ, ցեղասպանագետներ, ովքեր գիտեն, թե ինչն ինչոց է… Սա շատ հստակ երևույթ է: Բայց այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, տխուր է՝ մարդկանց հեռանալը, կոռուպցիան, անարդարությունը, տնտեսական անհավասարակշռությունը, որը գոյություն ունի անկախություն ձեռք բերած նախկին խորհրդային հանրապետություններից շատերում: (Արա Խ. Մանուկյանի անձնական արխիվ)

Անգամ փոխաբերական մակարդակով Թանկյանը հայոց պատմության մեջ կարծես չի տեսնոմ ցեղասպանային միտումներ 1915-1923 ցեղասպանությունից այն կողմ: Թանկյանն այնուհետև սկսեց արդարացումներ տալ Հայաստանում տիրող ներկա իրավիճակի համար. «Հայաստանը միակը չէ: Հարկավոր է նայել աշխարհաքաղաքական տեսանկյունից, ոչ պարզապես հայի աչքերով, իհարկե»: Ապա առանձնացրեց մի նվաճում. «Հայաստանի լավագույն կողմն այն է, որ ճշմարտությունն արտահայտելու ահ չկա: ահավասիկ մի բան, որ մեր կողմից է, մի բան, որ գոյություն չունի որոշ այլ հետխորհրդային հանրապետություններում»: Ճիշտ այդպես՝ «որոշ» այլ հանրապետություններում, ոչ թե «բոլոր»: Իսկ ինչո՞ւ չհամեմատել Հայաստանն այն մյուս հանրապետությունների հետ, որոնք Հայաստանից շատ ավելի լավ են իրենց դրսևորել ԽՍՀՄ անկումից հետո:

Մեկ այլ բանախոս ցանկություն հայտնեց պատասխանել «սպիտակ ցեղասպանության» մասին իմ հարցին: Մրցանակակիր կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը, ինչպես ինքը նախօրոք արդարացիորեն նշեց, փաստորեն կրկնեց այն, ինչ Թանկյանն էր ասում զանգվածային արտագաղթի վերաբերյալ. «Դե, գիտեք, այժմ շիզոֆրենիկ ժամանակներ են հետխորհրդային հանրապետությունների համար»:

Պարզ ասած՝ նրանց արձագանքը նշանակում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, նորմալ է: Պետք է միայն նայել աշխարհաքաղաքական կտրվածքով:

Երբ Սերժ Թանկյանն ու Էրիկ Նազարյանը խոսում են Հայաստանի աշխարհաքաղաքական տարածաշրջանի մասին, ինձ հետաքրքիր է՝ արդյոք անձամբ իրենք ընկալո՞ւմ են այդ նույն աշխարհաքաղաքական հատվածի բոլոր կողմերը: Հայաստանի հյուսիսում գտնվող Վրաստանը մինչև 2003 թ. շատ ավելի վատ վիճակում էր, քան Հայաստանն ու մնացած հետխորհրդային հանրապետությունները: Այդուհանդերձ այս երկիրը կարողացավ ի մի բերել իր ներուժն ու ձերբազատվել կոռումպացված ռեժիմից: Այդ պահից ի վեր պատերազմներից տուժած Վրաստանն այնպիսի զգալի ժողովրդավարական բարեփոխումներ է իրագործել, որ արդեն մեկ ոտքով գտնվում է Եվրոպական Միությունում: Որպես թշնամի Հայաստանն ունի Թուրքիան և Ադրբեջանը, մինչդեռ Վրաստանի թշնամին է հսկայական Ռուսաստանը: Հայաստանը հաղթել է Ադրբեջանի հետ մղած մեկ պատերազմում, իսկ Վրաստանը տանուլ է տվել երեք պատերազմ՝ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և, համեմատաբեր վերջերս, Ռուսաստանի հետ: Ճիշտ է՝ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանն ունի ելք դեպի ծով և չի տառապում կրկնակի շրջափակումից: Սակայն կարևոր է հասկանալ, որ Վրաստանը վայելում էր այդ նույն աշխարհագրական հարմարությունները մինչև 2003 թ. հեղափոխությունը, բայց, այդուհանդերձ էլ ավելի խորը ճգնաժամ էր ապրում, քան ցանկացած այլ հետխորհրդային հանրապետություն անբանիմացության և վատ կառավարման պատճառով: Տեսնես՝ վրացիները որևէ բանի կհասնեի՞ն, եթե պարզապես ապավինեին այն հարմարավետ արդարացմանը, թե խնդրահարույց աշխարհաքաղաքական տարածաշրջանում են:

Այս տեսակ կարծիքները շատ ձեռնտու են Հայաստանի կոռումպացված իշխանությունների համար: Ճանաչելով Սերժ Թանկյանին որպես շիտակ մի ակտիվիստի, ով Հայաստանում ՀՀ իշխանությունների հասեցին քննադատական հայտարարություններ է հնչեցրել — անկախ դրանց մեղմությունից կամ ընդհանրականությունից — տխրությամբ եմ նկատում, որ նրա տեսանկյունը որոշ նմանություններ ունի հայկական ավանդական սփյուռքի տեսանկյան հետ, որտեղ հայկական իշխանությունների չար դրսևորումները ներելու միտում կա, ինչով և կանաչ լույս է վառվում հետագա անիրավությունների համար:

Մինչ Թանկյանի դիրքորոշումը կարող է նաև դիտարկվել որպես ոչ այնքան ներողական, որքան ապագայի հանդեպ լավատեսական, միևնույն ժամանակ կա ազդեցիկ սփյուռքահայերի մի ամբողջ բանակ, ովքեր ներողամտություն են քարոզում: Ստորև շատ տիպիկ խոսք է մեջբերված՝ Նյու Յորքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրվա կապակցությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ելույթից.

Համեմատած նախկին Խորհրդային Միության 15 հանրապետությունների հետ, մենք միակն ենք, որ երեք նախագահական ընտրություններ ենք ունեցել: Նախագահներից ոչ ոք չի փորձել մնալ սահմանված ժամկետից երկար: Մենք խորհրդարանական ընտրություններ ենք ունեցել: Կատարյալ համակարգ չէ, բայց դա ավելի լավ ժողովրդավարություն է, որը աշխատում է, քան որևէ այլ Խորհրդային հանրապետությունում: Եվ մենք պիտի հպարտ դրա համար: Կասկած չկա, որ կոռուպցիա կա: Դժբախտաբար Խորհրդային Միության անկումից հետո այսօր կոռուպցիան տարածված է ողջ աշխարհով մեկ:: Այնպես որ, եկեք մի փոքր կարեկից լինենք: Եկեք մեր ունեցածին ոչ միշտ քննադատաբար մոտենանք: Մենք մի փոքր երկիր ունենք: Ունենք մեր անկախությունը: Համոզված եմ, որ մենք կարող ենք ավելին անել: Համոզված եմ, որ մեր ղեկավարները կարող են ավելին անել: Բայց եկեք նայենք դրական կողմին, որովհետև այլապես մենք երբեք երկիր չենք կառուցի: (http://www.youtube.com/watch?v=JGYZVf4ChJU)

Կրկին դեղամիջոցը Հայաստանին աշխարհաքաղաքական տեսանկյունից նայելն է: Սակայն, մասնավորապես այս օրինակում բանախոսն այնքան անբանիմաց է, որ Հայաստանը համեմատում է բոլոր հետխորհրդային հանրապետությունների հետ, որոնցից երեքը՝ մերձբալթյան պետությունները, Եվրամիության անդամ են արդեն: Դեռ ավելին, Սեդրակյանն այն աստիճան է իջեցնում նշաձողը, որ մենք պիտի հպարտանանք հենց միայն այն փաստով, որ նախգահական և խորհրդարանական ընտրություններ ենք ունեցել: Այլևս էական չէ, թե որքան խարդախ կամ մահացու են դրանք լինում:

Այս տեսակ քաղաքականության կարգախոսը կարող էր լինել այսպիսին՝ «Մի քննադատիր Հայաստանը, թե չէ թշնամին կօգտվի»: Քննադատությունից չէ, որ թշնամին օգտվում է, այլ հենց այդ քննադատության թիրախի հետևանքներից: Թշնամին օգտվում է Հայաստանի վատ կառավարումից, որը մարդաթափում է Հայաստանը, ոչ թե հուսահատ քննադատության այն բռնկումները, որոնք նպատակաուղղված են կասեցնելու զանգվածային արտագաղթը:

Ներողամտության այս քաղաքականությունը խիստ պատիժ է Հայաստանի ժողովրդին, որը չունի այս սփյուռքահայերի հարմարավետ պայմանները, որ հանգիստ նստի ու համբերատար սպասի, թե երբ աշխարհաքաղաքական մթնոլորտը կբարեհաճի բարելավվել, իսկ ժողովրդավարական բարեփոխումներն էլ՝ էվոլյուցիայի ենթարկվել:

Հենց սա է մեկ այլ քաջ հայտնի սփյուռքահայ պատգամում վերջերս լույս տեսած իր հոդվածում: Իր «Ծայրահեղ բացասականությունն ու անդադար հարձակումները վտանգում են Հայաստանի զարգացումը» հոդվածում ՄԱԿ «Սնունդ նավթի դիմաց» ծրագրի նախկին ղեկավար Բենոն Սեւանը գրում է.

Չնայած իսկական ժողովրդավարական Հայաստան տեսնելու մեր անհամբերությանն ու ցանկությանը, մենք համբերատար լինելուն այլընտրանք չունենք, քանի որ ժամանակ է հարկավոր ժողովրդավարության կառուցման, տնտեսական և սոցիալական զարգացման, քաղաքացիական հասարակության կայացման, ինչպես նաև իրական ժողովրդավարական բարեփոխումների համար: («California Courier» պարբերականի 2011 թ. հոկտեմբերի 13: Նաև կարդացեք՝ «Պատասխան Բենոն Սեւանի սսկվելու կոչին»)

Դեռ քանի՞ տարի պիտի այս դիտանկյունը գերակայի հայկական սփյուռքում: Դպրոցական աշակերտների թիվը մեկ դպրոցի հաշվով 2000 թ. 399-ն էր: Այդ թիվը 2010 թ. նվազել է 35%-ով ՝ հասնելով 256-ի, ինչպես հաղորդում է CivilNet.com-ը: Վարչապետը ուրախանում է հայաստանցիների արտագաղթի աճով, ովքեր այլապես կմնային ու կբողոքեին: Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հարցերով մշտական կոմիտեի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը զանգվածային արտագաղթը որակել է իբրև Հայաստանի տնտեսական շահ: «Արտագաղթող մարդիկ էլ ապրանք են»,- ասել է նա 2011 թ. դեկտեմբերի 16-ին, ինչպես հաղորդում է «Regnum» գործակալությունը: Արտագաղթող, ում Հայաստանն արտահանում է ու վարձատրվում դրամական փոխանցումների տեսքով:

Դընի Դոնիկյանը ֆրանսահայ գրող է, ով հայտնի է թե ՀՀ իշխանությունների և թե՛ սփյուռքի նկատմամբ քննադատական հայացքներով: Ահա թե ինչ է նա գրել սփյուռքահայերի այս կոնֆորմիստական տեսակի մասին.

Երբ Սերժ Սարգսյանն ինքն իրեն երկրի ղեկավար հռչակեց խարդախության պայամաններում, ինչի մասին մենք գիտեինք; երբ նա իր ընդդիմախոսներին բանտ նետեց; երբ նա շարունակում է անազատության մեջ պահել հանուն Ղարաբաղի կռված սփյուռքահայերի; և երբ նա անգամ հրաժարվում է նրանց ՀՀ քաղաքացիություն շնորհել, այս նույն սփյուռքի ներկայացուցիչները երբեք այդքան կատաղի ու սպառնալի չեն եղել, ինչքան այսօր, երբ «իրենց» ցեղասպանությունն է վտանգի տակ: Կարծես մեռյալներն ավելի ողջ են նրանց համար, քան այսօրվա ողջերը: Ամբողջ տարին Սարգսյանի վարչակարգի աբսուրդության ու խլության մասին աղաղակող ժողովրդավարական ըննդիությանը չսատարելով, բախտի քմահաճույքին թողնելով կամովին լքված հողերը, տնտեսական արտագաղթի սպիտակ ցեղասպանությունը խստիվ չդատապարտելով՝ սփյուռքը պետք է ակնկալեր, որ օրերից մի օր ստանալու է դրա համար ըստ արժանվույն: (Դընի Դոնիկյան, «Հայկական սփյուռքն ու Հայաստանի եղջերակիրները», հոկտեմբերի 11, 2009: Թարգմանությունը՝ Վիգեն Աթարյանի՝ http://attarian-essays.blogspot.com/: Մեջբերումը՝ PFA “Armenia-Diaspora Relations: 20 Years Since Independence”)

Սակայն փոփոխություններն իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Հայ ազգային կոմիտեի հասարակական համաժողովից երկու շաբաթ անց՝ 2011թ. դեկտեմբերի 12-ին, տեղեկացա Հայաստանի կոռումպացված վարչակարգի դեմ ուղղված Շառլ Ազնավուրի հերթական հարվածի մասին: Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Ազնավուրը, ըստ Lifeshowbiz.ru կայքի, ասել է հետևյալը.

Իմ երկիրն այժմ ներքին ցեղասպանություն է ապրում: Ես դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Հայաստանին չթողնելով շնչել, կառավարությունը սեփական երկիրը զրկում է երիտասարդներից: Նրանք լքում են: Եվ այդ առումով խնդիրը դարձել է ոչ թե պարզապես քաղաքական, այլ համամարդկային: Շտապ լուծում է հարկավոր: (“Шерше ля Шарль” at Lifeshowbiz.ru)

Սա հայաստանյան կառավարությանն ուղղված՝ Ազնավուրի երկրորդ շեշտակի հարվածն էր «Nouvelles d’Arménie»-ի ֆրանսալեզու ամսագրում մոտ երկու ամիս առաջ հրապարակված ցնցող հարցազրույցից հետո (հայերեն տարբերակը «Հետք»-ում): Այս անգամ նա իշխանություններին կատաղեցրել է թաբուով՝ «ցեղասպանություն» եզրույթի գործածմամբ: Հատկանշական է, որ «Nouvelles d’Arménie»-ին տված հարցազրույցում Ազնավուրը կոչ էր արել առանձնապես չսևեռվել Թուրքիայի ղեկավարության իրականացրած ոճիրը հենց «ցեղասպանություն» եզրույթով որակելու վրա, մինչդեռ երկու ամիս անց Մոսկվայում Հայաստանի կառավարության գործողությունները ներկայացնելու համար նա նախընտրել է հենց այդ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել:

Ազնավուրի այս վերջին հայտարարությունները հատկապես զորեղ են տարիներ շարունակ այս նույն իշխանությունների կողմից նրան պարգևված ընծաների համատեքստում՝ ներառյալ վերջերս Երևանի լավագույն վայրերից մեկում բացված թանգարանը:

Երկար տարիներ Շառլ Ազնավուրը գտնվում էր Դընի Դոնիկյանի թունոտ քննադատության թիրախում իշխանությունների հանդեպ իր հնազանդության պատճառով: Ի՞նչը ստիպեց Ազնավուրին, ում սովորաբար համարում էին «իշխանությունների հետ քնող», խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնք ստեղծել են այդ նույն իշխանությունները: Շառլ Ազնավուրը, ով չտեսնելու էր տվել 2001 թ.Ռոբերտ Քոչարյանի անվտանգության թիմի անդամների կատարած՝ Վրաստանի քաղաքացի հայազգի Պողոս Պողոսյանի դաժան սպանությունը, այսժմ խոսում է իշխանությունների դեմ:

Համենայնդեպս ես ուրախ եմ, որ իշխանությունների արտահայտած մեծարանքը չի կարողացել լռեցնել Շառլ Ազնավուրի խիղճը: Եվ ես հուսով եմ, որ այլ հանրաճանաչ մարդիկ կփոխեն իրենց առաջնահերթությունները: Սակայն մինչ այդ, Շառլ Ազնավուրի կոշտ գնահատականները, 1in.am-ի հաղորդմամբ, երկրորդել են սփյուռքի մի շարք մտավորականներ, ինչպիսիք են «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը (Փարիզ), «Ազատ խօսք» էլեկտրոնային պարբերաթերթի գլխավոր խմբագիր Երան Գույումճեանը (Նիկոսիա):

Հայ ազգային կոմիտեի հասարակական համաժողովի ժամանակ ես Սերժ Թանկյանին նաև խնդրեցի մեկնաբանել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդրած լումայի համար վարչապետի հուշամեդալն ընդունելը մի մարդուց, ում թերի աշխատանքը զգալիորեն նպաստել է Հայաստանից հայերի մերօրյա զանգվածայիյն արտագաղթին: Թանկյանն ասաց հետևյալը.

Ցեղասպանության իրազեկման համար իմ ստացած հուշամեդալը… Ես մտածել եմ դրա շուրջ մինչև ընդունելը: Այդ առումով մտքիս եկավ երկու հանգամանք: Նախ և առաջ՝ նա ներկայացնում է հայ ժողովուրդը: Նա պարզապես վարչապետ չէ, ասենք, գիտեք, սեղանին դաջված մի անուն: Երկրորդը՝ դա հիանալի հնարավորություն էր իրապես ակտիվ մասնակցություն ցուցաբերելու ու ճշմարտությունն ասելու համար… (Արա Խ. Մանուկյանի անձնական արխիվ)

Ես հավատում եմ, որ այս մեծարանքը, ինչպես Շառլ Ազնավուրին շնորհված բոլոր ընածաները, չեն խանգարի Սերժ Թանկյանին իշխանությունների մասին ճշմարտությունը հնչեցնել հրապարակավ:

Այն, ինչ հայաստանյան ղեկավարությունն է անում միգուցե և «սպիտակ ցեղասպանություն» չէ: Սակայն մեխանիզմները շատ են համանման: Իշխանությունների անցանկալի քաղաքականությունն ի վերջո դրդում է մարդկանց լքել Հայաստանը: Հայաստանից դուրս հաստատվելով՝ նրանք կանգնում են այն վտանգի առաջ, որին դատապարտված են արևմտահայերը՝ սպիտակ ցեղասպանության՝ աստիճանական ուծացման, որը 1915-1923 թթ. ցեղասպանության վերջին փուլն է: Ազգային ինքնասպանության պես մի բան է ստացվում:

Որպես մխիթարանք Սերժ Թանկյանը մեզ խորհուրդ է տալիս Հայաստանում տեղի ունեցող կործանիչ զարգացումներին նայել «ոչ պարզապես հայի աչքերով»: Սակայն քանի դեռ ես կատաղի պայքար եմ մղում սփյուռքում ընթացող սպիտակ ցեղասպանության դեմ, այդ ունակությունն ինձ համար անհասանելի է:

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ; Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրությաններկայացուցիչն է Արցախում և Հայաստանում; անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը; հեղինակել է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» աշխատությունը; հիմնել է http://www.thetruthmustbetold.com կայքը:

Հայկ Նահապետի հաղթանակը մշտառկա պատգամ է հայ սերունդներին

August 11, 2011

Օգոստոսի 11-ի առավոտյան արեւածագի ճառագայթների ներքո հայ արիները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ դիմավորեցին այգաբացը եւ նշեցին Նավասարդի փառապանծ տոնը…

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմի թեկնածուները Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ, կատարեցին հայ-արիական ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայկ Նախնու՝ տիտանյան Բելի նկատմամբ տարած հաղթանակը, Հայոց Հայրենիքում հայապատկան պետականության վերականգնումը, Հայոց աստվածային հավատի վերահաստատումը:

Նավասարդյան ծեսին մասնակցում էին ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերի (Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Գառնի, Կապան, Գորիս, Սիսիան, Արարատ, Վեդի, Արտաշատ, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի, Վանաձոր, Սեւան եւ այլ բնակյավայրերի) հայ-արի քրմի թեկնածուները եւ տարածաշրջանների հեթանոս-արիադավան համայնքների պատասխանատուները.- Երեւանից՝ Արամ Դավթյանը, Վրեժ Մեսրոպյանն ու Արտակ Մեխակյանը, Կոտայքի մարզից՝ Գնել Միրոյանը եւ Կարեն Արիստակեսյանը, Արարատի մարզից՝ Նվեր Առաքելյանն ու Մարտին Գալոյանը, Գեղարքունիքի մարզից՝ Վարուժան Սեդրակյանը եւ Լեւոն Նազարյանը, Շիրակի մարզից՝ Վահագն Մանասյանն ու Լեռնիկ Դանիելյանը, Լոռու մարզից՝ Արամայիս Ոսկանյանը եւ Գեղամ Սիմոնյանը, Տավուշի մարզից՝ Մհեր Ասատրյանը եւ Արգամ Նավասարդյանը, Սյունիքի մարզից՝ Դավիթ Լեւոնյանը եւ Ժիրայր Թեւանյանը, Վայոց Ձորի մարզից՝ Արիս Բաղրամյանն ու Ջիվան Մանգասարյանը, Արագածոտնի մարզից՝ Մերուժան Գասպարյանը եւ Բաբկեն Կարապետյանը, Արմավիրի մարզից՝ Իշխան Ենոքյանն ու Գնել Իսպիրյանը:
Ներկա էին նաեւ ՀԱՄ Գերագույն Խորհրդի, Հայ ազգայնականների համախմբման Խորդրդի եւ Արցախի ու Ջավախքի հեթանոս-արիադավան համայնքների ներկայացուցիչները:
Հայ արիները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայ Նահապետին ու նրա տոհմը, Հայաստան աշխարհն ու հայությանը:

Այնուհետեւ Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում կատարվեց տոնական միջոցառում՝ նվիրված Նավասարդյան հայաշունչ տոնին:

ՀԱՄ ներկայացուցիչները նշեցին նաեւ Սեւրի դաշնագրի ու հատկապես դրա հիման վրա կայացած ԱՄՆ նախագահ Ուիլսոնի իրավարար վճիռի 90-ամյակը՝ փառաբանելով Միացյալ Հայաստանի վերակերտումն ու Հայ Նահատակներին:

Հայ արիները արժեւորեցին Հայկյան հաղթանակը, քանզի այն մշտառկա պատգամ է հայ սերունդներին՝ Հայոց Հայրենիքը վերատիրելու, ամբողջացնելու, Հայկական լեռնաշխարհում համահայկական հողահավաքն ու հայահավաքը ավարտին հասցնելուն ուղղված:

Փա՜ռք Հայոց Հսկային՝ Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին եւ Հայությանը…

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

11.08.2011թ. – Երեւան

Լոուրենս Արաբացի. «Այդ անհնարին հայերը»

August 6, 2011
Լինքոլն Սթեֆենս
/Գրի է առնվել 1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ/
Առաջին անգամ հրապարակվել է 1931թ.,«Աութլուք ընդ ինդըփենդընթ» ամսագրում
 
Դա իմ հարցազրույցն էր: Իր սենյակում էր, այն հյուրանոցում, ուր ապրում էր նա, բայց ինքս էի խնդրել տեսակցությունը, և իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային և Մերձավոր Արևելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Եվ կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն կռահեցի, մի տեսակ ցնցվելով, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, և որ իր նպատակն էր իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական պրոպագանդով: Ահա այդ էր, որ կռահեցի:
  Բայց ես շշմել էի և բավական նվաստացած էի զգում` գտնելով, որ հատուկ պատճառներ ունեի /պատճառներ, որ հուզում էին ինձ` սկզբունքով անկախ մարդուս/, թե ինչո՞ւ մենք` ամերիկացիներս, պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերին հոգալու և ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից և հենց իրենցից էլ, այլև, մի տեսակ, ինքներս էլ մեզնից և նրանցից փրկելու: Ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար` ազգերի մեջ ամենանվաստացվածն անդիմադրելի հմայք ուներ և ունի: Այդպես էլ ասացի նրան:
Այս բրիտանացուն ակնհայտորեն շատ դուր եկավ իմ ասածը: Ինձ թվաց, որ նա ուրախությամբ ծիծաղելու է կամ նման մի բան, բայց նա փքվեց Բրիտանական կայսրության չափ, ասես պայթելու էր: Սակայն չպայթեց, չծիծաղեց, չասաց որևէ բան, որ հումորի դույզն իսկ նշան ցույց տար: Երկար դադարից հետո միակ խոսքը, որ ասաց, այս էր.«Լավ»: Եվ ապա, կրկին մի դադարից հետո, երբ վերագտել էր ինքնատիրապետումը, մեր ամերիկյան իդեալիզմի մասին խոսեց լրջորեն, ավելի ճիշտ, բավական տաղտկալիորեն: Համարում էր, որ դա սքանչելի է: Իսկ ըստ իս` մի քիչ չափից ավելի էր սքանչելի համարում: Կարծում էր, թե մենք` ամերիկացիներս, չափից ավելի իդեալիստ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: Ուստի մեկս մյուսին կարող ենք շտկել. մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք` մեզ համար: Երկուսս էլ հուսահատական պարագաներ ենք, մանավադ՝ հայերը:
Ես այնպես եզրակացրի, որ նա մի անասելի համակրանք ունի հայերի հանդեպ կամ էլ, ավելի ճիշտ, այսպես ասեմ, նրանց վերաբերյալ ունի մի այնպիսի իմացություն կամ փորձառություն, որ նրան թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին և հայերի բոլոր մերձավոր հարևաններին, որոնք երբևէ ջանացել են ոչնչացնել այդ որբ ցեղը: Կարծես թե նրա մտքինն այն էր, որ դա հայերի հանդեպ անելիք միակ բանն է: Ուղղակի այդպես չասաց: Պատճառն այն է, որ նրա մեթոդը ոչ թե իր կողմից որևէ բան ասելն էր, այլ ստիպել ինձ, որ իր տպագրած ցանկացած բաները ես ասեմ այնպիսի ձևով, որ անհրաժեշտության դեպքում կարողանար ժխտել դրանք: Ուստի նա չասաց, թե հայերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: Պարզապես իմ մեջ այն տպավորությունը ստեղծեց, թե դա է հայկական հարցի միակ լուծումը, և թե այդ պատճառով էր ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրա վերցնենք այդ գործը:
Նա այնպես էր համարում կամ ինձ ստիպում էր համարել, թե թուրքերը չպետք է անեն այդ գործը. նրանք չափազանց պրիմիտիվ են և քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները. սրանք էլ շատ են հաճույք զգում դրանից և արդյունավետ չեն. երբեք որևէ բան մինչև վերջ չեն հասցնում, և երբ հայերին սպանելու իրենց գեղագիտական հաճույքը հագենա, ձեռք կքաշեն: Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, ոսոխ ցեղերը դադարեցրել են գործը` նախքան բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը կատարելու, միշտ էլ թողնում էին մի զույգ այստեղ, մի զույգ այնտեղ` Ադամ ու Եվաներ, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ, հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ այնտեղ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր, բոլորը հեզ ու համեստ, բայց ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնորեն բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով ու… Նա ինձ վրա տարածեց իր մուլթուսական հուսահատությունը և մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի իր ամբողջ որոգայթը ամերիկա-հայկական մանդատի վերաբերյալ, երբ իմ փրկարար ամերիկյան հումորը շունչս տեղը բերեց:
«Բայց ինչո՞ւ հենց բրիտանացիներն էլ չանեն այդ գործը»,- հարցրի և, ակնկալելով իր հումորի զգացումը, ժպտացի: Իզուր: Ամերիկյան հումորի զգացումը նա չուներ, կարծում եմ: Սպասեց, որ իմ զվարթ ժպիտը չքանա, ու հետո երբ տեսավ, որ ես իմ մեջ եմ քաշվել նորից և լրիվ լուրջ եմ, պատասխանեց ինձ լրջորեն: «Հայերի լիակատար կոտորածը,- պատճառաբանեց,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն»: Ու բացատրեց, որ թեպետ իրենց կայսրությունը դիմացավ որոշ այդպիսի ցնցումների և պետք է, անշուշտ, դիմանա ուրիշ ցնցումների էլ, բայց չափից ավելին՝ հենց այս ժամանակ, կարող է սասանել կայսրությունը: Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները` պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլեր, համաճարակներ և այլն, հետևանք են այն իրողության, որ երկրագունդը թեև ամբողջություն է, բայց չի կառավարվում որպես ամբողջություն: Բրիտանիան մի օր պիտի վերջ տա այս անիշխանականությանը: Բայց կայսրությունը երիտասարդ է տակավին, հարաբերաբար փոքր, թույլ և գերծանրաբեռնված:
Հաշվի առեք մայր կղզիները, գաղութային ռազմավարական կետերը, ծովերը և առևտրական ճանապարհները, բոլոր այն նոր ծանրություններն ու պատասխանատվությունները, որ Բրիտանական կայսրության ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտությամբ: Ո՛չ: Կայսրությունը պետք է խնայել առայժմ: Հետագայում, երբ բրիտանական իշխանությունն ալիքներից տարածվի ցամաքի վրա, բոլոր ցամաքների, ապա Մեծ Բրիտանիան կկարողանա հաղթահարել այդպիսի ցնցում, բայց ո՛չ դեռ, ո՛չ այժմ, ո՛չ Կայսրության դեռ մանուկ հասակին:
Ավելին,- հարեց նա,- Բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով: Անգլիացիները գործնական մարդիկ են, ոչ՝ իդեալիստներ: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային մի կառավարություն պետք է հիմնվի, բայց ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի նման՝ գաղափարների և իդեալների, այլ շոշափելի բաների վրա` նավթ, օդային տարածություն, ծովեր: «Բայց,- առարկեցի ես,- հարուստ հողեր և շահավետ հանքավայրեր կան Հայաստանում»: Նա լուռ մնաց և այնքան երկար մնաց այդպես լուռ, որ ինձ թվաց, թե շփոթության եմ մատնել նրան, թե նա չգիտեր Հայաստանի հարստությունների մասին: Բայց կրկին նկատեցի ուռչելու և պայթելու նրա հակումը: Եվ որքա՜ն էի ցանկանում, որ նա ծիծաղի: Կարծում էի` դա կթեթևացնի ինձ էլ, նրան էլ: Բայց ո՛չ, նա չծիծաղեց: Չժպտաց նույնիսկ: Պարզապես սպասեց ինչքան կարող էր, ապա ինձ հիշեցրեց, թե Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի – ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ, հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը:
«Բայց,_ առարկեցի ես,_ ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով, բնական հարստությունները,_ համբերությամբ բացատրեցի նրան,_ ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց աշխատուժի: Եվ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը և ամենահնազանդը»: Տեսնում էի՝ տաղտուկ է զգում, բայց քաղաքավարի էր: Լսում էր ինձ, ուստի իրար հետևից օրինակներ էի բերում ամերիկյան, ինչպես նաև բրիտանական գաղութներից` նրան ցույց տալու համար, որ սխալ է անջատել մի երկրի ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Դրանք պետք է միասին օգտագործվեն, ինչպես արվում է սովորաբար: Ուրիշ ճանապարհ չկա:
Ես նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատերերի կամ որևէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, որ ջանում էին օգտագործել Հայաստանի հարստություններն առանց հայերի: Այսպես պերճախոսում էի, ու մի պահ թվաց` բավականին հաջող: 
«Ես կոչ եմ անում,- գոչեցի ես,- ոչ թե գաղափարապաշտորեն, ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն`«Հայերը Հայաստանի համար»: Նա ինձ էր նայում` ոտքից գլուխ չափելով, հետաքրքրությամբ, կարծես մի նոր պատկերացում էր ստանում մեր` ամերիկացիներիս մասին: Ես նրան ասել էի, թե չգիտի մեզ, բայց նա առարկեց. «Որևէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որևէ անգիտակից ամերիկացու»: Ու որոշեցի ցույց տալ նրան, նախքան հաշիվները կմաքրեր ինձ հետ, թե ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի զուտ իդեալիստներ, ինչպես նաև շատ եվրոպացիներ կազմել են նախագահ Վիլսոնի օրինակից: 
«Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի ես,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը, նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու»: «Այո՛, այո՛, մենք հասկանում ենք այդ բոլորը»,- ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլոգիզմը: «Լավ, ուրեմն,- ասացի պատշաճորեն,- դուք պետք է համաձայնեք, որ հայերի ինքնակառավարվելու ճանապարհին մենք պետք է ստիպենք հայերին աշխատել: Եվ քանի որ չես կարող աշխատեցնել մի ժողովրդի առանց աշխատանքի օբյեկտի, մենք կարիքը կունենանք Հայաստանի հողերի և հանքերի՝ ոչ թե հարստությունները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, ուր ժողովրդին վարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության և… բոլոր այն քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանց դարձնենք լավ մարդիկ և լավ քաղաքացիներ»:
Նա շփոթահար տեսք ուներ: Չգիտեի` ինչ է պատահել նրան, մինչև որ վերջապես որոշեց արտահայտվել: «Խնայասիրությունը չի պակասում հայերին,- ասաց նա չոր,- և անշուշտ գիտեք, որ քրիստոնյաներ են նրանք, հնագույն քրիստոնյաներ»: Իհարկե, գիտեի, պարզապես ոգևորությանս մեջ մի պահ մոռացել էի: Սակայն նա ինձ բռնել էր այդ կետում, ուստի «դարձ ի շրջանս» ինձ կատարեցի: «Բայց,- ասացի,- հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը՝ լինի անհատի, լինի ազգի համար. աշխատանք՝ համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը` դրա վրա աշխատելու համար»:
«Հայեը չեն աշխատելու,- հայտարարեց նա:- Դա է ցավոտ կետը ձեր ծրագրի և հայերի: Դա է ցավոտ կետը այն բոլոր հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և, մի ժամանակ տիրած լինելով աշխարհին և աշխատեցրած՝ կորցրել են իշխանությունը և դեգրադացվել: Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում այն երեխայանման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք: Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա: Բայց այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն՝ նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են` բնազդական բնածին, անհուսալի:
Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից: Նրանք խոսում են իրենց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն են զարգացնում իրենց: Իսկ հին ազգերը ներկայացնում են մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կերտում են: Այս հին ժողովուրդները էվոլյուցիայի արդյունք են: Դուք կարող եք Միջերկրականի ափին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, դաստիարակում, աճեցնում եք ձեր հայրենիքում: Գոյությունը պահպանած հնագույն ցեղերն իրենց բնույթով առևտրական են, ինչպես ձերը»:
«Մերը,- ուղղեցի ես,- ներառյալ նաև Անգլիան»: Նա շարունակեց. «Դուք` նոր ազգերդ, պետք է սովորեք հին ժողովուրդների օրինակի վրա,- կրկնեց նա,- որ նախկին մեծ ու նախկին հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական և անխուսափելի արդյունքն են արհեստական այն ընտրասերման, որը կատարվել է մի այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպներին, ճնշում զանգվածին, խեղդում ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն և աճեցնում հեզերի, խորամանկների ու համբերատարների: Որովհետև դա համապատասխանում է առևտրականի տեսակին: Արդի հույներն ուղղակի ժառանգներն են հելլենների և իրենց տհաճ հատկանիշներն այն տևական գծերն են, որ ծագում են հին հունական մշակույթից. ոչ այնպես, ինչպես մեծ, բացառիկ հույները` հռետորներ, երգիչներ, քանդակագործներ, այլ միջին հույները, որ զբաղվում էին բիզնեսով, այն հույները, որոնք Սոկրատեսին մահվան դատապարտեցին: Եգիպտացիները եգիպտական մշակույթի ամենահեռավոր հեռավոր փոքր ծոռներն են` իրենց ապուպապերի երեխայանման աշխատանքով այնքան գեղեցիկորեն կերտված Սֆինքսի հանելուկին ուշացած պատասխանը: Այսօրվա արաբն անապատի փոշին է: Նա զրկված է հին, փառավոր Արաբիայի արվեստներից, բարքերից, գործարարությունից»:
Նա կանխեց առարկությունս: «Հնադարյան հույները, եգիպտացիները, սիրիացիները, վերջապես` թուրքերը, նրանք էլ իրենց հանճարներն ունեին, իրենց բանաստեղծներն ու նկարիչները, զորավարները, որոնք հետամնաց ժողովուրդներ էին նվաճում, ունեին իրենց արդյունաբերական ղեկավարները, որոնք աշխատանքով էին ապահովում. իրենց սեփական աշխատուժն էլ ունեին: Բայց ընտրանին, արիստոկրատները, հարուստները չհարատևեցին: Անգամ շարունակություն չունեցան: Հաջողակների, հարուստնեի, հզորների, առանձնաշնորհյալների զավակները գրողի ծոցն անցան: Եվ աշխատողների հաջորդական սերունդներն էլ, աշխատանքով գերծանրաբեռնված, թերսնված, վհատված և խիստ կարգուկանոնի ենթարկված, բութ ստրուկների վերածված, մեռան կամ ոչնչացվեցին: Հենց միջին դասն ապացուցեց և ապացուցում է, որ ունակ է վերապրելու այդ կերպ կազմակերպված հասարակության մեջ, այդ ստոր միջին դասը:
Ուստի ամբողջ հին աշխարհն այժմ տեսնում եք միայն բիզնեսմեններով բնակված, մանր բիզնեսմեններով` վաճառականներ, առևտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, ո՛չ արտադրողներ: Նրանք զբաղված են գնել-ծախելով, ու սերված լինելով գնել-ծախողներից, առևտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերված, նրանք լավ գնող-ծախողներ են: Կարող են գնալ աշխարհում որևէ տեղ առևտուր անելու, ո՛չ թե ստեղծելու, ո՛չ թե կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու և աշխատելու: Նրանց այն եղբայրները, որոնք այս բաներն էին անում, անզավակ մեռյալներ են: Ո՛չ, միայն ամենազուտ, ամենախորամանկ առևտրականներն են ապրում, և նրա՛նց ենք գտնում ամեն տեղ, ուր սողոսկում-թափանցում են: Մեր գաղութներում, Հարավային Ամերիկայում ես հանդիպել եմ արաբների, որոնք փերեզակություն են անում և հարստանում: Եվ ինչ վերաբերում է սիրիացիներին, հույներին, հայերին…«Եվ հրեաներին»,- հուշեցի ես: Նա անտեսեց:
«Իմ այս հին ժողովուրդները,- ասաց նա,- կգնան որևէ տեղ, ուր աշխատավորներ կան` լուռ գործելու, հեզ կտառապեն` դրամ խմայելով, գործ անելով: Այո՛, նրանք այնպես են գործում, որ աշխատավորի մտքով անգամ չի անցնի: Նրանք գործում են այնպես, ինչպես միայն բիզնեսմենը կգործի` երկարատև, համառորեն` մոտենալով բաղձալի շահույթին: Բայց նրանք չեն աշխատի: Նրանք չեն կարող: Նրանք տանել չեն կարողանում աշխատավարձի համար աշխատելը: Դա բնազդ է նրանց մեջ, մի գիծ, ինտելեկտ, որ զարգացել է հաջողված ընտրասերումով, ինչպես որսորդության ուրույն գծեր ենք զարգացնում որսկան շների այս կամ այն ցեղերի մեջ: Նրանք իրենց արյամբ իսկ գիտեն, որ աշխատավարձով՝ անգամ բարձր, աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հարստանալ: Ըստ աշխատավարձի սանդղակի կյանքը չի ենթադրում ո՛չ շահույթ, ո՛չ դրամագլուխ, ո՛չ առաջընթաց: Նրանք չեն էլ խոսում դրա մասին, դա շատ ակնհայտ է նրանց համար, նրանք այդպես են ապրում: 
Նրանք իմաստուն են, ինչպես կարող է իմաստուն լինել հին մի ցեղ: Աչքները բանալուն պես նրանք տեսնում են ստեղծարար աշխատանքի անհեթեթությունը: Անելիքը միայն դիտելն ու սպասելն է` մինչև նյութական բարիքները կարտադրվեն, և հետո ինչ-որ կերպ դրանք արտադրողից ձեռք բերելը: Եվ նրանք գիտեն ինչպես անել դա, ինչպես կենդանին գիտի իր կենդանական գործը, և բույսն էլ գիտի իր բուսական գործը` բնազդով: Ուստի, կզբաղվեն բժշկությամբ, իրավաբանությամբ, ցանկացած այլ մասնագիտությամբ, որ բիզնեսի նման ձեռք է բերում այս կամ այն շահաբաժինը նյութական բարիքների ավարտված, վերջնական, դրոշմված ձևից այն բանից հետո, երբ հասարակ ժողովուրդն արդեն կստեղծի այդ: Բայց քրտինքով արդյունահանել հումքը և մշակելով վերածել շուկայական ապրանքների` ոչ: Հին ժողովուրդներն ատում են այդ, իսկ ձեր հայերը պարզապես չեն անի դա»: Նա լռեց` նայելով ինձ և տեսնելով, որ իրեն չեմ նայում, շարունակեց զեղել իր քարոզչության ևս մի չափաբաժին:
«Հայերը,- ասաց նա,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսակետից»: Ես կրկին տվեցի իմ հովանավորյալի անունը: «Հրեանե՞րը,- կրկնեց նա:- Դուք արդեն ասել եք նրանց մասին, ես գոհ էի: Դա նշանակում է, որ իմ ասածից գեթ մի նշույլ ընկալում եք հին ցեղերի մասին: Հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, և, բնականաբար, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության: Բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ նրանք ստեղծագործող, հնարամիտ ու սենտիմենտալ են: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Նրանք անկատար են: Նրանք քաղաքակրթության անավարտ, կիսատ մնացած արդյունքն են:
Ես հասկանում եմ, թե ինչու են նրանցից վախենում և ատում, նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն: Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների հետ, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ իմ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք «ծաղկում են» Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում և, իհարկե, Միացյալ Նահանգներում: Բայց չինացիներն, օրինակ, կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետ ձուկը փոքր ձկներին, այդպես են անում նաև արաբները, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերում է հայերին…»: «Հրեաները,- ասաց նա` շունչ քաշելով,- հրեաներն իրենք այնպես են վերաբերում հայերին, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաներին, և ճիշտ նույն կերպ հույները, թուրքերը և մյուս բոլոր ցեղերը, որոնք երբևէ գործ են ունեցել հայերի հետ»:
  «Նրանք զգում են, որ հայերը նրանց բոլորին կստիպեն աշխատել: Եվ այդպես էլ կա: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները և, բացի այդ, քրիստոնյաներ են»: Նա կանգ առավ` սպասելով, որ ինքս եզրակացություն անեմ, բայց քանի որ խայծը չէի կուլ տվել, շարունակեց` տալով ինձ ևս մեկ հնարավորություն: «Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: Ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչև իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնագրությամբ վարձով կտան ուրիշներին:
Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու ախշատուժի կիրառմամբ վաստակած դրամի»: «Այդպիսի մարդիկ շատ են,- ասացի ես,- հայերը բացառություն չեն»: «Ես տեսնում եմ, որ դուք դեռ չեք ընկալում իմ հայացքները,- պատասխանեց նա:- Իհարկե, ուրիշներ էլ կան, որ կուզեին այդպես անել: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ գալիս են դրան, հատկապես, այսպես կոչված, բարձր դասը: Դա նրանց իդեալն է: Նրանք կուզեին ոչինչ չանել, բայց չեն կարող: Անվնաս են նրանք: Նրանք ցանկանում են միայն ծախսել: Եվ ծախսում են, ինչպես տեսնում եք: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող:
Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար: Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելության զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»: Նա կրկին ինձ էր թողնում եզրակացությունը: Բայց ես չէի ուզում ասել և խթանեցի նրան շարունակել:
«Ուրեմն,- դիմադրեցի ես,- դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիների՞ս: Հիանալի է: Երկու հարց է ծագում. Ի՞նչ կարող է անել ձեր դաշնակիցը Հայաստանում առանց աշխատուժի: Եվ ի՞նչ կարող ենք անել հայերի հետ մենք` ամերիկացիներս, առանց Հայաստանի»: «Օ՜,- ասաց նա,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց, ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան: Աշխատուժի պակաս չկա»:
«Ուրեմն դա կլուծի բրիտանական գործնական խնդիրը,- ասացի ես:- Գանք իդեալիստական, ամերիկյան խնդրին: Ի՞նչ պետք է անենք հայերի հետ»: Նա չպատասխանեց: Նրա բրիտանական հումորը կամ դիվանագիտական զգուշավորությունը կամ ինչ-որ ուրիշ բան, չէր թողնում նրան ասել: Խուսափելով` խոսեց այն մասին, թե ասիական աշխատուժի ու եվրոպական կապիտալի համար վտանգավոր է հայերի ներկայությունը որևէ այնպիսի վայրի մոտ, ուր հանքեր ու հողեր են մշակվում: «Դուք չեք գիտակցում,- եզրակացրեց նա,- թե որքան դժվար ու նրբին խնդիր է օտար ժողովուրդ կառավարելը»: «Դուք սխալվում եք»,- ասացի ես ջղագրգիռ ու կրկնեցի մեղադրանքս, թե նա չգիտի մեզ: «Դուք ճիշտ չեք տեղեկացված իմ ժողովրդի մասին,- հայտարարեցի,- որքան, ըստ ձեզ, մենք` եվրոպացիների, թուրքերի, հայերի և մյուսների մասին»:
Ես ի ցույց բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սանդվիչյան կղզիները, բոլոր այն օտար երկրները, որ կառավարում ենք հաջողությամբ: Եվ ես հիշեցրի նրան, որ ամեն տեսակ օտարականներ կան հենց մեր երկրի կենտրոնում: Մենք ստիպել ենք աշխատել նույնիսկ հայերին: Մենք էլ մեր սև գործն ենք արել, ինչպես ցանկացած կառավարություն երկրագնդի վրա` չբացառելով բրիտանացիներին էլ, և համոզելու համար նրան, որ մենք գործնական ենք, պատմեցի օտար աշխատուժի մասին Նոր Անգլիայում, Հարավում, Արևմուտքում, ամենուր: Բայց պատահաբար հիշատակեցի նաև մեր սեփական բնիկներին` ամերիկյան հնդկացիներին:
Հենց դրա վրա էլ նա ուղղակի վեր թռավ: «Ահա այդ է,- բացականչեց նա:- Այդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունն է պետք է հայերի հետ հարաբերություններում»: Ես անակնկալի եկա, շշմեցի: Հարցրի, թե իր կարծիքով ինչ է եղել մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ, և նա պատասխանեց, թե իր հասկացածով` մենք «ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ: Այնպես չէ՞»: Ես նայեցի նրան ոտքից գլուխ, ինչպես ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: Ու հաճույքով: «Եվ այսպես,- ասացի ես երկար դադարից հետո,- դուք կարծում եք հենց այդպես պետք է վարվենք հայերի հետ. պետք է ոչնչացնենք նրանց բոլորին էլ, գլխովին»:
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ,- ուղղեց նա:- Ինչպե՞ս եք դուք` լրագրողներդ, սխալ հասկանում և սխալ մեջբերում»: Նա բոլորովին էլ դա նկատի չուներ որպես քաղաքականություն: Նա գիտեր, որ մենք դրան ընդունակ չենք: Ի՞նչ պետք է անենք: Նա չասաց: Նա պտտվում էր հարցի շուրջ: Հոգնեցուցիչ էր: Բայց ես վերջապես խայծը կուլ տվեցի: Նա ստիպեց ինձ արտահայտվել և չուղղեց: Որոշակիորեն ու հստակորեն չէր ուզում ասել, թե մենք պետք է գիտակցորեն ու մտածված գնանք բնաջնջելու հայերին: Ոչ մի դեպքում: Նա միայն հավատում է, որ ուրիշ ամեն ինչ փորձելուց հետո մենք կգանք դրան: Եվ կանենք դա շատ լավ` չթողնելով ո՛չ Ադամ, ո՛չ Եվա, որ շարունակեն Կայեն աճեցնել:
«Բայց դա սկանդալ չի՞ դառնա»,_ հարցրի ես: Նա կարծում էր, որ ոչ: Հիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք և մարդասեր, որ թվում է` կարող ենք անել ինչ պատահի` չկորցնելով մեր գաղափարը և բարի անունը: «Մի՞թե որևէ սկանդալ եղել է ձեր հնդկացիների հանդեպ,_ հարցրեց նա:_ Եվ դուք երբևէ չե՞ք մտածել` ձեր արածը ճի՞շտ էր: Դուք նվաճել եք Մեքսիկայի մի մասը, գրավել Հավայան կղզիները, զենքի ուժով Իսպանիայից խլել եք Ֆիլիպինները և Պուերտո Ռիկոն, գնել եք Դանիական կղզիները և ձեր ծովային հետևակազորը ափ եք հանել Կենտրոնական Ամերիկայում: Շուտով ստիպված եք լինելու վերականգնել կարգուկանոնը Մեքսիկայի մյուս մասում: Եվ սակայն,- ասաց նա հիացմունքով,- դուք դեռ կողմ եք փոքր ազգերի ինքնորոշմանը: Դուք փոքր կայսրություն եք, իսկ մեզ զգուշացրել եք ձեր Մոնրոյի դոկտրինով, որ պատրաստվում եք մեծ դառնալ: Եվ չնայած դրան, դուք հակաիմպերիալիստներ եք: Դուք պատերազմել եք գերմանական իմպերիալիզմի դեմ»: «Դուք նույնպես»,_ արձակեցի կրակոցս:
«Օ_, դա նույնը չէ,_ հակադարձեց նա իմ կրակոցը:_ Մենք իմպերիալիստներ ենք: Մենք անկեղծորեն մեզ կայսրություն ենք կոչում և պարկեշտորեն կռվեցինք գերմանացու դեմ մեր կայսրության համար: Բայց դուք, դուք կռվեցիք կայսրության դեմ հօգուտ ինքնորոշման»: Դրա մեջ մի բան կար, և նա չարախնդորեն սպասում էր, որ դիմակայեմ նրան: Եվ երբ ես չպատասխանեցի՝ ես չէի կարող այդ պահին, նա շարունակեց. «Ես հավատում եմ, որ դուք` ամերիկացիներդ, կարող եք անել ինչ պատահի, և չեք դատապարտվի ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ձեր կողմից: Դրա մեջ ինչ-որ սքանչելի բան կա, աշխարհին օգտակար բան կա: Դա թույլ է տալիս ձեզ իրականացնել Հայաստանում այն, ինչ պետք է. հանգամանորեն, աստիճանաբար, կատարելապես` չթողնել ոչ մի հայի, և այդ բոլորն առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր կարծիքը ձեր մասին»:
«Եվ,_ շտապեց ավելացնել նա,_ պետք է որևէ մեկը լուծի այդ հարցը: Ինձ թվում է բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին»: Ի՞նչ էր նա թելադրում ինձ: Անգլիական հումո՞ր էր: Ես խստորեն նայեցի նրան: Նա աչքն էլ չթարթեց: Կրկին փքված տեսք էր ընդունել: Անգլիացու հետ հարցազրույցը հոգնեցուցիչ է և վտանգավոր: Ես հիշեցի, որ ցանկության դեպքում ժխտելու է հարցազրույցը և որոշեցի հենց ուղղակի փորձել նրան. «Ինչպես հասկանում եմ,- ասաց նա,- մենք` ամերիկացիներս, առևտրական մշակույթ ենք, ինչպես հայերն են, ինչպես բոլոր այս հին ազգերն էլ, որոնց պետք է ոչնչացնել»:
Նա գլխով արեց: «Նրանց թվում է, որ զարգացնում են գործարարությունը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ` մի ուրույն ցեղ գործարար մարդկանց, որոնք ատում են նրանց, որովհետև նրանք բոլորին կարող են գերազանցել և ապրել առանց աշխատելու. ստախոսներ են, մակաբույծներ` ամենագործնական մարդիկ ամենաքրիստոնեական վարվելակերպով»:
- Դուք` ամերիկացիներդ, լավ եք խոսում,- ասաց նա:- Ոչ մի անգլիացի չէր կարող այդքան հստակորեն բանաձևել որևէ նման բան:
- Եթե հիմա, մեր ներկա դրությամբ, զարգացման նախնական փուլում, կարողանայինք, կառավարելով հայերին, տեսնել մեր մշակույթի վերջնական արդյունքները, եթե կարողանայինք հասկանալ, ինչ քննում ենք ներկա հայի մեջ, ապագա ամերիկացին է…
- Վաղվա,- շտկեց նա:
- Այդ դեպքում,- շարունակեցի ես,- մենք պետք է մոլեգնած ոչնչացնեինք նրանց բոլորին:
- Այդպես, այդպես:
- Գուցե ոչնչացնեինք բոլոր հայերին, բայց դրա համար մենք պետք է գոնե տուն գնայինք:
- Հեռագրեիք,- հուշեց նա,- այդպես արագ է:
- Հեռագրեինք տուն,- համաձայնեցի ես,- հեռագրեինք զգուշանալու մի ահազանգ գործնական բիզնեսի հետ քրիստոնեական իդեալիզմի խաչաձևումից: Չափից շատ իդեալիզմը և չափից շատ բիզնեսը կարող են փչացնել այս, և վնասել մեզ` որպես ժողովրդի:
- Այդպես, այդպես:
- Դա կարող էր մեծ, հարուստ Ամերիկան վերածել մի Հայաստանի, որը Բրիտանիան ու Ռուսաստանը /ապագայում/ պիտի բաժանեին երկու մասի, մեկը` բուն իսկ Միացյալ Նահանգները՝ Անգլիայի համար, մյուսը` ամերիկյան ժողովուրդը` Ռուսաստանի համար: Նա լռեց: Ես սպասեցի` հուսալով, որ նա կընկալի ամերիկյան հումորը: Նա նույնպես սպասեց, բայց հասկանալով, որ ես որևէ բանի եմ սպասում, խոսեց.
- Ձեր գաղափարը,- սկսեց նա:
- Իմ գաղափա՜րը,- պայթեցի ես:
- Այո,- ասաց նա:- Դա մի գաղափար է, տեսականորեն լավ գաղափար է, բայց էությամբ իդեալիստական է: Մի՞թե դուք հավատում եք, որ ամերիկացիները կհամաձայնեն տեսնել իրենց նմանությունը հայերի հետ:
- Դուք` անգլիացիներդ, տեսնում եք,- կտրուկ ասացի ես:
- Ճիշտ եք,_ համաձայնեց նա մտածկոտ:- Մենք տեսնում ենք հայերի նշանակությունը ամերիկացիների համար, մենք` իմպերիալիստ անգլիացիներս: Բայց ես կասկածում եմ, որ հասարակ անգլիացիները կարող են կանխատեսել իրենց ճակատագիրը այն հին ազգերի ճակատագրի մեջ, որոնց կառավարում են:
Ես պարտված էի: Բարեբախտաբար նա դա չտեսավ: Աչքերը խոնարհված էին: Նա բարձրացավ և ուղեկցեց ինձ դեպի դուռը` մնալով խորը մտածմունքի մեջ:
- Ցտեսությու՛ն,- ասաց նա, ես հավանում եմ ձեր տեսությունը: Գայթակղիչ է: Վախենամ` գործնականում դա չաշխատի, բայց գրեք: Գրեք զգույշ, ոչ շատ հստակ, և, ի դեպ, մի մեջբերեք ինձ. ես ոչինչ չեմ ասել, ոչինչ…

Արտագաղթ կամ չհայտարարված մահվան խրոնիկա

August 6, 2011

Քսաներրորդ դարասկզբին` 1910-ին, արդեն մեծ տերությունների գաղտնի  ծառայություններին հայտնի էր, որ հայ էթնոսը պետք է ոչնչացվի .(Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպանի նամակը Մեծ բրիտանիայի արտաքին գործերի նախարարին . սըր Դ.Լոութըրիից սըր Չ.Հարդինգին , Ստամբուլ , 29 մայիսի, 1910թ.: Այս նամակ – փաստաթուղթը առաջին անգան լույս է տեսել Լոնդոնում հրապարակվող «Journal of Middel Estern Studies» թիվ 1-ում`,1971թ.Հեղինակը`արաբ պատմաբան Էլի Կեդուրիե:

Այն որպես փաստաթուղթ տպագրել է Յու. Վորոբեւսկին իր «Ճանապարհ դեպի Ակրոպոլիս.Օձի քայլը» գրքում,1999թ. Մոսկվայում, որտեղից էլ կրճատումներով արտատպվել է «Գոլոս Արմենիի» օրաթերթում 2001թ.04.թիվ 19 համարում:

Ավելի ուշ`1919թ.  Փարիզի Խաղաղության խորհրդաժողովի ընթացքում ամերիկյան`«Outlook and independeent» ամսագրի  թղթակից Լինկոլն Ստեֆանսը, ով նույնպես պատահական դեմք չէր.նա եղել է Տրոցկու մերձավորներից մեկը , հանդիպում եւ հարցազրույց է վարում Արաբիայի Լոուրենսի `  (  Lourens of Arabia) հետ , որը ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի « Inteligens cervis» գաղտնի ծառայության գործակալ եւ հետախույզ էր: Այդ հարցազրույցը առաջին անգամ տպագրվել է ` նույն «Outlook and independeent» ամսագրի 1931-թ. հոկտեմբերի 14-ի համարում:

Արեւմտյան  քաղաքական գործիչներից Արաբիայի Լոուրենս առաջինն էր, որ անկեղծ խոստովանեց հայերին տեղահանելու եւ ոչնչացնելու անհրաժեշտությունը: Այսպես, հայկական հարցի հիմնական լուծումը նա տեսնում էր հայերին ֆիզիկապես ոչնչացնելու մեջ: Ստորեւ ներկայացվող  մեջբերումը  մի հատված է այդ հացազրույցից:

«Ինքն էլ է լսել, որ Հայաստանը պետք է  մասնատվի. Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա, բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է հայերի վրա լինի: Մեկ ուրիշ դաշնակից, ոչ բրիտանացիք, այլ մի ուրիշ հավասարաչափ գործնական տերություն, պետք է ստանա Հայաստանը:
Երկխոսությունը շարունակվում է…

-Բայց , -առաջարկեցի ես,-Ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի,որը պետք Է մշակի դրանք: Հանքեր, նավթի պաշարներ, բերրի հողեր, մի խոսքով `բնական հարստություններ,-համբերությամբ բացատրեցի նրան,-ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց այն աշխատուժի , որ պետք է մշակի եւ զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկները բնական աշխատուժ են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը , լավագույնը:
…-Ես կոչ եմ անում,ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն «հայերը Հայաստանի համար»:

Եվ քանի որ հայերը , ըստ Լոուրենսի , «ամենախելացի ,ամենակատարյալ ընտրասերված,ամենաբարձր զարգացած ցեղն է աշխարհում`քաղաքակրթության տեսակետից», եւ հենց նրանք կխանգարեն իրենց հասնելու բաղձալի նպատակին` տիրելու Հայկական բարձրավանդակին` եւ ոչ միայն` ապագայում ստեղծել Մեծ Միջին Արեւելք… ուստի նրանց պետք է բնաջնջել…

( Ուշադրություն դարձրեք այս ձ¨ակերպմանը`«հայերը Հայաստանի համար»:Կարծում ենք  վերջին քսան տարում ի կատար է ածվում  հենց այս ծրագիրը…)
Ունենալով աշխարհաքաղաքական մեծ, հեռահար նպատակներ  , Արեւմուտքին խանգարում էր հայերի եւ Հայաստանի գոյությունը:Նախապես 1879 թ. Անգլիայի լորդերի պալատի նախագահ Դիզրաելիի որոշնամբ աշխարհագրական քարտեզներից ջնջելով Հայաստան անունը, տարածքը անվանվեց Անատոլիա, որը հունարեն բառ է եւ նշանակում է արեւելք , ավելին `արեւելյան Անատոլիա , բառացի նշանակում է արեւելյան արեւելք , որն անհեթեթություն  է… :

Այդ անտեսանելի, ես կասեի յոթ գլխանի Հիդրան  իր նախագծի գործնական կիրառությանը անցավ 1915 թվականից , իհարկէ , նախապես մի քանի անգամ փորձելով հայերի զանգվածային ջարդեր կազնակերպել ( 1894-96թթ.,1909թ.): Փորձը կար եւ հաջողությունը երաշխավորված էր.1915թ.  իր բուն հայրենիքում ցեղասպանելու ճանապարհով հայերից «մաքրելով» պատմական Հայաստանը` որոշ «թյուրիմացաբար» փրկվածներ հայտնվեցին նորընծա Սովետական Հայաստանում, որտեղ նույնպես հասան հիդրայի շոշոփուկները. մի անտեսանելի ձեռք ամենայն հետ¨ողականությամբ շարունակեց նրանց տեղահանությունը եւ մաս- մաս ոչնչացումը այժմ արդեն ստալինյան ռեժիմի ձեռքով:

Ահա մի փաստաթուղթ, որը տպագրվել է 1924թ. «Արձագանք Փարիզի» պարբերականում: Այս հրահանգը ստացվել է բոլշեւիկյան կենտրոնական կոմիտեից, որը այսպես ձեւակերպել եւ ի կատարման է հանձնարարել ոչ անհայտ Արտաշես Կարինյանը:

«Երկրի մեջ եղած 300 հազար գաղթականությանն էլ պետք է ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ: Հայաստանը կարող է խնդրել մյուս հանրապետություններից  հող…Այդպիսի հողեր քիչ չեն Հյուսիսային Կովկասում Դոնի շրջանում եւ Կուբանում: 300 հազար հայ գաղթականների բնակեցումը Խորհրդային միության հսկայական տերիտորիայի վրա ավելի հեշտ է , քան թէ սոված ու քայքայված Հայաստանում: Այդ գաղթականության բնակեցումը կազատի Հայաստանին ծանր բեռից, որ խեղդում է նրան:

Այդ ձեւով իր հիմքի մեջ կխեղդվի ամեն մի ազգայնական փորձ եւ կստեղծվի ավելի ամուր պատվանդան Մերձավոր Արեւելքի ժողովուրդների միության համար:

Վերջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար , որը մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների  գիտակցության մեջ:
Եզրակացություններ

Ա.Հայաստանը հողային ազատ ֆոնդ չի ունեցել, չունի եւ նախատեսելի ապագայի մեջ չի կարող ունենալ:
Բ.Այդ  ֆոնդի բացակայությունն է եղել պատճառը,որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին»:
Գ.Այդ  ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ նաեւ այսօր վառ ու կենդանի է «միացյալ եւ անկախ Հայաստանի» գաղափարը ժողովրդական զանգվածների մեջ:
Սրանից  ելնելով պետք է վերջ դնել հայության հավաքման գաղափարին  Հայաստանի մեջ:
1924թ.նոյեմբերի 26
Ա.Կարինյան»

Արդեն  100 տարի է , որ այս գործնթացը շարունակվում է եւ որի գերագույն նպատակն  է` թույլ չտալ հայերին ինքնագիտակցության գալ, սերունդների միջեւ կապը խզել, ամեն գնով ջնջել պատմական հիշողությունը, հնարավորինս ոչնչացնել տեղում , իսկ եթե ոչ, տեղահան անել ,կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ կամ տեղում դանդաղ վերանան , կամ կամավոր արտագաղթեն : Ինչպես տեսնում եք` օրվա հայրենի իշխանությունները նույնպես լծված են այս գաղափարին , ըստ այդմ, ակնկալելով սեփական շահը…

Օգտվեով ստեղծված քաղաքական եւ սոցիալական  ծանր կացությունից` հայերի գենոֆոնդի նպատակային ոչնչացումը, տարբեր պատրվակներով ,(նացիոնալիզմ , կուլակաթափություն  , ազգի դավաճան , ժողովրդի թշնամի եւ այլն) շարունակվեց նաեւ 1926-1937թթ .| Շուտով սկսված երկրորդ համաշխարհային պատերազմը եւս մի հնարավորություն տվեց . հանրապետությունում եղած 1մլն 200 000  հայերից պատերազմ զորակոչվեց 250 000 – ը:Խորհրդային մյուս հանրապետություններից, մասնավորապես Ադրբեջանից եւ Վրաստանից , ինչպես նաեւ Սփյուռքից պատերազմին մասնակցեց եւս քառորդ մլն. հայ: Այսպիսով, երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 0,5-մլն-ից ավելի հայ, որից մոտ կեսը զոհվեց մարտի դաշտում:
(Ի դեպ,  Հայաստանը երկրորդ համաշխարհային  պատերազմում այնքան զոհ է տվել , ինչքան 40 մլն բնակչություն ունեցող եւ հակահիտլերյան կոալիցիայի մեծ եռյակի անդամ Անգլիան):

Բնաջնջման նոր փուլն սկսվեց 1946-1949թթ. , որի հիմնական զոհերը դարձան հայրենադարձները . ավելին `1949 թվականին աքսորվում էին ոչ միայն Խորհրդային Միության տարածքում գտնվող հայերը , այլեւ Վրաստանի , Բուլղարիայի , Ռումինիայի , Արեւմտյան Ուկրաինայի , Լեհաստանի , նախկին Տրանսիլվանիայի, հատկապես էթնիկ հայ մտավորականությունը.  արդյունքում , հարյուր հազարավոր հայեր հետապնդումից խուսափելու համար, հրաժարվեցին իրենց ազգությունից : Այսօր նրանց մի մասը ոչնչացված է, իսկ մյուսը ` ուծացած :

Հայերի  համակարգված բնաջնջումը կարծես թե կանգ առավ 1955-1988թթ.-ներին , այսինքն մինչեւ արեւմտյան ծագում ունեցող գորբաչեւյան «Գողգոթա» ծրագրի գործադրումը:

1988թ. Սպիտակի երկրաշարժը , որի մասին այսօր արդեն անթաքույց  գրում են , որ այն սովետական նոր`լիտոսֆերային զենքի  առաջին փորձարկումն էր ,որի աշխարհագրական վայրը ամենեւին պատահական չէր ընտրված (տես` WWW.AIF.Ru /No 9, 2011,հեղինակ Սավելի Կաշնիցկի):   Ըստ պաշտոնական տվյալների այն խլեց 25 000 մարդու կյանք,իսկ ,իրականում` կրկնակի … Եվս կես միլիոն բնակչություն գաղթեցվեց –տարաբնակեցվեց:
Երկրաշարժին հաջորդած «հեղափոխությունն» ու արցախյան պատերազմը ակամայից նույնպես հանգեցրին նույն նպատակի իրագործմանը` քայքայել երկիրի տնտեսությունը, ունեզրկել բնակչությանը , ստեղծել կյանքի անտանելի պայմաններ եւ դրանով իսկ նպաստել երկրի հայաթափմանը:

Պատահական չէ նաեւ այն, որ 450 000 ադրբեջանահայությունից Հայաստան եկավ ընդամենը 1/5-ը , իսկ նրանց ճնշող  մեծանասնությունը անաղմուկ , անտեսանելի եւ արագ տեղափոխվեցին  ԱՄՆ , Ռուսաստան, եւ այլուր. միայն թե ոչ Հայաստան, (պատկերացրեք եթե նրանք  մեր իշխանությունների ջանքերով բնակեցվեին ազատագրված տարածքներում, այսօր բոլորովին այլ կերպ կլիներ քաղաքական-դեմոգրաֆիական իրադրությունը արցախյան հակամարտության գոտում:

Սակայն, մեծ տերությունները որոնք այդքան ջանք են գորադրել, ծրագրել եւ ֆինանսավորել են Հայաստանի հայաթափումը , թույլ կտայի՞ն ավելի ուժեղ եւ հզոր Հայաստանի գոյությունը…

Երբ հրապարակ եկավ Լ.Տեր-Պետրոսյանն իր վարչախմբով , նրանց օրակարգի ամենաառաջնահերթ խնդիրն էր Հայաստանը հնարավորինս արագ հայաթափելը , հարկ կա՞ արդյոք հիշեցնելու նրանց գործադրած մեթոդները` էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերական ձեռնարկությունների հարկադրված պարապուրդ , սով , ունեզրկում, երկրի ամբողջ տնտեսության եւ ֆինանսական համակարգի վայրասլաց անկում …
Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք է ապրի է 1 մլն-ից պակաս հայ, որոնք պետք է սպասարկեն տարածաշրջանի երկրների շահերը :

Ինչպես տեսնում եք, այսօր այդ մասին է խոսում Լ.Տ.Պ-ն, եւ նրա կողմից «անընդունելի» վարչապետ Տ.Սարգսյանը , որի ներկայիս քաղաքականությունը եւս ուղղորդված է նույն նպատակին` վարկերի եւ հարկերի տակ խեղդել երկրի զարգացումը , ստեղծել այնպիսի պայմաններ , որոնք անտանելի կդարձնեն մարդկանց կյանքը , նպաստել արտագաղթին, դրանով իսկ ստեղծել պայմաններ Հայաստանի` որպես պետության վերջնական սնանկացման եւ  լուծարման համար:

Հայտնի բան է, որ երիտասարդությունը երկրի ապագան է: Արդյո՞ք պատահական է , որ 3 մլն բնակչություն ունեցող երկրում գործում են 5 արտասահմանյան համալսարաններ`ամերիկյան, ֆրանսիական , սլավոնական , գերմանական , եվրոպական, եւ մի քանի ռուսական ԲՈՒՀ-երի մասնաճյուղեր, որոնց շրջանավարտները սպասարկելու են համատասխան երկրների շահերը: Չմոռանանք նաեւ դրսից պարտադրվող օտարալեզու դպրոցների բացումը:

Ի դեպ, փոխելով ազգի լեզվամտածողությունը , փոխվում է նաեւ հոգեբանությունը , մարդը կառավարվում է այն լեզվով , եւ ծառայում է  այն լեզվին, որով մտածում է : Լեզվամտածողության փոփոխությունը հավասար է հոգեփոխությանը կամ ինքնության կորստին : Սա եւս ասիմիլյացիայի հզոր զենքերից մեկն է , որը հայերի դեմ կիրառվել է Հայաստանում պարսկահռոմեական եւ պարսկաբյուզանդական մրցակցության ժամանակներից ի վեր: Ասիմիլացիոն այդ քաղաքականությունը ավելի նրբացված մեթոդներով կիրառվուն է նաեւ այսօր:

Օրինակ`Լեհաստում,Ռումինիայում,Տրանսիլվանիայում,Վրաստանում,Ռուսաստանում իսկ այսօր արդեն Ամերիկայում, որտեղ  մոտ 2 մլն հայերից հայերեն են խոսում եւ իրենց հայ են համարում միայն տաս տոկոսը:
Ավելին ` հեռուստատեսությամբ այսօր անթաքույց գովազդվում է անվճար կրթությունը Եվրոպայում: Հետաքրքիր չէ՞ արդյոք իմանալ , ովքե՞ր են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք շահագրգռված են արտասահման տանել հայ երիտասարդներին վճարելով նրանց բոլոր ծախսերը:Միգուցե՞ դրանք ֆինանսավորվում են Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից. արդյո՞ք սա մի յուրատեսակ տրաֆիքինգ չէ:

Նույնը թերեւս անում է Ռուսաստանի դեսպանատունը , հրավիրելով հայ երիտասարդներին Ռուսաստանի ԲՈՒՀ-երում անվճար կրթություն ստանալու.Հարց` ինչո՞ւ Ռուսաստանը նմանօրինակ «ակցիա» չի իրականացնում, օրինակ, իր ազգակից Բելոռուսիայում , կամ դաշնակից Ադրբեջանում , կամ վերջապես աղքատության շեմից ներքեւ  գտնվող իր 18 միլիոնի հասնող սեփական քաղաքացիների նկատմամբ :

Ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունները:
1996թ.Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ մի կոնֆերանս , որտեղ ներկա էին Անգլիայի , ԱՄՆ-ի ,Վրաստանի , Թուրքիայի պատվիրակությունները ,եւ ուր խոսվում էր Հայաստանի ապագայի մասին , որպես ծառայություններ մատուցող , կամ ըստ մեր վարչապետի` ծառայություններ արտահանող երկիր , իմա` նաեւ մարդկային ներուժ:

1993թ. թուրքական թերթերից մեկը գրեց , որ եթե Հայաստանը իր գիտաարդյունաբերական հզորությամբ մնա եւ զարգանա, ապա տարածաշրջանում կդառնա նոր «Իսրայել» , որը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ :Իսկ ին՞չ անել…Ցավոք , մենք մեր մաշկի վրա զգացինք , թե ինչպես եւ ում միջոցով  կարելի է ոչնչացնել մի ծաղկուն պետություն…

Ես կարծում եմ, որ մենք շատ մեղավոր ենք, որ այսօր արդեն նախկին պետական հանցագործներին, պատժելու , դատական պատասխանատվության կանչելու փոխարեն, թույլ ենք տվել վերակենդանանալ,ավելին` շարունակել իրենց ավերիչ , ապակողմնորոշիչ եւ այլասերող գործունեությունը,հանդես գալ երկրի եւ ժողովրդի «փրկչի դերում:»

Այսօր որտեղի՞ց են ուղղորդվում այդ գործընթացները : Ըստ իս ,ի շարս նաեւ այլ աղբյուրների` 1921թ . մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրից , որն այսօր ներկայացվում է որպես եվրասիական  գաղափարախոսություն , Եվրասիա հիմնադրամ ,Եվրասիա համալսարան, որը միգուցե ենթադրում է թուրք-ռուսական դաշի՞նք ի հաշիվ Հայաստանի եւ նրա շահերի: Ռուս-հրեական բոլշեւիկյան ղեկավարությունից ետ չմնաց նաեւ «հայասեր» եւ «դեմոկրատ » Ֆրանսիան , որը  Անկարայի 1921թ.հոկտեմբերի ֆրանս-թուրքական համաձայնագրով կատարեց հակահայ աղաղակող քայլ`Հայկական Կիլիկիան վերադարձրեց այժմ արդեն քեմալական Թուրքիային`մեկ անգամ եւս ջարդել տալով անապատներից վերադարձած արեւմտահայության բեկորներին:

1993 թ. «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակա հրապարակից սկսեցին աշխատել չնչին գներով ավտոբուսներ, որոնք հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը վերմակ- ներքնակով տեղափոխում էին Հյուսիսային Կովկաս` Դոնի Ռոստով, Վլադիկավկազ,Պյատիգորսկ եւ այլուր : Այդ գործընթացը կանգ չի առել առ այսօր : Օգտվելով մեր կառավարության ընձեռած հնարավորությունից` մեր դաշնակից երկրի դեսպանատունը որոշել է ավելի ակտիվ եւ օպերատիվ «օգնել» իր անուղղակի դաշնակիցներին` Թուրքիային ու Ադրբեջանին եւ հայաթափելով Հայաստանը դարձնել այն տարանցիկ միջանցք: Ինչպես ասում է ռուս քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Օրլովը`. «Թուրքիան կանխավայելում է Հայաստանին կոտրելու հաճույքը , այն դարձնելու ոտքի տակի գորգ`որը տանում է դեպի ցանկալի Ադրբեջան, Անդրկովկաս , եւ այնուհետեւ բաղձալի Վոլգա:

Իսկ արդյո՞ք դա ձեռնտու է Մոսկվային.-գրում է հեղինակը,- Նկատի ունենալով Մոսկվայի օբյեկտիվ շահերը – ոչ մի դեպքում…Սակայն մենք սովորել ենք ,որ վերջին 25 տարիներին Կրեմլը ընտրի  վատթարագույն տարբերակը: Որպեսզի հաճոյանա արեւմտյան  մամուլին, Կրեմլի անունից ստորագրում են հնարավոր ամեն բան:Դա սկսվեց Գորբաչեւից , որի սխալները ջանասիրաբար կրկնում է նաեւ Մեդվեդեւը:

Ստորագրեցին «ոչ միջուկային սպառազինությունների» կրճատման պայմանագիրը, ստորագրեցին «միջուկային գործարքը» , ժամկետից շուտ Սահակաշվիլիին հանձնեցին ռուսական ռազմաբազաները: Կստորագրեն նաեւ Հայաստանի հանձնումը:»(Գոլոս Արմենիի,3 մարտի,2011թ.)
Եվ այս  քաղաքականությունը տարվում է  այսօր այն դեպքում, երբ մեր հարեւան երկրներում արձանագրվում է բնակչության աննախադեպ աճ. Թուրքիան,իր 78 մլն բնակչությամբ ( միայն 2010 թ. Թուրքիայում 1մլն մարդ է ծնվել),Իրանը` իր 73 մլն բնակչությամբ, դարձյալ ,մոտ 1մլն ծննունդով եւ վերջապես Ադրբեջանը իր 10 մլն բնակչությամբ,Վրաստանի մասին կարող ենք լռել…քանի որ այնտեղ վրացիներ «ծնվում » են հայերին ազգափոխություն պարտադրելով: Վերջին տվյալներով 200 000 հայ արդեն վաղուց « վրացի է»:(Գոլոս Արմենիի,9 հունիսի 2011թ:
Եկատերինա 2-րը նախաձեռնեց եւ տեղահան արեց Նախիջեւանի հայ բնակչությանը,նրանց վերաբնակեցնելով այժմյան Դոնի-Ռոստովում, որը այն ժամանակ վերանվանվեց Նոր Նախիջեւան. .

Այսօր ո՞վ է հիշում Նախիջեւանից տեղահանվածներին,ու՞ր անհայտացավ Նոր Նախիջեւանը եւ ու՞մ է պատկանում հին Նախիջեւանը…
Այսօր, երբ խոսքը գնում է աշխարհի բնակչության մասին,որը արդեն 7 մլրդ-ի է հասնում, եւ որ այն պետք է նվազեցնել ամեն գնով, (ոսկե միլիարդի դիվային գաղափարը)`մեր դիտարկումներով `արդեն 150 տարի է, որ կրճատվում են հատկապես հայերը , որոնք չնայած իրենց թվով աշխարհում քիչ թիվ են կազմում. եւ սակայն մեծ տերություններին նույնիսկ այդ թիվը շատ – շատ է թվում:
Ինքստինքյան հասկանալի է, է որ բոլոր պետությունները առաջնորդվում են իրենց շահերով , իսկ ու՞մ շահերով են առաջնորդվում մեր պետության պատասխանատու այրերը…
Ո՞վ  է կրելու երկիրը հայաթափելու եւ դրա կործանարար հետեւանքների պատասխանատվությունը.պետությունը՞, ժողովուրդը՞, ո՞վ …
Իսկ շարքային քաղաքացիները `դավին անտեղյակ, ցավին անտարբեր…
Ն.Մարգարյան

hraparak.am

Կեղծվող պատմությունն ու մենք

August 5, 2011

Պատմությունը կեղծվել է, կեղծվում է ու կեղծվելու է: Հայի մեծամտություն չհամարվի` երևի ամենաշատը մեր պատմությունն է կեղծվում, ու դրա համար մեծ-մեծ փողեր ու բարձր շրջանակներ են գործի մեջ դրվել: Բարեբախտաբար` այսօր բազմաթիվ հոդվածներ ու աշխատություններ են գրվում, շատ հաղորդումներում են դրա վերաբերյալ կարծիքներ ու վերլուծություններ հնչում: Սակայն արվածը անբավարար է ու հասցեագրված փոքր լսարանի: Մեկ անգամ կեղծված պատմությունը սովորած մարդը, հնարավոր է, այլևս առիթ չունենա ճշմարտությանը տեղեկանալու կամ պարզապես չհավատա:

Խորհրդային դպրոցում իմ սերնդի աշակերտները հայոց պատմություն էին անցնում բարձր դասարաններում շաբաթական մեկական ժամով, բարալիկ դասագրքերով: Ճիշտն ասած` դրանից ավելի բարակ դասագիրք հիշողությունս չի պահել: Միջնակարգ դպրոցի այդ դասագիրքի տրամաբությամբ` մենք պետք է հպարտ լինեինք, որ շուրջ երեք հազար տարի առաջ եկել-բնակություն էինք հաստատել ու պետություն հիմնել մի տարածքում, ուր մեզնից առաջ Ուրարտու անունով հզոր ու ազդեցիկ երկիրն էր եղել. այդ ժամանակներից էլ, իբր, կազմավորվել է հայ ժողովուրդը: Իսկ մեր տարածաշրջանի ամբողջ պատմությունն ու տեղանքն էլ այս կամ ԽՍՀՄ պատմություն կոչվող հաստափոր դասագրքում «եղբայրաբար» բաժանված էր անդրկովկասյան երեք «բարեկամ ազգերի» միջև: Պատահում էր` ճակատամարտը, որում որևէ պաշարված քաղաքի համար թուրքերի դեմ հերոսաբար մարտնչել էին հայերը, վերագրվում էր թուրք-ադրբեջանցիներին` նրանք դառնում էին պաշարված քաղաքում հերոսաբար պաշտպանվողները, իսկ նվաճողները` անհայտ ավազակներ… Դեռ այն ժամանակներում որոշ գիտնականներ ու հրապարակախոսներ զգուշացնում էին` ադրբեջանցիները գրում են աշխատություններ, որոնցում փորձում են յուրացնել մեր մշակույթը և իրենցը հայտարարել մեր հայրենիքի մի մասը, իսկ թուրքերն էլ Եվրոպայի ու Ամերիկայի լավագույն համալսարաններ են ուղարկում իրենց երիտասարդներին, որպեսզի պատմությունն իրենց օգտին կեղծելու պարարտ հող ունենան: Ինչպես տեսնում ենք` լավ էլ հասել են իրենց նպատակին: Բանն այնտեղ է հասել, որ Հայաստանի հանրային հեռուստատեսության հյուրը` արևելաեվրոպացի մի գիտնական, վերջերս եթերից մեզ խրատում էր` ինչպես կարելի է Թոմսոնին չհավատալ: Հիշեցնեմ, որ խոսքը Ռոբերտ Թոմսոնի մասին է, որ Հարվարդի, ապա Օքսֆորդի համալսարանների հայագիտության ամբիոնների վարիչը լինելով` պատմահայր Խորենացուն հայտարարել է ստախոս ու ինքնակոչ, ապրած ժամանակաշրջանն էլ տեղափոխել  9-րդ դար:

Այժմ հրապարակի վրա է Արմեն Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» քննական տեսությունը: Իմ տպավորությամբ` հայոց պատմությունը կեղծվել է մշակված, մեթոդաբար` հետապնդելով շատ հստակ նպատակ` այս արևի տակ մեր տեղը «գույքագրել» թուքերի համար, ձեռքի հետ էլ նսեմացնել ու արժեզրկել հայությանը որպես ազգի: Ազգի` որպես կենսաբանական տեսակի հատկություններից զուրկ հանրությամբ բնակեցված, հիմնականում հրեական գաղափարների վրա հիմնված պետության գիտությունից ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել: Եթե իրենք պետություն են դարձել հնդկացիների հողի վրա, թուրքերին էլ կարելի է նվիրաբերել արիացիների նախահայրենիքը: Չէ՞ որ թուրքերը դրա համար մեծ-մեծ գումարներ են վճարում…

Մենք սիրում ենք հղումներ անել Ստրաբոնին ու Հերոդոտոսին՝ նկատի չունենալով, որ նրանք էլ իրենց պատմությունները շարադրել են Հռոմեական կայսրության նվաճողական շահերից ելնելով։ Եվ մեր պատմիչների խոսքերն էլ, ըստ էության, պետք չէ միանշանակ ընդունել, քանի որ նրանք քրիստոնեական եկեղեցու հալածանքներից զգուշանալով՝ ճշմարտության մի մասը թաքցրել են, մի մասը հաղորդել սքողված։

Վերջերս «Լույսաշխարհի» եթերում Արտակ Մովսիսյանը խոսում էր պատմության կեղծարարներից՝ հիշեցնելով, թե խորհրդային գիտնականները հանուն ինչի էին կեղծում գիտությունը: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի կայքում, ըստ նրա, կան գիտնականներ Դյականովի և Վինոգրադովի խոստովանությունները: Նրանցից մեկն ասել է, թե ետպատերազմյան սուղ տարիներին ադրբեջանցիներից դրամ է վերցրել` նրանց պատմության ժամանակաշրջանը դեպի ավելի վաղ դարեր հասցնելու համար, իսկ մյուսն էլ` թե Մոսկվայից հստակ հրահանգ է ունեցել պեղումների ժամանակ ի ցույց չդնել այն բոլոր գտածոները, որոնք կարող են ապացուցել, թե հայերը Հայաստանում բնիկներ են:

Կեղծարարությունը շատ ազդեցիկ է արվում, սա անկասկած է: Նույնիսկ գիտական նորամուծությունների հեղեղ քսանմեկերորդ դարում որոշ մարդկանց ուղեղներ պահածոյի օրենքներով են գործում, մանավանդ` եթե գիտության նոր խոսքը հերքում է տարիների իրենց գիտական «վաստակը», ուղղկիորեն խփում գրպանին ու նսեմացնում սին փառքը: Գիտության ցանկացած նվաճում կարող է անտեսվել, եթե որևէ հզոր շրջանակի այն ձեռնտու չէ կամ կարծրատիպեր է ջարդում: Մանավանդ, եթե այն իր ռազմական հզորությունը չի ավելացնում, այլ ռազմավարական զենք է տալիս ոչ յուրայինին:

Մենք հիմա ոչ մեկի համար յուրային չենք, ու կանգնած ենք դեպի մեզ հորդացող պղտոր ու թունավոր հեղեղի դեմ: Սրա դեմ դեղատոմս թերևս դժվար է առաջարկել, սակայն մեր հիշողության ու հավատամքի մեջ կա բարալիկ մի առու, որ կտրում է հորդահոս լայն գետի հունը ու առանց խառնվելու նրա օտար ջրերին` իր ուրույն ընթացքը շարունակում: Միայն թե մենք, գոնե մեր այն հատվածը, որ այդ առվի զորությունը ոգու մեջ պահել է, պիտի կարողանանք համախումբ ու մարտահրավերների համահունչ գործել:

Մեր ազգային հատկանիշներից մեկն է համարվում, որ մենք հզոր բռունցք ենք դառնում միայն կործանման եզրին: Այսօր, երբ մեզ ընկղմում են մեր բոլոր արժանիքներն ու իրավունքները ժխտող տեղեկատվական կեղծարարությունների հեղեղի մեջ, նրա հունը մեզ  անդունդ է քշում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ նորից է հասել բռունցք դառնալու ժամը:

Արմենուհի Փալանդուզյան

7or.am

Վարդավառը՝ սիրո տոն

August 1, 2011

«Ի սկզբանէ էր բանն»։ Իսկ սա նշանակում է, թե նախապես բանականությունն է եղել։ Ու այդ բանականությունն էլ, ըստ հներից մեզ հասած պատկերացումների, նախագո քաոսից ստեղծել է աշխարհը։ Հին հայերը համարում էին, թե այդ աշխարհը ձև ու կերպարանք է առել չորս տարրից՝ օդ, կրակ, հող և ջուր, որ խորհրդանշական տեսք է ստացել Հայաստանի բազմաթիվ ժայռապատկերների վրա մեզ հասած պտտվող խաչի պատկերում՝ որպես կենսատու արև, որպես հավերժական պտույտի մեջ ապրող տիեզերք։ Հենց միայն «Սասնա ծռեր» էպոսի քննությունը բավական է, որ մեզ համոզի՝ այս չորս տարրերի պաշտամունքը մեր էության մեջ է։ Այդ մտքին ես հանգում, երբ կարդում ես Արթուր Արմինի «Հնագույն հեթանոսական աստվածաշունչ՝ «Սասնա ծռեր» էպոսը» գիրքը։

Այդ պաշտամունքն անցել է հազարամյակների միջով ու դարձել հայի գեն ժառանգած մարդու ենթագիտակցության անբաժանելի մասը։ Ջրի պաշտամունքի մի հետաքրիր դրսևորման մասին «Հայ տան» եթերում Համլետ Ներսիսյանի հետ զրուցելիս պատմում է նույն Արթուր Արմինը. «2008թ. Գլենդելի քաղաքապետարանում փորձեցին պարզել, թե ինչու է ջուրը քիչ։ Քննությունը ցույց տվեց, որ Գլենդելի բոլոր հայերը, որոնք ունեն սեփական տներ, խողովակով տեղինանտեղին իրենց պարտեզը և փողոցի իրենց հատվածը պիտի ջրեն։ Հիվանդության նման մի բան է։ Եվ միայն հայերն են, որ ջրի գերադաս ծախս են անում։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է Վարդավառի ծեսը։ Ջրելու ահավոր պահանջ կա մեր գենի մեջ։ Ոչ թե ծիսակատարությունից է գալիս, այլ մեր (ինչպես տրնդեզի ժամանակ՝ կրակի հետ կապված) բնազդական գենետիկական հատկությունից ստեղծվում է ծեսը։ (http://www.louysworld.com/2011/03/22/%D5%A1%D6%80%D5%A5%D5%BE%D5%AB-%D5%AC%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%AB%D5%A5%D5%A6%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A1%D6%83%D5%A1%D6%80%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B8/

Նկարագրվածը ծանո՞թ տեսարան է։ Հայաստանում ապրող հայերիս համար՝ ավելի քան։ Սակայն օտարազգիներին հայերի այդ «վատնողականությունը» միայն զարմացրել է։

Հիմա արդեն երևի դժվար չի լինի ընդունել, որ մենք չէինք կարողանա Վարդավառ չտոնել։ Որքան էլ տոնի իմաստը մթագնել է, կամ «այլակերպվել» (հիշենք՝ Հայ առաքելական եկեղեցին սա համարում է հինգ տաղավար տոներից մեկը և կոչում Պայծառակերպության տոն՝ ի հիշատակ Քրիստոսի այլակերպության, այն նշելով Զատկից 98 օր անց), ամեն ամառ հայերը այս կամ այն կերպ նշում են՝ գոնե իրար վրա ջուր ցողելով։ Իհարկե՝ որոշ ահնատներ դա հասկանում են բոլոր անցորդներին ոտից գլուխ ջուր դարձնելու «հերոսություն», սակայն ջրային տարերքի պաշտամունքի ենթագիտակցությունն է, որ նրանց մղում է գործողությունների։

«Ուխտագիրք արարտյան»–ը նշում է, թե Վարդավառը տոնելով՝ մենք մեր մեջ նորոգում ենք աստվածային սիրո զգացողությունը։ «Վարդ» բառն այստեղ բացատրվում է որպես սիրո գերագույն խորհուրդ, իսկ «վառ»–ը՝ կրակի իմաստ ունենալով՝ արտահայտում է որևէ հուզական որակով համակված լինելու գաղափարը (օրինակ՝ սիրավառ՝ սիրով համակված)։ Ուրեմն վարդավառը պիտի նշանակի վարդով՝ սիրո գերագույն խորհրդով համակված լինել։

Ըստ Արարտյան դիցաբանության՝ Ստորգետնյա աստված Յահվահը արիներից գողանում է սիրո մարմնավորում Աստղիկին։ Դրա հետևանքով սերը արիների միջից հեռանում է, ամենուր ատելությունն է տիրում։ Երբ Վահագնը նրան ազատում է, Աստղիկը շրջում է Արարատով մեկ, վարդեր բաժանում, վարդաջրով օծում մարդկանց, ու նորից սերն է հաստատվում արիների աշխարհում։

Վարդավառի էությունը, ըստ այսմ, ամեն տարի սիրո գերագույն խորհրդով հոգիներն օծելն է, որպեզի մեջները նորոգվի աստվածային սիրո զգացողությունը, սերը հաստատվի։

Իսկ մի՞թե հենց սիրո պակասից չէ, որ Երկրագունդն այսօր թավալվում է ատելության ու այլամերժումի բավիղներում՝ հասարակ մահկանացուների կյանքը վերածելով վտանգի ամենօրյա սպասումի, կամ որ առավել վատ է, բութ ու անիրական ակնկալիքների։ Բայց չէ՞ որ նախագո բանականությունը սերն ի սկզնաբե է հաստատել երկրի վրա (կարելի է հիշել «Հինգերորդ տարր» հիանալի ֆիլմը, որտեղ հող–օդ–կրակ–ջուր միասնությունը գոյատևում է միայն հինգերորդ՝ սեր տարրի առկայությամբ)։

Արմենուհի Փալանդուզյան

ՎԱՐԴԱՎԱՌ–ը հայերի ամենասիրած տոներից է, ու նրանք մեծ խանդավառությամբ օծում են իրար վարդաջրով, երգով ու պարով, նորոգում են իրենց մեջ Աստվածային Սերը և փառաբանում Աստղիկին, նրան նվիրելով իրենց նորոգված սիրո խորհրդանիշը՝ Վարդ ծաղիկը։

Ըստ այդմ, Աստղիկը կոչվում է նաև ՎԱՐԴԱՄԱՏ, որ նշանակում է Սիրո Բացարձակ Խորհուրդը պահպանող։

Հայ Արիների պատասխանը՝ ժամանակավոր պարտադրված հարեւաններին

July 29, 2011

Մեկ ան­գամ չէ, որ Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը կոչ է ա­նում ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին՝ հետ կան­չել հայ-թուր­քա­կան կոչ­ված, բայց ի­րա­կա­նում մի­ջազ­գայ­նո­րեն պար­տադր­ված ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի տակ դրված ՀՀ ս­տո­րագ­րութ­յու­նը, քան­զի թյուր­քա­կան լկտիութ­յունն ու տհա­սութ­յու­նը ան­բու­ժե­լի են, իսկ հայն ու թյուրքն էլ՝ գե­նե­տի­կո­րեն ան­հա­մա­տե­ղե­լի: Մինչ ստո­րագ­րումն էլ վստահ էինք, որ թուր­քը մնում-մնա­լու է թուրք, ե­թե ան­գամ թաքն­ված է եվ­րա­դի­մա­կի տակ: Այս տզրուկ մար­դա­տե­սա­կը ի­րա­կա­նում եւ էութ­յամբ նույն սե­խագ­լուխ  տա­փաս­տա­նա­յին գայ­լի կամ շնա­գայ­լի կերպն ու­նի, նույն ստոր, հա­յա­կեր ու ան­մարդ­կա­յին հո­գին է կրում իր ար­հես­տա­ծին տե­սա­կի մեջ… Իսկ մարդ­կա­յին ո­րո­շա­կի կեր­պա­րանք ներ­կա­յիս Թուր­քիա­յի ներ­կա­յիս բնակ­չութ­յու­նը ստա­ցել է միայն խառ­նա­ձու­լում­նե­րից՝ հա­յե­րի, հույ­նե­րի, ա­սո­րի­նե­րի եւ այ­լոց հետ: Տասն­յակ մի­լիոն­նե­րի հաս­նող բնակ­չութ­յան ա­վե­լի քան 80%-ը այ­սօր էլ գի­տակ­ցում է, որ ծա­գու­մով թուրք չէ… Էլ չենք խո­սում ավ­ելի քան 10 մի­լիոն թրքա­ցած ու քրդա­ցած հա­յե­րի մա­սին:

Թուր­քիա­յի ԱԳՆ-ն­ ան­հա­պաղ Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նին քննա­դա­տող հա­ղոր­դագ­րութ­յուն է տա­րա­ծել՝ նշե­լով, որ ՀՀ ­նա­խա­գա­հը՝ հու­լի­սի 25-ին Հա­յաս­տա­նում կա­յա­ցած Հա­յոց լեզ­վի եւ գրա­կա­նութ­յան օ­լիմ­պիա­դա­յի մաս­նա­կից­նե­րից մե­կի՝ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի (Ա­րա­րա­տով հան­դերձ) հնա­րա­վոր ա­զա­տագ­րութ­յա­ն ­վե­րա­բեր­յալ հար­ցին ի պա­տաս­խա­նը ա­սել է. “Այդ ամ­բող­ջը կախ­ված է քեզ­նից եւ քո սերն­դից: Իմ սե­րուն­դը, կար­ծում եմ, իր առջեւ դրած պար­տա­կա­նութ­յու­նը կա­տա­րեց, երբ 90-ա­կան թվա­կան­նե­րի սկզբնե­րին անհ­րա­ժեշտ էր մեր հայ­րե­նի­քի հատ­ված­նե­րից մե­կը` Ար­ցա­խը պաշտ­պա­նել թշնա­մի­նե­րից, մենք կա­րո­ղա­ցանք դա ա­նել: Եվ ես սա ա­սում եմ ոչ նրա հա­մար, որ ո­րե­ւէ մե­կին կշտամ­բեմ: Ու­զում եմ ա­սել, որ յու­րա­քանչ­յուր սե­րունդ իր պար­տա­կա­նութ­յունն ու­նի, եւ այդ պար­տա­կա­նութ­յու­նը պետք է կա­րո­ղա­նա կա­տա­րել ու՝ լավ կա­տա­րել: Ե­թե դու եւ քո հա­սա­կա­կից­նե­րը ջանք ու ե­ռանդ չխնա­յեք, ե­թե ձեզ­նից ա­վագ­ներն ու ձեզ­նից կրտսեր­նե­րը ձեզ նման վար­վեն՝ մենք ու­նե­նա­լու ենք աշ­խար­հի լա­վա­գույն երկր­նե­րից մե­կը…”:

Այսպիսով, թուր­քե­րը եւս մեկ ան­գամ հաս­կա­ցան, որ հա­յը եր­բեւէ չի մո­ռա­նա­լու իր հայ­րե­նիքի ամ­բող­ջա­կա­նաց­ման նպա­տա­կը եւ Ար­ցա­խը ա­զա­տագ­րող սերն­դի խոսքն է ուղղ­վել Ա­րա­րա­տն­ ու Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նը ա­զա­տագ­րող սերն­դին: ՀՀ ­նա­խա­գահն այս­պի­սով գա­լիք սե­րունդ­նե­րին հանձ­նա­րա­րել է լու­ծել Ա­րեւմ­տա­հա­յաս­տա­նի վե­րա­դար­ձի հար­ցը՝ վե­րա­հաս­տա­տե­լով հա­յոց պա­հան­ջա­տի­րութ­յու­նը:

Ան­կա­րան եւ Բա­քուն շտա­պե­ցին Հա­յաս­տա­նին մե­ղադ­րե­լ “ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան պահ­ված­քի, հո­ղա­յին պա­հան­ջա­տի­րութ­յուն ցու­ցա­բե­րե­լու եւ­ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղութ­յուն ու կա­յութ­յուն հաս­տա­տե­լու գոր­ծին խո­չըն­դո­տե­լու հա­մար”: Բայց պար­բե­րա­բար պա­տե­րազ­մից ու այ­լա­մեր­ժութ­յուն­նե­րից խո­սող թյուրք-ադր­բե­ջա­նա­կան ոհ­մա­կի ա­սած­նե­րը լուրջ չեն ըն­կալ­վում այ­լեւս:

Թուր­քե­րից հետ չմնա­ցին նաեւ ադր­բե­ջան­ցի­նե­րը: Ե­թե Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րա­րութ­յանն ու մտա­գար վար­չա­պետ Էր­դո­ղա­նին դեռ կա­րիք չի հա­մա­րել պա­տաս­խա­նել ՀՀ ­նա­խա­գա­հը, ա­պա պատ­մա­կան հի­շո­ղութ­յան հի­վան­դութ­յամբ տա­ռա­պող Ադր­բե­ջա­նի ներ­կա նա­խա­գահ Ա­լիե­ւի Ար­ցա­խի եւ հա­յութ­յան հաս­ցեին հնչեց­րած ար­տա­հայ­տութ­յուն­նե­րի հա­մար նա­խա­գահ Սարգս­յա­նը պա­տաս­խա­նել է, որ նման պահ­ված­քը ան­հա­րիր է ոչ միայն երկ­րի ղե­կա­վա­րի հա­մար, այ­լեւ՝ նոր­մալ մար­դուն: Ադր­բե­ջա­նը մի խե­լա­պա­կաս նա­խա­գահ ու­ներ՝ Էլ­չի­բե­յը, ով Ս­­ե­ւա­նա լճում ոտ­քե­րը լվա­նա­լու ցնդա­բա­նութ­յամբ էր տա­ռա­պում, իսկ այս մեկն էլ իր տե­սա­կին հա­րիր բթամ­տութ­յամբ է տա­ռա­պում:

Թուր­քիա­յի վար­չա­պե­տին եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին մենք են պա­տաս­խա­նում, քան­զի ՀՀ ­նա­խա­գա­հը պար­տա­վոր չէ Հա­յոց Հայ­րե­նի­քի վրա բուն դրած ա­մեն մի ար­նա­խում լա­մու­կի կամ հի­վանդ հիբ­րի­դի պա­տաս­խա­նել: Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը ի լուր աշ­խար­հի նո­րից հայ­տա­րա­րում է՝ հա­յը չի մո­ռա­ցել իր ծա­գումն ու հայ­րե­նի­քը, եւ հա­յոց սե­րունդ­նե­րը քոչ­վոր թյուր­քա­կան տար­րը վաղ թե ուշ քշե­լու են Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հից, դե­պի ի­րենց ալ­թայ­ներն ու տա­փաս­տան­նե­րը: Կա­մո­վին չհե­ռա­նա­լու դեպ­քում Հայ Աստ­ված­նե­րի ու Հա­մայն Հա­յութ­յան պա­տիժն է գոր­ծե­լու, ան­գամ ե­թե այս ա­նաս­նաբ­նույթ մար­դա­տե­սա­կի իս­պառ վե­րա­նա­լու խնդի­րը դրվի

Տիե­զե­րա­կան Գա­րու­նը իր ազ­դե­ցութ­յուն­ներն է ի­ջեց­նում, եւ ա­րիա­կան հա­յե­րը վե­րա­դառ­նա­լու են ի­րենց հայ­րե­նիք: Ի­զուր չէ, որ այս ան­գամ էլ Թուր­քիա­յի ընդ­դի­մա­դիր Ժո­ղովր­դա-հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Մեհ­մեթ Սի­յամ Քե­սի­մօղ­լուն է բարձ­րա­ձայ­նել, որ “թուրք ազ­գի մահ­վան հրա­մա­նա­գիր հան­դի­սա­ցող Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը պատ­մութ­յան աղ­բա­մա­նը նե­տե­լուց հե­տո, Թուր­քիա­յի ան­կա­խութ­յունն ու սահ­ման­նե­րը ճա­նա­չած Լո­զա­նի պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մից 88 տա­րի հե­տո էլ Թուր­քիան կանգ­նած է մաս­նատ­ման մար­տահ­րա­վե­րի առ­ջեւ”…

Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը հայ տե­սա­կի ա­րար­չա­կան բնօր­րան-հայ­րե­նիքն է, եւ ինչ­պես նաեւ մեր ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րին են նշում՝ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նը եր­բեք չի դառ­նա Ա­րե­ւել­յան Ա­նա­տո­լիա:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յուն
29.07.2011

Արթուր Արմինի Գիրքերը

July 23, 2011

Հայկականության տեսական միտքն անհնար է պատկերացնել առանց Արթուր Արմինի, ում ստեղծագործությունները կոչված են համակարգելու և ամբողջացնելու հայ ազգայնական գաղափարաբանությունը: Անուրանալի են նրա ծառայությունները նաև հայագիտության ասպարեզում:

Հեթանոսական Աստվածաշունչ` Սասնա ծռեր էպոսը (PDF)
Նամակներ մենության հեռուներից (PDF)
Մհերի Դուր.Հնագույն Թվային Համակարգը (PDF)
Բնազանցություն (PDF)
Փոքր Մհեր (PDF)

Այլ Աշխատանքներ

NOUMENON-The Alternative Reality (2009թ., ԱՄՆ)
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը (2011թ., ԱՄՆ)

Արեվի Լեռան Յոթ Պնակիտները

July 22, 2011








Արթուր Արմինի «Արևի Լեռան Տիեզերական Գաղափարաբանությունը» գիրքը

July 4, 2011

Հայոց հնագույն հավատամքային դիցապատումներում, ազգային էպոսում, հոգևոր ու նյութական մշակույթի տարբեր ոլորտներում պահպանված ազգային իմաստասիրությունը հրաշալիորե…ն համատեղելով գիտության նորագույն տվյալներին, դրանք զուգահեռելով համաշխարհային քաղաքակրթության դասերին ու խորհուրդներին, հեղինակն իր ընթերցողին է տալիս ազգային հայեցակարգի փիլիսոփայական ամբողջական մի համակարգ, որտեղ առաջնայինն ու գերական Ազգի՝ իբրև նախագո Տեսակի, ինքնապահպանման ու հավերժացման ճիգն է: Ազգային գաղափարաբանությանն ուղղված որոնումները միշտ էլ թերի են մնացել՝ դրանցում հայ Տեսակի էությունն արտացոլող երևույթների ոչ ամբողջական ընդգրկման, եւ հատկապես՝ ձեւակերպումների պատճառներով: Արթուր Արմինի այս աշխատությունը գալիս է լրացնելու այդ բացը: Հեղինակը միանգամից խնդիրը դնում է իր ուղիղ ձեւի մեջ՝ «Ազգը բնության մեջ կենսաբանական տեսակ է, որն ունի իր հավաքական անձնականությունը»: Պատահական չէ, որ հեղինակն իր «Արևի Լեռան Տիեզերական Գաղափարաբանությունը» աշխատությունը համարում է՝ Ազգային Տեսակի մասին փիլիսոփայական ուղերձ նախատեսված հայության բոլոր հատվածների համար: LOUYSWORLD

Արթուր Արմինը հեղինակ է բազում այլ գրքերի, հոդվածների և ակնարկների.
Նամակներ մենության հեռուներից (1989թ., Երևան)
Փոքր Մհեր (1996թ., ԱՄՆ)
Բնազանցություն (2003թ., ԱՄՆ)
Հնագույն հեթանոսական աստվածաշունչ-Սասնա Ծռեր Էպոսը (2007թ., ԱՄՆ)
Մհերի դուռ-հնագույն թվային համակարգը, որպես տիեզերքի կառույց (2008թ., ԱՄՆ)
NOUMENON-The Alternative Reality (2009թ., ԱՄՆ)
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը (2011թ., ԱՄՆ)

1996-98թթ խմբագրել է Լոս-Անջելեսում հրատարակվող  «Եղիցի Լույս» հանդեսը:
1999թ. հիմնադրել է  «SPURK-DIASPORA» հասարակական-մշակութային կազմակերպությունը Լոս-Անջելեսում:
2003թ. Բնության և Հասարակության Մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ է: Նրան շնորհվել է գիտությունների պատվավոր դոկտորի  կոչում:
2007թ. պարգևատրվել է  «Սուրբ Գևորգ» շքանշանով՝  «Հնագույն հեթանոսական աստվածաշունչ-Սասնա Ծռեր Էպոսը» իր գրքի համար:

haykjanner.org

Հնարավո՞ր է արթնացնել Թուրքիայի մուսուլմանացած հայերին

July 2, 2011

azg.am
1.07.2011
Դիանա Դանիելյան

Հաշվառվել են 1000-ից ավելի հայկական եկեղեցիներ ու գերեզմանատներ Թուրքիայի միայն 4 շրջաններում

Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահում Լոս Անջելեսի «Արեւմտյան Հայաստանի պաշտպանության խորհուրդը» (նախագահՙ Մայքլ Սոսիկյան) հանդիպում էր կազմակերպել Ազիզ Առաքել Դաղչի հետ: Ազիզ Առաքելը սասունցի է, Եղեռնին զոհ գնացած գերդաստանի մի մասնիկ:

2006 թ. Պոլսում նրա հիմնած «Սասուն, Բաթման, Մուշ, Վան-հայոց մշակույթի զորակցության հիմնադրամը» մեծ ու դժվարին առաքելություն է նախաձեռնել` վերադարձնել ու հայկական փոքրամասնության անունով գրանցել այդ շրջաններում հայոց եկեղեցիների եւ գերեզմանատների հողերը: Ընդհանրապես թուրքական սահմանադրությունը նման գործողության իրավասություն տալիս է հայերին, հույներին եւ հրեաներին: Եվ եթե եկեղեցի կառուցվի, այն եւս փոքրամասնության անունով կարելի է գրանցել եւ եկամուտն ուղղորդել պատրիարքարան:

Նշված տարածքներում հիմնադրամն առայսօր հաշվառել է 1000-ից ավելի հայկական եկեղեցիներ ու գերեզմանատներ (միայն 365-ը` Սասունում), որոնք սպասում են վերակնքման ու վերագրանցման: Այդ եկեղեցիները գրեթե գոյություն չունեն, բացառությամբ թանգարանի վերածված Սուրբ Խաչ եկեղեցուց: Դաղչը պատմում է, որ 2006 թ. ի վեր, ամեն եկեղեցու համար զատ-զատ, տասնյակ անգամներ բախել են դատարանների դռները, սակայն ապարդյուն:

Ի վերջո, նույն հայցով դիմել են Եվրոպական դատարան, պահանջելով նաեւ 500 հզ. եվրո, որպեսզի հողերի վերադարձից հետո նորոգեն հինը կամ նոր եկեղեցիներ հիմնեն, վերականգնեն ու ծաղկապատեն, պահակներ կարգեն ու պաշտպանեն դրանք: Հիմնադրամն ինքը սուղ միջոցներ ունի, բայց, Գլենդելում գտնվելու ընթացքում, հայահոծ այս համայնքի աջակցությունը ստանալու հնարավորությունն էլ չկա: Թուրքական ներքին օրենքներն արգելում են դրամ առնել հայկական միություններից, պատճառաբանելով, որ այդ դրամը ծախսվելու է իր երկրում, իրենից հողեր հետ առնելու համար:

Այդ տարածքների բնակչության մեծ մասը 1915թ. Եղեռնից հետո կրոնափոխ եղած հայեր են: Դաղչը զարմանալի թիվ է մատնանշում. տարբեր հաշվարկների համաձայնՙ Թուրքիայում 3-5 մլն մուսուլմանացած հայեր կան: Իրենց ամենակարեւոր առաքելությունը նրանց արթնացնելն է: Եթե եկեղեցի լինի այդ շրջաններում, քրդացած ու մուսուլմանացած հայերը գուցե կամաց-կամաց վերադառնան իրենց հավատին, եւ իրենց հոգում էլ ծիլ տա հողի պաշտպանության խորհուրդը: «Մենք մեր ճամփան պիտի շարունակենք, տակավին շատ բան կա անելու», ասում է Դաղչը:

«Ազգ»-ի հարցին, թե ինչպես է թուրքական կառավարությունը վերաբերվում իրենց միությանն ու ձեռնարկին, Դաղչը դժվարացավ պատասխանել, պատճառաբանելով, թե իրենց հայցը Եվրոպական դատարանում է, եւ նման հարցադրումները կարող են խոչընդոտել դատաքննության ընթացքին:

Պարզ է միայն մի բան. թուրքերը հակադարձում են, թե 1915 թ. սկսած Սասունը ոչ մի հայ քահանա չի տեսել, եւ եթե եկեղեցիները հայանան կամ նորոգվեն, մուսուլման դարձած հայերն արդյոք կվերադառնա՞ն այնտեղ:

Դաղչը պնդում է, որ Թուրքիայում մոտավոր հաշվարկներով արդեն 20 հազար մուսուլմանացած հայ վերադարձել է իր հավատին:

Ի~նչ մարդիկ էին քրմերը

June 30, 2011

Ի~նչ մարդիկ էին քրմերը, արքա. դու չես կարող պատկերացնել, թե ինչ աղետ էր նրանց ոչնչացնելը: Նրանք տիեզերքը կառավարող ուժերի հետ էին առնչվում, նրանք մարդ չէին, այլ` կիսաստված:
-Ինչպիսի±ն էր նրանց տեսքը,- հարցրեց արքան հետաքրքրասիրությամբ:
– Գոտկատեղից վեր մերկ էին նրանք, սափրված գլխով, բացառությամբ Գիսանեի քրմերի: Բարձր դասը մորուք էր պահում: Նրանց մարմինը պատված էր խորհրդավոր դաջվածքներով, որոնց իմաստը միայն նվիրյալները գիտեին: Նրանցից անդիմանալի հուր էր հորդում ասես. անպատրաստները չէին կարող մոտիկից երկար շփվել նրանց հետ, քանի որ խանգարումներ կունենային: Երբ մեծ ծեսերի ժամանակ նրանք հավաքվում էին տասերեք հոգով, ապա տաճարը հազիվ էր դիմանում նրանց զորության հանրագումարին: Նրանք գիտեին բոլոր հարցերի պատասխանները, թեպետ դրանցից ոչ բոլորն իրավունք ունեին հայտնել մահկանացուներին: Կենցաղում ժուժկալ էին, չէին կարևորում սնունդը. այն իրենց հարկավոր էր սոսկ գոյությունը պահելու համար, և ոչնչով չէին ծանրաբեռնում իրենց: Ու նաև միս չէին օգտագործում, որպեսզի առնչությունը տիեզերքը կառվարող ուժերի հետ լիներ լիարժեք: Թեպետ տաճարները հարուստ էին նվիրատվությունների շնորհիվ, բայց իրենք սեփական ոչինչ չունեին և չգիտեին` ի±նչ է սեփականությունը: Տարվա մեջ երկու անգամ էին նոր զգեստ ստանում: Նրանց կոչումը Արարիչին և իրենց ժողովրդին ծառայելն էր: Նրանց հետ վիճել հնարավոր չէր, քանի որ, նախ, նրանց ներկայութունը մոգական ազդեցություն էր ունենում մարդկանց վրա, և հետո, նրանք իրենց խոսքն այնպես էին փաստարկում, որ այն միանգամից չընդունել հնարավոր չէր: Նրանց հոգու ուժը կազմում էր ընդհանուր շղթա, և այդ հանրագումար ուժից ընդհանուր նպատակների համար կարող էր օգտվել նրանցից յուրաքանչյուրը` քրմապետի միջոցով, ով հավաքում, կուտակում էր ընդհանուր հոգևոր ուժը: Նրանք կարողանում էին այդ ուժը միմյանց փոխանցել նաև տարածության վրա, որը նրանց վեր էր բարձրացնում սովորական չափանիշներից: Նրանք կարողանում էին հարուցել խղճահարություն կամ սարսափ, հպարտություն կամ դժգոհություն: Նրանք տեգ և տապար վարժ էին բանեցնում, բայց առավել վարժ ազգի սրտին էին տիրում: Նրանց ոչնչացումով ազգը որբացավ, քանզի խաթարվեց առնչությունն Արարչի հետ, ու քանի որ եկվորները պարզունակ արարածներ էին նրանց համեմատ, ապա ազգը մեր կորցրեց իր յուրահատկությունն ու վերածվում է հոտի, ինչպես իրենք են սիրում ասել…,,: Հատված Ա.Պ. ,,Թագավոր Պապ կամ մայրամուտից առաջ,, գրքից: Այս հատվածը գրվել է Արթուր Արմինի հետ ունեցած զրույցից հետո:

Կրակապաշտության ակունքներում կամ կրակը, թե ոգին

June 30, 2011

“Ո՞վքեր են Մամիկոնյանները” եւ “Կրակապաշտության ակունքներում կամ կրակը, թե ոգին” հոդվածները որպես քննարկման նյութ

“Հայ-Արիներ”-ն իր ավելի քան 6-ամյա պատմության ընթացքում բազմիցս անդրադարձել է Հայոց պատմությանը, ծագումնաբանությանը, հավատքին եւ այլ կարեւորագույն խնդիրների եւ միշտ նախանձախնդիր է եղել ճշմարտությունը ի հայտ բերելու հարցում: Մենք հասկանում ենք (եւ “Հայ-Արիներ”-ի ու “Հայեր”-ի էջերում անդրադարձել ենք), որ օտարը նպատակայնորեն աղավաղել է մեր պատմությունը, հատկապես առանցքային դրվագները եւ փորձել է իր մոգոնած տեսական ու ծագումնաբանական դավադրություններն “արձանագրել” որպես իրողություն: Դա վերաբերվում է նաեւ Հայոց արքայական ու իշխանական տոհմերին: Սակայն, եթե լինեն իրական ապացույցներ, որ կան արքայական եւ իշխանական տոհմեր, որոնք խառնածին են՝ մենք պարտավոր ենք դա էլ նշել, եւ այս հանգամանքը երբեւիցե չի խամրում մեր պատմության ընթացքը: Օտար բոլոր հզոր նվաճողներն էլ փորձել են տիրել Հայաստանին եւ խառնակչություններն ու խառնամուսնությունները պատմական իրողություններ են ու հետապնդել են բոլո’ր ազգերին: Եթե մենք ցանկանում ենք ինքնամաքրվել եւ’ պատմականորեն, եւ’ գենետիկորեն, ապա պիտի ուղիղ նայենք ճշմարտության աչքերին եւ դա արձանագրենք պատմական իրողության մեջ ու անցնենք առաջ: Վախենալու խնդիր չկա, քանզի արյունապղծությունը ինքնամաքրվելու բնական ձեւ ունի եւ յոթ (անպիղծ) սերունդ հետո գենն ինքնամաքրվում եւ անցնում է իր ազգային ու տիեզերական առաքելությանը: Իսկ սերունդներին դաս է լինում՝ նույն սխալները չկրկնելու: Ուստի, մենք հրապարակում ենք նաեւ տեսակետներ, որոնք բանավիճելու կարիք ունենալով հանդերձ իրավունք ունեն նաեւ արծարծվելու…
“Հայ-Արիներ”

Տեսակետ

Ժամանակակից խաչապաշտական կրոնական ուսմունքում շրջանառության մեջ է դրված այն միտքը, որ իբրեւ մարդը մահանալուց, նրա ոգին համբարձվում է երկինք (այնտեղ, ուր “Աստծո” որդի Քրիստոսը ժամանակավորապես հանգրվանել է եւ ուր որ է սպասվում է նրա վերադարձը կենդանի մարդկանց միջավայր՝ Երկիր): Խաչապաշտների ուսմունքում դոգմայի ձեւով մարդկանց հրամցվում է նաեւ հետեւյալ գաղափարը. երբ մարդը ծնվում է, “արարիչ” կոչված մի ինչ-որ առեղծված, նրա մեջ դնում է ոգի (որի նախնական տեղին անհայտ է, եւ չի բացառվում, որ այն նախօրոք ապրած լիներ ասենք ջայլամի մարմնի մեջ): Քահանայապետերը մարդկանց համոզում են նաեւ, որ Քրիստոսի՝ խաչված մարդու մարմնում ոգին դրել է “Աստվածը”՝ անբարոյական հարաբերությունների մեջ մտնելով կույս Մարիամի (Մաշու (MAŠ), Բագ Մաշտու, աստվածամոր անուն է կրակապաշտական կրոնական ուսմունքում, հետո առավել հանգամանալից կանրադառնանք այս մայր Մաշտուի կերպարին) հետ: Այստեղ զարմանալ կարելի է այն մտքից, որ “Աստված կոչվածն էլ է ունեցել ֆալլոս: Միայն ուղեղիս մեջ չի տեղավորվում այն միտքը, որ իբրեւ թե էբրայացի Հովսեփի կինը՝ տիկին Մարիամը, իր կուսությունը ինչպես է թաքցրած պահել իր ամուսին Հովսեփի սեքսուալ գայթակղությունից: Այ սա իսկապես “հրաշք” է, եւ ժամանակակից կանայք ինչու՞ չեն տիրապետում այս “գաղտնիքի արվեստ” մշակույթին:

Խաչապաշտների հիերարխիայում հավաստիորեն ստուգաբանված չէ նաեւ հետեւյալ կատեգորիան. ոգին մարդու մարմնի մեջ է մտնում էգի արգանդից դուրս գալու՞ պահին, թե՞ 9 ամիս առաջ, երբ արարվում էր բեղմնավորման գործընթացը: Հասկանալի չէ նաեւ հետեւյալ միտքը. սեքսուալ տրփանքի պահին “արարիչ” կոչվածի դերը ինչումն է կայանում, մի՞թե զատիկ կենդանու արգանդը եւս արարչախուց է հանդիսանում, որտեղ նա իրավասու է գործընթացներ կատարել:

Հետաքրքիր է պարզաբանել այն միտքը, թե ոգին մարմնի մեջ մտնելու կամ նրանից հեռանալու (մեռնելու կամ կլինիկական մահվան պահը) գաղափարը երուսաղեմյան առաքյալներն են հայտնագործե՞լ (ավելի ճիշտ կլիներ ասել` հնարել), թե՞ այդ ստահոդ գաղափարախոսությունը առևանգվել է հնում գործող այլ կրոնական ուսմունքներից, մասնավորապես կրակապաշտական ուսմունք կրոնից:

Այս ըմբոստ հարցադրումին լիարժեք պատասխանելու համար, նախ պետք է պարզաբանենք, թե իրենից ինչ է ներկայացնում կրակապաշտական ուսմունք կրոնը, եւ այդ ուսմունքի մասին մեզ հասած տեղեկատվական բազայի ուղիները:

Նախքան առաջադրվելիք փաստերի ներկայացմանն ու քննարկմանն անցնելը, ավանսով ասենք, որ Քրիստոս կոչվածի ծննդից դեռեւս բազում հազարամյակներ առաջ ոգու գաղափարին համարժեք գաղափարախոսություն ունեցել են նաեւ Հայ-Արիացի կրակապաշտները (արեւապաշտները): Այս հարցում մեզ հարուստ տեղեկատվութուն կարող է ընձեռնել ժամանակակից հայոց լեզվի (հին եւ նոր) բառաֆոնդում պահպանված բառերի իմաստներում թաքնված որոշ հասկացությունները: Մարդիկ ծնվում եւ մոտ 100 տարի ապրելուց հետո մեռնում են, մինչդեռ նրանց լեզվի բառաֆոնդը փոխանցվում է ապուպապերից թոռան թոռին եւ հարատեւում բազում հազարամյակներ: Հազարամյակների թով ու բովում թրծված, այդ բառերի հետ միասին, այսօր մեզ են հասել նրանց մեջ պարունակվող իմաստների տեղեկատվական շտեմարանը, որոնց վերլուծական հետազոտությունները ուղղակիորեն կվկայեն մեր նախնիների՝ ապուպապերի, ապ-րած կյանքի որոշ դրվագների ընթացքի մասին: Հանձինս լեզվաֆոնդում պահպանված (բառիմաստներում պահպանված) տեղեկատվությանը, այսօր մեր ձեռքի տակ ունենք կրակապաշտության ուսմունք կրոնի մասին ժամանակակից ընկալման բացառիկ հնարավորություն: Առաջարկվող մեթոդի ճշմարտացիության մեջ համոզվելու համար, նախապես բերենք երկու օրինակ (առավել հան-գամանալից քննարկումները կշարադրենք փոքր ինչ ավելի ուշ):
Օրինակ առաջին.
Ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ հայոց լեզվում այսօր տեղ գտած հետեւյալ դարձվածքների իմաստներից.
հորս արեւը վկա, …
իմ արեւը վկա, …
արեւիդ մեռնեմ, …
արեւդ ապրի, …
արեւդ խավարի, …
հոգով կուրանաս, … եւ այլ համարժեք դարձվածքներ, որոնք առնչվում են կյանքի գոյատեւման կամ նրա սպառման իմաստների հետ:

Մի՞թե այս դարձվածքների իմաստներից պարզ չի երեւում, որ խաչապաշտների կողմից օգտագործվող ոգի բառի արժեքը (որը մարդու մեջ է մտնում նրա ծնվելու պահից, կամ նրանից դուրս է գալիս նրա մահվան պահին) կրակապաշտների մոտ կիրառվել է “արեւ” բառի միջոցով: Փաստորեն, կրակապաշտների մոտ արեւին վերագրվող արարչագործությունը խաչապաշտների կրոնում փոխարինվել է ոգու գաղափարի առասպելականացումով:

Բերենք եւս մի օրինակ (երկրորդ օրինակ).
Խաչապաշտների մոտ ընդունված է, որ երբ մարդը մահանում է, ապա նրա հոգին համբարձվում է երկինք, իսկ երբ մարդը ծնվում է, ապա հոգին երկնքից իջնում է նրա մեջ: Ասվածից հետեւում է, որ մարդու մարմինը հոգու ժամանակավոր կացարան է:

Այժմ փորձենք հասկանալ, թե կրակապաշտ մեր նախահայրերը այդ միտքը՝ գաղափարը (հոգու բնակատեղիի հարցը), ինչպես են ընկալել: Այդ հնարավորությունը մեզ ընձեռնում է հայոց լեզվի միջոցով գոյատեւած հետեւյալ դարձվածքներում ամփոփված իմաստները.
երբ երկնքից “աստղ է ընկնում”, հայ մարդը բացականչում է. “Վահ, տեսնես ո՞վ մահացավ”:
Երբ երեխա է ծնվում, հարազատներն օրհնում են. “Մեծ աստղով մարդ դառնա, աստղդ ապրի”, կամ ասում են, որ նա աստղով մարդ է, մեր հարսնացուն աստղով աղջիկ է եւ այլն:

Օրիոն (հայերիս մոտ ունի Հայկ անվանումը) կամ ՈՒրիովն համաստեղությունը (Շամփուրք կշեռքին) հայերս կոչել ենք նաեւ Հայոց աստղատուն անունով: Նրա պայծառ աստղերից մեկը կրել է նաեւ Խոյ անվանումը, որն Արդվինի (Մուսասիրի) կրակապաշտական պանթեոնում համար առաջին կենդանակերպ հայր “աստված” Խալդն է՝ երկրի վրա: Օրիոն (ՈՒրիովն=Հայկ) համաստեղությանը լատիներեն, անգլերեն լեզուներում կոչել են նաեւ Aries (Aries=Խոյ [1], կյանքի ակունք, սկիզբ): Aries (Խոյ=Խայ=Հայ=Նոյ [7]) բառը հայերենում համարժեք է արիացի (արիածին կամ պարզապես արորդի=արեւի որդի) բառ հասկացությանը: Ահա թե որտեղից է ծագել մեր ազգին մեր կողմից տրվելիք Հայ-Արիներ անվանումը:

Արեւը, իր խավարածրով անցնելիս, երբ հատել է ՈՒրիովն (Հայկ) համաստեղության տարածքը, հայերս համարել ենք զարթոնքի՝ բեղմնավորման ժամանակաշրջան: Ասվածից հետևում է, որ կրակապաշտները ունեցել են երեւակայական ընկալում՝ իբրեւ թե նոր աստղերը ծնվում են արեւից բեղմնավորվելով, եւ նրանց կրակը, հրեշտակ կենդանակերպի (մարդ+կենդանի զուգորդություն) օգնությամբ երկնքից իջնելով, մտնում է մարդկանց եւ կենդանիների մարմնի մեջ:
հայոց գերեզմանատներում տապանաքարերի վրա դրված է խոյ կենդանու պատկերով արձան, եւ վրան գրված է “աստ կհանգչի … ” եւ այլն:

Աստղդ մարի (կրակդ մարի) միտքը, դարձվածքը հայերիս մոտ ունի հետեւյալ իմաստը՝ “մահանաս”, “հանգչես”:

Ինչպես երեւում է այս դարձվածքների իմաստներից, խաչապաշտների մոտ հոգու առկայությամբ մարդուն կենդանի կարգավիճակ շնորհելու գաղափարախոսությունը փոխ է առնված կրակապաշտների կողմից շրջանառության մեջ դրված գաղափարներից: Կենդանակերպ համաստեղություններում արեւի միջամտությամբ արբենում (հղիանում) են աստղերը, եւ արդյունքում ծնվում են նոր աստղեր, իսկ նրանց վայր ընկնելը, խամրելը՝ զուգորդվում է մահվամբ: Այդ կենդանի (չմահացած) աստղերի հուրը, կրակը կենդանակերպ հրեշտակների օգնությամբ փոխանցվում է մարդ արարածին` իբրեւ հարություն: Այսինքն՝ կրակապաշտ մեր նախնիները երեւակայել են իբրեւ, թե յուրաքանչյուր մարդ արարած ունի իր աստղը, որը բնակվում է երկնքում, իսկ նրա հուրը՝ կրակի արտապատկերումը, դեգերում է Երկիր մոլորակի երեսին, մարդկանց մարմնի մեջ: Երբ մարդը մահանում է, այդ ՈՒրիովնիան աստղային կրակը նույնպես հանգչում է, մինչդեռ խաչապաշտների մոտ ընդունված է ասել՝ մարդու հանգչելուց, նրա հոգին փոխանցվում է այլ արարածի մեջ:
խաչապաշտական ուսմունքում հոգու գաղափարի ստեղծող եւ պահպանող անձանց անվանում ենք լուսավորիչներ (օրինակ՝ Գրիգոր Լուսավորիչ): Մինչդեռ լուսավորիչ բառը ծագել է շումերական բառաֆոնդում հայտնի լուգալ (լուսամուտ, դիտել, հսկել, կառավարել) բառից, որը հայոց լեզվում թարգմանվում է՝ քուրմ, քրմապետ: Այս բառը ծագում ունի “քուրա” բառից, որն իր իմաստի մեջ ամփոփում է “կրակի օջախ”, “կրակի պահպանության վայր”, “կրակի պահապան” գաղափարը:
Մի՞թե նշված դարձվածքների իմաստներից պարզ չէ, որ խաչապաշտների կողմից օգտագործվող “ոգի” բառի գաղափարը (որը մարդու մեջ է մտնում նրա ծնվելու պահին, կամ մարմնից դուրս է գալիս` մահվան պահին) կրակապաշտների մոտ շրջանառվել է կրակ (արեւ) բառի միջոցով: Փաստորեն, կրակապաշտների մոտ արեւին (կրակին) վերագրվող արարչագործությունը խաչապաշտական կրոնում փոխարինվել է ոգու գաղափարի առասպելապատումներով:

Ովքե՞ր էին այդ ոգու գաղափարի (խաչապաշտական կրոնի) հիմնադիր ժողովրդի նախահայրերը՝ էբրայացիները: Ասենք, որ սրանք իրենց անվանում են հրեա: Այս բառը հայոց լեզվում նշանակում է հուր, կրակ, հրե մարդիկ, հրեա+պաշտ մարդիկ: Նրանք երկնքից իջած (Աստծո մոտից) մարդ են համարում իրենց [2]: Միգուցե ՈՒրիովն համաստեղությունից (Հայոց աստղատնից) են իջել նրանք: Ինչեւէ, պատմագիտությանը հայտնի է [3,4], որ սրանց էթնոսի մի ճյուղը? մինայացիները, ծագումով հուրիթ են, եւ նրանք Քանան են տեղափոխվել Արանի ՈՒր-ֆայից դեռեւս 3-րդ հազարամյակի առաջին կեսերին: Այս-տեղ նկատի ունենք Աբրահամի տոհմի շարժերը:

Իսկ ինչ իմաստներ են պարունակում իրենց մեջ “Հուրիթ” (Խուրիթ), “ՈՒր”, “ՈՒրֆա” բառերը. ստորեւ ավելի ուշ սրանց իմաստների մասին կանրադառնանք առավել մանրամասն, այժմ միայն նշենք, որ “ՈՒր” բառը ասուրա-բաբելական լեզվում նշանակում է “կրակ” [6,էջ. 365,319]: Ենթադրում ենք, որ ՈՒրֆա տեղանունը ծագում ունի ՈՒրիովն համաստեղության (Հայոց աստղատան) անու-նից, եւ իր մեջ (անվան մեջ) ամփոփում է “կրակապաշտ-ների քաղաք” իմաստը:

Վերը շարադրվածից հետեւում է, որ մեր նախնյաց՝ Հայ-Արիների կրոնապաշտամունքային սովորույթների հիերարխիայից մնացած ժամանակակից հիշողությունները (լեզվական ֆոնդի տեսքով) փաստացի տեղեկատվական հարուստ շտեմարան է եւ հուսալիորեն կարող է վերականգնել մոռացության մատնված կարևոր պատմական անցքերի պատմագրությունը:

Ժամանակակից հայոց լեզվի բառաֆոնդը արտակարգ հարուստ է ար, արի, արա, արարիչ, աստված, արեւ, միհր, հուր, ուր, կրակ եւ այլ նմանատիպ (նմանիմաստ) բառերից ածանցված բառերով:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նրանց ցանկը գերազանցում է հազարի սահմանները: Քննության առնելով այդ բառերի մեջ ամփոփված իմաստները, կարող ենք հանգել բավականին կարեւոր եզրահանգումների: Եզրահանգումներ, որոնք կբացահայտեն Արորդոց մինոտավրոս-կենդանակերպերի (Էնկիի, Էնկիդուի, Մաշուի, Խոյ-Խալդի-Խայկ-Հայկի, Վիշապաքաղ Վահագնի, Աստվածազոր Միհրի, ջրերին սանձող ՈՒտնապիշտա՝ Նոյի, Ծովինարի եւ այլ կենդանակերպերի) կրոնապաշտական ծիսական արարումների գործ-ընթացները, եւ մեզ մտովի կտեղափոխեն Հայ Արիացոց ապրած կյանքի վաղնջենական ժամանակները՝ սկսած XX հազարամյակներից առ այսօր:

Ավելորդ թյուրիմացություններից զերծ մնալու համար, մինչև ներկայացվելիք նյութի բուն բովանդակությանն անցնելը, տեղեկացնեմ, որ այս հոդվածագիրը մասնագիտությամբ ֆիզիկոս է, եւ կրոնափիլիսոփայական ընդլայնումների իմաստով հավակնում է աթեիստական տրա-մաբանության ակունքներին, եւ “արարիչ”, “աստված” կենսափիլիսոփայական հասկացությունների վերաբերյալ ունեմ հետեւյալ տեսակետը. առանց վարանումների հա-մոզված ենք, որ “արարիչ”, “աստված” կենսափիլիսո-փայական կամ կրոնապաշտական հասկացությունները մարդու կողմից երբևէ հնարած ամենաանհաջող մտավոր արտադրանքի յուրօրինակ ձևերից են, որը, որոշ անհատներ, օգտագործելով որպես գործիք, փորձել (և փորձում) են ազդել այլ մարդկանց մտածելակերպի վրա` զրկելով նրանց ինքնուրույն դատելու կարողությունից: “Արարիչ” կենսափիլիսոփայական հասկացությունը միմիայն մարդ-կային մտքի արգասիք է, նա ոչ մի տրամաբանական կապ չունի տիեզերաշինության գործընթացի արարման հետ:

Ցանկացած կրոնական ուսմունք զուրկ է տրամաբանությունից, այդ մասին առավել հանգամանալից ասված է [5] աշխատանքում:

Կրակապաշտության ուսմունքի առաջացման շարժառիթները առավել հստակ ընկալելու համար պատմության թատերաբեմում արիական ազգերի կողմից իրականացված դերակատարումների ժամանակաշրջանը պայմանականորեն բաժանենք երեք ենթաժամանակահատվածների.
XX փ X հազարամյակներ մ.ա. (մեզնից առաջ): Ժամա-նակաշրջան, երբ արիները որպես մարդ սկսեցին հեգեմոն դիրք գրավել մյուս կենդանի արարածների հանդեպ: Ինտելեկտուալ մտածելակերպի հախուռն վերելքի առաջացման դարաշրջան: Մեծ կամ հեռավոր միգրացիաների իրականացման ժամանակաշրջան, միգրացիա դեպի Եվրոպա, Ռուսաստան, Հնդկաստան, Աֆրիկայի հյուսիսային շրջաններ:

X փ մ.ա. 4500թ.: Մեծ միգրացիայի ավարտից հետո մինչեւ Բուն Հայոց Տոմարի հիմնադրման սկիզբը: Ժամանակաշրջան, երբ Արանի եւ “Քուռ-Արաքսյան” պայմանական անունը կրող մշակույթի հիմնադիր-ները` Արիները, հայտնագործեցին ժամանակի հաշվարկման ու գրի (պատմագրության) գյուտը՝ պատկերագրերի, գծագիր հերոգլիֆների եւ սեպագրերի տեսքով:

Մ.ա. 4500թ. առ այսօր: Երևակայական կենդանակերպերին ձոնված պաշտամունքային սովորույթների արմատավորման շրջան: Ժամանակաշրջան, երբ իրականություն դարձավ տարաբնույթ կրոնական օջախների մրցակցային ընդվզումները, եւ արդյունքում ծնունդ առավ բազմաստվածության հատուկ կրոնական ուսմունքները:

Հակված եմ ենթադրելու, որ մարդկային հոտի մոտ ինտելեկտուալ մտածելակերպի զարգացման ժամանա-կաշրջանում` մ.ա. XX փ X հազարամյակներում, երբ Արա-նի և “Քուո-Արաքսյան” պայմանական անունը կրող մեր նախահայրերը` Արիները, փորձեցին հասկանալ, թե ո՞վ են իրենք եւ ինչո՞վ են տարբերվում մյուս բիոլոգիական արարածներից (կենդանիներից), կանգնեցին իրանց համար մի շարք անլուծելի, անըմբռնելի գաղափարական հասկացությունների առջեւ.
ո՞վ կամ ովքե՞ր են իրենք,
ո՞վ է իրենց ի սկզբանե լույս աշխարհ բերել կամ արարել.
ի՞նչ հնարքներով (միջոցներով) է իրողություն դարձել իրենց նախահայրերի ի հայտ գալը,
այդ արարչագործը (հետագայում “արարիչ” կամ “աստված” կոչված պարագան) ո՞վ է կամ ի՞նչ է, ի՞նչ նյութից է նա կազմված, կամ ի՞նչ նյութից է իրենց ստեղծել, որտե՞ղ է իրենց արարել` երկնքու՞մ, աստղերի օվկիանու՞մ, թե՞ էգի արգանդում (դիտարկելի երեւույթ, որն ամենօրյա տեսանելի իրականություն էր նրանց կյանքում):

Մեր նախապապ արիացիները, հավանաբար, կան-խազգացել են արևի շողերի (կրակի) ջերմության արգաս-վաբերությունը, բուսական աշխարհի զարթոնքի հարցում, բայց չէին կարողանում (չէին էլ կարող) պատկերացնել, թե արեւի հյութ կոչվող հուրը ինչպես է ի սկզբանե ներարկվել էգի արգանդում:
Չէ՞ որ ցանկացած կենդանի արարած իր կյանքի ուղեգիրը ստանում է այդ արարչախցում, որտեղ ընթացող գործընթացները ուղղակիորեն կախված չեն արեւի ներգործող ֆակտորից: Նրանց մոտ այս անբացատրելի (անհասկանալի) պարագան տուրք տվեց, որպեսզի իրենց երեւակայությունը զարգացնեն չպատճառաբանված առասպելապատումների մտայնությամբ. այն է. իրականում գոյություն չունեցող մինոտավրոսյան զառանցանքներով:

Արդյունքում արիացի էթնոսի դիցաբանության մեջ երկ-նային Արեւը` իր ջերմացնող շողերով հանդերձ, դիտվեց իբրև բեղմնավորող (արու կենդանու ֆալոսին համարժեք դերակատարում ոնեցող միջոց) միջոց, կենդանակերպ համաստեղությունում նորանոր աստղեր ծնելու (առա-ջացնելու) գործում, իսկ Երկրի վրա, արեւի դերակատարումի պարտականությունը վերագրվեց արու կենդանակերպի (հրեշտակների) առնանդամով մատուցված հյութ` կրակով (հեղուկով), որը իբրեւ թե, տրփանքի պահերին արեւից է փոխանցվում:

Աստղերի ծնման եւ կենդանի արարածների ծնման գործընթացները նմանեցվող այդ հանգամանքները նպաստեց մինոտավրոսյան պաշտամունքային ծիսական արարումների, անբարո սովորույթների ի հայտ գալուն, որոնք եւ ժառանգաբար փոխանցվեցին սերնդեսերունդ, եւ այսօր էլ սեկսը գովերգվում է հավուր պատշաճի (սիրո բալասան իմաստով): Այսօր էլ սեքսի գովազդումը (կինոյով, հեռուստատեսությամբ, երգի միջոցով եւ այլ ներկայացումներով) չի դիտվում որպես անառակ դրսեւորում, եւ “արարչի” արարչագործության պատվին, անգամ, կազմակերպվում են սեկս փառատոններ եւ այլ անառակ միջոցառումներ:

Այս “արարչահաճո” զգացմունքների առաջացման ակունքները պետք է փնտրել Արեւին (Կրակին)` գերկա-րողություններով օժտված լինելու հնարավորություններ վերագրելու պարագայով: Գործոն պարագաներ, որոնք ուղեկցվում էին մարդկանց ամենօրյա կյանքում:

Ահա դրանք.
շրջակա միջավայրի բուսական աշխարհը զարթոնք է ապրում գարնանը, երբ արևի շողերը առավել շատ ջերմություն են առաքում հողին: Բնության զարթոնքի պահերը` բեղմնավորում կոչված ծլարձակումը, միարժեքորեն կապվում է արեւից ջերմության բաժնեմաս ստանալու գործողությունով: Բուսական աշխարհը իրեն հասանելիք կենսահյութը (կրակը) ուղղակիորեն ստանում է արեւի ճառագայթներից` ֆոտոսինթեզի իրականացման ճանապարհով:

Վերը շարադրված իրողություններին զուգահեռ, մեր նախնիք տեսնում էին նաեւ, որ ինչպես մարդկային հոտը, այնպես էլ կենդանական աշխարհը, իրենց աչքերի առջեւ բեղմնավորում են ստանում, կամ կյանքի արարման համար ծառայություն է նրանց մատուցվում միամիայն արու մարդու (կամ կենդանու) առնանդամի` ֆալլոսի հրաշագործ հյութը:

Արու+էգ (արեգակ) անուններով զուգորդվում է պատճա-ռահետեւանքային այս գործընթացը, ինչպես գիտենք, որ-պես հետեւանք կյանք է արարում: Արու+էգի հանդը (էգի արգանդը) այն միջավայրն է, որտեղ կյանքի արարման համար ուղեգիր է ստանում արուի ֆալլոսից արտաբերված բեղուն հյութը` կյանքի հուրը (կրակը):

Ահա թե “արարիչ” դիցաբանական կերպարի տակ իրականում ում կամ ինչին պետք է երկրպագեին մեր նախահայր ապուպապերը:

Հարգելի ընթերցող, ի՞նչ եք կարծում կյանքի սկզբնավորման հարցում մեր ապուպապերը այս իրական փաս-տերը պետք է մի կողմ դնեին եւ երկրպագեին մի վերացական “արարիչ” կոչվող առեղծվածի: Քավ լիցի, պրակտիկ կյանքի վրա ներգործող ուժերը (պարագաները) առավել հզոր ազդեցություն ունեն, քան աներեւույթ զառանցանքները:

Կարծում եմ (եւ ոչ անհիմն ձեւով, այդ մասին կասվի ստորև) “արարիչ” բառը, որը հետագա ժամանակներում փառաբանվող գեր կուռքի կարգավիճակ է ստացել, անմիջականորեն ծագում ունի արուի+էգի (արեգակի) եւ սրան համահունչ արուի առնանդամով մատուցվող սերմ-նահյութը բնորոշող բառիմաստից: Այնպես, որ մարդկային (կենդանական աշխարհի) հոտի ծնունդը առեղծվածային գերբնական գոյից չի ծնվել (եւ ոչ էլ կենդանակերպ մինոտավրոսներից է ծնվել) ինչպես քրմապետերն էին կարծում, այլ նա պարզապես արեգակի (արու+էգի) ճառագայթների ջերմային ազդեցության ներքո, անօրգա-նական նյութերի բարդ ֆոտոսինթեզից ծնված տարական բջիջների առավել բարդ համակցություն է: Այդ մասին առավել մանրամասն տես մեր մյուս աշխատանքի մեջ [5]:
Մեր նախնյաց մտածելակերպի վրա կարեւորագույն դերակատարում պետք է ունեցած լինեին հետեւյալ դատողությունները.
Արեւը մտնելով ՈՒրիովն Հայկի համաստեղության մեջ բեղմնավորել է նրան եւ արդյունքում Հայոց աստղատանը նոր աստղեր են արարվել,
Արեւի շողերի կրակը (ջերմությունը), մտնելով հողի մեջ, բեղմնավորել է նրան եւ արդյունքում արարել բուսական աշխարհի ծնունդը,
ԱրփԱրուն զուգորդվելով էգի արգանդում` բեղմնավորել է նրան եւ արդյունքում նոր կենդանիների ծնունդն արարել:
Հիմնականում նշված դատողություններն են կարեւորագույն դերակատարում ունեցել արեւի կամ կրակի պաշտամունքի առաջացման համար, որը հետագայում վերաճել է կենդանակերպ մինոտավրոսների (թեւավոր կիսամարդ` մարդագլուխ ձիերի, մարդագլուխ առյուծների, մարդագլուխ ձկների, մարդագլուխ ցուլերի եւ, հատկապես, մարդագլուխ այծերի ու խոյերի) պաշտամունքին: Ինչու՞ հատկապես այծի ու խոյի պաշտամունքը մեզ մոտ առավել հարգի դարձավ, դա միգուցե պայմանավորված էր Հայոց լեռնաշխարհի կենդանու` բարձր լեռնային ձյունե քարայծի խրոխտ կեցվածքով, կամ նրա արեւին ավելի մոտ տարածքներում բնակվելու պարագայով:

Այժմ մտովի նորից տեղափոխվենք հին հնեադար եւ տեսնենք, թե ինչու՞ մեր արորդիք պաշտել են Արեւ (Ագն, Վահագն, Միհր) կոչվող Արեգակին եւ նրանց կենդանակերպ մինոտավրոսներին` Էնկիին (Էնկիդուին), Մաշուին (Բագ-Մաշտուին), Ծովինարին, Աստղիկին, Անահիտին, Խալդին (Հայկին), ՈՒտնապիշտային, Նոյ (Նուխին) եւ այլ առասպելականացված կենդանակերպերին (մարդագլուխ կենդանիներին):

Այս հարցադրումների պատասխանները մենք կարող ենք ստանալ ժամանակակից հայոց լեզվում պահպանված Ար-Արեւ-Արարիչ բառերից ածանցված մեծաքանակ (հազարների հասնող) բառիմաստներից, որոնք իրենց մեջ ամփոփում են հուժ կարևոր տեղեկատվություններ, որոնք մեզ են հասել XX հազարամյակների վաղեմության շեմից: Դա այն ժամանակներն էր, երբ մարդ արարածները իրենց ինտելեկտուալ կարողություններով հանդերձ տարանջատվեցին կենդանական աշխարհի մյուս տեսակներից եւ նրանց որոշ տեսակներին հարկադրեցին (ընտելացրին) հոժար ծառայություններ մատուցելու մարդկային հոտին:
Ահա այդ բառացանկից մի քանիսը` նրանցում պարու-նակված իմաստներով հանդերձ.
Արարիչ – Արարած ծնող (կենդանի արարածներ ծնող),
Արարիչ – երկնքում աստղեր ծնող` Արեւ: Աստղերին ՈՒրիովն համաստեղությունից Երկիր իջեցնող եւ նրանց կենդանի արարածների փոխարինող (ստեղ-ծող): Ֆալոս, որը արարում է, բեղմնավորում է ողջ կենդանական հոտերին,
Աստված – աստղեր ծնող, աստղածին, աստղից ծնված, հրածին: ՈՒրիովն համաստեղությունում ծնված, հրածին: Star (աստղ) բառի հայոց տարբե-րակը` Astar ձեւով,
Արարատ – կենդանի արարածի գլուխ, արարածի գիրկ, արարածաշինության վայր, Արորդոց ծննդավայր: Ատ վերջածանցը հուրիերեն (խուրիերեն) լեզվում ունի գլուխ կամ գիրկ իմաստը [6, էջեր 328, 312]: Հայքի տարածքում արեւի ճառագայթների կրակը նախ իջեւանում է Արարատ սարի գագաթին, ապա նոր իր հուրը տարածում արորդոց երկրում,
Արարած – մարդ (կենդանի),
Ար – հուր, կրակ [6, էջ 329],
Արա – արարիչ բառի տարբերակը հայերիս մոտ: Արա Գեղեցիկը: Արատտա երկրի քուրմ Էնկիի թոռը` Թամուզը,
Արա – Har – ա, կրակ [6, էջ 329],
Արի – (հարի ձեւով)-հարատեւ, անմահ ժողովուրդ: Քաջ, անվախ, հզոր ժողովուրդ: Արանի եւ “Քուո-Արաքսյան” կոչվող մշակույթի ստեղծողները,
Արու – որձ: Առնանդամ ունեցող կենդանի (մարդ), Aries = Խոյ [1] = այ = Հայ = Նոյ [7],
Արամբի – գլխին տղամարդ ունեցող կին,
Արփիվերի – արփին (արեւը) կորցրած, ամուսնուն կորցրած կին,
Արան – պատմական Հայքի մի մասը: Արիների Էթնոսի նստակյաց հանգրվան` Եփրատ եւ Տիգրիս գետորի վերին հոսանքներում: ՈՒրֆա քաղաքի հարակից տարածքները,
ՈՒր – կրակ [6, էջեր 365, 329],
Ար – կրակ [6, էջ 329],
ՈՒրու – քաղաք (բնակատեղի) [6, էջ 365],
ՈՒրուդու (URUDU) – պղինձ,
ՈՒրարդու – ՈՒրարտու-հուրիերենով նշանակում է պղնձե քաղաք, պղնձե երկիր: Հույները պղնձին անվանել են hays, որն իր մեջ ամփոփում է մեր ազգի ինքնանվան իմաստը,
Բի (bi) – նիզակ: Նիզակակիր [6, էջ 331],
Բիայնա – ՈՒրարտու: Ժողովրդի կողմից հնչեղված երկրի ինքնանվանում: Հավանաբար ունի հետեւյալ իմաստը` պղնձից պատրաստված նետաձիգների երկիր: Քանի որ ՈՒր բառը իր մեջ ունի նաեւ կրակ բառիմաստը, ապա բացառված չէ, որ ՈՒրարտու բառը նշանակի նաեւ կրակապաշտների երկիր,
Սուբարդու (Šubur) – թուր [6, էջ 360]: Այսօրվա հայոց լեզվում ունենք համարժեք բառը սուր ձեւով: Սուբարտու երկիրը, հավանաբար, նշանակում է “թրակիրների երկիր”,
Միտանիա (middia) – լեռ (sarpa)` սարերի երկիր: Ժա-մանակակից Սասունի երկրամասը,
Արատտա – քրմապետ Էնկիի (Էնկիդուի) հայրենիքը Հայքում, որի մասին կան առասպելներ Շումերական Գիլգամեշ եւ Էնմարքար երկերում,
ՈՒդու (UDU) – խոյ [6, էջ 381],
ՈՒր (կրակ)+ՈՒդու (խոյ) – ՈՒրուդու – ՈՒրարդու – Կրակապաշտ “Խոյերի” երկիր: Ժամանակակից խոյեցիները` հայոց էթնոսի ճյուղերից մեկի՝ ուրարտացի կրակապաշտների հետնորդներն են, որոնք պաշտել են խոյագլուխ (խոյակերպ) մինոտավրոս ալդին (Հայկին), որի պաշտամունքային կենտրոնը գտնվել է Արդվինում (Մուսասիրում),
Արդվին – Ար (կրակ) + դվին (դիվան, նստելու տեղ)-արարչատեղ, կրակապաշտության դիվանատուն:
Անհրաժեշտության դեպքում հայոց լեզվաֆոնդից տասնյակ հարյուրներով բառեր կարող ենք մեջբերում կատարել, որոնց իմաստներում, իրոք, ամփոփված են մեծածավալ տեղեկատվություններ մեր ազգի վաղ շրջանի պատմագրությունը վերականգնելու համար:
Ստորեւ փորձենք զուգահեռներ տեսնել հետեւյալ բառերի իմաստների միջեւ.
Ար – ՈՒր – Էր – Կրակ – Ագն (Ագոն) – Շամ:
Նախապես բերենք այս բառերից ածանցված բառերի որոշ իմաստները.
Ար – արեգակ, հուր, կրակ, այրել, երել, Արդվին, Արման (կրակապաշտ մարդ), արմատ (սկիզբ, ակունք), արորդիք (կրակապաշտների ժառանգներ), արարել (կյանք ստեղծել), արարիչ (կյանք արարող ֆալլոս), արու (ֆալլոս ունեցող մարդ, կենդանի), Արարատ (արարման տեղ, լեռ Հայքում), Արագած (լեռ Հայքում), Արինբերդ (քաղաք Հայքում), Արքա (արորդոց տիրակալ) եւ այլն:

ՈՒր – հուր, կրակ, ՈՒրիովն (Հայկի համաստեղության անունը` հայոց աստեղատուն երկնքում), Ուրհայ (քաղաք Արանում), ՈՒրքիշ (քաղաք Արանում), ՈՒրտեխինի (Արցախի հին անունը), ՈՒրմիա (լիճ Հայքում), ՈՒրարտու (պետություն Հայքում), ՈՒրսա (քաղաք Արանում), ՈՒրուկ (քաղաք Շումերիայում), ՈՒր (քաղաք Շումերիայում), ՈՒր (քաղաք Կիլիկիայում), Ուրուտ (քաղաք Սյունիքում; ուտ նշանակում է փոքր, քիչ; ուրուտ բառը, հավանաբար, ունի փոքր քաղաք իմաստը) եւ այլն:

Էր – էրել, այրել, կրակ, Էրիվան (կրակի կամ կրակապաշտների քաղաք իմաստն ունի, այսօրվա Հայոց մայրաքաղաքը), Էրիման (կրակապաշտ մարդ), էրմանի (կրակապաշտ հայ), Էրիբունի (Էրիվան), Էրիխոն (կրակապաշտների քաղաք Իսրայելում), Էրիդու (քաղաք շումերական ալդիայում), էրկաթ (կրակապաշտների կողմից հայտնաբերված մետաղ), Էրզրում (քաղաք ժամանակակից Թուրքիայում), ջերմ, ջերմություն, ջերմաց հարություն (տաքություն ունեցող) եւ այլն:

Կրակ – Ջերմություն, ագն, ագոն, արեւ, արեգակ, կռո, կռապաշտ, Խուրի (Հուրի), հրեա, հուր, ար, արարիչ (կյանք սկզբնավորող արու), արարիչ (ֆալլոս), այսօրվա իմաստով` Աստված, եւ այլն:
Ագն – ագոն (ՏչՏվՖ)` կրակ, վեհ ագն, Վահագն (Հայոց կրակի աստվածն), Վերետրագն (հնդիկների բագին), բագն, Բոգ (ռուսների աստվածը), բոգդան (աստվածատուր), բագարան (աստծո կամ կրակապաշտների քաղաք, մեհյանատեղի` Արարատ լեռան հարակից տարածքում), Բոգուշ (սլավոնական արիների աստծո անունը), Բագի, Բագատուր (ագնեպակլոնիկ) եւ այլն:

Շամ – կրակ (մոմ), շամփուրք (ՈՒրիովն համաստեղություն կամ Հայոց աստեղատան անվան տարբերակ), Արշամ կամ Աղշամ (լուսաբաց), Շամախ (քաղաք ՈՒրտեխինիում), Շամիր, Շահ (արքա պարսկերենով), Շամամ, Շամսեդին (իրանական արիական էթնոսի կողմից օգտագործված բառեր, որոնք համարժեք են կրակ բառի իմաստների հետ) եւ այլն:

Եվրոպացի եւ հնդիրանական ծագումով արիացիները (այսօրվա նրանց շառավիղները), թող ինձ ներող լինեն, որ նրանց նախնյաց կրակապաշտական պաշտամունքային տարրերի մասին ոչինչ չեմ կարող ասել. նրանց լեզվաֆոնդին ես ծանոթ չեմ: Մյուս կողմից տարիքս 70 անց է, եւ ժամանակս ու հնարավորություններս` քիչ:

Վերը հիշատակված բառերի իմաստների համադրումից, ինչպես տեսնում ենք, հնարավորություն կա վերլուծելու, վերարտադրելու կրակապաշտական ուսմունքի ակունքներում տեղ գտած մի շարք պատմագիտական անցքերը: Մասնավորապես հասկանալի է դառնում, որ կրակապաշտության ակունքները գոյատեւման ուղեգիր են ստացել հետեւյալ երեւակայական լեգենդապատումներից: Այն է.կրակապաշտական ակունքները սկիզբ են առել Արեւի օգնությամբ ՈՒրիովն համաստեղությունում նոր աստղեր ծնելու վերացական գաղափարից, եւ այդ հրեածին աստղերի հնարավոր վերաբնակեցումը Երկիր մոլորակի վրա կենդանակերպ մինոտավրոսների (մարդ+կենդանի) հրեշտակային կերպարներով, որոնք եւ իբրեւ թե բազմացրին մարդկային հոտը եւ կենդանական աշխարհը երկրի վրա:

Կրակապաշտության ակունքներում տեղ գտած հետեւյալ գաղափարը` հրեածին աստղերը (արեւից ծնված աստղերը) ՈՒրիովն համաստեղությունից Երկիր իջան կենդանակերպի տեսքով, պայմանավորված էր նրանով, որպեսզի իրենց համար հասկանալի դառնա եւ կենդանական աշխարհի առաջացման եւ մարդկային հոտի առաջացման նմանատիպ պարագաները: Այս մտայնությամբ արիացիները գոյատեւեցին մոտ 15 հազար տարիներ: Հետագա հազարամյակներում` Բուն Հայոց Տոմար հիմ-նադրումից հետո, արորդոց քրմապետերը կրակապաշտությանը զուգահեռ սկսեցին պաշտամունքի առարկա դարձնել նաեւ իրենց եւ իրենց արքաների անձերը (հաճախ քրմապետ եւ արքա պաշտոնները համատեղվում էին մեկ անձի մեջ): Իրենց անձերի զորությունը առավել ազդեցիկ դարձնելու համար նրանք մոգոնեցին մարդ+կենդանիի մինոտավրոսյան հրեշատես առեղծվածների գաղափարը:

Այս դավանանքի արդյունքում ծնունդ առավ բազմ-աստվածության գաղափարախոսությունը:
Արդվինում պաշտվեցին ադը (Հայկը) եւ նրա կինը` աստվածամայր Բագ Մաշտուն (Maš), ապա նաև տարբեր վայրերում պաշտվեցին Ծովինարը, Անահիտը, Աստղիկը, Վահագնը, Միհրը: Այդ բագարանների՝ մեհյանատեղերի հետ-քերն այսօր էլ կարելի է տեսնել Հայքի լեռնաշխարհի բազում բնակավայրերում, օրինակ` Միհրի տաճարը Գառնիում,Աստղիկի մեհյանատեղը` պորտաքուրը` Սիսիանում, Խալդի տաճարը Երեւանում, Արդվինում եւ բազմաթիվ այլ մեհյանատեղեր, որոնք մինչ օրս էլ պահպանվել են:

Ենթադրում եմ, որ ՈՒրֆայի շրջակայքում գտնվող (“Գեբեկ թեփե” կոչվող հնավայրում) կրակապաշտական տաճարը ծառայել է ՈՒրիովնի պատվին իրականացվող ծիսական արարումների կենտրոն:

Աստղերի, համաստեղությունների տեղաշարժերի դիտարկումները կրակապաշտության մեհյանական ծառայության համար կարեւորագույն դերակատարում է ունեցել: Աստղերի եւ, հատկապես, համաստեղությունների տեղաշարժերը արեւի նկատմամբ մեր քրմապետերը ծառայեցրել են իբրեւ գուշակությունների համար հարմար միջոց:

Մեհյանագրերի հարուստ ֆոնդ ունենք, որի բովանդա-կությունը այսօր վերծանված չէ [6]:
V հազարամյակի երկրորդ կեսում եւ IV հազարամյակի ժամանակահատվածներում կրակապաշտները Առաջավոր Ասիայում, իրենց համար հնարելով գիրը (պատկերագրերը, գծագիր հերոգլիֆները, սեպագրերը, մեհյանական հերոգլիֆները), որոնք անասնապահության եւ հողա-գործության կուլտուրաների զարգացման հետ համատեղ խթան հանդիսացան մի շարք պետական միավորումներ կազմավորելու գործընթացում: Շումերական Խալդիայում բարգավաճեցին Էրիդուի, ՈՒրի, ՈՒրուկի եւ այլ քաղաք-պետությունները: Հայքի բարձրավանդակում հզորացան Արատտան, Կուտհայքը (Կուտիումը), ՈՒրարտուն (Բիայնան), Հայաստանը (Hawa-ն, խեթերը մեզ այդպես են անվանել): Արանում որոշ ընդհատումներով հզորացան Սուբարտուն (Շուբրիան, Շուբարտուն), Միտանիան, Ազուխինան, Ազզին, ՈՒրֆան եւ այլ պետական միավո-րումներ: Արեւմուտքում հզորացան խեթերը, լուվրները: Արեւելքում հզորացան մարերը, միդիացիները, լուլաբները (այսօրվա քրդերի նախնիք), պարսիկները, էլամցիները, պահլավունիները եւ այլ միավորումներ:
IV հազարամյակում, երբ Խարանի հուրիները ստեղծեցին գերհզոր պետություն՝ Միտանիան, նրանց կայսրությունը ժամանակավորապես տարածվեց մինչեւ Եթոպիա, Եգիպտոս, որտեղ հիմնադրվեց Ավարիսի արիական մշակույթը: Միտանյացիները (մինայացիները, այս անունը ծագել է “հար”+”մինա”=Արմենիա մեզ տրվելիք անվանաձեւից) Եգիպտոս գնալու ճանապարհին տիրեցին Սիրիան (որտեղ զարգացրին Էբլայի, ՈՒրքեշի մշակույթները), ապա տիրեցին նաև Քանանը, որտեղ ծաղկում ապրեց “Քիրբեթ-Կերակյան” անունը կրող Հուրի-Արիական մշակույթը: Կերակ բառը, հավանաբար, ծագում ունի կրակ բառից: Կերակյան մշակույթ ասելով, կարծում եմ, պետք է հասկանալ կրակապաշտների մշակույթ իմաստով:

Այսօրվա հրեա (հրեա բառը, հավանաբար, ծագել է Հուրի բառից) ազգի էթնիկական մի ճյուղը, անշուշտ, ծագում ունի “Քիրբեթ-Կերակյան” մշակույթը կերտող հուրիներից (մինայացիներից) [3,4], որոնք նորից չվերադարձան ՈՒրֆա:

Ավարիսի կործանումից հետո այս հուրիների մի զգալի զանգվածը միգրացվեց դեպի Կարմիր ծովի արեւելյան ափերը` հասնելով ընդհուպ այսօրվա Եմենի տարածքները, և ապա դեպի Եթոպիա [4]:

Հուրիների այս տեղաշարժերը բնորոշող անցքերից մեր հայոց լեզվի բառաֆոնդից ելնող ի՞նչ տեղեկատվություններ կարող ենք ստանալ այսօր:

Եբրայացի հրեա ժողովրդի մոտ այսօր աստծո անունը հնչեցվում է Եհովա ձեւով: եթերեն Hawa բառը նշանակում է խոյ, որը ՈՒրիովն համաստեղության մեջ գերպայծառ աստղերից մեկի անունն է:
Միգուցե այս բառի նախնական հնչեղությունը եղել է ոչ թե Եհովա, այլ՝ Էրհովա: Օրինակ` Էրիվան – Երեւան, էզդի – եզդի, Էրիխոն- Երիխոն, Էթոպիա – Եթոպիա, Էրել – Երել, էբրայացի – եբրայացի եւ այլն: Այսպիսով, բացառված չէ, որ Էրհովա – Եհովա բառն ունենա հետեւյալ իմաստը` կրակածին կամ հրեածին աստղ (հրե մարդ): Հիշենք, որ կրակապաշտների մոտ յուրաքանչյուր մարդ ունեցել է իր աստղը ՈՒրիովն համաստեղությունում:

Եվս մեկ հետաքրքիր մեջբերում կատարենք. հրեաների հին կտակարանում տեղ գտած “համաշխարհային ջրհեղեղ” առասպելապատումի լեգենդար հերոս Նոյը ջրհեղեղից հետո հանգրվանել է Արարատ լեռան հարակից տարածքներում: Իսլամի Ղուրանի հեղինակը` Սրբազան Մուհամեդը, երբ հին կտակարանից “համաշխարհային ջրհեղեղ” կոչվող առասպելը թարգմանել է արաբերենով, նա Ղուրանի համապատասխան Սուրահում Նոյ դյուցազնի անունը թարգմանել է Նուխ-Նոխ (Նոխազ) հնչեղությամբ: Այս բառն արաբերեն լեզվում նշանակում է այծ (maš), որը Արդվինի կրակապաշտա-կան տաճարում հուրիների կողմից առասպելականաց-ված Բագ Մաշտու աստվածամոր անունն է: Պատմական Հայքի տարածքում Նոյ – Նուխ – Նոխճավան անուններով մեկ տասնյակից ավելի տեղանուններ կան նաեւ այսօր:

Կարող եմ ասել, որ հրեա ժողովրդի կողմից առասպելականացված այս երկու կերպարներն էլ, իրենց անուններով հանդերձ, ծագում ունեն ՈՒրֆայի հուրիների պաշտամունքներում տեղ գտած բառիմաստներից: Եբրայացիների կողմից հնչեցվող հրեա ինքնանվանումը ուղղակիորեն առնչվում է Միտանիայի հուրի (Խուրի) ինքնանվան հետ, որը նշանակում է հուրին (կրակին) պաշտողներ:
Հիշենք, որ Նոյի առասպելականացված կերպարը հրեաները վերցրել են հուրիների Ուտնապիշտա լեգենդար հերոսի կերպարից, եւ Նոյ անվան արմատները ծագել են ասորիների կողմից մեր երկրին տրվելիք անունից, այն է` Նայրի–Նոյրի [7]:

Այսպիսով, կարծես թե կրակապաշտության գաղափարական ուսմունքում շղթան փակվում է հետեւյալ իմաստավորումով. Նոյ նահապետը Հայոց աստեղատանը (ՈՒրիովն համաստեղությունում) բնակվող կենդանակերպ մինոտավրոս Խոյն է, որը Արիածին հուրիներին (այսօրվա հայերի եւ հրեաների նախնիներին) երկնքից իջեցրեց երկրի վրա եւ նրանց բարգավաճման համար մատակարարեց Արեւի կենարար հուրը:

Այս գաղափարական միֆը, որը հանդիսանում է կրակապաշտության ակունքների պտուղը, առ այսօր իր ազդեցության հետքերն է թողել արորդոց մտածելակերպում: Ցանկացած հայի օջախում այսօր էլ, երբ երեխա է ծնվում, նրա թեւին կամ վզին աչքաուլունք են կախում (որի վրա կրակապաշտությանը յուրահատուկ հերոգլիֆներ կան), որպեսզի երեխային օտարները աչքով չտան: Ծերացած հայերը համարվում են հարգարժան, եթե նրանց թզբեհի վրա աչքաուլունք կա: Խաչապաշտ այրերը ինչ օինբազություն էլ անեն, միեւնույն է, հայն իր էությամբ մնում է կրակապաշտ: Մեհյանական գրերը վերծանել է պետք, հայոց պատմագրության ակունքները մեհյանագրերի մեջ են, եւ յուրաքանչյուր հայի համար այն կտակարանի դերակատարում ունի:

Վերջաբանի փոխարեն կատարենք մասնակի ամփոփում, եւ ցույց տանք թե ինչ ճանապարհով արիացի կրակապաշտ հուրիներից ձեւավորվեց ժամանակակից հայոց ազգը:

Այսօրվա հայոց ազգը ձեւավորվել է III հազարամյակի II կեսում, երբ ասորիների հարվածներից վերջնականապես տապալվեց հուրիներով բնակեցված Արանի պետական միավորումները` Միտանյան իր արբանյակ պետություններով հանդերձ, երբ Մարերի հարվածներից ավերվեց ՈՒրարտուի հզորագույն պետական կառույցը: Անպաշտպան մնացած Արատտայի, ՈՒրարտուի, Միտանիայի, Հայասայի կրակապաշտ արիները, օգտվելով հզորացող Իրանի մեզ ընձեռած մենաշնորհից, Երվանդունիների տոհմի գլխավորությամբ, նորից վերամիավորվեցին եւ կազմավորեցին Հայք կոչվող Հայոց պետականությունը, որն իր կրակապաշտական ուսմունքը` կրոնը, շարունակեց պահպանել մինչեւ խաչապաշտների մուտքը մեր երկիր: Դա տեղի ունեցավ Տրդատ արքայի օրոք II հազարամյակի սկզբին` մ.թ. 301թ.:

Ի փառս Բուն Հայոց Տոմարի
4500-ամյա տարեդարձի

Հրաչիկ Բախշյան

Անգլերեն–Հայերեն բառարան, “Հայաստան”, Երեւան 1984 թ., էջ 55:
Հովհաննես Ահմարանյան, Աբրահամ նահապետը, Հայ-Արիներ, թիվ 5-6-7, 2007թ.:
Էդմոն Խուրշուդյան, Արիական իմաստություն, գիրք Ա եւ Բ, Երևան 2003թ.:
Հրաչիկ Բախշյան,Տիեզերագիտության ակունքներում, Հայ-Արիներ, թիվ 7-8, 2006թ.:
Արտակ Մովսիսյան, Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Երեւան 2003թ.:
Հրաչիկ Բախշյան, “Համաշխարհային ջրհեղեղ” առասպելապատումի հայկական տարբերակը, Հայ-Արիներ, թիվ 10-11, 2006թ.:

* * *
«Հայ Արիներ» Թիվ 97, 98, 99,100 մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, 2008թ.

Քուրմի Օծում

June 30, 2011

Քուրմի Օծում

ՀԻՄՆ ԱՐԱՅԻՆ
Հայր մեր, Արա՜, քո զավակները Արևափառ,
Այս սուրբ ծեսին հավաքվել ենք
Քո արարչական փառքը հյուսելու,
Մեր մեջ հաստատելու մեր Արի ծագումը,
Որ քեզանից է գալիս,
Ներարկելու մեր անարատ արյունը,
Որ քեզանից է հոսում մեր երակներում,
Պայծառացնելու մեր ազնվական դիմագիծը,
Որ քեզանից ենք ժառանգել
Եվ վեհացնելու մեր մեջ Վահագնյա ոգին,
Որ արտացոլումն է քո էության:

ՋԱՀԱՎԱՌՈՒՄ
Ո՜վ, Հայր Արա՜, Արորդյաց Քուրմի օծման այս ծեսին, Գառնի Մայր Տաճարում, քո հովանավորությամբ վառում եմ այս ջահը: Եվ թող քո վեհությամբ օծված այս կրակը բոցկլտա ջահի մեջ ու մեր սրտերում և ուղեկցի Քուրմի սուրբ օծությանը, որպես քո արարչական օրհնության խորհուրդ:

ԱԶԴ
Սիրելի Արորդիներ, այսօր, Վահագնի ծնունդի 9579թվի Տիր ամսի 8-ին, Գառնի Մայր Տաճարում, Հայր Արայի կամքով, Աստվածամայր Անահիտի օրհնությամբ, Վահագնի Զորությամբ, Աստվածների հովանավորությամբ, մեր Առաջնորդ Նժդեհի ոգով և Արորդիների վկայությամբ, ես՝ Արորդյաց Գերագույն Քրմապետս, օծում եմ և Քուրմ եմ ձեռնադրում կնքված Արորդի, Պետրոսյան տոհմի Զոհրաբ զավակին:

ՔՐՄԱՑՈՒՆ ԿԱՆԳՆՈՒՄ Է ՔՐՄԱՊԵՏԻ ԴԻՄԱՑ
Օծյալը՝ Պետրոսյան Տոհմի Զոհրաբ զավակը, ծնվել է 1964 թվականին Սյունյաց գավառի Քաջարան քաղաքում: Տոհմական է նա, և նրա տոհմը ծագում է Սյունյաց լեռներից: Նրա հայրական տատը սերված է Մելիք-Փարսադանյան իշխանական Տոհմից: Մայրը սերված է Սլկունի հնագույն իշխանական Տոհմից: Այնպես որ, Զոհրաբ Պետրոսյանի երակներում հոսում է ազնիվ Արիական արյուն: Նա ամուսնացած է և առայժմ ունի մեկ երեխա:
Հաշվի առնելով Զոհրաբ Պետրոսյանի անձնական և տոհմական արժանիքները, օծում եմ նրան որպես Արորդյաց Քուրմ ժառանգականության իրավունքով: Այսինքն՝ հանձինս օծյալի, ես օծում եմ նաև նրա Տոհմը որպես քրմական Տոհմ:
Ըստ այդմ, խնդրում եմ օծյալի Տոհմի ավագին մոտենալ և օրհնել իր Տոհմի զավակին:

Հորեղբոր Օրհնությունը
Քուրմերի Մաղթանքը
Երեխաները Գալիս Կանգնում Են

ԹԻԿՆՈՑԻ ՕԾՈՒՄ
Քուրմը առաջնորդ է: Եվ մեծագույն պատասխանատվություն է առաջնորդ լինելը, լինի դա Ազգի առաջնորդ կամ ամենափոքր համայնքի:
Հրաբորբ սիրտ, իմաստուն միտք, անարատ արյուն, ցեղադրոշմ հոգի – ահա սա է կատարյալ առաջնորդը: Նա կռողն ու պահպանողն է ցեղային բարոյականի:
Կատարյալ առաջնորդը Հայր Արայի կամքի իրագոր- ծողն է Ազգի մեջ: Առաջնորդելով Ազգին կամ թեկուզ ամենափոքր համայնքին, նա խոսում է Աստվածների հետ, նա հարաբերվում է նախնյաց ոգիների հետ, նա զգում է Մայր Հողը, փարվում է հայրենի Արևին, նա Ցեղի կերտողն է Ազգի մեջ:
Եվ օծելով Քուրմին, ես Հայր Արայի կամքով, Աստվածամայր Անահիտի օրհնությամբ, օծում եմ այս թիկնոցը և գցում եմ օծյալի ուսերին՝ որպես քրմության խորհուրդ: Թիկնոցը խորհրդանիշն է հոգևոր առաջնորդի, քրմության կարգի հաստատումն է այն: Եվ պատիվը, հարգանքը թիկնոցինն է: Եվ օծյալը, որ իր կամքով է ընդունում այս թիկնոցը, պարտավորվում է իր ապրելակերպով, իր վարքագծով և իր գործունեությամբ բարձր պահել թիկնոցի պատիվը, քանզի սրա մեջ Հայր Արայի կամքը կա և Աստվածամայր Անահիտի օրհնանքը կա:

Թիկնոցը Գցել Քուրմի Ուսերին

ՈՒԽՏԱԳՐՔԻ ՕԾՈՒՄ
Քուրմի թկնոցը արժևորվում է իմաստությամբ: Միայն իմաստությամբ նա կարող է բարձր պահել թիկնոցի պատիվն ու հեղինակությունը: Եվ միայն իմաստությամբ նա կարող է լինել կատարյալ առաջնորդ: Առանց իմաստության առաջնորդը, թեկուզ և շատ գիտուն լինի, միևնույն է՝ նա չարիքի աղբյուր է: Քանզի նույնական չեն գիտելիքն ու իմաստությունը: Գիտելիքը միայն պայման է իմաստության արտահայտման համար: Իմաստությունն է որակ և այն էլ՝ Ազգային որակ: Իմաստությունը – դա հազարամյակների ընթացքում մեր սուրբ նախնիների վերապրած կենսափորձն է: Եվ անհատը իմաստուն է, երբ մշտապես սնվում է ազգային իմաստությունից: Ուստի մերժելով մերժելի է այն առաջնորդը, որ իմաստուն չէ, լինի դա ազգի առաջնորդ, թե ամենափոքր համայնքի:
Եվ Հայր Արայի կամքով, Աստվածամայր Անահիտի օրհնությամբ, Վահագնի Զորությամբ և մեր առաջնորդ Գարեգին Նժդեհի ոգով արարված այս Ուխտագիրքը մեր ազգային իմաստության գերագույն խորհուրդն է:
Եվ ահա ես օծում եմ այս ՈՒխտագիրքը, որն իր մեջ ամփոփում է մեր սուրբ նախնիների սուրբ իմաստությունը: ԵՎ այն հանձնում եմ օծյալին որպես Սուրբ Գիրք, որից նա պիտի մշտապես սնվի և աստվածային իմաստությամբ առաջնորդի Արի Հայերին դեպի զորավոր հավերժություն:

Ուխտագիրքը Հանձնել Օծյալին

ՍՐԻ ՕԾՈՒՄ
Ամենասուրբ իմաստությունն անգամ, անպտուղ է, եթե այն չի օծվում զորությամբ: Աստվածային բացարձակ արժեքն է զորությունը: Եվ այն հովանավորում է Զորության Աստված Վահագնը – Վահագնը՝ փրկարար Աստվածը մեր Արի Ցեղի, ամենազորեղ Որդին Արայի, ամենաուժեղ Աստվածն աշխարհի, քանզի նա արարումը պահպանող աստվածն է, իսկ արարումը շատ է զորավոր ոչ արարումից:
Եվ Վահագնը զորավորներին է հովանավորում միայն: Եվ միայն զորավորներն են զգում Վահագնին և ապավինում նրան: Եվ կյանքն ընդհանրապես զորությունների հարաբերություն է: Իսկ տկարների միակ դերը կյանքում – կեր լինելն է զորավորների համար: Չես ուզում կեր լինել – եղիր զորավոր: Եվ մեղավոր է տկարը, որ տկար է: Տկարությունը՝ անբարոյականություն: Եվ տկարը չի կարող լինել արդար, չի կարող լինել իմաստուն, չի կարող լինել բարոյական: Ըստ այդմ, մերժելի է այն առաջնորդը, որը տկար է իր էությամբ, լինի դա Ազգի առաջնորդ, թե ամենափոքր համայնքի:
Ուստի Քուրմի թիկնոցը և Սուրբ Գիրքը իրենց վեհ արժեքը պահպանում են միայն օծվելով զորությամբ: Եվ Քուրմը Զորության Աստված Վահագնի փոխանորդը պիտի լինի Ազգի մեջ: Նա պիտի խոսի Վահագնի հետ, ապավինի Վահագնին և զորություն սնվի Վահագնից:
Եվ զորության խորհրդանիշն է այս սուրը: Եվ Հայր Արայի կամքով, Աստվածամայր Անահիտի օրհնությամբ, Վահագնի զորությամբ և Նժդեհի ոգով ես օծում եմ այս սուրը և հանձնում եմ օծյալին որպես զորության բացարձակ խորհուրդ:
ՕԾՎԱԾ ՍՈՒՐԸ ՀԱՆՁՆԵԼ ՕԾՅԱԼԻՆ

Մատաղօրհնեք
Ո՜վ, Հայր մեր, Արա՜, ո՜վ, Աստվածամայր Անահի՛տ, ո՜վ, Անմահ Աստվածնե՛ր, Արորդյաց Քուրմի օծման առիթով մեր սիրո և նվիրումի նվերն ենք մատուցում ձեզ գառան զոհաբերությամբ: Այս արյունը, որ նվիրում ենք ձեզ, հոսելու է դեռ մի տարին չլրացած գառան պարանոցից, և մաքրամաքուր է այն. այն հայրենի արևի ջերմությունն ունի իր մեջ, մայր հողի գարնանային բուրմունքը ունի, կանաչ դաշտերի հոտն ունի իր մեջ և առվակների մաքրությունն ունի:
Ընդունեք մեր այս նվերը, ո՜վ, դուք, Ցեղիս Աստվածնե՛ր:

Գառին Տալ Աղ Եվ Ապա Կտրել Ականջը

ԱՐՅԱՆ ԿՆՔՈՒՄ
Հայր մեր, Արա՜, քո հայրական օրհնությամբ Վահագնի ծնունդի 9579 թվի Տիր ամսի 8-ին, ես՝ Արորդյաց Գերագույն Քրմապետս, օծեցի Զոհրաբ Պետրոսյանին և ձեռնադրեցի Քուրմ:
Եվ ահա զոհաբերված գառան արյունով և մերանով կնքում եմ ճակատը նորընծա Քուրմի և հանձնում եմ քեզ: Ընդունիր նրան:

Արյանը Խառնել Մերան Եվ Կնքել Օծյալի Ճակատը

ԱՐԵՎԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ
Ո՜վ, Աստվածամայր Անահիտ, քո մայրական սիրով օծված այս Արևխաչը կախում եմ նորընծա Քուրմի պարանոցին, որպես հավատքի հավերժող խորհուրդ: Եվ թող քո մայրական օրհնությունը միշտ նրա վրա լինի:

Արեվխաչը Կախել Պարանոցին

ԳԻնՈՒ ՕԾՈՒՄ
Ո՜վ, Հայր Արա, ո՜վ, Աստվածամայր Անահիտ, օրհնեք այս գինին՝ բարիքը Մայր Արարատի: Առանց գինու կյանքը անհամ կլինի, առանց գինու մարդը անհամ կլինի, առանց գինու կենացը անհամ կլինի: Եվ ձեր օրհնությամբ օծում եմ այս գինին, որ մենք ձեր կամքով խմենք Աստվածների կենացը և այդ կենացով հաստատենք Արորդյաց Քուրմի սուրբ օծությունը:
ԿԵՆԱՑ
Հայր Արայի կամքով և Աստվածամայր Անահիտի օրհնությամբ օծված այս գինիով խմում ենք Աստվածների կենացը, թող նրանք ընդունեն նորընծա Քուրմին որպես իրենց նվիրյալ ուխտավոր և հովանավորեն նրան իր աստվածահաճ և ազգակերտման գործունեության մեջ:

Նույն Գավից Հերթով Խմել Լցված Գինին

հատված՝ Արորդիների Ուխտի «Ուխտագիրք»-ից

«Հայ Արիներ» Թիվ 50, 51, դեկտեմբեր, 2004թ.

Թուրքիայի ծպտյալ հայերը սկսել են ավելի ակտիվորեն աշխատել ինքնության վերահաստատման ուղղությամբ

June 30, 2011

ռատիոլուր
02.2011

Աննա Բալյան
,Ռադիոլուրե

Թուրքիայում երկար տարիներ բնակվող եւ իրենց ազգային պատկանելության մասին միայն շշուկով խոսող հայերը սկսել են ավելի ակտիվորեն աշխատել ինքնության վերահաստատման ուղղությամբ: Դերսիմցի հայ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը մկրտվել է քրիստոնեական կրոնով, անգամ դատական կարգով վերականգնել իր ,հայե ազգությունը:

Ապա հիմնել է Դերսիմի հայերի միությունը, որպեսզի մյուս հայերնակիցներին եւս հնարավորություն տրվի առավել կազմակերպված հանդես գալ` կողոպտված ինքնությունը վերագտնելու ուղղությամբ: Այս օրերին Միհրան Փրկիչ Գյուլթեքինը Հայաստանում է:

Նշում է, որ Դերսիմի գյուղերի 75 տոկոսը հայկական են: Միությանը անդամագրվել են մոտ 900-ը, բայց ակտիվորեն առայժմ աշխատում են 80-ը: Գյուլթեքինը նաեւ ուսումնասիրություն է անցկացում` ծպտված հայերին բացահայտելու ուղղությամբ: Միայն 15 օրում հայտնի են դարձել 200 ընտանիք:

Միության մոտակա ծրագրերից է օգոստոսին կազմակերպվող ամենամյա փառատոնին մեծաթիվ հայերի ներկայություն ապահովելը Դերսիմում, որպեսզի հայրենիքի հետ շփումը մեծանա: Նշում է, որ դերսիմցիները եւս պատրաստ են այցելելու Հայաստան, միայն թե պետք է կոտրվի նրանց մեջ առաջացած վախը, թե իրենց իսլամացման պատճառով հնարավոր է Հայաստանում թշնամանքի արժանանան:

5 երեխաների մայր հայուհին քաղաքական ապաստան է խնդրել Թուրքիայից

June 23, 2011

neonews

Մարիամ Գիշյանն իր 6 հոգանոց ընտանիքի համար Թուրքիայից ապաստան է խնդրել, իսկ նախագահ Սարգսյանին գրել է, որ օվիրին վճարելիք պետտուրքի գումարը չունի, ուստի խնդրում է զրկել իրենց ՀՀ քաղաքացիությունից: «Քանի որ իմ եւ իմ 5 երեխաների նկատմամբ իրականացրել եք սպիտակ եղեռն` զրկելով բնակարանից, ապրուստից եւ մարդու իրավունքներից… Ես իմ տղաներին թույլ չեմ տալիս անբարոյական երկրում զինվորներ լինել»,- գրել է բազմազավակ Գիշյանը եւ նշել, որ ինքը հասցե չունի, հետեւաբար ստիպված է Սերժ Սարգսյանի պատասխանը ստանալ հենց նախագահականից: «Ինձ շատերը մեղադրում են, բայց թող ելք ցույց տան` ի՞նչ անեմ: Ինչքա՞ն կարելի է փողոցում ապրել: 8 տարի երեխաներս փողոցից են դպրոց գնացել: Որտեղ ասես, որ չենք գիշերել` ընդհուպ նախագահականի մոտի «Սիրահարների» այգում: Տուն ենք վարձում, գումարը չեմ կարողանում վճարել, ուշացնում եմ, շպրտում են դուրս»,- պատմում է Մարիամ Գիշյանը: Նրա 5 երեխաներն էլ չափահաս են, բայց չեն աշխատում, որովհետեւ, ինչպես մայրն է ասում, անձնագիր չունեն: Ավելին` նույն պատճառով 3 տղաները չեն զորակոչվում. «Ինձ զինկոմիսարիատից ասում են` թող հին հասցեով բանակ գնան, ես էլ ասում եմ` չէ, հին հասցեով անձնագիր չեք տալիս, բանակ ո՞նց եք տանում»: Իսկ Մարիամի ավագ որդին, երբ բանակից զորացրվել է, ընտանիքն արդեն անտուն էր:

Լալայանց 30 հասցեում գտնվող Մարիամ Գիշյանի 6 սենյականոց տունը ներառվել է Հյուսիսային պողոտայի օտարման գոտում: Պետության կարիքների անվան տակ ԾԻԳ-ի հայցով 2003 թ. դեկտեմբերին Կենտրոնի դատարանը որոշել է երկրորդ կարգի հաշմանդամ Գիշյանին պարտավորեցնել կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր եւ նրան ու իր ընտանիքի անդամներին Լալայանց 30 հասցեից վտարել` «Երեւանի վարչական սահմաններում 4 սենյականոց բնակարանի հատկացմամբ»:

«Գիշյան Մարիամը դատին չի մասնակցել, նա այս վճռից տեղյակ չի եղել եւ հնարավորություն չի ունեցել այն բողոքարկել: 15 օր հետո վճիռը ստացել է օրինական ուժ, եւ հարկադիր կատարողներն անմիջապես անցել են գործի: Նրանք ընտանիքին պետք է տրամադրեին 4 սենյականոց բնակարան, նոր վտարեին, ինչպես դատարանն է վճռել: Սակայն ԴԱՀԿ-ն բազմազավակ մորն իր փոքր երեխաների (2003 թ. Գիշյանի 5 երեխաներից 4-ն անչափահաս էին) հետ գցել է փողոց, իսկ բնակարանի հարցը ոչ մի ձեւ չեն լուծել»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

ԾԻԳ-ի այն ժամանակվա տնօրեն, ներկայումս կադաստրի պետի տեղակալ Կարեն Դավթյանն այս իրադարձություններից մոտ 1 տարի անց` 2004 թ. նոյեմբերին, դիմումներից մեկին գրավոր պատասխանել է, որ Կենտրոնի «դատարանի վճռով Մարիամ Գիշյանն իր ընտանիքի անդամների հետ 20 հազար 805 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (4 սենյականոց բնակարանի միջինացված արժեք) փոխհատուցմամբ վտարվել է Լալայանց 30 հասցեից»: Ուշագրավն այն է, որ այս պատասխանն ուղարկվել է Գիշյանի քանդված տան հասցեով:

«Դավթյան Կարենն աշխարհի ամենասուտասան մարդն է. դատարանի վճռի մեջ այդպիսի թիվ` 20,805 ԱՄՆ դոլար, գրված չէ: Որտեղ՞ից են այն վերցրել, ոչ ոք չգիտի»,- ասում է Ս. Բաղդասարյանը:

ԾԻԳ-ի ներկայիս տնօրեն Լեւոն Հակոբյանը Մարիամ Գիշյանին ուղղված գրավոր պատասխաններից մեկում նշել է, որ վերը «նշված գումարը փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին»: Սակայն Գիշյանն իր տան օտարման եւ ընտանիքի վտարման դիմաց ոչ մի լումա չի ստացել: Շատ հնարավոր է, որ ԴԱՀԿ-ում գումարն ուղղակի գրպանել են:

Պարզելու համար, թե իրականում ինչպես է տնօրինվել մոտ 21 հազար ԱՄՆ դոլարը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն դիմել է թե ԴԱՀԿ ծառայությանը, թե Երեւանի քաղաքապետարանին: ԴԱՀԿ-ից պատասխանել են, թե ոչինչ ասել չեն կարող, «քանի որ 2004 թ. կարճված կատարողական վարույթները ՀՀ արդարադատության նախարարի 24.02.2010 թ. թիվ 26-Ա հրամանի համաձայն` ոչնչացվել են»:

«Հետքի» խնդրանքով արդարադատարության նախարարությունը տրամադրել է նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հիշյալ հրամանի պատճենը: Դրանով հաստատվում է, որ «պահպանության ժամկետը լրացած եւ պահպանության ոչ ենթակա» մի շարք փաստաթղթեր, այդ թվում` Մարիամ Գիշյանի գործով հարուցված կատարողական վարույթի նյութերը, ոչնչացվել են: Ստացվում է, որ 20 հազար 805 դոլարի ճակատագիրը պարզել հնարավոր չէ:

Երեւանի քաղաքապետարանին, ավելի կոնկրետ` ԾԻԳ-ին, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն խնդրել է հայտնել, թե Մարիամ Գիշյանի տան շուկայական արժեքի գնահատումն ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս է կատարվել, որ ժամանակի դրությամբ է այն կազմել 20,805 դոլարին համարժեք դրամ, երբ եւ ում կողմից է այդ գումարը փոխանցվել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին:

Քաղաքապետարանը որեւէ պատասխան չի տվել: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն էլ, նշյալ տեղեկությունները ստանալու եւ Գիշյանին օգնելու ակնկալիքով, դիմել է դատարան: Ավելի քան 6 ամիս է` գործը դատարանում է: Այս ընթացքում 2 նիստ է եղել, իսկ ԾԻԳ-ի ներկայացուցիչը խոստացել է պահանջվող տեղեկատվությունը տրամադրել: Բայց գործն այդպես էլ առաջ չի գնում:

«Դատավարության հետ ես բոլորովին հույս չեմ կապում,- ասում է Մարիամ Գիշյանը,- 2-3 տարի առաջ դիմեցի Հայաստանի բոլոր դեսպանատներին: Բոլորն էլ մերժեցին: Հիմա Թուրքիային եմ դիմել, որ էս իշխանություններից վրեժ լուծեմ»:

Մարիամի պատմելով` արդեն 2 անգամ եղել է Թուրքիայում, հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներկայացրել իր հետ կատարվածի հիմնավորումները թե փաստաթղթերով, թե նաեւ լուսանկարներով:

«Մինիստրի հետ եմ հանդիպել, բայց նրա անունը դեռ չեմ ուզում բացահայտել: Ինձ հյուրանոցում համար էին տվել, թարգմանիչով էին ապահովել, թիկնապահներ էին վարձել, որ քրդերը խաթրիս չկպնեն: Էդ մարդն ասաց` արխային, ինչ-որ Հայաստանում կորցրել ես, մի բան էլ ավել կտանք, գումարով էլ կօգնենք, երեխաներիդ կրթություն կտանք ու աշխատանքով կապահովենք»,- պատմում է Մարիամը:

Նրա խոսքերով` մոտ օրերս նորից պետք է մեկնի Թուրքիա, քանի որ նախորդ անգամ չի կարողացել ընտանիքի ապաստան ստանալու համար անհրաժեշտ բոլոր գործերն ավարտել:

«Ամեն ինչ կիսատ թողեցի ու վերադարձա, որովհետեւ Հայաստանից լուր ստացա, որ երեխաներս հիվանդացել են: Ու եթե ճիշտն ասեմ` հետ եկա, որ էս իշխանություններին վերջին շանսը տամ, որ ունեցվածքս ինձ տան: Բայց մեկ ա, էսքանից հետո էլ դրանք մարդ չդարձան»,- ասում է Մարիամը:

Քաղաքացիությունից զրկելու` Սերժ Սարգսյանին հասցեագրված նրա դիմումին պատասխանել է նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի պետ Աիդա Ասատրյանը: «Ձեր կողմից արծարծված հարցի լուծումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- գրել է նա:

«Էս գրածից ոչ մի բան չհասկացա, մտածեցի, որ երեւի բնակարանի հարցն են որոշել լուծել: Գնացի տիկին Աիդայի մոտ, հարցրի` Ձեր գրածն ի՞նչ ա նշանակում, ասաց` Դուք հարց եք բարձրացրել, որ երեխաների հետ միասին Ձեզ ՀՀ քաղաքացիությունից զրկեն, էդ գործն ընթացքի մեջ է: Այսինքն` քաղաքացիությունից են զրկում»,- ասում է Մարիամը:

«Հետքի» հետ զրույցում Աիդա Ասատրյանը վստահեցրեց, որ ինքը Գիշյանին չի հանդիպել եւ նման բան չի ասել: «Նրան տրվել է միայն գրավոր պատասխան»,- ասաց Ասատրյանը` հրաժարվելով մեկնաբանել, թե կոնկրետ ինչ է ասվում այդ գրավոր պատասխանով: «Ավելացնելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց նախագահականի աշխատակիցը: Աղբյուր` hetq.am:

Նժդեհին նկարելու համար կառավարությունը 1.5 մլն դրամ կհատկացնի

June 16, 2011

news.am
Հունիս 16, 2011

Հայաստանի կառավարությունը 1.5 մլն դրամ կնվիրի «Աշխարհի հայ նկարիչների միություն» հ/կ-ին` Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված պատկերագրքի հրատարակմանն աջակցելու նպատակով:

Գումարները կհատկացվեն կառավարության պահուստայի ֆոնդից: Այս հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Նշենք, որ «Աշխարհի հայ նկարիչների միություն»-ը ստեղծվել է 2009 թ.: Հիմնադիրներն են` Անահիտ Մխիթարյանը, Ղազար Միրզոյանը եւ Հրաչյա Բունիաթյանը:

Պահանջատիրություն

June 13, 2011

Սեվրի Պայմանագրի Մասին (TV)
Մեր իրավունքը չի կարող մեզ որպես պարգևական տրվել
Պայքարի շեշտադրումները  փոխելու անհրաժեշտությունը
Հայկական հարցի լուծման հայեցակարգ
Պետությունների և պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդության  հարցը
Խիստ Շահեկան Հարցազրույց Արա Պապյանի Հետ (TV) Մաս 1
Խիստ Շահեկան Հարցազրույց Արա Պապյանի Հետ (TV) Մաս 2
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի ներկա կարգավիճակը
Վիլսոնի Իրավարար Վճռի Հետքերով(TV)   Մաս 1
Վիլսոնի Իրավարար Վճռի Հետքերով(TV)   Մաս 2
Թուրքիան «թասիբի է գցում» հայերին, հայերը կուլ են տալիս խայծը
Հայտարարություն(Աշխարհասփյուռ ՌԱ կուսակցության)
Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակումը որպես միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում

Այցելուների անկյուն

June 13, 2011

Այս նյութերը մեզ հասել են կայքի այցելուների կողմից եւ ոչ անպայման նյութերի հեղինակների կողմից: Եթե դուք ունեք նույնանման նյութեր խնդրում ենք մեզ ուղղարկել տեղադրելու համար: Եթե ունեք նյութեր որ ցանկանում եք տեղադրել կարող եք ուղարկել  vahagnakanch00@gmail.com  կամ  mayranahit@gmail.com

Հնագույն Մերձավանյան Դիցաբանություն
Իսկական Սոդոմ Գոմորը Մեզ Բաժին Հասավ
Վարդավառը՝ սիրո տոն
Անտեր Հայ Առաքելական եկեղեցիներ Լոս Անջելեսում
Ի~նչ մարդիկ էին քրմերը
Ոչ թե Համազգային Խորհրդարան, Այլ Համազգային Կառավարություն է անհրաժեշտ ստեղծել…
Սփյուռքի Ներկայացչություն՝ Հայաստանի Պառլամենտում
Արտակ Մովսիսյանը Լոս Անջելեսում (TV)
Անհարկի սպասումներ Կազանից
Մադրիդը չպետք է դառնա Հայաստանի պարտության խորհրդանիշ, իսկ Կազանը` վերջնագիծ
Արցախի սահմանները սակարկման առարկա չեն
Համակարգային փոփոխություններ իրականացնելու համար միակ ճանապարհը իշխանափոխությունն է
Եվրոպայում Չկա Ոչ Մի Դեմոկրատիա…
Արեւապաշտական տիեզերաշինություն
Հայ առաքելական եկեղեցու պատմության պաշտպանությունը ծուռ հայելու մեջ
«Հայոց եկեղեցու պատմություն» դասագիրքը
Թուրքիայի իսլամացված հայերի խնդրի որոշ ասպեկտների շուրջ
Եզդիների սուրբ գրքերի, դավանանքային հիմնարար խորհուրդների, պանթեոնի և հանրային կառուցվածքաբանության շուրջ
«Բանալի ճշմարտության» երկը և «Նոր-թոնդրակեցիների» խնդիրը 19-րդ դարի վերջին
«Հայոց դարձը» Վաղեմության Ժամկետ Չի Ճանաչում
ԱԼԱԼՈՒ – Արարիչ
Արև պաշտելը բնական երևույթ է
Հայ Աստվածներ
Մեջբերում Վարպետյանից
Աստվածների եւ Հեթանոսության մասին
Աստվածների Ծագումը
Աստվածների պատերազմ
Իմ Ազգային Իդեալը, Կամ Հայկական Կայսրությունից Մինչեվ Հայկական Ոչնչություն
Մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, (Հատված)

Հայտարարություն (Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության)

June 10, 2011

Հիմք ընդունելով Հայոց Պահանջատիրության երկարամյա ուսումնասիրությունները եւ միաժամանակ Հայաստանի Հանրապետության Պահանջատիրության ու Ցեղասպանության հարցի լուծման պետական ծրագրի բացակայությունը, Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը (հետագայում` Խորհուրդ) որոշեց ներկայացնել իր մշակված “ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ” հարցերի լուծման հայեցակարգ ու ներկայացնել այն հանրային քննարկման:

Հանձնախումբը իր ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ոտնահարված իրավունքների` հայրենազրկման եւ ցեղասպանության վնասների փոխհատուցման գործընթաց միայն կարող է իրականացնել Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Այդ գործառույթը լավ արդյունքի հասցնելու համար անհրաժեշտ է հարցը տարանջատել երկու ուղղությունների` քաղաքական եւ իրավական:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ուղղությունը ներառում է նախապատրաստական գործընթացներ, որոնցից են.

-հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրության չեղյալ հայտարարում, քանի որ հայկական կողմը վավերացնելով այն` խախտել է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքը (հիմնավորումները հաջորդիվ),

-ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքների ընդունում, որոնք հնարավորություն կտան դիմելու ՄԱԿ-ի հովանու տակ գործող Միջազգային Դատարան եւ ճանաչել վերջինիս որոշումների գերակայությունը,

-Հայաստանի Հանրապետության կողմից Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին ներկայացնել պահանջ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ոտնահարված իրավունքների` հայրենազրկման եւ ցեղասպանության վնասների փոխհատուցման վերացման համար առանձնացված դատարան ստեղծելու (ինչպես ժամանակին ստեղծվեցին Նյուրենբերգի, Տանզանիայի դատարանները` կոնկրետ ցեղասպանությունների համար):

-ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունել “Հայոց ցեղասպանության մերժողականությունը քրեորեն պատժելու մասին” օրենք:

ԻՐԱՎԱԿԱՆ ուղղությունը իր մեջ ներառում է նախապատրաստական գործընթացներ, որոնցից են.

-հայրենազրկման վնասների վերացման համար հիմք ընդունել ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի Իրավարար վճիռը,

-ցեղասպանության վնասների վերացման համար հիմք ընդունել ՄԱԿ-ի ընդունած հետեւյալ կոնվենցիաները.

ա) 1948 թվականին ընդունած “Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին” կոնվենցիան,

բ) 1968 թվականին ընդունած “Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին” կոնվենցիան եւ դրանցից բխող միջազգային իրավունքին ուղղված դրույթները:

-ՀՀ կառավարության կողմից աշխարհասփյուռ հայության եւ օտար շրջանակներից միջազգային իրավունքի մասնագետների հավաքագրում, որոնք պետք է ձեւակերպեն ՀԱՅՑ ընդդեմ թուրքական կառավարության եւ հետապնդեն այն Միջազգային դատարանում (հայկական կողմի մեղադրողներ),

Պարզաբանումներ` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման անօրինականության վերաբերյալ

Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը ուսումնասիրելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ”հայ-թուրքական երկու արձանագրությունների” համապատասխանումը ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաեւ այդ գործընթացին նախորդած նախապատրաստական աշխատանքները, դրանք որակում է ՀՀ օրենքներին հակասող գործառույթներ:

Ստորեւ ներկայացված ուսումնասիրությունները հիմնված են Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի վրա:

Հիմնավորում թիվ 1.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ ենթակետի, Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններն իրենց էությամբ միջազգային պայմանագրեր են, որոնց մասին բացահայտ չի խոսվում, այլ ՀՀ կառավարության կողմից ներկայացվում են որպես արձանագրություններ:

Հիմնավորում թիվ 2.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվում են`
այլ պետությունների հետ բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, հաշտության, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելու կամ դրան անդամակցելու, սահմանային, տարածքային հարցեր լուծելու, միջազգային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և Հայաստանի Հանրապետության կենսական շահերին վերաբերող այլ հարաբերություններ:

Ստացվում է, որ ընդգծված բոլոր արտահայտություններն առկա են հայ-թուրքական արձանագրությունների մեջ: Ընդգծված արտահայտություններից հետեւում է, որ որքան էլ ՀՀ կառավարությունը փորձում է աշխարհասփյուռ հայությանը համոզել, թե արձանագրություններում սահմանային կամ տարածքային որեւէ հարց չկա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման խնդիրն առկա է:

Հիմնավորում թիվ 3

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի “ա” ենթակետը, որտեղ ասվում է.

-Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն :

Հակառակ պարագայում ՀՀ Նախագահը կօգտվեր ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 16-ով իրեն վերապահված իրավունքից, որտեղ նշված է.

Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրել դրանք:

Վերը նշվածից հետեւում է, որ արձանագրություններում առկա է տարածքային-սահմանային խնդրի կարգավորում, հակառակ պարագայում ՀՀ Նախագահը արձանագրությունները չէր հանձնի ՀՀ Ազգային Ժողովի վավերացմանը, այլ կիրականացվեր այն ընթացակարգը, որը ՀՀ անկախացումից հետո իրականացվեց բազմաթիվ միջպետական դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատելու պարագայում` առանց ՀՀ Ազգային Ժողովի վավերացման: Առավելեւս` առկա է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով նոտաների փոխանակման միջոցով կողմերի միջև համապատասխան բնագավառում հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության ձեռքբերումը:

Հիմնավորում թիվ 4.

Արձանագրությունների տեսքով նմանատիպ միջազգային պայմանագիր կնքելուց առաջ, համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի դրույթների` եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա պետք է կայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներ:
Վերը շարադրվածից հետեւում է, որ հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստական գործընթացում, որեւէ նախագահական կամ կառավարական որոշում չի կայացվել, այլ գաղտնի պայմաններում իրականացվել է արձանագրությունների նախապատրաստական գործընթաց եւ կատարվածը հանրությանը կանգնեցրել է փաստի առջեւ, որն արտահայտվեց.

- 2009 թվականի ապրիլի 23-ին ” ճանապարհային քարտեզի” մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ` ի դեմս երկու երկրների արտգործնախարարների,

-2009 թվականի օգոստոսի 31-ին “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրման մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ` ի դեմս երկու երկրների արտգործնախարարների:

Գաղտնի գործելու պարագայում խախտվել է նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 18-ի 5-րդ ենթակետը, որտեղ նշված է.

Միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրի նախաստորագրումից կամ այլ ձեւով դրա տեքստի փոխհամաձայնեցումից հետո` ստորագրումից առնվազն 10 օր առաջ, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ կառավարությանը՝ հնարավորինս հայտնելով դրա ստորագրման վայրի եւ ժամկետի, ինչպես նաեւ ստորագրման պահին այդ պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն արվելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։
ՀՀ արտգործնախարարի կողմից նմանատիպ գործառույթ իրականացնելու պարագայում ՀՀ քաղաքացիները կիրազեկվեին օգոստոսի 31-ին նախաստորագրվելիք “հայ-թուրքական երկու արձանագրությունների” ե’ւ բովանդակության, ե’ւ վայրի, ե’ւ ժամկետների մասին: Ստացվում է` ՀՀ արտգործնախարարը բացահայտ խախտել է վերը նշված օրենքը:

Հիմնավորում թիվ 5.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծին ընթացք տալը իրականացվում է հետեւյալ հերթականությամբ.
-համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչությունները պարտավոր են իրենց կարծիքը կամ դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել իրավասու գերատեսչություն, որը չի արվել մինչ օգոստոսի 31-ը` “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրումը:

Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է հաջորդ օրինախախտումը, որտեղ նշվում է, որ, համաձայնեցման նպատակով ներկայացված Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագիծը կազմողին առաջարկում է վերացնել դրանք, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող դրույթների առկայության դեպքում նախագիծը կազմողի ուշադրությունն է հրավիրում նման դրույթների պահպանման նպատակահարմարությանը:

Վերը շարադրվածից հետեւում է, որ միջպետական պայմանագրի`”հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախագիծը պետք է ՀՀ Սահմանադրական դատարան գնար փորձաքննության, այլ ոչ թե արդեն ստորագրված արձանագրությունները, հետեւաբար խախտվել է օրենքի այս դրույթը եւս:

Շարադրվածի մասին է փաստում նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նշված այն դրույթը, ըստ որի
-միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն օրենքով նախատեսված բոլոր գործողություններն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու հանձնարարականով:

Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է եւս մեկ օրինախախտում, որտեղ կա հետեւյալ պահանջը` շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները կամ դիտողություններն ու առաջարկություններն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն ուսումնասիրում է դրանք, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Մինչ օրս հանրությանը հայտնի չէ` “հայ-թուրքական երկու արձանագրություններին”
առնչություն ունեցող հայկական-պետական գերատեսչությունների որեւէ կարծիք` երկու երկրների միջեւ բազմակողմանի հարաբերություններ հաստատելու մասին, ինչը եւս փաստում է օրենքի խախտման մասին:

Ուսումնասիրությունները փաստեցին, որ “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրման եւ վավերացման գործընթացը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից բազմակի օրինախախտումներով, հետեւաբար սխալն ուղղելու կապակցությամբ Խորհուրդը առաջարկում է, որպեսզի ՀՀ կառավարությունը հանդես գա ստորեւ ներկայացված հայտարարությամբ, որտեղ կնշվեն ամենակարեւոր խախտումները, որոնք առնչություն ունեն թե Թուրքիային, թե Ադրբեջանին :

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 57-ի 2.1-րդ ենթակետի, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել եթե` Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով պատերազմական կամ այլ ռազմական դրության մեջ, տնտեսական կամ այլ շրջափակման մեջ կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ այլ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ, օբյեկտիվ պատճառների բերմամբ հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները,

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը
հայտարարում է.

-ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ե’ւ պատերազմական գործողությունների մեջ (քանի որ 1994 թվականից գործող զինադադարը նույնպես համարվում է պատերազմի առկայության փաստարկ), ե’ւ տնտեսական շրջափակման մեջ (որը իրականացվում է ՀՀ-ի հանդեպ 1993 թվականից), հետեւաբար մինչ տարածաշրջանային կայունությանը խանգարող գործոնները չվերանան, Հայաստանի Հանրապետությունը չի կարող միջազգային պայմանագիր կնքել տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունների հետ.

-տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունները մոտ ապագայում իրենց գործելաոճից չհրաժարվելու պարագայում, ՀՀ կառավարությունը սկսելու է գործընթաց` տարածաշրջանային բոլոր վեճերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային Դատարան տեղափոխելու ուղղությամբ.

-ՀՀ կառավարությունը Հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունն է հայտնում բոլոր միջնորդ կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք փորձեցին տարածաշրջանային խնդիրները լուծել զուտ բանակցային գործընթացներով, սակայն ոչ հայկական կողմի մեղքով գրանցվեցին բոլորիս համար ոչ ցանկալի արդյունք:

Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության

Հայ Դատի Իրավաց Խորհրդի պատասխանատու

Հարություն Առաքելյան

Երեւան, 7 հունիսի, 2011 թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 93 other followers