Archive for the ‘Պետականություն’ Category

Հայտարարություն- Հայ ժողովուրդն իրավունք ունի ունենալ այնպիսի առաջնորդող քաղաքական կազմակերպություն …

May 1, 2011

25.03.2010

Հայ ժողովուրդն իրավունք ունի ունենալ այնպիսի առաջնորդող քաղաքական կազմակերպություն, որը

-          Ցեղասպանության համար Թուրքիայից կպահանջի ոչ միայն բարոյական, այլև իրական` տարածքային հատուցում,

-          Կմերժի թուրքական զավթման արդյունքում ամրագրված և Արևմտյան Հայաստանը մեզանից անջատող բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելու յուրաքանչյուր փորձ,

-          Կբացառի որևէ տարածքի հանձնում Արցախում, լիարժեք կբնակեցնի ազատագրված բոլոր շրջանները և կբարձրաձայնի Գանձակի, Նախիջևանի և մյուս հայկական շրջանների Ադրբեջանի կողմից բռնազավթված լինելու հանգամանքը

-          Կհրաժարվի օտար արժեհամակարգային կողմնորոշումներից, արտաքին ուժերի կողմից Հայաստանին պարտադրվող քաղաքական լուծումներից և կվերանայի Եվրոպայի մեջ ներառնվելու քաղաքական ուղեգիծը

-          Տնտեսական համակարգը, կրթությունն ու մշակույթը կծառայեցնի ազգային բարդագույն հիմնախնդիրների սպասարկմանը, կապահովի ազգային ներուժի համախմբման համար անհրաժեշտ արդարություն և օրինականություն

Հայ ժողովրդի իրավունքն է տեսնել ազգային նպատակներին հետամուտ այդ կազմակերպությունը ոչ թե քաղաքական դաշտի լուսանցքում, այլ հաղթական բևեռում:

Ազգային գործիչների պարտքն է հավաքաբար և հնարավորինս արագ ձևավորել այդպիսի կազմակերպություն:

Ֆուտբոլային դիվանագիտությունը չի ավարտվել: Հայ-թուրքական հաշտության գործընթացի տապալման մասին այսօր հնչող կանխատեսումները խիստ չափազանցված են: Ոչ ՀՀ ՍԴ որոշման մեկնաբանական մասը, ոչ միջազգային պայմանագրերի մասին օրենքում կատարված փոփոխությունները և ոչ էլ դրանց հիման վրա ստորագրությունը հետ կանչելու կեղծ սպառնալիքները դեռ չեն նշանակում, թե պաշտոնական Երևանը հրաժարվել է իր «հավակնոտ նախաձեռնողականությունից»: Ընդհակառակը, փաստացի իրողությունն այն է, որ ՍԴ-ի դրական եզրակացությամբ թուրքական զույգ արձանագրությունները արդեն ուղարկված են ԱԺ և խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է դրանք առաջինը վավերացնել: Ավելին, անգամ խորհրդարանական ընդդիմությունը երբեմն խոսում է ոչ այնքան արձանագրությունները մերժելու, որքան ինչ-ինչ վերապահումներով դրանք վավերացնելու մասին: Փաստորեն, Հայաստանի քաղաքական ողջ վերնախավը ընդունել է իշխանությունների հորդորը և «հաշվի է նստում նոր իրողության» հետ:

Անկարան, նույնպես, հակառակ ցուցադրական դժգոհությանը, ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ գործընթացից, այլև շարունակում է այն տրամաբանական ավարտին հասցնելուն ուղղված իր բաժին քայլերը: Նա հաճույքով մասնակցում է Ցեղասպանության խնդրի նենգափոխմանը նվիրված անդրօվկիանոսյան և եվրոպական շոուներին, խաղում է իր բաժին` նեղացածի դերը, քանի որ գիտի, որ շարունակվող ճանաչումները ոչ միայն չեն սպառնում Թուրքիայի ներկայիս տարածքի ամբողջականությանը, այլև ազատում են իրեն Օսմանյան կայսրության մեղքերի համար պատասխանատվությունից և, ամենակարևորը, Արևմտյան Հայաստանը վերադարձնելու պարտավորությունից, ինչը նաև արձանագրությունների էությունն է: Մյուս կողմից, ճանաչումները օգնում են, որպեսզի Երևանը, առանց դեմքը կորցնելու, նույնպես ընդունի Արևմտյան Հայաստանի թրքապատկանությունը: Ավելին, տուժողի կեցվածք ընդունելով, Թուրքիան համարժեք միջազգային ճնշում է պահանջում Հայաստանի նկատմամբ` մասնավորապես Արցախում տարածքների հանձնումը արագացնելու հարցում:

Այնուամենայնիվ, Երևանն ու Անկարան, մնալով արձանագրային գործընթացի մեջ, կարծես թե որոշ փոփոխություններ են մտցրել դրա ժամանակացույցում: Պատճառներից գլխավորը թերևս այն է, որ ծրագրավորված սրընթաց հաշտությունը չհաջողվեց և Հայաստանում իշխող վարչախմբին ավելի երկար ժամանակ է հարկավոր խնդրի էությունը իմաստափոխված ներկայացնելու և ազգային դիմադրությունը բավարար չափով կոտրելու համար: Դրան են ծառայում, մասնավորապես, Թուրքիայի նկատմամբ գործադրվող արտաքին ճնշման մասին իշխանական քարոզչության անհիմն և մտացածին պնդումները, որոնց նպատակը տպավորություն ստեղծելն է, թե իրականում արձանագրությունները ձեռնտու չեն ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային, որ վերջինս իբր իր կամքին հակառակ է դրանք ստորագրել և հիմա, վավերացումը ուշացնելու պատճառով, նորից ենթարկվում է արտաքին ճնշման: Սրա քարոզիչները հույս ունեն, թե այսպիսով` ենթադրաբար Թուրքիայի շահերին հակասող արձանագրությունները ավելի ընդունելի կդառնան դրանք մերժող հայության համար: Իրականում, Թուրքիայի նկատմամբ ճնշում չի եղել և չկա: Նման ճնշում գործադրելը, եթե անգամ հնարավոր է, ապա տվյալ հարցում այն անիմաստ է, քանի որ արձանագրությունները միանշանակ բխում են Թուրքիայի շահերից: Ավելին, դրանք վտանգում են և Թուրքիայի ողորմածությանն են հանձնում Հայաստանն ու Հայ ազգի ապագան: Անկարան անպայման վավերացնելու է այս արձանագրությունները, երբ Երևանը պատրաստ կլինի գործնականացնել խոստացած զիջումները` մասնավորապես Արցախում:

Մադրիդյան սկզբունքները նույնպես օրակարգում են: Ադրբեջանը, որ նախապես կամ չէր հասկացել իր օգուտը կամ կասկածանքով էր վերաբերվում Երևանից բխող այս նախաձեռնությանը, այլևս դրա լիարժեք մասնակիցն է` հրավիրված ոչ միայն Անկարայի, այլև Երևանի կողմից: Նրա շահագրգիռ պատրաստակամությունը` Մադրիդյան սկզբունքների շուրջ Հայաստանի հետ շուտով համաձայնության հանգելու հարցում, լիովին տեղավորվում է հայ-թուրքական հաշտության ընդհանուր տրամաբանության մեջ: Միաժամանակ այն նույնպես հայկական կողմի դեմքը փրկելու, այսինքն Ղարաբաղյան պարտվողական կարգավորումը որպես հայ-թուրքականից անջատ մի գործընթաց ներկայացնելու որոշ հնարավորություն է թողնում Երևանի համար:

Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում խորհրդարանական որոշ ընդդիմադիրների վարքագիծը: Պարտվողական հաշտության գործընթացը ամբողջությամբ և խստորեն մերժելու, ինչպես նաև դրանք հայ ժողովրդի վզին փաթաթողների դեմ պայքարելու փոխարեն, նրանք շարունակում են համագործակցել վարչախմբի հետ` բավարարվելով այսպես կոչված «կառուցողական քննադատությամբ» և, ժամանակ առ ժամանակ ընդունելի համարելով արձանագրությունների վավերացումը, ինչ-ինչ` քաղաքական վերնախավի դեմքը փրկող վերապահումների պայմանով: Նրանք մեկ պահանջում են, որ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի արձանագրությունները, մեկ էլ ողջունում են ճիշտ հակառակ որոշումը` այն մտահոգությամբ, որ «հանկարծ Թուրքիան դրանց ձախողման համար չմեղադրի Հայաստանին»: Մեկ համոզմունք են հայտնում հաշտեցման գործընթացի արդեն տապալված լինելու մասին, մեկ էլ որպես հայության հաղթանակ են ներկայացնում դրան նպաստող անդրօվկիանոսյան շոուները:

Այսպիսով, առաջիկա ամիսներին և տարիներին Հայաստանում իշխող վարչախումբը ոչ միայն չի կասեցնելու, այլև համոզված և հետևողական կերպով շարունակելու է առաջ մղել իր նախաձեռնած ձևով հայ-թուրքական, ներառյալ հայ-ադրբեջնական, «հաշտեցման» գործընթացները` դրանցում տեսնելով բազում ընթացիկ և հեռանկարային օգուտներ սեփական իշխանության համար: Բնական դիմադրությունը, որին վարչախումբն անխուսափելիորեն կհանդիպի յուրաքանչյուր քայլը կատարելիս և անգամ նման դիմադրության կանխատեսումը հաճախ կհարկադրեն նրան հետաձգել հերթական գործողությունները: Սակայն Հայաստանի և հայության ապագային սպառնացող այս ծրագիրը ամբողջությամբ տապալելը, դրանից մեկընդմիշտ հրաժարվելը հնարավոր չէ առանց իշխանափոխության:

Միաժամանակ, իշխանափոխությունն անիմաստ է, վստահ ենք, որ նաև անհնար է, եթե այլընտրանքը ազգային կարևորագույն խնդիրներում ունի նույնպիսի դիրքորոշում, որն և գործող վարչախումբը: Խնդիրը չի կարող լուծել նաև իրեն ազգային համարող այնպիսի ընդդիմությունը, որը չի համարձակվում ձեռնոց նետել հակազգային վարք դրսևորող իշխանությանը, նաև խուսափում է հստակ ձևակերպել իրական ազգային պահանջները այն դեպքերում, երբ թվում է, թե դրանք չեն տեղավորվում միջազգային հանրության թելադրած կաղապարներում:

Հայ ժողովուրդը բովանդակությամբ ազգային և քաղաքականապես կարող այլընտրանք ունենալու իրավունք ունի: Մենք ողջունում ենք բոլոր ազգային գործիչների և խմբերի ջանքերն այդպիսի այլընտրանք ձևավորելու ուղղությամբ:

Ողջունում ենք բոլոր ակումբներին, որոնցում ընթանում է գաղափարախոսական որոնումը և հատկապես նրանց, որոնք զբաղված են նաև ազգային գործիչների նոր սերնդի դաստիարակությամբ: Միաժամանակ ցանկանում ենք, որ այդ աշխատանքը միտված լինի ոչ միայն ապագային, այլև փորձություն բռնի ընթացիկ քաղաքական պայքարում:

Ողջունում ենք «Չորրորդ հանրապետության» կամ «զուգահեռ պետական համակարգ ձևավորելու» ազգային պետականաշինական նախագծերի գործուն մասնակիցներին: Միաժամանակ հաստատում ենք, որ ապագա ազգային պետության սաղմերը պետք է ձևավորվեն այսօր, սակայն ոչ թե գործող քաղաքական համակարգի լուսանցքում, այլ նրա ներսում, որպես հաղթական բևեռ:

Հույս ունենք, որ բոլոր այս ջանքերը ավելի մեծ չափով կհամադրվեն և ծնվող ազգային շարժումը կվերածվի ազդեցիկ և հաղթական քաղաքական կազմակերպության:

Ստիպված ե՞նք հաշվի նստել

May 1, 2011

13.02.2010

«Հայ-թուրքական հարաբերություններ և միջսահմանային ռեգիոնալիզմ» խորագրով քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է .

ՀՀ նախագահը նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերություններում, և այժմ գործ ունենք նոր իրողության հետ. «Դուր է գալիս դա մեր ընդդիմադիրներին (ես հասկանում եմ Հայ ազգին), թե դուր չի գալիս, մենք բոլորս ստիպված ենք հաշվի նստել այս իրողության հետ»։

 Այս առիթով հիշենք.

ՄԱՂԹԱՆՔ ԱՂԵՐՍԱՆԱՑ ՎԱՍՆ ԿԵՆԱՑ ԵՒ ԶՕՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ ՀԱՅՈՑ

Աստուած անեղ, հզօր և սքանչելագործ, որ յամենայնի գթած ես և բարերար, որ ոչ երբէք թողուս ի ձեռանէ քումմէ զայնոսիկ, ոյք հաւատով և սրբութեամբ պաշտեն զքեզ ի բոլոր սրտէ և ի բովանդակ զօրութենէ հոգւոյ և մտաց, որ արարեր զմեզ լինել որդիս Հայաստանեայցս ազգի և տէր տեղւոջ դրախտին փափկութեան և ժառանգս աւանդին լուսոյ և կենսուսոյց օրինաց: Յանճառ և յանպատում բարեգորովութեան քում շնորհաբաշխ հաճութեամբ հեղեր ի սիրտս մեր զսէր Հայրենեաց և զնախանձ բարեփոյթ շինութեան աշխարհիս և ետուր մեզ զգիտութիւն ճշմարտութեան քրիստոսաւանդ հաւատոց և զոգի կամաց` ի լինել պաշտպան անսասանութեան լրման սահմանաց Հայաստանեայց աշխարհի: Եւ արդ անկեալ առաջի սքանչելափառ վայելչութեան աթոռոյ Բարձրելոյդ` աղաչեմք, զի ողորմութեամբ քով մեծաւ յարուսցես զփառս Հայոց և դարձուսցես ի մեզ զշնորհեալն ի քէն ի սկզբանէ անտի արարչութեան աշխարհի զերկիրն մեր` ի Ցուրտաւայ Գուգարաց ցդրունս Տանն Մահկերտի և ի մտից Մաժակայ Կապադովկիոյ ցՓայտակարան Վրկանից, զոր ետուր մեզ ի սեպհականութիւն մշտնջենաւոր և ի տեղի աստուածպաշտութեան ի սերունդս որդւոցն Հայկայ յաւիտեան: Վասն զի դու ես աղբիւր ամենայն իրաւանց և բեկանես զանիրաւութիւն մարդկան և շնորհես զկարողութիւն բազկի զօրութեան այնոցիկ, ոյք քև զօրացեալ` ի քէն ընդունին զպարգևն կելոյ և զպսակ յաղթութեան: Եւ վասն զի չիք ոք Բարձրեալ բայց ի քէն և դու միայն կաս և մնաս յաւիտեան և յերկինս են փառք քո և ի յերկրի վերստին հաստատել հաճեցար զնախամեծար փառս Հայաստանեայց աշխարհիս` ամենայն զօրութեամբ հոգւոյ բանականի աղերսեմք, զի հրաշակերտեսցես ի Հայս զամենայն կամս բարերարութեան քո և տացես զօրհնաբեր օգնականութիւն աջոյ ձեռին հզօրիդ յամենայն ժամ: Շնորհեա՛ մեզ զլոյս մտաց և զիմաստութիւն երկնաճեմ` յընթադրել զամենայն հարուածս երևելի և աներևոյթ թշնամւոյն: Դարձեալ վերստին մատուցեալ ի պատուանդան գահու արդարադատ իշխանութեան փառաց անեղիդ` աղաչեմք, զի փարատեսցես ի մէնջ զամենայն երկպառակութիւն և ջնջեսցես յերկրէ մերմէ զդաւաճանութիւն նենգութեան ուրացելոցն: Եկեսցէ ի նոսա ցասումն երկնից, և հալածեսցէ զնոսա սրտմտութիւն բարկութեան երկնառաք պատժոցդ: Ժամանեսցեն ի նոսա յերկնից առ ի քէն ամենայն հարուածք չարաչարք` ըստ չափու եղկելի վարուց և գործոց նոցա: Յամօթ և ի չիք դարձուսցես զունայնութիւն մեծամտութեան իւրեանց և զաղտեղութիւն քստմնելի դաւադրութեանց նոցա բարձցես ի միջոյ: Եւ որ կոչիսդ նախագահ Հայոց, գիտասջի՛ր, զի փութայ Աստուած ի խնդրել զվրէժ ուրացելոյ արեան նահատակացն և ժամանէ Տէր յընկենուլ զքեզ ի յուսոյ փրկութեան: Եւ եղիցիս լքեալ, ընկեցեալ և դատապարտեալ յԱստուծոյ և ի բաց մերժեալ յակնկալութենէ տեսութեան լուսոյ և կենաց: Վասն զի կարկամեալ գօսացուցանէ Տէր զմատունս այնոցիկ, ոյք ընդ գրով հաստատութեան արկանել իշխեսցեն զպայմանադրութիւն սրբապիղծ մատնութեան Հայրենեաց: Եւ որ ոք զանօրինեալ և զաստուածուրաց ձեռն իւր մխեսցէ ի լրումն ամբողջականութեան աշխարհիս Հայոց և դաւս ընդդէմ կենաց Հայաստանեայց նիւթեսցէ, հատուսցես նմա ըստ ահեղազօր իրաւանց արդարութեան ստեղծողիդ աստ և ի հանդերձելումդ: Եւ քեզ միայնոյ մեծիդ Աստուծոյ, կենարարիդ և պարգևողիդ անմահութեան և լուսոյ, Արարչիդ եւ հաստչիդ ամենայնի` գովութիւն, երկրպագութիւն, իշխանութիւն եւ փառք յամենայն արարածոց և յորդւոցս ազգիս ի դարս դարուց և ընդ ամենայն յաւիտեանս յաւիտենից. ամէն: 

Մեկնաբանություն

517դիզայն: Արմեն ջան, ես օրինակ ընդդիմություն ասելով չեմ հասկանում ժողովուրդ:
 
ԱԱ:

Բայց ես <ժողովուրդ> չէի գրել, այլ <Հայ ազգ>:
Եվ ՏՍ-ի գործածած համատեքստում ընդդիմությունը հաստատ ԼՏՊ-ն ու Կոնգրեսը չեն, այլ մեզ պես մարդիկ, ովքեր այս և այլ հարցերում առաջնորդվում են ազգային պատասխանատվությամբ, այլ ոչ թե քաղաքական բիզնեսմենների հաշվենկատությամբ կամ լիբերալ-գլոբալիստական ցնդաբանությամբ: Վերջին երկու խմբերը հայ-թուրքական ախպերության հարցում Տիգրան և Սերժ Սարգսյանների համախոհներն են, անգամ եթե այլ հարցերում <ընդդիմություն> են խաղում:
Բացի այդ, իսկ ո՞վ ասեց, թե ժողովուրդը, իր մեծամասնությամբ, նրանց կողմն է: Կարծում եմ ժողովրդի մեծամասնությունը ազգային պատասխանատվության կրող է և եթե հարցնող լինի…
 

Արդյո՞ք թուրքերը ստիպված են վավերացնելու

May 1, 2011

01.02.2010

Հարգելի Լևոն Մելիք-Շահնազարյանը իր Протоколы Пандоры հոդվածում ( http://www.voskanapat.info/news/protokoly_pandory/2010-02-01-281 ) արտահայտել է որոշ մտքեր, որոնք վերջերս հաճախ են հանդիպում և որոնց հետ ես բոլորովին համաձայն չեմ:

Նա ասում է. День подписания (парафирования) армяно-турецких протоколов 31 августа прошлого года уже вошел в историю. Не как день начала процесса примирения армян и турок, а, скорее, как начало нового витка напряженности между Арменией и Турцией.

Բայց արձանագրությունների վավերացումը դեռևս օրակարգում է: Դրանք այնքան ձեռնտու են Թուրքիային, որ նա անպայման կվավերացնի, անգամ եթե Հայաստանը Արցախում ոչինչ չզիչի:

Судя по всему, Азербайджан уверился в том, что Анкара действительно обуславливает ратификацию армяно-турецких протоколов территориальными уступками со стороны НКР. Какие гарантии дала Анкара Баку, пока неизвестно.

Այո, Ադրբեջանը երաշխիքներ է ստացել այն մասին, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջել և գուցե գաղտնիաբար արդեն զիջել է առնվազն 5 շրջան: Բայց Ադրբեջանին նաև բացատրվել է, որ ՀՀ-ում իշխող անձը չի կարող այդ մասին հայտարարել նախքան սահմանի բացումը, այլապես կարող է չհասցնել հանձնել այդ շրջանները: Իսկ 5 շրջանի հանձնումից հետո, Թուրքիայի հետ ինտեգրված, նրանից տնտեսապես կախված Հայաստանը չի կարող պաշտպանել մնացած Արցախը վերջինիս շրջապատած ադրբեջանցիներից:

в ратификации протоколов и открытии армяно-турецкой границы заинтересованы серьезные силы, противостоять которым современная Турция просто не в состоянии.

Թուրքիան ոչ մեկին էլ չի դիմադրում: Միջազգային ճնշում այս հարցում ընդհանրապես չի եղել և չկա, ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի վրա: Հայ-թուրքական <ախպերության> գործընթացը վաղուց էր ընթանում: Դրան Սերժ Սարգսյանի հաղորդած արագացումը բացառապես վերջինիս անձնական նախաձեռնությունն է, ինչը նույնիսկ մի քիչ զարմացրել է Թուրքիային: Ի վերջո Թուրքիան Հայաստանի ղեկավարության պարտվողականությունը բացատրել է Հայաստանի թուլությամբ և հուսահատությամբ և փորձում է առավելագույն օգուտ ստանալ պատեհ առիթից:  

ратификация протоколов, тем не менее, будет иметь место как армянским, так и турецким парламентами. Единственное, на что сегодня хватит Турции, это по возможности оттягивать неизбежную ратификацию, предваряя этот шаг политическими спекуляциями и невыполнимыми предусловиями. Но и здесь Турция старается не перегибать палку, так как вина за срыв предварительных договоренностей будет возложена на Анкару, ибо именно турецкая сторона, раз за разом выдвигавшая предусловия к ратификации протоколов, лишила их политического и практического смысла.

Թուրքիան շատ չի ուշացնելու արձանագրությունների վավերացումը, քանի որ կվախենա Հայաստանում հնարավոր քաղաքական փոփոխություններից: Նման ուրիշ առիթ ապագայում նա կարող է և չունենալ: Թերևս ձգձգումները նույնպես համաձայնեցված են կողմերի միջև: Ավելին, պետք է ենթադրել, որ ձգձգողը հենց Սերժ Սարգսյանն է, քանի որ նրան է պետք, որ սահմանային անցակետերը բացվեն իր իշխանության առաջին ժամկետում, իսկ տարածքները հանձնվեն արդեն երկրորդում: Առավել ևս, որ տարածքների հանձնումը իրականում հանդիսանում է հայ-թուրքական հաշտեցման բաղկացուցիչ մաս և հենց այդ հարցն է, որ ամենամեծ դիմադրությանն է հանդիպում Հայաստանում, այդ թվում Արցախում, բանակում և նույնիսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ քիչ թե շատ լոյալ շրջանակներում:

Турция в конце концов ратифицирует протоколы, пусть даже с серьезным отставанием от графика. Вот тогда будет интересно посмотреть на реакцию официального Баку, давно уже спекулирующего лозунгом «Один народ – два государства».

Ոչ մի հետաքրքիր արձագանք էլ չի լինի, քանի որ Բաքուն մինչ այդ իր ձեռքին կունենա առնվազն գաղտնի ստորագրված, իսկ գուցե նաև հայտարարված Ղարաբաղյան կարգավորման սկզբունքների մասին շրջանակային համաձայնագիրը: Բայց անգամ եթե ոչ մի երաշխիք էլ չունենա, արդյո՞ք Սերժ Սարգսյանի մինչ օրս արած հրապարակային հայտարարությունները բավարար երաշխիք չեն:

Կարևոր հետգրություններ.

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք այլևս չենք քննում արձանագրությունները հայկական շահերի տեսանկյունից, մոռանում ենք, թե դրանք որքան են ձեռնտու թուրքերին, և ուրախանում ենք, որ Թուրքիան <ստիպված է> լինելու վավերացնել:  

Իմ նկարագրածը Սերժ Սարգսյանի և նրա թուրք գործընկերների համատեղ պլաններն են (նրանց պլանների մասին իմ համոզմունքը), որոնց աջակցում են նաև միջնորդները: Սակայն բոլորովին պարտադիր չէ, որ դրանք նույնությամբ կատարվեն:

Պատճառներից գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանը ինքն իրեն ծուղակն է գցել: Նա միշտ հայտարարել է զիջումների մասին և պարբերաբար արժանացել <դավաճանի> պիտակին: Ստիպված, հակադարձելով պարբերաբար հնչող մեղադրանքներին, նրա համակիրները և գործակալները մի հեքիաթ են հրամցրել հանրությանը, թե իրականում Սերժ Սարգսյանը դավաճան չէ, իսկ այս ամենը դիվանագիտական խաղեր են: Իբրև թե իրականում ոչ մի տարածք էլ չի հանձնվելու, որովհետև Ադրբեջանը միշտ չի համաձայնվելու միջնորդների առաջարկություններին: Նույնիսկ թուրքական <արձանագրությունները> չեն վավերացվելու, քանի որ Անկարան միշտ նախապայմաններ կդնի: Բայց երբ գա խոսքից գործին անցնելու պահը և դավաճանությունն այլևս հնարավոր չլինի քողարկել հեքիաթներով, Սերժ Սարգսյանը կորցնելու է <հեքիաթներին> հավատացող իր այսօրվա աջակիցների մեծ մասին: Հնարավոր է վերջին պահին նա զգա այդ վտանգը և հետ կանգնի կամ էլ չզգա և թանկ գին վճարի:

Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի քայլերի կամ միջազգային ճնշումների մասին անիմաստ մեկնաբանություններ կամ կանխատեսումներ անելը, այլ հետևողականորեն մերկացնել Սերժ Սարգսյանի հայտարարած և քայլ առ քայլ իրականացվող ծրագիրը:

Մեկնաբանություն

պարզե: http://parze.livejournal.com/16790.html

ԱԱ:

Կարդացի ու հիմա հասկացա, թե այդ ինչպես է, որ Սերժ Սարգսյանը չի հանձնելու.
Պարզ է դառնում, որ նա այնուամենայնիվ մի քիչ հանձնելու է, քանի որ <մադրիդյանը կստորագրի ու ոչ հայանպաստ վիճակով>, բայց արցախցիները և բանակը չեն կատարելու նրա կամքը, Երևանում էլ բողոքի ալիք է բարձրանալու, ինչի արդյունքում տեղի է ունենալու երկու բան` Սերժը, ԼՏՊ-ի նման գահընկեց է լինելու և պատերազմ է սկսվելու` նոր հազարավոր զոհերով, նահանջով, ավերումներով ու գաղթականներով, բայց հետո Սերժից և նրա նմաններից ազատված հայերը նորից ազատագրելու են կորցրածը և նույնիսկ հասնելու են Կուր:

Այս սցենարին ես բոլորովին դեմ չեմ, քանի որ ենթադրում եմ, որ եթե Աստված հայերիս ուզենար վերադարձնել մեր պատմական և անվտանգ արևելյան սահմանները, ու միաժամանակ մի քիչ պատժել` զանազան մեղքերի համար, ապա շատ հավանական է, որ հենց նման սցենարով էլ վարվեր: Եվ առաջին քայլը որ կաներ, դա մի քանի դավաճանների իշխանություն տալը կլիներ:

Իսկ <վճռական մենակի> փիլիսոփայությունը կարծես մի քիչ սխալ եք հասկացել: Քանի որ <կան բաներ, որոնք մենք չենք կարող իմանալ… իրենք գիտեն ուր են գնում> արդարացումը ամենաանվճռական բազմության փիլիսոփայությունն է: Ծիծաղելի է երբ Սերժի, ԼՏՊ-ի կամ Քոչարյանի նմաններին <վճռական մենակ> եք կոչում), քանի որ ձեր իսկ ասածից ստացվում է, որ ոչ թե նրանք չեն հանձնում, այլ հայ ժողովուրդը:
Բայց միայն այդ հույսով ապրել չի կարելի, քանի որ իր ղեկավարների շարունակական դավաճանության, ուրիշների անտարբերության և սին հույսերի պատճառով հայերի դիմադրությունը մի օր կարող է կոտրվել ու այդ ժամանակ դավաճան կլինենք բոլորս:

 
Պարզե: Պարոն Աղայան, Վճռական մենակ իշխանավորնեին նկատի չեմ ունեցել, այլ մեր ժողովրդին, աշխարհի մեջ…
Պարզապես չեի կարող այլ բան նկատի ունենալ…
<մեծ ուժերի>…
Եթե իմ կարծիքն ես ուզում իմանալ, ես համաձայն չեմ այսպիսի մտայնության հետ… ավելի լավ է Նժդեհի, Անդրանիկի <Վճռական մենակի> փիլիսոփայությամբ առաջնորդվենք, ու էլի կհաղթենք…
 
ԱԱ:Եթե ճիշտ հասկացա, ապա արտաքին <մեծ> ուժերի դեմ ժողովուրդը պետք է գործի որպես <վճռական մենակ>, բայց Դուք այդ ժողովրդին փորձում եք պասիվացնել, քանի որ հիշեցնում եք նրան, որ <կան բաներ, որոնք մենք չենք կարող իմանալ… իրենք գիտեն ուր են գնում>, գիտեն անգամ այն դեպքում երբ <ստորագրում են մադրիդյանը ոչ հայանպաստ վիճակով>:
Ինչ-որ չի կապվում: Մի բան պակասում է: Ստացվում է <անտեր ժողովուրդ> գնա <վճռական մենակ> պայքարիր <մեծ> ուժերի դեմ, միայն թե մտքովդ չանցնի վատ խոսք ասես <մադրիդյանը ոչ հայանպաստ ստորագրողի> դեմ, որովհետև նա <գիտի>, իսկ դու չգիտես:
 
Պարզե: Ո՜չ պարոն Աղայան. այդպիսի բան չհի ստացվում…
Պարզապես Դուք միշտ տեսնում եք նուն բանը.. այնքան եք Ձեզ նախապաշարել, որ ամեն ինչում, արդեն անդրադարձել էլ եմ, միայն նույն բանը պետք է տեսնեք և ասեք.
Եթե գնաք իմ էջ, կտեսնեք, որ այնտեղ քոմենթներից մեկի այսպես եմ պատասխանել..
Ճշտում…
Ya ne dumayu, chto ne nado nechego delat, isxodya s togo, chto vse rawno ne otdast..
Wovse net…
Nado bezpererivno borotsya…
Ախր լի լավ չենք հասկանում իրար, կիսատ ենք կարդում… Վճռական մենակը ուշադիր չեիք կարդացել, ներկայացրեցիք որ իբր երեք նախագաներին եմ նկատի ունեցել..
Քոմենթում հասկացա, որ անհրաժեշտություն կա վերոնշյալ ռուսերեն արտահայտությունը
ուրիշ հարցում էլ, կարծես չենք հասկացել իրար…
Ես երբեք չեմ ասել որ պետք չի խոսալ, քննադատել… ավելին, ասել եմ, որ դա պարտադիր է… Պարզապես.
անդրադարձել եմ ԼԵԶՎԻՆ, խոսելաձևին, երևույթայնությանը և այլն…. որով քննադատությունը արվում է. հիմա կրկին չգրեմ.
 
ԱԱ:Ինչ որ ես հասկացել եմ, գրել եմ և ամեն մարդ կարող է կարդալ իմ գրածն էլ, մյուսների գրածներն էլ և ինքնուրույն տեսնի ու որոշի:
Քննադատության լեզվի մասին Ձեր գրառումներն էլ կարծես միտված են որոշակի անձի կամ անձերի պաշտպանելուն` <Քննադատեք երևույթը>, բայց միայն թե այդ քննադատությունը կոնկրետ հասցեատեր չունենա կամ դրանց հասցեատիրոջ իմիջը դրանից չվնասվի:
Եթե դուք անձամբ, աշխատանքի կամ չգիտեմ ինչ այլ բերումով, սահմանափակված եք, ապա մի փորձեք այդ սահմանափակումը մյուսների վրա էլ տարածել: Եվ, ամենակարևորը, չարժե այդ սահմանափակումը <սկզբունքի> վերածել և քարոզել այն: Չարժե որովհետև անարդյունավետ է, այլ ոչ թե որովհետև իրավունք չունեք: Չսահմանափակված մարդիկ միևնույն է շարունակելու են իրերը կոչել իրենց անունով ու երևույթների հետևում միշտ տեսնելու են դրանց կրողներին և պատասխանատուներին:
 
Պարզե:Պարոն Աղայան, տպավորոթյուն է, որ դուք միտումնավոր ձևափոխում եք իմ ասածները…
Իմ գրառումները լեզվի մասին, ոչ մի անձի պաշտպանության ուղղված չեն… ես ոչ մի տեղ չեմ աշխատում, և կաշկանդված չեմ իմ կարծիքը արտահայտելուն…
Բացի դա, ես կյանքում, Ձեզաինց սուր քննադատություններ եմ հնչեցնում բոլոր նախագահների նկատմամբ… Լեզուն որ ասում եմ, այս նկատի ունեմ… Այո, ես ասել եմ որ ննարկեք երևությը, քանզի կարևորը երևությն է….
Դա Ձեզ առավել ևս է վերաբերվում.. քանզի Ձեր գրառումների 60-70% ը ՄԻԱՅՆ անձնական ատիպատիայից ծնված Անձնական բնույթի խոսքեր են… ՄԻթե դժվար է հասկանալ թե ինչը նկատի ունե?
Ձեր իրավունքն է խոսել այնպես, ինչես ցանկանում եք, Պարզապես այս դեպքում իմ ամենառաջին անդրադարձը Ձեզ, լրիվ համընկնում է իրականությանը.. եվ Դուք իմ բնորոշած Ամբիցիոզն եք… (հրապարակային ամբիցիոզությունը նկատի չունեմ)
Ես չեմ ասել հասցեատեր չունենա, թող ունենա, բայց երբ երևույն է բացակայում, ստացվում է իմ ասածը…մեկել ասել եմ, հասցեատեր թող ունենա, բայց խոսելու լեզուն, շնորքը պետք է ուրիշ լինի…
Պարոն Աղայան, տպավորոթյուն է, որ դուք միտումնավոր ձևափոխում եք իմ ասածները…
Իմ գրառումները լեզվի մասին, ոչ մի անձի պաշտպանության ուղղված չեն… ես ոչ մի տեղ չեմ աշխատում, և կաշկանդված չեմ իմ կարծիքը արտահայտելուն…
Բացի դա, ես կյանքում, Ձեզաինց սուր քննադատություններ եմ հնչեցնում բոլոր նախագահների նկատմամբ… Լեզուն որ ասում եմ, այս նկատի ունեմ… Այո, ես ասել եմ որ ննարկեք երևությը, քանզի կարևորը երևությն է….
Դա Ձեզ առավել ևս է վերաբերվում.. քանզի Ձեր գրառումների 60-70% ը ՄԻԱՅՆ անձնական ատիպատիայից ծնված Անձնական բնույթի խոսքեր են… ՄԻթե դժվար է հասկանալ թե ինչը նկատի ունե?
Ձեր իրավունքն է խոսել այնպես, ինչես ցանկանում եք, Պարզապես այս դեպքում իմ ամենառաջին անդրադարձը Ձեզ, լրիվ համընկնում է իրականությանը.. եվ Դուք իմ բնորոշած Ամբիցիոզն եք… (հրապարակային ամբիցիոզությունը նկատի չունեմ)
 
Պատրիետ: Պարոն Աղայան, դատելով Ձեր հոդվածից կարելի է գալ այն եզրակացության, որ Լևոն Մելիք-Շահնազարյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի` դավաճանությունը հեքիաթներով քողարկող համակիրներից կամ գործակալներից մեկը: Դուք ա՞յդ ինկատի ունեիք, ճի՞շտ եմ հասկացել:
 
ԱԱ: Ոչ, ես դա նկատի չունեի: Սերժի գործակալները իրականում այդքան շատ չեն, հակառակ դեպքում, բազմապատկիչի էֆեկտը հաշվի առնելով, ժողովրդի կեսին կարելի է գործակալ համարել: Անձամբ Լևոնը Արցախի հարցում միշտ եղել է սկզբունքային դիրքերում և ես մինչև հիմա որևէ առիթ չեմ ունեցել նրան որևէ բանում կասկածելու: Վերջապես, եթե ես նրան <գործակալ> համարեի, ապա անտարբեր կլինեի նրա հոդվածի նկատմամբ և չէի փորձի բանավիճել:
Պարզապես, բազմաթիվ վերլուծաբաններ գիտակցաբար աշխատում են հեռու մնալ ներքաղաքական դաշտից: Թվում է, թե դրանով նրանք ավելի օբյեկտիվ են դառնում և ավելի լսելի են լինում բոլորի, այդ թվում իշխանությունների կողմից: Ներքաղաքական հրապարակային դիրքորոշում ունենալը նրանց համար ես պարտադիր չեմ համարում, հասկանում եմ այդ մոտեցումը, թեև ինքս չեմ սահմանափակվում արտաքին թշնամիների դեմ <պատերազմելով>:
Երկրորդը, շատերը չեն ուզում հավատալ <դավաճանությանը> կամ չեն կարողանում հասկանալ իշխանությունների պարտվողական վարքագծի մոտիվացիան: Արդյունքում հանգում են սխալ եզրակացությունների <արտաքին ճնշման>, <թուրքերի դիմադրության կամ ձգձգումների>, <թուրք-ադրբեջանական հակասությունների> կամ նման այլ բաների մասին: Բացի այդ միայն <արտաքին թշնամու> քննարկմամբ սահմանափակվող վերլուծությունը չի կարող թերի չլինել, հատկապես այս դեպքում: Ես ընդամենը փորձել եմ մատնանշել ավագ ընկերջս` Լևոնի հոդվածի այն կետերը, որոնք իմ համոզմունքով թերի են:
 

Տիգրան Սարգսյանի քաղած դասերը

May 1, 2011

28.01.2010

Տիգրան Սարգսյանի քաղած դասերը Վիտեո

Իմ երեք պատասխանները մեկնաբանություններում` յուրաքանչյուրը մեկ տեսանյութին է վերաբերում

1-Իսկ ինձ թվում էր, թե Դուք, արդեն մի քանի տարի է, <արագ փոփոխվող աշխարհի> միտքն եք քարոզում, պատեհ և անպատեհ առիթներով:
Իսկ հիմա այս գաղափարը հնչում է որպես արդարացում: Որովհետև մարդկանց համար ակնհայտ չէ, որ Ձեր ծրագրերը հնամաշ են դարձել աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների արդյունքում: Հնարավոր է, որ դրանք ձախողվում են ի սկզբանե սխալ լինելու պատճառով: Թեև ինձ թվում է, որ Ձեր իրական ձրագրերը չեն ձախողվում: Պարզապես եկել է հանրության համար նախատեսված դրանց քողարկումները փոխելու ժամանակը:

Ասում եք, թե նոնսենս է և գլոբալ ընկերությունների թերությունն է, որ մեր տարածքը ցանցի մեջ ներգրավված չէ: Ինչպիսի երջանկություն: Այդ հիանալի հնարավորությունից օգտվել է պետք և ոչ թե տրտնջալ:

Գուցե՞ <մենք ուշացել ենք> և մեզ համար <ապագայում էլ բոլոր տարածքները արդեն զբաղված են> հենց այն պատճառով, որ մինչև հիմա հարցերի պատասխանները փնտրում էինք գլոբալ ընկերությունների մոտ: Բայց, ինքներդ եք ասում, աշխարհը արագ է փոփոխվում, ուրեմն արագ է փոփոխվում նաև շուկան, և միշտ կարելի է մի քանի փոքր ճեղքեր գտնել Հայաստանի նման փոքրիկ տնտեսության համար, պայմանով, որ այն իսկապես Հայաստանինը լինի, և խնդիրներին չնայենք մեր օլիգարխների ստվարաթղթե դղյակների նեղ պատուհաններից:

Վերացական փոփոխությունների, բայց ոչ երբեք դրանց կոնկրետ բովանդակության մասին խոսելը հայտնի, ինչպես Դուք կասեիք, արդեն հնամաշ քարոզչական տեխնոլոգիա է: Մենք էլ ամերիկացիներ չենք:
Եթե Ձեր փոփոխությունները իսկապես հանդիպում են կոշտ դիմադրության, ապա դրա պատճառը Ձեր շրջապատի, քաղաքական թիմի և դրա ղեկավարի շահերն են, այլ ոչ թե հայության պահպանողականությունը: Իսկ եթե Ձեր կարծիքով հայությունն էլ է ընդդիմանում փոփոխություններին, ուրեմն արժե մտածել դրանց ուղղությունը վերանայելու մասին, այլ ոչ թե նրան պահպանողական պիտակավորել:

Նաև զարմացած եմ, որ միայն 2009-ին եք նկատել, որ հայկական աշխարհը վաղուց գոյություն ունի: Նախքան նրա ավանդական կառույցները փոխել փորձելը իմաստ ունի մի քիչ ավելի ուշադիր նայել, գուցե էլի բաներ լինեն, որ դեռ չեք նկատել:

Երանի թե որոշ գործիչներ ոչինչ չանեին, քան այն, ինչ անում են:

2-Դեռ 1991-ից, նույնիսկ 1989-ից երևանյան քաղաքական վերնախավը, որի այն ժամանակ երիտասարդ ներկայացուցիչներից մեկն էլ դուք էիք, ընտրել էր Արևմտյան Հայաստանից հրաժարվելու և թուրքական հարևանության հետ ինտեգրվելու ռազմավարությունը: Դրան զուգահեռ միշտ գոյություն է ունեցել ի հեճուկս թուրքական հարևանության զարգանալու այլընտրանքային ռազմավարությունը, որին իշխանությանը տիրացած վերանախավը միշտ փորձել է լուսանցք մղել կամ այդպիսին ներկայացնել: Արդեն 20 տարի է դուք փորձում եք հայությանը համոզել, իսկ երբ չի ստացվում, ապա պարտադրել ձեր ռազմավարությունը: Երկրորդ տեսանյութը նման փորձերից մեկն է: Պետք է հասկանալ, որ ոչ անցած 20 տարիները, ոչ էլ վերջին տարին ձեզ առանձնապես հաջողություն չեն բերել:

Առկա է խորը հակասություն ՀՀ-ում իշխող քաղաքական վերանախավի և նրանց միջև, ում Դուք բարդույթավորված եք համարում, փորձում եք դասեր տալ անվտանգության մասին: Այս հակասությունը վաղ թե ուշ պետք է լուծվի: Համառելով, ձեր ռազմավարության գործնականացման ծրագրերում, արագացում հաղորդելով դրանց, Դուք խորացնում եք ճգնաժամը և մոտեցնում եք անչափ ռիսկային <կամ-կամ> հանգուցալուծումը:

Հաղթելու համար ոչ թե պետք է հաղթահարել իրականում գոյություն չունեցող բարդույթները, այլ պետք է քայլ առ քայլ վերացնել Ցեղասպանության հետևանքները: Այն հետևանքները, որոնք դուք պատրաստվում եք վերջնականապես ամրագրել թուրքական արձանագրություններով: Արևմտյան Հայաստանից հրաժարվելուց հետո, քանի՞ կոպեկ արժեն Ցեղասպանության մասին մեր հիշողությունները, կամ Թուրքիայի ներողությունները:

<Եթե փոփոխություններ ենք ուզում, ապա պարտավոր ենք նայել դեպի ապագան:> – Նման գեղեցիկ, բայց անիմաստ և միայն քարոզչական նշանակություն ունեցող խոսքերով հնարավոր չէ իմաստափոխել խնդրի էությունը: Ոչ ոք դեմ չէ Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելուն: Բայց թշնամուն հանձնվելը քաղաքակրթության հետ կապ չունի: Հայրենիքից հրաժարվելն էլ անվտանգության հետ կապ չունի: Ինչպե՞ս է արտահայտվում մեր ոչ քաղաքակիրթ լինելը: Իսկ թուրքերը մտածո՞ւմ են քաղաքակրթվելու մասին, թե դա միայն զոհի պարտականությունն է:

Ասում եք. <եթե չլինի հայ ժողովուրդը, ապա ում է պետք Ցեղասպանության ճանաչումը:> Բայց Ցեղասպանության ճանաչումը դա սրտի մխիթարանք չէ, այլ ազգային անվտանգության կարևոր գործիք` սեփական հայրենիքում հայ ժողովրդի հարատևումն ապահովելու համար: Եվ պետք չէ մեզ սպառնալ թուրքական վտանգով: Հանձնվելը վտանգից խուսափելու դյուրին, իշխանավորների համար նույնիսկ շահեկան լուծում է, բայց լավագույնը չէ:
Նույնն է Արցախի հարցում: Անվտանգությունը ոչ թե 5-7 շրջան հանձնելն է, նորից թուքերով շրջապատվելը և դրա դիմաց թղթի կտոր ստանալը, այլ Քաշաթաղի, Քարվաճառի, Կովսականի, Դիզակի, Տիգրանակերտի լիարժեք բնակեցումը:

Մենք ազատությանը պատրաստ ենք, պատրաստ ենք ինքնուրույն որոշումներ կայացնել և տեր կանգնել մեր իրավունքներին: Իսկ ով պատրաստ չէ, թող հեռանա:

3- Դե եթե դեմոկրատիան նպաստում է երկրի զարգացմանը, ապա ինչո՞ւ մինչև հիմա այն չեք հաստատել: Իսկ ինչպե՞ս են մեր հարևանները կարողացել զարգանալ առանց դեմոկրատիայի: Գուցե՞ Դուք նկատի ունեք արտաքին հարաբերությունները, որովհետև ներքին կյանքում ՀՀ-ն դեռ շատ հեռու է նույնիսկ թուրքական դեմոկրատիայից: Այս առումով ես հիշեցի երկրորդ աշխարհամարտին նախորդող զարգացումները և <դեմոկրատական> աշխարհի զիջումները <ոչ դեմոկրատ> Հիտլերին: Ստացվում է, որ դեմոկրատիան ու պարտվողականությունը հոմանիշներ են:

Թուրքիայի ԵՄ անդամ դառնալը մահացող Եվրոպայի և եվրոպական ժողովուրդների անվտանգության հետ կապված մեծ խնդիր է: Դրա արդյունքում ոչ այնքան Թուրքիան է եվրոպականանալու, որքան Եվրոպան է թրքանալու: Եվ այդ ժամանակ գուցե Եվրոպան էլ մեզ կսպառնա նույն թուրքական գաղափարախոսությամբ: Բայց այդ հարցը Հայաստանի քաղաքական վերնախավին բոլորովին չի հետաքրքրում, որովհետև այն սովորաբար մտածում է միայն 5-10 տարվա կտրվածքով:

Իսկ ո՞վ ասեց, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք հակաթուրք մտածողություն ունեն: Դուք եք այդպես անվանում այն բնական, պրոհայկական մտածողությունը, որը դժվարացնում է օրվա իշխանավորների կյանքը: Փոխարենը փորձում եք ձեր` շատերի, նաև իմ կարծիքով հակահայկականը պրոհայկական ներկայացնել: Իսկ որպես քրիստոնյա նաև համոզված եմ, որ թուրք ժողովրդի համար միակ օգտակարը ի սրտե զղջալն է, բերանով խոստովանելը և գործով հատուցելը: Երկխոսեք նրանց հետ այս հարցով, այլ ոչ թե հրաժարվեք մեր իրավունքներից:

Իսկ մինչ այդ Թուրքիան գուցե կարող է մի գլուխ սոխ քամել աչքերին ու Ծիծեռնակաբերդում ծնկի գալ, եթե դրանից ոչ մի գործնական վնաս չկա, բայց երբեք, առանց ճնշման չի ճանաչի Արևմտյան Հայաստանի հայապատկանությունը: Նրանց մտավորականների արածն էլ առայժմ դա է: Այնպես որ Ձեր համոզմունքը` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ինձ բոլորովին չի ոգևորում:

Իհարկե, Դուք իրավունք ունեք ձեր գաղափարակից, ձևական ընդդիմադիրների` մասնավորապես ՀԱԿ-ի միակ քննադատությունը պատմաբանների հանձնախմբի վերաբերյալ սպեկուլյացիա անվանել: Նման քննադատությունը նույնիսկ ձեռնտու է Ձեզ: Բայց միթե՞ Ձեր իրական ընդդիմախոսները նրանք են:
Արձանագրությունների հարցում կա մեկ հստակ անհամաձայնություն. Ես դեմ եմ, որ Հայաստանի որևէ պաշտոնատար, երբևէ ճանաչի Արևմտյան Հայաստանի թուրքապատկանությունը, ներկայիս բաժանարար գիծը սահման հռչակի կամ, ինչպես դուք եք ասում, սահմանների հարցը լուծի միջազգային իրավունքի համաձայն:

Այս հարցը Արցախի հետ կապ ունի, թե չունի, ճշտեք թուրք գործընկերների հետ: Ինձ համար այդ հարցերը ի սկզբանե փոխկապակցված են և միասին խարսխված են Հայաստանի ռազմավարական երկընտրանքին: Ձեր <նոր փիլիսոփայությունից> բխող զույգ (արցախյան և արևմտահայաստանյան) լուծումներն էլ ինձ և շատերի համար մերժելի են, անկախ դրանց փոխկապակցվածությունից:

Իսկ ովքե՞ր են խակերները

May 1, 2011

23.01.2010

Ես չեմ հասկանում այս զանգվածային հուսահատությունը: Ինչ է՞, իսկապես կարծում էիք, թե մադրիդյան սկզբունքները ստորագրող Սերժը հանդուրժելու էր այդ քարտեզը: Ինչպիսի միամտություն:

Իսկ կատարվածից ես ոչ միայն դժգոհ չեմ, այլ ճիշտ հակառակը: Որովհետև տեղի ունեցածը իսկապես համարում եմ խակերական հարձակում: Բոլորովին կարևոր չէ, թե ճիշտ քարտեզը հայտնվել է իսկական համակարգչային խակերության, թե նախագահականի մեկ կամ մի քանի աշխատակցի միջամտության արդյունքում: Կարևորը այն է, որ նախագահի կամքին հակառակ, մեկ կամ մի խումբ հայերի, թեկուզ մեկ օրով, հաջողվել է ցուցադրել, թե ինչ է իրականում մտածում հայ ժողովուրդը (այդ թվում նախագահականի աշխատակիցները) Արցախի և կարգավորման մասին:

Սերժի դավաճան լինելը նորություն չէ, բայց այս հարձակումը ցույց տվեց, որ նա անգամ իր գրասենյակը և կայքը չի կարողանում տնօրինել, ուր է թե Հայ ազգի ճակատագիրը: Այս և այլ ձևերով մենք պետք է շարունակենք հաստատել, որ Հայ ժողովուրդը մերժում է բոլոր տեսակի տարածքային զիջումները և մերժում է այդ զիջումներին համաձայնություն հայտնող ոչ լեգիտիմ իշխանավորներին:

Մեկնաբանություն

ԱԱ: Ասում եք. <Մանանեխի հատիկի չափ հավատ ունեցեք. և սարեր էլ կտեղաշարժեք…>
Իսկ ես չեմ ուզում, ավելին, չեմ կարող հավատալ, որ սևը սպիտակ է, որովհետև գիտեմ, որ սև է ու ամբիցիոզ հայրենասիրությունը այստեղ կապ չունի: Պարզապես իրականությունը պետք է ճիշտ գնահատել, այլ ոչ թե ցանկալին իրականի տեղ ընդունել ու ասել, թե <մանանեխի չափ հավատ ունեմ>:
Եթե վախենում եք <անձնավորված> խոսել, ապա մի ամաչեք, երբ դա անում են ուրիշները: Դրանից դուք ավելի <խղճուկ> չեք երևա, քան կաք իրականում:
Սատանային սատանա կոչելը դեռ <ամբիցիա> չէ: Ամբիցիան սատանայի դեմ կռիվ տալն է: Բայց դա նաև յուրաքանչյուրի պարտականությունն է: Այդ պարտականությունից խուսափողների բերաններից ես ինչ արդարացում ասես, որ չեմ լսել: Ձերն էլ էր ծանոթ արդարացում:
Մի խոսքով.
Քարտեզ փոխելով, եթե անգամ դա հաջողվի, Սերժին հայրենասեր չես դարձնի, այնպես որ, վաղ թե ուշ, պետք է լինելու մտածել Սերժին փոխելու մասին: Եթե դեռ պատրաստ չեք, ապա շարունակեք պայքարել քարտեզի համար:

Իսկ ո՞վ մեզ պետք է նվիրի այդպիսի նախագահ: Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգը միշտ արտադրելու է մոտավորապես այնպիսի նախագահներ, ինչպիսին ունեցել ենք մինչև հիմա:

Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե նախագահ ընդհանրապես չլինի: Այսինքն մեկ անձի ձեռքում այդքան շատ իշխանություն կենտրոնացված չլինի կամ ավելի կոլեգիալ լինի:

Ես նաև չգիտեմ որևէ ռուսական ցար, որը բարձրացրել է Ռուսաստանը: Իրենց կայսրությո՞ւնը, գուցե փորձել են, թեև ի վերջո կործանել են: Եվ դա միշտ արել են միլիոնավոր մարդկանց կյանքի հաշվին: Ցարերի նկատմամբ ռուսների կույր հավատը որոշ չափով հայերիս էլ է ազդել: Հայաստանում էլ կարելի է գտնել շատերին, որոնք իրենց` պետականամետ, իսկ նախագահին ազգային խորհրդանիշ են համարում: Ճիշտ է շատերը իրականում այդպես չեն մտածում, բայց արտահայտվում են, քանի դեռ նախագահը իրենց ուզածն է: Բայց կան նաև անկեղծ այդպես մտածողներն էլ, որոնք դա հայրենասիրություն են համարում: 

Իրարանցում: Ամոթ է:

May 1, 2011

22.01.2010

Այս ինչ նոր իրարանցում է:  Տեսեք, Քոչարյանը Թեհրան է գնացել: Քաղաքականություն է վերադառնում: Ուռռռաաաաա՛, գալիս է մեզ փրկի Սերժից: Չեմ հասկանում, Հայաստանում ուրիշ մարդ չկա՞: Հայ ժողովրդի արգանդը ցամաքել է՞: Թե նախկին սրիկաների նկատմամբ կարոտախտը հին հայկական ավանդույթ է եղել, իսկ ես չեմ իմացել այդ մասին:

Ոչ մի քաղաքականությունից չնչին հասկացող, չնչին տեղեկացված, տրամաբանող հայ մարդ Քոչարյանի վերադարձով չի կարող ոգևորվել: (Դրանում անձնական շահ տեսնողները հայ չեն, այլ բիզնեսմեն)

Քոչարյանը Սերժ Սարգսյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից պակաս հանցագործ չէ, իսկ քանակական առումով հասցրել է գերազանցել նրանց: ԼՏՊ-ի սկսած դավաճանության հետևողական շարունակողն է եղել և Սերժի այսօրվա դավաճանական ընթացքը կանխորոշողը:

Բայց անկեղծ ասած, եթե Սերժի հետ փոխատեղում անեն, ինձ համար ոչ մի տարբերություն:

Ի դեպ, Քոչարյանի վերադարձով ոգևորվողները ոչինչով չեն տարբերվում ԼՏՊ-ի վերադարձով ոգևորվածներից: Նրանց վաղվա հիասթափությունն էլ քիչ է տարբերվելու լևոնականների այսօրվա հիասթափությունից:

Իսկ որպես կանխատեսում ավելացնեմ. Քոչարյանը, ի տարբերություն ԼՏՊ-ի, հրապարակային գործիչ չէ և որևէ ընտրությունում նրա կամ նրա դրածոյի արդյունքը ավելի համեստ է լինելու: Փոխարենը նա հավանաբար հույս ունի վարչակարգի ներսում հեղաշրջում անել: Այս առումով էլ համոզված եմ, որ նա ոչ մի հաջողություն չի ունենա, որովհետև վարչակարգը միշտ ծառայում է իր տիրոջը, իսկ եթե այն փլվի (դա չբացառենք), ապա հաղթողը դարձյալ Քոչարյանը չի լինի, այլ նա, ով կփլի այդ համակարգը:

Մեկնաբանություն

Յուլիա: Ասա’, էլի Արմեն, ասա
Դա ինչ-որ շատ հետաքրքիր մշակութային և հոգեբանական երևույթ է, որի բացատրությունը ես կուզենայի գտնել… Չեմ ուզում կարծել, որ դա ստրուկների պարզամտությունն է, որոնց միշտ թվում է, որ հին տերը ավելի լավն էր, որովհետև նրանք իր ժամանակ ավելի երիտասարդ ու դիմացկուն էին…

Ուշքի եկեք, պարոնայք, ֆուտբոլային դիվանագիտությունը չի ավարտվել

May 1, 2011

28.12.2009

Վերջերս Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ <Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը պետք է համարել անփառունակ վախճան արձանագրած և լրջորեն ձախողված>: Սակայն, միայն նա չէ, որ այդպես է մտածում: Իշխանական քարոզչությանը հաջողվել է խաբել և հանգստացնել թուրքական փրոթոքոլների հակառակորդների մեծ մասին:

Իրականում, ոչինչ չի փոխվել: Թուրքիան անպայման վավերացնելու է դրանք, քանի որ արձանագրություններում ամփոփված է նրա տասնամյակների երազանքը` Երևանը ճանաչում է Արևմտյան Հայաստանի նկատմամբ Անկարայի գերիշխանությունը:

Ամենայն հավանականությամբ դա տեղի է ունենալու ապրիլին:
Միաժամանակ, հավելյալ օգուտ ստանալու համար, Անկարան ցանկություն և համոզմունք է հայտնելու, որ Հայաստանն էլ շուտով կստորագրի Ղարաբաղյան շրջանակային համաձայնագիրը: Հնարավոր է, որ մինչ այդ Երևանը նրան տրամադրած կլինի բավարար երաշխիքներ և նույնիսկ գաղտնի ստորագրած կլինի այդ համաձայնագիրը, ավելու ուշ հրապարակելու պայմանով: Դա միանգամայն կբավարարի Անկարային էլ, Բաքվին էլ: Սակայն, եթե նույնիսկ նման երաշխիքներ Երևանը չտրամադրի, միևնույն է, Թուրքիային ձեռնտու է արձանագրություններ վավերացնելը, որովհետև նա ստանում է ոչ միայն գործնական օգուտ, այլև բարոյական ճնշման հնարավորություն:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի շրջապատից տարածվող այն տեղեկությանը, թե իբր բոլոր զիջումները հետաձգվել են առնվազն մինչև նրա առաջին ժամկետի ավարտը, ապա դա վերաբերում է բացառապես դրանց գործնականացման փուլին, իսկ ստորագրությունները նախորդելու են նախագահական ընտրություններին: Թղթի վրա կատարված զիջումները և գործընթացի անավարտությունը Սերժ Սարգսյանը դիտարկում է որպես իր իշխանության երկրորդ ժամկետի և դրա արտաքին աջակցության գլխավոր երաշխիք:

Ո՞րն է ազգի դեմ հանցագործությունը

May 1, 2011

27.12.2009

 Վերջերս, կառավարման համակարգի արդյունավետության համատեքստում Տիգրան Սարգսյանը անդրադարձել է մտածողության փոփոխության խնդրին եւ հիշատակել այդ ուղղությամբ իր ելույթներն ու դրանց տրված գնահատականները, մասնավորապես այն, որ դրանք դասախոսություններ են:
“Այն մարդիկ, որոնք պայքարում են դասախոսությունների դեմ, նրանք այն մարդիկ են, որոնք վատ են սովորել: Եվ հիմա էլ ժողովրդի մեջ են այդպիսի բացասական տրամադրություններ տարածում, թե դասախոսությունը դա վատ բան է: Սովորելու ունակություն չունենալն է վատ բան, սովորելու դեմ ընդվզելն է ազգային հանցագործություն”, հայտարարել է Տիգրան Սարգսյանը, նշելով, թե եթե երիտասարդներին չենք սերմանում նոր մտածողություն, ապա դա հանցագործություն է ազգի նկատմամբ:

Կարծում եմ, ոչ ոք չի վիճարկում, որ սովորելը լավ բան է: Մարդիկ քննադատում են Տիգրան Սարգսյանի ոչ թե իրական դասախոսությունները, այլ քաղաքական ելույթները, որոնք նման են անտեղի դասախոսությունների: Եվ ճիշտ էլ անում են: Հարցն այն է, թե ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ է սովորեցնում և ի՞նչ նպատակով: Կամ արդյո՞ք սովորեցնում է, թե՞ ուրիշ բան է անում:

Իրականում այս <դասախաոսությունները> կրթության հետ որևէ կապ չունեն: Դրանց օգնությամբ վարչապետը, մի կողմից, իր առավելություններն է ցուցադրում ընդհանուր առմամբ անգրագետ քաղաքական վերանախավի համեմատ և այդ միջավայրում փորձում է հաստատվել որպես հեղինակություն: Մյուս կողմից, նոր մտածողության անվան ներքո, նա քարոզում է վտանգավոր և ազգային դիրքից բացարձակապես մերժելի գաղափարներ, ու ակնկալում է, որ մարդիկ դրանք ընդունեն ոչ թե որպես քննարկելի մտքեր, այլ որպես անառարկելի դասախոսություններ: 

Յուրաքանչյուր իրական սովորող իր կյանքում բազմաթիվ դասախոսների է հանդիպում, բայց դրանցից քչերին է նա ընդունում որպես ուսուցիչներ: Լավ սովորողը դասախոսություններին քննադատորեն է վերաբերվում: Դա մի կողմից օգնում է նյութը ավելի լավ յուրացնելուն, իսկ մյուս կողմից նպաստում է իրական գիտելիքը գիտելիքանման աղբից զտելուն: Տիգրան Սարգսյանի դասախոսությունները քննադատվում են ոչ միայն իշխանական շրջապատում բազմացող անգրագետների, այլև սովորել սիրողների և կարողացողների կողմից: Քննադատվում են որպես աղբ, շատ վտանգավոր աղբ, ավելին, որպես ազգի դեմ հանցագործություններ:

2009-ի դասերը

May 1, 2011

21.12.2009

Տարին ամփոփելու առիթով հոդված գրեցի Անալիտիկոնի համար:

Անցնող տարվա գլխավոր իրադարձությունը, անկասկած, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր: Դեռ պարզ չէ, թե երբ դրանք կվավերացվեն կամ, ընդհանրապես, կվավերացվեն արդյո՞ք: Սակայն միայն ստորագրման փաստն արդեն բավարար է, որպեսզի Հայ ժողովուրդն իր համար քաղի մի քանի դառը, բայց շատ օգտակար դասեր:

Մենք ազգային պետություն չունենք: Սա դասերից ամենաէականն է: Մինչև հիմա մենք դժգոհում էինք Հայաստանի կոնկրետ կառավարիչների անօրինություններից, շահամոլությունից, ազգային հիմնախնդիրները լուծելու անկարողությունից, պետական համակարգի ընդհանուր փտածությունից: Բայց, այնուամենայնիվ, մեզ թվում էր, թե, բոլոր այդ արատներով հանդերձ, մեր սեփական անկախ պետությունն ունենք: Չէինք կարող պատկերացնել, թե մի օր այդ պետությունը, ոչ թե անգործության կամ անկարողության պատճառով, այլ սեփական նախաձեռնությամբ և վճռական դիտավորությամբ հակահայ նպատակներ կհետապնդի: Ընդ որում, որքան էլ փորձենք, կատարվածի պատասխանատվությունը հնարավոր չէ միայն ներկա վարչախմբին վերագրել: <Ֆուտբոլային դիվանագիտության> գաղափարական հիմքերը դրվեցին և նախապատրաստական քայլերն իրականացվեցին նախորդ վարչախմբերի օրոք: Ինչո՞ւ մենք սա չէինք տեսնում: Ինչո՞ւ էինք հավատում, թե թուրքերի հետ սիրաբանությունը ընդամենը դիվանագիտական խաղ էր: Ինչպե՞ս ամեն գնով թուրքերի հետ հաշտվելը դարձավ հայկական պետության գերնպատակը: Ինչո՞ւ չէինք հասկանում, որ <առանց նախապայմանների> ասվածը միայն հայերիս էր վերաբերվում և նշանակում էր հրաժարվել Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև նպատակ ուներ քողարկելու պաշտոնական Երևանի կողմից թուրքական բոլոր նախապայմանները ընդունելու պատրաստակամությունը: Ինչպիսին էլ լինեն կոնկրետ հարցերի պատասխանները, դրանց ընդհանուր հայտարարը նույնն է: Հայաստանի երրորդ հանրապետությունը բոլորովին էլ Հայոց ազգային պետությունը չէ: Նրա գոյության տարիները ապացուցում են, որ այն ունակ չէ գործելու որպես հայության հավաքական կամքը արտահայտող, ազգային նպատակների շուրջ նրան համախմբող կազմակերպական կառույց և միայն գործիք է ծառայում նյութապաշտ և օտարամոլ քաղաքական վերնախավի ձեռքին:
 
Երկրորդ կարևոր դասը թերևս այն է, որ Արցախյան հիմնախնդիրը հնարավոր չէ բաժանել հայ-թուրքական ընդհանուր հակամարտությունից: Սա կարծես առաջ էլ էր ենթադրվում, սակայն այսօր այն գիտակցվում է նոր որակով: Նախ, թուրքերի հետ նոր հարաբերությունները կարող են կառուցվել միայն դարավոր հակամարտության հանգուցալուծումից հետո: Թուրքիան և նրա դուստր պետությունը չեն շտապում, պատրաստ են անվերջ շարունակել այս հակամարտությունը և սպասել իրենց համար նպաստավոր հանգուցալուծմանը: Նրանք բացառում են անկախ և թեկուզ միայն Արցախում թուրքերին մի քիչ հաղթած Հայաստանի հետ որևէ հարաբերություն: Ուստի շատ տրամաբանական է, որ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի ձգտումը թուրքերը ընկալում են որպես Հայաստանի թուլության, հակամարտությունը շարունակելու անկարողության, այլ կերպ ասած, պարտության խոստովանություն: Եթե Հայաստանը հանձնվում է Թուրքիայի ողորմածությանը, ապա նա չի կարող անզիջում գտնվել Արցախում: Անկարային հետաքրքրող Հայաստանը բոլոր հավակնություններից հրաժարված, ռազմավարական ինքնուրունությունը կորցրած, տարածաշրջանում թուրքական (նեոօսմանական) գերիշխանությունը ճանաչող Հայաստանն է միայն: Ուստի թուրքերի հետ հաշտվելու Երևանին առաջադրված գինը միշտ պարունակել է երկու զիջում` ընդմիշտ հրաժարվել Արևմտյան Հայաստանի նկատմամբ որևէ հավակնությունից և Արցախյան հաղթանակից, և այլ կերպ լինել չէր կարող:  
Այս փաստը վաղուց հայտնի է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել ձգտող բոլոր վարչախմբերին: Բայց, ազգային ոգին առևտրականի պրագմատիզմով փոխարինած Հայաստանի բոլոր կառավարիչները, գնին քաջատեղյակ լինելով, այնուամենայնիվ քայլեր են  կատարել դեպի Թուրքիա: Փոխանակ վերջինիս նկատմամբ ավելի անզիջում և պահանջատեր դառնալու, նախընտրել են վճարել պահանջվող գինը, Արևմտյան Հայաստանից հրաժարվելուց բացի, ընդարձակ տարածքային զիջումներ են խոստացել նաև Արցախում: Մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո այլևս գաղտնիք չէ, թե կարգավորման ինչպիսի տարբերակների շուրջ են այսքան տարի բանակցել Երևանն ու Բաքուն: Ինչո՞ւ էինք մենք այսքան ժամանակ հավատում, թե սա դիվանագիտական խաղ է, թե երբեք տարածքներ չեն հանձնվելու: Ինչո՞ւ չէինք հավատում Հայաստանի պաշտոնատարների հայտարարություններին, նրանց լուռ համաձայնությանը միջնորդների ոչ հայանպաստ գաղտնազերծումներին, բայց հավատում էինք կուրծք ծեծող իշխանական մանկլավիկների դատարկ մեկնաբանություններին: Ուզում էինք հավատալ, որ պետություն ունենք, և որ այդ պետությունը չի կարող մեզ դավաճանել: Ոմանք այսօր էլ են դեռ հավատում կամ ձևացնում են, թե հավատում են, և փորձում են արդարացնել իշխանությունների բացահայտորեն հայրենակործան դիրքորոշումները: Մինչև ե՞րբ:
 
Երրորդ դասը դեռ ոչ բոլորն են յուրացրել: Տակավին շատերին թվում է, թե Հայաստանի քաղաքական վերնախավը գործում է գերազանցապես միջազգային հանրության ճնշման ներքո, և որ այդ ճնշմանը նա ենթարկվում է իր լեգիտիմության պակասը լրացնելու համար: Սակայն, որքանով հեռանում ենք ընտրական օրերից և որքանով թուլանում է ընդդիմադիր շարժումը, այնքան անիմաստ են դառնում գործող վարչախմբի ոչ-լեգիտիմության մասին խոսակցությունները: Իրականում, լեգիտիմության խնդիր ունեցող ոչ մի կառավարիչ չէր համարձակվի դիմել ժողովրդական լայն շերտերի կողմից այսչափ դատապարտվող, ռիսկային քայլերի: Ու երբ հետևում ենք Սերժ Սարգսյանի բոցաշունչ ելույթներին, ապա ակնհայտ է դառնում, որ դրանց հեղինակը բոլորովին էլ ճնշման ներքո չի գործում, այլ իր ներքին համոզմունքով ուզում է վարակել լսարանին և նյարդայնանում է, երբ չեն վարակվում: Իրականում սա նորություն էլ չէ: Միջազգային հանրությունը Երևանին երբեք չի պարտադրել հրաժարվել ազատագրված տարածքներից կամ Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր իրավունքներից: Դա Հայաստանի կառավարիչները արել են կամավոր, չհավատալով սեփական ժողովրդի ազգային ներուժին, պայքարելու և հանուն ազգային նպատակների զրկանքներ կրելու պատրաստակամությանը, ձգտելով դուր գալ միջազգային հանրությանը և ենթադրելով, որ այդ միջազգային հանրությունը իրենցից հենց այդպիսի զիջումներ է ակնկալում: Հարստանալու մոլուցքով տարված, նրանք ցանկացել են ժամ առաջ ազատվել արտաքին սպառնալիքներից: Թշնամիներին հաղթել փորձելու փոխարեն, նախընտրել են զիջել և այդպիսով հաշտվել: Ընտրել են գերազանցապես թուրքաբնակ տարածաշրջանում ներառնվելու իրենց համար դյուրին, բայց հայության համար կործանարար ուղին, հուսալով, որ, ի վերջո, մեր թուրքական շրջապատն էլ է եվրոպականացվելու և այդպիսով անվտանգ է դառնալու: Այս առումով գործող վարչախումբը իր նախորդների արժանի հետևորդն է, միայն թե, նրանց համեմատ, փորձում է աչքի ընկնել ավելի մեծ արդյունավետությամբ:
 
Թվարկված դասերից ածանցվում է ևս մեկը: Հայաստանի քաղաքական վերնախավը միշտ խաբել է և այսօր էլ խափում է սեփական ժողովրդին: Դրա նորագույն վկայությունները կեսգիշերային դիվանագիտական անակնկալներն էին: Երբ թուրքական մամուլը հրապարակեց ապրիլյան ճանապարհային քարտեզի մանրամասները, մեզ խորհուրդ էին տալիս չհավատալ թուրքական ներքին քարոզչությանը: Սակայն արդեն սեպտեմբերին պարզ դարձավ, որ դա բոլորովին էլ ներքին քարոզչություն չէր, այլ թուրք ժողովրդի տեղեկացում նոր դիվանագիտական հաղթանակի մասին, որը ամիսներ անց պետք է պաշտոնապես հրապարակվեր նախաստորագրված արձանագրությունների տեսքով:
Հիմա էլ են մեզ հորդորում չհավատալ ղարաբաղյան նախապայմանի մասին թուրքական կողմի պնդումներին, ինչպես նաև քննարկվող մադրիդյան սկզբունքների ադրբեջանական մեկնաբանություններին: Սակայն, ո՞վ կարող է այսօր երաշխավորել, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը արագացնելու նպատակով իշխող վարչախումբը գաղտնիաբար չի ստորագրի ղարաբաղյան կարգավորման շրջանակային համաձայնագիրը: Առավել ևս, որ դրա բոլոր կետերի վերաբերյալ մեր պաշտոնատարները վաղուց և բազմիցս հայտնել են իրենց համաձայնությունը: Կստորագրի և միայն կխնդրի, որ հերթական գիշերային անակնկալը հայ ժողովրդին (այս անգամ հատկապես արցախցիներին) մատուցվի թուրքական արձանագրությունների վավերացումից մեկ-երկու ամիս անց, գուցե նույնիսկ Շուշիի ազատագրման օրը: Իսկ հետո էլ արցախյան արմատներով Հայաստանի նախագահը կշրջի Հադրութից Մարդակերտ և գյուղացիներին աչքալուսանք կտանի, որ մեր տարիների պայքարը վերջապես արդյունքներ է տալիս, որ ճանաչվել է ԼՂ ժամանակավոր կարգավիճակը և մի փոքր հույս կա, որ մի 15 տարի անց այն մշտական կդառնա, որ վերջապես թուրքերը ընդունել են Գորիսի հետ ավտոճանապարհով կապվելու Ստեփանակերտցիների իրավունքը, որ հիմա մենք կարող ենք մի լավ կրճատել Պաշտպանական բանակը, որովհետև <մեր հայրենիքը չհանդիսացող> Աղդամում, Արաքսի երկայնքով և նույնիսկ թիկունքում բնակեցվող թուրքերից մեր անվտանգությունը այլևս հուսալիորեն ապահովելու են օտար խաղաղապահները:
Այս զավեշտալի վիճակին մենք մի օրում չհասանք: Միթե չէինք տեսնում, թե Հայաստանը կառավարող վարչախմբերը տարիների ընթացքում ինչպես էին քարոզչական մշակման ենթարկում սեփական ժողովրդին: Նախ խեղաթյուրեցին հայկական կողմի պահանջը` սահմանափակվելով միայն երկու կետով` Ստեփանակերտի անկախությունը Բաքվից և ցամաքային ճանապարհ դեպի Հայաստան: Հետո ազատագրված տարածքները հայտարարեցին ուրիշի հայրենիք և հանձնման ենթակա անվտանգության գոտի: Հիմա էլ, տարածքների հանձնումը զիջում չհամարելով, փորձում են մեզ համոզել, թե կարելի է առևտուր անել, հանձնել արևմուտքում և ստանալ արևելքում, հանձնել վաղուց կորցրածը և վերջապես ստանալ ԼՂՀ անկախության ճանաչման թուղթը:
Նույն կերպ տարիների ընթացքում խեղաթյուրվեց Ցեղասպանության ճանաչման իմաստը: Այն կտրվեց Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջատիրությունից և վերածվեց անիմաստ, սոսկ բորայական հարցի: Նախ հայտարարվեց, որ Ցեղասպանությունը միայն Սփյուռքի խնդիրն է, իսկ հայաստանցիների շահերից բխում է Թուրքիայի հետ հաշտ ապրելը: Հետո, Սփյուռքին դուր գալու համար, Հայաստանի կառավարիչները սկսեցին ճառել Ցեղասպանության մասին: Դրանով քողարկվելով, նրանք շարունակեցին թուրքերի հետ հաշտվելու քաղաքականությունը, երբեք կասկածի տակ չառան գոյություն ունեցող սահմանը և Թուրքիայի գերիշխանությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ: Բանակցությունները դարձան գաղտնի և ավարտվեցին ստորացուցիչ արձանագրությունների ստորագրմամբ:
Նման քարոզչական խաբեությունները շարունակվում են նաև այսօր և միշտ են լինելու, քանի դեռ պետությունը գործում է ազգային առաքելությանը և կամքին հակառակ: Դրանք շատ արդյունավետ չեն: Քաղաքական վերնախավը ավելի շատ ինքն իրեն է համոզում, թե իր որդեգրած հակահայ դիրքորոշումները միակ հնաարավորն են և շահեկանը: Իսկ դա չհասկացող սեփական ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար քարոզչական ստախոսությանը միշտ կարելի է գումարել նաև իշխանության հարկադրանքը և բռնությունը:
 
Իշխանությունից հուսահատ ժողովրդի հայացքը միշտ ուղղվում է ընդդիմությանը: Սակայն այստեղ էլ դառը դասեր ենք ստանում: Մասնավորապես անցնող տարում մենք վերջնականապես համոզվեցինք, որ ապազգային ընդդիմությունը ապազգային իշխանության գործընկերն է: Հատկապես այն դեպքում, երբ այդ ընդդիմությանը առաջնորդում են նախկինում իշխած վարչախմբի ներկայացուցիչները, շրջապատված ժամանակին իշխանական կերակրամանից շռայլորեն օգտված կուսակիցներով: Ինչպե՞ս նրանք կարող են ընդդիմանալ թուրքերի հետ հաշտվելու քայլերին, երբ իրենք են եղել այդ քաղաքականության հիմնադիրն ու ակտիվ իրականացնողը: Կլինեն նաև դրա շարունակողը, եթե մի օր նորից տիրանան պետության ղեկին: Արդյունքում անհանդուրժողական և արմատական հորջորջված ընդդիմությունը զարմանալի <կառուցողականություն> և հանդուրժողականություն դրսևորեց: Թուրքական արձանագրությունների վերաբերյալ նրա <դաժան> քննադատությունը սահմանափակվեց փաստաթղթի ոչ էական մեկ մանրամասնով: (Կարծես թե շատ կարևոր է, թե ինչ կորոշի Ցեղասպանությունը ուսումնասիրող ենթահանձնաժողովը, երբ նույն փաստաթղթով Հայաստանը արդեն հրաժարվում է Արևմտյան Հայաստանից:) Արցախի հարցում նրանք ավելի հեռու գնացին: Ցինիկաբար հայտարարեցին, որ քանի որ արցախցիները հանդուրժում են Երևանի դրածո իրենց իշխանություններին, ուրեմն նրանք նաև համաձայն են Արցախի վերաբերյալ երևանյան իշխանությունների քաղաքականությանը, համաձայն են մադրիդյան սկզբունքներով հարցը կարգավորելուն: Ուստի Կոնգրեսը ստիպված է հարգել արցախցիների այդ ինքնասպանական որոշումը:
Ապազգային ընդդիմության անգործության պայմաններում ընդդիմության դերին նորից հավակնեց կոալիցիայից հեռացած Դաշնակցությունը: Ավանդական կուսակցության դժգոհությունը թուրքական արձանագրություններից բնական և հասկանալի էր: Թվում էր, թե Դաշնակցությունը հենց այն կազմակերպությունն է, որը կարող է և պետք է առաջնորդեր ընդդիմադիր ալիքը այս օրերին: Սակայն պարզվեց, որ ժողովուրդը չի վստահում ընդդիմադիր դարձած նախկին իշխանամետներին: Արդար է, որովհետև շուրջ տասը տարի դաշնակցականները լուռ հետևում էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարվող բանակցություններին և նույնիսկ փորձում էին քողարկել կամ արդարացնել իշխանությունների դավաճանական քայլերը: Մյուս կողմից նախկին իշխանամետներն էլ պատրաստ չէին վերածվել իրական ընդդիմության: Նրանք կորցրել էին կապը ժողովրդի հետ, հեղինակազրկվել էին իշխանության հետ համագործակցության տարիներին, հոգեբանորեն պատրաստ չէին հրաժարվել քաղաքական վերնախավում գտնվելու արտոնություններից և նորից հալածվելու որպես ընդդիմադիրներ: Նաև իշխանությունների չափ վախենում էին իշխանափոխությունից, կարծելով, թե այդ դեպքում հաղթողն անպայման Կոնգրեսն է լինելու: Նրանք նախընտրեցին մնալ իշխանությունների տեսակետից կառուցողական դերում և հրաժարվեցին արմատական դրսևորումներից: Արդյունքում ժողովրդի կողմից պիտակավորվեցին որպես կեղծ ընդդիմություն, որի նպատակը նույն ժողովրդի դիմադրողական կամքը փոշիացնելն է:
 
Այս դառը դասերը շատերին կարող են հիասթափեցնել և հուսահատեցնել: Սակայն չհուսահատվողները կանեն շատ կարևոր եզրակացություններ: Իհարկե, Հայ ժողովուրդը պարտավոր է վիժեցնել Հայաստանում իշխող վարչախմբի դավաճանական ծրագրերը: Սակայն որպեսզի ապագայում նորից չհաայտնվենք իշխանությունների հակահայ քայլերին, ինչպես նաև ընդդիմադիմադիրների հանցակցությանը կամ անզորությանը դեմհանդիման, անհրաժեշտ է հաղթահարել ազգային պետական ճգնաժամը: Այլ կերպ ասած, պետք է ընդունել, որ Անկախությունը միայն առաջին, անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլն էր: Իրապես ազգային պետությունը իր գաղափարախոսությամբ, կառուցվածքներով և ավանդույթով պետք է համապատասխանի մեր ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին և բնական առանձնահատկություններին, ինչպես նաև կարողանա դիմակայել արդի և ապագա մարտահրավերներին, աշխարհաքաղաքական, ժողովրդագրական և այլ սպառնալիքներին: Ուստի անհրաժեշտ է շարունակել և ավարտին հասցնել Հայոց ազգային պետության շինարարությունը: Նման նպատակ հետապնդող ազգային շարժումը ստիպված է պայքարել ոչ միայն իշխող վարչախմբի, այլև ընդդիմադիր դաշտը զբաղեցրած նրա գործընկերների, ապազգային պետության ողջ քաղաքական դաշտի դեմ: Խնդիրը բարդ է, բայց ոչ անհնար: Ավելին, գաղափարական <հանուն> նպատակը ժողովրդին համախմբելու ավելի մեծ ներուժ ունի, քանի գաղափարազուրկ <ընդդեմ> նպատակները, որոնցով հայաստանյան հանրությունը տառապել է վերջին տարիներին: Այս վերջին դասը մենք հավանաբար սերտենք արդեն 2010-ին:

Մյունխեն

May 1, 2011

23.11.2009

Կարծես Ս.Ս.-ին ինչ-որ բան խանգարում է ավարտին հասցնելու իր նախաձեռնած հայ-թուրքական, ներառյալ հայ-ադրբեջանական, ախպերության գործընթացը: Այն իհարկե չի դադարել: Մյունխենում արդյունավետորեն քննարկվել են հավելյալ մանրամասներ ոչ միայն շրջանակային համաձայնագրի վերաբերյալ, այլև բուն պայմանգրի կետերի: Սակայն բաց է մնում <ե՞րբ> հարցը: Գործընթացը հաստատ շեղվել է Ս.Ս.-ի նախնական պլանից և նրան ծանր կացության մեջ է դրել:
Թուրքիան արձանագրությունները ստորագրելուց հետո ավելի է կոշտացրել իր ղարաբաղյան նախապայմանը և չի շտապում վավերացնել արձանագրությունները: Ադրբեջանը ուրախությամբ արձանագրում է սերժ-թուրքական հարաբերությունների տեղապտույտը և նորից պատերազմից է խոսում: Բացառված չէ, որ Մյունխենում Ալիևը նույնպես որոշ կետերի վերաբերյալ խստացրած լինի իր պահանջները, ինչի պատճառով էլ անհամաձայնություններ են արձանագրվել:
Բացառված չէ, որ Ս.Ս.-ն էլ այլևս չի շտապում, քանի որ հույսը կտրել է, որ սահմանի բացումը տեղի կունենա հենց հիմա և կօգնի մի քիչ մեղմել տնտեսական ճգնաժամի հետևանքները: Այդ դեպքում նրա համար ավելի շահեկան է ձգձգել գործընթացը մինչև հաջորդ նախագահական ընտրություններ, հուսալով, որ Թուրքիան հերթական Ապրիլ 24-ի նախօրյակին ստիպված կլինի ստորագրել արձանագրությունները: Հնարավոր է նաև, որ Ս.Ս.-ին վախեցնում է Արցախի հնարավոր հակազդեցությունը տարածքներ հանձնելու որոշմանը և նրան ավելի շատ ժամանակ է պետք Ստեփանակերտում ուղեղների լվացման համար:
Ամեն դեպքում, Ղարաբաղյան կարգավորման շրջանակային համաձայնագիրը, եթե ստորագրվի, որոշ ժամանակ պահվելու է հույժ գաղտնի պայմաններում: Բացառված չէ, նույնիսկ, որ այն արդեն ստորագրվել է: Այդ դեպքում բոլոր այս դատողությունները իմաստ չունեն:

Ժողովրդավարությունը Չորրորդ Հանրապետության Սահմանադրությունում

May 1, 2011

21.11.2009

Մի անգամ էլ կրկնեմ, որ Չորրորդ հանրապետությունն ինձ համար երրորդի բռնությամբ կործանումը և դրա ավերակների վրա նոր պետության կառուցումը չէ, ոչ էլ ՀՀ և ԼՂՀ միավորումը նոր կազմավորման մեջ (ինչին շատ էլ կողմ եմ), այլ, ոչ ավել, ոչ պակաս, սահմանադրությունում և մնացած օրենքներում ամրագրված պետականության հիմնարար սկզբունքների արմատական փոփոխություն: Այն աստիճան արմատական, որի դեպքում միայն իսկապես իմաստ կունենա փոխել հանրապետության հերթական համարը:
Բնական է ենթադրել, որ առաջին հերթին այդ ապագա սահմանադրությունում պետք է կատարելագործվի պետական որոշումների ընդունման և գործադրման այն համակարգը, որն այսօր ժողովրդավարություն է կոչվում: Դա էլ կփոփոխվի այնքան, որ դրան այլ անուն տալու անհրաժեշտություն կծագի: Օրինակ` Ազգային ինքնավարություն: Այն նույնքան պուպուշ է, որքան ժողովրդավարությունն այսօր, և ինչպես այսօր ժողովրդավարությունն ունի իր քըխ, ավելի քըխ և ամենաքըխ այլընտրանքները` ավտորիտարիզմ, բռնապետություն և այլն, այնպես էլ ազգային ինքնավարությունը, երբ կայանա, հավանաբար կունենա նման բացասական այլընտրանքներ:
Եվ այսպես, ինչո՞վ է Չորրորդ հանրապետության ազգային ինքնավարությունը տարբերվելու ոչ միայն երրորդ հանրապետության, այլև եվրաստանդարտ բոլոր ժողովրդավարություններից: Քննարկման համար առաջարկվող իմ կարծիքը

Ժողովրդավարության տեսական սուբյեկտը (գործող անձը) ժողովուրդն է: Նույն տրամաբանությամբ, ազգային ինքնավարության սուբյեկտը պետք է լինի Ազգը:

Ոմանց համար սրանք, հնարավոր է, նույնն են: Սակայն ավելի ազգայնական շրջանակներում ընդունված է տարբերակել ազգ և ժողովուրդ հասկացությունները: Ասում են ազգը հոգևոր հարթության կամ ոգևեղեն երևույթ է, իսկ ժողովուրդը նրա մարմինն է: Բացի այդ ազգը հարատև է, նաև պատմությունն է և ապագան, իսկ ժողովուրդը` տվյալ պահին առկա անհատների ամբողջությունն է:

Ազգն էլ, ժողովուրդն էլ գործող անձեր են: Ասում ենք <հայերը ազատագրեցին Արցախը>, նաև <ժողովուրդը ընտրեց Դեմիրճյանին>: Եթե տեղերը փոխենք ու ասենք, որ <ժողովուրդը ազատագրեց Արցախը> կամ <հայերը ընտրեցին Դեմիրճյանին>, ապա անհեթեթություն կստացվի: Մի դեպքում կոնկրետ մարդիկ կամավոր մեկնում էին Արցախ կամ գոնե մասնակցում էին 1988-ի հանրահավաքներին` որպես հայեր, իսկ մյուս դեպքում հանդես էին գալիս որպես կյանքից դժգոհ և կարոտախտով հիվանդ բազմություն:

Երկու դեպքում էլ թվում է թե նույն մարդիկ են գործում, և գործում են միանգամայն ինքնուրույն: Սակայն դա այդպես չէ:

Առաջինի նման դեպքերում, իրականում, գործում է ազգը, իսկ իրենց ազգային պատասխանատվությունը գիտակցող մարդիկ ընդամենը կատարում են <Ազգի հանձնարարությունները>: Ճիշտ է, նրանցից յուրաքանչյուրն ինքն է ենթադրում, թե Ազգն իրեն ինչ է հանձնարարել, սակայն տարօրինակ կերպով բոլորի ենթադրածը նույնն է լինում կամ առնվազն նույնավեկտոր: Ու ազգային պատասխանատվությունն էլ, որ երեկ կարծես թե չկար, բոլորի մոտ միաժամանակ է արթնանում (1887-1890, 1918, 1965, 1988):

Երկրորդի նման դեպքերում մարդիկ, ղեկավարվելով յուրաքանչյուրը սեփական շահով, սովորաբար խաբված են լինում ինչ-որ քարոզչական գաղափարով, ակամա կատարում են քարոզող կուսակցական սուբյեկտի հանձնարարությունը: Այս դեպքում էլ մարդիկ իրենք են ընտրում, թե ում խաբվեն, բայց սովորաբար հիմնական զանգվածը խաբվում է լավագույն խաբողին կամ խաբողներին:

Այսպիսով ունենք երկու սահմանում:

1) Ժողովրդավարությունը մի համակարգ է, որտեղ մարդիկ ղեկավարվում են սեփական շահերով և մեծամասնության կամքը դառնում է որոշում: Սեփական շահերը ավելի արդյունավետորեն առաջ մղելու նպատակով նրանք միավորվում են կուսակցությունների շուրջ և հավաքաբար են առաջ մղում իրենց հավաքական, բայց ամբողջի համեմատ, այնուամենայնիվ, հատվածական շահը: Կուսակցությունները, միմյանց հաղթելու նպատակով, պետք է խափեն (քարոզեն), կաշառեն (խոստումներով կամ փողով) և իրենց կողմը գրավեն ավելի շատ ընտողներ: Դա նրանց վերածում է քաղաքական համակարգի իրական սուբյեկտների, իսկ իշխանության աղբյուր համարվող ժողովրդին` նրանց պայքարի օբյեկտի, որը գրեթե ոչինչ չի որոշում անգամ ամենակատարյալ ժողովրդավարության դեպքում:

2) Ազգային ինքնավարությունը պետական որոշումների կայացման այնպիսի համակարգ է, որին քաղաքացիները մասնակցում են միայն ազգային պատասխանատվությամբ առաջնորդվելու դեպքում: Ուստի նրանք հատվածների բաժանվելու և միմյանց դեմ պայքարելու պատճառ չունեն: Որոշումները կայացվում են ընդհանուր կամ շատ լայն համաձայնությամբ, նախընտրական քարոզչությունից շատ ավելի որակյալ մտահաղորդակցության մթնոլորտում: Նույն` որակյալ մտահաղորդակցության շնորհիվ նվազագույնի են հասցվում այդ որոշումների վրա հատվածական շահերի և օտար գաղափարախոսությունների ազդեցությունները:

Ոմանց այս երկրորդը ուտոպիա է թվում, իսկ ինձ համար խնդիր է, որ փորձում եմ լուծել: Ուրիշները պնդում են, թե սա նույնպես ժողովրդավարության տարատեսակ է, կամ էլ դրա կատարյալին մոտ դրսևորումը: Դա այդպես չէ, բայց չվիճենք: Միայն հաստատենք, որ անգամ եթե դա ժողովրդավարություն է, ապա մեզ ծանոթ ժողովրդավարություններից շատ տարբեր է:

Ինձ նաև մեղադրում են, թե <հեծանիվ եմ հայտնագործում>: Բայց մեր ամբողջ կյանքն է բաղկացած հեծանիվներ հայտնագործելուց: Եթե մարդկությունն արդեն հայտնագործել է անիվն ու ատամնանիվը, ղեկն ու հեծանը, փոխանցման շղթան և առանցքակալները, ապա հեծանիվ հայտնագործելը ոչ թե մեղք է, այլ հասունացած անհրաժեշտություն:

<Հեծանիվի հայտնագործումը> սկսենք մի քանի սկզբունքների շարադրումից, որոնք, իմ կարծիքով, պետք է լինեն ազգային ինքնավարության կամ, եթե կուզեք, ազգային ժողովրդավարության հիմքում: Դրանք են ժողովրդավարականին նման գործընթացի (1) անկուսակցականությունը, (2) իշխանությամբ չմիջնորդավորվածությունը, (3) բազմաշերտությունը, (4) անընդհատությունը, (5) ապապարզունակացումը, (6) բազմակողմանիությունը և այլն: Իսկ սկզբունքների որոշման սկզբունքը պետք է լինի պետական կառուցվածքների համապատասխանությունը ազգային ներքին և բնական փոխհարաբերությունների բնույթին և կառուցվածքին:

Անկուսակցականություն: Ինչո՞ւ: Որովհետև կուսակցականությունը պառակտում է: Մրցակցության մեջ երբեք ճշմարիտ ազգային որոշումներ չեն կարող ծնվել, այլ միայն մի հատվածական շահը կարող է գերակայել մյուսի նկատմամբ: Բանավեճին այստեղ փոխարինում է քարոզչական խորամանկությունը, երբեմն նաև բիրտ ուժը:

Ինձ կարող են հակաճառել, թե անկուսակցականություն ընդհանրապես չի կարող լինել և երբեք չի եղել, թե մարդիկ միշտ կբաժանվեն թիմերի: Դա այդպես չէ: Օրինակ, գոյություն ունեն <ներկուսակցական ժողովրդավարության> այնպիսի մոդելներ, որոնցում կուսակցություններ (ֆրակցիաներ) չկան: Դա միայն նպաստում է ներկուսակցական բանավեճերի արդյունավետությանը, քանի որ կոնկրետ խնդիրներ քննելիս մարդկանց փաստարկների ճշմարտացիությունն է հետաքրքրում, այլ ոչ թե սեփական թիմի հաղթանակի ազարտը: Թիմերի ժամանակավոր բաժանումներ կուսակցությունների ներսում առաջանում են գլխավորապես կադրային հարցերի քննության ժամանակ` երբ պաշտոնը շահավետ է: Բազմաթիվ կուսակցություններ հաջողությամբ միմյանցից տարանջատում են շահ պարունակող հարցերը և մնացած որոշումները, նաև փոքրացնում են կադրային հարցերում շահի չափաբաժինը: Նման մեխանիզմներ պետք է փնտրենք նաև մենք` պետության համար:

Մի խոսքով, եկեք պատկերացնենք, թե ազգովի մի կուսակցություն ենք, ընդ որում, ներքին ժողովրդավարությամբ օժտված կուսակցություն, այլ ոչ թե այնպիսին ինչպիսիք ՀՀ կուսակցություններն են: Այստեղ էլ ինձ կարող են մեղադրել, թե եթե (մյուս) կուսակցություններն արգելվեն, ապա կլինի միակուսակցական բռնատիրություն: Նախ, ոչինչ պետք չէ արգելել, որքան ուզում են, թող լինեն կուսակցություններ: Թեպետ, տվյալ դեպքում, դրանք կլինեն սովորական հասարակական կազմակերպությունների, նույնիսկ ակումբների նման, որովհետև քաղաքական կյանքին մասնակցելու համար կուսակցական լինելը նախապայման չի լինի: Երկրորդը, միակուսակցության դեպքում կա ընդունելություն և հեռացում, կա կուսակցականներ-անկուսակցականներ բաժանում, իսկ անկուսակցականության դեպքում բոլոր չափահասներն էլ քաղաքացի են և ոչ ոք չի կարող սահմանափակել նրանց մասնակցությունը որոշումների կայացմանը:

Այստեղ էլ ինձ կարող են առարկել, թե միլիոնավոր ընտրողների հնարավոր չէ տանել կուսակցական ժողովների: Ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է, եթե այդ մարդիկ պատրաստվում են ազգային որևէ խնդրի վերաբերյալ հիմնավորված կարծիք հայտնել: Ժողովը անպայման անիմաստ և ձանձրալի ճառեր լսելը չէ, այլ միասին քննարկելու և որոշելիք խնդիրը բազմակողմանիորեն ընկալելու հնարավորություն: Մեր օրերում հավաքական քննարկումների շատ արդյունավետ ձևեր կան մշակված: Քաղաքացիներից շատերը կորոշեն, որ իրենց խելքի բանը չէ և չեն մասնակցի: Դա նրանց կողմից կլինի շատ ավելի պատասխանատու վերաբերմունք, քան այսօրվա վիճակը, երբ հարյուր հազարավոր անտեղյակ և անտարբեր մարդիկ քարոզչական ապակողմնորոշման կամ խոստում-կաշառքների ազդեցության ներքո տրված քվեով քաղաքական որոշումներ ընդունելու մանդատը հանձնում են շահամոլների այս կամ այն խմբին:

Իշխանությամբ չմիջնորդավորվածությունը: Այո, ճիշտ հասկացաք, իշխանություն չպետք է լինի: Այսինքն չպետք է լինի լիազորությունների այնպիսի կուտակում մեկ խմբի ձեռքում, որը նրան մյուսների վրա իշխող կդարձնի: Քաղաքացիների ինքնիշխանությունը պետք է իմաստափոխվի և վերածվի ազգային-պետական որոշումների կայացմանը մասնակցելու մշտական (բարոյական) պատասխանատվության և (իրական) հնարավորության, այլ ոչ թե սահմանափակվի իշխելու մանդատը հատվածական շահամոլների հերթական խմբին հանձնելով:

Եթե քաղաքացին կարևոր ասելիք ունի կրթական քաղաքականության վերաբերյալ, ապա շատ անարդյունավետ է, երբ նա դա անում է մասնակցելով խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների: Փոխարենը, բոլոր քաղաքացիներին կարելի է ուղղակի կրթական քաղաքականության մշակմանը մասնակցելու հնարավորություն տրամադրել` իրենց պատրաստակամությանը համեմատ:

Այստեղից էլ բխում է ազգային ինքնավարության մյուս սկզբունքը` բազմաշերտությունը:

Ազգային ներքին կառույցը իրականում բազմաշերտ է: Որպես զինապարտներ մենք բանակի անդամ ենք, որպես ներդրողներ և սպառողներ` տնտեսության, որպես հավատացյալներ և հոգևորականներ` Եկեղեցու, որպես ուսուցիչներ և աշակերտ-ծնողներ` կրթության, որպես բժիշկներ և հիվանդներ` առողջապահության և այլն: Ուստի շատ ավելի նպատակահարմար է, որ յուրաքնաչյուր շերտում լինի սեփական ինքնավարությունը, այլ ոչ թե ամեն բան ենթարկվի իշխանական մեկ բուրգին: Ձևականորեն նման անկախություն այսօր ունի միայն Եկեղեցին: Մնացածը ստորադասված են իշխանական բուրգին:

Յուրաքանչյուր շերտում ինքնավարության տեսակը կարող է և պետք է տարբեր լինի: Բանակի (պաշտպանության և անվտանգության) դեմքում այդ ինքնավարությունը ավելի բուրգային կլինի, կրթության դեպքում` գուցե ավելի ազատական, տնտեսության դեպքում այն կարող է շատ ավելի բարդ կառուցվածք ունենալ, բայց յուրաքանչյուրի դեպքում դա պետք է առավելագույնս համապատասխանի տվյալ շերտի բնական կառուցվածքին:

Բացի այդ շերտերը պետք է որոշակիորեն փոխկապակցված լինեն ցանցի մեջ: Օրինակ, եթե բանակը դժգոհ է զինակոչիկների առողջությունից կամ կրթության մակարդակից, ապա պետք է ներկա գտնվի կրթական և առողջապահական շերտերում որոշումների կայացմանը: Այդպես էլ կապահովվի բազմաշերտ ինքնավարության միասնականությունը: Կառավարությունը ոչ թե մեկ նախագահի կամ վարչապետի նշանակած թիմը կլինի, այլ բոլոր ոլորտները ներկայացնող նախարարների խորհուրդ: (նախարար բառը այստեղ համընկնում է իր բուն իմաստի հետ) Այսպիսի կառավարությունը տարին մեկ կարող է փոխել իր ժողովների նախագահին, որը, ի տարբերություն այսօրվա նախագահի, իշխանավոր չի կարող դառնալ:

Առաջին հայացքից այս համակարգը շատ բարդ է թվում, երբ ենթադրում ենք, թե հարյուր հազարավոր մարդիկ կկամենան բոլոր շերտերում մասնակցել որոշումների կայացմանը: Անգամ եթե այդպես լինի, ապա մենք կունենանք տասնյակից ավելի ժողովրդավարություններ` ժողովրդի ակտիվ մասնակցությամբ: Սակայն ես հակված եմ ենթադրել, որ նման համակարգի գոյության ժամանակ կձևավորվեն տարբեր բնագավառների ընտրանիներ և այդ ընտրանիները ձևավորող, նրանց հեղինակությունը ճանաչող, բայց միաժամանակ հետևող և հսկող ավելի ստորին շերտեր: Շերտերից յուրաքանչյուրը բավականաչափ բազմամարդ կլինի, որպեսզի ներկայացնի ողջ ազգը, միաժամանակ շատ ավելի փոքրաթիվ, քան ներկայիս ընտրազանգվածը:

Անընդհատություն: Սովորաբար ժողովրդավարական համակարգերում ընտրությունները տեղի են ունենում մի քանի տարին մեկ: Դրանց միջև ընկած ժամանակահատվածում կայացվում են բազմաթիվ մեծ ու փոքր պետական որոշումներ, իսկ ժողովուրդը ընդհանրապես խաղից դուրս է: Միայն կարող է մասնակցել անիմաստ հանրային քննարկումներին և բողոքի ցույցեր անել: Իսկ մեր դիտարկած ներկուսակցական ժողովրդավարական մոդելները ավելի անընդհատ են և չեն սահմանափակվում ղեկավար մարմնի ընտրությամբ, այլև ընդհանրական որոշումներ են կայացնում բոլոր խնդիրների վերաբերյալ:

Դրա ամենապարզ տարբերակը հաճախակի հանրաքվեներն են: Սակայն այնքան կարևոր չէ որոշումների միասին ընդունումը, որքան քննարկման միջոցով ընդհանուր համաձայնության ձեռք բերումը: Ցանկացած, այդ թվում քաղաքական բանավեճերի իմաստը պետք է լինի ոչ թե սեփական ճիշտը անցկացնելը, այլ ընդհանուր ճշմարտության հանգելը, անկախ նրանից դա տեղի է ունենում դիմացինին համոզելու, նրանից համոզվելու, թե միջինին հանգելու ձևով:

Ուստի տեսականորեն կարելի է կիրառել այսպիսի մի տարբերակ: Քննարկումից անկախ, յուրաքանչյուր ոլորտի համար ունենալ վիճակահանությամբ ընտրված որոշում կայացնողների թիմեր (դատական ատենակալների նման): Ըստ անհրաժեշտության ծավալել բանավեճեր, որոնց հետևելով նրանք կարող են որոշում կայացնել միաձայնությամբ կամ գրեթե միաձայնությամբ: Նման համակարգի լավ աշխատելու դեպքում, բանավեճերը պետք է հանգեն ընդհանուր համաձայնության դեռ նախքան որևէ մարմնում հարցի քվեարկումը: Նման համաձայնության չգոյության դեպքում բանավեճը պետք է շարունակվի: Անհրաժեշտության դեպքում կարող են փորձնական և ժամանակավոր որոշումներ կայացվել:

Նման քննարկումներին մասնակցելը շատ ավելի բարդ է, քան հինգ տարին մեկ, երկու ամիս հեռուստացույց նայելուց հետո, քվեատուփի մեջ թերթիկ գցելը: Սա էլ ապապարզունակացման սկզբունքն է: Բոլոր քաղաքացիները, մյուսներին հավասար, հանրային կյանքի բոլոր շերտերում որոշումների կայացմանը մասնակցելու իրավունք և հնարավորություն ունեն, սակայն դրանցից օգտվելու համար նրանք պետք է որոշ ջանք թափեն և ավելի շատ ժամանակ ծախսեն: Իսկ ամենակարևորն այն է, որ ավելի շատ ջանք թափողն ու ժամանակ ծախսողը ավելի մեծ չափով կարող է ազդել վերջնական արդյունքի վրա:

Օրենսդիր մարմնի ձևավորման գործընթացում մեզ ծանոթ ընտրատեղամասին կարող է փոխարինել տեղական ժողովը: Այն նախնական քննարկում է բոլոր օրակարգային հարցերը և ընտրում իր ներկայացուցիչներին հետագա քննարկումներին մասնակցելու համար: Ընտրում են միայն նրանք, ովքեր մասնակցում են ժողովներին և իրենք էլ պատրաստակամ են ընտրվել և մասնակցել հետագա քննարկումներին ու ընտրություններին: Ընտրությունը կարող է լինել նույնիսկ վիճակահանությամբ: Հետո ներկայացուցիչները մասնակցում են ընտրատարածքային, համայնքային կամ մարզային քննարկումների և ընտրությունների, որի վերջնարդյունքում թարմացվում է օրենսդիր մարմինը` մեկ երրորդով կամ մեկ քառորդով:

Սրանից դուրս առանձին ընթացիկ և կոնկրետ հարցերի շուրջ քննարկումները, ինչպես նաև հանրային հարցումները կարող են շարունակվել: Որոնք շատ կարևոր կլինեն այն պատճառով, որ պատգամավորները որոշումները պետք է կայացնեն գրեթե ընդհանուր համաձայնությամբ, հետևաբար նրանց պետք է համոզել:

Գործադիր մարմինների ձևավորումը կսկսվի ոչ թե տեղամասերում, այլ համապատասխան կոլեկտիվներում: Օրինակ` եթե կրթության ազգային խորհրդում և վարչությունում պետք է ներկայացված լինեն ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ, գործատուներ, կրթության հոգաբարձուներ և այլն, ապա նրանց ընտրությունը պետք է տեղի ունենա կրթության ընթացիկ խնդիրների քննարկմանը զուգահեռ դպրոցներից, համալսարաններից, հետո անցնի համայնքային և մարզային մակարդակները:

Համազգային որոշումներն արդյունավետ կայացնելու համար, դրանք պետք է քննարկվեն բազմակողմանի, քանի որ ցանկացած որոշում միշտ ունենում է բազմակի ազդեցություններ: Ես սովորաբար առանձնացնում եմ այդպիսի 9 ազդեցություն: Նախ որոշումները ազդում են մեր (1) հոգևոր, (2) նյութական և (3) մտագործունեական որակների վրա: Դրանցով մենք նաև ազդում ենք (4) արտաքին աշխարհի և ներազգային կառույցի հիմնական օղակների` (5) ընտանիքների և (6) համայնքների վրա: Բացի այդ մեր որոշումները մեզ պետք է պաշտպանեն (7) արտաքին և (8) ներքին բացասական ազդեցություններից: Վերջապես որոշումները ազդում են մեր (9) ապագայի վրա: Յուրաքանչյուր որոշում համակողմանի կշռադատված կլինի, եթե քննարկվի և ընդունվի բոլոր այս տեսանկյուններից:

Դրա համար, օրինակ, ապագա խորհրդարանը ես պատկերացնում եմ բաղկացած 9 հանձնաժողովներից, որոնցից յուրաքանչյուրը ընտրվում է առանձին և ոչ թե ընտրվելուց հետո է բաժանվում:

Բացի այդ օրեսդիր որոշումները, որպեսզի իսկապես կատարվեն, պետք է ընդունվեն նաև բոլոր գործադիր օղակների կողմից: Այսինքն, եթե այսօր նախագահն է, որպես գործադիրի ղեկավար վավերացնում դրանք, ապա վաղը, ուժի մեջ մտնելու համար, օրենքները պետք է ստորագրվեն բոլոր նախարարների կողմից, իսկ առարկությունների դեպքում դրանք պետք է վերստին քննարկվեն և համաձայնեցվեն:

Չորրորդ հանրապետության խորհրդարանի նախագիծ

135 անդամ, 9 պալատ 15-ական անդամով: Նախագահություն` բաղկացած հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներից, այդ թվում տարին մեկ փոխվող նախագահության նախագահ: Որոշումները ընդունվում են խիստ որակյալ մեծամասնությամբ` չորս հինգերորդով, բոլոր պալատների պարտադիր համաձայնության պայմանով (առնվազն երկու երրորդով): Որոշումները ուժի մեջ են մտնում, երբ ստորագրվում են նախարարների խորհրդի նախագահի և տվյալ օրենքի գործադրող ճանաչված բոլոր նախարարությունների կողմից:

Պալատների կազմը ամեն տարի թարմացվում է մեկ երրորդով: Դա տեղի է ունենում հերթով, հատուկ այդ նպատակով հրավիրված համապետական ներկայացուցչական ժողովներում, որոնք քննարկում են տվյալ պալատին վերաբերող ընթացիկ հիմնախնդիրները, լսում են դրանց վերաբերյալ թեկնածուների կարծիքները:

Ժողովի կազմը (մոտ 200) ձևավորվում է մոտ 50 այլ ժողովներում, որոնք գումարվում են խոշոր համայնքներում կամ փոքր համայնքների միավորումներում: Այդ ժողովները նախապես նույնպես քննարկած են լինում նույն հիմնախնդիրները, լսում են թեկնածուների հավակնորդներին, ընտրում են համապետական ժողովի իրենց ներկայացուցիչներին և մասնակցում են թեկնածուների առաջադրմանը:

Այդ ժողովների մոտ 5000 մասնակիցները (յուրաքանչյուր ժողովը` միջինը 100 մասնակից) ընտրվում են շուրջ 1500 գյուղական կամ թաղային տեղամասային ժողովներում: Ընդհանուր գործընթացին կարող են մասնակցել մոտ 100000 մարդ: Այսինքն 7 ընտանիքից մեկը կարող է ներկայացուցիչ ունենալ դրանում: Եթե մասնակցել ցանկացող ընտանիքների թիվը շատ մեծ լինի, ապա կարելի է ավելացնել ինչպես ժողովների քանակը, այնպես էլ յուրաքանչյուրին մասնակցողների թիվը: Սակայն, եթե հաշվի առնենք, որ ամեն տարի այսպիսի 9 գործընթաց պետք է տեղի ունենա, ապա, ենթադրում եմ, որ մասնակիցների թվերը շատ մեծ չեն լինի:

Համեմատության համար, այսօր ՀՀ-ում կա 74 կուսակցություն, որոնք ենթադրաբար ունեն առնվազն 2000-ական անդամ, որոնք պետք է որ մասնակցեն կուսակցական ժողովներին: Մասամբ դա սուտ է, բայց որոշ կուսակցություններ ունեն 2000-ից շատ ավելի շատ անդամներ: Ու դեռ տասնյակ հազարավոր քաղաքականապես ակտիվ մարդիկ համոզված անկուսակցականներ են: ԽՍՀՄ տարիներին կոմկուսի անդամ էր 200000 մարդ, որոնք հաստատ մասնակցում էին զանազան ժողովների: Իսկ 88-ին պարզվեց, որ դրանցից բացի հազարավոր ակտիվ անկուսակցականներ կային:

 

* * *

Ինչու եմ ես համոզված, որ այս սկզբունքների փոփոխությունը պետությունը ավելի ազգային կդարձնի: Համոզված չեմ: Բայց գիտեմ, որ անգամ ամենանյութապաշտ մարդը, երբ շահ չունի, գործում է միայն ազգային պատասխանատվությամբ: Ես դա շատ եմ տեսել: Հիմա ուզում եմ նույնը տեսնել նաև պետական համակարգում: Ուզում եմ բաժանել մարդկանց շահը, ազգային որոշումների կայացումից: Երկրորդը, համոզված եմ, որ մարդկանց նյութապաշտական սկիզբը ոչինչով ավելի ուժեղ չէ ազգայինից: Այն, ինչ հիմա տեսնում ենք, դա խաղի մրցակցային կանոնների ազդեցությունն է: Ես համագործակցություն են առաջարկում և փորձում ներդնել պետության հիմքում: Ուզում եմ պատասխանատվությունը իրավունքից կարևորել: Եվ ուզում եմ պետության արհեստական կաղապարը համապատասխանեցնել ազգային բնական կառույցին, դրա բազմաշերտությանը, ընտանեկան և համայնքային սուբյեկտայնությանը նույնպես, որի մասին այստեղ գրեթե ոչինչ չասեցի: Եթե ճիշտ լուծումները գտնենք, այդ դեպքում Հայոց պետության տերը կլինեն հայերը: Մարդիկ որոշումների ընդունմանը կմասնակցեն որպես հայեր, այլ ոչ թե որպես օլիգարխներ, նրանց ծառաներ, գլուխը մի կերպ պահող միջին խավ կամ գործազուրկներ:

Ես վստահ եմ, որ հնչեցրածս նպատակներիս համեմատ կոնկրետ առաջարկություններս կարող են նկատելի և դեռևս աննկատ թերություններ ունենալ: Դրանք շտկելու համար ցանկացած, այդ թվում քննադատական օգնություն ընդունելի է, բայց ինձ մի համոզեք, թե հնարավոր չէ:

Հանրապետականը նվիրեցին Տիգրան Սարգսյանին

May 1, 2011

18.11.2009

Կարդալով տարատեսակ անհեթեթ մեկնաբանություններ Տիգրան Սարգսյանի հանրապետականացման մասին, չդիմացա, և որոշեցի ասել ճշմարտությունը:

Հակառակ տարածված կարծիքի, Տիգրան Սարգսյանին, իշխանական թիմում, ոչինչ չի սպառնում: Նա շարունակում է մնալ միակ մարդը, որի խորհուրդներին Սերժ Սարգսյանը հետևում է առանց առարկությունների: Ընդ որում այդ խորհուրդները վերաբերում են ոչ այնքան տնտեսությանը, որը վարչապետի իրավասությունն է համարվում, այլ արտաքին և ներքին քաղաքականության մյուս խնդիրներին, մասնավորապես, հայ-թուրքական կարգավորմանը վերաբերող հավակնոտ նախաձեռնություններին:

Ավելին, Տիգրան Սարգսյանի անդամագրումը ՀՀԿ-ին նշանակում է, որ նա շուտով դառնալու է այդ կուսակցության առաջնորդը, իր հայեցողությամբ ձևավորելու է և անձամբ գլխավորելու է այդ կուսակցության ցուցակը ԱԺ հերթական ընտրություններում:

Վստահ եմ, որ սա զուտ Տիգրանի ընտրությունն է եղել, որը նա կատարել է ունենալով սեփական քաղաքական թիմը ձևավորելու երկու այլընտրանքային հնարավորություն: Ըստ նախնական, բայց արդեն մերժված տարբերակի` իր թիմը նա պետք է ձևավորեր առանձին, Հանրապետականից և գործող կոալիցիայից դուրս:

Ոչ բոլորին է հայտնի, որ Սերժ Սարգսյանի ընկերների մի թևը, որին պատկանում են նաև Տիգրան Սարգսյանը և <Ֆլեշի> նախագահ Բարսեղ Բեգլարյանը, մի քանի տարի փորձում է ձևավորել իր կուսակցությունը կամ միանգամից մի քանի կուսակցություն: Ինչո՞ւ է ռամկավարների մնացորդի ղեկավար Հարութ Առաքելյանը այդքան <սիրում> վարչապետին: Որովհետև նա նույնպես մասնակցում էր այդ նախագծին, սակայն նրան դուրս շպրտեցին դրանից` հավանաբար Սամվել Բաբայանի հետ գործարքի մեջ մտնելու պատճառով, և հիմա պառակտեցին ՌԱԿ-ը: Մի խոսքով, այս փուլում արդեն կան ՀԺԱՄ-ը և ռամկավարներից պոկված արմենականները: ՀԺԱՄ-ը հիմա նոր նախագահ ունի, ով համատեղության կարգով նաև <Ֆլեշի> կողմից ֆինանսավորվող <Բարեպաշտ սերունդ> հիմնադրամի նախագահն է: Իսկ արմենականները նույն այդ հիմնադրամի հարկի տակ գրասենյակ են ստացել: Դրանցից բացի այս թիմում կան նույն <Ֆլեշի> կողմից ֆինանսավորվող մի քանի այլ մասնագիտացված ՀԿ-ներ:

Ըստ հեղինակների մտահղացման, այս ամենը նախ պետք է ծառայեր որպես Սերժի այլընտրանքային հենարար, իսկ նրանից հետո վերածվեր Տիգրան Սարգսյանի հիմնական հենարանի: Սա Տիգրան Սարգսյանի նոր թիմին կազատեր հանրապետականների անցյալի բեռից: 2012-ին Տիգրանը կարող էր սեփական կուսակցությունների դաշինքով մասնակցել ԱԺ ընտրություններին և Հանրապետականի հետ կոալիցիա կազմել: Իսկ արդեն 2017-ին այդ կուսակցությունները կարող էին մեծամասնություն կազմել և ապահովել 2018-ին Տիգրանի նախագահ դառնալը:

Սակայն կուսակցաշինական գործերը դանդաղ են ընթանում: Ուստի Տիգրան Սարգսյանը ընտրեց իշխանությունը ժառանգելու և իր ապագա թիմը ձևավորելու մյուս, պակաս ցանկալի, բայց արդեն պատրաստի տարբերակը: Իր խնդրանքով Սերժ Սարգսյանը նրան նվիրեց Հանրապետական կուսակցությունը:

Սա ՀՀԿ-ի կենսագրությունում նոր երևույթ է: Նախկինում հանրապետականները իրենք էին ծախվում հերթական իշխանապետին: Նախ ծախվեցին ԼՏՊ-ին` երկու անգամ, հետո Վանոյին` անհաջող, ապա Վազգենին` վերջինիս համար անհաջող, Քոչարյանին` ազատելով նրան Հոկտեմբեր 27-ից, վերջապես Սերժին` կանխորոշելով Քոչարյանի հետ նրա առճակատման ելքը: Այս անգամ Սերժը նրանց կարծիքը չհարցրեց, այլ պարզապես նվիրեց իր հավատարիմ օգնականին, ժամանակակից աշխարհի տենդենցներին քաջատեղյակ խորհրդատուին և քաղաքական ժառանգորդին: Շուտով պետք է սպասել, որ Տիգրան Սարգսյանի արհեստավարժները նույնպես կվերածվեն կարկառուն նժդեհականների, իսկ նախկին նշդեհականներից ոմանք կարող է ատեստավորում չանցնեն:

Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք վարչապետը լրիվ է հրաժարվել իր նախնական պլանից, թե փորձելու է համարդել դրանք` ինքը լինելով հանրապետական, ունենալ նաև այլընտրանքային կուսակցություններ: Պարզ չէ նաև, թե արդյո՞ք կիրականան Տիգրան Սարգսյանի հարափոփոխ, բայց միշտ իշխանատենչ և ապազգային պլանները: Գաղտնիք չէ, որ փորձված աղվեսները երկու ոտքով են թակարդն ընկնում: Բայց մի բան պարզ է, որ Սերժի իշխանության դեմ պայքարողները արդեն շատ են ուշացել: Համակարգը փոխելու համար պետք է պայքարել այդ համակարգի ապագայի դեմ: Իսկ այդ ապագան այսօր ներկայանում է Տիգրան Սարգսյանով:

Պատերա՞զմ

May 1, 2011

31.10.2009

Վերջերս ինձ շշուկներ էին հասել, թե Սերժը, շփվելով զինվորականության հետ, նրանց նախազգուշացնում է <պատրաստվել վատթարագույնին>:

Հիմա էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, հայտարարել է, որ, «հնարավոր է` դա նրա վերջին այցը լինի»: Նա ասել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը պատրաստ են պատերազմ սկսել:

Ի՞նչ է սա
- Սերժի խաղաղասիրական նախաձեռնությունների լիակատար ձախողում և իրական պատերազմ
- պայմանավորված պատերազմ, տարածքների հանձնում առանց պայմանգրի և խաղաղապահների մուտք գործելու առիթ 
- ներքին քարոզչություն, որպեսզի վախենանք ամեն ինչ կորցնելուց և համաձայնվենք Սերժի հետ` կեսը տալու հարցում

Մեկնաբանություն

Վայքունեցի: Առավել հավանական են վերջին երկու ենթադրությունները, սակայն խոշորագույն «կորցնողը» ամեն պարագայում լինելու է տխրահռչակ չնախագահ Սերժ Սարգսյանը: Լևոնասերժական իշխանական համակարգն ուղղակի սպառնալիք է Հայաստանի գոյությանը և պետք է իր տեղը զիջի հայաստանակենտրոն պետական կառուցվածքին:

ԱԱ: Խոսակցությունների ամենահավանական նպատակը տարածքների հանձնումից առաջ զինվորականների և արցախցիների հավանական դիմադրությունը կանխելն է: Աբիևի ասածները կարող են նաև ներքին նշանակություն ունենալ, բայց կոնկրետ խոսքը հուշում է, որ նա, հավանաբար, Սերժին է օգնում, հաստատում է նրա <մտավախությունը>:
Մյուս կողմից, մեր օրերում և կոնկրետ դեպքում պատերազմի մասին խոսակցությունները կարող են նշանակել նաև իրական նախապատրաստություն դրան, հատկապես եթե մինչ այդ երկար բանակցություններ են եղել և պետք է ինչ-որ կերպ հիմնավորել <դիվանագիտությունից պատերազմ> անցումը, և հատկապես, եթե այն պայմանավորված պատերազմ է:
Կարծում եմ այսօր օտարներից ոչ մեկի մտքով չի անցնում, թե հայերը կարող են Կուր հասնել, այն էլ այնքան արագ, որ իրենք չհասցնեն միջամտել:
Ամեն դեպքում պետք է պատրաստվել իրական պատերազմի, որի պաշտպանական փուլը հաղթահարելուց հետո, միակ նպատակը պետք է լինի Կուր, իսկ Նախիջևանում նաև Արաքս հասնելը:

Քորեոլեն: Բոլոր երեք տարբերակներն էլ միևնույնն է հանգեցնում են պատերազմի:

ԱԱ: Այո, բայց տարբեր մեկնարկային պայմաններում

Վայքունեցի: Որչափ էլ հանդուգն հնչի, պատերազմը կարող է դառնալ ոչ միայն արտաքին, այլև բազում ներքին խնդիրների սպեղանի:

ԱԱ: Այո, բայց դրա համար վճարվող գինն է շատ մեծ: Նկատի ունեմ, որ հազարավորները կարող էին չզոհվել սպասվող պատերազմում, եթե նորմալ քաղաքական ընտրանի լիներ, եթե այս պատերազմը 1994-ին իսկապես ավարտած լինեինք կամ եթե գոնե բավականաչափ պատրաստ լինեինք նորին: Բայց այդ դեպքում էլ թուրքերը չէին համարձակվի վերսկսել այն:

Յուլիա Վայքունեցին: Միթե չես տեսնում? Երբ որ դու ասում ես, որ պատերազմը կլինի մեր ներքին խնդիրների սպեղանի, դու չես մտածում, որ իրականում պատերազմը միայն նոր խնդիրներ կառաջացնի, ինչպես նաև բազում մարդկանց, հատկապես երեխաների համար կդառնա անձնական ողբերգություն, որից նրանք այլևս գուցե և ուշքի չգան: Դու չէիր, որ ԿՄ-ում տեղավորեցիր զոհված ազատամարտիկների երեխաների նկարները? Որ ներքին խնդիրների սպեղանին դարձավ նրանց վիշտը? Քո ասածը ինձ հիշեցնում է բոլշևիկյան հայտնի “мировой пожар раздуем” արտահայտությունը:Պատերազմը երբեք ոչ մի ներքին խնդիրների լուծում չի կարող հանդիսանալ: Այն կարող է այդ բոլոր խնդիրները ժամանակավորապես ետին պլանի մղել միայն, քանի որ կյանքի ու մահվան առջև ամեն ինչը արժեզրկվում է և ասպարեզ են դուրս գալիս լրիվ այլ մեխանիզմներ ու արժեքներ: Բայց պատերազմն ավարտելուն պես, հին խնդիրները կծառանան մեր ժողովրդի առջև նոր ուժգնությամբ:Պատերազմի որպես փրկության մասին մտածելը դա ինքնախաբություն է: Իհարկե, եթե ճար չի լինի և թշնամին հարձակմանն է անցնելու, պիտի գնանք ու կռվենք, բայց էլի եմ կրկնում, համոզված եմ, դա ելք չէ:

Վայքունեցին Յոիլիային: Յուլյա ջան, դու քաջ գիտես, թե ինչը նկատի ունեմ, սակայն խնդրին մոտենում ես ավելի շուտ կնոջ դիտանկյունից: Խաղաղությանը պիտի արժանի լինես, իսկ մենք դեռ շատ հեռու ենք խաղաղության անդորրը վայելելու արժանի լինելուց: Մեզ այն պարբերաբար պարտադրվելու է մարդկության` որպես կենսաբանական տեսակի և որպես քաղաքակրթական մրցակցության մղիչ անխուսափելի անհրաժեշտություն: Ուստի պիտի միշտ պատրաստ լինենք պատերազմին և չվարանենք այն անվեհերաբար մղելուց, եթե կամենում ենք ունենալ խաղաղություն, անվտանգություն և սեփական Հայրենիքում ապրելու և արարելու իրավունք: Իսկ մարմնի մահով կյանքը չի վերջանում, թեև նման «կրոնական նախապաշարումներով»

Յուլիան Վայքունեցին:

“Խաղաղությանը պիտի արժանի լինես, իսկ մենք դեռ շատ հեռու ենք խաղաղության անդորրը վայելելու արժանի լինելուց:”
Ինչ է, մինչև հիմա չենք վաստակել այն արժանիքը?
Ալեքս ջան, շատ լավ հասկանում եմ թե դու ինչ ի նկատի ունես, բայց էլի չեմ կարծում, որ պատերազմը լուծում է լինելու: Պատերազմը հերթական փորձություն է լինելու, հերթական զարթոնք, հերթական պատրանք, հուսանք, որ հերթական ձեռքբերում, այլ ոչ թե հերթական կորուստ, որից հետո, չեմ զլանում կրկնել, էլի նույն խնդիրների առջև ենք կանգնելու, որովհետև նրանք մեր մեջ են:
իհարկե ես մոտենում եմ կնոջ դիտանկյունից, իսկ կնոջ դիտանկյունը հաշվի չպետք է առնվի? Թե կին, թե տղամարդ, բոլորս էլ այդ ազգի և երկրի պատմության և ճակատագրի կերտողներ ենք, կամ էլ Պատմության քմահաճույքի զոհերը: Իսկ եթե այդպես է, երկուսի կարծիքը, երկուսի մոտեցումը, դիտանկյունը, շահը, հոտառությունը, կանխազգացումը, երկուսի վախն ու երկուսի քաջությունն էլ հավասարապես նշանակալից են:Մեկը առանց մյուսի չենք լինում:
 
ԱԱ: Յուլիան ճիշտ է, երբ ասում է, որ պատերազմից հետո էլի նույն խնդիրների առջև ենք կանգնելու: Պատերազմը ինքնին մեր բոլոր խնդիրները չի լուծելու, ինչպես որ չլուծեց նախորդը: Շատ հնարավոր է, որ այս անգամ էլ, ազգային մարդիկ զբաղված լինեն ռազմաճակատում, իսկ թիկունքում իշխանությանը տիրանա պատեհապաշտների հաջորդ սերունդը:
Իսկ Ալեքսը ճիշտ է, երբ նոր պատերազմը մեր ազգային խնդիրները արմատապես լուծելու առիթ և ավելի մեծ հնարավորություն է համարում: Բայց նախ այդ առիթը կարող է ուղեկցվել շատ մեծ կորուստներով, և երկրորդը, այն դեռ պետք է կարողանալ օգտագործել:
 
Լեռնցի: Կարծում եմ, որ խոսելով անընդհատ պատերազմի հավանականությունների մասին, նրա լինելը ավելի ենք արագացնում և իրականանալի դարձնում:
Ինչևէ, պատերազմ հրահրողները այս տարածաշրջանի հետ կապ չունեցող մարդիկ են, որոնք տարբեր միջոցներով հրահրում են այդ պատերազմները:
Իսկ տուժողը մնում և մնում են ժողովուրդները:
Բայց թող նրանք իմանան, որ գալու է նաև նրանց հատուցման ժամը և այդ անկատարները պատասխան են տալու կատարելության առաջ: Եվ մի ժողովուրդ, ինչպիսին հայերն են, եղել են և միշտ էլ պատրաստ են լինելու պաշտպանել իրենց արդար իրավունքները:
 
Ազատարար: Բոլոր դեպքերում, պիտի միանշանակ ընդունենք, որ ֆուտբոլասերժությունը մոտեցրեց պատերազմը, ամենայն դեպս դրա վտանգը, ու նաև հնարավոր զոհերի պատճառ դարձավ: Ես ուրիշ հարց տամ`
որպես հայ պիտի ցանկանամ ու ընդհուպ կյանքս տամ, որ Հայրենիքս չպարտվի,
բայց հասկանում եմ, որ եթե հաղթենք էս ստրկատիրական կարգերը մի քանի տասնամյակ էլ քարշ կտան: Եվ՞
 
ԱԱ: Միանշանակ չէ: Ընդհակառակը, կարծում եմ, որ պարտության դեպքում դա ավելի հավանական է:
Հաղթել մենք կարող ենք միայն ազգային ոգու ուժով: Եթե այդ ոգին արթուն լինի, ապա ստրկատիրությունն էլ կարելի է հաղթահարել: Ավելին, նախ ստրկատիրությունը հաղթահարելով պետք է վկայես ոգուդ առկայությունը, հետո միայն խրամատում հաղթես:
Պատերազմի սկսվելու դեպքում կոնկրետ իշխանավորների մեղքերը բազմապատկվում են և ես չեմ կարծում, թե նրանք կդիմանան: Այլ հարց է, թե պատերազմի ընթացքում և հետո ով կտիրանա իշխանությանը:
 
Լեռնցի: Թե ով կգա իշխանության, դժվար է պատկերացնել, բայց կարծում եմ, դա կլինի պատմական հնարավորություն, դնել ՀԱՅԿԱԿԱՆ պետական ապարատի հիմքը, ու ինձ ավելի շատ այժմ հուզում է, թե կա արդյոք այդպիսի մոդել, որի գոյությունը շարունական, ավելի վեհ ու ճշմարիտ լինի, քան ներկայիս աշխարհի մոդելները:
Եվ մինչ այդ պահը, կարծում եմ, որ պետք է հիմքերը գցված լինեն:
Եթե նախապատրաստված չլինի այդ հիմքերը, ապա վախենամ պայթյունից հետո լրիվ այլ բան ունենանք, որի հիմքերը մեր հողում այլոք արդեն երկար ժամանակ է գցում են
 
ԱԱ: Այդպիսի մոդելի ձևավորման որոշ աշխատանքի ես մասնակցում եմ սկսած 2003թ-ից: Այն ժամանակ Ազատագրված Տարածքների Պաշտպանության գրասենյակում սեմինարների երկար շարք կազմակերպվեց, որի ընթացքում հնչած բազմաթիվ առաջարկներն ու գաղափարները ամփոփվեցին մի ընդհանուր տեսության մեջ, որը ստացավ <Չորրորդ հանրապետություն> պայմանական անունը: Այն ներառում է պետականության հիմնարար չորս սկզբունքների փոփոխություն և դրանց կիրառության օրինակներ տարբեր բնագավառների համար: Հետո դրանք ներկայացվեցին երիտասարդական մի քանի խմբերի, Երևանի մեթոդաբանական ակումբին և մի քանի այլ խմբերի ու անհատների: Արձագանքները հաշվի առնվեցին: Իսկ վերջերս դրանք որոշ չափով շարադրեցի <Ազգային պետության ծնունդը> հոդվածում, որը գրել էի ի պատասխան Տիգրան Սարգսյանի <Պետության վախճան> հոդվածին: Այնպես որ կառավարությունում էլ են դրանից խաբար և նույնիսկ ինձ հրավիրել են այդ թեմայով զեկուցելու իրենց <ուղեղային կենտրոններից> մեկում: Շուտով այդ սկզբունքները և դրանցից բխող ավելի կոնկրետ դրույթներ ներառված են նաև <Հայկական ընտրություն> պայմանական անունով կուսակցության նախաձեռնող խմբում քննարկվող քաղաքական պլատֆորմում:
Տես նաև իմ գրառումները Չորրորդ հանրապետություն խորագրի ներքո:
 
Լեռնցի: Շնորհակալություն,
Շատ լավ կլիներ, որ երիտասարդների տարբեր խմբերի հետ շարունակական ակտիվ քննարկումների արդյունքում պրոպագանդել այդ դրույթները: Կարծում եմ ժամանակն է, որ Հայկականության պրոպագանդան ընդհատակից դուրս գա:
Միևնույն է, ինչ էլ լինի, ոնց էլ լինի, դրա կրողները և պահպանողները և հետագա փոխանցողները լինելու է ներկայիս երիտասարդությունը և նրան պետք է պատրաստել: Վերջիվերջո ցանկացած խոշոր գործողություն արվում է հենց երիտասարդության էներգիայի, նախաձեռնության հաշվին:
Իսկ այսօր ցավոք կամայական մեկը դուրս է գալիս և հայ երիտասարդության փխրուն ձգտումները ցաք ու ցրիվ անում ու յուրաքանչյուրը իր հետեևից տանում է մի փունջ, արդյունքում կործանելով այդ պոտենցիալը:
Այնպիսի տպավորություն է, որ անտեր է մեր երիտասարդությունը և ինչու ոչ, հենց Հայ Ժողովուրդը:
Եվ շատ կարևոր է այնպես դուրս գալ, որ այն չդիտվի որպես կրկին մի կամայական մեկ:
Հ.Գ. Մի կարևոր հանգամանք: Մեր ժողովրդի պատմության մեջ բազմաթիվ են եղել այն դեպքերը, երբ շատ լավ նախաձեռնություններ կանգ են առել զուտ այն պատճառով, որ ժամանակին ուշադրություն չի դարձվել սերնդափոխության փաստի վրա: Եվ նախաձեռնությունը սկսվել և ավարտվել է նախաձեռնողների կյանքով:

Դաշնակցությունը բաց է թողնում իր պատմական առիթը

May 1, 2011

26.10.2009

Այս օրերին շատերը դաշնակցությունից հեղափոխական մանիֆեստ էին սպասում, բայց ստացան հերթական անողնաշար փաստաթուղթը:

Քաղաքական պլատֆորմը, որով Դաշնակցությունը ղեկավարվելու է առաջիկայում և փորձելու է նաև իր շուրջը միավորել ավելի փոքր քաղաքական խմբերի, մի ավելորդ անգամ ապացուցում է նրա անհամապատասխանությունը քաղաքական պահին, խնդիրների ծավալին և բովանդակությանը, դաշտում զբաղեցրած իր դիրքին և ժողովրդի սպասելիքներին:

Այնպիսի տպավորություն է, թե Դաշնակցությանը ավելի շատ մտահոգում է, թե ինչ կասի իր պլատֆրմի մասին Արևմուտքը, քան այն, թե որքանով այդ պլատֆորմը կարձագանքի հայության, այդ թվում և առաջին հերթին դաշնակցականների հոգիներում և սրտերում:

Ի՞նչ համարժեք և միաժամանակյա փոխզիջում, ի՞նչ եվրաինտեգրացիոն ժողովրդավարություն և ընդդիմության իրավունքներ, ի՞նչ հակակոռուպցիոն գործակալություն, ի՞նչ Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքներ, ո՞ւմ են պետք այս բաները:

Եզրակացությունը միանշանակ է. Դաշնակցությունը երրորդ հանրապետության քաղաքական համակարգի անբաժանելի մասն է և հիվանդ է այդ համակարգում տարածված բոլոր հիվանդություններով:

Մեկնաբանություն

Ազատարար: 4 Հանրապետությունում ընդիմությունը իրավունքներ չպետք է ունենա՞

ԱԱ: Եթե լինի, կունենա: Ավելի շատ պարտականություն, քան իրավունք: Բոլորը կունենան ավելի շատ պարտականություն, քան իրավունք:
Բայց ավելի հավանական է, որ հայերով որոշենք, որ այնպիսի քաղաքական ինստիտուտներ, ինչպիսիք են իշխանությունն ու ընդդիմությունը շատ էլ արդյունավետ չեն: Այսինքն առանձին հարցերի շուրջ, բնական է, տարակարծություններ կլինեն: Սակայն դրանք արտահայտելու համար մարդիկ ստիպված չեն լինի փոխընդդիմադիր ճամբարներ կազմել (կուսակցականալ): Գուցե հնարավոր է ստեղծել միմյանց հասկանալու, համոզելու և ընդհանուր համաձայնության գալու մեխանիզմներ և մեկընդմիշտ հրաժարվել շահամոլական և հատվածական պառակտվածությունից:
Որևէ հարցում մեկը կարող է ինձ համոզել, մեկ այլ հարցում` ես նրան: Անգամ եթե որոշում կայացնելուց հետո մնան դրան անհամաձայն մարդիկ, ապա նախ նրանք շատ քիչ կլինեն, ապա նրանք անհամաձայն կլինեն միայն մեկ կամ մի քանի հարցերում, այլ ոչ թե պետության ամբողջ ընթացքին:

Օսկանյանի իրական պրագմատիզմը

May 1, 2011

23.10.2009

Հայ-թուրքական վերջին զարգացումները քննադատվում են ամենատարբեր ճամբարներից և դիրքերից, որոնք խեղաթյուրում են հարցի բուն էությունը: Դրանցից մեկի աչքի ընկնող ներկայացուցիչն է 10 տարի ԱԳՆ-ն ղեկավարած Օսկանյան Վարդանը: Դա նա էր, որ սկսեց հայ-թուրքական բանակցությունները Ժնևում, որոնք այսօր ավարտվեցին այս խայտառակ արձանագրությունների ստորագրմամբ: ՀՀ առաջին պաշտոնյան, որն արտահայտվեց <օկուպացված> տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին` նույնպես նա էր: Ուրեմն ինչն է այսքանից հետո մտահոգում նախկին արտգործնախարարին: Չէ որ, կարծես ամեն բան ընթանում է նաև իր մասնակցությամբ նախագծված ուղով: Իր խոսքերով` երեք բան:

Նախ այն, որ այս արձանագրությունները բացահայտել են կապը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրների միջև և հիմա կխոչընդոտեն Ղարաբաղյան կարգավորման բնական ընթացքը: Ի՞նչ նկատի ունի: Դե իհարկե, նրա համար բնական ընթացքը տարածքների հանձնումն է: Իսկ կխախտվի այն, քանի որ, եթե առաջ տարածքները պետք է հանձնվեին կարգավիճակի դիմաց, հիմա, նրա կարծիքով, հանձնվելու են Թուրքիայի ճնշման ներքո` սահմանը բացելու դիմաց:

Երկրորդը` Օսկանյանին մտահոգում է, որ արձանագրություններում չի շրջանցվել մեզ և թուրքերին բաժանող պատմական վերքը և փոփոխության է ենթարկվել Ցեղասպանության խնդրի շուրջ բանավեճի բնույթը: Առանձին վերցրած այս մտահոգությունը մեծ վերապահումով հասկանալի կլիներ, եթե չլիներ այն հպարտ հիշատակումը, որ Հայաստանի ոչ մի վարչակազմ Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացրել:

Այս վերջինն էլ հենց Օսկանյանի երրորդ մտահոգությունն է: Նրա կարծիքով արձանագրությունները անզգուշորեն ու կոպտորեն են դիպչում սահմանների և հողային պահանջների խնդրին: Ընդամենը` անզգուշորեն: Իր միտումնավոր խճճված բացատրություններում Օսկանյանը կեղտոտ խաղ է խաղում կարևոր հասկացությունների հետ և Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայության իրավունքը փոխարինում է օսմանահպատակ հայերից խլված ունեցվածքի փոխհատուցման հարցով: Օրինակ ասում է, որ ինքն առայժմ չի պահանջում իր նախնիների տունը Մարաշում: Նկատենք` ոչ թե Մարաշը, այլ միայն այնտեղի տունը: Մեկ այլ տեղում նշում է, որ հողային պահանջը 100 տարի առաջ Թուրքիայում հայկական սեփականության հետ կապված պարզունակ զգացական խնդիր չէ, քանի որ հողային խնդիրը նաև ղարաբաղյան հակամարտության կարևորագույն բաղկացուցիչ է: Սրանով էլ, փաստորեն, հավասարության նշան է դնում 1915-20թթ հայության հայրենազրկման և Արցախյան ազատագրական պատերազմի միջև և ակնարկում, որ մեր Աղդամը հանձնելու դիմաց, և Ցեղասպանությունից չհրաժարվելու դեպքում, կարող ենք մի օր նյութական փոխհատուցում պահանջել Թուրքիայից:

Դիվանագիտական մտքի այս գոհարները շարելուց հետո պարոն  Օսկանյանը արդարանում է, որ ինքը ազգայնական չէ, ոչ էլ ծայրահեղական, և շատ էլ կողմ է թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելուն, և միայն գանգատվում է, որ իր պես կառուցողական քննադատողներին նույն պիտակներն են փակցնում:

Շտապենք հանգստացնել նրան, քանի որ իրականում <օկուպանտի> հեղինակին ազգայնական լինելու մեջ ոչ ոք չի կասկածում: Իսկ իշխող վարչախումբը իր նմաններին ուրիշ անուն է տվել` նախանձողներ: Այս պատվավոր պիտակով նա հայտնվել է հայ-թուրքական բարեկամության մյուս ջատագովների` Տեր-Պետրոսյանի և նրա ընկերների կողքին, որոնք նույնպես նախանձում են, որ իրենց չհաջողվեց այն, ինչը ենթադրաբար հաջողվելու է գործող <ֆուտբոլասերներին>:

Խոշոր հաշվով <ֆուտբոլասերները> և նրանց նախանձողները քիչ բանով են տարբերվում միմյանցից: Երկուսն էլ, Օսկանյանի խոսքերով ասած, չեն խուսափում նոր հարաբերություններ կերտելու բարդ գործընթացի քաղաքական, հոգեբանական և գործնական դժվարություններից, երկուսն էլ թուրքերի հետ փնտրում են 21-րդ դարին հարիր, անկեղծ և հարգալից, հեռանկարային հարաբերություններ: Միակ տարբերությունն այն է, որ Օսկանյանին թվում է, թե արձանագրությունները վատ են ձևակերպված, լի են հակասություններով և վատ սպասելիքներով, իսկ նրա հաջորդին, հակառակը, թե այս արձանագրությունները հենց այդպիսի հեռանկար են բացում:

Ուստի թուրք-սերժական սերտացումը իրապես դատապարտողները պետք է զգույշ լինեն և հստակորեն սահմանազատվեն հին ու նոր նախկինների կեղծ քննադատություններից: Գոյություն ունի հիշյալ արձանագրությունները մերժելու միայն մեկ հիմնական պատճառ` դրանցով փորձ է արվում օրինականացնել Արևմտյան Հայաստանի զավթումը և հայաթափումը Թուրքիայի կողմից: Անգամ եթե այս գործընթացը ոչ մի կապ չունենար Արցախում տարածքներ հանձնելու մյուս ոտնձգության հետ, միևնույն է այն հայրենիքի ուրացում է և դավաճանություն:

Դաշնակցության մտածելու ժամանակը սպառվում է

May 1, 2011

21.10.2009

<Այսօր այս հարցերը թողնենք և ասենք՝ Սերժ Սարգսյա՛ն, հեռացի՞ր։ Սերժ Սարգսյանին աթոռից իջեցնենք, Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն նստեցնենք իր աթոռին։>

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի այս տեսակետը շատ անկեղծ է թվում և վկայում է ինքնավստահության խիստ պակասի մասին, որն առկա է այսօր Դաշնակցությում:

   Շատերն այսօր Դաշնակցությունից ավելին են սպասում քան պարզապես ստորագրահավաք, հանրահավաք կամ հացադուլ: Մարդիկ գիտակցում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի կապիտուլյացիան կանխելու միակ միջոցը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից: Դրա համար բավարար չէ նույնիսկ հրաժարական պահանջելը, որովհետև պարզից էլ պարզ է, որ ոչ ոք, հենց այնպես, հրաժարական չի տա: Սակայն անգամ նման պահանջից Դաշնակցությունը խուսափում է: Ինչո՞ւ:

   Ասում են, թե այդ դեպքում Տեր-Պետրոսյանը կգա: Ինչպե՞ս: Ո՞վ այդ հաշվարկն արեց: Նման բան չկա և չի կարող պատահել: Եթե որևէ ուժ կարողանա Սերժին հեռացնել իշխանությունից, ապա հենց այդ ուժի ներկայացուցիչն էլ կզբաղեցնի նրա տեղը: Առաջին նախագահը վաղուց այդ ուժը չէ: Բացի այդ, քաղաքային ընտրությունները ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանը արդեն այն ժամանակ կորցրել էր իր շուրջ 400 հազար համակիրներից առնվազն 300 հազարին, որոնք նրան էին միացել իշխանափոխության հույսով: Այսօր այդ հույսին ավելի մեծ չափով կարող էր և գուցե դեռ կարող է տեր կանգնել Դաշնակցությունը: Մի թե՞ իսկապես վախենում են, որ իրենց պայքարի պտուղներն ուրիշը կվայելի: Անհեթեթություն է: Իրական պատճառը պետք է ուրիշ տեղ փնտրել:

   Ամենայն հավանականությամբ Դաշնակցությունը Լևոնից չի վախենում, այլ Սերժից: Պարզ է, որ իշխանափոխության իրական հզոր ալիք առաջնորդելը հրահրելու է իշխանությունների ոչ պակաս հզոր հակազդեցությունը` այն էլ առանց միջոցների միջև խտրականություն դնելու: Վտանգվելու են բիզնեսներ և պաշտոններ, հետապնդվելու և ձերբակալվելու են մարդիկ, բռնությամբ ցրվելու են ցույցեր և այլն: Որքանո՞վ է պատրաստ Դաշնակցության կառույցը նման փորձության և զոհողությունների:

   Եվ պատրաստ է, և պատրաստ չէ: Եթե Դաշնակցության ղեկավարները անձամբ պատրաստ լինեն նման զոհողության, ապա դա հաղթանակի վստահություն կներշնչի շարքերին, համակիր քաղաքական միավորներին և ի վերջո ալիքի նման կտարածվի ժողովրդի մեջ: Սակայն Դաշնակցության 2009-ի ղեկավարները տարբերվում են իրենց 90-ականների առաջին կեսի տեսակից: Նույն մարդիկ են, բայց այսօր մի քիչ ծերացած ու կորցնելու ավելի շատ բան ունեն: Իշխանափոխությունը միշտ ռիսկ է: Իսկ ռիսկի են դիմում նրանք, ովքեր կորցնելու ավելի քիչ բան ունեն, քան ստանալու:

   Մյուս կողմից, այսօր պատմությունը Դաշնակցությանը հազվագյուտ առիթ է մատուցել: Դրանից չօտվելու գինը կարող է ավելի մեծ լինել, քան օգտվելու հետ կապված ռիսկը: Կհաղթահարի արդյո՞ք 2012թ. Դաշնակցությունը 5 տոկոսանոց շեմը, եթե ոչինչ չկարողանա հակադրել Ցեղասպանությունից հրաժարվելուն և ներկա սահմանը ճանաչելուն, ինչպես նաև Ադրբեջանին տարածքներ հանձնելուն: Խիստ կասկածելի է: Իսկ թե ի՞նչ կկատարվի կուսակցության հետ դրանից հետո` կարելի է պատկերացնել:

   ՀՅԴ ղեկավարներից է կախված, թե որ ռիսկը նրանք ավելի մեծ կհամարեն: Կարծում եմ կլինեն ու արդեն կան ներքին բարդ տարակարծություններ և, ինչպես միշտ, կհանգեն վատագույն լուծման` ինչ-որ անհասկանալի փոխզիջման: Ափսոս, որովհետև, վճռական որոշման դեպքում, վստահ եմ, հեղափոխության համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը շատ արագ կհավաքվեր: Այն նվազագույնը կհետաձգեր կտրուկ քայլեր կատարելու իշխանական փորձերը ընդհուպ մինչև հաջորդ ընտրություններ: Իսկ ընտրությունների ժամանակ` իսկապես հեղափոխական Դաշնակցությունը իր ավանդական մոտ 100 հազար համակիրներին կգումարեր Կոնգրեսից հույսները կտրած առնվազն 300-350 հազարին, գումարած ևս մոտ 150-200 հազար, որոնք նախկինում պասիվ էին մնացել` չուզենալով աջակցել ոչ Լևոնին, ոչ Սերժին, կամ պատահական ընտրություն էին կատարել: Տեր-Պետրոսյանից անհամեմատ ավելի մեծ համակիրների զանգված, ավելի կազմակերպված կառույց, հեռուստատեսություն, և ամենակարևորը, իսկապես ազգային-հեղափոխական գաղափար ունենալով, նրանք ուղղակի դատապարտված կլինեին հաղթելու:

   Իսկ առայժմ Դաշնակցությունը զբաղված է անիմաստ գործերով` դեպուտատներին համոզելով: Չեն համոզվելու, վավերացնելու են, հետո էլ Արցախում են տարածքներ հանձնելու: Իսկ Բյուրոյին վճռական որոշում կայացնելու համար հատկացված թանկարժեք ժամանակը սպառվում է:

30 Արծաթ

May 1, 2011

08.10.2009

Հայ-թուրքական «հաշտության» դրամատիկ զարգացումներին հետևողները հաճախ հակված են ենթադրել, թե սա արտաքին ուժերի կողմից Հայաստանի թույլ, ապօրինի և անհենարան իշխանություններին պարտադրված գործընթաց է: Սակայն ավելի ուշադիր նայելիս շատերն են նկատում, որ դրա նախաձեռնողը, գլխավոր ջատագովը և քարշակը այնուամենայնիվ Սերժ Սարգսյանն է: Նորմալ մտածող հայի համար թուրքերի հետ հարաբերություններ կարգավորելու ընտրված ձևն ու բովանդակությունը այնքան ակնհայտ վնասակար են, որ մենք չենք կարողանում պատկերացնել, թե ինչպես Հայաստանը ղեկավարող և Արցախյան պատերազմի հետ որոշ առնչություն ունեցող մարդը կարող է հակառակում համոզված լինել: Եվ երբ տեսնում ենք, թե ինչպես է Սերժ Սարգսյանը բոցաշունչ ճառում, հասկանում ենք, որ մեր մեկնաբանությունները թերի են: 
 

«Հավատացյալ» նախագահը 
 
Սերժ Սարսյանը որպես պետության ղեկավար շատ քիչ բանով է տարբերվում իր նախորդից: Սակայն երկու կարևոր տարբերություն այնուամենայնիվ կա: Նախ Ռոբերտ Քոչարյանը համոզված աթեիստ էր և չէր թաքցնում դա: Իսկ նրա ժառանգորդը հավատացյալ է կամ իրեն այդպես թվում է: Հնարավոր է միայն վերջերս «դարձի եկած» կամ «դարձի բերված» հավատացյալ: Եվ երկրորդը` Ռոբերտ Քոչարյանը բավական ինքնահավան և մեծամիտ էր ու խորհրդականների կարիք չէր զգում: Իսկ Սերժ Սարգսյանը շատ ավելի ենթակա է «խորհրդականների» ազդեցությանը: Հատկապես նրանց, ովքեր համատեղության կարգով նաև «դարձի բերողներ» են: Այս երկու հանգամանքները բոլորովին էլ անկարևոր չեն նրա շարժառիթները հասկանալու համար: 
 
«Ամեն իշխանություն Աստծուց է» 
 
Մարդը միշտ հակված է իր մասին լավը մտածել: Կաշառակերը չի մտածում, թե ինքը հանցագործություն է կատարում, այլ կարծում է, թե իր երեխաների ապագայի մասին է հոգում և համոզված է, որ ուրիշ մեկը իր տեղում նույնը կաներ: Շրջապատված ամրոցի բանալիները թշնամուն հանձնող դավաճանին չի թվում, թե ինքը դավաճանում է: Նրան թվում է, թե հայրենակիցներին թշնամու ողորմածությանը հանձնելով փրկում է նրանց անխուսափելի մահից: Հայրենակիցներին թալանելու, հետո կաշառելու, շատերին հարկադրելու, անհնազանդներին բանտարկելու, իսկ ոմանց էլ սպանելու գնով իշխանությանը տիրացած մարդուն նույնպես արդարացումներ են պետք սեփական խիղճը հանգստացնելու համար: «Ջուրը մտնողը թրջվելուց չի վախում», «ժողովուրդը իր օգուտը չի հասկանում», «մյուսները, որ գան, ինձնից վատն են լինելու». սրանք տարածված արդարացումների շարքից են: Սերժ Սարգսյանն էլ սրանով կբավարարվեր, եթե նրան «դարձի բերողները» չհուշեցին արդարացումներից լավագույնը. «ամեն իշխանություն Աստծուց է»: Սա իհարկե այս առիթով չի ասված, բայց հիմա ինչ կարևոր է: Իսկ կարևոր է այն, որ ենթական մտածի, թե ինքը ոչ թե ճիվաղ է այլ Աստծուց շնորհյալ: 
 
«Առաքյալը» 
 
Բարձրյալը հենց այնպես շնորհներ չի շռայլում: Հետևաբար իշխանության շնորհին արժանացածը պետք է ինչ-որ առաքելություն ունենա: Իսկ եթե «առաքյալը» միանգամից գլխի չի ընկնում, թե որն է իր առաքելությունը, ապա հուշարարներ միշտ էլ կգտնվեն: Կմտածեր արդյոք կևորկովյան ժամանակների կոմերիտական չինովնիկը, թե ինքը մի օր հայ ժողովրդին առաջնորդելու է հետարդյունաբերոկան հասարակարգ (պոստինդուստրիալ), ազատելու է նրան հարևանների դեմ տածած դարավոր թշնամանքից, որպեսզի լուսավորի գիտությամբ և մի շարք բնագավառներում դարձնի տարածաշրջանային լիդեր: Իսկ հիմա նա համոզված է, որ հենց դա է անում: Ընդ որում անում է հերոսաբար և անձնազոհաբար, ինչպես վայել է առաքյալին, հաղթահարելով անմիտ, անհավատ և 21-րդ դարի իրողություններին անտեղյակ իր քննադատների դիմադրությունը, համարձակորեն պատրաստ մրցակցելու Թուրքիայի հետ պոստինդուստրիալ հասարակարգում: 
 
Երեսուն արծաթը 
 
Կեղծ առաքելական այս պատմությունը պետք է իր վերջաբանն ունենա: Մեր օրերում և նման դեպքերում երեսուն արծաթը հանձնում են Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Մեր «առաքյալը» հավանաբար այնտեղ կմեկնի իր երկու սիրելի հարևանների ձեռքերը բռնած: Սրանք մի քիչ զարմացած կլինեն, թե այդ ինչպես իրենց հաջողվեց առանց պատերազմի խայտառակ պարտության մատնել հայ ժողովրդին: Ցեղասպան օսմանցին և ոչ պակաս ցեղասպան կովկասյան թաթարը նույնպես նոբելյան մրցանակ կստանան, բայց երեսուն արծաթ կստանա միայն «հուդան», իսկ հետո…

Ստորագրության շուրջ
11.10.2009

Եթե ճիշտ է, որ ստորագրությունը ձգձգվել է Ղարաբաղի կարգավորման մասին թուրքի ելույթում առկա հիշատակման պատճառով, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ այդ մասը պարզապես չհանվեց, այլ ելույթներն ընդհանրապես: Պետք է ենթադրել, որ դրան էլ թուրքը չի համաձայնվել, որովհետև խոսել և Ղարաբաղի մասին չասելը նրա համար սուտ խոսել կլիներ:
Փաստորեն Նալբանդյանը բավականաչափ դուխ ունի ինչ-որ բանի <ոչ> ասելու ու 6 գերարտգործնախարարի մի երկու ժամով գործից գցելու համար: Միայն թե այդ բանը նա անում է, երբ իրենց դեմքը փրկելու անհրաժեշտություն է առաջանում: Բայց այսքանից հետո դա միթե այդքան կարևոր էր:

Ներքին Թշնամիներ
11.10.2009

Չգիտեմ, ո՞վ, ինչպե՞ս, բայց իմ կարծիքով մեր ներքին թշնամին սահմանն անցավ: Ու ով համաձայն է եղել դրան ու քարոզել է այս դավաճանությունը, ով ծափահարել է, ով դա որպես մեր` հայերիս դեմ տարած հաղթանակ է համարել,անգամ նա, ով պարտավոր էր դեմ խոսել, բայց անձնական շահի պատճառով լռել է, նրանք բոլորը այլևս իմ անձնական թշնամիներն են` թուրքից բեթար:
Ու թող ոչ ոք ինձ չհամոզի, թե սրանց մեջ կան մարդիկ, ովքեր հայ ժողովրդի մասին մտածելով են կողմ թուրքի հետ եղբայրանալուն: Ես դեռ չեմ տեսել մեկին, որ շահ չունենա և այս դավաճանությանը կողմ լինի: Սպասվող հաջորդի մասին էլ չեմ խոսում:
Բիզնես, խնամիություն, հարևանություն, չգիտեմ էլ ինչ, ամեն ինչ մի կողմ է դրվում: Թշնամու հետ նման բաները համատեղելի չեն:

Հիմնավոր Կասկած

May 1, 2011

06.10.2009

Կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանը կամ նրա հանձնարարությամբ Նալբանդյանը արդեն ստորագրել են (կամ առաջիկա շաբաթներին կստորագրեն) Ղարաբաղյան կարգավորման շրջանակային համաձայնագիրը: Այն պետք է որ պարունակի <էական առաջընթաց>, որն անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիայի խորհրդարանը վավերացնի <արձանագրությունները>:

Նաև կասկածում եմ, որ այդ արձանագրությունները ստորագրված են (կամ պիտի ստորագրվեն) ապագայի մի ամսաթվով և ի պահ են հանձնված (կամ կհանձնվեն) Մինսկի խմբին, որը դրանք պետք է հրապարակի մի որոշակի օր, սահմանի բացումից հետո: Սակայն Թուրքական խորհրդարանը, նախապես տեղեկացված լինելով նման երաշխիքի մասին, հեշտությամբ կվավերացնի ստորագրված <արձանագրությունները> ու Ադրբեջանն էլ առանձնապես չի առարկի:

Բացի այդ, կասկածում եմ, որ շրջանակային համաձայնագիրը ներառում է 5 շրջանների անվերապահ հանձնում առաջին փուլում, իսկ մյուս փուլերում փոխպայմանավորված քայլեր, օրինակ, Քարվաճառի հանձնում ԼՂ հանրաքվեի արդյունքների ճանաչումից հետո:

Ո՞վ կարող է հուշել մի հայտարարություն կատարված Էրդողանի, Գյուլի, Ալիևի, Սերժի, Նալբանդյանի, նրանց մանկլավիկների, Մինսկի խմբից որևէ մեկի կողմից, որը հակասում է այս կասկածվող սցենարին:

Պոստուլատներ

May 1, 2011

25.09.2009

Վերջերս մեր այսօրվա սիրելի հոբելյարը` infernoarm-ը մեզ ներկայացրեց իր հերթական հետաքրքիր վերլուծությունը` <Карты, два ствола и четыре Президента> վերնագրով: Իսկ ինչ կարող եմ ես նրան նվիրել: Իհարկե` պատասխան վերլուծություն կամ քննադատություն, բայց ավելի լավ է չորս պոստուլատ իր հետագա վերլուծությունների համար` հույսով, որ դրանք օգտակար կլինեն, կհաստատվեն կամ կհերքվեն նրա մյուս վերլուծություններում: Ծնունդտդ շնարհավոր, Հայկ: 

Պոստուլատ 1

Սերժ Սարգսյանին ոչ ոք չի ստիպում հանձնել Արցախի տարածքները Ադրբեջանին և ճանաչել Արևմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Առավել ևս նա դա չի անում լեգիտիմության պակասի կամ մարտիմեկյան դեպքերի պատճառով: (ԼՏՊ-ի և նրա վկաների պնդումները այդ մասին բացարձակապես անհիմն են) Այդ բոլոր` իրապես դավաճանական քայլերը Սերժ Սարգսյանը և նրա խորհրդատուները գործում են սեփական նախաձեռնությամբ, սեփական համոզմունքների և ծրագրերի համաձայն: Անձամբ իրենց համար և իրենց կարծիքով նաև ժողովրդի համար նրանք հեշտ կյանք են փնտրում, առանց թշնամի հարևանների, առանց զոհողությունների, առանց մեծ բանակ պահելու կամ միջազգային հանրությանը հակադրվելու անհրաժեշտության, առևտուր անելով և հարստանալով: Նաև համոզվածորեն պնդում են, որ դա անհրաժեշտ է 21-րդ դարում մրցունակ լինելու համար, քանի որ հաշտվելով թշնամիների հետ իրենք կկարողանան անվտանգության վրա ծախսվող աղքատիկ ռեսուրսները ուղղել դեպի կրթություն, դեպի շփումներ առաջադեմ աշխարհի հետ և նրա փորձի յուրացում, դեպի ժամանակակից ենթակառուցվածքներ և այլ ռազմավարական ուղղություններ: Իսկ տարածքների (հայրենիքի) նշանակությունը, նրանց կարծիքով, գլոբալացված աշխարհում խիստ նվազելու է: Այս խաղում Սերժը բոլորովին էլ չի խճճվել: Նա իրեն բավականաչափ ինքնավստահ է զգում, որովհետև ներքին հակառակորդները անչափ թույլ են և շարունակում են թուլանալ, իսկ արտաքին հակառակորդներ չունի, որովհետև սկզբից գնացել է կատարելու այն, ինչ Հայաստանի ղեկավարներից վաղուց սպասում էին: 

Պոստուլատ 2

2007թ <մեծ քաղաքականություն> վերադարձած ԼՏՊ-ն իշխանության չի ձգտել և այսօր էլ չի ձգտում: Նա շարունակում է խաղալ միայն հանուն պատմության: Ընտրություններից առաջ Վազգեն Սարգսյանի ընտանիքին և երկրապահներին <սպարապետի> 1998-ի սխալը խոստովանեցնելուց հետո, ինչպես նաև ընտրությունների ժամանակ իր մյուս մրցակից Վազգեն Մանուկյանին քաղաքական դիակ դարձնելուց հետո, նա շարունակում է հետապնդել երեք թիրախ: Նախ ապացուցել, որ <պատերազմի կուսակցությունը> (այսօր ի դեմս Սերժի) անում է նույնը, ինչի համար, որ իրեն ժամանակին հեռացրեցին, բայց ավելի վատ է անում, որովհետև իր համեմատ ավելի հիմար է, ապօրինի և հանցագործ: Երկրորդը` թույլ չտալ այլ ընդդիմադիր բևեռի ի հայտ գալը և մաքուր պահել ընդդիմադիր դաշտը, որպեսզի 2012թ միայն կոնգրեսական-հհշ-ական իր ընկերները զբաղեցնեն խորհրդարանում ընդդիմությանը հատկացվող փոքրաթիվ տեղերը: Դրանով ԼՏՊ-ն կատարած կլինի իր պարտքը 1998-ին իր հետ հրաժարական տված թիմակիցների նկատմամբ: Երրորդը` նա շարունակում է պայքարել իր գաղափարական հակառակորդների` <ազգայնականների> դեմ (լինեն դրանք դաշնակներ կամ կոնգրեսական ազգայնականներ, թե այլ), ցույց տալու համար, որ նրանց հետևորդների թիվը Հայաստանում շատ սակավ է, հատկապես իր հետևորդների համեմատ: Եվ վերջապես, նա բոլոր առիթներով և անհեթեթ հիմնավորումներով տևական ընդմիջումներ է վերցնում և ժամանակ է ձգում (քանի որ այլևս ասելիք չունի) և նախապատրաստում է իր վերջնական և հնարավորինս արժանապատիվ հեռանալը (արդյունքների ի սպառ բացակայության պայմաններում): 

Պոստուլատ 3

Ի տարբերություն ԼՏՊ-ի, Ռոբերտ Քոչարյանը ավելի երիտասարդ է, պակաս խելամիտ և իհարկե ուզում է վերադառնալ իշխանության: Սակայն նա երբեք չի փորձի դա անել հակադրվելով գործող վարչախմբին, պայքարելով նրա դեմ, նա երբեք ռիսկի չի գնա և չի խախտի խաղի թույլատրված կանոնները: Առավել ևս նա չի ուզում պայքարել հանուն Ղարաբաղի կամ այլ գաղափարի: Իրականում նրա գաղափարները ոչինչով չեն տարբերվում Սերժի գաղափարներից: Իշխանությունը նա փորձելու է վերադարձնել մի միայն փողով և մի միայն փողի համար: Հնարավոր է նա սպասում է կամ կանխատեսում է Սերժի ձախողում և հեղինակազրկում նաև իշխանական և բիզնես վերնախավի աչքում և պատրաստվում է օգտվել առիթից: Այդ դեպքում նա պետք է պատրաստ լինի ասելու <այս հիմարին իշխանություն տվեցինք, ամեն ինչ փչացրեց, թողեք նորից ես կարգ ու կանոն հաստատեմ>: Իսկ եթե Սերժը դիմանա, ապա Քոչարյանը բավարարվելու է ժամանակի ընթացքում նորից իշխանության փայատեր դառնալու փորձով, իսկ դրա համար նա չպետք է խախտի խաղի կանոնները: Բացի այդ Քոչարյանը, Սերժի համեմատ, ակնհայտորեն թույլ խաղացող է, եթե հիշենք, թե ինչպես, երբ դեռ նախագահ էր, Սերժը նրան պարտության մատնեց: Քոչարյանը իհարկե ավելի է հակված ուժային քայլերի, սակայն այդ հակումը նա միշտ դրսևորել է միայն երբ անսահմանափակ իշխանության տեր էր և գործնականում անպատժելի: Իսկ հիմա ուժային քայլերը ոչ միայն իրենց էությամբ, այլև ձևով հանցագործություններ կլինեին: Նման քայլի դիմելը նրա համար շատ և չարդարացված ռիսկային է: 

Պոստուլատ 4

Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու և Արևմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու խաղում որևէ արտաքին ուժ դիրրիժորի դեր չի կարող ստանձնել: Թե ինչ են նրանք մեզնից միշտ ակնկալել ընդհանուր առմամբ միշտ պարզ է եղել: Պարզ է եղել նաև, որ տարածաշրջանում բոլոր արտաքին խաղացողները իրենց շահն են հետապնդել և մրցել միմյանց հետ: Սակայն այդ բանը նրանք միշտ արել են խաղալով տարածաշրջանի ներքին սուբյեկտների հակասությունների վրա: Իսկ երբ այդ սուբյեկտների շահերը համընկնում են, ինչպես որ հիմա համընկնում են Հայաստանի ղեկավարության, իսկ մյուս կողմից Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները, ապա արտաքին ուժերի խաղալու հնարավորությունները խիստ սահմանափակվում են և նրանք ստիպված են լինում խաղալ տեղական կանոններով: Դա է հիմա տեղի ունենում մեր տարածաշրջանում: Հայաստանի հանկարծակի և արագացված հրաժարումը իր բոլոր իրավունքներից և հավակնություններից ստիպեց ԱՄՆ-ին և Ռուսաստանին փորձել հարմարեցնել գործընթացը իրենց նպատակներին կամ հակառակը` իրենց նպատակները հարմարեցնել իրենց կամքից անկախ սկսված գործընթացին:

Մեկնաբանություն
Յուլիա: Ցիտում եմ`
“Անձամբ իրենց համար և իրենց կարծիքով նաև ժողովրդի համար նրանք հեշտ կյանք են փնտրում, առանց թշնամի հարևանների, առանց զոհողությունների, առանց մեծ բանակ պահելու կամ միջազգային հանրությանը հակադրվելու անհրաժեշտության, առևտուր անելով և հարստանալով:”
Արմեն-ջան, գիտես, դու նոր ինչ արեցիր? Դու տվեցիր երջանկության սահմանումը, ճիշտ այդպես, ինչպես այն ընկալում է ոչ միայն հայերի, այլ առհասարակ ողջ երկրագնդի բնակիչների ճնշող մեծամասնությունը:

ԱԱ: Բայց դա երջանկության կեղծ սահմանում է, թեև ընդունում եմ, որ շատերին թվում է, թե երջանկությունը դա է: Իսկ իրականում դա ինքնասպանության սահմանումն է:

Յուլիա: “Жизнь – болезнь со 100% смертельным исходом, передаваемая половым путем” ;-)))

ԱԱ: Ծանոթ կատակ էր: Անհատ մարդու դեպքում` նաև ճիշտ: Այն ընդհանրապես կարելի է կյանք չհամարել: 70-80 տարի, ի՞նչ են դրանք հավերժության համեմատ:
Բայց, օրինակ, ընտանիքի կյանքը, պապերից մինչև ծոռներ, ավելի հարատև է ու անգամ երկարաժամկետ հեռանկարում մահացու ելքի հավանականությունը 100 տոկոսից շատ պակաս է: Ազգերինը` առավել ևս: Սրա չգիտակցումն է ինքնասպանությունը: Իսկ սեռական ճանապարհով, այնուամենայնիվ, փոխանցվում է հավերաժական կյանքը, որը մենք կարող ենք ընդհատել, բայց կարող ենք նաև պահպանել:

Յուլիա: “Սեռական ճանապարհով, այնուամենայնիվ, փոխանցվում է հավերաժական կյանքը” +100 ;-))
Практически афоризм!
Ուզում եմ ասեմ, որ քաղաքականության մեջ նա է հաջողությանը հասնում, ով ժողովրդին երջանկությունն է խոստանում հնարավորինս հստակեցված և պարզեցված տարբերակով:
“Лучше быть здоровым и богатым, чем больным и бедным” (народная мудрость)

ԱԱ: Դրա համար էլ ես սիրում եմ ասել, որ քաղաքական գործիչ չեմ, այլ ազգային: Մյուս կողմից, միշտ չէ որ այդպես է: Օրինակ, երբ <երջանկության մեխանիկայի> առաջին արդյունքները մարդիկ սկսեն զգալ իրենց կաշվի վրա, այդ ժամանակ ուրիշ տեսակի քաղաքականություն արդյունավետ կդառնա :

Յուլիա: Այդ ժամանակ կծլի մեկ ուրիշ պարզեցված երջանկության բանաձև, այնուհետև այն էլ կտապալվի, և այսպես անվերջ….
“երջանկություն անցիր կողքովս
դու հարատև չէս
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Եվ հեռանալիս չնախազգուշացնես….”
Լավ, այս լիրիկական նոտայի վրա ես լռում եմ, իսկ դու կարող ես պատասխանել ավելի լուրջ զրուցակիցներին: ;-)))

Ֆրիդոմ: Արմեն Համաձայն եմ լիովին հատկապես առաջին կետի հետ:
Ես չգիտեմ ով ոնց է ներդրել էս միֆերը իբր թե գերտերությունները ուզում են որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի սահմանները:
Կամ իբր ուզում են Ցեղասպանության հարցը փակել:
Այդպիսի բան ՉԿԱ
Գերտերությունները ուզում են ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ այդ հարցերը ու խլել դրանից օգտվելու իրավունքը Հայաստանից ու նրա տգետ վերնախավից:
Էդ հարցերը ոչ մեկ էլ չի փակելու որովհետև դրանք գերշահութաբեր ու գերկարևոր հարցեր են: Ու եթե մի տկարամիտ հայ նախագահ հանկարծ ուզենա էլ դրանք փակել ապա նրան այնպիսի հոկտեմբերի 27 կանեն որ սաղ կյանքերը չմոռանան:
Ոչ մի հայ-թուրքական հաշտեցում էլ չի լինելու, լինելու է պարբերաբար էշ-նահատակություններ, գնալու են Թուրքիա գործ բացեն թուրքերի հետ քեֆ անեն հետո իրենց մորթելու են սպանելու են իսկ Արևմուտքն էլ ամեն մի հայի կաթիլը դարձնելու շահութաբեր գործ:
Ոնց որ էն Դինքին սպանեցին ու մի ժամ հետո պլակատները կազմ պատրաստ էին:
Մոտավորապես նույն էլ Արցախում, ազատագրված տարածքները չեն ուզում Ադրբեջանին տան ուզում են իրենք վերցնեն ուղղակի դեռ չեն պայմանավորվել ով պետք է վերցնի դրա համար էլ սպասում են ստատուս-քվո են պահում:

ԱԱ: Այո, գերտերությունները ամեն ինչում իրենց օգուտն են փնտրում: Սակայն երբ հարցի բուն տերն է հրաժարվում հարցից, գերտերությունները չեն կարող այն միայնակ շարունակել շահարկել: Թվում է, թե այդ դեպքում նրանք պետք է խանգարեն, որպեսզի Հայաստանի ղեկավարները չկարողանան հրաժարվել իրենց իրավունքներից, բայց, ինչպես տեսնում ենք, տեղական հակասությունների փոխարեն գերտերությունները հիմա էլ փորձում են շահել հաշտեցման գործընթացից:

Ֆրիդոմ: Իհարկե գերտերությունները չեն կարող խանգարել Հայաստանին եթե Հայաստանն է ինքն է հրաժարվում իր պահանջներից: Բայց դե պատմությունը դրանով չի վերջանում:
Միշտ էլ հնարավոր է առիթներ ստեղծել, ավելի շուտ առիթները իրենք կառաջանան նորից հին բիզնեսը վերակենդանացնելու համար:
Պատկերացրու հայերը վերադառնում են օսմանյան ժամանակների ստատուսի, պարզ է որ հայերի մեջ պարբերաբար ինչ որ դժգոհություններ կառաջանա, ինչ որ մարդիկ ինչ որ բաներ կանեն, նորից կլինեն հակասություններ թուրքերի հետ ինչ որ զանազան հարցերի շուրջ ու դրանք նորից բազմաթիվ առիթներ կստեղծեն միջամտելու համար:
Դե պատկերացրու մի 3 հայ սպանեն Թուրքիայում ոնց որ Մալաթիայում սպանեցին ավետարանչականների… Այդ 3 հայի շնորհիվ ԱՄՆ-ը խոսքի կկարողանա մի 10 միլլիոն դոլլար շահ ունենալ Նաբուկոյի մեջ խոսքի պարտադրելով Թուրքիային քիչ տոկոս վերցնել տրանզիտից:
Ու որպեսզի թուրքերը շարունակեն հայերի հետ վատ վերաբերվել պետք է այնպիսի պայմանագիր որը նրանց դուխ կտա: Ինչպես նացիստների էին դուխ տալիս, նույն այս մեխանիզմն է, դուխ են տալիս թուրքերին որ նրանք մի թրքություն անեն, ու հետո գլխներին թփցնեն…

Ռատիովան: Isk duq uneq postulat te inch anel ais ameni het?:-)))

ԱԱ: Դա արդեն պոստուլատ չի լինի: Այլ եզրակացություն կամ առաջարկություն: Ունեմ: Պետականաշինության եվրաստանդարտ սկզբունքների վրա կառուցված երրորդ հանրապետությունը ըստ էության, անգամ տեսականորեն, ի վիճակի չէ ձևավորել ազգային պատասխանատվության կրող քաղաքական ընտրանի, հետևաբար նաև ի վիճակի չէ հայամետ որոշումներ կայացնել: Ուստի ժամանակն է, որ հույսներս կտրենք, թե այն կարող ենք բարեփոխել և մտածենք սեփական ծրագրով և բոլորովին այլ սկզբունքների շուրջ ազգային պետություն, մի գուցե Չորրորդ հանրապետություն կառուցելու մասին:Սկսելով դրա սահմանադրությունը գրելուց,ապագա պետական մարմինների սաղմերը ձևավորելուց, վերջացրած Երրորդ հանրապետության քաղաքական դաշտում նոր շարժում նախաձեռնելով, որի նպատակը կլինի Չորրորդի կայացումը:
Որքան ուշացնենք, այնքան հակահայ որոշումները կշատանան:

Ավելացնեմ, որ անգամ եթե մեզ հիմա հաջողվի հետաձգել արձանագրությունների ստորագրումը կամ վավերացումը, ինչպես նաև տարածքների հանձնումը, ապա միևնույն է այդպիսի փորձերը շարունակվելու են և մի օր կարող են իրականացվել: Իսկ Չորրորդ հանրապետության ստեղծումը կխորհրդանշի նաև Երրորդի ապազգային գործողություններից հրաժարումը: Սահմանադիր ժողովի վերաբերյալ ավելի գործնական առաջարկությունը նախապատրաստում եմ:

Կեղծ անկախություն

May 1, 2011

20.09.2009

նվիրվում է անիմաստ հանրաքվեի 18-ամյակին 

1991թ <անկախության> հանրաքվեից անցել է 18 տարի: Մինչ այդ հանրաքվեն ԽՍՀՄ-ի փլուզումը արդեն կատարված և անդառնալի փաստ էր, բացի այդ կոմունիստները պարտվել էին Գերագույն Խորհրդի ընտրություններում, որը օգոստոսի 23-ին արդեն հռչակել էր Հայաստանի անկախությունը: Բայց նորաթուխ իշխանավորներին համաժողովրդական աջակցության հերթական շոուն էր պետք: Հետաքրքիր է, թե ումից մենք պիտի կախված մնայինք, եթե 18 տարի առաջ, հանուն խաղի, որպես կատակ, ազգովի դեմ քվեարկեինք անկախությանը:

Ահա այսպես, թատերականացված և մանր-մունր կեղծիքներով (կեղծ էր նույնիսկ Արամ Մանուկյանը) ձևավորվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը: Քիչ անց պիտի պարզվեր, որ այն բոլորովին էլ հայության երազած ազգային պետությունը չէր, այլ եվրաստանդարտ մի պետությունիկ, սառը պատերազմում պարտված ԽՍՀՄ-ի մի բեկորիկ` օլիգարխացած պարտիական-կոմսոմոլական վերնախավով:

Նախ մադրիդյան սկզբունքների, իսկ հիմա նաև հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը վերաբերող զույգ արձանագրությունների հրապարակումը և դրանց վերաբերյալ հիմնական քաղաքական ուժերի արձագանքները վերջնականապես բացահայտեցին Հայաստան կոչվող իբրև թե անկախ պետության քաղաքական վերնախավի լիակատար սնանկությունը և ազգային որոշումներ կայացնելու բացարձակ անընդունակությունը:

Երրորդ հանրապետությունը, նախորդ երկուսի նման, ստեղծվեց ոչ թե հայության ազգային ծրագրով, այլ հանգամանքների բերումով: Դրա ստեղծման նախօրյակին, Ղարաբաղյան շարժման շրջանակներում ձևավորված և շուտով այդ շարժումը շահագործելով իշխանական լծակներին տիրացած քաղաքական վերնախավը պետք է ընտրություն կատարեր Հայաստանի զարգացմանը վերաբերող երկու հիմնական ուղղությունների միջև` (1) ինտեգրացիա թուրքական շրջապատի հետ կամ (2) զարգացում ի հեճուկս այդ շրջապատի: Ըստ առաջին ուղու անկախ Հայաստանը պետք է հրաժարվեր իր բոլոր իրավունքներից և ինքնուրունությունից, անվտանգությունը հանձներ թուրքի ողորմածությանը, համեստ կարգավիճակով ներառնվեր թուրքական շուկայում և անհոգ քարշ տար իր անիմաստ դարձած գոյությունը: Հասկանալի է, որ այս սցենարը մեծագույն սպառնալքիներ է պարունակում իր մեջ` ընդհուպ մինչև հայրենաբնակ հայության արագ և լիակատար ձուլում: Այլընտրանքը, սակայն, նորաթուխ իշխանավորներին ոչ միայն ավելի ռիսկային էր թվում, այլև անհնար, քանի որ ըստ երկրորդ ուղու Հայաստանը պետք է վերջնական պարտության մատներ Ադրբեջանին և պայքարի նոր ճակատ բացեր` վերահաստատելով Թուրքիայից ունեցած իր պահանջները, դիմագրավելով միջազգային ճնշումներին և նույն Թուրքիայի սպառնալիքներին ու պատժամիջոցներին: Երկրորդ ուղղությամբ ընթանալու դեպքում Հայ ժողովուրդը պետք է մաքառեր և պայքարեր նյութական ուժով իրեն բազմակի գերազանցող հակառակորդների դեմ, հաճախ չենթարկվելով միջազգային ուժերի թելադրած խաղի կանոններին: Իշխանության ու հարստության ծարավ քաղաքական վերնախավը դրան բոլորովին պատրաստ չէր: Նա նախընտրեց թալանել և վայելել, հետևաբար նաև չդիմադրել, համակերպվել հանգամանքների հետ, ենթարկվել արտաքին ուժերին և անդունդը գլորել մեզ: Մադրիդյան սկզբունքները և ֆուտբոլային դիվանագիտությունը մեկը մյուսին հաջորդած կառավարությունների և ընդդիմությունների, Երրորդ հանրապետության քաղաքական ողջ վերնախավի ապազգային ընտրության արդյունքն են: Ազգային պետությունում չէր կարող այսչափ ապազգային քաղաքական դաշտ ձևավորվել: Հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի այդ քաղաքական դաշտի հետ: Ներմուծված արևմտյան արժեքների հիման վրա ձևավորված պետական համակարգը չէր կարող այլ արդյունք արձանագրել:

Այսօր շատերը խորհում են, թե ինչպես է հնարավոր կանխել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կամ հայրենի տարածքի մի ահռելի հատվածի հանձնումը` մադրիդյան սկզբունքների համաձայն: Դա հնարավոր չէ, քանի դեռ չենք ստեղծել մեր` ազգային պետությունը: Կարելի է հետաձգել, ինչը և որոշ չափով արել ենք և փորձում ենք անել: Սակայն, քանի դեռ գոյություն ունի Երրորդ հանրապետությունը իր անհարազատ փիլիսոփայությամբ և ապազգային սկզբունքներով մենք միշտ բախվելու ենք քաղաքական վերնախավի դավաճանական գործունեության հետ: Կեցցե Չորրորդ հանրապետությունը` առաջինը, որ կստեղծվի Հայոց ազգային ծրագրով, այլ ոչ թե հանգամանքների բերումով, առավելագույնս կհամապատասխանի մեր ազգային նկարագրին, հոգևոր արժեքենրի համակարգին, արդարության և բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման, հավաքաբար որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներից: Այլապես Երրորդ հանրապետությունը կդառնա Հայ ժողովրդի գերեզմանը:

Մեկնաբանություն

Պարկոմո: Չէ, Արմեն ջան, ամեն դեպքում չորրորդ հանրապետության մասին խոսքը հենց գերեզմանի սկիզբն է: Ավելի լավ է` խոսենք երրորդ հանրապետության վերազարթոնքի մասին:

ԱԱ: Երրորդը հիմքից սխալ է: Ես այն բարեփոխելու որևէ հնարավորություն չեմ տեսնում: Ի՞նչը վերազարթնեցնենք:

Պարկոմո: Բա դու ի՞նչ ես առաջարկում: Քանդենք էսպետությունը. ծախենք ռուսներին կամ թուրքերին, հետո էլի արյուն թափենք, որ մի 10 000 քկմ պատառ կտրենք, ասենք սա էլ չորրորդ հանրապետությունն է, կեցցե Հայաստանը:

ԱԱ: Առանց մեզ էլ քանդողները,ինչպես նաև ռուսներին ու թուրքերին ծախողները շատ են: Ես առաջարկում եմ քաղաքական կազմակերպություն, շարժում,հրաժարում պետականության եվրաստանդարտսկզբունքներից, դրանց ազգային այլընտրանքների հիման վրա սկզբունքորեն նոր սահմանադրության ընդունում և նոր պետության շինարարություն, որից հետո միայն մենք ազգովի նպատակներ հետապնդելու հնարավորություն կունենանք:

Ջավախք: Սեպտեմբերի 21-ի հանրա… քվեարկության տոահանդեսի միակ ԻՄԱՍՏԸ թերեւս Շահումյանի շրջանի կորուստն էր: По большому счету էդպես ստացվեց…

ԱԱ: Այո, խորհրդանշական համընկնում էր

Ջավախք: Երեւի ոչ միայն խորհրդանշական: ГКЧП-ին նախորդող ամիսներին Մոսկվայում ուժեղացել էին ԽՄԿԿ պահպանողական ուժերը: Նրանք աձ ու ձախ հարվածում էին “անկախական” հանրապետություններից: Այդ հարվածներից մեկն էլ մենք կերանք “կոլցո” օպերացիայի տեսքով… ԼՏՊ-ի էշ խելքից…
Հո կարո՞ղ էին այդ “Անկախության հարնրաքվեն” մի պատրվակով մի կոս տարի հետաձգել ու Մոսկվայի հետ հարցեր չսրե՜լ: Բայց վարի տվին Շահումյանը Գ. Ստարավոյտովայի գորովից չզրկվելու համար:
Հետո ГКЧП-ն եղավ, Սովետը ինքն-իրեն փլվեց… ու Նայիրյան երկրում արին հանրաքվե առ այն, թէ ուզում են արդյոք Սովետից դուրս քալ: Ծիծաղելին այն էր, որ եթե ԱՆԳԱՄ քվեարկեին, թէ “ԱՅՈ, ուզում ենք Սովետում մնալ” արդեն Սովետ չկար…

ԱԱ: Համաձայն եմ: Ուղղակի մյուս ընթերցողների համար նշամ, որ <Անկախության հանրաքվեն մի կես տարի հետաձգել> ասելով, նկատի ունես այն անցկացնելու մասին մարտյան որոշումը ավելի ուշ կայացնելը: Իսկ <Շահումյանը վարի տալ> ասելով, նկատի ունես ոչ թե 1992թ Շահումյանի և Մարդակերտի անկումը, այլ 1991թ Գետաշենից հետո նաև Շահումյանի գյուղերի գրավումը:

Ջավախք:Ընդ որում հիմա այդ շրջանի պատմությանը այն պիոներ-ջոկատավարական բովանդակութունն է տրվում, թէ հայ ազգը պայքարում էր յուր անկախության համար, եւ ահա Սեպտեմբերի 1-ին հանրաքվե արեց, ու դաժան սովետից դրանով կորզեց յուր անկախությունը:
Ինչ-որ իմաստո մեր անկախությունը կորզվեց ոչ թէ սովետից, այլ Թուրքիա+Ադրբեջանից: Ընդ որում՝ Ստեփանակերտի պադվալներում:
Չգիտեմ ինչի են հիմա պատմությունը ուզում էդպես դզած-փչած ներկայացնել a-la Պռիբալծիկա…


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 94 other followers