Ելք. Արեւապաշտական աշխարհի առաջնորդությունը

Ե լ ք
Հայկական արքունիքը հրաժարվելով արեւապաշտական աշխարհի գաղափարական առաջնորդությունից՝ չէր դադարելու այն լինելուց

<Արմենոիդական դիցա-հավատամքային ավանդապատումների տարածման եւ փոխակերպման պատմությունները շատ հետաքրքրական են, իսկ արմենոիդական մշակույթից փոխանցված դիցա-հավատամքային փիլիսոփայության հիմքի վրա իրենց դիցա-հավատամքային մշակույթը ստեղծած այլ էթնոսների կրոնա-գաղափարական արժեքները մինչեւ այժմ կրում են Արմենոիդական մշակույթի ազդեցությունը: Միեւնույն ժամանակ փոխառնված դիցա-հա-վատամքային համակարգը արտահայտում է տվյալ էթնոսի մասնակի վերաբերմունքը «Արմենոիդական քաղաքակրթական գաղափարախոսության նկատմամբ թե՛ Արեւելքում եւ թե՛ Արեւմուտքում:
Այսպիսին է Արմենոիդական գաղափարական մշակույթի զարգացումների եւ փոխակերպումների մեզ տեսանելի ընթացքը:
Հուրապաշտություն-Արմենոիդական
Արեւապաշտություն-Հայական
Լուսնապաշտություն-Սեմական
Կրակապաշտություն-Հելենական
Քրիստոնեություն-Միջին Արեւելք
Կռապաշտություն-Միջին Արեւելք
Իսլամ-Արաբական
Արմենոիդական ավանդական Հուրապաշտական գաղափարախոսական մշակույթի հետնորդ մեր տարածաշրջանում եղավ Հայ-Արիքի համադաշնությունը, նրանք կարողացան նորից միասնական ներկայացնել մեկ գաղափարախոսություն: «Ավեստան» հռչակվեց որպես միակ բարձրագույն ուսմունք եւ ամբողջա-պես ներկայացրեց Արմենոիդական գաղափարախոսության ավանդական խնդիրները:
Հայ-Արիքի համադաշնությունում Տիեզերակալ ճշմարտությունը եւ բարու պայքարը երկրի վրա այս անգամ ղեկավարում էր Զորաստրը, նա հան-դես էր գալիս որպես քուրմ եւ զինվոր (ARNOB IUS): Այս պատմական ժամանակահատվածում Հայ-Արիքի համադաշնությունը, ինչպես նաեւ հայ հոգեւոր դասը, քարոզում էին միայն հայ էթնո-մտածողությանը հատուկ սիրո, զոհաբերության, ինքնազոհաբերության եւ արարչագոր-ծության ավանդական գաղափարները Արամազդի եւ Միհեի առաջնորդությամբ:
Մ.թ.ա. 350թ. Հայ-Արիքի եւ հելլենական աշխարհների միջեւ կրոնաքաղաքական հակամարտությունը հասավ իր գագաթնակետին: Հելլենական-կրակա-պաշտական գաղափարախոսությունը Ալեքսանդր Մակեդոնացու առաջնորդությամբ նվաճեց Հայ-Արիքի համադաշնությունը եւ ստեղծեց հզոր կրոնա-կան կենտրոններ՝ վերջնական նպատակ ունենալով հանդես գալ որպես բարձրագույն քուրմ: Մակեդոնացու նորաստեղծ կայսրության կառավարման գլխավոր կենտրոնը հաստատվեց Եգիպտոսում, կրոնական եւ քաղաքական գաղափարական հակամարտությունը տեղափոխվեց նոր հարթություն եւ դարձավ եռակողմ:
Մակեդոնացու ցանկությամբ հրեական կրոնական գաղափարախոսության նյութերը թարգմանվեցին լատիներեն եւ հին հունարեն. ըստ ավանդազրույ-ցի, յոթանասուն թարգմանիչներ, իրարից մեկուսացված, թարգմանեցին հրեական կրոնական գաղափարախոսության նյութերը, յոթանասուն թարգմա-նությունները իրար համարժեք էին:
Օգտվելով Հայ-Արիքի եւ հրեաների գաղափարախոսության որոշակի դոգմաներից, արեւմտյան կամ հելլենիստական աշխարհը հռչակեց իր նոր գա-ղափարախոսությունը՝ կրակապաշտությունը: Նորացված կրոնական գաղափարախոսությունում աստվածները դարձան մարդու կենցաղի մասը:
Մ.թ. 20 տարի առաջ դավանաբանական աշխարհը վերջնականապես կորցրեց Մեկ Արարչության գաղափարը, վերջնականապես խախտվեց դավանաբանական այն մոդելը, որով առաջնորդվում էին Հայ-Արիքի տիրակալները: Մակեդոնացին կարճ ժամանակով, նրանից հետո Հռոմը հաստատվեց որպես նոր կողմ, որը հավակ-նում էր դառնալ միակը եւ անփոխարինելին: Կայսերական Հռոմին հաջողվեց կենտրոնացնել իր ձեռքերում տարածաշրջանի ողջ ռազմական, քաղա-քական, գաղափարական եւ տնտեսական կարողությունները: Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ ձեւավորվող եռակողմ փոխհարաբերություններում Հռոմը առաջնորդվում էր մեկ վերջնական նպատակով՝ տիրանալ քաղաքակրթական գլխավոր գաղափարախոսի՝ հայ էթնոսի ավանդական քաղաքակրթական իրավունք-ներին:
Սակայն դավանաբանական աշխարհին պարզ էր այն, որ հայկական արքունիքը հրաժարվելով արեւապաշտական աշխարհի գաղափարական առաջնորդը լինելուց, չէր դադարելու այն լինելուց: Հելլենական աշխարհը շատ նրբանկատորեն օգտագործեց այս երեւույթը՝ Հայ-Արիքին, որպես գաղափարական մեկ ընդհանրության, վերջնական ոչնչացնելու համար: Առաջին դարում առաջացան 2 նոր գաղափարախոսություններ՝ քրիստոնեականությունը եւ մա-նեականությունը: Երկու գաղափարախոսությունների հիմքում էլ ընկած են Արմենոիդական մշակույթի հոգեւոր հիմնադրույթները: Ըստ լատինների, Մանեի գաղափարախոսության հիմքն էր նախնիների պաշտամունքը (լատ.manes–մահացածների հոգի):
Հայ էթնոսի ավանդական քրմապետական իրավունքները խլելու համար Հռոմը Հայկական արքունիքին փորձեց ենթակա դարձնել քրիստոնեական գաղա-փարախոսության միջոցով: Հայտնի գաղափարական եւ դավանաբանական զարգացումների պատճառով 301թ. արեւապաշտական Հայ-Արիքը վերջնականորեն բա-ժանվեց 2 մասի: Հայկական էթնոսը հրաժարվեց «Ավեստա»-ից, ընդունեց քրիստոնեությունը իբրեւ հայկական էթնոսի ու պետության միակ բարձրագույն դավանանք, գաղափարախոսություն:
Այսպիսին էր դավանաբանական դաշտի վիճակը 290-312թթ. ընկած ժամանակահատվածում:
1) Արեւելքի ավանդական արեւապաշտական գաղափարախոսության հիմնական կրողը Հայ-Արիքն էր: Հայկական արքունիքը, որպես դավանաբանական եւ գաղափա-րական դաշտի ավանդական առաջնորդ, նոր դավանաբանական գաղափարախոսությունը հռչակեց որպես հայ ժողովրդի բարձրագույն ուսմունք:
2) Հռոմը անմիջապես հռչակեց իրեն նոր դավանանքի պատժող եւ հետապնդող նաեւ հռչակեց իրեն՝ Pontifex maxi mus:
3) Հույները իրենց վրա վերցրեցին նոր գաղափարախոսությունը համակարգելու խնդիրը, որը հետագայում կոչվեց «Նոր Կտակարան»:
4) Արիքը մնաց որպես արեւապաշտներ եւ իրենց տեղը հաստատելու համար մինչեւ 650թ. պայքարի մեջ էր մի կողմից՝ Հռոմի, մյուս կող-մից՝ արաբական աշխարհի բերած գաղափարախոսության հետ:
5) Մերձավոր Արեւելքում հրեական էթնոսի կրոնական վերնախավը, որպես միակ բարձրագույն դավանանք, հռչակեց հուդաիզմը: Կրոնական գաղափարա-խոսության հիմքը դարձան աշխարհի արարման արմենոիդական ավանդապատումները, որը ներառում էր իր մեջ ազգերի տարածման ավանդապատումը:
Նոր աշխարհակառուցողական կրոնական գաղափարախոսության բարձրագույն կետը այլ աստվածաբանական սկզբունքների հաստատումը եղավ 325թ. Նիկեա-յի 1-ին տիեզերական ժողովում: Նիկեայի առաջին հավաքը կրոնական գաղափարախոսության մեջ եղած հակասության պաշտոնական դրսեւորումն էր, որը անողոք քննադատության ենթարկեց Ալեքսանդրիայի Արիա կամ Արիանոս եպիսկոպոսի գաղափարախոսությունը: Տիեզերական ժողովին հրա-վիրվել էին մասնակցելու նաեւ Հայկական եւ Իրանական եկեղեցիները, չնայած այն բանին, որ նրանք դուրս էին Հելլենիստական կայսրության սահմաններից, իսկ եկեղեցիները ինքնուրույն էին, սակայն նոր գաղափարախոսությունը հավասարության նշան էր դնում բոլորի միջեւ:
Կրոնական նոր գաղափարախոսությունը հիմնականում ներկայացնում էին հրեաները, ասորիները, հույները, հայերը: Նոր գաղափարախո-սությունը մերժվեց Արիքի արքունիքի կողմից այն պատճառով, որ իրենք արդե՛ն արեւապաշտական գաղափարախոսության լիիրավ եւ միանձնյա տերերն էին եւ կրում էին «արեւ՝ արծվի թեւերով» խորհրդանիշը: Այդ նույն ժամանակահատվածում Հռոմի կայսերը նույնպես հանդես էր գա-լիս որպես միակ բարձրագույն քուրմ եւ մեծ հավակնություն ուներ նվաճելու Արիքից արեւապաշտական աշխարհի՝ «արեւ՝ արծվի թեւերով» բար-ձրագույն խորհրդանիշը:
Հայկական արքունիքը հայ էթնոսի առաքելական գաղափարախոսության հովանավորությամբ 425թ. Մեսրոպ Մաշտոցի միջոցով համաշխարհային կրոնական գաղափարական դաշտին տվեց գլխավոր հարցի պատասխանը, հայ էթնոսը կրոնական գաղափարախոսության մեջ պահպանում է առաջինը լինելու իր դիրքը եւ հաստատում է՝ հռչակելով Հայ Առաքելականությունը որպես գլխավոր դոգմատ համայն կրոնական աշխարհի համար, որը պահպանում է իր բարձր հեղինակությունը ավելի քան 1600 տարի եւ ընդունվում է դավանաբանական աշխարհի կողմից անվերապահորեն: Գաղափարախոսները ամ-փոփելով հինը եւ նորը՝ համաձայն պայմանական ժամանակագրության, պատմությունը բաժանեցին 2 մասի՝ մինչեւ Քրիստոս եւ նրանից հետո: Կրոնի մեջ այն համապատասխանաբար հնչում էր որպես «Հին եւ Նոր Կտակարաններ»: Արմենոիդական գաղափարախոսության՝ մեկ աստծո, սիրո, զոհա-բերության, ինքնազոհաբերության եւ փրկության գլխավոր դոգմաները դարձան Հին եւ Նոր Կտակարանի կարեւորագույն դավանաբանական դրույթ-ներ եւ ամփոփվեցին մեկ գրքում, որը կոչվեց Աստվածաշունչ կամ Բիբլիա: Այսպիսով փորձենք հասկանալ՝ ինչ էր կատարվում քրիստոնեական աշխար-հում Աստվածաշնչի երեւույթի հետ կապված, ինչ են ասում այս մասին քրիստոնեական պատմությունները:
1. Աստվածաշնչի բնագիրը ամբողջական պահպանված չէ: Ըստ ընդունված կարծիքի, Աստվածաշնչի ամենահին հունարենով ձեռագրերը պատկանում են մ.թ. IV-րդ դարի 2-րդ կեսին, ուրիշ ավելի հին ամբողջական կամ ոչ լրիվ ձեռագիր հունարենով պահպանված չէ, այս է պատճառը, որ 425թ. Մաշտոցի կող-մից Աստվածաշնչի թարգմանությունը բնագրի արժեք ունի:
2. Հունարեն ամենահին ձեռագիր Աստվածաշնչի պատմությունը սկսվում է Վատիկանից, ձեռագիրը հայտնի է դարձել 1475թ.-ին:
3. Ալեքսանդրիայի ձեռագիրը հայտնի է 1628թ.-ից:
4. Սինայի ձեռագիրը հայտնի է դարձել XIX-րդ դարում Կ. Տիշենդորֆի միջոցով:
5. Ամենահին հրեական մանուսկրիպտը թվագրվում է մ.թ. 1008թ.-ով, նա ներկայացնում է ամբողջական Հին Կտակարանը:
6. Հրեական դավանաբանական հնագույն ձեռագրերից է համարվում Առաքյալների գրքից պահպանված հատվածները, այս ձեռագրի տակ գրիչը թողել է տա-րեթիվը՝ 1228թ.:
7. Հրեական կրոնափիլիսոփայական մտքի ամբողջական գիրքն է «Սե Ֆեր Զահոր»՝ «Շողշողման Գիրք»-ը: Այն գրված է Արամեական լեզվով: Նրա ստեղծման ժամանակաշրջանը խիստ վիճելի է: Որոշ հրեա մասնագետներ կարծում են, որ այն գրվել է մ.թ. 2-րդ դարում Ռաբի Շիմոն Բար-Յոխայի կողմից, ավելի ճիշտ է համարվում, որ գիրքը գրվել է մոտավորապես մ.թ. XIII դարում:
Այսպիսով ակնհայտ է մեկ բան. այն, ինչ կապված է քրիստոնեական գաղափարախոսության գրավոր եւ ամբողջական գրքերի հետ, ուղղակիորեն կապված է Մեսրոպ Մաշտոցի թարգմանական աշխատանքի հետ: Մեծն մտածողի պատրաստած Աստվածաշուչը այսօր գիտությանը հայտնի բոլոր ամբողջական պահպանված գրքերից հին է միջին հաշվով 600 տարի:
Արեւմտյան դավանաբանության պատմության համար հատուկ նշանակություն ձեռք բերեցին Կումրանում հայտնաբերված ձեռագրերը, որոնք հիմ-նականում գրված են եբրայերենով, որոշ մագաղաթներ գրված են արամեերենով, հանդիպում են հունարենով գրված մագաղաթներ: Կումրանի ձեռագրերը 1962թ. ենթարկվեցին ռադիոուգլեռոդային հետազոտության. ձեռագրերի մի մասը ստեղծվել են մ.թ.ա. 68թ., սակայն ամերիկյան պատմաբան Ս. Ցեյտլինն այն կարծիքին է, որ ձեռագրերը միջնադարյան ծագման են: Ըստ մեկ այլ կարծիքի, Կումրանի մագաղաթների ստեղծման հնարավոր ժամանա-կաշրջանն է համարվում մ.թ. ա. 4-րդ դարից մինչեւ մ.թ. 1-ին դար ընկած շրջանը:
1545թ. Տրիդենտի (Tridentum) 19-րդ տիեզերական ժողովի որոշմամբ այրվեցին շատ գրքեր, այդ թվում եւ՝ «Հրեական եւ իսրայելական թագավոր-ների տարեգրությունը»: Այսինքն՝ կար ակնհայտ հակասություն «Հրեական եւ իսրայելական թագավորների տարեգրության» եւ Հրեական դավանաբա-նության մի կողմից եւ մյուս կողմից՝ արդեն որպես աշխարհակալ գաղափարախոսություն՝ քրիստոնեական դավանանքի միջեւ: Տրիդենտի տիե-զերական ժողովի ժամանակ տեղի ունեցած երկխոսության մասին կարող ենք միայն ենթադրել: Ակնհայտ է, որ այն, ինչ ոչնչացվեց Տրիդենտի տիեզերական ժողովի որոշմամբ, մեծ վտանգ էր ներկայացնում երկու գաղափարախոսությունների համար: Հետագա անցանկալի բացահայտումները կա-րող էին լուրջ խնդիրներ առաջացնել դավանաբանության մեջ:
Բոլոր հակասություններին վերջ տալու փորձ արեցին գերմանացի հոգեւորականները, ովքեր կարողացան արժեւորել հայոց մտքի քաղաքակրթա-կան մեծ աշխատանքը, այն հավերժ ամրագրել իրենց մոտ: Գաղափարի հեղինակն ու պատվիրատուն էր Արքեպիսկոպոս Կառլ Ֆիլիպ Ֆոն Կրայֆենգալը, իսկ նկարիչը՝ վենետիկցի Ջովաննի Դիեբոլոն, ով կարողացավ Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղին անմահացնել հայոց քաղա-քակրթական միտքը Մաշտոցի ու նրա արած գործի միջոցով: Գուցե այս նկարում է թաքցված մեհենագրերի այն գաղտնիքը, որը համարում ենք անդարձ կորսված:

Արամ Մկրտչյան, Գերմանիա
05.05.2011թ.

«Լուսանցք» թիվ 20 (196), 2011թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: