Իրենց աստված կարծող մարդկանց վերջը տվող հայը…

Սույնը գրելուն մեզ դրդեց մեր օրերի լավագույն հայ պատմաբաններից մեկի՝ Արտակ Մովսիսյանի «Բարեպաշտ արքաների աշխարհակալությու-նը» ուսումնասիրության մեջ արծարծված սեմական աշխարհի երկու հզոր տիրակալների՝ Բելի եւ Նարամ-Սուենի (այս թ.ա. 3-րդ հազ.) միջեւ ընդհանրությունների փաստը: Պատմաբանը գրում է. «Բելը (Նեբրովթ, Նեմրութ) մեր ավանդազրույցներում ներկայանում է իբրեւ փառամոլ արքա, որ ձգտում է համաշխարհային տիրապետության, իսկ որոշ հաջողություններից հետո փորձում է գրավել աստծո (աստվածների,- Ս.Մ.) տեղը: Ք.ա. 3-րդ հազարամյակի միջագետքյան արքաների մեջ այս կերպարին ամենից ավելի համապատասխանում է Նարամ-Սուենը: Ռազմական հաջողութ-յունները, որ արտահայտվում էին նրա «աշխարհի չորս կողմերի արքա», «տիեզերքի արքա» տիտղոսներում, պատճառ դարձան սեփական ուժերի գե-րագնահատման, եւ նա պատմության մեջ առաջինը լինելով՝ հռչակեց իրեն Աստված: «Աքքադի նզովումը» պատմական երկում հաղորդվում է, որ նա կործա-նեց գերագույն աստծո տաճարը եւ ստիպեց ժողովրդին զոհեր մատուցել իր տաճարին: Աստվածները չհանդուրժեցին նրա փառամոլությունը եւ հայաստանցի լեռնականների միջոցով տապալեցին նրան:

Հայկական ավանդության մեջ Միջագետքի տիրակալը մուտք է գործում Հայաստան, այնտեղ փա-ռաբանելու իրեն: Նարամ-Սուենը արձանագրում է, որ «մարդու ստեղծման ժամանակվանից ի վեր, երբեք ոչ մի թագավոր չէր կործանել Արմանը…», ինչը եւ իրագործեց ինքը: Հայկական տարբերակներում Բելը սպանվում է Հայաստանում, իսկ Միջագետքի գրավոր աղբյուրների համաձայն՝ Նա-րամ-Սուենը տապալվում է հայաստանյան արշավանքի հետեւանքով: Նկատված ընդհանրությունները չի կարելի դասել պատահական նմանություննե-րի ու զուգադիպությունների շարքը» (ընդգծումը իմն է,- Ս.Մ.):
Ընդգծված՝ ասվածների ընդհանրացում միտքը շատ կարեւոր պատմական ճշմարտություն է արտահայտում, որը պետք է զարգացնել:
Սեմական աշխարհներից ու այդ տեղերում ապրող սեմական հոգիներից հաճախ են բելեր ու նարամ-սուեններ ծնվել, Բելն ու Նարամ-Սուենը եզակի չեն: Այդ տեղերի՝ հետջրհեղեղյան շրջանին վերաբերող աստվածներից ոչ քչերի ծագումնաբանության մեջ խորամուխ լինելը վկա-յում է, որ դրանք բուն իմաստով աստված՝ համատիեզերական բացարձակ զորություն չեն եղել, այլ՝ մարդ, որին աստվածացրել են կամ որը իրեն աստվածացրել ու դա պարտադրել է մյուսներին՝ իր ենթականերին (օրինակ՝ Բելի ու Նարամ-Սուենի պարագայում):
Սեմական աշխարհի (ու հանգամանքների բերումով այդ աշխարհի հետ կապված արիական աշխարհի) պատմությունը դիտելու այդ շատ կարեւոր կտրվածքը խորը ուսումնասիրության ենթակա խնդիր է (պատմաբանները ու պատմության փիլիսոփաները այդ խնդրին ավաղ ուշադրություն չեն դարձ-րել): Այստեղ խոսենք Նարամ-Սուենից ու Բելից հետո հազարամյակներ անց նույն տեղերում երեւան եկած նրանց նման մեկ այլի՝ Հիսուսի մասին, որն արդեն համաշխարհային եւ հատկապես հայոց պատմության վրա շատ ավելի բացասական հետեւանքներ ունեցավ, քան նախորդները: Որը դարձյալ «պատահական նմանությունների ու զուգադիպությունների շարքը» չի կարելի դասել:
Նախ՝ այդ բանի ինչու-ի մասին:
Ինչ խոսք, ամեն մի՝ որոշակի սերում, ծագում ունեցող ազգի ու, ըստ այդմ, ազգային (հեթանոսական) կյանքով ապրող մարդկանց, սեմածին, թե արիածին՝ տարբերություն չկա, մեջ երբեք մարդը չի աստվածացվի, եւ աստվածը երբեք չի մարդեղենացվի:
Քանզի ազգն ու ազգի անհատը գիտի, որ իր մարդատեսակը նախասկզբնապես Արարիչը (Արիի պարագայում) կամ Աստված (սեմականի պարագայում)՝ երկնա-յին հայրն է արարել եւ, հետեւաբար, ուրանալ նրան՝ նշանակում է ուրանալ նաեւ իրեն:
Ազգը, ըստ իր կարողության չափի, պահպանում է Արարչի սահմանած աստիճանակարգությունը՝ Արարիչ-Աստվածամայր-Աստվածներ-Ազգեր (աստվածամարդիկ-սոսկական մարդիկ): Նա գիտի, որ խախտել այդ աստիճանակարգությունը՝ նշանակում է կորցնել իր տեղն ու դերը երկնային ու երկրային բնական օր-գանիզմների համակարգությունում, ու այդպես գնալ-անէանալ:
Հետեւաբար՝ մարդը աստվածացվում է, ասել է թե՝ արարչամերժության, աստվածամերժության եւ աստվածամարդամերժության մտայնությունն առաջա-նում է ոչ ազգի՝ խառնածին՝ ոչ բնական այդ մարդատեսակի ու նրա անհատների մեջ:
Սրանք չունենալով ազգային որոշակի ծագում, ասել է թե՝ նաեւ մարդկային որոշակի կերպ, Արարչի սահմանած աստիճանակարգությունը իրենցում խաթարում են եւ նպաստավոր պայմանների (հոգեւոր, քաղաքական) դեպքում ի վերջո միայն իրենց են տեսնում եւ իրենցից դուրս՝ ոչինչ:
Բելը արիա-սեմական խառնածին էր, նույնը՝ Նարամ-Սուենը (այն ժամանակներից ի վեր ինչ-որ չափով նաեւ մեր օրերը սեմական աշխարհում տի-րակալներ դառնում են ծնողական մի կողմից արիածինները…):
Նույնը վերաբերում է նաեւ Հիսուսին, ինչպես վկայում են հրեական հին ծխամատյանները:
Հիսուսի պարագան, սակայն, յուրահատուկ է՝
— Նա իրեն չի աստվածացրել (Նոր կտակարանում նա իրեն ներկայացնում է որպես «մարդու որդի»):
— Նա ոչ հրեական եւ ոչ էլ այլազգերի ազգային՝ աստվածներին նվիրված տաճարներ չի ավերել:
— Նա փառամոլությամբ չի տառապել ու համաշխարհային տիրապետության չի ձգտել (նրա բուն նպատակը Իսրայելը Հռոմից անկախացնելն էր, ո-րի համար նա հռոմեական իշխանությունների կողմից խաչվեց):
Այդպիսին նրան դարձրել են նրա քրիստոնյա հետագա սերունդները, պարզ է, ավելի շատ նրա ժողովրդից դուրս եկած:
Նոր Բել ու Նարամ-Սուեն դարձված Հիսուսը (այդ կերպարանափոխությունը սկսեց տեղի ունենալ 3-4-րդ դարերից) երկրագնդի մի մեծ հատվածում աստվածների տեղն է զբաղեցրել ու շուրջ 1 մլրդ քրիստոնյա մարդկանց ստիպում է իրեն ու իր հետ կապված կուռքերին զոհ մատուցել. հանուն նրա ստեղծած կրոնի՝ արիա-սեմական աշխարհներում բոլոր ազգային մեհյաններն ու կառույցներն ավերվել, թալանվել ու շարունակվում են թա-լանվել: Նրա ստեղծած կրոնի, դրա քաղաքական զանազան դրսեւորումների օգնությամբ նրա ժողովուրդը համաշխարհային տիրապետության է ձգտում:
Այդ ամենի գլխավոր թատերաբեմերից մեկը եղել է Հայաստանը ու է:
Վերջին Բելն ու Նարամ-Սուենը մի յուրահատկություն էլ ունի. նա շուրջ 3 հզ. տարի է տեւում է, թեեւ մարմնապես գոյություն չունի:
Գանք, սակայն, ընդհանրությունների հարցին:
Բելին սպանեց հայ արին՝ Հայկը: Նարամ-Սուենը սպանվեց Հայաստանից գնացած զորքերի օգնությամբ: Հիսուսին ու նրա կրոնին դիմադրող գլխավոր ու նախածին ուժը դարձյալ Հայաստանն է եղել (ու է): Վկան՝ հայի հակահիսուսականը՝ աշխարհում հակահիսուսականների մեջ ամենախո-րը ու արիական ակունքներից եկողը (տակավին միջնադարում՝ Պավլիկյան, Թոնդրակյան, Արեւորդաց շարժումները, Նարեկացին…):
Մնում է իրենց աստված հռչակած մարդկանցից վերջինի՝ ամենաերկարատեւի, նկատմամբ Հայի ու Հայաստանի անելիք վերջին քայլը, որն արդեն դրանց միջեւ «ոչ պատահական նմանությունների ու զուգադիպություների» շարքը իր լրումին կհասցնի…

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
«Լուսանցք» թիվ 28 (204), 2011թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: