Հայ սրբության խորհուրդը
Մեր սրբերի դիմագիծը փոխելով՝ մեծամասնական հայը եղծում է նրանց «Երջանիկ ու փառավորյալ են սրբերի դասերը Եվ ընտրյալներ են հռչակված, խնկված որ բարեբանված…» (Նարեկացի)
Պարզ ողջախոհությունն անգամ ասում է, որ վերացական՝ ազգից ու ազգի հայրե նիքից դուրս սուրբ չի լինում, սուրբը ծնվում է որոշակի ազգից ու հայրենիքից, մարմնավորում է տվյալ ազգի ու ազգի հայրենիքի լավագույն որակները եւ, այդպիսին լինելով, օրինակ ծառայում թե՛ ապրողների եւ թե՛ գալիք սերունդների համար: Ազգի սրբերի դասն է միջնորդը ազգի ու ազգի Աստվածների, նախնիների, սրբությունների… Սրբի՝ որպես մարմին մահն անգամ ազգի համար օրինակելի ու կենուցիչ է: Ավելի ստույգ՝ սուրբն է, որ իր մահվամբ ոգիանում-բացարձակ կյանքով է սկսում ապրել ու այդպես սնում, հսկում ու հովանավորում իր ազգի կյանքը: Ազգը պահպանե՞ց իր սրբերի դասը ու առաջնորդվե՞ց նրանով՝ կապրի ու կհարատեւի, չպահպանե՞ց ու չառաջնորդվե՞ց՝ անհետ կկորչի: Մի ազգի համար մեկ այլ ազգի սուրբը (սրբերի դասը) երբեք սուրբ չի կարող դառնալ, քանզի սա այլ ազգային հոգետիպ է մարմնավորում, այլ հայրենիքի ծնունդ է ու այլ առաքելություն է իրականացնում: Ազգի համար առավելեւս սուրբ չի կարող համարվել նաեւ խառնածին (ծագում չունեցող) ու անհայրենիք մեկը, ում «ձայն բազմաց»-ը թեկուզեւ սուրբ հռչակի (զորօրինակ՝ այսօրվա հռչակվածների՝ Գրիգորիսի, Գեւորգի, Սարգսի, Գայանեականների…): Այսպիսինին եթե նույնիսկ ինչ-որ ուժ փորձում է մտցնել ազգի մեջ, միեւնույնն է, նա ազգի հետ չի հարազատանում, եւ ազգը նրա մասին հետագայում գրեթե չի էլ հիշում, նրանով չի ապրում:
Հայն ի վերուստ սրբության իր կատարյալ իմաստավորումն է ունեցել, սրբության բարձր ճաշակով է օժտված եղել ու սրբապաշտ է եղել: Հայի՝ ի վերուստ ունեցած սրբության պատկերացումը, նույնն է թե՝ հայ սրբի նկարագիրն է, օրինակ, արտահայտված Նարեկացու «Մատյան»-ի հետեւյալ հատվածում՝
(Սրբերը,- ք. Մ.) անկեղծություն են ամբողջովին եւ լուսավոր արդարություն՝
Եվ որքան հնարավոր է աստծո մարդուն աստծուն նմանեցնել,
Պարզերես են նրանք եւ վարքով, բարձր ու անխոնարհելի,
Նրանց կյանքն զգաստ է եւ անըստգյուտ,
Աստվածպաշտությունն ամուր, անհեղլի,
Ընթացքն արիական եւ անկասելի,
Ճշմարտությունը միատարր եւ անցնդելի,
Դիմագրավությունը զորեղ եւ անհաղթելի,
Տեսողությունը պայծառ եւ անապշելի Իմաստասիրությունը երկնային եւ անկոխելի,
Պատկերը մաքուր եւ անաղարտելի:
Նրանց անունները հիշատակել եւ աղոթքը հայցել՝
Աստված ինքն էր, որ մեզ սովորեցրեց:
Բայց տեսե՜ք, թե ինչպես է այսօրվա՝ մեծամասնական հայը իր սրբության ճաշակը այլասերել, ու՞մ է նա իր սուրբը (սրբերը) համարում՝ Հայոց թագավորությունը վերացնողներին, Հայաստան աշխարհը թալանողներին ու ավերողներին, 301-ից ի վեր հայի գլխին հա եղեռն բերողներին ու հային իր հայրենիքից ցիրուցան անողներին, հային իր հայրենական հավատքից ու կենսաձեւ բարոյականությունից կտրողներին ու ուծացնողներին, նրան իր հոգեւոր ու նյութական հարստությունից զրկողներին…
Պարզ է՝ սրանք բոլորը այլազգիներ, ավելի ստույգ՝ որոշակ ազգային ծագում չունեցողներ՝ խառնածիններ, տոհմիկությունից զուրկ մարդիկ են (ինչպես ավետարանիչ Պողոսն է բնութագրում իսկական քրիստոնյային): Սրանց մասին եկեղեցին՝ մեծամասնական հայի մեծագույն սուրբը ասում է՝ «սուրբ են եւ վերջ»՝ նրան, որպես այդ եկեղեցու հոտ, մնում է դրանց պաշտել: «Վերին» հրամանով պաշտելով՝ մեծամասնական հայը հորթային հրճվանք է ապրում՝ իր համար բնավ հոգ չտանելով պատմությունից պարզելու, թե ովքեր են այդ «սրբերը», որտեղից եւ ինչու են հայտնվել Հայաստանում, ինչե՜ր են արել, նրանց ժամանակակից ու նրանցից մեծապես տուժած հայերը ի՜նչ են նրանց ու նրանց արածների մասին ասել: Կարծես դրանք պատմությունից դուրս ու անկախ են:
Դրան հակառակ՝ այսօրվա մեծամասնական հայը չի տեսնում իր բուն՝ Հայոց սրբերին (իրակա՛ն Մաշտոցին…, իրակա՛ն Նարեկացուն…, իրակա՛ն Նժդեհին…): Նրանց անգամ վատաբարո (կռապաշտ, աղանդավորական, ֆաշիստ…) հայեր է անվանում: Պատահում է նաեւ, որ մերօրյա՝ իր ազգային դեմք-դիմագիծը կորցրած մեծամասնական հայը եղծում է իր ազգային սրբերին՝ Մաշտոցին, Նարեկացուն, Նժդեհին…՝ նրանց համարյա քրիստոնեական քարոզիչ դարձնելով: Այլ կերպ ասած՝ կրոնական հոտի վերածված մերօրյա մեծամասնական հայի համար ոչ սուրբը, ավելին՝ անգամ սրբության ոխերիմ թշնամին սուրբ է, իսկ սուրբը՝ ոչ սուրբ:
Հաջորդիվ խոսելու եմ հայ մեծամասնականի կողմից մերժված հայ սրբերի դասի երկու ներկայացուցիչների՝ Միստակես ու Արձան քրմապետերի մասին, ովքեր ապրել ու անմահացել են 301թ.-ին՝ Հայոց մեծ հայրենականին: Քանի որ հայի ընկալմամբ սուրբը «հավերժի ճամփորդ» լինելու հետ մեկտեղ նաեւ պատմության ծնունդ է, մի քանի խոսք 301-ի պատմությունից:
301-ի՝դեռեւսչհասկացվածպատմությանշուրջ
297թ. Մծբինի հաշտության պայմանագրով Հայաստանը գրեթե բացարձակ կախման մեջ ընկավ Հռոմից: Վերջինս իրավունք ստացավ «իր» մարդուն՝ Տրդատին Հայաստանի թագավոր նշանակել, Հայաստանում մեծաթիվ զորք (երեք մեծաթիվ զորակայան) պահել, երկրում իր օրենքները գերակա համարել եւ այլն: Այդ պայմանագրի արդյունքում Տրդատը թագավորական տիտղոսով մի ահռելի հռոմեական բանակով գալիս է Հայաստան: Ագաթանգեղոսը վկայում է, որ Դիոկղետիանոս կայսրը Տրդատին «օգնական բազում զորք հանձնելով՝ ուղարկեց նրան սեփական Հայոց աշխարհը»: Նույնը կրկնում է Խորենացին. «Տրդատը… այս կողմերն է եկել մեծ զորքով»: Ավելին՝ նա վկայում է նաեւ, որ հետո Տրդատին «հռոմեացիների զորքերի» նոր «բազմություն» է օժանդակության հասնում (Տրդատին, ասել է թե նաեւ Հռոմին, Հայաստանում ընդդիմադիր շատ ուժեր կային):
Պատմիչների բերած այս՝ Տրդատի կողմից Հայաստան հռոմեական հզոր բանակ բերելու փաստը ընդգծենք, քանի որ ստորեւ կտեսնենք, որ այդ բանակն է հետո վճռորոշ դեր կատարում Հայաստանը «դարձի» բերելու, ավելի ստույգ՝ Հայաստանին քրիստոնեությունը պարտադրելու, այդ պատճառով հայրենական հավատքը պաշտպանելու համար հայության մեծ հայրենական պատերազմի ելնելու, այդ պատերազմի գլուխ հայ հոգեւոր դասի քրմության անցնելու եւ պատերազմի ընթացքում շատ քրմերի, մասնավորապես, Միստակես եւ Արձան քրմապետերի հերոսանալ-սրբանալու հարցում: Որպես ելակետ կարեւոր է նաեւ այն փաստը, որ Տրդատը Հռոմից իր հետ Հայաստան է բերում նաեւ իր հորը՝ Խոսրով թագավորին սպանող Անակի որդուն՝ Գրիգորիսին, ում նա դեռեւս Հռոմում եղած ժամանակ իր մոտ որպես գրագիր ծառայության էր վերցրել: Այս նենգամիտն, իհարկե, Տրդատի մոտ ծառայության անցնելով, իր ով լինելու մասին ոչինչ չէր ասել. նա ներկայացել էր որպես թե, ըստ Ագաթանգեղոսի, հայ ազնվականության՝ օտար ափերում դեգերող ներկայացուցիչ: (Տրդատը հետո Հայաստանում եղած ժամանակ է միայն իր գործակալներից մեկի միջոցով պարզում, որ նա այդպիսին չէ, այլ՝ Աբրահամի սերունդներից մեկի՝ իր հորն սպանող Անակի որդին է1): Իսկ նա կեղծել էր իսկությունը, քանի որ Տրդատից՝ Խոսրովի որդուց (ու նրա աշխարհից) վրեժ հանելու մոլուցքով էր լցված. (Խոսրով թագավորը մինչեւ Անակի կողմից սրախողվելն ու մահանալը հրամայում է Անակի ողջ գերդաստանը սրի քաշել, որը եւ արվում է, բացառությամբ մեկի՝ Գրիգորիսի, ում հասցնում են Հայաստանից փախցնել): Ասվածը հետեւում է.- բացի հոգեբանական պարզ տրամաբանությունից ու նրա՝ Տրդատի մոտ դրսեւորած վարք ու բարքի վերլուծությունից՝ նաեւ Խորենացու՝ մեր պատմահոր հետեւյալ ասածից. «Գրիգորիսը անցավ գնաց Տրդատի մոտ՝ հոր պարտքը հատուցանելու»: Ահա եւ Հռոմը, ոչ այլ մեկի, քան հենց այս Գրիգորիսի՝ տոհմական վրիժառությամբ լցվածի մեջ է տեսնում Տրդատի անմիջական շրջապատում (ու ընդհանրապես Հայոց աշխարհում) իր կայսերական շահերի լավագույնս պաշտպանին: Հայաստանում քրիստոնեությունը տարածելու շարժման ղեկավարին, ով այդպես սեպ կխրեր Հայաստանի եւ Հայաստանի բնական դաշնակից Պարսկաստանի միջեւ, որով կթուլանար թե մեկը եւ թե մյուսը: Անտարակույս է, որ Գրիգորիսը Տրդատի մոտ որպես գրագիր ծառայության էր մտել ոչ առանց կայսերական ուժերի թելադրանքի: Այդ ուժերի շահերը պահանջում էին Տրդատի անմիջական շրջապատում ունենալ գաղտնի գործակալ, որի դերը եւ դրված էր Գրիգորիսի վրա2:
Գանք, սակայն, Տրդատի՝ Հայաստան գալուց հետո տեղի ունեցած իրադարձություններին: Կարճ ժամանակում թագավորը իր ռազմական մեծ տաղանդի, ուժի շնորհիվ ու հռոմեական բանակի օգնությամբ կարողանում է տեղի ընդդիմությունը ճնշել, Պարսկաստանն էլ ստիպում է Հայաստանից հեռու մնալ: Երկիրը կարծես խաղաղվում-հանգստանում է, այն, թեկուզ եւ ոչ այնքան հաճությամբ, ընդունում է Տրդատի՝ երկրի թագավոր լինելը: Տրդատին էլ, պարզ է, դա էր պետք. նա իր՝ Հռոմում եղած ժամանակվա իղձը հոր թագավորությունը շարունակելը իրականանում է: Բայց մեկը՝ իր ծառա գրագիր Գրիգորիսը ստվեր է գցում նրա հոգության վրա: Թագավորը դեռեւս Հռոմում եղած ժամանակ ուսումնասիրել էր հավաքներն ու կրոնները: Դա ասելուն հիմք է տալիս Նարեկացու՝ «Մատյան»-ում թաքնատեսորեն մի ասվածը՝ «… Գիտենալով հանդերձ կրոնների օրենքները ողջ…»: Ահա եւ գալով Հայաստան՝ Տրդատը հայ հողում ու միջավայրում, ստանալով հոգեւոր առողջ ազդակներ, աստիճանաբար ազատվում է հռոմեական կրոնական կրթություն-դաստիարակությունից՝ գալով այն հավատքին, որը երկրի բնիկներն ունեին: Նա դառնում է Հայոց դիցարանաի ջերմեռանդ հավատավորը:
Օրերից մի օր թագավորը իր զորքով գնում է Անահիտ աստվածամոր մեհյաններից մեկը՝ զոհ մատուցելու: Դա անելով՝ նա նույնը ասում է անել նաեւ իր գրագրին՝ Գրիգորիսին, ով խուսափել էր զոհաբերություն կատարել: Բայց վերջինս հրաժարվում է: Թագավորի բոլոր հորդորներն ու հրամաններն անցնում են ապարդյուն: Գրիգորիսը մնում է անդրդվելի: Արքունիք վերադառնալուց հետո էլ շատ օրեր արքան իր գրագրին թե հորդորում եւ թե հրամայում է պաշտել այն Աստվածներին, որոնց ինքն է պաշտում: Բայց Գրիգորիսը դարձյալ հրաժարվում է, եւ բացելով իր պաշտամունքային գաղտնիքը, ասում է, թե ինքը Հիսուսին՝ «գերեզմանների վերակացուին» ու «պահապանին», «բոլոր մարդկանց ոսկորները» պահպանողին է պաշտում (ինքը՝ Գրիգորիսն է իր «աստծուն» այդպես ներկայացնում՝ ըստ Ագաթանգեղոսի): Ավելին՝ անհնազանդ ծառան Հայոց դիցարանի Աստվածներին պաշտողներին համարում է «ձի», «ջորի», «անասուն», «սնոտիապաշտ» (Ագաթանգեղոս): Այդ ամենից հետո Տրդատը նոր հասկանում է, թե «ի՞նչ նպատակ ուներ» (հարցադրումի ձեւակերպումը թագավորինն է՝ ըստ Ագաթանգեղոսի) Գրիգորիսը իր մոտ ծառայության անցնելով. իրե՛ն, բանակը, Հայոց աշխարհը քրիստոնեացնել եւ այդպես Հայոց աշխարհի վերջը տալ: Հայոց արքան դրանից հետո իր Տաճատ անունով գործակալին հրամայում է պարզել Գրիգորիսի ով լինելը, ով եւ պարզում է, որ նա ոչ այլ ոք է, քան Խոսրով թագավորին սպանողի որդին: Տաճատը իր հետաքննության արդյունքները Տրդատին ներկայացնելով ասում է. «Դա որդին է մահապարտ Անակի, որն սպանեց քո հորը՝ Խոսրովին եւ խավար բերեց մեր Հայոց աշխարհին, կորստի ու գերության մատնեց այս երկիրը: Արդ՝ դա արժանի չէ ապրելու, քանի որ վրիժապարտի որդի է» (Ագաթ.): Արքան դա իմանալով ու իր համար լիովին պարզորոշ դարձնելով իր գրագրի նպատակները՝ նրան մինչ այդ էլ հասցրած տեսակ-տեսակ տանջնանքներին ավելացնում է նորերը եւ հրամայում է գցել Խոր վիրապի բանտը (այստեղ գցում էին ամենածանր հանցագործություն կատարողներին):
1 Գրիգորիսի՝եբրայականծագմանմասինտե՛ս Խորենացի:
2 Գրիգորիսիվրաէլ, իհարկե, դրվածէրիրգաղտնիգործակալականցանցըստեղծելուպարտականությունը: ՈրըեւնաՀայաստանգալովստեղծեց (նրաայդստեղծածիցանցում հայտնվեցնաեւՏրդատիքույրը՝Խոսրովիդուխտը):
Գրիգորին բանտ նետելուց հետո Տրդատը որոշում է զբաղվել իր թագավորության հավատքային գործերով:
Կարելի է ենթադրել՝ նա տեղեկացվում է, որ երկրում Գրիգորիսի պեսները, որ ատում էին երկրի բնակիչներին ու նրանց սրբությունները (ապրելով նրանց երկրում)՝ շատ են ու գնալով շատանում են՝ ի հաշիվ Հռոմից քշվածների: Ահա եւ արքան հարազատացած Հայոց Աստվածների հավատքին՝ հրովարտակ է հղում երկրի բնակչությանը, որով հրամայում է ըստ ամենայնի «պատվել Աստվածներին»1 (Անահիտին, Վահագնին…), լինել աստվածապաշտ, ըստ այդմ, չլինի որեւէ մեկը, որ Աստվածներին «արհամարհի» կամ «անպատվի» (այդպիսիների նկատմամբ արքան մեծ պատիժ է սահմանում): Մեկ այլ՝ նմանատիպ ավելի խիստ հրովարտակով «Աստվածների պաշտամունքի մեջ խափանարար», հատկապես «քրիստոնյա աղանդի մասին» է արքան պատվիրում այն երկրում խստիվ արգելել: Պարզ է՝ այս հրովարտակներին հետեւում են շատ աղանդավորականների, հատկապես՝ քրիստոնյաների ձերբակալություններ:
Տրդատի՝ Գրիգորիսին բանտարկելու եւ այս՝ ազգային-հավատքային քաղաքականության շահերից բխող քայլերին Հռոմը պատասխանում է համապատասխան՝ հակադարձ կայսերական քայլերով:
Նախ՝ երկրում քրիստոնեական շարժումը զարկ տալու, երկրի կենսաձեւ բարոյականությունը խաթարելու, հայ տոհմ-ընտանիքը քայքայելու նպատակով Հռոմից Հայաստան են ուղարկվում «Գայանեական կույսեր» կոչվածները՝ երկրի զանազան այլ խառնածին քրիստոնյաների «քույրերը»:
Ագաթանգեղոսի պատմածներից հետեւում է, որ Տրդատը իր մոտ բերել տալով «կույսերին», հրամայում է նրանց դադարեցնել իրենց միասեռական քրիստոնեական՝ «կանանց տղամարդկանցից եւ տղամարդկանց կանանցից ողջ-ողջ հեռացնելու» քարոզները եւ վերադառնալ այնտեղ, որտեղից եկել են (հռոմեական օրենքներով արգելվում էր կայսերահպատակներին կայսերահպատակ երկրների օրենքներով դատելը): Բայց «կույսերը» Հայաստանի քրիստոնյաների իրենց ղեկավարի՝ Գրիգորիսի պես հրաժարվում են թագավորի հրամանը կատարել: Արքային մնում էր նրանց սպանելու հրաման տալ (նա, փաստորեն, Հռոմի պատրաստած խայծը կուլ է տալիս): Ագաթանգեղոսի պատմածներից հետեւում է, որ, ի հետեւանք արքայի հրամանի, մայրաքաղաքում ծպտված քրիստոնյաները՝ կույսերի եղբայրները բացահայտում են իրենց ով լինելը եւ փորձում պաշտպանել իրենց քույրերին. «Իրար վրա դիզված բազմությունից շատերը իրար տրորելով սպանեցին, եւ մեծ կոտորած եղավ»: Գայանեականներից շատերն էլ են սպանվում:
Կոտորածից Վաղարշապատի քրիստոնեական որջը կատաղում է: Բայց նա սպասում է հարմար պահի՝ թագավորից իր վրեժը հանելու համար:
Թագավորը կարծելով, որ երկրի հավատքային կյանքին սպառնացող վտանգը կանխել է, որոշում է հանգստանալու նպատակով որսի դուրս գալ, որին մասնակից դարձնելու համար իր մոտ է կանչում շատ հայ նախարարների ու իշխանների. ահա եւ, հայոց թագավորության անունից իր ողբն է անում Նարեկացին. «Մինչ ես (հայոց թագավորությունս,- հեղ.) չվում էի անհոգ անտարակույս վստահությամբ,/ Հազիվ թե մտքիցն իմ անցկացնելով դույզն-ինչ կասկածանք ինչ-որ արկածի/ Փոքր այն միջոցին հանգստի միջեւ եւ աշխատության,/ Իբրեւ թե արդեն նավահանգիստը հասած լինեի2,/ Եվ ահա՛, ամառվան մեջ ձմեռն հանկարծահաս՝ հողմով իր բքաբեր/ Երեքալյան ուժգին բախումով խաղաղությունը խռովվեց հանկարծ»: Թագավորի՝ թագավորության գրեթե ողջ իշխանական վերնախավի հետ որսի դուրս գալը քրիստոնյաների համար հարմար պահ է դառնում իրենց՝ թագավորի նկատմամբ վրեժն առնելու համար: Դավադրություն է կազմակերպվում նրա դեմ: «Մինչդեռ կառքի վրա նստած թագավորը քաղաքից դուրս էր եկել, իսկույն նրա վրա տիրոջ պատուհասը հասավ, եւ պիղծ դեւը խփելով թագավորին՝ կառքից վայր տապալեց»: Դավադիրներն, ըստ երեւույթին, Գրիգորիսից՝ բանտարկված իրենց ղեկավարից հրաման են ստացած լինում թագավորին չսպանել, որ հետո նա ինքն անձամբ իր վրեժն առնի: Ուստի նրանք աշխատում են վիրավոր արքային միայն գերել ու արգելափակել քաղաքում: Բայց չեն կարողանում, եւ արքան, փախուստի դիմելով, ծպտվում է մայրաքաղաքի մերձակա ճահճուտների եղեգնուտներում:
Դավադրության մեծ ընդգրկումի, դա մայրաքաղաքում տեղակայված հռոմեական զինուժերի կողմից ղեկավարվելու մասին է խոսում պատմիչի այն վկայությունը, որ «նաեւ քաղաքի բոլոր մարդիկ նույնօրինակ (Տրդատի պես,- հեղ.) դիվահար եղած մոլեգնում էին, ու սաստիկ կործանում հասավ երկրին: Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները առհասարակ հարվածներ կրեցին ու ահավոր սուգի մեջ էին պատուհասի պատճառով»: Պարզ չէ՞, որ այդ ամենը անող ուժերը թագավորին մերձակա ու հավատարիմ ուժերից (որոնք քիչ չեն եղել) անհամեմատ շատ ու ըստ ամենայնի զինված են եղել: Նույն պատմիչի այլ ասածներից հետեւում է, որ դավադիրները մայրաքաղաքը գրավում, այն սպանդի ու թալանի են ենթարկում, կենդանի մնացածներին գերեվարում: Դրանից հետո դավադիրներն իրենց առաջնահերթ խնդիրն են համարում իրենց գլխավորին՝ Գրիգորիսին բանտից ազատել տալը: Դիմում են թագավորի քրոջը՝ Խոսրովիդուխտին3, որ սա համոզի հայ նախարարներին ու իշխաններին՝ իր պես գերյալներին, որպեսզի նրանք մարդ ուղարկեն Արտաշատ՝ այդտեղի բանտից Գրիգորիսին հանել-բերելու համար: Խոսրովիդուխտը իրեն ասածները փոխանցում է հայ նախարարներին, իշխաններին: Նրանք հանձն չեն առնում իրենց թագավորի հրամանը չեղյալ համարել: Նույն բանը Խոսրովիդուխտին «հինգ անգամ» էլ են ասում: Վերջին անգամ սպառնում են, որ եթե Գրիգորիսին չազատեն՝ թե ինքը՝ Խոսրովիդուխտը «մեծամեծ տանջանքներ կկրի», եւ թե՛ «մարդկանց ու թագավորի հարվածներն առավել եւս կսաստկանան մահվամբ ու պես-պես տանջանքներով»: Այլ կերպ ասած՝ մայրաքաղաքի տեր-տիրակալ դարձածները սպառնում են Գրիգորիսին չազատելու դեպքում քաղաքի բնակչության եղեռնը մինչեւ վերջ հասցնել: Սպառնալիքներին հայ նախարարներն ու իշխանները տեղի են տալիս եւ Օտա անունով ավագ նախարարին ուղարկում Արտաշատ՝ Գրիգորիսին բանտից հանել-բերելու:
Բանտից ազատվելով՝ Գրիգորիսն իր առաջնահերթ խնդիրն է համարում իր ոխերիմ թշնամուն՝ Տրդատին եղեգնուտներից գտնել-բերել տալը: Ինչը եւ նրա ենթականերն անում են: Ընդ որում, Գրիգորիսի մոտ տարվելիս արքան «մերկ խայտառակ վիճակում» է լինում: Նրան, պարզ է, մերկացրել էին ըստ Գրիգորիսի չարախինդ հրամանի: Գրիգորիսին, նրան ազատել տվող նախարար-իշխաններին տեսնելով՝ Տրդատը «մոլեգնում», «դիվահարում» ու «փրփրում» է, բայց ի՜նչ կարող էր անել՝ կապված վիճակում էր, դրության տերն արդեն Գրիգորիսն ու նրա կրոնակիցներն էին: Հետո Գրիգորիսը «կույսերի» մարմիններն է Վաղարշապատի մոտ գտնվող հնձաններում ամփոփել տալիս: Նույն այդ տեղում էլ հիմնում է իր «կայանը»՝ շտաբը:
Նույն պատմիչի ասածներից միանշանակ հետեւում է, որ նա նույն տեղում համակենտրոնացման ճամբար է ստեղծում, որտեղ կենտրոնացնում է հայ գերիներին: Պատմիչը ոչ մեկ անգամ է խոսում հնձաններում Գրիգորիսի՝ «մարդկանց»՝ գերիների նկատմամբ կրոնա-քարոզչական աշխատանք անցկացնելու, այդ մարդկանց՝ «դեւերի», այսինքն՝ գերողների կողմից հասցրած «դիվական տանջանքների անտանելի հարվածների սաստկության պատճառով» մոխիրների մեջ թավալ գալու, նրանց կատարած տեսակ-տեսակ ծանր ու ստորացուցիչ աշխատանքների ու այդ աշխատանքների «ծանրությունից ու տքնությունից խոնջացած քուն մտնելու», հնձաններում «դեւերի» ստեղծած ահուսարսափի մթնոլորտի ու դրանից մարդկանց՝ «ատամներով իրենց մարմիններն ուտելու», «ոմանք բորոտ, ոմանք անդամալույծ ու չորացած անդամներով, ջրգողված որովայններով (գերիներին քաղցած ու ծարավ են թողել,-հեղ.), դիվահար, խեղանդամված եւ ոտնախտավոր (թագավորի «ձեռքերն ու ոտքերն» էլ են ըստ ամենայնի, ծեծված լինում,-հեղ.) լինելու» եւ սահմռկեցուցիչ այլ բաների մասին (իսկը համակենտրոնացման ճամբարին բնորոշ երեւույթներ,-հեղ.):
Նույն պատմիչը ոչ մեկ անգամ խոսում է Գրիգորիսի՝ հավաքվածներին այս կամ այն հրամանը տալու մասին, ինչն էլ ասում է, որ ճամբարում տեր-տիրակալը Գրիգորիսն էր:
Գրիգորիսը գերիների առջեւ պահանջ է դնում՝ ընդունել քրիստոնեություն, հակառակ դեպքում «այստեղ վրեժի չարաչար հարվածները խփելով կկոտրեն ձեզ, օտար թշնամիների դատաստանին կհանձնեն ու միանգամայն վրեժ լուծելով՝ մահվան կմատնեն ձեզ»: Այս պահանջը միայն իր՝ Գրիգորիսի ցանկությունից չէր գալիս, այլեւ՝ Հռոմի. այստեղից Գրիգորիսը իր առաջնորդությամբ Հայաստանը քրիստոնեացնելու հրահանգ է ստանում (այսպես պետք է հասկանալ Գրիգորիսի տեսած ու գերիներին պատմած տեսիլքը): Այսպիսով, Հռոմը Տրդատին թագավոր դարձրած կայսրությունն էլ էր նրանից պահանջում քրիստոնեանալ (ասել է թե՝ հակաազգայնանալ), այն կայսրությունը, որ այդ ժամանակ ինչ ուզում անում էր: Տրդատը չէր կարող այդ դաժան կայսրությանն ընդդիմանալ, Պարսկաստանը՝ Հայաստանի բնական դաշնակիցն էլ չէր կարող նրան նեցուկ կանգնել: Ահա եւ արքան, նախարարներն ու իշխանները խորհրդի են նստում եւ «ընդհանուրի խաղաղության համար» որոշում են ենթարկվել կայսերական ու գրիգորիսյան պահանջին:
Հայոց պատմության ամբողջ ընթացքում թագավորներից երեւի ամենաողբերգական վիճակում հայտնված Տրդատ արքան ստիպված է լինում «ամենքի հավանությամբ» (նրանք էլ ճար չունեին) իր սիրելի աշխարհի ճակատագիրը իր ատելի Գրիգորիսի ձեռքը հանձնել, որ նա իր հայրենի, հնամենի եւ նախնիների կողմից սիրված Աստվածներին իր աշխարհից ջնջի-վերացնի (արքան գուցե հույս ուներ, որ հայը, ինչ էլ լինի, իր հավատքն ու իր Աստվածներին չի մոռանա):
Արքան ու նրա մերձավոր նախարար-իշխանները ամբողջը (Հայոց աշխարհը, արքունիքը, հայ նախարարական տները)՝ այդ ամբողջի առանցք մասից (Հայոց հավատքից, այդ հավատքը պահող քրմերից ու մեհյաններից) գերադասեցին… Եվ Գրիգորիսը իր ողջ չարությունն ու ոխը ուղղեց հայ հոգու պահապան մեհյանների ու մեհյանների քուրմ սպասավորների դեմ:
Հայոց պատմության մի նոր՝ նախադեպը չունեցող եղերական շրջան էր սկսվելու:
1 ՄեջբերումներըԱգաթանգեղոսիցեն:
2 Հայոցթագավորության՝ «իբրեւթե» հաստատումնէնկատիառնվում:
3 Հայպատմագրությանմեջկակարծիք, որսրահետԳրիգորիսըիրգրագիրեղածժամանակսիրայինկապէունեցել, եւՏրդատըմտադիրէեղելնրանիրենփեսայացնել:
301-ի Մեծ հայրենականը եւ սրբացած Արձան ու Միստակես քրմապետերը
Հայաստանի տարբեր կողմերում վխտացող աղանդավորականների, սրանց մեջ հատկապես քրիստոնյաների, հոծ բազմությունները լսելով Գրիգորիսի «հրաշքի»՝ զորեղ Հայոց արքային ծնկի բերելու, նրան իր կամքը թելադրելու, նրա մայրաքաղաքը գրավելու, նրա մերձավորներին գերեվարելու մասին, չարությամբ լցված շտապում են դեպի Վաղարշապատ՝ «մեծ հունձքին»1 մասնակցելու:
Գրիգորիսի բանակին են միանում նաեւ Հայաստանի խառնազգի նախարարական տների ուժերը: Դավադրությունը ապստամբության վերաճած ուժերի գլուխ անցած՝ Գրիգորիսի շուրջը ձեւավորվում է ահռելի բանակ: Որքա՞ն էր բանակի թիվը: Զենոբ Ասորի պատմիչի ասելով՝ «տարբեր կողմերից գալով-հավաքվելով՝ բոլորը հարյուր հազար չորս հարյուր հիսուն հոգի եղան, չհաշված թագավորի հետ եղած զորքն ու սբ. Գրիգորի ծառաներին»: Շատ բան ասող է այն, որ իր երկիրը ավեր-թալանի մատնող ու «դարձի» բերող այդ բանակին ակամա զորավիգ կանգնած Տրդատ արքան է հետո, երբ բանակը դուրս էր եկել արդեն մայրաքաղաքից ու սկսել երկրի նվաճումը, գտնված տեղերից մեկում «հրամայում համրել բոլորին եւ խաչի հենց տակը2 գրել ու թողնել հիշատակ անցնող ու գալիք սերունդներին» (տե՛ս Հովհան Մամիկոնյան), դրանով ասել ուզելով սերունդներին, որ ինքը ակամա էր հայտնվել այդպիսի հզոր բանակի մամլիչի տակ…
Գրիգորիսը իր (ու Հռոմի) քրիստոնեական հեղափոխության կենտրոնատեղին՝‘Վաղարշապատը ամրացնելով, բանակի գլուխն անցած ուղղություն է վերցնում դեպի հայ հոգեւոր կյանքի կենտրոնատեղիներ՝ մեհյաններ, որ հայի հոգին առնի ու դրանից հետո նրա հետ ինչպես ուզենա վարվի: Ինչպես արդեն նկատել ենք, Գրիգորիսն իր այդ մեծ եղեռնին մասնակից դարձրեց նաեւ հենց թագավորին՝ Տրդատին ու նրա մերձավոր նախարար իշխաններին:
Հայոց մնացյալ ուժերը մեծ հայրենական պատերազմի ելան: Այսօրվա ընդարմացած հային, ով տեղից վեր թռնելով կրկնում է, որ 301թ. մենք իբր ընդունել ենք քրիստոնեություն ու դա որպես թե անհամբերությամբ կամովին հռչակել պետական կրոն, ի գիտություն ասենք, որ (դա մեր երեւակայությունը չէ, այլ՝ պատմությունը՝ ներկայացված ուղնուծուծը քրիստոնյա պատմիչների՝ Ագաթանգեղոսի ու Զենոբ Ասորիի կողմից), որ պատմիչները վկայում են, որ Գրիգորիսը ոչ մի մեհենական տարածք առանց պատերազմի չի մտել: Հայ հավատավորը ոտքի է կանգնել պաշտպանելու հայ հավատքն ու հայ հավատքի կենտրոնատեղի մեհյանները, մեհենական դաստակերտերն ու մեհյաններում դարերի ընթացքում կուտակված հսկայական հոգեւոր ու նյութական արժեքները: Հայ՝ քանակությամբ թեեւ նվազ, բայց ոգով արի հավատավորի՝ կրոնական բռնակալի ահեղ բանակի նկատմամբ դիմադրությունը այն աստիճան զորեղ է լինում, որ, ըստ պատմիչների, այդ բռնակալը ոչ մեկ անգամ է հուսահատության գիրկն ընկնում: Մեր նպատակը չէ այստեղ պատերազմի ընթացքում Գրիգորիսի բանակի արած սահմռկեցուցիչ եղեռնագործությունների (հարյուր հազարավոր հավատավորների սպանության (Զենոբ Ասորի), մեհյանների հիմնահատակ կործանման, դրանց արժեքների թալանի, մեհենական դաստակերտերի սեփականումի, տասնյակ հազարավորների գերեվարումի, բնիկների վտարանդի դարձնելու, ասպատակությունների…) նկարագրությունը, որը հիշատակված պատմիչների մոտ ընթերցողը կարող է տեսնել: Մեր նպատակը այստեղ նույն պատմիչների կողմից նկարագրված հայ հավատավորի մղած հերոսական պատերազմի ընթացքում հատկապես 2 հայ հավատավորների՝ Միստակես եւ Արձան քրմապետերի ցուցաբերած հերոսական վարքի նկարագրություն հատկապես երկու հայ հավատավորների՝ Միստակես եւ Արձան քրմապետերի ցուցաբերած հերոսական վարքի նկարագրությունը, վարք, որի համար քրմապետերը ժամանակակիցների կողմից սրբացվեցին, անմահների շարքը դասվեցին:
Զենոբ Ասորին պատմում է, որ երբ Գիսանե ավանում գտնվող մեհյանի Արձան քրմապետը իմանում է, որ մեհյանը ավերելու եկած Գրիգորի բանակի հետ են նաեւ հայ իշխանները՝ անարգելով նրանց ասում է. «Առաջ եկե՛ք, ով դավանակործան մարդիկ, հայրենի Աստվածներին ուրացողներ եւ թշնամիներ բարեփառ Գիասանեի: Մի՞ թե չգիտեք, որ այսօր ձեր դեմ մեծն Գիսանեն է կռվի ելել եւ մատնելու է ձեզ մեր ձեռքը… Լսեցե՛ք մեզ, հայոց իշխաններ… ինչ ծառայում ենք մեր մեծ աստվածներին, քաջ գիտենք զորությունը նրանց: Գիտենք, որ իրենց սպասավորների, պաշտողների թշնամիների դեմ իրենք են մատնչում: Այժմ մենք չենք կարող պատերազմով ձեզ ընդդիմանալ, որովհետեւ սա տունն է հայոց թագավորի, եւ դուք էլ արքայի իշխաններն եք: Բայց ահա, այս թող հայտնի լինի, որ թեեւ ձեզ հաղթել չենք կարող, սակայն գերադասում ենք մեռնել մեծ աստվածների զոհարանի վրա, քան թե նրանց ձեր ձեռքով կործանված ու ապականված տեսնել: Դրանով էլ իսկ կյանքը ատեցինք եւ մահն նախընտրեցինք: Բայց դու, որ իշխանն ես Անգեղ տան, առաջ արի՛, մենամարտենք ես եւ դու»: Քրմապետը եւ իշխանը մենամարտում են: Հավասարների այդ մենամարտում հաղթում է մենամարտերում մշտավարժ իշխանը (նա թրատում է քրմապետին՝ ի ամոթ իրեն եւ ի փառս քրմապետի):
Այն, որ Արձան քմապետն իր այդ՝ հանուն հայրենի հավատքի ցուցաբերած հերոսական արարքով ժամանակակիցների կողմից սրբացվել է ու այդ մասին հիշատակություն է թողնվել սերունդներին, վկայում է նրա թաղված տեղում կանգնեցված հուշարձանի հետեւյալ՝ տարբեր լեզուներով մակագրությունը. «Այստեղ է հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը, նրա հետ նաեւ հազար երեսունութ հոգի, որոնք կռվեցին հանուն Գիսանե3 կուռքերի»:
Նկատենք, որ արձանագրության մասին վկայությունը բերում է Արձան քրմապետի ու հայոց հավատի թշնամի պատմիչը՝ Զենոբ Ասորին, որն ասում է այն մասին, որ անգամ նրա համար Արձան քրմապետը սուրբ է եղել:
Նույն պատմիչը պատմում է, որ Գիսանե ավան Արձան քրմապետի ուժերին որպես օգնական ուժեր գալիս են Աշտիշատից, որտեղ մեհենախումբ կար:
Օգնական այդ ուժերն առաջնորդում է Միստակես քրմապետը: Մեր այս քրմապետն էլ մենամարտում է մեկ այլ հայ զորեղ իշխանի՝ Արծրունյաց իշխանի հետ4:
Նա անգամ խոցում է իշխանի ազդրը: Բայց վերջինս ի վերջո թրատում է հայոց քրմապետին:
Պատմիչի այս պատմածը չի վկայում, որ ժամանակակիցները սրբացրել են Միստակեսին: Բայց քանի որ, դարձյալ ըստ նույն պատմիչի, քրմապետի եւ իշխանի մենամարտի տեղը ժամանակակիցները սերունդներին միշտ հիշելի դարձնելու համար անվանել են Մեստակող, դրանից հետեւում է, որ այդ ժամանակների հայը Միստակես քրմապետին նույնպես սրբացրել է:
Հազա՜ր-հազա՜ր փառք Հայոց հավատքը, հայոց սրբարանները պահելու համար իրենց մարմնական մահկանացուն կնքած հայ քրմապետերին ու նրանց հետ մյուս հավատավորներին:
Նզո՛վք նրանց մարմնից զրկող «հայ» իշխաններին: Իշխաններ, որոնց նկատմամբ այդ օրերին սպանված քրմերի՝ Գրիգորիսի կողմից գերեվարված մանկահասակ երեխաներն իրենց դատավճիռը կայացրին՝ ասելով. «Լավ իմացե՛ք եւ լավ հիշեցե՛ք, որ եթե կենդանի մնանք՝ փոխարենը կհատուցենք ձեզ, իսկ եթե մեռնենք, ապա Աստվածները մեր փոխարեն կհատուցեն»:
1 ԱրտահայտությունըՆորկտակարանիցէ՝ասվածՀիսուսիկողմիցիրաշակերտներին. «Եսձեզուղարկումենանելուայնհունձքը, որըսերմանելունդուքչեքմասնակցել»:
2 ՆվաճողներըՀայաստանիորմասըգրավումէին, խաչէինայդտեղկանգնեցնում:
3 Ըստերեւույթին՝ԱնահիտԱստվածամորգիսերով, հյուսքերովարձաննէեղել:
4 Գրիգորիսիհրամանովքրմապետերիդեմմենամարտելենհայոցիշխաններըհենց
Քուրմ Մանուկ
Թողնել պատասխան