Եվ Այր մի՝ Մաշտոց անուն

Թրի դեմ՝ գրիչ

…Քրիստոնեությունը չէր կարող չտարածվել ու չիշխել Հայաստանում: Բայց քրիստոնեությունը, ինչպես նաեւ ամեն մի այլ մեծ ուսմունք, մի անաստառ վերարկու չէր: Քրիստոնեությունն էլ ուներ իր աստառը, որ կոչվում էր հռոմեականություն կամ բյուզանդականություն: Քրիստոսի մեկ կամ երկու “բնության”՝ նրա “մա՞րդ, թե աստված” լինելու վեճի տակ Հռոմն ու Կ. Պոլիսը առաջ էին մղում այն քաղաքականությունը, որը բնորոշող բառն էլ ստեղծվեց դեռ այն ժամանակ՝ “իմպերիալիզմ”: Քրիստոսի երկնային արքայությունը փաստորեն մի երկրային իմպերիա էր: Եվ Քրիստոսի խաչը երկրից երկիր էր տարվում ոչ թե աղոթատեղիների գմբեթներին տնկվելու, այլ այդ երկրների անկախությունն ու ինքնությունը խաչելու համար: Այդ խաչից խուսափելն անհնարին էր մանավանդ Հայաստանի համար, որովհետեւ աշխարհագրության չեղյալ աստծո կամքով Հայաստանն էր այն կենտրոնակետը, որի վրա խաչաձեւվում էին հռոմեական երկար գայիսոնն ու պարսից հաստաբեստ մականը՝ ստեղծելով մի վիթխարի խաչ:

…Արդեն հարյուր տարի էր, ինչ քրիստոնեությունը Հայաստանում համարվում էր պաշտոնական կրոն: Քանդվել ու ավերվել էին մեհյաններն ու բագինները, որոնց տեղ բարձրացել ու բարձրանում էին եկեղեցիներ՝ հաճախ դեռեւս անծեփ ու փայտակտուր: Բայց այդ եկեղեցիների գմբեթին տնկված խաչը երկնքի մեջ խրվելուց առաջ մխրճվում էր նաեւ մարդկանց սրտերի մեջ: Հակառակ հեզության եւ համբերատարության իր ուսմունքի՝ քրիստոնեությունը տարածվում էր անսքող բռնությամբ. խոսելով կամավորությունից՝ գործում էին հարկադրանքով, կրկնելով “մի սպանիր”՝ հեղում էին արյուն կամ մատնում արտաքսման:

Ժողովուրդը դժվարությամբ էր վարժվում նոր կյանքին: Դարերով սովոր բազմաստվածության՝ մարդիկ այժմ պարտավոր էին բոլորը պաշտել միայն մեկ աստծու: Անահիտների, Աստղիկների ու Նանեների երեկվա տեղում Արամազդներին, Միհրերին, Վահագներին ու Տիրերին փոխարինած եբրայեցին հաստատել էր իր մորը միայն: Ատրուշանների հավերժական բոցերի տեղ պլպլում էին աղոտ մոմերը: Իրենց երեկվա շոշափելի ու տեսանելի աստվածների՝ ոսկեձույլ կամ քարաքանդակ դիցերի փոխարեն մարդիկ պարտավոր էին պաշտել այն Միակին, որին հնարավոր չէր ոչ միայն տեսնել, այլեւ… հասկանալ:

Եվ իսկապես էլ. օտար կրոնը հետը բերել էր նաեւ օտար լեզու. ժամասացությունն ու եկեղեցական արարողությունները կատարվում էին հունարեն կամ ասորերեն: Անգրագիտության մեջ խարխափող երեկվա հեթանոս ժողովրդից խլելով նրան հասկանալի բառն ու բանը, երգն ու աղոթքը, ասքն ու առասպելը՝ տեղը դրել էին մի վերացական անըմբռնելի գաղափար, այն էլ՝ օտար ու անհասկանալի լեզվով:

Ստացվել էր մի անտանելի վիճակ. մարդուց խլել էին իր երեկվա (եւ դարավոր) հավատը, իսկ տեղը ոչինչ չէին դրել կամ դրել էին միայն ու միայն խոսքով, որ նաեւ անհասկանալի էր: Քանդել էին հինն ու դարավորը, իսկ նորը չէին շինել կամ շինել էին միայն ու միայն խոսքով, որ նաեւ անհասկանալի է: Հնից օգտվել չէր կարելի, նորից օգտվելն անկարելի էր, որովհետեւ նորը փաստորեն չկար, իսկ եղածն էլ՝ անհասկանալի: Արգելված էին հին երգն ու նվագը, հին խաղերն ու զվարճալիքները: Եվ այսքանից հետո մինչեւ իսկ… լալ չէր կարելի. արգելված էին նաեւ “լալեաց երգ”-երը, 

ողբ ու կոծը արժանանում էր խստագույն պատժի… 

Բայց այսքանով չի լրանում ժամանակաշրջանի ոչ միայն պատկերը, այլեւ ուրվանկարը:

Քրիստոնեությունը, որ տարածվում էր իբրեւ մի համամարդկային-ապազգային ուսմունք, առաջին իսկ հաջողություններից հետո անմիջապես ցույց տվեց ինչպես իր դասակարգային, այնպես էլ ազգային էությունը: Տարածվելով ամենից առաջ հռոմեական կայսրության մեջ եւ այդ կայսրությունից՝ նա դարձավ մի նոր եւ զորավոր գործիք բյուզանդական ազդեցության ծավալման ու խորացման: 

Հավասարություն ու եղբայրություն էր քարոզում նոր կրոնը, մինչդեռ այդ քարոզի տակ ուրիշներին էր փաթաթում իր վարք ու բարքը, իր կարգն ու կանոնը, իր երգն ու լեզուն: Մի աստված էր ընդունում նոր կրոնը եւ դրանով կապում-կաշկանդում մարդուն, որ ի բնե հակված է բազմազանության, ինչպես է ինքը բնությունը եւ այդ բնությունն արտացոլող մարդկային միտքը: Բայց սա դեռ բավական չէր: Իրականում այդ մի եւ միակ աստվածն էլ իրեն պահում էր իբրեւ…. զտարյուն բյուզանդացի: 

Մի համընհանուր-աստվածային օրենք էր թելադրում նոր կրոնը: Բայց փաստորեն այդ օրենքը դառնում էր բյուզանդական օրենքի պարտադիր թելադրանք: 

Նոր լույս ու հույս տարածող հավատը իրականում հասել էր խոսքի եւ գործի հակասության մի այնպիսի սրության, որը չէր կարող չկտրատել իր սեփական կարերը: 

 Պարույր Սեւակ

Տպագրվում է կրճատումներով (“հատուկ” “Լուսանցք”-ի համար)

* Մ. Մաշտոցի 1600-ամյակի առթիվ կարդացվել է որպես զեկուցում Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում (զեկույցը տպագրում ենք հատվածաբար)

  Բ
Այո՛, մենք կայինք Նրանից առաջ:

Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնըված մրրիկ էր անցել:

Հրեա մի գունատ՝
Քշված իր երկրից,
Օտարականի ու հյուրի տեսքով,
Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ:

Զորավոր էին աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկավ շաղ տալու խոստումներ օդում,
Եկավ զինավառ գեղեցիկ ստով…

Միամիտ էին աստվածները հին,
Միամիտ անքա՛ն,
Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի
Եվ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:

Իսկ եբրայեցին եկավ ասելու.
“Այս է մարմինն իմ. առեք ու կերեք:
Այս է արյունն իմ. ըմպեցեք սիրով”…

Ուղղամիտ էին աստվածները հին,
Ուղղամիտ էին՝
Պարզ դերձակի պես.
Իրենց հավատի հանդերձը նրանք
Միշտ ձեւում էին ճիշտ կյանքի վրա:

Իսկ եբրայեցին եկավ կարելու
Մի համընդհանուր-կախարդիչ հանդերձ,
Որով պիտի որ հավասարվեին
Ե՛վ վտիտ ու գեր,
Ե՛վ հաստ ու բարակ…
Ճշտախոս էին աստվածները հին,
Ճշտախոս էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ էին նրանք անվանում,
Իսկ իրենց՝ աստված:

Իսկ եբրայեցին ասաց. “Մարդ եմ ես”՝
Եվ… դարձավ աստված՝
“Մարդ եմ” ասելով…

… Զորավոր էին աստվածները հին,
Այնքա՛ն զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի՛ ստում՝ պիտի կործանվի՜…

Գ
Եվ կործանվեցին աստվածները հին:

Մարդիկ,
Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում,
Պարտավոր էին հիմա ունենալ
Միայն մի՛ աստված,
Բոլո՜րը՝ լոկ մի’, միայն մի’ աստված:
Եվ չգիտեին,
Թե ո՞վ է այդ Մին
Եվ ի՞նչ է ուզում…

Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար:
Եվ խոսում էին նրանք մի լեզվով,
Որ չէ՜ր հասկացվում:

Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռեւըս անծեփ եւ փայտակտուր աղոթատեղիք՝
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ՝ սրտերի՜ մեջ,
Ապա՝ երկընքի՛…
Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի ճար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում է բռնությամբ անքող…

… Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,
Իսկ ապրելն… արդեն անկարելի է:

Մարդուց խլեցին իր հավատը հին,
Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ,
Մի՛միայն խոսքով.
— Դեռ նորը չկա՜ր:

Ավերվեց հինը ու փլատակվեց,
Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ,
Մի՛միայն խոսքով.
— Դեռ նորը չկա՜ր:

Եվ այսպես՝
Հանկարծ ու դանդաղորեն
Ամե՜ն ինչ շրջվեց,
Տակն ի վեր եղավ,
Եվ կարգի բերել չէր կարող ոչ ոք.
— Ինքը՝ շրջողն իսկ չէ՛ր կարող էլ, չէ՜:

Եվ այսպես՝
Կյանքից մնաց մի “մեղա”,
Որ պիտի նաեւ… բարձըր չհնչեր:
Եվ այսպես՝
Անցավ ողջ հարյո՜ւր տարի,
Որ կարճ է թվում, երբ գիրք ես կարդում,
Իսկ երբ ապրում ես եւ ամեն րոպե
Զգում ես մաշկի՛դ, զգում ես սրտո՛վ,
Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝ այնժամ…

Ե
Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց:
Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ,
Որ նո՛ւյնպես չկար:

Կար միայն պարի՜սպ,
Որ տարածվում էր աշխարհից աշխարհ:
Եվ կային նաեւ ազնիվ ճակատներ,
Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի…
Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն,
Որ հարյո՜ւր տարի,
Հարյուր ձի՛գ տարի
Չէր կարողանում իր ճշտությունը կարգին հաստատել.
Մի ճշմարտությո՛ւն,
Որ ամեն վայրկյան
Կամա-ակամա հերքում էր իրեն՝
Անվերջ բացելով իր մերկությունը
Եվ իսկությունը:

Իսկ իսկությո՜ւնը…

Հիսուսը,
Որ մի հրեա էր ազնիվ,
Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք
Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ.
Եվ նոր հավատի եդեմ-դրախտի պաճուճանքի տակ
Հին Բյուզանդիոնը նոր հնարներով
Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկըրներ,
Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մեջքին,
Ա՛յն խեղճ աշխարհի,
Որ զարկի ցավից նույնիսկ տնքալու իրավունք չուներ,
Եվ տնքոցի տեղ
Դեռ “ալելո՜ւա” պիտի որոտար:

Իսկ իսկությո՜ւնը…

Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով
Ուրիշի տուն ու երկիր էր մտնում
Օտար վարք ու բարք,
Օտար ծես ու կարգ:

Իսկ իսկություն չէ՞,
Որ զորքից հետո
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում:
Իսկ իսկությո՜ւնը…

Նոր գաղափարը էլ գաղափար չէր,
Այլ մի կաղապար,
Մի նե՛ղ կաղապար,
Որ արդեն հարյուր տարի էր տեւում.
Ո՛չ թե գաղափար,
Այլ մի կաղապար,
Որ երազն անգամ իր մեջ էր ձեւում.
Ո՛չ թե գաղափար,
Այլ մի կաղապար՝
Ե՛վ մարմնի համար,
Որ շնչակտուր հեւում էր, հեւում,
Ե՛վ հոգու համար,
Որ վաղուց արդեն ազատ չէր թեւում,
Ե՛վ լեզվի համար…

Գեթ լեզո՛ւն գործեր:
Մինչդեռ մեր լեզո՜ւն…
Պարույր Սեւակ
(տպագրվում է հատվածաբար)

  ”Լուսանցք”   Թիվ 6,    20 – 26 ապրիլի, 2007 թ.

Advertisements

9 Responses to “Եվ Այր մի՝ Մաշտոց անուն”

  1. Սեդա Says:

    Թող Աստված (միակը) նորի ձեզ, դուք սխալ ուղղի վրա եք

  2. Hetanos Says:

    qristoneutyan tsnvelu u mahvan taretiv@ 301-1751

  3. Ari Says:

    Հայեր հերիք ա միմիանձ ջհուդ ու մասոն, հեթանոս ու քրիստոնեա անվանեք պետք է միաբանվեք մոեկ թշնամու դեմ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ

  4. †VARDAN† Says:

    Սխալ ես դատում եղբայր , և դա քո մեջ նստած ատելությունն է խոսում ոչ թե բանականությունը: Սին հավատքի պտուղները փրփուռի նմանեն ամպագորգոռ, բայց ներսից փուջ են, ինչևէ , անդրադառնանք քո մեղադրանքներին, ասում ես շուն’ մեջ բերում Գրքից , բայց կիսատ, կա նայև շարունակություն — 28 Այն ժամանակ նրան պատասխանեց և ասաց. Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես: Եւ նրա դուստրը նույն ժամին բժշկուեց:(Մաթ.15:28), մի ուրիշ տեղ ել կա ավելի պարզ : 25 Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը: 26 Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դևը հանի: 27 Եւ Յիսուս նրան ասաց. Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել և շների առաջ գցել: 28 Կինը պատասխանեց և ասաց. Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում: 29 Եւ նա ասաց նրան. Այդ խօսքիդ համար գնա՛, դևը քո աղջկանից դուրս ելաւ: 30 Կինը գնաց իր տունը և դևին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ:(Մարկ.7:25-30): Հիմա ասա, միթե՞ դու էլ ոչ քո հավատակցին’ չարիին, շուն ու մի բանել ավելի նվաստ չես համարում, ել ուր մնաց քո մեծահոգությունը կամ ուշադրություն դարձրեցի՞ր «Եւ նա ասաց նրան. Այդ խօսքիդ համար գնա՛, դևը քո աղջկանից դուրս ելաւ» , որմեկն է քո այդ աստվածներից մեծահոգությունն արել, բացի միայն, ուժեղին փառք ու պատիվ ,իսկ տկարը թող գնա կորչի, որովհետև աստվածները բարեացկամ չեն տկարին, իսկ մարդը միշտ չէ որ ձիու վրա է , լինում է որ ընկնում է:Ամեն մարդ իր գործով է ցույց տալի ինքն ով է և եթե գործերը պիղծ են դրան է ասում Հիսուս շուն, իսկ ով հավատում է, իր-իսկ հավատքով է արդարանում իր պիղծ գործերից ու էլ պիղծ շուն չի, այլ ժառանգ Աստծո արքայության «9 Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, 10 ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն:»
    Իսկ ինչ վերաբերվում է Էջմիածնի վարած քաղաքականությանը քո հետ համաձայն եմ ճիշտ է, շատ բաներ կան, որ իմ համարել անընդունելի են , բայց դա ինձ չի ստիպում փոխեմ իմ առաքելական հավատամքը ու դավանանքը , և եթե լիներ մի շարժում, որ մի հատ թափ տար ու մաղեր եկեղեցին մանր-մունր թափթփուկներից ես ինքս ուրախ կլինեի ու կմասնակցեի:

    • vahagnakanch Says:

      “Այդ խօսքիդ համար գնա՛, դևը քո աղջկանից դուրս ելաւ”:
      Այսինքն կինը ընդունեց որ ինք շուն է, նրա համար աղջիկը բուժվեց… ներողությաուն այդպիսի բուժման կարիք չունի հայը.: ավելի լավ է ոտի վրա մեռնել քան ծնկաչոք ապրել…
      Հիմա ասա, միթե՞ դու էլ ոչ քո հավատակցին’ չարիին, շուն ու մի բանել ավելի նվաստ չես համարում, ել ուր մնաց քո մեծահոգությունը
      Առաջին ինչից ես ենթադրում որ ես իմ ոչ հավատակցին շուն ու մի բանել ավելի նվաստ եմ համարում: Երկրորդ մենք խոսում ենք ի վերջո “Աստծո որդի” այսինքն “Աստված”-ի մասին և առնվազն իմ նման պարզ մահկանացուի հետ չի կարելի համեմատել…
      Հայի գերագոյն նպատակն է վերադարձ դեպի արմատները, վերադարձ դեպի Արիականություն, այնտեղ է գտնվում հայի առաքելության առաջնորդող ճանապարհի ելակետը, որն է հավերժացնել հայի տեսակը և ընթացքում նպաստել ուրիշ ազգերի հավերժացման:Մի բան որ Հիսուսի մոտ չեր երեվում:
      Ավելին. մինչ քրիստոնէական շրջանի հայ ժողովրդի բնաւորութեան մէջ, հաւանաբար բացակայում էին դաժանութիւնը, վրիժառութիւնը: Թերեւս հայերը միակ ժողովուրդն էին, որի պանթէոնում բացակայում էր խաւարի, հադէսի, տարտարոսի աստուածը: Անտիկ շրջանի հայերն համարում էին, որ երկրի ընդերքում ոչ թե վախ ու պատիժ է, այլ կենարար ուժ: Հոգում ընդհանրապէս չի կարող որեւէ վատ բան լինել: Հայ ժողովուրդը չէր վախենում մեղքից, քանզի մեղքը խորթ էր նրա կենսակերպին, աշխարհայացքին ու ազգային հիմքերին:
      Հայերը պատժիչ ուժից չէին վախենում, քանզի, ի սկզբանէ, իրենց խորքային էութեամբ, չէին ընդունում ստորութիւն, նախանձ, դաւաճանութիւն եւ այլ, մարդկանց նսեմացնող ոճիրներ:

      Իսկ ինչ վերաբերվում է Էջմիածնի վարած քաղաքականությանը քո հետ համաձայն եմ ճիշտ է, շատ բաներ կան, որ իմ համարել անընդունելի են , բայց դա ինձ չի ստիպում փոխեմ իմ առաքելական հավատամքը ու դավանանքը , և եթե լիներ մի շարժում, որ մի հատ թափ տար ու մաղեր եկեղեցին մանր-մունր թափթփուկներից ես ինքս ուրախ կլինեի ու կմասնակցեի:
      Ինչու չես ուզում սկսել այդ շարժումը. Իրանում առաքելական եկեղեցու հետեվորդներ ուղղարկեցին մի նամակ որտեղ պահանջում են որ եկեղեցին անհապաղ դուրս գա էքումենիք շարժումից որ չի բխում հայ ազգի շահերից: Սկսի և իրականում հետեվորդները պետք է սկսեն որ էժանագին ամբաստանություններով այլոք չմեղադրվեն…

      Վահագնականչ

  5. †VARDAN† Says:

    Ապրե՜ս Գոռ Ջան , շատ լավ ու դիպուկ ասացիր: Ե՞րբ պետք է բոլորը գիտակցեն, որ մասոնականությունը հենց ուղված է առաջինը քրիստոնեության դեմ, իսկ ազքգային հավատալիքների քողի տակ ինչ ուզումես դիր, բացի միայն քրիստոնեությունից:Ես համոզված եմ , եթե Արմեն Ավետիսյանի ազգայնանվեր կեցվացքը չլիներ, ապա հնարավորեր նաև հայ արիական շարժումը ֆինանսավորվեր «բարեկամների», մտահոգված մեր խոսքի ազատությամբ,«հայրենասեր» ջատագովների կողմից:
    ՈՒշքի եկեք և ուշադրություն դարձրեք ում ջրաղացին եք ջուր լցնում ձեր անհիմն հայոյալից, ատելությամբ ներծծված խոսքերով:
    (Ղուկ.23-34)Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թէ ինչ են անում:

    • jhudin anox arordi Says:

      Երեվի դու էլ գոռի նման կոռ ես: ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում: Հաստատ քո մասոնական եկեղեցուն չի: եթե ուժդ հերիքում է մասոնները վխտում են բռնագրաված էջմիածնում գնա այնտեղ երգի: Ե՞րբ պետք է գիտակցես, որ ոչ մի տարբերություն չկա եհովայի վկաների և եհովայապաշտ էջմիածնի միջեվ: ներքեվում մեջբերել եմ այն փաստաթուղթիցորով ակնհայտ է քո եկեղեցին ում ջրաղացին ջուր է լցնում(կներես կոռերի և պինդերի համար չէ):

      Այս ալ “աստվածաշնչից”
      22Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»։ 23Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»։ 24Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»։ 25Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»։ 26Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։ 27Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։

      Եթե դու քեզ ՇՈՒՆ ես համարում այդ քո հարցն է լավագույն դեպքում քո վրա միա հատ ոսկոր կշպրտեմ: Քո նման խառնածիները չեն կարողանալու կասեցնել Հայի անարատ Գենի հաղթարշավը…

  6. jhudin anox aroedi Says:

    Ay Gorshteyn, aystex el es uzum qaqel?
    qristoneutyunn u islame mievnuin huddayakan kronic en cnvel, inchu piti irar qarkocen? Qo nman txmarnerin en gtnum, vor azgayin havatnerin kpnen. Baic chen haskanum, vor duq txmar eq u anhas ev dzez lsoxnere shat arag ancnum en mer koxme. Qo nmannere mez petq en hakagovazd-govazdi hamar.
    Cptyal hrean arden asel em — du es, tatid armatnere nayi…
    Isk jhudneri satanayakan talmude qo qristoneakan hin ktakarani himqn e ay jhudik. Gone dzer txmar ,,surb,, girqe karda u tes inch hayr-dustrer u ayl koxkrtociner en gnum, harazatnere vonc en irar satkacnum u xabum, sa du u qo nmannern eq, dzez arden wv-um en arel… Isk menq verjnakanapes kanenq …en banic karch jamanak anc…

  7. GOR Says:

    “Խոսքի այս բացարձակ ազատության պայմաններում, ես դեռ չեմ տեսել, որ հրապարակայնորեն որևէ մեկը հայհոյի Քրիստոնեական սրբությունները. անգամ Մուսուլմանները ծայրագույն հարգանք ունեն դեպի Հիսուս Քրիստոսի Անձը և Իր Սրբուհի Մայրը.
    Այդպիսի հայհոյանքներ կան գրված ՄԻԱՅՆ ջհուդների սատանայական Թալմուդում

    ..Թալմուդի մեջ սահմռկեցուցիչ տողեր կգտնես Օրհնյալ Աստվածամոր և մեր Տեր Հիսւոս Քրիստոսի մասին, որ Հրեա Դեվի վիժվածքները միշտ կարդում են իրենց Սինագոգներում..

    Մի քանի տարի առաջ լսեցի, որ Լօս Անջելեսի մի Սինագոգում մի հայի կողմից թարգմանվել է հայկական համայնքի թերթից մի հատված, ուր ամենաահավոր հայհոյանքներն է գրված եղել Մեր Տիրոջ և Սրբուհի Մոր մասին.

    Ջհուդները լավ քեֆ են արել այդ առիթով.

    այս առնետների ոհմակը հոգևոր հող ե ստեղծում՝
    խեղանդամելու մեր ազգի Հերոսական ոգին, որ գալիս է ճշմարիտ Քրիստոնեական հավատքից.
    այս անմեռոն պիղծ նեօ-աթեիստները նոր մի Ստալինյան շրջան են ուզում բացել Հայ Ժողւվրդի համար, այս անգամ- թրքային ապականությունը և կործանիչ ուժերը՝ ներսից.

    դու ավելի գարշելի էս, քան խոզի փսխանքը. քո Եզդիական գավառական անգրագետությամբ փորձում է այստեղ ներկայացնել մտայնություններ , որ վաղուց շահարկնամ մեջ են դրել համաշխարհային մասոնները՝ Հեգելի Պանթեիզմը նոր ազգային հեթանոս հավատալիքների լույսի տակ.

    Հիշեք, որ բոլոր ազգերի մեջ աշխատում են այս ՛կրեպտո-հրեաները՛ -ծպտյալ հրեաներ- որ հատուկ առաջանդրանք են կատարում քայքայելու ազգը ներսից;

    Հայերին ասելով թե նրանց Քրիստոնեական սուրբ կրոնը ՛Ջհուդական է՛ — նույնը ասում են մուսուլնաններին- կամաց-կամաց նպատակը ՄԵԿ կրոն ստեղծելն է անբողջ աշխարհում.
    և երբ Սողոմոնի Տաճարը պատրաստ լինի և Հակաքրիստոսը նստի այնտեղ- նա նույն ինքը՝ հեթանոսական Յուպիտեր-Զևսը-Արամազդը- Զլատուստրան- նույն ինքը այլ խոսքով՝ Լուսիֆերը -պիտի ստիպի բոլորին երկրպագել իրեն.

    Աստված ողորմեա մեր բազմաչարչար ժողովրդին.
    ………………….
    Հայախոս Դև..
    Ես իմ Տերունական Աղոթքով,
    Դու քո Հերունական Մատրայով-
    տեսնենք՝ ով- ում…..””

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: