Թե ինչու որոշները հայ ինքնությունը 301թ. հետ են կապում

Վերջապես ԱԺ ազգային հիշողությունը մի պահ վերականգնվեց. օրենքները հայի ու Հայաստանի մասին էլ պետք է լինեն: Խոսքը վերջին նիստերից մեկի ժամանակ տոների մասին վաղօրոք ընդունված օրենքում փոփոխություն մտցնելու եւ օգոստոսի 11-ը (Հայկի՝ Բելին հաղթելու օրը) «հայ ազգային ինքնության տոն», իսկ այդ օրվա նախորդող օրերը՝ Նավասարդյան տոներ հռչակելու մասին օրենքի նախագծի քննարկմանն է վերաբերում:

Նախագծի հեղինակները միանգամայն ճիշտ են մատնանշել տոնի խորհուրդը՝ հայի ինքնությունը: Այնուամենայնիվ, դրանում ավելի հաստատուն մնալու համար վատ չէր լինի մեր պատգամավորներին նաեւ սույնը իմանալ:

Սովորաբար հետազոտողները Հայկի ու Բելի առասպելին անդրադարձել են Խորենացու «Պատմության» հիմամբ՝ անտեսելով մեկ այլ կարեւոր աղբյուր՝ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի «Պատմություն»-ը: Վերջինում էլ առկա Հայկի ու Բելի առասպելը Խորենացու պատմածի համեմատ նոր դրվագներով հիմք է տալիս նորովի մեկնաբանել այն՝ օգտվելով նաեւ առասպեսլի խորենացիական տարբերակից:

Ո՞վ է Հայկը, ո՞վ՝ Բելը, ի՞նչ ծագումնաբանություն ունեն եւ ո՞րն է նրանց բնօրրանը: Սեբեոսը Հայկին ներկայացնում է որպես «արի մարդ», այսինքն՝ արարչածին, աստվածամարդ (արի — բառացի նշանակում է Արայի, Արարչի սերունդ): Նա «զորությամբ հզոր, էությամբ բարի, աղեղով կորովի եւ քաջամարտիկ էր», — գրում է պատմիչը: Նաեւ, որ Հայկը Աբեթյան, այսինքն՝ Աբեթ (Հաբեթ)1 հոր սերունդն էր: Շատ բան ասող է Սեբեոսի՝ Հայկին նաեւ որպես «ազգերի նահապետ», այսինքն՝ նույն ծագումը, նույն գեն-արյունն ունեցող արիների (արի ազգերի) գլխավոր ներկայացումը:

Հայկի ծագումնաբանությունը, նրա դեմք-դիմագիծը ներկայացնելու հարցում Սեբեոսի հետ նույնամիտ է Խորենացին. նրա Հայկը եւս «դյուցազունների (դից-աստվածների սերունդ՝ աստվածամարդկանց-հեղ.) մեջ մեծ», ինչպես նաեւ՝ մի փոքր այլ բնութագծերով արդեն ներկայացված, «ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկա», «թիկնավետ, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով», «քաջ ու երեւելի» էր: Բելին Սեբեոսը ներկայացնում է որպես «սարսափազդու արքա», «հսկա որսորդ Տիտանյան Բել, չաստվածացյալ (ի հակադրություն Հայկի, ով աստվածացյալ էր-հեղ.) բռնակալ», ով «սաստիկ զորություն ուներ եւ հույժ գեղեցիկ տեսք»: Տողեր անց պատմիչը Բելին մեկ այլ նմանատիպ բնութագրություն էլ է տալիս՝ «Աստվածակարծյալ (ոչ աստված, բայց իրեն այդպիսին կարծող-հեղ.) հսկա», ինչպես նաեւ, արդեն որպես զուտ բացասական բնութագրում, որպես «շուն», «շների ոհմակից»: Այս վերջին բնութագրությունը առասպելում հնչում է Հայկի շուրթերից2: Իսկ հնչում է, որովհետեւ նա, ինչպես առասպելական ու պատմական ժամանակներում, այնպես էլ իր ապրածում (Բաբելոնում իր իսկ աչքերով տեսածում)՝ Տիտանյանների, խառնածինների, այդ անբնական մարդու տեսակի՝ մարդկության ու արիաց աշխարհի գլխին բերած բազում չար աղետների փորձառույթն ուներ: Բելին, որպես «Տիտանյան» է անվանում նաեւ Խորենացին:

Ի՞նչ ասել է «Տիտանյան»-ը, որում, ինչպես Հայկի ժամանակների հայերը, այնպես էլ Խորենացին ու Սեբեոսը, ինչ խոսք, ինչ-որ հստակ իմաստ են տեսել:

— Հայ էպոսը՝ «Սասնա ծռեր»-ը, որի սյուժեների ձեւավորումը գնում է դեպի հազարամյակների խորքը, Տիտանյաներին՝ Մըսրա Մելիքի սերունդներին ներկայացնում է որպես հայ դիցազն «ազնաուր ցեղի» «ջինսից», բայց մոր կողմից հողածին-ադամական: Էպոսի դիցաբանական հենքը հենց հայ դյուցազունների եւ խառնածին Տիտանյանների հակամարտությունն է:

— Հին հունական դիցաբանությունում եւս Տիտանները՝ Աստվածների (Աստվածամարդկանց) դեմ դուրս եկողները նույնպիսի ծագում ունեն:

Տիտանյանները այդ տարբեր աղբյուրներում հիշատակվող արիի՝ «աստուծո որդու» եւ հողածնի (ադամականի) խառնակությունից ծնվածն է3, իսկ Տիտանյան Բելը՝ դրա սերունդներից մեկը:

Հայտնի փաստ է՝ բոլոր չը-արերը (չշփոթենք ոչ արիի հետ) եւ դրանց արած չարությունները այդ խառնածիններից է դուրս եկել: Այդպիսիք, կենսաբանական անլիարժեքությամբ ու գենետիկական իրարամերժ որակների երկպառակությամբ տառապելով, հա չարանում են ու իրենց շուրջը չարություններ սփռում: Տիտանյանների պարագայում այդ մոլագարության խորացումը պայմանավորված էր նրանց՝ աստծո կողմից պատժվելու, դրախտավայրից վտարվելու եւ անապատներ քշվելու հանգամանքով: Ըստ Խորենացու, քոչվորական դարձած Տիտանյանները «սփռվում, տարածվում էին երկրի ամբողջ լայնության վրա» եւ նրանց ոտքը դրած երկրները բաժանվում էին «բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների եւ ուժեղների մեջ». ինչպես նաեւ, որ «այդ ժամանակ ամեն մի մարդ կատաղած, սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու»:

Յուրայինների՝ ինչպես Տիտանյանների, այնպես էլ զուտ հողածինների վրա իշխելուց հետո Բելը փորձում է նույնն անել արիների նկատմամբ: Ահա եւ իր այդ մտատեսլականի իրագործումը դյուրացնելու համար նա, որպես իբր բարեկամ ու հարազատ, իր երկիր է հրավիրում Արիաց նահապետին՝ Հայկին, որ նրան տեսակ-տեսակ մեծարանքի արժանացնելով՝ համոզի իր մոտ մնալ եւ ընդունի իր գերիշխանությունը:

Մեկ այլ ենթադրությամբ, հնարավոր է, Հայկը ինքն է գնում Բելի մոտ՝ սաստելու նրա բռնակալական նկրտումները: Բոլոր դեպքերում, ինչպես Խորենացին ու Սեբեոսն են վկայում, Հայկը Բաբելոնում Բելի մոտ իր ընտանիքով մի որոշ ժամանակ եղել է. այստեղ է ծնվում նույնիսկ Հայկի Արամանյակ որդին (ըստ Խորենացու): Ահա եւ այդ չարի տանն էլ, այդտեղ հյուրընկալվելիս, Հայկն իմանում է նրա չար մտադրությունների մասին եւ փորձում դրանք կանխել՝ նրան մարդկային ծագումնաբանության եւ մարդկանց աստիճանակարգության մասին դասեր տալով: «Սա (Հայկը-հեղ.) քաջ եւ երեւելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաներին ու դյուցազուններին (իր պես-հեղ.) տիրապետելու: Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ…», — ասում է Խորենացին: «Տիտանյան Բելը մարդկային ամենայն ազգերից իրեն բարձր էր կարծում. չէր ճանաչում իր էությունը (ոչ աստված, բայց իրեն «աստվածակարծյալ» պատկերացնելը- հեղ.), այլ մարդկային բոլոր ազգերին իրեն ծառայության էր կանչում: Ապա այն ժամանակ Աբեթածին Հայկը չկամեցավ հնազանդվել Բել արքայի ծառայությանը. հրաժարվեց նրան աստված կոչել», — սա էլ գրում է Սեբեոսը:

Պատմիչների ասածներից հետեւում է, որ Տիտանյան Բելը բռնանալով հողածինների եւ իր պես խառնածինների վրա՝ փորձում է իր բռնակալությունը տարածել նաեւ Արիաց աշխարհի վրա, որը նրան մասամբ հաջողվում է: Եվ Հայկը ի կատար ածելով իր, որպես Արիաց ազգերի, փաստորեն՝ ամբողջ արիական ցեղի նահապետի առաքելությունը՝ ընդդիմանում է այդ խառնածին արքայի արարքներին ու մտադրություններին:

Այս՝ իր բնության չափ ու սահմանը չճանաչողի՝ Բելի ամբարտավանությունը հասնում է նրան, -շարունակում է Սեբեոսը,-որ «նա աչառու կախարդությամբ հնարքներ գործադրեց եւ թագավորական հրամաններ արձակեց ամենայն ազգերին (այդ թվում՝ որոշ արիական ազգերի-հեղ.), իր ամբարտավան գոռոզությամբ կանգնեցրեց իր արձանը եւ երկրպագել ու զոհեր մատուցել տվեց իբրեւ աստծո»: Նույն պահանջը նա «բարեկամաբար» ներկայացնում է նաեւ իր խորթ «եղբորը»՝ դիցազն Հայկին: «Իսկույն եւեթ բոլոր ազգերը կատարեցին նրա հրամանները, բայց Հայկ անունով մեկը՝ ազգերի (նկատի ունի Արիաց ազգերին-հեղ.) նահապետ, չհնազանգդվեց նրա ծառայությանը, նրա արձանը չկանգնեցրեց իր տանը եւ չմեծարեց նրան աստվածավայել շուքով»,- ավելացնում է մեր նույն պատմիչը:

Փաստորեն, եւ Խորենացու եւ Սեբեոսի ասածներից հետեւում է, որ Հայկի եւ Բելի միջեւ հակասությունը առաջանում է հավատքային հիմունքով, նրանց կողմից հավատքի գլխավոր խորհուրդների (Արարիչ, Աստված, Աստվածամարդ, Մարդ…), դրանց աստիճանակարգության տարբեր ընկալումներով պայմանավորված: Բելը ոտնակոխ էր անում Արիաց հավատքը, Արիաց հավատքի խորհուրդները, որը Հայկը, որպես այդ հավատքի կրող ու պահպանող, չէր կարղ ներել: Հավատքային բնույթի էր նաեւ հետագայում նրանց միջեւ ծագած պատերազմը (սխալ է այդ պատերազմը զուտ քաղաքական բնույթի համարելը):

Հայկը Բելի երկրում գտնված ժամանակ, չկարողանալով նրա բռնակալական նկրտումները զսպել ու աստվածակարծեցյալի ամբարտավանությունները վերացնել՝ նրանից խռովում, գալիս է «Արարադի երկիրը» (Խորենացի): Պատմիչի ասածներից, սակայն, պարզ չի դառնում, թե «Արարադի երկիրը», նրանում բնակվողները ինչ կապ ունեն Հայկի հետ: Այդ կապը շատ պարզորոշ է ներկայացվում Սեբեոսի «Պատմության» մեջ: Նրա պատմածներից հստակ է, որ Հայկը իր «աղխով հանդերձ» Բաբելոնից «Արարադի երկիր» վերադառնում է (որպես հայրենիք) եւ ոչ թե գնում կամ, ըստ Խորենացու, «չվում է»: Սեբեոսը գրում է. Հայկը Բաբելոնից վերադառնալով «բնակվեց Արարադ երկրում՝ այն տանը, որը նրանց նախնիներինն էր», որը «լեռան (Մասիսի-հեղ.) ստորոտում էր, որ առաջ շինել էր Զրվանը հոր եւ եղբայրների հետ»: Խոսքը իր՝ Հայկի հոր եւ եղբայրների կողմից Զրվանի հետ մեկտեղ տուն շինելու մասին է: Հիշատակաված Զրվանը, ըստ երեւույթին, Հայկի հորեղբայրն է եւ իրանցիների նախնին (զրադաշտական դիցաբանությունում հիշատակվող Զրվանի նախատիպարը, կարծում ենք, այս Զրվանն է-հեղ.): Սեբեոսը ավելացնում է նաեւ, որ «լեռան ստորոտի» իր տունը հայկը այնուհետեւ որպես ժառանգություն թողնելով իր Կադմոս թոռանը՝ «ինքը գնաց բնակվեց մի բարձրավանդակ դաշտավայրում», որը իր «հայրերի անունով կոչվեց Հարք»: «Իսկ երկիրը անվանակոչվեց Հայք, ուր բնակվում են հայազգիներով»: Սա վկայում է, որ Հայկը երկրի անվանումը տվել է ոչ թե ըստ իր անվան, այլ ըստ երկրում բնակվող իր պես հայազգիների4, ովքեր մյուս արիական ազգերի՝ իրանցիների, հույների, հնդարիների…՝ հայերից բաժանվելուց հետո մնացել էին ցեղի բնօրրանում:

Գանք, սակայն, Հայկի եւ Բելի հակամարտությանը: Հայկի՝ Բաբելոնից իր հայրենիք վերադառնալուց հետո Բելը ոխով է լցվում: Տիտանյանը իր որդիներից մեկին ուղարկում է «Հայկի մոտ, որ նա գա հնազանդության եւ խաղաղությամբ ապրի», որտեղ կամենա: Սակայն, Հայկը Բելի որդուն «հետ է դարձնում՝ խստությամբ պատասխանելով»: Դրանից հետո բռնակալը կատաղում եւ մեծ զորք հավաքած գալիս է Հայկի վրա: Հայկը մի որոշ ժամանակ խուսափելով Բելի հետ առճակատումից (դիցազնի՝ ինչ-որ չափով արի տիտանի արյուն թափելը «ոչ էր օրեն»…)՝ նրան իր բանագնացի միջոցով հատու պատասխան է տալիս: Բելը «բարեկամաբար» պատասխանում է. «Նրա համար, որ չընկնես իմ կտրիճների ձեռքը եւ մեռնես, հանձնվի՛ր իմ ձեռքը եւ խաղաղությամբ ապրի՛ր իմ տանը՝ ղեկավարելով իմ տան որսորդ զինվորներին» (Սեբեոս):

Երկու՝ մեկը դիցազն, մյուսը՝ Տիտանյան հսկաների միմյանց արյուն թափելուց խուսափումը եւս վկայում է այն մասին, որ նրանց հակամարտությունը հավատքային բնույթի էր. Բելը ցանկանում էր իր՝ մարդակենտրոն հավատքը երկրում՝ մարդկանց մեջ հաստատել, իր մարդկային բռնակալական կամքը պարտադրել Հայկին, նրան իր մոտ ունենալ որպես դիցազն ծառա, Հայկն էլ ցանկանում էր ի վերուստ իր ցեղին տրված Արարչա-աստվածակենտրոն հավատքով ապրել եւ, ըստ այդմ, աշխարհակարգ տեսնել երկրում, որտեղ Բելը իր բնույթին համապատասխան տեղ պետք է զբաղեցներ միայն:

Այնուհետեւ առասպելից իմանում ենք, որ Հայկը տեսնելով, որ«իր էությունը» այդպես էլ չճանաչող Բելը այդպես էլ մնում է ամբարտավան, աստվածակարծեցյալ, որոշում է նրա դեմ պատերազմել: Ընդ որում, մեր բարի դիցազնը ավել արյուն չթափելու համար գրոհում է հակառակորդի բանակի այն տեղի վրա, որտեղ բռնակալն է լինում իր զինակիցներով շրջապատված եւ սպանում է Բելին: Ըստ ավանդույթի, Հայկը Բելին հաղթում է ամռան Նավասարդ ամսին. տաքին սովոր բռնակալը, ամենայն հավանականությամբ, հենց նավասարդին էր որոշել Հայկի հետ պատերազմել:

Հայկի հաղթանակը կենսանպաստ էր թե արի ցեղի, հայության եւ թե սեմականների ու խառնածին Տիտանյանների համար. այդուհետ տարածաշրջանի ազգերն ու ժողովուրդները մի որոշ ժամանակ շարունակեցին իրենց նախկին արարչատու բնականոն կյանքով ապրել:

Հաղթանակից հետո հաղթանակի օրը կամ Հայկի կամ սերունդների կողմից հռչակվեց որպես Նավասարդյան տոն, իսկ տոնին նախորդող 5 օրերը՝ նավասարդյան խաղերի օր: Տոնի եւ խաղերի կենտրոնատեղին եղել է Հարքը՝ Հայկի տունը, արիաց ազգերի ու տոհմերի տուն-օջախը: Նավասարդյան խաղերին մասնակցել են միայն ցեղի բնօրրանում մնացած ու աշխարհասփյուռ արիները. այլածիններին ու խառնածիններին չի թույլատրվել մրցույթներին մասնակցել: Մի որոշ ժամանակ տեւող Նավասարդյան խաղերը հետո, վերսկսված արիա-տիտանյաններ պատերազմների բերումով, դադարեցին: Կարելի է ենթադրել, որ դարեր անց, հին Հունաստանում Օլիմպիական խաղերի նախատիպը հենց հին հայ-արիական նավասարդյան խաղերն են: Իսկ ինչ վերաբերում է բուն «նավասարդյան տոնին», ապա հայը այն միշտ էլ շարունակեց տոնել. մինչեւ 301թ-ն բացահայտ, 301-ից հետո՝ թաքուն: Մեր օրերում արորդիները նավասարդյան տոնը իր բուն իմաստով վերականգնել ու ամեն Նավասարդ ամսի տոնում են:

Գանք մեր օրերին՝ ԱԺ-ի՝ Հայկյան հաղթանակի օրը «Հայ ինքնության տոն» հռչակելու մտադրությանը: Վերջապես մենք պետության կողմից օրենսդրորեն հաստատված ազգային տոն եք ունենալու, եթե իհարկե… Հայկի ով լինելու, Բելի դեմ նրա պատերազմի բնույթի հետագա հայ կյանքում Հայկյան հաղթանակի հավերժացումի մասին վերը բերված փաստերը վկայում են ԱԺ մտադրության ճշմարտացիության ու արդարամտության մասին: Պետականորեն արված այս խորհրդանշանակ քայլով հետագայում տոնի մեկ այլ՝ ավելի ընդգրկուն իմաստ էլ պետք է նկատի ունենալ՝ ցեղային արթնության տոն լինելը:

Նախագծի քննարկումը ցույց տվեց, որ ԱԺ-ում կան պատգամավոներ, ովքեր հայ ազգային ինքնությունը կապում են ոչ թե Հայկի, այլ Հիսուսի ու Գրիգորիս «լուսավորչի» կողմից բռնությամբ հայի ջանը գցված կրոնի հետ: Ինչո՞վ բացատրել դա:

Նախ ճշտենք, որ սա այն դեպքերից է (վնասակար դեպքերից), որ երբ ենթական խոսում է հայից, ապա դրա տակ պետք է հասկանալ միայն իրեն՝ խոսողին:

Տրամաբանական քողածածկույթի տակից այսպիսի անձի ով լինելը պարզելու 2 մոտեցում է հնարավոր: Մի դեպքում, երբ որեւէ մեկը ասում է, որ հայը (հայկականությունը) ոչ մի կապ չունի Հայկի հետ եւ որ նրա «պորտը» էն գլխից Հիսուսն է կտրել, էս գլխից էլ Գրիգորիս «լուսավորիչը»՝ սուրը ձեռքին, ապա այդ հայի տակ պետք է հասկանալ դա ասողին միայն. իրոք, գուցե նա կամ նրա նախնիները հենց 301թ. են հայ դարձել, այլազգի լինելով՝ հայացել:

Այնպես որ, մարդը ճիշտ է ասում. ինքը հայ է դարձել 301-ին միայն:

Մյուս դեպքում գործ ունենք հոգեբանական առումով արդեն այլասերված հայի հետ. սա հոգեբանորեն որբացած լինելով եւ տկար լինելով վերակագնել իր ծագումնաբանությունը (ազգային տոհմիկությունը)՝ «պապա» է ասում ցանկացածին, ում որպես «պապա» տեսնելու մեջ նրան վարժեցնում են. այս «պապան» ավելի ստույգ, «պապա»-ները, ներկա դեպքում, Հիսուսն է՝ (Գրիգորիս «լուսավորիչը», Պողոսը, Պետրոսը, Բարդուղիմեոսը, Թադեւոսը… արդեն տեսանելի իր եկեղեցու «տեր հայր»-երը…) իր կրոնով…

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

1 Աբեթ (Հաբեթ) հայերենում՝ արիական (հնդեվրոպական) լեզվում նշանակում է հուր, կրակ, ինչպեսեւ՝ հրածին, վառող: Անունը, հետեւաբար, այդ իմաստներին մոտ, ըստ երեւույթին՝ հրածին, իմաստ է արտահայտում (հիշենք, որ արիների մեկ այլ անվանումն էր հրածինն է):

2 Ուշադրություն դարձնենք, որ Հայկը Բելին ու նրա պեսներին բնութագրում է որպես ժողովուրդ՝ խառնածինների հավաքականություն, եւ ոչ ազգ՝ ընդհանուր ծագում ունեցողներ:

3 Տիտան (տի-տան), ըստ երեւույթին հենց նշանակում է մեծի (տի) տված:

4 Հայկ բառացի նշանակում է հայերի (ք-ն հոգնակիակերտ մասնիկ է) երկիր:

“Լուսանցք” Թիվ 93, 27 փետրվարի – 5 մարտի, 2009թ.

2 Responses to “Թե ինչու որոշները հայ ինքնությունը 301թ. հետ են կապում”

  1. ARSEN MKRTCHYAN Says:

    Մեր Աստվածներին ճանաչելւ համար պետք չէ; որ տաղանդ լինես; հարկավոր է լինել ընդհամենը հայ և դւ ամբողջ մարմնովդ դա կզգաս; իսկ հասկանալւ համար՝ հանճարն էլ բավարար չէ:

  2. vahagnakanch Says:

    Պարզապես կուրություն, հերձվաշողություն
    Հիմնավորեք

    Հիսուսը հենց ինքթ ճծմարտության աղբյուրն է, մեկը, որի գոյությունը անհերքելի է հենց թեկուզ պատմության տեսանկյունից,որի հարությունը անհերքելի է հենց նորից նույն պատմության տեսանկյունից:
    “Բիբլիան ճիշդ է որով Հիսուս ասեց. Հիսուսը ճիշդ է որով Բիբլիայում գրվել է:” Կատարյալ տխմարություն: Դու քրիստոնյա ես որով քո ծնողները այդպես էին և փորձում ես հիմնավորել թե դու ճիշդ ես: երեխայական:

    Հերիք կռապաշտության մեջ մնաս հայ ազգ` նորից Աստծո զայրութը քեզ վրա բորբոքելով, քո հորինած աստվածներին պաշտելով: Քրիստոնյա ազգ, Քրիստոսաճանաչ եղիր:
    “աստծո” զայրույթը մեր վրա բորբոքվեց հենց որ քրիստոնյա “դարձանք”

    շատ լավ ենք ճանաչում սնանկության շեմին հասած քրիստոնեության

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: