Մեկարարչական Հայ Աստվածները
… Փրկության հույսը “այն աշխարհի” հետ է կապվում` “այս աշխարհում” միայն “Աստծո առաքյալներին” (տվյալ կրոնի կղերականությանը) ծառայելով… Սա հակաբնական, նաեւ ստրկատիրական քարոզ է եւ որեւէ կապ չունի իրական հավատի ու մարդկային կյանքի ազատ բնույթի հետ: Մարդը, որպես արարչածին տեսակ, ծնվում է մեր մոլորակում (վստահաբար՝ նաեւ այլ մոլորակներում կան մարդիկ) եւ իր երկրային (մոլորակային) կյանքը ապրում է իր մտավոր կարողությունների սահմաններում (դրամական կարողությունները չունեն շարունակականություն երկրից դուրս…): Մարդը մի կյանքով չի ապրում, ինչպես քարոզում են Չարի երկրային հղփացած ծառաները, նրա հոգին կարող է նաեւ “վերադառնալ”, եթե գործում է առաքելության իրականացման գիտակցումը կամ՝ ապրում է այլ Տիեզերաաշխարհում՝ գիտակցված կամ անգիտակից, կապված իր հոգեւոր ու մտավոր մակարդակի երկրային ձեռքբերումներից: Փողը հաստատ Տիեզերքում “ճանապարհ չի հարթում”, սա Տիեզերահանճարի Կամքն է…
… Եվ բարի վերադարձ՝ Հայ Աստվածներին, նոր զորացում՝ Հայ Ազգին եւ առաքելության վերատիրում՝ Արարատյան լեռնաշխարհին:
Հին հայերն ասում էին` “Նախ Աստվածներն են կռում հաղթանակները, հետո թագավորներն են դրանք իրականացնում”: Շուտով այդպես էլ լինելու է…
Հայերը
Այն ինչ կգրվի ստորեւ՝ չի կարող հանդիպել ոչ մի “արդիական” կրոնական ուսմունքի մեջ, չի կարող դառնալ համեմատական որեւէ “արդի” գիտական մտքի հետ, չի կարող ծառայել “տիրապետող” քաղաքական որեւէ ուսմունքի… եւ առնչվում է բացառապես ՀՈԳԵԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՏԻԵԶԵՐԱՀԱՍ ԿԱՊԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱԼՐՈՂ (ԱՍՏՎԱԾԱԲՆՈւՅԹ ԵՎ ԱՐԱՐՉԱԲՆՈւՅԹ) ԵԶՐՈւՅԹՆԵՐԻՆ…
Մարդը իր ներսում (նրա Սաղմը եւ Ուղեղը իրենց ձեւով) պահպանել է Տիեզերքի Հարատեւ Տեսքը (Սաղմը՝ որպես Ծնունդ, Ուղեղը՝ որպես կյանք-գոյատեւում): Եվ Սաղմնային ու Բանական վիճակում մարդը զգում է Տիեզերակապերը, կարող է առնչվել բոլոր Տիեզերաաշխարհների հետ: Սակայն, Բնական առումով մարդը հեռացել է Համատիեզերական Համակարգից եւ իր նյութախեղդ կյանքով մեկուսացել ու դարձել է անԲնական ու անՀոգեկերտ:
Մանուկի (Սաղմի) պարզությունն ու մաքրությունը եւ Իմաստունի (Բանականի) էությունն ու հանճարը դեռեւս բավարար չեն մարդուն (մարդկությանը) Չարի կառավարումից ազատագրելու եւ Բարի եզրույթ վերադարձնելու համար… Մարդը պիտի իրապես դառնա Բնական Արարած ու խոսի իր Աստվածների, Նախնյաց Ոգիների, Հոգեաշխարհների եւ Տիեզերական Վերին Բանականության այլ Արարածների հետ… Սա բացառապես անհատական խնդիր է, բայց ունի համամարդկային նշանակություն: Մենք՝ հայերս, նախեւառաջ ունենք այդ անհատական պարտավորությունն ու ազգային առաքելությունը, նաեւ՝ գենետիկ կարողությունները:
ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ այդ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արի Մարդն էր՝ Արիացին՝ Արի Մանը կամ Արմենը:
ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, եւ քանի որ Արիաց(ծ)ին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա՝ ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է (Աստվածամարդ)…
Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ր) Աստծո շառավիղով……
Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայ(ըր)երի(Բարձրյալների)-Հայերի Երկիր՝ Հայր -ենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են՝ մարդկության Հայրերը՝ Նախնիները……
Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Մեծ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական (Համատիեզերական) Առաքելություն……
Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների (Արի մարդկանց) Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան նույնությունն անկասկած է, վաղուց հիմնավորված…
Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում նաեւ Եդեմ-Դրախտը (որից ելնող 4 գետերն էլ այնտեղ են): Այստեղ էլ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության խորիմաստ պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրեւ Սրբազան Վայր, Սուրբ Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդներ ապրել պարբերաբար (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել ու գործել են Արարչադիր Օրենքները՝ Տիեզերակարգը…
Տիեզերքը մի շնչավոր գերհսկա մարմին է, որը կենդանի համակարգ է (Բաբախող Տիեզերք): Այն Արարչի Մարմինն է (նույն Ինքը՝ ԱրԱրիչն է) եւ Բնազդային, Բնական ու Բանական երրորդության Սկիզբն է: Այլեւս ամեն ԲԱՆ Տիեզերքում կրում է Արարչաբնույթ այս Էությունը, եւ ամեն տիեզերական մարմին ունի հոգի եւ առաքելություն… Ոմանց կարող է անհասկանալի թվալ, բայց մեր Մոլորակը, Արեգակը կամ Լուսինը (ու այլեւայլ տիեզերական մարմինները) նույնպես ունեն Հոգեկերտվածք ու Տիեզերախորհուրդ: Նրանք կարող են հանդուրժել կամ չհանդուրժել այս կամ այն գոյությունները՝ կապված Չարի ու Բարի եզրույթների տիեզերակործան առնչությունների հետ… Այդ առնչությունների բեկբեկումներից էլ հաճախ կործանվում են այլեւայլ տիեզերամարմինները:
Տիեզերքում ոչինչ հենց այնպես չի լինում կամ ծնվում եւ ոչ մի բան անհետ չի կորչում…
Աստվածները
Այսօր Միաստվածական համակարգեր հնարած կրոնները փորձում են հատկապես աստվածավախություն (իհարկե՝ իրենց Աստծո) քարոզելով պահպանել առկա աշխարհայացքն ու նյութականացված դիրքերը: Այս ամենը, կամա թե ակամա, ծառայում է Չարին, որն ինչքան էլ Տիեզերածին է, այնուամենայնիվ ունի իր մութ գործառույթները: Աստված Արարչական Սիրո արդյունք է եւ այդպես էլ վերաբերվում է մարդկանց եւ ամեն բանի: Հակառակ քարոզն անող կրոններն ու դավանանքները ստվերում են Բարին… եւ նպաստում Չարի ծավալմանը: Այսօրվա հավատաքարոզները կառչած են “աշխարհի կործանում”-ներից, որը ներդրված է նաեւ քարոզիչների հոգեբանության մեջ՝ իրենց չարաբնույթ եւ ահաբեկող ուսմունքների կողմից: Փրկության հույսը “այն աշխարհի” հետ է կապվում` “այս աշխարհում” միայն “Աստծո առաքյալներին” (տվյալ կրոնի կղերականությանը) ծառայելով… Սա հակաբնական, նաեւ ստրկատիրական քարոզ է եւ որեւէ կապ չունի իրական հավատի ու մարդկային կյանքի ազատ բնույթի հետ: Մարդը, որպես արարչածին տեսակ, ծնվում է մեր մոլորակում (վստահաբար՝ նաեւ այլ մոլորակներում կան մարդիկ) եւ իր երկրային (մոլորակային) կյանքը ապրում է իր մտավոր կարողությունների սահմաններում (դրամական կարողությունները չունեն շարունակականություն երկրից դուրս…): Մարդը մի կյանքով չի ապրում, ինչպես քարոզում են Չարի երկրային հղփացած ծառաները, նրա հոգին կարող է նաեւ “վերադառնալ”, եթե գործում է առաքելության իրականացման գիտակցումը կամ՝ ապրում է այլ Տիեզերաաշխարհում՝ գիտակցված կամ անգիտակից, կապված իր հոգեւոր ու մտավոր մակարդակի երկրային ձեռքբերումներից: Փողը հաստատ Տիեզերքում “ճանապարհ չի հարթում”, սա Տիեզերահանճարի Կամքն է: Այս մասին (նաեւ՝ մեր ինքնության) ես անդրադարձել եմ “Լուսանցք”-ի էջերում. “Ազգային Ինքնություն. Ունե՞նք, թե՞ փնտրենք…” հոդվածաշարում:
…Աստվածներ ունեն միայն Բնական Ազգերը, քանզի Տիեզերական “հայելային արտացոլանքը” Աստվածների շառավղով է կերտել մարդկային տեսակները՝ ազգերը: Ուստի՝ արհեստածին կամ խառնածին ազգերը (ինչքան էլ տվյալ պահին հզոր երկրներ ունենան) չունեն Աստվածներ, նրանք կարող են պաշտել այլոց Աստվածներին կամ՝ ստեղծել անգո մի Աստված, որի “անունը կա, ամանումը չկա”: Ու հենց սա էլ Չարի նպաստավոր գործունեության աղբյուր է… Ինչն այսօր սեւ քողի պես (թվացյալ հեզաբարո) պատել է նաեւ հայությանը…
Տիեզերքում Արարչի կամոք ստեղծվել են 7 Աստվածային Համակարգեր՝ Հայկական, Պարսկական, Հունական, Հնդկական, Հրեական, Եգիպտական, Չինական (կամ՝ նույնն է, թե ընդհանուր առումով Շեղաչյաների): Եգիպտական մարդատեսակի վերացումը (արաբները բնիկ եգիպտացիներ չեն) գուցեւ կասկածի տակ է առել նրանց Աստվածների գոյության “նպատակահարմարությունը”… Սակայն, նաեւ Տիեզերական “հայելային արտացոլանքը” մի կողմ թողնելով, իրապես անքննելի են Արարչի գործերը… Այլ Աստվածային Համակարգեր չկան, իսկ “մնացյալը”՝ մտածածին են: Տիեզերքը Միաստվածային համակարգ չէ, այլ՝ Միարարչական Համակարգ է՝ բազմաստվածությամբ: Ինչպես Երկիրը Միմարդկային (ՄԱՐԴ տեսակի) Համակարգ է՝ բազմազգությամբ…
Բազմաստվածություն՝ Մեկարարչականությամբ
Արարիչն իսկապես մեկն է՝ միակը, եւ Նա Արարիչն է ոչ միայն մարդկության կամ այլ մարդանման արարածների, արիների ու անարիների, բարիների ու չարիների, այլեւ՝ Աստվածների: Եվ միայն Իրեն է հայտնի Իր Անունը, քանզի Արարիչը Ամենայն Սկիզբն է եւ Նա էլ կարող է լինել Ամենայնի Վերջը… Նա՝ Ամենայն Ստեղծողը, Ինքն է միակ ՏԵՐԸ՝ Աստվածների Աստվածը (այլ տեր փնտրողներն ու պաշտողները իրականում անտեր են): Ըստ լեզվամեկնության՝ ԱՐ-ը բնորոշում է Կենսական-Արարող բառարմատ, ինչն էլ առավելապես նշանակում է Ծագում: ԱՐԱՐ-ը կրկնավոր արմատ է՝ ԱՐ-ԱՐ, որն արտահայտում է Ծագման, Սերումի իմաստ: Ուստի՝ ԱՐԱՐ-ը գործածվում է միայն Արարչագործության Համակարգի Խորհուրդներում: ԱՐԱՐԻՉ-ը Արարչագործության Խորհուրդն ունի, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ:
Ըստ այդմ, տարբերակվում են ԱՐԱՐԻՉ եւ ԱՍՏՎԱԾ Խորհուրդները: ԱՍՏՎԱԾ-ը նշանակում է Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: Եվ Աստվածը ամենեւին Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը Տիեզերքն Արարող Զորություն է, ուրեմն նաեւ՝ Աստվածներին Արարողը:
Չանդրադառնալով մնացյալ Աստվածային Համակարգերին (կանդրադառնանք մեկ այլ առիթով)` նշենք, որ Հայ Աստվածները թվով 8-ն են (այլ Աստվածային համակարգերում կան թվով՝ 6, 10 կամ ավելի Աստվածներ)…
Հայոց Աստվածային համակարգում 8 Աստվածներն էլ ունեն հստակ գործառույթներ: Սա է նաեւ Աստվածների գոյության եւ քանակության պատճառներից մեկը: Գործառույթը Աստծո էությունն է: Նույնիսկ Աստվածների ամուսնությունից ծնվածները դեռ Արարչաբնույթ Աստվածներ չեն (մնում են Աստծո զավակներ), եթե Տիեզերակարգի համաձայն չեն օժտվում հատուկ գործառույթով (սա առանձին եւ ծավալուն թեմա է)… Մեր դիցարանի մնացյալ “ներմուծված” աստվածները վստահաբար հայկական չեն եւ տասնյակ կամ հարյուրներով “հայոց աստվածներ” հաշիվ անող “աստվածաբանները” պարզապես արծարծում են կռապաշտական ժամանակների տարբեր ազգերի աստվածությունների խառը պաշտամունքի հետեւանքով հիշատակված անունները: Ահա մեր Աստվածները՝
1. Հայր Արա — Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր:
2. Մայր Անահիտ — մայրության (եւ պտղաբերումի) Աստվածուհի, Աստվածամայր:
3. Վահագն — ռազմի եւ զորության Աստված:
4. Աստղիկ — սիրո (գեղեցկության) Աստվածուհի:
5. Միհր — արդարադատության Աստված:
6. Նանե — ողջախոհության Աստվածուհի:
7. Տիր — իմաստնության (դպրության) Աստված:
8. Վանատուր — հյուրընկալության Աստված:
Աստվածների անունները թողնելով որպես Արարչի կամքի արտահայտություն` միայն պարզաբանենք մեր լեզվամտածողությամբ: Նաեւ՝ հին լեզվամտածողությամբ: Քանզի Հայոց Լեզուն Աստվածային Լեզու է եւ Տիեզերախորհուրդ Իմաստ ունի…
Արա, Ար-ա (Ա) — Հայր Արա — բոլոր Աստվածների հայրը՝ Աստվածահայրը — Աստվածային Ծագումն (Ար) — Առաջին (Ա): Ա՜-ն նաեւ Բացարձակ Ձայն է, որն արտահայտում է ամեն գոյություն, լինելություն:
Մայր Անահիտ (հնում հայտնի է եղել նաեւ՝ “Մեծ տիկին Անահիտ”, կոչել են Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Ոսկեհատ, Ոսկեծին-Ոսկեմայր, ելնելով Աստվածամոր՝ երկրային չափանիշներով “ոսկի”՝ բարիք, պտուղ տվող զորությունից): Անահիտ նշանակում է Ծնող Զորություն, Աստվածամայր: Կազմված է՝ Ան (ծնում, պտուղ) — Ահ (հզոր, մեծ) — Իտ արմատներից:
Վահանգն (ում հայերը կոչել են նաեւ Վիշապաքաղ, Չարի դեմ պատերազմող եւ հաղթող): Վահ-Ագն, Ահ-ը արմատ է, որ նշանակում է մեծ, հզոր, Վ-ն ավելանալով՝ Ահ-ին, տալիս է գերագույնի իմաստ՝ ՎԱՀ — գերհզոր, աստված: Վահագն — Հզոր (Հուր) Աստված: ԱԳ-ը արմատ է, որ արտահայտում է հուր իմաստը, այսինքն՝ Վահագն — Գերագույն Հրե Զորություն, Հուր Աստված:
Աստղիկ (արարումից ի վեր Վահագնի զույգը, ով ի վերուստ տրված գործառույթով պայմանավորված՝ չմայրանալով համարվում է Վահագնի կինը: Ըստ նախնյաց՝ Աստղիկին նվիրված Աշտիշատի տաճարում կար “Վահագնի սենյակ”, որտեղ սիրո Աստվածուհին ընդունում էր իր Վահագնին: Աստղիկի ու Վահագնի ամուսնությունը համարվել է սրբազան եւ տիեզերախորհուրդ: Աս բառարմատն արտահայտում է Խորհուրդ իմաստը, Աստ-(Ուստ)-ը Գերագույն խորհուրդ, խորհրդի հաստատում է նշանակում: Լեզվաբանորեն կազմված է Աս բառարմատով եւ Տ հաստատում արտահայտող հունչարմատով:
Աստված — Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող, կազմված է՝ Աստ (Գերագույն Խորհուրդ) բառով, Վ կրավորական մասնիկով եւ Ած (բերել, պահել) արմատով:
Աստղիկ-ը, որպես սիրո Աստվածուհի, խորհրդանշում է Սիրո Գերագույն (Աստվածային) Խորհուրդը՝ Աստ (Գերագույն Խորհուրդ), Աղ (սեր, հաճելի) եւ Իկ (քնքշացուցիչ մասնիկով) — Աստ — Ըղ /Աղ/ — Իկ:
Նանե (հին հայերի մոտ՝ Նան-ե): Նան — իմաստնացած եւ ողջախոհ կին (մայր)՝ ե — փաղաքշական մասնիկով (ե-եիկ), ինչը խորհրդանշում է Աստվածուհու ողջախոհ, բայց ոչ տարիքով լինելը:
Միհր (Երկնային լույսի եւ արեգակի խորհրդանիշ, լուսաճաճանչ): Միհր՝ Մհեր, Հայոց էպոսում “վերարտադրվել” է Մեծ եւ Փոքր Մհերներով: Կազմված է՝ Մահ (ոգի) բառով եւ Ար (ծագում, նաեւ՝ ուխտ) արմատով՝ Մահ — Ար՝ Միհ — Ըր՝ Մըհ — Էր (Փոքր Մհերը դուրս է գալու ժայռի միջից՝ դեռ արդար դատաստան է լինելու): Որպես Ոգու Ուխտի Խորհուրդ, հայերի մեջ Միհր-ը երբեմն նույնանում է Արտավազդ-ին, որ նշանակում է Արտի Աստված: Արտ-ը՝ արարումը, արյունը պահպանող Աստվածադիր Խորհուրդն է (Օրենքը): Հաճախ այդ երկու խորհուրդները գործածվում են միասին՝ Արտավազդ Միհր (Արտի Աստված Միհր):
Տիր (ուսում, գիտություն, իմաստություն, քրմություն… տիրապետող, տվող, (նրանից տրվող)):
Վանատուր — Վան (օջախ) եւ Տուր (տվող, հյուընկալող) բառերը այս Աստծուն հայոց մեջ ամրագրել են որպես հյուրընկալության Աստված, հաճախ նրան անվանել են Ամանորի Աստված:
Հայոց Աստվածային Բնօրրանը՝ Արարատ-ը, Արարչագործության Խորհուրդ է, որ նշանակում է Արարման վայր: Կազմված է՝ Արար կրկնավոր արմատով եւ Ատ (տեղ) բառարմատով՝ Արար — Ատ: Արարատյան լեռնաշխարհը (Հայկական բարձրավանդակը) հայ-արիների Օրրանն է ու Աստվածների բնակատեղի…
Այսօր առավելապես կարեւորվում է ազգային որակն ու գաղափարախոսությունը, հավատն ու քաղաքականությունը, մտածելակերպն ու ապրելակերպը, քանի որ ազգային մարդն անելիք ունի նաեւ վերերկրային կյանքում (դիցուկ՝ հայը տեսակը Համատիեզերական Հայկական Համակարգում (Աստվածներ, Ոգի-Հոգիներ, Մարդիկ եւ այլք)), իսկ ազգը միջանկյալ տիեզերական օղակ է ու անփոխարինելի է (այստեղ էլ նժդեհյան ցեղակրոնության խորհուրդն է):
Բնական ա՛զգը կարող է ծնել աստվածաբնույթ մարդիկ, ովքեր միայն կարող են ապրել երկրային եւ երկնային (տիեզերական) ներդաշնակ կյանքով:
Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝
1. Ծագում (Ծին-Գեն):
2. Բնօրրան (Հայրենիք):
3. Լեզու:
4. Առաքինություն:
5. Հավատ:
6. Մշակույթ:
7. Ինքնություն:
8. Էություն:
9. Առաքելություն:
Բոլորն էլ կարեւոր ու անհրաժեշտ են, բայց ամենակարեւորներն առաջին ու վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը… եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը՝ Տիեզերակարգը հասկանալու, Աստվածների եւ այլ Տիեզերաաշխարհների հետ շփվելու համար: Քանզի ամեն բան վերադառնալու է ի շրջանս յուր…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հ.Գ. — Հասկանալով հանդերձ անհասկանալի է մնում մի հանգամանք, թե ինչպես, այսպես կոչված որոշ հայեր, կարողանում են հարմարվել ադամաեվայական՝ չեղած “մարդկության մեղքը” եւ աբրահամասառայական սին հրեաընտրյալությունը իրենց մեջ կրելուն, եւ ընդդիմանում են հայության՝ Աստվածածին Ազգ լինելուն:
Այս, այսպես կոչված հայերը, Սրբազան Արարատյան լեռնաշխարհը, մարդկության Օրրանը փոխարինում են Իսրայել “ավետյաց երկրով”, ինչ-որ Երուսաղեմով, իսկ Հայ Աստվածներին` հրեական Եհովայով: Ավելին՝ նրա որդի համարվող Քրիստոսով, որին նաեւ տեր են կոչում` մեծ վիրավորանք հասցնելով Տիեզերքի Միակ Տիրոջը` Արարչին:
Մի քանի պատճառ եմ նկատում, որ այդպիսի հայերը՝ 1. անգիտակից եւ անհաղորդակից են իրական հավատին ու տուրք են տալիս հոգեւոր ամբոխավարությանը, 2. հասկանալով իրականությունը եւ սին եհովապաշտությունը` հետապնդում են անձնական շահադիտական նպատակներ (թեկուզ օտարներին ծառայելով), 3. խառնազգ են, մաքուր հայեր չեն եւ իրապես պաշտում են իրենց Եհովա Աստծուն` շարունակելով իսկական հայերին հեռացնել իրենց Աստվածներից: Այսպիսով վրեժխնդիր լինելով հայերից:
Իսկ ինչու՞ հենց միայն հայկական Աստվածներն անտեսվեցին, այսպես կոչված, աստվածաբանների կամ պատմաբանների կողմից: Պատմական եւ հավատքային վերլուծություններում մնացին հունական, պարսկական կամ հնդկական Աստվածները, նույնիսկ՝ հռոմեական, ասիական կամ աֆրիկյան ազգերի չեղած աստվածները մնացին պատմության մեջ:
Բացատրությունը մեկն է, այն ուժերը, որոնք պիտի հիմնավորեին իրենց սին աստվածընտրյալությունը եւ իրենց երկրի “սուրբ” լինելը, պետք է արմատախիլ անեին իրական Աստվածընտրյալ Ազգի Հավատը ու Աստվածների բնակատեղի՝ նրանց Հայրենիքը: Ինչն էլ հրով ու սրով կատարեցին 300 թվից սկսած, եւ ավերակներ դարձրեցին Հայոց մեհյաններն ու տաճարները, կրակի տվեցին Հայոց պատմական ու քրմական մատյանները, դավադրաբար անարգեցին Հայ Աստվածների պաշտամունքը:
Սակայն, Տիեզերական Գարունն է եկել այլեւս, եւ արթնանում է հայի նիրհած Գենը՝ Տիեզերական Ձմռան ազդեցությունից: Հայ Աստվածների կանչն արված է ու… լսված… Թող ոչ ոք չկասկածի՛ Տիեզերական Արդարությանը եւ Գարնանային Վերազարթոնքին:
Եվ բարի վերադարձ՝ Հայ Աստվածներին, նոր զորացում՝ Հայ Ազգին եւ առաքելության վերատիրում՝ Արարատյան լեռնաշխարհին:
Հին հայերն ասում էին` “Նախ Աստվածներն են կռում հաղթանակները, հետո թագավորներն են դրանք իրականացնում”: Շուտով այդպես էլ լինելու է…
“Լուսանցք” Թիվ 122, հոկտեմբերի 23 — 29, 2009թ.
Թողնել պատասխան