Միհր Աստծո ծննդյան տոնը Ինչու են քրիստոնյաները սեփականել այս օրը
Բազում են Արա Արարչի բնական որակները մարմնավորող զորությունները: Նրանց մեջ գլխավորները՝ աստվածները՝ արարչական գերագույն խորհուրդը կրող զորություններն են, որոնցից յուրաքանչյուրը կրում է Անահիտ Աստվածամորով նորոգված արարչական որեւէ գերագույն խորհուրդ՝ զորության, սիրո, իմաստության, պտղաբերումի, եւ աստվածներն էլ, իրենց Արարիչ Հոր պես, բացարձակ են, հավերժ, համատիեզերական: Ցնդածները, քթի տակից վեր չնայողներն են միայն ասում, որ աստվածները “մարդիկ են եղել”, կամ էլ՝ “մարդն է նրանց ստեղծել”, հետեւաբար, որ նրանք մարդու կողմից մի օր ճանաչվում են որպես աստված, մի օր էլ՝ չաստված, մի օր կան, մի օր էլ, երբ մարդը որպես թե ինքնագիտակցության է գալիս, չկա՜ն (այսպիսի “դասեր” էր, օրինակ, մեզ մի օր տալիս Գրիգորիս “լուսավորիչ” հորջորջյալը, աստվածամերժը մեզ՝ հայերիս, աստվածապաշտներիս, աստվածների՝ որպես այդպիսիների պարզորոշ ընկալողներիս): Բացարձակ է Արարիչը մեր, եւ բացարձակ է նաեւ նրա որակները մարմնավորող ամեն աստված: Եվ բացարձակը Արտով է, այլ տիեզերական զորությունների հետ միասին, կերտվում: “Արարչից բխող տիեզերական օրենք-օրինաչափություն է դա, որ պահպանում է բացարձակությունը բնության, ոգու, ծագումի ու արարումի: Արարչի կամքով Միհրը բյուրաչյա՝ ինքն Արտի Աստված, ինքը՝ Արտավազդ, ինքն է հաստատում օրենքը Արտի բարձր երկնքում ու երկրի վրա, բնության մեջ ու մարդաշխարհում: Եվ գիշեր-ցերեկ հսկում է անվերջ Արտի կիրառումը տիեզերական անհունության մեջ” (Ուխտագիրք):
Արդարը՝ աստվածային Արտի՝ տիեզերական բնական օրենք-օրինաչափության ընկալումն ու ապրումն է մեզանում: Եվ հենց ըստ Արտի, բացարձակն է լոկ արդար: Մնացածները՝ կիսատ-պռատները, խառնածինները, թույլերը, “ոչինչները”…, չեն կարող բնավ արդար լինել: Ահա եւ հենց այդպիսիք էին, որ Արտավազդ Միհրի կամքին հակառակ, աշխարհի մութ ծակուծուկերի մեջ, չարի աստծո շնչով արբեցած, օրերից մի օր անօրինությունը նյութեցին, անօրինությունը՝ օրենքի զգեստով:
Եվ բազո՜ւմ այդպիսի “օրենքներ” հորինեցին՝ “օրենք” ոճիրի, “օրենք” բռնության, “օրենք” պատժելու…, ու հորինում են (վկան՝ այսօրվա դեմոկրատիան ու լիբերալիզմը): Աշխարհի այդ՝ գետնին կառչած “անապատական ցիռերն” (Նարեկացի) էին, որ օգտվելով տիեզերական ձմռանը արիների՝ Միհրական օրենք-օրինաչափությունը երկրի վրա պահողների տկարանալուց, չարի աստծո հովանավորությամբ Միհր աստծուն, նրա Արտի օրենքը մերժեցին, մարդուց “աստված” ծնեցրին, ու նրա՝ զուտ մարդկային հազար ու մի թուլությունից ծնված “օրենքները” գցեցին մարդկության ու երկրի ջանը, որից հայ ազգն ու նրա բնօրրանն առավել չափով տուժեցին:
Բայց գալու է, ինչպես ասում է հինավուրց առասպելը, Տիեզերական Գարուն, Հուր-Աստվածը՝ Վահագնը, իր հրեղեն զորությամբ վիշապաքաղ է անելու, Վիշապի կողմից Մասիսի խոռոչում շղթայված Միհր աստծուն ազատելու է, Արտի աստվածը դուրս է գալու վիհից եւ իր երկրային եղբոր՝ Արիի հետ երկրի վրա վերհաստատելու է իր՝ Արարչից բխող աստվածադիր օրենքը: Եվ էլ չի լինելու դատող ու դատվող, ամենքը ապրելու են Արտի օրենքով:
Ահա եւ, հնուց ի վեր, ձմեռային արեւադարձի օրը՝ դեկտեմբերի 21-22-ին, երբ գիշերները սկսում են կարճանալ, իսկ ցերեկները՝ երկարել, եւ երկրի վրա վերստին արտի օրենքի պահապան լույսն է սկսում շատանալ, արի ցեղը տոնում է Արտի աստծո ծննդյան տոնը՝ իրենում դրանով նորոգելով աստծո սահմանած տիեզերական օրենք-օրինաչափության խորհուրդը: Այս տարի, արիական հավատքի մերօրյա պահապան Արորդիների Ուխտը, Հայ Արիական Միաբանությունը տոնը նշեցին Էրեբունիում՝ հինավուրց արիաց մայրաքաղաքի տեղում: Մասնակցեցին նաեւ ՀՀ եզդի համայնքի ներկայացուցիչներ (hիշեցնենք, որ եզդիները եղել եւ մնացել են արեւապաշտներ):
Քրմական ծեսից հետո, գինեձոներով փառաբանվեցին Հայ Աստվածները, Տիեզերքի Արարիչը եւ Հայոց Նախնիները:
Փա՜ռք Միհրին, փա՜ռք Արտին, փա՜ռք Լույսին:
(Ի դեպ, օրեր անց էլ քրիստոնեական աշխարհը, Հայաստանյաց եկեղեցին հունվարի 6-ին, մնացածներն էլ՝
դեկտեմբերի 26-ին են տոնելու իրենց “աստծո”՝ Հիսուսի ծննդյան, այն համարելով “սուրբ ծնունդ”, տոնը: Տոնակատարություն, որը տակավին գալիս է հռոմեական կայսրությունից, որտեղ ձեւավորվող քրիստոնեական քարոզիչներն ի դեմս Միհր աստծո պաշտամունքի՝ միհրականության, ունենալով լուրջ մրցակից դավանանք, նենգամտորեն արիների միջից հանեցին նրանց աստծո պաշտամունքը:
Միհր Աստծո ծննդյան օրը գողացան: Այդ օրը, ավելի ստույգ՝ դրանից մի քանի օր հետո եկող օրը դարձրեցին իրենց “մարդու որդու” ծննդյան օրը, որը, ինչպես վկայում են նորկտակարանային հիսուսապատումները, բնավ էլ այդ օրը չի եղել. Հիսուսը ծնվել է աշնանային տաք եղանակներին, երբ “հոտաղներն ու անասունները բաց երկնքի տակ էին մնում”: Ահա թե քրիստոնյաներն իրենց իսկ “աստծո” ծննդյան օրվա հետ կապված ի՜նչ զեղծարարություն են արել…):
Սերգեյ Մանուկյան
“Լուսանցք” Թիվ 86, 26 դեկտեմբերի – 1 հունվարի, 2008թ.
8 Նոյեմբերի, 2014, ժ. 1:55 ե. |
Արտակ Օհանյան — բացիր քո աչքերը կույր անբանական հայ: գրիգորիսը քո արի հրե ցեղը կործանեց , իսկ դու եկել ջհուդների գովքն ես այստեղ կապել : ԱՐԱՐԻՉԸ և ԱՍՏՎԱԾՆԵՐԸ հովանի էին մեզ, երբ մենք պատշում էինք իրական հավատքը և չկարողացան մեզ օգնել , երբ նենգաբար դավաճանեցինք նրանց : Բայց նրանք հայ են , բարի , բայց և պահանջող , որ տեր լինես քեզ ու քո գաղափարին , քո հավատքին , քո գենին , քո հայրենիքին , քո հրե էությանը: Վերադառնանք նրանց մոտ, և Աստվածները մեր առջև կբացեն փառքի դռները:
3 Ապրիլի, 2014, ժ. 10:58 ե. |
Կգա աիդ օրը երբ ժամանակը կմերկացնի խայտառակ իրականւթյւնը;իսկ իրականւթյւնը այն է;որ մենք արիացիներս ուրացանք մեր Աստվածներին և հետևանքը եղավ այն ինչ եղավ:Բայց ուշ չէ;սխալ ճանապարհից ետ դարցողին էլ ավելի լավ ճանապարհ է սպասվւմ;Օրհնյալ է մեր ՏԵՐ ԱՐԱՐԻՉԸ ՀԱՅՈՑ:::
27 Սեպտեմբերի, 2013, ժ. 1:06 ե. |
Parq Artavazd Mihrin. Haverj parq hay astvacnerin. Nranq misht mez heten ev kga mi or yerb mer cegh@ krkin kshrjvi ir astvacnerin.
22 Դեկտեմբերի, 2011, ժ. 5:53 ա. |
Թող Ամենակարող Արարիչ` մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քիրստոս, ողորմի խավարում կորած քո հոգին, և թող մեր Տիրոջ Ծննդյան լույսով բացվեն կուրացած աչքերդ: Տերը բարեգութ է և ներող, ողորմած է և սպասող: Մաքրի’ր հոգիդ ալեկոծող չաստվածներից և դարձիր փառքի Տիրոջը: Աղոթում եմ քեզ համար և աղերսում առ ամենաբարին Աստված, որ քեզ էլ մեկ օր հավիտենական Իր փրկությանն արժանացնի: Ամեն