Ով է Արորդյաց ուխտը, ով՝ Հայաստանյաց եկեղեցին

12.11.2008թ. Panorama.am-ի «Եկեղեցին պարզապես «վերաբերմունք չունի»» վերնագրով փոքրիկ նյութում եկեղեցու քահանաներից մեկը Արորդյաց Ուխտի մասին ասել է. «Արորդյաց ուխտն այնքան անիմաստ կառույց է, որ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող դրա մասին վերաբերմունք արտահայտել: Ու այն, որ իրենք Հայ Առաքելական եկեղեցուց ու Կաթոլիկ եկեղեցուց հետո Հայաստանում գրանցված են որպես երրորդ կրոնական համայնք, զուտ հերթականության հարց է: Արորդյաց Ուխտը նույնիսկ աղանդ չէ, քանի որ աղանդները շեղվել են Առաքելական եկեղեցու ուղղությունից: Իսկ նրանք, իրենց խոսքով, մեր հայրերի ուխտի հետեւորդներն են, ու ինչքան գիտեմ, տարին մեկ անգամ հավաքվում են Գառնիի տաճարում ու հեթանոս ծիսակատարություններ են կատարում: Դրանք շատ հեռու են քրիստոնեական հավատքից» (տես նաեւ էջ 7-խմբ.): Ես հատուկ քահանայի ամբողջ ասածը մեջբերեցի, որ ընթերցողն իմանա՝ ինչի մասին է խոսքը (եկեղեցականին է հատուկ առարկայազուրկ «դատել»-ը, ըստ «ինչքան գիտեմ»-ի «մտածել»-ը, նույնն է թե՝ չգիտենալով իմանալ ձեւանալը):

Ինչպես երեւում է ասվածից՝ քահանայի իմացությունը Արորդիների Ուխտից խիստ մակերեսային է, ավելի ստույգ՝ նա պարզապես անտեղյակ է խնդրո առարկայից (այս պարագայում նրա կողմից բարոյական կլիներ խնդրո առարկայի վերաբերյալ ոչինչ չասելը: Ավելին՝ նրա ասածից հետեւում է նաեւ, որ նա որպես հայ (համենայնդեպս այդ մասին է ասում նրա անուն-ազգանունը՝ Շմավոն Ղեւոնդյան) ոչ լիովին գիտի այն եկեղեցու, դրա ծագումի, վարդապետության, ընթացքի, արածների մասին, որի անունից խոսում է:

Փորձենք այդ չիմացածների մասին որոշ պարզաբանումներ անել:

Քրիստոնեության ծագումնաբանությունը եւ նպատակները

Ինչպես հայտնի է, քրիստոնեությունն առաջացել է 1-ին դարի կեսերին, Հռոմեական կայսրության ծայրագավառներից մեկում՝ Իսրայելում, հիմնադիրն է Հիսուսը1 (Յեշուան), ինչպես ասում են այն ժամանակների ջհուդական ծխամատյանները): Այն բուն ջհուդական կրոնի՝ հուդայականության (հիմնադրի անունով ասած՝ մովսեսականության) հիմքի վրա առաջացած մի աղանդ էր: Այսինքն՝ քրիստոնեության եւ հուդայականության հիմնային խորհուրդները (օրինակ՝ Եհովա աստված, «ընտրյալ ժողովուրդ», «Իզրայելի փրկություն», «փրկիչ» եւ այլն) նույնն են:

Պատահական չէ, որ բոլոր քրիստոնյաները քրիստոնեական գիրքը՝ Նոր կտակարանը, պատկերացնում են միայն հուդայականության սուրբ գրքի՝ Հին կտակարանի հետ միասին: Այդ երկու կրոնների տարբերությունն այն էր, որ եթե մովսեսականությունը հուդայական վերնախավի, այսպես ասած, ազնվականության համար էր, ապա քրիստոնեությունը ցածր խավի (կյանքը չստացվածների, «խեւերի», «անտոհմների», «աղքատների», «ոչինչների»…) համար էր: Ավելի ստույգ. եթե մովսեսականությունը ջհուդական ներքին կյանքի, դրա ամրապնդման համար էր, ապա քրիստոնեությունը՝ արտաքին աշխարհի, դրա հիմքերը թուլացնելու, կազմալուծելու համար: Իր կրոնի եւ մովսեսականության օրգանական կապը, դա վերջինիս մի ճյուղավորում

լինելը բազմիցս մատնանշել է հենց ինքը՝ Հիսուսը (ըստ երեւույթին, երբ նրան հարցրել են, թե «այս ի՞նչ տարականոն բաներ ես ասում…»), ասելով, որ՝ ա) «իր աստվածը» «Աբրահամի, Դավթի, Հակոբի աստվածը» Եհովան է, բ) իր «օրենքը» սկզբունքորեն չի տարբերվում Մովսեսի «օրենքից», այլ նրա «լրացումն է», գ) ինքն էլ է եկել «այս աշխարհի տերերին» թագավորությունից զրկելու եւ իզրայելցիների համար «երկնային արքայություն» (այսինքն՝ Եհովայի սահմանած աշխարհակարգը) հաստատելու, վերջիններիս առաջիններից «փրկելու» համար (Հիսուսը բառացի ասել է. «Ես եկել եմ Իզրայելի ոչխարներին փրկելու համար» եւ ոչ այլոց): Այսինքն՝Հիսուսի ուսմունքն էլ, ինչպես եւ հուդայականը, իր ազգային-քաղաքական հեռագնա նպատակներ ուներ: Ի դեպ, Հիսուսին Երուսաղեմի տեղի հռոմեական իշխանությունները դատում, հետո էլ խաչում են այն բանի համար, որ Հիսուսը ջհուդական հոգեւոր վերնախավից թեւեր առած բացեիբաց իշխանությունների դեմ իսրայելցիների ապստամբության գաղափարներ էր քարոզում. որ ինքը լինելու է «իզրայելցիների թագավոր», որ հռոմեական իշխանություններին հարկ չպետք է տալ, որ հռոմեացին անօրեն է եւ նման բաներ: Առիթի բերումով ասենք նաեւ, որ Հիսուսի խաչելիությունը (եթե իհարկե դա եղել է…) ոչ թե աստվածային նախախնամությամբ էր պայմանավորված, այլ՝ ջհուդական հոգեւոր վերնախավի իսրայելապահպան մի պարզ հաշվարկով. իսրայելցիների մեջ կայսրության դեմ իր իսկ թաքուն ղեկավարությամբ խմորվող խռովարարական տրամադրությունների համար, որը ճնշելու նպատակով տեղի՝ պիղատոսյան իշխանություններն արդեն գործի էին անցել «քավության նոխազ» դարձնելու մեկին՝ Հիսուսին, որպես թե՝ այդ տրամադրությունները հարուցողին: Հովհաննես ավետարանիչն է ջհուդական քահանայապետարանի այդ գաղտնիքը բացահայտում՝ իր ավետարանում հիշատակելով քահանայապետին՝ Կայիափայի վճիռն առ այն, որ «ավելի լավ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»: Նա ինքն էլ է իր կողմից Հիսուսին մեռցնել տալու մեջ այդ իմաստը տեսնում, ավելացնելով՝ «Այս բանը նա (Կայիափան) ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացավ, որ Յիսուսը մեռնելու էր ազգի համար»: Ավելին՝ ավետարանիչը Հիսուսին խաչել տալու մեջ մեկ այլ, հեռագնա նպատակ էլ է տեսնում՝ սփյուռքում ցիրուցան եղած հրեությանը ի մի բերելը. «Եւ ոչ միայն (բուն Իսրայելի-Ս.Մ.) ազգի համար, — ասվածը անմիջապես շարունակում է նա, — այլ՝ որպէսզի նաեւ Աստուծոյ (Եհովայի-Ս.Մ.) ցրուած որդիներին (Եհովայի ընտրյալ ժողովրդին-Ս.Մ.) ի մի հաւաքի»: Իսկ Հովհաննեսը Հիսուսի խաչելիության այդ զուտ հրեական իմաստի մեջ հասու էր դարձել իր ուսուցչի օգնությամբ, ով մահից առաջ իր աշակերտներին հորդորելով գնալ «հեթանոսների մեջ», նրանց ասել էր, թե իր խաչելիությունից հետո «ինքը», իր անունն ու իր ուսմունքը «որպես թխսկան» իր «շուրջն է հավաքելու» Իսրայելի կորուսյան որդիներին, որտեղ էլ որ նրանք լինեն: Իհարկե, ուսուցիչն ու աշակերտը Իսրայելի «ցրուած որդիներին» հավաքումի առաքելության մեկ այլ նպատակի՝ նրանց գտնված երկրների, դրանցում եղած ամեն ինչի (հավատք, մշակույթ, ավանդույթներ, պետություն…) քանդում-վերացումի, այդ երկրների բնակիչների «ցանածը հնձելու» (ինչպես Հիսուսն է ասել մեկ այլ առիթով) մասին գերադասում են լռել… Ինչպես ցույց տվեց գալիքը, ջհուդական քահանայապետարանի՝ Հիսուսին քավության նոխազ դարձնելու հետ կապված այդ բոլոր նպատակներն էլ իրագործվեցին: Հիսուսի խաչելության իմաստը փայլունս արդարացվեց: Դեռեւս նախնական կարգով հարցնենք. ի՜նչ կապ ունի զուտ հրեական նպատակների համար խաչվածի ուսմունքը հայի ու Հայաստանի, ինչպես եւ ընդհանրապես ամեն երկրի ու ազգության հետ: Պատահական չէ, որ ժամանակին տարածաշրջանի բոլոր երկրները (Հռոմ, Պարսկաստան, Հայաստան…), հենց քրիստոնեությունը երեւան եկավ, անմիջապես զգալով դրա վտանգավորությունը, ամեն ինչ արեցին դրա իզն ու թոզը իրենց երկրներում չտեսնելու համար: Ահա այս հրեության համար ստեղծված ուսմունքը, Նիցշեի խոսքերով ասած՝ «զուտ հրեական այդ բույսն» էր, որ տարբեր ճանապարհներով բերվեց ու Հայաստանի ջանը գցվեց, ու որից մեր երկիրն առավել չափով տուժեց, քան որեւէ այլ երկիր:

1 Իհարկե, խորքային իմաստով քրիստոնեությունը ստեղծեց ջհուդական հոգեւոր վերնախավը (Հիսուսն ընդամենը նրանց կամակատարն էր). նպատակն էր՝ ջհուդական միջավայրում այն միառժամանակ ձեւավորել եւ ապա տարածել հեթանոս ազգերի մեջ:

2. Չը-Արիների՝ Հայաստանում հաստատվելը եւ քրիստոնեության մուտքը Հայաստան

«Ինչպե՞ս կարող եմ ճանապարհի վրա ընկած խոսքի սերմը

Եվ չարի հետ միաբանված կամքը անվանել սուրբ»:

«Ես (հայս-հեղ.) ինքս իմ ձեռքով տնկեցի իմ մեջ

Ապականար եւ վնասակար բազում պատուհասներ‘

Հոգուս ծաղիկն ուտող եւ սպառող ժանգն ու թրթուռը եւ այլ ուտիճներ…

Սատակեցնելու փոխարեն՝ իմ մեջ ինքս ստեղծեցի, աճեցրի նրանց,

Եվ իմ անձի դեմ հավաքեցի բյուր մահազեն մարտիկներ1 .

Շուրջս անպատկառ եւ անիրավ կշտամբիչներ գոյացրի2 .

Զինեցի իմ դեմ անզգամ եւ անպարտելի հակառակորդներ. …‘

Ես (հայս-հեղ.) Արարչի դեմ նենգավորս միշտ եւ բանսարկուի (Եհովայի-հեղ.) հանդեպ հավատարիմ»:

Գրիգոր Նարեկացի

Ջհուդական ազգայնականությունը տեսնելով, որ բուն Հռոմեական կայսրությունում դեռ անհնար է իրենց վերջնական նպատակին հասնելը (կայսրությունը պինդ էր), որոշեցին նրա տիրապետության տակ գտնվող ծայրամասային երկրներում դա իրագործել,- մի բան, որ ձեռնտու էր նաեւ կայսրության համար, քանի որ դրանով ապստամբ ժողովրդի ավերիչ ուժը ուղղորդվելու էր արդեն այլ թիրախի ուղղությամբ… Ամենաթույլ տեղը դուրս եկավ Հայաստանը, երկիր-դրախտավայր, որտեղից մի ժամանակ ադամականների վտարվելուց ետքը՝ միշտ նրանցում այդտեղ, վրեժխնդրությամբ առլեցուն, վերադառնալու փափագը մնացել էր… Ընդ որում՝ դեպի դրախտավայր վերադառնալու եւ այդտեղ հաստատվելու ճանապարհին ջհուդականությունը օգտագործեց բազում ուժեր՝ բուն հռոմեական զինուժերն ու հովանավորությունը, Հայաստանում, ինչպես նաեւ կայսրության հատկապես Կապադովկիայի հատվածում ապրող կամ հայտնված զանազան սեմածին ու խառնածին ժողովուրդները (ասորիներ, պահլավիկներ, մամգուններ, խառնածին հույներ ու հայեր…), որոնք էլ իրենց՝ հինավուրց կամ նորելուկ հաշիվներն ունեին Հայաստանի բնիկների հետ:

Ինչպես Խորենացուց գիտենք, հրեաների փրկության համար ստեղծված՝ խաչված Հիսուսի ուսմունքը տակավին առաջին դարում է փորձ արվել Հայաստան բերել-տարածել: Այդ ժամանակ, սակայն, Հռոմի քրիստոնեական գաղտնարաններից (այդ կրոնը Հռոմում այդ ժամանակներում արգելված էր) մեր կողմեր առաքված քրիստոնեական գաղտնի գործակալ-քարոզիչներ Թադեոսը եւ Բարդուղիմեոսը3 ՝ իր բնույթի բերումով հյուրընկալությամբ աչքի ընկնող հայի կողմից ոչ միայն տարրական ընդունելության չարժանացան, այլ սպանվեցին, հետագայում եկեղեցական պատմիչի կողմից ստանալով «առաքելասպան ազգ»՝ հայի համար արժանապատիվ, իսկ պատմիչի համար այպանելի անունը: Դժվար չէ պատկերացնել, թե առաքյալները հայի միտք-զգայարանները եւ, ընդհանրապես, հոգին պղտորող ի՜նչ անդուր, բացասական-գրգռիչ բաներ են ասել ու արել, որ նա ափերից դուրս է եկել……

Հռոմից քրիստոնյաների ու դրա կրողների Հայաստան ներթափանցումը մեծապես դյուրացավ 298թ. Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Մծբինի՝ 40 տարով հաշտության պայմանագրով, որով հաղթող կողմը՝ Հռոմը, Հայաստանն առավ իր բացարձակ ենթակայության (որպես, փաստորեն, վասալ երկիր) տակ: Պայմանագրի համաձայն, Հայաստանի թագավոր նշանակելու իրավունքը տրվեց Հռոմին, նա իրավունք ունեցավ Հայաստանի տարբեր տեղերում (այդ թվում՝ մայրաքաղաքում) ռազմական զորակայաններ ունենալ, Պարսկաստանին՝ երբեմնի Հայաստանի բնական դաշնակցին արգելվեց խառնվել երկրի գործերին… Հայաստանի Արշակունի թագավորների վարած ոչ հայանպաստ ներքին ու արտաքին քաղաքականությունը (հակապարսկականությունն ու հռոմեասիրությունը) հանգեցրեց այն բանին, որ երկիրը հայտնվեց Հռոմի մահացու թակարդում: Հետագա՝ հայոց կյանքի ողբերգական ընթացքը պայմանավորող Մծբինի պայմանագիրը նկատի ունենալով՝ Նարեկացին գրում է. «Ձախի (Պարսկաստանի-հեղ.) դեմ մրցել կարծելով՝ աջից (Հռոմից-հեղ.) գայթեցի, / Երկրորդը փնտրելով՝ առաջինը կորցրի / Ուխտը (Հռոմի հետ-հեղ.) պահել ուզելով՝ դաշինքը (Պարսկաստանի հետ-հեղ.) դրժեցի…»: Պայմանագրի հետեւանքներից մեկն էլ այն եղավ, որ Հռոմի կողմերից թե կամովին, եւ թե քշվելով զանազան այլածինների բազմություններ թափանցեցին Հայաստան՝ այդպես էլ ավելի խախտելով երկրի բնիկների եւ եկվորների քանակական հարաբերակցությունը:

Ահա եւ՝ պայմանագրի կնքումից հետո, որպես իրագործում դրա կետերի՝ Հռոմն իր աշխահաքաղաքացիական կրթություն-դաստիարակությամբ «աճեցրած» Տրդատ Գ-ին (սրան տակավին մանուկ հասակից փախցրել-բերել էին այստեղ) Հայաստանի՝ որպես թե արքա հռչակելով, նրա հետ հզոր բանակ դնելով ուղարկում է իր այդ ծայրագավառը, որպեսզի նա վերհաստատի Հայաստանի անկախությունը Պարսկաստանից եւ իր՝ Հռոմի գերիշխանությունը երկրի վրա: Տրդատին վիճակված էր հիմնականում ջհուդներից, ասորիներից ու այլեւայլ խառնածիններից կազմված բանակով (ովքեր, ինչպես հետագան ցույց տվեց, հիմնականում ծպտված քրիստոնյաներ էին…) մուտք գործել երկիր (այդ ժամանակ Հռոմում բանակները կազմվում էին ըստ ազգային, ցեղային հիմքի…): Մի որոշ ժամանակ կայսերական վարքուբարքով մեծացած Տրդատը իր բերած բանակին ու նրա թիկունքին կանգնած կայսրությանը հաճո քաղաքականություն էր վարում. վերացնում կամ երկրից դուրս էր քշում հայ պարսկամետ ազգայնականությանն ու երկրում գտնվող պարսկական ուժերին՝ հայերի բնական դաշնակցին: Բայց կարճ ժամանակ անց, երբ արքայի մեջ սկսեցին խոսել հայ գեները, նա զգաց, որ իր բերած բանակի ծպտված զինվոր-քրիստոնյաները, եւ նրանցից ուժավորված երկրում գտնվող սեմականներն ու զանազան խառնածիններն արդեն գլուխ են բարձրացնում ու ընդդիմանում են իր կամքին (այդ թվում նաեւ իր «սիրելի գրագիր» Գրիգորիսը, ով, ինչպես ցույց տվեց հետոն, Կապադովկիայի քրիստոնեական առաջնորդների կողմից թագավորի բանակ էր մտցվել որպես դրա ծպտված քրիստոնյաների «հոգեւոր» առաջնորդ…), իրենց աստվածամերժությամբ ու «մարդու որդու»՝ Հիսուսի պաշտամունքով խարխլելով երկրի հավատքային ու բարոյական կյանքը: Ի պատասխան դրա՝ Տրդատը բանտ է նետել տալիս Գրիգորիսին եւ սպանել է տալիս կայսրության քրիստոնեական որջերից Հայաստան քրիստոնեություն քարոզելու նպատակով ուղարկված գայանեական «կույսեր» կոչվածներին (քայլեր, որոնք դեմ էին հռոմեական, նաեւ Հայաստանում գործող օրենքներին. վասալ երկիրն իրավունք չուներ պատժելու Հռոմի քաղաքացիներին), ապա՝ երկրում քրիստոնեությունը արգելող երկու սարսափազդու հրովարտակներ է հղում: Հրովարտակներից մեկում արքան հրամայում է. «Քրիստոնյա աղանդի մասին պատվիրում եմ ձեզ (երկրի բնակչությանն ու ապրողներին-հեղ.), որ եթե գտնվի այնպիսին, որ հազար ու բյուր դեպքերից մեկ անգամ խափանարար լինի աստվածների պաշտամունքին, այդպիսին եթե գտնվի, պետք է շուտափույթ հայտնաբերվի… Իսկ եթե որեւէ մեկը չհայտնի կամ թաքցնի այդպիսինը, եւ ապա գտնվի, մահապարտ կհամարվի, արքունի հրապարակը բերվելով կսպանվի, եւ նրա տունը արքունիքին կտրվի» (Ագաթանգեղոս): Ի հետեւանք արքայի հրովարտակների գործադրումի, շատ՝ հրամանը չկատարող քրիստոնյաներ (այդ թվում՝ հռոմեական բանակի քրիստոնյաներից) ձերբակալվեցին ու սպանվեցին: Քրիստոնյաներն այդ բանից էլ ավելի են կատաղում եւ վրեժխնդրությամբ լցվում: Վաղարշապատ մայրաքաղաքում տեղակայված հռոմեական զինուժը սպասում է հարմար պահի՝ Տրդատի դեմ դավադրություն կազմակերպելու համար: Դա ներկայացավ, երբ թագավորն օրերից մի օր որոշեց իր մոտ գտնվող (նաեւ կանչած) հայ նախարարների ու իշխանների բազմությամբ որսի դուրս գալ:

1 Նկատի է առնվում, մասնավորապես, Տրդատ Գ-ի՝ իր ու իր երկրի դեմ հռոմեա-քրիստոնեական բանակի հավաքումը:

2 Նկատի է առնվում Տրդատի՝ իր բանակ Գրիգորիսին՝ իր հորը սպանողի որդուն ընդունելը, ով մի որոշ ժամանակ իրեն ձեւացրեց «սիրելի գրագիր», հետո դարձավ արքային ամենաանպատկառ կշտամբողը, նրան «ձի», «ջորի»… անվանողը:

3 Սրանց հայաստանյաց եկեղեցին «առաքյալներ» է անվանում, ըստ այդմ էլ անվանելով իրեն (բայց թե ի՜նչ տրամաբանությամբ, անհասկանալի է. քանզի բուն հայաստանյաց եկեղեցու հիմնադիրը Գրիգորիսն է):

4. Տրդատի դեմ քրիստոնյաների դավադրությունը, մայրաքաղաքի գրավումը, Գրիգորիսին բանտից հանել տալը, նրա հրամանով Տրդատին եղեգնուտներից գտնել-բերել տալը, ինչպես նաեւ՝ թե

3. Ո՞վ է Գրիգորիս «լուսավորիչն» իրականում

Կամենալով (կայսերական «մեծ» ճանապարհներով-Ս.Մ.) ուժգին վազել՝

սուզվեցի սաստկապես,

Անչափելիին ձգտելով (կայսրություններին նմանակելով-Ս.Մ.) չկարողացա հասնել իմ չափին,

Փորձելով բարձրանալ մեծագույնին՝ գլորվեցի ցած,

Երկնային ուղուց՝ անդունդ գահավիժեցի,

Զգուշանալով (Պարսկաստանից-Ս.Մ.) առավելապես՝ խիստ (Հռոմից-Ս.Մ.) վնասվեցի,

Ուզելով մնալ ամբողջական՝ մանրապես մասնատվեցի£

Գրիգոր Նարեկացի

Շարունակելով ճիշտ ընթերցել Ագաթանգեղոսի գրածները (ինչպես նաեւ դրանցում թաքնվածները) Տրդատի՝ որսի դուրս գալուց ու դրանից հետո տեղի ունեցածների մասին՝ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին իրականում1£

Դավադիրները Տրդատի՝ Վաղարշապատ մայրաքաղաքից իր նախարարների ու իշխանների հետ որսի դուրս գալուց՝ նրան հանկարծակի խփում, կառքից գցում են (Ագաթանգեղոսը թաքուն պահելու համար իր դավանակիցների այդ ծանր հանցանքը՝ ծածկամտորեն ասում է, որ, որպես թե, «չար դեւը» խփեց-արքային կառքից գցեց)£ Ինչպես վկայում է դեպքերի հետագա ընթացքը՝ դավադիրներն իրենց գործը ըստ ամենայնի նախապատրաստած են լինում: Եվ իրենց գերակշիռ ուժերով (փաստորեն՝ Վաղարշապատում գտնվող ամբողջ հռոմեական զինուժերով) արագ կարողանում են հայոց կողմին հաղթել: Բայց իրենց գլխավոր նպատակին՝ թագավորին սպանել, նրանք չեն կարողանում հասնել. նա իր թիկնապահների օգնությամբ ծանր վիրավորված կարողանում է շրջապատումը ճեղքել, փախուստի դիմել եւ ծպտվել քաղաքի մերձակա եղեգնուտներում: Թագավորի որսակիցների մի մասը սպանվում է, մյուս մասն էլ՝ դավադիրների կողմից գերի է վերցվում: Այդուհետ դավադիրները գրավում են մայրաքաղաքը, այդ ընթացքում ոչ քիչ արյուն թափելով, գերիներ վերցնելով, քանդուքարափ ու թալան անելով£ Չարացած քրիստոնյաների թիրախում հատկապես լինում են արքայական պալատն ու դրանում ապրողները… Պատմիչն այդ ամենի մասին, ոչինչ չթաքցնելով, գրում է. «Նաեւ քաղաքի բոլոր մարդիկ նույնօրինակ (այսինքն՝ թագավորի պես-Ս.Մ.) դիվահար եղած մոլեգնում էին, ու սաստիկ կործանում հասավ երկրին£ Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները առհասարակ հարվածներ կրեցին ու ահավոր սուգի մեջ էին պատուհասի պատճառով»:

Քրիստոնյաների գլխավորը՝ Գրիգորիսն այդ ընթացքում դեռեւս գտնվում էր Արտաշատի բերդում: Դավադիրները անհրաժեշտություն էին զգում նրան կրկին, այս անգամ առանց ծպտվելու, իրենց առաջնորդող տեսնել£ Ահա թե ինչու, նրանք ահաբեկելով Տրդատի քրոջը՝ Խոսրովադուխտին (ում Գրիգորիսն ժամանակին, երբ թագավորի «սիրելի գրագիրն» էր, արդեն իր թակարդն էր գցել…) ստիպում են համոզել իր պես գերված հայ նախարարներին հրաման արձակել Արտաշատի բերդից Գրիգորիսին ազատելու մասին, քանի որ իրենք դեռեւս չէին համարձակվում բերդի վրա գրոհելով դա անել£ Հայ նախարարները մի որոշ ժամանակ հրաժարվում են իրենց թագավորի հրամանը չեղյալ համարել, բայց վերջիվերջո ահաբեկումների ազդեցության տակ տեղի են տալիս եւ Գրիգորիսին ազատում-բերում են:

Քանի որ այդուհետ հայոց կյանքի եղերական ընթացքը, փաստորեն՝ մինչեւ մեր օրերը շարունակվող գենոցիդը, դրա կազմակերպման համար բոլ-բոլ հատուկ կառույցների՝ եկեղեցիների շինումը գլխավորապես այդ անհատի հետ է կապվում, — մի քանի խոսքով ավելի ծավալենք նրա ով լինելու մասին մեր իմացությունը:

Ինչպես արդեն գիտենք՝ Գրիգորիսը հայոց Խոսրով թագավորին (Տրդատի հորը) սպանողի՝ ոմն Անակի որդին է£ Այդ սպանությունն արդեն իսկ բավական էր (որի մասին Տրդատի նախարարներից մեկը նրան ասում է, որ դա «խավար բերեց մեր հայոց աշխարհին, կորուստի ու գերության մատնեց այս երկիրը») Անակի սերունդների իզն ու թոզը հայոց աշխարհում տեսնելը բացառելու համար: Բայց… ոչ միայն այդպես չեղավ, այլ, ստացվեց այնպես, որ դրանցից մեկը՝ Գրիգորիսը, Անակի տոհմից միակ մնացածը, դարձավ երկրի տեր-տիրակալը… Դա հետո, իսկ մինչ ա՞յդ: Երբ Անակը սպանում է Խոսրովին, վերջինս մահամերձ վիճակում հրամայում է սրախողխող անել նրա ամբողջ գերդաստանը, ավելին՝ նույնիսկ ամբողջ Պահլավիկ տունը, որից էր Անակը: «Աստծո նախախնամությունը (ի դժբախտություն հայոց աշխարհի-Ս.Մ.) պահում է միայն սրան», այսինքն՝ Գրիգորիսին, — գրում է Խորենացին£ Նույն պատմիչը, որպես եկեղեցու սպասավոր, համարձակություն ունենալով բացելու դրա՝ հետագայում Տրդատի մոտ հայտնվելու գաղտնիքը, գրում է, որ Գրիգորիսը հասունանալով՝ «անցավ-գնաց Տրդատի մոտ (վերջինիս Հռոմում եղած ժամանակ-Ս.Ս.)՝ հոր պարտքը հատուցանելու», այսինքն, ավելի պարզորոշ ասած, իր հոր գերդաստանի վրեժը լուծելու, եւ լուծելու՝ հենց Խոսրովի որդուց՝ Տրդատից2. ինչպես եւ եղավ£ Հայոց աշխարհից հորից հազարապատիկը ավել եղեռնաբեր այդ ծնունդը, դարձյալ ըստ Խորենացու, սերում է «Սուրենյան Պահլավիկ ցեղից», որի հայրենիքը «քուշանների երկիրն է»՝ «արքայանիստ Բահլ քաղաքով»: Իսկ քուշանները (պահլավիկները), ինչպես պատմագիտությունը պարզել է, սեմական կամ սեմա-խառնածին ժողովուրդ են£ Այսպիսով, դուրս է գալիս, Գրիգորիսը սեմական կամ սեմական-խառնածին ծագում ունի£ Գրիգորիսի այլածին լինելու մեջ վերջիվերջո համոզվում է նաեւ Տրդատ արքան, նրան ասելով՝ «Մի օտարական ու անծանոթ մարդ էիր. եկար մեզ (հայերիս-Ս.Մ.) միացար… Ի՞նչ նպատակ ունես եւ կամ ի՞նչ ես մտադիր»£ Ավելին, ոչ հայկական՝ սեմական է սրա ոչ միայն ծագումը, այլեւ ամեն ինչը, այդ թվում (ինչպես վկայում է Խորենացին)՝ կերած կաթը (որբ մնացած Գրիգորիսի ծծմայրը ջհուդ կամ ասորի Սոփի անունով մեկն է եղել), ստացած կրթություն-դաստիարակությունը (ջհուդականության մի աղանդ «քրիստոնեական հավատի մեջ էր նա կրթվում»), կազմած ընտանիքը, այդ ընտանիքի գլխին եկածը£ Այս վերջինի կապակցությամբ ավելացնենք, որ Գրիգորիսը Մարիամ անունով մի ջհուդ կնոջ հետ ամուսնանալուց ու նրանից երկու երեխա ունենալուց հետո «թողնում է» իր ընտանիքը եւ «անցնում-գնում է Տրդատի մոտ՝ հոր պարտքը հատուցանելու». «ոչ նա իր որդիներին փնտրեց, ոչ էլ նրանք նրա մոտ եկան», — ավելացնում է Խորենացին: Իր իսկ ընտանիքը պահելուց՝ տարրական այդ պարտականությունից հրաժարումն ասում է այն մասին, որ նրան անընդհատ մտատանջել է մի «պարտականություն» միայն՝ Խոսրով թագավորի որդուց՝ Տրդատից, ու նրա թագավորությունից իր սրի քաշված գերդաստանի վրեժի առնումը:

Հոգեբանա-փիլիսոփայական գրականության մեջ Գրիգորիսի տիպի մարդիկ բնութագրվում են որպես ռեսենտիմենտով (ոխակալությամբ, քինախնդրությամբ) կամ էմոցիոնալ ժանտախտով տառապողներ£ Այդ հիվանդությունների մշտական հետեւանքը կամ ուղեկիցն են լինում բազմաթիվ ախտանիշեր՝ սադիզմ-մազոխիզմը, բնական կյանքը, այդ կյանքի դրսեւորումները ծայրահեղորեն չհանդուրժելը, ժխտողականությունը, հեղափոխականությունը, ռեսենտիմենտն ու էմոցիոնալ ժանտախտը քողարկելու նպատակով որեւէ մշակույթի, գաղափարախոսության կամ կրոնի հորինումը (կամ արդեն եղածների տակ անցնելը), այդ հիվանդությունների տարածումը շրջապատում, դրանք ունեցողների՝ հասարակական խմբավորումների ստեղծումը, ստելը (կեղծելը, մոլորեցնելը), լույսից, ճշմարտությունից վախենալը, դրանք հալածելը եւ այլն: Գրիգորիսի պարագայում այդ հիվանդություններն ու դրանց ախտանիշերն առավել ցայտունորեն էին դրսեւորվելու, քանի որ դրանց երեւան գալու հիմքերը (թե կենսաբանական-մարդաբանական, եւ թե ձեռքբերովիի առումով) ավելի քան բավարար էին՝ սեմա-խառնածին ծագումնաբանությունը, որբ մանկությունը, թափառաշրջիկ կյանքով ապրելը, մեջը մեխված վրիժառության զգացումը, ընտանիքից լքվածությունը (կամ գուցեեւ ատվելը), ստացած՝ ռեսենտիմենտի ու էմոցիոնալ ժանտախտի հարուցիչ՝ քրիստոնեական կրթություն-դաստիարակությունը, ջհուդա-ասորական շրջապատը, տեսակ-տեսակ տանջանքների ու լլկանքների ենթարկվելը (Տրդատի հրամանով), Խոր վիրապում տարիներ շարունակ բանտարկված մնալը եւ այլն£

Ահա այսպիսի մեկն էր Գրիգորիսը, ում թագավորի քրոջ դրդմամբ հայ նախարարներն ազատեցին բանտից, զանց առնելով իրենց արքայի վաղօրոք եղած հրամանը3:

Նա, ազատվելով բանտից, անմիջապես անցնում է դավադրության գլուխ, որն աստիճանաբար վերաճում է ապստամբության՝ երկիրը բնիկների, նրանց արքայի ձեռքից՝ իր ու իր «քրիստոնյա եղբայրների» (իր պես ռեսենտիմենտի ու էմոցիոնալ ժանտախտի ախտով տառապողների) ձեռքն առնելուն£ Առայժմ դեռ մայրաքաղաքի տեր ու տնօրեն դարձած Գրիգորիսն իր առաջնահերթ խնդիրն է համարում Տրդատին՝ իր ոխերիմ թշնամուն գտնել-բերել տալը: Որը եւ արվում է. արքային գտնում են եղեգնուտներում՝ ցեխակոլոլ-«խոզակերպ» դարձած4: Դժվար չէ պատկերացնել այն հրճվանքը, որն ապրում է Գրիգորիսն իր թշնամուն այդ տեսքով շղթայված վիճակում իր առջեւ տեսնելիս, ինչպես նաեւ, հակառակը, արքայի կատաղությունը՝ իր հրամանով բանտարկվածին ազատված տեսնելիս… (տես Ագաթանգեղոս)£

Դրանից հետո երկրում դեպքերը բնիկների համար ամենաեղեռնական, իսկ քրիստոնյաների, ինչպես նաեւ մյուս եկվորների համար ամենահաճո ընթացքն ունեցան:

1 Նկատենք, որ հայ պատմագրությունը ի՜նչ հիմարություններ ասես դուրս չի տվել այդ տեղի ունեցածների մասին՝ չհասկանալով Ագաթանգեղոսի ասածները£

2 Նիցշեի՝ ընդհանրապես «կարդալ-հասկանալու» վերաբերյալ ասածը հատկապես հայ Խորենացի կարդացողին է վերաբերվում. նա կարդալով, պարզվում է, ոչինչ չի հասկացել, Գրիգորիսին Տրդատի ու նրա երկրի բարեկամ (այն էլ լուսավորի՜չ) դուրս բերելով…

3 Ի դեպ, փաստերը վկայում են, որ Գրիգորիսի բանտում եղած ժամանակ ինչ-որ գաղտնի ուժեր նրան տեսակցել ու հոգ են տարել…

4Ագաթանգեղոսի՝ Տրդատին այդպես նկարագրելու տակ հայ պատմաբանը ինչ այլ՝ մտածացին իմաստ ասես չի դրել£

4. Քրիստոնեական համակենտրոնացման ճամբարը, Գրիգորիսի «տեսիլքը», «տեսիլքում» «մեծ կռանով» Հայաստանը «տափակեցնելը», Հայոց մեծ եղեռնի կանխատեսումը, Հայաստանյաց եկեղեցու ծնունդը, դրա՝ հողածիններին դրախտավայր «դարձի բերելու» նպատակը

… Գերիս (Հայս-հեղ.) գրավված գաղտնի մեղքերի գյուտարար չարին (Գրիգորիսին-հեղ.)£

Այդտեղ, այդ երկնանման, սքանչելատես վայրը ահազդու (մեհյանները-հեղ.) քարուքանդ արավ (Գրիգորիսը-հեղ.)

Եվ քառադիմակ ու նախանձարկու Քեվան անունով մի կուռքի (խաչի-հեղ.) համար

Նա հույժ գարշելի պաշտոնատեղի ու դիվաճենճեր զոհարան (եկեղեցի-հեղ.) դարձրեց£

Գրիգոր Նարեկացի

«Գաղտնի մեղքերի գյուտարար չարը»՝ Գրիգորիսը, հայ բազմաթիվ գերիներին ի մի բերելու եւ նրանց հետ իր ուզած ձեւով վարվելու համար մայրաքաղաքի մոտակայքում՝ այն հնձաններում, որտեղ մի ժամանակ հանգրվանել էին Գրիգորիսի «քույր» «գայանեական կույսեր» կոչվածները, համակենտրոնացման ճամբար է կառուցել տալիս£ «Վիրապի բանտից դուրս գալով, — գրում է Ագաթանգեղոսը, — Գրիգորիսը հասնելով նահատակների տեղը», կարգադրում է «բոլոր դիվահարներին (գերի հայերին- հեղ.) ի մի հավաքել այդ տեղում£ Թագավորը խոզացած (այսինքն՝ խոզի պես կեղտոտ կերպարանք ընդունած- հեղ.) բարձրաձայն ճչում էր, կանչում, եւ փրփրած, կատաղած կնճիթակերպ երեսով (թույլ չէին տալիս նրան տարրական մաքրակենցաղության կանոններից օգտվել- հեղ.), չորքոտանու նման դարձած (ծանր վիրավորված էր-հեղ.) այդ տեղը հասավ (բերվեց-հեղ.)»£ Պատմությանը հայտնի այդ առաջին քրիստոնեական համակենտրոնացման ճամբար-տանջարանը Գրիգորիսը «լցնում է» գերված թագավորին իր ողջ ընտանիքով, նրա «իշխաններին, նախարարներին, խառնիճաղանջ ամբոխի հետ մեկտեղ, ինչպես նաեւ կանանց՝ մատաղ, անմեղ մանուկներով, հավաքված, երամ-երամ…» (Ագաթանգեղոսի այս վկայությունն ասում է այն մասին, որ մայրաքաղաքի ու նրա արվարձանների ողջ հայ բնակչությունն իրենց տներից դուրս էին քշվել)£

Ագաթանգեղոսի կես խոսք ասածներից անգամ պարզորոշ երեւում է, թե ի՜նչ անմարդկային պայմաններում է պահել, դաժան կտտանքների, տանջանքների ու լլկանքների է ենթարկել Հայաստանյաց եկեղեցում համար առաջին սուրբը հայ գերիներին. «մոխրի վրա թավալ գալ» (անմաքուր պահված գերիների մեջ վարակի չառաջացման համար նրանց մնալու տեղերում մոխիր էին փռել, որի վրա էլ գերիները քնում, վեր էին կենում), «դիվական տանջանքների անտանելի հարվածների սաստկության պատճառով, … ատամներով իրենց մարմիններն ուտել», «քուրձ էին հագել եւ մոխրի վրա նստած 66 օր պաս էին պահում (ասել է թե՝ քաղցած ու ծարավ էին թողնվել-հեղ.)», — հաճախ է սադիստական հրճվանքով այսպիսի արտահայտություններ բերում պատմիչը հայ գերիների վերաբերյալ£

Հիսուսի վարդապետությամբ «մարդու որսի» դպրոց անցած Գրիգորիսը որոշում է իր քարոզ-ահաբեկումներով էլ փորձել հպատակեցնել, իր կամակատարը դարձնել հայերին£ Բայց այդ քարոզները հայերի համար շատ ավելի անտանելի էին լինում, քան լլկանքներն ու տանջանքները£ Ի պատասխան որի «մեծն մարդասերը» ասում է. «Եթե չկամենաք լսել քարոզը, այստեղ վրեժի չարաչար հարվածներ խփելով (աստված1- հեղ.) կկոտրի ձեզ, օտար թշնամիների դատաստանին կհանձնի եւ միանգամայն վրեժ լուծելով՝ մահվան կմատնի ձեզ»£ Հայերը ստիպված են լինում «լսել» Գրիգորիսի ջհուդական տհաճ քարոզները, նրա՝ ջհուդական մարգարեներից ուսանած դասերը£

Նենգամիտը որոշում է հենց հայերի ու նրանց թագավորի միջոցով Վաղարշապատում ու նրա մերձակայքում կառուցել տալ նրանց իսկ երկիրը կործանման տանող առաջին եկեղեցի-վկայարանները, մահվան կրոնը՝ քրիստոնեությունը Հայաստանում տարածող այդ կառույցները£

Քանի որ եկանք-հասանք մերօրյա հայ եկեղեցականին ու հայ քրիստոնյայի համար հույժ պարզաբանման ենթակա հարցին՝ ի՞նչ ծնունդ է իրենց եկեղեցին (դրա դավանաբանությունը), ուստի մի փոքր կանգ առնենք դրա վրա£

Դեռեւս Տրդատի «սիրելի» գրագիր եղած ժամանակ, երբ Գրիգորիսը մերժել էր կատարել իր «մարմնավոր տիրոջ» կամքը՝ «պսակներ ու ծառերի թավ ճյուղեր նվիրաբերել Անահիտ մեծ տիկնոջ արձանի բագինին» (ով, թագավորի խոսքով ասած, «մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում, մանավանդ հունաց թագավորը£ Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության…»), եւ ընդհանրապես «աստվածների երկրպագության պաշտամունքը կատարել»2 ու, դրանով պայմանավորված, «տիրոջ» եւ «ծառայի» միջեւ հավատքային վեճ էր ծագել՝ վերջինս ժխտելով ամեն մի աստված (աստվածներին, ըստ նրա, մարդն է ստեղծել կամ էլ՝ հանձին աստվածների՝ մարդիկ են աստվածացվել) ու աստվածապաշտություն, փաստորեն՝ աստվածամերժություն (աթեիզմ) քարոզելով, — բացեիբաց ասում է այն մասին, որ Գրիգորիսի համար «իրական» հավատքը «հավատքի հոր»՝ Աբրահամի եւ բոլոր (ջհուդ-հեղ.) արդարների» հավատքը (այսինքն՝ ջհուդականությունը), ինչպես նաեւ՝ այդ «արդարներից» մեկի՝ Քրիստոսի, իր խոսքերով բառացի ասած՝ «գերեզմանների վերակացուի ու պահապանի», «բոլոր մարդկանց ոսկորները պահողի» հավատքն (այսինքն՝ ջհուդականության մի ճյուղ քրիստոնեությունն) է£ Այսինքն՝ նա թագավորին պարզորոշ հասկացնել է տալիս, որ իր հավատքը ջհուդականությունն է, որը ոչ մի կապ չունի հայի ու նրա աստվածների, ինչպես նաեւ ամեն մի ազգի (էթնոսի, հեթանոսի)՝ արյունակցորեն միմյանց հետ կապված մարդկանց ամբողջականության հետ (լրջամիտ ջհուդները միշտ էլ գիտակցել են, որ իրենք ազգ չեն, այլ խառնածին, գլխավորապես՝ արիացու եւ սեմականի խառնուրդ են…)£

Հետագայում էլ Գրիգորիսը, երբ արդեն Հայաստանում դրության տերն էր ու «հրաշքների հանկարծակի կատարվելու» փաստն էր ըմբոշխնում, պարզ է, երբեք չուրացավ իր ջհուդական հավատքը, այդ հավատքի՝ Աբրահամից, Մովսեսից, Եհովայի «ընտրյալ ժողովրդի» մյուս մարգարեներից ծագումնաբանությունը, ինչպես նաեւ՝ այդ հավատքի հիմամբ ստեղծված եկեղեցի-վկայարանների՝ զուտ ջհուդական «հոգեւոր» կառույց լինելը, դրանց՝ զուտ ջհուդական ու այլ խառնածինների (այդ թվում նաեւ իր-անձնական…) շահեր հետապնդելը, դրանցով այդպիսիներին «ի մի բերել, ժողովելը» (եկեղեցի բառի հունարեն համապատասխան բառը հենց ժողովարան, հավաքատեղի էլ նշանակում է…), մի ժամանակ «դրախտավայրից» քշվելուց հազարամյակներ անց նրանց «դարձը» «կորուսյալ երկիր» ապահովելու համար («դարձ» հասկացողությունը ջհուդ ու ասորի քրիստոնյաները նախասկզբնապես հենց այդ իմաստով էլ օգտագործել են)£

Պարզ է, որ այդպիսի կրոնի եւ այդ կրոնի այդպիսի կառույցների հիմնումը Հայաստանում՝ առաջինը դրա համար որպես փորձադաշտ ընտրված երկրում, բերելու էր երկրի ավեր-թալանին, երկրի բնակչության գենոցիդին, մի կողմից, եւ երկրում ջհուդների, մյուս խառնածինների հաստատումին (ի մի բերելուն, ժողովելուն), նրանց կողմից երկրի բնիկների՝ հազարամյակների ընթացքում «ցանածի՝ հնձումին» (ինչպես Հիսուսն էր ասում իր աշակերտներին), — մյուս կողմից£

Գրիգորիսն այդ ամենի մասին կանխավ իմանում է իր մի «տեսիլքից»3, որի մասին նա «սիրով» պատմում է համակենտրոնացման ճամբարի հայ գերիներին£ «Տեսիլքում» նա տեսնում է «երկթեւ անչափ զորք՝ թեւերը կրակի նման, որ լցրեց ամբողջ երկիրը (խոսքը իր՝ Գրիգորիսի գնալով ահագնացող ու Հայաստանով մեկ ծավալվող քրիստոնեական խաչակիր զորքի մասին է-հեղ.)»£ Այդ զորքի առջեւից գնալիս է տեսնում «մարդկային մի ահավոր կերպարանք, բարձր ու ահեղ», ով «ձեռքին ուներ մի մեծ կռան» (խոսքը խաչակիրների զորքը առաջնորդող Հիսուսի մասին է)£ Ահա այդ առաջնորդը, «սլանալով արագաթռիչ արծվի» նման, իր «կռանով իջնում-հասնում է մինչեւ երկրի հատակը (խոսքը հռոմեա-քրիստոնեական բանակի՝ Հռոմից Հայաստան կայսրության «հատակը» իջնելու մասին է-հեղ.), քաղաքի (Վաղարշապատի- հեղ.) մեջտեղը»£ Ապա նա իր «կռանով» «խփում է» «լայնատարած գետնին» (այսինքն՝ Հայաստանին-հեղ.), որից «մեծ ու անչափ թնդյուններ են հնչում անդունդների սանդարմետից» (այսինքն՝ երկիրը մեծ երկրաշարժ-ցնցում է ապրում-հեղ.) եւ «ամբողջ երեւացող երկիրը, աչքին տեսանելի լինելու չափ, հարթ հավասար դաշտաձեւ տափականում է (խոսքը՝ իր բնույթով համայնական՝ ամենայնը համահարթեցնող քրիստոնեական կրոնի՝ հայոց աշխարհը տափակեցնելու, հային՝ «ստորիններին» ու «ներքեւիններին» հավասարեցնելու մասին է- հեղ.)»£ Այնուհետեւ Գրիգորիսը պատմում է «տեսիլքում» իրեն երեւացած Հայաստանում գցված քրիստոնեական («խաչով») «խարիսխների» մասին. մեկը «քաղաքի (Վաղարշապատի-հեղ.) մեջ, արքունի ապարանքի մոտ», մյուս երկուսը գայանեական «սրբերի նահատակվելու տեղում», չորրորդն էլ «հնձանի տեղում» (որտեղ հանգրվանել էին «կույսերը» եւ որը այդ ժամանակ համակենտրոնացման ճամբարի տեղ էր դարձել) (խոսքը Վաղարշապատում եկեղեցու, իսկ մյուս տեղերում վկայարաններ կառուցելու մասին է)£ Ապա թե ինչպես հետո Հիսուսի զորքի համար «հորդաբուխ աղբյուր բխեց, հոսեց, ծավալվեց, որչափ աչքը տեսնում էր» (խոսքը քրիստոնյաների‘«գալիք կենսաբեր պարգեւի»՝ անպատում հարստությունների տիրանալու մասին է)£

«Տեսիլքը» չի մոռանում Գրիգորիսին ցույց տալու նաեւ երկրում սպասվելիք քրիստոնական «դարձը»՝ հայերի «ոչխար դառնալը», դրանով պայմանավորված՝ հայերի մեծ ջարդը£ Նրա պատմածով՝ «տեսա սեւ գույնի այծերի4 անթիվ հոտեր, որոնք ջուրն անցնելով ոչխարներ դարձան (գալիքում Գրիգորիսի՝ հայերին ջուրը քշելով մը-կըրտելն է նկատի առնվում-հեղ.), մինչդեռ նորից նայում էի, հոտերը հանկարծակի ծնվեցին ու բազմացան, ծնունդներն (գառները) ամեն կողմ լցրին (հայ քրիստոնյաների բազմացումն է նկատի առնում- հեղ.)… Հանկարծ այլ ծնունդներ շատացան, բազմացան (Հայաստանում Գրիգորիսի պես այլածիններին է ակնարկում- հեղ.) եւ կեսն ընկնելով գետի մեջ (քրիստոնյա մկրտվելով-հեղ.), ջրի այն կողմը (որտեղ «հայ» ոչխարներն էին-հեղ.) ելան£ Գառները դարձան թուխ գայլեր եւ գնացին, հարձակվեցին հոտերի վրա, սկսեցին կոտորել, եւ արյան ճապաղիք եղավ»£ Ասվածներից ոչի՜նչ չպետք էր հասկանալ (ինչպես չի հասկացել հայ պատմաբանը)՝ չասելու համար, որ հայոց աշխարհին մեծ եղեռն էր սպասում…

Վերադառնալով սակայն Գրիգորիսի կողմից հայ ճամբարականների ձեռքով եկեղեցի-վկայարաններ կառուցելու վճռին, շարունակենք հետեւյալը£ Բնականաբար հայերը դիմադրում են նրա այդ կամքին, որի համար, պարզ է, նոր ընտանյոք հանդերձ տանջանքների ու ստորացումների են ենթարկվում£ Նրանք ճարները կտրած «աղաչում» են նույն՝ իրենց պես անելանելի վիճակում հայտնված թագավորին «բժշկություն»՝ ելք գտնել£ Վերջինս, ում մեղքով էր հատկապես այդ ամենը, պատասխանում է, որ «ես էլ ձեզ հետ, որպես ձեզանից մեկը (այսինքն, որ իր եւ մյուս հայերի միջեւ էլ տարբերություն չկա՝ բոլորն էլ նույն գերիներն են-հեղ.)», ի՜նչ կարող է ինքն անել£ Այնուամենայնիվ՝ արքան, իր նախարար-իշխանների, նրանց ընտանիքների կյանքերը փրկելու պատասխանատվությունից ելնելով՝ նրանց հորդորում է կատարել Գրիգորիսի հրամանները£ Նա ինքն էլ է որոշում ենթարկվել իր թշնամու՝ «ինչպես եւ ինչ կկամենա» հրամաններին£ Հույս ուներ, երեւի, մի տեղից փրկության դուռ կբացվի…

Գրիգորիսն իր մաղձն ու չարությունը թափելու, դրա մի յուրահատուկ օրգիա սարքելու բոլո՜ր ազատություններն ունենալով, հայ ճամբարականներին ստիպում է‘ գայանեականների համար գերեզմաններ փորել (սա անում են թագավորի կինն ու քույրը, ընդ որում՝ փոսերից հողը նրանք դուրս են թափում իրենց հանդերձներով…), դագաղներ սարքել (այս պարտականությունը դրվում է թագավորի վրա…), դրանց նվիրված վկայարաններ5 ու եկեղեցի կառուցել (վկայարանների համար քարը վրիժառուն ստիպում է թագավորին բերել, եւ բերել՝ Մասիս սարից, ուսին դրած…)£ Նա, ինչ խոսք, նաեւ զանազան ամրություններ է կառուցել տալիս. ի՜նչ իմանար, դեպքերն ինչ ընթացք են ունենալու£

5. Տրդատի՝ քրիստոնեության դեմ հրովարտակները չեղյալ համարելը, քրիստոնեությունը միակ կրոն հռչակելը, քրիստոնյաների դեմ հայոց մեծ պատերազմը,

Հայ մանկանց խոսքը քրիստոնյաներին, նրանց բանտարկումը, հայոց մեծ եղեռնը, Հայաստանի

բռնազավթումը

Խորտակվեց նավը (հայոց թագավորությունը-հեղ.)՝ վայրագ ալիքների բախումից…

Նավապետը (Տրդատը-հեղ.) դեմ-հանդիման նավի՝ դեգերում է, ողբում.

Ձեռքը ծնոտին դրած՝ արցունքի գետ է հոսեցնում£

Ու վարակվեցի՜ ես (քրիստոնեության հաստատումով-հեղ.) բոլորովին գարշ բորոտությամբ…

Մահվան թույնն արծարծվեց իմ մեջ,

Սպանվածն (Հիսուսն-հեղ.) իմ մեջ կրկին կենդանացավ£

Գրիգոր Նարեկացի

Եկեղեցի-վկայարաններ կառուցել տալուն զուգընթաց Գրիգորիսը նախ քրիստոնեությունն արգելող հրովարտակներն է չեղյալ համարում՝ իր ձեռքը վերցրած թագավորական կնիքով հաստատված եւ թույլատրում այդ կրոնի ու նրա հետեւորդների գոյությունը երկրում, ապա՝ բնիկների ազգային հավատքը՝ հեթանոսությունն է արգելանքի տակ դնում եւ քրիստոնեությունը միակ թույլատրելի կրոն հռչակում (փաստորեն, նա Տրդատի հրամանի ճիշտ հակառակ հրամանն է արձակում)£

Վկայարաններն ու եկեղեցին Գրիգորիսը դարձնում է իր հեղափոխության (իր բառերով՝ «ազատության») խմորման ռազմաքաղաքական, գաղափարական, կրոնական ու տնտեսական կենտրոնատեղիներ: Դժվար չէ պատկերացնել այդ տեղերում նրա արած այն քարոզներն ու կոչերը, որոնցով նա չարերին ի մի էր բերում՝ ընդդեմ երկրի բնիկների£ Քարոզներից, օրինակ, Հիսուսի՝ իր աշակերտներին՝ «ուրիշի ցանածը հնձելու», «այս աշխարհը քանդելու», «սուր բերելու», «անձը փրկելու» վերաբերյալ ասածները, կամ էլ՝ Պողոսի ասածը՝ ուղղված բոլոր հիմարներին, թույլերին, խառնածիններին, գող ու ավազակներին, բանի պետք չլինողներին, թե «Այս աշխարհի հիմարներին աստված (այսինքն՝ Եհովան-հեղ.) ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին. աշխարհիս տկարներին աստված ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին£ Եվ աշխարհիս անտոհմներին, անարգվածներին, ինչպես եւ՝ ոչինչներին աստված ընտրեց, որ մի բան լինողներին ոչնչացնի»: Կոչերից էլ, օրինակ, հետեւյալները. «Եկել է պահը այս աշխարհը քանդելու եւ Իզրայելի թագավորություն հաստատելու», «Եղբայրություն, հավասարություն, ազատություն», «Հողը՝ բոլորին», «Ազատությու՛ն բոլոր բանտարկյալներին», «Բոլոր անարգվածնե՛ր, քաղցածնե՛ր, անտոհմնե՛ր՝ միացե՛ք», «Կորչե՛ն ազատները», «Մա՛հ հեթանոսին», «Կեցցե՛ աստծո ընտրյալ ժողովուրդը»£ Այդ՝ կամ նմանատիպ ջհուդականության մեջ վաղուց արծարծվող քարոզներն ու կոչերը առաջին անգամ իրագործելու պահն էր ներկայացել, այն չպետք էր բաց թողնել1:

Հայաստանի տարբեր անկյուններում գտնվող օտարականների թափառախմբերը կամ արդեն ապրողները, լսելով Գրիգորիսի «հաղթության» լուրը, անմիջապես արձագանքելով նրա՝ իրենց շատ հարազատ քարոզներին ու կոչերին, գալիս, նրա բանակն են համալրում£ Նրա շուրջը ով ասես չլինելու մասին է ասում Հովհ. Մամիկոնյան պատմիչի վկայությունն առ այն, որ «նրանք բազմալեզու» էին£ Նույնի մեկ այլ վկայությունն էլ, թե այդ բազմալեզվայինները «տարբեր կողմերից գալով-հավաքվելով՝ բոլորը հարյուր հազար չորս հարյուր հիսուն հոգի եղան, չհաշված՝ Գրիգորի ծառաներին»՝ ասում է այն մասին, որ Գրիգորիսը մի ամեհի բանակ էր կազմել:

Այդ բանակով ուժավորված՝ Գրիգորիսը մայրաքաղաքից դուրս է գալիս, նպատակ հետապնդելով արդեն ողջ երկիրը գրավել£ Պարզ է՝ դրա համար նա կայսրությունից ու կայսրության քրիստոնեական կենտրոններից բոլոր խրախույսներն արդեն ստացել էր, քանզի «Հայաստանը՝ առանց հայի»-ն նրանց ուզածն էլ էր£

Այն, թե մեծ վրիժառուն իր նպատակն իրագործելու ի՜նչ սահմռկեցուցիչ բաներ է անում՝ մեհյան մեհյանի հետեւից ավերում-քանդում, դրանցում եղած հինավուրց արժեքների (այդ թվում նաեւ, բացառված չէ, հայոց գրերով մագաղաթների) ոչնչացում, գողություն, թալան, բազում-բազում հայերի (մեծ թե փոքր) սպանություն-եղեռն, շատ-շատերի երկրից վտարում, երեխաների պղծում, …, դիակապտություն անգամ,- դրանց մասին բացեիբաց ու սադիստական հրճվանքով պատմող պատմիչների՝ Ագաթանգեղոսի եւ Հովհան Մամիկոնյանի «պատմությունները» կարդացող ընթերցողը, եթե նա իրենում դույզն անգամ սիրտ-հոգի ունի, չի կարող սարսափ չապրել, որի համեմատ մեր իմացած սարսափներն ի՜նչ են որ£ Ինչպես սարսափ չապրել, Գրիգորիսի արածները՝ հայ-Հայաստանի համար բարի գործեր համարել (ինչպես համարում են որոշ հիմար, ինքնուրաց ու մազոխիստ «հայեր»), եւ ըստ այդմ չզայրանալ, երբ Հովհաննի «Պատմությունից» իմանում ես, որ «մահացածներն այնքան շատ էին (խոսքն ընդամենը մի ջարդի մասին է-հեղ.), որ գերեզմանի տեղ չմնաց, ուստի լցրին բոլորին մի փոսի մեջ» (1915-ի եղեռնից ինչո՞վ է տարբերվում)£ Կամ դարձյալ նույնից, թե ինչպես են Գրիգորիսի մարդիկ պղծում իրենց մոտ բարի նպատակներով եկած մի հայ կնոջ2 երեխայի ու սպանում այդ կնոջը£ Կամ էլ, Ագաթանգեղոսի օգնությամբ արդեն, երբ լսում ես այդ ժամանակներում գրիգորիսյան եղեռնը, ահ ու սարսափը տեսած ու մի կերպ կենդանի մնացած հայի «վայ»-երից մեկը. «Վա՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ, որովհետեւ ամբողջ երկրից մեզ փախստական արեց մարդու դուստր Մարիամի որդին՝ Հիսուսը£ Այստեղից էլ բանտարկվածի ու մեռածի (Գրիգորիսի-հեղ.) ձեռքով մեզ վիճակվեց փախստական լինել£ Արդ՝ ո՞ւր փախչենք… Եվ որովհետեւ մեզ առանց հանգիստ տալու, օդ ծծելով անջատեց մարդկանց բնակությունից, ուստի մենք գնում ենք Կովկաս լեռան բնակիչների մոտ…»£

Պատմիչները հատուկ խանդաղատանքով են հատկապես պատմում (կարծես բարոյական մի մեծ արարքի մասին պատմելիս լինեն) Գրիգորիսի՝ հայոց մեհյաններից արած գողության, թալանի, մեհենական հարստությունների ու հողերի սեփականաշնորհման, այդ ամենից իր յուրայիններին բաժին հանելու, այդ ամենով անընդհատ մտահոգ լինելու մասին,- այս ամենը պատմիչներից իմացող՝ դույզն անգամ բարոյական ու հավատքային ճաշակ ունեցող ընթերցողը չի կարող չգալ այն եզրակացության, որ Գրիգորիսն ու աստվածայինը, նրա դավանած կրոնն ու բուն հավատը միմյանց հետ ոչ մի կապ չունեն. նրան, նրա կրոնին ու եկեղեցուն զուտ նյութական շահն էր հետապնդում, նա ինքը մի զուտ «մսեղեն գոյացություն» (արտահայտությունը Նարեկացուց է), իսկ նրա կրոնն ու եկեղեցին՝ դա ապահովող ու պարարտացնող գաղափարախոսություն էր:

Պատմիչները վկայում են, որ Գրիգորիսը հայոց մեհյաններն ավերելով՝ դրանց տեղում իր «մահվան վերակացուի» եւ «մարդկանց ոսկորների պահապանի»՝ Հիսուսի կրոնին նվիրված եկեղեցիների հիմքեր էր կառուցել տալիս՝ դրանց տակը ջհուդ ու ասորի «սրբերի» ոսկորներ շաղ տալով£ Նաեւ, որ միշտ ու ամենուր ջանում էր հայերի միջից «հնամենի հայրենական հավատքը» արմատախիլ անել, «նախնիների ավանդություններից» (ասել է թե՝ գոյություն ունեցող հնամենի բարոյականություն-կենսաձեւից, նիստուկացից, սովորություններից…) դուրս բերել եւ «նրանց մոտեցնել Քրիստոսի հնազանդ ծառայությանը», նրանց մեջ մտցնել Հիսուսի նախնիների՝ Աբրահամի, Դավթի, Հակոբի… ավանդույթներն ու սովորույթները, ասել է թե, հային ոչ հայ (ջհուդ) դարձնել, ուծացնել£

Բոլոր ժամանակների այս, երեւի, ամենաչարը (ամենամոլեռանդը) իր կրոնը պարտադրելիս չէր նայում՝ դիմացինը մեծ է, թե փոքր£ Այսպես՝ Հովհան Մամիկոնյանը վկայում է, որ երբ նա իր բանակով հերթական մեհյանի ավերն ու թալանն է անում, տաճարի քրմերին ու սպասավորներին սպանում՝ «հավաքում է նրանց բոլոր մանուկներին եւ աղաչում (պարզ է՝ պետք է լիներ «հրամայում է»-հեղ.) դառնալ» քրիստոնյա£ Սակայն մանուկները՝ այդ փոքրիկ վրիժակները, բնականաբար, չեն կատարում նրա հրամանը եւ նրան ու նրա պեսներին ասում են. «Լավ իմացե՛ք եւ լավ հիշեցե՛ք, որ եթե կենդանի մնանք՝ փոխարենը կհատուցենք ձեզ, իսկ եթե մեռնենք՝ ապա աստվածները մեր փոխարեն կհատուցեն» (հայ մանկանց այս ճիչով ասած խոսքերն հայ եկեղեցականին ու պատմաբանին, ավաղ, ոչի՜նչ չի ասել. եթե ասեր, ապա առաջինը իր մեջ եկեղեցականին, երկրորդը՝ պատմաբանին կսպաներ ու՝ որեւէ օգտակար գործով կզբաղվեր)£ Հայաստանում հայասպանության, հայ գենը արմատախիլ անելու «գործի» գլուխ անցածը, բնականաբար, չի ներում մանկանցը եւ «հրամայում է խուզել նրանց մազերը եւ տանել Փայտակարանի բանտը՝ թվով չորս հարյուր երեսունութ մարդ». հայընտիր այս սերմունքը նրան դեռ շա՜տ էր պետք գալու՝ նրանցից նա մանկուրտ հայասպաններ էր փորձելու սարքել…

Պատմիչները վկայում են, որ Գրիգորիսին այս նվաճումներն, իհարկե, հեշտությամբ չեն տրվում£ Երկիրը քրմական դասի առաջնորդությամբ (երկիրն իր բուն ռազմի առաջնորդներից՝ թագավորից, նախարարներից ու իշխաններից, փաստացի, զրկվել էր) իր բզկտված ուժերով մեծ հայրենական պատերազմի է դուրս գալիս£ Հովհան Մամիկոնյանը հիշատակում է այդպիսի մի քանի մեծամասշտաբ պատերազմների մասին£ Բայց ի՜նչ կարող էր անել… հայը Գրիգորիսի ամեհի բանակի դեմ, որի թիկունքին մի ամբողջ կայսրություն էր կանգնած……

1 Ի դեպ, տարածաշրջանի երկրներում հետագայում տեղի ունեցած բոլոր հեղափոխություններն էլ՝ մահմեդական, բուրժուա-դեմոկրատական, սոցիալիստական, մեր օրերում՝ դեմոկրատա-լիբերալիստական, սկսվել են այդ, կամ դրանց նմանակ քարոզներով ու կոչերով……

2 Ի հաստատումն դրա՝ կինը «երեք հարյուր իննսուն եւ հինգ հոգու» համար «սեղան» է պատրաստել տալիս եւ տեսակ-տեսակ նվերներ է նրանց տալիս…

6. Գրիգորիսի՝ Կեսարիա ուղեւորությունը եւ դրա նպատակները, հետդարձին՝ նոր արյունառուշտություններն ու ավեր-թալանը, գերի հայերին Արածանի քշել-մտցնելը՝ «մը-կրտելը», հայ մանկանց համար ուծարան-«դպրանոցների» բացումը, հայերի (այդ թվում՝ թագավորի, նախարարական ու իշխանական դասի) կողմից «պնդաճակատորեն» քրիստոնեությունը չընդունելն ու իրենց նախնի հավատքին մնալը, «301-ին քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու» պատկերացման սուտն ու կեղծիքը, ինչպես նաեւ,

Թե ինչու է 301-ի պատմությունը կեղծվել

«Նրանք (հայերը-հեղ.) այդ կրոնը (քրիստոնեությունը-հեղ.) հանձն առան հարկից ստիպված (պարտադրված-հեղ.)՝ իբրեւ մի մարդկային սովորություն. իբրեւ մի մոլորություն, առանց ջերմեռանդ հավատքի»£

Փավստոս Բուզանդ

«Այդ՝ հեթանոս ազգը (հայը-հեղ.)»£

Եղիշե

«Բնությանս իսկությանը նայիր դու (իմ Արարիչ-հեղ.)»£

Գրիգոր Նարեկացի

«Ճարպիկ Գրիգորիսն» (Լեո) իր «գործը»՝ Հայաստանի նվաճումը հիմնականում ավարտելով ուղեւորվում է Կեսարիա՝ Հռոմի այդ քաղաքը, այդտեղի իշխանություններին իր թալանից բաժին հանելու, տեղի եկեղեցու կողմից Հայաստանի քահանայապետ (փաստացի՝ երկրի տեր-տիրակալ) օծվելու, Կեսարիայի իր դավանակից հարազատներին հավաքել-Հայաստան բերելու, կայսերական նոր զինուժերով իր բանակը համալրելու համար: Հետդարձին նա Հայաստանի այն տեղերով է անցնում, որոնք իրենց անառիկության պատճառով նրա բանակի ոտքը դեռեւս չէին տեսել£ Նոր, ավելի դաժան արյունառուշտություններ, ավեր, թալան……

Վերադառնալով իր ապստամբության կենտրոնատեղի՝ Վաղարշապատ, վրիժառուն որոշում է նոր ծաղրուծանակի ենթարկել Տրդատին, նրա տունը, նախարարներին, իշխաններին ու մյուս գերիներին. որպես թե քրիստոնյա մկրտելու համար՝ Արածանի գետը նրանց քշել-մտցնելով£ Այն, որ նա դա բռնի է անում՝ դժվար չէ կռահել՝ կարդալով Ագաթանգեղոսի «Պատմության» համապատասխան դրվագները: Հետո հերթը հասնում է հայոց սերմունքի՝ մանկանց ուծացմանը£ Նա հրամայեց,- գրում է Ագաթանգեղոսը,- «որ զանազան գավառներից, կողմերից, այլեւայլ տեղերից մանկանց բազմություն հավաքեն ուսուցանելու նպատակով,…, որոնց ընդգրկեց ուսուցման մեջ ու եռանդով նրանց անչափ հեռացրեց իրենց բուն բարքերից, մինչեւ որ նրանք ասացին, թե «մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը»… Առավելապես քրմերի պղծագործ ցեղին եւ նրանց մանուկներին (նա հրամայեց-հեղ.) այնտեղ հավաքել, հարմար տեղերում դաս-դաս խմբել եւ ապրուստի թոշակ նշանակել£ Նրանց երկու մասի բաժանեցին, ոմանց տվեցին ասորի դպրության, եւ ոմանց՝ հելլենականին»£ Այս տեղաբնիկ մանուկներն էլ, դառնալով մանկուրտ, հետագայում դարձան Գրիգորիսի հիմնած եկեղեցիների սպասավորները, պարզ է՝ օտար, ավելի բարձր «հոգեւոր» դասի ենթակայությամբ: Դժվար չէ կռահել, թե սրանք իրենց իսկ երկրի գլխին ինչեր էին բերելու:

Բայց երկիրը ըստ ամենայնի ուծացնելու եւ սեմականացնելու համար Գրիգորիսի ձեռքի տակ դեռեւս քիչ էին իրեն արյունակից քահանաները: Ահա ինչու նա նամակ է գրում Կապադովկիայի կողմերը իր «եղբայրներին»՝ գալ-իրեն նեցուկ կանգնել£ Քանի որ ինքն էր երկրի տեր-տիրակալը, վստահորեն դրա դիմաց նրանց խոստանում է. «Երկիրն ամբողջ ձեր առջեւն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի, որպեսզի ձեր ցանկացածներից ոչինչ թերի չգտնեք մեզանում»£

Եկեղեցական պատմիչները՝ Ագաթանգեղոսը, Հովհան Մամիկոնյանը, նույնիսկ ինչ-որ չափով՝ նաեւ Խորենացին, ասում են (եւ պետք է ասեին), որ այս ամենը Գրիգորիսը անում էր Տրդատի համաձայնությամբ, նրա հովանու ներքո, նրա օժանդակությամբ£ Բայց լրջմիտ պատմիչների ասածների տողատակերն էլ կարդացող ընթերցողի համար դժվար չէ կռահել, որ դա իրականում չի եղել. թագավորը կամ ահաբեկված է օժանդակել իր՝ փաստորեն թշնամուն, կամ Գրիգորիսի նվաճող բանակում որպես մի դեկոր է ներկայացվել հակառակորդի՝ հայերի մեջ ահուսարսափ տարածելու համար, կամ էլ՝ Գրիգորիսը ինչ-որ մի պահ նրան սպանել է՝ նրա թագավորական համազգեստը հագցնելով նմանակին: Բոլոր դեպքերում Տրդատը քրիստոնեությունը չի ընդունել ու դրա ջատագովը չի դարձել: Պարզից էլ պարզ է նաեւ, որ նա ատել է այդ կրոնը իր երկրում տարածողին՝ Գրիգորիսին, իր տոհմական թշնամուն: Ինքնին հասկանալի է, որ նա, սկսած իր դեմ կազմակերպված դավադրության օրվանից, որպես թագավոր էլ է դադարել գոյություն ունենալ, քանզի նրա փոխարեն հարցերը միահեծանորեն լուծում էր Գրիգորիսը: Դա ակամա խոստովանում է Խորենացին՝ ասելով, որ «Տրդատը երկրային պսակը (այսինքն՝ թագը-հեղ.) գցեց, երկնային պսակի ետեւից գնաց», այսինքն՝ մահկանացուն կնքեց (ավելի ստույգ՝ նրան սպանեցին), կամ էլ՝ ինչ-որ մի անկյուն քշվեց-պահ տրվեց (ըստ նույն Խորենացու՝ Մանյա այրքում)£ Նույնի մասին վկայում է նաեւ Ագաթանգեղոսը՝ ասելով, թե «Գրիգորիսը չէր ապավինում թագավորի ահին ու սաստին՝ ամենքին հնազանդեցնելու համար», այլ գործում էր ինքնակամորեն:

Իսկ ինչ վերաբերում է հայ նախարարական դասին եւ, ընդհանրապես, ամբողջ հայությանը, ապա նրանք նույնպես քրիստոնեությունը չեն ընդունում£ Դա է վկայում Խորենացին՝ ասելով. «Սա (Տրդատը-հեղ.) Քրիստոսին հավատալուց հետո (Խորենացին Ագաթանգեղոսի ազդեցության տակ կարծում է, որ Տրդատը «դարձի» է եկել- հեղ.) ջանքեր էր անում խոսքով ու գործով Քրիստոսի հավատի համար. սաստելով ու համոզելով մեծամեծ նախարարներին, այլեւ ռամիկ մարդկանց ամբողջ բազմությանը, իրապես Քրիստոսի հավատացյալ լինելուն… Բայց նրանք դիմադրում են թագավորի կամքին քրիստոնեական կրոնի վերաբերմամբ… Եվ թագավորը, չկարողանալով այս բանը ներել, գցում է երկրային պսակը, գնում է երկնային պսակի ետեւից»:

Դուրս է գալիս՝ ամբողջ հայությունը, սկսած թագավորից, վերջացրած ռամիկով, սկսած մեծից, վերջացրած փոքրով, քրիստոնեական կրոնը չի ընդունել: Սխալ է նաեւ այն պատկերացումը, որ 301-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական (ասել է թե՝ երկրի օրինական թագավոր Տրդատի կամքով) կրոն հռչակվեց£ Իրականում եկեղեցական պատմագրությունը, կիկոսաբանելով, իր համար ցանկալին իրականի տեղ է դրել£ Երկիրը բռնազավթողը՝ Գրիգորիսն էր այդ ժամանակներում թե հրամաններ տվողը, եւ թե իրագործողը: Եվ նա էլ իր ձեռքն առած թագավորական կնիքով աջուձախ հրաման-հրովարտակներ էր հղում երկրի բնակչությանը: Փաստորեն, «հայոց դարձ» կոչվածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայաստանը նվաճողի՝ Հռոմի գաղափարական համակարգերից մեկի՝ քրիստոնեության, դրա ինստիտուտ եկեղեցու պարտադրումը նվաճված երկրին (Հայաստանի խորհրդայնացմամբ էլ նման բան տեղի ունեցավ. այն տարբերությամբ, որ այս անգամ գաղափարախոսությունը մարքսիզմ-լենինիզմն էր, իսկ ինստիտուտը՝ Կոմկուսն ու նրա կենտկոմները)£ Ըստ էության, 301-ին ու դրանից հետո երկար ժամանակ, Հայաստանում քրիստոնեության հետեւորդները բացառապես օտարականները, հատկապես ջհուդներն ու ասորիներն էին (սա հաստատում է նաեւ բյուզանդական ջհուդական ծագումով պատմիչներից մեկը)£ Քրիստոնեությունը հային խորթ էր ու այդպիսին էլ այն նրա համար մնաց. նա թե 301-ին, թե դրանից հետո մնաց իր հայրերի հավատքին£ Դա խոստովանում է 5-րդ դարի պատմիչ Բուզանդը՝ 301-ից շուրջ 2 դար հետոյի հայի մասին գրելով (ուշադիր թող լինի հայ եկեղեցականը եւ ընդհանրապես հայ քրիստոնյան). «Վաղուց ի վեր (նկատի է առնվում 301-ը-հեղ.), երբ նրանք (հայերը-հեղ.) քրիստոնեության անունն ստացան՝ այդ կրոնը հանձն առան հարկից ստիպված (Գրիգորիսի ու նրա թիկունքին կանգնած կայսրության ահուսարսափից դրդված-հեղ.)՝ իբրեւ մի մարդկային սովորություն, իբրեւ մի մոլորություն, առանց ջերմեռանդ հավատի (այսինքն՝ ձեւականորեն-հեղ.)£ Կրոնն ընդունեցին ոչ թե գիտությամբ, հուսով ու հավատով, ինչպես որ հարկն էր, այլ միայն քչերը, որոնք փոքրիշատե ծանոթ էին հունական կամ ասորի գրագիտության (սրանք գերազանցապես ջհուդ, ասորի կամ հույն էին-հեղ.)՝ մասամբ հասկանում էին այդ կրոնը£ Իսկ որոնք որ գրագիտության արվեստից զուրկ էին, նախարարների եւ շինականների մյուս բազմությունը,- եթե ուսուցիչները նստելով գիշեր-ցերեկ ուսումը ինչպես հորդ անձրեւ նրանց վրա հոսեցնեին՝ նրանցից ոչ մեկը ոչ մի խոսք, ոչ կես խոսք, ոչ մի բան, ոչ մի նշույլ իրենց լսածներից չէին կարող մտքերը պահել կամ հասկանալ£ Որովհետեւ նրանց մտքերն զբաղված էին անպիտան, անօգուտ բաներով, …, նրանք անփույթ լինելով պիտանի ու կարեւոր բաների հանդեպ‘իրենց տհաս մտքերով իրենց ժամանակը մաշում էին պարսավելի կրթություններով1, հին հեթանոսական սովորություններով… Նրանք սիրում էին իրենց առասպելների երգերը, վիպասանությունները, նրանցով կրթվում էին, նրանց հավատում էին, նրանց մեջ հարատեւում… Աստվածների հին պաշտամունքները կատարում էին գիշերները (պաշտոնական գաղափարախոսությամբ՝ քրիստոնեությամբ դա արգելված էր-հեղ.)… Ուստի ոչ խելացի խրատ էին լսում եւ ոչ հնազանդում էին առաջնորդների (սեւազգեստավորներին չհնազանդվելը նկատի ունի-հեղ.) քարոզած աստծու պատգամներին, այլ նրանց հանդիմանական խոսքերի համար նրանց ատում էին, հալածում եւ սպանում…»:

5-րդ դարի հային իր ազգային հավատքի՝ հայադավանության մեջ հաստատուն մնացած եւ քրիստոնեությունից լրիվ հեռու է տեսնում նաեւ նույն դարի մեկ այլ պատմիչ՝ Եղիշեն, ով իր ժամանակների հային բնութագրում է որպես «անաստված (այսինքն, ստույգ ասած, ոչ քրիստոնյա-հեղ.) հեթանոս ազգ»:

Հայը որպես այդպիսին էլ մնաց, առաջ ընկնելով ասենք, նաեւ հետայդու: Այդպիսին է նա ըստ էության նաեւ մեր օրերում£ Ընդգծենք, որ խոսքը հայի եւ ոչ խառնածին՝ ջհուդի կամ մեկ այլ նմանատիպի հետ խառնված «հայի», կամ հայի անվամբ ծպտվածի մասին է, որպիսիք լիքն են եղել ու‘կլինեն հայոց աշխարհում. այդպիսինների համար քրիստոնեությունը՝ ապազգային այդ կրոնը միշտ հարազատ է եղել ու‘լինելու է£ Իսկ ինչ մնում է իրենց քրիստոնյա համարող հայերին, ովքեր, ցավով պետք է ասել, բավականաչափ մեծ թիվ են կազմում, ապա դա էլ պայմանավորված է այդպիսիների՝ հայաստանյայց եկեղեցու դարեդար անընդհատ գործող նպատակասլաց քարոզչության հետեւանք՝ հոգեւոր դեգեներացիայի2 (ազգային անտոհմիկության): Բայց նույնիսկ այդ դեգեներացված հայը, որոշ դեպքերում, ինչ-ինչ ծայրահեղ իրավիճակներում (երբ «դանակը ոսկորին» է հասնում, կամ՝ «վերջին խելքը»՝ պահուստայինը հանելու անհրաժեշտության առաջ է կանգնում), տա՜նը (որտեղ «տանու շորերով» է ու կեղծիքներից համեմատաբար թոթափված), կամ էլ՝ երբ կենսալից խմիչքի՝ գինու ազդեցության տակ հոգու կապանքներից ազատվում, իր մեջ մտցրած կեղծ «ես»-ից թոթափվում է,- նույնպես երեւում է իր հայ դեմք-դիմագծով. «փուչիկը», սուտը, կեղծիքը անցնում է, մնում է ինքը£

Գանք, սակայն, եղերական 301-ի հարցին: Կարեւոր, հայ եկեղեցականին ու պատմաբանին գուցե սթափեցնող մի հարց ձեւակերպենք. ինչո՞ւ այդ ժամանակաշրջանի մասին իսկությամբ չի պատմվել£ Այդ գաղտնիքը բացում է 301-ի դեպքերի ականատես եւ Գրիգորիսի պատվերով այդ մասին պատմող Զենոբ Գլակը (սրա պատմածը ներառված է վերը հիշատակված Հովհ. Մամիկոնյանի «Պատմության» մեջ)£ Այդտեղ կարդում ենք. «Զենոբն (Գրիգորիսին-հեղ.) աղաչեց շարադրել (301-ի դեպքերի-հեղ.) ամբողջ եղելությունը, բայց դրան սուրբն Գրիգորը հավանություն չտվեց եւ բավական համարեց վերոհիշյալը (ինչ որ ինքը նախապես ասել էր-հեղ.) միայն գրել», նա «հրամայեց ոչինչ ավելի գրել»£ Իսկ այդպիսի հրաման է տալիս, մեր կողմից բացահայտենք դրա պատճառը, որովհետեւ՝ ո՞ր հանցագործն է ցանկանում, որ իր հանցագործության մասին, բացի իր հանցակիցներից, իմանան£ Բարեբախտաբար, նույն այդ Զենոբի, ապա Ագաթանգեղոսի պատմածները հիմք տալիս են 301-ի «ամբողջ եղելության» պատկերը վերականգնելու համար: Ինչը եւ մենք արեցինք£ 1 Պարզ է՝ քրիստոնյա պատմիչը, ով, դժվար չէ ենթադրել, նաեւ ծագումնաբանորեն ջհուդ կամ ասորի է եղել, հայի հոգեւոր մղումների մասին այսպես պետք է խոսեր£

2 Բառը, այլ կերպ, նշանակում է ապագենացում, ծագումնուրացում:

Գրիգորիսի հիմնած եկեղեցու ընթացքը

Գանք 301-ին ստեղծված եկեղեցու ընթացքին: Դա բոլորովին չշեղվեց հիմնադրի ստեղծածից: Գրիգորիսի մահից հետո, կարճ ժամանակ անց՝ 427-ին, եկեղեցու ամենաակտիվ ջանքերի շնորհիվ Արշակունյաց թագավորության իզն ու թոզը հայոց աշխարհից վերացավ. մեծ վրիժառուի վրեժը առնվեց-պրծավ£ Շարունակվեցին Գրիգորիսի հիմնած եկեղեցու նաեւ մյուս սկսածները՝ գենոցիդն ու հայի ջհուդականացումը, ալան-թալանը, երկիրն ըստ իրավիճակային հանգամանքների սրա-նրա լծի տակ դնելը, հայկական ամեն մի ծիլ ու ծաղկի դեմ պայքարը, հայ ազնվականության մնացած բեկորներին սպանել-բանադրել-անապատական-հալածական դարձնելը եւ դրան հակառակ՝ ջհուդ ու ասորի հայասպաններին սրբացնելը (եկեղեցու գրեթե բոլոր սրբերը ոչ հայեր են), անհնազանդ հայերին վտարանդի դարձնելը, ոչ զտարյուն հայերին հովանի կանգնել-բարձրացնելը, սեմականներին Հայաստան ձգել-բերելը, Հայաստանում, իշխող երկրի կողմից իր (եկեղեցու) «ինչքին» կպնելու դեպքում՝ արյան գետեր հոսեցնելու գնով՝ «ազգային-ազատագրական» (եկեղեցու ու դրանից սերված քաղաքական կուսակցությունների ձեւակերպումով) շարժումներ սարքելը, գիտության ու մշակույթի դեմն առնելը, հայի մեջ, իր հազար ու մի «մեղաներով», ավելորդ ժողովուրդ եւ դրան հակառակ՝ «հրեից ազգի»՝ «ընտրյալ ժողովուրդ» լինելու պատրանքը մտցնելը (եկեղեցին իրենում այդպիսիներին տարբերակելու համար՝ վերջիններիս անուններից կամ ազգանուններից առաջ ավելացնում էր «տեր» մասնիկը), «ընտրյալ ժողովրդի» կրոնական կամ գաղափարախոսական կենտրոններին իր արածների մասին հաշիվ տալը եւ ինչ անելու մասին հրամայականներ խնդրելը եւ այլն:

Հայաստանյայց եկեղեցին դարերի ընթացքում չփոխեց նաեւ իր հիմնադրից եկող դավանաբանությունը, դրա կանոնները. նո՜ւյն «թալմուդականության փսխածը» (արտահայտությունը Կոստան Զարյանից է), նույն հայ կյանքի նկատմամբ ատելությունը, նրա վրա ջհուդական հին մաղձի թափումը£ Ահավասիկ մեկ-երկու դիպուկ օրինակ. «Եթե մեկը մծղնեության1 մեջ գտնվի, պիտի հոգեւոր կոչումից կարգալույծ լինի, աղվեսադրոշմ պիտի գրվի ճակատին եւ տարվի ճգնավորների մոտ ապաշխարության£ Իսկ եթե կրկին անգամ նա գտնվի մծղնեության մեջ, նրա երկու ջլերը պիտի կտրել եւ ուրկանոց տանել… Իսկ եթե տղամարդը իր կնոջ եւ որդիներով գտնվի այդ աղանդի մեջ, տղամարդկանց, կանանց եւ մանուկների ջլերը պետք է կտրել, աղվեսադրոշմ դնել ճակատներին եւ տանել գոդենոց…» (բառացի այսպես է գրված միջնադարյան եկեղեցական «Կանոնագիրք հայոց»-ում): «Չպետք է չարաղանդ մծղնեականներին, որոնց կոչում են պավլիկյաններ, օթեւանելու տեղ տալ կամ միանալ նրանց, խոսակցել նրանց հետ, երթեւեկություն անել, այլ պետք է բոլորովին հեռանալ նրանցից, գարշել եւ ատել նրանց… Եթե լինի մեկը, որ հարի նրանց, սիրալիրություն եւ բարեկամություն անի նրանց հետ, պետք է այդպիսիներին խոշտանգել եւ ծանր պատիժների ենթարկել» (սա էլ ասում է Հովհան Օձնեցու «Կանոն»-ներից մեկը, որը գրեթե բառացի թալմուդական կանոններից մեկի կրկնությունն է): «Ով այդպիսի անօրեն լկտիությամբ (նկատի է առնվում պարը, երգը, թատրոնը, բանասացությունը-հեղ.) եւ գինեմոլ զեխությամբ ապրի, եւ դիվական թատր ու ծաղրով, գուսաններով զբաղվի, թող ամենեւին չհուսա փրկվել տանջանքների հրից£ Հիշիր ահեղ պատգամը՝ վա՛յ նրանց, որ ծիծաղում են հիմա, որովհետեւ սգալու եւ ողբալու են նրանք. վա՛յ, որ գինի են ըմպում խնջույքին եւ որ օծվում են անուշ յուղերով. վա՛յ ձեզ, մեծահարուստներ… Քրիստոս այս աշխարհում լալ եւ սգալ պատվիրեց, դու ծիծաղում ու ցնծում ես եւ չե՞ս զարհուրում…» (սա էլ ասել է հային հավերժ սգավոր դարձնել ցանկացող եկեղեցու մեկ այլ կաթողիկոս՝ Հովհան Մանդակունին): «Մեռած մարդու համար մի ձի, եթե ձի կա, մի խոշոր եղջերավոր անասուն՝ արջառ, եթե կա,- մեռելի տերը եկեղեցուն պետք է տա, դրանցից որ մեկը կամենա» (եկեղեցու կողմից իրականացվող այս նմանը չունեցող «դիակապտության» մասին իմանում ենք Մ. Կաղանկատվացու «Պատմությունից». եկեղեցին մեռելից անգամ իր օգուտն է քաղել…)£

Այնուամենայնիվ, Գրիգորիսից հետո եկեղեցին մեկ-երկու նորություն՝ կուսակրոնության սկզբունքի հաստատումը եւ տոները մտցրեց£ Բայց դրանց նպատակը ոչ թե նրա՝ հայ կյանքին ինչ-որ չափով հարմարվելն էր, այլ ճիշտ հակառակը, իր ջհուդականությունը ավելի խորացնել եւ ծավալելը:

Ինչպես հայտնի է, Սահակ Պարթեւով ավարտվեց Գրիգորիսի սերունդների շարքը, եւ, ստացվեց, նրա (ինչ-որ իմաստով նաեւ եկեղեցու) անչափելի հարստությունները մնացին մեկ այլ տոհմի՝ Մամիկոնյաններին (ասել է թե՝ դրանք եկեղեցուց դուրս եկան), ում հարսն էր վերջին Գրիգորյանի աղջիկը: Եվ ահա, նման բաները բացառելու, եկեղեցու ունեցվածքից մի շյուղ անգամ դուրս չտալու համար՝ եկեղեցու առաջնորդները որոշեցին բարձր դասի եկեղեցականներին արգելել ամուսնանալ՝ կուսակրոն դառնալ, մանավանդ որ դրա նախադրյալները Գրիգորիսի ստեղծած եկեղեցիում արդեն առկա էին (այդ եկեղեցի էին մտել բազմաթիվ միասեռականներ՝ սեռական շեղումներ ունեցողներ): Եկեղեցական «կենսա»ձեւ կուսակրոնության մտցնելը մեկ այլ նպատակ էլ ուներ՝ բորբոքել եկեղեցականի ռեսենտիմենտը (ոխը, նախանձը, քենը), չարությունն առ կյանքը, ատելությունը դեպ հայ ընտանիքը՝ ազգապահպան այդ օրգանիզմը£ Ինքը՝ Հայաստանյայց եկեղեցին, իր կուսակրոնությունը իհարկե բացատրում է բոլորանվեր «ընտրյալ ժողովրդի» աստծուն (Եհովային) նվիրվելով£ Եվ իսկապես էլ՝ հայ քրիստոնյայի համար «նվիրվել Եհովային», նշանակում է սպանել իր մեջ իր ազգավերարտադրողական պարտականությունները……

Մյուս նորամուծությունը, ինչպես նկատվեց, տոներն էին£ Գրիգորիսը ժամանակ չուներ տոների մասին մտածելու… Նրանից հետո եկողները տեսան, որ հայը բազմաթիվ տոներ ունի, որոնք նրա կյանքի առանցքային դրսեւորումներն են, նա սիրում էր իր տոները, դրանք տոնելիս՝ նորոգում իր հավատքն ու ազգային որակները, համազգային տոնական օրերին՝ աչքերը փակ անգամ‘գնում սրբատեղիներ ու քանդված մեհենատեղիներ£ Կյանքի տոնականության խորհրդից լրիվ հեռու եկեղեցականների առջեւ խնդիր ծառացավ հայի միջից նրա ազգային տոները հանել, կամ էլ, վատագույն դեպքում, դրանց առջեւ արգելանք-պատնեշ դնել: Եվ ահա, եկեղեցին այդ նպատակով ստեղծեց իր՝ զուտ ջհուդական տոները, ընդ որում՝ դրանք դրեց տարվա հենց ա՛յն օրերին, երբ հայը իր տոներն էր նշում: Նա արգելեց հային իր տոները տոնել, եւ պարտադրեց միայն իր՝ եկեղեցական տոները (հայը, իհարկե, «ակի-կրակի» արանքում էլ միշտ իր տոները տոնեց): Ընդ որում, իր տոները տոնելը հային պարտադրելով՝ դրանով եկեղեցին հսկայական շահույթներ էր ստանում:

Իր տոներով եկեղեցականը հային տանում էր քրիստոնեության հայրենիք՝ Իսրայել, այնտեղի Նազովրեթ գավառը, այդ տեղերի տոթն ու անապատը, սրբատեղիները, պատմում էր իսրայելցիների կյանքից, նրանց մարգարեներից, նիստուկացից, մարգարեական գուշակություններից, հրաշքներից, խոսք ու զրույցներից, Իսրայելում առաջացած քրիստոնեությունից ու դրա պատմությունից, Մարիամի վրա «սուրբ հոգու» իջնելուց, Հիսուսի՝ մսուրքում ծնվելուց, նրա՝ էշով Երուսաղեմ մտնելուց, կարճ՝ այն ամենից, ինչը այդ տեղերում ծնված-ապրածին հարազատ էր£ Պարզ է, այդ տոներում հատուկ տոներ կային քրիստոնեական «հրաշքի»՝ Հայաստանյան հատվածին, Հայաստանում քրիստոնեությունը մտցնող ու հաստատող «սրբերին» (Գրիգորիսին, Կարապետին, Գեւորգին, «Սուրբ» Սարգսին…), դրանց «քաջագործություններին», դրանց Հայաստան բերած ահուսարսափին նվիրված… Այլ կերպ՝ եկեղեցական այդ տոներին մասնակցող հայը ստիպված էր մտովի, իր հայրենիքը թողած՝ Իսրայել տեղափոխվել, այդտեղի ապրողի կաշվի մեջ մտնել……

Մերօրյա Հայաստանյայց եկեղեցին, որքան էլ որ այդ արտահայտության առջեւից ավելացվել է «հայ» մասնիկը,- միեւնույն է, այն մնում է որպես ջհուդական «հոգեւոր» կառույց. նա Գրիգորիսի հիմնածի եւ դրանից հետոյի իսկը ժառանգորդն է:

Բայց մեր օրերի եկեղեցում որոշ դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, նկատվում են: Խորհրդային շրջանում արտաքին աշխարհի հանդեպ վարած «երկաթյա վարագույրների» քաղաքականությունը այն բարերար ազդեցությունն ունեցավ, որ Հայաստանյայց եկեղեցու դռները փակվեցին դրսից եկող զանազան այլածին «հավատավորների» (ովքեր ծպտվում էին հայի անվամբ…) առջեւ, բացի այդ, որ նրա անդամները մեկ-երկու սերունդ գենետիկական ինքնամաքրման՝ հայացման ընթացք ապրեցին: Պատահական չէ, որ եկեղեցու նախորդ կաթողիկոսը՝ Վազգեն Ա-ն, «հայ քրիստոնյա»-ի մեջ կարեւորում էր արդեն «հայ»-ին£ Բացի այդ, եկեղեցու մեր օրերի բարձրաստիճան սպասավորների կողմից անգամ արդեն լսվում է հայոց պատմությունը վերանայելու, հայ հեթանոսությունը (եկեղեցական պատմագրության կողմից փաստորեն բանադրանքի ենթարկված) վերարժեքավորելու մասին:

Դա հույս է տալիս, որ հայ եկեղեցականը (հայ քրիստոնյան) մի օր կսպանի իրենում երկրորդին՝ ձեռք բերածին, արհեստածնին, եւ՝ կմնա հայը, ասել է թե՝ բառի բուն իմաստով՝ հավատավորը:

Նույն՝ աստվածային օրինաչափությամբ բացատրվող՝ տիեզերական գարուն է գալիս:

Եվ հայ կյանքի, արի ցեղի հարաբերական մահը՝ ձը-մեռը անցնում է£ Անտարկտիդայի սառույցներն են անգամ հալվում. հայ եկեղեցականի (քրիստոնյայի) հոգունը հաստատ կհալվի:

1 Խոսքը հեթանոսության՝ հայ ազգային հավատքը պահող միջնադարյան շարժումներից մեկի մասին է:

Արորդիների ուխտ. ո՞վ է, որտեղի՞ց է գալիս եւ ու՞ր է գնում

Մահը ի՛ր ուղիով,

Կյանքը ի՛ր ուղիով:

Lեւոն Շանթ

Մեր կյանքի՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ վիժված հոգիում ծնված-մեր ջանը գցած Կիկոսին մի կողմ թողնենք ու անցնենք մեր կյանքի բուն խորհուրդներից եկող Արորդիների Ուխտին ու նրա հավատամքին: Քանի որ ստորեւ հայ եկեղեցականի համար բոլորովին անծանոթ խորհուրդների մասին է խոսք լինելու, փորձենք հնարավորինս պարզ արտահայտվել:

Արորդիների ուխտ արտահայտությունը կազմված է արորդի(ներ) եւ ուխտ բառերից: Արորդին-ն մարդկային ցեղատեսակներից մեկի՝ մերինի անվանումն է: Անունն, իր հերթին, կազմված է Արա (ա-ն բառակազմության ընթացքում սղվել է) եւ որդի բառերից: Արա՝ մեր նախնիք անվանել են տիեզերական արարող զորությանը՝ Արարչին (պարսիկները Արա-ին ավելացրել են Մազդա-իմաստուն մասնիկը եւ ստացվել է Արա-մազդա): Հետեւաբար՝ արորդի պարզապես նշանակում է Արայի (Արարչի) որդի, Արայի (Արարչի) սերունդ, դա մեր՝ ըստ մեր երկնային հոր անվան՝ մեզ տված անունն է: «Հայ»՝ իրեն անընդհատ մեղավորության ու ոչնչության մեջ մեղադրող՝ քրիստոնյայի համար զարհուրելի կարող է թվալ՝ ի՜նքն ուր, Արարի՜չն ուր. բայց Հայի համար դրանում սարսափելի ոչինչ չկա: Նա սովոր է իր հոր կամ պապի անունը կրել եւ, հետեւաբար, իր ցեղն էլ, իր երկնային հոր՝ հայրերի հոր անունը պետք է կրի: Արորդի բառ-խորհրդի հոմանիշներ Արմեն-ը (մեն՝ մարդ, ուստի Արմեն՝ նշանակում է Արայից սերված մարդ՝ արորդի), արեւորդի-ն (արեւ-ը եւ Արա-ն նույն իմաստն են արտահայտում), աստվածամարդ-ը (դիցազն-ը. աստվածները Արարչի սերունդներն են եւ, հետեւաբար, աստվածամարդը՝ դիցազնը՝ Արարչի երկրային զարմը, մարդկանց մեջ աստվածայինը՝ արորդին է), Արի-ն (արի բառացի նշանակում է Արայի՝ Արարչի սերունդ, Արային պատկանող), նույն ցեղ-անհատի, որպիսին մերն է, անուններն են: Հայ եկեղեցականը պետք է առավելեւս իմանա, որ մարդու մեր ցեղատեսակի (նրա անվան) մասին հիշատակություն կա անգամ իր սուրբ գրքում՝ եբրայական Բիբլիայում, դրա Գիրք Ծննդոցում: Խոսքը այն տեղի մասին է, որտեղ պատմվում է դրախտավայրում՝ Արարատում՝ «Աստծո որդիների» (աստվածամարդկանց կամ արորդիների1)՝ «մարդկերանց»՝ մեկ այլ տեսակի մարդկանց (հողածինների) «գեղեցիկ աղջկերանց» անկողինները մտնելու մասին… Արորդի բառ-խորհրդին մոտ իմաստ է արտահայտում հայ-ը՝ մեր ազգային անունը: Բանն այն է, որ մարդու տեսակը՝ ցեղը, իր հերթին բաժանվում է ազգերի. ցեղը սերելով իր նախնուց եւ ծնվելով իր բնօրրանում, հետո ճյուղավորվում, կազմում է իր ցեղային ազգերի ամբողջությունը: Մեր՝ արորդի (արմենական) ցեղի ազգերից է հայ ազգը՝ ցեղի բնօրրանում մնացածը եւ, հետեւաբար, ցեղային որակներն առավել չափով պահողը, ցեղարմատը, ցեղը սնողը, ցեղի համար՝ գլխավորի, ավագի, կատարյալի դեր կատարողը: Հայ անունը (նշանակում է կատարյալ, բարձր, անմահ, աստված2) հենց արտահայտում է հայ խորհուրդը: Այսպիսով, արորդի-ն (արմեն-ը…) եւ հայ-ը, ըստ էության, նույնն են: Նմանապես էլ՝ արորդիներ-ն ու հայեր-ը:

Չընդունել կամ կասկածի ենթարկել մեր ցեղային (արորդի) եւ ազգային (հայ) անունները, դրանցում պարունակված խորհուրդները՝ նման է այն բանին, որ չի ընդունվում կամ կասկածի է ենթարկվում որեւէ անհատի անունը, այդ անվան՝ ում վերաբերվելը:

Ուխտը որոշակի խորհրդի պահպանության, դրան հավատարիմ մնալու ու նվիրվելու խոստում, երդում տալն է: Ուխտը նաեւ ուխտավորների որոշակի միության, ամբողջության իմաստն ունի:

Ներկա դեպքում՝ Արորդիների ուխտը հայ նախնի, ծագումից եկող հավատքը (նույնն է թե՝ ցեղահավատքը)՝ հայ բոլոր կյանքերի գերագույն խորհուդը պահպանելու, դրան հավատարիմ մնալու ու նվիրվելու երդումը տված ուխտավորների միության, ամբողջության խորհուրդն ունի:

Նկատենք, որ Արորդիների ուխտը երբեմն անվանում են նաեւ հեթանոսական համայնք, իսկ նրա հավատքը՝ հեթանոսական հավատք: Հայ քրիստոնյայի համար, ով սարսափում է հեթանոս բառից ու դրա մեջ ի՜նչ ցնորամիտ բաներ ասես չի դնում, բացատրենք, որ բառը հունարեն էթնոս՝ ցեղ, ազգ բառից է ծագել եւ, պարզապես, նշանակում է ազգային, ցեղային, որեւէ ազգի, ցեղի պատկանող: Հետեւաբար՝ ամեն մի ազգային պատկանելություն ունեցող հեթանոս է (պարզ է, որ որոշակի ազգային պատկանելություն չունեցողը՝ խառնածինը, հեթանոս չէ): Հետեւաբար, ամեն մի հայ (այդ թվում նաեւ՝ հայ քրիստոնյա), եթե իհարկե հայ է ու գիտակցում է դա, հեթանոս է: Հեթանոսության վրա մատ թափ տվող հայը, հետեւաբար, պետք է ջնջի իր վրայից հայ անունը:

Նրանք, ովքեր ծագումով հայ են, արորդի են (արորդի չեն դառնում): Որը, սակայն, հաստատելու, գիտակցաբար արտահայտելու համար պետք է կնքվել: Կնքում են Արորդիների ուխտի քրմերը: Կնքվելով որպես արորդի՝ հայը հանձնվում է անմահ աստվածների հովանավորությանը, նրա մեջ հաստատվում է աստվածային զգացողությունը, իրեն որպես աստվածամարդ ճանաչելու, աստվածավայել կյանքով ապրելու կենսակերպը: Արորդի կնքվողը երդվում է Վահագնի՝ տիեզերական հուր-զորության «աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտի դեմ, ապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ, որպես Վահագն աստծո նվիրյալ ուխտավոր» (տե՛ս «Ուխտագիրք»):

Փաստորեն, հայի արորդի կնքվելը սկզբունքորեն տարբերվում է նրա՝ քրիստոնյա մը-կըրտ-վելուց3. եթե առաջինով հաստատվում է նրա հայ (արի) ծագումը, նրանում նախնիներից եկող բնական կենսաբանական որակը, նրա՝ իր աստվածներին նվիրվածությունը, ապա երկրորդով նա կտրվում է իր հայկակականությունից, հայի հետ օրգանապես կապված ամեն ինչից եւ լծորդվում է ջհուդականությանը, նրա մարգարեներին: Ստացվում է՝ որպես քրիստոնյա մկտրվող հայը, հոգեւոր առումով, դադարում է հայ լինելուց:

Արորդիների ուխտի, որպես հայապահպան հոգեւոր կառույցի, նախատիպերը բազում են: 301թ. Հռոմը իրենում ձեւավորած ջհուդական գաղափարախոսություններից մեկը՝ քրիստոնեությունը պարտադրեց իր ենթակայության տակ գտնվող Հայաստանին, արգելեց հայոց բուն հավատքը եւ, փաստորեն, երկրի հոգեւոր տերուտնօրեն դարձան օտարները, իսկ հայ հավատավորները, 301թ. սպանված հայ քրմերի սերունդները ստիպված եղան ստեղծել հայ հավատքի գաղտնի կառույցներ, որոնց նպատակն էր պահպանել հայ արարչական հավատքը, հային իր նախնի հավատքով կրթել-դաստիարակել, հային զերծ պահել քրիստոնյայի հետ խառնվելուց ու ուծացումից, շեշտել հայի հայ լինելն ու տարբերությունը ոչ հայերից՝ քրիստոնյաներից:

Դժվար չէ պատկերացնել, թե 301թ. ի վեր Հայաստանում հայ հավատավորի ու քրիստոնյա կրոնավորի, նրանց հավատքների միջեւ ինչպիսի պայքար է գնացել:

Տեղի առումով հնարավորություն չունենալով լիովին անդրադառնալ Արորդիների ուխտի ամբողջ նախապատմությանը՝ ըստ դարաշրջանների, դրա միայն ընդհանուր պատկերը ներկայացնելով բավարարվենք (նկատնեք, որ ստորեւ ներկայացվող հավատքային շարժումները սերումային կապ չունեն քրիստոնեության ու դրա եկեղեցու հետ, դրանք քրիստոնեական աղանդ չեն, ինչպես ներկայացվում են, այլ ազգային հեթանոսական շարժումներ են, տարբեր խորությամբ ու ընդգրկումներով եւ տարբեր զգեստավորումներով):

1. Պավլիկյան շարժում — որը, ըստ ֆրանսիացի պատմաբան Գիբոնի, ցնծեց ջհուդական կրոններից մեռնող ամբողջ Արեւելքն ու Արեւմուտքը:

2. Թոնդրակյան շարժում:

3. Մծղնեություն4:

Այս շարժումները, ըստ գերմանացի փիլիսոփա Օ. Շպենգլերի, ալիքվեցին ողջ Եվրոպայով՝ ծնունդ տալով հզոր բոգոմիլների, կատարների, մյուս հակաքրիստոնյա շարժումների, իսկ այլոց կարծիքով էլ, այդ շարժումներից ծնունդ առան եվրոպական վերածնունդն ու ռեֆորմացիոն շարժումը:

4. Արեւորդիների շարժում — այս շարժումը, լինելով միջնադարյան թոնդրակեցիության ժառանգական շարունակողը, առաջացել է 17-րդ դարում՝ Արեւմտյան Հայաստանում: Շարժման առաջնորդներից մեկը եղել է Հովհանես Վահագնունին: Արեւմտյան Հայաստանից շարժումը տարածվել է Արեւելյան Հայաստան, որտեղ երկար ժամանակ (մինչեւ 18-րդ դարի վերջերը) գոյատեւելով, ի վերջո ձուլվել է հայ նոր ազգային գրականության մեջ կամ էլ այդ գրականության առաջացման նախապատճառ է դարձել: Նկատենք նաեւ, որ արեւորդիներն ունեցել են իրենց դավանանքը պարունակող գիրք՝ «Բանալի ճշմարտության»:

Գանք, սակայն, Արորդիների Ուխտի առաջացման պատմությանը: 19-րդ դարի 20-ական թթ. Հայաստանի ու հայության լինել-չլինելու երկընտրանքն էր առաջացել: Թուրքերը Արեւմտյան Հայաստանում իրենց նպատակին հասած լինելով՝ նույնը ցանկացան իրականացնել նաեւ Արեւելյան Հայաստանում, այս անգամ դաշնակցած իրենցից ոչնչով չտարբերվող բոլշեւիկների հետ: Հայաստանի ու Հայության բախտը կախված էր Սյունիքից: Բավականաչափ զինուժեր ունեցող դաշնակցական իշխանությունը, սակայն, անհրաժեշտ հոգու ուժը չունեցավ ինքնապաշտպանություն կազմակերպելու համար: Ամեհի թշնամու դեմ Սյունիքը մնացել էր մեն-մենակ, սյունեցու ցեղային ոգին կփրկեր միայն իրեն ու հայությանը: Բայց այդ ոգին պետք էր բացահայտել, շարժել, բորբոքել, մշակել ու գործադրել, որի համար անհրաժեշտ էր ցեղին, ցեղի աստվածներին ու ցեղի նախնիներին ապավինել: Դա անելու համար ոգու հսկա առանցք էր պետք: Դա անելու համար ցեղի, ցեղի աստվածների, ցեղի նախնիների հետ ուխտ կապել էր պետք: Այդ ոգու հսկան Գարեգին Նժդեհն էր, իսկ կապված ուխտը՝ նրա ստեղծած «Դավիթբեկյան ուխտեր»-ը (հետագայում վերանվանվեց «Ցեղակրոն ուխտեր»-ի):

1 Եբրայական բուն՝ իբրիտական տեքստի հայերենի Աստված բառին համապատասխանում է Էլոհիմ-ը, որն ունի նաեւ Արարիչ իմաստը: Հետեւաբար, «Աստծո որդիներ»-ը կարելի է հասկանալ նաեւ Արորդի իմաստով:

2 Ի դեպ, հայ բառից է սերել հայր-ը:

3 Բառի հիմքը կրտել-ն է, որ նշանակում է շնչավոր արարածին իր էությունից՝ գոյության իմաստից, որպես այդպիսին վերարտադրվելու կարողությունից զրկել, ինչ-որ այլ բան դարձնել (կրտել-ուց է առաջացել մկրատ՝ ինչ-որ ամբողջություն կտրող գործիք նշանակող բառը):

4 Բառն առաջացել է մեծ բառից, այն հայ խորհրդի քողարկված ձեւն է:

Մերօրյա արորդյաց հավատքը (ուխտը) հայ ավանդական (հատկապես՝ Նժդեհյան) ցեղա(ազգա)հավատքի շարունակությունն ու նորոգումն է: Ուխտը առաջացել է 1998-90թթ., պետական գրանցում է ստացել 1992թ.: Արորդիների Ուխտի՝ այսօր արդեն երջանկահիշատակ քրմապետին որպես քրմապետ են օծել Նժդեհի ողջ մնացած երկու աշակերտները: Արորդիների Ուխտի անվանումը գալիս է մեր ցեղի անվանումից՝ արմեն: Արորդիների Ուխտի հավատքը, փաստորեն, ցեղակրոնությունն է, հեթանոսությունն է: Այն բացարձակ կապ չունի ժամանակակից համաշխարհային կրոնների հետ: Մասնակի ընդհանրություններ ունի իրանական զրադաշտականության եւ հնդարիական բրահմանիզմի հետ:

Արորդյաց հավատքը պահպանվել է ազգի մեջ նրա բանավոր ու գրավոր ավանդույթներում, կենցաղում, ծեսերում, հեքիաթներում, առասպելներում՝ որպես ազգի ամբարված իմաստնություն: Եվ այդ բոլորի հիմքի վրա ձեւավորվել է Արորդյաց հավատքի սուրբ Գիրքը՝ Ուխտագիրքը, որը եւ բացարձակ հեղինակություն վայելող գիրք է համայնքի հավատացյալների համար: Ուխտագիրքը կազմել է Ուխտի քրմապետ Սլակ Կակոսյանը: Արորդյաց դավանանքում էական տարբերություն է դրվում հավատքի եւ կրոնի միջեւ: Հավատքը ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների համակարգի վերապրված խորհուրդն է: Իսկ կրոնը արտաքին ներգործության կրումն է մարդու մեջ: Հավատքը արարչականի ու աստվածայինի, ցեղայինի ու ազգայինի արտահայտությունն է մարդու մեջ, իսկ կրոնը՝ վերացական մարդկայինի, ժողովուրդ-անդեմության:

Հավատքները ճանաչում են տարբեր աստվածներ եւ նրանց առանձնացնում են Արարչից: Իսկ կրոնները չեն ճանաչում աստվածներին եւ, լավագույն դեպքում, նույնացնում են Արարիչ-Աստված խորհուրդները մեկ ընդհանուր՝ Աստված խորհրդի մեջ: Արորդյաց հավատքի համաձայն, Արարիչը մեկն է՝ Արա՜-ն (նշանակում է՝ արարող զորություն), Իսկ Աստվածները Արայի տարբեր բնական որակներն իրենց մեջ կրող խորհուրդներ են: Եվ ամեն Աստված կրում է բնական որեւէ գերագույն խորհուրդ՝ սիրո ու գեղեցկության (Աստղիկը), զորության (Վահագնը), իմաստության (Տիրը), պտղաբերումի (Անահիտը) եւ այլն: Ուստի՝ ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան բնական գերագույն խորհուրդ է զգում: Եվ ազգի հոգեւոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքն՝ բնական գերագույն խորհուրդների բազմազանության զգացողությունից: Ըստ այդմ, հավատքներին հատուկ բազմաստվածությունը ազգի հոգեւոր հարստության արտահայտություն է, իսկ կրոններին, լավագույն դեպքում, հատուկ միաստվածությունը՝ ազգի հոգեւոր սնանկության արտահայտություն: Որոշակի ծագում չունեցող ոչ ազգերը (ժողովուրդները) ապրում են կրոնով, քանզի նրանք չունեն որոշակի ծագումնաբանության վրա հիմնված ցեղահավատք (հեթանոսություն): Իսկ բնական ցեղերն ու ազգերը չեն կարող ապրել կրոնով, քանզի նրանք ունեն որոշակի ծագում ու կենսագրություն: Նրանք ապրում են հավատքով: Ցեղահավատքը, որպես բնական հավատք, հատուկ է բոլոր բնական ցեղերին ու ազգերին: Եվ ամեն ցեղի ցեղահավատք՝ հեթանոսություն, իր անուն-խորհուրդն ունի՝ սեմական ցեղահավատք, չինական ցեղահավատք… Այլ ցեղահավատքների հանդեպ հարգանքը ամեն մի ցեղահավատքի սկզբունքներից է: Իր հերթին՝ ցեղի բաղադրիչ մաս ամեն մի ազգ ունի իր առանձնահատուկ ցեղահավատքը, որի հիմքում ընկած է ազգի ծագումնաբանական որոշակի ըմբռնումը, նրա՝ բնական օրինաչափությունների յուրահատուկ ընկալումը…

Մարդկության մեր ցեղատեսակի անունն է արի: Իսկ արի ցեղի ցեղահավատքը կոչվում է արորդիություն եւ հայ ազգը, լինելով արի ցեղի բնարմատը, բնականաբար արիական ցեղահավատքի կրողն է իր մեջ:

Արորդյաց հավատքը, ծագմամբ (արյամբ) պայմանավորված հավատք լինելով, իր հավատացյալներին պարտավորեցնում է այդ սկզբունքով հարաբերվել ամեն հայի նկատմամբ՝ անկախ նրա գաղափարական, կրոնական, կուսակցական հայացքներից:

Արորդիների Ուխտն ունի հայ կյանքի զանազան կողմերն արտահայտող իր ծեսերը՝ ծննդյան, տարելիցի, արորդի կնքվելու, քուրմ օծվելու, հարսանյաց, բնակարանամուտի, բերք ու բարիքի օծման… Ծեսերի նպատակն է հայ կյանքի հավատքային հիմքերի շեշտադրումը, հայի մեջ ցեղային (ազգային) որակների վերհաստատումը:

Արորդիները նշում են ցեղի ծագումից եկող, նրա բնական որակների, հոգետիպի ու բնավորության արտահայտություն ցեղային (ազգային) տոները, որոնք տոնելով ազգը նորոգում է իրեն, իր բնական որակները, իր ծագումի զգացողությունը, վերհաստատում իր կապը Արարչի, Աստվածների ու նախնիների հետ: Հայ ազգային տոները բնական տոներ են, տոների պարբերականությունը պայմանավորված է տիեզերական ու երկրային կյանքի պարբերություններով:

Գլխավոր տոները լինում են անշարժ ու շարժական:

Անշարժ տոներն են՝

1. Տրնդեզ — տոնը նշվում է փետրվարի 13-ին: Խորհրդանշում է երկնքի, երկրի ու ծիրանի ծովի քառասունօրյա երկունքի սկիզբը, որի՝ իր լրումին հասնելուց հետո վերածնվելու է Վահագնը, որ սպանի Չարի Վիշապին, նրա գարշանքը մեծ ջրհեղեղով երկրի վրայից մաքրի: Տրնդեզյան կրակը (խարույկը) հուր աստծո վերածննդի սպասումի խորհուրդն ունի: Տոնի նպատակն է ազգի մեջ վահագնական որակների բորբոքումն ու վերհաստատումը:

2. Վահագնի վերածնունդ եւ Ամանոր – տոնը նշվում է բուն հայոց տոմարով գարնան առաջին օրը՝ Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21-ին): Խորհրդանշում է տիեզերական գարնանը երկնի ու երկրի ահեղ երկունքից Վահագնի վերածնունդը, որը աշխարհին նոր գարուն է բերում, երկրի վրա՝ նոր պատմությոն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ըստ այդմ, տոնը կյանքի (ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային) նորոգման խորհուրդն է արտահայտում: Տոնը նշելով՝ ազգը մշտարթուն է պահում վահագնական զորականության, ուժականության, կամքի, կյանքը նորոգելու որակները:

3. Նավասարդ — նշվում է օգոստոսի 11-ին եւ խորհրդանշում է հայոց նահապետներից մեկի՝ Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակը: Տոնը ազգի մեջ վերածնում է զորապաշտության, ուժապաշտության, հաղթանակի կամքի, առաջնորդապաշտության, նախնյաց պաշտամունքի որակները:

4. Խաղողօրհնենք կամ բերք ու բարիքի տոն — նվիրված է մայրության ու պտղաբերության Աստվածուհուն՝ Անահիտին (օգոստոսի 15-ին է տոնվում): Տոնը ազգի՝ ծննդական, պտղաբերումի, ստեղծումի, աշխատասիրության, այդ ամենի արդյունքների փառաբանության ու կենաց նպատակների համար որակներ է բորբոքում ու հաստատում:

5. Նախնիների պաշտամունքի տոն – սեպտեմբերին 23-ին է նշվում՝ աշնանային գիշերահավասարի օրը: Տոնը խորհրդանշում է ցեղի (ազգի) ծագումնային ընդհանրությունը, նրա սերունդների ժառանգական կապը, ապրող սերնդի մեջ նախնիների ոգիների ներկայությունը, նպատակն է՝ այդ խորհուրդները ազգի ներկա սերնդի մեջ մշտարթուն պահելը:

6. Միհր աստծո ծննդյան տոն – տոնվում է դեկտեմբերի 22-ին՝ ձմեռային գիշերահավասարի օրը: Տոնի նպատակն է ազգի մեջ նորոգել միհրական որակները՝ արդարությունը, իրավատիրությունը, պարտք-պատասխանատվությունը ու օրինապաշտությունը:

Շարժական տոներն են՝

1. Զատիկը — Անահիտ Աստվածամոր տոնը: Տոնը կյանքի բեղմնավորման, նորոգման, լինելիության խորհուրդն է արտահայտում: Այն ազգի մեջ համապատասխան որակներ է արծարծում ու հաստատում:

2. Վարդավառ — սիրո ու գեղեցկության տոն: Նվիրված է Սիրո ու Գեղեցկության Աստվածուհուն՝ Աստղիկին: Տոնը ազգի մեջ կենարար սիրո ու գեղեցկության որակները պահպանելու նպատակն է հետապնդում:

Այս տոները նշում են հայ ազգի կողմից ընդունված ավանդական օրերին. առաջինը՝ գարնանը, երկրորդը՝ ամռանը:

Տոների արարողակարգը, ընթացքը բխում է տոների համապատասխան խորհուրդներից:

«Արորդիների Ուխտ»-ի քուրմ Մանուկ

“Լուսանցք” Թիվ 85,  19-25 դեկտեմբերի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 86,  26 դեկտեմբերի – 1 հունվարի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 87,  16 -22 հունվարի , 2008թ.

“Լուսանցք” Թիվ 88,  23 — 29 հունվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 89,  30 հունվարի   — 5 փետրվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 90,  6  — 12 փետրվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 91,  13  — 19 փետրվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 92, 20 – 26  փետրվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 93, 27 փետրվարի – 5 մարտի, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: