Բողոք

by

Ամենայն ցավով բողոքում եմ ես
                        մարդու անարդար վճռի համար,
Անիծում եմ ես մարդուն նենգավոր,
                        որ նա ընտրել է պղծված ճանապարհ,
Ատում եմ հոգով. օրենքներ շատ-շատ,
                        որ ծանրացել են մարդկանց ուսերին,
Եվստիպում են կեղծել, քծնել,
                        գովել անարժան, տգետ բարքերին:

Ես բողոքում եմ, իրավունք ունեմ
                        գանգատ գրելու ամբողջ աշխարհին,
Որ հայոց հողը ետ վերադարձվի
                        և տրվի պանդուխտ, տառապող հային,
Ես ցանկանում եմ մեկ անգամ տեսնել
                        քարտեզը հայոց անծայր երկրի,
Դրանից հետո եթե մեռնեմ էլ,
                        իմ հոգին ուրախ ու հավերժ կապրի:

Ինչո՞ւ է պանդուխտն իր ցուպը ձեռքին
                        այսօր թափառում ամբողջ աշխարհում,
Օտարի հողում կեղծված ու տանջված,
                        հեռու հյուսիսում կամ անապատում,
Ինչո՞ւ է կորել Սուդանում կիզիչ
                        կամ Հնդկաստանում հեռու-հեռավոր,
Ինչո՞ւ է հայը բեկորներ դարձել,
                        նա չունի հանգիստ, նա չունի անդորր:

Խեղճ պանդուխտ հային հող է հարկավոր
                        ոչ Օտար երկրում, այլ իր սեփական,
Եվ երբ ունենա նա հողը նորից,
                        դեն կշպրտի ցուպն Օտարության,
Անհուն բերկրանքով կշտապի հեռվից դեպի
                        Ղարս, Իգդիր, Վան կամ Արդահան,
Նորից կլսի հորովելը հին,
                        նորից կծփա ծուխը հայկական:

Օտարի ձեռքից հինգ հարյուր տարվա
                        հողերը այսօր ետ են գրավում,
Օրենք էու մենք նույնն ենք ասում,
                        հողը տիրոջն է միայն պատկանում,
Բայց ինչու խոսել ուրիշի մասին և
                        միշտ մոռանալ ցավը սեփական,
Ինչո՞ւ վաստակել, որ ուրիշն ուտի,
                        մոռանալ քաղցր հարազատ մանկան:

Ոչ, բավական է, չպետք է լռել,
                         երազել քիչ է, պետք է պահանջել,
Քառասուն տարին դեռ նոր է անցել,
                         հայոց հողերը պոտք է պահանջել,
արտեզի վրա դեռ շատ անուններ
                         մինչև օրս էլ հինն են մնացել,
Նույնն են մնացել քաղաքներ,
                               գյուղեր, լճեր ու գետեր և հին ամրոցներ:

Սահմանին թիկնած Արարատն է սեգ
                         իրեն լանջերով զմրուխտ, կուսական,
Արարատն է սիմվոլը հայոց,
                       միշտ թովչանքով լի, քաղցր մայրական,
Իսկ այն կողմ, հեռվում Բինգյոլն է լքված,
                       սգվորի նման սև ամպերի մեջ,

Վանա և Նազիկ լճերն են նիրհում,
                       Ախթամարն է մեր արտասվում անվերջ:

Այս բոլորը դուք տեսնում եք, հայեր,
                        և այն թողնում բախտին պատմության,
Լոկ ցանկանալով հարցեր չեն լուծվում,
                        այս է մեզ ասում կյանքը այժմյան,
Պետք է պայքարել, պետք է պայքարել,
                         չպետք է սոսկալ մահից սեփական,
Մահվան գնով էլ պարտավոր ենք
                        մենք միացած տեսնել հողը հայկական: 

Հայրենիքիս

 Ինչպես ասեմ քեզ Հայաստան,
                            երբ Արարատ սարը չունես,
Դժբախտ Անի, Ղարս, Արդահան
                            ու Էրզրում, Վանը չունես,
Երբ նոր խոսող մանկան շուրթին
                            հայոց լեզվի բառը չունես,
Ինչպես կոչեմ քեզ Հայաստան,
           երբ իմ Մասիս սարը   չունես…   
                                                                 
Հովհաննես Շիրազ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: