Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին
Հայոց Աստվածներ,
Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիեզերքի
փա՚ռքի Զավակներ,
Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական
Ձեր Ծինն է կրում…
Աստվածային Մարմնում Ձեր հզոր բարի՝ Հոգի է
իշխում անարատ,
Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շա՚տ հզոր
ու շա՜տ լուսառատ:
Տիրոջ Եզերքի Դու՚ք պահապաններ, օ՜ Արարչածին
Հայոց Աստվածներ,
Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան
կանչն է ավետել:
Աստվածներ Արի, Դու՚ք հեռացաք առանց պատժելու
մարդկանց ուրացող ու դեռ անարժան,
Ծածու՜կ հեռացաք, լքվա՜ծ ու ջարդվա՜ծ… ու
դարե՜ր-դարե՜ր հետեւեցիք մեզ,
Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին
լու՜ռ ականջալուր…
Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ
Ձեզ ձա՜յն են տալիս,
Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր,
օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է
Ձեր վերադարձի…
Նորից հե՚տ եկեք, տուն վերադարձե՚ք, —
հայոց հոգիներն ու աշխարհները
տիեզերածայր — իրար կապեցե՚ք:
Արմեն Ավետիսյան,
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Հայ Արիներ» Թիվ 97, 98, 99,100 մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, 2008թ.
Թողնել պատասխան