Ազգայնական Գրականություն Նժդեհի Նվիրված

by

Հայրենիքներն  ապրում  են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասից:
Բացարձակապես հաշտելի են հայրենասիրությունն ու մարդասիրությունը:
Միայն  ազգասե՛րը  կարող  է սիրել  և՛  մարդկությունը:
Չկա ավելի  մեծ չարիք, ավելի մեծ  աղետ  ժողովրդի  համար, մասնավորապես  մեզ  նման փոքրաթիվ  ժողովրդի  համար, քան ՝ կույր  կուսակցամոլությունը:
Հայրենապաշտպան  դաստիարակություն ահա մեր  փրկության  խարիսխը:
Արյան  հեղեղներով  են  ներկված  բոլոր  հայրենիքները:
Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող  ուրիշի մնայուն  հայրենիքը դառնալ:
Պայքարում  տեղի  է  տալիս այն  կողմըորի  առաջնորդող տարրերը առաջինն են  հուսահատվում:

Գարեգին  Նժդեհ

Մեծ Հայորդի Գարեգին Տեր Հարությունյանի (Նժդեհ) կյանքն ու գործունեությունը  ճշմարիտ  ուղեցույց են հայ դասական ազգայնականների համար, իսկ  նրա Ցեղակրոն ուսմունքը հաստատուն հիմնաքար է՝  ՀԱՅ  ազգային  գաղափարախոսության ու գաղափարաբանության,  իմաստասիրության  ու  քաղաքականության  մեջ: Նժդեհը Հայ Մտքի  ու  Էության Հավաքական Կրողն է և արդ, նա  Հայ  Մարդու Ընդհանրական  Տիպարն է,  իսկ  Նժդեհականությունը  Հայ  Զորականի  հոգեմարմնական  կերպն  է: Այս  Հայ  Ազգայնականը  հավասարապես  անզուգական  է  որպես  և՛ գաղափարախոս, և՛ իմաստասեր, և՛  զորավար,  և՛  քաղաքական, պետական  ու ազգային   գործիչ: Հավերժ  փա՜ռք  Նվիրյալ Հայորդուն  ու  նրա Նմաններին  և  նոր  ծնունդ` բոլոր  սրբազան  ՀՈԳԻՆԵՐԻՆ,  վասն  և  ի փառս  Հայրենյաց… 
—————————————————————————————
Ազգայնական   Գրականություն
Հայ դասական ազգայնականությունը ներկայումս հիմնականում խարսխված է Գարեգին Նժդեհի թողած գաղափարախոսական ու իմաստասիրական ժառանգության վրա, իսկ սա էլ իր հերթին կառուցված է Հայկական Ծագումնաբանության ու Արարչական Բնօրրանի Ակունքի վրա, ուստի երկրորդում, երրորդում… է մեր նախնյաց,և Հավերժական Պտույտի մեջ է դնում Հայոց Ազգային Գաղափարախոսությունը: Այսպիսով Հայ Ազգայնականները անխախտ ու հաջորդիվ շարունակում են սնվել Հայոց Արմատից, ըստ պահանջի արդիականացնելով ու զորացնելով Հայոց Անմահ Ոգին ու Աստվածային Գենը…

Ահա, թե ինչու «Հայ Արիներ» ի խմբագրությունը նպատակահարմար գտավ «Հայեր» եռամսյա հավելվածի անդրանիկ թողարկումը նվիրել Մեծ Հային՝ Գարեգին Տեր Հարությունյանին, և նրա կյանքի ու գաղափա-րախոսության վերաբերյալ մեր ունեցած հրատարակությունների լուսաբանմանը:

…Նժդեհյան գաղափարները տասնյակ տարիներ լռելյալ փոխանցվել են սերնդեսերունդ, անհատ հայրենասեր մտավորականների միջոցով, մինչև որ 1988թ. Ազգային Զարթոնքի ընթացքում դարձան Հայ Ազգի սեփականությունը: Այդ օրերին հայկական մամուլը (հատկապես պետականորեն չգրանցված) ինչպես հայտնություն էր ներկայացնում հայ մտածողի գաղափարներն ու ուսմունքը: 

Առաջին գրքույկները հրատարակվեցին տակավին 1989 թվականին: 

Ազդեցիկ էր ազգային մտավորական, գիտնական Վարագ Առաքելյանի «Նժդեհ» աշխատությունը (կյանքն ու գործունեությունը, գաղափարները), որը հրատարակվեց ԱԻՄ-ի օժանդակությամբ, 1989թ.-ին: 

Այդ տարի փոքրիկ մատենաշար հրատարակեց նաև «Հայ Դատ» կազմակերպությունը (որն ազգայնական կառույց էր դեռևս 1960-ական թվականներին), «Ցեղակրոն Ուխտ», «Էջեր իմ օրագրեն», «Մայրերը պիտի հովազներ ծնեն» և «Գ.Նժդեհ» վերնագրերով: 

Սրանց եկավ լրացնելու «Զինվորական մարզանք. Կանոնադրություն» և «Ցեղի ոգու շարժը» հրատարակությունները, որն իրականացրեց ԱԻՄ-ի երկատված մասերից մեկի՝ «Անկախություն» թևի Աբովյանի կառույցը: 

Գյումրիի «ՑեղակրոնՈւխտ» կազմակերպությունը նույնպես մատենաշարի տեսքով հրատարակեց «Գ. Նժդեհ» հատորը՝ կյանքի ու իմաստասիրական մտքերի վերաբերյալ: 

1990թ.ին ԱԻՄ ն ու «Հայ Դատ»-ը, նաև Հայաստանի Ցեղապաշտական կուսակցությունը իրենց մամուլում շարունակեցին լուսաբանել Նժդեհ երևույթն ու նրա գործերը: «Հայ Դատ» կազմակերպությունը նաև հրատարակեց«Նժդեհի  խոսքը» և վերահրատարակեց Ցեղակրոն ուսմունքի մասին փոքրիկ գրքույկներ: 

Բավականին լուրջ աշխատանք սկսեց նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի «Հանրապետական» պաշտոնաթերթը հետագայում դարձավ Ցեղակրոնության քարոզիչ: 

1991թ. «Գարեգին Նժդեհ Հավատամք»աշխատությունը (կրկին կյանքի ու գործունեության, գաղափարների վերաբերյալ) հրատարակեց «Հայ Դատ»-ի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Հովիկ Վասիլյանը: 

Նույն թվականին վերահրատարակվեց (նախկինը՝1923թ.),սփյուռքահայ Վարդան Գևորգյանի «Լեռնահայաստանի հերոսամարտը» (1919-1921թթ.), որն անդրադարձել է լեռնահայաստանյան իրադարձություններին,նաև՝ Նժդեհի պատմական մեծագույն առաքե լության և խիզախումի տարե գրություն է: 

1992թ.Ն.Գրիգորյանը հրատարակել է «Խուստուփյան կանչեր» գրքույկը, որում արծարծվում է Հայոց Սպարապետի զորաշարժային կանոնադրությունը: 

Նույն թվին, «Դեպի Երկիր» մատենաշարում ՀՅԴ-ն տպագրեց Նժդեհի«Открытые письма армянской интеллигенции» գրքույկը, իսկ 1993թ. Ռուբեն Խուրշուդյանի հեղինակությամբ հրատարակվեց Նժդեհի «Բանտային գրառումներ»-ը: 

1994թ. Հանրապետական կուսակցության օժանդակությամբ և Մուշեղ Լալայանի աշխատասիրությամբ հրատարակվեցին «Ցեղակրոնություն» և «Տարոնականություն» քննական վերլուծությունները ու մինչև 1995թ.-ն և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում պարբերաբար տպագրվեցին ու վերահրատարակվեցին մա սունքներ  Նժդեհի  գաղափախոսական ու իմաստասիրական ժառանգությունից (ամենաամփոփը Ավոյի՝ Ավետիս Թումոյանի աշխատությունն է, որը տպագրվել է դեռևս 1968թ.Բեյրութում): 

Իսկ ահա, 1995թ.Հանրապետական կուսակցությունը կրկին Մուշեղ Լալայանի աշխատասիրությամբ հրատարակեց «Գարեգին Նժդեհ» գիրքը, որում առավել հանգամանալից էին ներկայացվում նվիրյալ հայորդու կյանքն ու գործունեությունը, Ցեղակրոն ու Տարոնական ուսմունքները:

Այդուհետ Նժդեհի գաղափարախոսությունը դարձավ նաև այլ քաղաքական ուժերի գաղափարական հենասյունը («Նժդեհյան Ցեղակրոն» կու սակցություն, Հայ Արիական Ցեղապաշտական կուսակցություն և այլն, իսկ մինչ այդ՝ 1990թ.Ցեղակրոնությունը որպես գաղափարախոսություն, որդեգրել էր Հայոց Ազգային Բանակը՝ ՀԱԲ): 

1997թ. Երևանի Համալսարանի հրատակչությունը տպագրեց «Ցեղակրոն և Տարոնական շարժումները սփյուռքում 20-րդ դարի 30-ական թվականներին» գիրքը՝ Մուշեղ Լալայանի հեղինակությամբ, որն այնուհետև «Ազգայնական ակումբ»-ի ղեկավարի կողմից լրացումներով վերահրատարակվեց 2001թ.-ին: 1996-1999թթ. ընթացքում կրկին եղան վերահրատարակություններ՝ փոքր գրքույկների տեսքով, որին մասնակցեցին նաև երիտասարդական կազմակերպություններ: 

1998-2000թթ. նժդեհագետ Մուշեղ Լալայանի ջանասիրությամբ «Ազգայնական միտք» մատենաշարում հատորներով հաջորդաբար տպագրվեցին Նժդեհի կյանքի ու գործունեության, գաղափարական սկզբունքներին վերաբերող նյութերն ու անտիպ հոդվածները:

Այդ ընթացքում սփյուռքում նույնպես  եղան  հրատարակություններ, այդ թվում՝ Կարո Հովհաննիսյանի խմբագրությամբ Բեյրութում լույս տեսան «Լեռնահայաստանի գոյամարտը» և «Ազատ Սյունիք» գրքերը, տպագիր այլ աշխատությունները ցավոք չկան մեր տրամադրության տակ: 

Այս ընթացքում, 1999թ.-ին տպագրվեց բժշկապետ Արցախ Բունիաթյանի «Նժդեհի վերադարձը» գրքույկը, որում հանգամանալից պատմվում է նահատակ հայորդու աճյունի մասունքների Հայաստան տեղափոխման ու վերաթաղման ոդիսականի մասին:

Եվ ահա, եկավ Մեծ Հայորդու պետականորեն վերագնահատման ժամանակաշրջանը և 2001թ.-ն Հայաստանում հայտարարվեց Գարեգին Նժդեհի տարի, ստեղծվեցին հասարակական ու պետական հանձնաժողովներ, անցկացվեցին տասնյակ միջոցառումներ քաղաքամայր Երևանում և Հանրապետության մարզերում, նաև՝ սփյուռքում: Այդ տարվա մեջ տպագրվեցին 12 հիմնարար աշխատություններ՝նվիրված Նժդեհի ծննդյան 115-ամյակին: Զուգահեռ եղան նաև վերահրատարակություններ: Ամենաարժեքավորը «Հատընտիր» գիրքն է, որը բացառությամբ մի քանի նյութերի, ամփոփում է Նժդեհի կյանքին ու գործունեությանը վերաբերող մանրամասն տեղեկություններն ու աշխատությունները»: Գիրքը հրատարակել է Հայկական Դիմադրական Շարժումը, որն այնուհետև կրկնակի վերահրատարակվել է ՀՀ կառավարության կողմից: Մյուս ծավալուն աշխատությունը պատմաբան Ռաֆայել Համբարձումյանի «Վարք Նժդեհի» գիրքն է, որը նույնպես հանգամանալից ան դրադառնում է Նժդեհի կենսագրությանը և առկա գրականությանը:Հաջորդ հրատարակություններն են. «Գարեգին Նժդեհի 1921թ. Թավրիզի դատավարությունը»՝Ավագ Հարությունյանի հեղինակությամբ, որն անդրադարձ է Գ. Նժդեհի և ՀՅԴ-ի կնճռոտ հարաբերություններին:Աշոտ Պետրոսյանի «Գարեգին Նժդեհը և քրիստոնեությունը» աշխատությունն էլ մի յուրահատուկ փորձ է՝ «քրիստոնեացնել» Նժդեհին: Մեր կողմից եղբայրաբար ասենք, որ Նժդեհի մոտ չկա հեթանոսություն քրիստոնեություն պայքար և ՄԵԾ  ՀԱՅՈՐԴՈՒ պիտակավորումն ու կաղապարումը՝ կուսակցականացումը կամ քրիստոնեացումը անհեռանկարային  ու  տխուր  երևույթ է, որը մեղմ ասած՝ Նժդեհին «սեփականաշնորհելու» ոչ ազգային քայլ է… 

Հետաքրքրական է Վաչե Հովսեփյանի (Խթը-ի հետախույզ) «Гарегин Нжде и КГБ» գիրքն է, մինչ այդ անտիպ նյութերով հարուստ, կապված Նժդեհի բանտարկության ընթացքի, նրա հարցաքննությունների ու նամակների հետ: Նժդեհի ծննդյան 115 ամյակին նվիրված «Գարեգին Նժդեհ» գրքույկ (Ցեղակրոնության վերաբերյալ) է հրատարակել նաև Հանրապետական կուսակցությունը: 

2001թ.-ին են հրատարակվել նաև՝ Արտակ Վարդանյանի «Նժդեհյան մասունքներ» (Նժդեհին նվիրված հուշապատումներ),ՎալերիՄիրզոյանի  «Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունն ու լեզվաշխարհը», Վլադիմիր Ղազախեցյանի «Նժդեհը Զանգեզուրում (1920-1921 թ.)»,ՍեյրանԶաքարյանի «Գարեգին Նժդեհ (փիլիսոփայական խճանկար)» գրքերը, և «Գարեգին Նժդեհ» հատորը, որն ամփոփում է Հայոց Նվիրյալ Զավակի ծննդյան 115-ամյակին նվիրված գիտաժողովների  նյութերը:

Հ.Գ.Իհարկե, կան մի շարք գրքեր, որոնք չհիշատակվեցին սույն հոդվածում, սակայն , եթե մեր ընթերցողները դրանք   տրամադրեն խմբագրությանը, մենք սիրով կներկայացնենք և կլրացնենք  այդ  բացթողումը:

 «Հայ Արիներ» ի խմբագրական  խորհուրդ

Ցեղակրոն ե՛մ, ասել է՝ ուր էլ  որ  լինեմ, ընկերային  ինչ  դիրք  էլ  որ  ունենամես  խանդավառորեն կմնամ հպատակն ու  մարտիկն  իմ  ցեղի:
Հայաստանից  դուրսսփյուռքի  մեջի՛նչ  վիճակում  էլ  որ լինեմ՝  մեծահարուստբարեկեցիկ, թե օրավարձով  աշխատող բանվոր՝ անդարձ պանդխտություն  չեմ  համարի  տարագրի կյանքս :Չէ՛,վերադարձ  կա:
Կդավանեմ, որ իմ սերունդն  ավելի՛ մեծ պարտականություն  ունի, քան ուներ անցնող ազատագրական սերունդը: Պարտականության  մեջ՝  ցեղակրոնի  իմ  բաժինը  առյուծի  բաժինն է, ամենամեծը:
Ցեղակրոնը, որի նշանաբանն էավելի՛, է՛լ ավելի զորությունպաշտամունք ունի իր ցեղի մարտական ուժի, իմա՝ մարտնչո՛ղ ազգայնականության

Ցեղակրոնություն.
Ցեղիս ճանաչումն է դա, ճանաչումը մի  գերբնական  ուժի,  էության:
Երկրորդ՝  այդ  ուժ էությունից  ծնված  լինելուս  գիտակցությունն է դա.
Ապա՝ այդ  ուժ  էությանը   ցմահ   հավատարիմ   մնալուս   ուխտն  է դա: 

Ես  ցեղակրոն  եմ.
Եվ  ահա՛  կե՛րդվեմ  Վահագնի  աջի  վրա՝  երբեք  չմեղանչել ուխտիս դեմ  ապրել,  գործել ու մեռնել որպես  ցեղամարդ:

Ինձ համար անհատականության ու ազատության ամենաբարձր արարքը   հնազանդվելն է ցեղիս:
 
Ես  ցեղաճանաչ եմ, և ահա՛  գիտեմ, թե մե՛ծ է իմ  ցեղը, թե  իմ  ցեղն  ավելի՛ն է տվել  մարդկությանը,  քան  ստացել է նրանից, գիտեմ, որ  հայոց  նորագույն  հեղափոխությունը  վերջին գործը  չէ իմ  ցեղի էության, գիտեմ  թե  ի՞նչ բաների է ունակ իմ ցեղը:

Ես ցեղահավատ եմ, և ահա՛ պաշտում  եմ և՛ մի  այլ  աստվածություն   ցեղիս  արյո՛ւնը,  որի անարատության  մեջ  է իմ ցեղի ապագան:

Ես  ցեղահաղորդ  եմ, և ահա՛  զգում եմ, որ իմ  անձը ավելի՛  իմ  գերագույն  ծնողին   ցեղիս  է պատկանում,  քան  իմ  անմիջական  ծնողներին:

Փտած են մեր հին զենքերը, եղծանված է հին մագաղաթը:
Նո՛ր ավետարանի խոսքը պիտի լսենք  հիմա՝ Ավետարանը Արիության:
Վահագնի՛ հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին, Արիական Հայության:
Մի նո՛ր սուրբ  գիրք  պիտի  դրվի  մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…

Ինքնապաշտպանությունը  դա միակն է արվեստներից, որի թերությունները  գրչի, վրձնի, մուրճի փոխարեն սրբագրում է թշնամու արնոտ սուրը:
Ապահով  չէ  այն  ժողովուրդը, որը կատարելապես  չի  տիրապետում  այդ  արվեստին:
———
Բոլոր մեջբերումները Գ.Նժդեհից

Հայկ Ասատրյանի ու նրա  աշխատությունների մասին հրապարակումները դեռևս շատ  չեն և տակավին մանրակրկիտ ուսումնասիրությունների կարիք ունեն: Հայ իմաստասերգաղափարախոսին մեր հանրությանը ներկայացնելու առաջին լուրջ փորձն արել է «Ազգայնական ակումբ»-ի նախագահ, նժդեհագետ Մուշեղ Լալայանը, որի աշխատասիրությամբ և Հանրապետական կուսակցության օժանդակությամբ հրատարակվել են.«Տարոնականություն» քննական վերլուծությունը, Հայկ Ասատրյանի «Հոդվածների  ժողովածու» ն  ու «Ցեղակրոն և Տարոնական շարժումները սփյուռքում 20-րդ դարի 30-ական թվականներին» գրքույկը, որը հեղինակի կողմից թարմացվել և վերահրատարակվել է 2001թ.-ին: Ինչպես Գարեգին Նժդեհի, այնպես էլ Հայկ Ասատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ  առավել ամփոփ արխիվը գտնվում է Բուլղարիայում: Եվ ի  ուրախություն  մեզ  ՀՀ կառավարությունը լրջորեն բանակցել է բուլղարական պետության  հետ, այդ  արխիվներն  ուսումնասիրելու և հնարավորինս Հայաստան տեղափոխելու համար:  

…Մի փոքրիկ մեջբերում «Տարոնականություն»-ից. «Տրամաբանական կլինի հարց տալ. ինչու՞ Նժդեհը, որ ըստ էության տարբերություն չի դնում Ցեղակրոնության և Տարոնականության միջև,փոխանակ ավելի զարգացնելու արդեն եղած Ցեղակրոնությունը, իր համախոհների հետ նախաձեռնեց (կամ միացավ) Տարոնական շարժմանը: Ցեղակրոնությունը չէր պատասխանում ոգու և արարչագործության հետ կապված մի շարք հարցերի և կարիք կար տալու դրանց հիմնավորումները: Ցեղակրոնության նկատմամբ անտարբեր կամ անբարյացակամ վերաբերմունք ուներ Հայ եկեղեցին, որն ազդեցիկ ուժ էր գաղութահայ կյանքում, և թելադրող այս իրականությունը, մեր կարծիքով հաշվի է առնվել: Այդ ժամանակ արդեն Նժդեհը հեռացվել էր ՀՅԴ շարքերից, իսկ Ցեղակրոն Ուխտերը կուսակցականացվել էին և չէին կարող հանդես գալ իբրև համահայկական կառույց: Ուստի անհրաժեշտ էր համահայկական մի նոր շարժում, մի նոր ուսմունք, որն ամբողջացներ ցեղային աշխարհայեցողությունը, միավորիչ լիներ հայության բոլոր հատվածների, այդ թվում և Հայ եկեղեցու համար: Խորքի ու էության մեջ Տարոնականությունը և Ցեղակրոնությունը նույնանում են, տարբեր են միայն հարցադրումները: Նույն Ցեղային գիծն է Ցեղի հավիտենականը՝ որպես նպատակ, նրա բարոյականը՝ իբրև զենք, Ցեղը և Հայրենիքը՝ իբրև գերագույն արժեքներ, նրանց համար կռվելն ու մեռնելը՝ որպես կամքի բարձրագույն արտահայտություն: Սակայն Տարոնականությունը, որպես պատմական զգացում, ավելի փորձում է պատասխանել «ո՞վ ենք մենք», «որտեղի՞ց ենք գալիս», «ո՞րն է մեր պատմության խորհուրդը» հարցերին, իսկ Ցեղակրոնությունը՝ իբրև հարատևման կամք, ապագայի տենչ, ավելի ձգտում է լուծում տալ «ու՞ր ենք գնում», «ո՞րն է մեր նպատակը» և «որո՞նք են նպատակի իրականացման ուղիները» հարցադրումներին: Պետք է ասել, որ Ցեղակրոնությունն ավելի համակարգված է, քան՝ Տարոնականությունը, որը հիմնականում բացատրվում է վերջինիս համեմատաբար կարճ ընթացք ունենալու հանգամանքով: Ինչևէ, դրանք իրար լրացնող ու միտվող ուսմունքներ են և, մեր կարծիքով, հավակնում են համադրաբար կազմելու Հայ Ազգային Գաղափարախոսության՝ Հայկականության կայուն հիմք…»: Այո՛, Հայ ճակատագրի տագնապն էր, որ ծնեց Տարոնական շարժումը…    

Միայն Արարչական, Նախնյաց Սրբազան Օրենքներին վերադառնալով Հայը կզորեղանա ու տեր կկանգնի իր Առաքելությանը

Մեծ Հայորդու Հաղթարշավը Շարունակվում Է

«Հայեր»-ի առաջին թողարկման մեջ (2002թ. մարտ) մեր տեղեկատվության սահմաններում ներկայացրել ենք Գարեգին Նժդեհի գրական ժառանգության վերաբերյալ մինչև 2002թ. հրատարակությունները:

Սակայն, արդի հայ իրականության մեջ արագորեն աճում է հետաքրքրությունը Նժդեհի անձի ու գործունեության վերաբերյալ և պարբերաբար նոր գրքեր են տպագրվում կամ՝ հներն են վերահրատարակվում: Մենք կարևորելով այդ հանգամանքը, կրկին անդրադառնում ենք Մեծ Հայորդու գրական-գաղափարական ժառանգությանը, նրա կյանքի մասին հրատարակություններին, որն էլ կհանդիսանա 2002թ.-ի «Հայեր» թիվ 1-ի նյութերի օրգանական շարունակությունը:

2002թ հրատարակություններից է Գարեգին Նժդեհի ավագ թոռնուհու` Գոհարինե Տրդատյանի «Գարեգին Նժդեհ Նամակներ» աշխատությունը, որը փորձ է լրացնելու Նժդեհի կերպարը՝ որպես մարդ անհատ՝ իր զուտ մարդկային նկարագրով:

 Հաջորդը Ռաֆայել Համբարձումյանի կազմած «Գարեգին Նժդեհ Ասույթներ» գրքույկն է, որում ներկայացված են 1910-1955թթ. արտահայտած նժդեհյան մտքերն ու խոհերը, բազմաթիվ փաստեր և տվյալներ: Այդ տարի նոր աշխատությամբ հանդես եկան նաև Վալերի Միրզոյանը. «Գարեգին Նժդեհի կենսափիլիսոփայությունը» և Արցախ Բունիաթյանը. «Նժդեհի վերադարձը», որը նախկինում հրատարակված նույնանուն գրքի նորացված տարբերակն է, և պատմում է Նժդեհի աճյունի Հայաստան տեղափոխման ու տասնյակ տարիներ նրա շիրիմին այցելող ուխտագնացների, նաև` նվիրական ուխտագնացությունների մասին:

Հետաքրքիր գրքույկ է հրատարակել գնդապետ Արմենակ Մանուկյանը (Արման Ամրիկյան). «Սպիտակ Արծիվը», որը պատմափաստագրական վիպակ է՝ նվիրված Նժդեհին: 2002թ. իր նժդեհյան նոր հրատարակությունները հայ հանրությանը ներկայացրեց նաև «Ազգայնական ակումբ»-ը: Դրանք են. «Նորահայտ մասունքներ», «Նշխարներ», «Նամականի» գրքույկները և «Հայ Դատ» կազմակերպության հետ համատեղ հրատարակած «Գարեգին Նժդեհ Մեծ Գաղափար» գիրքը, որը Բուլղարիայի  Պլովդիվ  քաղաքի  գրադարանում պահվող  «Ռազմիկ», «Նոր Արաքս» և այլ հայկական թերթերի .հավաքածուներից տպագրված Նժդեհի իմաստասիրական, գաղափարա-քաղաքական բնույթի նյութեր են, որոնք հրապարակվել են առաջին անգամ: Այս ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ կառավարության և Բուլղարիայի իշխանությունների համաձայնությամբ ու օժանդակությամբ:

Հատուկ պետք է նշել «Գարեգին Նժդեհ Երկեր»-ի 1-ին և 2-րդ հատորների հրատարակությունը, որը տպագրվել է ՀՀ կառավարության որոշումով: Սա հատկանշում է, որ Մեծն Նժդեհը, որպես հայրենանվիրության վառ օրինակ, շուտով լինելու է ազգային ու պետական այրերի ձգտելի համեմատական: Այս ծավալուն աշխատությունը հայ իրականության մեջ մինչ այժմ եղած առավել ամբողջական-հավաքական նժդեհյան ժողովածուն է, արժանի մեծ գնահատականի:

 2002թ.-ին Գրիգոր Ավագյանի հովանավորությամբ տպագրվել է Նժդեհի «Էջեր իմ օրագրեն (Բաց նամակ հայ մտավորականությանը)» գրքույկը, հրատարակվել են նաև այլ փոքրիկ աշխատություններ, որոնք հիմնականում վերահրատարակություններ են, անհատ հայորդիների ոգեղեն պոռթկումի արդյունք: Վերահրատարակումներ է իրականացրել նաև Հանրապետական կուսակցությունը: Դրանք են. «Գարեգին Նժդեհ Ցեղակրոն շարժումը» և «Հայկ Ասատրյան Տարոնական շարժումը»: Հայկ Ասատրյանին անդրադարձել է նաև «Ազգայնական ակումբ»-ը՝ «Վերանորոգչական շարժում» գրքույկները աշխատությամբ: 2003թ. «Նախիջևան» հրատարակչությունը տպագրեց «Գարեգին Նժդեհ գրական երկեր» գրքույկը, որում զետեղված են 1910-1918 թթ. Այսրկովկասի մամուլում Նժդեհի տպագրած չափածո ու արձակ գործերը, աֆորիզմները, էպիգրամները և այլն:

Այո, ինչպես նժդեհյան Ցեղակրոնությունը, այնպես էլ հայ ազգայնական միտքն ամբողջությամբ շարունակում է իր հաղթարշավը, և սա է լինելու հայ մտքի ազատագրության երաշխիքը:

«Հայ Արիներ»-ի խմբագրական խորհուրդ 

“Հայեր” թիվ 1

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: