Օտարինը` օտարին, մերը` մեզ

by

Անցած 15 տարիները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում երաշխավորել պետականությունն ազգային հիմքով զարգացնելու պայմանը: Մտահոգիչ է, մասնավորապես, կրթության բնագավառի վիճակը: Մեր երկրի անցյալով ու ներկայով ապրող ու ապագայով մտահոգ քաղաքացիներ դաստիարակելու փոխարեն կրթահամակարգը պատրաստում է “ամենաքաղաքացի”, մարդ, որը պատրաստ է ամեն պահի լքելու հայրենիքը, ծառայելու օտարին, անգամ` ի վնաս իրեն ծնող ազգի: Պատճառները բազմաթիվ են, սակայն դրանցից ամենակարեւորն ազգային գաղափարախոսության` ազգապահպանման, զարգացման ու հարատեւման ծրագրի բացակայությունն է:

Կրթահամակարգի հեղհեղուկ վիճակը միջազգային կառույցներին հնարավորութ յուն է տալիս իրենց հարմար պահին անհրաժեշտ ծավալի միջամտության դիմել: Մենք դեռ չենք թոթափել խորհրդային լուծը, որի դրսեւորումներից մեկը համատարած երկլեզվությունն է. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ազգային պատկանելությունից, հնարավորություն ունի ողջ կյանքում չգործածել հայերենը` պետական լեզուն, եւ անգամ պետական պաշտոններ զբաղեցնել: Մեր երկրում ամեն քայլափոխի արհամարհվում են ազգային խորհրդանիշերը` հարուցելով օտարի արհամարհանքը մեր` հայերիս նկատմամբ:

Հատկանշական է, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը, որով հայոց լեզուն պետական է հռչակված, անփոփոխե լիներից չէ: Նշանակում է` հիմնական օրենքով ենթադրվում է նաեւ համապատասխան միջամտություն: Սա է նաեւ պատճառը, որ մի քանի ամիս առաջ ՌԴ դեսպանը կոչ արեց վերականգնել ռուսական դպրոցները (իբր, դրանք վերացել են): Հետեւեց “Հայաստանում ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի” նախաձեռնութ յունը քառալեզու ուսուցման անցնելու մասին: Այսպիսով, որոշ ուժեր մտադիր են 98 տոկոսով միատարր ազգային կազմով մեր երկիրը վերածել բազմալեզու, սեփական ինքնությունը չգիտակցող հանրույթի, որի գերնպատակը պարզապես գոյատեւելն է, գաղթելը կամ օտարին ծառայելը:

Հայաստանի Հանրապետության կրթահամակարգը պետք է առաջնորդվի ազգային պետականությունն ամրապնդելու կոչված կայուն ծրագրերով: Միջնակարգ կրթություն ստացած քաղաքացին պարտավոր է տիրապետել հայոց արժեքային համակարգին: Անհրաժեշտ է արմատախիլ անել համատարած երկլեզվությունը, որը բազմալեզվության հիմքն է եւ ազգը բազմամշակութային խառնամբոխի վերածելու ուղին: Սա անարյուն, էժան եղանակով մեր պետականությանը, ազգի գոյությանը վերջ տալու ծրագիր է:

Պահանջում ենք.

ա. Հայաստանի Հանրապետությունում օրինական համարել եւ հարկատուի հաշվին պահպանել եւ զարգացնել միմիայն հայկական կրթօջախները 1,

բ. պետբյուջեից անհրաժեշտ ծավալի միջոցներ հատկացնել բուհական եւ միջին մասնագիտական ուսմանն առնչվող գրականությունը հայերեն թարգմանելու համար,

գ. անհապաղ ձեռնամուխ լինել դպրոցական դասագրքերի բովանդակային փոփոխությանը, դասագրքաստեղծ գործունեության իրավունք վերապահել այն հեղինակներին, ովքեր կգործեն ազգային հստակ չափորոշիչների շրջանակներում,

դ. տարրական դպրոցում ուսուցանումը եւ դաստիարակությունը կազմակերպել միայն ՀՀ պետական լեզվով,

ե. օտար լեզուների ուսումնասիրությու նը ծառայեցնել պետության իրական շահերին` բացառելով համատարած երկլեզվությունը կամ բազմալեզվությունը 2,

զ. բացառել օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների ակնհայտ կամ միջնորդավորված միջամտությու նը կրթության եւ դաստիարակության գործին` վերջինս դիտարկելով որպես ազգային անվտանգության կարեւորագույն գործոն,

է. պետական պաշտոններ զբաղեցնող եւ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթները պետք է լինեն միայն հայերենով: Հիմնովին բացառել պետական լեզվին ու հայոց արժեքային համակարգին չտիրապետո ղներին պաշտոնի նշանակելու հավանականությունը,

ը. Բոլոր գովազդները, ցուցանակները, պիտակները, ծանուցագրերը, այցետոմսե րը եւն, պարտավոր են լինել անպայմանո րեն հայերեն լեզվով, իսկ բազմալեզվութ յան դեպքում՝ հայերենի առաջնայնության նախապայմանով: Բացառել հայատառ օտարալեզվությունն այս ոլորտում:             

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ անունից՝
1. Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ
2. Գեւորգ Հովսեփյան՝ “Նժդեհյան Ցեղակրոն” կուսակցության նախագահ
3. Տիգրան Փաշաբեզյան` “Ուխտ Արարատի” ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկ ների եւ նախկին քաղբանտարկյալների միության խորհրդի անդամ
4. Ներսես Ներսիսյան` “Հանուն Հայրենիքի” հայրենասիրական հ/կ նախագահ
5. Գեւորգ Յազիչյան՝ պատմական գիտությունների թեկնածու
6. Սուրեն Գեղամյան` արեւելագետ, լեզվաքաղաքականության փորձագետ
7. Արմենուհի Մելքոնյան` լրագրող (“Հայաստանի Հանրապետություն” օրաթերթ)

31.01.2007թ. ք. Երեւան

1. Ազգային փոքրամասնություններն առաջնորդվում ենԼեզվի մասինօրենքով:

2. Օտար լեզուների դասավանդումը պետք է իրագործվի այնպես, որ մարզերում ուսումնասիրվողները հնարավորինս տարբերակվեն` բացառելով համատարած երկլեզվությունը կամ բազմալեզվությունը:                   

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ մեր պետական այրերի լեզվիմացության մակարդակին:                                                                                                                                    

“Լուսանցք” Թիվ 1  16 — 23 մարտի, 2007 թ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: