Մանյա այրք

by

* * *
Ո՞վ է տեսել, որ Երուսաղեմում խաչվածին Հայաստանում աստվածացնեն… Ինչու՞ տեսնողները մերժեցին, իսկ չտեսնողները պետք է հավատան… Այդ ի՞նչ □սեր ու փրկություն է□, որ սրով է հաստատվում:
* * *
Չկայացած հրաշքը, որպես չմարսված քաղցր պատառ, մնաց ժամանակի կոկորդին, մնաց լոկ քարոզ ու հույս, դպրոցներում դասավանդվող վարդապետություն, ճարտասանների ու մեկնիչների զբաղմունք, քահանաների ու վարդապետների համաժողովների վեճի առարկա:
* * *
Խաչի հավատը սկիզբն էր շեղման, փախուստն իր առաջին՝ կենդանական սկզբից, երբ հայտնիին ասաց՝ ոչ, երբ ձանձրացավ մարդ լինելուց եւ ցանկացավ աստվածանալ, բայց անկարող էր երկինք բարձրանալ, երկնայինը՝ չիմացածն ու անհասանելին իջեցրեց երկիր, ստիպեց որպես Որդի աշխարհ գալ իր պատկերով, իր պես տառապել ու սիրել, խոստանալ ու ահաբեկել, ցանկանալ ու մերժվել եւ վերջապես խաչվել, այսինքն՝ պարտվել…
* * *
Բայց Հին Հայաստանի ավերակների վրա բարձրացած խաչը երջանկություն չի բերի նրանց, որովհետեւ ծնված է ժխտումից, երկատված է ի բնե, մահվան դատապարտված իր իսկ ծագումով:
* * *
Ինչպե՞ս պատահեց, որ հռոմայեցի զինվորի եւ հրեա ծեր հյուսնի երիտասարդ կնոջ պատահական հանդիպումից, գողունի ու արգելված սիրուց աշխարհ եկած ապօրինածնի հավատը բռնեց աշխարհը… Մի՞ թե իրենց հավատի ընձեռած ազատությունն ավելի նախընտրելի չէ, քան նրանց ամեն ինչ արգելող վարդապետությունը… Վարդապետություն, որ անցյալի մերժմամբ է աշխարհ եկել, հավատ, որ նախորդ հավատամքների ժխտմամբ է չափվում, սեր, որ նախորդների եւ այլոց հանդեպ ատելությամբ է արժեքավորվում:
* * *
Խաչի ուժը՝ թույլի, հալածականի զորություն է, որ առվակի դեմն էլ 300 տարի պատնեշես՝ կծփա ու կալեկոծվի, բայց հենց ամբարտակը քանդես՝ կրկին կբարակի ու աննշմար կդառնա:
* * *
Նրանք (մեր աստվածները-խմբ.” խաչապաշտների աստծո պես չեն երկրպագվում լոկ խոսքերով ու աղոթքով, ուրվականի պես չեն թափառում ջրերում, իրենց որդիներին չեն ուղարկում ծանակվելու շուկաներում ու հրապարակներում, փշե պսակ կրելու եւ խաչվելու: Նրանք կան կամ չկան:
* * *
Երկմտանքը… Աստծո որդու եւ մյուս սրբերի խելահեղ հանդգնությունից է, որ մարդուն զատեցին տիեզերքի ամբողջից, կործանեցին նրա երկրային տունը, բայց եւ անկարող եղան օթեւան տալ երկնքում… Մարդուց առան ունեցածը եւ փոխարենը տվին լոկ սպասում ու հույս: Այսուհետեւ մարդը սպասելու է կործանման եւ հուսալու՝ փրկություն:

Վարդան Գրիգորյան
(պատառիկներ խոհափիլիսոփայական վեպից”

 “Լուսանցք”   Թիվ 10,    18– 24 Մայիսի, 2007 թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: