Ցանկացած բառի եւ այլ բառերի ու բառակապակցությունների անցանկալի գործածության մասին

by

Աշխարհասփյուռ հայության մեջ շատ չնչին տոկոս են կազմում նրանք, ովքեր գիտեն, թե Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը եւ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը իրարից անկախ ու իրարից անտեղյակ (կեցցե ՀՀ-Սփյուռք անգո ­”համագործակցությունը­”…) 2007թ. հռչակել են ­”հայ լեզվի տարի­”։
Մի կողմ թողնելով մեր ոսկեղենիկի ամենվայրկյանական հոշոտումները թե՛ սփյուռքում եւ թե՛ հայոց հայրենիքից քիչ-շատ հայկական մնացած այս տարածքում, անդրադառնանք ժառանգություն մնացած ռուսաբանություններին՝ ՀՀ-ում գործածվող հայերենում (վերջինս հասկանալ առանց չակերտների եւ չակերտներով), որոնք համաճարակի վերածվելուց հետո, թափանցել են արդեն արեւմտահայերենի մեջ եւ այնտեղ էլ ավերներ են գործում։ Այս հիվանդության տարածման եւ համաճարակի վերածման մեջ մեծ մեղք ունեն ՀՀ լրատվամիջոցները, ՀՀ պետական ու ոչ պետական այրերն ու էգերը, ի վերջո՝ մենք բոլորս։
­”Սա­”, ­”դա­”, ­”նա­” բառերի փոխարեն ­”այն­” (ռուսերենի ­” это ­”) բառի գործածումը ուղղակի բռնաբարում է մեր ականջներն ու աչքերը։ Արժանահիշատակ Լեւոն Հախվերդյանը ափերից դուրս էր գալիս աննպատակ ու սխալ ­”այն­”-եր կարդալիս ու լսելիս։ Նա նույնիսկ հոդվածներով հրապարակ եկավ այդ երեւույթի դեմ, բայց ապարդյուն։ ­”Այն­”-ը անարգել շարունակում է իր ավերները հայկական միջավայրում։
Հախվերդյանի չափ, եթե ոչ ավելի, ինձ հոշոտում է ­”ցանկացած­” բառի անցանկալի գործածությունը։ Ռուսերենի ­”ս՚ոՏռ­”-ը փոխանակ թարգմանվելու ­”ամեն­”, ­”որեւէ­”, ­”յուրաքանչյուր­” եւ այլն, ամեն տեղ հայտնվում եւ մնում է անցանկալի ­”ցանկացած­”։ Երեւույթը հասնում է նույնիսկ անհեթեթության։ Օրինակ, լսում ու կարդում ենք ­”ցանկացած հիվանդության դեպքում…­”, ­”ցանկացած ավթովթարի պարագայում…­”, նույնիսկ ­”ցանկացած մահվան դեպքում…­”։ Այսպես գրող-մրոտողներն ու ցաբռտողները երեւի ցանկանում են հիվանդացնել ու մեռցնել հենց հայոց լեզուն։
Մեկ այլ վայրագություն է ռուսերենի ­”տՏսցփՌՑՖրÿ­” բայի ­”ստացվել­” պատճենումը։ Կարդում ենք ու լսում. ­”Փորձում եմ խուսափել խցանումից։ Չի ստացվում­”։ Սիրելիներս, ի՞նչ չի ստացվում։ Հայերենով պետք է ասել՝ ­”չի հաջողվում­”։ Մեկ այլ հոշոտում է ­”ստացվել­” բայի գործածությունը ­”պատահել­”-ի փոխարեն. օրինակ, ­”Ստացվեց այնպես, որ նստեցի նրա կողքին­”։ Պետք է ասել ու գրել՝ ­”Պատահեց այնպես, որ…­”։ Կարելի է նույնիսկ ­”այնպես­”-ը զեղչել։
Հայոց լեզվում եւս մեկ մոլախոտ է ­”խոսք է գնում­” ռուսաբանությունը։ Հայը լինելիական ժողովուրդ է։ Եթե ռուսների կամ այլոց մոտ խոսքը կարող է ­”գնալ­”, ­”գալ­” եւ այլն, հայոց մոտ խոսքը կարող է միայն ­”լինել­”։ Հետեւաբար, պետք է օգտագործել ­”Խոսքը այսինչի մասին է­” ձեւը, եւ ոչ թե ­”խոսքը գնում է այսինչի մասին­”։
Մի այլ արտառոցություն-ավելորդություն է ­”բանը (հարցը, եւ այլն) նրանում է, որ…­” (ռուսերենի ­” дело в том, чт î …­”-ն)։ Հայերեն ճիշտ ձեւն է՝ ­”Բանն այն է, որ…­”։ Ավելի ճիշտ է ընդհանրապես դուրս գցել այս մոլախոտը հայերենից։ Փորձեք այդպես անել եւ կնկատեք, որ ձեր ասելիքի իմաստից ոչինչ է պակասում։
Նույնպիսի ավելորդաբանություններ են եւ հայերենին անհարիր են ­”կայանում է նրանում­”, ­”իրենից ներկայացնում է­”, ­”հանդիսանում է­” եւ նման արտահայտչաձեւերը։ Մի անգամ փորձեք դրանք չգրել ու չարտաբերել, եւ կնկատեք, որ ձեր ասելիքի իմաստից նորից ոչինչ է պակասում։
Ի դեպ, կրկնակի ժխտումն էլ հայերենին հարիր չէ, սակայն չգիտենք ինչու, արդեն այնքան է համատարած դարձել, որ շիտակ խոսողը կամ գրողն է սխալ ընկալվում։ Չի կարելի գործածել ­”ոչ մի բան չի հաջողվում­” արտահայտչաձեւը. ճիշտ ձեւերն են՝ ­”ոչ մի բան է հաջողվում­” կամ, նախընտրաբար, ­”որեւէ բան չի հաջողվում­”։
Մեկ այլ ավելորդություն է կրավորական ձեւերի գործածումը՝ փոխան ուղիղ ձեւերի։ Օրինակ, ­”Թուրքիայի կողմից զավթված…­”։ ­”Թուրքիայի զավթած…­” ձեւը օգտագործելիս իմաստը փոխվո՞ւմ է։ Ամենեւին։ Այդպես նաեւ ավելի կարճ է։
Ի դեպ, հենց ­”օգտագործել­” բայն էլ է գործածվում սխալ իմաստներով։ Այս բարդ բառը կազմված է երկու արմատից՝ ­”օգուտ­” եւ ­”գործ­”։ Հետեւաբար, անհեթեթ է բացասական իմաստ արտահայտող նախադասություններում ­”օգտագործել­”-ի գործածումը։ Օրինակ՝ լսում ենք ու կարդում՝ ­”սառը զենքի օգտագործմամբ սպանեց…­”, ­”թմրեցուցիչի օգտագործումը վնասակար է­”, ­”դաժան ծեծի ենթարկեցին բը-ռունցքների օգտագործմամբ…­”։ Ծիծաղելի է, չէ՞։ Նման պարագաներում պետք է օգտագործել միայն եւ միայն ­”գործածել­”-ը։
Հետեւաբար, եկեք ճիշտ օգտագործենք հայոց լեզուն եւ դեն նետենք այնտեղ ­”հանգրվանած­”, ­”ձվադրած­” ու բազմացող մակաբույծներին՝ ո՛ր լեզվից էլ դրանք թափանցած լինեն մեր սուրբ ու ոսկեղենիկ լեզվի մեջ։
Եկեք ազգովի հայանանք։
Գեւորգ Յազըճյան
Սփյուռքահայ լրագրող,
Պատմական գիտությունների թեկնածու

“Լուսանցք­”  Թիվ 33, 9-15 նոյեմբեր, 2007թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: