Մերձավորարեւելյան թնջուկ. Ճշտենք մեր տեղն ու դերը

by

“Մեծ Մերձավոր Արեւելք­”

­”Մեծ Մերձավոր Արեւելք­” անունը կրող ամերիկյան ծրագիրը բացահայտորեն չի հրապարակվել, սակայն, դրա առանձին հատվածներ ընթացքում (հետո ամբողջապես) հայտնի են դարձել եվրոպական, մերձավորարեւելյան ու աֆրիկյան մի շարք երկրների իշխանություններին, ու տարածաշրջանի ժողովուրդների դժգոհությունն են հարուցել: Այդ ծրագրի մասին խոսվել է ոչ միայն պետությունների իշխանությունների մակարդակով, այլեւ՝ Եվրամիության եւ ­”Մեծ ութնյակի­” գագաթաժողովներում, Արաբական լիգայի ու ՆԱՏՕ-ի համաժողովներում:

Ո՞րն է ­”Մեծ Մերձավոր Արեւելք­” ծրագրի էությունը եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում: Ծրագիրն ընդհանուր գծերով շարադրվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի 2003թ. փետրվարի 26-ի ելույթում: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան վարչակազմը պարբերաբար փորձում է Արեւմուտքի համար անվտանգ դարձնել մահմեդական աշխարհը (նախ եւ առաջ՝ արաբական) եւ վերացնել արմատական ահաբեկչության տնտեսական, սոցիալական ու քաղաքական արմատները: Ուստի փորձում է արաբա-մահմեդական պետություններում այսպես կոչված ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել: Այլ տեղերում՝ իբր ժողովրդավարական երկրներում, դրանք կոչվում են ­”գունավոր հեղափոխություններ­”…

Թվում է, հատկապես արաբական աշխարհի համար սարսափելի ոչինչ չկա, բայց ամերիկյան ծրագրում դիտավորյալ հետին պլան է մղված մերձավորարեւելյան գլխավոր խնդիրը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաեւ չի խոսվում ամերիկա-իսրայելա-թուրքական ռազմավարական դաշինքի մասին:

­”Մեծ Մերձավոր Արեւելք­”-ը ներկայացվում է իբրեւ արաբական աշխարհի ­”արդիականացման­” ծրագիր: Ամերիկացիները տվյալ դեպքում զուգահեռներ են անցկացնում Հելսինկիի 1975թ. համաձայնագրերի հետ, որոնք հանգեցրին խորհրդային դաշինքի երկրների (ԽՍՀՄ եւ սոցճամբար) ­”ազատագրմանը­” եւ ­”ժողովրդավարացմանը­”: Սակայն նրանք մոռանում են, որ մահմեդականների մեծամասնությունը Մերձավոր Արեւելքում ամերիկա-իսրայելական զույգին անվերապահորեն վերագրում է բռնակալի նույն դերը, ինչ կատարում էր ԽՍՀՄ-ը Արեւելյան Եվրոպայում:
Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի եւ Գերմանիայի, վերապահումով է ընդունում ­”Մեծ Մերձավոր Արեւելք­” անգլո-ամերիկյան ծրագիրը եւ առաջարկում է կենտրոնական տեղ հատկացնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, որի լուծումից է հիմնականում կախված տարածաշրջանի խաղաղությունը: Եվրոպայում անգլո-ամերիկյան ծրագրին հավանություն են տալիս միայն Իսպանիան ու Իտալիան:

Անգլո-ամերիկյան ծրագրի մերձավորարեւելյան ներքաղաքական բարեփոխումները նպատակային են ու ապակայունացնում են տարածաշրջանը, իսկ այսպես կոչված ժողովրդավարացման գործընթացներն արդեն հանգեցրել են արեւմտատյաց արմատական վարչակարգերի հաստատմանը՝ ի չիք դարձնելով հակաահաբեկչական պայքարում ԱՄՆ-ի մերձարեւելյան դաշնակիցների իրական ջանքերը:

Այս հակասությունները, ինչպես նաեւ ապակայունացնող իրավիճակի առկայությունը ժամանակին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին ստիպեցին գլխավորել ծրագրի ընդդիմախոսների շարժումը: Նրա դաշնակիցները դարձան Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխան Աբդալլան եւ Հորդանանի Աբդալլան Բ թագավորը: Այս եռյակի հրապարակած համատեղ հայտարարության մեջ նշվում էր. ­”Մենք երբեք չենք ընդունի, որ դրսից ինչ-որ հատուկ ձեւի բարեփոխում պարտադրվի արաբական երկրներին­”:

Ամերիկացիների առաջարկած ծրագիրն անընդունելի է նաեւ Սիրիայի, Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների համար: Ծրագրին առայժմ կողմ են արտահայտվել Քաթարը, Մավրիտանիան, Մարոկկոն, մասամբ՝ նաեւ Լիբիան:

­”Մեծ Մերձավոր Արեւելք­”-ի ծրագիրն ընդգրկում է 23 երկիր՝ Մավրիտանիայից մինչեւ Պակիստան, ներառյալ Թուրքիան եւ Իրանը: Այդ հսկայական տարածքն ունի 600 մլն. բնակչություն՝ մեծ մասամբ մահմեդականներ, որոնց 2/3-ի տարիքը 30 տարեկանից ցածր է: Տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 9,2%-ը, ազգային համախառն արտադրանքի արժեքը կազմում է 1.300 մլրդ. դոլար (համաշխարհայինի 4%-ը):

Հայտնի է, որ տարածաշրջանի ընդերքում են նավթի համաշխարհային պաշարների մեծ մասը եւ գազի պաշարների ավելի քան 50%-ը: Հայտնի է նաեւ, որ միջազգային ահաբեկիչները հավաքագրվում եւ դրամական աջակցություն են ստանում հենց այս տարածաշրջանում: Ամերիկացիները պնդում են, թե աշխարհի տվյալ մասի 23 երկրներից 21-ի (բացի Թուրքիայից եւ Իսրայելից) ժողովրդավարացումը եւ տնտեսական զարգացումը թույլ կտան վերացնել ահաբեկչության վտանգը:

Բայց դե չի ասվում գլխավորը: Անգլո-ամերիկյան համագործակցության իրական նպատակներն են (ժողովրդավարությամբ կամ առանց դրա) տնտեսապես թափանցել այս տարածաշրջան, վերահսկողության տակ առնել տեղական բոլոր վարչակարգերը, նավթի ու գազի վիթխարի պաշարները, ցամաքային, օդային, ծովային ու երկաթուղային բոլոր խաչմերուկները եւ ռազմավարական այլ ենթակառուցվածքներ: Ինչ վերաբերում է տարածաշրջանի ժողովրդավարացմանը, Իրաքի, Իրանի եւ Աֆղանստանի փորձը թույլ չի տալիս լավատեսական կանխատեսումներ անել: Ավելի վաղ՝ 1970-80-ական թթ. ԱՄՆ-ն Հարավային Ամերիկայում ­”կոմունիստների­”, այսինքն՝ ձախ ուժերի դեմ պայքարելիս, անգթորեն ոչնչացրել էր իր տիրապետությանն ընդդիմացած բազմաթիվ մարդկանց, մեծամասամբ՝ ոչ կոմունիստների: Տնտեսական զարգացմանն օժանդակելու պատրվակով ամերիկացիներն ի վերջո արտոնյալ պայմաններ ապահովեցին այդ աշխարհամասում հաստատված իրենց տարաբնույթ ձեռնարկությունների համար…

Իսկ ­”Մեծ Մերձավոր Արեւելք­” ծրագիրը, բացի տնտեսական ու քաղաքական նկատառումներից, ունի նաեւ կրոնական ուղղվածություն, եւ այն ուղղված է ոչ թե իսլամական արմատական ահաբեկչության, այլ բուն իսլամի դեմ: Ծրագրի իրական նպատակն է թուլացնել իսլամը, պառակտել մահմեդական երկրները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ­”հրեա-քրիստոնեական քաղաքակրթության­” համար…

Պարբերաբար շահարկվում է՝ ­”իսլամի աստվածը հավատացյալներից պահանջում է իրենց որդիներին ուղարկել մեռնելու (եւ սպանելու) հանուն իրեն, մինչդեռ քրիստոնեության աստվածն իր որդուն ուղարկեց մեզ համար մեռնելու…­”: Այսպիսով փորձ է արվում միշտ լարվածության մեջ պահել կրոնական հակամարտությունները: Բացի այս, բորբոքվում է շիա եւ սուննի մահմեդականների միջեւ լարվածությունը: Արաբական երկրներում, Իրաքում, Իրանում, Պակիստանում, Աֆղանստանում դրա դրսեւորումներն արդեն առկա են: Եվ ամենակարեւորը՝ ըստ ­”Մեծ Մերձավոր Արեւելք­”-ի, 23 երկրներից 21-ը (բացառությամբ գերզինված Թուրքիայի եւ Իսրայելի) մեկը մյուսի հետեւից զինաթափվելու են, որպեսզի ­”արաբական աշխարհի բարեփոխումների­” ծրագիրը էլ ավելի նպաստի ամերիկա-թուրք-իսրայելական դաշինքի հզորացմանը: Իրաքն ու Լիբիան արդեն իսկ զինաթափված են: Հաջորդ նախատեսված երկրներն են Իրանն ու Սիրիան: Ամենայն հավանականությամբ, Պակիստանը մի քանի տարի հետո այլեւս չի լինի միջուկային տերություն…

Սա նշանակում է, որ այս ծրագրով տարածաշրջանում նախատեսվում է ԱՄՆ-ի գերակայության ամրագրում, ինչպես նաեւ՝ նրա կողմից հատկապես նավթի ու գազի ռազմավարական վիթխարի պաշարների յուրացում: Ուստի, բացի Ռուսաստանից, այս ծրագրին ընդդիմացավ նաեւ Եվրոպան, ու ծրագիրը ­”սառեցվեց­”:

­“Նոր Մերձավոր Արեւելք­”

­”Նոր Մերձավոր Արեւելք­”-ի վերաձեւման հրեա-անգլո-ամերիկյան նախագիծը եկել է փոխարինելու հավանության չարժանացած (բայց դեռեւս չմերժված) ­”Մեծ Մերձավոր Արեւելք­” ծրագրին: Նոր նախագիծը բացի համացանցում տեղադրելուց, հրապարակվել է նաեւ ամերիկյան ­”Զինված ուժեր հանդես­” պարբերականում: Իրականում սա էլ նույն նպատակին ծառայող ծրագիր է՝ որոշակի իրավիճակային սրբագրումներով: ­”Մեծ Մերձավոր Արեւելք­” ծրագրը տարածաշրջանի վերաձեւման ժամանակ մեծ տեղ էր հատկացնում Թուրքիային, սակայն, այս նոր նախագծում Թուրքիան ինքն է հայտնվել զոհի կարգավիճակում: Հին ծրագրում կազմալուծվում էին արաբական աշխարհն ու Իրանը, նաեւ թուլացվում էին այդ երկրների բանակները եւ հակառակ սրան՝ ուժեղացվում էին թուրքական ու իսրայելական զինուժերը: Սակայն, ­”Նոր Մերձավոր Արեւելք­”-ում Թուրքիայի դերը կտրուկ նվազել է, ավելին՝ այդ դերը փոխանցվել է Պատմական Հայաստանի, Իրանի, Սիրիայի ու Իրաքի տարածքների վրա ­”ստեղծված­” Քուրդիստանին: Մեծացել են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները, իսկ աֆրիկյան, արաբական երկրները դուրս են մնացել ծրագրից: Հետաքրքիր է, որ Իսրայելը մնացել է 1967թ. սահմաններում: Սակայն ակնհայտ է, որ այս Քուրդիստանի իրական տերերը Իսրայելն ու ԱՄՆ-ն են լինելու, եւ քրդական տարրը գործածվելու է մյուս երկրների վրա հարձակվելու, ճնշումներ իրականացնելու համար: Սա շատ նման է այն դեպքին, երբ սիոնիստները երիտթուրքերի հետ ստեղծեցին Թուրքիան եւ պանթուրքիզմի գաղափարախոսությունը, ու այն ծառայեցրին Իսրայելի նպատակներին: Այդ ժամանակ էր, որ թուրքական ու քրդական տարրերը գործածվեցին Հայոց ցեղասպանության իրականացման գործում։

Այսօր Թուրքիան կարծես չի ցանկանում ենթարկվել հրեա-անգլո-ամերիկյան դաշինքին (փորձում է լինել առավել ինքնուրույն), եւ նրա մասնատումը դարձել է անհրաժեշտություն այս եռյակի համար: Ներկայացված քարտեզ-նախագծում հստակ երեւում է վերաձեւման ընթացքը: Իրանի մասնատման հաշվին ստեղծվում է մեծ Ադրբեջան, որին կրկին նվիրաբերել են ԼՂՀ-Արցախը եւ արեւելյան հայկական պատմական հողերը: Իսկ հայերիս հանգստացնելու համար մեզ են վերադարձրել Կարսը, Էրզրումն ու Արդահանը՝ չմոռանալով Մասիսները, որպեսզի բավարարվենք ու լռենք այդքանով: Մասնատված ու ձեւափոխված է ամբողջ արաբական աշխարհը, ստեղծվել են նոր պետություններ՝ էթնիկ ու կրոնական պատկանելության հիմքով:

Սա էլ այս նախագծի ­”մեխն­” է՝ տարածաշրջանը բաժանել էթնիկ ու կրոնական խմբերի միջեւ՝ իբր խաղաղ գոյատեւման համար պայման ստեղծելու նպատակով: Բայց հասկանալի է, որ նպատակը մեկն է, դա նույնն է՝ ինչ ­”Մեծ Մերձավոր Արեւելք­”-ի պարագայում էր: Նայելով քարտեզին՝ տեսնում ենք, որ Հայաստանն առանց Արցախի է, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Սիրիան, Աֆղանստանը եւ Պակիստանը մասնատված են, Հորդանանն ու Լիբանանը ընդարձակված են, Իրանը մի կողմից մասնատվել, մյուս կողմից ընդարձակվել է: Նկատելի է, որ այս ծրագրում շահեկան վիճակում են Քուրդիստանն ու Ադրբեջանը: Մերձավորարեւելյան 19 երկիր են ներգրավված այս նախագծում, որի իրականացումից հետո նույն տարածաշրջանում ­”հայտնվում­” են 23 հին ու նոր պետություն: Ծրագիրն արդեն ընթացում է եւ համայն հայությունը, այդ թվում, մեր իշխանությունները պիտի լուրջ վերաբերեն խնդրին: Կամ պիտի դիմակայել տարածաշրջանային մյուս երկրների հետ միասին կամ պիտի բանակցել գերտերությունների հետ ու նախատեսվող Քուրդիստանի փոխարեն առաջ քաշել Միացյալ Հայաստանի վերաստեղծման գաղափարը՝ իհարկե ստանձնելով մի շարք անհրաժեշտ պարտավորություններ տարածաշրջանում: Կամ էլ պիտի նախաձեռնել ­”Կովկասը՝ կովկասցիներին­”, ­”Հայկական լեռնաշխարհը՝ հայերին­” եւ ­”Մերձավոր Արեւելքը՝ տարածաշրջանի բնիկներին­” նախագծերը, որոնցում Հայկական լեռնաշխարհի բնիկ հայերը կարող են ունենալ առանցքային դեր… Իսկ եկվորների հարցը պիտի լուծել պատմական արդարության տեսանկյունից: Այլապես ստացվում է, որ բոլոր նախատեսվող վերաձեւումներում (քարտեզների) մշտապես առկա է երբեւէ գոյություն չունեցած ­”Քուրդիստան­”-ը, սակայն գրեթե միշտ (կան բացառություններ) անտեսվում է Հայաստանը, որի տարածքներին էլ փորձում են հանիրավի տեր դարձնել միջագետքյան քրդերին, ովքեր նույնիսկ արյունակից եզդիներին են արդեն անխնա կոտորում՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Հայաստանը՝ մերձավորարեւելյան վերաձեւումներում

Նյու-Յորքում գտնվող ­”ՄԱԿ-ի ուսումնասիրությունների ֆորում, աշխարհի վերաքարտեզավորման ծրագիր­” անկախ հրատարակչական կենտրոնը վաղուց լույս է ընծայել մի չափազանց հետաքրքրական գիրք, որտեղ փորձ է արվում վերանայելու ներկա աշխարհի 191 երկրների եւ 74 տարածքների սահմանները: Գիրքը կոչվում է. ­”Աշխարհն այնպիսին, ինչպիսին պետք է լինի: Ուղղելով պատմության սխալները­”: Հեղինակը Հնդկաստանի հարավում (Կերալայի մոտակայքում) ծնված քրիստոնյա հռչակավոր գիտնական Ջորջ Թոմաս Կուրիանն է, որը հանրագիտարանների միջազգային ընկերության նախագահն է եւ 19 հանրագիտարանների ու 20-ից ավելի տեղեկատու գրքերի գլխավոր խմբագիրը: ­”Աշխարհում չափազանց շատ երկրներ կան եւ դրանց կեսից ավելին ապօրինի են­”, — նման բավական համարձակ նախադասությամբ է սկսում նա իր շարադրանքը, ընդգծելով, որ աշխարհի վերաքարտեզագրման իր տարբերակը հիմնված է ազգային, տրամաբանական եւ պատմական գործոնների վրա: Ըստ նրա, իդեալական նոր քարտեզի վրա պետք է լինեն 101 երկրներ, որոնցից 17-ը՝ նորակազմ, իսկ 2-ը՝ կղզի կոնֆեդերացիաներ: Ուսումնասիրության մեջ գլխավոր փոփոխություններն են. Արաբիայի Հանրապետության ստեղծումը (բոլոր սուլթաններին, շեյխերին եւ թագավորներին նա վերացնում է՝ ամրապնդելով Արաբական թերակղզու բոլոր երկրների կապը), Հունաստանի եւ Հայաստանի ընդարձակումը՝ ի հաշիվ 500 տարիների ընթացքում Թուրքիայի հափշտակած տարածքների: Բառեր չխնայելով՝ հեղինակը թուրքերին համարում է ­”վամպիր­” (արնախում), որն ավելի քան 700 տարի շարունակ հետեւողականորեն ծծել է ուրիշ ազգությունների եւ ցեղերի արյունը: ­”Թուրքիայի տարածքի ամեն մի թիզը գողացած է ուրիշներից­”, — գրում է Կուրիանը՝ ավելացնելով, որ հետեւյալ ազգերը տուժել են թուրքերի կոտորածներից եւ հափշտակություններից. հայերը, քրդերը, սիրիացիները, հույները, ալբանացիները, բուլղարացիները, կիպրացիները, մալթացիները, ռումինացիները, մակեդոնացիները, սերբերը, բոսնիացիները, կրետեցիները, վրացիները եւ հունգարացիները, որոնցից ամեն մեկն էլ քաղաքակրթության առումով բարձր է թուրքերից: Հեղինակը թուրքերին է վերագրում պատմության ամենաբարբարոս եւ ամենաանմարդկային ցեղասպանությունները՝ ներառյալ 1,5 մլն. հայերի, Անատոլիայում միլիոնավոր հույների եւ 1973թ. հազարավոր կիպրացիների կոտորածները: ­”Աշխարհի իդեալական քարտեզ­”-ում արեւելյան Թուրքիան վերադարձվում է Հայաստանին, հարավայինը՝ քրդերին, իսկ Անատոլիան եւ եվրոպական Թուրքիան (ներառյալ Ստամբուլը)՝ Հունաստանին: Հայաստանի մեջ է մտնում նաեւ Արցախ-Լեռնային Ղարաբաղը՝ ներառյալ Քարվաճառ-Քելբաջարը: Նախիջեւանի հարցում հեղինակը համարում է, որ ­”Հայաստանի հետ տարաձայնությունները դեռ մնում են­”: Նոր պետությունների թվում նա նշում է Քուրդիստանը, Տիբեթը, 8 նոր պետություններ Աֆրիկայում, Իսթ Ինդիզ Հանրապետությունը (Ինդոնեզիայի մի մասի ներառությամբ), Կենտրոնական Ամերիկայի Հանրապետությունը (Կենտրոնական Ամերիկայի բոլոր երկրների մասնակցությամբ) եւ Կարիբյան դաշնությունը (ներառյալ բոլոր կղզիները՝ բացի Կուբայից): Ճապոնիային նա համարում է ամեն առումով ­”իդեալական երկիր­”, Վիետնամին՝ ­”իսկական հերոսական եւ վավերական­”, իսկ ԱՄՆ-ին՝ ­”հսկա մի երկիր, որին գաճաճներն են առաջնորդում­”: Նա նաեւ կանխատեսում է, որ Ռուսաստանը դարձյալ գերհզոր երկիր կդառնա առաջիկա 100 տարիների ընթացքում: Մի լրագրողի հետ հեռախոսազրույցում հեղինակը նշել էր, որ նպատակը եղել է ­”լույս աշխարհ բերել ազգերի պատմության մեջ մինչեւ այժմ չընդունված նոր տարրեր, որոնք ցարդ աննշմարելի են եղել­”:

Արամ Ավետյան

Հ.Գ. — 1 — ­”ՄԱԿ-ի ուսումնասիրությունների ֆորում­” կենտրոնը բաղկացած է 50 անդամներից, որոնք իրենք են ֆինանսավորում իրենց հրատարակությունները: Նմանատիպ նախագծեր էլի կան եւ պետք է աչալուրջ լինել ու նաեւ նախաձեռնող…

Հ.Գ. — 2 — Հիշյալ գրքի աշխարհի վերաձեւավորված քարտեզում Հայաստանը գծագրված է 551-653թթ. սահմաններով (որում Հայաստանը նաեւ սեւծովյան սահմաններ ունի): Սա որոշակի տարակուսանք է առաջացնում՝ իսկ ինչու՞ է հատկապես այդ տարիների քարտեզը կարեւորվել… Իհարկե, մենք շնորհակալ ենք հեղինակին՝ մեր հանդեպ ցուցաբերած ճշմարիտ վերաբերմունքի համար, սակայն, այդ ճշմարտությունը դեռեւս մասնակի է եւ լուրջ սրբագրման կարիք ունի: Հայտնի է, որ թուրքերը մեծ վայնասուն են բարձրացրել այդ գրքի առումով եւ՝ ոչ միայն նրանք:
Մենք պետք է լրջորեն խորհենք մեր պատմական հողերը վերատիրելու մասին, քանզի, թուրքերից ու քրդերից բացի, նման նկրտումներ ունեն նաեւ հրեաները:
Անցյալ տարի թուրքական ­”Միլիեթ­”-ը ահազանգել է ­”Մեծ Իսրայել­” նախագծի առիթով, որում ­”գետից գետ Իսրայելի­” տեսլականն է տրված՝ մերձավորարեւելյան երկրների ու հայկական պատմական հողերի հաշվին՝ մինչեւ Տիգրիս եւ Եփրատ գետերի ակունքները: Ահազանգողը՝ հայտնի պետական գործիչ Բյուլենթ Էջեւիթի կինը՝ Ռահշան Էջեւիթը նշում էր, որ. ­”Հարավարեւելյան Անատոլիայում խրտնեցնող չափերի է հասել հողամասերի վաճառքը օտարերկրացիներին: Այն, ինչ Եվրոպային չի հաջողվել 1-ին համաշխարհային պատերազմից հետո, ներկայումս հաջողվում է դոլարների եւ եվրոների միջոցով: Նա նշել էր. ­”Անատոլիայի հարավարեւելյան շրջաններն Իսրայելի համար Եհովայի ավետած Միջագետքի հողերն են: (Հրեաները) ­”Մեծ Իսրայել­” նախագծի համապատասխան տարածքներ են գնում այդ շրջաններում՝ քողարկելով իրենց ազգային ինքնությունը: Հարավարեւելյան Անատոլիան կարող է երկրորդ Պաղեստինը դառնալ­”: Եթե հիշենք նաեւ, որ ժամանակին արծարծվում էր, թե՝ ­”Իսրայելի մեջ կան պրոֆեսորի գիտական աստիճանի հասած մարդիկ, որոնք փորձում են ապացուցել, որ Արցախ-Ղարաբաղը հրեական հող է. ըստ նրանց՝ Մովսեսի առաջնորդությամբ հրեաները 40 տարի ոչ թե Սինայի անապատի մեջ են թափառել, այլ՝ Ղարաբաղի լեռների վրա…­” տեսակետը, ինչն ասված եւ գործածված է 1985թ. Իսրայելի վարչապետ Մանահիմ Բեգինի կողմից, ապա ակնհայտ է, որ եթե մե՛նք չենք տեր կանգնում մեր պատմական տարածքներին, ուրեմն օտարը սիրով որդեգրվում է մեր հայրենիքին։

“Լուսանցք” Թիվ 34, 16-22 նոյեմբեր, 2007թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: