Հոգի եւ Ոգի

by

1. Կյանքի, Մահի, Հոգու, Ոգու մասին խոսելն անիմաստ է առանց իմանալու դրանց խորհուրդները, քանզի այդ խորհուրդները խստորեն կապված են իրար հետ եւ պայմանավորված են իրարով:

2. Չիմանալով դրանց խորհուրդները՝ անորոշ, վերացական դատողություններ ենք անում դրանց մասին, ինչ-որ իմաստներ ենք հորինում եւ անհեթեթ, անբնական պատկերացումներ ենք կազմում Կյանքի, Մահի, Հոգու, Ոգու մասին:

3. Ոչ մի գիտություն, ոչ մի գաղափարախոսություն կամ կրոն ի վիճակի չէ բացահայտելու այդ խորհուրդների էությունն ու դրանց փոխկապակցվածությունը: Միայն ու միայն Աստվածաշունչ Հայոց Լեզուն է իր մեջ արտահայտում այդ խորհուրդների էությունը: Միայն Աստվածաշունչ Հայոց Լեզվի մեջ կարող ենք ճանաչել այդ խորհուրդներն ու դրանց փոխկապակցվածությունը:

4. Կյանք (Գյանք) խորհուրդը կազմված է Գ (արտահայտություն) հունչարմատով, Ան (ծնունդ) բառարմատով եւ Ք — հոգնակիակերտ մասնիկով եւ նշանակում է Ծնունդի արտահայտություն: Հոգնակիակերտ Ք — մասնիկը ցույց է տալիս, որ Կյանքը հոգնակի է, ուստի եւ հաստատում է, որ մարդու Կյանքը բազմաթիվ է: Այսինքն՝ մարդ բազմաթիվ անգամ է ապրում որպես ծնունդի արտահայտություն, բազմաթիվ անգամ է ծնվում: Կյանքի եզակին Գէնն է՝ Գ — էն (ան):

5. ՄԱՀ խորհուրդը կազմված է Մ (ամփոփում) հունչարմատով եւ ԱՀ (զորություն) բառարմատով եւ նշանակում է Ամփոփված զորություն: Իսկ դա արդեն հաստատում է, որ Մահը ոչնչացում չէ, վերացում չէ: Մահը զորության որոշակի ամփոփում է: Հենց այդ ամփոփված զորությունն է, որ բազմաթիվ ծնունդների միջոցով բազմաթիվ անգամ մտնում է Կյանքի մեջ որպես ծնունդի արտահայտություն:

6. Այդ ի՞նչն է իր զորությամբ ամփոփվում Մահի մեջ եւ ի՞նչն է, որ որպես ծնունդի արտահայտություն հաստատվում է Կյանքի մեջ: Այդ ինչը իմանալու համար պետք է ճանաչենք Ոգի եւ Հոգի խորհուրդները:

7. ՈԳԻ (Վ — ՕԳ/ԱԳ/ — Ի) խորհուրդը կազմված է Վ (բացարձակ) հունչարմատով եւ ԱԳ (հուր) բառարմատով եւ նշանակում է Բացարձակ (տեսակային կամ անհատական) հուրի ամբողջություն:
8. ՀՈԳԻ խորհուրդը կազմված է Հ (հաստատում) հունչարմատով եւ ԱԳ (հուր) բառարմատով եւ նշանակում է տեսակային կամ անհատական հուրի հաստատված ամբողջություն, այսինքն՝ նյութականացված հուր:

9. Այսպիսով՝ եւ՛ Ոգու, եւ՛ Հոգու մեջ առկա է հուրը: Պարզապես Ոգու մեջ աննյութ հուրն է, իսկ Հոգու մեջ՝ նյութականացված հուրը: Եվ Ոգին համապատասխանում է Մահին, իսկ Հոգին՝ Կյանքին:

10. Ոգին վերացական ինչ-որ բան չէ: Ոգին որոշակի որակական ամբողջություն է եւ իր մեջ ունի բնական չորս տարրերի՝ Հողի, Ջրի, Օդի, Հուրի համակցություն, իր Տեսակին հատուկ հարաբերակցությամբ: Հողի եւ Ջրի տարրերը Ոգու նյութական որակներն են, իսկ Օդի եւ Հուրի տարրերը՝ զգացական որակները:

11. Ըստ այդմ, Ոգին ունի իր անհատական որակական հատկությունները՝ ուժականություն, զգացողություն, ջերմություն, միտք, կերպ, ձեւ… Եվ այդ բնական հատկությունները որակապես նույնն են եւ Կյանքի Հոգու մեջ, եւ Մահի Ոգու մեջ: Նրանք որակապես չեն փոխվում:

12. Ոգին եւ Հոգին ունեն նաեւ նույն ձեւը: Եվ քանի որ ունեն ձեւ, նշանակում է՝ ունեն մարմին: Ոգին եւ Հոգին ունեն նույն մարմինը: Պարզապես այդ մարմինը ունենում է տարբեր վիճակներ: Ոգու մարմինը հրե՝ էներգետիկ վիճակում է, իսկ Հոգու մարմինը՝ նյութականացված:

13. Ոգին ապրում է իր էներգետիկ մարմնով: Որպես ծնունդի արտահայտություն, այդ էներգետիկ մարմինը խտանում է, ստանում է նյութական վիճակ եւ Ոգին վերափոխվում է Հոգու: Մահից հետո մարմինը փոխում է իր վիճակը՝ ազատվում է նյութական մասից, եւ Ոգին շարունակում է ապրել իր էներգետիկ մարմնով:

14. Ըստ այդմ, երբեք Հոգին չի անջատվում մարմնից. նա չի կարող անջատվել իր մարմնից: Իրականում Հոգուց անջատվում է նրա մարմնի նյութական մասը: Եվ արդեն որպես Ոգի շարունակում է ապրել իր էներգետիկ մարմնով:

15. Փաստորեն, մարդու բացարձակ մարմինը — դա Ոգու էներգետիկ մարմինն է: Իսկ նյութական մարմինը նրա էներգետիկ մարմնի նյութական խտացումն է լոկ: Եվ երբ այրում ենք մարդու մարմինը, նրանից մնում է միայն մի բուռ մոխիր: Դա է նրա մարմնի նյութական մասը:

16. Մահացած մարդու Ոգին պետք է ազատվի իր մարմնի նյութական մասից, որպեսզի շարունակի ապրել իր էներգետիկ մարմնով: Եվ քանի դեռ նա չի ազատվել իր մարմնի նյութական մասից, շարունակում է մնալ այդ մարմնով եւ չի կարող լիարժեք ապրել:

17. Երբ մարմնի նյութական մասը փտում է կամ այրվում, այն ժամանակ Ոգին ազատվում է նյութից եւ շարունակում է ապրել իր մարմնի էներգետիկ վիճակով:

18. Ըստ այդմ, Ոգու զարգացման հաջորդ պարբերությունն սկսվում է ոչ թե մարդու մահանալու պահից, այլ այն պահից, երբ Ոգին ազատվում է իր նյութական մասից եւ ներկայանում է իր էներգետիկ մարմնով:

19. Մահացած մարդը՝ Ոգին, պահպանում է իր բոլոր որակական հատկությունները, ամփոփված էներգետիկ մարմնի մեջ: Նա շարունակում է ապրել մեր կողքին: Պարզապես մենք չենք կարող տեսնել նրա էներգետիկ մարմինը: Բայց նա տեսնում է մեզ, լսում է մեզ, հարաբերվում է մեզ հետ, եթե մենք զգում ենք նրան: Այս դեպքում հաճախ նա կարող է երեւալ մեզ երազում:

20. Եվ օրինաչափորեն Ոգին սկսում է զարգանալ՝ նախապատրաստվելով ծնունդի նոր արտահայտությամբ հաջորդ Կյանքի մեջ մտնելու համար: Նրա էներգետիկ մարմինը սկսում է խտանալ: Ըստ որում, Հոգու եւ Ոգու զարգացումները ունեն իրար հակառակ բնույթ:

21. Որպես Հոգի, մարդն իր զարգացումը սկսում է հյուլեաչափից եւ աճում է, աճում է մինչեւ մահը: Ոգու մարմինը համապատասխանում է մահացած մարդու մարմնի չափերին: Այնուհետեւ խտանալով, նրա էներգետիկ մարմինը սկսում է փոքրանալ. այն անչափ փոքրանում է, ապա անցնում է ապագա հոր մեջ, այնտեղ արդեն հասնում է նյութական խտացված հյուլեաչափի եւ ապա հոր սերմի ձեւով փոխանցվում է մորը…

22. Ի դեպ, Հողածինների մոտ, որոնց մեջ Հողի բացասական էներգիան է գերիշխում, Ոգին նյութական մասից ազատվում է փտումի միջոցով բացասական էներգետիկ դաշտում՝ հողի մեջ: Այդ ընթացքում Ոգու էներգետիկ մարմինը սնվում է բացասական էներգիայով, լինում է առողջ եւ ուժեղ:
23. Հրածին Արիների մոտ, որոնց մեջ գերիշխում է դրական էներգիան, Ոգին իր մարմնի նյութական մասից ազատվում է այրումի միջոցով: Կրակի դրական էներգիան շատ արագ ազատում է Ոգին նյութական մասից եւ նրա էներգետիկ մարմինը սնում է դրական էներգիայով, որի շնորիվ Ոգին լինում է առողջ եւ ուժեղ:

24. Ահա թե ինչու մահացած Հողածնին անհրաժեշտ է թաղել հողի մեջ, իսկ մահացած Հրածին Արիին անհրաժեշտ է այրել: Արին, որ Հուր է, պիտի Հուր դառնա:

Հատված ­”Ուխտագիրք Արորդյաց­”-ից

“Լուսանցք” Թիվ 34, 16-22 նոյեմբեր, 2007թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: