Ազդեցության գործակալներ

by

Երկրները ներսից քայքայողները

Ազգերի ու պետությունների միջեւ գաղտնի պատերազմի ու ներքաղաքական խարդավանքների փորձված ու արդյունավետ միջոց է հակառակորդի կառավարման ու հանրային տարաբնույթ համակարգերում անարդյունավետ ու բնականոնությունը խաթարող տեխնոլոգիաներ ներդնելը: Այսինքն՝ ապատեղեկատվությամբ սխալ ու ապակայունացնող խորհուրդներ տալը եւ այդպիսով յուրաքանչյուր բարեփոխում դեպի փակուղի տանելը: Այս ­”հնարքը­” գործադրվեց նաեւ ­”անհողդողդ­” ԽՍՀՄ-ը փլուզելիս: Այժմ, իհարկե, շատերին է հասու, թե ինչ ծրագիր գործածվեց եւ ինչ հետեւողականորեն քանդեցին երբեմնի հզոր կայսրությունը:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության (ԱԱ) 20/1 ղեկավար հրահանգում (դիրեկտիվ), որը 1948թ. օգոստոսի 18-ին հաստատել է նախագահ Հ. Տրումենը, ասվում էր. ­”Պետք է արմատապես փոխել Ռուսաստանի ներկայիս կառավարության արտաքին քաղաքականության տեսությունն ու գործնականում դրա կիրառումը­”: Թե ինչպես պետք է դա արվեր, ­”բացատրվում է­” Տրումենի հաստատած մեկ այլ՝ 1950թ. ապրիլի 7-ի ԱԱ 68-րդ ղեկավար հրահանգում. ­”Մենք պետք է անթաքույց հոգեբանական պատերազմ վարենք Ռուսաստանի դեմ: Մեր արժեքները տարածելուց զատ մեր քաղաքականությունն ու ջանքերը պետք է ուղղված լինեն խորհրդային համակարգում արմատական փոփոխություններ առաջացնելուն: Ակնհայտ է, որ դա շատ ավելի էժան եւ արդյունավետ կլինի, եթե կատարվի հենց խորհրդային հասարակության մեջ եղած ներքին ուժերի միջոցով­”:

Ի՞նչ ­”ներքին ուժերի­” մասին է խոսքը: Իհարկե այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությունը նպատակաուղղում են պետության (տվյալ դեպքում` ԽՍՀՄ-ի) սոցիալ-քաղաքական համակարգը կործանելուն: Բնականաբար, այդ անելու համար նրանք պետք է ունենան համապատասխան պաշտոն, քաղաքական-հասարակական դիրք, իշխանական, տնտեսական, մշակութային կամ այլ լծակներ:

Այսպիսի մի միտք էլ ժամանակին արտահայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ալեն Դալեսը՝ 1945թ. ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրած ելույթում, ինչն առ այսօր էլ հետաքրքրական ու այժմեական է. ­”… Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ յուրաքանչյուր անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…­”:

Սա իհարկե ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն, այժմ էլ այն կիրառելի է՝ յուրաքանչյուր երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք հիմա մեր երկրում, մեր իրականությունում, եւ առհասարակ…

Հատուկ ծառայությունների տերմինաբանությամբ, այն մարդը, ով իր ծառայական բարձր դիրքը գործածում է ի շահ ուրիշ պետության (կամ ազգի), կոչվում է ­”ազդեցության գործակալ­”: Ազդեցության գործակալը կարող է լինել, օրինակ, պետության կամ քաղաքական կուսակցության ղեկավար, պաշտոնյա, ԱԺ պատգամավոր, ԶԼՄ-ի ղեկավար, գիտության կամ մշակույթի գործիչ, գործարար եւ այլն:

2-րդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն ձեռնամուխ է լինում ԽՍՀՄ-ում ազդեցության գործակալներ ունենալու ծրագրի իրականացմանը: Ինչպես վերը նշեցինք, ծրագիրն անձամբ մշակել էր ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսը: Ինչպես ցույց տվեց պատմությունը, այդ ծրագրի դրույթներն անփոփոխ մնացին ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, իսկ հիմա գործածվում են այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Եթե մեկ անգամ եւս վերընթերցենք Ա. Դալեսի ելույթից մեջբերումը, որեւէ հարց այլեւս չի առաջանա, թե ինչու են միջակությունն ու անբարոյականությունը, ապազգային դրսեւորումները գլուխ բարձրացրել մեզանում…

Ստալինի մահից հետո՝ 1953թ. մարտի 6-ին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Ֆ. Դալեսի՝ ամերիկյան դեսպանատներին ու դիվանագիտական առաքելություններին ուղարկած շրջաբերականում ընդգծվում էր. ­”Մեր գլխավոր նպատակը մնում է նոր ռեժիմի նկատմամբ կասկած, անվստահություն ու շփոթություն սերմանելը ոչ միայն ԽՍՀՄ-ի եւ արբանյակ-երկրների կառավարող շրջանակներում ու ժողովուրդների մեջ, այլեւ ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս գործող կոմունիստական կուսակցությունների շարքերում­”:

ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանի հանձնարարությամբ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր պատմաբան Ռ. Փայփսի մշակած ԱՄՆ-ի նոր հայեցակարգը նախորդներից էապես չէր տարբերվում: Ամերիկացի քաղաքագետ Պ. Շվեյցերը գրում է, որ ­”հայեցակարգում հստակորեն ձեւակերպված էր, որ մեր հերթական խնդիրը ոչ թե ԽՍՀՄ-ի հետ համագոյակցելն է, այլ՝ խորհրդային համակարգը փոխելը­”:
ԱՄՆ նախագահ ավագ Ջ. Բուշի վարչակազմի պատվերով մշակված ­”Ազատագրում­” եւ ­”Տեղեկատվական պատերազմ­” հայեցակարգերը եւս բացահայտորեն հետապնդում էին ԽՍՀՄ-ն ­”ապամոնտաժելու­”, ներսից թուլացնելու եւ այժմ էլ ­”Ռուսաստանը մասնատելու­” նպատակը:

Ներազգային խափանարարները

ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) իրապես տեղյակ էր այդ ծրագրերին: Մեջբերենք մի հատված ­”Խորհրդային քաղաքացիներից ազդեցության գործակալներ հավաքագրելու՝ ԿՀՎ-ի ծրագրերի մասին­” զեկույցից, որը ԽՍՀՄ-ի ղեկավարությանն էր ներկայացրել ՊԱԿ-ը:

­”Ըստ հավաստի տվյալների, վերջին ժամանակներս ԿՀՎ-ն ԽՍՀՄ-ի հետագա զարգացման ուղիների վերաբերյալ իր մասնագետների կանխատեսումների հիման վրա մշակում է թշնամական գործունեությունն ակտիվացնելու ծրագրեր, որոնք ուղղված են խորհրդային հասարակությունը քայքայելուն ու սոցիալիստական տնտեսությունը կազմալուծելուն: Այդ նպատակով ամերիկյան հետախուզությունը խնդիր է դնում խորհրդային քաղաքացիներից հավաքագրել ազդեցության գործակալներ, կազմակերպել նրանց ուսուցումն ու հետագայում առաջ քաշել նրանց ԽՍՀՄ-ի քաղաքական, տնտեսական եւ գիտական կառավարման ոլորտներում: ԿՀՎ-ն մշակել է ազդեցության գործակալների անհատական պատրաստության ծրագիր, որով նախատեսվում է լրտեսական գործունեության համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերում, ինչպես նաեւ՝ նրանց քաղաքական ու գաղափարախոսական մշակում: Ամերիկյան հետախուզության ղեկավարությունը ծրագրում է հետեւողականորեն ու նպատակասլաց ձեւով, առանց միջոցներ խնայելու գտնել մարդկանց, ովքեր իրենց անձնական հատկանիշներով հեռանկարում կարող են զբաղեցնել վարչական պաշտոններ կառավարման ապարատում: Առանձին գործակալների գործունեությունը, որով կյանքի է կոչվելու ժողտնտեսության մեջ նենգադուլի (սաբոտաժի) եւ ղեկավար հրահանգների աղավաղման քաղաքականությունը, համակարգվելու եւ ուղղորդվելու է մի կենտրոնից: ԿՀՎ-ի մտահղացմամբ, ազդեցության գործակալների նպատակաուղղված գործունեությունը նպաստելու է ԽՍՀՄ-ում ներքաղաքական բնույթի որոշակի դժվարությունների առաջացմանը, կասեցնելու է մեր տնտեսության զարգացումը, գիտական որոնումները տանելու է փակուղի­” (­”Խորհրդային Ռուսաստան­”, 03.03.1993թ.):
ԽՍՀՄ ղեկավարությունը (անձամբ Մ. Գորբաչովը) ­”անտեսում­” են խորհրդային հատուկ ծառայությունների բազմաթիվ ահազանգերը, ինչը վկայում է, որ ազդեցության գործակալներ կային ԽՍՀՄ ղեկավարության ամենաբարձր օղակում: Մ.Գորբաչովն էր հենց ամենաառաջին ազդեցության գործակալը, ով հիմք դրեց ԽՍՀՄ փլուզմանը մի կողմից ու երկու Գերմանիաների միավորմանը՝ մյուս կողմից: Եվ այսօր նա վայելում է կյանքն Արեւմուտքում: ԽՍՀՄ-ի քայքայմանը նախորդեց ­”լճացման­”, տնտեսության զարգացման ռիթմի թուլացման, կուսակցական ­”նոմենկլատուրայի­” եւ պետական ­”չինովնիկների­” մեծ չափերի հասնող կաշառակերության ու այլասերման ժամանակաշրջանը:

Վերջինս իր բոլոր բնութագրերով կասկածելիորեն համահունչ է ամերիկյան հետախուզության նպատակներին: Ուստի բավարար հիմքեր կան պնդելու, որ ԽՍՀՄ-ի կործանումը ­”սառը­” պատերազմում պարտվելու հետեւանք է, եւ որ այն ոչ թե փլուզվեց, այլ՝ փլուզեցին: Մենք հատկապես դրա ականատեսն էինք՝ 1988թ. սկսած: Ազդեցության գործակալները ­”սոցիալական պայթյուն­”-ի չհասնելով, ներդրեցին ­”էթնիկ պայթյուն­”-ը եւ հասան հաջողության, քանզի այն ամենացավոտ խնդիրն էր նախկին ԽՍՀՄ տարածքում: Գրեթե բոլոր ազգերը հիմնախնդիրներ ունեին: Եվ հատկապես հայերիս համար դա ցավոտ թեմա էր… Բոլորս կհիշենք, թե ինչպես էին մեզ ­”տոգորում­” Գալինա Ստարավոյտովան ու Անդրեյ Սախարովը, նման մի զույգ կամ եռյակ ազդեցության գործակալներ էլ ­”տոգորում­” էին ադրբեջանցիներին: Նպատակը ԽՍՀՄ-ը մասնատելն էր, սակայն, մեր համառությամբ մենք հասանք ավելիին՝ բացի անկախություն ձեռքբերելուց, ազատագրեցինք նաեւ Արցախն ու այլ հայկական տարածքներ: Ամեն դեպքում մենք կարողացանք շահող դուրս գալ այս ­”խաղ­”-ից, որքան էլ ջանացին մեզ խանգարել…

Ինչեւէ, վերադառնանք մեր թեմային:

Որոշ ազդեցության գործակալների անուններ

Ռուս հայտնի հետազոտող Օլեգ Պլատոնովը ­”Ռուսաստանը մասոնների տիրապետության տակ­” գրքում (Մոսկվա, 2000թ.) բերում է ազդեցության գործակալների, մասոնական օթյակների եւ այլ կազմակերպությունների անդամների մի ցուցակ՝ կազմված բաց եւ փակ աղբյուրների հիման վրա: Ցուցակում ընդգրկված են քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, գիտնականներ, արվեստագետներ եւ խոշոր այլ մտավորականներ, ովքեր անմիջականորեն նպաստել են ԽՍՀՄ-ի փլուզմանն ու այսօր էլ նրանցից շատերը շարունակում են իրենց ուժերն ի սպաս դնել Ռուսաստանում մասոնական կամ գործակալական նպատակներն իրականացնելուն:

Ահա նրանցից մի քանիսի անունները.

Քաղաքական գործիչներ

Աբել Աղանբեկյան — եղել է Մ. Գորբաչովի խորհրդականը:

Ալեքսանդր Բովին — լրագրող, քաղաքական մեկնաբան, եղել է ՌԴ դեսպանն Իսրայելում:

Պավել Բունիչ — տնտեսագետ, ­”Արծվի օրդեն­” մասոնական օթյակի անդամ:

Գենադի Բուրբուլիս — նախկին պետքարտուղար, Բ. Ելցինի համակիրներից, ­”Մալթայական օրդենի­” անդամ:

Անատոլի Սոբչակ — իրավաբան, մասոնական ­”Ռոտարի­” եւ ­”Մագիստերիում­” ակումբների անդամ, եղել է Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետ, Վ. Պուտինի մերձավորներից էր:

Գալինա Ստարովոյտովա — եղել է Ելցինի խորհրդականը ազգային հարցերով, Պետդումայի պատգամավոր էր:

Գեորգի Շահնազարով — քաղաքագետ, Մ. Գորբաչովի օգնականը, նրա հիմնադրամի ղեկավար:

Ալեքսանդր Յակովլեւ — կուսակցական քարոզիչ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ­”Մագիստերիում­” ակումբի անդամ, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ 1950-ական թթ. վերջից:

Ռոման Աբրամովիչ — ­”Սիբնավթ­” ընկերության ղեկավար: Համաշխարհային տնտեսական ֆորումի խորհրդատու է, Ելցինի մերձավորը:

Նիկոլայ Աքսյոնենկո — ՌԴ հաղորդակցության ուղիների նախարար (1997թ.):

Վադիմ Բակատին — ԽՍՀՄ ՆԳ նախարար, ՊԱԿ-ի նախագահ (1991-1992թթ.) ԿՀՎ-ին է հանձնել մի շարք գաղտնի փաստաթղթեր:

Բորիս Բերեզովսկի — ­”Մալթայական օրդենի­” եւ մասոնական այլ կազմակերպությունների անդամ, ՌԴ անվտանգության նախագահի տեղակալ (1997թ.): Եղել է ԱՊՀ կոորդինատոր, այժմ հետախուզման մեջ է, թաքնվում է Մեծ Բրիտանիայում:

Եգոր Գայդար — եղել է ՌԴ վարչապետի պաշտոնակատար, ­”Պրավդա­” թերթի եւ ­”Կոմունիստ­” ամսագրի թղթակից:

Միխայիլ Գորբաչով — ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, ­”Համաշխարհային ֆորում­” եւ ­”Եռակողմ հանձնաժողով­” կազմակերպությունների անդամ:

Բորիս Ելցին — ՌԴ առաջին նախագահ, ­”Մալթայական օրդենի­” կոմանդոր (1991թ.), համագործակցում էր ­”Եռակողմ հանձնաժողովի­”, Բիլդերբերգյան ակումբի հետ:

Սերգեյ Կարագանով — Ելցինի խորհրդական, ­”Մեծ Եվրոպա­” մասոնական օթյակի անդամ:
Սերգեյ Կիրիենկո (Իսրայիտել) — ՌԴ վարչապետ (1998 թ.), ­”սայենթոլոգիա­” աղանդի հետեւորդ, Վ. Պուտինի մերձավորներից:

Ալեքսանդր Լեբեդ — գեներալ, մասոնական ­”Մեծ Արեւելք­” օթյակի անդամ էր:

Միխայիլ Լեսին — ՌԴ մամուլի եւ տեղեկատվության նախարար (1999թ.), ­”Մալթայական օրդենի­” անդամ:

Ալեքսանդր Լիֆշից — ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար (1998թ.), ­”Եռակողմ հանձնաժողովի­” եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի խորհրդատու:

Յուրի Լուժկով (Կաց) — Մոսկվայի քաղաքապետ, ­”Ռոտարի­” մասոնական ակումբի անդամ:
Ասլան Մասխադով — Չեչնիայի նախագահ (1996-1999թթ.), ­”Երիտասարդ Թուրքիա­” մասոնական օթյակի անդամ (Անկարա, 1994թ.):

Անդրանիկ Միհրանյան — քաղաքագետ, Միջազգային ռուսական ակումբի անդամ:
Բորիս Նեմցով — ՌԴ փոխվարչապետ (1997-1998 թթ.), ­”Եռակողմ հանձնաժողովի­” խորհրդատու, Պետդումայի պատգամավոր:

Անդրեյ Կոզիրեւ — ՌԴ նախկին արտգործնախարար, Միջազգային հարաբերությունների խորհրդի խորհրդատու:

Յուրի Օսիպյան — ակադեմիկոս, ­”Մագիստերիում­” ակումբի անդամ:

Եվգենի Պրիմակով — ՌԴ արտգործնախարար (1996թ.), վարչապետ (1998թ.), ­”Մալթայական օրդենի­” եւ ­”Հռոմեական ակումբի­” անդամ:

Ալեքսանդր Ռուցկոյ — ՌԴ փոխվարչապետ (1991թ.), ­”Մալթայական օրդենի­” անդամ (1991թ.), Կուրսկի նահանգապետն էր (1997թ.):

Վիկտոր Խրիստենկո — ՌԴ ֆինանսների նախարար (1999թ.), ­”Եռակողմ հանձնաժողովի­” խորհրդատու:

Վլադիմիր Գուսինսկի – ՌԴ հրեական համայնքի ղեկավար, ­”Բնայ-Բրիտ­” կազմակերպության անդամ: Թաքնվում է Իսրայելում:

Վիկտոր Չերնոմիրդին — ԽՍՀՄ նավթի եւ գազի արդյունաբերության նախարար (1985-1989թթ.), ՌԴ վարչապետ (1992-1998թթ.), ­”Եռակողմ հանձնաժողովի­” եւ Միջազգային հարաբերությունների խորհրդի խորհրդատու:

Անատոլի Չուբայս (Սագալ) — մասոնական ­”Մեծ Եվրոպա­” հանձնաժողովի, ­”Փոխազդեցություն­” ակումբի խորհրդի եւ Բիլդերբերգյան ակումբի անդամ:

Էդուարդ Շեւարդնաձե — Վրաստանի նախկին նախագահ, ­”Մագիստերիում­” մասոնական ակումբի անդամ:

Գրիգորի Յավլինսկի — ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ:

Սերգեյ Յաստրժեմսկի — ­”Մալթայական օրդենի­” անդամ:

Վիկտոր Գերասչենկո — ՌԴ կենտրոնական բանկի նախագահն էր:

Գիտության եւ մշակույթի գործիչներ

Արկադի Արկանով — գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Բելլա Ախմադուլինա — ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Օլեգ Բասիլաշվիլի — դերասան, Ջ. Սորոսի ­”Բաց հասարակություն­” ինստիտուտի դիտորդական խորհրդի անդամ:

Ելենա Բոններ — հրեական շահերի հետամուտ հասարակական գործիչ, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ:

Իոսիֆ Բրոդսկի — բանաստեղծ, ­”Մագիստերիում­” ակումբի անդամ:

Ստանիսլավ Գովորուխին — կինոռեժիսոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ­”Միջազգային ռուսական ակումբի­” անդամ (1992թ.):

Դանիիլ Գրանին — գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Յուլի Գուսման — ռեժիսոր, ­”Արծվի օրդենի­” անդամ (1993թ.):

Սերգեյ Դորենկո — Բ. Բերեզովսկու հովանավորությունը վայելող հեռուստալրագրող:

Վլադիմիր Դուդինցեւ — գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ (1992թ.):

Եվգենի Եվտուշենկո — ­”Մագիստերում­” ակումբի անդամ:

Միխայիլ Ժվանեցկի — ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Մարկ Զախարով — թատերական գործիչ:

Ֆազիլ Իսկանդեր — գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Գարի Կասպարով — ­”Արծվի օրդենի­” անդամ (շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ներկայումս քաղաքական գործիչ):

Եվգենի Կիսելյով — Վ. Գուսինսկու հովանավորությունը վայելող հեռուստալրագրող, ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցի դասախոս, ՊԱԿ-ի գաղտնի գործակալ:

Միխայիլ Լեոնտեւ — Բ. Բերեզովսկու հովանավորությունը վայելող հեռուստալրագրող, ­”Փոխազդեցություն­” ակումբի անդամ:

Դմիտրի Լիխաչով — գրականագետ, ակադեմիկոս, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ (1992թ.):
Բուլատ Օկուջավա — գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ (1992թ.):

Ալլա Պուգաչովա — երգչուհի, ­”Արծվի օրդենի­” անդամ:

Ռոբերտ Ռոժդեստվենսկի — բանաստեղծ, ­”Ռուսական փեն-ակումբի­” անդամ (1992թ.):

Անատոլի Ռիբակով — գրող, ­”Ռուսական փեն-ակումբի անդամ­” (1992թ.):

Էդուարդ Սագալաեւ — հեռուստալրագրող, ­”Ռոտարի­” ակումբի անդամ (1990թ.):

Անդրեյ Սախարով — ակադեմիկոս, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ էր:

Նիկոլայ Սվանիձե — սիոնիստական հեռուստաքարոզիչ:

Մի քիչ էլ ­”մերոնց­” մասին

Հայաստանում էլ կան, իհարկե, ազդեցության գործակալներ, ովքեր այս կամ այն մասոնական օթյակի, ­”Ռոտարի­” կամ ­”Լիոն­” ակումբի (ինչպես միշտ բարեգործականի անվամբ հանդես եկող), այս կամ այն աղանդի ու արեւմտյան չափանիշներով առաջնորդվող հասարակական նախաձեռնության անդամներ են:

Երեւանյան ­”Ռոտարի­” ակումբի հիմնադիր նախագահը 1996թ. եղել է գործարար Գուրգեն Վարդանյանը, ով ներկայումս Լատվիայում է բնակվում: Քանի որ յուրաքանչյուր տարի ­”Ռոտարի­” ակումբի նախագահը փոխվում է, նրան հաջորդել են Գուրգեն Բարիկյանը (դասախոս), Արթուր Միրոյանը (գործարար, ԱԺ նախկին փոխնախագահ հանգուցյալ Ռուբեն Միրոյանի եղբորորդին), Սերոբ Տեր-Պողոսյանը (գործարար), Անդրեաս Համբարձումյանը (բժիշկ-ուռուցքաբան), Արտավազդ Յախշիբեկյանը (­”Առաջին ապահովագրական ընկերություն­” կազմակերպության նախագահ), Ահարոն Ադիբեկյանը (սոցիոլոգ, ­”Սոցիոմետր­” հետազոտությունների կենտրոնի ղեկավար), Արտյոմ Տիգրանյանը (գործարար)…

­”Ռոտարի­” ակումբի անդամ են նաեւ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, ով չի թաքցնում, որ ինքը նաեւ մասոն է ու հպարտանում է այդ փաստով, Հովսեփ Սեֆերյանը, ով հայտնի գործարար է ու միեւնույն ժամանակ ՀՀ դեսպանն էր Հնդկաստանում:
Երեւանյան ակումբն ունի նաեւ պատվավոր անդամներ, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ռուսաստանի նախկին դեսպանները եւ այլք…

Ցավալի է, բայց Հայաստանում կան նաեւ պետական ու քաղաքական գործիչներ, ովքեր նույնպես մասոնական օթյակների ու տարաբնույթ աղանդների հետեւորդներ են ու ըստ այդմ էլ՝ ազդեցության գործակալներ: Սա, իհարկե, առավել մտահոգիչ ու առանձին թեմայի նյութ է…

Արամ Ավետյան 

­”Լուսանցք­”  Թիվ  37,  7-13 դեկտեմբեր 2007թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: