Կամ դաս կքաղենք, կամ…

by

Փետրվարի 28-ին սումգայիթյան ջարդերի 20-րդ տարելիցն էր: Չնայած երկտասնամյա վաղեմությանը, կարծես երեկ էր, որ ադրբեջանցի հրոսակախմբերը մի նոր եղեռն իրականացրին հայերի հանդեպ, այս անգամ այն կոչվեց սումգայիթյան ոճրագործություն: 

Սա դեռեւս չդատապարտված ու չպատժված Հայոց մեծ եղեռնն իրագործողների հայասպան ու հայաստանասպան նպատակների շարունակական շղթայի մի օղակն է: Նման մի օղակ էլ կարճ ժամանակ անց Բաքվի, Ուտիք-Դաշտային Արցախի ու Շահումյանի շրջանի հայերի կազմակերպված կոտորածներն էին ու գաղթը: 

Խորհրդային տարիներին “պանծալի սովետական բանակը” միշտ ուշանում էր վերոնշյալ ջարդերի ժամանակ՝ “օգնության հասնելով” միայն այն պահին, երբ թուրքն իր թրքությունն արել-վերջացրել էր…

Սակայն, երբ հայկական դիմադրական-ինքնապաշտպանական ալիք էր բարձրանում որեւէ տարածքում, “պանծալի սովետական բանակը” անմիջապես հայտնվում էր տեղում եւ փակում հայերի ճանապարհը՝ զրկելով հակահարվածելու հնարավորությունից: Ավելին՝ հայտնի “Կոլցո” (եւ նման այլ) գործողությամբ նույնիսկ հայաթափում էին պատմական հայկական տարածքներ: Այս ամենը հիշում ենք նաեւ այն բանի համար, որ դասեր քաղենք ու այլեւս չապավինենք այլոց, նրանց հույսով չկերտենք մեր կյանքն ու ճակատագիրը: Իսկ նման վտանգ հիմա էլ կա… 

Մենք պետականորեն այդպես էլ չկարողացանք ավարտին հասցնել սումգայիթյան դատավարությունը:

Այս հարցը վաղուց պիտի քննվեր միջազգային ատյաններում: Եվ ահա, դա մենք չարեցինք, քայլն արեց ադրբեջանցին: Նրանք պետականորեն հերքելով Սումգայիթում, Բաքվում եւ այլ (նաեւ իրենց կողմից զավթված պատմական հայկական) տարածքներում հայկական զանգվածային կոտորածների, տեղահանումների եւ մարդկանց ունեցվածքի թալանի բազնաթիվ փաստերը, միաժամանակ, մեզ՝ հայերիս, մեղադրեցին իբր Խոջալույում ցեղասպանություն կազմակերպելու մեջ: Իսկ մենք հո լավ գիտենք, որ ադրբեջանական բանակն էր փակել խոջալուեցիների հետդարձի ճանապարհը՝ նաեւ կրակելով անզեն ադրբեջանցիների վրա՝ ծեր ու մանուկ, որ չլքեն Խոջալուն, որ կանխեն օրեցօր ահագնացող խուճապն Ադրբեջանում… Սա նաեւ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի կողմից է հրապարակայնորեն ասվել ու հենց դրա համար նրան հալածելով վտարեցին երկրից՝ որպես դավաճանի: 

Կարծում ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի մեջ որոշակիորեն պիտի ներառել նաեւ Սումգայիթում (Ադրբեջանի այլ տարածքներում եւս) կատարված ոճիրը, որի ճշմարիտ պատկերը սկզբունքորեն կարող է նոր որակի հասցնել Արցախի եւ ազատագրված տարածքների ինքնորոշման խնդիրը (հետագայում նաեւ Նախիջեւանի ու Ջավախքի): 

Մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք եւ պարտավոր ենք մեր ռազմական հաղթանակներն ամրագրել ոչ միայն բարոյականությամբ, այլեւ՝ իրավական ոլորտում: 

Հայկ Թորգոմյան 

“Լուսանցք”  Թիվ 47, 29 փետրվարի-6 մարտի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: