Թուրքը մնում է թուրք

by

Փաստեր` մեկնաբանությամբ 

Թուրքը մնում է թուրք – 1 

Մինսկի խմբի համանախագահներից մեկի՝ Մեթյու Բրայզայի ոչ անհայտ կինը՝ Զեյնո Բարանը (թուրքահպատակ՝ կիսաքուրդ-կիսահրեա ծագմամբ), ով ԱՄՆ-ի Հադսոն ինստիտուտի Եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրենն է, ադրբեջանական “Day.az” ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում շտապել է ասել, որ “ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորության մասին հայտարարել է ՀՀ նոր ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների սկսվելուց առաջ՝ իր երկրի դիրքերն ամրապնդելու համար”: Այնուհետեւ, նա շարունակել է թե՝ “եթե ՀՀ-ն ընդունի նման որոշում, ոչ ոք չի ճանաչի ԼՂՀ-ն: Իրականում դա նման կլինի Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը Թուրքիայի կողմից: Եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախություը, այդ որոշումը չի պաշտպանի ոչ ոք, ներառյալ՝ Մինսկի խումբը, այդ թվում՝ Ռուսաստանը, որը շատ լուրջ չեմ ընդունում ՀՀ ղեկավարության նման հայտարարությունները”… 

Երբ հայ ազգայնականները զարմանք էին հայտնում մեր քաղաքական գործիչների ու մամուլի աշխատակիցներին՝ “սիրատոչոր” շնորհավորանքների առումով՝ Մ. Բրայզայի (ում ծագումն էլ մեզ հույսեր չի ներշնչում) եւ Զ. Բարանի ամուսնանալու՝ Թուրքիայում իրենց հարսանիքն անցկացնելու առիթով, շատերը սա էլ ծայրահեղություն որակեցին՝ “ախր ի~նչ քաղաքական հարսանիք… “: Սակայն, հայ ազգայնականների կանխատեսումներն իրականացան: Զ. Բարանը, որ միշտ հայտնի է եղել թուրքա-ադրբեջանամետ կողմնորոշմամբ, հիմա առավել եւս խառնվում է ոչ միայն ամուսնու՝ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցչի գործերին, այլեւ՝ առհասարակ Մինսկի խմբի, մասնավորապես՝ ՌԴ-ի, եւ նույնիսկ բարբաջում է՝ “ես լուրջ չեմ ընդունում ՀՀ ղեկավարության նման հայտարարությունները”:

Արդյո՞ք այս անգամ գոնե արդեն հեռացող ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը կհետեւի հեռացող ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին (կտրուկ արտահայտվելու առումով)… ու մի լավ կշշպռի Զ. Բարանին:

Իսկ ՀՀ նորընտիր նախագահը կասի՞ իր խոսքը:

Թե ՀՀ-ն շարունակելու է “ոչինչ չեմ լսում եւ ոչինչ չեմ տեսնում” քաղաքականությունը՝ մինչեւ “դանակը ոսկորին հասնի”… 

Իսկ արեւմտյան երկակի չափանիշների համակարգն արդեն ձանձրալի է դառնում: Կոսովոյի տարբերակն Արցախին հարմար չէ, Կիպրոսինը՝ մի այլ բան է, Թայվանինն ու Տիբեթինը՝ մեկ այլ:

Ցավոք նույնն է նաեւ ՌԴ պարագայում Աբխազիան, Հարավային Օսիան ու Մերձդնեստրը (նույնիսկ Ղրիմը) մեկ հարթությունում են, Արցախը, Ջավախքը, Նախիջեւանը՝ մեկ այլ, Չեչնիան՝ բոլորովին այլ… 

Թուրքը մնում է թուրք – 2 

Թուրքիայում լուրջ քաղաքական խմորումներ են ընթանում: Դրանք համեմված են նաեւ կրոնական խնդիրներով, ինչն ավելի է սրել իրավիճակը այդ գոնե արտաքուստ աշխարհիկ երկրում: Թուրքիայի աշխարհիկ էլիտան, հատկապես զինվորականությունը լրջորեն անհանգստացած են ու արդեն մեղադրանքներ են հնչեցնում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ”հակաշխարհիկ գործունեություն ծավալելու” համար: Երկրի բարձրագույն դատարանը համաձայնել է ընթացք տալ երկրում իշխող “Արդարություն եւ բարգավաճում” կուսակցության (ԱԲԿ) գործունեությունն արգելելու հայցին: Թուրքիայում զինվորականությունը եւ արմատական մահմեդականությունը (որոնք փորձում են շարիաթի օրենքները աշխարհիկ պետություն մտցնել) միշտ էլ առճակատվել են եւ բազմաթիվ զինվորական հեղաշրջումներ են եղել, ուստի հիմա էլ չի բացառվում նման ելքը… Շատերն արդեն իսկ բարձրագույն դատարանի որոշումը համարում են ԱԲԿ-ի կազմավորած իշխանության դեմ պետական հեղաշրջում: Թուրքերը փորձում են եվրոպացիների օրինակով (քրիստոնյա-դեմոկրատներ) ստեղծել թուրքական կրանա-քաղաքական կարգեր (մահմեդական-դեմոկրատներ): 

Անցած 50 տարիների ընթացքում Թուրքիայում փակվել են 36 քաղաքական կուսակցություններ, այդ թվում 1998թ. խորհրդարանական մեծամասնություն ունեցող “Բարօրություն” իսլամամետ կուսակցությունը, իսկ 2004թ.՝ “Առաքինություն” ընդդիմադիր կուսակցությունը: 

Կարծում ենք՝ կլինի Թուրքիան աթաթուրքիստական, աշխարհիկ, թե մահմեդական, որեւէ կերպ դա չպիտի ազդի մեր կողմնորոշման ու զգուշավորության վրա: Օսմանցի թուրքն էլ, կարմիր “պոպոզավոր” գլխարկով թուրքն էլ, առավել եւս՝ կրոնախեղված թուրքն էլ նույնն են, ու նույն կերպ են վերաբերվելու մեզ: Նրանք դա ապացուցել են դարեր շարունակ: Ցավոք, կան հայեր, ովքեր դեռ կարծում են, թե Եվրախորհուրդ մտած Թուրքիան ու ժողովրդավարական թուրքը մեր “եղբայրն” են դառնալու: Ա՜յ քեզ հայի հետին խելք…

… 

Թուրքը մնում է թուրք – 3 

Ադրբեջանը Արցախի հարցը ՄԱԿ տեղափոխելով ու ռազմատենչ հայտարարություններով կարծես թե չի բավարարվելու: Այս երկիրը, որը մեր՝ արեւմտյան թուրքական ռազմաճակատին (ուր ժամանակավոր զինադադար է) եկավ ավելացնելու նաեւ արեւելյանը (որում նույնպես ժամանակավոր զինադադար է), անպայման փորձելու է խառնել տարածքային փխրուն կայունությունը:

Ադրբեջանցիները զինվում են եւ’ Թուրքիայի օժանդակությամբ, եւ’ ՎՈւԱՄ-ի, եւ’ ԱՄՆ-ի: Թուրքերը զինվորական մասնագետներ են տրամադրում, ռազմավարական ու մարտավարական խնդիրներին առնչվող դասընթացներ կազմակերպում, վուամցիները զինտեխնիկա, զենք ու զինամթերք են էժան-էժան վաճառում կամ նվիրում, իսկ ամերիկացիները փողով են օգնում (այս անգամ Ադրբեջանին ավելի շատ օգնություն հատկացվեց, քան՝ Հայաստանին) ու ՆԱՏՕ-ական զորավարժություններով:

Վերջերս Ադրբեջանն իր բյուջեի միայն ռազմական ծախսերը գրեթե հավասարեցրել է ՀՀ ամբողջ տարեկան բյուջեին: Այս հանգամանքը եւ վերոնշյալ իրողություններն այլեւս պիտի լրջորեն մտահոգեն ՀՀ իշխանություններին: Ադրբեջանցիներն արդեն 4 ռադիոլոկացիոն կայանների տեղադրման աշխատանքներ են սկսել, իբր Կասպից ծովի ադրբեջանական հատվածը հսկելու համար, սակայն, դրանցից միայն երկուսն են տեղադրվել Ապշերոնի թերակղզու բնակավայրերում, նոր ՌԼԿ-ներից 3-րդը տեղադրվել է երկրի հյուսիսում՝ ՌԴ սահմանի մոտ, իսկ 4-րդը՝ հարավում՝ Իրանի հետ սահմանակից մասում, որը կօգտագործվի նաեւ ՀՀ ու ԼՂՀ տարածքը հսկելու համար: 

Նախկինում՝ մինչ արցախյան ազատամարտը, ազգին ոգեշնչելու համար միշտ օրինակ էինք բերում մեր փառահեղ նախնյաց ու վերջին հայրուրամյակի պանծալի ֆիդայիներին, վրիժառուներին, եւ հանկարծ չստացվի այնպես, որ այսօր էլ ապրենք միայն վերջերս տարած ազատագրական հաղթանակով ու ազատամարտի հերոսների փառքով ու մոռանանք, որ արագ վերազինվել, տնտեսապես ու գաղափարապես հզորանալ է պետք: 

Այսօր հային ազգայնական ու ռազմականացված Հայաստան է պետք, Արցախ երկրամասն իր մեջ ներառած, քանզի թուրքը մնում է թուրք… Իսկ մեր խնդիրները հաստատ միայն խաղաղ բանակցություններով չեն լուծվելու: 

Հայկ Թորգոմյան 

“Լուսանցք” Թիվ 53,  11 — 17 ապրիլի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: