Երեկ, վաղ առավոտից մինչեւ գիշեր, շարունակվում էր մարդկային բազմահազարանոց բազմության սգո երթը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հուշարձան-թանգարան:
Տասնյակ տարիներ հայությունն այս կերպ իր հարգանքի տուրքը տալով՝ ոգեկոչում է զոհվածներին, միեւնույն ժամանակ, միջազգային հանրությանը հիշեցնում է իր արդար դատի ու պայքարի մասին:
Շատ կարեւոր է, որ հարգելով նախնյաց հիշատակը, չմոռանանք ներկա սերնդի ու հայկական այլ տարածքների հայաթափման մասին: Արդեն ակնհայտ իրողություն է, որ Նախիջեւանում ադրբեջանցիները տեղի բնիկների՝ հայերի նկատմամբ իրականացրել են ցեղասպանություն՝ ինչպես էթնիկական, այնպես էլ մշակութային առումով:
Նրանք այսպիսով շարունակեցին իրենց ավագ եղբոր՝ թուրքերի, Նախիջեւանն ու նախիջեւանահայերին Արեւմտյան Հայաստանի հայության ճակատագրին արժանացնելու գործը: Նույնն անում են նաեւ Ուտիքի, Գարդմանի հատվածում: Արցախն էլ էր արժանանալու նման ճակատագրի, եթե չանկախանար:
Ցավալի է, որ “սպիտակ” ցեղասպանության աննկատելի քողի տակ հայաթափվում են մեր պատմական այլ տարածքներ եւս, ասենք՝ Ջավախքը: Ցավալի է. որովհետեւ այդ ամենն արվում է մեր աչքերի առջեւ, ու մենք լուրջ միջոցների չենք դիմում դա կանխելու համար:
Ի՞նչ է՝ պիտի ցեղասպանությունն “ավարտվի”, նո՞ր միջամտենք…
Տարօրինակ է, որ արդեն մի քանի տարի է, ինչ բացահայտորեն Ծիծեռնակաբերդ են այցելում որոշ օտարերկրյա ու հայ մասոններ: Հետաքրքիր է, երբ հրեական կազմակերպությունները փորձում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերջերս էլ Իսրայելի Կնեսետը քննարկման դրեց այս հարցը, թուրքերը սպառնում են բացել պատմական արխիվները: Շատերին սա տարօրինակ է թվում, սակայն, մեզ համար հստակ է, եւ թուրքերն էլ լավ գիտեն, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հիմնականում ծպտյալ (թուրքացած) հրեաներն են եղել ու սիոնիստ մասոնները:
Գուցե այս հանգամանքն իսկապե՞ս նպաստի, որ թուրքերը բացեն արխիվներն ու ցեղասպանության փաստը հենց իրենք հիմնավորեն՝ բացահայտելով մեղավորներին…
Անի Մարության
“Լուսանցք” Թիվ 55, 25 ապրիլի — 10 մայիսի, 2008թ.
Թողնել պատասխան