Դեռւես թարմ են այն հիշողությունները, որոնք կապված են 2005թ. մարտի 17-18-ին տեղի ունեցած մի դատավարության հետ, որում ամբաստանյալին մեղադրեցին ազգային փոքրամասնություններին (հատկապես՝ հրեաներին) նեղելու, իրավաբանական ձեւակերպմամբ՝ “ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու” մեջ: Ամբաստանյալը դարձավ մեղադրյալ, հետո դատապարտյալ ՀՀ քր.օրի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հասկանալի է, որ խոսքը Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանի մասին է, ում հիշյալ հոդվածով դատապարտեցին 3 տարի ազատազրկման, բայց կիրառեցին ՀՀ քր.օրի 70 հոդվածը՝ պատիժը կիրառել պայմանականորեն եւ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամանակով:
Ինչու՞ այսքան մանրամասնեցինք նախաբանը: Պատճառն այն է, որ այսօր իշխանամետ եւ կիսաընդդիմադիր զլմ-ները ողողված են հրեա-մասոնական վտանգը հիմնավորող նորանոր բացահայտումներով (զմն-ների անունները չենք նշում, որ ակամա գործ հարուցել չտանք…): Հետաքրքիր է, որ այս պատվերը կատարում են նաեւ այնպիսի թերթեր, որոնք Արմեն Ավետիսյանի պարագայում թմբկահարում էին ազգային փոքրամասնությունների իրավունքների, նրանց սպառնացող վտանգների մասին: Իսկ այդ զլմ-ների լրագրողները գործ սարքողների շարքերում էին: Ինչեւէ, այսօր փողն աստված է նմանների համար, վաղը իրենք իրենց դեմ էլ կգրեն:
Հիմա պարզապես հետաքրքիր է՝ 1. ինչու՞ չի ընդվզում հրեական համայնքը, 2. արդյո՞ք դատախազությունը գործեր է նախապատրաստում (մամուլի հրապարակումների վրա հենվելով)՝ վերոնշյալ հոդվածով կալանավորումներ սկսելու նպատակով:
Վստահ ենք՝ ոչ մեկը, ոչ էլ՝ մյուսը:
ՀՀ նախագահի ընտրության վերջնամասում մի DVD հրապարակ հանվեց, որում հատվածական պարզաբանումներ էր տրվում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ջհուդա-մասոնական ու սիոնիստական (նաեւ պանթուրքիստական եւ այլ) կապերի մասին, նաեւ ահազանգ էր հնչեցվում մասոնական օթյակների վտանգավոր լինելու առումով (չնայած ի պատասխան սրա՝ մասոնները մամուլով “ինքնամաքրվեցին”): Այսօր նույն բաները արծարծվում են տպագիր մամուլում:
Ուստի, եւս մեկ հարց՝ որեւէ հետաքննություն արվե՞լ է դատաքննչական մարմինների կողմից պարզելու՝ 1. DVD-ի հեղինակներին, 2. DVD-ում ասված տեսակետների ճշմարտացիությունը: Եթե ոչ, ապա… “անհասկանալի” է նման անուշադրության դրդապատճառը, եթե՝ այո, ապա ինչու՞ առ այսօր ձերբակալված չէ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ինչու՞ զգուշացված չեն որոշ օտարերկրյա դիվանագետներ…
Հիմա հարց՝ ուղղված ՀՀ իշխանություններին ու նրանց սպասարկող զլմ-ներին՝ հրեա-մասոնական օթյակները վտանգավո՞ր են, թե՞ ոչ: Եվ այս մասին խոսելը հակահրեականությու՞ն է, թե՞ ազգային ինքնապաշտպանական գործունեություն:
Եվ մի վերջին հարց էլ ընդդիմությանը (նաեւ կալանավորված)՝ արդյո՞ք Արմեն Ավետիսյանը քաղբանտարկյալ չէր, որ հատուկե՛նտ ընդդիմադիրներ փորձեցին պաշտպանել նրա իրավունքները, եւ արդյո՞ք հիմա հասկանում են, թե իրականում ինչ կատարվեց այն ժամանակ:
Իսկ գուցե իշխանություննե՞րն են ուշացումով շատ բան հասկացել…
Նարե Մշեցյան
“Լուսանցք” Թիվ 60, 30 մայիսի — 5 հունիսի, 2008թ..
Թողնել պատասխան