(Համառոտ հիմնադրույթներ)
Համառոտ հիմնադրույթներ
Շատ խոսեցինք Ազգային Դպրոցի մասին ու… սպառվեցինք: Տարբեր դպրոցական կառուցվածքային ձևեր, հաճախ նույնիսկ պարզապես անվանումներ այստեղից — այնտեղից, մարսված թե չմարսված ներմուծեցինք Հայաստան, փորձելով վերափոխել եղած դպրոցը: Իսկ արդյո՞ւնքը: Արդյունքը լինելու է նույնը :
Բանն այն է, որ Ազգային դպրոցը ոչ թե ինչ-որ կառուցվածքային ձև է կամ անուն, այլ ձևավորվող համակարգ է: Եվ Ազգային Դպրոցի համակարգը ձևավորելու համար նախ՝ անհրաժեշտ է պարզել, թե ինչ է Ազգը, ազգային ասելով ինչ ենք հասկանում, և որն է Դպրոցի տեղը ազգային սերնդի ձևավորման ընդհանուր համակարգի մեջ:
Այո, հենց մեզ համար անհրաժեշտ է ճշտել այդ հասկացությունները, քանզի այդ հասկացությունների տարբեր ըմբռնումներ կանխորոշում են Դպրոցի տարբեր համակարգեր:
Ինչ Է Ազգը
ԱԶԳ-ը լեզվաբանորեն բաղադրյալ բառ է՝ կազմված ԱԶ /ծագում/ բառարմատով և Գ-հաստատական հունչարմատով:
Ըստ այդմ, ԱԶԳ-ը իրենից ներկայացնում է Արյունակցական Որակական Ամբողջություն: Որպես այդպիսին, Ազգը մի բնական օրգանիզմ է, ունի իր բնական օրգանական մասերը՝ Տոհմերը, և ինքն էլ մի բնական օրգանական մաս է մեկ այլ բնական օրգանիզմի՝ Ցեղի (Տեսակի) ամբողջության մեջ: Եվ բոլոր Ազգերը անպայման այս կամ այն բնական Ցեղի օրգանական մասեր են: Եվ վերացական Ազգ գոյություն չունի. կան Արիական, Չինական, Սեմական, Մոնղոլական, Նեգրական… Ազգեր:
Ըստ այդմ, Ազգը խստորեն տարբերվում է Ժողովուրդ հասկացությունից: Ժողովուրդը ժողովված անբնական կուտակում է, որ չունի գենետիկական որակների ընդհանրություն: Եվ Ժողովուրդը գոյանում և առաջնորդվում է երկու հիմնական սկզբունքներով՝ տնտեսական-քաղաքական և կրոնական-գաղափարական:
Փաստորեն, ժողովուրդը պայմանական ընդհանրություն է, արյունակցական ընդհանրություն չի պայմանավորում և որևէ Ցեղի օրգանական մաս չի կազմում:
Ազգը որպես արյունակցական ամբողջության խորհուրդ, թարգմանաբար նույնանում է Էթնոսին: Որպես բնական օրգանիզմ, Ազգն անպայման ունի իր որոշակի բնական որակները, որոնցով լրացնում է Ցեղի ամբողջությունը:
Ըստ այդմ, ժողովրդական համարվում է այն ամենը, ինչ ներկայումս առկա է Ժողովրդի մեջ, այնինչ Ազգային կարող է լինել միայն ու միայն այն, ինչ բխում է Ազգի բնական գենետիկական որակներից:
Տեսակի Նորոգման Ու Պահպանման Օրենքը
Բնությունը, անկախ որևէ ուժի ցանկության, անընդհատ կատարում է ինքնանորոգում իր բոլոր օղակներում, ինչպես նաև Մարդկային Սեռի ներսում: Այդ օրինաչափությունը կոչվում է Տեսակի Նորոգման ու Պահպանման օրենք: Եվ այդ օրենքի անխափան իրագործման շնորհիվ՝ իր բոլոր բնական Տեսակների մեջ, Բնությունը հաստատում է իր բացարձակությունը:
Ըստ այդմ, ամեն մի բնական Ազգ իր Ցեղի օրգանիզմում մասնակցում է Ցեղի նորոգման ու պահպանման հավերժ ընթացքին: Իսկ Ազգը իր այդ դերը կարող է կատարել միայն այն դեպքում, երբ ինքն իր մեջ մշտապես նորոգվում ու պահպանվում է որպես որոշակի որակական ամբողջություն:
Ազգի մշտական ինքնանորոգումը իրագործվում է անընդհատ սերնդափոխությամբ: Իսկ Ազգի ինքնանորոգումը, անընդհատ սերնդափոխությամբ, պայմանավորում է Ազգի նախորդ բոլոր սերունդների, ներկա սերնդի և գալիք բոլոր սերունդների օրգանական կապ:
Ժողովուրդը, որպես անբնական կուտակում, չի ապրում Տեսակի Նորոգման ու Պահպանման օրենքով: Նա բնական որակական ամբողջություն չէ, որևէ օրգանական կապ չունի Ցեղի հետ, ուստի չունի նաև որևէ դեր Ցեղի նորոգման ու պահպանման գործում: ՈՒստի և ժողովրդին հատուկ չէ սերունդների օրգանական որևէ կապ:
Սերունդների օրգանական կապը հատուկ է միայն Ազ- գին: Ըստ որում, ներկա սերունդն է մշտապես իրար կապում Ազգի նախորդ և գալիք սերունդներին: Եվ եթե Ազգի ներկա սերունդը կտրվում է իր նախորդ սերունդներից, ապա խախտվում է ազգային սերունդների օրգանական կապը. գալիք սերունդները կտրվում են իրենց բնական զարգացման օրինաչափ ընթացքից, և վտանգվում է ազգի նորոգման ու պահպանման օրինաչափ ընթացքը: Դրանով արդեն Ազգը վերածվում է Ժողովրդի և այլևս դադարում է Ցեղի օրգանիզմում իր դերը կատարելուց:
Ազգային սերունդների գենետիկական նույնությունը
Ազգի սերնդափոխությունը սերունդների զուտ մարմնական (ֆիզիկական) հաջորդականություն չէ:
Ազգի սերնդափոխությունը պայմանավորում է Ազգի որակական շարունակելիություն: Այսինքն՝ ազգային բոլոր բնական որակները, որ տրված են Ազգին ծագումից, ժառանգաբար փոխանցվում են սերնդե սերունդ, ապահովելով Ազգի որակական ամբողջության հավերժական նորոգումն ու պահպանումը: Եվ Ազգի մշտական նորոգման ու պահպանման բնական օրինաչափությունը իրագործվում է միեւնույն որակի մեջ եւ չի ընդունում Ազգի որակական փոփոխություն:
Ըստ այդմ, ազգային սերունդը անհատների պարզ մեխանիկական գումար չէ: Այն պայմանավորում է ծինաբանական-գենետիկական-ժառանգական նույնությամբ ազգային անհատների որակական ամբողջություն: Եվ ազգային սերունդների օրգանական կապը պայմանավորված է նախ եւ առաջ բոլոր սերունդների ծինաբանական-գենետիկական-ժառանգական նույնությամբ: Այսպիսով, ծինաբանական-գենետիկական-ժառանգական նույնությունը հանդիսանում է ազգային սերունդների որակական հիմք:
Այսպիսով՝ ազգային սերունդ ասելով, նախ եւ առաջ հասկանում ենք ծինաբանական-գենետիկական-ժառանգական նույնություն իր մեջ եւ Ազգի մյուս բոլոր սերունդների միջեւ: Եվ եթե այդ ծինաբանական-գենետիկական-ժառանգական նույնությունը չկա, ապա չկա որակական ամբողջություն, ուստի եւ չկա ազգային սերունդ: Բնության մեջ գոյություն չունի վերացական սերունդ, ինչպես եւ գոյություն չունի վերացական անհատ:
Չէ՞ որ չկա վերացական ծառ. ծառը լինում է որոշակի տեսակի՝ բալենի, թթենի, բարդի… Եվ, օրինակ՝ բալ տեսակի բոլոր ծառերը գենետիկորեն նույնանում են իրար, ինչպես նաեւ տաս հազար տարի առաջ եւ տաս հազար տարի հետո գոյություն ունեցող նույն տեսակի բալենիներին:
Չկա վերացական կենդանի. կենդանին լինում է որոշակի Տեսակի՝ գայլ կամ առյուծ, արջ կամ եղնիկ… Եվ, օրինակ՝ առյուծ տեսակի բոլոր կենդանիները գենետիկորեն նույնանում են իրար, ինչպես նաեւ տաս հազար տարի առաջ եւ հետո գոյություն ունեցող առյուծներին:
Նմանապես չկա վերացական մարդ. մարդը լինում է Հայ կամ Հնդիկ, Ռուս կամ Պարսիկ եւ կամ այլ Տեսակ: Եվ այսօրվա բոլոր Հայ անհատները իրենց ծինաբանական-գենետիկական-ժառանգական որակներով նույնանում են իրար, ինչպես նաեւ տաս հազար տարի առաջ ապրած եւ տաս հազար տարի հետո ծնվող Հայերին:
Ըստ այդմ, Տեսակը՝ Ազգը, որպես անհատի ծինաբանական-գենետիկական-ժառանգական հիմք, բնորոշում է անհատի էությունը որպես ազգային անհատ, ինչպես նաեւ սերնդի էությունը որպես ազգային սերունդ:
Ժողովրդին, որպես անբնական կուտակումի, հատուկ չէ սերունդների գենետիկական նույնությունը:
Չէ՞ որ մեզ հայտնի է, այսպես կոչված, Պատվաստում հասկացությունը, երբ տարբեր տեսակի անհատների պատվաստումով փորձում են ստանալ մի նոր տիպի անհատ: Այդպես մեր միջամտությամբ, բայց ոչ բնականորեն, պատվաստումների միջոցով առաջանում են վերացական բույսեր, վերացական կենդանիներ, որոնք, այնուամենայնիվ, որոշակի Տեսակ չեն դառնում, օրինաչափություն չեն ոչ բուսական, ոչ կենդանական աշխարհում, որպես անբնական երեւույթ:
Նույն ձեւով են գոյանում նաեւ մարդկային ժողովուրդները: Սրանք նույնպես տարբեր պատվաստումների անբնական արդյունք են: Եվ որպես այդպիսիք, Ժողովուրդները չունեն սերունդների գենետիկական նույնություն: Գենետիկական նույնություն չունեն ոչ միայն տարբեր սերունդներ, այլ մի սերունդն, անգամ, ինքն իր մեջ չունի այդ գենետիկական նույնությունը: Այսինքն՝ Ժողովուրդը չունի սերնդի ծինաբանական-գենետիկական-ժառանգական հիմք:
Այսպիսով՝ սերունդների ծինաբանական-գենետիկական-ժառանգական նույնությունը հատուկ է միայն Ազգին: Ըստ այդմ, Սերուդը անպայման ազգային է:
Ազգային սերնդի ձեւավորումը
Անշուշտ, ազգային սերունդը անպայման պայմանավորում է ծինաբանական-գենետիկական-ժառանգական նույնության որակական ամբողջություն: Բայց ազգային ծինաբանական-գենետիկական-ժառանգական որակների նույնությունը դեռ բավարար չէ ազգային սերունդ լինելու համար: Դա միայն ծագումով է ազգային:
Ազգային սերունդը բացի ծինաբանական-գենետիկական-ժառանգական նույնությունից պայմանավորում է նաեւ հոգեբանական նույնություն, կենսափորձի նույնություն, կենսաձեւի նույնություն, մտածելակերպի եւ ազգային այլ որակական դրսեւորումների նույնություն:
Չէ՞ որ ամեն մի Ազգ, որպես որոշակի բնական օրգանիզմ, իր բնական որակներին համապատասխան ունի նաեւ իր բնական դերը մարդկային որոշակի Տեսակի՝ Ցեղի օրգանիզմում: Իսկ իր այդ բնական դերը նա կատարում է իր բնական որակներից բխող որակական հարաբերությունների, որակական կենսաձեւի եւ այլ որակական դրսեւորումների միջոցով:
Ըստ այդմ, պետք է ընդունել, որ ամեն մի Ազգ ունի իր առանձնահատուկ որակական կենսաձեւը՝ բարոյականությունը, իր կենսափորձը, մշակույթը, իր որակական հարաբերությունները: Լավ կամ վատ ազգային որակներ չկան: Բոլոր Ազգերի որակները բնական են եւ անհրաժեշտ: Ուստի, չկան նաեւ լավ կամ վատ որակական դրսեւորումներ: Դրանք լինում են բնական կամ անբնական: Բնական են այն որակական դրսեւորումները, որոնք բխում են Ազգի որակներից. անբնական են, եթե չեն բխում Ազգի որակներից: Ըստ այդմ, անբնական դրսեւորումները այլազգի որակական դրսեւորումներն են, որ ներմուծվում են Ազգի մեջ, բայց եւ որոնք երբեք ազգային չեն դառնում:
Ուստի ազգային սերունդները, լինելով իրենց Ազգի ծինաբանական-գենետիկական-ժառանգական նույնություն, պետք է ներկայանան նաեւ ազգային որակական դրսեւորումների նույնությամբ: Այսինքն՝ ազգային սերունդների մեջ պիտի արտահայտվի ազգային կենսաձեւի, կենսափորձի, հարաբերությունների, մշակույթի, լեզվի… նույնություն:
Ըստ այդմ, ամեն ծնված դեռ սերունդ չէ: Սերունդ նշանակում է ծնված եւ ձեւավորված որպես իր Ազգի շարունակական որակ: Այսինքն՝ ազգային սերունդը ձեւավորման ենթակա է:
Սերունդ ձեւավորում են բոլոր կենդանի Տեսակները: Առյուծը ձեւավորում է իր սերունդը, գայլը՝ իրենը, արջը՝ իրենը… Եվ տաս հազար տարի առաջվա եւ այսօրվա առյուծի մեջ որակական տարբերություն չկա, քանի որ մշտապես նույն որակական կենսաձեւն է փոխանցվում սերունդներին որպես առյուծ Տեսակի որակական դրսեւորում:
Ազգն էլ ձեւավորում է իր սերունդը: Ազգային սերունդը ձեւավորվում է ժառանգելով նախորդ բոլոր սերունդների կենսափորձը, կենսաձեւը, մշակույթը, լեզուն… ապա ինքն էլ իր կենսափորձով լրացնում է այդ բոլորը եւ փոխանցում է հաջորդ սերունդներին:
Կրթական համակարգ
Ազգային սերնդի ձեւավորումը մի բարդ եւ բազմակողմանի ընթացք է, որ մենք անվանում ենք Կրթություն: Եվ ազգային սերնդի ձեւավորման որոշակի պահանջները ձեւավորում են ազգային կրթական որոշակի համակարգ:
Ի դեպ, բոլոր բնական զգացական Տեսակներն էլ ունեն իրենց կրթական համակարգը: Ըստ որում, կենդանի բոլոր Տեսակների մեջ կրթական համակարգը երկու իրար լրացնող օղակների (ընտանիք եւ համայնք) ամբողջություն է: Բայց մարդկային Սեռի բոլոր Տեսակների մեջ կրթական համակարգը պայմանավորում է երեք օղակների ամբողջություն՝ ընտանիք, համայնք եւ դպրոց: Դա պայմանավորված է մարդկային Տեսակների մեջ հոգեմտային որակների՝ բանականության, առավել բարձր դրեւորումներով:
Ազգային կրթական համակարգի երեք օղակներն էլ խիստ անհրաժեշտ են ազգային սերնդի ձեւավորման համար: Նրանք լրացնում են իրար, եւ նրանցից որեւէ մեկի բացակայությունը ինչ-որ տեղ թերի է թողնում ազգային սերնդի ձեւավորումը:
Ի դեպ, եւ՛ ընտանիքը, եւ՛ մանկական համայնքը՝ “փողոցը” նույնպես ունեն իրենց կառուցվածքային օրինաչափությունները: Նախ՝ ընտանեկան կրթական օջախը որոշակի տոհմական օրինաչափ հարաբերությունների արտահայտություն է եւ կառավարվում է տոհմային սկզբունքներով: Իսկ “փողոցը” որպես համայնք, ամեն մի երեխա մտնում է իր տոհմական արժեքներով եւ յուրովի լրացնում ու կարգավորում է այդ կրթական օջախը:
Ըստ այդմ, դպրոցը երբեք մեկուսացված չէ սերնդի ձեւավորման այդ երկու օղակներից: Չէ՞ որ երեխաները դպրոց են մտնում իրենց տոհմական ու համայնքային արժեքներով եւ դպրոցական բոլոր տարիներին ու դրանից հետո նրանք շարունակում են ապրել եւ՛ ընտանիքում, եւ՛ “փողոցում”: Ուստի դպրոցը ոչ թե պետք է ժխտի մյուս օղակները, այլ պետք է լրացնի դրանք:
Պետք է ընդունել, որ ազգային սերնդի ձեւավորումը կատարվում է ինքն իր մեջ: Այսինքն՝ ամեն մի Ազգի սերունդ միայն իր ազգային որակների, իր ազգային կենսաձեւի՝ բարոյականության, կենսափորձի, մշակույթի, լեզվի մեջ կարող է ձեւավորվել որպես ազգային սերունդ: Եվ քանի որ երկու տարբեր Ազգեր արդեն տարբեր որակներ են, ապա երկու տարբեր Ազգերի կրթական համակարգերն էլ անպայման տարբեր են իրարից:
Ուստի ազգային կրթությունը ընդհանուր սկզբունքներով լինելով համամարդկային, իր էությամբ խիստ ազգային է եւ համապատասխանում է տվյալ Տեսակի բնական որակներին, նրա նորոգման ու պահպանման օրենքին եւ նրա բնական դերին որոշակի Ցեղի օրգանիզմի ամբողջության մեջ: Ըստ այդմ, այլազգի կրթական համակարգի ընդօրինակումը երբեք չի նպաստում ազգային սերնդի ձեւավորմանը. այն միայն կարող է խափանել ազգային սերնդի բնական ձեւավորումը:
Իհարկե, Ժողովուրդն էլ ունի իր կրթական համակարգը: Բայց նրա նպատակը չէ ազգային սերունդ ձեւավորելը: Նրա նպատակն է անհատներին վարժեցնել որոշակի կրոնա-գաղափարական օրենքներին, նորմերին, սկզբունքներին: Ըստ այդմ, ժողովրդական կրթական համակարգում փաստորեն մերժվում են ընտանիքը եւ “փողոցը” որպես կրթական օջախներ եւ ամբողջ կրթական համակարգը ամփոփվում է միակ կառավարելի օղակի՝ դպրոցի մեջ:
Այստեղից էլ բխում է խիստ տարբերությունը ազգային դպրոցի եւ ժողովրդական դպրոցի միջեւ:
Դպրոց
Ամեն մի կրթական համակարգ ստեղծում է իր դպրոցը: Այսինքն՝ դպրոցը փաստորեն կրթական համակարգի պահանջները բավարարող կարեւոր օղակ է:
Ազգային կրթական համակարգը իր Դպրոցն ունի, իսկ ժողովրդական համակարգը՝ իր Դպրոցը: Եվ դրանք սկզբունքորեն տարբեր են իրարից:
Ժողովրդական կրթական համակարգը նպատակ ունի դաստիարակել իշխող կրոնական-գաղափարական սկզբունքներին նվիրված անհատներ եւ պետության պարտաճանաչ քաղաքացիներ:
Ըստ այդմ էլ այդ համակարգը Դպրոցին ներկայացնում է դաստիարակված անհատի որոշակի մոդել:
Եվ ժողովրդական դպրոցը առաջնորդվում է այդ մոդելով. նա երեխաների միջից աշխատում է հանել անցանկալի հատկությունները եւ նրանց մեջ ներարկել ու զարգացնել ցանկալի հատկությունները:
Այսպիսով, ժողովրդական դպրոցը ձգտում է ձեւավորել որոշակի իդեալական կերպարներ:
Փաստորեն ժողովրդական դպրոցն իրագործում է դաստիարակություն որպես ներգործություն:
Ի դեպ, հայության մեջ ժողովրդական կրթության համակարգը ձեւավորվել է դեռ վաղուց Հայ Առաքելական Եկեղեցու կողմից: Իսկ ժողովրդական Դպրոցի հիմնադիրը Մեսրոպ Մաշտոցն է: Եվ Մաշտոցից սկսած մինչեւ այսօր հայկական ժողովրդական Դպրոցը որակական փոփոխություն չի կրել: Ըստ այդմ, եւ՚ նախակոմունիստական, եւ՚ կոմունիստական, եւ՚ ետկոմունիստական՝ այսօրվա Դպրոցը լիովին բավարարում է ժողովրդական կրթության պահանջներին, բայց բոլորովին չեն բավարարում ազգային կրթական համակարգի պահանջներին:
Ազգային կրթական համակարգը նպատակ ունի ձեւավորել ազգային սերունդ որպես Ազգի բնական շարունակական որակ: Ըստ այդմ, Ազգային Դպրոցը իրագործում է կրթական համակարգի որոշակի պահանջները՝ ձեւավորել ազգային անհատներ որպես ազգային սերնդի օրգանական մասեր:
Եվ դպրոցական դաստիարակությունը որպես համակարգ ելնում է բնական այն սկզբունքից, որ անհատը իր մեջ ունի հոգեւոր, մտային, մարմնական բազմաթիվ ու բազմազան որակական տարրեր, որոնք իրենց օրինաչափ զարգացման համար մշտապես համապատասխան սնունդի պահանջ ունեն:
Եվ ինչպես ծառը իր սնունդը ապահովում է բերրի հողի մեջ համապատասխան “նյութեր” գտնելով, այդպես էլ դպրոցական դաստիարակությունը ապահովում է Ազգի երեխաների համար բնական միջավայր՝ “բերրի հող”, որի մեջ երեխաների ներքին որակական տարրերը կարող են ստանալ հարուստ սննդի առավելագույն հնարավորություն:
Ուստի Ազգային Դպրոցը չի ընդունում ձեւավորվող անհատի որոշակի մոդել: Դպրոցը ստեղծում է բնական պայմաններ Ազգի բնական որակներն իրենց մեջ կրող երեխաների օրինաչափ զարգացման համար եւ նպաստում է, որ անհատը դառնա այն, ինչ պիտի դառնա իր օրինաչափ զարգացման ընթացքում, այլ ո՛չ այն, ինչ մենք ենք ցանկանում նրանից պատրաստել:
Ազգային Դպրոցի խնդիրն է ձեւավորել սովորական, բնական, կենդանի ազգային անհատ: Եվ որքան հարուստ ու բազմազան կլինեն նրա ներքին որակները, այնքան նա առավել կհեռանա իդեալական անձից եւ այնքան նա լիարժեք կդառնա որպես ազգային սերնդի օրգանական մաս՝ ազգային անհատ:
Իսկ ազգային անհատի ձեւավորման համար որպես բնական միջավայր՝ “բերրի հող”, Դպրոցն իր մեջ խտացնում է բնական ազգային հարաբերությունները: Ազգային դաստիարակության հիմքում պետք է լինեն ազգային կենսաձեւը՝ բարոյականությունը, կենսափորձը, մշակույթը, լեզուն…
Դպրոցական դասավանդում
Երեխան բնական կենդանի օրգանիզմ է, որը ապրում է: Հենց ապրելով է նա սովորում, ապրելով է նա ձեւավորվում: Եվ դպրոցը երեխայի կյանքի մի մասն է: Ուստի երեխաները դպրոցական ամբողջ դասավանդման ընթացքում նույնպես պիտի ապրեն:
Չէ՞ որ ամեն մի բնական անհատ իրենից ներկայացնում է հոգեւոր, մարմնական եւ մտային որակների ամբողջություն: Հենց այդ բնական ժառանգական որակների օրինաչափ զարգացումն է, որ ապահովում է երեխայի ձեւավորումը որպես ազգային անհատ:
Ուստի դպրոցական ամբողջ դասավանդումը պիտի բավարարի Ազգի երեխաների հոգեւոր, մարմնական եւ մտային ժառանգական որակների օրինաչափ զարգացմանը: Եվ դասավանդումը պիտի տարվի այնպես, որ այդ ընթացքում երեխաները ապրեն եւ սնեն իրենց ներքին որակների պահանջմունքները:
Ըստ այդմ՝
1. Երեխաների հոգեւոր որակների զարգացումն ապահովվում է.
ա. Հայոց Լեզվի համակարգում.
բ. Ազգային մշակույթի ամբողջության մեջ՝ ազգային Բանահյուսություն, ազգային Պատմություն, ազգաբանական երգ-պար, ազգաբանական արվեստ ու արհեստ, ազգաբանական խաղեր, տոներ:
2. Մարմնական որակների զարգացումն ապահովվում է մարմնակրթական համակարգի ամբողջության մեջ՝ մարմնամարզություն, ռազմագիտություն:
3. Մտային (իմացական) որակների զարգացումն ապահովվում է.
ա. Բնագիտական համակարգի ամբողջության մեջ՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, աստղագիտություն, բնագիտություն:
բ. Կենսաբանական համակարգի ամբողջության մեջ՝ բուսաբանություն, կենդանաբանություն, մարդաբանություն:
Հոգեբանական դաստիարակություն
Հայոց Լեզու
Հայոց Լեզվի դասավանդման համակարգը որոշելու համար նախ՝ անհրաժեշտ է պարզել, թե ինչ է Հայոց Լեզուն հայի համար՝ ներքին գենետիկական որա՞կ, թե՞ արտաքին հաղորդակցման միջոց:
Նախ՝ Լեզու բառի մեջ ԱԶ (ԷԶ) արմատն է, որ նշանակում է ծագում, սերում, արյունակցություն: Ըստ այդմ, Լեզուն փաստորեն նույնանում է Ազգին: Ի դեպ, նույն օրինաչափությունը արտահայտվում է նաեւ ռուսերեն՝ Յազիցա-Ազգ, Յազիկ-Լեզու, որտեղ Յազ-ը արիական ԱԶ արմատն է:
Այսպիսով՝ փաստորեն ցանկացած Լեզու անպայման ազգային է: Ըստ այդմ, ազգային լեզուն ներքին գենետիկական որակ է իր Ազգի մեջ եւ միաժամանակ արտաքին հաղորդակցման միջոց է այլ ազգերի համար:
Ազգային Լեզուն, որպես ներքին ծինաբանական-գենետիկական որակ, իրենից ներկայացնում է ազգային խորհուրդների համակարգ. իսկ որպես արտաքին հաղորդակցման միջոց՝ որպես օտար լեզու, իրենից ներկայացնում է բառերի քերականական համակարգ:
Չէ՞ որ ամեն մի Ազգ ի սկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր որակների հետ, բնական բազմազան էությունների, երեւույթների հետ, բնական զորությունների, աստվածությունների հետ… Եվ այդ հարաբերությունները նա վերապրել է իր հոգեբանության, բնավորության, մտածելակերպի եւ այլ որակական դրսեւորումների միջոցով եւ յուրովի է ընկալել դրանց խորհուրդները: Եվ հենց այդ ազգային խորհուրդների համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու:
Ըստ այդմ, հայ երեխային Հայոց Լեզու սովորեցնել հնարավոր չէ: Հայ երեխան իր մեջ արդեն ունի իր ազգային լեզուն որպես գենետիկական որակ եւ դպրոց է գալիս Հայոց Լեզվով: Եվ դպրոցի դերն է միայն օրինաչափորեն զարգացնել հայ երեխայի մեջ Ազգային Լեզուն որպես որակ: Դպրոցի դերն է հայ երեխաների մեջ զարգացնել զգացական կապը իր Ազգային Լեզվի հետ: Հայ երեխան Հայոց Լեզվի մեջ պիտի զգա իրեն, իր Բնությունը, իր Ազգը, իր Հայրենիքը, իր Նախնիներին, իր Աստվածներին…
Ուստի Հայոց Լեզուն Ազգային Դպրոցում պետք է դասավանդվի ոչ թե որպես քերականական համակարգ, այլ որպես ազգային խորհուրդների համակարգ: Չէ՞ որ հայերեն ամեն մի անուն իր խորհուրդն ունի եւ ամեն մի խորհուրդ իր անունն ունի: Եվ հայերեն անունները բառային ու քերականական իմաստից բացի անպայման ազգային հոգեբանական, բարոյական եւ այլ որակական դրսեւորումների վերապրումներ են: Եվ Հայոց Լեզվի միջոցով հայ երեխաների մեջ ձեւավորվում է ազգային որակների, կենսաձեւի, կենսափորձի, մշակույթի, բարոյականության, մտածելակերպի զգացողություն:
Իսկ քերականական ուսուցումը տարվելու է այնքանով միայն, որքանով նպաստում է հայերեն գրավոր արտահայտությունները ճիշտ ընկալելու համար:
Ազգային Մշակույթ
Մշակույթը — դա Ազգի հոգե-մտային զարգացման կիրառական արտահայտություն է: Ըստ այդմ, ազգային մշակույթը նույնանում է Ազգին. մշակույթը Ազգի որակական դրսեւորում է, Ազգի բանականության արդյունք:
Բանականությունը — դա բաղադրյալ բառ է՝ կազմված է ԲԱՆ (հոգեմտային որակ) եւ ԱԿ (ակունք) արմատներով:
Ազգը իր բանականությամբ է վերապրում իր ծագումը, իր կենսաձեւը, կենսափորձը, հարաբերությունները: Եվ բանականորեն վերապրածը իր արտահայտությունն է ստանում ազգային կյանքի ամենաբազմազան դրսեւորումների մեջ՝ երգ, պար, խաղ, աշխատանք, նկարչություն եւ այլն:
Հենց այդ կիրառական դրսեւորումների ամբողջությունը մենք անվանում ենք ազգային մշակույթ:
Ըստ այդմ, չկա վերացական մշակույթ: Մշակույթն անպայման ազգային է, քանզի այն անպայման ազգային բանականության կիրառական արտահայտություն է: Այսինքն՝ ազգային մշակույթը անպայման ձեւավորվում է Ազգի Բանի (հոգեմտային որակի) հիմքի վրա:
Եվ ազգային մշակույթը երբեք անհատ ստեղծագործողներից կախված չէ: Անհատ ստեղծագործողները միայն սնվում են ազգային մշակույթից իրենց արարումը կատարելու համար: Անհատական ստեղծագործությունները ազգային բանականության մասնավոր անհատական վերապրումներն են: Եվ որքան զորավոր է ազգային բանականության վերապրումը անհատի մեջ, այնքան նրա ստեղծագործությունը դառնում է ազգային մշակույթի օրգանական մաս:
Ազգային մշակույթը մի ամբողջություն է, որի տարրերը միահյուսված են իրար եւ օրգանապես լրացնում են միմյանց: Ազգային մշակույթը Ազգի կյանքի Բովանդակությունն է: Ազգային մշակույթը կախման մեջ դնելով անհատներից, այն տրոհում են տարբեր մասնագիտությունների, որոնք զարգանում են ինքնուրույն, իրարից անկախ: Դրանով կտրվում են ազգային մշակույթի ամբողջությունից, վերածվելով լոկ ցուցադրական նմուշների: Ու թեեւ Ազգի մեջ լինեն բազմաթիվ մասնագետ արվեստագետներ եւ ամենաբազմազան ցուցադրական ստեղծագործություններով հեղեղեն մեր պատկերասրահները, գրախանութները, համերգային դահլիճները, այնուամենայնիվ, նրանք ազգային մշակույթի ամբողջություն չեն կազմում: Նրանք չեն դառնում ազգային կյանքի օրգանական մաս: Եվ ազգային կյանքը առավել աղքատանում է:
Ազգային Դպրոցում ազգային մշակույթը, անշուշտ, պետք է դասավանդվի նրա տարրերի միջոցով: Բայց նույնիսկ ուսուցման ընթացքում այդ առանձին տարրերը պետք է ներկայանան որպես ազգային մշակույթի ամբողջության օրգանական մասեր:
Ըստ այդմ, Ազգային Դպրոցում անհրաժեշտ է առանձնացնել ազգային մշակույթի հետեւյալ ուսուցողական տարրերը.
ա. Ազգային Բանահյուսություն.
բ. Ազգային Պատմություն.
գ. Ազգաբանական երգ-պար.
դ. Ազգաբանական կիրառական արվեստ եւ արհեստ.
ե. Ազգաբանական խաղեր, տոներ:
Անշուշտ, մինչեւ հիմա ընդունված Ազգագրական բառն այստեղ չի համապատասխանում իր բուն խորհրդին, քանի որ այն գրավոր արտահայտության իմաստ ունի: Այնինչ, ազգային մշակույթը ազգային բանականության արդյունք է, եւ այդ խորհրդի հարազատ արտահայտությունն է Ազգաբանական բառը:
Ազգայինդպրոց-3
( համառոտ հիմնադրույթներ )
ա. Ազգային Բանահյուսություն
Բոլորովին պատահական չէ Հայ Գրականություն խորհրդի փոխարինումը Հայ Բանահյուսություն խորհրդով:
Բանն այն է, որ Բանահյուսությունը բոլորովին չի նշանակում անգիր հյուսվածք (ստեղծագործություն), թեեւ այն իրոք հյուսվում է բանավոր: Ի դեպ, պետք է վերջապես ընդունել, որ գրավոր լեզու գոյություն չունի. կա խոսքի գրավոր արտահայտություն միայն:
Բանահյուսությունը ազգային Բան-ի (հոգե-մտային որակի) արտադրանք է: Իսկ Գրականությունը (որ նշանակում է գրավոր ակունք), փաստորեն Բանահյուսության գրի առնված արտահայտություն է:
Ըստ այդմ, ոչ թե Բանահյուսությունն է Գրականության մաս կազմում, այլ Գրականությունն է Բանահյուսության մաս կազմում:
Գրականությունը Բանահյուսության գրավոր արտահայտություն է, որը, անշուշտ, կատարվում է անհատների կողմից: Ի հարկե, անհատ ստեղծագործողները կարող են եւ ինքնուրույն արարել: Բայց նրանց արարումը այնքանով է ազգային, որքանով այն իրոք բնական արտահայտություն է ազգային բանականության: Իսկ եթե անհատի ստեղծագործությունը չի ներկայանում որպես ազգային բանականության անհատական վերապրումի արտահայտություն, ապա այն չի կարող դառնալ ազգային Բանահյուսության օրգանական մաս: Հայերեն տառերով գրված կամ հայերեն բառերով ստեղծված ամեն ստեղծագործություն չէ, որ ազգային է:
Ուստի դպրոցական դասավանդման մեջ պետք է հաստատվի Ազգային Բանահյուսությունը, որպես ազգային բանականության վերապրումի դրսեւորում: Եվ հենց այդ հիմքի վրա էլ պետք է գնահատվեն նաեւ անհատ ստեղծագործողների աշխատանքները:
Այսինքն՝ Բանահյուսության դասավանդման հիմքում պետք է լինեն ազգային առակները, հեքիաթները, առասպելները եւ դրանց անհատական մշակումները: Դրանից հետո միայն պետք է դասավանդել անհատ ստեղծագործողների ինքնուրույն այն գործերը, որոնք ազգային բանականության անհատական վերապրումի հարազատ արտահայտություն են:
Ըստ որում, բանավոր ստեղծագործությունները դասավանդելիս, պետք է օգտագործել բանավոր աղբյուրները, իսկ գրական ստեղծագործությունները դասավանդելիս՝ գրավոր աղբյուրները:
բ. Ազգային Պատմություն
Ազգային Պատմությունը Ազգի կենսագրությունն է, նրա կենսափորձը: Եվ պատմությունը այնքանով է ազգային մշակույթի ամբողջության մաս, որքանով Ազգն ինքն է կերտում իր պատմությունը եւ ինքն էլ բանականորեն վերապրում է այն՝ որպես կենսափորձ կուտակելով իր մեջ Առասպելների ձեւով: Ըստ այդմ, Ազգային Դիցաբանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային պատմության վերապրած կենսափորձի արտահայտությունների՝ Առասպելների ամբողջություն:
Ազգային Առասպելների մեջ արտահայտվում են Ազգի ծագումը, նրա որակական հարաբերությունները ինքն իր հետ, իր բնության հետ, իր հայրենիքի հետ, իր նախնիների, իր աստվածների հետ…
Որպես կենսափորձ, ամեն մի Ազգի պատմությունը յուրահատուկ է: Եվ հենց այդ յուրահատկությամբ Հայ Ազգային Պատմությունը պիտի դասավանդվի ազգային դպրոցում: Ըստ որում, Հայոց Պատմությունը հայ երեխաների համար պետք է լինի ոչ թե լոկ գիտելիքների աղբյուր, այլ՝ ազգային կենսափորձի յուրացման աղբյուր:
Ըստ այդմ, դպրոցում ազգային պատմության ուսուցումը չպետք է նույնացվի պատմագրության ուսուցման հետ: Անշուշտ, պատմագրությունն իր դեր ունի որպես պատմության գիտական մեկնաբանություն: Բայց նախ՝ պատմագրությունը կախման մեջ լինելով անհատական գաղափարներից, մտածելակերպից, կարող է եւ հարազատորեն չարտահայտել Ազգի իրական պատմությունը: Եվ ապա պատմագրությունը առավել նկարագրական եւ իմացական նշանակություն ունի եւ չի նպաստում կենսափորձի ձեւավորմանը հայ երեխաների մեջ:
Ուստի պատմագրությունը դպրոցում Ազգային Պատմության դասավանդման մաս է կազմում միայն: Հայոց Պատմության ուսուցումը անպայման սկսվում է Ազգային Դիցաբանությամբ: Ազգային Առասպելների միջոցով հայ երեխան ծանոթանում է իր ծագումին, իր Ազգի կենսաձեւին, նրա որակական հարաբերություններին եւ իր մեջ կուտակում է այդ բոլորը որպես ազգային կենսափորձ:
Իհարկե, պետք է ընդունենք, որ ազգային առասպելները մեծ մասամբ մեզ են հասել ոչ թե որպես ազգային բանականության ուղղակի վերապրում, այլ անհատական մշակման արտահայտություն: Ուստի բացառված չէ, որ նրանք էլ ինչ-ինչ չափով ազգի բանական վերապրումի հարազատ արտահայտությունը չեն: Բայց Հայոց Լեզվի միջոցով մենք կարող ենք հեշտությամբ հայտնաբերել հայ առասպելների մեջ, ինչպես եւ պատմագրության մեջ եղած շեղումները եւ նույնիսկ վերականգնել առասպելների իրական էությունը:
Հայոց Լեզուն որպես Հայ Ազգի ծինաբանական-գենետիկական որակ, ազգային խորհուրդների համակարգ է: Ուստի եւ Ազգի ամեն մի բանական վերապրում որպես ազգային խորհուրդ դառնում է Հայոց Լեզվի օրգանական մաս: Այնինչ, որեւէ օտար հասկացողություն Հայոց Լեզվի մեջ խորհուրդ չունի ու երբեք էլ չի կարող ունենալ. այն հայոց լեզվի օրգանական մաս չի դառնա երբեք:
Եվ հենց ազգային խորհուրդների միջոցով մենք հնարավորություն ունենք Հայոց Պատմության մեջ ճշտելու ամեն տեսակի շեղումները եւ այն դարձնելու ազգի որակական պատմության հարազատ արտահայտությունը:
գ. Ազգաբանական երգ—պար
Ազգաբանական երգ-պարը իր ինքնուրույն ծրագրային տեղը պիտի գրավի դպրոցական ուսուցման մեջ:
դ. Ազգային արվեստ եւ արհեստ
Ազգային արվեստն ու արհեստը դպրոցում փոխարինելու են նկարչության եւ աշխատանքի ուսուցման դասերին:
ե. Ազգային խաղերը եւ տոները
Ազգային խաղերը, տոները հայ երեխաները դպրոցում պիտի վերապրեն արտադասարանական դաստիարակության ընթացքում:
Մարմնական դաստիարակություն
Հայ սերունդների մարմնական առողջությունն ու գեղեցկությունը, որպես ազգային որակական դրսեւորում, մեծ արժեք է ունեցել մեր հնագույն նախնիների մոտ. այն աստիճանի, որ մարմնական գեղեցկությունը համարվել է նույնիսկ հոգու գեղեցկության չափանիշ:
Դա են վկայում ազգային առասպելները, ինչպես նաեւ Սիրո եւ Գեղեցկության Աստվածուհի Աստղիկի պաշտամունքը:
Ի դեպ, այսօր էլ մարմնական գեղեցկությունն ու համաչափությունը, որպես ազգային բնական որակ, բավական ցայտուն արտահայտվում է հայ փոքր երեխաների մեջ: Սակայն նույն այդ երեխաները մեծանալով կորցնում են իրենց մարմնական գեղեցկությունը, եւ գեղեցիկ հայ երեխան ոչ գեղեցիկ երիտասադ է դառնում:
Բնականի եւ իրականի այդ խիստ հակասությունը արդյունք է թերի կամ սխալ մարմնական դաստիարակության, որ խափանում է հայ երեխաների մարմնական օրինաչափ զարգացումը և դեֆորմացնում է նրանց մարմինը:
Ազգային Դպրոցը, ընդունելով հայ փոքր երեխաներին որպես ազգային մարմնական որակների բնական արտահայտություն, հաստատում է մարմնական դաստիարակությունը ոչ թե որպես դասավանդվող առարկա, այլ որպես մարմնական օրինաչափ ձեւավորման ամբողջական համակարգ: Այդ համակարգի մեջ պետք է օրինաչափորեն զարգանան երեխաների կեցվածքը, քայլքը, ուժը, ճկունությունը եւ այլն:
Բարձր դասարաններում պետք է մտցնել ռազմամարզական դաստիարակություն:
Մտային (Իմացական) դաստիարակություն
Բնագիտական համակարգ
Բնագիտական համակարգի դասավանդվող առարկաներն են ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան:
Ֆիզիկան ներկայացնում է բնական հարաբերությունների օրինաչափությունները:
Քիմիան ներկայացնում է բնական օրինաչափ հարաբերությունների որակական դրսեւորումը:
Մաթեմատիկան ներկայացնում է բնական օրինաչափ հարաբերությունների քանակային դրսեւորումը:
Ըստ այդմ, բնագիտական համակարգի առարկաները պիտի դասավանդվեն հենց իրենց բուն նշանակության սկզբունքով, այլ ոչ թե վերացական բանաձեւային սկզբունքով:
Բարձր դասարաններում բնագիտական այդ առարկաների հիմքի վրա մտցվում են Բնագիտություն առարկան որպես բնական օրինաչափ հարաբերությունների ամբողջական համակարգ եւ Աստղագիտություն առարկան:
Կենսաբանական համակարգ
Կենսաբանական համակարգի դասավանդվող առարկաներն են բուսաբանությունը, կենդանաբանությունը, մարդաբանությունը:
Այս առարկաների միջոցով երեխաները իրենց մեջ ձեւավորում են որոշակի ընդհանրական կապ իրենց նմանների եւ ընդհանրապես իրենց շրջապատող կենդանի բոլոր օրգանիզմների հետ:
Բարձր դասարաններում մտցվում են.
ա. Կենսագիտություն առարկան, որը ներկայացնում է ծագումնաբանական օրինաչափությունները եւ տեսակային առանձնահատկությունները.
բ. Աշխարհագիտություն առարկան, որի միջոցով հայ երեխաները ծանոթանում են աշխարհի մարդկային տարբեր Տեսակների ծագումնաբանական օրինաչափություններին եւ նրանց հետ որակական հարաբերությունների օրինաչափություններին:
Հաղորդակցման միջոց
Հաղորդակցման միջոցներն են օտար լեզուները:
Հատվածներ “Ուխտ Արորդյաց“-ից
“Լուսանցք” Թիվ 61, 6 — 12 հունիսի, 2008թ.
“Լուսանցք” Թիվ 62, 13 — 19 հունիսի, 2008թ..
“Լուսանցք” Թիվ 63, 20 — 26 հունիսի, 2008թ..
Թողնել պատասխան