Էկումենիկ գլոբալիզացիան շարունակվում է…

by

Կրոնական անցուդարձ

Մայիսի վերջերին Ժնեւում, Բոսեի Էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ պաշտոնյաների հանդիպումը՝ “Խոստումի ժամանակից դեպի անապատային թափառումներ” թեմայով: 

Մասնակցեցին ԵՀԽ անդամ Եկեղեցիների եւ էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժողովին մասնակցում էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնում էր Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը: 

Ժողովի ընթացքում մասնակիցները քննարկել եւ ներկայացրել են անդամ եկեղեցիներում տեղի ունեցող ձեռքբերումներն ու էկումենիկ հարաբերություններում առկա մարտահրավերները:

Անդրադարձան “Էկումենիզմը 21-րդ դարում” թեմային եւ լսեցին ԵՀԽ 60-ամյակի առիթով երիտասարդ երկու աստվածաբանների պատրաստած դասախոսությունները: Առանձին քննարկումներ տեղի ունեցան “Հավատք եւ Կարգ”, ինչպես նաեւ “Առաքելություն եւ Ավետարանում” հանձնախմբերի ղեկավարների հետ: 

Հոգեւոր մուտացիան՝ նույնպես  

Դեռ հունվարի 21- ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին էր դիմել ՀՀ- ում “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպության խորհրդի նախագահը՝ հայտնելով, որ նշված կրոնական կազմակերպությանը հարող, ազատազրկման ձեւով պատիժ կրած անձինք տարածքային զինկոմիսարիատների կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով մինչ օրս չեն հաշվառվում, նրանք չեն կարողանում գրանցվել իրենց բնակության վայրերում, անձնագրում ունենալ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հավաստող կնիք, ինչպես նաեւ զինվորական գրքույկ: 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ պարզաբանումներ ստանալու համար:

ՀՀ պաշտպանության նախարարը Պաշտպանի գրությանն ի պատասխան նշել է, որ վերոնշյալ խնդիրները քննարկվել են ՊՆ-ում եւ գլխավոր դատախազությունում: “Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ օրենսդրության պահանջները, գլխավոր դատախազությունն առաջարկել է վերը նշված կարգավիճակ ունեցող անձանց հաշվառել ՀՀ ԶՈՒ պահեստազորում, ինչի առնչությամբ պաշտպանության նախարարությունը առարկություն չունի”,-ասել է նախարարը: Նա նաեւ հայտնել է, որ ՀՀ զինվորական կոմիսարին ցուցում է տրվել կազմակերպել նշված անձանց ՀՀ ԶՈՒ պահեստազորում հաշվառելու եւ զինգրքույկ տրամադրելու գործընթացը: 

Անի Մարության 

Հ. Գ. — Այո, շատ հետաքրքիր կրոնախեղման երեւույթ է կատարվում մեզանում՝ դրսերից ներթափանցած աղանդների համար փափուկ ու հարմարավետ պայմաններ ենք ստեղծում, որ հետո օտարները մեր քրիստոնեական հեզությունից օգտվելով գլխներիս նստեն եւ ներսի՝ հայ առաքելական (կամ կիլիկիո թեմի) եկեղեցու միջոցով օտարահպատակ ենք դառնում՝ առաքելականությունը ստորադասեցնելով էկումենիստական սկզբունքների առջեւ: 

Այսինքն՝ դրսից էլ են մեր ներսը դուրս դարձնում, ներսից էլ… 

“Լուսանցք” Թիվ 61, 6 — 12 հունիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: