Հայ իրականության մեջ օտար հավատամքային գաղափարների ներդրումը վտանգավոր է եղել ինչպես ժողովրդագրական կորուստների տեսակետից, այնպես էլ բնականոն զարգացման խաթարման եւ հետագա աղետալի իրավիճակների նախապայմաններ առաջացնելու պատճառով:
Քարոզչական, տնտեսական կամ բռնի տարաբնույթ մեթոդներով ներթափանցելով ազգային միջավայր, նման գաղափարները ոչ միայն խարխլել են հայոց ինքնապաշտպանության ոգեղեն ներուժը, այլեւ ազգի ներսում առաջացրել են պառակտում, որը հերձվածողների մեջ վեր է ածվել ատելության ու թշնամության ամբողջ ազգի հանդեպ՝ ի վերջո նրանց հասցնելով ազգափոխության (ազգադավության): Եվ հիմնականում այդ ազգափոխներն են, որ լուծվելով օտարների մեջ, ոչ միայն նրանց հաղորդել են հայ ազգին բնորոշ ոգեղեն-արարչական հատկանիշները, այլեւ շատ հաճախ դրդել կամ ղեկավարել են նրանց պայքարը հայ ազգի ու պետականության դեմ՝ պատճառելով ահավոր ու անուղղելի վնասներ…
Այսպես, հայտնի է այն իրողությունը, որ հայերի հետ նույն արմատներն ու բնօրրանը ունեցող շումերները-սումերները սեմիթ աքքադներին հպատակվելուց հետո, իրենց քրմերի գլխավորությամբ հրաժարվեցին իրենց աստվածներից եւ սկսեցին երկրպագել աքքադների աստվածներին (այստեղ պետք է նշել, որ աքքադների առաջնորդ եւ հետագայում նրանց թագավոր Սարգոն I-ը ծագումով Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող Խառան կամ Հարան քաղաքից էր: Նման վարքագծի համար քրմերը հավանաբար ստացել էին արտոնություններ (oրինակ՝ մեհյաններում կրոնական ծեսերը նրանք կատարում էին շումերական լեզվով): Դրա շնորհիվ չնայած շումերական լեզուն մեհյաններում պահպանվեց մինչեւ Ք.ա. II-րդ դարը, բայց Ք.ա. II-I հազարամյակում, շումերական ազգը գտնվելով աքքադների տիրապետության տակ եւ պաշտելով սեմիթ աստվածներին՝ աստիճանաբար սեմիթացավ եւ, որպես ազգ, վերացավ պատմության ասպարեզից: Շումերները, լինելով ժամանակակից մարդկային քաղաքակրթության հիմնադիրներից, փաստորեն աքքադներին թույլ տվեցին իրենց նախնիների Ք.ա. V-ից մինչեւ II-րդ հազարամյակները ձեռք բերած նվաճումները յուրացնել եւ պատմությունից ջնջել նրանց մասին հիշատակությունը: Եվ այդ մասին հայտնի դարձավ միայն վերջին XIX-XXդդ. կատարած պեղումների շնորհիվ:
Հայտնի է, որ Բաբելոնի հիմնական բնակչությունը սեմիթացված խուրիներ էին, շրջակա սեմիթների փոքր խառնուրդով (նկատենք, որ հայոց հնագույն նախնիների՝ հարիների անվանումը սեմիթ պատմաբանները ինչ-ինչ նկատառումներով վերափոխել են “խուրի” անվանման): Վերջիններիս Ասսուր քաղաքը, որով հետագայում անվանակոչվեց ասորի ազգը, հայոց հնագույն պետության՝ Միտանիի քաղաքներից մեկն էր, ուր հարավից աստիճանաբար ներթափանցելով, սեմիթական մեկ այլ ցեղ, ի վերջո գրավեց այն՝ սեմիթացնելով տեղի եւ շրջակա բնակավայրերի հարի բնակչությանը, ստեղծեց իր պետությունը՝ Ասորեստանը:
Իսկ այս վերջինի ու հայկական տարածքների վրա Բաբելոնի մշտական ավերիչ հարձակումների եւ հայկական պետականության գոյատեւման նկատմամբ սպառնալիքների մասին հայտնի են պատմությունից: Նման պատճառներով կարելի է բացատրել աքքադների, ասորիների, նրանց հաջորդող Միջագետքի արաբների եւ այլ սեմիթական ազգերի ներկայիս արմենոիդ հայկական մարդաբանական տիպը:
Քրիստոնեությունն ընդունել տալու ժամանակ, չնայած գործադրած մեթոդների մերժելիությունը, բազմաթիվ անմիտ զոհերին եւ հոգեւոր-մշակութային կորուստներին, որքանով հայտնի է, մեծաթիվ ժողովրդագրական կորուստներ չեն եղել, այսինքն՝ քրիստոնեությունն ի վերջո ընդունվել է ազգովի (դե՜, հայոց արքայի դեմ կանգնելը բարդ գործ էր), չնայած որոշ իշխողների, քրմերի եւ հավատավոր զանգվածների լուրջ դիմադրությանը: Ոմանք ասում են՝ դա եղել է համազգային պետա-քաղաքական (իբր այդ տարիների կռապաշտությունից (քանզի հայկական հեթանոսությանը խառնվել էին հունական եւ պարսկական մեզ անհարիր դրսեւորումները) ազատվելու համար) հեռատես ազգային ծավալուն միջոցառում, որը հետզհետե գիտակցել է մեծամասնությունը: Սակայն, հետո այդ գործընթացը դուրս է եկել Տրդատ արքայի հսկողությունից… Մյուս կողմից, հայ մտավորական գործիչները արագորեն թարգմանելով հիմնական եկեղեցական գրականությունը, աղոթքներն ու ծեսերը, հայերեն գրի առնելով հինավուրց պատմություններն ու սովորույթները, հին հավատքի հիմքերը, դրանք համադրելով նպաստել են հայերի ինքնաճանաչողությանը եւ ոգեղեն հզորացմանը:
Եվ համարում են, որ դրա շնորհիվ, հաջորդ հարյուրամյակների ընթացքում ինչպես արաբների, այնպես էլ թուրքերի եւ իսլամ ընդունած պարսիկների համառ մտադրությունը՝ ամբողջ հայ ազգին իսլամ պարտադրելու վերաբերյալ, հիմնականում ձախողվեց:
Սակայն քրիստոնեության մեջ առաջացած պառակտումը նորից հայոց մեջ առաջացրեց ժողովրդագրական պառակտումներ, ինչպես բուն հայկական տարածքներում, այնպես էլ հայկական գաղթօջախներում: Դա ակնառու երեւում է հատկապես Արեւելյան Եվրոպայի գաղթօջախների օրինակով. կաթոլիկական երկրներում՝ Լեհաստանում, Հունգարիայում եւ այլն, որոշ հայ կրոնավորների անհեռատեսության պատճառով հայերն ընդունելով կաթոլիկություն, արագորեն ազգափոխվեցին, իսկ ուղղափառ դավանանքի երկրներում՝ Բուլղարիայում, Ռումինիայում եւ այլն, իրենց ազգությունը պահպանեցին մինչեւ հայրենադարձվելը: Պետք է նկատել, որ այստեղ կարեւոր գործոն էր նաեւ պետական լեզուն, հայրենիքի հետ կապը, ինքնաճանաչողությունը եւ այլն:
Այդ տեսակետից հատուկ ուշադրության է արժանի բուն հայկական Ուտիքի կամ ինչպես հիմա են հաճախակի ասում՝ Դաշտային Արցախի ու Արանի հարթավայրի տարածքներում Գանձակի, (Կ(Գ)ետաբեկի, Խանլարի, Շամք(խ)որի, Թովուզի, Ղազախի եւ այլ շրջաններում), ինչպես նաեւ այսօրվա ԼՂՀ որոշ գյուղերում բնակվող մուսուլմանացած (մահմեդականացված) ժողովրդի ծագումնաբանությունը, որի ինքնանվանումը եւ ազգագրական գրականությունում ընդունված անվանումն “այրում” է: Նկատենք, որ “Այրում” անվանումով կամ արմատով մի քանի բնակավայրեր կան ինչպես նշված շրջաններում, այնպես էլ ներկայիս ՀՀ-ում:
Լինելով թրքախոս ու մուսուլման՝ նրանց ծագումնաբանությամբ հիմնականում զբաղվել են ադրբեջանցի ազգագրագետները՝ բնականաբար տալով իրենց միտումնավոր ու, ինչպես սովոր են, կեղծ ու հնարովի մեկնաբանությունները (թուրք-ադրբեջանական զեղծարար “պատմագետների” հետ թերեւս կարող են “մրցակցել” միայն հրեա “պատմաբանները”, մեզ հայտնի են հատկապես հրեա “հայագետները”):
Այս տեսակետից առավել ուշագրավ է Վ. Կուբիչեւի “Այրումներ (ծագումնաբանության հարցի մասին)” հոդվածը (Советская этнография N3, 1962г.):
Նկատենք, որ ռուսական կայսրության ցարական գրություններում այրումներին անվանել են ոչ թե թաթարներ, ինչպես օրինակ՝ ադրբեջանցի-ազերիներին (կովկասյան թաթարներ, այսպես մեկ էլ “առաջացել” են լեռնային հրեաները), կամ մեկ ուրիշ թուրքական ցեղի անվամբ, այլ անվանել են “այրում ժողովուրդ”: Ի միջի այլոց, ադրբեջանցիներին ազերիների հետ նույնացնելը (կամ Կովկասում լեռնային հրեաներ “ստեղծելը”) նույնպես միտումնավոր է, խորհրդային իշխանությունների (սիոնիստա-մասոնական ուժերի) հիմնած Ազերբեջան-Ադրբեջանը հավակնություններ պիտի ունենար իրանական ազերիների տարածքներից…, բայց սա բոլորովին այլ թեմա է:
Հայտնի է նաեւ, որ ցարական Ռուսաստանի կողմից Գանձակը գրավելուց հետո, “այրում ժողովուրդ”-ի մի մասն անցել է Վայոց ձոր եւ Սյունիք:
Հենց սկզբից ուշադրություն է գրավում նրանց ինքնանվանումը, որ կազմված է “այ” եւ “րում” արմատներից: Որոշ ադրբեջանցի հեղինակներ այդ անունը բխեցնում են հայերենի “այր” արմատից, որը, ինչպես ցույց է տվել նշված հեղինակը, մտացածին է: Ըստ այլ մեկնաբանների, նրանք Անատոլիայի թուրք-սելջուկների հետնորդներ են, ովքեր էլ իրենց Ռումի սուլթանությունը օսմանցի թուրքերի կողմից գրավվելուց հետո, անցել են Իրան եւ Հարավային Կովկաս: Այս ենթադրությունը հնարավոր է մասամբ, քանի որ Ռումի սուլթանությունում հիմնական կրոնը եղել է մուսուլմանության շիա ուղղությունը, իսկ օսմանյան թուրքերը հիմնականում սյունիթ (սուննի) էին: Իսկ այդ երկու ուղղություների միջեւ հայտնի թշնամությունն ավելի է, քան նույնիսկ նրանց եւ քրիստոնեության միջեւ…
Հիմնադրման պահից մինչեւ 15-18դդ. Օսմանյան կայսրությունն անընդհատ ցնցվել է ներքին երկպառակություններից ու ապստամբություններից, որոնք հիմնականում ունեցել են կրոնական երանգավորում, այսինքն՝ պայքարը եղել է օսմանյան վերնախավի ու տարբեր ցեղերի շիիթ բնակչության միջեւ: Պարտված շիիթներն անցել են Պարսկաստանի տարածք, որտեղ նրանց առանձնապես բարյացակամ չեն ընդունել:
Ըստ Վ. Կուբիչեւի ուսումնասիրության, “այրում” անվանումը ծագել է “հայ” եւ “ռում” անվանումներից՝ “հայ(ր)ռում”, մանավանդ, որ հենց այրումների ավանդույթներում նույնպես ակնարկներ կան այդ մասին: Ընդ որում, այն ավելի վաղ ծագում ունի, քան քոչվորների հայտնվելն էր Հայկական լեռնաշխարհում: Ինչպես հայտնի է, 451թ. հայ եկեղեցին (որի հետ միասին նաեւ եթովպեական, ղպտի, ասորի, հնդիկ ու պարսից ուղղափառ եկեղեցիները) մերժեց Քաղկեդոնի տիեզերաժողովի որոշումները, որոնք առնչվում էին դավանաբանական սկզբունքային հարցերի փոփոխված մեկնաբանություններին, եւ հավատարիմ մնաց քրիստոնեության նախնական սկզբունքներին: Նկատենք, որ որոշ մեկնաբանների կարծիքով, Քաղկեդոնի տիեզերաժողովը ոչ միայն թուլացրեց քրիստոնեության միասնությունը, այլեւ առիթ դարձավ իսլամի առաջացման ու հաղթարշավի համար:
Ինչպես հայտնի է, այդ ժամանակաշրջանում Հայաստանը պառակտված էր Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ: Եթե Պարսից մասում հոգեւոր-կրոնական հալածանքները համարյա վերացել էին եւ սկսվել էր քրիստոնեության դանդաղ ներթափանցումը Պարսկաստան, ինչը սակայն դադարեց այդ երկրի մուսուլմանացման-մահմեդականացման պատճառով, ապա բյուզանդական մասում՝ Կոստանդնուպոլսի ճնշումը դեռ ուժեղ էր, եւ հավանաբար հայերի որոշ տոկոսը չդիմացավ եւ անցավ հունական ուղղափառ եկեղեցու կողմը…
Քանի որ հայերը բյուզանդացիներին անվանում էին հռոմեացիներ կամ ուռումներ, ապա այդ դավանափոխներին էլ անվանեցին հայուռումներ, որը հետագայում դարձավ “ուռում-առում”, “ուրում-ա(յ)րում”: Այդ անունով, լինելով հայ, նրանք տարբերվում էին մյուս հայերից, իսկ հռոմեացիներին էլ լինելով հավատակից, տարբերվում էին նրանցից ազգությամբ: Նկատենք, որ մինչեւ վերջերս էլ հայ կաթոլիկներին անվանում էին ֆրանկներ, որով նրանց առանձնացնում էին ուղղափառ հայերից, իսկ հայ բառը չէին օգտագործում, որովհետեւ իրենց շրջապատում շատ եվրոպացի “ֆրանկներ” չկային, որպեսզի նրանց տարբերելու անհրաժեշտություն լիներ…
Բյուզանդական կայսրության կործանումից հետո, քաղկեդոնություն ընդունած հայերի կապը Կոստանդնուպոլսի հետ կտրվեց, այսինքն՝ մնացին առանց հոգեւոր ղեկավարման: Նրանք կամ պետք է վերադառնային հայ եկեղեցու գիրկը, որը դժվար էր, քանի որ անցած դավանաբանական վեճերն ու փոխադարձ վիրավորանքը խորթացրել էին միմյանց, կամ՝ տիրապետող թուրքերի բռնի մեթոդներով իսլամացման քաղաքականության պայմաններում նրանք պետք է այս անգամ էլ պարտադրված ընդունեին մուսուլմանություն: Քանի որ արդեն նրանց համար կրոնափոխությունը խորթ չէր, այս գործընթացը տեղի ունեցավ 1000-1300թթ. սելջուկների Ռումի սուլթանության ժամանակ, որի պատճառով նրանք դարձան շիիթ: Մյուս կողմից թուրքական տիրապետության ժամանակներում միշտ էլ համառորեն վարվել է ազգային լեզուների վերացման քաղաքականություն: Հայտնի են ժամանակներ, երբ հայերեն խոսելու պատճառով զանգվածաբար կտրում էին մարդկանց լեզուները: Զարմանալի չէ, որ Փոքր Հայքում եւ Գամրիքում, հայերի մեծամասնությունը չգիտեր, չէին խոսում հայերեն, բայց գիտեին “Հայր մեր” աղոթքը եւ իրենց քրիստոնյա ու հայ լինելը: Իսկ հավատափոխ հայերը, կորցրած լինելով նաեւ լեզուն, այլեւս ոչնչով չէին տարբերվում շիիթ թուրքերից, այսինքն դարձել էին “այրում”:
Թուրքիայից շիիթների հալածանքները վերաբերվում էին նաեւ այրումներին, ու նրանք գերադասեցին տեղափոխվել Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Արեւելյան Հայաստանի տարածք: Դա կարելի է բացատրել ոչ թե ազգային գենետիկ հիշողությամբ, այլ հատկապես այն բանով, որ չնայած նույն դավանանքին, նրանք սելջուկների կամ պարսիկների միջավայրում իրենց զգում էին խորթ, իսկ տիրապետող սյունիթների միջավայրում քրիստոնյա հայերի հետ համարյա բախտակից էին եւ հավասար:
Տեղափոխվելով Արեւելյան Հայաստան՝ նրանք տեղաբնակների նման սկսեցին զբաղվել հողագործությամբ եւ անասնապահությամբ: Ձմռանը անասնապահներն իրենց անասունները արածացնում էին Դաշտային Արցախի ու Արանի տաք հովիտներում, իսկ ամռանը քոչում էին բարձր լեռնային յայլաները:
Տեղաբնակ հայերի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, դեպի լեռները բարձրանալիս, նրանց արտերի ու բանջարանոցների մոտով անցնելիս իրենց անասունների գլխներին անցկացնում էին քթոցներ, որպեսզի չվնասեին կանաչ ցանքսերը: Որոշ յայլաներում մինչեւ այժմ էլ կան վայրեր, որոնց անվանում են “սոբիատ յաչմեզ”՝ “քթոցը պետք չէ”, այսինքն՝ այդ վայրերում հանում էին քթոցները: Այլ խոսքով, նրանք իրենց պահում էին որպես կարգապահ հյուրեր, իսկ քրիստոնյա հայերն իրենց պահում էին որպես հանդուրժող տանտերեր: Ըստ ավանդության, որոշ ժամանակ անց, հավանաբար, իրենց հավատակից թաթարների ու լեզգիների աջակցությունն զգալով, նրանք սկսեցին իրենց ավելի հանդուգն պահել, որը մանր ընդարումներից վերածվեց մեծ պատերազմի: Գանձակի խանի ու լեզգիների օգնությամբ նրանք կոտորեցին ու տեղահանեցին բազմաթիվ բուն հայկական գյուղեր: Այլ խոսքով՝ դավանանքը փոխելու պատճառով հայ ազգը ոչ միայն կորցրեց իր ազգակիցների մի ստվար մասին, այլեւ այդ մասը դարձավ մյուսների նկատմամբ օտարներից ոչ պակաս կատաղի թշնամի: Այսինքն՝ բազմիցս կրկնվում են պատմության դասերը, եւ հայերը միշտ պատժվում են իրենց համահավաք ազգային գիտակցության մեջ օտար գաղափարների ու դավանանքների նկատմամբ հանդուրժողականության ու անտարբերության համար:
Վերջում արժե հիշատակել նաեւ, որ ըստ զլմ-ների, 1990-ական թթ. Միջին Ասիա աքսորված մուսուլման հայերը դիմել էին այն ժամանակվա ՀՀ կառավարությանը, իրենց, չգիտես ինչու, հատկապես Մեղրու շրջանում ապաստան տալու խնդրանքով, եւ մերժվել էին միանգամայն հեռատեսորեն…
Այսօր էլ ունենք մուսուլմանացած հայերի մի հսկայական քանակություն Թուրքիայում, սեւծովյան ու կասպիցծովյան շրջաններում, մերձավորարեւելյան եւ այլ երկրներում (միլիոնների հասնող, թուրքացած, քրդացած, արաբացած… հայեր) եւ այս պահից պիտի մտածենք հետագա հնարավոր զարգացումների մասին: Այդ հայերից (հիմնականում ծպտյալ հայեր) շատերն են հիշում իրենց ծագումը, կարող են օգտակար լինել մեր ազգային նպատակներին հասնելու ճանապարհին, սակայն, պիտի այրումների օրինակն աչքներիս առաջ պահենք ու գործենք ըստ այդմ… Բայց պիտի՛ գործենք:
Արամ Ավետյան
“Լուսանցք” Թիվ 65, 4 -10 հուլիսի, 2008թ.
“Լուսանցք” Թիվ 66, 11 -17 հուլիսի, 2008թ.
Թողնել պատասխան