Արթնացի՛ր, հա՛յ մարդ, դո՛ւք էլ՝ մասոն հայեր

by

Ինչո՞ւ եմ կրկնում մեր ցեղակրոն նախնյաց խոսքը եւ ասում. “Արթնացի՛ր հայ մարդ”, որովհետեւ ավելի քան 1700 տարի զանգվածաբար քնած ենք մենք՝ արարչական տարածքի արեւորդիներս՝ արորդիներս եւ մեր մեղքով հայաբնույթ պետականություն չունենք: Այո՛, չունենք, քանզի մեր “պետական այրերը” մարմնով, մտքով եւ հոգով առ այսօր ծառայել եւ ծառայում են օտարին, հուդա-քրիստոնեական եւ սիոնիստա-մասոնական ուժերին: 

Արթնացի՛ր, հայ մարդ, չե՞ս տեսնում. թե ինչ են ուզում մեր գլխին բերել քո “արյունակից” մասոն հայերը: Թե ինչպես սրանց նախնիներն ու նմանները անցյալում կործանեցին մեր հզոր պետությունը: Այո՛, ունեինք հզոր եւ հայկական պետություն, քաղաքակրթություն: Սակայն հավատացինք օտարի ստին, օտարի կրոնին ու ազգային արժեքներին եւ ինքներս դարձանք օտար մեզ ու մեր հողին… Իսկ մերի կործանումից հետո (եւ հիմա էլ) ինչ ունենք, հիմնականում հայկական չէ ու չի ծառայում հայությանը: 

Մի իրական եղբայրական խորհուրդ տամ այն հայ-վայ պետական ու քաղաքական գործիչներին, որոնք գիշերները հրահանգներ են ստանում իրենց գերտերերից, իսկ ցերեկները անխոնջ, մեծ նվիրումով, տեղը-տեղին կատարում են այդ հրահանգները: Այդ խորհուրդն ինքս ստացել-սովորել եմ հայ մեծ վիպասան Րաֆֆու տողերն ընթերցելով: Մեջբերեմ ներկայիս “հավատավոր” եւ օտարասեր հայերի համար. “Ո՛վ Հայեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդ շինեիք, եթե դուք սուրբ խաչերի եւ անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի եւ մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՛նք խլեցին մեր սիրտը եւ քաջությունը, նրա՛նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը եւ թագը, վերցրեց խաչը եւ մտավ Մանիա այրը՝ ճգնելու… Ո՛վ Հայոց հին Աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դու՛ք փրկեցեք մեզ…”: 

Հատկապես հիշատակեցի պատմավիպասանի այս տողերը, որովհետեւ ձեր թոռները նույնն են կրկնելու, նրանք ամաչելու են ձեր անունը տալ, ձեր կենացը խմել… Ներկա սերունդը չի ներելու ձեր արարքները, որովհետեւ այլասերելով, բարոյա-հոգեբանական ճնշում գործադրելով, պարտադրողաբար՝ հանուն օտարի եք կատարում այն սխալ քայլերը (գլոբալացում, օպտիմալացում, համարակալում…), որոնք ոտնահարում են մեր ազգի արժանապատվությունը, նկարագիրը, վտանգում հետագան, առաքելությունը: Խայտառակ ձեւով փակում եք դպրոցներ, նախադպրոցական հիմնարկներ, դասագրքերում աղավաղում մեր լեզուն, գրականությունը, մշակույթը, պատմությունը, հավատը: Այսպես վարվել են մեր թշնամիները… Ազգի մեծ մասին դարձրել եք պանդուխտ, որոնք գոյատեւելու համար բռնել են պոռնկության, անբարո ու անարժանապատիվ կյանքի ճանապարհը՝ այստեղ եւ օտար երկրներում: Որը թվարկեմ, որ ներկա պատժվողները հետո մի կերպ փորձեն խամաճիկներիդ պատժելուց հետո ներել (՞՞՞): 

Արթնացե՛ք, որ հետո չմեղադրեք որեւէ մեկին, որ չե՛ք իմացել, չե՛ն զգուշացրել: Դուք խոսում եք մարդու իրավունքներից, սակայն առաջինն եք ոտնահարում դրանք՝ մարդկանց սովամահ անելով, իրավազրկելով եւ համարակալելով անգամ նորածնին, անչափահաս երեխաներին, վաճառքի են հանված մարդկային ու ազգային իրավունքները, հայրենիքի ազատագրված տարածքները… 

Վստահ էլ չեմ, որ մարդիկ պատժելուց հետո անգամ կներեն ձեզ: 

Պարոն Գարեգին 2-րդ (ինձ իրավունք եմ վերապահում այդպես դիմելու, քանի որ զբաղվում եք ոչ ձեր գործերով, այլ մուտք եք գործել քաղաքականություն, բիզնես ոլորտ), եթե դուք հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն եք, ապա ի՞նչ գործ ունեն Հայաստանում ԱՄՆ-ի եւ այլ երկրների քաղաքացիները, ովքեր իրենց քարոզով ձեր քրիստոնյա հոտին տանում են դեպի դժոխք: Վխտում են մորմոնները, եհովայի վկաները, հիսունականները եւ այլ աղանդները, ովքեր նույնպես մտել են քաղաքականություն, արվեստի ու այլ ոլորտներ: Քանի որ օտար երկրի ներկայացուցիչները իրավասու չեն մեր երկրում անբարոյականություն եւ տխմարություն քարոզելու, կարելի է ենթադրել, որ հոգեւոր ու աշխարհիկ հովիվներն են “դաբրո” տվել նրանց: Եթե ոչ, ինչու՞ չեք կասեցնում այդ այլանդակություններն ու անբարոյականությունը… Ինչու՞ չեք քննադատում իշխանություններին այս ամենի համար: Չէ՞ որ ընդդիմությանը քննադատելու մեծ փորձ ունեք արդեն: 

Այո՛, ձեզ չեն զիջում “աշխարհիկ հովիվներ”-ը, ովքեր ՀՀ նախագահ դառնալու կամ ազդեցիկ դեմք լինելու համար սիոնիստա-մասոնական “եղբայրներին” են ապավինում, ինչպես հոգեւոր հովիվները՝ “էկումենիկ” եղբայրներին… 

Մասոններին ապավինողներն անմիջապես նկատելի են. դա նրանք են, որ ամեն բանում խոսում են եղբայրությունից, արդարությունից ու հավասարությունից (իհարկե՝ իրականում այլ բան են անում), հանուն դրանց պատրաստ են նվաստացումների եւ փոխզիջումների… 

Կարեւոր չէ, թե ով որ օթյակին է ծառայում, իսկ որ օթյակն էլ որ դրամա-տնտեսական կլանին, միեւնույնն է, դրանցից եւ ոչ մեկը Հայաստանի ու հայության շահերին չի ծառայում: Պատմությամբ է ապացուցված, որ բոլոր հայ մասոնները միամտաբար կարծել են, թե հայրենիքին են ծառայում (խոսքը մտածված մասոն դարձածների մասին չէ) ու ընկել են մութ ուժերի թակարդը, հատկապես՝ թուրքական օթյակներում… Այս մասին արդեն բավականաչափ խոսվել է: 

Հիմա էլ իշխանությունները կրկին խոսում են Թուրքիայի հետ մերձեցման մասին, գուցե “մասոնական եղբայրությունն” է վերստին պարտադրում դա: Փոխանակ շարունակեն 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչել տալու արտաքին քաղաքականությունը, որին աջակցել են ավելի քան 20 երկրներ, փորձում են անձնական բարօրության համար այն շահարկման առարկա դարձնել: Սա քիչ է, ներքին քաղաքականությամբ էլ հայաստանահայությանն են արտագաղթի մղում… 

Սրան զուգահեռ, հիմա էլ Եվրախորհրդի պահանջներից սարսափած պատրաստ են կատարել ամեն բան, ինչը մեծացնելու է ՀՀ կախյալությունը Արեւմուտքից: Ռուսաստանից փախչում՝ Արեւմուտքի գիրկն են նետվում: Այդ քաղաքակիրթ ու շատ սիրելի Եվրոպան չէ՞ր, որ աչքերը փակեց ու լռելյայն հետեւեց մեր ցեղասպանությանը, մեր պապերի խնդրանքին արձագանքելով, իբր՝ իրենց նավերը չեն կարող բարձրանալ մեր լեռները, իսկ հիմա վազում եք այդ նույն չարիքի դուռը՝ մոռանալով “թղթե շերեփի” պատմությունը, մեր լեռները իջեցնելով իրենց նավերի մակարդակին… “Քաղաքակիրթ” Եվրոպան էլ դեռ չի ապաշխարել: 

Այդ նույն Եվրոպան է պարտադրում, որ եհովայի վկաներին ու մյուս աղանդներին գրանցեք, անբարոյականներին ու մոլագարներին իրավունքներ տաք, ապազգայնությունը հանրակրթություն ու մեր կյանք մտցնեք… Ժողովրդավարությունից եք խոսում՝ միաժամանակ արհամարհելով, ընտրությունից ընտրություն “առնելով” սովահար մարդկանց. եթե երկրի տերը ժողովուրդն է, ապա կեղծ ընտրություններով ու սին խոստումներով ժողովրդական վստահություն ձեռք չեն բերում:

Արթնացե՛ք, հայեր (նաեւ՝ իշխանություն եւ ընդդիմություն), պահն է իրական համախմբման ու միասնության: 

Միաբանվե՛ք հայ ազգայնական գաղափարների շուրջ, քանզի միայն այս գաղափարներն են, որ նախեւառաջ թույլ չեն տա սիոնիստա-մասոնական ուժերին ոչնչացնել Հայաստանը, իսկ հետո էլ՝ կվերակերտեն ազգային, միասնական ու անկախ Հայաստանը: 

Դարձի՛ եկեք, շրջվե՛ք դեպի ազգը, այլապես համազգային պոռթկման՝ վերազարթոնքի արդյունքում ոտնակոխ եք լինելու թշնամիների հետ միասին:

Շահեն Ծատուրյան

ք. Չարենցավան 

 “Լուսանցք” Թիվ  69, 1 – 7 օգոստոսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: