“Էրգենեքոն”-ի ահաբեկչական շղթան

by

Ըստ թուրքական “Սաբահ” թերթի, “Էրգենեքոն” գաղտնի ահաբեկչական կազմակերպությունն է իրականացրել Տրապիզոնում կաթոլիկ քահանա Սանտորոյի, Ստամբուլում “Ակօս”-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եւ Մալաթիայում “Զիրվե” հրատարակչության 4 աշխատակիցների սպանությունը: Այս ընդհատակյա կազմակերպությունը մեղադրվում է նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի դեմ պատրաստած մահափորձի համար: Թերթը տեղեկացնում է, թե ակնհայտ է, որ “Էրգենեքոն”-ն է կազմակերպել Հ. Դինքի սպանությունը, ինչը հիմնավորում է մեղադրականով: Սակայն ահաբեկչական կազմակերպության գործունեության խիստ գաղտնիության եւ բջջային կառուցվածքի պատճառով հնարավոր չեղավ ապացուցել դա եւ քրգործերն ավարտվեցին սպանություններն իրականացնողների ձերբակալությամբ: Հոդվածում նշված է, որ ձերբակալված մարդասպաններից շատերը չգիտեին էլ, թե ում են ծառայել եւ ովքեր են ուղղորդել իրենց: Սակայն ակնհայտ է, որ այդ ահաբեկումները հեռահար նպատակներով են կատարվել եւ կառավարվել են միեւնույն կենտրոնից: 

***

“Էրգենեքոն”-ը մեղադրվում է նաեւ Ստամբուլում կատարված վերջին պայթեցումների համար: Քանզի այս կազմակերպությունը նախկինում էլ Թուրքիայում նման պայթուցիկներով ահաբեկչական բազմաթիվ գործողություններ է կազմակերպել: Այս վերջին պայթյուններից սպանվել են 17 մարդ, 152-ը վիրավորվել են: Կասկածներն ավելի շատ “Էրգենեքոն”-ի վրա են ընկնում, քան՝ ՔԲԿ-ի: Այսպիսի կարծիքի համար հիմք էին ծառայել “Էրգենեքոն”-ի գործով կատարված 89 ձերբակալությունները, ձերբակալվածներին հարուցված մեղադրանքների բնույթը, ինչպեսեւ՝ ահաբեկչական գործողություններով Թուրքիան ապակայունացնելու եւ անկառավարելի դարձնելու միջոցով երկրում զինվորական հեղաշրջման նախադրյալներ ստեղծելու կազմակերպության ծրագրերը: Հատկապես օգտագործվում են թուրք-քուրդ բախումները: Այս ամենի մասին հատուկ նշված է “Էրգենեքոն”-ի նկատմամբ վերջերս հրապարակված մեղադրականում: 

ՔԲԿ-ի ահաբեկչության դեպքում, ենթադրում է, որ կլիներ պատասխանատվության ստանձնում, իսկ “Էրգենեքոն”-ի դեպքում դա միշտ բացառվում է: 

Ըստ “Զաման” թերթի, նախնական տվյալներով, գործողություններում օգտագործվել են “RDX” պայթուցիկներ, որոնք Թուրքիայում նորություն չեն, որովհետեւ այս կարգի ռումբեր օգտագործվել են գիտնականներ Բահրիյե Ուչոքի, Ահմեդ Թաներ Քըշլալըի, լրագրող Ուղուր Մումջուի սպանություններում, ինչպես նաեւ Անկարայի շուկայում եւ Դիարբեքիրի ուսումնարանում իրականացված ահաբեկչական պայթյունների ժամանակ: Իսկ Անկարայի անվտանգության դատարանը Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Ուղուր Մունջուի քր.գործը հետաքննող հանձնաժողովին հղած նամակում գրել է, որ նման պայթուցիկների օգտագործումը յուրահատուկ է գաղտնի ծառայություններին: 

Թուրքական լրատվամիջոցները այս ամենի հետեւում տեսնում են զինվորականությանն ու հատուկ ծառայություններին, որոնք ունեն մեկ նպատակ՝ ապակայունացնել երկրում վիճակը, ահաբեկել հանրությանը եւ, օգտվելով խառնաշփոթից, հեղաշրջմամբ հասնել իշխանափոխության: 

Նարե Մշեցյան 

 “Լուսանցք” Թիվ  69, 1 – 7 օգոստոսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: