Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. “ԱՍԱԼԱ”-ն երաշխավորում է, եթե…

by

“Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպության փետրվարի 9-ի տարածած հայտարարությունն անդրադառնում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Մակքուարի համալսարանի դասախոս, այսպես կոչված, հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ Արմեն Կաքավյանի եւ նրա ստանձնած գործունեության՝ “Նեմեսիս”-ի եւ ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար թուրքերից ներողություն խնդրելուն: 

Հայտարարությունում նշվում է, թե քարոզչական կեղտոտ հնարքների ձեռագրով քաղաքական որոշակի հարցեր լուծելու արատավոր ու դատապարտելի հանցագործություն է սա: “Հայտնի է, որ “Նեմեսիսը” իրականացրեց մարդկության եւ հայության դեմ հանցագործություն ծրագրած ու իրականացրած երիտթուրքական կառավարության ղեկավար կազմի մահապատիժը: ԱՍԱԼԱ-ն՝ փորձեց հնարավորին կանխարգելել ու պատրաստվել դիմակայության գերտերությունների որդեգրած այն քաղաքականության, որը նպատակ ուներ մարդկության եւ հայության դեմ իրականացված 20-րդ դարի առաջին հանցագործությունը՝ ցեղասպանությունը, ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության միջոցով մոռացության մատնելու, անպատժելիության միջազգային մտայնություն ստեղծելու, ըստ այդմ՝ հանցագործներին հովանավորելու ու նոր ցեղասպանություններ հրահրելու”:

“ԱՍԱԼԱ”-ի նպատակը չէ հիմա պատասխանել հակահայկական ստի ու կեղծիքի նոր քարոզարշավին. “Վստահ ենք, որ դա լավագույն ձեւով կանեն մեր մտավորականներն ու լրագրողները: Մեր նպատակն է ուշադրություն հրավիրել ուրվագծվող նոր սադրանքի մյուս հիմնական հատկանիշներին”: 

“Այս պատվերը կեղծարարություն է, — շարունակվում է հայտարարությունում: — Հանցագործին արդարացնելու, հանցագործին իբր անմեղ զոհ, իսկ արդարադատություն իրագործողին հանցագործ ներկայացնելու լկտի փորձ: Զուգահեռ թե՛ պատվիրատուն, թե՛ Կաքավյանը, կատարում են ոչ պակաս ծանր հանցագործություն՝ քարոզչություն հոգուտ ցեղասպանության, եւ դա անում են մի յուրօրինակ ինքնավստահությամբ, որը թերեւս պայմանավորված է պատվիրատուի չբացահայտվելու եւ արեւմտյան արդարադատությունից պաշտպանված լինելու մտայնությամբ”: 

“ԱՍԱԼԱ”-ն իրավամբ նկատում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունը, սակայն, վաղեմության ժամկետ չունի. պատասխանատվության ենթակա են բոլորը՝ ծրագրողը, իրականացնողը, քարոզչություն կատարողը, նաեւ նրանք, որոնք առ այսօր, սերունդ առ սերունդ, օգտվում են իրենց նախորդների իրականացրած ոճրագործության արյունալի ավարից ու թալանից: Խորհելու եւ անելու շատ բան ունի արեւմտյան ժողովրդավարությունը… 

“Հայոց արդարադատությունը կարող է Կաքավյանի կյանքը երաշխավորել, եթե ինքը հրապարակավ հրաժարվի պատվերից, ներողություն խնդրի 1915-23թթ. ցեղասպանության զոհերից ու առ այսօր աշխարհով մեկ սփռված նրանց հայրենազուրկ սերունդներից, եթե դիմի իրավապահ մարմիններին հայտնելու իրեն հանցագործության դրդող պատվիրատուի անունը”, — ամփոփում է “ԱՍԱԼԱ”-ն: 

“Լուսանցք” Թիվ 91, 13-19 փետրվարի, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: