Ազգային ինքնությունը՝ հայի միասնության համար

by

Եթերը՝ ազգային համախմբման համար

Օրերս հրավիրած մամլո ասուլիսում Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմաբան Արտակ Մովսիսյանը նշել էր, թե ­”Հայոց ազգային ինքնության տոնի հիմնական գաղափարը աշխարհում ամբողջ հայերի համար միասնական տոն ստեղծելը եւ նրանց միավորելն է նման գաղափարի շուրջ­”: Ըստ պատմաբանի, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերի համար ­”միակ անխափան մնացած ազգային ինքնության խորհրդանիշը Հայկ նահապետն է­”: Ուստի՝ պատահական չէ, որ տոնի ընտրությունը համընկավ մեր նահապետի հաղթանակի օրվա հետ:

Այդ օրը, հազարամյակներ տեւած ավանդությամբ, տոնվել է Նավասարդի օրը, որպես Հայկյան հաղթանակի օր: Ա. Մովսիսյանը մեկ հանգամանք էլ կարեւորեց, որ օգոստոսի 11-ը քրիստոնեական ավանդության համաձայն, համարվում է նաեւ ջրհեղեղի ավարտն ու մարդկության վերածնունդը եւ Նոյ նահապետի տապանի՝ Արարատ լեռան վրա իջնելը: Նշեց, որ ­”այս օրվա հետ կապված, դեռեւս հնուց, մարդկության հիշողության մեջ մնացել է որպես նոր սկիզբ մարդկության ու հայ ազգի համար­”: Իսկ այն մասին, թե ոմանք նշում են, իբր այդ օրը աստղադիտական առումով ոչինչ չի նշանակում ու այն չի կարղ տոմարի սկիզբ դառնալ, պատմաբանն ասաց, թե կան հիմնավորումներ եւ այդ օրը կարող է լինել տոմարի սկիզբ եւ հայոց ազգային ինքնության տոնի օր:

Իսկ մի առաջարկի մասին, որ ազգային ինքնության տոնը նշվի Թարգմանչաց տոնի հետ, նա անընդունելի համարեց՝ նշելով, որ երկու տոների իմաստները կփոխվեն ու կաղավաղվեն:
Ասուլիսին ներկա ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հավելեց, որ հայոց ազգային ինքնության տոնը անփոփոխ օր է լինելու, այսինքն՝ շարժական չի լինելու որոշ տոների նման ու չի միացվելու մյուս տոների հետ, ինչը նա էլ անընդունելի համարեց:

Վահագն Նանյան

ՀՀ սփյուռքի նախարարությունն իր մտահոգությունն է հայտնել հայկական հեռուստաեթերներից սփռվող որոշ հաղորդումների համար: Նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, թե “ՀՀ սփյուռքի նախարարությունը կիսում է վերջերս մամուլում հրապարակված այն մտահոգությունը, թե հայաստանյան եթերից սփյուռքահայի կերպարը երբեմն ներկայացվում է ոչ պատշաճ՝ ձեւավորելով ոչ դրական կարծիք: Սա կարող է անջրպետ դառնալ հայաստանցու եւ սփյուռքահայի միջեւ, իսկ նման մոտեցումն առաջացնում է ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռաքահայ հանդիսատեսի դժգոհությունը”: Նախարարությունը դիմել է հայկական հեռուստաալիքներին՝ նշելով, որ “ցանկալի է հեռուստաեթերից հնչեցվող յուրաքանչյուր տեսակետ նպաստի հայրենասիրության, ազգահավաքի եւ հայոց անկախ պետականության շուրջ հայերի համախմբմանը, օգնի հաղթահարելու մեր միջեւ եղած հոգեբանական բարդույթները”:

Դիմումում նաեւ մտահոգություն կա, որ “յուրաքանչյուր անհարկի արտահայտություն կարող է անդառնալի վնաս հասցնել Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, մեր ազգի համախմբվածությանն ու միասնությանը”: Խնդիրը կարգավորելու նպատակով սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է “Կայացած սփյուռքահայերը” հեռուստահաղորդումների շարք:
Հիշեցնենք, որ սփյուռքահայերը բողոքել էին նաեւ ոչ ազգային եւ ոչ հայալեզու հաղորդումների առատությունից, ինչպեսեւ անբարո շարժանկարների եւ օտար համերգային ծրագրերի ցուցադրումից:

Արտակ Հայոցյան 

“Լուսանցք” Թիվ 92, 20 – 26  փետրվարի, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: