Հայոց լեզվի խորհրդարան

by

Հայոց Լեզուն, որպես Ազգի ներքին գենետիկական որակ, իրենից ներկայացնում է Ազգային Խորհուրդների Համակարգ: Այնինչ, բոլոր օտար լեզուները, որպես արտաքին հաղորդակցման միջոց, Հայ Ազգի մեջ ներկայանում են որպես Բառերի Քերականական Համակարգ:

Այսպես՝ հայերիս համար ռուսերեն Սոլնցե կամ անգլերեն Սան բառերի իմաստը որպես քերականական միավոր իմանալը բավարար է այդ լեզուներով արտահայտվելու համար: Այնինչ, հայերեն Արեգակ բառը որպես քերականական միավոր մեզ չի կարող բավարարել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչո՞ւ Արեգ, ի՞նչ է նշանակում Արեգը, ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ Արեգը, ի՞նչ կազմություն ունի եւ այլն:

Ըստ այդմ, Հայոց Աստվածաշունչ Լեզուն է, որպես ազգային խորհուրդների համակարգ, մշտապես արարումի հիմք հանդիսանում արարող Արմեն Ազգի համար, քանզի բնական օրինաչափությունների խորհուրդները զգալով է միայն, որ հնարավոր է արարել:

Սակայն, երբ Հայոց Լեզվի անունները մեր զգացողության մեջ կորցնում են իրենց խորհուրդները, ապա վերածվում են պարզապես անկենդան բառերի, իսկ Լեզուն վերածվում է բառային քերականական համակարգի: Եվ Հայոց Լեզուն հենց իր Ազգի մեջ որակազրկվում է եւ վերածվում արտաքին հաղորդակցման միջոցի՝ ստանալով օտար լեզուներին հավասար արժեք…

Եվ վաղուց արդեն մենք օտարվել ենք մեր արյունից ու հոգուց. մեր միտքը աշխատում է զուտ անկենդան բառանշանների գործածությամբ, որպես արտաքին հաղորդակցման միջոց, այլ ո՛չ՝ ներքին հոգեւոր որակ. մեր միտքը աշխատում է թերի, անպտուղ, եւ մենք չենք կարող արարել եւ մենք չենք կարող խոսել Աստվածների հետ…

Եվ Հայ Ազգը դադարեց արարել: Անկենդան բառերի քերականական համակարգի մեջ մեռնում է նաեւ կենդանի արարչագործությունը…

Հայոց Լեզվի ամեն մի արմատ ունի իր ամենաբազմազան երանգավորումները. եւ այդ ամենաբազմազան երանգավորումներով կազմում է ամենաբազմազան խորհուրդները:

Եվ երբ վերականգնենք մեր մեջ Հայոց Լեզուն որպես Խորհուրդների Համակարգ, այն ժամանակ Հայոց Լեզուն կբացվի մեր առջեւ որպես աստվածային իմաստության ավազան, որի մեջ մենք կգտնենք մեր էությունը, մեր ծագումը, մեր անցյալն ու ապագան: Այն ժամանակ արարչագործությունը կդառնա մեր կյանքի բովանդակությունը: Եվ մենք ինքներս կզգանք, որ Հայոց Լեզվով մուրալ չի լինի, աղերսել չի լինի, աղոթել չի լինի: Քանզի Հայոց Լեզուն աստվածային լեզու է, իսկ Աստվածներն ու Աստվածամարդիկ չեն աղերսում, չեն աղոթում եւ չեն մուրում…

… ՏԱՃԱՐ — նշանակում է Մեծ զորություն, մեծ ուխտ՝ Ուխտատեղի: Լեզվաբանորեն կազմված է՝ Տ — հաստատական հունչարմատով, ԱՃ /մեծ, բարձր/ եւ ԱՐ /զորություն, ուխտ/ բառարմատներով՝ Տ — ԱՃ — ԱՐ:

Ըստ այդմ՝ ՏԱՃԱՐ հենց նշանակում է Ուխտատեղի: Եվ հենց Ուխտատեղերում էին մեր նախնիները հարաբերվել իրենց նախնյաց ոգիների հետ: Հետագայում այդ Ուխտատեղերում կառուցված շինությունները նույնպես կոչվեցին ՏԱՃԱՐ:

Ուստի ՏԱՃԱՐ են միայն Ուխտատեղերում կառուցված եւ Գերագույն Խորհուրդներին նվիրված շինությունները:

Աշխարհի յոթ հրաշալիքների մեջ մտնող հնդկական ՏԱՃ ՄԱՀԱԼ դամբարանը ունի հենց հայերեն խորհուրդ՝ Գերագույն Ոգու Ուխտ՝ ՏԱՃ /բարձր, մեծ/ — ՄԱՀ /ոգի/ — ԱՐ /ուխտ/:
Հատվածներ Ուխտագրքից

 “Լուսանցք” Թիվ 95, 13-19 մարտի, 2009թ.

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: