Կրթական անգրագիտությու՞ն

by

Դպրոցներում վտանգավոր բաներ են սովորեցնում

Թերթում եմ 3-րդ դասարանի զարմուհուս մայրենիի դասագիրքը: Չգիտեմ, կա՞ աշխարհում մեկ ուրիշ պետություն, որտեղ հենց սեփական դպրոցներում ուսուցանեն, թե ինչպես է անհրաժեշտ քանդել սեփական պետության ու պետականության հիմքերը:

Վստահաբար՝ ոչ:

Պարզապես հարցնում եմ ինքս ինձ՝ իբրեւ սրտի հովանք, ու հետո… սկսում ծիծաղել: Ինչու՞ ոչ: Կարծեմ՝ լալու պատճառ՝ չիք:

Ինչու՞ լալ այն հիվանդի վրա կամ խղճալ այն ապուշին, որ գիտե բուժման եղանակները, բայց չի ուզում ապաքինվել, որովհետեւ ապուշ լինելը ձեռնտու է այն պարզ պատճառով, որ օգտակար է: Բայց… ծիծաղելու պատճառ էլ չկա, որովհետեւ ապուշներն այնքան են շատացել, որ նրանց մեջ ապրելը դժվարացել է: Կամ պիտի մեռնես, կամ՝ ապուշանաս: Երկուսն էլ չես կարող: Ուրեմն՝ ի՞նչ անել: Թողնում եմ ընթերցողին:

Մանավանդ առողջ բանականությամբ այն ծնողներին, ովքեր դպրոցահասակ երեխաներ ունեն (դասագրքերն ընդհանրապես վատն են): Թող փորձեն նրանք 8-ամյա աշակերտին բացատրել, թե ինչ է նշանակում՝ □Եթե թշնամիդ սոված է, հաց կերցրու նրան եւ եթե ծարավ է, ջուր խմեցրու□: Լուսանկարներում այդ դասագրքի էջն է ու հենց այդ հատվածը, հետն էլ՝ պատվիրան՝ իմացի՛ր եւ հիշի՛ր այս սաղմոսը: Ուսուցի՞չը ինչպես պիտի բացատրի այդ սաղմոսը: Ու հետո ինչպե՞ս պիտի հայրենասիրության դասեր տա: Չնայած, այդ կարգի սաղմոսներն օրինաչափություն են, որովհետեւ հայ երեխային սովորեցնում են Սողոմոն իմաստուն թագավորի, այլ ոչ թե աշխարհակալ Տիգրան Մեծի մասին…

Հասկացա, խոսքը խեղճի ու ապուշի մասին չէ, այլ անասունի, որի համար մեկ է, թե ում արտում կարածի…

* * *

Դպրոցներում խեղաթյուրում են պատմությունը

Ձեռքիս հանրակրթական դպրոցների 3-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված մայրենիի դասագիրքն է: Արդեն մեկ անգամ անդրադարձել ենք այս դասագրքում տեղ գտած հակամանկավարժական ու հակագիտական սխալներին: Բայց եթե հավելենք էլ, որ այս դասագիրքը մյուսների համեմատ դեռ քիչ թերություններ ունի, արդեն հասկանալի կդառնա, թե մեր դպրոցներում ինչպես են սերունդ կրթում:

Դասագրքի էջերում ակնհայտ երեւում է, թե (մեկ էջ տարբերությամբ) տրամագծորեն հակառակ ինչ դասեր են տալիս: Մեկ թե՝ Մաշտոցը հնարել է տառերը, մեկ էլ թե՝ «լեզու ունես՝ ընդմիշտ կապրես, լեզուդ կորավ՝ հետը կորար»:

Համոզված եմ՝ մանկավարժները (հնարավոր է՝ բացառություն լինի) երկու դասն էլ կսովորեցնեն, երկուսն էլ այնպես՝ ինչպես գրված է:

Իսկ ըստ այդ գրվածի՝ պարզվում է, որ մենք կորած էինք մինչեւ 5-րդ դարը եւ հայտնվեցինք այն պահին, երբ Մաշտոցը հեռավոր Եդեսիա քաղաքից բերում էր իր «հնարած հայերեն տառերը»: Մինչդեռ իրականությունը հայտնի է. Մաշտոցը գնաց մեր տառերը վերհանելու ու վերագտնելու այն մատյաններից, որոնք այրել կամ թաքցրել էին քրիստոնյաները: (Այդ ո՜ր տխմար «գիտնականը» ինձ կհամոզի, որ առանց գիր-գրականության մենք հզոր պետություն ու պետականություն ենք ունեցել դեռ ք.ծ.ա.:) Ի դեպ, նույնիսկ խորհրդային դպրոցում մեզ սովորեցնում էին, որ Մաշտոցը գնաց ու վերականգնեց հայոց գրերը, եւ դրանով արդեն նրա դերն անգնահատելի է: Իսկ հիմա… Հիմա մենք կրթական համակարգ այն բանի համար չենք վարկեր ներգրավել, որ ասենք, թե Մաշտոցը վերականգնել է… Հնարել է ու՝ վերջ: Այնպես, ինչպես մեր պատմաբանները (մեծամասամբ) մեր իրակա՛ն պատմությունը թողած հնարովի «զրիցներ» են միշտ սարքել:

Դպրոցներում խեղճություն են սովորեցնում

Տանը մերոնք այսպես ասած քրիստոնեական զատկին էին պատրաստվում: Ասում եմ՝ քրիստոնեական, որովհետեւ մենք ընկերներով զատիկը դեռ ապրիլի 8-ին էինք նշել՝ Հայոց սրբազան տոմարով՝ Արեգ ամսվա Անահիտ օրը: Նշել էինք մեր նախնիների պես՝ ձվերը ներկած բոլոր այն գույներով, որ շռայլում է մեզ բնությունը: Հետո ձվախաղ արեցինք, գինի վայելեցինք՝ հեթանոս երգերով: Ու բնության զարթոնքը մեր սրտերն էլ մտավ: Իսկ «քրիստոնեական զատկի» օրը զարմիկներիս բացատրեցի, որ զատիկը գարնան այն օրն է նշվում, երբ սկսում են զատվել բնության գույները, երբ Մայր բնությունն արթնանալ է սկսում, երբ Մայր Անահիտը ողջունում է բոլորին ու գունագեղ փնջե ազդակներ ուղարկում… Զարմիկներս ոգեւորվեցին, սկսեցին երկնքում Մայր Անահիտին փնտրել, խոսեցին նույնիսկ, ավելի ոգեշնչվեցին… Բայց մինչեւ մի պահի…

Մինչեւ այն պահը, երբ մայրս սկսեց խոհանոցում գործ անել: Հանկարծ զարմուհիս սկսեց լաց լինել. «Տատիկ ջան, գործ մի արա, մենք կհիվանդանանք ու կմեռնենք»: Պարկերացնու՞մ եք, ոնց թեւաթափ եղա, բոլորիս ուրախությունը ջարդվեց միանգամից: Պարզվեց՝ հանրակրթական դպրոցում սովորող 3-րդ դասարանի զարմուհուս դպրոցում սովորեցրել են, որ եթե զատիկի օրը իրենց մայրերը գործ անեն, ապա իրենք կհիվանդանան ու կմեռնեն: Ես, որ ինձ երբեք թույլ չեմ տվել զարմուհուս ներկայությամբ ուսուցչուհու հասցեին ինչ-որ վատ բան ասել (ուսուցչուհու կերպարը միշտ պետք է վառ լինի), նույնիսկ երբ տետրակում տառասխալներ եմ գտել, այդ օրը զայրացա. «Այդ ի՞նչ հիմարություն են քեզ սովորեցնում»: Երեխան թե՝ «Հորքուր ջան, մեր դասն ա»: Իսկ դասն ասում էր հետեւյալը, թե այդ օրը կանայք ոչ մի գործ չեն անում, որպեսզի երեխաները ծաղիկ կամ կարմրուկ հիվանդությամբ չհիվանդանան (դե, ուսուցիչն էլ երեւակայությանը զոռ է տվել ու ավելացրել՝ «որ չմեռնեն»): Այս անհեթեթությունն էլ վերնագրված է՝ «Հարգենք մեր տոները»: Ու այդ մերն այն է, երբ Հիսուս Քրիստոսը օրհնում է բոլորին եւ երկինք բարձրանում…

…Հետո զարմուհիս հենց հիշում է «դասը», ինձ հարցնում է. «Հորքուր, բա Հիսուսը տղամարդ չի՞, բա ինքը ո՞նց Մայր Անահիտ կլինի, բա մեր դասատուն չգիտի՞»… Դե արի ու երեխային բացատրի, որ ոչ միայն դասատուն, այլեւ կրթության նախարարությունն էլ ու էլի պատկան շատերը «չգիտեն», որ սերնդին խեղճության դասեր տալով հաստա՛տ երկիր չեն կառուցի…

Աստղինե Քարամյան

Մաթեմատիկայի դասագրքերը խճճում են աշակերտին

Հանրակրթական դպրոցներում ուսուցանվող մաթեմատիկա առարկայից շատերն են բողոքում. խնդիրները հայատառ են, բայց հայերեն չեն շարադրված, ինչն էլ հաճախ է պատճառ դառնում այն բանի, որ աշակերտը խնդիրը սխալ է լուծում:
Օրինակ, 3-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքում այսպիսի մի խնդիր կա. “Դպրոցն ստացավ 500 մեկտողանի եւ 300 վանդակավոր տետր: Ընդամենը քանի՞ մեկտողանի եւ վանդակավոր տետր ստացավ դպրոցը”: Երեխան կարդում է եւ զարմանում, չէ՞ որ ասվում է՝ 500 մեկտողանի եւ 300 վանդակավոր: Էլ ինչու՞ է նույնը հարցնում:
Սա դեռ բավարար չէ. երեխան երկրորդ ճշտումն է մտցնում. սուտ է գրված, դպրոցը տետր չի ստանում, մենք ենք գնում:
Սրանից ավելի անհեթեթ խնդիրներ էլ կան այս եւ գրեթե բոլոր դպրոցական դասագրքերում:

Անի Մարության 

“Լուսանցք” Թիվ 98,  ապրիլի 3- 9, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 99,  ապրիլի 10- 16, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 100,  ապրիլի 17- 23, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 102  մայիսի 1-7 2009թ.

2 Responses to “Կրթական անգրագիտությու՞ն”

  1. ասդֆասդֆ Says:

    Կարծում եմ ճշգրիտ կլիներ , որ էջը վերնագրվեր ” ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԵԹԱՆՈՍՆԵՐ”

  2. ասդֆասդֆ Says:

    Նախքան որոշակի խեղաթյուրված ինֆորմացիա տարածելը լավ կլիներ հասկանայիր , թե որտեղից ես ծնունդ առել և ով ես դու, միթե անահիտ կոչված հեթանոս երևակայական աստվածուհին է քեզ ստեղծել ու կյանք պարգևել երկրի վրա ու նաև երկնքում, եթե զղջաս կատարածտ ու խոսացածդ սխալների համար…….Կարծում եմ ձեր նման անձնավորությանը անիմսատ է շատ բաներ ասել , քանի որ դուք հեթանոս եք ինչպես հասկացա…….

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: