Հնարավոր բեմադրություն

by

Համաշխարհային ճգնաժամը, դրան գումարած սովը, պարտքերն ու կլիմայի փոփոխությունները պիտի ստիպեն մարդկությանը, որ նոր համակարգն ընդունի: Ուղղակի հայտարարում են. “Համաշխարհային հարցերը համաշխարհային լուծումներ են պահանջում”:

Պատմականորեն՝ պատերազմները մեծ փոփոխություններ են առաջացրել:

Անցյալին՝ պատերազմների օջախը Գերմանիան էր, այսօր այն տեղափոխվել է մեկ այլ տաք շրջան՝ Մերձավոր Արեւելք. եթե ոչ Իրաքը երկրորդ անգամ, ապա, շատ հավանաբար, Իրանը կամ Սիրիան:
Կարծում եմ, որ “Աշխարհի նոր կարգ”-ը հաստատելու ճանապարհին Սիրիան կարեւոր դեր ունի կատարելիք, եթե ոչ որպես պատերազմ հրահրողի, այլ՝ որպես խաղաղության գլխավոր միջնորդի: Սիրիան երկար ժամանակ շատ լավ էր խաղում իր դերը, եւ, հակառակ ընդունված կարծիքի, Սիրիան է – Իրաքը չէ – Մերձավոր Արեւելքի մուսուլմանական զինվորական գլխավոր ուժը, եւ, հետեւաբար, արժանի՝ լուրջ ուշադրության:

Սիրիան պատրաստվում է հարվածել Իսրայելին: Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հրատարակած տվյալների՝ Սիրիան 19 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ռազմամթերք է գնել: Սա Երրորդ աշխարհի ամենամեծ ռազմական գործարքն է: Նաեւ այդ երկրում է գտնվում խորհրդային ռազմական խորհրդականների մեծագույն բանակը:

Սիրիական կառավարությունը կարողացել է խաբել ու վախեցնել իր ժողովրդին իսրայելական հարձակումից, թեեւ Իսրայելը միշտ մերժել է այդպիսի ամբաստանությունները:

Այս պատճառների համար ընտրեցի Սիրիան որպես օրինակ հնարավոր թատերական բեմադրության (թեեւ այս նույն բեմադրությունը գործադրելի է Իրանի, Իրաքի կամ Լիբիայի համար):

Սիրիայի հարձակումը Իսրայելի վրա, նույն գաղտնի ուժերի թույլտվությամբ, ճակատագրական սխալ է, որովհետեւ համաշխարհային ճգնաժամի պատճառ պիտի լինի: Անակնկալի գալով, հրեական պետությունը պատասխանելու առիթ պիտի չունենա: Սիրիական “Միգ”-երը չորս րոպեից պիտի հասնեն Երուսաղեմ: Իսրայելը շատ դժվար երկընտրանքի առաջ պիտի կանգնի. հանձնվե՞լ, թե՞ հակադարձել՝ ատոմական ռումբերով հարվածելով Սիրիային, նույնիսկ Իրաքին: Լոնդոնում լույս տեսնող “Սանդեյ թայմզ”-ը 1986-ին հրատարակել էր մի հոդված, որտեղ ասվում էր, թե Իսրայելը 200 ատոմական մարտագլխիկ ունի: Ուրեմն, մի բան պարզ է. ատոմական փոխհրաձգություն է տեղի ունենալու:

Հին Կտակարանում Դամասկոսին վերաբերող մարգարեություն է գրվել, որ դեռ պիտի կատարվի: Իսահակը ասել է. “Դամասկոսը ավերակների կույտի պիտի վերածվի”: Դամասկոսը աշխարհի ամենահին մայրաքաղաքն է եւ դեռեւս չի կործանվել: Մարգարեությունը իրականանալու է Քրիստոսի վերադարձից առաջ* :

Կորցնելով հազարավոր խորհրդականներ եւ օգտվելով Իսրայելի դեմ կազմված համաշխարհային կարծիքից՝ խորհրդայինները պիտի հարձակվեն Իսրայելի վրա, իրենց առաջ գտնելով ԱՄՆ-ին: Թե ի՞նչ կարող է պատահել դրանից հետո, աներեւակայելի է: Մարդկությունը պիտի հայտնվի բնաջնջման եզրին:

Չար մարդիկ հին ժամանակներից այսպիսի ճգնաժամ են երազել: 1871թ. օգոստոսի 15-ին Ալբերտ Փայքը գրում էր Մացցինիին.
“Մենք պետք է թիկունք կանգնենք նիհիլիստներին ու անաստվածներին եւ նրանց միջոցով հրահրենք սոցիալական փոփոխություն, որի պատճառած ահավոր դժբախտությունը ազգերին փաստելու է վայրենության ծնունդ՝ անաստվածի իսկական դեմքը: Ապա ժողովուրդը պիտի փորձի ոչնչացնել քաղաքակրթության ավերողներին եւ պիտի հուսահատվի քրիստոնեությունից, որ պիտի կորցնի իր ուղղությունն ու ղեկավարությունը … եւ ընդունի Լույսը, Լուցիֆերի ուսմունքը, որ վերջապես պիտի հայտնվի մարդկության իր ամբողջ մաքրությամբ եւ ջնջի քրիստոնեությունն ու անաստվածությունը”:
Այսպիսի ճգնաժամի հետեւանքներն ահավոր են: Նկատի առեք, որ երեսունից ավելի երկրներ ատոմական ներուժ ունեն: Ոչ ոք անմասն պիտի չմնա այս արհավիրքից: Հուսահատություն եւ անորոշություն պիտի տիրեն: Բայց մութ ուժերը որքան էլ դավադրեն ու ծրագրեն, պիտի հաջողին այնքան՝ որքան Աստված թույլ տա: Ցարդ, Աստված այդ մութ ուժերին արգելել է կատարել իրենց քայլը: Բայց մարդիկ այնքան պիտի չարանան, որ Աստված պիտի ասի “բավական է” եւ թույլ պիտի տա չար ուժերին, որ ժամանակավորապես կատարեն իրենց ուզածը: Իրական ճգնաժամը այդ ժամանակ պիտի սկսվի:

* Զուգադիպությու՞ն է, որ Մերձավոր Արեւելքի հզորագույն անհատները ազատ մասոններ են: Այս մարդիկը պիտի իրականացնեն Փայքի նախատեսությունները: Ազդեցիկ արաբ քրիստոնյա ղեկավար…- ն ինձ ասաց, որ ըստ իր լիբանանյան կապերի, Սիրիայի Ասադ թագավորն ու Հորդանանի Հուսեյն թագավորը ազատ մասոններ են: Եթե դա ճիշտ է, ապա շատ ավելի մոտ ենք “Աշխարհի նոր կարգ”-ին: (Նա վստահ չէր, թե Սադդամ Հուսե՞յնն էլ է պատկանում նույն գաղտնի կազմակերպության):
Մի օր այս նույն արաբ քրիստոնյա ղեկավարի որդին ինձ տվեց լիբանանյան “Փյունիկ” օթյակի անդամակցության վկայագիրը:

Փաստաթղթի վրա նշվել էր, որ “Փյունիկ” օթյակը Հորդանանի “Մեծ օթյակի” իրավասության տակ է, որը, իր կարգին, ենթակա է Արաբական Գլխավոր խորհուրդին:

Հորդանանը հին ժամանակներից եղել է Մերձավոր Արեւելքի գաղտնի ընկերությունների ամրոցը եւ շատ մեծ ազդեցություն ունի վարագույրների ետին կատարվող քաղաքականության վրա:

Փաստաթղթի վրա նկարվել էր դոլարի վրա գտնվող մասոնական խորհուրդը՝ ամենատես աչքը:

***

«Աշխարհի նոր կարգ»-ի գաղտնի ուսմունքը

Մասոնների մեծամասնությունը չգիտի իր կազմակերպության թաքուն ծրագրերի մասին: Իմ խոսակցությունների ընթացքում ես իսկապես համոզվեցի, որ նրանք մասոնության էությունը չգիտեն: Խնդրում եմ այս խաբված մարդկանց ներողամտությամբ վերաբերվել: Մենք բոլորս էլ հանցանք ունեցել ենք:

Ամիսներ պետք են Կարգը ճիշտ եւ լավ հասկանալու համար: Եթե անդամ չես, գաղտնի գրքերը չես կարող ունենալ, իսկ անդամներից շատ քչերը ժամանակ են տրամադրում ուսմունքը քննելու համար: Ոմանք 30 տարի անդամակցել են օթյակին, բայց մեկ ժամ չեն տրամադրել գրականությունն ուսումնասիրելու համար: Այդպիսիներին օգնելու համար ես պատրաստեցի հետեւյալ ամփոփ մասոնական սկզբունքները:

Մասոնական աստվածաբանությունը

1986-ին, հեռատեսիլի մի հաղորդավար խնդրում է ազատ մասոնությունն ուսումնասիրող մի զույգից, գրել Ամերիկայի 50 մեծ օթյակներին՝ իմանալու համար թե մասոնական ո՞ր գրքերը լավագույն ձեւով են ներկայացնում ազատ մասոնության հավատալիքները:

Մեծ օթյակներից 25-ը պատասխանում են: Ըստ Մեծ վարպետների՝ հետեւյալ գրքերն են հանձնարարվում. «Մասոնական հանրագիտարանը» (Հենրի Վիլսոն Քոյլ), «Շինարարները» (Ժոզեֆ Ֆորդ Նյուտոն), «Ազատ մասոնության հանրագիտարանը» (Ալբերտ Կ. ՄակՔեյ), «Ծանոթացնել ազատ մասոնությունը» (Կարլ Հ. Կլոդի), «Նոր մասոնը» (Հ. Լ. Հեյվուդ), «Մասոնական ուղեգիրք» (Ալֆոնս Քերզ), «Ազատ մասոնության պատմությունը» (Ռոբերտ Ֆ. Գուլդ), «Ճարտարությունը եւ նրա խորհուրդը» (Ալան Ե. Ռոբերտս), «Բարոյականություն եւ ուսմունք» (Ալբերտ Փայք) եւ մի քանի հարգված մասոն հեղինակներ, ինչպես Մանլի Փ. Հոլ, Կ. Ստայնմեց, Թոմաս Սմիթ Վեբ, Լուիս Լ. Ուիլյամզ:

Քանի որ այս գրքերն են ազատ մասոն ղեկավարների կողմից հանձնարարված աղբյուրները, արդար է, որ մասոնական աստվածաբանությունը քննենք այս գրքերից օգտվելով: Գլխավոր փաստաթուղթը պիտի լինի Ալբերտ Փայքի «Բարոյականություն եւ ուսմունք»-ը, որովհետեւ գիրքը կարելի է գտնել մասոնական բոլոր գրադարաններում: Մասոնները կարող են այս տեղեկություններն ստուգել:

Սկսենք հետեւյալով. ԱԶԱՏ ՄԱՍՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՆ Է!

«Յուրաքանչյուր մասոնական օթյակ կրոնի տաճար է, իսկ ուսուցումները կրոնի հրահանգ են» («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 213):

«Նա (Մասոնությունը) տիեզերական, հավիտենական, անհեղլի կրոն է, որը Աստված է սերմանել մարդոց սրտում:

Որեւէ հանգանակ չի կարող երկար ապրել եթե կառուցված չէ այս հիմքի վրա» (նույնը, էջ 219):

Փայքը շարունակում է նկարագրել ազատ մասոնությունը հետեւյալ բառերով.

«Նա փիլիսոփայական եւ կրոնական ճշմարտությունների խնամակալն ու ավանդապահն է, որ թեեւ անծանոթ է աշխարհին, սակայն փոխանցվել է սերնդից սերունդ՝ միախմբելով խորհրդապատկերը, խորհրդանշանն ու այլաբանությունները» (նույնը, էջ 210):

Մասոնությունը հակաքրիստոս է

Մասոնական աղոթքներում զեղչված է Հիսուսի անունը:

Հիսուսի անունով աղոթելը հակառակ է մասոնության տիեզերականության (Պենսիլվանիայի Մեծ օթյակ):

«Ուսուցիչները, նույնիսկ քրիստոնեական, ընդհանրապես տգետ են եւ չգիտեն իրենց ուսուցածի ճիշտ իմաստը:

Սուրբ գիրքը աշխարհի ամենից ընդհանրացած գիրքն է, բայց անհասկանալի է շատերի համար: Սուրբ գիրքը իր բոլոր այլաբանություններով ամբողջական չէ, նա հրեաների գիտական կրոնն է: Մովսեսի եւ մարգարեների ուսմունքը, հար ու նման եգիպտականին, շղարշված է: Հրեական գրքերը գրվել են ավանդությունը պահպանելու համար… դպրոցական գրքերի նման… Իսկական գաղտնիքն ու ավանդական փիլիսոփայությունը գրվել են հետո ու դեռեւս թափանցիկ չեն: Ուստի ծնվել է երկրորդ Սբ. գիրքը* . արտառոց հրեշ՝ կոչում են քրիստոնյաները, կոթող՝ կոչում են գիտակները: Նա ամեն ինչ է, փիլիսոփայի հանճարն ու կրոնը միացել են նրանում, նա մի ադամանդ է՝ կոշտ, սեւ քարի մեջ» («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 745):

«Բոլոր վարդապետությունները ծնվել են Կաբբալայից… Մասոնական գաղտնիքների ու խորհրդանշանների համար Կաբբալային ենք պարտական: Միայն Կաբբալան կարող է միացնել Տիեզերական դատողությունն ու Աստուծո խոսքը… Միայն նա կարող է համաձայնեցնել Պատճառն ու Հավատը, Ուժն ու Ազատությունը, Գիտությունն ու Խորհրդավորը: Նա ունի Ներկայի, Անցյալի ու Ապագայի բանալին» (նույնը, էջ 744):

Ներշնչման աղբյուրը

«Լուցիֆեր, Լուսակիրը … Լուցիֆեր, Առավոտի զավակը: Նա է Լույս բերողը … Չկասկածեք» («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 321):

Հիմնական ուսմունքը

Ազատ մասոնության համաստվածյան ուսմունքը բացատրվում է 1889թ. հուլիսի 14-ին Փայքի՝ աշխարհի 23 գերագույն խորհուրդներին հղած «Հրահանգներում»: Նա գրում է.

«Ինչպե՞ս թե Լուցիֆերը աստված չէ, հապա Ադոնայն է աստված, որի արարքները փաստում են իր անգթությունը, նենգությունն ու մարդատյացությունը, գիտության դեմ վանողականությունը: Պարզ է, որ սատանան եւ իր քահանաները պիտի զրպարտեն Լուցիֆերին: Այո, Լուցիֆերը աստված է եւ, դժբախտաբար, Ադոնայն էլ մեկ այլ աստված է»:

«Քրիստոնեական ուսմունքը հերետիկոսություն է. ճիշտ ու մաքուր փիլիսոփայական կրոնը Լուցիֆերինն է, Ադոնային հավասարը: Սակայն Լուցիֆերը՝ լույսի Աստվածը, բարության Աստվածը պայքարում է հանուն մարդկության՝ Ադոնայի դեմ, որ Խավարի ու Չարի աստվածն է: Այդ ուսմունքն ամբողջությամբ հերետիկոսություն է»:

Սովորեցնում է Տիեզերականություն

«Նոր դար»-ի եւ ազատ մասոնության գլխավոր բնաբանը տիեզերականությունն է, այսինքն՝ աշխարհի կրոնները միավորել: Ազատ մասոնության համար՝ Հիսուս Քրիստոսը Աստուծո Որդին չէ, այլ՝ պարզ հոգեւոր վարպետ՝ ինչպես Բուդդան, Մուհամմեդը կամ որեւէ այլ կրոնի ղեկավար:

«Մասոնությունը մի կրոն է, ուր բոլորը միանում են եւ նույն հավատքն ունեն: Եթե մասոնությունը միայն քրիստոնեական հաստատություն լիներ, հրեան, մուսուլմանը, բրահմինը եւ բուդդայականը պիտի չկարողանային օգտվել նրա լուսավորությունից … եւ պարծենալ նրա տիեզերականությամբ»: «Մասոնությունը, որի խորանի շուրջ հավաքվում են քրիստոնյան, հրեան, մուսուլմանն ու բրահմինը, նաեւ Կոնֆուցիուսի ու Զրադաշտի հետեւորդը, եւ եղբայրաբար աղոթում են մի Աստուծո, որ բոլոր Բահաղներից վեր է»:

«Հրեաներից բաղկացած օթյակում խորանի վրա Հին Կտակարանն են դնում, թուրք ազատ մասոնը Ղուրանը կարող է օգտագործել, իսկ բրահմինը՝ իր Վեդան, որ մասոնականության տեսակետից պարփակում է նույն գաղափարը: Աստվածային կամքը պիտի հայտնվի բոլորինե (ՄակՔեյի «Ազատ մասոնության հանրագիտարան», էջ 133):

Մարդի աստվածացումը

Մասոնների խորհրդանշաններից մեկը աստիճանն է, որն օգտագործվում է խորհրդազգայնության համար, կոչվում է առաջդիմության խորհրդանշան եւ ներկայացնում է մասոնների երրորդությունը՝ հավատք, հույս եւ բարեգործություն, որ միջոց է երկրից դրախտ գնալու:

Մասոնությունը պարզապես Խաբեություն է:

Պատվական անհատներ մասոնություն են ընդունվել կարծելով, թե քրիստոնեական հաստատություն է: Այդ է փաստում հետեւյալը.

«Ճշմարտությունները ժամանակավոր ճշմարտություններ են, հավիտենական ճշմարտություն չկա («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 39) եւ հրահանգ՝ կույր հնազանդությամբ ընդունելու այս «ժամանակավորե ճշմարտություններըե:

«Մասոնի առաջին պարտականությունն է հնազանդվել Վարպետի հրահանգներին… Ազատ մասոնությունը ավելի զինվորական, քան քաղաքական կազմակերպություն է» (ՄակՔեյի «Ազատ մասոնության հանրագիտարան», էջ 525):

Մասոնը կուրորեն երդվում է հնազանդվել, բացարձակապես անգիտակ, թե ի՞նչ բանի: Առաջին աստիճանին անդամակցելիս, հետեւյալ երդումն են տալիս.

«Ես հանդիսավորապես եւ անկեղծորեն խոստանում եմ եւ երդվում առանց երկդիմության, մտային վերապահության կամ որեւէ հնարքի հնազանդվել եւ ընդունել բոլոր հրահանգներն ու ուսուցումները: Եթե սխալվեմ՝ կոկորդս կտրեք ու ինձ թաղեք ծանծաղ ջրում, ուր օրական մակընթացություն եւ տեղատվություն է տեղի ունենում: Ուստի Աստված թող օգնի ինձ կատարելու իմ խոստումըե (Հրամանատար Վիլյամ Մորգան, «Ազատ մասոնության մեկնությունները», էջ 21): Յուրաքանչյուր աստիճան ունի իրեն հատուկ երդումը. որքան աստիճանը բարձրանում է, երդումն այնքան խստանում է: Երդումները գրվել են 1820 թվականին: Այսօր նույնն են, ոչ մի բան չի փոխվել: Շատ քչեր կարողացել են խույս տալ կազմակերպությունից ու բացահայտել նրա նպատակները:

Հրամանատար Վիլյամ Մորգանը (Նյու Յորք) երեսուն տարի եղել է մասոն, ապա գրել է «Ազատ մասոնության մեկնությունները» գիրքը, ուր բացահայտում է Մասոնական կարգի գաղտնի ծեսերն ու երդումները: Այդ բացահայտումները արժեցել են նրա կյանքը: Երբ հայտնի է դառնում, որ Մորգանը ուզում է գիրք հրատարակել, մասոն ղեկավարությունը գործի է անցնում: Մորգանին առեւանգում են, եւ 1826 թ. սեպտեմբերին մի խումբ մասոններ նրան խեղդում են Նիագարա գետում: Հրատարակչին էլ առեւանգում են, բայց ժողովրդի ճնշման տակ ազատ են արձակում: Գիրքը լույս է տեսնում 1827թ.-ին: Ազատ մասոնությունը դիմել է զանազան պատճառաբանությունների եւ ձեւերի՝ իրեն անպարտ համարելու այս ոճրից: Սակայն, արեւելյան նահանգները մոլեգնել էին: Հաջորդ տասնամյակում 45 հազար մասոններ լքում են օթյակները: Շատեր Եղբայրությունն ընդունել էին անգիտակցաբար, բայց նրա էությունը հասկանալուց հետո, ընդվզելով, լքել էին Կարգը: ԱՄՆ-ի մի շարք նահանգներ ազատ մասոնությանը դատապարտել են: Սերունդներ եկել են ու անցել. յուրաքանչյուր սերունդ զգուշացրել է Ամերիկային ու աշխարհին: Այսօր փորձում են փաստել, թե իբր նա 18-րդ դարու Կարգը չէ: Տեսնենք թե այսօր ինչ են անում:

Մասոնական Հյուսիսային իրավասության Գերագույն խորհրդի օրգան «Նորթըրն լայթ»-ի («Հյուսիսային լույս» — խմբ.) 1987 թ. փետրվարի համարում 33-րդ աստիճանի մասոն Լուիս Լ. Ուիլյամզը գրում է. «Տիեզերականություն չի նշանակում քրիստոնեություն: Որոշ մասոններ այդպես են կարծում… Աշխատանք է տարվում մասոնությունից քրիստոնեական արտահայտություններն անջատելու ուղղությամբ»:

Աշխարհի տնտեսությունը

Այս բոլորն սկսվեց, երբ իմ բաժանմունքը միջազգային գործարարական մի ֆիրմայի կենտրոնատեղին այցելելու հրավեր ստացավ: Նախապես մեզ տեղեկացրել էին, թե իրենք պատրաստվում են իրենց գործունեությունն ընդլայնել: Կարծեմ այս ձեւով փորձում էին պետական օգնություն խնդրել:
Ինձ ընկերակցում էին Ամերիկայի Միացեալ Նահանգների Սենատի եւ քաղաքապետարանի գրասենյակների ներկայացուցիչները:

Տպավորիչ պտույտից հետո մեր խմբից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ են ուզում ընդլայնել այս՝ արդեն հսկայական հաստատությունը: Ֆիրմայի՝ մեզ ընկերակցող ներկայացուցիչն ասաց. “Մենք այն երեք ֆիրմաներից մեկն ենք, ովքեր նկատի են առնվել ԱՄՆ-ի գանձարանի կողմից՝ տպելու նոր թղթադրամներ”:

Իրար նայեցինք ասելու պես, թե “ի՞նչ նոր փող”: Մենք՝ պետական պաշտոնյաներս, նոր թղթադրամի տպագրության մասին լսում էինք ոչ պետական աղբյուրից: Երբ բացատրություն պահանջեցինք, ֆիրմայի ներկայացուցիչն ասաց, թե “ինք ավելին չգիտի”: Վերադարձա գրասենեակ եւ սկսեցի մտածել, թե իրապես ի՞նչ էր դա:

Հաջորդ մի քանի շաբաթներին ազատ ժամերիս սկսեցի պրպտումներ կատարել նոր փողի ու նրա տպագրության պատճառի մասին: Գտա, որ ուրիշներ էլ նույն հարցումներն էին ուղղում: Նրանցից մեկն էր Տեխասից պատգամավոր, ԱՄՆ-ի կոնգրեսի գանձարանային հանձնաժողովի անդամ Ռոն Պոլը:

Կարճ կապեմ. վերջապես իմացա, որ նոր թղթադրամի տպագրությունը միջազգային նպատակ էր հետապնդում. մի շարք կարեւոր երկրներ, ինչպես Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Ճապոնիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան, Բրազիլը եւ ուրիշներ ծրագրում էին նոր փող ունենալ:

Ավելի խորանալով՝ հայտնաբերեցի, թե մի քանի երկրներ արդեն տպագրել էին նոր փողեր՝ զանազան անվանումներով: Այդ փողերի մեծ մասն ուներ երկու նմանություն. առաջին, ազատ տարածություն՝ 50 ցենտի տրամագծով, սովորաբար փողի ձախ կողմը, եւ երկրորդ՝ մետաղական երիզ, որ կարելի էր նկատել օդանավակայաններում եւ պետական սահմաններում տեղադրված հատուկ սարքերի միջոցով:

Դա միջազգայնորեն համաձայնեցված գործ էր. փողերը կարելի էր դյուրությամբ միավորել՝ վերածելով միջազգային փողի:

Տարիներ անցան ու նոր թղթադրամի հրապարակումն ուշացավ: Տեղեկություններիս վրայ հիմնվելով կարող եմ ասել. եթե ապագային Աշխարհի կառավարությունը պիտի հիմնվի, հաջորդ քայլը պիտի լինի միջազգային փողի հրապարակումը:

Ամենայնդեպս, ելնելով բանկային էլեկտրոնային համակարգի արագ առաջընթացից եւ հաճախորդների կողմից նրա հեշտ ընդունումից, նոր փողի տեղ ընդունելու են էլեկտրոնային ձեւը (ոչ կանխիկ). յուրաքանչյուր գնումից հետո անհատական տոմսը ստուգվում է հատուկ գործիքի միջոցով, եւ դրական ստուգումից հետո ապրանքի կամ ծառայության գինը ինքնաբերաբար զեղչվում է գնորդի բանկի հաշվից: Սպառողներն արդեն ընդունել են այս ձեւը: “Էյ. Թի. էնդ Թի.” ընկերությունն իր հեռատեսիլային գովազդը բնութագրել է այսպես. “Մեկ աշխարհ… մեկ տոմս”:

Երբ պարտավորագիրն ընդունվի բոլորի կողմից, ամեն բան պիտի լինի հստակ եւ վերջնական. այսինքն՝ յուրաքանչյուր անհատ պիտի ստիպվի ունենալ անձնական թվանշան եւ առանց այդ թվանշանի անկարող պիտի լինի գնել կան ծախել:

Էլեկտրոնիկ համակարգը օգտագործվում է մի շարք երկրներում:

Երբ ուսումնասիրում էի աշխարհի տնտեսական զարգացումները, նկատեցի, որ մեր փողը (ԱՄՆ-ի դոլարը – խմբ.) ղեկավարում են ընդամենը մի քանի անձեր, որոնց նպատակն է Աշխարհի կառավարությունը հիմնել:

Վերջերս ընդունված միջնահանգային օրենքը մեծ բանկերին հնարավորություն է տալիս ահռելի արագութեամբ կուլ տալ փոքր բանկերին: Օրինակ՝ Նյու Յորքից մինչեւ երկու Կարոլինա նահանգները ձգվող 12 նահանգներում երեք նյու-յորքյան գերբանկեր հակակշռում են բանկային հարստության 85 տոկոսը:

Նախ նահանգային բանկերը գնեցին փոքրերին, ապա շրջանային բանկերը՝ նահանգայիններին: Վերջապես, նյու-յորքյան հսկաները գնեցին բոլորին: Այս բոլորը կատարվեց 1970-ականների վերջերին եւ 1980-ականների սկզբներին: Նույնը կատարվում է այսօր ամբողջ երկրագնդի մասշտապով:

Այն ժամանակ ես շատ քիչ բան գիտեի: Շուտով հայտնաբերեցի, որ այդ նույն ուժերը ամերիկյան բանկային համակարգը հակակշռել են Դաշնային պահեստի համակարգի (ԴՊՀ, Federal Reserve System) միջոցով: Այս է իրականությունը նրա ստեղծումից՝ 1913-ից մինչեւ այսօր: Հակառակ կարծվածի, Դաշնային պահեստը կառավարական հաստատություն չէ: Դա անհատներից կազմված բաժնետերերի առեւտրական ընկերություն է: Ամենայնդեպս, մի քանի տարի առաջ, ըստ ընդունված համաձայնության, որ կոչվում է “Դաշնային պահեստի մասին” օրենք, անհայտ էին այդ բաժնետերերի անունները: Այսօր նրանց անունները հայտնի են. ութը գլխավոր բաժնետերերն են Լոնդոնի եւ Բեռլինի “Ռոտչիլդ”, Փարիզի “Լազարդ եղբայրներ”, Իտալիայի “Իսրայել Մոսես սեյֆ”, Ամստերդամի եւ Համբուրգի “Վորբուրգ”, Նյու Յորքի “Լեհման եղբայրներ”, Նյու Յորքի “Քուհն-Լեոբ”, Նյու Յորքի “Չեյզ Մենհեթըն” եւ Նյու Յորքի “Գոլդման, Սաքս” բանկերը: Մոտավորապես 3 հարյուր՝ ընդհանրապես խնամի բաժնետերեր տերն են ԱՄՆ-ի Դաշնային պահեստի համակարգին:

“Դաշնային պահեստի մասին” օրենքի ընդունումը մեծ բանկերի խաղերի եւ խաբեությունների արդյունքն էր: Սկզբնական գաղափարը առաջարկել էր Նելսոն Ալտրիչը (Ռոքֆելլեր եղբայրների մեծ հայրը մորական կողմից), որի համար էլ կոչվում է “Ալտրիչի օրենք”: Կոնգրեսը, փոքր բանկերի օգնությամբ, եւ համոզվելուց հետո, որ ներքին խաղեր կան, մերժում է այս օրենքը: Ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության, Դաշնային պահեստի համակարգը անօրեն ձեռնարկ է: Որոշ ժամանակ անց, նույն օրինագիծը փոքր փոփոխություններով եւ ուրիշ անունով (Օուեն-Գլաս) օրենքի է վերածվում: “Ալտրիչի օրենքի” դեմ քվեարկողները կարծում էին, թե հաղթել են եւ հանգիստ սրտով գնացել էին Սբ. ծնունդը տոնելու, երբ 1913 թ. դեկտեմբերի 23-ին հարցը վերարծարծվում է Կոնգրեսում եւ ընդունվում:
“Դաշնային պահեստի մասին” օրենքի սկզբունքներն այնպես են դասակարգվել, որ ով կտնօրինի Նյու Յորքի Դաշնային պահեստի բանկը, նա էլ կտնօրինի նաեւ ամբողջ համակարգը: Այսօր նրա տերն է “Նյու Յորք” բանկը եւ նաեւ “Դաշնային պահեստը”: Այսօր ԱՄՆ-ի հարյուր մեծագույն բանկերը գտնվում են այս շրջանակում:

Դաշնային պահեստում բաժնետոմսեր ունեցող տասներկու միջազգային բանկերից միայն չորսը հաստատվել են ԱՄՆ-ի հողի վրա. մնացյալները եվրոպական են: Դրանցից ամենից ազդեցիկը լոնդոնյան “Ռոտչիլդն” է: Այս ընտանիքի հետ տարբեր ձեւերով կապ ունեն նաեւ ԱՄՆ-ում հաստատվածները, ներառյալ Ռոքֆելլերները, որոնք ամենից ազդեցիկ բաժնետերերից են “Չեյզ Մենհեթըն” բանկի միջոցով:

Ռոտչիլդ ընտանիքը Մասոնական կարգին (Ազատ մասոններ կամ Ազատ որմնադիրներ) միացել է 1700-ական թվականների վերջերին: Թեեւ փառասեր, բայց եւ հարաբերաբար փոքր ընտանիք էր այն ժամանակ, հաստատված լինելով Ֆրանկֆուրտում (Գերմանիա): Գործակցելով գաղտնի ընկերությունների հետ եւ օգտվելով Ազատ մասոնների միջազգային լայնատարած գործարար եւ քաղաքական կապերից, Ռոտչիլդները ընդարձակում են իրենց բանկային գործառնությունները Եվրոպայի տարածքին: Միւս կողմից, Ազատ մասոնները ֆինանսավորման կարիքն ունեին կառուցելու համար “Աշխարհի նոր կարգ”-ը (New World Order): Ռոտչիլդները հայթայթում են գումարներ, այնպես որ օգուտը փոխադարձ էր:

1820-ին Ռոտչիլդները Եվրոպայի բանկային իշխող ընտանիքն էին, հակակշիռ հաստատած լինելով Ֆրանսիայի, Անգլիայի, Ավստրիայի, Իտալիայի եւ Գերմանիայի արագորեն ընդարձակվող բանկերի վրա: Գործառնությունները ղեկավարում էին հինգ Ռոտչիլդ եղբայրները, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր մի երկրի: Այն բանկերը, որոնք դաշնակցեցին Ռոտչիլդների եւ Մասոնական կարգի հետ՝ հաջողեցան:

1800-ական թվականների վերջերին Ռոտչիլդները սկսեցին ամերիկյան արդյունաբերությանը ֆինանսավորել: Նրանք այդ գործարքները կատարում էին գերման Վորբուրգների միջոցով, որոնք Նյու Յորքի “Քուհն-Լեոբ”-ի բաժնետերերից էին: Այսպիսով, Ռոտչիլդ-մասոնական շահերը հաստատվում էին այս երկրի տնտեսության մէջ: Հետագային Վորբուրգները եւ “Քուհն-Լեոբ”-ը պիտի լինեին Դաշնային պահեստի գլխավոր բաժնետերերից, իսկ Պոլ Վորբուրգը պիտի դառնար Դաշնային պահեստի խորհրդի առաջին նախագահը:

Ռոտչիլդները ամերիկացի ու եվրոպացի գործակալների միջոցով ֆինանսավորում են Ռոքֆելլերների նավթային հարստությունը, Կառնեգիի երկաթի կայսրությունը, ինչպես նաեւ “Մարիման” երկաթգծի համակարգը: Ռոքֆելլերները խնամիանալով Ռոտչիլդների հետ, միասնաբար ֆինանսավորում են մի շարք ամերիկեան գործարքներ “Չեյզ Մենհեթըն” եւ “Սիթի” բանկերի միջոցով, որոնք Ռոքֆելլերների ընտանեկան բանկերն են:

Ժամանակի ընթացքում մի շարք նոր ընտանիքներ եւս խնամիանում են Ռոքֆելլերների հետ: 1937-ին ամերիկացիների ամենահարուստ 30 ընտանիքները ազգակցական կապեր էին հաստատել նրանց հետ:

Շնորհիվ Ռոքֆելլերների կուտակած հարստության, այս ընտանիքները մնում են հավատարիմ դաշնակիցները “ընտանիքին”: Ռոքֆելլերները, իրենց կարգին, շնորհիվ Ռոտչիլդների կուտակած վիթխարի հարստության, մնում են հավատարիմ նրանց եւ նրանց եվրոպական շահերին:

1890-ին Օհայոյի “Ստանդարտ օյլ”-ը, որ պատկանում էր Ջոն Դ. Ռոքֆելլերին, զտում էր Ամերիկայի նավթի 90 տոկոսը: Կոնգրեսի կատարած ստուգումները չէին ազդում ընտանիքի առաջընթացի վրա: Նրանք միշտ մի քայլ առաջ էին դաշնակցային կառավարությունից: Օրինակ՝ 1911-ին բարձրագոյն դատարանը որոշում է ընդունում, որ Նյու Ջերսիի “Ստանդարտ օյլը” խախտել է երկրի օրենքը:

Ընկերությունը լուծարվում է եւ ունեցվածքը բաժանվում 33 տարբեր ընկերությունների միջեւ: Սակայն շուտով բացահայտվում է, թե այդ 33 ընկերությունները պատկանում են նույն անձերին (Ջոն Դ. Ռոքֆելլերն ուներ բաժնեմասերի 25 առ հարյուրը դրանցից յուրաքանչյուրի մեջ):

“Ստանդարդ օյլ”-ին են պատկանում Նյու Ջերսիի “Ստանդարտ օյլը” (այսօր՝ “Էքսոն”), Նյու Յորքի “Ստանդարտ օյլ”-ը (այսօր՝ “Մոբիլ”), Կալիֆորնիայի եւ Ինդիանայի “Ստանդարտ օյլ”-երը, “Մարաթոն”-ը, “Ֆիլիպս 66”-ը եւ “Շեւրոն”-ը:

1966-ին Տեխասի պատգամավոր Ռայթ Փութմանի ղեկավարած խորհրդարանական ստուգումները բացահայտեցին, որ երկրագնդի նավթի մեծագույն յոթը ընկերությունները պատկանում են Ռոքֆելլեր ընտանիքին: Ըստ “Նյու Յորք թայմզ”-ի՝ Նյու Ջերսիի “Ստանդարտ օյլ”-ը հակակշռում էր 321 տարբեր ընկերությունների:

1975-ին Ռոքֆելլերները հակակշռում էին նաեւ “Ատլանտյան ռիչֆիլդ”-ը (ARCO): Ենթադրվում է, որ նրանք հակակշռում են նաեւ “Թեքսաքօ”-ն:

Դաշնային պահեստի համակարգը շատերը փորձել են լուծարել: Նրանցից է Չարլզ Լինդբերգը, նշանավոր օդաչուի հայրը, որ կարողացավ քննություն կատարել, սակայն՝ անօգուտ: Հետագայում նրա կյանքը դժվարացրին:

Լինդբերգի ճիգերը շարունակում է պատգամավոր Լուիս ՄակՖադենը: Երեք անգամ փորձում են վերջ տալ նրա կյանքին: Նախ փորձում են սպանել մայրաքաղաք Վաշինկտոնում, նորից փորձում են թունավորել բայց անհաջող: Վերջապես թունավորում են Նյու Յորքում: 1950-ականներին Թենեսիի պատգամավոր Կարոլ Ռիսը այնպիսի հայտնագործումներ կատարեց, որ նույնիսկ Կոնգրեսը չհավատաց:

Տեխասի պատգամավոր Ռայթ Փութմանը շարունակում է բացահայտումները 1960-ականներին եւ 1970-ականներին, բայց անօգուտ: Ամենայնդեպս, նա ասում է. “Դաշնային պահեստի համակարգի մասին մեր բացահայտումները ցնցիչ եւ գայթակղեցուցիչ են, բայց միայն արձանագրվում են Կոնգրեսի օրակարգերում եւ ժողովուրդը չի իմանում դրանց մասին”:

Պատգամավոր Լարրի ՄակԴոնալդը 1970-ականներին եւ 1980-ականներին հսկայական աշխատանք է կատարում “Աշխարհի նոր կարգ”-ի դեմ: Նա գրում է նախաբանը “Ռոքֆելլեր թղթածրար”-ի, մի գիրք, որ բացահայտում էր Ռոքֆելլերների հարստությունն ու նպատակները: ՄակԴոնալդը զգուշացրեց ամերիկյան ժողովրդին՝ ասելով. “Ռոքֆելլեր թղթածրար”-ը երեւակայություն չէ, դա մեր ժամանակի ամենից ցնցիչ եւ սարսափելի պատմությունն է: Ռոքֆելլերների եւ նրանց դաշնակիցների նպատակն է հիմնել Աշխարհի կառավարությունը, միացնելով գերկապիտալիզմը եւ կոմունիզմը մեկ ծածկի տակ՝ իրենց հակակշռին ենթակա”:

“Նրանք անցած մի քանի տարիներին օգտագործելով վիթխարի տնտեսական ուժ, փորձում են ստեղծել իրենց ենթակա քաղաքականություն նախ Ամերիկայում, ապա ամբողջ աշխարհում”:

“Դավադրությո՞ւն: Այո, ես համոզված եմ որ կա դավադրություն՝ իր ծավալով միջազգային, ծրագրված՝ սերունդների կողմից եւ անհավատալիորեն չար՝ իր նպատակով”:

ՄակԴոնալդի զգուշացումը գրվել է “Կոնգրեսական” անվանաթղթի վրա, 1975 թ. նոյեմբերին: Նա տարիներ սպասել է, որ մամուլն արձագանքի իր հայտնաբերումներին, բայց անօգուտ: Ճարահատ՝ իջնում է փողոց ու երկրի տարածքին սկսում է խոսել ժողովրդին: ՄակԴոնալդի քաջ կեցվածքը վերջ է գտնում 1983 թ. օգոստոսի 31-ին, երբ նա զոհվեց կորեական 007 թռիչքի ընթացքում, որ “պատահականորեն” անցել էր խորհրդային սահմանը եւ “պատահականորեն” վար առնվել:

Այս դիպվածի մասին լուրերը կարճ էին եւ մոռացվեցին, հակառակ նրա, որ մամուլն ու մայրաքաղաքը լավ գիտեին ՄակԴոնալդի կատարած աշխատանքի մասին: ՄակԴոնալդը գլխավորում էր կոնգրեսական այն հանձնաժողովը, որն աշխատում էր մի վտանգավոր միջազգային դավ երեւան հանել:

ԱՄՆ կոնգրեսականի՝ խորհրդային բանակի կողմից վար առնվելիք առեւտրական ինքնաթիռում գտնվելու հավանականությունը մեկ միլիոներորդ է: Հաշվի առած որոշ կետեր՝ մեկ միլիարդերորդ է: Հավատա՞նք, թե սա զուգադիպություն է, հավատա՞նք նաեւ, որ սենատոր Ջոն Հայնզի ու նախկին սենատոր Ջոն Թաուերի ինքնաթիռների խորտակումները նույնպես զուգադիպություններ են:

Թաուերը բացահայտորեն քննադատում էր Արեւելյան հաստատությանը (այդպես են կոչվում Մեկ-աշխարհ հետաքրքրությունները): Նա հարցեր ուներ Կոնգրեսում Մեկ-աշխարհի ջատագովների հետ: Նա գրեց մի գիրք՝ բացահայտելով իր կեցվածքը: Նրա ինքնաթիռը խորտակվեց 1991 թ. ապրիլի 5-ին, գրքի տպագրությունից անմիջապես հետո: Մեկ օր առաջ՝ ապրիլի 4-ին, Ֆիլադելֆիայի մոտերը խորտակվել էր սենատոր Ջոն Հայնզի ինքնաթիռը:

Հայնզը եւ Թաուերը անդամ էին Մեկ-աշխարհ միաբանության, որ հայտնի է որպես “Արտաքին հարաբերությունների խորհուրդ” (ԱՀԽ): Նրանք շատ բան գիտեին: Արկածներ պատահում են, բայց այս բոլորը զուգադիպություննե՞ր են:

ՄակԴոնալդի մահից հետո նրա գործը շարունակեց սենատոր Ջեսսի Հոլմզը: Զարմանալիորեն, մինչեւ այսօր ոչ մի բան չի պատահել:

Այս նահատակների շնորհակալ աշխատանքը դանդաղորեն հասնում է ժողովրդին, սակայն, առանց զլմ-ների օգնության անկարելի է մի տեղ հասնել: Ժողովուրդը պետք է իմանա իրականությունը, որպեսզի ճնշում բանեցնի Կոնգրեսի վրա: Բայց ինչպե՞ս ճնշում բանեցնել մի Կոնգրեսի վրա, որի անդամները հավատում են Մեկ-աշխարհ սկզբունքին:

Երբ շարունակեցի պրպտումներս, գտա, թե ինչպե՞ս են փողը գործածում ժողովրդի վրա ազդելու համար:

Դաշնային պահեստի բաժնետերերը ամեն տարի միլիարդավոր դոլարներ են “շահում”: Շահն առաջանում է ԱՄՆ-ի կառավարության ծախսերից եւ ամերիկացի քաղաքացու բանկային պարտքերի տոկոսներից, որոնց մի մասը մնում է Դաշնային պահեստում: Այս գումարի մեծ մասը, ինչպես նաեւ նույն անձերին պատկանող մեծ ընկերություններից եւ բանկերից շահված բոլոր գումարները, ներդրվում են հարկազերծ հաստատություններում, ապա վերաներդրվում ամերիկյան եւ օտար ընկերություններում: Այս խաբեությունից առաջացած բոլոր գումարները գործածվում են մեր տնտեսության վրա ազդելու համար:

Այսպիսով, մի փոքր խումբ, առերեւույթ նվիրված մարդկության բարօրությանը, հիմնելով Աշխարհի կառավարությունը, իշխում է աշխարհի տնտեսության վրա:

Զուգադիպություն չէ, որ Դաշնային պահեստը հիմնած ուժերն անցկացրել են օրենքներ, որոնք թույլ են տալիս հարկազերծ հաստատություններ հիմնել: Հարկազերծ անհատական հաստատությունների գործառույթը միջազգային բանկերից գոյացած հսկայական շահը պահպանելն է: Այդ գումարներով բացահայտորեն ազդում են ամերիկյան կյանքի յուրաքանչյուր երեւույթի վրա:

Ռիսի հանձնախումբը բացահայտում է Ռոքֆելլեր-Կառնեգի-Ֆորդ հսկաների անհավատալի ազդեցությունը հումանիտար գիտությունների եւ կրթության վրա: Նրանք հսկայական գումարներ են տրամադրում երկրորդական եւ միջակ կազմակերպությունների: Երկրորդական հաստատություններն են Միավորված ազգերի կազմակերպությունը եւ Արտաքին հարաբերությունների խորհուրդը:

Ռիսի հանձնախմբի նպատակն էր բացահայտել, թե այս մեծ ընկերությունների փողն իրապես ինչպե՞ս է ծախսվում: Օրինակ՝ հումանիտար գիտությունների պարագային հանձնախումբը գտնում է, որ Ռոքֆելլեր հաստատությունը ֆինանսավորում է դոկտոր Ալֆրեդ Քինսիի սեռական հարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունները: Քինսին իր ոչ գիտական ուսումնասիրություններով քաջալերում էր սեռական ազատությունը (խառն սեքս): Եթե հաճախել ես ուսումնարան կամ համալսարան, մի կիսամյակ անպայման ուսումնաիրած կլինես Քինսիի գտածոները: Ես դրանք անցել եմ:

Կրթական դաշտը նույնպես ենթակա է Ռոքֆելլեր եւ ընկերների գումարներին: Իրականության մեջ շատ քչերը կարողացել են փախչել միջազգային ուժերի ճիրաններից: Ռիսի հանձնախումբը բացահայտել է. “Ազգային կրթական միությունը (նաեւ տարբեր կրթական կազմակերպություններ) քաջալերում են աշակերտին ուսումնասիրել ընկերաբանություն եւ երկրաբանություն, որպեսզի սովոր լինեն Մեկ-աշխարհ գաղափարին”: Այնքան մեծ է այս հաստատությունների հակակշիռը կրթության վրա, որ կարելի է գիրք գրել միայն այս նյութի մասին:

Բայց ամենից ավելի Ռոքֆելլեր եւ ընկերներն ազդել են արտաքին քաղաքականության վրա: Այս ընկերությունն իր գաղափարները տարածում է Միավորված ազգերի կազմակերպության, “Խաղաղասիրական հարաբերություններ” հաստատության եւ Արտաքին հարաբերությունների խորհրդի միջոցով. սրանք ընդամենը մի քանիսն են, չթվելու համար բոլորը: Նրանց ազդեցությունը հասել է կառավարություն, Կոնգրես եւ պետություն:

Ռիսի հանձնախումբը հաստատել է, որ նվազագույնը մեկ օտար ընկերություն մասնակցել է մեր արտաքին քաղաքականության ձեւավորմանը: Նա նշանավոր արդյունաբերող եւ համաշխարհայնական, բրիտանացի Սեսիլ Ռոդեսն է, որ Ռոտչիլդների եւ ազատ մասոնների դաշնակիցն էր: Նա իր հարստությունը դիզել էր Հարավային Աֆրիկայի ադամանդի հանքերից, սեւամաշկ գերիների քրտինքից ու արյունից: Նրա մահից հետո հիմնվում է “Ռոդես կրթական հիմնադրամ”-ը, որի նպատակն է համաշխարհայնացումը: Մինչեւ 1953թ., “Ռոդես կրթական հիմնադրամ”-ի 1372 ամերիկացի աշակերտներից 431-ը եղել են դասատու, 113-ը՝ կառավարական բարձր պաշտոնյա, 70-ը՝ մամուլի աշխատակից, 14-ը՝ հաստատությունների պատասխանատու, ինչպես “Ռոքֆելլեր հաստատության” նախագահը, “Գուգնհայմ հաստատության” տնօրենը եւ “Կառնեգի հաստատության” նախկին նախագահը: Վերջերս նույնն է անում “Նոբելյան մրցանակի հաստատությունը”՝ պարգեւատրելով Մեկ-աշխարհը քաջալերողները: Հակառակ այս քննադատություններին, Մեկ-աշխարհ քարոզողների ազդեցությունը տիրական է հումանիտար գիտությունների, կրթության եւ արտաքին քաղաքականության վրա, քանի որ լուրջ ընդդիմություն չկա: Եթե նույնիսկ ընդդիմություն գոյանա, բաղդատած նրանց ունեցած միջոցներին, դա ոչինչ է լինելու: Չարի ուժերը միշտ ավելի զորավոր են, որովհետեւ գիտեն փող կուտակելու, ապա ուրիշներին օգտագործելու ձեւերը:
  

Նոր դար“-ի խորհրդապաշտությունը

Աշխարհի կառավարությունը ստեղծելու քաղաքական եւ տնտեսական աշխատանքը կատարում են հոգեւոր ուղղություն ընդունած կազմակերպություններ, որոնք միասնաբար ճանաչվել են որպես “Նոր դար” շարժում (ՆԴՇ, New Age): Իմ առաջին փորձառությունն ստացա, երբ որպես գործարար հարեւան քաղաքը գործուղման գնացի: Հանդիպումից հետո ընկերության ներկայացուցչի հետ գնացինք ճաշելու: Երբ ճաշը մատուցին, իմ հյուրընկալը պարզեց ձեռքերը եւ սկսեց աղոթել: Քրիստոնյա լինելով՝ ուրախ էի ուրիշ հավատացյալի ընկերակցությունից, ինչն ընդհանրապես քիչ է պատահում գործարար հանդիպումներում: Ճաշի ընթացքում, զանազան հարցերի շարքին, իմ հյուրընկալը հետեւյալը պատմեց.
— Բարեգործական մի կազմակերպություն ամսական ժողովների համար սենյակ է խնդրում ընկերությունից: Խնդրանքը բավարարվում է: Ըստ պայմանավորվածության, ընկերության ներկայացուցիչը միշտ պետք է ներկա լինի ժողովներին:

Կարճ ժամանակում հարցը պարզվում է: Կազմակերպությունը քննարկում էր ձեւեր եւ միջոցներ՝ “Նոր դար”-ի գաղափարը եւ գործունէությունը փոխանցելու համայնքին՝ խաղաղության եւ միության նշանաբանի տակ, բավարարելով նաեւ համայնքի կարիքները: Առաջին հայացքից՝ մարդասիրական գործ. խաբկանքն աներեւույթ է:

Ընկերությունը հետաքրքրված էր այս ժողովներով, որովհետեւ չէին լսել “Նոր դար” շարժման մասին: 1980-ականներին քչեր գիտեին այս ցանցի մասին:

Ընկերության ներկայացուցիչները սեղմ ժողովի են հրավիրվում հասկանալու, թե ինչ է այս շարժումը: Հրավիրում են մի քանի քրիստոնյայի, ովքեր տեղյակ էին շարժման գործունէության մասին եւ կարող էին բացատրություններ տալ: Գիտենալով իմ հետաքրքրությունների մասին, ինձ էլ հրավիրեցին:

Ես չէի լսել “Նոր դար”-ի մասին եւ չէի հասկանում, թե ինչո՞ւ է այս ահազանգը: Երկու ժամ ավտոմեքենան վարելուց հետո ներկա եղա ժողովին:

Պատրաստ չէի այս ժողովի ծանրության: Երբ բացատրությունները վերջ գտան, հարցումներից ուղեղս պայթում էր: Դասախոսը շատ լավ էր ուսումնասիրել Շարժումը: Վերջում պարզվեց, որ “Նոր դար” շարժումն իրական էր եւ մեծ վտանգ էր ներկայացնում մեր հավաքականության: Հետագայում մենք գործակցեցինք եւ Շարժումն ուսումնասիրեցինք:

Զարմանալին այն է, որ իմ ծանոթությունը նոր փողի, համաշխարհայնացնողների եւ “Նոր դար” շարժման հետ տեւել էր ութը ամիս: Հիշյալ երեք գործոններն ինձ հունից դուրս էին հանել: Աստված ինձ ուղղություն էր տալիս: Կյանքս նույնը չէր այլեւս: Սկսեցի շատ լուրջ ուսումնասիրություններ կատարել:

Մի քանի ամսվա ընթացքում մինչեւ ականջներս խրվել էի “Նոր դար”-ն ուսումնասիրող նյութերով: Սկսեցի մի շարք առողջապահական սննդի պահեստներ այցելել: Դասախոսն ինձ տեղեկացրել էր, թե “Նոր դար” շարժումը հաճախակի օգտագործում է սննդի պահեստները՝ իր գրականությունը բաժանելու եւ իր գաղափարախոսությունը քարոզելու համար:

Առաջին պահեստում գտա ամեն բան՝ “Նոր դար” պարբերականից մինչեւ “Մայր Երկրի լուրերը”: Պահեստի տիրուհին այնքան խանդավառվել էր իմ հարցերով, որ մի քանի պարբերական ձրի տվեց ինձ:

Հաջորդ այցն ավելի վատ էր: Պահեստը լի էր աղաղակող նյութերով: Նույնիսկ փակցրել էին մի ազդ, որտեղ գրվել էր, թե ինչպե՞ս կարելի է միանալ Կախարդների ազգային կազմակերպության: Ազդի տակ նշել էին՝ “Լուրջ Ուսանողներ Միայն”: Չէի հավատում աչքերիս:
Մի քանի շաբաթվա ընթացքում փոքր գրադարան կազմեցի: Տարբեր անուններ գործածելով՝ հայտնվեցի նամակագրական ցանկում: Այսպիսով հնարավորություն ընձեռնվեց իմանալ, թե ո՞վ ո՞ւմ հետ էր հաղորդակցում եւ թե ո՞ր կազմակերպությունները նույն ցանկում էին:

Վեց ամսվա ընթացքում սկսեցի “Նոր դար”-ական գրականություն ստանալ երկրի տարբեր կողմերից, մի տարի անց նույնիսկ անկարելի էր թերթատել ուղարկված նյութերը: “Նոր դար”-ական գրականությամբ լի բազմաթիվ արկղեր դիզվեցին իմ տան մեջ:

Շատ լավ էի խաղում “Նոր դար”-ականի իմ դերը եւ երկար զրույցներ էի ունենում “Նոր դար”-ական գրախանութների տերերի հետ: Նպատակադրել էի իմանալ, թե այդ գրականությունը որտեղի՞ց էր գալիս եւ թե իրենք ինչի՞ են հավատում: Օգտվում էի դասախոսի եւ նրա ընկերների ուսումնասիրություններից: Մեր բոլորի նպատակն էր սեւ ուժերը հայտնաբերել:

Գրեթե երկու տարի տքնաջան աշխատելուց հետո զգացի, թե կարողացել եմ թափանցել նրանց ներքին աշխատանքին: Նպատակիս հասել էի: Այլեւս չեմ ուզում այդ էջերը կարդալ: Այդ գրականությունն այնքան սեւ է եւ ճնշող, որ միշտ ընկճված էի զգում: Ոչ մեկին չեմ հանձնարարի, որ այսպիսի աշխատանք կատարի՝ եթե Աստուծո կամքը չկա այնտեղ: Որպեսզի ինքներդ ձեզ կարողանաք վերականգնել՝ նույնքան Սբ. գիրք պետք է կարդաք: Ի զուր չեն ասել, թե սատանան վարպետ խաբեբա է: “Նոր դար” շարժման գրությունների մի մասն այնքան սատանայական է, որ չի վախեցնում, մինչ ուրիշներ գրվել են այնքան հաշվենկատորեն ու խաբկանքով, որ կարող են ամենակատարյալ հավատացյալին իսկ շարքից հանել: Կրկնում եմ՝ թեթեւակի չվերաբերվել այսպիսի նյութերի հետ:
Անկարելի է “Նոր դար” շարժման գործունէությունը պարփակել այս գրքի էջերում: Շուկայում կգտնենք մեծ թվով եւ կարեւոր գրքեր, որոնք շատ լավ են բացատրում “Նոր դար” շարժման միտումները: Բայց ահա թե ես ինչ սովորեցի:

“Նոր դար”-ի կրոնը համաստվածությունն է, այսինքն՝ ինչ որ գոյություն ունի, ապրում է՝ աստված է: Ըստ նրանց՝ Աստված չկա. փոխարենն ընդունում են աստված-ուժը (կյանք-ուժը): Նրանք ուսուցանում են, որ կենսաուժը կամ աստված-ուժը հոսում է բոլոր ապրող էակների՝ բույսերի, անասունների եւ մարդ էակի — միջից: Այստեղից հետեւեցնում եմ՝ քանի որ աստված-ուժը հոսում է բոլորի միջից, ուստի մենք աստված ենք կամ Աստուծո մի մասը:

Համաստվածության հավատացողների մեծամասնությունը պիտի պաշտպանի Մեկ-աշխարհ կառավարությանը, որովհետեւ համաշխարհայնացումը կարեւոր է աստված-ուժի բնական հոսքի համար: Ապա մարդկությունը ենթադրաբար հսկա ցատկ պիտի կատարի դեպի ավելի բարձր գոյություն, եւ հանկարծ պիտի ստանա խորհրդապաշտական զորություն կատարելու այն, ինչը երբեք չէր կարողացել կատարել. պիտի ծնի “Նոր դար”-ի լուսավորությունը՝ “Աշխարհի նոր կարգ”-ը:
Համաստվածականներն ուսուցանում են, որ մենք երբեք չենք մեռնելու, հետեւաբար, Աստուծո կողմից չենք դատվելու, վերադառնալու ենք կյանքի՝ տարբեր ձեւերով, որովհետեւ մենք “բնություն ենք”:
Զարմանալի է, թե մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի գաղափարի հավատալ: Համաստվածության հիմքը սատանայի երկու ստերն են, միեւնույն ստերը, որ խաբեցին Ադամին ու Եւային: Օձն ասաց՝ եթե ուտեք արգելված պտուղը 1) պիտի չմահանաք եւ 2) պիտի լինեք Աստուծո նման:

Մարդը միշտ էլ փորձել է փախչել իր վերադասին հաշիվ տալուց: Համոզումը որ հաշիվ չես տալու Աստուծո՝ համաստվածության գլխավոր թերությունն է:

Բացահայտեցի նաեւ, որ համաստվածության գաղտնի գործունէությունները շատ պարզ երեւում են կախարդության մեջ:

Հակառակ ընդունված կարծիքի՝ կախարդները սատանային չեն հավատում, ոչ էլ կարծում են, թե սատանայական ծիսակատարություն են կատարում: Կախարդներն ու վհուկները կարծում են, թե օգտագործում են բնության ուժը, այսինքն՝ աստված-ուժը՝ Համաստվածությունը: Համաստվածությունը սատանայի կրոնն է: Թեեւ կան սատանայի հետեւորդներ (սատանայապաշտություն), բայց վերջինս ընդհանրացած չէ, որովհետեւ շատ չար է: Փոխարենը մարդիկ համաստվածությունն են նախընտրում:

Եթե համաստվածությունը գաղտնի կիրառություններ է կատարում, հետեւցնում ենք, որ արեւելյան համաստվածյան կրոնների ղեկավարները նույնպես գաղտնի ծեսեր էին կատարում:

Բոլոր նրանք, ովքեր ընդգրկվել են “Նոր դար”-ի գործունէության մեջ, արեւելյան կրոնների ղեկավարներին ընդունում են որպես իսկական հեղինակություններ. հետեւաբար, հնդկական սվամիներն ու յոգիները մեծաթիվ հետեւորդներ ունեն Արեւմուտքում: “Նոր դար”-ի հետեւորդների համար, կրոնի ամենից նշանավոր ուսուցիչները տիբեթյան վանականներն են ու նրանց հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման: “Աստվածիմաստության ընկերության” (Theosophical Society) մի շարք ներկայացուցիչներ, ինչպես Ալիս Բեյլին եւ Էլենա Պետրովնա Պլավատսկայան — որոնց գրությունները մեծ ազդեցություն են ունեցել “Նոր դար” շարժման վրա — Ծայրագույն Արեւելքի վարպետների մոտ են ուսանել:

Չհասկանալով խորհուրդ եւ խորհրդապաշտություն գաղափարների իմաստը, ժողովուրդը չի կարողացել տարբերել համաստվածությունն ու գաղտնիությունը: “Նոր դար”-ականների մոտ խորհուրդն ու գաղտնիքը հոմանիշներ են: “Նոր դար”-ականների՝ Նեւիլ Դրուրիի պատրաստած ամենից ընդհանրացած բառարանում՝ “Խորհրդապաշտության եւ գաղտնիության բառարան”-ում, այս բառերը նույնացվել են, հոմանիշ են:

Խորհրդապաշտությունը գաղտնիությունն ասելու մեղմ ձեւն է: Ժողովուրդը շփոթեցնողը “Նոր դար”-ն է, որ թեեւ ավելի լավ է հնչում, բայց հոմանիշ է խորհրդապաշտության եւ գաղտնիության: Արդի լեզվով՝ լինել խորհրդապաշտ թե գաղտնիապաշտ՝ “Նոր դար”-ական՝ նույն իմաստն ունի: Այս շփոթության պատճառով, “Նոր դար”-ին միացողներից շատեր չգիտեն, թե գաղտնիության գաղափարն են ընդունել: Ժամանակի ընթացքում ինքնաբերաբար հասկանում են իմաստը, բայց արդեն ուշ է լինում եւ չեն ուզում վերադառնալ: Գաղտնիապաշտը մոլորեցնող է եւ անհավատալիորեն մոլի, էլ ավելի մոլի, քան թմրեցուցիչները: Ամենից մոլորեցուցիչ եւ վտանգավոր վիճակն են ընդունում, երբ նրանք այլափոխվում են: “Նոր դար”-ականների համար՝ այս վիճակը գլխավոր միավորող ազդակն է:

Մենք ստեղծվել ենք բնական պաշտպանությամբ, որպեսզի կարողանանք դիմադրել այս բոլորին: Եթե դիմադրականությունը կորցնենք՝ մութ ուժերի (սատանայի) ազդեցության տակ կընկնենք: Կենտրոնացումն ու մտահայեցումը կայլափոխեն մեզ:

Որոշ այլափոխվողներ (վերացողներ) անմիջապես չեն զգա արարքի ազդեցությունը, ուրիշներ անմիջապես հասկանում են, թե ինչ է պատահում: Այս երեւույթն ընդգրկում է նաեւ մարմնից դուրս ճամբորդությունը (“Նոր դար”-ականներն այս վիճակը կոչում են “տիեզերական ճամփորդություն”): Հիպնոսը ճանապարհորդություն է դեպի “անցյալ կյանքերը”, հստակ տեսիլք, մի տեսակ գուշակություն, ուղղակի միաձուլում ոգիների հետ (ընդհանրապես կոչվում է “առաջնորդ ոգի”):
Այլափոխվելը վտանգավոր է: Հնդկաստանի գուրուները նախազգուշական միջոցներ են որդեգրում, երբ շատ են խորանում մտահայեցման մեջ:

Շատերը կարծում են, թե վերանալով առիթ են տալիս սատանային, որ նա ազդի մեր մտածման վրա: Վերացած վիճակը պաշտպանությանը քայքայում է: Հոգեբանները փաստել են, որ վերացած վիճակը տրամաբանությանը տկարացնում է: Սատանան հիմար չէ. նա այս բոլորը հասկանում է: Այս վիճակում ոչ ոք կարողություն չունի լավն ու վատը ընտրելու. անում են այն, ինչ հիպնոսացնողն ասում է:

Օրինակ՝ հիպնոսի ընթացքում եթե քեզ ասեն, որ երեք հեծանիվ էիր վարում՝ կհավատաս: Ուղեղը դա ընդունում է որպես իրականություն: Այս վտանգավոր ուժը երեւում է հետեւյալ օրինակում.
Մի քանի տարի առաջ, հիպնոսի մի նշանավոր մասնագետ հրավիրվում է մի դպրոց՝ իր “արվեստը” ցուցադրելու: Նա կամավորներ է հրավիրում հարթակ եւ հաջողում է նրանց վերացման վիճակի հասցնել: Երկու տարի անց նորից է հրավիրվում նույն դպրոցը եւ ցույց է տալիս, որ իր ուժը տակավին ի զորու է այն նույն տղաների վրա, ում երկու տարի առաջ վերացման էր հասցրել: Նա պարզապես ասում է “պահված” բառը, եւ իր ձայնի ազդեցության տակ նույն տղաքը նորից են վերանում: Այս դեպքն անշուշտ մեծ ազդեցություն է թողնում աշակերտների վրա:

Հիպնոսացնողն իբր բարի է տրամադրվել: Իրականության մեջ՝ դա խաբեություն է: Լավ խաբկանք կամ սպիտակ կախարդություն չկա: Ոչ ոք թող չմտածի, թե գործածելով խաբկանքի ուժը՝ կարող է “դրական փոփոխություն” առաջացնել:

Երբ քննում էի այս հարցը, մի բան էլ հայտնաբերեցի. Ուղեղի վրա ազդող թմրեցուցիչները հազարավոր տարիներ գործածվել են վերացման հասցնելու համար: Անցյալին հույն փիլիսոփաները թմրեցուցիչ էին գործածում՝ վերանալու համար: Այդ թմրեցուցիչն աճում էր ցորենի դաշտերում եւ գործածվում էր հունական մեհյաններում:

Պատահական չէ, որ թմրեցուցիչի գործածությունը եւ խաբկանքի կիրառումը այս երկրում (ԱՄՆ-ում-խմբ.) սկսվեց 1960-ական թվականներին: Երկուքը՝ միասնաբար: Թմրեցուցիչները ծույլերն են գործածում՝ վերանալու համար: Թմրեցուցիչները մոլորեցնում են: Ես գիտեմ մեկին, որ փորձելուց հետո, թե կարող է նույն վերացական վիճակին հասնել, թմրեցուցիչը մտահայեցությամբ է փոխարինել: Այս ձեւը ավելի էժան է եւ իբր անվնաս է… Սյդպես է համոզվել:

Բոլոր նրանք, ովքեր կանոնավորապես վերանում են, ասում են, թե ոգիների են հանդիպում: Եթե դա ճիշտ է, դրանք դեւեր են եւ կարող են որեւէ կերպարանք ստանալ:

Փիլիսոփա եւ հոգեբան անհատներ իրենց վերացման ընթացքում ունեցել են այդ փորձառությունը եւ հանդիպել ոգիների, որոնց կոչում են նախատիպ պատկեր կամ “իդեալական ձեւ”: Խստապահանջ մարդաբանը չի հավատում ոգիների գոյության, եւ եթե ճիշտ է համարում նրանց գոյությունը, նրանց անվանում է “արտերկրային էակներ”, որոնք եկել են տարբեր աշխարհներից, ունեն զարգացման բարձր աստիճան ու կարող են հաղորդակցվել այնպիսի ձեւերով, որոնց մարդկությունը տակավին չի հայտնաբերել:

Կարճ, սատանաներն ասում են մարդուն այն, ինչ որ ուզում են լսել եւ ընդունել: Զարմանալի բան. շատեր, ովքեր չեն ընդունում Աստուծո գոյությունը, այսպիսի ստերի են հավատում: Դարերը մարդի մեջ ոչ մի բան չեն փոխել: Թերեւս ապրում ենք Հին Կտակարանի շրջանում:

Կարեւոր է իմանալ, թե անցյալի բոլոր խորհրդավոր կրոնները համաստվածային են եղել:

Համաստվածությունը ստեղծվել է Միջագետքի Բաբելոն քաղաքում եւ արագորեն տարածվել աշխարհի չորս ծագերում: Հինդուականությունը բաբելոնյան համաստվածության տարբերակն է: Բուդդայականությունը հինդուականության տարբերակն է: Արեւելյան բոլոր կրոններն ունեն Բաբելոնի կնիքը, ուր Աստուծո դեմ ապստամբությունն սկսվել էր ջրհեղեղից առաջ: Այնտեղ էր այս ամբողջ խառնիճաղանջը: Եղել են եգիպտական կրոնը (ծանոթ է որպես Օզիրիսի խորհրդապաշտություն), արաբական, բաբելոնյան եւ պարսկական կրոնները (Զրադաշտականություն), ասորեստանյանն ու փյունիկյանը (ներառյալ՝ Բաաղի պաշտամունքը), հետագային՝ հունականն ու հռոմեականը: Այս բոլորի ակունքը հին Բաբելոնն է, Նեմրութի օրերից:

Աստված Բաբելոնի աշտարակի պատճառով բաժանեց ժողովրդին, սակայն խորհրդապաշտությանը վերջ չդրեց, այլ՝ դրա ընթացքը դանդաղեցրեց: Հետագային նոր քաղաքակրթություններ ծաղկեցին Եգիպտոսում, Պարսկաստանում, Հնդկաստանում եւ այլ երկրներում, բայց հին սովորությունները վերազարթնեցին: Ժողովուրդն իր հետ էր տարել իր հավատքն ու կիրառությունները:

Սատանան իր սպասավորների միջոցով պիտի փորձի “Աշխարհի նոր կարգ”-ը պարտադրել:
Գաղտնի նվիրապետությունը, օգտագործելով քրիստոնյաներին, իր ծրագիրները առաջ է տանում համակարգված ձեւով:

Անհնար է իմանալ, թե ԱՄՆ-ում քանի՞ հոգի է հետեւում գաղտնի խոկումների, սակայն հաստատ կարող եմ ասել, որ նրանք հազարներով բազմապատկվել են վերջին երեք տասնամյակներին: Այս շարժումն ունի իր ղեկավարությունը, որն իր հետեւորդների համար հսկայածավալ գրականություն է տպագրում: Եթե փորձեմ՝ կարող եմ այսպիսի գործերով զբաղվող հազար կազմակերպությունների ցանկ ներկայացնել ձեզ: Այդ խմբերի մի մասն զբաղվում է փոքր համայնքներով: Քաղաքների մեծ հրատարակչություններն ունեն հազարավոր նամակագրական ցանկեր:

“Նոր դար” շարժման ղեկավարությունը գիտի, թե ինչ է անում եւ ում հետ է հաղորդակցում (չար ոգի), բայց հետեւորդներից շատեր չգիտեն, թե սատանային են պաշտում:

“Նոր դար”-ականների մեծ մասն անգիտակցաբար է միացել շարժմանը՝ աշխարհին խաղաղություն բերելու եւ յոգա ու վերացական խոկում կատարելու միջոցով սուրբ առողջություն ձեռք բերելու համար: Ես խղճում եմ այդպիսիներին, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում:

Այս շարժմանն ավանդաբար առաջնորդում է “Աստվածիմաստության ընկերություն”-ը, որը կարեւոր դեր է խաղում մարդկությանը համոզելու, որ “Աշխարհի նոր կարգ”-ն ընդունի: Կազմակերպությունը հրատարակել է մի շարք գրքեր. թվենք դրանցից մի քանիսը. “Ազգերի ճակատագիրը”, “Քրիստոսի վերահայտնությունը”, “Նոր դարի աշակերտությունը եւ գաղտնի ուսմունքը”, հեղինակ՝ ընկերության հիմնադիր Էլենա Պետրովնա Պլավատսկայա: Իր “Գաղտնի ուսմունքը” գրքում Պլավատսկայան գրում է. “Ավելի լավ է իշխել դժոխքում, քան ծառայել դրախտում” կամ՝ “Լավ է լինել մարդ (երկրի արտադրությունների թագը) եւ թագավորել, քան կորչել սուրբ հոգիների դրախտում”…
… Աստվածիմաստության ընկերության մյուս ղեկավարը՝ Ալիս Բեյլին հիմնում է (1920-ի մոտ) “Սատանայի մամուլը”՝ ընկերության գրականությունը տպագրելու եւ բաժանելու համար: Ժողովրդի ճնշման տակ նա փոխում է անունը, որը դառնում է “Լյուսիի մամուլը”, իսկ այժմ կոչվում է “Լյուսիի ժառանգությունը”:

Ընկերության կենտրոնը Նյու Յորքում է, Միավորված ազգերի կազմակերպության հրապարակում: Ընկերությունն ունի ավելի քան վեց հազար անդամ: Նա հովանավորում է Մեկ-աշխարհ շարժմանը:

1920-1930-ական թվականներին “Աստվածիմաստության ընկերությունը” հիմնում է մի քանի սատանայական ընկերություններ, ինչպես Արգան (գաղտնի) դպրոցները (Նյու Յորք, Լոնդոն, Ժնեւ եւ Բուենոս Այրես), “Եռանկյունիներ”-ը եւ “Բարյացակամ աշխարհ”-ը: Արգան դպրոցները մարզումի հստակ կենտրոններ են, որտեղ պատրաստվում է “Նոր դար”-ի ղեկավարությունը: “Եռանկյունիներ”-ը “Աշխարհի նոր կարգ”-ը քաջալերող մեկ այլ կազմակերպություն է: “Եռանկյունիները” վերացումով զբաղվող 3 հոգիանոց հարյուրավոր խմբեր են, որոնք փոխադարձաբար երեւակայում են լույսի եռանկյունիներ եւ արտասանում Քրիստոսին (հակաքրիստոսին) վերադարձնելու “Մեծ աղերս”-ը:
1933-ին հիմնված “Բարյացակամ աշխարհ” խմբի — որին կոչում են նաեւ “Աշխարհի ծառայության նոր խումբ” — պարտականությունն է ամբողջ աշխարհին աստվածիմաստապատկերային սատանայական գրականություն ցրել:

“Բարյացակամ աշխարհ”-ը 1961-ին միավորվեց “Աշխարհի միություն” կազմակերպության հետ, որի հետ միասնաբար այսօր պատրաստում են Աշխարհի կառավարության ծրագրավորումն ու գործադրությունը:

“Նոր դար”-ական կազմակերպությունները, ինչպես “Լյուսիի ժառանգությունը” եւ “Աշխարհի միությունը”, լավ կապեր ունեն Մեկ-աշխարհ քաղաքական ընկերությունների հետ, որոնք մշակում են “Աշխարհի սահմանադրություն եւ խորհրդարանական ընկերակցություն”, որոնց պարտականությունը պիտի լինի կամ է արդեն մեզ ուղղակիորեն տանել դեպի “Աշխարհի նոր կարգ”-ը:

Այս նույն ուժերը առաջ են մղում իրենց ծրագիրները ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ: Առաջին փորձառությունս ունեցա Ծայրագույն Արեւելքում: Պատահմամբ ծանոթացա մի կարեւոր գործարարի, որը միեւնույն ժամանակ “Ասոշիեյտեդ պրես”-ի անդամ էր: Երբ նա տեսավ, որ մենք երկուսս էլ ունենք միեւնույն կարծիքը նույն հարցերի մասին, ցածր ձայնով սկսեց բացատրել, թե ի՞նչ է նշանակում “Մեկ-աշխարհ կառավարություն”  միջազգային դավադրությունը: Նա պայուսակից մի քանի թղթեր հանեց եւ երկարեց ինձ: Այդ թղթերի վրա նշված էին ԱՄՆի՝ դավի մեջ ընդգրկված քաղաքացիների՝ ամերիկացի ղեկավարների, կառավարական բարձրաստիճան անդամների, արդյունաբերության, կրթության, մամուլի, բանակի եւ տնտեսության նշանավոր դեմքերի անուններ: Սրանք այն նույն անձերն էին, ում ես հանդիպել էի երբ աշխարհի տնտեսությունն էի ուսումնասիրել: Կարծես հասարակ հայտարար գոյություն ուներ. Ցանկում նշված անունները Արտաքին հարաբերությունների խորհրդի կամ Եռակողմ հանձնաժողովի անդամներ էին, երբեմն՝ երկուսը միասին:

Այդ գիշեր չկարողացա հանգիստ քնել:Ես ինձ հարց էի տալիս. ի՞նչ է նշանակում այս բոլորը եւ ինչպե՞ս այն կարող է ազդել իմ ապագայի վրա: Սա՞ էլ է զուգադիպություն:

ԱՄՆ վերադարձիս սկսեցի մանրակրկիտ կերպով ուսումնասիրել Արտաքին հարաբերությունների խորհուրդը, Եռակողմ հանձնաժողովը եւ հարակից  կազմակերպություններն ու “Մեկ-աշխարհ” շարժումը: Ուսումնասիրությունը սպառիչ էր:

Երկու տարի ետք կարող էի ասել, թե ինչ են ԱՀԽ-ի նպատակն ու առաքելությունը եւ նրա ազդեցությունը ԱՄՆ-ի վրա: Այս պատմությունը սկսվում է մի կազմակերպությամբ, որ կոչվում է “Լուսավորյալները” (Illuminati):

Լուսավորյալները

Լուսավորյալները մի գաղտնի կարգ էր, հիմնված՝ Ինգլշտադտում (Բավարիա, Գերմանիա)՝ 1776 թ. մայիսի 1-ին, Ադամ Վայսհաուպտի կողմից, որ նշանավոր ազատ մասոն էր: Կազմակերպությունը բարձր կամ լուսավորյալ ազատ մասոնություն է, կարեւոր կարգ է ընդհանուր դասավորման մեջ: Նրա գործունէությունը կապված է “Ֆրանսիական Մեծ Արեւելք” մասոնական օթյակի հետ: Անունը նշանակում է “լուսավորվածները”, որոնք սովորում էին Լուսավորիչի գաղտնիքներն ու լույսի աղբյուրը՝ ըստ լուսավորյալ ազատ մասոնների ուսմունքի:

Վայսհաուպտը գրում է. “Մենք պետք է մեր կարելին անենք, որպեսզի մեր անդամները բարձրագույն պաշտոնների հասնեն: Այդպիսով միայն մենք կկարողանանք ղեկավարել մարդկությանը: Գրավումը պետք է լինի ծրագրավորված ու գաղտնի”:

Հաջողելու միակ պայմանն էր՝ գործելակերպն ու անդամների անունները մնալու են գաղտնի: Սկսնակները ծանր երդում էին տալիս: Երդման մեջ հստակ ասվում էր, թե ինչ կարող է պատահել նրանց, եթե թողնեն Կարգը կամ բացահայտեն նրանպատակն ու ծրագիրները: Նամակագրությունը նշաններով եւ ծածկանուններով էր տեղի ունենում: Վայսհաուպտի ծածկանունը Սպարտակուս էր:

Հաջողությամբ պսակվեց 1782թ. Հուլիսի 16-ին գումարված մասոնական համագումարը, որին մասնակցում էին բոլոր գաղտնի միաբանությունները, ինչպես Մարտին ականները, Ազատ մասոնները եւ Լուսավորյալները, որոնց թիվն աշխարհում հասնում էր երեք միլիոնի: Այս ժողովը Լուսավորյալներին առիթ ընձեռնեց իրենց հակակշիռը տարածել Եվրոպայի բոլոր օթյակների վրա, դառնալով “Մեկ-աշխարհ” շարժման անառարկելի ղեկավարները:Պատմաբան Նեստա Ուեբսթերը գրում է.”Այդ սոսկալի ժողովի որոշումները արտաքին աշխարհին հայտնի չեն, նույնիսկ ներկաները սահմռկել էին իրենց ղեկավարների ծրագրերից: Այդպիսի համեստ ազատ մասոն էր Վիրեո Գոնտը, որ ժողովից հետո ասաց. ես ձեզ պիտի չասեմ այդ որոշումները, բայց նրանք շատ ավելի լուրջ են, քան դուք կարծում եք: Հյուսվող դավը այնքան լավ է մտածված, որ ոչ թագավոր եւ ոչ էլ Եկեղեցի կարող են փրկվել”: Դրանից հետո Գոնտը սոսկումով էր խոսում ազատ մասոնների մասին:

Այդ համագումարին որոշվում է Լուսավորյալ ազատ մասոնների կենտրոնը Բավարիայից փոխադրել Ֆրանկֆուրտ, որ Ռոտչիլդների ամրոցն էր: Երկուսի համագործակցությունը կատարյալ էր եւ ազդեցությունը համապարփակ՝ Եվրոպայի վրա:

Բավարիայի կառավարությունն անմիջապես հակազդում է, գրավում Կարգի գաղտնի փաստաթղթերը եւ պատճեններն ուղարկում Եվրոպայի ղեկավարներին: Այն ղեկավարները, որոնք Կարգի ազդեցության տակ էին գտնվում, անտեսում են փաստաթղթերը. մնացյալն այնքան անիրական ու անհավատալի են գտնում դրանք, որ կարեւորություն չեն տալիս:

Չհավատալը ազատ մասոնների օգտին էր: Համեստ մարդիկ չեն կարող հավատալ,թե կարող է լինեն անհատներ, ովքեր փորձեն հակակշիռ հաստատել աշխարհի վրա՝ սատանայի օգտին: Կարծեք ջեյմսբոնդյան ֆիլմի նյութ է:

Անհավատալի թվացող, սատանայական “Աշխարհի նոր կարգ”-ը իրականություն է:

Բավարիայի կառավարությունը դատապարտում է Կարգի անդամների մի մասին:Վայսհաուպտը պատսպարվում է մի իշխանի մոտ ու մնում նրա մոտ մինչեւ իր կյանքի վերջը՝ 1811թ.:

Մինչ այդ, Լուսավորյալներից շատերը պատսպարվել էին տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Մինչեւ 1776 թ., ԱՄՆ-ի նվազագույնը երեք նախագահներ ժողովրդին զգուշացրել էին երկրում Լուսավորյալների գործունէությունից: Ջորջ Վաշինգտոնն զգուշացրել է մի քանի անգամ: Երանի ժամանակին լսեինք Վաշինգտոնի ասածները:

Թեեւ 1780-ականներին Լուսավորյալների ղեկավարությունը դադարում է գոյություն ունենալ, բայց “Աշխարհի նոր կարգ”-ը կառուցելու գործը շարունակում է “Ֆրանսիայի Մեծ Արեւելք” օթյակը:

Ազատ մասոնությունը իր անվամբ երբեք չի աշխատել: Որպեսզի հաջողացնի իր ծրագիրները, նա հիմնում է տարբեր կազմակերպություններ — ինչպես Լուսավորյալները — որոնց տալիս է հստակ ուղղություն: Այսպես, եթե նրանց գործունէությունը չհաջողվի՝ ազատ մասոնությունն անվնաս կմնա:

Լուսավորյալ ազատ մասոնների առաջին գլխավոր “հաջողությունը” Ֆրանսիական մեծ հեղափոխությունն էր Ժագոբին միաբանության եւ Նապոլեոն Բոնապարտի միջոցով:

Լուսավորյալ ազատ մասոնությունը օգտվել է Վոլտերից, Ռոբեսպիերից, Դանտոնից,Մարատից, ովքեր մասոն էին: Ժագոբին միաբանության նպատակներն ու կապերը բացահայտվեցին, երբ նրանք Վայսհաուպտին “Մեծ հայրենասեր” կոչեցին:

ԱՄՆ-ի անկախության հայտարարությունից անմիջապես հետո, եվրոպական ուժերն սկսեցին միջոցներ որոնել Ամերիկայի երիտասարդ բանկային համակարգի վրա հակակշիռ հաստատելու համար:

Լուսավորյալ ազատ մասոնները մասնակիորեն պատասխանատու են 19-րդ դարի կեսերին ԱՄՆ-ի քաղաքացիական կռիվների բռնկման մեջ: Չարլստոնում (Հարավային Կարոլինա) — որտեղ սկսվեց անջատողական շարժումը — էր գտնվում Շոտլանդական ծեսի ազատ մասոնների կենտրոնատեղին, որ հետագային փոխադրվեց մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ եւ մնումէ մինչեւ այսօր:

Նախագահ Աբրահամ Լինկոլնը զգուշացնում էր ամերիկացի ժողովրդին՝ ասելով. “Փողը կուտակվելու է մի քանի հոգու մոտ եւ հանրապետությունը քանդվելու է”:

Վերջապես 1913-ին հաջողությամբ են պսակվում Լուսավորյալ ազատ մասոնների ճիգերը. հիմնվում է Դաշնային պահեստի համակարգը, որով Եվրոպայի Լուսավորյալներին շնորհվում է մնայուն դեր այս երկրի (ԱՄՆխմբ.) տնտեսության մէջ, հնարավորություն ընձեռնելով, որ հասնեն իրենց նպատակներին:

Այդ նպատակներից էր Արտաքին հարաբերությունների խորհրդի հիմնադրումը, որի կազմավորման մէջ մեծ դեր ունի Էդուարդ Մանդել Հաուզը: Հաուզի հայրը, որ Ռոտչիլդի գործակատարն էր, քաղաքացիական պատերազմի ժամանակ մեծ հարստություն է դիզում՝ հարավին հայթայթելով կարեւոր ապրանքներ Ֆրանսիայիցեւ Անգլիայից:

Գնդապետ Հաուզը (այդպես էին նրան կոչում) Ռոտչիլդ-Վորբուրգ-Ռոքֆելլեր խմբի գործակատարն էր Սպիտակ տան մեջ: Հաուզը նախագահ Վիլսոնի ամենից վստահելի խորհրդականն էր: Հաուզը այն էր, ինչ հետագային Հենրի Քիսինջերն եղավ Ռիչարդ Նիքսոնի համար: Հաուզի հաջողությունն երը շատ են: Նա համոզում է Վուտրո Վիլսոնին, որ Դաշնային պահեստի մասին որոշումը վերածի օրենքի: Հետագային հասկանալով, թե ինչպիսի մեծ սխալ է գործել, Վիլսոնն ասում է. “Ես անգիտակցաբար կործանեցի իմ երկիրը”:

Վիլսոնը շուտով ԱՄՆ-ին մխրճում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ (1917 թ. ապրիլ): 1918-ին, պատերազմի ավարտից հետո, նա աշխուժորեն աշխատում է կազմակերպել Ազգերի լիգան: Ռոքֆելլեր եւ ընկերների փողով ֆինանսավորված լիգան ծառայելու էր որպես քաղաքական առաջին քայլ դեպի Աշխարհի կառավարություն:

Այնուամենայնիվ, հակառակ Վիլսոնի ջանքերի, ԱՄՆ-ն չի մտնում Ազգերի լիգա:Ամերիկացի ժողովուրդը ճնշում է Կոնգրեսի վրա, որպեսզի դեպի համաշխարհայնացում տանող շարժումը մերժի:

Ազգերի լիգային ԱՄՆ-ի չմասնակցելը զորավոր հարված էր միջազգայնականներին: Աշխարհի կառավարություն չի կարող գոյանալ առանց աշխարհի առաջին ուժին: Բայց այս պարտությունը ժամանակավոր էր: Համաշխարհայնականները հասկանում են, որ պետք չէ անտեսել ամերիկացի ժողովրդի կամ Կոնգրեսի ուժը: Որպեսզի նման դեպք չկրկնվի, նրանք կազմակերպում են Արտա քին հարաբերությունների խորհուրդը (ԱՀԽ):

Արտաքին հարաբերությունների խորհուրդը

1921թ. հուլիսի 29-ին կազմվում է Արտաքին հարաբերությունների խորհուրդը:
Կազմակերպության հիմնադրամը գոյացնում են Ժ. Փ. Մորգանը, Ջոն Դ. Ռոքֆելլերը եւ ընկերները, այն նույն անձերը, ովքեր հիմնել էին Դաշնային պահեստը:

Արտաքին հարաբերությունների խորհրդի տնօրեններ են եղել Ադլայ Սթիվենսոնը, Սայրոս Վանսը, Զբիգնիեւ Բժեզինսկին, Ջորջ Բուշ ավագը, Հենրի Քիսինջերը, Ռիչարդ Չեյնին եւ ուրիշներ:

Արտաքին հարաբերությունների խորհրդի ամենից ազդեցիկ դեմքը եղել է Դեյվիդ Ռոքֆելլերը՝ Ջոն Դ. Ռոքֆելլերի թոռնիկը: Նա կազմակերպությունը տնօրինել է երեսունվեց տարի, ապա նախագահել նրան 1970-1985թթ., որից հետո մինչեւ այսօր մնում է կազմակերպության պատվո նախագահը՝ միեւնույն ժամանակ լինելով “Չեյզ Մենհեթըն”-ի նախագահը:

Ռոքֆելլերները շարունակում են տնօրինել Արտաքին հարաբերությունների խորհուրդը: Այսօր նոր սերունդը շարունակում է ավանդությունը:

Խորհուրդն այսօր ունի 670 անդամ, որոնք ԱՄՆ-ի ամենից երեւելի մարդիկն են՝ կառավարության, առեւտրի, կրթության, բանակի, լրատվության եւ բանկերի բարձր պաշտոնյաներ: Կենտրոնատեղին գտնվում է Նյու Յորքում, ունի 38 մասնաճյուղեր ԱՄՆ-ի գլխավոր քաղաքներում:

“Նրանց նպատակն է ջնջել ԱՄՆ-ի անկախությունն ու ազգային ազատությունը”,- ասում է կազմակերպությանը 16 տարի անդամակցած ադմիրալ Չեստեր Ուորդը:
Հետաքրքրականն այն է, որ շատ քչերը գիտեն այս կազմակերպության մասին, որի նպատակն է ԱՄՆ-ի սահմանադրական հանրապետությունը վերածել ստրուկ երկրի՝ “Մեկ-աշխարհ” բռնատիրության մեջ:

ԱՀԽ-ի անդամ Ջեյմս Վորբուրգը 1950 թ. փետրվարին հաստատում է. “Մենք, ուզեք կամ ոչ, ձեր հավանությամբ կամ նվաճելով, ունենալու ենք “Մեկ-աշխարհ կառավարություն””:

ԱՀԽ-ի լրաբերը՝ “Ֆորեյն աֆֆերզ” հանդեսը 1974թ. ապրիլի համարում գրում է. “Աշխարհի նոր կարգ”-ը կառուցվելու է ներքեւից դեպի վերեւ եւ ոչ թե վերեւից դեպի ներքեւ”, տարբեր տեղում՝ “Դա միջազգային կարգ է, որն ընդգրկելու է նաեւ կոմունիստական կոչված երկրներին”:

“Աշխարհի նոր կարգ” կամ “Միջազգային նոր կարգ” արտահայտությունն առաջին անգամ բացահայտորեն գործածվել է 1990թ. աշնանը: Այսօր դա գործածվում է ամեն րոպե եւ գործածվելու է այնքան, որ մարդկության ականջները լցվեն ու ոչ ոք զարմանա երբ այդ օրը գա:

“Աշխարհի նոր կարգ” դարձվածքը գործածել էին ազատ մասոնները Վայսհաուպտի ժամանակներից: Դա նշանակում էր Աշխարհի կառավարությունը, որը երբ հաստատվի, աշխարհում իշխելու է Հակաքրիստոսը:
Լուսավորյալ ազատ մասոնների գաղտնի խորհրդանշաններից մին՝ երկմաս բուրգը, Ֆրանկլին Ռուզվելտի օրերին տպագրվել է դոլարի վրա (Ռուզվելտը 33 աստիճանի մասոն էր եւ գործակից ԱՀԽ-ի): Բուրգի վերեւում՝ անջատված մասի վրա նկարվել է Օզիրիսի կամ Բաալի (Բաաղ, Բել, Նեբրովթ՝ Չարի աստվածը – խմբ.) ամենատես աչքը: Բուրգի տակ լատիներեն գրված է. “Novus Ordo Seclorum”, որ նշանակում է “Ժամանակների նոր կարգ” կամ “Աշխարհի նոր կարգ”: Այս մասոնական նշանը 1782-ին դրոշմվել էր ԱՄՆ-ի պաշտոնական կնիքի վրա: Այս նշանը գաղտնի չէր, բայց 150 տարի մնացել է անհայտ, մինչեւ որ տպագրվեց մեկ դոլարանոցի՝ Դաշնային պահեստի թողարկած փողի վրա:

Երբ այս խորհրդանշանը պատկերվում էր՝ “Աշխարհի նոր կարգ”-ը սկզբնական գաղափար էր. դա է նշանակում բուրգի վերի մասի անջատումը: Երբ “Աշխարհի նոր կարգ”-ը գործադրվի եւ մեկ կառավարություն լինի, բուրգի երկու մասերը միանալու են: Մասոնական նվիրապետությունը եւ այլ գաղտնի ընկերությունների կարգը նման է բուրգի:

Երբ շարունակեցի պրպտումներս, պարզվեց, որ ԱՀԽ-ն մի շարք նմանություններ ունի Լուսավորյալների հետ:

ԱՀԽ-ի սկզբունքն է գաղտնի պահել անդամների անունները. այդ պատճառով, ժողովուրդը շատ քիչ բան գիտի այս կազմակերպության մասին:

Այս գաղտնիության նպատակն է ազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա: ԱՀԽ-ի անդամները նշանակվում են, առայժմ որպես խորհրդատու, մինչեւ որ լրիվ հակակշռի տակ առնեն կառավարությանը: Այս մարտավարությունը գործադրվում է նաեւ կրթության, լրատվության, ռազմական, բանկային բնագավառներում, մինչեւ գա ժամանակն ու հակակշռի տակ առնեն բոլորին:

Գործելակերպը պարզ է. ազդել հասարակության մտածելակերպի վրա, մինչեւ մի օր արթնանանք եւ տեսնենք, որ Մեկ աշխարհի կառավարությունը իրականություն է, դա ուզենք կամ ոչ, ու փոխանցումը եղել է բնական:

Այս բոլորը կարծեք սուտ լինեն: Սակայն, եթե թափանցես դրանց գաղտնիքների մեջ, պարզ կլինի, որ համաշխարհայնականները որքան գործ են կատարել:

ԱՀԽ-ն իր ծրագիրները հաջողացնում է մեծ ընկերությունների օգնությամբ: ԱՀԽ-ն 1920-1930-ականներին իր հակակշիռն էր հաստատել Դեմոկրատական կուսակցության վրա, իսկ 1940-ականներին ոտք դրեց Հանրապետական կուսակցության ներսում: 2-րդ համաշխարհային պատերազմի սկզբին Ռուզվելտի օգնությամբ ԱՀԽ-ն հակակշիռ է հաստատում պետության եւ, հետեւաբար, մեր արտաքին քաղաքականության վրա:

ՄԱԿը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ-ն միացավ Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ):

1945-ին ՄԱԿ-ի հիմնադրման հանդիսությանը ԱՄՆ-ի պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱՀԽ-ի 47 անդամներ:

Որպեսզի ԱՄՆ-ն չհրաժարվեր անդամակցել ՄԱԿ-ին, ինչպես եղել էր Ազգերի լիգայի պարագային, կենտրոնը հիմնում են ամերիկյան հողի վրա: Հողը, որի վրա հետագային կառուցվելու էր ՄԱԿ-ի շենքը, նվիրում է Ջոն Դ. Ռոքֆելլեր կրտսերը:
ԱՄՆ-ն անդամ դարձնելով ՄԱԿ-ին, ԱՀԽ-ն հաջողացնում է իր առաջին նպատակը: Օգտվելով կրթության եւ լրատվության վրա իր ունեցած ազդեցությունից, ԱՀԽ-ն սկսում է ամերիկացի ժողովրդին ՄԱԿ-ը ներկայացնել դրական ձեւով:

ՄԱԿ-ի ղեկավարները կատարել են մի շարք հանցանքներ: Ալջեր Հիսը խորհրդային լրտես էր, Ու Տանը գովել է Լենինին որպես ազգերի խաղաղ գոյակցության ջատագովի, իսկ Քուրթ Վալդհայմը Երկրորդ համաշխարհային պատերազմին եղել է նացի բանակային: Հակառակ այս բոլորի, ամերիկացի ժողովուրդը ՄԱԿ-ին ընդունում է որպես “լավ կազմակերպություն”: Զանգվածային լրատվամիջոցները ինչեր կարող են իրականացնել:

ԱՀԽ-ն ոչ միայն հովանավորում է ՄԱԿ-ին, այլեւ ստեղծողն է մի շարք այլ խմբերի, ինչպես բիլդերբերգերները, Հռոմի ակումբը եւ Եռակողմ հանձնաժողովը. սրանցից յուրաքանչյուրն ունի հատուկ պաշտոն՝ կերտելու “Աշխարհի նոր կարգ”-ը:
Հաջողացնելու համար Աշխարհի կառավարությունը, նվիրապետությունը երկրագունդը բաժանել է վարչական շրջանների. սա համապատասխանում է ՄԱԿ-ի հռչակագրին, որը քաջալերում է Աշխարհի կառավարության հաստատումը շրջանների հիմքի վրա [գլուխ 8, կետ 52 (2-3) եւ 53 (1)]: Ռազմավարությունը պարզ է. միացնել երկրները՝ կազմելով շրջաններ: Սա նշանակում է Աշխարհի կառավարության կազմության հեշտացում եւ ազգերի ինքնիշխանության վերջ:
Այնուամենայնիվ, շուտով պարզվում է, որ քաղաքական տեսակետից անհնար է Աշխարհի կառավարություն կազմել: Հետեւաբար, որոշեցին աշխարհը բաժանել տնտեսական տեսակետից՝ կազմելով շրջանային առեւտրական միություններ:
“Բիլդերբերգեր” խմբի պարտականությունն է Եվրոպան տնտեսապես միացնել:

Բիլդերբերգերները

1954թ.-ին “Բիլդերբերգեր” հյուրանոցում (Հոլանդիա) հավաքվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարյուր ընտրյալ անդամներ եւ հիմնում են այս կազմակերպությունը, որ շաղկապված է ԱՀԽ-ի հետ: Այս կազմակերպությանը ֆինանսավորում են մի շարք “Մեկ-աշխարհ” հաստատություններ, ինչպես Ռոքֆելլեր եւ Ֆորդ ընկերությունները: Նրա բացահայտ նպատակն է Եվրոպան մեկ տարածաշրջանի վերածել: Գաղափարը հղացել է “Ֆիատ”-ի ղեկավար Ջիովաննի Ագնելլին, որն ասել է. “Մեր նպատակն է Եվրոպան միավորել: Այնտեղ ուր ձախողվեցին քաղաքագետները, հույսով ենք, որ մենք պիտի հաջողինք”:

Եվրոպական հասարակաց շուկան (որ նաեւ քաղաքական միություն է) “Բիլդերբերգեր” խմբի արտադրությունն է:
Բիլդերբերգերների եւ քույր կազմակերպությունների — ինչպես ԱՀԽ-ի եւ ՄԱԿ-ի — բացարձակ նպատակն է հաստատել Աշխարհի կառավարությունը: Բիլդերբերգերների փիլիսիփայությունը հստակորեն բացատրել է խմբի առաջին նախագահ, հոլանդացի իշխան Բերնարը, որի ընտանիքը տերն է “Շելլ” նավթային ընկերության: Նա ասել է. “Մեր մեծագույն դժվարությունն է հասկացնել հասարակ ժողովրդին, որ իր ազգայնականությունից մի մաս կորցնելով շահելու է գերազգայնականություն…”:

Ամերիկյան նշանավոր բիլդերբերգերներ են Դեյվիդ եւ Նելսոն Ռոքֆելլերները, Հենրի Քիսինջերը, Զբիգնիեւ Բժեզինսկին, Սայրոս Վանսը, Ռոբերտ Մակնամարան, Դոնալդ Ռամսֆելդը, նախկին նախագահ Ջերալդ Ֆորդը եւ այլն: Ամերիկացի բիլդերբերգերները ԱՀԽ-ի ներկա կամ նախկին խորհրդականներ են, եվրոպական անդամները վարչապետներ, արտաքին գործերի նախարարներ եւ տնտեսության ղեկավարներ են, ինչպես Հ. Շմիդտը, բարոն Է. Ռոտչիլդը…

Հռոմի ակումբը

Սա մի ուրիշ կազմակերպություն է, որի անդամների մեծ տոկոսը ԱՀԽ-ի անդամներ են: Ըստ նրանց՝ այս ակումբը անպաշտոն կազմակերպություն է, անդամները հարյուրի չեն հասնում, որոնք գիտնականներ, դասախոսներ, տնտեսագետներ, բանասերներ, արդյունաբերողներ եւ ազգային ու միջազգային քաղաքական ծառայության պաշտոնյաներ են՝ ներառյալ Ռոքֆելլեր ընտանիքի անդամները: Հռոմի ակումբի մաս են կազմում ԱՀԽ-ի 25 անդամներ:

1968թ. ապրիլին տասը երկրների ղեկավարներ հավաքվում են Հռոմում: Հանդիպումից հետո հայտարարում են, թե աշխարհի խաղաղության ու զարգացման լավլուծումներ ունեն: Ամեն դեպքում, նրանց լուծումներն ունեն մի ուղղություն՝ ազգային անկախությունների հաշվին հիմնել Աշխարհի կառավարությունը:

Հռոմի ակումբը մեղադրվում է նաեւ աշխարհը շրջանների բաժանելու, ապա վերամիացնելու մեջ: Մեկ-աշխարհ կառավարության ծրագրավորումը կատարում է Հռոմի ակումբը:

Ակումբի ուսումնասիրություններն ու հանձնարարականները գաղտնի տեղեկագիրներով ուղարկվում են հատուկ մարդկանց՝ գործադրվելու համար: 1973թ. սեպտեմբերի 17-ին Ակումբը հրատարակում է “Համաշխարհայնացած համակարգի շրջանային ընդունված ձեւը” կոչվող տեղեկագիրը, որը պատրաստել են Միհայլս Մեսարովիչը եւ Էդուարդ Փեսթելը: Տեղեկագիրը հայտնում է, թե Ակումբը աշխարհը բաժանել է տասը քաղաքական-տնտեսական շրջանների, որոնք կոչվում են “թագավորություններ”:

1974-ին Մասարովիչը եւ Փեսթելը հրատարակում են իրենց ուսումնասիրությունը, որ կոչվում է “Մարդկությունը շրջադարձի վրա”: Գրքի 161-164-րդ էջերում գծագրվել են այդ տասը շրջանները, բայց այս անգամ նրանք ջնջել էին “թագավորություն” բառը: Պարզ է, նրանք չէին ուզում, որ մարդկությունն իմանա Ակումբի քաղաքական փառասիրության մասին:

Մտահոգիչն այն է, որ Հռոմի ակումբը ընտրել է հոգեւոր ուղղություն, խորհրդապաշտ ոգեկանություն: “Մարդկությունը շրջադարձի վրա” գրքի 151-152-րդ էջերում շատ հստակ բացատրված է համաստվածությունը – “Նոր դար”-ականների հավատքը – այսինքն՝ հաղորդակցությունը բնության եւ Գերագույնին հետ, գործածելով “ՆՕՕՍՖԵՐ” (NOOSFERE) եզրը, որը մատնանշում է մարդկային ցեղի հավաքական խելացությունը: Այս արտահայտությունը բառարանում չեք գտնի: Գործածելով “Նօօսֆեր”-ը, սրանք ընդունում են փիլիսոփայությունը ֆրանսիացի ջիզվիտ կղերական (մահացած) Պիեռ Թեյար դը Շարդենի, որի տարօրինակ գաղափարներն ու գրությունները մեծ ազդեցություն են գործել “Նոր դար” շարժման վրա:

Իրականության մեջ՝ Շարդենն է ուղղություն տալիս նրանց: Գրքի եզրակացության մեջ նշվում է. “Փիլիսոփաները, հին ժամանակներից, գոյության միությունը եւ բնության տարրերի կապակցությունն են շեշտում,մարդ եւ մտածում: Այնուամենայնիվ, նրանց սովորեցրածը քիչ է անդրադարձել քաղաքական եւ սոցիալական հարցերի վրա: Հռոմի ակումբը եւ նրա մասնաճյուղերը ուզում են այս բոլորը փոխել”:

Հռոմի ակումբի “Նոր դար” շարժման անդամների շարքին են ԱՄՆ-ի չորս կոնգրեսականներ, ՄԱԿ-ի պատասխանատուներ եւ մարդիկ, որոնք կապ ունեն “Կառնեգի” ու “Ռոքֆելլեր” հաստատությունների հետ:

Այս մարդիկ են “Աշխարհի նոր կարգ”-ը հաստատողները: Չսխալվեք, նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում:

Եռակողմ հանձնաժողովը

1950-ական եւ 1960-ական թվականներին, Դաշնային պահեստի համակարգի դեմ պայքարող նույն կոնգրեսական ղեկավարներն սկսեցին բացահայտել ԱՀԽ-ին: Նրանք իրենց կողքին ունեին հարցին էությունը հասկացող քաղաքացիների օգնությունը: Այս ճիգերի որպես արդյունք 1960-ականների վերջին եւ 1970-ականների սկզբին կատարված կոնգրեսական ստուգումների իրականությունը, հակառակ լրատվական միջոցների լռության, սկսում է հասնել ամերիկացի ժողովրդին: Առաջին անգամ ամերիկացիների մեծամասնությունն իմանում է, թե ԱՄՆ-ի արդյունաբերության մեծամասնությունը ղեկավարում են ընդամենը մի քանի հաստատություններ:

Համաշխարհայնացումը ծրագրավորողներն անմիջապես հասկանում են, որ պետք է նոր միջոց հնարել անցյալ 50 տարիների հաջողությունը պահպանելու հաար: Նրանք ամերիկյան ու եվրոպական գումարներ են հոսեցնում ճապոնացի արդյունաբերողների եւ արաբ ջոջերի գրպանները, որպեսզի վերջիններս արեւմտյան ընկերություններ եւ հողեր գնեն: Այսպես, եթե ամերիկացի ժողովուրդը պիտի այպանի մեկին իր դժվար ժամանակների համար, դա ճապոնացիներն ու արաբներն են եւ ոչ թե Ռոքֆելլերներն ու նրանց դաշնակիցները, մինչդեռ, իրականության մեջ, հենց նրանք են պատասխանատուները:

Թեեւ արաբ ղեկավարները որեւէ ժամանակ իրար հետ համերաշխ չեն եղել, հանկարծ մի օրվա մեջ միանում են եւ 1973-ին աշխարհը ենթարկում են նավթի ճգնաժամի: Նրանց հասարակ հայտարարը իսլամական կրոնն էր: Բայց այդ կրոնը անցյալին նրանց միավորմանը երբեք չէր օգնել: Նույնիսկ այսօր համերաշխ չեն: Մյուս միակ հասարակ հայտարարը նավթն էր, որը պեղում, արտահանում եւ ծախում են ամերիկյան ու եվրոպական ընկերությունները: Արաբ ղեկավարների միակ գործն էր նստել ու դիտել, թե ինչպես իրենց լուռ գործակիցները հարստացնում են իրենց: Իրականությունն այն էր եւ է, որ արաբ իշխանները իրենց հարստության համար պարտական են Ռոքֆելլերներին եւ նրանց դաշնակիցներին:

Այս հարստության մի մասը անմիջապես վերադարձվեց ամերիկյան ու եվրոպական գերբանկեր, ինչպես “Չեյզ Մենհեթըն”-ը, ուր մի քանի շեյխեր փոխնախագահ նշանակվեցին: Մնացյալ փողի մեծ մասը վերաներդրվեց ամերիկյան արդյունաբերության եւ անշարժ կալվածների մեջ:

ՕՓԵՔ-ի ստեղծած նավթի ճգնաժամը Ճապոնիային հսկա դարձրեց: Ճապոնական փոքր ավտոմեքենաները պատրաստ էին: Ամերիկացի սպառողները սկսեցին գնել այս էժան եւ խնայողական մեքենաները: Ճապոնական արդյունաբերությունը չէր հասցնում բավարարել պահանջը: Այս բոլորը կատարվում էր ամերիկյան ազատ-վաճառականության օրենքի ծիրում: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի ավտոմեքենաշինական արդյունաբերությունն ընկրկեց, որից չի կարողացել վերականգնվել մինչեւ այսօր:

Ճապոնացի արդյունաբերողներն իրենց փողը ներդնում են տարբեր արտադրությունն երի մեջ եւ շուտով Ամերիկան հեղեղում էժան էլեկտրոնային եւ այլ ապրանքներով: Այս շահույթի մեծ մասը, ինչպես արաբներն էին արել, վերաներդրվեց ամերիկյան եւ ամբողջ աշխարհի անշարժ կալվածների գնումների մեջ:

Այժմ պարզ է բոլորին, որ նավթի ճգնաժամը օգնում է “Աշխարհի նոր կարգ”-ի արագընթացին, այնքան արագ, որ նույնիսկ իրենք՝ ճգնաժամն ստեղծողները չէին հուսացել:

Արաբ եւ ճապոնացի գործընկերությունը համաշխարհայնականներին առիթ է տալիս, որ առանց որեւէ մտմտուքի առաջ մղեն իրենց օրակարգը: Աշխարհի հարստության վերաբաշխումը պիտի որդեգրի նոր ձեւ, որն է “աշխարհի տնտեսական անկախություն”-ը: Սա մի միջոց է, որ պիտի փաստի, թե Աշխարհի կառավարություննանպայման պետք է ստեղծել:

Այս նոր մտածումները գործադրելու համար, 1973-ին, նավթի ճգնաժամից եւ Ճապոնիայի հեղեղից առաջ, Դեյվիդ Ռոքֆելլերը կազմում է Եռակողմ հանձնաժողովը:

Եռակողմ հանձնաժողովի նպատակն է պատրաստել Աշխարհի կառավարությունը: Եռակողմ հանձնաժողովն էլ նախընտրել է տարածաշրջանային ձեւը, ինչպես իր քույր կազմակերպությունները՝ բիլդերբերգերները եւ Հռոմի ակումբը: Զբիգնիեւ Բժեզինսկին պատրաստում է Հանձնաժողովի սկզբունքները եւ նա էլ ժողովի առաջին տնօրեն է ընտրվում (1973-1976):

Հետագային Ջիմի Կարտերի Ազգային անվտանգության խորհրդատու նշանակված Բժեզինսկին գրել է մի քանի գրքեր, որտեղ բացատրում է իր մտածումները: 1970-ին գրված “Երկու աշխարհների միջեւ” գրքում նա պահանջում է հիմնել միջազգային նոր փող եւ ընդունել հարկերի համաշխարհային նոր համակարգ ու տալիս է իր տեսակետը Կարլ Մարքսի փիլիսոփայության մասին:

Եռակի հանձնաժողովը Արտաքին հարաբերությունների խորհրդի կրկնօրինակն է, ղեկավարվում է նույն անձերի կողմից, ունի նույն փիլիսոփայությունը եւ ֆինանսավորվում է նույն աղբյուրներից, ինչպես “Ֆորդ հաստատություն”-ը:

Ինչպես ԱՀԽ-ի, նույնպես եւ ԵՀ-ի կենտրոնը գտնվում է Նյու Յորք քաղաքում: Սակայն, ի  տարբերություն ԱՀԽ-ի, որի անդամները միայն ԱՄՆ-ից են, ԵՀ-ի ղեկավարությունը երեք տնտեսապես գերհսկա տարածաշրջաններից է կազմված –Հյուսիսային Ամերիկա, Արեւմտյան Եվրոպա եւ Ճապոնիա – եւ ճիշտ այդպես “եռակողմ” [արժե նշել, որ այս տարածքները առաջին երեք շրջաններն են (թագավորությունները), որոնք ներկայացվել են Հռոմի ակումբի պատրաստած “Աշխարհի նոր կարգ”-ի մեջ]:

Մի տարբերություն եւս. ԵՀ-ը շատ ավելի փոքր է, քան ԱՀԽ-ն, որն ունի 2500 անդամ: ԵՀ-ն ունի միայն 325 անդամ, որոնցից 98-ը Հյուսիսային Ամերիկայից են, 146-ը՝ Եվրոպայից, իսկ 81-ը՝ Ճապոնիայից: Անձ գլուխ հաշվով՝ Ճապոնիան ունի ամենաշատ թիվը, եւ ճապոնական գրեթե բոլոր մեծ ընկերությունները ներկայացված են:

Հանձնաժողովի Հյուսիս Ամերիկայի նախագահը հենց նույն Դեյվիդ Ռոքֆելլերն է, Եվրոպայի նախագահն է Ջորջ Բերթին, իսկ Ճապոնիայինը՝ Իսամու Յամոշիտան: Արժե նշել, որ եթե ոչ բոլորը, բայց գոնե Ֆրանսիայի անդամները պատկանում են ազատ մասոնական “Մեծ Արեւելք” օթյակին:

1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբին դժվար էր անտեսել ԵՀ-ի ազդեցությունը մեր (ԱՄՆ-ի – խմբ.) կառավարության վրա: Հետեւաբար, այս կազմակերպություններին ընդդիմացող խորհրդականների թիվն սկսել էր շատանալ: 1981թ. փետրվարի 4-ին պատգամավոր Լարրի ՄակԴոնալդը հարցը դնում է Կոնգրեսի առաջ եւ պահանջում, որ ամբողջական ստուգումի ենթարկվի այդ կազմակերպությունների ազդեցությունը ԱՄՆ-ի քաղաքականության վրա:

Հակառակ զանգվածային լրատվամիջոցների լռության եւ Կոնգրեսի անտարբերության, ՄակԴոնալդը մերժում է հանձնվել: Նա իր կարելին է անում բացահայտելու դավը մինչեւ կորեական ինքնաթիռի ջախջախման հետեւանքով իր մահը 1983-ին:

007 “արկածի” հակազդեցությունը հասնում է պետության: Շատեր զայրացած ՄակԴոնալդի մահից եւ զանգվածային լրատվամիջոցների լռությունից — որոնք չէին ուզում գրել դավադրության եւ վարագույրի ետին ընթացող պայքարի մասին – Կոնգրեսին ստիպում են հակազդել:

Առաջին նահանգը լինում է Ինդիանան, որն ընդունում է թիվ 773 որոշումը:

1985 թ. ապրիլի 3-ին Ինդիանայի Ներկայացուցիչների տունը թիվ 19 որոշումով պահանջում է ԵՀ-ի եւ ԱՀԽ-ի ամբողջական ստուգումը: Սակայն, ինչպես մյուս խորհրդարանական ստուգումները, սա էլ մնում է անպատասխան, մեծ մասամբ Կոնգրեսի վրա ժողովրդի ճնշման թուլության պատճառով, որն արդյունք է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԼՌՈՒԹՅԱՆ:

ՄակԴոնալդի մահը քաջալերում է շատերին շարունակելու պայքարը: ՄակԴոնալդը գլխավորն էր, բայց միակը չէր, որ ուզում էր բացահայտել Աշխարհի կառավարություն ստեղծելու դավը: Կորեական ինքնաթիռի “արկածից” հետո շատեր ընկրկեցին, ուրիշներ ավելի աշխույժ սկսեցին պայքարել, ինչպես սենատոր Ջեսսի Հեյզը եւ այլն:

Քայլեր դեպի աշխարհի կառավարություն

Հիմնադրման թվական                     

Կազմակերպություն

Կենտրոնատեղին

1913

Դաշնային պահեստի համակարգ

                     Վաշինգտոն

1920

Ազգերի լիգա

Ժնեւ

1920-1921

Միջազգային հարցերի արքայական հաստատություն

Լոնդոն

1921

Արտաքին հարաբերությունների խորհուրդ

Նյու Յորք

 

Մասնաճյուղեր

 

 

Խաղաղասիրական հարաբերությունների հաստատություն

Նյու Յորք

 

 

Արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոն

Փարիզ

 

 

Արտաքին քաղաքականության հաստատություն

Համբուրգ

 

1945

Միավորված ազգերի կազմակերպություն

Նյու Յորք

 

1954

“Բիլդերբերգեր”-ի խումբ Օսթըրքիք

— Հոլանդիա

 

1968

1973

Հռոմի ակումբ

Եռակողմ հանձնաժողով

Հռոմ

Նյու Յորք

 

Հատված Գերի Կահի “Աշխարհի գրավման ճանապարհին” գրքից

“Լուսանցք” Թիվ 104  մայիսի 15-21 2009թ.

“Լուսանցք” Թիվ 105  մայիսի 22-28 2009թ.

“Լուսանցք” Թիվ 106, մայիսի 29 – Հունիսի 4, 2009թ.
«Լուսանցք», թիվ 107, Հունիսի 5- 11, 2009թ.

«Լուսանցք», թիվ 108, Հունիսի 12- 18, 2009թ.

«Լուսանցք», թիվ 109, Հունիսի 19- 25, 2009թ.

«Լուսանցք», թիվ 110, Հունիսի 26- Հուլիսի 2, 2009թ.

«Լուսանցք», թիվ 111, Հուլիսի 3-9, 2009թ.

«Լուսանցք», թիվ 112, Հուլիսի 10-16, 2009թ.

«Լուսանցք», թիվ 113, Հուլիսի 17-23, 2009թ.

«Լուսանցք», թիվ 114, Հուլիսի 24-30, 2009թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: