Ոճիր եւ պատի՞ժ

by

ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ելույթը՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի կազմակերպված միջազգային համաժողովում (ելույթը, որ ներկայացնում ենք հատվածաբար, մեզ է տրամադրել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը)

Մեծարգո հյուրեր, գիտնականներ, մտածողներ, քաղաքական գործիչներ եւ պայքարողներ…
Բարի գալուստ եմ մաղթում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետություն՝ ի պաշտպանություն Պաղեստինի չորրորդ համաժողովին մասնակցելու համար:

2006թ. ապրիլի 14-17-ը Թեհրանում տեղի ունեցած նախորդ համաժողովից մինչ այս համաժողովը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցան կարեւոր եւ որոշիչ իրադարձություններ, որոնք ավելի են պարզեցրել Պաղեստինի խնդրի հորիզոնները եւ ակնհայտ դարձրել մեր պարտականությունները այս խնդրի հետ կապված, որը դեռեւս համարվում է իսլամական աշխարհի գլխավոր հարցը:

Այդ կարեւոր իրադարձություններից են 2006թ. Լիբանանի՝ 33 օր տեւած պատերազմում իսլամական դիմադրության դեմ Իսրայելի ռազմական ու քաղաքական ապշեցուցիչ պարտությունը եւ սիոնիստական վարչակարգի ստորացուցիչ ձախողումը՝ Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի եւ կառավարության դեմ 22 օր տեւած պատերազմի ընթացքում:

Բռնակալ վարչակարգը, որը տասնամյակներ իր բանակի ու սպառազինության, ինչպես նաեւ ԱՄՆ ռազմական ու քաղաքական աջակցության շնորհիվ ցուցադրում էր իր ահեղ դեմքն ու անպարտելիությունը, երկու անգամ պարտություն կրեց դիմադրության ուժերից, որոնք առավելապես կռվում էին ապավինելով Աստծուն ու ժողովրդին, ոչ թե զենքին ու սպառազինությանը: Եվ չնայած ռազմական վարժանքներին ու պատրաստություններին, ինչպես նաեւ ԱՄՆ եւ արեւմտյան որոշ երկրների անվերապահ աջակցությանն ու իսլամական աշխարհի բանսարկուների համագործակցությանը, ակնհայտ է դարձել այդ վարչակարգի գահավիժումն ու իսլամական զգոնության հուժկու ալիքի դեմ նրա անկարողությունը:

Մյուս կողմից Գազայի պատմական իրադարձություններում սիոնիստ հանցագործների կողմից կատարված ոճրագործությունները (անզեն ժողովրդի սպանդը, անպաշտպան տների ավիրումը, կրծքի երեխաներին սրախողխող անելը, դպրոցների եւ մզկիթների ռմբակոծումը, ֆոսֆորային ռումբերի եւ այլ արգելված զինատեսակների օգտագործումը, սննդի, դեղորայքի, վառելիքի եւ այլ անհրաժեշտ ապրանքների ներմուծման արգելումը ամբողջ երկու տարի եւ շատ այլ ոճիրներ) ապացուցեցին, որ սիոնիստական կեղծ կառավարության ղեկավարների վայրագության ու ոճրագործության բնազդը Պաղեստինի ողբերգության սկզբնական տարիների համեմատությամբ որեւէ փոփոխության չի ենթարկվել, եւ այն քաղաքականությունն ու գիշատիչ ու անգութ բնազդը, որը ծնեց Դիրյասինի ու Սաբրա եւ Շաթիլայի ողբերգությունները, այսօր էլ ակնհայտորեն իշխում է ներկայի չարանենգների մութ մտքերին ու սրտերին:

Իհարկե այսօր օգտագործելով տեխնոլոգիական առաջընթացի ընձեռած հնարավորությունները՝ ոճրագործությունների շրջանակը ավելի ընդարձակ ու ողբերգական է:

Թե’նրանք, ովքեր սիոնիստական վարչակարգի անպարտելիության ցնորքով տարված “իրատեսության” կարգախոսով էին հանդես գալիս ու բռնակալների դեմ ձեռքերը վեր բարձացրին, եւ թե նրանք, ովքեր իրենց սին ենթադրություններով սիոնիստ քաղաքական գործիչների երկրորդ եւ երրորդ սերունդներին առաջին սերնդի ոճիրներից զատեցին եւ իրենց սրտերում փայփայում էին նրանց կողքին առողջ համակեցության հույսը, այժմ պետք է հասկանան իրենց սխալը: Նախ՝ մահմեդական ժողովուրդների սթափության ալիքով եւ իսլամական դիմադրության նորատունկ ծառի փթթելով փլուզվեց խաբուսիկ սարսափազդու կերպարը եւ ակնհայտ դարձավ բռնակալ վարչակարգի անկարողությունն ու անճարակությունը:

Երկրորդ՝ վարչակարգի ղեկավարների բնավորության մեջ ագրեսիայի ու անամոթության բնազդը նույնն է, որը գոյություն ուներ սկզբնական տարիներին, եւ երբ կարողանան կամ ենթադրեն թե կարող են, չեն խուսափի որեւէ ոճիր գործել:

Պաղեստինի գրավումից անցել է 60 տարի: Այս ընթացքում նյութական հզորության բոլոր գործիքները, սկսած փողից, զենքից ու տեխնոլիգիաներից, վերջացրած քաղաքական ու դիվանագիտական ջանքերով եւ լրատվական կայսրության հսկայական ցանցով, եղել են բռնակալների տրամադրության տակ:

Չնայած այդպիսի ընդարձակ ու ապշեցուցիչ սատանայական ջանքերին, բռնակալներն ու նրանց սատարողները ոչ միայն չեն կարողացել լուծել սիոնիստական վարչակարգի լեգիտիմության խնդիրը, այլեւ ժամանակի ընթացքում այդ խնդիրն առավել բարդացել է:

Արեւմտյան եւ սիոնիստական լրատվամիջոցների եւ սիոնիզմին սատարող երկրների անհանդուրժողականությունը Հոլոքոստի՝ անգամ արծարծման եւ ուսումնասիրության նկատմամբ, որը Պաղեստինի բռնի գրավման պատճառաբանություններից մեկն էր, այդ տատանման ու անորոշության նախանշաններից է…

…Այդ վարչակարգի դեմ աննախադեպ ու ինքնաբուխ բողոքի ակցիաները ամբողջ աշխարհում, արեւելյան Ասիայից մինչեւ Լատինական Ամերիկա, եւ լայն զանգվածների ցույցերը աշխարհի 120 երկրներում, այդ թվում Եվրոպայում եւ Անգլիայում որպես այդ չարանենգության հիմնական բնօրրան, ինչպես նաեւ աջակցությունը Գազայի իսլամական դիմադրությանն ու Լիբանանի պատերազմում իսլամական դիմադրությանը ցույց են տալիս, որ սիոնիզմի դեմ ստեղծվել է համաշխարհային դիմադրություն, որը վերջին 60 տարում երբեք այս աստիճան, այս լրջությամբ ու ծավալով չի եղել…

“Լուսանցք” Թիվ 104, մայիսի 15 — 21, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: