Մասոնների հերթական խարդավանքը

by

Մենք բազմիցս անդրադարձել ենք մասոնականությանը: Այս համաշխարհային գաղտնի կառույցը (չնայած արդեն գաղտնազերծվել է շատ բան) շարունակում է օրինական եւ անօրեն ճանապարհներով ազդեցության շրջանակներ որոնել նաեւ Հայաստանում ու Արցախում: Ցավոք, այդպիսի շրջանակներ գտնվում են, քանզի ծախու հոգեբանությամբ եւ անտեղյակությամբ տառապողների պակաս մեզանում չկա…

Հայության մեջ այս կառույցի գաղտնի եւ բացահայտ անդամները թափանցում են քաղաքական, հասարակական, մշակութային, գիտա-կրթական եւ այլ ոլորտներ՝ տարաբնույթ կազմակերպություններում ամրագրվելով: Մասոնները նաեւ նախաձեռնություններով են հանդես գալիս, հատկապես` աղանդավորական, մարդու իրավունքների պաշտպանության, սեռական դաստիարակության եւ նմանատիպ այլ “հանրային” բնագավառներում:

Այն, որ մասոնները թափանցում եւ պառակտում են իրենց ոչ հարմար կառույցները, ընկերությունները, նույնպես հայտնի է, ու կան բազմաթիվ օրինակներ: Եվ ահա ամիսներ առաջ, ըստ լրատվության մեր աղբյուրի, ոմն Սեֆերյան փորձել է Երեւանի հյուրանոցներից մեկում կազմակերպել հայ-արիների հավաք… Այո՛, հայ-արիների: Հետաքրքիր է, որ դա համընկնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ կատարված, այսպես կոչված, վրաերթի եւ հիվանդանոցում եղած ժամանակահատվածում… Ուշագրավ է նաեւ այն, որ աղանդավորական մորմոնները Հայաստանում ստեղծում են “Նժդեհ” անունով խումբ, իսկ մասոնականները փորձում են ավելի առաջ գնալ` ստեղծել հայ-արիների խումբ…

Եթե այդ ոմն Սեֆերյանը մեզ վաղուց հայտնի մասոնն է, ով Հնդկաստանում ՀՀ դեսպան է “աշխատել” (մասոնական ծառա է եղել իրականում եւ ամենուր) եւ գործարար է, ապա բոլոր հայերին զգուշացնում ենք հեռու մնալ այս մասոնական խարդավանքից եւ հայ-արիականությունը փնտրել իր իսկական տեղում` արդեն հայտնի Հայ Արիական Միաբանությունում: 

“Լուսանցք” Թիվ 29 (115), սեպտեմբերի 4 — 10, 2009թ. Հրատարակման Գ տարի

One Response to “Մասոնների հերթական խարդավանքը”

  1. sofia Says:

    Sireliners yes shat Hay ordi usanoxner unen woronk sirow uzum en darnal Hay ariakan miabanutjan andam, ur karox en nrank dimen ew inchpisi naxapajmanner ka antamagrwelu hamar, sirow kspasem dzer patasxanin.
    Hargankners inHay arwordinerin

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: